Научная статья на тему 'Հայաստանի բուհական հումանիտար վերլուծական կենտրոնները'

Հայաստանի բուհական հումանիտար վերլուծական կենտրոնները Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
299
70
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
բարձրագույն ուսումնական հաստատություն / գիտահետազո- տական աշխատանք / բուհական հումանիտար վերլուծական կենտրոն / գիտահե- տազոտական լաբորատորիա

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Վարդան Աթոյան, Սոֆյա Օհանյան, Արփինե Մալքջյան, Շուշան Մովսիսյան

Ժամանակակից քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային մարտահրավերնե-րի համատեքստում կարևորվում է բուհերում գործող հետազոտական, վերլուծական,հատկապես հումանիտար կենտրոնների նշանակությունը: ՀՀ-ում երկար ժամանակբուհական կրթությունը հիմնականում համարվում էր գոյություն ունեցող գիտելիք-ները վերարտադրող համակարգ: Այդ մտայնությունը, սակայն, փոխվում է, և հայ-կական բուհերն աստիճանաբար վերածվում են գիտահետազոտական կենտրոննե-րի: Ներկայումս ՀՀ բուհերում գործում է 28 հումանիտար վերլուծական կենտրոն,որոնք թեև աշխատում են «ուղեղային կենտրոնների» ոճով, սակայն միմյանցից տար-բերվում են կառուցվածքային առումով, հրապարակային թափանցիկությամբ, հետա-զոտական աշխատանքների բովանդակությամբ ու բնույթով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

UNIVERSITY AFFILIATED HUMANITARIAN ANALYTICAL CENTERS OF ARMENIA

The current political, economic, social and cultural challenges highlight the importance of the university affiliated analytical centers, especially humanitarian research centers. In the Republic of Armenia higher education was for long considered as a system for reproduction of the existing knowledge. However, this concept is changing, and the Armenian universities are gradually turning into research institutions. Currently there are 28 university affiliated humanitarian analytical centers in Armenia. They all act as think tanks, but differ in structure, transparency, research areas and by their nature.

Текст научной работы на тему «Հայաստանի բուհական հումանիտար վերլուծական կենտրոնները»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԻՀԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ1

Վարդաե Աթոյաե", Սոֆյա Օհաեյաե* * *** ****,

Արփիեե Մաքջյաե"", Շոշաե Մովսիսյաե"~

Բանալի բաոեր ' բարձրագույե ուսումեակաե հաստատություե, գիտահետազո-տակաե աշխատաեք, բուհակաե հումաեիտար վերլուծակաե կեետրոե, գիտահե-տազոտակաե լաբորատորիա:

Արդի դարաշրջաեի քաղաքակաե, տետեսակաե, սոցիոմշակութայիե մար-տահրավերեերի համատեքստում, որոեք արմատակաե փոփոխություեեերի եե եեթարկում ժամաեակակից հասարակությաե բոլոր ոլորտեերը' վերջիե-եերս դարձեելով ավելի բազմաբեույթ և բազմաշերտ, կարևորվում է բուհա-կաե-ակադեմիակաե միջավայրում գործող հետազոտակաե, վերլուծակաե, հատկապես հասարակակաե և հումաեիտար կեետրոեեերի դերը:

Սակայե, միևեույե ժամաեակ, հարկ է ըեդգծել, որ հասարակագիտա-կաե ոլորտի այս կարևոր դերակատարություեը Հայաստաեի Հաերապետու-թյուեում դեռևս հստակորեե և լիովիե գիտակցված չէ. բեագավառի աեհրա-ժեշտություեը գրեթե չի արժևորվում (բացառություե է կազմում, թերևս, հայա-գիտությաե ոլորտը): Դա պայմաեավորված է հետևյալ հաեգամաեքեերով.

1. ՀՀ-ում բարձրագույե ուսումեակաե հաստատություեեերում գիտահե-տազոտակաե ուսումեասիրություեեերի իրակաեացումը թույլ հիմքերի վրա է դրված. բուհերում գիտահետազոտակաե աշխատաեքեերե ու դա-

1 Հոդվածը գրվել է «Նորավաեք» գիտակրթակաե հիմեադրամի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտակաե կեետրոեի կողմից համատեղ իրակաեացվող «ՀՀ բուհերիե կից գործող հումաեիտար վերլուծակաե կեետրոեեերը» հետազոտությաե շրջաեակեերում:

՚ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտակաե կեետրոեի «Ազգայիե աեվտաեգությաե հետազոտություեեեր» ծրագրի տեօրեե, տետեսագիտությաե թեկեածու:

՚՚ ՀՊՏՀ փիլիսոփայությաե և հայոց պատմությաե ամբիոեի դոցեետ, փիլիսոփայակաե գիտություե-եերի թեկեածու:

*** ՀՊՏՀ փիլիսոփայությաե և հայոց պատմությաե ամբիոեի դասախոս:

**** ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտակաե կեետրոեի «Ազգայիե աեվտաեգությաե հետազոտություեեեր» ծրագրի կրտսեր փորձագետ:

78

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյան, ՇՄովսիսյան

սավանդումը հիմնականում տարանջատված են միմյանցից: Բուհական կրթությունն առաջին հերթին դիտվում է որպես գոյություն ունեցող գիտելիքներն ու գիտությունը վերարտադրող համակարգ, որտեղ նոր գիտելիքների ստեղծումը երկրորդական նշանակություն ունի: Թերևս, դա է պատճառը, որ ՀՀ որոշ բուհերում, թեև իրականացվում են հետազոտություններ առանձին ծրագրերի շրջանակներում, սակայն բացակայում են հետազոտական կենտրոնները:

2. Թույլ է գիտություն - քաղաքականություն - տնտեսություն - հասարակություն կապը, որի պատճառներից մեկն այն է, որ հումանիտար և հասարակական գիտություններն իրենց բնույթով բավական տեղայնացված են և պարփակված հետազոտական որոշակի համայնքների (հետազոտական ինստիտուտներ, ոչ կառավարական կազմակերպություններ և բուհեր) սահմաններում: Թեև ՀՀ բուհական հումանիտար վերլուծական կենտրոններն ունեն այլ երկրների և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության որոշակի փորձ, որն իրականացվում է հիմնականում հրատարակությունների ֆինանսավորման, համատեղ հետազոտությունների անցկացման և գիտաժողովների կազմակերպման ձևերով, այնուամենայնիվ, իսպառ բացակայում է բուհական կենտրոնների' միմյանց հետ համագործակցությունը, որը դրսևորվում է թե համագործակցության հանդեպ նախաձեռնողակա-նության բացակայության և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու անտարբերության, թե, երբեմն, համագործակցությունից բացահայտ հրաժարման ձևերով:

Բարեբախտաբար, ներկայումս փոխվում է այն մտայնությունը, որ ՀՀում բուհերն առավելապես կրթական հաստատություններ են, իսկ հետազոտական աշխատանքները և գիտական ուսումնասիրությունները պետք է իրականացվեն բացառապես համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներում: Ձևավորվում են մեխանիզմներ և գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բուհերում խրախուսել և խթանել գիտական, գիտահետազոտական գործունեությունը, ինչի վկայություններից է հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացման ու հասարակության արդի պա-

79

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄալքջյաե, ՇՄովսիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

հանջներին համապատասխանեցման նպատակով Գիտության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման հայեցակարգը, որը մշակվել է ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության» հիմնադրույթներին համապատասխան1:

ՀՀ բուհական-ակադեմիական միջավայրում գործող հումանիտար վերլուծական կենտրոնների թիվը վերջին տարիներին աճել է: Ներկայումս ՀՀ բուհերում գործում է 28 հումանիտար վերլուծական կենտրոն, որից 2-ն իր գործունեությունը սկսել է դեռևս խորհրդային տարիներին. Երևանի պետական համալսարանն ունի 15 հումանիտար վերլուծական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարանը' 4, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան' 3, Երևանի պետական լեզվահասարա-կագիտական համալսարանը' 2, Հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրար-տու» համալսարանը' 2, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը' 1, Գորիսի պետական համալսարանը 1:

Այս կենտրոնները, թեև աշխատում են «ուղեղային կենտրոնների» ոճով, սակայն էապես տարբերվում են միմյանցից թե կառուցվածքային առումով, թե հրապարակային թափանցիկության, թե հետազոտական աշխատանքների բովանդակությամբ ու բնույթով.

^ Կառավարման մարմնի առկայությամբ առանձնանում են.

• ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը (Կառավարման խորհուրդ' բաղկացած 31 անդամից),

• ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (Գիտական խորհուրդ' բաղկացած 27 անդամից),

• ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (Գիտական խորհուրդ' բաղկացած 11 անդամից),

• ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը (Գիտական խորհրդատվական խորհուրդ' բաղկացած 9 անդամից),

• ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը,

1 http://www.scs.am/files/has-git-zarg-tsragir-jamanakacuyc.pdf

80

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյան, ՇՄովսիսյան

• ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (Գործադիր կոմիտե' բաղկացած 4 անդամից):

^ Կառուցվածքային ստորաբաժանումներ ունեն.

• ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (6 բաժին, 2 լաբորատորիա),

• ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը (3 ծրագիր),

• ԵՊԼՀ Բրյուսովյան գիտական կենտրոնը (Բրյուսովի թանգարան):

^ Համացանցում ներկայացվածությամբ (էլեկտրոնային հասցե, պաշտոնական կայք, էջեր սոցիալական ցանցերում) աչքի են ընկնում.

• ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը,

• ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը,

• ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը,

• ԵՊՀ Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնը,

• ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը,

• ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնը,

• ՀԱՀ Հանրային առողջապահական ծառայությունների հետազոտությունների և զարգացման կենտրոնը:

Որոշ բուհերում գործող կենտրոնները չունեն առանձին կայքեր, մյուսների կայքերում տեղակայված տեղեկատվությունը հին է, որոշ կենտրոնների կայքերում տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է, բայց ամբողջական չէ:

Կենտրոնների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից, բուհի միջոցներից, նվիրատվություններից, դրամաշնորհային ծրագրերից:

Ըստ հետազոտական ուղղվածությունների' բուհական հումանիտար վերլուծական կենտրոնները կարելի է դասակարգել հետևյալ խմբերի.

Ա ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ կենտրոններն են ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (2008թ.) և Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) «Սյունիք» հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

81

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄալքջյաե, ՇՄովսիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ: Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի1 ուսումնասիրությունների հիմնական առանցքը կազմում են Հայկական հարցը և Հայոց ցեղասպանության պատմությունը, պատմագրությունը և մատենագիտությունը, հնագիտությունը, հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը, Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը, հայ-վրացական հայ-քրդական, հայ-օսմանական առնչությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությանը, մասնավորապես իրականացվում են հայագիտական հետազոտությունների պրոֆեսիոնալ թվայնացում և համացանցային պա-շարներում հայագիտական նյութերի ներկայացվածության ապահովում: Ինստիտուտն իրականացնում է նաև մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրեր, իսկ սփյուռքում հայագետների պատրաստման և մասնագիտական հմտությունների ապահովման նպատակով ինստիտուտում գործում է հեռաուսուցման համակարգը: Ինստիտուտը հրապարակում է պարբերական, գրքեր, հոդվածներ, փաստաթղթեր, քարտեզներ, «Հայագիտության հարցեր» գիտական պարբերականը (2014թ. սկսած): 2013-2014թթ. հրատարակվել է 66 հոդված, 16 զեկուցումների թեզիսներ:

Բ. ՄՇԱԿԸԻԹԱՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ կենտրոններն են Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Բրյուսովյան գիտական կենտրոնը (1962թ.), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հասարակական հետազոտությունների կենտրոնը (1995թ.), ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը (2006թ.), ԵՊՀ Եգիպտագիտության հայկական կենտրոնը (2006թ.), ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (2007թ.), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀՊԿԱ) տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (2014թ.):

ԵՊԼՀ Բրյուսովյան գիտական կենտրոն: Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բրյուսովյան գիտական կենտրոնի հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են հայ-ռուսական

1 http://www.armin.am/

82

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյաե, ՇՄովսիսյան

գրական և մշակութային կապերը, արծաթե դարի ռուս գրականությունը և արվեստը, ռուսական սփյուռքի գրականությունը և արվեստը: Կենտրոնը հրատարակում է «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածուն1:

ՀԱՀ Թրփանճեան հասարակական հետազոտությունների կենտրոն: Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հասարակական հետազոտությունների կենտրոնը1 2 հիմնականում աշխատում է միջազգային հասարակական կազմակերպությունների (հայաստանյան ներկայացուցչությունների), ինչպես նաև պետական կառույցների պատվերների շրջանակներում: Տարբեր քաղաքական հիմնախնդիրների լուծման նպատակով տրամադրում է հետազոտական ծառայությունների ամբողջական փաթեթ' տվյալների որակական և քանակական վերլուծության համար անհրաժեշտ մեթոդաբանություն, ցուցանիշների մշակում, հաշվետվությունների պատրաստում, ինչպես նաև իրականացնում է հարցումների և հասարակական կարծիքի ուսումնասիրման, ֆոկուս խմբերի, քաղաքականության և իրավական դաշտի վերլուծության, վիճակագրական վերլուծությունների կատարման սցենարների մշակում: 2012-2014թթ. կենտրոնում կատարվել է 5 հետազոտություն:

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն: Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի3 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի կոորդինացումը, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» միջմասնագիտա-կան տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի կոորդինացումը, գիտական և միջմասնագիտական հետազոտությունների նախաձեռնումը և իրականացումը ԵՄ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Հարավային Կովկասի առանձին հիմնախնդիրների համագործակցության վերաբերյալ և այլն: 2013-2014թթ. հրատարակվել է 2 հետազոտություն:

ԵՊՀ Եգիպտագիտության հայկական կենտրոն: Երևանի պետական համալսարանի Եգիպտագիտության հայկական կենտրոնը4 զբաղվում է Հին Եգիպտոսի քաղաքակրթության ուսումնասիրությամբ, նրա նպատակն է

1 Տվյալները բերված են ըստ բուհից հետազոտական խմբի գրությանն ուղարկված պատասխանի:

2 http://tcpa.aua.am/

3 http://www.ces.am/

4 https://armenianegyptologycentre.wordpress.com/

83

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄալքջյան, ՇՄովսիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ստեղծել եգիպտագիտության հայկական դպրոց և սեփական ներդրում ունենալ այս գիտության զարգացման գործում: 2013-2014թթ. հրատարակվել են 1 մենագրություն, 2 հոդված:

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն: Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի1 ուսումնասիրությունների հիմնական առանցքը կազմում են ինքնության և արժեքային համակարգերի մրցակցության խնդիրները գլոբալացման պայմաններում, հայ-թուրքական առնչություններն արժե-քաբանական տեսանկյունից, «Մեծ Միջին Արևելք» ծրագրի հիմնադրույթները և Հայաստանը, մշակութային ադապտացիոն մեխանիզմների դերը և առանձնահատկությունները, տարածաշրջանային անվտանգության համակարգերը և Իրան-ԱՄՆ հարաբերությունները, «Արևելյան գործընկերություն» ծրագիրը և Հայաստանը: Կենտրոնն իրականացնում է հանրային քաղաքականության խորհրդատվություն, հրատարակում է հոդվածներ, մենագրություններ: 2007-2014թթ. կենտրոնը հրատարակել է 6 վերլուծական տեղեկագիր: 2013-2014թթ. հրատարակվել են 5 հոդված, 6 զեկուցումների թեզիսներ:

ՀՀՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն: «Տարա-ծաշրջանային հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերի շրջանակներում1 2: Ուսումնասիրվել են մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ստեղծվում են Հայաստանի համար Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքում, Եվրամիության ընդլայնման ծրագրերի ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա, Մերձավոր Արևելքի երկրներում ընթացող գործընթացները և դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ու հայկական համայնքների վրա։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 3 սեմինար, հրատարակվել է 2 հոդված:

1 http://cccsysu.com/

2 Տվյալները բերված են ըստ բուհից հետազոտական խմբի գրությանն ուղարկված պատասխանի:

84

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյաե, ՇՄովսիպան

Գ. ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ կենտրոններն են ՀԱՀ Թրփաեճեաե գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (2006թ.) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական

կենտրոնը (2013թ.):

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի1 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են համալսարանում գիտահետազոտական, գիտակրթական և գիտամեթոդական գործունեության զարգացումը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման ոլորտներում հետազոտությունների իրականացումը, կրթական գործընթացի հետ գիտական հետազոտությունների կապի ապահովումը, գիտահետազոտական աշխատանքներին ուսանողների և ասպիրանտների ներգրավումը, աշխարհի և հայաստանյան առաջատար «ուղեղային կենտրոնների» փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը, հետազոտական աշխատանքների արդյունքների առևտրայնացումը, նորարարական մշակումների իրականացումը, գիտական, ուսումնակրթական սեմինարների և աշխատաժողովների անցկացումը: 2013-2014թթ. հրատարակվել է 17 կոլեկտիվ մենագրություն, կայքում հրապարակվում են վերլուծականներ, առկա է վիճակագրական տվյալների բազա: Տվյալ ժամանակահատվածում կենտրոնի աշխատակիցների կողմից հրապարակվել է նաև 33 գիտական հոդված (որից 6-ը միջազգային ամսագրերում):

Դ. ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ կենտրոններն են ԵՊՀ տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոնը (1996թ.), ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան (2006թ.), ԵՊՀ Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնը (2011թ.) և ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (2013թ.):

ԵՊՀ Տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոն: Երևանի պետական համալսարանի Տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոնն1 2 աջակցում է տարածաշրջանային ուսումնասիրությունների խնդիրներին ուղղված գիտական գործունեությանը,

1 http://www.amberd.am/

2 http://ysu.am/faculties/hy/Sociology/section/structure/amb/134

85

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյաե, ՇՄովսիպան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

մասնավորապես Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացներին, կոնֆլիկտների կանխարգելմանն ու տարածաշրջանում լարվածության թուլացմանը, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հասարակության» հիմնահարցերին և ժողովրդավարական փոխակերպումների հնարավորություններին: Կենտրոնի հիմնական նպատակներից է կոնֆլիկտի և խաղաղության հետազոտման մասնագիտական կարողությունների զարգացումը Հայաստանում: Կենտրոնում կազմակերպվում են գիտաժողովներ, ամառային դպրոցներ, պատրաստվում են դասագրքեր և ուսուցողական նյութեր:

ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների ԳՀ լաբորատորիա: Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի1 աշխատանքային գործունեության հիմնական կիզակետը համալսարանական կրթության տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունն է, կրթության արդյունավետության բարձրացմանը նպաստող առաջարկներով հանդես գալը: Լաբորատորիայի գործունեության առաջնային ուղղություններից են համալսարանական կրթության որակի մոնիթորինգը և գնահատումը:

ԵՊՀ Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոն: Երևանի պետական համալսարանի Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են տեղեկատվական Online platform-ի2 ստեղծումը' ուղղված միգրացիայի բնագավառում գիտահետազոտական կենտրոնների և մասնագետների միջև արդյունավետ համագործակցության ապահովմանը և խթանմանը, միգրացիոն իրավիճակի շարունակական մոնիթորինգի ապահովումը և կանխատեսումը: Կենտրոնը համագործակցում է 28 կայքի և կենտրոնի հետ:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն: Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի1 2 3 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են հայ հասարակությունում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և գենդերային հարցերին վերաբերող քաղաքականության վրա ազդեցությունը խորհրդատվա-

1 http://ysu.am/science/hy/1350281587

2 http://mcc.ysu.am/hy/

3 http://www.ysu.am/gender/

86

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյան, ՇՄովսիսյան

կան, հետազոտական, իրավունքների և շահերի պաշտպանության ու հանրային գործունեության շնորհիվ: Կենտրոնը հրատարակում է հոդվածներ, ունի նաև առցանց հրապարակումներ, կրթական նյութեր: 2013թ. սկսած' կենտրոնը հրապարակում է գիտական լրատու: 2013-2014թթ. հրատարակվել է 9 հոդված:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ե. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ կենտրոններն են ԵՊՀ Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան (1979թ.), ԵՊՀ Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան (2005թ.), ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը (2008թ.), Հոգեբանության և սոցիոլոգիայի (ՀՍ) «Ուրարտու» համալսարանի Կիրառական վարքային վերլուծության կենտրոնը (2009թ.), ԵՊՀ Անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիան (2011թ.), ՀՍ «Ուրարտու» համալսարանի Ընտանիքի հետազոտման և աջակցության կենտրոնը (2013թ.) և ՀՀՊԿԱ Կառավարչական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան (2014թ.):

ԵՊՀ Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության ԳՀ լաբորատորիա: Երևանի պետական համալսարանի Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի1 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են անձի գործունեության հուսալիությունն ապահովող հոգեբանական գործոնների հետազոտումը, անձի հոգեբանական անվտանգության հասկացության ուսումնասիրումը և հստակեցումը, ուսանողի անձի հոգեբանական անվտանգությունը:

ԵՊՀ Փորձարարական հոգեբանության ԳՀ լաբորատորիա: Երևանի պետական համալսարանի Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի1 2 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են կիրառական հոգեբանության բնագավառում փորձարարական հետազոտությունների մեթոդաբանության հիմնահարցի հետազոտումը, փորձարարական հետազոտության մեթոդների կատարելագործման և ներդրման օրինաչափությունները հոգեբանության կիրառական բնագավառներում, հոգեբանական թեստերի մշակումը, սոցիալ-մշակութային տեղայնացումը: Լաբորատորիան իրականացրել է 3 դրամաշնորհային ծրագիր:

1 http://ysu.am/science/hy/1350281632

2 http://ysu.am/science/hy/1350282331

87

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄալքջյան, ՇՄովսիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն: Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնի1 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են ուսուցողական գործունեությունը, կոր-պորատիվ և անձնային աճի թրեյնինգները, հոգեթերապիան և հոգեբանական խորհրդատվությունը, գիտահետազոտական աշխատանքները: 2013-2014թթ. հրատարակվել է 14 հոդված:

ԵՊՀ Անձ և սոցիալական միջավայր ԳՀլաբորատորիա: Երևանի պետական համալսարանի Անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի1 2 հետազոտությունների հիմնական ուղղություններն են անձի ուսումնասիրման ժամանակակից մեթոդիկաների տեղայնացումը և հայերենով մեթոդիկաների մշակումը, սոցիալ-մշակութային փոփոխման պայմաններում անձի արժեքների, համոզմունքների և նույնականացման միտումների ուսումնասիրությունը: Լաբորատորիայում իրականացվում է դրամաշնորհային ծրագիր (ASCN), որն ուղղված է ժամանակակից հայ հասարակությունում արժեքային կողմնորոշումների ու համոզմունքների դրսևորման և դինամիկայի առանձնահատկությունների և դրանց սոցիալական դիրքորոշումների ու վարքի վրա ազդեցության ուսումնասիրմանը:

ՀՀՊԿԱ Կառավարչական գործունեության հոգեբանության ԳՀ լաբորատորիա: «Կառավարչական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա» ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերի շրջանակներում3: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են կառավարչական տարբեր աստիճանի պաշտոններ և դասակարգվել ըստ հոգեբանական նմանության: Ուսումնասիրության արդյունքում դասակարգվել են կառավարչական գործունեության մասնագիտությունները: Կազմվել են կառավարչական տարբեր աստիճանի պաշտոնի բնութագրերը (պրոֆե-

1 http://ysu.am/psy/

2 http://ysu.am/science/hy/1350282636

3 Տվյալները բերված են ըստ բուհից հետազոտական խմբի գրությանն ուղարկված պատասխանի:

88

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյան, ՇՄովսիսյան

սիոգրամա և փսիխոգրամա): Հրատարակվել են 1 ձեռնարկ, 9 հոդված, պատրաստվել և տպագրության է հանձնվել 1 մենագրություն:

Զ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ կենտրոններն են ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնը (1992թ.), ՀԱՀ Հանրային առողջապահական ծառայությունների հետազոտությունների և զարգացման կենտրոնը (1995թ.) և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի կենտրոնը (2008թ.):

ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոն: Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի1 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են բնապահպանական քաղաքականությունը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը, հետազոտական, կրթական ծրագրերի իրականացումը Հայաստանի կենսաբազմազանության և բնական ռեսուրսների պահպանման նպատակով:

ՀԱՀ Հանրային աոողջապահական ծառայությունների հետազոտությունների և զարգացման կենտրոն: Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահական ծառայությունների հետազոտությունների և զարգացման կենտրոնի2 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են ՀԱՀ հանրային առողջապահության մագիստրատուրայի ծրագրի ուսանողներին հետազոտությունների և ծրագրերի զարգացման ուսուցմամբ ապահովումը, տեխնիկական աջակցությունը հայաստանյան նախարարություններին և հետազոտական կենտրոններին, ՀՀ նախարարությունների հետ համատեղ առողջապահական ծառայությունների զարգացման խթանումը մարզերում:

ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի կենտրոն: Երևանի պետական համալսարանի Էկոլոգիական իրավունքի կենտրոնի3 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են ՀՀ էկոլոգիական օրենսդրության գնահատումը, իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը, պետական կառավարման մարմիններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և հասարակական կազմակերպությունների խորհրդատվության տրամադրումը: 2013-2014թթ. հրատարակվել են 1 ուսումնական ձեռնարկ, 6 հոդված, 1 զեկուցումների թեզիսներ:

www.ace(at)aua.am

http://www.auachsr.com

http://www.elrc.ysu.am/

89

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյաե, ՇՄովսիպան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

է. ՏԵՂԵ4ԱՏՎԱ4ԱՆ-ՌԱԶՄԱ4ԱՐԱ4ԱՆ կենտրոններն են ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան (2014թ.) և ԵՊՀ Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիան (2015թ.):

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիա: Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի1 հետազոտությունների հիմնական առանցքը կազմում են ներքին և արտաքին միջավայրում հակահայկական քարոզչության հիմնական ուղղությունների և թեզերի ուսումնասիրությունը և հակաքարոզչության կազմակերպումը, տեղեկատվական ներքին հոսքերի մշտադիտարկումը, ինֆոգեն վտանգների բացահայտումը և դրանց դեմ պայքարի մեթոդաբանության մշակումը, հասարակության սոցիալական (հատկապես ազգային անվտանգության տեսակետից վտանգ ներկայացնող) դիրքորոշումների ձևավորման աղբյուրների, մեխանիզմների և տարածման ճանապարհների ուսումնասիրությունը, հակազդման մեխանիզմների մշակումը, հայկական ինքնության ձևավորման հարցում լրատվամիջոցների դերի ուսումնասիրությունը, ԶԼՄ-ի միջոցով սոցիալական դիրքորոշման ձևավորման մեխանիզմների, դրանց կառուցվածքի, առաջացման և փոփոխման նախապայմանների ուսումնասիրումը, զանգվածային հաղորդակցության միջոցների ազդեցության և դրա հնարավոր հետևանքների ուսումնասիրումը: 2013-2014թթ. հրատարակվել է 1 մենագրություն:

Ը ԳԻՏԱ4ՐԹԱ4ԱՆ կենտրոններն են ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթա-կան ծրագրերի իրականացման կենտրոնը (2010թ.) և ՀՀՊԿԱ Գիտության կառավարման հետազոտական կենտրոնը (2015թ.):

ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոն: Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնի խնդիրն է ժամանակակից լեզուների ուսումնառության, դասավանդման և գնահատման ոլորտում ԵԽ գաղափարախոսության և հիմնարար արժեքների տարածմանը,

1 Տե ս ԵՊՀ 2013-2014 ուստարվա գործունեություն, էջ 781-783, http://documentation.ysu.am/wp-content/themes/easel/uploads/2013-2014_%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D6%80%D5% BE%D5%A1_%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6% 82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B62.pdf

90

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյաե, ՇՄովսիսյան

ներդրմանը և ՀՀ բարձրագույն կրթության համակարգին եերդաշեակեցմաեը նպաստելը1:

ՀՀՊԿԱ Գիտության կառավարման հետազոտական կենտրոն: Գիտության կառավարման հետազոտական կենտրոն ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերի շրջանակներում1 2: Ծրագրի նպատակն է նպաստել գիտության և կրթության կառավարման համակարգի հետագա զարգացմանն ու արդիականացմանը, գիտական հաստատությունների կառավարման գործընթացների բարելավմանը, գիտության ոլորտի կառավարիչների պատրաստման կարիքների բացահայտմանը, գիտության կառավարման ոլորտի մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Այսպիսով, ամփոփելով ՀՀ բուհական հումանիտար-վերլուծական կենտրոնների արդի վիճակը' կարելի է նշել, որ վերջիններս իրենց գործունեության առկա հիմնախնդիրներով, զարգացման տեմպերով և ռեսուրսներով մասամբ են համապատասխանում ընդունված միջազգային չափանիշներին (թերևս, որոշ բացառություններով), ավելին, դեռ ամբողջական չէ պատկերացումն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի «ուղեղային կենտրոնն»' իր բոլոր չափորոշիչներով:

Մեծ է տարբերությունը նաև պետական և ոչ պետական բուհերի միջև, ինչը նույնպես մտահոգության տեղիք է տալիս: Վերջիններս բավարարվում են միայն գիտաուսումնական բաժնի իրականացրած գործառույթներով, որոնք ավելի հաճախ կազմակերպական և համակարգող բնույթ ունեն (նույնը կարելի է ասել նաև որոշ պետական բուհերի մասին):

Ցածր է այս կենտրոնների ինտեգրվածության մակարդակը, թույլ են գիտահետազոտական ոլորտում կապերը, շփումները, հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային փոփոխություն-

1 Տվյալները բերված են ըստ բուհից հետազոտական խմբի գրությանն ուղարկված պատասխանի:

2 Տվյալները բերված են ըստ բուհից հետազոտական խմբի գրությանն ուղարկված պատասխանի:

91

Վ.Աթոյան, ՍՕհաեյահ, ԱՄալքջյահ, Շ.Մովսիպահ

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ներին ու մարտահրավերների լուծմանը միտված համատեղ ջանքերը: Մինչդեռ նրանց գլխավոր խնդիրը հենց պետք է լինի հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների ու զարգացումների արտացոլումը, անհրաժեշտ գիտական հենքով ապահովումը, ուղենիշների ուրվագծումը, քանի որ բուհերն առանցքային դերակատարություն ունեն ոչ միայն գիտելիքների փոխանցման և տարածման, այլև գիտելիքների ստեղծման ու կիրառման հարցում:

Ապրիլ, 2015թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԻՀԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Վարդան Աթռյան, Սռֆյա Օհաեյաե, Արփինե Մալքջյաե, Շուշան Մովսիպան

Ամփոփագիր

Ժամանակակից քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային մարտահրավերների համատեքստում կարևորվում է բուհերում գործող հետազոտական, վերլուծական, հատկապես հումանիտար կենտրոնների նշանակությունը: ՀՀ-ում երկար ժամանակ բուհական կրթությունը հիմնականում համարվում էր գոյություն ունեցող գիտելիքները վերարտադրող համակարգ: Այդ մտայնությունը, սակայն, փոխվում է, և հայկական բուհերն աստիճանաբար վերածվում են գիտահետազոտական կենտրոնների: Ներկայումս ՀՀ բուհերում գործում է 28 հումանիտար վերլուծական կենտրոն, որոնք թեև աշխատում են «ուղեղային կենտրոնների» ոճով, սակայն միմյանցից տարբերվում են կառուցվածքային առումով, հրապարակային թափանցիկությամբ, հետազոտական աշխատանքների բովանդակությամբ ու բնույթով:

92

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյաե, ՇՄովսիպան

ГУМАНИТАРНЫЕ АНАЛИТИЧЕСКИЕ ВУЗОВСКИЕ ЦЕНТРЫ АРМЕНИИ

Вардан Атоян, Софья Оганян, Арпине Малкджян, Шушан Мовсисян

Резюме

В контексте современных политических, экономических, социокультурных вызовов важное значение имеют гуманитарные аналитические, исследовательские центры, действующие в вузовской среде. В РА вузовское образование долгое время считалось в основном системой воспроизведения существующих знаний. Однако в последнее время это умонастроение меняется, и армянские вузы постепенно превращаются в научно-исследовательские центры. В настоящее время в вузах РА действует 28 гуманитарных аналитических центров, которые, хотя работают в формате «мозговых центров», но отличаются организационными структурами, прозрачностью деятельности, содержанием и характером научно-исследовательских работ.

UNIVERSITY AFFILIATED

HUMANITARIAN ANALYTICAL CENTERS OF ARMENIA Vardan Atoyan, Sofya Ohanyan, Arpine Malqjyan, Shushan Movsisyan

Resume

The current political, economic, social and cultural challenges highlight the importance of the university affiliated analytical centers, especially humanitarian research centers. In the Republic of Armenia higher education was for long considered as a system for reproduction of the existing knowledge. However, this concept is changing, and the Armenian universities are gradually turning into research institutions. Currently there are 28 university affiliated humanitarian analytical centers in Armenia. They all act as think tanks, but differ in structure, transparency, research areas and by their nature.

93

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.