<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս. Գրիեյաև
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՀԻՍՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՍԻՆ
Սերգեյ Գրիեյաև
Հոդվածում, հենվելով չիեակաե պաշտոնական նյութերի և Պեետագոեի ու ԱՄՆ առաջատար վերլուծական կեետրոեեերի փորձագետների գնահատականների վրա, ընդհանրացված է Չինաստանի զիեված ուժերի վերափոխման գործընթացի, գլոբալացմաե և ԱՄՆ գլոբալ հակաահաբեկչական գործողություններ սկսելուց հետո աշխարհի ռազմաքաղաքական իրադրության փոփոխության պայմաններում Չինաստանի ժողովրդաազատագրա-կաե բաեակի (ՉԺԱԲ) նպատակների և խնդիրների մասիե նյութը: Հատուկ ուշադրություն է դարձված Չինաստանի զիեված ուժերի տեղեկացվածու-թյաե հարցերին և տեղեկատվական պատերազմի չիեակաե հայեցակարգին:
Ներածություն
2004թ. դեկտեմբերիե Չիեաստաեի ռազմաքաղաքակաե ղեկավարությունը միջազգային հաերությաեը եերկայացրեց հերթակաե ամենամյա ուղերձը Չիեաստաեի ազգային պաշտպաեությաե համակարգի զարգացման հիմեակաե միտումների և ճանապարհների մասիե, որ մամուլում հայտեի է «Չիեաստաեի զիեված ուժերի սպիտակ գիրք» աեվամբ [1]:
Ինչպես և նախկինում, հիմեակաե խեդիր էր համարվում միջազգային հաերությաեը «առաջին ձեռքից» տեղեկացեելը ազգային աեվտաեգությաե ապահովման հիմեակաե ուղղություեեերի և ՉԺՀ զիեված ուժերի զարգացման մասիե:
2004թ. «Սպիտակ գրքի» գլխավոր առաեձեահատկություեը չիեակաե փորձագետեերի խորացող հետաքրքրությունն էր ռազմական ոլորտում տեղի ունեցած հեղափոխության (որ խթանվում էր ժամանակակից հասարակության կյանքի և գործունեության բոլոր ոլորտների իեֆորմատիզացի-այի գործընթացներով) ազդեցությամբ, ՉԺՀ զիեված ուժերի վերափոխումն ապահովող հարցերի նկատմամբ:
«Սպիտակ գրքի» հեղինակները եշում եե, որ գլոբալացմաե և տեղե-կացվածությաե գործընթացների զարգացումը հանգեցրել է ՉԺՀ ազգային անվտանգությանն սպառեացող մի շարք սկզբունքորեն եոր մարտահրավերների առաջացմանը, որոնք ՉԺՀ ռազմաքաղաքակաե ղեկավարության կողմից համապատասխան արձագանք եե պահանջում: Նմաե համարժեք արձագանքը կարող է իրականանալ ռազմական գիտության և աեվտաեգությաե ամեեաժամաեակակից ուղղությունները հաշվի առնելով միայն:
51
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ժամանակի պահանջներին համապատասխանող նոր զինված ուժեր ստեղծելու գերակա խնդիրներից մեկը զինված ուժերի վերափոխման տեմպերի արագացումն է։ Ընդ որում, ենթադրվում է առավելագույնս հաշվի առնել Չինաստանի զարգացման առանձնահատկություններն ու ինքնատիպությունը։ Համարվում է, որ գլխավոր ուղղություն կդառնա սպառազինության մեքենայացված համակարգերի զարգացումը, որոնք ինֆորմատիզա-ցիայի զարգացման արդյունքում նոր ժամանակակից համակարգերի ստեղծման հիմք կծառայեն, ինչն էլ, իր հերթին, թույլ կտա ստեղծել մեքենայացված տեխնիկայի նոր նմուշներ։ Չինաստանի զինվորական ղեկավարությունը կձգտի հաշվեկշռված կերպով ուժեղացնել զինված ուժերի հրազենային հզորությունը, մանևրայնությունը և տեղեկացվածությունը, արագացնել, ընդհանուր առմամբ, զինված ուժերի մարտական հնարավորությունների զարգացումը։ Ընդ որում, զարգացման գերակա ուղղությունները որոշված են. ռազմածովային նավատորմ, ռազմաօդային ուժեր և ռազմավարական միջուկային ուժ (երկրորդ հրետանի)։
Բացի այդ, նոր ժամանակների մարտահրավերների համարժեք ընկալման և զինված ուժերի հաջող վերափոխման նպատակով Չինաստանն արագացնում է ռազմական գիտության, երկակի նշանակության տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության զարգացումը, ինչպես նաև ջանում է ստեղծել ռազմական գիտության և արդյունաբերության փոխկապակցված նոր, արդյունավետ և լավագույնս կազմակերպված համակարգ զինված ուժերում հետազոտությունների արդյունքների առավել հաջող ներդրման նպատակով։
Չինաստանի ղեկավարությունը ծրագրում է իրականացնել ռազմագիտական կազմակերպությունների համակարգի արմատական բարեփոխում այդ համակարգի գործառնության արդյունավետության բարձրացման և սպառազինությունների ու ռազմատեխնիկայի ժամանակակից համակարգի ստեղծման գործում ռազմագիտության ձեռքբերումների առավել լիակատար օգտագործման նպատակով։ Ընդ որում, հիմնական խնդիրը զինված ուժերի մարտական հնարավորությունների ցուցանիշների ոչ թե քանակական, այլ որակական ավելացումն է։
Այսուհանդերձ, հենց հետազոտությունների և մշակումների բնագավառում Չինաստանն այսօր լուրջ խնդիրների առջև է կանգնած կապված բարձրորակ կադրերի անբավարարության հետ, որոնք ընդունակ կլինեին ոչ միայն սպառազինության նոր համակարգեր ստեղծել, այլև մշակել նոր սպառազինության առավելություններն արդյունավետ օգտագործող նոր ռազմական դոկտրին։
Չինաստանի ռազմական փորձագետները նշում են, որ երկրի ազգային պաշտպանությունը, աշխարհի ներկայիս ռազմաքաղաքական իրա-
52
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
դրության ոչ միանշանակ և միանգամայն դինամիկ պայմաններում, ազգի անվտանգության, գոյատևման ու զարգացման երաշխիքն է։ 21-րդ դ. առաջին քսանամյակում Չինաստանի ազգային պաշտպանության գլխավոր խնդիրներն են. ազգային պաշտպանության և զինված ուժերի բոլոր ոլորտների արդիականացման տեմպերի առավելագույն արագացումը, ազգային անվտանգության և պետության միասնականության ապահովումը, ինչպես նաև բոլոր հնարավոր միջոցներով չափավոր զարգացող հասարակության կառուցման գործընթացի կայունության երաշխավորումը [1, էջ 4]։
1. Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և աշխարհի ռազմաքաղաքական իրադրության չինական փորձագետների գնահատականը
Չինական փորձագետների կարծիքով, ընթացիկ միջազգային իրավիճակը շարունակում է ենթարկվել բազմակողմանի և խոր փոփոխությունների [1, էջ 6]։ Չնայած խաղաղ գոյակցությունը համաշխարհային զարգացման տիրապետող թեման է, և միջազգային իրադրությունն էլ, ընդհանուր առմամբ, կայուն է, անվստահության, ապակայունության և անհուսալիության գործոնների ազդեցությունը շարունակում է աճել։ Շարունակվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորման և տնտեսական գլոբալացման գործընթացները։ Լուրջ փոփոխություններ են տեղի ունենում համաշխարհային քաղաքականության առաջատար դերակատարների գերիշխանության և ազդեցության հաշվեկշռում։ Աշխարհի առաջատար երկրների հարաբերություններում զարգանում են նոր, խոր վերափոխական գործընթացներ։ Աճում է այդ երկրների միջև ներքին մրցակցությունը տարբեր տարածաշրջաններում և ընդհանրապես աշխարհում իրենց ազդեցության պահպանման համար։ Գերիշխանության և ունիլետարիզմի միտումները նոր հիմնավորում են ստացել, քանի որ ռազմավարական նշանակության շրջաններում գերիշխանության, ռեսուրսների և ռազմավարական տիրապետության համար մղվող պայքարը շարունակում է բնորոշել պետությունների փոխհարաբերությունները։ Բացի այդ, չինական մասնագետների կարծիքով, իրաքյան կամպանիան հեռահար ազդեցություն գործեց տարածաշրջանա-յին և գլոբալ անվտանգության վրա։ «Սպիտակ գրքի» հեղինակների կարծիքով, համաշխարհային տնտեսական զարգացման անկայունությունը զգալիորեն աճել է։ Շարունակում է խորանալ Հյուսիսի և Հարավի երկրների զարգացման տարբերությունը, որը նոր մարտահրավերների և սպառնալիքների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։
Աշխարհում տիրող իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն գնահա-տելով չինական փորձագետներն առանձնացնում են աշխարհին, հատկա-
53
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
պես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (ԱԽՏ) բնորոշ լարվածության և անկայունության միտումները։ Առանձնապես նշվում է սեփական ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ գործողությունների մասին։ Նշվում է նաև ճապոնական կղզիների սահմաններից դուրս զինված ուժերի գործադրումը թեթևացնող սահմանադրական բարեփոխման իրականացմանն ուղղված Ճապոնիայի գործունեության մասին։ Բացի այդ, առանձնացվում է ԱՄՆ և Ճապոնիայի ակտիվացումը ռազմավարական ՀՀՊ համակարգի բաղադրատարրերի տարածման գործում։
Չինական փորձագետներն առանձնացնում են նաև Թայվանի հարցը։ Նրանց կարծիքով, «Թայվանի անկախության պահպանմանն ուղղված անջատողական գործողությունները Չինաստանի ինքնիշխանությանը, նրա տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն անմիջականորեն սպառնացող ամե-նաէական վտանգն են [1, էջ 6]։
Չինական մի շարք ռազմական վերլուծաբաններ Թայվանի հիմնա-խնդրի նշանակությունը գնահատում են, ելնելով դրա աշխարհաքաղաքա-կան կարևորագույն գոտու նվաճման խնդիր ընկալումից։ Այդ գոտու նկատմամբ վերահսկողությունը ՉԺԱԲ ռազմածովային ուժերին թույլ կտար անվտանգության պարագիծը տեղափոխել ավելի հեռու, դեպի ծով և բարելավել տարածաշրջանային ծովուղիները վերահսկելու Պեկինի հնարավորությունը։ Ստատուս քվոյի պահպանումը սահմանափակում է իր տարածքային սահմաններից դուրս զինված ուժերի գործունեությունը ցուցադրելու Չինաստանի կարողությունը և ԱՄՆ-ին ընձեռում է մայրցամաքային Չինաստանի ափամերձ տնտեսական կենտրոնների վրա ներգործելու ռազմավարական հենման կետ։
Ժամանակակից աշխարհում իր տեղը որոշելիս Չինաստանը ԱՄՆ-ը համարում է որպես մի երկիր, որը Չինաստանի տնտեսության, առաջին հերթին առևտրի, գիտության և տեխնոլոգիաների զարգացման առավել լայն հնարավորություններ է տրամադրում։ Սակայն միևնույն ժամանակ այդ երկիրը ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում Չինաստանի զարգացման ճանապարհին։ Ներկայում, ԱՄՆ պաշտպանության նախարարության գնահատականներով Չինաստանը ԱՄՆ-ը համարում է միակ երկիրը, որն իրական վտանգ է ներկայացնում իր համար, և միակ երկիրն է, որ կարող է տնտեսական խիստ պատժամիջոցներ կիրառել Պեկինի դեմ [2]։ Այսօր Պեկինն այնպիսի մեխանիզմներ է փնտրում, որոնք կերաշխավորեին Վաշինգտոնի հետ կայուն հարաբերությունների պահպանումը և կբացառեին առճակատումը։ Միևնույն ժամանակ, Չինաստանն ակտիվորեն ընդլայնում է կապերն այլ տերությունների, առաջին հերթին Ռուսաստանի
54
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
հետ ԱՄՆ քաղաքականության ռազմավարական հակակշիռ ստեղծելու նպատակով, հատկապես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Այսպես գնահատելով տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքականությունը և ռազմավարությունը Պեկինը ենթադրում է, որ տարածաշրջանում հնարավոր կոնֆլիկտներին ամերիկյան ռազմական միջամտությունն ավելի ու ավելի հավանական է թվում։ Չինական մի շարք փորձագետների կարծիքով, ԱՄՆ վերջին տասը տարիների գործողությունները ՉԺՀ ղեկավարության շրջանում ամրապնդել են այն մտավախությունը, թե Միացյալ Նահանգները, իր հիմնական աշխարհառազմավարական մրցակցին ճանապարհից հեռացնելու նպատակով, կարող է պատրվակ դարձնել մարդու իրավունքների պաշտպանության կամ հումանիտար խնդիրները Չինաստանի ներքին գործերին ռազմական միջամտություն ցուցաբերելու համար։ Ընդ որում, դա կարող է արվել ինչպես բացահայտ, այնպես էլ գաղտնի կերպով, Չինաստանի ցանկացած կոնֆլիկտային տարածքում, բայց առավել հավանական կարող են լինել Տիբեթի կամ Սինձյան-Ույղուրական շրջանի հակամարտությունները։
Սեփական դիրքորոշման համար կողմնորոշիչ ունենալով Միացյալ Նահանգներին Պեկինը ձգտում է հարաբերություններ զարգացնել այլ եր-կրների, առաջին հերթին Ռուսաստանի (Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում), Եվրամիության և Ճապոնիայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ և այլն) հետ նպատակ ունենալով ընդլայնել քաղաքական և տնտեսական կապերը, ինչպես նաև հնարավորություն ունենալ ազդելու տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության վրա։ Պեկինը հարաբերությունների հաշվեկշիռը դիտարկում է «եռանկյունու» (Չինաստան-Ռուսաստան-ԱՄՆ, Չինաստան-Ճապոնիա-ԱՄՆ) մեջ և ձգտում է բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ստեղծել երրորդ երկրների և Միացյալ Նահանգների միջև երկկողմանի վեճեր նախաձեռնելու ճանապարհով Չինաստանի շահերն առաջ քաշելու համար [2, էջ 15]։
Աշխարհի ներկայիս իրադրության նման գնահատականը չինական ռազմական փորձագետներին թույլ է տալիս խոսել Չինաստանի իրավիճակի անկայունությունը հօգուտ սեփական շահերի օգտագործելու նոր հնարավորությունների մասին։ Ըստ նրանց իրավիճակն աշխարհում թեպետ անկայուն է, բայց համապատասխանում է չինական ղեկավարության երկարաժամկետ նպատակներին։
Կանխատեսելով սեփական զարգացումը Չինաստանը փորձում է ելնել միայն սեփական հնարավորություններից և ներքին ռեզերվներից, ուստի և, չինական փորձագետների կարծիքով, իրական որևէ սպառնալիք
55
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
չի ներկայացնում աշխարհի այլ երկրների համար: Չինաստանին անհրաժեշտ են խաղաղությունն ու կայունությունը տնտեսության պահպանման, հնարավոր է նաև զարգացման տեմպերի ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար։
2 Ամերիկյան ռազմական փորձագետների ՝ ԱԽՏիրադյաւթյան և Չինաստանի ռազմական ստրատեգիայի գնահատականը
Ամերիկյան փորձագետների կարծիքով, անընդհատ զարգացող Չինաստանի և նրա վիթխարի իրացման շուկայի (իբրև «ամերիկյան աշխարհակարգի» բաղադրատարր) ու Չինաստանի քաղաքական և ռազմավարական պահանջների բավարարման միջև հավասարակշռության ռազմավարությունը շուտով այլևս անհնարին կդառնա: Սա շատ դիտորդների առիթ է տալիս ասելու, որ առաջիկա տարիներին Միացյալ Նահանգները ծրագրում է Չինաստանի ներքին ռեժիմի վերափոխման ակտիվ աշխատանք սկսել նպատակ ունենալով այդ ռեժիմը հարմարեցնել այնպիսի պայմանների, որոնք ձեռնտու են տարածաշրջանում ԱՄՆ շահերին [3]:
Փորձագետները կարծում են, որ ամերիկյան ռազմական ստրատեգիան առաջիկա տարիներին փորձելու է զսպել Չինաստանի ռազմական հավակնությունները, խոչընդոտել Պեկինի բոլոր փորձերին ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով ստանալ այն, ինչ չի կարող ձեռք բերել խաղաղ ճանապարհով: Կարևորագույն խնդիր է մնում Թայվան չինական ներխուժման սպառնալիքը: Սակայն ամերիկյան ռազմավարությունը նկատի է ունենալու նաև աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա բացասաբար ազդելու Չինաստանի այլ հնարավորությունները ևս: Այս համատեքստում ամերիկյան փորձագետներն առաջարկում են Պեկինը դիտարկել արդեն ոչ թե որպես տարածաշրջանային դերակատար, այլ որպես գլոբալ աշխարհաքաղաքականության գործոն:
Բացի այդ, վերլուծական որոշ նյութերում նշվում է, թե Պեկինի ընթացիկ նպատակն է աշխարհում «ուժերի ռազմավարական նպաստավոր դասավորության» պահպանումը, այլ խոսքերով ուժերի հավասարակշռության պահպանում և ոչ թե Միացյալ Նահանգների իշխանության տիրապետություն [4]: Ընդսմին նշվում է նաև, որ ԱԽՏ-ում ձևավորվող իրավիճակը ինչպես Չինաստանի սեփական տնտեսական և ռազմական հզորացման, այնպես էլ նոր փաստերի (ինչպես, ասենք, ԱՄՆ գլոբալ հակաահաբեկչական գործողությունների սկիզբն էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո) արդյունք է: Ամերիկյան փորձագետների կարծիքով, Չինաստանը ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմը դիտարկում է իբրև «ռազմավարապես հարմար պահի» տրամադրում ինչպես ԱԽՏ-ում, այն-
56
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
պես էլ աշխարհում սեփական արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ներկա պայմաններում Պեկինը, բացի Եվրասիայի և մերձափնյա ներքին շրջաններից, իր «մեծ շրջագծում» ներառել է Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը, ինչը խիստ անհանգստացնում է ԱՄՆ ռազմական վերլուծաբաններին։ Այսօր Պեկինի նպատակներից է բնական պաշարների և շուկաների նկատմամբ կայուն իրավունքի ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում ներկայության և ազդեցության ընդլայնման ճանապարհով «դիմակայության ռազմավարության» իրականացումը ուղղված հավասարակշռության պահպանումը և Միացյալ Նահանգների հետ մրցակցությունը շարունակելուն [4, էջ 10]։
Չինաստանի ռազմավարության այս նոր շրջադարձի կարևորագույն առանձնահատկությունն, ըստ ամերիկյան փորձագետների, Պեկինի շահերն են և նրա ներկայության ամրապնդումը մերձավորարևելյան տարածաշրջանում։ Ամերիկյան փորձագետներն ընդգծում են, որ Պեկինը առանձնապես ուշադրություն է դարձնում այն շրջանների և երկրների վրա, որոնց նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության կորուստ է նկատվում։ Պեկինի համար առավել ակտուալ գերակայություններից մեկն է դառնում էներգետիկ անվտանգությունը։ Չինաստանի տնտեսության կախվածությունը էներգակիրների մատակարարներից մեծանում է։ Իր հերթին ավելանում է նաև այդ կախվածության ազդեցությունը երկրի էներգետիկ և ազգային անվտանգության քաղաքականության վրա։ Միևնույն ժամանակ, չինական ղեկավարության մեջ արմատավորվում է այն մտավախությունը, թե իրենց ազգային շահերին պոտենցիալ սպառնալիք է աճող կախվածությունը նեղուցներով (ներառյալ Մալակկայի և Հորմուզի նեղուցները, որոնք ներկայում վերահսկվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից) լցանավերով մատակարարվող մերձավորարևելյան նավթից [5]։
Փորձագետներն ընդգծում են, որ էներգիայի անբավարարությունը առաջիկա տարիներին Պեկինին նետված գլխավոր մարտահրավերն է։ Չինաստանն այսօր արդեն ստիպված է մտցնել էներգակիրների սպառման նորմավորում դրանով իսկ դանդաղեցնելով տնտեսական աճը, որը, ըստ երկրի իշխող կոմունիստական կուսակցության, Չինաստանի հզորության պահպանման և ներքին կայունության ապահովման բանալին է։ Այս պայմաններում Պեկինն արդեն ծրագրում է ստեղծել ռազմավարական նավթային պաշարներ, բացի այդ, ձգտում է ընդլայնել էներգակիրների ներմուծման խողովակաշարային ցանցը, համագործակցում է կենտրոնաասիական պետությունների, ինչպես և Իրանի ու Սուդանի հետ, ինչը խիստ անհանգստացնում է ԱՄՆ վարչակազմին [11, էջ 6]։
Փորձագետները նշում են, որ քաղաքական և ռազմավարական պատ-
57
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
կերացումների համաձայն Պեկինը ջանում է պահել նավթի և գազի աղբյուրների նկատմամբ ազդեցությունը, որոնք երկիր էներգակիրների ներկրման կայունության պահպանման տեսակետից առավել արժեքավոր են։ Նման մոտեցումը Չինաստանի և նրան նավթ ու գազ մատակարարող երկրների միջև ռազմավարական գործակցության հեռանկար է ստեղծում։ Դրանք, առաջին հերթին, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներն են։ Ամերիկյան փորձագետների կարծիքով, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները նույնպես ձգտում է համագործակցել Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի նավթային պետությունների հետ, մոտ ժամանակներս Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև կարող է շահերի բախում առաջանալ [5, էջ 8]։
3. Չխառատեի ազգային աեվտաեզռւթյան հիմնական մարտահրավերները: ՉԺՀ ազգային պաշտպանության նպատակներն ու խնդիրները
Թայվանի հարցի շուրջ անջատողական տրամադրությունների պահպանման կայուն միտումները, Արևմուտքի առաջատար երկրների և Չինաստանի միջև տեխնոլոգիական խզման աճը իբրև ռազմական գործում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությամբ զինված ուժերի վերափոխման գործընթացների ակտիվացման հետևանք, նոր սպառնալիքների և մարտահրավերների առաջացումը տնտեսական գլոբալացման շարունակման և միաբևեռ աշխարհի պահպանման ԱՄՆ ձգտման հետ կապված. այս բոլոր միտումները, չինական վերլուծաբանների կարծիքով, առաջիկա տասնամյակներում էական ազդեցություն կունենան Չինաստանի անվտանգության տեսակետից։
Չինաստանի հիմնական նպատակները և ազգային անվտանգության պահպանման խնդիրներն ըստ իրենց նշանակության «Սպիտակ գրքի» հեղինակները դասակարգում են հետևյալ կերպ.
1. Հնարավոր ներխուժումը կանխելու, անջատողական միտումները վերացնելու և երկրի միասնականության հասնելու նպատակով Չինաստանը կդիմի ամեն միջոցի պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ծովի նկատմամբ իրավունքները։
2. Ազգային զարգացման պայմանների ապահովման նպատակով Չինաստանը կձգտի շարունակել սոցիալ-տնտեսական բազմակողմանի զարգացումը երկրի հզորության կայուն ամրապնդման հասնելու համար։
3. Ռազմագիտության համաշխարհային միտումներին համապատասխան ազգային պաշտպանության կայուն արդիականացման ապահովման նպատակով Չինաստանը կձգտի բարելավել ազգային
58
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
պաշտպանության կարողությունները ռազմական գործում հեղափոխության հարաճուն տեմպերի պայմաններում։
4. Չինաստանի քաղաքացիների քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով Չինաստանի զինված ուժերը ձգտելու են երկրում հանցավորության լիակատար վերացմանն ու հասարակական կարգի, երկրի ներսում սոցիալական կայունության պահպանմանը։
5. Միջազգային հարաբերությունների նոր պայմաններին համապատասխան անկախ արտաքին քաղաքականության պահպանման նպատակով Չինաստանը կձգտի փոխադարձ վստահության, փոխշահավետության, հավասարության և ջանքերի համախմբման երկարաժամկետ նպաստավոր միջազգային իրադրության ապահովման համար։
Չինաստանի ռազմավարության բնութագրական առանձնահատկությունն այն է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է զինված ուժերի ռազմավարական խնդիրներից մեկը համարել երկրում ներքին իրադրության կայունության պահպանումը։ ՉԺՀ ղեկավարությունը գտնում է, որ ներքին անկայունությունը կարող է նպաստավոր լինել դրսից ներխուժման համար և սպառնալիք ստեղծել երկրի միասնությանն ու տնտեսական զարգացմանը։
2001թ. սկսած չինական վերլուծաբանները ներքին անվտանգության հիմնական սպառնալիք են համարում «երեք չար ուժեր». միջազգային ահաբեկչությունը, ազգային անջատողականությունը և կրոնական ծայրահեղականությունը։ Պեկինը գիտակցում է երկրի արևմտյան շրջաններում և Տիբե-թում էթնիկական և անջատողական հուզումներից բխող սպառնալիքի նշանակությունը։ Նշվում է նաև այդ հուզումներին օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Բացի այդ, Պեկինը կանգնած է ներքին կայունությանն սպառնացող այնպիսի մարտահրավերի առջև, ինչպիսին է երկիր ներգաղթած վարձու աշխատողների, զորացրված զինվորների, քաղաքական այլախոհների, գործազուրկ գյուղացիների մեծ թիվը։
Ի հավելումն անվտանգության ավանդական խնդիրների, չինական վերլուծաբանները վերջին տարիներին մեծ ուշադրություն են նվիրում երկրի տնտեսական զարգացման և ներքին կայունության վրա գլոբալ սպառնալիքների (ՍՊԻԴ-ի համաճարակ, միջազգային հանցավորություն, թմրանյութերի վաճառք, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի տարածում, էկոլոգիական վիճակի վատթարացում, ահաբեկչություն) բացասական ազդեցությանը։ Չինաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է կարևորում տնտեսական և տեղեկատվական անվտանգությանն սպառնա-
59
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
ցող վտանգները, ինչպես նաև ազգային անկախության էրոզիան իբրև գլո-բալացման հետևանքներ։ Հեռանկարում այս խնդիրները, ըստ չինական փորձագետների, ավելի են խորանալու, ինչը կապվում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն Չինաստանի մուտքի հետ։ Չնայած անվտանգության այս ոչ ավանդական խնդիրները առայժմ բավական թույլ ազդեցություն ունեն զինված ուժերի արդիականացման գերակայությունների վրա, չինական փորձագետները խոստովանում են, որ եթե այսօր այդ խնդիրներին պատշաճ ուշադրություն չդարձվի, ապա հետագայում դրանք իրենց «ավանդը կներդնեն» ներքին կամ տարածաշրջանային անկայունության մեջ և, հնարավոր է, կհանգեցնեն նոր, ավելի սուր հակասությունների ու բախումների առաջացման։
Միևնույն ժամանակ, չնայած սպառնալիքների առատությանը, Չինաստանը, «Սպիտակ գրքի» հեղինակների կարծիքով, մտադիր է ապահովել ազգային անկախությունն ու անվտանգությունը անկախ այն բանից, թե ինչ սցենարով կզարգանա միջազգային իրադրությունը և ինչ դժվարությունների ու կորուստների առջև կարող է հայտնվել Չինաստանը։
4. ՉԺՀ զինված ուժերի վերափոխումը իբրև աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության արձագանք
Չինական ռազմական փորձագետները նշում են աշխարհի զարգացած երկրների մեծ մասի ռազմական ոլորտում կատարված հեղափոխության զարգացման արդի փուլի բնութագրական առանձնահատկությունը. հակասությունների խորացումը ինչպես սպառազինությունների ու ռազմատեխ-նիկայի, այնպես էլ ռազմական արվեստի բնագավառներում կապված ժամանակակից հասարակության փոխակերպման, ինֆորմատիզացիայի ակտիվ զարգացման և հասարակության արդյունաբերականացման գործընթացների նշանակության վերացման հետ։ Պատերազմի ձևերն իրենք էլ այսօր ենթարկվում են փոփոխությունների, ինչն անմիջականորեն կապված է արդյունաբերականից տեղեկացված հասարակության անցման հետ [6]։
Նշվում է, որ վերջին տարիներին ինֆորմացիայի դերը ռազմական գործում, ինչպես նաև սպառազինությունների ժամանակակից տեղեկատվական ու որոշումների կայացմանն աջակցող համակարգերի դերը արմատապես աճել է։ Ինֆորմատիզացիան դարձել է զինված ուժերի մարտական հնարավորությունների հզորացման կարևոր գործոն։ Տեղեկատվական համակարգերի առճակատումը հիմնականն է դարձել ժամանակակից զինված հակամարտություններում։ Ժամանակակից պատերազմներում կարևոր են դարձել անհամաչափ և ոչգծային գործողությունները։
60
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
Ինչպես հայտարարում են չինական փորձագետները, այսօր աշխարհի բոլոր խոշորագույն տերություններն ակտիվորեն անցկացնում են անվտանգության համակարգերի և ռազմական հայեցակարգերի վերակազմակերպում, արագացնում են զինված ուժերի վերափոխման տեմպերը բարձր տեխնոլոգիաների հիման վրա սպառազինությունների համակարգերի ամեն կերպ զարգացման, ինչպես նաև ռազմական գործողությունների վարման նոր ձևերի ստեղծման ճանապարհով։
Չնայած Չինաստանի դրությունն այս բազմակողմ, բազմազան և փոխ-կախյալ աշխարհում, ընդհանուր առմամբ, բարելավվել է, փորձագետները, այնուամենայնիվ, նշում են, որ նոր սպառնալիքների ընդհանուր թվի ավելացման միտումները պահպանվում են։ Ընդ որում, էապես դժվարացել է դրանց ժամանակի կանխատեսումը. հաճախ այդ սպառնալիքները ծագում են անսպասելիորեն։
Փորձագետները նշում են, որ միջազգային ռազմավարական իրադրության փոփոխություններին հարմարվելը և նոր մարտահրավերներին համարժեք արձագանքելը, կապված ամբողջ աշխարհում ռազմական ոլորտի հեղափոխության արդյունքների հետ, Չինաստանին հարկադրում են հետևել ակտիվ պաշտպանության ռազմավարությանը և, հաշվի առնելով Չինաստանի առանձնահատկությունները, աշխատել ռազմական ոլորտում հեղափոխության արագացման ուղղությամբ։
Չինական փորձագետները խոստովանում են, որ տեսանելի ապագայում Չինաստանն ի վիճակի չի լինի դիմակայել Միացյալ Նահանգների հետ ուղղակի ռազմական բախմանը [7]։ Այս գնահատականը ՉԺՀ զինված ուժերի վերափոխման ծրագրերում շեշտը դնում է, առաջին հերթին, ԱՄՆ կողմից էֆեկտիվ միջամտությունը կանխելու միջոցառումների, ինչպես նաև իրենց գերազանցող օդածովային ուժերի ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ թույլ չտալու վրա։ Սա ենթադրում է, որ չինական զինվորականները կարող են դիմել անհամաչափ որոշումների ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական բախման փոխարեն։ Գրականության մեջ հիշատակվում են անհամաչափ գործողությունների որոշ հնարավոր ձևեր, ներառյալ, այսպես կոչված, «ասասինի գուրզի» և «հաղթաթղթի զենքի» հայեցակարգերի զարգացումը [7, էջ 4]։
«Ասասինի գուրզի» հայեցակարգը նոր չէ Չինաստանի համար։ Սակայն 1999թ. սկսած այդ եզրը սկսեց առավել հաճախ հայտնվել անվտանգության հետ կապված չինական հրատարակություններում, հատկապես թայվանյան հակամարտությունում Միացյալ Նահանգների հետ պայքարի համատեքստում։ Այսուհանդերձ, օտարերկրյա ռազմական փորձագետներին մինչև վերջ պարզ չէ, թե փաստորեն ինչ է դասակարգում այդ հասկա-
61
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
ցությունը։ Որոշ մասնագետների կարծիքով, այդ հայեցակարգը, հավանաբար, ներառում է զենքի ու տեխնոլոգիաների ժամանակակից համակարգերի կիրառում, որոնք կապված են տեղեկատվական պատերազմի, բալիստիկ և հականավային թևավոր հրթիռների, ժամանակակից բազմաթիրախ կործանիչների, սուզանավերի, հակաարբանյակային պայքարի ու ՀՕՊ համակարգերի հետ [8]։
«Հաղթաթղթի զենքի» չինական հայեցակարգը սպառազինությունների և տեխնոլոգիաների որոշակի համակարգերի չի վերաբերում։ Որոշ փորձագետների կարծիքով, այն ներառում է ոչ նյութական հայեցակարգեր. «ժողովրդական պատերազմի» հայեցակարգը, տեղեկատվական և տեղե-կատվական-հոգեբանական պատերազմների (իբրև Չինաստան հնարավոր ներխուժման դեմ ահ տարածելու միջոց) հայեցակարգը, կամ «տնտեսական և առևտրային դիվանագիտությունը» որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ նկատմամբ Չինաստանի մրցունակության բարձրացման միջոց [8, էջ 3]։
Ամերիկյան ռազմական փորձագետների կարծիքով, 2003-2004թթ. ռազմարդյունաբերության և ռազմագիտության մի շարք բնագավառներում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ, որոնք Չինաստանի ռազմական ներուժի զգալի աճ ապահովեցին։ Այսպես, ըստ նրանց, քաղաքական ոլորտում Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և վերլուծաբան-ները ուշադիր ուսումնասիրել են Իրաքի դեմ ագրեսիայի ընթացքում հակամարտ կողմերի գործողությունների փորձը [19]։ Մարտական փորձի խորացված հետազոտության արդյունքում Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերաիմաստավորեց ազգային ռազմավարության մի շարք կարևոր դրույթներ։ Այսպես, չինացի զինվորականները հասկացան, որ գերիշխանությունն օդում և հզոր ռազմաօդային ուժերն ի զորու են ինքնուրույնաբար հակամարտության ընթացքը հանգեցնել ցանկալի քաղաքական արդյունքի։ Ցամաքային ուժերի առաջխաղացման բարձր արագությունը, ինչպես նաև կոալիցիոն զորքերի նպատականշման խնդիրների լուծման գծով հատուկ նշանակության ուժերի գործունեությունը ստիպեցին Պեկինի ռազմական փորձագետներին վերաիմաստավորել բարձր հեռահարության գերճշգրիտ զենքի դերն ու տեղը, որի կիրառումը կախված չէ հակամարտության զարգացման ընթացքում ցամաքային ուժերի գործողություններից։ Բացի այդ, չինացի ռազմագետները որոշել են ուժեղացնել հոգեբանական, ինչպես նաև օդային հարվածների ու հատուկ ուժերի գործողությունների դերը, որոնց նպատակն է հակառակորդի ռազմաքաղաքական բարձր ղեկավարության, նրա իրավիճակը գնահատելու և զինված ուժերը կառավարելու կարողության, նաև հաղթանակի կամքի թուլացումը։
62
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
Կոալիցիոն ուժերի փոխհամաձայնեցված գործողություններն ամրա-պնդեցին Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ցանկությունը շուտափույթ իրականացնել զինված ուժերի ինֆորմատիզացիայի գործընթացները ստորաբաժանումների մարտական ներուժի և ներդաշնակության բարձրացման նպատակով։ Կոալիցիոն ուժերի համատեղ գործողությունների հաջողությունը ամրացրեց ՉԺԱԲ համատեղ գործողությունների իրականացումը կատարելագործելու չինական ղեկավարության վճռականությունը զորքի, կապի և հետախուզության կառավարման ժամանակակից համակարգերի ստեղծման և տարածման միջոցով։
Տնտեսության բնագավառում փորձագետները նշում են պաշտպանությանն ուղղված ծախսերի ընդհանուր ավելացման մասին (տե ս Աղյուսակ 1)։ 7%-ով ավելացել են սպառազինությունների նորագույն համակարգերի ձեռքբերման ծախսերը։
Աղյուսակ 1.
Չինաստանի ՀՆԱ նկատմամբ պաշտպանական ծախսերի մակարդակը տոկոսներով (1997-2003) [10]
Տարեթիվը 1997 1998 1999 2000 2001 2002 2003
Տոկոսը 1.09 1.19 1.31 1.35 1.48 1.62 1.63
Ամերիկյան փորձագետները նշում են, որ հայտարարված պաշտպանական ծախսերը մի քանի անգամ փոքր են իրական ծախսերից։ Այսպես, նրանց կարծիքով, զինված ուժերի վերափոխման նախագծերի իրականացման Պեկինի իրական ծախսերը մի քանի անգամ գերազանցել են հայտարարված ծախսերը և կազմել են $50-70 մլրդ։
Թիկունքի և նյութական ապահովութան բնագավառում նկատվում է չինական մասնագետների ակտիվացում զինված ուժերի նյութական ապահովության միասնական համակարգի ստեղծման գործում հակաիրաքյան կոալիցիայի զորքերի համանման համակարգերի գործունեության վերլուծության օրինակով։
4.1 ՉԺՀ զինված ուժերի, կապի և հետախուզության կառավարման համակարգերի զարգացումը
Վերջին տարիները բնութագրվում են Չինաստանի զինված ուժերի, կապի և հետախուզության կառավարման համակարգերի ստեղծման և արդիականացման աշխատանքների ակտիվացմամբ։ Փորձագետները նշում են, որ բարձրացել է չինական մասնագետների կողմից առավել ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ներառյալ կապի մանրաթելային, միկրոալիքային և արբանյակային աղբյուրները, թվային հեռախոսակայանները և կապի բազմաշերտ թվային ցանցերը)
63
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
կիրառման տոկոսը: Դրանք ժամանակակից ռազմագիտության պահանջներին համապատասխանող զորքերի կառավարման ցանկացած համակարգի հիմքն են։
Մասնավորապես, ՌԷՆԴ կորպորացիայի ԱՄՆ վարչակազմի առաջատար վերլուծական կենտրոնի փորձագետները նշում են, որ Չինաստանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարները շատ լավ են հասկանում զորքերի և հետախուզության կառավարման ժամանակակից համակարգերի կարևորությունն ու նշանակությունը 21-րդ դարի հակամարտություններում [11]։ Չինաստանի ռազմական ղեկավարությունը լրջորեն հետազոտել է նման համակարգերի կիրառման փորձը վերջին տասնամյակների հակամարտությունների ընթացքում, առաջին հերթին 1991թ. Ծոցի պատերազմի, 1999թ. Հարավսլավիայի և 2003թ. Իրաքի դեմ ագրեսիաների օրինակով։ Չինական փորձագետների կարծիքով, էլեկտրոնային հաղորդակցության համակարգերն այսօր խիստ կարևոր նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության ապահովման համար։ Այս կապակցությամբ մի շարք հրապարակումներում ընդգծվել է, որ ռազմական էլեկտրոնիկան այսօր ազգային պաշտպանության հիմքն է, և նրա համար անհրաժեշտ է ապահովել զարգացման գերակա պայմաններ [12, 13]։
ՉԺՀ ռազմական բյուջեն ($ մլբդ): Պաշտպանական իրական ծախսերի հայտարարված մեծության, ինչպես նաև նվազագույն և առավելագույն գնահատականի հարաբերակցությունը ըստ ամերիկյան փորձագետների տվյալների
64
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
Ժամանակակից հակամարտություններում կառավարման համակարգերի գերակա դերի գիտակցման արդյունքն է զինված ուժերի հաղորդակցային և պետության կառավարման համակարգերը օպտիկամանրա-թելային ժամանակակից տեխնոլոգիաների (որովհետև նրանք ամենից քիչ են ենթակա ներխուժման վտանգին և առավել պաշտպանված են խանգարումներից) փոխադրելու մասին որոշումը։ Բացի այդ, կապի նման գծերն օժտված են բարձր թողունակությամբ, ինչն ապահովում է բանակի և պետության ոչ միայն ընթացիկ, այլև հեռահար պահանջմունքները [14]։
Վերլուծելով ՉԺԱԲ, կապի և հետախուզության կառավարման համակարգերի արդիականացման դինամիկան և հիմնական ուղղությունները փորձագետներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում օդատիե-զերական տարածքում նշանակետերի հայտնաբերման և օդատիեզերական հարձակումը նախազգուշացնող չինական համակարգի զարգացման հարցերին։ Այդ համակարգի ստեղծման աշխատանքները Չինաստանում սկսվել են անցյալ դարի 90-ական թթ. և ներառում են հորիզոնամերձ լոկա-ցիայի կայաններ, որոնք հատկապես խիստ տագնապեցնում են ԱՄՆ փորձագետներին [15]։
Փորձագետներն առանձնացնում են նաև 1991թ. ընդունված որոշումը հեռահաղորդակցման քաղաքացիական և ռազմական նշանակության աղբյուրները միավորող միասնական պետական համակարգի ստեղծման մասին, որը կարևոր է ՉԺԱԲ կառավարման համակարգի զարգացման և արդիականացման ռազմավարական քողարկումն ապահովելու տեսակետից։ Բացառություն է կազմում միայն հեռահաղորդակցման ցանցի առանձնացված հատվածը, որ միավորում է բանակի և պետության կառավարման բարձրագույն մակարդակի օբյեկտները։
ՌԷՆԴ-ի մասնագետները նշում են նաև այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել Չինաստանի ռազմական և պետական կառավարման համակարգերի արդիականացման ընդհանուր ռազմավարությունում [16]։
Այսպես, 1993թ. հայտարարված հեռահաղորդակցման ցանցի արդիականացման սկզբնական ռազմավարությունն ընդգրկում էր վերափոխման վեց հիմնական սկզբունքներ. կապի համանման տեխնոլոգիայից անցում թվայինի, էլեկտրականից անցում մանրաթելային մալուխների, կոմուտացիայի էլեկտրամեխանիկական սարքերից անցում թվային կոմուտատորների և ԱՀԿ-ի, միաֆունկցիոնալ տերմինալների փոխարինում բազմա-ֆունկցիոնալով, կապի ավանդական ցանցերից անցում ինտեգրացված բազմաֆունկցիոնալ ցանցերի, ինչպես նաև ավտոմատացված և ձեռքով կառավարվող ցանցից անցում կապի ցանցի ավտոմատ ինտելեկտուալ կառավարման։
65
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Մի շարք երկրևերի 2003-2004թթ. պաշտպանական ծախսերը ($ մլրդ) ըստ China’s National Defense in 2004, Information Office of the State Counsil of the Republic of China,
December2004, Beijing
1990-ական թթ. կեսերին մեկ անգամ ևս հաստատվեց մանրաթելային մալուխային ցանցերի, միկրոալիքային անլար ցանցերի և կապի արբանյա-կային ուղիների վրա հիմնված կապի ցանցի կատարելագործման և զարգացման հիմնական ուղղությունը։ 2000թ. զարգացման նախանշված ռազմավարության մեջ որոշ փոփոխություններ մտցվեցին։ Մասնավորապես, ավելացվեցին նոր սկզբունքներ. կապի ցանցի ստացիոնար բաժանորդների տեխնոլոգիայից անցում մոբիլ բաժանորդների տեխնոլոգիայի, կապի մալուխային և միկրոալիքային ուղիների առաջնային օգտագործումից անցում կապի արբանյակային համակարգերի և ուղիների օգտագործման, զորքերի կառավարման և տեղեկատվական պատերազմների վարման համակարգերի օժանդակման հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացում, կապի նեղշերտ ցանցից անցում լայնաշերտի, տարածաշրջանային և միջ-տարածաշրջանային կապի ցանցերի ինտեգրում կապի միասնական գլոբալ ցանցում, կապի մասնագիտացված ռազմական ցանցի օգտագործումից անցում այնպիսի կապի ցանցի, որը կինտեգրի քաղաքացիական և ռազմական նշանակության ուղիների մեծ մասը, ինչպես նաև ռազմական նշանակության հեռահաղորդակցային ցանցի վերափոխումը ռազմատեղեկատ-վական ցանցի։
Փորձագետները նշում են, որ, 1985թ. սկսած, ՉԺԱԲ հեռահաղորդակցային ենթակառուցվածքն առավել ակտիվ արդիականացվել և զարգացել է նախևառաջ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում և Տիբեթում [17-19]։
66
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
Այսպես, 1998թ. երկրի հյուսիսարևմտյան շրջանների մշտական տեղակայման վայրերում ներդրվեց և տարածում ստացավ ժամանակակից բարձր-տեխնոլոգիական հեռահաղորդակցային տեխնիկայի և սարքավորումների մեծ քանակություն, ներառյալ թվային հեռախոսակայանները, տրանկին-գային կապի համակարգերը, արբանյակային կապի կայանները, կապի մանրաթելային գծերը և այլն։
Չինաստանի զինված ուժերի կառավարման, կապի և հետախուզության համակարգերի փոխակերպման չափերի ընդլայնման ընդհանուր համատեքստում փորձագետները նշում են տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվության պաշտպանության հարցերի նկատմամբ հետաքրքրության աճի մասին։
Այսպես, չինական որոշ աղբյուրներում ուշադրություն է դարձվում վերջին տարիներին հայտնված «տեղեկատվական գաղութատիրություն» երևույթին, որը մեկնաբանվում է որպես այլ երկրների կողմից չինական տեղեկատվական տարածության շահագործում ի հաշիվ ամենուրեք ներմուծված տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձրտեխնոլոգիական տեխնիկայի ու սարքավորումների օգտագործման։
Չինական մասնագետները պնդում են, որ առանց անկախ և ժամանակակից տեղեկատվական համակարգի երկիրը երբեք չի ունենա իսկական ազգային անկախություն և ինքնիշխանություն [20]։ Այս կապակցությամբ չինական ռազմական փորձագետները կարծում են, որ բանակը պետք է ստանձնի ևս մի գործառույթ երկրի ինֆորմացիոն համակարգերի պահպանությունը։
Ընդհանուր առմամբ, փորձագետները նշում են վերջին տարիներին Չինաստանի զինված ուժերի զորքերի, կապի և հետախուզության կառավարման համակարգերի քանակական և որակական ցուցանիշների էական բարելավման մասին։ Որոշ տվյալների համաձայն, ներկա պահին արդիա-կանացվել են ՉԺԱԲ կարևոր միավորումների և զորամասերի կապի գծերի մոտ 85%-ը և մերձափնյա պաշտպանության զորամասերի ու սահմանապահ զորքերի մոտ 65%-ը։ Փորձագետներն ընդգծում են, որ հետագա տարիներին Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կշարունակի ՉԺԱԲ, կապի և հետախուզության կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ակտիվ գործողությունները։
4.2 ՉԺՀ զինված ուժերի վերափոխման խնդրի լուծման կազմակերպական միջոցները
Չինական փորձագետների կարծիքով, Չինաստանի զինված ուժերի վերափոխման ծրագրի հաջող իրականացմանը խանգարում է բարձրա-
67
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
կարգ մասնագետների պակասը ռազմական տնտեսության և գիտության բոլոր ճյուղերում [21]։
Այս խնդրի արագ լուծման նպատակով Չինաստանում մշակվել և 2003թ. օգոստոսից իրականացվում է տաղանդավոր գիտնականների և մասնագետների հայտնաբերման ու բազմակողմանի առաջխաղացման ծրագիրը։ Նախատեսվում են արտոնություններ և խրախուսանքներ այն մասնագետների համար, ովքեր աշխատում են սպառազինությունների նորագույն տեսակների ստեղծման վրա։ Ծրագրի նպատակն է առաջիկա տարիներին փորձել համալրել երկրի պետական և ռազմական ղեկավարությունը (բոլոր աստիճաններում) այնպիսի մարդկանցով, ովքեր գիտակցում են տեղի ունեցող վերափոխման գործընթացների խորությունն ու կարևորությունը և լիարժեքորեն տիրապետում են նոր պայմաններում ժամանակակից ռազմագիտության ու պետական կառավարման գիտության բոլոր առանձնահատկություններին։ Հենց այս նպատակով էլ մշակվում է Չինաստանի զինվորական ուսումնական հաստատություններում զինվորական մասնագետների պատրաստման համակարգի կատարելագործման ծրագիր, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող հստակ պատկերացում ունենա տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Այս խնդրին են նվիրված նաև ՉԺԱԲ զորամիավորումների ու զորամասերի կանոնավոր զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում են փոխադարձ գործողությունների ներդաշնակությունն ու կանոնավորությունը ժամանակակից պատերազմի վարման պայմաններում։
Ծրագրով նախատեսվում է, որ մեկ-երկու տասնամյակ հետո Չինաստանը զինվորական և պետական կառավարման բոլոր օղակներում կունենա բարձրակարգ մասնագետների մի մեծ համակազմ ընդունակ ընկալելու պատերազմի նոր ըմբռնումը (որ հիմնված է ինֆորմատիզացիայի հայեցակարգի վրա), ստեղծելու իսկապես տեղեկացված զինված ուժեր։ Բացի այդ, կնախապատրաստվեն զինվորական մասնագետներ և շտաբների աշխատակիցներ, որոնք ընդունակ կլինեն ընկալել նոր իրադրությունը և ծրագրել զինված ուժերի գործողությունները նոր պայմաններում։ Ծրագրվում է պատրաստել նաև գիտնականներ, որոնք կպլանավորեն և կկազմակերպեն սպառազինությունների և ռազմատեխնիկայի զարգացման ինովա-ցիոն գործընթացը, ինչպես նաև հետազոտություններ կկատարեն կարևոր տեխնոլոգիաների բնագավառում, որոնք կարող են հանգեցնել սպառազինությունների և ռազմատեխնիկայի սկզբունքորեն նոր տեսակների ստեղծմանը։ Մեծ ուշադրություն է դարձվում նոր տեխնոլոգիաների և սպառազինությունների համակարգերի ոլորտներում լայն գիտելիքների տեր տեխնիկական մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև զինված ուժերի
68
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրինյաև
անձնակազմի ուսուցմանը ժամանակակից սպառազինությունների գրագետ օգտագործման նպատակով։
ՉԺՀ կանխատեսվող պաշտպանական ծախսերը ($ մըըդ) ըստ “U.S. Departament of Defense. FY 04 report for Congress on the military power of the People’s Republic of China, November2004”-ի տվյալների
Ծրագրվում է նախագիծն իրականացնել երկու փուլով։ Այսպես, արդեն 2010թ. վերջին նախատեսվում է հասնել զինվորական անձնակազմի պատրաստման բարձր մակարդակի, որ անհրաժեշտ է ազգային պաշտպանության ամբողջ համակարգի վերափոխման իրականացման համար։ Նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՉԺԱԲ զորամասերի և ստորաբաժանումների որակյալ անձնակազի թվաքանակը։
Հաջորդ տասնամյակում, մինչև 2020թ., նախատեսվում է առավել լրիվ չափով օգտագործել կուտակված ներուժը տեղեկացված, բարձր շարժունակությամբ օժտված զինված ուժերի նորագույն ռազմական դոկտրիննե-րին համապատասխան, զինված ուժերի վերափոխման ծրագրերն իրականացնելու համար։
Նախատեսվում է, որ զինվորական մասնագետների մի զգալի մասը կուսանի Չինաստանի քաղաքացիական բուհերում։ Այսօրվա դրությամբ ավելի քան 90 այդպիսի հաստատություններում արդեն ուսանում են ՉԺԱԲ մասնագետները առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություննե-րի գծով։ Բացի այդ, վերջին տարիներին զգալիորեն մեծացել է այն զինվորական մասնագետների թիվը, ովքեր ուսանում են արտասահմանյան ուսումնական հաստատություններում [21, էջ 8]։
69
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Նախատեսվում է նաև, որ ազգային ծրագրի շրջանակներում մոտ ապագայում կմշակվի արտոնությունների տրամադրման քաղաքականություն, որը կխրախուսի դիպլոմ ստացած մասնագետների ու երիտասարդ գիտնականների վերադարձը արտասահմանյան համալսարաններից ու հետազոտական կենտրոններից և նրանց մասնակցությունը ազգային պաշտպանության նորագույն համակարգի ստեղծմանը։ Ազգային պաշտպանության համակարգի արդիականացման բնագավառում (ինչպես գիտության, այնպես էլ արդյունաբերության մեջ) աշխատող ամբողջ անձնակազմի համար պետք է նախատեսվեն աշխատավարձի չափի բարձրացման և աշխատանքային ու կենցաղային պայմանների ընդհանուր բարելավման միջոցներ։
Փորձագետները նշում են նաև ընդհանրապես զորքերի պատրաստ-վածության և մարտական ուսուցման կատարելագործման անհրաժեշտությունը առաջին հերթին ի հաշիվ զորավարժությունների և հրամանատա-րական-շտաբային զորախաղերի թվի ավելացման։ Հատուկ ուշադրություն է դարձվում այլ երկրների զինված ուժերի հետ ՉԺԱԲ միջազգային կապերի զարգացմանը։ Այսպես, փորձագետներն ակտիվորեն քննարկում են հակաահաբեկչական զորավարժության արդյունքները, որն անցկացվել է 2004թ., Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։
Ռազմական գործում հեղափոխության ընթացքը Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հնարավորություն է տալիս կրճատել զինված ուժերի ընդհանուր թվաքանակը։ Այսպես, 2003թ. սեպտեմբերին չինական ղեկավարությունը հայտարարեց 200 հազար մարդով զինված ուժերի թվաքանակը կրճատելու մասին, 2005թ. վերջին ՉԺԱԲ-ում 2-3 մլն մարդ ունենալու հաշվարկով։
4.3Ռազմական գիտության զարգացումը ՚ զինված ուժերի վերափոխման խնդրի հաջող լուծման կարևորագույն գործոն
Զարգացնելով զինված ուժերը Չինաստանը, չինական փորձագետների կարծիքով, ձգտում է առավելագույնս օգտագործել գիտության և տեխնիկայի նվաճումները ստեղծելով գիտագործնական պաշար հետագա տարիների համար։ Բացի այդ, զինված ուժերի ղեկավարությունը ձգտում է հասնել սպառազինությունների նոր տեսակների ստեղծման առավելագույն արդյունավետության դրանց մշակման ժամանակ համաշխարհային գիտության արմատական, շրջադարձային ձեռքբերումների օգտագործման ճանապարհով։
Ձգտելով բարձրացնել վերափոխման գործընթացների արդյունավետությունը չինական ղեկավարությունն ընդլայնում է միջազգային ռազմական համագործակցությունը զինված ուժերի վերափոխման հարցում այլ երկրների փորձն առավելագույնս օգտագործելու նպատակով։ Ընդ որում,
70
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
արտաքին մատակարարումներից լիակատար անկախությունը մնում է Չինաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացման հիմնական նպատակը։ Չինական մասնագետները ծրագրում են 5-10 տարի հետո հասնել ռազմական տեխնիկայի զարգացման Արևմուտքի առաջատար երկր-ների համանման մակարդակի։ Սակայն, ամերիկյան ռազմական փորձագետների կարծիքով, չինական արդյունաբերության համար շատ դժվար կլինի նշված ժամկետներում հասնել առաջադրված նպատակին, կամ գուցե ընդհանրապես հնարավոր էլ չլինի [22]։
Չինաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացման ընթացիկ փուլը բնութագրվում է բազմազան միջոցների ներգրավմամբ. արտասահմանյան սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծում, համատեղ գիտական հետազոտություններ, արտոնագրված արտադրություն, սեփական գիտատեխնիկական նախաձեռնություններ, առկա արդյունաբերական բազայի արդիականացում և արտադրության չափերի ընդլայնում և այլն։
Մասնավորապես, ամերիկյան ռազմական փորձագետները հատուկ ուշադրություն են դարձնում տիեզերքի, որպես ռազմավարական գերիշխանության հասնելու կարևորագույն ոլորտի, յուրացման բնագավառում չինական արդյունաբերության ձեռքբերումների վերլուծությանը [23]։ Նշվում է, որ Պեկինն այսօր տիեզերքը «ռազմականացնում» է տարբեր ուղղություններով, ներառյալ հետախուզությունը, հաղորդակցությունը, օդերևութաբանությունը, մինի և միկրոարբանյակների օգտագործումը, ինչպես նաև մարդուն տիեզերք ուղարկելու տեխնոլոգիայի կատարելագործումը։ Այս բնագավառի հիմնական ձեռքբերումներն են.
• առաջին չինացի տիեզերագնացի հաջող թռիչքը տիեզերք,
• նոր սերնդի արբանյակի արձակումը հելիոսինքրոն ուղեծրում ռազմական կապի խնդիրների լուծման նպատակով,
• օպտիկական հետախուզման նոր արբանյակների բացթողում ուղեծիր,
• ռազմական կապի ցածրուղեծրային արբանյակի փորձանմուշի արձակումը, որը, ամերիկյան զինվորականների կարծիքով, կարևոր քայլ է Չինաստանի մինի և միկրոարբանյակների տեխնոլոգիաների զարգացման գործում,
• հակաարբանյակային զենքի ստեղծման ուղղությամբ հետազոտությունների արդյունքները։
71
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
44 Չինաստանի միկրոէլեկարոնային արդյունաբերության զարգացումը ' որպես սպառազինությունների ժամանակակից տեսակների ստեղծման հիմք
ԱՄՆ վարչակազմի Հսկիչ-վերստուգիչ վարչության հետազոտությունների արդյունքներով վերջին 15 տարիներին Չինաստանին հաջողվել է միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների բնագավառում ԱՄՆ-ից հետ մնալը 7-10 տարուց հասցնել 2 և ավելի պակաս տարվա [24]։ Փորձագետների կարծիքով, չինական միկրոէլեկտրոնային արդյունաբերությունն այսօր կարող է արտադրել միկրոէլեկտրոնային սարքերի բաղադրիչներ, որոնք ընդամենը մեկ տեխնոլոգիական սերնդով են զիջում առավել կատարյալ նմուշներին։
Այսօր Չինաստանի զինված ուժերի վերափոխման ծրագիրը գլխավորապես իրականանում է անհամաչափ գործողությունների հիման վրա հնարավոր հակամարտությունում գերազանցության հասնելու նպատակով։ Մասնավորապես, անհամաչափ գործողությունների իրականացման միջոցներից են գործողությունների մեծ հեռավորության շառավղով գերճշգրիտ զենքը, տեղեկատվական զենքը, զորքերի կառավարման տեղեկատվական համակարգերը, հակաօդային պաշտպանության արդյունավետ միասնական համակարգը և սպառազինությունների որոշ այլ տեսակներն ու համակարգերը։ Արևմուտքի առաջատար երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տեխնոլոգիական ճեղքվածքը կրճատելու նպատակով Պեկինը կիսահաղորդչային և միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացումը համարում է պաշտպանական արդյունաբերության ամենակարևոր գերակայություններից մեկը։
Չինաստանի ղեկավարությունը միկրոէլեկտրոնային արդյունաբերությունը հայտարարել է երկրի ազգային անվտանգության ապահովման գերակա ուղղություններից մեկը։ Նախատեսվում է առաջիկա 5-10 տարիներին կառուցել կիսահաղորդիչների արտադրության ավելի քան 20 ժամանակակից գործարաններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կկազմի ավելի քան $1 մլրդ։ Ընդ որում, Չինաստանի միկրոէլեկտրոնային արդյունաբերությունում ներդրումների զգալի բաժինը կազմում են եվրոպական և ամերիկյան ընկերությունների կապիտալները [24, էջ 5]։ Բացի այդ, Կիսահաղորդիչներ արտադրողների միջազգային ասոցիացիայի կանխատեսումները վկայում են, որ 2010թ. Չինաստանը աշխարհում երկրորդը կլինի կիսահաղորդիչների շուկայի ծավալով, իսկ 2005թ. տնտեսական աճը կկազմի ավելի քան $7 մլրդ։
Պեկինի հայտարարած նպատակն է դառնալ կիսահաղորդիչների ինքնուրույն արտադրող ներքին շուկայի համար, ինչպես նաև զարգացնել
72
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
համաշխարհային շուկայում մրցունակ տեխնոլոգիաներ: Սա երկրի տնտեսական և ազգային անվտանգության ապահովման գլխավոր նպատակներից մեկն է, որն ընդգրկվել է մի շարք 5-ամյա տնտեսական պլաններում, որոնց կարևոր ուղղություններից է արդյունաբերության բարձրտեխնոլո-գիական ճյուղերի զարգացումը։ Չինաստանն ամեն կերպ ջանում է ձեռք բերել տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան բավարարել կիսահաղորդիչների ընթացիկ և ապագա պահանջմունքները։
Պեկինն ընդունում է կիսահաղորդչային արդյունաբերությունում օտարերկրյա ներդրումների առանձնակի կարևորությունը։
ՉԺՀ կառավարությունը օտարերկրյա ներդրողների ներգրավման մի շարք ծրագրեր է ընդունել, որոնք նախատեսում են հողի ազատ օգտագործում և ցածր հարկավճարներ։ Չինաստանում միկրոէլեկտրոնիկայի ներքին շուկայի զարգացման նպատակով ծրագրվում է, ամերիկյան Սիլիկոնային հովտի նման, կառուցել ավելի քան 50 բարձրտեխնոլոգիական արդյունաբերական գոտիներ։ Բացի այդ, Չինաստանն այսօր մեծ ուշադրություն է նվիրում կիսահաղորդիչների սեփական արտադրության համար կադրերի պատրաստմանը, ովքեր կկառավարեն կիսահաղորդչային սարքերի մշակման և դրանց արտադրության նախագծերը։ Այս նպատակով լայնորեն կիրառվում է ամերիկյան համալսարաններում համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո Չինաստան վերադարձած մասնագետներին ներգրավելու գործելակերպը։ Չինական մենեջերները համատեղ ձեռնարկություններում աշխատող արևմտաեվրոպական և ամերիկյան մասնագետներից փոխառում են նրանց գիտելիքները։
Նկատի ունենալով ժամանակակից տեղեկատվական հասարակության ձևավորման մեջ միկրոպրոցեսորային համակարգերի ունեցած դերն ու տեղը ամերիկյան փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև տարբերության կտրուկ նվազումը ԱՄՆ ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում [24, էջ 7]։ Այս կապակցությամբ կիսահաղորդչային սարքերի արտադրությանն անհրաժեշտ սարքավորումների ու նյութերի մատակարարման գործում առկա արտահանական կանոնների վերլուծություն է կատարվել։ Նշվել է, որ գոյություն ունեցող արտահանական նորմերը թույլ են, ինչի արդյունքում Չինաստան են ներկրվում կիսահաղորդչային սարքերի արտադրության առավել հեռանկարային համարվող մշակումները, որոնք թույլ են տալիս Չինաստանին կատարելագործել սպառազինությունների և ռազմատեխնիկայի համակարգերը։ Այս ամենից եզրակացություն է արվում Չինաստանի նկատմամբ արտահանական կանոնների արագ վերանայման անհրաժեշտության մասին, հատկապես նրա ԱՀԿ մտնելուց հետո։ Այս գործում հատուկ դեր է հատկացվում միջազգային կազ-
73
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
միակերպություններին և, առաջին հերթին, երկակի օգտագործման տեխնոլոգիաները չտարածելու վերահսկողության Վասենաարի համաձայնագրին։
4.5 Տեղեկատվական պատերազմ վարելու չինական յուրահատկությունը
Որոշ փորձագետներ նշում են, որ վերջին տարիներին Չինաստանն իրականացնում է «ասասինի գուրզի» և «հաղթաթղթի զենքի» սեփական հայեցակարգերը համառ և նպատակաուղղված տեղեկատվական քաղաքականություն վարելու միջոցով [25]։ Չինաստանի ջանքերն ուղղված են իր տնտեսության ամրապնդմանը, ազգային միասնության պահպանմանը, տեխնոլոգիական և ռազմական կարողությունների զգալի բարելավմանը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ ազդեցության մեծացմանը։
Առաջադրված խնդիրների հաջող լուծման հիմնական պայման է հանդիսանում նվազագույն կամ լիովին գոյություն չունեցող բացահայտ հակամարտությունը, որը կարող էր Արևմուտքի երկրների ուշադրությունը հրավիրել Չինաստանի և ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ։ Նպատակն իրականացվում է տեղեկատվական պատերազմի յուրահատուկ ձևով, որն արդյունավետորեն օգտագործում է ստի, ծպտվածության և հակառակորդին մոլորեցնելու տակտիկան։ Ամերիկյան փորձագետները հավաստում են, որ այս տեսությունը պաշտպանում են տարբեր աղբյուրներ, որոնք անմիջական առնչություն ունեն Չինական մեծ ռազմավարության և Չինաստանի ռազմավարական ժառանգության հետ։ Շատ հարցերում այն հանգեցնում է «տեղեկատվական պատերազմ» հասկացության արևմտյան սահմանումների վերանայմանը [25, էջ 4]։
Առանձնապես հարկ է նշել, որ տեղեկատվական պատերազմի չինական մոտեցման նման մեկնաբանությունը էականորեն տարբերվում է դեռևս մի քանի տարի առաջ ամերիկյան փորձագետների արտահայտած տե-սակետներից։ Այսպես, դեռ 2001թ. տեղեկատվական պատերազմի չինական դոկտրինի իդենտիֆիկացման արդյունքը նրանց կողմից դիտարկվում էր իբրև «հիասթափեցնող անորսալի»։ Ավելի վաղ ամերիկյան փորձագետները նշում էին, որ ոչ գաղտնի գրականության մեջ չինական մասնագետներն օգտագործում են միանգամայն նման սահմանումներ, որոնք երբեմն ամբողջովին կրկնում էին տեղեկատվական պատերազմի ամերիկյան տեսլականը, իսկ հաճախ էլ պարզապես բանագողություն էին։ Սակայն փորձագետների մի մասն ուշադրություն է դարձնում այն բանին, որ փոխառումն իսկապես կարող էր կատարվել, իսկ դիտարկվող խնդրի քննարկումների մեծ մասը կարող է նպատակամիտված լինել Չինաստանի իրական մտադրությունների և կարողությունների քողարկմանը, ինչն էլ ստիպում է երևույթն ընկալել իբրև ապատեղեկատվության ծավալուն կամպա-
74
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
նիա: Որոշ փորձագետներ նախազգուշացնում են Միացյալ Նահանգներին զգույշ լինել և պատրանքներ չունենալ, թե Չինաստանը տեղեկատվական պատերազմը դիտարկում է ոչ գաղտնի ամերիկյան հրապարակումների լույսի ներքո [25, էջ 6]։
Ուսումնասիրելով Չինաստանի գործողությունների ռազմավարությունը և դրանում տեղեկատվական պատերազմի միջոցների ու մեթոդների տեղն ու դերը փորձագետները բախվեցին մի շարք արմատական տարբերությունների առկայությանը, որոնք պայմանավորված են Արևմտյան և Արևելյան քաղաքակրթությունների մշակութային տարբերությամբ։ Մասնագետների կարծիքով, ժողովուրդների հոգեկերտվածքի տարբերություններն առավել ցայտուն երևում են հնագույն տրամաբանական խաղերում, որոնք լայնորեն տարածված և ճանաչված են Արևելքում ու Արևմուտքում։ Արևմուտքի համար այդ խաղը շախմատն է, Արևելքի համար գոն։ Շախմատ սկսում են խաղալ խաղատախտակին բոլոր խաղաքարերի առկայությամբ, մինչդեռ գոն սկսվում է դատարկ խաղատախտակով։ Շախմատում հակառակորդների ուժերը պակասում են խաղաքարերի կորստին համապատասխան, դրա փոխարեն գոում հակառակորդներից մեկի ուժերն ավելանում են ի հաշիվ մյուս հակառակորդի խաղաքարերի նկատմամբ վերահսկողության հաստատման։ Որքան երկար է տևում գոի պարտիան, այնքան զգայուն են դառնում հակառակորդների դիրքերը սխալների նկատմամբ, առավել նշանակալի է դառնում նրա գերազանցությունը, ով առաջինը կկարողանա օգտվել հակառակորդի սխալից։ Շախմատի պարտիայի արդյունքում ջախջախվում է հակառակորդի բանակը, արքան տապալվում է, ընդ որում, որպես կանոն, լրջորեն տուժում է նաև սեփական բանակը։ Իսկ գոի պարտիայի արդյունքում վերահսկողություն է սահմանվում խաղադաշտի տարածքի մեծ մասի վրա, ընդ որում, հաղթողի ուժը մեծ է այնքանով, որքանով մեծ էր հակառակորդի ուժը։ Այս համեմատության կարևոր արդյունք է հանդիսանում պայքարի արևելյան ռազմավարության էության ըմբռնումը. ռազմավարության մեջ անհրաժեշտ է ձգտել մեծ ազդեցության նվազագույն ծախսերով, ընդսմին չոչնչացնել հակառակորդին և սեփական ազգը անվերջ պայքարում, այլ օգտագործել հակառակորդի պաշարներն ու հնարավորությունները սեփական աճի համար։
Կարևոր է այն, որ գլխավոր նպատակը ոչ թե ցանկացած գնով, նույնիսկ հակառակորդի լիակատար ոչնչացման գնով հաղթանակի հասնելն է, այլ, խուսափելով ուղղակի բախումներից և ուժերի ռազմավարական տեղափոխություններից, տիրապետություն նվաճելը, գոյատևելը և սեփական ժողովրդի բարգավաճելը։ Այս մոտեցումը կենսունակ է պահում ազգը թույլ տալով նրան գերիշխել բարգավաճ և ոչ թե ավերված, անորոշության
75
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
մատնված և աղքատ աշխարհում:
Որպես մշակութային տարբերությունների ևս մեկ հավաստում ամերիկյան փորձագետները նշում են հետևյալը. Չինաստանը պաշտոնապես չի հրապարակել իր Մեծ ռազմավարությունը, բայց զանազան աղբյուրների վերլուծությունը ամերիկյան մասնագետներին թույլ է տվել իդենտիֆիկաց-նել Չինաստանի երկու ռազմավարական նպատակները «ազգային համակողմանի հզորության» զարգացումը և «ուժերի ռազմավարական փոխդասավորության» մաքսիմիզացիան, որը չինական մասնագետներն անվանել են «շի» անկախության պահպանման և ազգային հզորության ամրապնդման խթան ստեղծելու նպատակով։
Չինաստանի մեծ ռազմավարությունն իր ամբողջ ծավալով փակ է մնում լայն հասարակության համար, սակայն, ըստ ամերիկյան փորձագետների, առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում հենց չինական «շիի» մեկնաբանությունը, քանի որ այս եզրը արևմտյան որևէ համարժեք չունի։ Լեզվաբաններն այն բացատրում են իբրև «ուժերի հավասարեցում», «իրերի հակվածություն» կամ «զորադասավորումից ծնված ներուժ», որը բարձրակարգ ստրատեգներին թույլ կտա երաշխավորել հաղթանակը գերազանցող ուժի նկատմամբ։
Չինական ռազմավարության հիմնարար սկզբունքների ըմբռնումը փորձագետներին թույլ է տալիս հավաստել, որ Չինաստանում այսօր կարող է գերակշռել բոլորովին այլ պատկերացում ԱՄՆ-ի իբրև գլոբալ հակառակորդի, մասին։ Առավել հավանական է, որ հենվելով մշակութային տարբերությունների և «գոի ռազմավարության» վրա Չինաստանը Միացյալ Նահանգներն ընկալում է որպես խոչընդոտ տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում վերահսկողություն և ազդեցություն հաստատելու ճանապարհին, սակայն Չինաստանի հաղթանակն այդ հակառակորդի նկատմամբ անհնար է առանց հենց հակառակորդի ռեսուրսն օգտագործելու։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգների հետ փոխգործակցության շահավետությունը, առաջին հերթին առևտրի և տեխնոլոգիաների հարցերում, Պեկինն ակնհայտորեն կարծում է, թե Միացյալ Նահանգները էական և երկարաժամկետ մարտահրավեր է ներկայացնում։ Չինաստանի ղեկավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ը ձգտում է պահպանել գերիշխող աշխար-հաքաղաքական դիրքը կասեցնելով չինական հզորության աճը և, ի վերջո, ԱՄՆ ձգտումը նպատակաուղղվելու է Չինաստանի մասնատմանն ու «արևմտականացմանը» միաժամանակ թույլ չտալով նաև Ռուսաստանի վերածնունդը։ Բացի այդ, Չինաստանը բացասաբար է վերաբերվում Ճապո-նիայի և Թայվանի հետ ԱՄՆ հարաբերություններին։
Ամերիկյան փորձագետները ենթադրում են, որ մոտ հեռանկարում
76
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
Չինաստանը ջանալու է նվազեցնել ԱՄՆ ազդեցությունը Ասիա-խաղաղօվ-կիանոսյան տարածաշրջանում չդիմելով կտրուկ առճակատման գործողությունների իրեն գերազանցող ուժերի հետ բացահայտ դիմակայություն թույլ չտալու նպատակով։
Ամերիկյան ժամանակակից ռազմական դոկտրինը ձգտում է հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերազանցության հասնել սպառազինությունների և ռազմատեխնիկայի բարձրտեխնոլոգիական համակարգերի (հրամանատարության, կառավարման, կապի և հետախուզության համակարգերի ճյուղավորված ենթակառուցվածք) կենտրոնացված օգտագործման ճանապարհով, ինչպես նաև կարևոր նշանակետերը ոչնչացնելու նպատակով գերճշգրիտ զենքի լայն օգտագործմամբ։ Հիմնական խնդիր է համարվում զորքերի կառավարման հակառակորդի կարողությունների ոչնչացումը։ Ամերիկյան զորքերը տեղեկատվական գործողություններ են վարում հօգուտ ավանդական կինետիկ զենքի։ Հիմնվելով նման դոկտրինի վրա ամերիկյան զորապետերն այսօր նպատակ են առաջադրում մի քանի քայլ առաջ անցնել հակառակորդից և, նրա որոշումներ ընդունելու ցիկլի ներսում գտնվելով, տիրապետելով հրատապ ինֆորմացիայի և հակառակորդին թույլ չտալով հասկանալ իր զորքերի գործողությունների բնույթը, վիրաբուժական ճշգրտությամբ արագ հարվածել հակառակորդին։ Սակայն, վերադառնալով շախմատի և գոի համեմատությանը պետք է ասել, որ ամերիկյան ռազմական դոկտրինը ընդամենը շախմատային հաղթանակի ևս մեկ տարբերակի մի այլ եղանակ է։
Ամերիկյան փորձագետների հիմնական եզրակացությունը հանգում է նրան, որ Չինաստանում այսօր գոյություն ունեցող տեղեկատվական պատերազմի հայեցակարգը չի նշանակում պայքար այդ բառի ավանդական, արևմտյան իմաստով։ Չինաստանի տեղեկատվական գործողություններն այսօր վարվում են ռազմական ոլորտից դուրս, ինչն ավելի ավանդական է Արևմուտքի համար։ Նրանք գլխավորապես հենվում են Չինաստանի համար բարենպաստ իրադարձությունների զարգացման և դրանց դրական ելքի արդյունքների վրա, տեխնիկական միջոցների հզորության ավելացման կամ ամերիկյան ենթակառուցվածքի ընթացիկ խոցելիությունն օգտագործելու փոխարեն։ Չինաստանի տեղեկատվական գործողությունների նպատակներն ամենայն հավանականությամբ ժամանակի առումով տասնամյակներով հեռուն են գնում, ի տարբերություն անհապաղ, բայց կարճաժամկետ հաջողությանն ուղղված ամերիկյան միտումների։
Փորձագետները կարծում են, թե վարկածն այն մասին, որ Չինաստանը ներկայում վարում է «ոչ արևմտյան» տեսակի տեղեկատվական պատերազմ, բավական հաճախ է հաստատվում։ Այսպես, վերջին ժամանակներս
77
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Չինաստանը ձգտում է կուտակել որքան հնարավոր է շատ բան նշանակող տեղեկություն (հատկապես տնտեսության և պաշտպանության ոլորտներում), պաշտպանել սեփական ինֆորմացիան, որոշումներ կայացնող անձանց և ազգային միասնությունը։ Չինացիները ձգտում են օգտագործել իրենց հակառակորդի տեղեկատվական համակարգերը, ստեղծում են հասարակական կառույցներ փորձելով ազդել հակառակորդների որոշումներ կայացնելու գործընթացի վրա։ Ընդ որում, Չինաստանը փորձում է Արևմուտքից ծածուկ պահել սեփական մտադրությունները, քանզի չինական ստրատեգները գիտակցում են այդ դրվածքի առավելությունները. գործարկման հնարավորությունն առավել մեծ է, եթե նախաձեռնվող գործողությունների նպատակը հակառակորդին հասու չէ։
Եթե Չինաստանը մտադիր է հաղթել առանց բացահայտ պայքարի մեջ մտնելու, ապա առաջիկա տարիներին հանգամանորեն հետևելու է կաշառքի, վախեցնելու, յուրաքանչյուր գերազանցություն հափշտակելու և փոխառելու իր ընտրած գծին այդ ընթացքում չհակադրվելով Արևմուտքին և բացահայտ առճակատման չգնալով։
Չինական ոչ գաղտնի գրականության վերլուծությունը փորձագետներին թույլ է տվել առաձնացնել տեղեկատվական պատերազմի չինական հայեցակարգի որոշ հիմնարար դրույթներ, որոնցից են. հարձակումները համակարգչային ցանցերի վրա, տեղեկատվական, տնտեսական գործառնությունները, գերճշգրիտ հարվածները և նպատակաուղղված ակցիաները։ Հնարավոր պատերազմի առավել հաճախ ներկայացվող նպատակներից իդենտիֆիկացվել են հինգը. ազգային անվտանգության գերազանցությունը, տնտեսական գերազանցությունը, ֆինանսական շահը, քաղաքական ազդեցությունը և քաղաքականության փոփոխությունը։ Հեռանկարում կարելի է ակնկալել ազգային հզորության բոլոր չորս գործիքների զինված ուժերի (ազգային անվտանգության գերազանցություն), տնտեսության (ֆինանսական շահ), դիվանագիտության/քաղաքականության (քաղաքականության փոփոխություն) և տեղեկության (քաղաքական ազդեցություն) սերտաճում։ Այսպիսով ազգային հզորությունն ամրապնդող ցանկացած միջոց չինացի ստրատեգները դիտարկում են որպես հակամարտության միջոց։
Ամերիկյան ակադեմիական շրջանակներում և փորձագետների ընկերակցություններում տեղեկատվական պատերազմի հայեցակարգի նկատմամբ չինական մոտեցման ընկալումն այսօր բավարար չէ առաջիկա տարիներին տեղեկատվական ոլորտում Չինաստանին դիմակայելու համարժեք ռազմավարության մշակման համար։
78
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրիեյաև
Եզրակացություն
Չինաստանի զինված ուժերի վերափոխման ժամանակակից փուլի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդունում է այն փաստը, որ գլոբալացման գործընթացների արդյունքում ռազմագիտության և տեխնիկայի հարցում խորանում է հակասությունը մի կողմից ինֆորմատիզացիայի և մյուս կողմից մեխանիզացիայի միջև։ Նման գործընթացները հանգեցնում են անկայունության աճի և ռազմական ուժի օգտագործման արդյունավետության նվազման։ Այնուամենայնիվ, չինական մասնագետների կարծիքով, ազգային անվտանգության ապահովման գործում զինված ուժերին հատկացված դերն այսօր շարունակում է գերիշխող դիրք գրավել։
Իրաքում կոալիցիոն ուժերի իրականացրած գործողությունները 2003թ. առաջ քաշեցին Արևմուտքի զարգացած երկրների և դրանց զինված ուժերի ու մնացյալ աշխարհի երկրների զինված ուժերի միջև խորացող տեխնոլոգիական անդունդի հետ կապված հիմնախնդիրը։ Այդ խորացող տեխնոլոգիական անդունդը ստիպեց Չինաստանի ղեկավարությանը ՉԺԱԲ-ը պատրաստել «տեխնոլոգիական թռիչքի» նպատակ ունենալով բոլոր հնարավոր միջոցներով արագացնել այնպիսի կարողությունների ապահովումը, որոնք կնպաստեն զինված ուժերի մանևրայնության, հրազենային հզորության և զենքի ճշգրտության բարելավմանը ինֆորմատիզացիայի ճանապարհով։
Չինական փորձագետները կարծում են նաև, որ 21-րդ դարի առաջին երկու տասնամյակները կրիտիկական կլինեն ՉԺՀ ռազմագիտության և ռազմարդյունաբերության բնագավառում բարեփոխումների և նոր հարաբերությունների հաստատման տեսակետից։ Այդ ժամանակահատվածում պետք է ապահովվի ռազմական և քաղաքացիական արդյունաբերության փոխգործակցությունը, հաշվեկշռվեն ռազմական և քաղաքացիական պահանջմունքները։ Այդ նույն ժամանակաընթացքում նախատեսվում է իրականացնել արտադրության արդիականացումը պաշտպանական արդյունաբերության կարևոր ձեռնարկություններում դրանց հնարավորությունները զինված ուժերի պահանջներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով։
Չինական փորձագետներն ակնկալում են գիտական հետազոտությունների որակի, նոր պայմաններում զինված ուժերի ըմբռնողականության և վերափոխման մակարդակի թռիչքաձև փոփոխություններ ռազմական և պետական կառավարման բոլոր կառույցները բարձրակարգ մասնագետների անհրաժեշտ թվաքանակով համալրելուց հետո։
ՉԺԱԲ արդիականացման երկարաժամկետ ծրագիրն իր առջև նպա-
79
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
տակ է դնում ստեղծել և զարգացնել կարողություններ Չինաստանի պետական սահմանի ամբողջ երկայնությամբ բարձր ինտենսիվության արագընթաց հակամարտություններ վարելու և հաղթելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմաօդային և ռազմածովային ուժերի զարգացմանը որպես հնարավոր ներխուժումը կասեցնող հիմնական ուժեր։
Որոշ փորձագիտական տվյալներով ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ շեշտը ահաբեկչության դեմ պայքարի վրա փոխադրելը թուլացրել է Չինաստանի վրա արտաքին քաղաքական ճնշումը նոր հնարավորություններ բացելով նրա դիրքերը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում ամրապնդելու համար։ Աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին համապատասխան ՉԺՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոշ փորձագետների կարծիքով, արագացրել է զինված ուժերի արդիականացման և բարեփոխման տեմպերը Թայվանի հիմնախնդրի շուտափույթ լուծման նպատակով։
Միևնույն ժամանակ, վերջին տարիներին ամերիկյան զինված ուժերի նախաձեռնած մի շարք գործողություններ (ներխուժումը Աֆղանստան, ԱՄՆ զինված ուժերի տեղաբաշխումը Միջին Ասիայում, ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների խորացումը մի կողմից ԱՄՆ-ի ու Պակիստանի, մյուս կողմից Հնդկաստանի ու Ճապոնիայի միջև) հանգեցրին նրան, որ Չինաստանի ղեկավարությունն ըմբռնեց այն փաստը, որ ԱՄՆ քաղաքականության հիմնական նպատակը Չինաստանի օղակումը, շրջափակումն ու մեկուսացումն է արտաքին աշխարհից։
Ինչպես նշվում է վերջին տարիներին ԱՄՆ վերլուծական կենտրոններում կատարված որոշ կանխատեսումներում, Չինաստանը դառնում է Միացյալ Նահանգների գլխավոր տնտեսական ու ռազմական մրցակիցը [25, էջ 8]։ Սակայն, ամերիկյան փորձագետների կարծիքով, չնայած այս լուրջ հակառակորդի առկայությանը, ամերիկացիները թերագնահատում են Չինաստանի ռազմավարական ժառանգության ընկալման, նրա Մեծ ռազմավարության և այդ ռազմավարությանն աջակցող տեղեկատվական պատերազմի դերի կարևորությունը։ ԱՄՆ-ում այսօր առկա վերլուծության և կանխատեսման միջոցների ու մեթոդների զարգացման մակարդակը թույլ չի տալիս հասկանալ այն ուժեղ և խոր ազդեցությունը, որ արևելյան ռազմավարության ժառանգությունը գործում է Չինաստանի գործողությունների վրա։
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում են փորձագետները, չնայած վերջին տարիներին Չինաստանը ռազմական ներուժի էական աճ է ապահովել ի հաշիվ զորքերին նոր սպառազինությունների համակարգերի մատակարարման, զորքերի մարտական պատրաստվածության կատարելա-
80
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս Գրինյաև
գործման և ռազմավարության հիմնական դրույթների փոփոխության, այնուամենայնիվ, Չինաստանը ներկայում բավականաչափ հնարավորություններ չունի ազգային սահմաններից դուրս ռազմական ուժի ցուցադրման համար, ինչը թույլ չի տալիս խոսել առաջիկա տարիներին Թայվանի հիմնախնդրի ուժային լուծման հնարավորության մասին։
Այսպիսով, ամերիկյան ռազմական փորձագետների կարծիքով, ՉԺԱԲ ընդհանուր նշանակության ուժերի վերափոխման կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումների կիզակետը կդառնա Թայվանի նեղուցում լարվածության հնարավոր սրացմանն ակտիվորեն պատրաստվելը հաշվի առնելով հակամարտությանը Միացյալ Նահանգների հնարավոր միջամտությունը։ Ընդ որում, նպատակը ոչ միայն Թայվանի զինված ուժերի նկատմամբ գերազանցության ձեռքբերումն է, այլև ԱՄՆ-ին հակամարտությունից արագ կերպով դուրսմղումը հակառակորդին զգալի կորուստներ հասցնելու միջոցով։ Հիմնական շեշտադրումը կատարվելու է զինված հակամարտության անհամաչափ մեթոդների զարգացման վրա։
Փորձագետները հատկապես ընդգծում են, որ Պեկինի գլոբալ շահերի և նրա իր շահերը պաշտպանելու նպատակով ուժի ցուցադրման նվազ կարողության միջև հավասարակշռության բացակայությունը, ինչպես տա-րածաշրջանային, այնպես էլ գլոբալ ընդգրկումներով, խոցելիության զգացողություն է առաջացնում հենց իր Չինաստանի համար, ինչն իր հերթին շարունակում է լարվածություն ստեղծել Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև։
Փետրվար, 2005թ.
Աղբյուրներ և գրականություն
1. China's National Defense in 2004, Information Office of the State Council of the People's Republic of China, December 2004, Beijing.
2. U.S. Department of Defense. FY04 report for Congress on the military power of the People's Republic of China.
3. T. Donnelly. Force Size and Strategy, AEI Outlook, September 2004 .
4. U.S. Department of Defense. FY04 report for Congress on the military power of the People's Republic of China.
5. U.S. - China Economic and Security Review Commission, 2004 Report to Congress, U.S. Government Printing Office, Washington, D.C.
6. China's National Defense in 2004, Information Office of the State Council of the People's Republic of China, December 2004, Beijing.
81
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
7. Qiao Liang, Wang Xiangsui, Unrestricted Warfare, PLA Literature and Arts Publishing House, 1999, Beijing.
8. Yoshihara Toshi, Chinese information warfare: a phantom menace or emerging threat? Strategic Studies Institute, U.S. Army War College, Carlisle, 2001.
9. U.S. Department of Defense. FY04 report for Congress on the military power of the People's Republic of China.
10. China's National Defense in 2004, Information Office of the State Council of the People's Republic of China, December 2004, Beijing.
11. A Poverty of Riches. New Challenges and Opportunities in PLA Research. Ed. by: James C. Mulvenon, Andrew N. D. Yang, Santa Monica, CA: RAND, CF-189-NSRD, 2003.
12. David Finklestein, “The General Staff Department of the Chinese People’s Liberation Army: Organization, Roles & Missions,” in James C. Mulvenon and Andrew N.D. Yang, eds. The People ’s Liberation Army as Organization: Reference Volume v1.0, Santa Monica, CA: RAND, CF-182-NSRD, 2002.
13. China Electronic News, 22 September 2000.
14. PLA Troops Work on Fiber-Optic Cable Project in Tibet, Xinhua, 11 May 2000.
15. China's National Defense in 2004, Information Office of the State Council of the People's Republic of China, December 2004, Beijing.
16. A Poverty of Riches. New Challenges and Opportunities in PLA Research. Ed. by: James C. Mulvenon, Andrew N. D. Yang, Santa Monica, CA: RAND, CF-189-NSRD, 2003.
17. Fan Qing and Liu Jun, Military Phones Open in Northwest, Xinhua Domestic Service, 18 July 1998.
18. Zeng Xianglu and Lan Peng, Tibet Border Defense Units Build Three-Dimensional Telecommunications Network, Jiefangjun bao, 18 August 1996.
19. Ma Sancheng and Zhang Zhanhui, Northwest 'Large Military Communications Network' Realizes Qualitative Leap, Jiefangjun bao, 24 April 1996.
20. China Electronic News, 22 September 2000.
21. China's National Defense in 2004, Information Office of the State Council of the People's Republic of China, December 2004, Beijing.
22. U.S. Department of Defense. FY04 report for Congress on the military power of the People's Republic of China.
23. U.S. Department of Defense. FY04 report for Congress on the military power of the People's Republic of China.
24. Rapid Advances in China's Semiconductor Industry Underscore Need for Fundamental U.S. Policy Review, GAO-02-620 EXPORT CONTROLS.
25. Yoshihara Toshi, Chinese information warfare: a phantom menace or emerging threat? Strategic Studies Institute, U.S. Army War College, Carlisle, 2001.
82
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ս. Գրիեյաև
ОБ ОСНОВНЫХ НАПРАВЛЕНИЯХ ТРАНСФОРМАЦИИ ВООРУЖЕННЫХ СИЛ КИТАЯ
Сергей Гриняев
Резюме
Характерной особенностью современного этапа трансформации вооруженных сил Китая является осознание военно-политическим руководством страны того факта, что в результате происходящих процессов глобализации противоречие в военной науке и технике между информатизацией с одной стороны и механизацией - с другой, продолжает углубляться. Подобные процессы ведут к нарастанию неустойчивости и снижению эффективности применения военной силы. Вместе с тем, по мнению китайских специалистов, роль, отводимая военной силе в обеспечении национальной безопасности, сегодня продолжает занимать главенствующее положение.
Проведенная коалиционными силами операция в Ираке в 2003г. выдвинула на первый план проблему, связанную с расширяющейся технологической пропастью между развитыми странами Запада и их вооруженными силами и вооруженными силами стран всего остального мира. Этот расширяющийся технологический разрыв побудил руководство Китая призвать НОАК стремиться к «технологическому прыжку» путем всемерной информатизации вооруженных сил.
Китайские эксперты также считают, что первые два десятилетия XXI столетия будут критическим периодом для реформы и выстраивания новых отношений в области военной науки и промышленности КНР. В этот период должно быть отлажено взаимодействие военной и гражданской промышленности, сбалансированы военные и гражданские потребности. В этот же период планируется осуществить модернизацию производства на ключевых предприятиях оборонной промышленности с целью наибольшего соответствия их возможностей потребностям вооруженных сил. Ожидаются скачкообразные изменения качества научных исследований, уровня понимания и планирования строительства вооруженных сил в новых условиях после насыщения всех структур военного и государственного управления необходимым числом высококлассных специалистов.
Долгосрочная программа модернизации НОАК ставит перед собой цель создать и развить способности вести боевые действия и побеждать в быстротечных конфликтах высокой интенсивности по всему периметру государственной границы Китая. При этом особое внимание уделяется развитию военно-воздушных и военно-морских сил как основного средства сдерживания возможной агрессии.
83
Ս. Գրիեյաև
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Изменение акцента в американской внешней политике на проблемы борьбы с терроризмом уменьшило внешнеполитическое давление на Китай, открыв новые возможности по усилению его позиций не только в регионе, но и во всем мире. Отвечая на изменение военно-политической ситуации в мире, военно-политическое руководство КНР, по мнению ряда экспертов, ускорило темпы проведения реформы и модернизации вооруженных сил, направленных на скорейшее решение тайваньской проблемы.
В то же время целый ряд действий американских вооруженных сил, предпринятых в последнее время (вторжение в Афганистан, размещение вооруженных сил США в Средней Азии и т.д.), привел к осознанию руководством Китая того факта, что основная цель проводимой США кампании состоит в скорейшем окружении Китая, обеспечении возможности его блокады и изоляции от внешнего мира.
Как отмечается в ряде прогнозных исследований, Китай становится главным экономическим и военным конкурентом Соединенных Штатов в наступившем столетии. Однако, несмотря на наличие такого серьезного противника, американцы серьезно недооценивают важность понимания стратегического наследия Китая, его Великой стратегии и роли информационной войны в поддержке этой стратегии. Существующий сегодня в США уровень развития приемов и методов анализа не позволяет полностью постичь то сильное и глубокое воздействие, которое восточное стратегическое наследие оказывает на действия Китая.
Вместе с тем, несмотря на то, что за последние годы Китай добился существенного роста военного потенциала за счет поставок в войска новых систем вооружения и изменения основных положений военной стратегии, в настоящее время Китай не имеет достаточно возможностей для проецирования необходимой военной силы вне национальных границ, что не позволяет говорить о возможности силового решения тайваньской проблемы в ближайшие годы.
Таким образом, полагают американские военные эксперты, фокус краткосрочных и среднесрочных мероприятий по трансформации сил общего назначения НОАК будет сосредоточен на активной подготовке к возможной эскалации напряженности в Тайваньском проливе с учетом возможного вмешательства в конфликт и Соединенных Штатов. При этом в качестве целей ставится не только завоевание превосходства над вооруженными силами Тайваня, но и склонение США к скорейшему выходу из конфликта путем нанесения существенных потерь. Основной акцент при этом будет сделан на развитие асимметричных методов вооруженной борьбы.
84