Научная статья на тему 'Հեռուստաալիքները տեղեկատվական անվտանգության համատեքստում '

Հեռուստաալիքները տեղեկատվական անվտանգության համատեքստում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
235
27
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Աշխեն Բեգլարյան

Համաշխարհային զարգացման ժամանակակից փուլն էական փոփոխություններ է մտցրել անվտանգության ընկալման ավանդական մոտեցումների մեջ: Եթե նախկինում վճռորոշ էին պետությունների մրցակցության ռազմական, քաղաքական, տնտեսական հնարավորությունները, ապա այսօր առաջ են եկել նոր չափանիշներ, որոնք պայմանավորում են պետության տեղեկատվական կարողունակության չափաբաժինն ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ ներքին կյանքում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Современный этап мирового развития внес существенные изменения в традиционные подходы к восприятию безопасности. Если раньше определяющей была конкурентоспособность военных, политических, экономических возможностей государства, то сегодня актуализировались новые параметры, обусловливающие долю информационной состоятельности государства как на международных площадках, так и во внутренней жизни. Сегодня информационная безопасность стала неотъемлемым компонентом национальной безопасности, а приоритетными инструментами обеспечения информационной безопасности выступают прежде всего СМИ и в первую очередь – телеканалы.

Текст научной работы на тему «Հեռուստաալիքները տեղեկատվական անվտանգության համատեքստում »

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Աշխեե Բեգլարյաև'

Համաշխարհային զարգացման ժամանակակից փուլն էական փոփոխություններ է մտցրել անվտանգության ընկալման ավանդական մոտեցումների մեջ: Եթե նախկինում վճռորոշ էին պետությունների մրցակցության ռազմական, քաղաքական, տնտեսական հնարավորությունները, ապա այսօր առաջ են եկել նոր չափանիշներ, որոնք պայմանավորում են պետության տեղեկատվական կարողունակության չափաբաժինն ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ ներքին կյանքում [1, էջ 1]։

Տեղեկատվական հեղափոխության արդյունքում, որը տեղի ունեցավ 20-րդ դարի 70-ականներին, առաջադեմ մարդկությունը մեծ կախվածության մեջ ընկավ տեղեկատվական հոսքերից [1, էջ 2]։ Դրական անդրա-դարձերի հետ մեկտեղ, այսօր այդ հանգամանքը պարունակում է նաև որակապես նոր բնույթի սպառնալիքներ ու մարտահրավերներ, որոնք պահանջում են պետություններից միջազգային վիրտուալ դաշտում գործել խաղի «նոր» կանոններով, ուր վճռորոշ են տեղակատվական հոսքերի մուտքի և ելքի կոորդինացիան, վերահսկումը, անվտանգությունը, այդ հոսքերի արագությունը, տեղեկատվական բախումները և այլն:

Փոխներթափանցելիության այսօրինակ իրողությունների պայմաններում պետությունները պետական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով իրենց քաղաքական բառապաշար են ներմուծում «տեղեկատվական անվտանգություն» եզրը, որի գործարկմանն ուղղված ռազմավարությունը նպատակ պետք է ունենա ապահովել պետության անվտանգությունը տեղեկատվական ոլորտում [1, էջ 3]։ *

* ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի աշխատակից:

70

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ԱԲեգլարյաե

Այսօրինակ մարտահրավերների առջև կանգնած եե բոլոր պետությունները, որոնք ներքաշված են տեղեկատվական ակտիվ ներազդեցությունների և հոսքերի մեջ: Խնդիր ունենալով ոչ միայն նվազագույնի հասցնել տեղեկատվական ոլորտում ազգային շահերին սպառնացող հնարավոր վտանգների բացասական ազդեցությունը, այլ նաև նպատակ ունենալով նախաձեռնող լինել սեփական պատկերացումներից ածանցվող ազգային և պետական նպատակների անվտանգ իրականացման գործընթացում պետությունները պետք է համարժեք և ժամանակակից տեղեկատվական իրողություններին համապատասխան տեղեկատվական վարք դրսևորեն [1, էջ 3]:

Դժվար է վիճարկել այն փաստը, որ ազգերի, պետությունների և քաղաքակրթությունների զարգացումը և մրցունակությունը միանշանակորեն պայմանավորված են ազգային անվտանգության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումների հայեցակարգային մակարդակով: Համաձայն փորձագիտական մոտեցումների' ազգային անվտանգություն հասկացությունը ներկայացնում է երեք բաղադրամասերի' ռազմաքաղաքական անվտանգության, սոցիալ-տնտեսական անվտանգության և տեղեկատվական անվտանգության ամբողջությունը: Այդ ոլորտները փոխկապված են, և դրան-ցից յուրաքանչյուրն իր հերթին որոշակի, նույնպես կապակցված բաղադրամասերի միասնություն է: Մասնավորապես' տեղեկատվական անվտանգություն հասկացությունը ներառում է ոչ միայն տեխնիկական տեղեկատվական համակարգերի ապահովության խնդիրները, այլև այն ամենը, ինչ վերաբերում է քաղաքակրթական-մշակութային, հոգևոր-հոգեբանա-կան, մտավոր-գիտելիքային և կազմակերպչական ոլորտներին [2, էջ 3-4]:

Կարելի է պնդել, որ տեղեկատվական անվտանգություն հասկացությունը մի փոքր ավելի անմիջականորեն, քան ազգային անվտանգության մնացյալ բաղադրամասերը, կապված է մարդկային, հանրային և ազգային գործոնների հետ [2, էջ 3-4]:

Հայաստանյան լրատվամիջոցներում և հասարակական-քաղաքա-կան գործիչների բառապաշարում վերջերս ավելի հաճախ է օգտագործվում նաև «տեղեկատվական հասարակություն» կամ «գիտելիքի հասարա-

71

ԱԲեգլարյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

կություե» եզրը: Այս միտումը վկայում է այն մասին, որ զարգացման ներկա փուլում մեր հանրությունում վերստին ձևավորվում է դրական վերաբերմունք տեղեկատվության և այդ հասկացության մաս կազմող գիտության (գիտելիքի) հանդեպ: Միևնույն ժամանակ, վերոնշյալ հասկացությունների բովանդակային ներդրումը մեր իրականություն ենթադրում է հանրության համակարգային փոփոխություն: Այսինքն' «տեղեկատվական հասարակության» հիմնախնդիրը և դրան ուղեկցող բազմաթիվ այլ հարցեր կարիք ունեն փորձագիտական քննարկումների և դրանցից բխող նախագծերի իրականացման1։

Սակայն այդ ամենը, թերևս, նպատակահարմար է սկսել շրջանառ-վող եզրաբանությանը վերաբերող համառոտ պատմական ակնարկից:

«Տեղեկատվական հասարակություն»: Այս եզրն առաջին անգամ կիրառել է Հայաշին Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանից, որը 1969թ. կառավարության պատվերով ուսումնասիրում էր այն տարիներին նոր զարգացող համակարգչային տեխնոլոգիաների ազդեցությունը հասարակության վրա: Ըստ Հայաշիի հետազոտության, կոմպյուտերացումը հնարավորություն է ընձեռում մարդկանց օգտվել տեղեկատվության հուսալի աղբյուրներից, ձերբազատել նրանց ամենօրյա տաղտուկ աշխատանքներից, ապահովել արտադրության ավտոմատացման բարձր մակարդակ: Ենթադրվում էր, որ այդ պարագաներում պետք է փոխվի նաև հենց բուն արտադրական գործընթացը. այդ գործընթացի արդյունքը' ապրանքը, պետք է դառնա «տեղեկատվապես ավելի ծավալուն», այսինքն' նրա արժեքի, գնագոյացման մեջ պետք է աճեն նորարարության, դիզայնի և մարքեթինգի մասնաբաժինները: Արդյունքում' պետք է ձևավորվեր մի նոր հասարակություն, որը ճապոնացի պրոֆեսորն անվանեց «տեղեկատվական»: Այս մոտեցումը զարգացրեց մեկ այլ ճապոնացի' Մասուդան, համաձայն որի' «հասարակության զարգացման շարժիչ ուժն է լինելու ոչ թե նյութական, այլ տեղեկատվական աշխատանքի արդյունքի ստեղծումը»1 2։

1 Հարությունյան Գ, ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2003, էջ 12, http://noravank.am/upload/pdf/8.Gagik%20Harutyunyan.pdf

2 Նույն տեղում։

72

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ԱԲեգլարյաե

«Տեղեկատվական հասարակության» հայեցակարգի հիմեախեդիրեե-րիե բնորոշ էր որոշակի ուտոպիզմ. ըստ նրանց' նման հասարակությունում չէին լինելու դասակարգեր և հակասություններ, տիրելու էին ներդաշնակություն ու համերաշխություն, կարիք չէր լինելու պետական մեծ ապարատի և այլն: Միևնույն ժամանակ, «բարձր» և «տեղեկատվական» տեխնոլոգիաների ազդեցությունը հասարակության վրա իրողություն էր:

Գիտական հանրությունը շարունակում է ուսումնասիրել ընթացող «տեղեկատվական պերմանենտ հեղափոխության» ամեեատարաբեույթ ազդեցությունները հանրության վրա: Այդ համատեքստում որոշ տեսա-կետեեր կարող եե պարզունակ թվալ, սակայն մարդկության կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվական գործոնի դերակատարումը միայն աճում է, և այդ պատճառով «տեղեկատվական հասարակություն» հասկացության դասական հիմեադրույթեերը չեն կորցնում իրենց արդիականությունը և հրատապությունը1:

Գիտեիք և քաղաքականություն: Ակնհայտ է, որ ցանկացած հասարակության կամ պետության զարգացման և մրցունակության մակարդակի կարևորագույն չափանիշներից եե տեղեկատվական (գիտական, տեխնոլոգիական) ռեսուրսների քանակը և որակը, ինչպես եաև դրանք գործնականում կիրառելու կազմակերպչական ունակությունը: Այս վերջինը խիստ կարևոր է, և այդ իսկ պատճառով կազմակերպչական ռեսուրսները հաճախ ներկայացվում եե որպես տեղեկատվական ռեսուրսների բաղադրամաս: Ակնհայտ է եաև, որ հիշատակված չէին կարող զերծ մնալ քաղաքա-կաեացումից: Հատկանշական է, որ ամերիկյան ազգային անվտանգության համակարգի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը' գեներալ Վա-շիեգտոե Պլետը, ռազմավարական հետախուզության ամեեագլխավոր նպատակն էր համարում հակառակորդի գիտական ներուժի և գիտելիք կրողների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերումը: Նման հայեցա-կարգայիե մոտեցումներ ունեցող ամերիկյան ընտրանին, բնականաբար, առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում սեփական մտավոր

1 Նույն տեղում:

73

ԱԲեգլարյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ռեսուրսների հանդեպ և նույնքան ուշադիր է իր մրցակիցների նմանատիպ ռեսուրսների նկատմամբ1։

ՀՀ գիտակրթական ոլորտի վերաբերյալ: Հայտնի է, որ խորհրդային գիտատեխնիկական համակարգում Հայաստանն առաջավոր դիրք էր գրավում: Պետք է ընդունել, որ մեր հասարակությունն այն ժամանակ անհամեմատ ավելի մեծ հիմքեր ուներ «տեղեկատվական» կոչվելու, քան այսօր: Ամրագրենք նաև, որ մեկնարկային հավասար պայմանների դեպքում գիտա-կրթական ոլորտում Հայաստանի առավելությունը խորհրդային այլ հանրապետությունների նկատմամբ բացառապես պայմանավորված էր գիտելիքի հանդեպ ունեցած մեր ավանդական մոտեցումներով և, առհասարակ, ազգային յուրահատկությամբ: Այս վերջին հանգամանքները խիստ կարևոր են և այսօր գրավականն են այն բանի, որ ապագայում ՀՀ-ում կարող է և վերականգնվել «գիտելիքի հասարակությունը», որին հասնելուն խոչընդոտում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի գործոններ1 2։

Մասնավորապես, ընդունված է համարել, որ այն երկրներում, որտեղ մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտները ցածր են $20 հազարից, դժվար է խոսել «տեղեկատվական հասարակության» մասին, և սա օբյեկտիվ իրողություն է: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նյութական ռեսուրսներով ոչ այնքան հարուստ ՀՀ-ում արագացված զարգացումը և տնտեսական անհրաժեշտ մակարդակին հասնելը հնարավոր են միայն «տեղեկատվական հասարակությանը» բնորոշ տեխնոլոգիաների միջոցով: Միևնույն ժամանակ, մինչ հայեցակարգային որոշումների ընդունումը պետք է ձգտել նվազագույնը չվատթարացնել գիտելիքների ոլորտում տիրող իրավիճակը: Օրինակ, ներկայումս բավական մեծ կազմակերպչական միջոցներ են ծախսվում գիտության, այսպես կոչված, «կոմերցիալացման» ուղղությամբ: Սակայն նման գործընթացը պահանջում է զարգացած գիտաարտադրա-կան ենթակառուցվածք: Ըստ փորձագետների' նման ոչ արդյունավետ միջոցառումները գիտական ոլորտում եզակի չեն, մինչդեռ զարգացումնե-

1 http://noravank.am/

2 Հարությունյան Գ, ՀՀ տեղեկատվական համակարգի զարգացման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2003, էջ 12, http://noravank.am/upload/pdf/8.Gagik%20Harutyunyan.pdf

74

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ԱԲեգլարյաե

րի այս փուլում նպատակահարմար է կայունացնել իրավիճակը և փորձել պահպանել գիտելիք կրողների խիստ նոսրացած հանրությունը, առանց որի դժվար է պատկերացնել որևէ թռիչքային անցում:

Կարելի է եզրակացնել, որ Հայաստանում «տեղեկատվական/գիտելի-քի հասարակության» ձևավորման ձգտումն ավելի քան հրատապ է և այլընտրանք չունի. զարգացման այլ սցենարներն ակնհայտորեն փակուղային են: Միևնույն ժամանակ, այդ անցումը պետք է մարմնավորվի տարաբնույթ նախագծերի ստեղծմամբ, որոնց մշակման համար պետք է ներգրավել Հայության ողջ ստեղծագործական ներուժը1։

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ երբեք այսչափ չի կարևորվել լրատվամիջոցներին վերապահված' բնակչությանը կրթելու դերը' օգնելու մեզ ամբողջության մեջ ըմբռնել հասարակության մաս կազմող բազմաթիվ բաղկացուցիչներ: Փաստորեն, տեղեկատվական գործոնն արդի ժամանակաշրջանում որոշիչ դերակատարում է ձեռք բերել անհատի, հանրության, պետության ու ազգի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Տեղեկատվության տիրապետումն է, որ հնարավոր է դարձնում հետևել և համարժեք արձագանքել արագ փոփոխվող աշխարհի իրողություններին: Տարաբնույթ տեղեկատվական գործողությունները, պատերազմներն այսօր փոխադրվել են քաղաքական հարթություն և հանդիսանում են աշխարհաքաղաքականության, աշխարհատնտեսության և աշ-խարհագաղափարախոսության կարևորագույն գործիքներից մեկը [2, էջ 3]։

Այսինքն մենք ապրում ենք տեղեկատվության դարաշրջանում, երբ լրագրերը, հեռուստատեսությունը, ռադիոն և ինտերնետը շարունակ հնարավորություն են ընձեռում տեղեկանալ օրվա անցուդարձին և կապվել մեր հարևանությամբ կամ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր համերկրացիների հետ:

Դրանք զուտ տեղեկատվական աղբյուրից բացի նաև զվարճանքի, մարդկային շփումների և ինքնարտահայտման միջոց են: Լրատվամիջոցները տարբեր ժամանակահատվածներում տարբեր բնույթ են կրել, տարբեր գործառույթներ իրականացրել և ունեցել յուրահատուկ լսարան: Յուրաքանչյուր

1 http://noravank.am/

75

ԱԲեգլարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

լրատվամիջոց ունի իրեն հատուկ առանձնահատկությունը, ինչն էլ այն ավելի գերադասելի է դարձնում այս կամ այն լսարանի համար [3, էջ 23-26]։

Մինչդեռ, ըստ Մաքկլյուենի, հեռուստատեսությունն ընդգրկում է այլ մաս-մեդիաները (ռադիո, մամուլ և այլն), քանզի այն ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինֆորմացիոն ցանցերի կարևոր տարր է հանդիսանում: Այն ընդգծում է հեռուստատեսության երկու հիմնական ասպեկտները.

• Հեռուստապատկերի մոզայիկ կառուցվածքը, որը ներկայացնում է աշխարհը որպես իրար հետ տրամաբանորեն չկապված հաղորդագրությունների շարք (օր., երբ կարճ ժամանակամիջոցում մենք ստանում ենք լրատվություն աշխարհում կատարվող բոլոր ոլորտների ու ժամանակների վերաբերյալ իրադարձությունների մասին):

• Այդ հաղորդագրությունների արձագանքն ընկալողների գիտակցության մեջ, որը հաղթահարելով մոզայիկ կառուցվածքը ինտեգրում է ստացածը մեկ միասնական իմաստային ամբողջի մեջ [4]։

Ընդ որում, գիտակցության մեջ կառուցված իրականության ամբողջականության պահպանման առավել հարմար միջոցը միֆն է: «Մենք ապրում ենք միֆի կանոններով, բայց շարունակում ենք մտածել դիսկրետ տարածության բանաձևով» [4]։ Իր հետազոտությունների արդյունքում Մաքկլյուենը գալիս է այն եզրակացության, որ ժամանակակից դարում ոչ միայն հեռուստատեսային ընկալումները, այլև ժամանակակից հասարակության ամբողջ կենսագործունեությունը տեղի է ունենում մոզայիկ արձագանքների սկզբունքով. հեռահաղորդակցության, մաս-մեդիայի և համակարգիչների միջոցով էլեկտրականությունը կարծես թե ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, որի արդյունքում ձևավորվում է, այսպես կոչված, «գլոբալ գյուղը» [4]։

Հայաստաեյաե հեռոատաըեկերությռւնեերը

Հայաստանում գործում են բազմաթիվ հեռուստաընկերություններ, որոնք կենտրոնացած չեն խոշոր քաղաքներում, թեև մայրաքաղաքային հեռուս-տաընկերություններն այժմ անհամեմատ ավելի հզոր են, քան մարզային-

76

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ԱԲեգլարյաե

եերը: Հեռուստատեսության ասպարեզը Հայաստանում ունի երեք փուլ: Խորհրդային տարիներին, երբ ընդհանրապես պետության բոլոր լրատվամիջոցներն ունեին միայն մեկ գործառույթ' քարոզչությունը, հայաստա-նյան հեռուստատեսությունը նույնպես ենթարկվում էր Մոսկվայի հրամաններին [5, էջ 37]։

Խորհրդային տարիներին հայկական հեռուստատեսությունն աչքի չէր ընկնում բազմազանությամբ, քանի որ եթեր էին հեռարձակվում միայն երկու հեռուստաալիքների թողարկումներ: Հայաստանյան առաջին հեռուստատեսությունն ստեղծվել է 1956թ. նոյեմբերի 29-ին: 1957թ. փետրվարի 9-ից տրվեցին առաջին փորձնական հեռուստահաղորդումները, որոնք 1958թ. մարտի 1-ից դարձան մշտական: «Հայաստանի հեռուստատեսության» հաջորդը եղավ «Նորք» հեռուստահամալիրը: Ուշ խորհրդային տարիներին հաղորդումների բնույթը մի փոքր փոխվեց, և հնարավոր էր հեռուստատեսության միջոցով նաև կրթվել [5]։

1985թ. ԽՄԿԿ ապրիլյան պլենումում Միխայիլ Գորբաչովը հայտարարեց Սառը պատերազմի ավարտը' դրանով իսկ հիմք դնելով հատկապես ԶԼՄ համակարգի արմատական փոփոխություններին: Այսպես կոչված «պերեստրոյկան» կամ վերակառուցումը սահմանում էր.

1. հրապարակայնություն և բազմակարծություն,

2. պետական կյանքի ժողովրդավարություն,

3. ազատ ձեռներեցության խթանում,

4. նոր գործընկերային հարաբերությունների հաստատում արտաքին աշխարհի հետ:

Ողջ Խորհրդային Միության տարածքում անմիջապես ի հայտ եկան կոմերցիոն հեռուստաընկերություններ և հեռուստահաղորդումներ, որոնք թե որակական առումով, թե բովանդակությամբ տարբերվում էին կենտրոնական հեռուստատեսության նախկին պատկերացումներից:

Անկախ հեռուստատեսությունների շարքին կարելի է դասել կաբելային հեռարձակմամբ զբաղվող ընկերությունները: Այս ժամանակահատվածում այդ կազմակերպությունները հիմնականում իրենց արտասահմանյան

77

ԱԲեգլարյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

գործընկերների հաղորդումների վերահեռարձակումեերե էին իրականացնում: Նաև կարևոր տեղ էր հատկացվում արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությանը:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո մեկը մյուսի հետևից նոր հեռուստաընկերություններ ի հայտ եկան: Կարևորվում էր նաև անկախ հեռուստատեսության ծնունդը: Հայաստանում անկախ հեռուստատեսություն լինելու հավակնություն ունեցող ընկերությունները հիմնականում քաղաքական բնույթ ունեին և ընդգծված ընդդիմադիր էին: Հայաս-տանյան անկախ հեռուստաընկերությունները հեռուստաշուկայի որոշակի սկզբունքներ էին ստեղծում և նորարար էին: Անկախ հեռուստաընկերու-թյունների շնորհիվ հանրապետական հեռուստաշուկա ներմուծվեցին արևմտյան լրատվամիջոցներում վաղուց զարմանք չհարուցող նորույթներ' զվարճալի հաղորդումներ, թոք-շոուներ, լրատվություն մատուցելու յուրահատուկ ձև, որոշակի հեռուստատեսային ձեռագիր և, ամենակարևորը գովազդ և գովազդային բնույթի հաղորդումներ [3; 5, էջ 16-39]:

Հայաստանում հեռուստատեսությունները նկարագրելու համար կարևոր է նշել, որ կոնկրետ ուղղվածության հեռուստատեսություն չկա: Այսինքն' գրեթե բոլոր հեռուստատեսությունները ներկայացնում են թե վերլուծական, թե զվարճալի հաղորդումներ: Տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան հեռուստատեսության և այսպես կոչված սեգմենտավորված հեռուստատեսությունները Հայաստանում դեռևս չեն ընդունվում հեռուստատեսությունների ղեկավարների կողմից: Սա բնորոշ գիծ է հայաս-տանյան գրեթե բոլոր հեռուստաընկերությունների համար [3; 5, էջ 16-39]:

Ժամանակին համընթաց ու ժամանակի պահանջներին համարժեք' տարիներ շարունակ զանգվածային լրատվամիջոցները ոչ միայն մշակույթ են ձևավորում, այլև ապրելակերպ, մտածողություն, կարծրատիպեր և այլն:

Առավել մանրամասն անդրադառնալով հեռուստատեսությանը' հարկ է նշել, որ չնայած հեռուստատեսությունը միշտ ազդեցության ամե-նահզոր գործիքներից է եղել, նրա ազդեցությունն աստիճանաբար էլ ավելի է մեծանում' արբանյակային, թվային, ինտերնետային հեռուստատեսության զարգացմանը զուգընթաց: Հեռուստատեսության հայտնի հերոսները

78

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ԱԲեգլարյաե

դառնում եե հասարակությանը բարոյականություն, ոճ, մտածելակերպ, բառապաշար թելադրողներ: Հեռուստատեսությունը, թերևս, համացանցից հետո ամեեաաեձեավորված հաղորդակցության միջոցն է, որը հեռուստադիտողի մեջ կարող է տպավորություն առաջացնել, թե հաղորդավարը հենց իր հետ է զրուցում: Այն (որոշ չափով նաև այլ տեղեկատվական տեխնոլոգիաները) խախտեց անձի ձևավորման ավանդական ձևերը և խորացրեց հայրերի և որդիների տարանջատումը: Սերունդների ավանդական դաստիարակության մեթոդներն այլևս կորցրին իրենց արժեքն ու հնարավորությունները: Այն հասարակությունները, որոնք չեն գիտակցում հեռուստատեսության հեղափոխիչ ու կարևոր դերը սերունդների դաստիարակության, «աշխարհի պատկերի» ձևավորման գործում, ունենում են անհաղթահարելի խնդիրներ:

Մեդիա մեկնաբան Մ.Մաքկլյուենի կարծիքով' հեռուստատեսությունն ազդում է անկախ իր բովանդակությունից: «Հեռուստատեսության ազդեցությունը շատ դժվար է գիտակցել, որովհետև այն ազդել է մեր կյանքի բոլոր' անձնական, սոցիալական, քաղաքական ոլորտների վրա»:

Ժամանակակից ղեկավարներն այլևս ոչ միշտ են դիմում ժողովրդին կենտրոնական հրապարակներից, դրա փոխարեն ելույթ են ունենում հեռուստատեսությամբ: Ժամանակակից պատերազմները շատ դեպքերում սկսվում են հեռուստակայանների, ոչ թե ռազմաբազաների կամ ռազմավարական այլ կարևոր օբյեկտների ռմբակոծություններից1։

Հեռուստատեսությունը թույլ է տալիս ընտրել' ազդեցությունն իրա-

ռ ռ

կանացնել տեքստայի ն/վերբալ, թե պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է մասնագիտական և ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում է փաստեր, թվեր, հաշվարկներ, վիճակագրություն: Իսկ պատկերային ազդեցությունն ուղղված է հասարակ, ոչ մասնագիտական լսարանին, որին ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն առավել ազդեցիկ է, քանի որ ազդեցությունը գործում է զգացմունքների վրա' ենթագիտակցական մակարդակում:

1 Վահրամ Միրաքյան, ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4646

79

ԱԲեգլարյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Ըստ սոցիալական հոգեբանների' ԶԼՄ-ե ու հեռուստատեսությունը կարող են նաև որոշակի կենսական արժեքների ու որոշակի վարքային մոտիվների ձևավորման համար վտանգավոր զենք հանդիսանալ: Ընդ որում' անգամ «փորձված աչքը» հաճախ կարող է դժվարանալ տարանջատել հետաքրքիր ռեժիսորական քայլերը մանիպույյատիվ քայլերից: Որպես

ռ ռ

օրինակ. «Ռեմբո»-ն պարզապես հետաքրքիր մարտաֆի լմ է, թե Վիետ-նամի հետ պատերազմում ինֆորմացիոն հաղթանակ, հայկական հեռուս-տաեթերը ողողած սերիալները պարզապես սցենարիստների ու ռեժիսորի

ռ ռ

աշխատանք են որոշակի տեքստո վ, թե կոնկրետ քաղաքական ուժի քարոզչություն ու հակառակ բևեռի նսեմացում... Մասնագետների գնահատ-մամբ' այսօր ԶԼՄ-ով, հեռուստատեսությամբ մատուցվող նյութը համապատասխանում է մոտավորապես 10 տարեկան երեխայի զարգացման աստիճանին: Իսկ բռնության և դաժանության արտահայտումների ցուցադրումը ԶԼՄ-ում նպաստում է քրեական ենթամշակույթի զարգացմանը, ինչը բացասաբար է անդրադառնում դեռահասների ու երիտասարդների սոցիա-լականացման գործընթացի վրա: Ըստ փորձագետների գնահատման, լրատվամիջոցների բացասական ազդեցությունը նշել է Երևանում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 43%-ը: Նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմաններում' վերահսկվող ԶԼՄ-ն ոչ միայն դիսֆունկցիոնալ են գործում, այլև կրում են դեստրուկտիվ բնույթ: Մինչդեռ, լրագրողական միջազգային ասոցիացիաներից մեկը դեռ 1993թ. Բրյուսելում ընդունել էր մի դեկլարացիա, որի համաձայն չի խրախուսվում բռնության, ահաբեկչության և այլ դաժան վարվելաձևերի ցուցադրումը: Մինչդեռ հոգեբան Ալբերտ Նալչաջյա-նի կարծիքով' հեռուստատեսությունն, անշուշտ, ավելացնում է մարդկանց ագրեսիվությունը, սակայն ավելի շատ այն դեպքերում, երբ նախկինում արդեն կային ագրեսիվ վարքի դրսևորումներ, կամ էլ եթե ընտանիքը խրախուսում է անհատի նման վարքը1:

Ըստ էության, այսօր հեռուստատեսությունը դարձել է բռնության, պրիմիտիվ տեղեկատվության գեներատոր, որը ոչ միայն արտացոլում է իրականությունը, այլև ձևավորում է այն: Օրինակ, վերջին տարիներին

1 http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4646

80

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ԱԲեգլարյաե

Հանրային հեռուստատեսության հասցեին հնչած քննադատությանն ի պատասխան Հանրային հեռուստառադիոըեկերութ)աե պատասխանատուներն արտահայտել են այն միտքը, թե հեռուստատեսությունը հասարակության հայելին է, ինչպիսի հասարակություն ունենք, այնպիսին էլ հեռուստատեսությունն է1։

Սակայն Հանրայինն ինքը կոչված է հասարակություն ձևավորել։ Ավելին, որպես պետբյուջեից ֆինանսավորվող կառույց, այն պարտավոր է հետապնդել պետական-ազգային շահ, այլ ոչ թե լինել կրավորական հայելի։ Եթերը հեղեղված է «աստղերի» ցածրաճաշակ շոուներով, անբովանդակ զրույցներով, չկան վերլուծական, քաղաքական, տնտեսական, մշակութային, Սփյուռքին նվիրված, ազգային լրջմիտ հաղորդումներ։ Չեն լուսաբան-վում-պարզաբանվում կառավարության նախաձեռնությունները: Ոչ մի դերակատարություն չունի պետական-ազգային մշակութային քաղաքականություն մշակելու խնդրում1 2։

Լրատվամիջոցների պատասխանատվությունն է' տրամադրել փաստեր, որոնք հանրությանը թույլ կտան պատասխանատու որոշումներ ընդունել: Բայց նույնքան կարևոր է և այն, որ կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունները ևս պատասխանատվություն ունեն պատշաճ կերպով իրազեկելու լրատվամիջոցներին:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Այսպիսով, մեր պետական համակարգում տեղեկատվական գործոնի և սպառնալիքների կարևորման միտումը հստակ արտահայտվեց 2008թ. ՀՀ նախագահի ծրագրային ելույթներից հետո: Արդյունքում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից ստեղծվեց տեղեկատվական անվտանգության խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, որը ոչ միայն մշակեց Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, այլև ակտուալացրեց խնդիրը պետական-քաղաքական համակարգում:

1 http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4646

2 Խաչատուր Դադայան, ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2232

81

ԱԲեգլարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

Այսօր արդեն ազգային անվտանգության ռազմավարության բաղադրյալ հանդիսացող տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացման փուլում առաջին հերթին համապատասխան գործիքներ են հանդիսանում նախևառաջ լրատվամիջոցները։

Հուիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, 2009թ. հունիսի 26, էջ 1-3։

2. Հարությունյան Գ, Տեղեկատվական անվտանգության որոշ խնդիրների շուրջ, Տարածաշրջան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր, 2005, էջ 3։

3. Աստղիկ Ավետիպան, «Հանրային կապեր», Երևան, 2008։

4. Mc Luhan M, Understanding media, NY, 1967.

5. Հրաչուհի Բաբսե^ան, PR տեքստեր և մեդիապլանավորում (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2008։

6. Բայական Հ, Ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների տարածումը և զարգացումը Հայաստանում, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2005։

7. Սառա Սիէվեր, Լրատվամիջոցների հետ հարաբերությունները, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ, Երևան, 2003։

8. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2005։

9. ՄԱԿ, մարդկային զարգացման զեկույց, Երևան, 2005։

10. Սաղաթելյաե Արման, Պետության տեղեկատվական քաղաքականության հիմնախնդրային ասպեկտների շուրջ, «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005։

11. Տեր-Հարությունյանց Գագիկ, Հոգևոր անվտանգությունը որպես տեղեկատվական անվտանգության բաղադրամաս, «21-րդ ԴԱՐ», թիվ 4/10/, 2005։

12. Абдеев Р. Ф, Философия информационной цивилизации, М., 1994.

13. Алексеева ИЮ, Возникновение идеологии информационного общества, Институт философии РАН, 1998.

14. Бус М.А, Информационное общество, информационное управление, информационная безопасность., СПб, 1999.

15. Дейзард У, Наступление информационного века //Новая технократическая волна на западе, с. 343-344.

16. Информационная безопасность. Сборник тезисов, докладов и сообщений Санкт-Петербургского /17-18 мая 1995/ семинара, СПг., 1995.

17. Кастелсь М, Становление общества сетевых структур, М., 1999.

18. Концепция информационной безопасности Российской Федерации, Проект // Вестник РОИБТ, 1995, вып. 6, с. 53-78.

19. Тер-Арутюнянц Г., Информационные вызовы, Голос Армении, 08.12.2001.

82

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (41), 2012թ.

ԱԲեգլարյան

ТЕЛЕКАНАЛЫ В КОНТЕКСТЕ

информационной безопасности

Ашхен Бегларян

Резюме

Современный этап мирового развития внес существенные изменения в традиционные подходы к восприятию безопасности. Если раньше определяющей была конкурентоспособность военных, политических, экономических возможностей государства, то сегодня актуализировались новые параметры, обусловливающие долю информационной состоятельности государства как на международных площадках, так и во внутренней жизни.

Сегодня информационная безопасность стала неотъемлемым компонентом национальной безопасности, а приоритетными инструментами обеспечения информационной безопасности выступают прежде всего СМИ и в первую очередь - телеканалы.

83

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.