Научная статья на тему 'Ռուսաստանը գլոբալ տեղեկատվական հասարակությունում. Սպառնալիքները, ռիսկերը Եվ դրանց չեզոքացման հնարավոր ուղիները'

Ռուսաստանը գլոբալ տեղեկատվական հասարակությունում. Սպառնալիքները, ռիսկերը Եվ դրանց չեզոքացման հնարավոր ուղիները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
204
61
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սերգեյ Գրիեյաև

Հասարակության տոտալ «ցանցայնացումը» հանգեցրել է նրան, որ միջազգայինհարաբերությունների ավանդական խաղացողների՝ պետությունների կողքինավելի ու ավելի մեծ նշանակություն են ստացել ոչ պետական կառույցները։Արդի հասարակության կենսագործունեության հանրագումարի մեջ առաջինտեղ է մղվել սկզբունքորեն նոր ոլորտ՝ տեղեկատվականը։Հոդվածում ներկայացված է գլոբալացման պայմաններում ՌուսաստանիԴաշնության ազգային անվտանգության ապահովման համակարգի արագ ևարմատական բարեփոխման անհրաժեշտության հարցը։ Նոր համակարգը, ըստհեղինակի, պետք է ընդունակ լինի համարժեքորեն պատասխանել նոր ժամանա-կի սպառնալիքներին։ Եվ պետության ազգային անվտանգության ապահովմանհիմքում պետք է դրված լինի տեղեկատվական քաղաքականությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Не каждому поколению удается встретить не только новый век, но и новое тысячелетие. Нам же посчастливилось наблюдать и смену формаций современного общества. Мы стали свидетелями процессов трансформации, приведших постиндустриальное общество последней трети XX века к обществу информационному начала века XXI. Происходящие сегодня изменения в обществе весьма серьезны, они несут в себе мощный трансформационный потенциал, способный существенно преобразить ландшафт нового мира: изменения коснутся всех без исключения сфер жизни и деятельности человека. Во многом процессы глобализации объективны и вызваны уровнем научнотехнического прогресса, отказаться от многих достижений сегодня уже просто невозможно. Следует признать, что США и другие развитые страны одними из первых осознали преимущества, которые дает глобализация, и попытались выстроить модель нового глобального общества под собственные, во многом эгоистические интересы. Однако уязвимость этой идеи очевидна — устойчивое глобальное общество может быть построено только на основе сетевой, а не иерархической структуры, в которой каждый узел будет равноправен в своих отношениях. За время, истекшее с начала агрессии против Ирака, США уже поплатились за свои амбиции, восстановив против себя более половины человечества. В этих условиях одной из насущных проблем становится выработка новых идей дальнейшего позитивного развития глобального общества, и в этом вопросе Россия может и должна сыграть свою объединительную роль.

Текст научной работы на тему «Ռուսաստանը գլոբալ տեղեկատվական հասարակությունում. Սպառնալիքները, ռիսկերը Եվ դրանց չեզոքացման հնարավոր ուղիները»

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ, ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ

Սերգեյ Գրիեյաև

Հասարակության տոտալ «ցաեցայեացումը» հանգեցրել է նրան, որ միջազգային հարաբերությունների ավանդական խաղացողների պետությունների կողքին ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստացել ոչ պետական կառույցները։

Արդի հասարակության կենսագործունեության հանրագումարի մեջ առաջին տեղ է մղվել սկզբունքորեն նոր ոլորտ տեղեկատվականը։

Հոդվածում ներկայացված է գլոբալացման պայմաններում Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման համակարգի արագ և արմատական բարեփոխման անհրաժեշտության հարցը։ Նոր համակարգը, ըստ հեղինակի, պետք է ընդունակ լինի համարժեքորեն պատասխանել նոր ժամանակի սպառնալիքներին։ Եվ պետության ազգային անվտանգության ապահովման հիմքում պետք է դրված լինի տեղեկատվական քաղաքականությունը։

1. Խհղըի էությունը

Մեզ վիճակվեց ապրել խիստ դինամիկ, իրադարձություններով լի, բայց և միևնույն ժամանակ դրամատիկ պատմաշրջանում։ XX դարի երկրորդ կեսը բնութագրվում էր հասարակական կյանքում կատարված մասշտաբային փոփոխություններով. գլոբալացման գործընթացները, մեծագույն ձեռքբերումները գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում հանգեցրին խոր փոփոխությունների նաև միջպետական հարաբերություններում։

Ամեն սերնդի չէ, որ հաջողվում է դիմավորել ոչ միայն նոր հարյուրամյակ, այլ նաև նոր հազարամյակ։ Մեզ բախտ վիճակվեց, դրանց հետ միասին, հետևել նաև արդի հասարակության կացութաձևերի փոփոխությանը։ Մենք դարձանք փոխակերպման այն գործընթացների վկան, որոնք XX դարի վերջին երեք տասնամյակում հետինդուստրիալ հասարակությունը XXI դա-րասկզբին վերածեցին տեղեկատվական հասարակության։ Այդ գործընթացների շարժիչ ուժը դարձավ ինֆորմատացումը. տեղեկատվական և հեռահաղոր-դակցային տեխնոլոգիաները թափանցեցին մարդու կյանքի և գործունեության բոլոր ոլորտները։

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

Հասարակության տոտալ «ցանցայնացումը» հանգեցրեց նրան, որ միջազգային հարաբերությունների ավանդական խաղացողների պետությունների կողքին ավելի ու ավելի մեծ նշանակություն ստացան ոչ պետական կառույցները։ Արդի հասարակության կենսագործունեության հանրագումարում առաջին տեղ է մղվում սկզբունքորեն նոր ոլորտ տեղեկատվականը։

Կենսագործունեության նոր ոլորտին հատուկ են ինչպես նոր ռեսուրսը տեղեկատվությունը, այնպես էլ այդ ռեսուրսին տիրապետելու համար մղվող պայքարի առաջ բերած հակասությունները։

Աշխարհակարգի սկզբունքների արմատական փոփոխության պայմաններում, գլոբալացման գործընթացների ազդեցության տակ, հատուկ տեղ է գրավում ազգային անվտանգության ապահովման հարցը։

Այս պայմաններում փոխակերպվում է ազգային անվտանգության որպես պետության կարևորագույն գործառույթի, հասկացությունն ինքը։ Պետության ինդուստրիալ դարաշրջանի սպառնալիքների մոդելին համապատասխան ստեղծված անվտանգության համակարգը, որ կառուցված է հակառակորդի նման կառույցների հետ հակամարտության հաշվարկով ի վիճակի չէ հաղթահարել նոր ժամանակի սպառնալիքները: Դա առավել հստակ դրսևորվեց 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունից հետո։

Այսօր պետությունների միջև հակասությունների էական մասը փոխադրվել է տեղեկատվական ոլորտ։ Սույն հանգամանքը պայմանավորեց այն, որ փոխվեն մոտեցումները «ռազմական ուժ» հասկացության հանդեպ։ Զենքի «կոպիտ ուժին» փոխարինելու է գալիս համոզելու և հոգեբանական մանիպուլյացիայի «փափուկ ուժը»։ Այս սկզբունքի իրագործումը պահանջում է վերանայել մոտեցումները նոր դարաշրջանի ռազմական ստրատեգիայի ձևավորման նկատմամբ։ Տեղեկության և տեղեկատվական տեխնոլոգիաների գերակա դերը, ինչպես նաև տեղեկատվական դարաշրջանի սկզբունքորեն նոր սպառնալիքների կասեցմանն ուղղված կողմնորոշումը հարկադրեցին արևմտյան մի շարք երկրների և, առաջին հերթին, ԱՄՆ ղեկավարներին ավելի ակտիվացնել զինված ուժերի վերափոխման նոր հայեցակարգերի ներդրումը։ Դրանցից է «ցանցային պատերազմի» հայեցակարգը։

2. Իրավիճակը տեղեկատվական ոլորտում

Մի շարք փորձագետների կարծիքով տեղեկատվական ոլորտում ազգային շահերի ապահովման հետ կապված իրավիճակը կտրուկ բարդացավ ԱՄՆում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո, որը ներկայումս շարունակում է վատթարանալ։ Այն, ինչ տեղի է ունենում, ոչ այլ

39

Ս. Գրիեյաև

«21 րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

ինչ է, եթե ոչ ուժերի վերաբաշխման զուգակշռի փոփոխություն, արդի հասա֊ րակության կենսականորեն կարևոր, սկզբունքորեն նոր տեղեկատվական ոլորտում ազդեցության ոլորտների վերաբաշխում։ Այս վերաբաժանման մեջ այսօր առանցքային դերը պատկանում է ԱՄՆ-ին։

Այսպես, վերջին տարիներին, ԱՄՆ Ազգային խորհրդի հետախուզության գծով ռազմավարական գնահատականների ծրագրի «Տեղեկատվական հեղափոխություն» նախաձեռնության շրջանակներում, ՌԵՆԴ վերլուծական կորպորացիան անցկացրել է միջազգային մի շարք գիտաժողովներ և սեմինարներ, որոնց ընթացքում ուսումնասիրվել և գնահատվել է առաջատար փորձագետների կարծիքը տեղեկատվական հեղափոխության ազդեցության ներքո հասարակության կրած փոխակերպման խնդրի վերաբերյալ։

Կատարված աշխատանքի արդյունքները ՌԵՆԴ փորձագետների կողմից ընդհանրացվեցին 2003թ. ամռանը հրապարակված «Տեղեկատվական հեղափոխության գլոբալ ուղղությունը. ընդհանուր հարցեր և տարածաշրջա-նային տարբերություններ» («The global course of the information revolution: recurring themes and regional variations», MR-1680-NIC) հաշվետվությունում։

ՌԵՆԴ-ի հետազոտությունը գլոբալացման և տեղեկատվական հեղափոխության, արդի հասարակության շարժիչ ուժերի ուսումնասիրման աշխատանքների բազմամյա ծրագրի ավարտական փուլն է, առաջիկա 10-20 տարիներին կոնֆլիկտային պոտենցիալի և ԱՄՆ ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների վերհանման վերլուծությունը։

Հետազոտության հիմնական նպատակն արդի հասարակության տնտեսական, ֆինանսական, քաղաքական, մշակութային, սոցիալական և կենսագործունեության այլ ոլորտների վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվական հեղափոխության ազդեցության բնույթը պարզելն է, ինչպես նաև առաջիկա 10-20 տարիներին իրավիճակի զարգացման կանխատեսումը։

Հետազոտությունում նշվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացն այսօր արդեն շոշափել է բիզնեսի, պետական և հասարակական գործունեության բազմաթիվ ոլորտներ աշխարհի բոլոր տարածաշրջաններում։ Տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց հետ կապված տեղեկատվական հեղափոխությունը վերածվել են հասարակության փոխակերպմանը, հետինդուստրիալականից տեղեկատվական հասարակության անցմանը նպաստող առավել նշանակալի գործոններից մեկի։ Ջանալով որքան հնարավոր է ամբողջությամբ օգտագործել այն առավելությունները, որոնք իր հետ բերում է տեղեկատվական հեղափոխությունը, ամերիկյան վերլուծաբանները փորձում են կանխատեսել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարի համար:

Վերլուծության արդյունքները թույլ տվեցին վերհանել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվական հեղափոխության ազդեցությանը բնորոշ շատ առանձնահատկություններ։ Ընդ որում մի շարք առանձնահատկություններ բնորոշ են աշխարհի տարածաշրջանների մեծ մասին, իսկ որոշներն էլ հատուկ են առանձին տարածաշրջանների։

Այսպես, տարածաշրջանների մեծ մասի (որոնք ձգտում են կիրառել տեղեկատվական հեղափոխության ձեռքբերումները) համար բնորոշ առանձնահատկությունների թվում ՌԵՆԴ փորձագետները նշում են հետևյալը.

1. Նոր տեխնոլոգիաների մշակումը մշտապես կխթանի տեղեկատվական հեղափոխությունը։

2. Տեղեկատվական հեղափոխությունն առաջ կբերի նոր բիզնես-մոդելներ, որոնք էապես կձևափոխեն գործնական և ֆինանսական աշխարհը։

3. Տեղեկատվական հեղափոխությունն էականորեն կանդրադառնա հասարակության կառավարման մեխանիզմների վրա և կստեղծի նոր քաղաքական խաղացողներ։

4. Տեղեկատվական հեղափոխությունը կմնա բազմադեմ և կձևավորվի սոցիալական ու մշակութային արժեքներով։

5. Կպահպանվեն տեղեկատվական հեղափոխության ընկալման նկատմամբ ազգային մոտեցման բազմագործոն ձևն ու էությունը։

Բացի այդ, ՌԵՆԴ փորձագետները կանխատեսում են աշխարհաքաղա-քական իրադրության զարգացման հետևյալ հիմնական միտումները.

1. Առաջիկա 10-20 տարիներին ԱՄՆ-ը կմնա տեղեկատվական հեղափոխության առաջատարը։

2. Տեղեկատվական հեղափոխությունը Եվրոպայում ավելի դանդաղ և փոքր-ինչ այլ հունով կզարգանա, որը տարբեր կլինի ԱՄՆ-ում և Կանա-դայում դրա զարգացումից։

3. Առաջիկա 10-20 տարիներին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրներ կշարունակեն տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ու մասշտաբային կիրառությունը։

4. Աշխարհաքաղաքական միտումները, որոնց նպաստում է տեղեկատվական հեղափոխությունը, կարող են նոր մարտահրավերներ նշանավորել Միացյալ Նահանգների և աշխարհի այլ զարգացած երկրների ազգային անվտանգության համար։

41

Ս. Գրիեյաև

21 րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

Քանի որ թվարկված տեխնոլոգիական հեղափոխությունների տեմպն արագանում է, իսկ դրանց սիներգետիկ ազդեցությունը մեծանում, խորանում է նաև ապագայի հասարակության վրա դրանց ներգործության հետևանքների ըմբռնումը։ ՌԵՆԴ փորձագետները փաստում են, որ նշված տեխնոլոգիական հեղափոխությունների ընթացքում կպահպանվի առանձին ազգերի և տարա֊ ծաշրջանների անհավասարությունը, ավելին, տեխնոլոգիական հեղափոխությունների տեմպի արագացումը կհանգեցնի անհավասարության խորացման նաև որպես հետևանք ողջ աշխարհում լարվածության աննախադեպ աճի։

3. Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության սպաոնայիքները

Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգությանը հիմնական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի նկատմամբ իրենց գերազանցությունն օգտագործելու Արևմուտքի մի շարք երկրների և, առաջին հերթին, ԱՄՆ ծրագրերը, գերազանցություն, որն առաջացել է միասնական գլոբալ տեղեկատվական հարթությունում տեղեկատվական պայքարի կազմակերպման ու տեխնոլոգիաների ոլորտում նրանց ունեցած ինտելեկտուալ առաջընթացի արդյունքում։ Ներկայումս ԱՄՆ֊ում ակտիվացել են ազգային տեղեկատվական ռազմավարության իրականացմանն ուղղված աշխատանքները։ Դրանց նպատակն է ապահովել տեղեկատվական զգալի գերազանցությունը այն տեղեկատվության պարտադրման միջոցով, որն այլ երկրների բարձր ռազմաքաղաքական ղեկավարությանը կմղի ընդունել ԱՄՆ-ին ձեռնտու որոշումներ։ Ազգային տեղեկատվական ռազմավարության նպատակներին հասնելու գործում կարևոր տարր են համարվում թիրախային լսարանի ընկալման կառավարումն ու «հանրային կարծիքի» ձևավորումը տեղեկատվության մանիպու-լացման միջոցով։ Առաջադրված նպատակներին հասնելու հիմնական ձևը ոչ բռնի գործողություններն ու «թավշյա» հեղափոխությունների հրահրումն են։

ԱՄՆ ազգային քաղաքականության նպատակները կիրագործվեն ռազմավարական տեղեկատվական հակամարտությամբ հարձակողական տեղեկատվական զենքի օգտագործման միջոցով։ Վերջին ժամանակներս առավել հաճախ որպես այդպիսին են դիտարկվում ոչ թե հակառակորդի տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեսուրսի վրա ազդեցության ապարատային-ծրագրային միջոցները, այլ տեղեկատվությամբ մանիպուլաց-նելու միջոցներն ու մեթոդները։ Այս է վկայում սույն թեմատիկայի վերաբերյալ աշխատանքների վերլուծությունը. արտասահմանյան մամուլում վերջին տարիներին կտրուկ ավելացել է գիտակցության մանիպուլացման միջոցնե-

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

րին ու մեթոդներին (մասնավորապես, նեյրոլեզվաբանական ծրագրավորման, հիպնոսի և սուգգեստիվ ներգործության այլ մեթոդների), անձի հոգեբանության ուսումնասիրմանը նվիրված և այլ աշխատանքների թիվը։ Ի հայտ է եկել նոր հասկացությունների մի շարք, օրինակ «իրական վիրտուալությունը», երբ ինչ-որ իրադարձության լուսաբանումը մամուլում ձեռք է բերում ավելի մեծ կարևորություն, քան իրադարձությունն ինքը։

Դեռևս անցյալ դարի 60-70-ական թթ. իրականացված այնպիսի ծրագրերի շուրջ, ինչպիսին «/ամՈւլտրան» է, «ԱրտիՃուկը» և այլն, գիտական մի շարք հետազոտությունների ժամանակ օբյեկտիվորեն սահմանվել էր, որ տեղեկատվական պատերազմների վարման առավել հեռանկարային մեթոդները հենց անհատական, խմբային ու հանրային կարծիքի վրա ներազդելու մեթոդներն են։

Նման մեթոդների կիրառումը պետական մակարդակով պահանջում է վերանայել պետության արտաքին և ներքին քաղաքականության անցկացման մոտեցումները տեղեկատվական դարաշրջանում։

Ռազմավարական տեղեկատվական հակամարտության մեջ գործադրվող հիմնական ուժերը կլինեն բարձրակարգ քաղաքական տեխնոլոգների, սփիչռայթըրների և իմիջմեյքըրների ոչ մեծ խմբերը, որոնք կպատրաստեն և կխաղարկեն առաջադրված սցենարը։ Նման մասնագետների աշխատանքն այսօր կոչվում է «կապեր հասարակության հետ» (public relation, PR): Նման խմբի օրինակ է Հարավսլավիայի հակամարտությունը լուսաբանող մասնագետների խումբը Ջիմի Շեայի գլխավորությամբ։ Հենց Հարավսլավիայում ամբողջ ծավալով փորձարկվեց ռազմավարական տեղեկատվական հակամարտության միջոցների ողջ ցիկլը. հակամարտությունն սկսվելուց առաջ քաղաքական ղեկավարության վարկաբեկումից մինչև իրադարձությունների լուսաբանումը զինված ագրեսիայի ընթացքում։

Հակառակորդի հանդեպ տեղեկատվական զգալի գերազանցության հասնելու և տեղեկատվական ու հոգեբանական գործողությունների անցկացման ԱՄՆ-ում առկա համակարգի անհրաժեշտությունն ապացուցվեց ամերիկյան զինվորական փորձագետների կողմից Հարավսլավիայի, Աֆղանստանի և Իրաքի դեմ իրականացված գործողությունների արդյունքների մանրամասն վերլուծությունից հետո։ Այդ գործողությունների ընթացքում ամերիկյան զինվորականները մեկ անգամ ևս համոզվեցին, թե որքան հսկայական է տեղեկատվությամբ մանիպուլյացիայի միջոցների ներուժը։

43

Ս. Գրիեյաև

21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

4. Տեղեկատվական ոլորտում Ռուսաստանի ազգային անվտանգության սպաոնայիքների հիմնական գործոնները

Տեղեկատվական հասարակության սրընթաց զարգացումը զգալիորեն մեծացնում է տեղեկատվական ոլորտի ազդեցությունը երկրի ազգային անվտանգության վրա։

Տեղեկատվության վերածումը մարդկության կարևորագույն ռեսուրսներից մեկի հանգեցնում է տեղեկատվական ոլորտում հակամարտությունների (որոնք ուղղվում են այդ նոր ռեսուրսը նվաճելուն և դրա նկատմամբ գերիշխանությունը պահպանելուն) թվի և ինտենսիվության աճի։

Տեղեկատվական ոլորտում Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիքների թվում առաջիկա տարիներին առավել նշանակալի կլինեն հետևյալները.

Գլոբալ տեղեկատվական ցանցերի մասշտաբների շարունակվող անվե֊ րահսկեւի աճը.֊ Այսօր արդեն իրավիճակը գլոբալ տեղեկատվական ցանցերում մեծ մասամբ դուրս է եկել այն ստեղծողների վերահսկողությունից։ Ամեն ամիս ցանցում հայտնվում են զանգվածային նոր տեղեկատվամիջոցներ, զանազան արմատական խմբավորումների սայթեր և այլն։

Վերջին ժամանակներս տեղեկատվական հարթությունն ավելի ակտիվ է օգտագործվում ահաբեկիչների կողմից իրենց գործունեությունը համակարգելու, հարաբերություններ հաստատելու և ֆինանսներ ներգրավելու նպատակով։ Ըմբռնելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժը միջազգային մի շարք ահաբեկչական կազմակերպություններ վերջին ժամանակներս փորձում են կապեր հաստատել հաքերների գլոբալ ցանցային ընկերակցությունների հետ։ Ահաբեկիչներն աշխատանք են տանում ապագայում ահաբեկչական գործողությունների ծրագրման և անցկացման մեջ նրանց ներգրավելու ուղղությամբ։ Ապացուցված է, որ Ալ-Կաիդայի ահաբեկիչներն իրենց գործունեությունը համակարգում էին հենց գլոբալ ցանցերի օգտագործման ճանապարհով։ Ահաբեկիչների և հաքերների միջև աշխատանքային կապերի հաստատումը սպառնում է ահաբեկիչների տեխնոլոգիական զարգացման կտրուկ առաջընթացով, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ահաբեկիչներն առաջիկա տարիներին արդեն ձեռք կբերեն տեղեկատվական ոլորտում մասշտաբային ահաբեկչական գործողություններ իրականացնելու ընդունակություն։

Տեղեկատվական֊հոգեբանական գործողություններ իրականացնելիս տեղեկատվա֊քարոզչական նյութերը լսարանին հասցնելու սկզբունքորեն նոր միջոցների ի հայտ գալը.֊ Վերջին տարիներին լայնորեն կիրառվում են այնպիսի նոր մեդիա֊միջոցներ, ինչպիսիք են արբանյակային հեռուստատեսությունը և ռադիոն, թվային հեռուստատեսությունը, էլեկտրոնային փոստը,

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

վիրտուալ իրականության միջոցները և այլն: ԱՄՆ բանակում 2001թ. հոկտեմբերից գործում է Ռազմավարական ազդեցության կենտրոնը, որի խնդիրն է ռազմավարական հոգեբանական գործողությունների անցկացմանն ուղղված գործողությունների համակարգումը այդ թվում և զանգվածային տեղեկատ-վամիջոցների կիրառմամբ։

Վերջին տարիներին կտրուկ աճել է տեղեկատվական համակարգերի ռեսուրսի վրա հատուկ ծրագրային֊մաթեմատիկական ազդեցության միջոցների թիվը, ընդ որում այդ միջոցներն իրենք, գլոբալ ցանցերի զարգացմանը զուգընթաց, դարձել են լայնորեն հասանելի, ինչը տանում է դեպի հաքերային գրոհների ավելացման պաշտպանության նախարարության և իշխանության դաշնային մարմինների տեղեկատվական համակարգերի վրա։ Բազմակի ավելացել է համակարգչային վիրուսների քանակությունը, առկա հակավիրու-սային արդյունաբերությունն արդեն չի կարողանում լիարժեք հաղթահարել աճած լարվածությունը։

Շարունակում է ավելանալ արբանյակային կապի համակարգերի թիվը, կատարելագործվում են դրանց տեխնիկական բնութագրերը.- Վերջին տարիներին կտրուկ աճել է արբանյակային կապի օպերատորների թիվը։ Այսօր կապի արբանյակային կապի միջոցներն ուժի ցուցադրման տեսակետից ԱՄՆ նոր ռազմական դոկտրինի իրականացման անքակտելի մասն են։ Ընդ որում, ԱՄՆ մի շարք պաշտոնական փաստաթղթեր ամրագրում են այդ երկրի գերակայությունը տիեզերքում։ Իսկ Ռուսաստանը մինչ այժմ չի կարողանում լրիվ ծավալով համալրել կապի արբանյակների ուղեծրային խումբը և դրանց գլոբալ դիրքավորումը, ինչն էականորեն է անդրադառնում հրամանները և կարգադրությունները տեղ հասցնելու օպերատիվության վրա, իսկ ուղեծրում տիեզերական սարքերի ծառայության կարճ ժամկետը սակավարդյունավետ է դարձնում ռուսական կապն արտակարգ պայմաններում կիրառելու համար։

Մշակվում են գիտակցության մանիպուլացման տեխնիկական միջոցների ստեղծման գիտահետազոտական ծրագրեր. - Մի շարք տեղեկատվական գործակալությունների հայտարարությամբ վերջին տարիներին բավականաչափ դրական արդյունքներ են ստացվել կենդանիների (ներառյալ մարդը) հե-ռահար կառավարման տեխնիկական միջոցների ստեղծման ուղղությամբ, ինչն առաջիկայում կարող է նոր կարգի սպառնալիքների տեղիք տալ կապված երկրի զինվորական և քաղաքական բարձրագույն իշխանության ենթագիտակցության վրա քողարկված ազդեցության հետ։

Նվազում է ոուսաստանյան բուհերի շրջանավարտների որակային ներուժն այն մասնազիտությունների գծով, որոնք կապված են տեղեկատվական

45

Ս. Գրիեյաև

21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

տեխնոլոգիաների հետ.֊ Մի շարք մասնագետների կարծիքով վերջին տարիներին նկատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնա֊ գետների պատրաստման մակարդակի նվազում, ինչպես նաև նրանց զանգ֊ վածային արտագաղթ արտասահման։ Նման իրավիճակը լի է այն սպառնալիքով, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը կզրկվի անհրաժեշտ մտավոր ներուժից, առանց որի անհնար է նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը երկրի պաշտպանության ոլորտում։

5. Առաջարկներ Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության ապահովման գերակա ուղղությունների վերաբերյալ

ՄԱԿ գլոբալ ներդրումային ակտիվության մասին (World Investment Report) 2004թ. զեկույցը նվիրված է գիտահետազոտական մշակումների գլոբալացմա-նը։ Եվ դա առանձնապես հետաքրքիր է դարձնում այն, հատկապես Ռուսաստանում տեղեկատվական հանրության կայացման մասին հարցի քննարկման համատեքստում1։

2004 թվականն ընդգծեց բարձրագույն տեխնոլոգիաների շուկայի ճգնաժամին հաջորդած միջազգային ներդրումային ակտիվության կտրուկ անկումը։ 2003թ. համեմատ 2%-ով աճած ուղղակի անդրսահմանային ներդրումները կազմեցին $648 մլրդ կամ 2000թ. ռեկորդային մակարդակի 48%-ը։ Բնութագրական է, որ առավել մեծաքանակ ներդրումները բաժին են ընկել ԵՄ երկր-ներին. արտասահմանում բոլոր կապիտալ ներդրումների 38%-ը։ Նրանք ավելի շատ ներդրումներ են ընդունել, քան Ասիան ու Լատինական Ամերիկան միասին վերցրած, և կրկնակի ավելի, քան ԱՄՆ-ը և Կանադան։ Միևնույն ժամանակ, օտարերկրյա ներդրումներն առանձնակի արագությամբ տրվեցին ասիական երկրներին $148 մլն կամ դրանց ընդհանուր ծավալի 23%-ի չափով (երկրորդ տեղը Եվրոպայից հետո)։

2004թ. օտարերկրյա ներդրողները մեր տնտեսությունում ներդրել են $7,1 մլրդ շահույթ ստացված երկրում իրենց ունեցած բիզնեսից, և դա Ռուսաստանի համար ապահովեց հինգերորդ տեղն աշխարհում վերաներդրված կապիտալի ծավալի գծով։ Խոշոր ՎԱԿ (վերազգային կորպորացիաներ) ղեկավարների 33%-ը Ռուսաստանը «խիստ հրապուրիչ» է համարել ներդրումների համար (երրորդ տեղը համապատասխան վարկանիշում. առաջինը Չինաստանն է, երկրորդ հորիզոնականը կիսում են Հնդկաստանն ու ԱՄՆ-ը)։ Սակայն այդ գրավչությունը, ինչպես և հենց ներդրումները, միանգամայն առանձ-

1 ՄԱԿ World Investment Report զեկույցի տեսությունը ներկայացված է Վ.Ինոզեմցևի «Մերձեցում համարժեքությանը» հոդվածի նյութերով // BusinessWeek Россия, 10 հոկտեմբերի, 2005։

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

նահատուկ, գրեթե բացառապես ռեսուրսների հայթայթմանը կողմնորոշված ճյուղ են մնում։ Ռուսաստանում սույն ցուցանիշը հասնում է 73%-ի (զարգացած երկըներում միջինը ընդամենը 0,9%):

ՄԱԿ փորձագետների ներկայացրած պատկերը միանշանակ վկայում է. Ռուսաստան ներդրումների ամենանկատելի սահմանափակիչը դրանց «ոչ-տեխնոլոգիական» բնույթն է։ Մեր երկիրը տեխնոլոգիական զարգացման ապահովմանը հատկացնում է գրեթե մեկուկես անգամ քիչ միջոցներ, քան միայն Daimler Chrysler կոնցեռնը։ Բայց արևմտյան ներդրողները մեր պետական գործիչներից ավելի լավ են կարողանում տարբերել երկրի պոտենցիալը որպես այդպիսին և ղեկավարության պոտենցիալը։ Զեկույցի տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման գործում ազգային կառավարությունների դերին նվիրված ութերորդ գլխում ոչ մի անգամ չհիշատակելով Ռուսաստանի Դաշնությունը նրանք Ռուսաստանը զետեղել են բավական պատկառելի 24-րդ տեղում երկրներն ըստ նորարարությունների «անվանակարգի» դասակարգելով։ Իսկ իրենց ընկերությունների տեխնոլոգիական ստորաբաժանումները տեղադրելու գրավչության գծով արևմտյան ներդրողները ՌԴ-ն զետեղե-ցին 6-րդ պատվավոր հորիզոնականում, Չինաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ճապոնիայից ու Անգլիայից հետո։

Ռուսաստանն այսօր գիտահետազոտական և փորձարարակոնստրուկ-տորական աշխատանքների վրա ծախսում է 1,6 անգամ ավելի քիչ, քան 9 միլիոնանոց Շվեդիան։ Ռուսաստանը զարգացող երկրների շարքում «վատ չի նայվում» ԱՄՆ-ում գրանցվող պատենտների թվով գրավելով յոթերորդ տեղը Թայվանից, Հարավային Կորեայից, Հոնկոնգից, Չինաստանից, Սինգապուրից և Հնդկաստանից հետո։ Բայց մեր հայտատուների ընդհանուր թվի մեջ մասնավոր անձինք կազմում են մեկ երրորդից պակաս մասը, իսկ ինստիտուտներն ու կազմակերպությունները 68%-ը։ Համեմատության համար. Թայվա-նում և Հարավային Կորեայում, որոնց ներկայացուցիչներն ամեն տարի ԱՄՆում գրանցում են համապատասխանաբար 21,3 և 12,7 անգամ ավելի պատենտներ (!), քան ռուսաստանցիները, կազմակերպություններին բաժին է ընկնում հայտատուների ընդհանուր թվի ընդամենը 4%-ը։ Կուտակված օտարերկրյա ներդրումների ծավալով Ռուսաստանն ընդունված է համեմատել Չինաստանի (($98,4 մլրդ և $702 մլրդ) հետ. բնակչության մեկ շնչին ընկնող հաշվարկով մենք նրանից առաջ ենք անցնում ավելի քան քառորդ չափով։ Բայց եկեք վերցնենք Դանիան, որը հետևում է մեզ «ընդունողների» ցուցակում. $98,2 մլրդ 5,4 մլն մարդու համար։ Այսինքն յուրաքանչյուր դանիացու բաժին է ընկնում $540 ներդրում, ինչպես Չինաստանում և ոչ թե $663,

47

Ս. Գրիեյաև

«21 րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

ինչպես Ռուսաստանում է, այլ $18,2 հազար: Եվ սա ռեկորդ չէ. Շվեյցարիայում այդ ցուցանիշը $25,1 հազար է, Հոլանդիայում $26,8 հազար։

Դրա համար էլ ներկայիս աշխարհաքաղաքական դրությունը թելադրում է պետության տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարա֊ կան գծի մշակման և իրականացման անհրաժեշտությունը աշխարհի առաջատար երկրների միջև գլոբալ տեղեկատվական հակամարտության ընթացքում։

Այսօր անհրաժեշտ է մշակել տեղեկատվական պատերազմի վարման գոյություն ունեցող մոտեցումների հնարավոր վերափոխումների տարբերակ֊ ներ դրանց կառավարման գործընթացները ռազմավարական պլանավորման բարձրագույն մակարդակներից մեկը դուրս բերելու նպատակով։

Անհրաժեշտ է ունենալ տեղեկատվական զենքից և կիբեռահաբեկչու֊ թյունից պետության պաշտպանության հիմնախնդրի միասնական ընկալում։

Տարբեր գերատեսչությունների անջատ գործողություններն իրական արդյունքներ չեն տալիս, խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընդհանուր հայեցակարգ տեղեկատվական անվտանգության դոկտրինի հիման վրա, որը թույլ կտա պետությանը համակարգել ազգային տեղեկատվական անվտան֊ գության ապահովման բոլոր մասնակիցների գործունեությունը։

Պետության տեղեկատվական անվտանգության խնդիրները պետք է լուծվեն տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի մար֊ մինների կառուցվածքի մշտական կատարելագործման հիման վրա։ Անհրա֊ ժեշտ է նրանց փոխգործակցությունների կոորդինացում, հակառակորդի տե֊ ղեկատվական֊քարոզչական և հոգեբանական գործողությունների ակտիվ հակազդեցության հնարքների և միջոցների կատարելագործում ելնելով առաջադրված նպատակներից և խնդիրներից։

Անհրաժեշտ է ակտիվացնել տեղեկատվական անվտանգության միաս֊ նական տեսական հիմքերի մշակման աշխատանքները։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Անհրաժեշտ է նաև լրացումներ կատարել ԶԼՄ օրենսդրության մեջ, որոնք կարգելեն հրապարակել այնպիսի նյութեր կամ մեկնաբանություններ տալ տեղի ունեցող այնպիսի իրադարձությունների, որոնք չեն համապատաս֊ խանի Ռուսաստանի ազգային շահերին։ Նման միջոցառումների մի ամբողջ շարք վերջերս ընդունվել է ԱՄՆ֊ում «դեմոկրատիայի հայրենիքում», և ըմբռնումով է ընկալվել երկրի բնակչության մեծամասնության կողմից։

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

6. Ռուսաստանում տեղեկատվական, հասարակության ձևավորման և զարգացման ռազմավարության հիմնական թեզիսների մասին

Ընդհանուր դյացթներ և մոտեցումներ ազգային տեղեկատվական ոազմավայաւթյան ձևավորման հարցում

Ցանկացած ռազմավարություն պետք է ներառի հետևյալը.

1. Նպատակի հստակություն:

2. Հստակ պատկերացում շրջակա միջավայրի մասին:

3. Առկա ռեսուրսների մասին հստակ պատկերացում:

4. Դրված նպատակին հասնելու հնարավոր եղանակներն ու միջոցները շրջակա միջավայրի առաջադրած պայմաններում, որոշակի ռեսուրսների առկայության պարագայում:

Կարևորագույն խնդիրը Ռուսաստանի ազգային շահերի որոշումն է տեղեկատվական ոլորտում, առաջին հերթին հաշվի առնելով «պահանջմունք - շահ - շահի իրականացման նպատակներ - ռեսուրսներ - նպատակին հասնելու արդյունավետ եղանակ» շղթան:

Ձևակերպելով ազգային տեղեկատվական ռազմավարության մշակման մոտեցումները անհրաժեշտ է հիշել հետևյալ հիմնարար սկզբունքների մասին.

1. Պետությունը հասարակության վերնաշենքն է, ուստի, պետությունն ի վիճակի չէ ձևավորել նոր հասարակություն, այն կարող է ընդամենը չխանգարել և փորձել փոխակերպվել հասարակության փոփոխություններին համապատասխան (օրինակ, «էլեկտրոնային կառավարության» ձևով):

2. Արդի հետինդուստըիալ հասարակությունը պահպանել է հասարակական հարաբերությունների ավանդական հիմքը հիերարխիան, նոր հասարակությունը հենվում է սկզբունքորեն նոր ցանցային մոդելի վրա: Դա իր հետևից կբերի հսկայական փոփոխություններ տնտեսության, քաղաքականության, իշխանության կառուցվածքի, անվտանգության ապահովման մեջ: Դա կհանգեցնի նաև կառավարչական որոշումների մշակման և ընդունման ալգորիթմի փոփոխության:

3. Անցյալ դարի 90-ական թթ. ԱՄՆ-ում տեղեկատվական հասարակությունը գործնականում արդեն կար, բայց էական արդյունքներ չտվեց, այլ հանգեցրեց բարձրտեխնոլոգիական բորսայական ինդեքսների ճակատագրական անկման: Պետք է եզրահանգումներ անել: Տեղեկատվական արդյունաբերությունն ինքնին ոչինչ չի տալիս, դա լոկոմոտիվ է, որին

49

Ս. Գրիեյաև

«21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

անհրաժեշտ է կցել վագոններ, որոնք մարդու կյանքի որակը բարձրացնող իրական արտադրանք են տալիս: Ինչպես վերը նշեցինք, Արևմուտքում այսօր նման «վագոններ» են համարում կենսատեխնոլոգիաները, նանոտեխնոլոգիաները և էներգետիկ տեխնոլոգիաները: Դրանք բոլորը չեն կարող գոյություն ունենալ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների, բայց ի վիճակի են թողարկել միանգամայն որոշակի արտադրանք:

Այնուհետև, խոսելով, մասնավորապես, տարածաշրջանային քաղաքականության մասին անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանային զարգացման առանձնահատկությունները գլոբալացման պայմաններում. գլխավորապես զարգանում են գլոբալ կլաստերներ (մեգապոլիսների տիպի. Ֆրանկ-ֆուրտ, Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլն), որոնցում կենտրոնանում են կապիտալը, աշխատանքային ռեսուրսները, իշխանությունը և այլն, բայց ոչ հավասարաչափ երկրների ողջ տարածքի համար: Ուստի, անհրաժեշտ են էական ճշգրտումներ նաև տարածաշրջանային քաղաքականության մեջ:

7 Ազգային տեղեկատվական ռազմավարության նպատակը

Արդի հասարակության առօրյա կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների խոր ներթափանցմամբ առաջ եկած փոխակերպումները հիմնականում օբյեկտիվ գործընթաց են, անկախ պետության վարած քաղաքականությունից: Փոխակերպման գործընթացներն այնքան հիմնավոր են, որ լուրջ սպառնալիք են պարունակում բոլոր նրանց համար, ովքեր չեն ընդունել նոր պայմանները: Ընդ որում վերափոխումների տեմպերն այնքան բարձր են, որ եթե այսօր հաշվի չառնվի փոփոխությունների բնույթը, վաղն արդեն դրանց հասնելու ժամանակ և ուժ չի լինի:

Այսօր Ռուսաստանին անհրաժեշտ է, վերջապես, կողմնորոշվել տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման սեփական ռազմավարության հարցում, որում պետք է սահմանի դրա ձևավորման պայմաններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև գլոբալ տեղեկատվական հասարակության մեջ Ռուսաստանի ներգրավման սկզբունքները:

Այս իրավիճակում որպես ռազմավարության հենակետային նպատակ է համարվում ամբողջականության և պետական ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության զարգացման պայմանների ապահովումը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ գլոբալացվող աշխարհի և համաշխարհային տեղեկատվական հասարակության ձևավորման նոր պայմաններում:

Ցավոք, այսօր նոր աշխարհակարգում առաջատար դիրքեր գրավելու

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

մասին խոսելու հնարավորություն դեռ չունենք: Այսպես, մասնավորապես, ՌԵՆԴ փորձագետները կարծում են, թե առաջիկա 10-20 տարիներին Ռուսաստանից կարող է ծագել աշխարհի անվտանգությանն սպառնացող առավել լուրջ վտանգներից մեկը կապված պետականության դեգրադացման և դրա «չկայացած պետության» վերածման հետ։

Փորձագետները կարծում են, թե Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումը ճիշտ այնպես, ինչպես և նրա ինտեգրումը համաշխարհային տեղեկատվական հարթությանը, խիստ կախված կլինի տեղեկատվական հեղափոխությանը նրա մասնակցության աստիճանից։ Նրանց կարծիքով Ռուսաստանի ղեկավարությունն այսօր ջանում է առաջ մղել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը երկրում, բայց նրա ռեսուրսները սահմանափակ են։ Բացի այդ, գոյություն ունի նաև զգալի հակազդեցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նկատմամբ պայմանավորված քաղաքական նպատակներով և ազգային տեղեկատվական տարածքի անվտանգության երկյուղներով։

Նշվում է նաև, որ չնայած Ռուսաստանում ընդունված է հատուկ դաշ-նային «Էլեկտրոնային Ռուսաստան» ծրագիրը, սակայն դրա իրականացման տեմպերը թույլ չեն տալիս խոսել այն մասին, որ Ռուսաստանը մնացյալ աշխարհից բաժանող տարբերությունը կհաղթահարվի առաջիկա տասնամյակում։

Այսօր Ռուսաստանը բավական հեռու է ոչ միայն Արևմուտքի առաջատար, այլև Ասիայի բազմաթիվ երկրներից։ Այսպես, ՌԵՆԴ շատ հետազոտություններում Ռուսաստանն անգամ «նշանակալի» խաղացող չի համարվել բարձրտեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների մշակման շուկայում։

Ավելին, 2001թ. ըստ մի շարք փորձագիտական գնահատականների, Ռուսաստանը 60 երկրների շարքում տեղակայվել է 42-րդ հորիզոնականում ըստ այդ երկրների էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գծով ունեցած պատրաստության գնահատման։ Նրանից վեր գտնվող հորիզոնականներ են զբաղեցրել Պերուն և Եգիպտոսը։

Ռուսաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ներդրման երկարաժամկետ հնարավորությունները, ՌԵՆԴ փորձագետների գնահատականներով, նույնպես բավական խնդրահարույց են։ Վերջին տարիներին Ռուսաստանում կտրուկ նվազել է բարձրորակ մասնագետների թիվը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Մասնագետների մի մեծ թվաքանակ հեռացել է Արևմուտք։ Այս առնչությամբ բավական սուր է դարձել «ուղեղների արտահոսքի» խնդիրը։ XX դարի 80-ական թթ. կեսերից սկսած մշտապես լրիվ չափով չեն ֆինանսավորվում հիմնարար հետազոտություննե-

51

Ս. Գրիեյաև

21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

րը: Այսօր Ռուսաստանը գործնականում պաշար չունի բարձրտեխնոլոգիա֊ կան արդյունաբերության ապագա զարգացման համար և հարկադրված է ներմուծել տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Շարունակվող հակամարտությունները Հյուսիսային Կովկասում, քաղա֊ քական իրավիճակի անկայունությունը Ռուսաստանում, պետպաշտոնյաների կոռումպացվածության բարձր աստիճանը, Ռուսաստանի տնտեսության մեջ ստվերային հատվածի մեծ բաժինը և քրեականացվածության զգալի մակար֊ դակը հարկադրում են խոսել ռուսական պետականության դեգրադացման և չկայացած երկրների շարք «գլորվելու» հնարավորության մասին։

Նման գնահատականները ենթադրում են, որ Ռուսաստանը վտանգում է հայտնվել «թվային անդունդի» հատակում աֆրիկյան երկրների մեծամասնու֊ թյան և Լատինական Ամերիկայի երկրների հետ միասին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի այս դրությունն այսօր լրջորեն մտահոգում է արևմտյան փոր֊ ձագետներին։ Նրանց կարծիքով այնպիսի մեծ երկիր, ինչպիսին Ռուսաս֊ տանն է, որը միջուկային զենք ունի, գտնվելով «թվային անդունդի» հատա֊ կում, առավել լուրջ սպառնալիքներից մեկը կներկայացնի աշխարհի կայու֊ նությանն առաջիկա 10֊20 տարիներին։

Ցավոք, հարկադրված ենք համաձայնել ամերիկյան փորձագետների շատ եզրակացությունների հետ: Սակայն, այնուամենայնիվ, դեռ կարելի է օգտվել տեխնոլոգիական հեղափոխության նոր հնարավորությունից' Ռու֊ սաստանը ձգձգված ճգնաժամից դուրս բերելու նպատակով:

Վերջին ժամանակներս արտասահմանյան մի շարք վերլուծական կենտ֊ րոններ համաշխարհային տնտեսության նորարարական ճյուղերի զարգաց֊ ման դինամիկայի ուսումնասիրման հետազոտություններ են անցկացնում' նպատակ ունենալով կանխատեսել և վերհանել զարգացման այն ուղղու֊ թյունները, որոնք մոտ ապագայում ի վիճակի են հանգեցնել համաշխարհային տնտեսության պայթյունային աճի, ինչը կնպաստի երկարատև ճգնաժամից նրա դուրս գալուն:

Այս առնչությամբ տեղին է նշել, որ փորձագետներից ոմանք, որ զբաղվում են 2004թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծական նյութերով, նշում են, որ վերջին տարիները բնութագրվում են նորարարու֊ թյունների ոլորտի խոր լճացման երևույթներով: Մեծ հույսեր էին կապվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ամենուր տեղադրման հետ, սակայն տնտեսության բարձրտեխնոլոգիական հատվածի տապալումը ԱՄՆ֊ում 1990֊ական թթ. վերջին հիմնականում չիրականացրեց այդ ակնկա֊ լիքները: Փորձագետները նշում էին, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան ինտենսիվորեն էին ինտեգրվում ժամանակակից տնտեսության մեջ, որ այսօր արդեն իմաստ չունի խոսել դրանց օգտագործման մարքեթինգային

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

առավելությունների մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շարունակում է զարգանալ, սակայն հիմնական ջանքերը կկենտրոնանան նեղ մասնագիտացված բնագավառներում. տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության և անվտանգության բարձրացում, պայքար չթույլատրված փոստային առաքումների (սպամի) դեմ, տեղեկատվության միջոցների և մեթոդների զարգացում և այլն: Սակայն որակապես նոր ձեռքբերումներ, որոնք համարժեք կլինեին Ինտերնետի կամ անհատական համակարգիչների ստեղծմանը, այս ոլորտում արդեն չեն սպասվում:

Տեղեկատվական տեխնոլոգիաներին տրված այս գնահատականի կողքին' փորձագետներն ընդգծում են, որ նորարարական ուղղությունների բազմության մեջ այսօր առավել հեռանկարային են չորսը. կենսատեխնոլոգիաները, զանգվածային բաշխիչ ցանցային հաշվարկները, նանոտեխնոլո-գիաները և էներգետիկ տեխնոլոգիաները: Գիտության այս ճյուղերից յուրաքանչյուրը, մասնագետների կարծիքով, այսօր հասել է զարգացման և գիտելիքների կուտակման այնպիսի մակարդակի, որ դրանց զարգացման մեջ որակական թռիչքը և սկզբունքորեն նոր արդյունքների ստացումը կանխատեսվում են արդեն առաջիկա տարիներին:

Թվարկված բոլոր հեռանկարային ճյուղերում Ռուսաստանն այսօր զգալի պոտենցիալ ունի, որը կարող է օգտագործվել երկրի տնտեսական զարգացման առաջադրված նպատակներին հասնելու համար:

Ազգային տեղեկատվական ռազմավարության իրագործման պատմական շրջանը նպատակահարմար է սահմանել 15-20 տարի: Այս տևողությունը թույլ է տալիս հաշվի առնել հասարակության սոցիալական, մշակութային, տեխնոլոգիական և ֆինանսատնտեսական գործընթացների դինամիկան:

Հենվելով ֆուտուրիստական մի շարք կանխատեսումների (այդ թվում և վերոբերյալ ՌԵՆԴ փորձագետների կանխատեսման) վրա դիտարկվող փուլում իրավիճակը Ռուսաստանում և աշխարհում կբնութագրվի հետևյալ փոփոխություններով:

Քաղաքական ոլորտում

1. Կշարունակվի անցումը հասարակական-քաղաքական գործունեությունից գլոբալ ցանց: Ի հայտ կգան նոր ցանցային քաղաքական կազմավորումներ, անգամ կուսակցություններ: Հնարավոր է' ի հայտ կգան վեր-ազգային քաղաքական միավորումներ ցանցի հիման վրա, որոնք ազդեցություն կգործեն միանգամից մի քանի պետական կառույցների վրա: Հիմնական քաղաքական ուժ է դառնում ոչ թե հիերարխիական կուսակցությունը, այլ ոչ պետական ցանցային հասարակական միավորումը:

53

Ս. Գրիեյաև

«21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

2. Միջանձնային հարաբերությունների ավտոմատացումը, հորիզոնական կապերի շարունակվող աճն ու զարգացումը էլ ավելի մեծ չափով են բարձրացնում «հանրային կարծիքի» պոտենցիալը' որպես պետապա֊ րատի գործունեության արդյունավետության չափորոշիչ:

3. Կշարունակվեն զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցների աճն ու զարգացումը: Քաղաքական քարոզչությունները ձեռք կբերեն էլ ավելի մեծ վիրտուալություն, ընտրություններում կհաղթանակի ոչ թե անհատը, այլ քաղաքական գործչի' ԶԼՄ ձևավորած վիրտուալ կերպարը:

4. Կառավարությանն ուղղված ընդդիմադիր գործունեությունը նույնպես կկենտրոնացվի ինտերնետի օգտագործման վրա: Կարևորագույն վեր֊ ազգային ընդդիմադիր ուժ կմնա հակագլոբալիզմի շարժումը:

5. Կշարունակվի երկրի պետական և ֆինանսատնտեսական կառավարման ճգնաժամի խորացումը հենված ինդուստրիալ դարաշրջանի սկզբունքների և մոտեցումների վրա, որը չի ընդունում տեղեկատվական դարաշրջանի նորամուծությունները:

6. Երկրի տարածաշրջանների միջև «թվային անհավասարության», իսկ առանձին դեպքերում' դրա խորացման պահպանումը:

Սոցիալական ոլորտում.

1. Կպահպանվի սոցիալական անհավասարությունը հասարակության մեջ: Ընդ որում' ինքը' հասարակությունը, խոր կլաստերային (դասային) փոխակերպում կունենա. կանհետանան որոշ նախկին մասնա-գիտություններ և կառաջանան նորերը, համապատասխանաբար նաև' նոր արհմիություններ և միություններ: Առավել զանգվածային կլինի թվային առումով վարձու բանվորների և կորպորատիվ ծառայողների կլաստերը' միջավայր, որն առավել ընկալունակ է հասարակության փոփոխությունների նկատմամբ:

2. Կշարունակվի երկրի բնակչության նորարարական պոտենցիալի նվազումը' ի հետևանք Ռուսաստանի բնակչության ժողովրդագրական քարտեզի փոփոխության, որն առաջ է գալիս բնակչության ծերացման, ծնելիության նվազման, կյանքի տևողության կրճատման, հիմնականում ցածր կենսամակարդակի, այսպես կոչված' երկրի դոտացիոն տարածաշրջանների, Միջին Ասիայի երկրներից և Չինաստանից միգրացիոն չվերահսկվող գործընթացների պառճառով:

Ֆինանսատնտեսական ոլորտում

1. Կշարունակվի տնտեսության սրընթաց վերափոխումը «ցանցային առևտրի» նոր մարքեթինգային հայեցակարգի ազդեցության տակ:

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

2. Առանցքային դեր կգրավեն վճարային էլեկտրոնային միջոցները ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց մակարդակով:

3. Կուժեղանա ճնշումը Ռուսաստանի վրա միջազգային ասպարեզում միջազգային ֆինանսատնտեսական կառույցների և վերազգային կորպորացիաների կողմից, ԱՀԿ մտնելուց հետո:

4. Տեղի կունենա օտարերկրյա կապիտալի ամրապնդման, իսկ առանձին դեպքերում' նաև գերիշխանության հաստատում ռուսական տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղում:

Արդյունաբերական ոլորտում.

1. Կպահպանվի Ռուսաստանի տարածքում հավաքման արտադրության զարգացմանն ուղղված կողմնորոշումը արտասահմանյան ընկերությունների գործարաններում:

2. Տեղեկատվական հասարակության կայացման համար առանցքային բարձրտեխնոլոգիական արդյունաբերական ճյուղերը Ռուսաստանում տեսանելի ապագայում չեն վերականգնվի: Կպահպանվի կախվածությունը արտասահմանյան սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարումից:

3. Երկրում տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման ընդհանուր ոչ բարձր մակարդակը և նրա անհավասարաչափ զարգացումն ըստ տարածաշրջանների:

Գիտության և կրթության ոլորտում.

1. Տեղեկատվական հաղորդակցության զարգացման գործընթացների նկատմամբ վերահսկողության կորուստ. սեփական ՏՏ արդյունաբերության նշանակալի մրցունակ ճյուղերի բացակայություն և դրանց վերարտադրության անհնարինություն հայրենական հիմքի վրա, 15-ամյա ձախողում հիմնարար գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, կողմնորոշում դեպի արտասահմանյան նորմատիվ փաստաթղթերն ու ստանդարտները ՏՏ բնագավառում:

2. Կխորանա բարձրագույն և միջնակարգ կրթության համակարգի կողմնո-րոշվածությունը դեպի հասարակության առավել նշանակալի պահանջմունքների բավարարումը մասնագետների միջին և ստորին օղակների պատրաստման գործում։ Արդյունաբերական և ֆինանսական ընկերությունների ղեկավարների բարձրագույն օղակը պատրաստություն կստանա արտասահմանում։

55

Ս. Գրիեյաև

«21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

Անվտանգության ոլորտում.

1. Կշարունակվի ազգային և արտասահմանյան հանցավոր աշխարհի սերտաճումը վերազգային հանցավոր սինդիկատներին։

2. Հանցավոր աշխարհի շահերի ոլորտում կհայտնվի նոր «թվային» էկոնո֊ միկան։ Կմեծանա տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կա֊ տարվող և տեղեկատվական ենթակաոուցվածքի դեմ ուղղված հակա֊ օրինական գործողությունների թիվը:

3. Ծայրահեղական գործողությունները կիբեռ-ահաբեկչական բնույթ կստանան: Հանցավոր հաքերային ընկերակցությունները կմիավորվեն ահաբեկչական կազմակերպությունների հետ: Հնարավոր է ի հայտ գա լավ քողարկված հանցավոր ցանցային հանրակցություն «Ալ-Կաիդայի» տիպի, բայց կողմնորոշված գլոբալ ցանցում ծայրահեղական գործունեություն վարելուն:

Այսպիսով, առաջիկա տասը տարին սկզբունքային նորություններ կբերի հասարակության մեջ, որոնք արմատական ազդեցություն կունենան ինչպես միջանձնային, այնպես էլ պետական հարաբերությունների վրա:

Ընդ որում հաշվի առնելով Ռուսաստանի ընթացիկ իրավիճակը և հնարավորությունները, կարևորագույնը կլինի ոչ այնքան նոր հասարակությունում առաջատար դիրքի հասնելու խնդիրը, որքան «ստատուս-քվոյի» պահպանումը սկզբունքորեն նոր պայմաններում:

8. Ազգային տեղեկատվական ոազմավայաւթյան իրագործման ռեսուրսները

Հարկ է ընդունել, որ ներկա պահի դրությամբ Ռուսաստանը ոչ լրիվ չափով է տնօրինում առաջադրված նպատակին հասնելուն անհրաժեշտ ռեսուրսներին: Նախ Ռուսաստանում չկա պետական կառավարման ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հաշվառման հետ կապված հարցերի լուրջ փիլիսոփայական մոտեցում:

Առկա ֆինանսական ռեսուրսները մասամբ միայն թույլ կտան հաղթահարել հետամնացությունը տեղեկատվական հասարակության ենթակառուց-վածքում, բայց տեղի ունեցող փոփոխությունների ըմբռնման հարցում արագ արդյունք չեն տա:

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

9 Ռազմավարության խնդիրները

Ռազմավարության իրագործման ընթացքում լուծվող խնդիրները կարող են

ւինել.

Պետական֊քաղաքական ոլորտում.

1. Պետական կառավարման համակարգի կատարելագործումը։ Պետական մակարդակով որոշումների ընդունման մեթոդների և ալգորիթմների մշակում ցանցային կառույցի հիման վրա։ Անկախ վերլուծական կազմակերպությունների, կենտրոնների, հիմնադրամների համակարգի ձևավորում, որոնց գործունեության արդյունքները պետք է կիրառվեն պետական մակարդակով որոշումներ մշակելիս։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2. Հիերարխիական սկզբունքով կառուցված պետական ապարատի փոխակերպում ցանցային, վերազգային կորպորացիաների աշխատափորձի կիրառմամբ։ Առաջնորդող պետք է լինի «Տեղեկատվական դարաշրջանի պետությունը մեգակորպորացիա է» սկզբունքը։

3. Առկա քաղաքական և կուսակցական համակարգի փոխակերպում հաշվի առնելով ոչ պետական հասարակական միավորումների գերակայությունը և հասարակությունում պետության կողմից իրականացվող կառավարման վրա «հանրային կարծիքի» ներգործությունը։

Սոցիալական ոլորտում

1. Կենսակերպի հաջող մոդելի մոդիֆիկացիա։

2. ՏՏ ձեռքբերումների օգտագործման հնարավորության ընձեռում երկրի բնակչության բարեկեցության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մանր ձեռնարկատիրության զարգացման ճանապարհով։

3. ՏՏ ճյուղերի ձեռքբերումների օգտագործում բնակչության սոցիալական սպասարկման կատարելագործման համար։

4. Արտասահմանում գտնվող հայրենակիցների հետ կապերի զարգացում։

Ֆինանսատնտեսական ոլորտում

1. Գործարար գործարքների արդյունավետության բարձրացում։

2. Առկա համակարգերի փոխարինում ցանցային համակարգերով։

3. Շուկայական on-line առևտրի զարգացում։

4. Կազմակերպությունների հորիզոնական վերակազմակերպում։

5. Մանր և միջին բիզնեսի զարգացում։

57

Ս. Գրիեյաև

«21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

Արդյունաբերական ոլորտում.

1. Բարձրարժեք կառուցվածքների (ենթակառուցվածքային բաղադրիչներ) թարմացում:

2. Առկա համակարգերի փոխարինում ցանցային համակարգերով։

3. Արդյունաբերական արտադրության հորիզոնական վերակազմակերպում։

4. Մասնակցություն ՏՏ ոլորտում հիմնարարար ստանդարտների մշակմանը։

Գիտության և կրթության ոլորտում

1. Գործունեության նոր տեսակների զարգացում, որոնք ձևավորում են հասարակության միջին դասը։

2. Կրթության համակարգը կողմնորոշվում է դեպի արդյունաբերության ՏՏ ճյուղերի ձեռքբերումների օգտագործումը։

3. Հասարակությունում տեղի ունեցող փոփոխությունները համարժեք ընկալող անձնակազմի պատրաստման կազմակերպում։

Անվտանգության ոլորտում

1. Փոխակերպում գիտական ուղղությամբ կապված ազգային անվտանգու֊ թյան ապահովման հետ, հաշվի առնելով հասարակությունում կատար֊ ված փոփոխությունները։ Դա առաջին հերթին վերաբերում է անվտան֊ գության սպառնալիքների առկա և հեռանկարային մոդելին։ Անվտան֊ գության բացարձակ համակարգի ստեղծման անհնարինության ըմբռ֊ նում և կենտրոնացում ռիսկերի կառավարման վրա։

2. Ուժային կառույցների փոխակերպում, դրանց կազմակերպման ցան֊ ցային սկզբունքի ներդրում։

3. «Ուժային գերատեսչությունը կորպորացիա է» սկզբունքի իրագործում։

4. Տեղեկատվական ենթակառուցվածքի անվտանգության ապահովում։

10. Ազգային տեղեկատվական ռազմավայաւթյան սկզբունքները

Կարևորագույն սկզբունքները, որոնք թույլ կտան լուծել առաջադրված խնդիրները և հասնել ռազմավարության նպատակին նախանշված պայմաններում և որոշակի ռեսուրսների առկայության պարագայում, կարող են լինել հետևյալները։

Ռեսուրսների կենտրոնացման սկզբունքը. Հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակությունը անհրաժեշտ է հրաժարվել միջոցների բաշխման ավանդական մոդելներից և առավելությունը տալ մարդկային բոլոր ռեսուրսների բաշխմանը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր արդյունաբերության ֆինանսավորմանը ՏՏ ոլորտի ենթակառուցվածքի զարգացման նպատակով։

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

Մասնավոր ներդրումների նախաձեռնման սկզբունքը. Անհրաժեշտ է խթանել և ՏՏ-ի հետ կապ ունեցող ներդրումների հոսքն ապահովել մասնավոր հատվածից հարկային և այլ բարեփոխումների և խթանիչ միջոցառումների իրականացման միջոցով։

Նոր մոդելի հաջողության սկզբունքը, որն օգտագործում է եզակի առանձնահատկություններն ու հատուկ գիտելիքների բնագավառը. ՏՏ հաջող մոդելի ցուցադրումը ապագայում Ռուսաստանի մրցունակության կարևոր տարր կլինի։

«Պետությունը մեգակորպորացիա է» սկզբունքը. Կորպորատիվ, ապրանքների շարժի, շուկաների նվաճման և պահպանման փորձի օգտագործում որպես պետական կառավարման մոդել ցանցային հասարակությունում։

Ճշգրիտ գնահատականի և տեղեկատվական ապահովման սկզբունքը. Արդյունավետ ռազմավարություն ստեղծելու և այն գնահատելու համար անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն պետության և հասարակության զարգացման ընթացիկ իրավիճակի մասին։

Եզրակացություն

Վերոշարադրյալը թույլ է տալիս եզրակացություն անել այն մասին, որ այսօր հասարակությունում տեղի ունեցող փոփոխությունները բավական լուրջ են, դրանք հզոր փոխակերպիչ պոտենցիալ ունեն, որն ի վիճակի է էապես վերափոխել նոր աշխարհի լանդշաֆտը. փոփոխությունները կառնչվեն մարդու կյանքի և գործունեության բացառապես բոլոր ոլորտներին։

Այսօր անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել այդ փոփոխությունները և սեփական կարծիք մշակել հասարակության համար դրա օգտակարության մասին։ Չկա ավելի վատ բան, քան առաջատարների հետևից վազելը և նրանց գործողությունները կուրորեն պատճենելը, ընդ որում հաշվի չառնելով ազգային առանձնահատկությունը։ Մանավանդ որ մենք ունենք «նմանակող» այդպիսի մի շարք նախագծերի արդյունքները. դա և մեր ԷՀՄ միասնական շարքում IBM հաշվիչ համալիրների պատճենման փորձերն են, և սեփական տիեզերական մաքոքի ստեղծման փորձերը (ի դեպ, ամերիկացիները ոչ հաճույքով, բայց հարկադրված են փաստել մեր որոշման ճշմարտացիությունը հրթիռակիրների օգտագործման մասին)։ Ինքը «դեմոկրատիայի» նախագիծը նույնպես, որ պատճենել էինք «վերակառուցման» ընթացքում, ցույց տվեց իր չկայացածությունը։

Այսօր որևէ հիմք չկա վերստին կրկնելու պատմական սխալները։ Հարկ չկա, որ մենք ստեղծենք գլոբալ տեղեկատվական հասարակություն մտնելու ռազմավարություններ, մենք պետք է ստեղծենք սեփական Ազգային տեղեկատվական ռազմավարություն, որում հստակ սահմանենք գլոբալ հասարակություն մտնելու Ռուսաստանին շահավետ պարամետրերը։

59

Ս. Գրիեյաև

21 ֊րդ ԴԱՐ»,թիվ 1 (23), 2009թ.

Գլոբալացման պայմաններում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման համակարգի արագ և արմատական բարեփոխում։ Նոր համակարգը պետք է ընդունակ լինի համարժեք պատասխանել նոր ժամանակի սպառնալիքներին։ Ավելին, այսօր պետության ազգային անվտանգության ապահովման հիմքում պետք է դրված լինի նրա տեղեկատվական քաղաքականությունը, որը պետք է սահմանի ազգային շահերն ու գերակայությունները տեղեկատվական ոլորտում։ Երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է կառուցվի հենվելով պետության տեղեկատվական քաղաքականության վրա։ Տեղեկատվական գերազանցության հասնելն ու այն պահպանելը, ինչը թույլ կտա իրավիճակի տերը լինել, պետք է դաոնա ՌԴ բոյոր պետական կառույցների միջազգային գործունեության հիմքը:

Ռուսական հասարակության նոր քաղաքական և պետական համակարգի կառուցման մեջ տեղեկատվական դարաշրջանում հատուկ տեղ պետք է զբաղեցնեն այն հարցերը, որոնք կապված են փոխգործակցության ստանդարտացման հետ։ Ձգտելով պահպանել ազգային ինքնությունն ու ռուս ժողովրդի մենթալ առանձնահատկությունները, որ արտացոլված են գիտական և ինժեներային կադրերի պատրաստման համակարգում, հարկ չկա միանշանակ որպես պետական ընկալել այն ստանդարտները, որոնք ստեղծել է խնդիրների լուծման այլ մոտեցումներ և արժեքների այլ ընկալում ունեցող մեկ այլ ժողովուրդ։

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ հիմնականում գլոբալացման գործընթացներն օբյեկտիվ են և առաջ են եկել գիտատեխնիկական առաջընթացի արդյունքում։ Բազում ձեռքբերումներից այսօր պարզապես արդեն անհնար է հրաժարվել։ Հարկ է ընդունել, որ ԱՄՆ-ը և մյուս զարգացած երկրներն առաջիններից էին, որ ըմբռնեցին այն առավելությունները, որոնք բերում է գլոբալացումը, և փորձեցին կառուցել նոր գլոբալ հասարակության մոդելը սեփական, շատ բանով եսասիրական շահերից ելնելով։ Սակայն այդ գաղափարի խոցելիությունն ակնհայտ է. կայուն գլոբալ հասարակություն կարող է կառուցվել միայն ցանցային, այլ ոչ թե հիերարխիական կառույցի հիման վրա, որտեղ յուրաքանչյուր հանգույցը հավասարազոր կլինի իր հարաբերություններում: Իրաքի դեմ ագրեսիան սկսելուց հետո անցած ժամանակի ընթացքում ԱՄՆ-ը արդեն վճարել է իր հավակնությունների համար իր դեմ կրկին հանելով մարդկության ավելի քան կեսին։ Այս պայմաններում կարևորագույն խնդիրներից մեկն է դառնում գլոբալ հասարակության հետագա դրական զարգացման նոր գաղափարների մշակումը, որում Ռուսաստանը կարող է և պետք է միավորիյ դեր խաղա։

Հոկտեմբեր, 2008թ.

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Ս.Գրիեյաե

РОССИЯ В ГЛОБАЛЬНОМ ИНФОРМАЦИОННОМ ОБЩЕСТВЕ: УГРОЗЫ, РИСКИ И ВОЗМОЖНЫЕ ПУТИ ИХ НЕЙТРАЛИЗАЦИИ

Сергей Гриняев

Резюме

Не каждому поколению удается встретить не только новый век, но и новое тысячелетие. Нам же посчастливилось наблюдать и смену формаций современного общества. Мы стали свидетелями процессов трансформации, приведших постиндустриальное общество последней трети XX века к обществу информационному начала века XXI.

Происходящие сегодня изменения в обществе весьма серьезны, они несут в себе мощный трансформационный потенциал, способный существенно преобразить ландшафт нового мира: изменения коснутся всех без исключения сфер жизни и деятельности человека.

Во многом процессы глобализации объективны и вызваны уровнем научно-технического прогресса, отказаться от многих достижений сегодня уже просто невозможно. Следует признать, что США и другие развитые страны одними из первых осознали преимущества, которые дает глобализация, и попытались выстроить модель нового глобального общества под собственные, во многом эгоистические интересы. Однако уязвимость этой идеи очевидна — устойчивое глобальное общество может быть построено только на основе сетевой, а не иерархической структуры, в которой каждый узел будет равноправен в своих отношениях. За время, истекшее с начала агрессии против Ирака, США уже поплатились за свои амбиции, восстановив против себя более половины человечества. В этих условиях одной из насущных проблем становится выработка новых идей дальнейшего позитивного развития глобального общества, и в этом вопросе Россия может и должна сыграть свою объединительную роль.

61

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.