Научная статья на тему 'Հայագիտական կենտրոնների խնդիրները'

Հայագիտական կենտրոնների խնդիրները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
547
130
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
հայագիտական կենտրոններ / հայագիտություն / Սփյուռք / հա- մագործակցություն / աջակցություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան

Հոդվածում քննության են առնվել արտերկրի հայագիտական կենտրոնների առջևծառացած մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են դրանցարդյունավետ գործունեությանը։ Առաջարկվում են այդ խոչընդոտների հաղթահար-ման մի շարք լուծումներ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PROBLEMS OF THE CENTERS FOR ARMENIAN STUDIES

The article reviews the challenges and problems that the centers for Armenian Studies face, which impede their efficient activities. A number of solutions for overcoming these barriers are suggested.

Текст научной работы на тему «Հայագիտական կենտրոնների խնդիրները»

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արեստակես ՍիմավորյաեՎահրամ Հովան*

Բանալի բաոեր հայագիտական կենտրոններ, հայագիտություն, Սփյուռք, համագործակցություն, աջակցություն։

Հայագիտական կենտրոնների խնդիրները

Այսօր արտերկրի հայագիտական կենտրոնների առջև լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ են կանգնած, որոնք ոչ միայն խոչընդոտում են նրանց բնականոն գործունեությանը, այլև սպառնալիքի տակ են դնում նրանց գոյությունը։ Այդ խնդիրներն ունեն ֆինանսական, կադրային, գիտահետազոտական և ուսումնական նյութերի անբավարարության, գործունեության չհամա-կարգվածության և այլ բնույթ։

Արտերկրի հայագիտական կենտրոնների ֆինանսական խնդիրները պատկերացնելու համար անհրաժեշտ է նախ անդրադառնալ դրանց ֆինանսավորման աղբյուրներին։ Արտերկրի հայագիտական կենտրոնները ֆինանսավորվում են հետևյալ հիմնական աղբյուրներից.

• Սփյուռքի համազգային կառույցներից (Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, ՀԲԸՄ և այլն)։

• Տեղի հայ համայնքներից։

• Հայաստանից ՀՀ պետական բյուջեից։

• Այն գիտական և/կամ կրթական հաստատությունների բյուջեներից, որոնց մաս են կազմում։

Վերոհիշյալի հիման վրա արտերկրի հայագիտական կենտրոնների ֆինանսավորման աղբյուրները կարելի է բաժանել երկու մասի հայկական և

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար։

'' «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ։

62

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՍիմավորյան, ՎՀռւվաե

օտարերկրյա: Հայկական աղբյուրներն եե ՀՀ պետբյուջեե, սփյուռքյաե համազգային կառույցները և տեղի հայ համայնքները։ Օտարերկրյա ֆինանսավորման աղբյուրներն այն գիտական և/կամ կրթական հաստատությունների բյուջեներն են, որոնց մաս են կազմում հայագիտական կենտրոնները։ Հաճախ լինում է նաև ֆինանսական աղբյուրների (այդ թվում նաև հայկական և ոչ հայկական) համադրություն։

Այսպիսով, արտերկրի հայագիտական կենտրոնների ֆինանսավորման աղբյուրները հիմնականում հայկական են մեծ մասամբ ՀՀ և Սփյուռքի միջոցները։ Իսկ Սփյուռքի և ՀՀ միջոցներն անսահմանափակ չեն։ Ֆինանսական սղության պատճառով արտերկրի շատ հայագիտական կենտրոններ կանգնել են անգամ փակման սպառնալիքի առջև1։

Արտերկրի հայագիտական կենտրոնների հաջորդ կարևոր մարտահրավերը կադրային խնդիրն է։ Հաճախ անհրաժեշտ կադրերի սղության կամ բացակայության պատճառով հայագիտական կենտրոնները չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, երբեմն մատնվում են անգործության, իսկ երբեմն էլ կանգնում փակման սպառնալիքի առջև։ Օրինակ Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ծրագիրը [1, էջ 100-101]։ Այսպիսի խնդիրներ ունեն նույնիսկ Եվրոպայի հայագիտական կենտրոնները։ Օրինակ Իտալիայում, «երբ ամպիոնի մը վարիչը թոշակառու դարձաւ, անոր ամպիոնը ի վիճակի չեղաւ իր գործուեէութիւեը շարունակել իբր բուն ամպիոն, փրոֆեսօր տիտղոսով» [2, էջ 40]։

Հաջորդ կարևոր խնդիրը գիտահետազոտական և ուսումնական նյութերի անբավարարությունն է։ Գտնվելով Հայաստանից հեռու արտերկրի հայագիտական կենտրոնները հաճախ բախվում են դասագրքերի, անհրաժեշտ գրականության, փաստաթղթերի, արխիվային և այլ նյութերի պակասի խնդրին։

Որպես հայագիտական կենտրոնների առջև ծառացած լուրջ խնդիր կարելի է մատնանշել նաև դրանց գործունեության անբավարար համակարգ-վածությունը։ Միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող հայագիտական կենտրոնների և առանձին հայագետների գործունեությունն է համակարգված։ Այդ նպատակով 1981 թվականից Եվրոպայում գործում է Հայկական ուսումնասի-

1 Տե ս, օրինակ, Вопрос существования отдела арменоведения германского «Freie Universitat Berlin» никак не удается решить, http://www.panarmenian.net/rus/details/44753/; Սարռւխաե]աե Ս և ուրիշներ, Հայությունն Իսրայելում. որոշ խնդիրներ, Երևան, 2009, էջ 100-101։

63

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

րությունների միջազգային ընկերակցությունը [2, էջ 36, 42-43]: ԱՄՆ-ում նույն նպատակով գործում են Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցությունը (1955թ.) և Հայկական հետազոտությունների ընկերակցությունը (1974թ.)։ Վերջերս հայագիտական կենտրոնների և առանձին հայագետների գործունեությունը համակարգող կառույցի ստեղծման փորձեր են արվում նաև Ռուսաստանում1։

Եթե Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը (Եվրոպա) տարածաշրջանային կամ միջազգային կառույց է, որը համակարգում է Եվրոպայի հայագիտական կենտրոնների և առանձին հայագետների գործունեությունը, ապա ԱՄՆ վերոհիշյալ հայագիտական ընկերակցությունները համապետական (ոչ տարածաշրջանային կամ միջազգային) կառույց են ներկայացնում, որոնց գործունեությունը տարածվում է մեկ երկրի ԱՄՆ հայագիտական կենտրոնների և առանձին հայագետների վրա։ Այդպի-սին պետք է լինի նաև Ռուսաստանում ստեղծվելիք հայագիտական կենտրոնների և առանձին հայագետների գործունեությունը համակարգող կառույցը։ Սա ինչ-որ տեղ բնական է, քանի որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, լինելով հսկայական տարածությամբ և գիտական հաստատությունների մեծ ցանց ունեցող երկրներ, հայագիտական կենտրոնների քանակով ու տեղաբաշխվածությամբ հասնում են տարածաշրջանային կամ միջազգային մակարդակի։

Աշխարհի այլ երկրներում և տարածաշրջաններում, որտեղ գործում են հայագիտական կենտրոններ կամ քիչ թե շատ զարգացած է հայագիտությունը, հայագիտական կառույցների գործունեությունը համակարգող հաստատություններ չկան, ինչը նշանակում է, որ չկան նաև նրանց արդյունավետ փոխգործակցության և փոխօգնության մեխանիզմներ։ Մինչդեռ համակարգված փոխգործակցությունը կարող է էապես բարձրացնել հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետությունը։

Հարկ է նշել, որ, չնայած վերջին տարիներին գործադրված ջանքերին, գործունեության անբավարար համակարգվածության խնդիրն առկա է նաև հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև [3, էջ 84]։ Մինչդեռ Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև համագործակցության խորացումն ու համակարգումը մեր օրերի հրամայականն են։

1 Տե ս Մոսկվայում ստեղծվում է «Ռուսաստանի հայագետների ընկերությունը», հէէր://հս70րոս7տօր.սա/մոսկվայում-ստեղծվում-է-ռուսաստանի-հ/

64

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱԱիմավորյան, ՎՀուվան

Խնդիրը բխում է արդի ժամանակաշրջանում ի հայտ եկած նոր իրողություններից.

1. Ի դեմս ՀՀ-ի և ԼՂՀ-ի Հայոց ազգային անկախ պետության վերածննդից, որը հայության և նրա մտավոր ներուժի համախմբման ու զարգացման կենտրոնն է։ Իսկ այդ գործում մեծ դերակատարում է վերապահված հայագիտությանը։

2. Ներկայումս հայության առջև ծառացած նոր մարտահրավերներից: Արդի աշխարհում առաջացած նոր իրողությունները աշխարհի հայա-հոծ շրջաններում անկայունության և պատերազմական իրավիճակների առաջացումը, ահաբեկչության ծավալումը, տեղեկատվական պատերազմների թեժացումը, Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանա-կան ագրեսիվ քաղաքականությունը և այլն, հարկադրում են հայությանը համախմբել իր ներուժը (այդ թվում նաև մտավոր) ազգային պետության շուրջ։

Հասկանալի է, որ արտերկրի հայագիտական կենտրոնների առջև ծառացած կադրային և այլ խնդիրները հաճախ ծագում են ֆինանսական խնդիրներից։ Ֆինանսական միջոցների անբավարարության հետևանքով է, որ հաճախ հայագիտական կենտրոնները լուրջ խնդիրներ են ունենում իրենց կադրերին պահելու, նոր կադրեր ներգրավելու, անհրաժեշտ գրականության, նյութերի ձեռքբերման և այլ հարցերում։

Խնդիրների լուծման ուղիները

Կարելի է նշել վերոհիշյալ խնդիրների լուծման երկու ուղի Հայաստանի հետ կապերի ու համագործակցության խորացում և կազմակերպական մակարդակի բարձրացման միջոցով հայագիտական կենտրոնների գործունեության համակարգում։

Ակնհայտ է, որ առանց Հայաստանի հետ համագործակցության արտերկրի հայագիտական կենտրոնների համար խիստ դժվար կլինի բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը։

Արտերկրի հայագիտական կենտրոնների հետ համագործակցող հայաստանյան կառույցներն են.

65

Ա.Սիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

• պետական գերատեսչությունները ի դեմս Սփյուռքի նախարարության, Կրթության և գիտության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և այլն,

• գիտակրթական հաստատությունները ԵՊՀ (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, պատմության ֆակուլտետ, բանասիրության ֆակուլտետ և այլն), Մատենադարան, ԳԱԱ (Պատմության ինստիտուտ, Արևելագիտության ինստիտուտ և այլն), «Նորավանք» ԳԿՀ և այլն։

Արտասահմանյան հայագիտական կենտրոնների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ֆինանսական միջոցների սղությունն է, որից էլ ածանցվում են մյուս խնդիրները։ Ֆինանսական խնդիրների լուծման աջակցությունն ակնկալվում է այդ կենտրոնների և Հայաստանի համագործակցության ենթատեքստում։ Հայաստանի Հանրապետությունն իր սուղ հնարավորություններով առ այսօր հնարավորին չափով ֆինանսապես աջակցել է արտերկրի հայագիտական կենտրոններին։ Դա իր դրսևորումն է ստացել ՀՀ Սփյուռքի նախարարության և արտերկրի հայագիտական կենտրոնների կողմից համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերում, ինչպիսիք են.

1. Ֆինանսավորումը հայկական ժառանգության պահպանման նպատակով: Սա ՀՀ-ից արտերկրի հայագիտական կենտրոններին ֆինանսական աջակցության ամենաակնառու դրսևորումն է։ Այս առումով ուշագրավ է ՀՀ պետբյուջեից 100.000 եվրոյի հատկացումը Վենետիկի Մխի-թարյան միաբանության մատենադարանում և գրադարանում պահվող շուրջ 3.000 ձեռագրերի, 200.000 հնատիպ գրքերի և 18-րդ դարից մինչև օրս հավաքված դիվանագիտական և այլ փաստաթղթերի թվայնացման նպատակով։ ՀՀ Սփյուռքի նախարարության և Երևանի Մատենադարանի աջակցությամբ ներկայումս ընթացքի մեջ են նաև Զմմառի Պատրիարքական միաբանության մատենադարանում պահվող հայկական ձեռագրերի թվայնացման, հաշվառման, մատենագրման և հրապարակման աշխատանքները [3, էջ 82-83]։

2. Աջակցություն գիտաժողովների կազմակերպմանը: Օրինակ 2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ կազմակերպել է «Հայ գրքի հետքերով» գիտաժողովը։ Սփյուռքի նախարարությունը, համագործակցելով հայաստանյան և արտերկրի

66

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱԱիմավորյան, ՎՀուվան

հայագիտական կենտրոնների հետ, կազմակերպել է նաև հայագիտական բազմաթիվ գիտաժողովներ, ինչպիսիք են «1946-48թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրներն այսօր», «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում», «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» և այլն։

3. Աջակցություն ցուցահանդեսների կազմակերպմանը: Այս առումով նշանավոր է, օրինակ, հայ տպագրության 500-ամյա հոբելյանին նվիրված հայկական տպարանների մնայուն ցուցահանդեսը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Կամ 2012թ. նոյեմբերի 26-28-ը ՀՀ Սփյուռքի նախարարության և Զմմառի միաբանության համագործակցությամբ կազմակերպված միաբանությունում պահվող հայկական ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդեսը։

4. Հայագիտական կենտրոններում կատարվող արժեքավոր հետազոտությունների հովանավորում: Այս առումով հետաքրքիր օրինակ է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Վենետիկի Մխիթարյան միաբանության Ընդհանուր աթոռակալի տեղապահ, հայր Վահան ծ. վրդ. Օհանյանի և Ոսկան Մխիթարյանի հեղինակած «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» աշխատության հովանավորումը։

Այսպիսով, ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ արտ-երկրի հայագիտական կենտրոնների կողմից իրականացվել է մեծածավալ աշխատանք կազմակերպվել են գիտաժողովներ և ցուցահանդեսներ, հրատարակվել են արժեքավոր աշխատություններ։ Սակայն ակնհայտ է, որ արտ-երկրի հայագիտական կենտրոնների ֆինանսական խնդիրների լուծումը մեծապես կապված է Հայաստանի տնտեսական զարգացման և, հետևաբար, վերջինիս ֆինանսական հնարավորությունների մեծացման հետ։

Բացի ֆինանսական աջակցությունից, Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև համագործակցության ներկայումս հնարավոր այլ եղանակներն են.

• Մեթոդաբանական աջակցություն: Համագործակցության սույն ձևը վերաբերում է փոխադարձ աջակցությանը կուտակված փորձի փոխանակման միջոցով։ Հայաստանի հայագիտական կենտրոններն իրենց երկար-

67

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ամյա աշխատանքի ընթացքում կարողացել են կուտակել հսկայական փորձ թե հետազոտական աշխատանքի, թե ուսումնական գործունեության, թե գիտաուսումնական աշխատանքի կազմակերպման և թե այլ բնագավառներում։ Այդ փորձը կարող է ուսանելի լինել արտերկրի հայագիտական կենտրոնների համար։ Խոսքն, իհարկե, չի վերաբերում Հայաստանի հայագիտական կենտրոնների փորձի մեխանիկական ընդօրինակմանը։ Դա կարող է արդյունավետ չլինել հաշվի առնելով հայաստանյան և արտասահմանյան հայագիտական կենտրոնների գործունեության պայմանների և այլ հանգամանքների տարբերությունը։ Խոսքն ավելի շուտ սեփական գործունեության մեջ հայաստանյան հայագիտական կենտրոնների փորձը հաշվի առնելու մասին է։ Այս առումով խորհրդատվությունների միջոցով հայաստանյան հայագիտական կենտրոնների մեթոդաբանական աջակցությունն արտերկրի հայագիտական կենտրոններին կարող է նպաստել վերջիններիս խնդիրների լուծմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

• Ուսումնական և հետազոտական նյութերի տրամադրում. Ինչպես վերը նշվեց, արտերկրի հայագիտական կենտրոնների հիմնական խնդիրներից մեկն էլ հետազոտական և ուսումնական նյութերի անբավարարությունը կամ պակասն է։ Հայագիտական կենտրոնները Հայաստանում այս առումով գտնվում են համեմատաբար բարվոք պայմաններում։ Նախ հայ ժողովրդի պատմական հայրենիքը և ազգային պետությունը լինելու բերումով Հայաստանում է կենտրոնացված հայագիտական արժեք ներկայացնող հետազոտական նյութերի մեծ մասը։ Դրանք պահվում են այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Հայաստանի ազգային արխիվը, Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը, Պատմության և այլ թանգարանները, ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և այլն։ Չենք խոսում այն մասին, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, առանձին վայրերն ինքնին հետազոտության ենթակա հայագիտական նյութ են հանդիսանում։ Բացի այդ, Հայաստանում է ամենաշատը ստեղծվում հայագիտական նշանակություն ունեցող գրականությունը ի դեմս հետազոտական աշխատությունների, ուսումնական ձեռնարկների և այլն։ Եվ Հայաստանի հայագիտական կենտրոններն

68

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱԱիմավորյան, ՎՀուվան

իրենց ունեցած հետազոտական նյութերը, իրենց ստեղծած և ձեռք բերած գրականությունը կարող են տրամադրել նաև արտերկրի հայագիտական կենտրոններին նրանց հետազոտական նյութերի և անհրաժեշտ գրականության անբավարարության խնդիրը թեկուզ մասնակիորեն լուծելու նպատակով։ Ի դեպ, այս հարցում ժամանակակից տեխնիկական միջոցները կիրառման մեծ տեղ ունեն։ Մասնավորապես, անհրաժեշտ գրականությունը կարող է տրամադրվել ոչ միայն տպագիր, այլև էլեկտրոնային տարբերակով։ Կամ' հայագիտական այն նյութերը, որոնք ենթակա չեն հանրապետության տարածքից դուրս բերվելու (օրինակ ձեռագիր մատյանները), կարող են տրամադրվել արտերկրի հայագիտական կենտրոններին թվայնացված ձևով էլեկտրոնային տարբերակով։ Այդ խնդիրը կարելի է լուծել ժամանակակից հեռահաղորդակցության միջոցների լայն կիրառման միջոցով։

• Համատեղ հետազոտություններ: Գիտական կառույցների միջև համագործակցության սույն ձևն ամենատարածվածներից է արդի աշխարհում։ Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնները կարող են համատեղ հետազոտություններ իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների և խնդիրների շուրջ։ Ջանքերի նման համատեղումը կնպաստի հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացմանը, քանի որ կկատարվեն որևէ կոնկրետ նպատակի (ի դեմս հետազոտության) շուրջ ռեսուրսների համախմբում և փոխլրացում։ Բացի այդ, դա կնպաստի նաև հայաս-տանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը։

Հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոններն ունեն համատեղ հետազոտությունների որոշակի փորձ։ Ուշագրավ է, օրինակ, Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայագիտական բարձրագույն հիմնարկի և ԵՊՀ համագործակցության անմիջական արդյունք հանդիսացող, 1998թ. Բեյրութում հրատարակված «Հայոց պատմություն (սկզբից մինչև մ.թ. 1 թվականը)» դասագիրքը, որը հայոց պատմության միասնական դասագիրք ստեղծելու առաջին փորձն էր և համապատասխանում էր Լիբանանի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերին [4, էջ 25]։

69

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

• Համատեղ ղիտաժողովներ: Արտերկրի և հայաստանյան հայագիտական կենտրոնների միջև կապերի և համագործակցության ամրապնդման գործուն ձևերից մեկն էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համատեղ գիտաժողովների կազմակերպումն է, ինչը նույնպես ժամանակակից աշխարհում գիտական հաստատությունների միջև համագործակցության ամենատարածված և արդյունավետ մեխանիզմներից մեկն է: Համատեղ գիտաժողովների կազմակերպման միջոցով արտերկրի և հայաստանյան հայագիտական կենտրոնները ռեսուրսների փոխլրացման միջոցով կկարողանան համատեղ ուժերով հասնել ընդհանուր խնդիրների լուծմանը: Ընդ որում համատեղ գիտաժողովների կազմակերպման շրջանակներում նույնպես կարող են լայնորեն կիրառվել ժամանակակից հեռահաղորդակցային տեխնոլոգիաները էապես նվազեցնելով տարածական հեռավորությունից բխող խնդիրները: Խոսքն առաջին հերթին վերաբերում է առցանց գիտաժողովների, աշխատաժո-ղովների, դասախոսությունների կազմակերպմանը:

• Հետազոտությունների պատվիրում Արտերկրի հայագիտական կենտրոններին համազգային նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը ներգրավելու արդյունավետ միջոցներից կարող է լինել Հայաստանից պետական մարմինների, հայագիտական կենտրոնների և այլ հաստատությունների կողմից, նրանց այնպիսի հետազոտությունների պատվիրումը, որոնք հայության համար այժմեական են, ինչպես նաև գիտական նորույթ (ակադեմիական և կիրառական) են պարունակում: Այդպիսի հետազոտութուններ իրականացնելու համար արտերկրի հայագիտական կենտրոնները պետք է ունենան համապատասխան ներուժ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է անհրաժեշտ քանակությամբ մասնագետների, գիտահետազոտական նյութերի և այլնի առկայությանը:

• Հրատարակությունների փոխանակում Փոխադարձ ճանաչողության խորացման, միմյանց գիտական և այլ նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին հասու լինելու արդյունավետ միջոցներից է հրատարակությունների փոխանակումը հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև: Խոսքը թե էլեկտրոնային, թե տպագիր հրատարակությունների մասին է: Էլեկտրոնային հրատարակությունների առումով փոխանակման ձևերից են համացանցային բաններների

70

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱԱիմավորյան, ՎՀուվան

(bannei) տեղադրումը միմյանց կայքերում, էլ. փոստի միջոցով հրատարակությունների (առանձին հոդվածներ, զեկույցներ, ամսագրերի, մենագրությունների և այլնի էլեկտրոնային տարբերակներ) առաքումը միմյանց և այլն։ Տպագիր հրատարակությունների առումով խոսքը հայագիտական կենտրոնների հրատարակած պարբերական հանդեսների (գիտական, վերլուծական), անհատական և կոլեկտիվ հետազոտությունների և այլնի փոխանակման մասին է։

• Մասնագետների փոխանակում Համագործակցության սույն եղանակը ենթադրում է հայագիտական մի կենտրոնից մասնագետների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործուղումներ մեկ այլ կենտրոն գիտահետազոտական, ինչպես նաև ուսումնական նպատակներով, և հակառակը։ Այս եղանակը նույնպես կարևոր նշանակություն ունի փորձի (գիտահետազոտական աշխատանքի, մանկավարժության, ուսուցման մեթոդիկայի և այլն) փոխանակման միջոցով փոխհարստացման տեսանկյունից։ Մասնագետների փոխանակումը կարևոր նշանակություն ունի ինչպես հայագիտական կենտրոնների գործունեությանը նոր լիցք հաղորդելու, այնպես էլ առանձին մասնագետների մասնագիտական աճի տեսանկյունից։ Հայտնվելով գիտահետազոտական և ուսումնական աշխատանքի նոր միջավայրում, շփվելով նոր կադրերի հետ, ինչպես նաև հասու լինելով մինչ այդ իրենց համար անհասանելի գիտահետազոտական նյութերին (արտերկրի կամ Հայաստանի հայագիտական կենտրոններում պահվող ձեռագրեր, հնատիպ գրքեր և այլ հրատարակություններ, արխիվային փաստաթղթեր, թանգարանային նմուշներ և այլն), մասնագիտական գրականությանը և այլն գործուղված մասնագետները կբարձրացնեն իրենց մասնագիտական պատ-րաստվածության աստիճանը, կհարստացնեն գիտելիքները, կտիրապե-տեն գիտահետազոտական և ուսումնական աշխատանքի նոր մեթոդների։ Դա էլ, իր հերթին, կնպաստի նրանց կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, քանի որ, վերադառնալով իրենց կենտրոններ, գործուղված մասնագետները կկիրառեն ձեռք բերած գիտելիքներն ու փորձն իրենց կենտրոններում տարածելով դրանք նաև իրենց գործընկերների շրջանում։

71

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

• Համատեղ հրատարակությունների հիմնում Հայաստանյան և արտերկ-րի հայագիտական կենտրոններն իրենց համագործակցությունն ինստի-տուցիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկայի վերաբերյալ (ինչպիսիք են, օրինակ, ցեղասպանագիտությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, հատուցման, հետևանքների վերացման հարցը, արդի Հայկական սփյուռքը և այլն) հիմնել ամսագրեր, տարեգրքեր, համացանցային կայքեր և այլն։

Համագործակցության այս միջոցների կիրառումն ունի փոխշահավետ նշանակություն, քանզի նպաստում է կողմերի հարստացմանը փորձով, գիտելիքներով, նոր մեթոդներով և այլն։ Հետևաբար, համակարգված փոխգործակ-ցությունն անհրաժեշտություն է ոչ միայն արտերկրի, այլև հայաստանյան հայագիտական կենտրոնների համար [5, էջ 51]։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, վերոհիշյալ և այլ1 եղանակներով համագործակցությունը կարող է բարձրացնել Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների փոխադարձ ճանաչողության մակարդակը, նպաստել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, միմյանց խնդիրների համատեղ լուծմանը, համազգային խնդիրների լուծման գործում նրանց ջանքերի համադրմանը և այլն։

Համագործակցության վերոնշյալ եղանակներն առկա են Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների հարաբերություններում։ Ուշագրավ է, օրինակ, 2009թ. հոկտեմբերի 3-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի և ԵՊՀ-ի միջև ստորագրված համագործակցութան պայմանագիրը, որում, մասնավորապես, ասվում է. «Երկու համալսարաններն, ընդունելով, որ ակադեմիական և գիտական հետազոտական նպատակների համար գործակցությունն անփոխարինելի ազդակ է երկուստեք զարգացման համար, հանձն են առնում ըստ կարիքի և հնարավորության պայմաններ ստեղծել իրենց աշխատակիցների, մասնագետների, ուսանողների և հրատարակությունների փոխանակության համար» [6, էջ 18]։ Խնդիրը ներկայումս այդ եղանակների համակարգումն է1 2, զարգացումը և խորացումը։

1 Թվարկված եղանակները չեն սպառում Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև համագործակցության ողջ հնարավորությունը և, հետևաբար, չեն բացառում համագործակցության այլ ձևեր։

2 Տարերայնությունից և պահի թելադրանքով պայմանավորված քայլերից խուսափելու նպատակով։

72

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱԱիմավորյան, Վ.Հովյան

Արտերկրի հայագիտական կենտրոնների առջև ծառացած խնդիրների լուծման միջոցներից մեկն էլ նրանց գործունեության համակարգման արդյունավետ մեխանիզմների ստեղծումն է։ Այս խնդրի լուծումը կապված է հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների և անհատ հայագետների գործունեությունը համակարգող համաշխարհային կազմակերպական կառույցի ձևավորման հետ։

Համաշխարհային մասշտաբով հայագիտական կենտրոնների գործունեությունը համակարգող կառույցի մի տարբերակ ստեղծելու առաջարկություն հնչել է 2013թ. Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի ընթացքում։ Խոսքը Համահայկական Հայագիտական խորհրդի որպես համահայկական հայագիտության ղեկավար և համակարգող մարմնի, գաղափարի մասին է։ Խորհրդի գործունեության մեջ կարևորվում են հայագիտության միասնական և համակարգված քաղաքականության ու հայեցակարգի գիտական լրամշակումը, նրա գերակա ուղղությունների հստակեցումը, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում գործող հայագիտական հաստատությունների առավել արդյունավետ ծրագրերի մշակումը և դրանց համադրումը, էլեկտրոնային կայքի միջոցով ոլորտի միասնական տեղեկատվական միջավայրի ձևավորումը հետազոտվող թեմաների և նյութերի առավելագույն հասանելիություն ապահովելու նպատակով, խմբագրական խորհրդի ստեղծումը տարվա հայագիտական լավագույն աշխատանքներն առանձնացնելու, խմբագրելու և դրանք հատուկ ալմանախում օտար լեզուներով, մասնավորապես անգլերենով հրատարակելու համար [3, էջ 90]։

Մարտ, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Սարուխաեյաե Ս և ուրիշներ, Հայությունն Իսրայելում. որոշ խնդիրներ, Երևան, 2009։

2. Վալյոլարի Վ, Եվրոպական հայագիտութեան արդի վիճակը եւ խնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Լիագումար նիստի զեկուցումներ, Երևան, 2013:

3. Հակոբյան Հ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայագիտության հիմնա-խնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Լիագումար նիստի զեկուցումներ, Երևան, 2013:

4. Միեաu]աե Էդ, Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնական ուղղությունները, Արապան Էդ, Վարդանյան Ա, Հայրենիք-սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991-2009թթ.) հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, 2010:

73

ԱՍիմավորյան, ՎՀովյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

5. Ղանալանյան Տ, Բեյրութի Հայկազյան համալսարանը, «Գլոբուս», թիվ 2, 2013:

6. «Հա]աստան]ա]ց Ավետարանական եկեղեցի», Երևան, թիվ 4, 2009:

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովան

Ամփոփագիր

Հոդվածում քննության են առնվել արտերկրի հայագիտական կենտրոնների առջև ծառացած մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են դրանց արդյունավետ գործունեությանը: Առաջարկվում են այդ խոչընդոտների հաղթահարման մի շարք լուծումներ:

ПРОБЛЕМЫ АРМЕНОВЕДЧЕСКИХ ЦЕНТРОВ

Арестакес Симаворян, Вашоам Овян

Резюме

В статье рассматриваются проблемы и вызовы, стоящие перед зарубежными армено-ведческими центрами, мешающие эффективной деятельности последних. Предлагается ряд способов урегулирования этих проблем.

PROBLEMS OF THE CENTERS FOR ARMENIAN STUDIES

Arestakes Simavoryan, Vahram Hovyan

Resume

The article reviews the challenges and problems that the centers for Armenian Studies face, which impede their efficient activities. A number of solutions for overcoming these barriers are suggested.

74

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.