Научная статья на тему '«Ուղեղային կենտրոնները» Եվ ազգային անվտանգությունը'

«Ուղեղային կենտրոնները» Եվ ազգային անվտանգությունը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
328
49
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գացիկ Հարությունյան

Արդի դարաշրջանում ազգային անվտանգությունն, ավելի, քան երբևէ, պայմանավորված է առկա մտավոր ռեսուրսների քանակով որակով, ինչպես նաև հասարակության՝ այդ ռեսուրսներն ազգային շահերին համապատասխան կազմակերպելու օգտագործելու կարողությամբ։ Հայտնի է, որ, բացի ակադեմիական բնույթի ինստիտուտներից համալսարաններից, մտավոր ռեսուրսների կազմակերպման կարևոր ձևաչափ են հատուկ հետազոտական կենտրոնները, այսպես կոչված think tank-երը։ Նման կառույցները հայկական տեղեկատվական տարածքում ընդունված է անվանել «ուղեղային կենտրոններ» (ՈՒԿ)։ Հատկանշական է, որ Արևմուտքում ՈՒԿ-ները հաճախ անվանում են «մտքի ֆաբրիկաներ», կազմակերպություններ, որոնք «ազգային շահեր են արտադրում» կամ «գաղափարախոսություն ստեղծում»՝ դրանով իսկ ավելի դինամիկ նշանակություն հաղորդելով դրանց։ Բնութագրական է նաև, որ կայացած ՈՒԿ կառույցներում հաճախ տեղ են գտնում նաև կրթական կենտրոններ, որոնց նպատակն է ազգային էլիտան գաղափարական ստեղծագործ կադրերով համալրելը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

«

В современную эпоху национальная безопасность больше чем когда-либо обусловлена количеством и качеством имеющихся интеллектуальных ресурсов, а также способностью общества организовать и использовать эти ресурсы в соответствии с национальными интересами. Известно, что, помимо институтов академического характера и университетов, важным форматом организации интеллектуальных ресурсов являются специальные исследовательские центры, так называемые «мозговые центры» (МЦ) или think tank-и. На основе анализа данных, представленных в исследовании The Think Tanks and Civil Societies Programm, показано, что интенсивность роста количества think tank-ов коррелируется с глобальными военно-политическими тенденциями. Вместе с тем сделан вывод, что сформированные на постсоветском пространстве МЦ не всегда работают, согласно классическому определению, в контексте «производства национальных интересов» и зачастую обслуживают интересы третьих стран. Однако при определенных условиях МЦ могут сыграть важную роль не только в плане аналитического обслуживания актуальных политических вопросов, но и, в частности в Армении, послужить своего рода «локомотивом» для развития ряда научных направлений.

Текст научной работы на тему ««Ուղեղային կենտրոնները» Եվ ազգային անվտանգությունը»

«ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Գացիկ Հարությունյան՛

Արդի դարաշրջանում ազգային անվտանգությունն, ավելի, քան երբևէ, պայմանավորված է առկա մտավոր ռեսուրսների քանակով և որակով, ինչպես նաև հասարակության այդ ռեսուրսներն ազգային շահերին համապատասխան կազմակերպելու և օգտագործելու կարողությամբ։ Հայտնի է, որ, բացի ակադեմիական բնույթի ինստիտուտներից և համալսարաններից, մտավոր ռեսուրսների կազմակերպման կարևոր ձևաչափ են հատուկ հետազոտական կենտրոնները, այսպես կոչված think tank-երը. Նման կառույցները հայկական տեղեկատվական տարածքում ընդունված է անվանել «ուղեղային կենտրոններ» (ՈԻԿ): Հատկանշական է, որ Արևմուտքում ՈԻԿ-ները հաճախ անվանում են «մտքի ֆաբրիկաներ», կազմակերպություններ, որոնք «ազգային շահեր են արտադրում» կամ «գաղափարախոսություն ստեղծում» դրանով իսկ ավելի դինամիկ նշանակություն հաղորդելով դրանց: Բնութագրական է նաև, որ կայացած ՈԻԿ կառույցներում հաճախ տեղ են գտնում նաև կրթական կենտրոններ, որոնց նպատակն է ազգային էլիտան գաղափարական և ստեղծագործ կադրերով համալրելը:

Դասական «ուղեղային կենտյաններ»

Որոշ փորձագետներ կարծում են, որ առաջին ՈԻԿ օրինակ կարող է ծառայել Ճ1ճդ. կեսին ստեղծված պրուսական գլխավոր շտաբը ռազմական ձևով կազմակերպված տեղեկատվական-մտավոր ռեսուրս, որը հետո ստացավ «բանակի ուղեղ» անվանումը: Իսկ այսօրվա մեր պատկերացումներին մոտ առաջին ՈԻԿ֊ները (ինչպիսին է, օրինակ, Բրուքինգի ինստիտուտը), ստեղծվել են ԱՄՆ-ում, դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Սակայն ՈԻԿ֊ների քանակական և որակական աճ Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտից հետո և հատկապես Առաջին սառը պատերազմի թեժ ժամանակներում: ԱՄՆ-ից հետո ՈԻԿ «մոդան» անցավ Եվրոպա և այլ երկրներ:

* «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն:

5

ԳՀարություեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Այսօր դասական ՈԻԿ-եերի և հատկապես այն ՈԻԿ-եերի խնդիրը, որոնք իրենց հասարակություններում իեստիտուցիոեալ կարգավիճակ եե ստացել, ազգային անվտանգության համատեքստում միջազգային հարաբերությունների, հասարակական գիտությունների և առաջավոր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարների, հեռանկարային նախագծերի, հայեցակարգերի, տարաբնույթ ռազմավարական և մարտավարական մշակումների ու փորձագիտական խորհրդատվությունների տրամադրումե է պե-տակաե-քաղաքակաե (երբեմն կրոնական) կառույցներին և ազգային կապիտալը ներկայացնող ըեկերություեեերիե [1, 2]: Օրինակ, ամերիկյան RAND կորպորացիան (ի դեպ, աշխարհում առաջին կազմակերպությունն է, որը ստացել է «մտքի ֆաբրիկա» անվանումը) Առաջին սառը պատերազմի տարիներին զգալի ավանդ է ներդրել «միջուկային զսպման ռազմավարության» մշակման գործում (չմոռանալով այդ գործում Ջորջ Քեեաեի, իսկ հետագայում եաև Հեերի Քիսիեջերի ավանդը): RAND-ի ակտիվում եե բազմաթիվ մշակումներ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում «տեղեկատվական պատերազմ» և «ցաեցակեետրոե տեղեկատվական համակարգ» հասկացությունների գիտական մեկնաբանությունը, դրանց հետագա հայեցակարգայիե կատարելագործումը և փոխակերպումը կիրառական տեխնոլոգիաների: Այդ մշակումներն այսօր դրված եե ԱՄՆ ռազմաքաղաքական ռազմավարության հիմքում (տես, օրինակ, [3]): ՈԻԿ-եերի մի մասը մասնագիտանում է տեխնոլոգիական ոլորտի մշակումներում: Օրինակ, DARPA-ե (Պեետագոեի հետազոտական դեպարտամենտը) կիրառության մեջ դրեց համաշխարհային սարդոստայնը Ինտերնետը: Որոշ ՈԻԿ-եեր իրենց նորարարական մշակումների հիման վրա զարգացման որոշակի փուլում սկսում եե հաջողությամբ իրականացնել եաև զուտ կոմերցիոն նախագծեր, կամ էլ նման նախագծերի համար համապատասխան մասնաճյուղեր կամ ընկերություններ եե ստեղծում: Մասնավորապես, այդպիսի գործունեության արդյունք եե այսօր մեծ տարածում ունեցող համակարգչային «ռազմավարական խաղերը»:

Այսօր Միացյալ Նահանգներում գործում է շուրջ 1800 ՈԻԿ, որոնք հետազոտություններ և մշակումներ եե կատարում կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Ըստ փորձագիտական մոտեցումների ազգային ՈԻԿ-եերի համակարգի առկայությունը և զարգացման աստիճանը հասարակության զարգացման չափանիշ եե հանդիսանում և, այդպիսով, անմիջականորեն հարաբերվում եե հասարակության և պետության Ազգային անվտանգության (ԱԱ) մակարդակի հետ: Կասկած չի հարուցում, որ եաև (եթե ոչ գլխավորապես) իր մտավոր ռեսուրսների և ՈԻԿ-եերի զարգացած եեթակառուցվածքի շնորհիվ է ԱՄՆ-ը զբաղեցնում առաջատար ռազմաքաղաքական և տնտեսական դիրքեր աշխարհում:

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

ԳՀարություեյաե

Միացյալ Նահանգների առաջնությունն այս բնագավառում հուշում է, որ ՈԻԿ֊ների արդյունավետ գործառնությունը հնարավոր է միայն այն երկրներում և հասարակություններում, որտեղ առկա են հետևյալ նախապայմանները.

• իշխանությունները, կապիտալը և ընդհանրապես հասարակությունը ոչ միայն կարևորում են մտավոր ռեսուրսների գործոնը երկրի պետական, ռազմաքաղաքական և տնտեսական համակարգում, այլև ապահովում են անհրաժեշտ պայմաններն այդ ոլորտի զարգացման համար,

• գոյություն ունի համապատասխան ակադեմիական և բուհական գիտա֊ կան միջավայր, որը սնում է ՈԻԿ-ներին անհրաժեշտ կադրերով և հայե֊ ցակարգային մոտեցումներով. իզուր չէ, որ ՈԻԿ֊ներն անվանում են ին-տերֆեյս (հաղորդակցություն) ակադեմիական գիտության և կառավարության միջև,

• պետական համակարգն ունակ է ՈԻԿ֊ներից ստացված արդյունքները ներդնել որոշումներ ընդունելու մեխանիզմում և գործնական հարթությունում,

• արդյունավետ մեխանիզմների առկայություն, որոնք ապահովում են դրական հետադարձ կապն ՈԻԿ֊ների ու բիզնես֊կառույցների միջև:

Որպես կանոն, այսօր զարգացած երկրների ՈԻԿ֊ները կառավարվում են ցանցային եղանակով, նրանց գործունեությունը համակարգվում է «փափուկ ռեժիմով», պահպանվում են փոխլրացման և մրցակցության սկզբունքները: Այսօրինակ համակարգը միանգամայն արդյունավետ է և հաճախ սիներ֊ գետիկ էֆեկտ է տալիս, այնինչ այդ կազմակերպչական կանոնների խախտումը ազգային ՈԻԿ֊ները կարող է վերածել ընդամենը ատրիբուտիկայի:

Միևնույն ժամանակ, ՈԻԿ ցանցի ստեղծումն աշխատատար և երկարատև գործընթաց է, որը պահանջում է ձևավորել համապատասխան «դպրոցներ» և ավանդույթներ, ստեղծարար կադրերի պատրաստման զանազան մեթոդիկաների կիրառում (օրինակ, ամերիկյան RAND-ը օժտյալ անձանց ընտրում է դպրոցի տարրական դասարաններից):

ՈԻԿ համակարգն, ինչպես նշեցինք, առավել զարգացած և ինստիտու֊ ցիոնալ բնույթ ստացավ Միացյալ Նահանգներում: Սակայն այսօր շատ երկր֊ ներում հիմնվել են համանման կառույցներ, որոնք ունեն իրենց հասարակություններին բնորոշ առանձնահատկություններ: Բնական է, որ գլոբալ ռազմաքաղաքական և տնտեսական փոփոխությունները հարկադրում են էվոլյուցիայի ենթարկվել նաև ՈԻԿ-ներին:

7

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Որոշ նոր միտումներ ՈԻԿգործունեությունում

Վերլուծական գրականությունում կարելի է հանդիպել այն ենթադրությանը, որ առաջատար որոշ ՈԻԿ֊ներ այսօր հետապնդում են կորպորատիվ շահեր, որոնք որոշակի դեպքերում կարող են ավելի նախընտրելի լինել, քան ազգա֊ յինը [4]: Նաև տպավորություն է ստեղծվում, թե «պոստդեմոկրատիայի» պայ֊ մաններում ՈԻԿ֊ների գործունեությունը հասարակական գիտությունների ոլորտում նեղանում է, և դրանք որոշակի իմաստով սկսում են ավելի շուտ սպասարկել կառավարական-օլիգարխիական սիմբիոզ կառույցների PR-ը, քան երկրի և ողջ հասարակության ազգային շահերը (տե ս, օրինակ, [5]): Այս մասին անուղղակիորեն վկայում են նաև 1900-2004թթ. շրջանում մեկ տարվա ընթացքում հիմնված ՈԻԿ֊ների թվի մասին այն տվյալները, որոնք բերված են ՈՒԿներին նվիրված հետազոտությունում (The Think Tanks and Civil Societies Programm, 20081 և որոնք այս խիստ հետաքրքիր աշխատանքի հեղինակները ոչ մի կերպ չեն մեկնաբանում (տե ս նկ. 1): Փորձենք անել դա հիմք ընդունելով քաղաքական իրավիճակի էվոլյուցիան աշխարհում:

Նկ. 1

Մեկ տարվա ընթացքում հիմնված ՈԻԿ-նեըիթիվը (1900 - 2004թթ.)

Number of New Think Tanks Established Per Year

Year

1 The Think Tanks and Civil Societies Programm, 2008,

http://www.sas.upenn.edu/irp/documents/2008_Global_Go_To_Think_Tanks.pdf,

http://www.foreignpolicy.com/files/2008_Global_Go_To_Think_Tanks.pdf.

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

ԳՀարություեյաե

Ինչպես տեսնում ենք նկարից, նոր ՈԻԿ-ների թվի առավելագույն աճը տեղի է ունեցել 1976, 1985-1988 և 1992-1996թթ.:

Աճի առաջին վերելքը, ամենայն հավանականությամբ, կապված է յոթա-նասունական թվականներին ԱՄՆ-ԽՍՀՄ դիմակայության սրացման հետ: Այն ժամանակ ՈԻԿ-ները խիստ անհրաժեշտ էին Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին որպես «սովետների» դեմ պայքարի արդյունավետ քաղաքականության մշակման գործիքներ, այսինքն ՈԻԿ-ներն ամբողջովին «աշխատում» էին իրենց պետության համար:

Առավելագույն երկրորդ աճը նկարում (1985-1988թթ.), հավանական է, պայմանավորված է ԽՍՀՄ-ում «վերակառուցման» քաղաքականությամբ: Այդ փուլը պահանջում էր վերիմաստավորել նոր իրավիճակը և մշակել ռազմավարություն, որը կտարբերվեր նրանից, ինչ կար Սառը պատերազմի ժամանակ: Համապատասխանաբար, պահանջվում էին նոր կազմակերպություններ և նոր, ոչ ավանդական մտածողությամբ մարդիկ:

Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ ՈԻԿ-ների տարեկան աճը 1992-1996թթ. կապված էր նման կառույցների կազմավորմամբ արդեն նախկին ԽՍՀՄ և «սոցիալիստական ճամբարի» երկրներում, ինչպես նաև Չինաստանում Դեն Սյաոպինի բարեփոխումների արդյունքում: Հայտնի է, որ այդ ՈԻԿ-ները (ավելի հաճախ հասարակական կազմակերպությունների NGO-ների կազմակերպչական ձևաչափում) մեծ մասամբ ֆինանսավորվում էին «դրսից» և իրենց գործունեության երկրում ակտիվորեն առաջ էին քաշում ազատական և ժողովրդավարական ուղղվածության նախագծեր: Պատահական չէ, որ հեղինակները տվյալ երկրում ՈԻԿ-ների առկայությունը և քանակը հետագայում հարաբերակցում են այդ երկրում «քաղաքացիական հասարակության» ձևավորման հետ: Ստացվում է, որ այդօրինակ ՈԻԿ-ներն աշխատել են այն երկրների ազգային շահերի համար, որոնք միշտ չէ, որ ուղղակիորեն կարող էին համընկնել այն երկրների ազգային շահերին, որոնցում գտնվել են այդ ՈԻԿ-ները: Դրա նյութականացված օրինակներն են հաջող և անհաջող «գունավոր հեղափոխությունները» հետխորհրդային տարածքում, այդ թվում և Հայաստանում, որոնցում նման կարգի NGO-ները կարևոր դերակատարում են ունեցել: Արդյունքում փոքր-ինչ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. դասական սահմանման համաձայն ՈԻԿ-ներն իսկապես «ազգային շահեր են արտադրել», բայց ոչ այնքան այն երկրի համար, որտեղ գործել են: Սա, իր հերթին, խոսում է այն մասին, որ ընդհանուր վիճակագրության մեջ ՈԻԿ-ների թվի աճը, առնվազն որոշ դեպքերում, անհրաժեշտ է վերագրել ոչ թե հետ-խորհրդային երկրներին, այլ այդ նույն ԱՄՆ-ին և արևմտաեվրոպական պետություններին:

9

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Հետաքրքրական է նաև, որ որոշ դեպքերում ազգային (ավելի ճիշտ տվյալ դեպքում քվազիազգայիԱ) ՈԻԿ֊ներն աշխատել են ոչ այնքան որոշակի երկրների շահերի, որքան հենց հովանավորող (երբեմն անդրազգային) կազ֊ մակերպությունների շահերի համար ելնելով ազգայինի հանդեպ կորպորա֊ տիվ շահերի գերակշռության հիշյալ միտումից:

Հատկանշական է, որ 2000 թվականից սկսվում է տարեկան աճի ցուցա֊ նիշի կտրուկ անկում, և 2004թ. այն հավասարվում է անցյալ դարի կեսերին բնորոշ մեծություններին: Հնարավոր է, որ դա կապված է ՈԻԿ շուկայի բնական «գերհագեցման» հետ, բայց չի կարելի նաև բացառել հետևյալ վարկածը:

2000-2004 թվականները համընկնում են միաբևեռ համակարգի ձևավորման (ԱՄՆ էքսպանսիան Աֆղանստանում և Իրաքում) և «պոստդեմոկրատիա-յի» դարաշրջանն սկսվելու գագաթնակետի հետ: Նոր իրադրությունում հայտնի չափով փոխվեցին նաև պետության գործառույթները. ի հայտ եկավ պետությունների «անսահմանափակ տնտեսությունում սահմանափակ կառավարությամբ» կառույցների փոխակերպման միտումը [5]: Միանգամայն հնարավոր է, որ նոր պայմաններում ավանդական ՈԻԿ-ները կորցրել են իրենց ակտուալությունը և երբեմնի գրավչությունը, և փոխարենն սկսել են ստեղծվել այլ տեսակի կազմակերպություններ PR ընկերություններ և այլն: Միևնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ բազմաբևեռ աշխարհակարգի (իր նոր մարտահրավերներով) մեր աչքերի առջև տեղի ունեցող կայացումը նոր ազդակ կհաղորդի ՈԻԿ ինստիտուտի զարգացմանը, և անուղղակիորեն այդ մասին վկայում է հենց ՈԻԿ-ներին նվիրված հետազոտությունների թվի աճը:

ՈԻԿ-ների գլոբալ վարկանիշը

2009թ. Փենսիլվանիայի համալսարանը վերը նշված նախագծի շրջանակում հրապարակեց այն ՈԻԿ-ների նոր գլոբալ վարկանիշը (The Think Tank Index1), որոնք զբաղվում են հանրային քաղաքականության, տնտեսության, սոցիալական ոլորտի, անվտանգության, էկոլոգիայի և այլնի հետազոտությամբ: Աշխարհի առաջատար ՈԻԿ-ների այդ առաջին համընդգրկուն վարկանիշը կազմվել է մի քանի հազար գիտնականների և փորձագետների շրջանում անցկացված հարցախույզի հիման վրա:

Համաձայն այդ փաստաթղթի աշխարհի 170 երկրներում հաշվվում է մոտ 5,5 հազար ՈԻԿ, իսկ միայն ԱՄՆ-ում գործում է 1777 ՈԻԿ, այսինքն ԱՄՆ-ում է գտնվում աշխարհի բոլոր ՈԻԿ-ների ավելի քան 30%-ը, և այդ երկիրը ոլորտի աներկբա առաջատարն է: Հայտնի է նաև, որ 2009թ. ԱՄՆ-ում գիտական հետազոտությունների վրա ծախսվել է $382 մլրդ, այսինքն գիտության վրա աշխարհում կատարվող բոլոր ծախսերի մոտ 32%-ը: Այս երկրում

1 http://www.scribd.mm/The-Thmk-Tanks-and-Cml-Societies-Program/d/26565307.

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35), 2011թ.

ԳՀարություեյաե

գործում եե մոտ 4300 համալսարան և քոլեջ (դրաեցից 200-ը հետազոտական համալսարան1 11) և 20 հազար գիտահետազոտական ինստիտուտ (ԳՀԻ): Եթե հետևենք այն տրամաբանությանը, որ ՈԻԿ-ները կամուրջ են գիտության (ԳՀԻ) և իշխանությունների միջև, ապա կստանանք ՈԻԿ-ների և ԳՀԻների միջև հարաբերակցությունը մեկը տասի մակարդակով: Նշենք նաև, որ ամերիկյան ՈԻԿ-ները սերտ կապեր ունեն բրիտանական նման կառույցների հետ, որոնք զբաղեցնում են աշխարհում երրորդ տեղը 283 ՈԻԿ, այսինքն կարելի է խոսել անգլո-սաքսոնական որոշակի ավանդույթի, մշակույթի և այդ ոլորտում գերիշխանության մասին:

ԱՄՆ-ին ՈԻԿ-ների քանակով հետևում են. Չինաստանը 428, մեծ Բրի-տանիան 28յ, Գերմանիան 186, Ֆրանսիան 165, Արգենտինան 122, Հնդկաստանը 121, Ճապոնիան 105, Կանադան 94 և Իտալիան 87:

Հետխորհրդային տարածքում ՈԻԿ-ները տեղաբաշխված են հետևյալ կերպ. Ռուսաստանում 107, Ուկրաինայում 45, Էստոնիայում 15, Լիտվայում, Բելառուսում 12-ական, Ղրղզստանում և Լատվիայում 9-ական, Ղազախս-տանում և Ուզբեկստանում 8-ական, Տաջիկստանում 6, և ցուցակը եզրափակում է Մոլդովան 5:

Հայաստանում և տարածաշրջանի նրա հարևան երկրներում պատկերն այսպիսին է. Իսրայելում գործում է 48 ՈԻԿ, Թուրքիայում 21, Վրաստանում 14, Հայաստանում և Ադրբեջանում 13-ական, Իրանում 12:

Վարկանիշը կազմողներն առաջին տեղը հատկացրել են հասարակական գիտությունների, մունիցիպալ կառավարման, արտաքին քաղաքականության և համաշխարհային տնտեսության մեջ մասնագիտացող Բրուքինգսի ինստիտուտին (Brookings Institution), որը հիմնվել է 1916թ. ամերիկացի բիզնեսմեն Ռոբերտ Բրուքինգսի կողմից: Ինստիտուտը գտնվում է Վաշինգտո-նում, տարեկան բյուջեն կազմում է $60,7 մլն: Ըստ հետազոտության հեղինակների հենց այս կազմակերպությունն է առավել մեծ ազդեցություն գործում ԱՄՆ պետական քաղաքականության վրա. հետաքրքիր է, որ Ջ.Բուշ-կրտսերի կառավարման տարիներին փորձագիտական միջավայրում ընդունված էր, որ առավել ազդեցիկ ՈԻԿ-ն ԱՄՆ-ում Heritage Foundation-ը և American Enterprise Instituted են, որտեղ մշակվել են «նեոկոնների» առավել մասշտաբային նախագծերը և որոնք այսօր ԱՄՆ-ում զբաղեցնում են 5-րդ և 8-րդ տեղերը:

Իսկ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների ՈԻԿ-ների լավագույն տասնյակը հետևյալն է.

1. Բրուքինգսի ինստիտուտ (Brookings Institution),

2. Արտաքին քաղաքականության խորհուրդ (Council on Foreign Relations),

3. Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամ (Carnegie Endowment for International Peace),

4. ՌԵՆԴ կորպորացիա (RAND Corporation),

1 http://www.strf.ru/material.aspx?CatalogId=221&d_no=26959.

11

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

5. «Ժառանգություն» հիմնադրամ (Heritage Foundation),

6. Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոն (Woodrow Wilson International Center for Scholars),

7. Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոն (Center- for Strategic and International Studies),

8. Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ (American Enterprise Institute),

9. Կատոնի ինստիտուտ (Cato Institute),

10. Հուվերի ինստիտուտը (Hoover Institution) և իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կիսել են 10-րդ տեղը։

«Նորարարական գաղափարներ» անվանակարգում լավագույնը դարձավ Կատոնի ինստիտուտը։ Լավագույնները, որ «կարողանում են քաղաքականություն անել», անվանվել են RAND Corporation-֊ը և Urban Institute-ը։ Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդը (The European Council on Foreign Relations) զբաղեցրեց առաջին տեղը «նոր ուղեղային կենտրոնների», այսինքն նրանց մեջ, որոնք ստեղծվել են վերջին հինգ տարիների ընթացքում։

Միացյալ Նահանգներից դուրս ՈԻ Կ-ների վարկանիշը գլխավորում են բրիտանացիները (տե ս Աղյուսակ 1)։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է այն, որ կոնտինենտալ Եվրոպայում թվաքանակով գերակշռում են գերմանական ՈԻԿ-ները, ինչը կարծես թե հաստատում է այն միտումը, որ Գերմանիան ձգտում է առաջատար դիրք զբաղեցնել Եվրոպայում և ԱՄՆ-ից ավելի անկախ արտաքին և ներքին քաղաքականություն վարել։

Աղյուսակ 1

Կազմակերպության անվանումը Եխւիրը

1 Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Չեթեմ հաուգ) (Chatham House) Միացյալ Թագավորությ ուն

2 Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ (International Institute for Strategic Studies) Միացյալ Թագավորությ ուն

3 Խաղաղության հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտ (Stockholm International Peace Research Institute) Շվեդիա

4 Միջազգային զարգացման ինստիտուտ1 (Overseas Development Institute) Միացյալ Թագավորությ ուն

5 Եվրոպական քաղաքականության ուսումնասիրման կենտրոն (Centre for European Policy Studies) Բելգիա

6 «Թրանսփերենսի ^թե^եջ^^» ինստիտուտ (Transparency International) Գերմանիա

7 Միջազգային հարաբերությունների գերմանական խորհուրդ (German Council on Foreign Relations) Գերմանիա

8 Միջազգային գործերի և անվտանգության գերմանական ինստիտուտ (German Institute for International and Security Affairs) Գերմանիա

9 Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտ (French Institute of International Relations) Ֆրանսիա

10 Ադամ Սմիթի ինստիտուտ (Adam Smith Institute) Միացյալ Թագավորությ ուն

1 Overseas Development Institute անվանման թարգմանությունը փոքր-ինչ պայմանական է։

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

ԳՀարություեյաե

Արևելյան Եվրոպայի լավագույն հետազոտական կենտրոնների տասնյակը ներկայացված է Աղյուսակ 2-ում։

Աղյուսակ 2

Կազմակերպոէթյաև անվանումը Եր էփրը

1 Քարնեգիի մոսկովյան կենտրոն Ռուսաստան

2 ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ Ռուսաստան

3 Տնտեսական և սոցիալական հետազոտությունների կենտրոն Լեհաստան

4 Կենտրոնական Եվրոպայի համալսարանի քաղաքական հետազոտությունների կենտրոն Հունգարիա

5 Հայեկի հիմնադրամ Սլովակիա

6 Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոն Ուկրաինա

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

7 Ազատ շուկայի Լիտվայի ինստիտուտ Լիտվա

8 Միջազգային գործերի լեհական ինստիտուտ Լեհաստան

9 Ազատական ռազմավարության կենտրոն Բուլղարիա

10 Ազատական ինստիտուտ Չեխիայի Հանրապետություն

Ուշագրավ է, որ առաջին տեղն այս ցուցակում զբաղեցնում է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնը, որը փաստորեն ամերիկյան անդրազգային ՈԻԿ մասնաճյուղն է։ Նշենք նաև, որ երկրորդ տեղում Ռուսաստանի ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտն է, որը բարձր կարգավիճակ ուներ նաև խորհրդային դարաշրջանում:

Խորհրդային և հետխոյւհյւդայիևիյաղություհհեր

ԽՍՀՄ-ում գործում էին մի ամբողջ շարք կազմակերպություններ, որոնք, ունենալով խորհրդային համակարգին բնորոշ առանձնահատկություններ, այս կամ այն չափով իրականացնում էին ՈԻԿ-ին հատուկ գործունեություն հասարակական գիտությունների բնագավառում: Նման տիպի ամենահայտնի կառույցներից էին Խորհրդայի Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ ԿԿ) համապատասխան բաժինների կողմից ուղղորդվող «էլիտար» և գերազանցապես Մոսկվայում տեղակայված ակադեմիական ինստիտուտները. օրինակ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտը, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որոնք հաջողությամբ գործում են նաև այսօր: Այդ ՈԻԿ-ներն ուղղակիորեն սպասարկել են տերության քաղաքական ղեկավարությանը «կենտրոնին», արտաքին և ներքին քաղաքականության ոլորտի մոնոպոլիստին: Դատելով հուշագրություններից, և որ շատ ավելի կարևոր է, ամփոփիչ արդյունքներից խորհրդային ՈԻԿ-ների ավելի արդյունավետ գործունեությանը սկզբունքորեն խանգարում էր գաղափարախոսական դրույթների դոգմատիկ լինելը:

Նշենք նաև, որ այդ դարաշրջանում ԽՍՀՄ-ում գործում էին բազմաթիվ փակ ինստիտուտներ «փոստարկղեր», որոնք մշակումներ էին կատարում ոչ

13

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

միայն տեխնոլոգիական ոլորտում, այլև սոցիոլոգիայի և հոգեբանության բնագավառում: Սակայն նման ՈԻԿ-ների գործունեության մասին մեզ չափազանց քիչ բան է հայտնի։

Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ փլուզվեց նաև այդ երկրի գիտական համակարգը, դրա հետ միասին նաև ՈԻԿ համակարգը։ Հայտնի է, որ խորհրդային գիտատեխնոլոգիական ներուժը քայքայելը Սառը պատերազմի գծով ԽՍՀՄ հակառակորդների ՈԻԿ-ների հիմնական խնդիրներից էր: Օրինակ, գիտական ոլորտում «սովետների» դեմ պայքարի մեթոդիկաների մի ամբողջ համալիր («Կեղծ նպատակ», «Մեր առաջնորդը», «Փչացած զենք» և այլն) է ներկայացված, մասնավորապես, «Silver Key» փաստաթղթում [6, с. 406]: Բնականաբար, համակարգային կոլապսից չխուսափեց նաև հայկական գիտությունը: Բավական է նշել, որ այսօր Երրորդ հանրապետությունում գիտությանը տրամադրվում է տասնյակ անգամ քիչ, քան խորհրդային տարիներին1:

ՈԻԿ-ները Հայաստանում

Հայտնի է, որ միութենական հանրապետություններում հիմնականում կատարում էին «կենտրոնի» հրահանգները և այդ պատճառով առանձնապես սեփական ՈԻԿ-ներ ունենալու անհրաժեշտություն չէին զգում: Բայց թվում է, որ անգամ ցանկության դեպքում միութենական հանրապետություններն այն ժամանակներում գոյություն ունեցող կենտրոնացման պայմաններում միշտ չէ, որ կարող էին իրենց թույլ տալ ստեղծել նման կառույցներ: Այսպիսով, ՈԻԿ տիպի կառույցներ կազմակերպելու, ստեղծելու, գործառության մեջ դնելու մշակույթը, հազվադեպ բացառություններով, միութենական հանրապետություններում, այդ թվում և Հայաստանում, չձևավորվեց1 2: Այս համատեքստում հատուկ տեղ էին զբաղեցնում հայկական Սփյուռքին ուղղված հետազոտությունները, բայց դրանք էլ, որպես կանոն, կատարվում էին այն երկրների իրավիճակի ուսումնասիրման համատեքստում, որտեղ գտնվում էին հայկական համայնքները. «կենտրոնը» հասկանում էր ԽՍՀՄ-ի հանդեպ ընդհանուր առմամբ լոյալ հայկական գործոնի կարևորությունը և նրա նշանակությունն արտաքին քաղաքական ոլորտում գործերը վարելու համար, ուստիև «պատվերներն» այս ուղղությամբ «իջեցվում» էին Երևանին: Հատկանշական է, որ առայսօր Հայաստանի որոշ ակադեմիական

1 Միևնույն ժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ անգամ այդ սուղ միջոցները, մասնավորապես հումանիտար ոլորտում, միշտ չէ, որ նպատակահարմար են տնօրինում: Երբեմն ֆինանսավորվում են հետազոտություններ, որոնք հրատապ չեն և նույնիսկ մարգինալ բնույթ են կրում, իսկ աշխարհով մեկ սփռված Հայության հիմնարար խնդիրների վերաբերյալ հետազոտություններն անտեսվել են և միայն վերջերս են վերսկսվել շնորհիվ նորաստեղծ Սփյուռքի նախարարության ջանքերի: Հատկանշական է նաև, որ չնայած ֆինանսների ծավալների կրճատմանը, ամենևին չի կրճատվել գիտական կոչումներ ստացողների թիվը. այդ գործընթացն այսօր այլ, ակնհայտորեն ոչ գիտական իմաստավորում է ձեռք բերել:

2 Նկատի է առնվում հումանիտար ոլորտը, այնինչ իրավիճակը միանգամայն այլ էր բնական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ, շնորհիվ առանձին տաղանդավոր մարդկանց և ազգային առանձնահատկությունների, Երկրորդ հանրապետությունում գործում էին համամիութենական, երբեմն էլ նույնիսկ համաշխարհային մակարդակի առաջատար գիտական և տեխնոլոգիական կենտրոններ:

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

ԳՀարություեյաե

իեստիտուտեերում, անգամ նմանատիպ գիտական արտադրանքի իրական պատվիրատուի բացակայության պայմաններում, շարունակվում են հետազոտություններն այս ուղղությամբ և այդ նույն ոգով։

Այսօր հանրապետությունում, ըստ մեր գնահատումների, գործում է ՈԻԿտիպի մոտ 30 հաստատություն (ինչպես նշել ենք, 2010թ. The Think Tank Index-ում գրանցված է դրանցից 13-ը): Սակայն մեծ մասը պատվերներ և համապատասխան նյութական աջակցություն ստանում է այլ երկրներից և միջազգային կազմակերպություններից: Այդ հաստատությունների աշխատանքները կողմնորոշված են դեպի պատվիրատուները և, այդպիսով, միշտ չէ, որ կարող են, ինչպես վերը նշեցինք, ծառայել մեր ազգային շահերին: Սակայն սա չի նշանակում, թե հարկավոր է անտեսել այդ կենտրոնների գործունեությունը և չփորձել օգտագործել դրանք հօգուտ մեր ազգային շահերի: Այս առումով հատկապես կարևոր են սոցիոլոգիական, տնտեսական և էկոլոգիական ոլորտների հետազոտությունները, որոնց արդյունքների համալիր վերլուծությունը կարող է օգտակար լինել: Այլ բան է, որ միջազգային կառույցների պատվերով իրականացված աշխատանքների արդյունքները միշտ չէ, որ լրիվ հասանելի են լինում հայ հասարակությանը:

2000թ. սկսած, երբ Հայաստանի տնտեսությունն սկսեց վերականգնվել, պետական-քաղաքական ընտրանու առանձին ներկայացուցիչների նախաձեռնությամբ նույնպես սկսեցին հիմնվել ազգային պատվերներ կատարող ՈԻԿ-ներ: Նշենք, որ նրանց գործունեության սկզբնական փուլում կային անբարենպաստ շատ գործոններ, որոնցից նշենք միայն մի քանիսը.

• պետական, ազգային, քաղաքական, ինչպես նաև բիզնես-կառույցների անվստահությունը մտավոր, մասնավորապես հայրենական մտավոր արտադրանքի հանդեպ1,

• ազգային գիտության անբավարար վիճակը, հատկապես ԱԱ տեսակետից ակտուալ ոլորտներում, ինչով էլ, իր հերթին, պայմանավորված է փորձագիտա-վերլուծաբանական հանրության ոչ այնքան բավարար մակարդակը,

• ՈԻԿ տիպի կառույցների ձևավորման, կառավարման և օգտագործման մշակույթի ընդհանուր պակասը քաղաքական ընտրանու և փորձագիտական հանրության ներսում:

Վերջինի հետ կապված նշենք, որ խոսքը միայն նրա մասին չէ, որ ՈԻԿ արտադրանքը գերազանցապես պետք է պատվիրովի բնույթի լինի և դրանով իսկ ավելի արդյունավետորեն ներառվի որոշումների ընդունման մեխանիզմում: Հայաստանում ստեղծված հետխորհրդային իրողություններում, հաշվի առնելով հասարակական գիտությունների ոլորտում ընդհանուր առմամբ տի-

1 Փորձագիտական հանրությունում դա ընդունված է որակել որպես «ներմուծողի» հոգեբանության արտահայտություն: Հայության առնչությամբ նման անվստահությունը հատուկ է նաև Սփյուռքի ազգային և տնտեսական կառույցների ներկայացուցիչներին:

15

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

րող ոչ այնքան նպաստավոր իրավիճակը, պետության կողմից ֆինանսավորվող ՈԻԿ-ները կարող էին կատարել «լոկոմոտիվի» դեր ակադեմիական և համալսարանական հետազոտական կենտրոնների համար [7]: Սա, առաջին հերթին, պետք է վերաբերի ակադեմիական թեմատիկայի ակտուալացման փորձին: Այս գործընթացը խթանելու համար ՈԻԿ-ները կարող էին ոչ միայն կատարել գիտությունը պլանավորող պետական կառույցներում խորհրդատուների դեր, այլև գործել ինքնուրույն և իրականացնել, օրինակ, համապատասխան դրամաշնորհային ծրագրեր ակադեմիական գիտության համար:

Մինչդեռ տպավորություն է ստեղծվում, թե իրավիճակից իրենց նպատակների համար ավելի շատ օգտվում են միջազգային կազմակերպությունները, որոնք օգտագործում են «էժան գիտական ուժը» և ակադեմիական ինստիտուտներին պատվիրում աշխատանքներ, որոնց ուղղվածությունը միշտ չէ, որ համընկնում է ազգային խնդիրներին:

Այսօր իրավիճակը մասամբ բարելավվել է: Միևնույն ժամանակ, ամրագրված առաջընթացը դեռ դժվար է բավարար համարել: Այսօր առկա հիմնա-խնդիրներից առանձնացնենք հետևյալները.

• ՈԻԿ մշակումների արդյունքներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (պետք է ընդունել, որ երբեմն դրանք չունեն անհրաժեշտ փորձագիտական մակարդակ) միշտ չէ, որ անհրաժեշտ ազդեցությունն են գործում պետական-քաղաքական ընտրանու և հասարակության գործունեության վրա, այսինքն հայրենական ՈԻԿ-ներն առայժմ չեն վերածվել ինստիտուցիոնալ կառույցների:

• Ազգային կապիտալի ներկայացուցիչների մեծ մասի մոտ դեռ չի ձևավորվել ՈԻԿ անհրաժեշտության և կարևորության գիտակցումը նույնիսկ սեփական տնտեսական շահերի տեսակետից:

• ՀՀ-ում գործող ՈԻԿ-ների թեմատիկ ուղղվածությունն ազգային շահերի տերմիններով միշտ չէ, որ օպտիմալ է, դրանց համալիր գործունեությունը դժվար է համակարգված համարել:

• Չնայած սակավաթվությանը ՈԻԿ-ները ՀՀ-ում բավական չափով չեն համագործակցում միմյանց հետ, իսկ աշխատանքի ցանցային ոճը դեռ ձևավորված չէ:

Նշված դիտարկումների ոգով հատկապես նշենք այն հանգամանքը, որ ԱԱ համատեքստում իրականացվող տեսական և գործնական մշակումների արդյունավետությունն այսօր պայմանավորված է հետազոտությունների արդի բազմազան մեթոդների յուրացման և կիրառման հնարավորությամբ: Հայտնի է նաև, որ այդ մեթոդների յուրացումը և համապատասխան կադրերի պատրաստումը պահանջում են համեմատաբար մեծ ծախսեր, ինչը միշտ չէ, որ հնարավոր է իրագործել:

Սեպտեմբեր, 2010թ.

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

ԳՀարություեյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Пол Диксон, Фабрики мысли, М., АСТ, 2004.

2. Алекс Абелла, Солдаты разума, М., Изд-во АСТ, 2009.

3. Гагик Арутюнян, Цивилизационный и идеологический контекст информационной безопасности, В кн. «О некоторых проблемах информационной безопасности», Ер., НОФ «Нораванк», 2009, с. 5.

4. Хассан Дж, Границы революции фабрик мысли, http://gOnarket.ru/laboratory/ think/2008/1813.

5. Колин Крауч, Постдемократия, М., Издательский дом Государственного университета, Высшая школа экономики, 2010.

6. Сергей Гриняев, Поле битвы – киберпространство, Минск, ХАРВЕСТ, 2004.

7. Գագիկ Հարությունյան, Պետության ինստիտուցիոնալ կառույցները բանակ և գիտական հանրություն. ֆինանսներ, էկոնոմիկա, Հայաստան, #3 (117), էջ 60, 2010։

«МОЗГОВЫЕ ЦЕНТРЫ» И НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ

Гагик Арутюнян

Резюме

В современную эпоху национальная безопасность больше чем когда-либо обусловлена количеством и качеством имеющихся интеллектуальных ресурсов, а также способностью общества организовать и использовать эти ресурсы в соответствии с национальными интересами. Известно, что, помимо институтов академического характера и университетов, важным форматом организации интеллектуальных ресурсов являются специальные исследовательские центры, так называемые «мозговые центры» (МЦ) или think tank-и. На основе анализа данных, представленных в исследовании The Think Tanks and Civil Societies Pro-gramm, показано, что интенсивность роста количества think tank-ов коррелиру-ется с глобальными военно-политическими тенденциями. Вместе с тем сделан вывод, что сформированные на постсоветском пространстве МЦ не всегда работают, согласно классическому определению, в контексте «производства национальных интересов» и зачастую обслуживают интересы третьих стран. Однако при определенных условиях МЦ могут сыграть важную роль не только в плане аналитического обслуживания актуальных политических вопросов, но и, в частности в Армении, послужить своего рода «локомотивом» для развития ряда научных направлений.

17

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.