Научная статья на тему 'Հետազոտական համալսարանների դերակատարությունը ՀՀ գիտելիքահենք տնտեսության զարգացման համատեքստում'

Հետազոտական համալսարանների դերակատարությունը ՀՀ գիտելիքահենք տնտեսության զարգացման համատեքստում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
229
46
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
հետազոտական համալսարաններ / գիտելիքահենք տնտեսություն / գիտական արտադրանք / մարդկային կապիտալ / գիտական ներուժ / ֆինանսավորման աղբյուրներ։

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Роберт Хачатрян

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը և շարունակական կատարելագործումը պայմանավորվում են ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ և դրա միջոցով համաշխարհային տնտեսական համակարգում կրթության ազգային համակարգի մրցունակության խթանման անհրաժեշտությամբ: Գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու նպատակով պետք է խթանվեն մարդկային կապիտալի և գիտական ներուժի պահպանումն ու շարունակական զարգացումը երկրում: Այս առումով ՀՀ-ում վերջին տարիներին գիտահետազոտական կամ այսպես կոչված «ուղեղային կենտրոնների» թիվը կտրուկ աճ է արձանագրել: Ընդլայնվել է հետազոտությամբ զբաղվող կառույցների թիվը, ինչպես նաև իրականացվող հետազոտությունների ծավալը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

РОЛЬ ИССЛЕДОВАТЕЛЬСКИХ УНИВЕРСИТЕТОВ В КОНТЕКСТЕ РАЗВИТИЯ ЗНАНИЕВОЙ ЭКОНОМИКИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

Повышение эффективности и перманентное усовершенствование системы высшего профессионального образования РА обусловливаются развитием знаниевой экономики в РА и необходимостью стимулирования конкурентоспособности национальной образовательной системы в мировой экономической системе. Для развития знаниевой экономики нужно стимулировать сохранение и перманентное развитие человеческого капитала и научного потенциала в стране. В этом плане в РА за последние годы зафиксирован резкий рост числа научно-исследовательских или так называемых «мозговых» центров. Увеличилась численность исследовательских структур, а также объем осуществляемых исследований.

Текст научной работы на тему «Հետազոտական համալսարանների դերակատարությունը ՀՀ գիտելիքահենք տնտեսության զարգացման համատեքստում»

 ՀՏԴ 378.4:001.891

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ռռբերտ Խաչատրյան

Բանալի բաոեր հետազոտական համալսարաններ, գիտելիքահենք տնտեսություն, գիտական արտադրանք, մարդկային կապիտալ, գիտական ներուժ, ֆինանսավորման աղբյուրներ։

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումն ու շարունակական կատարելագործումը մեծապես պայմանավորվում են ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ և դրա միջոցով համաշխարհային տնտեսական համակարգում կրթության ազգային համակարգի մրցունակության խթանման անհրաժեշտությամբ: Այս համատեքստում պետության կարևորագույն գործառույթներից է մրցունակ տնտեսության ստեղծումը: Մրցունակ տնտեսությունը ենթադրում է գիտելիքների վրա հիմնված տնտեսության ստեղծում և շարունակական զարգացում: Ըստ ՏՀԶԿ սահմանման' գիտելիքահենք է համարվում այն տնտեսությունը, որում առաջնային նշանակություն է տրվում գիտելիքի, նորարարության և տեղեկատվության «արտադրմանը», տարածմանն ու տնտեսության տարբեր ոլորտներում դրանց հետևողական կիրառմանը [1]:

Գիտելիքահենք տնտեսության ձևավորման և զարգացման գործընթացներում բարձրագույն ուսումնական հաստատությունները հանդես են գալիս որպես գիտելիքի ստեղծման ու փոխանցման, գաղափարների առաջացման, մշակման և գործադրման, նորարարությունների ու ստեղծագործական մտքի խթանման առանցքային դերակատարներ: Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման հաջողության գրավականներից են բուհերի գործունեության ռազմավարա-

՚ ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:

կան կառավարման արդյունավետությունը և կառավարման գործառույթներից ակնկալվող արդյունքների վերլուծության իրականացումը:

Գիտելիքահենք տնտեսության արագ զարգացման գործընթացում առաջնային դեր ունեն նաև գիտատար ոլորտների զարգացումը, նորարարական (ինովացիոն) գործունեությունը և գիտատար արտադրությունը, որն ընդգրկում է կրթությունը, գիտությունն ու հետազոտությունը, ժամանակակից հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաները: Գիտական հետազոտությունը դարձել է գլոբալ մրցակցային դաշտում շարունակաբար կարևորվող ռազմավարական ռեսուրս: Միջազգային պրակտիկայում այդ ռեսուրսը նպատակային օգտագործող և այդ ուղղությամբ գիտության ու կրթության ոլորտներում ներդրում կատարող ու արտադրանք ստեղծող հիմնական դերակատարներից են հետազոտական համալսարանները: Հետազոտական համալսարանները բարձրագույն կրթության համակարգի շահակիցներին ապահովում են միջազգային գիտական պաշարներից օգտվելու և ազգային ու միջազգային մակարդակներում հետազոտություն իրականացնելու լայն հնարավորություններ, որոնք միտված են գիտելիքի ար-ժևորմանը համաշխարհային մակարդակում:

Հաշվի առնելով այս հիմնադրույթները հոդվածում վերլուծության է ենթարկվում հետազոտական համալսարանների և կենտրոնների դերակատարությունը Հայաստանի Հանրապետության գիտելիքահենք տնտեսության զարգացման համատեքստում, ներկայացվում են ՀՀ հետազոտական կենտրոնների հիմնական տեսակները, սահմանվում հետազոտական համալսարանների ստեղծման նպատակները:

Գիտելիքահենք տնտեսության զարգացման գործընթացում որոշիչ դեր ունի մարդկային կապիտալը, որի կարևոր բաղկացուցիչն են մտավոր ռեսուրսները: Ի տարբերություն նյութական ռեսուրսի' մտավոր ռեսուրսները շարունակաբար վերարտադրվում են և նոր դրսևորումներ ստանում [2, էջ 8]: ՀՀ-ի համար մարդկային կապիտալը միշտ էլ եղել է երկրի տնտեսության առաջմղիչ գործոնը, հետևաբար պետության գերխնդիրը պետք է լինի մարդկային կապիտալի զարգացման և արդյունավետ օգտագործման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Այս համատեքստում չափազանց կարևոր են մրցունակ և զարգացած կրթության համակարգի ստեղծումը և գիտության ոլորտի անընդմեջ ֆինանսավորումը: ՀՀ գիտելիքահենք հասարակության կայացման և մարդկային կապիտալի ու գիտական ներուժի համախմբման գործում իրենց ուրույն տեղն ունեն նաև բուհական համակարգին կից գործող գիտահետազոտական կենտրոնները: Դրանք

հիմնականում պետության կողմից ֆինանսավորվող պետական հաստատություններ են, որոնք կոչված են ինտեգրելու գիտությունը, կրթությունն ու արտադրությունը շղթայակցելով երկրի կրթության, գիտության և արտադրության համակարգերի շրջափուլերը: Հետազոտության ոլորտում պետական ներդրումների վերադարձելիության ցուցանիշները պետք է նաև արտացոլվեն միջազգային հրատարակությունների և շնորհված արտոնագրերի քանակի մեջ, որն էլ իր հերթին համախմբում է հետազոտողների, հետազոտական կենտրոնների (օրինակ համալսարան, ինստիտուտ), լաբորատորիաների և գրադարանների թվաքանակը, ինչպես նաև հետազոտության ռազմավարությունների թիրախավորված ուղղորդման աստիճանը: Բարձրագույն կրթության համակարգում հետազոտական համալսարանների ենթակառուցվածքի ստեղծումը1 կարող է ապահովել արդյունավետ համագործակցային և նորարարական հետազոտական միջավայր կիրառման համար առավելագույնս մատչելի դարձնելով առկա ռեսուրսները, բազմազանեցնելով գիտության ոլորտում ֆինանսական միջոցների ծավալները և աղբյուրները, ինչպես նաև բացահայտելով շահակիցների կարիքներն ու խթանելով միջգիտակարգային հետազոտությունների իրականացումն ու գիտական կառավարման մշակույթը:

Բացի ավանդական գիտակրթական կառույցներից, ինտիտուտներից և մասնագիտական կրթության ծառայություններ մատուցող բուհերից, մտավոր ռեսուրսների զարգացման այդ գործընթացի կազմակերպման կարևոր հիմք են հանդիսանում նաև գիտահետազոտական կենտրոնները (think tanks): Դրանք հետազոտական-վերլուծական կազմակերպություններ են, որոնք հանրային քաղաքականության ոլորտում իրականացնում են հետազոտական-վերլուծական գործունեություն, տրամադրում խորհրդատվություն ներքին և արտաքին հիմնախնդիրների հաղթահարման ուղղու-թյամբ' դրանով իսկ նպաստելով քաղաքականություն մշակողների և հանրության կողմից իրազեկ որոշումների կայացմանը [3, p. 8]: Որոշ երկրնե-րում, հատկապես ԱՄՆ քաղաքական կյանքում, կարևոր դեր ունեն նաև շահերի խմբերին սպասարկող հետազոտական կենտրոնները [3, p. 19]: Սակայն պետք է նշել, որ նրանց ստեղծած գիտական «արտադրանքը» դեռևս ամբողջությամբ չի ներդրվում տնտեսության և առհասարակ պետության զարգացման մեջ: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքնե-

1 Այս խնդրի իրականացման, հիմնախնդրի դիտարկման ժամանակ հարկավոր է հաշվի առնել նաև ներկայում գործող գիտահետազոտական խնդիրների գործունեության ծավալումը համալսարանների կազմում:

րով: Նախևառաջ գիտելիքահենք տնտեսության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է շեշտը դնել բուհական հետազոտական կենտրոնների նյութատեխնիկական հագեցածության ապահովման և դեպի նորարարությունները կողմնորոշման վրա: Երկրորդ բուհական գիտահետազոտական կենտրոնները պետք է ցուցաբերեն ճկունություն և ակտիվ համագործակցեն ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, քանի որ գիտելիքահենք տնտեսության կարևոր ակտիվներն են գիտելիքը և բարձր ՏՀՏ-ն, հետևաբար դրանց տիրապետումը և կիրառումը կապահովի պետության մրցակցային առավելությունների ձեռքբերումը: Այս առումով կարևորվում է նաև գիտահետազոտական կենտրոնների «արտադրանքի» նյութականացումը և ապրանքայնացումը, ինչը ենթադրում է «գիտելիքի արտադրում, փոխադրում և վաճառք» [4, p. 133]: Սա հնարավորություն կտա ապահովել գիտության ոլորտում կատարվող ներդրումների վերա-դարձելիություն և կնպաստի գիտատար արտադրության շարունակական ընդլայնմանը: ՀՀ բուհական հետազոտական կենտրոնների շրջանում լուրջ խնդիր է մասնավոր հատվածի հետ համագործակցության պակասը, որի հետևանքով գիտատար արտադրության ծավալները դեռևս շատ փոքր մաս են կազմում ընդհանուր արտադրության ոլորտում: Նշված խնդիրների հետ մեկտեղ, պետք է նշել, որ բուհական գիտահետազոտական կենտրոններն ունեն նաև լուրջ առավելություններ [5, էջ 63; 6], մասնավորապես.

• դրանք հնարավորություն են տալիս արդյունավետորեն օգտագործել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի մտավոր ներուժը,

• նպաստում են բուհի հեղինակության բարձրացմանը,

• իրենց հետազոտական աշխատանքներում ներգրավում են գիտական ներուժ ունեցող ուսանողներին' առավել գրավիչ դարձնելով բուհի գործունեությունը,

• որոշ չափով լուծում են «ուղեղային կենտրոնների» ֆինանսավորման հետ կապված խնդիրները,

• նպաստում են մի շարք կարևոր ոլորտներում (քաղաքական) կիրառական հետազոտությունների իրականացմանն ու պետական մարմինների հետ համագործակցությանը:

ՀՀ կառավարությունը կարևորում է ՀՀ-ում գիտության վրա հիմնված տնտեսության և հասարակության զարգացումը խրախուսելով ազգային և միջազգային մակարդակներում համագործակցությունների ակտիվացմանը միտված հետազոտության ռազմավարությունների մշակումը: Հետազոտա-

կան համալսարանները սովորաբար ռեսուրսակենտրոն են, և նման համալսարաններ հիմնելն ու գործարկելն ավելի թանկ է, քան այլ ուսումնական հաստատությունները, քանի որ հետազոտական համալսարանների գործունեությունը պահանջում է թանկարժեք գիտական սարքավորումների, արագ զարգացող և թանկարժեք տեղեկատվական տեխնոլոգիաների առկայություն, մուտքի/հասանելիության ապահովում համաշխարհային գիտական գիտելիքի աղբյուրներին, ինչպես նաև գիտական աշխատողներին վճարելու համար անհրաժեշտ ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ, բարձր դրույքաչափեր, քան սահմանված է այլ ուսումնական հաստատություններում:

ՀՀ տարածքում հետազոտական համալսարաններ հիմնելու, գործար-կելու և այդ գործընթացի արդյունավետ կազմակերպման հիմնական նպատակներն են.

• մշակել և ընդունել գիտության ոլորտի ֆինանսավորման քաղաքականություն, որը միտված է արտադրողականության, որակի և արդյունավետության ապահովմանը հաշվի առնելով գիտության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և գերակա ուղղությունները,

• ստեղծել գիտության ֆինանսավորման ապակենտրոնացված մոդելի հիմքեր հնարավորություն տալով համապատասխան ենթակառուց-վածքներին հանդիսանալու ծախսային կենտրոններ և ռեսուրսները բաշխելու ըստ ռազմավարական առաջնահերթությունների,

• գիտության զարգացման ռազմավարության համաձայն մինչև 2020թ. գիտության ֆինանսավորումը Հայաստանում պիտի կազմի ՀՆԱ մոտ 2%-ը մինչև 2025թ. 5%-ով պետական բյուջեից ավելացնելով գիտահե-տազոտություններին հատկացվող ծախսերը և զարգացնելով առանցքային ցուցանիշները վերահսկելով գիտության զարգացմանն ուղղված ռեսուրսների օգտագործումը,

• մշակել տաղանդների կառավարման պետական քաղաքականություն խթանելու կրթության և գիտության բոլոր աստիճաններում ուսումնա-ռող և աշխատող տաղանդների բացահայտմանն ու նրանց ներուժի արդյունավետ օգտագործմանը ապահովելով մասնագիտական վերապատրաստման իրականացման համապատասխան աշխատանքները,

• բազմազանեցնել հիմնարար հետազոտության իրականացման ուղղությամբ ներդրումները մինչև 2025թ. ազգային մակարդակում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը սահմանելով որպես ռազմավարական առաջնահերթություն և գերակա ուղղություն,

• խթանել թեկնածուական և դոկտորական գիտական աշխատանքների որակական և քանակական ցուցանիշների բարելավումը համապատասխան ծրագրերի և գիտահետազոտական գործունեության շրջանակի ընդլայնման միջոցով,

• խթանել ցանցային ենթակաոուցվածքների ամրապնդումը հասնելով կրիտիկական զանգվածի (օրինակ մեծածավալ ենթակաոուցվածքների ֆինանսավորումը կապակցելով ռեսուրսների և ներդրումների համակարգված ու նպատակային օգտագործմանը),

• մշակել կրթության և գիտության պետական ռազմավարություն և ընդլայնել հետազոտական համալսարանների ու այլ հաստատությունների համագործակցության շրջանակը պետական ծրագրերի շրջանակներում,

• սահմանել և կիրառել գիտահետազոտական աշխատանքներում ներ-գրավվածության բարձր չափանիշներ

^ մշակելով գիտահետազոտական աշխատանքների իրականացման հստակ ուղեցույցներ, որոնք կարգավորում են շահերի բախման և պայմանագրային հետազոտությանն առնչվող խնդիրները,

^ սահմանելով հետազոտության ոլորտի էթիկական նորմերը,

• ապահովելով ֆինանսավորվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հանրային մատչելիությունը;

• մշակել հստակ պետական ռազմավարություն միջգիտակարգային հետազոտություններն ու նորարարությունը խթանելու նպատակով արձագանքելով և հանրության շրջանում հիմնական մարտահրավերներին, և ՀՀ կառավարության հաստատած գերակա ուղղություններին,

• իրականացնել թիրախավորված միջոցառումներ ֆինանսական աղբյուրների հայթայթման և համագործակցության հնարավորությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով բարձրացնելով տեղական և միջազգային հետազոտություններում ընդ-գրկվածության մակարդակը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող համագործակցությունների խթանման միջոցով,

• խրախուսել և զարգացնել նոր նախաձեռնություններ հետազոտության ոլորտում և ապահովել գիտության ու հետազոտության ներդաշ-նակեցումն ըստ գիտությունների խմբավորումների (օրինակ բնական գիտություններ, ֆիզիկական գիտություններ, հումանիտար և հասարակական գիտություններ),

• մշակել ռազմավարական ծրագիր թիրախային ոլորտների այնպիսի առաջատար ազգային և միջազգային գիտնականներին ներգրավելու համար, որոնք կզարգացնեն գիտության տվյալ ոլորտը և կցուցաբերեն հետազոտական զարգացած ու բարձր հմտություններ տվյալ գիտակարգի զարգացման նպատակով,

• խթանել Հայաստանի գիտական հանրության համար միջազգային գիտական տեղեկատվական շտեմարանների մատչելիությունը, ինչպիսիք են Elsevier, SpringerNature, Tomson Reuters, ինչպես նաև ընդլայեել EBSCO, Web of Science, Scopus շտեմարաններից օգտվելու հնարավորությունները գիտական ուղղություններով զբաղվող գիտնականների հետազոտությունների բարելավման նպատակով,

• մշակել արտոնությունների շրջանակ արդյունաբերության/արտադրու-թյան ասպեկտների հետ համագործակցության համար խթանելով հետազոտական համալսարանների և ազգային կրթության ու գիտության համակարգերի գրավչությունը և մրցակցային առավելությունը,

• բարելավել ՀՀ բնակչության ֆունկցիոնալ գրագիտության (հենակետային գիտելիքները, հաղորդակցման, հետազոտության իրականացման, ճանաչողական և գործնական բնույթի այլ հմտությունները կենսագործունեության բոլոր ոլորտներում կիրառելու ընդունակություն) մակարդակի ցուցանիշները,

• նպաստել գյուտերի համար շնորհվող արտոնագրերի, պատենտների և մտավոր սեփականության օբյեկտների կիրարկմանն առնչվող ցու-ցանիշների բարձրացմանը (1 մլն բնակչի հաշվով),

• մշակել ներդրումների եկամտաբերության գործակցի հաշվարկման համապատասխան մեթոդաբանություն և դրա կիրառման գործիքա-կազմ ներդրումների կատարման անհրաժեշտությունը և իրաչափու-թյունը որոշելու նպատակով,

• բարձրացնել ներդրումային գրավչության մակարդակի ցուցանիշները բարձրացնելով կրթության և գիտության ոլորտներում ներդրումների մասնահատվածի ցուցանիշները և մշակելով ներդրումների (պետական, օտարերկրյա, համատեղ) խթանման նոր գործիքներ,

• ստեղծել ՀՀ ԿԳՆ-ին կից խորհրդակցական մարմին նոր կազմակերպությունների, այլ համալսարանների և նույնիսկ ոչ ակադեմիական ոլորտում գործունեություն ծավալող հաստատությունների հետ համագործակցության ձևաչափեր մշակելու, նոր հնարավորություններ

ձեռք բերելու և հետազոտության ոլորտում առկա կարիքները բացա-հայտելու համար,

• մշակել ռազմավարություն տեղեկատվական և գիտակրթական նոր տեխնոլոգիաների ներմուծման ցուցանիշները բարելավելու նպատակով հաշվի առնելով կրթության ձևերի բազմազանեցման և մրցակցային առավելության ձեռքբերման անհրաժեշտությունը,

• մշակել ՏՀՏ-ներով կազմակերպվող կրթության և գիտահետազոտական աշխատանքների որակի ապահովման չափանիշները և բարելավել այդ ոլորտի ցուցանիշները,

• խթանել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունների կողմից պահանջվող մասնագետների (պահանջարկ) և երկրի բարձրագույն կրթության համակարգի միջոցով մատակարարվող հմտությունների (առաջարկ) միջև որակական ու քանակական դրական փոփոխությունները թափուր աշխատատեղերի համամասնության տեսանկյունից,

• նպաստել արտադրության տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների և նորարարության զարգացման ու արդյունաբերության բազմազանեցման քաղաքականության դրական փոփոխությունների իրականացմանը,

• խթանել ՏՀՏ հմտություններին տիրապետող երիտասարդների և մեծահասակների համամասնության հավասարակշռումն ազգային մակարդակում ըստ հմտության տեսակի,

• խթանել նորարարական հիմնադրամների կազմավորման ու գործունեության և վենչուրային կապիտալի (փոքր և միջին ձեռնարկություններում առանց գրավի երաշխիքի կատարված ներդրումներից ստացված կապիտալ) ձևավորման ու շրջանառության օրենսդրական հիմքերի փոփոխությունների իրականացումը,

• բարձրացնել ՏՏ ոլորտի արտադրանքի (ներառյալ բարձր տեխնոլոգիական արդյունքը համակարգչայինը, դեղագործականը, գիտական սարքերը և էլեկտրամեքենաները) և ծառայությունների արտահանման ցուցանիշները բարելավելով ՀՀ-ում նորարարությունների համակարգի և ՏՏ ոլորտի ենթակառուցվածքներ հանդիսացող այլ կառույցների (հետազոտական, վերլուծական-տեղեկատվական, կրթական կենտրոններ, տեխնոպարկեր, լաբորատորիաներ և այլն) հիմնադրման և զարգացման տեմպի ցուցանիշները,

• բարձրացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսված գիտության բնագավառում պետության նպատակային ներդրումների և բուհերի գիտահետազոտական աշխատանքներին տրամադրվող պետական ֆինանսավորման ցուցանիշները,

• բարձրացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ու գիտական արտադրանքի ապրանքայնացման և առևտրայնացման ցուցանիշները,

• մեծացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող (բազային ֆինանսավորում, նպատակային ֆինանսավորում, թեմատիկ ֆինանսավորում) ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողների և պրոֆեսորադասախոսական կազմի գիտական աստիճանների համար հավելավճարների ծավալները և հավելավճարներ ստացողների թիվը ըստ սեռատարիքային բաշխվածության,

• բարելավել գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթա-կառուցվածքների պահպանման ու զարգացման, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման համար պետական բյուջեով նախատեսված ֆինանսական ցուցանիշները,

• բարձրացնել գյուտերի համար շնորհված արտոնագրերի, պատենտների և մտավոր սեփականության օբյեկտների կիրարկմանն առնչվող ցուցանիշները 1 մլն բնակչի հաշվով,

• բարելավել տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաների ներմուծման ցուցանիշները հաշվի առնելով կրթության ձևերի բազմա-զանեցման և մրցակցային առավելության ձեռքբերման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարելավելով ՏՀՏ-ներով կազմակերպվող կրթության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման որակի ապահովման ցուցանիշները,

• խթանել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունների կողմից պահանջվող մասնագետների (պահանջարկ) և երկրի բուհական համակարգի միջոցով մատակարարվող հմտությունների (առաջարկ) միջև որակական և քանակական փոփոխությունները թափուր աշխատատեղերի համամասնության տեսանկյունից,

• խթանել արտադրության տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների ու նորարարության զարգացման և արդյունաբերության բազմազանեցման քաղաքականության փոփոխությունները:

Անհրաժեշտ է ներդրումներ կատարել նաև հետազոտական գերազանցության այն կենտրոններում, որոնց անձնակազմը ցուցաբերել է բարձր մասնագիտական որակներ զարգացնելու առկա ներուժը և ուժեղ կողմերն ու հասել է չափելի արդյունքների հետազոտության և բարձրագույն կրթության բնագավառներում: Հիմնարար հետազոտությունն ամենաթանկ արժեցողն է համալսարանի համար հաշվի առնելով նաև այն, որ բարձր որակի հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումները թանկ արժեն: Բացի այդ, հիմնարար հետազոտությունը հանրային աջակցության կարիք ունի, քանի որ այն հիմնականում հազվադեպ է ուղղակի եկամուտ բերում: Հետազոտական համալսարաններ հիմնադրելու համար պետական ֆինանսավորումից բացի պետք է ներառվեն արտաքին ֆինանսավորման աղբյուրներ ևս հետազոտության ոլորտում տրամադրվող դրամաշնորհների և գիտության թիրախավորված ոլորտների համար հատկացվող ֆինանսական ռեսուրսների ու մասնավոր ներդրումների ձևով:

Հետազոտական համալսարանները պետք է գործունեություն ծավա-լեն նաև գիտության և հետազոտությունների ոլորտում միջազգայնորեն հաճախակի կիրառվող լեզվով, օրինակ անգլերենով: Միաժամանակ, նրանք հանձնառություն ունեն տարածելու իրականացված հետազոտությունների արդյունքներն ու վերլուծություններն ազգային մակարդակում: Հետազոտական համալսարանները պետք է հիմնական ռեսուրսները տրամադրեն ինչպես մայրենի, այնպես էլ միջազգայնորեն ընդունելի լեզվով գիտական և հետազոտական աշխատանքներ մշակելու և զարգացնելու, ինչպես նաև ազգային մակարդակում համապատասխան հետազոտական տերմինաբանություն ստեղծելու համար:

Ի լրումն վերոգրյալի, մագիստրոսական ծրագրերի կառավարման և իրականացման միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համալսարանները հստակ տարանջատում են գիտամետ մասնագիտական մագիստրոսական ծրագրեր M.S. (Master of Science) և գործնական ակադեմիական մագիստրոսական ծրագրեր M.A. (Master of Arts): Մասնագիտական մագիստրոսական ծրագրերը պետք է իրականացվեն պետական ֆինանսական միջոցների հաշվին, իսկ ակադեմիականները

ուսումնառողների ֆինանսական միջոցների հաշվին: Իսկ դասախոս-ուսումնառող հարաբերակցությունը պետք է լինի 1:5-6, այսինքն 5-6 ուսումնառողի հետ 1 դասախոս պետք է աշխատի, իսկ ավանդական համալսարաններում այդ հարաբերակցությունը 1:12-14 է: Հետազոտական համալսարաններում հիմնականում մագիստրոսական և հետբուհական կրթություն է իրականացվում, մինչդեռ ավանդական համալսարաններում բակալավրական և մագիստրոսական: Հետազոտական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմում ոչ միայն տվյալ պետության, այլ նաև այլ երկրների փորձառու և ճանաչված գիտնականներ կարող են ընդգրկված լինել [7]: Ուստի, հաշվի առնելով գիտամետ մասնագիտական գործնական ակադեմիական մագիստրոսական ծրագրերի վերոնշյալ առանձնահատկությունները անհրաժեշտ է, որ ազգային մակարդակում հստակ տարանջատվեն այդ կրթական ծրագրերը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հետազոտական համալսարանների հիմնադրմամբ կրթության բարեփոխման նոր ուղիների կառուցման հիմնախնդրին, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից կրթության ոլորտի բարեփոխումների սերտ փոխկապակցվածու-թյունը տեխնոլոգիական արագընթաց զարգացման հետ գիտության և կրթության համակարգերը պետք է հետևողական կերպով բազմազանեց-նեն տեխնոլոգիական գործոնների ազդեցության հնարավորությունները գործունեության տարբեր ոլորտներում և բարեփոխումները ծառայեցնելուն հիմնախնդիրների լուծմանը: Տեխնոլոգիական գործոնները գիտության և տեխնիկայի զարգացման արդյունք հանդիսացող տեխնոլոգիական փոփոխություններն են, տարբեր ոլորտներում տեղեկատվական համակարգերի առաջընթացը խթանող շոշափելի նվաճումները, տեխնոլոգիական ոլորտի վերջին ձեռքբերումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ինչպես նաև այդ ոլորտի արդյունաբերությունն իր երեք ենթաճյուղերով սարքավորումների (սարքակազմերի), ծրագրային ապահովման (ծրագրակազմերի) և տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, հաղորդման և ներկայացման բաղադրիչներով: Գիտատեխնիկական առաջընթացին և տեխնոլոգիական գործոններին արձագանքելը կարևոր է տնտեսական մրցակցությանը դիմակայելու և մրցակցային շուկայում առաջատար դիրք գրավելու համար, քանի որ այդ գործոնները փոփոխության են ենթարկում արտադրանքի և ծառայությունների որակն ու տեսականին: Բացի այդ, ներկայիս արտաքին քաղաքական և ներպետական ոլորտներում օրեցօր ավելացող մարտահրավերներին դիմակայելու և պատշաճ

արձագանքելու համար ՀՀ-ն կարիք ունի արդյունավետ որոշումներ կայացնելու համար փորձագիտական հմտությունների և գիտելիքների գործնական կիրառման: Ներկայում առավել, քան երբևէ, կարիք կա շեշտը դնել պետություն-փորձագիտական հանրույթ-հասարակություն սերտ կապի ամրապնդման վրա: Այս առումով պետք է նշել, որ ՀՀ-ում գիտահետազոտական կենտրոնների գործունեության նկատմամբ հանրային իրազեկվա-ծության մակարդակը բավական ցածր է. ՀՀ բնակչության գրեթե մեծամասնությունը պատկերացում չունի, թե ինչ է «ուղեղային կենտրոնը», իսկ որոշ մասը, այդ թվում քաղաքականություն մշակողները և շատ մասնագետներ, իրազեկված չեն նրանց գործունեության մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ գիտահետազոտական կենտրոններ պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց գործունեության լուսաբանմանը: Հատկապես կարևոր է գիտահետազոտական կենտրոնների գործունեության լուսաբանումը բուհերում և պետական մարմիններում, այս գործում կարևոր նշանակություն պետք է տրվի լրատվամիջոցների հետ աշխատանքին և տեղեկատվական տարածությունում նրանց ակտիվությանը' մասնավորապես կայքերի միջոցով:

Գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու նպատակով պետք է խթանվեն մարդկային կապիտալի և գիտական ներուժի պահպանումն ու շարունակական զարգացումը ՀՀ-ում: Այս առումով պետությունը պետք է ապահովի.

• գիտատեխնիկական ներուժի պահպանում և շարունակական զարգացում,

• անհատի, կազմակերպության մտավոր սեփականության պաշտպանության համար իրավական հենքի ապահովում,

• գիտահետազոտական կենտրոնների հետ սերտ համագործակցության ապահովում և գիտական «արտադրանքի» առևտրայնացում ու տեղայնացում տնտեսության տարբեր ոլորտներում,

• գիտության ոլորտի շարունակական ֆինանսավորում և գրավչության բարձրացում,

• աջակցություն գիտահետազոտական կենտրոնների համար ֆինանսավորման աղբյուրների բազմազանության ապահովման հարցում:

Այնուամենայնիվ, չնայած վերոնշյալ բոլոր թերություններին և առավելություններին, ՀՀ-ում վերջին տարիներին գիտահետազոտական կամ այսպես կոչված «ուղեղային կենտրոնների» թիվը կտրուկ աճ է արձանա-

գրել: Ոչ միայն ընդլայնվել է հետազոտությամբ զբաղվող կառույցների թիվը, այլ նաև իրականացվող հետազոտությունների ծավալը' հասնելով որակական նոր մակարդակի, ինչն էլ ենթադրում է բավական մեծ առաջընթաց և զարգացման նոր միտումներ:

Հողիս, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. The knowledge-based economy, OECD, Paris, 1996 https://www.oecd.org/sti/sci-tech/1913021.pdf

2. Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում, ՀՊՏՀ Գիտաժողովի նյութեր, Երևան, 2014, 8, 267 էջ:

3. McGann J.G, Think tanks and policy advice in the US, US, Pennsylvania, 2005, 8, 19 p.

4. Dahlman C. J, Andersson T. Korea and the knowledge-based economy: Making the transition WBP, 2000, 133, 144 p.

5. Աթոյան Վ, «Արտասահմանյան առաջատար համալսարանական «ուղեղային կենտրոնների» գործունեության ուսումնասիրությունն ու լավագույն փորձի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում», Երևան, 2014, էջ 63, 81:

6. Աթոյան Վ, Օհանյան Ս, Մալրջյան Ա. «Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում», Երևան, 2016, 132 էջ:

7. Խաչատրյան Ռ. Հետազոտական համալսարանների անհրաժեշտությունը ՀՀ կրթական համակարգում // Բանբեր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի. կրթության կառավարում, Երևան, «Լինգվա», 2012, 2(22):

8. Հարությունյան Գ. «Ուղեղային կենտրոններ» և ազգային անվտանգություն, Երևան, 2009:

9. Bejenova T, Think tanks and universities in the knowledge-based economy: crossing, blurring and shifting boundaries, NZ Journal of research on Europe, vol. 10, num. 1, 2016, 55 p.

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ռոբերւռ Խաչատրյան

Ամփոփագիր

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը և շարունակական կատարելագործումը պայմանավորվում են ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ և դրա միջոցով համաշխարհային տնտեսական համակարգում կրթության ազգային համակարգի մրցունակության խթանման անհրաժեշտությամբ: Գիտելիքահենք տնտեսություն ձևավորելու նպատակով պետք է խթանվեն մարդկային կապիտալի և գիտական ներուժի պահպանումն ու շարունակական զարգացումը երկրում: Այս առումով ՀՀ-ում վերջին տարիներին գիտահետազոտական կամ այսպես կոչված «ուղեղային կենտրոնների» թիվը կտրուկ աճ է արձանագրել: Ընդլայնվել է հետազոտությամբ զբաղվող կառույցների թիվը, ինչպես նաև իրականացվող հետազոտությունների ծավալը:

РОЛЬ ИССЛЕДОВАТЕЛЬСКИХ УНИВЕРСИТЕТОВ В КОНТЕКСТЕ РАЗВИТИЯ ЗНАНИЕВОЙ ЭКОНОМИКИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

Роберт Хачатрян

Резюме

Повышение эффективности и перманентное усовершенствование системы высшего профессионального образования РА обусловливаются развитием знаниевой экономики в РА и необходимостью стимулирования конкурентоспособности национальной образовательной системы в мировой экономической системе. Для развития знаниевой экономики нужно стимулировать сохранение и перманентное развитие человеческого капитала и научного потенциала в стране. В этом плане в РА за последние годы зафиксирован резкий рост числа научно-исследовательских или так называемых «мозговых» центров. Увеличилась численность исследовательских структур, а также объем осуществляемых исследований.

THE ROLE OF RESEARCH UNIVERSITIES IN THE CONTEXT OF DEVELOPING KNOWLEDGE ECONOMY IN THE REPUBLIC OF ARMENIA

Robert Khachatryan

Resume

Increasing the efficiency of Armenian higher education system and its continuous improvement are necessary conditions for development of knowledge economy in the country and boosting through it the competitiveness of the national educational system in the global economic order. In order to shape a knowledge economy, the country needs to promote the preservation and continuous development of its human capital and scientific potential. In this regard, the recent years saw a drastic rise in the number of scientific/educational centers or so-called “think tanks” in the Republic of Armenia. There has been an increase both in the number of research institutions and the volume of studies implemented.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.