Научная статья на тему 'Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը'

Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
386
72
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
հայագիտական կենտրոններ / Սփյուռք / հայապահպա- նություն / ազգային ինքնություն / հակահայկական քարոզչություն / հա- մայնքային գործիչներ / կիրառական հետազոտություններ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Վահրամ Հովյան

Արտերկրի հայագիտական կենտրոնները կարող են լինել ինչպես առանձինկառույցներ, այնպես էլ մաս կազմել այլ՝ ավելի մեծ կառույցների։ Դրանցստեղծման հիմքում ընկած են օտար երկրներում հայագիտության նկատ-մամբ հետաքրքրությունը, Սփյուռքի և Հայաստանի ջանքերը՝ ուղղվածՍփյուռքում հայ ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայագիտությանզարգացմանը և հայ մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը, արտ-երկրում հայկական հարուստ մշակութային ժառանգության առկայությունը։Հայագիտական կենտրոնների դերը և նշանակությունն արտերկրումկայանում է հայապահպանության, հայկական քաղաքակրթության տարած-ման, հայագիտության զարգացման, հակահայ քարոզչության դեմ պայքարի,հայ և այլ ժողովուրդների միջև գիտամշակութային կապերի զարգացման,Սփյուռքում մանկավարժական կադրերի և հասարակական գործիչներիպատրաստման, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում կիրառա-կան հետազոտությունների իրականացման մեջ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ROLE OF CENTERS FOR ARMENIAN STUDIES ABROAD

Centers for Armenian Studies are either separate institutions or divisions of broader structures. Establishment of such centers is based on interest toward Armenian studies in foreign countries, efforts of the Armenian diaspora and Republic of Armenia aimed at preserving the Armenian identity in diaspora, developing Armenian studies abroad, and spreading Armenian culture and civilization around the world, and the existence of rich Armenian legacies in foreign countries. The role and significance of Centers for Armenian Studies abroad include preserving Armeniancy, spreading Armenian civilization, developing Armenian studies, developing scientific and cultural relations between Armenians and other peoples, preparing teachers and public figures in Diaspora, conducting applied research in political, economic and other disciplines.

Текст научной работы на тему «Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը»

ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վահրամ Հովաե’

Բանալի բաոեր հայագիտական կեետրոեեեր, Սփյուռք, հայապահպա-եություե, ազգային ինքնություն, հակահայկական քարոզչություն, համայնքային գործիչներ, կիրառական հետազոտություններ:

Հայագիտական կենտրոններն այն կառույցներն են, որոնք հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի, քաղաքականության և ընդհանրապես Հայաստանին ու հայությանը վերաբերող թեմաներով իրականացնում են գիտահետազոտական և/կամ բարձրագույն ուսումնական գործունեություն: Ներկայումս արտերկրում կան 7-8 տասնյակ այդպիսի կառույցներ: Աշխարհագրական առումով դրանք սփռված են հիմնականում աշխարհի հետևյալ չորս տարածաշրջաններում Ամերիկա, Եվրոպա, հետխորհրդային տարածք, Մերձավոր Արևելք:

Հայագիտական կենտրոնները կարող են լինել առանձին հաստատություններ կամ էլ մաս կազմել ավելի մեծ հաստատությունների, այսինքն լինել դրանց ստորաբաժանումներից մեկը:

Առանձին կառույցները հիմնականում պատկանում են հայկական սփյուռքին: Որպես օրինակներ կարելի է վկայակոչել Զորյան ինստիտուտը (Արլինգթոն ԱՄՆ, Տորոնտո Կանադա), Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (Վաշինգտոն ԱՄՆ), Մխիթարյան միաբանությունը (Վենետիկ Իտալիա, Վիեննա Ավստրիա) և այլն:

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ:

43

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Ինչ վերաբերում է այն հայագիտական կենտրոններին, որոնք մաս են կազմում ավելի մեծ կառույցների, ապա դրանք, ըստ պատկանելության, կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին խմբի մեջ մտնում են այն հայագիտական կենտրոնները, որոնք մաս են կազմում հայկական ավելի մեծ կառույցների։ Այդպիսիք են, օրինակ, Բեյ-րութի Հայկազյան համալսարանի Հայագիտության ամբիոնը, Հայկական սփյուռքի հետազոտության կենտրոնը, Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը, «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնը, Զմմառի հայ կաթողիկե պատրիարքարանի դպրեվանքերը (Իգնատիոս Մալոյեան, Ս. Միքայէլ) և այլն։

Ինչպես երևում է, այս տեսակի հայագիտական կենտրոնները հիմնականում ունեն եկեղեցական պատկանելություն պատկանում են Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներին։ Բեյրութի Հայկազյան համալսարանը, օրինակ, պատկանելով Հայ Ավետարանական եկեղեցուն, «կոչված է ապահովելու հայ գրականության, պատմության, քաղաքագիտական խնդիրների և մշակույթի ակադեմիական հիմնարար գիտելիքների մատուցում» [1, էջ 46]։ Համալսարանում լուրջ ուշադրություն են դարձնում հայկական սփյուռքի խնդիրներին։ Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի գնահատմամբ. «Մշակութային իր բացառիկ աւանդով ու հայկական արմատական ու հոծ ներկայութեամբ յատկանշուող Լիբանան խթան կը հանդիսանայ, Հայկազեան համալսարանը նկատելու բնական վայրը' հայութեան ու անոր միջին-արեւելեան սփիւռքի ուսումնասիրութեան»1: Դրանով էր պայմանավորված 2012թ. հունվարի 25-ին համալսարանում Հայկական սփյուռքի հետազոտության կենտրոնի բացումը։

Ինչ վերաբերում է Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանին, ապա վեր-

1 Տեղի ունեցան Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնի բացում Լիբանանի մէջ, http://hayernaysor.am/1327564076 հղումը ըստ [1, էջ 49-50]։

44

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՎՀովան

ջիններս, իրենց թանգարաններում, գրադարաններում, ձեռագրատներում (մատենադարաններ) ունենալով ուսումնասիրության ենթակա հարուստ հայագիտական նյութ, իրենց ենթակա վերոհիշյալ կառույցների միջոցով, ըստ էության, շարունակում են միջնադարյան հայոց վանքերի որպես գրչության և գիտության կենտրոնների ավանդույթը։ Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանը, չնայած կրոնական հաստատություն լինելու հանգամանքին, «չեղաւ միայն աղօթքի ու սրբա-կերտումի կեդրոն, այլ նաեւ դարձաւ օրրան գիտութեան եւ հոգեւոր ու մտային զարգացման եւ հետազօտութեանց» [2, էջ 253]։

Երկրորդ խումբը կազմում են այն հայագիտական կենտրոնները, որոնք ոչ հայկական կառույցների մաս են կազմում։ Այդպիսի կառույցներ են տարբեր համալսարանների և ակադեմիական հաստատությունների հայագիտական ամբիոնները, ծրագրերը և այլն (օրինակ ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը, Բոստոնի համալսարանի Հայոց նոր պատմության և գրականության ամբիոնը, Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ծրագիրը)։

Այս խմբի կառույցների մեջ գերակշռությունը պատկանում է համալսարանական ստորաբաժանումներին։ Դրանք ստեղծվում և գործում են տարբեր ֆակուլտետների կազմում։ Օրինակ Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ծրագիրը գործում է Հումանիտար ֆակուլտետի Ասիական և աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտի Հնդկական և իրանական հետազոտությունների բաժնի (դեպարտամենտի) կազմում որպես ինքնուրույն ճյուղ [3, էջ 91], Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմում1, Կա-հիրեի համալսարանինը Արվեստի ֆակուլտետի կազմում1 2 և այլն։

1 В Нижнем Новгороде открылся Центр арменоведения,

http://mediagid.am/ru/news/v-nizhnem-novgorode-otkrilsya-centr-armenovedeniya-503054

2 New Armenian Studies Center in Cairo,

http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=356hlg14

45

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Հատկանշական է, որ արտերկրի բուհերի հայագիտական ստորաբաժանումները հաճախ սաղմնավորվում են որպես դասընթացներ, որոնք ժամանակի ընթացքում զարգացում ապրելով վերածվում են լուրջ կենտրոնների։ Այդպիսի էվոլյուցիոն ընթացք է ունեցել, օրինակ, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հայագիտության կենտրոնը1։

Հայագիտական կենտրոնների բացման հիմքերը

Արտերկրում հայագիտական կենտրոնների բացման հիմքեր են հանդիսանում հետևյալ հանգամանքները.

1. Օտար երկրներում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը: Սա առավել ակնհայտ է այն երկրներում, որոնք ունեն զարգացած գիտություն և Հայաստանի ու հայության հետ առնչվող շահեր։ Դրանք աշխարհում և մեր տարածաշրջանում առաջատար երկրներն են (ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Իսրայել և այլն)։ Օրինակ ըստ Ս.Սայադովի հայագիտության ծագումը Ռուսաստանում 18-19-րդ դարի առաջին կեսին պայմանավորված էր կովկասյան տարածաշրջանում այն իրադարձություններով, որոնցում բախվում էին Անգլիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Պարսկաստանի, ինչպես նաև Ռուսաստանի շահերը, որն «իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով չէր կարող մի կողմ մնալ այդ իրադարձություններից» [4, с. 54]։ Ընդ որում, հայագիտության զարգացումը Ռուսաստանում համահունչ է եղել Կովկասում նրա շահերի առաջխաղացմանը։ Եթե 18-րդ դարում Ռուսաստանում հետաքրքրվում էին միայն այդ երկրի հայ համայնքի պատմությամբ և մշակույթով, ապա 19-րդ դարի սկզբից սկսեցին ուսումնասիրել

1 Տես В Нижнем Новгороде открылся Центр арменоведения,

http://mediagid.am/ru/news/v-nizhnem-novgorode-otkrilsya-centr-armenovedeniya-503054

46

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՎՀովան

նաև ողջ հայ ժողովրդի անցյալի և ներկայի խնդիրները, քանի որ «օրակարգում դրված էր Անդրկովկասի քաղաքական-տնտե-սական յուրացման հարցը» [4, с. 44]։

2. Հայկական սփյուռքի ջանքերը ուղղված արտերկրում հայ ինքնության պահպանմանը: Հայկական սփյուռքի ձևավորումից ի վեր նրա օրակարգի ամենաառանցքային խնդիրներից մեկն էլ եղել է օտար միջավայրում ազգային ինքնության կամ նկարագրի պահպանումը։ Ուծացման մարտահրավերի [5, էջ 39-40] դիմագրավման արդյունավետ ուղիներից են հայոց լեզվի, պատմության, մշակույթի, գրականության, հայկական խնդիրների ուսումնասիրությունը և քարոզչությունը, ինչին էլ լծված են Սփյուռքի հայագիտական կենտրոնները։ Ինչպես նշում է Ա.Սիմոնյանը, այսօրվա գլոբալացման պայմաններում «Ամենուրեք ծավալվող գիտական ու մշակութային համաշխարհային ընդհանուր զարգացումներում ինտեգրվելուց զատ մեզ համար առաջնայինը շարունակում է մնալ ազգապահպանումը։ Այս համատեքստում ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերում հայագիտությունը որպես գիտահետազոտական բնագավառի գերակա ուղղություն» [6, էջ 92]։ Հետևաբար, ժամանակակից գլոբալացման դարաշրջանում, երբ արագ տեմպերով են ընթանում ձուլման գործընթացները, Սփյուռքում «ազգային ինքնության, ավանդույթների պահպանման համար անհրաժեշտ է, որ ոչ միայն մշակույթը, այլև գիտությունը նպաստի դրան»1։

3. Հայաստանի ջանքերը ուղղված ինչպես Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, այնպես էլ ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը: Հայաստանի Հանրապետությունը որպես աշխարհասփյուռ հայության ազգային պետու-

1 Նույն տեղում։

47

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

թյուն, շահագրգռված է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանությամբ և հայ մշակույթի ու քաղաքակրթության տարածմամբ ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով այն մշտապես աջակցել է արտերկրում հայագիտական կենտրոնների ստեղծմանը, պահպանմանը և զարգացմանը։ Այդ միտումը տարեցտարի ավելի է խորանում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում մեծ տարածում ունի ՀՀ դիվանագիտական շփումների, ինչպես նաև Հայաստանի գիտակրթական հաստատությունների արտաքին կապերի արդյունքում արտերկրի բուհերում հայագիտական ամբիոնների ստեղծումը։ Օրինակ 2011թ. հոկտեմբերին ԵՊՀ և Թեհրանի համալսարանի ռեկտորների միջև կայացած հանդիպման ժամանակ որոշում կայացվեց հայագիտական ամբիոն բացել Թեհրանի համալսարանում1։ Կամ ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, հայագետ Ա.Բոժկոն 2010թ. սեպտեմբերին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելիս խոստացավ ջանքեր գործադրել Կիևի համալսարանում հայագիտական ամբիոն բացելու ուղղությամբ1 2։ Մեկ այլ կարևոր օրինակ է բարձրագույն կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում ԱՄՆ Քոնեկթիկուտի համալսարանում հայագիտական ամբիոնի բացման նախաձեռնությունը3։ Վերջերս ՀՀ օժանդակությամբ հայագիտական նոր կենտրոն է բացվել Զալցբուրգում (Ավստրիա) [7, էջ 40]։ Այսպի-սով, ՀՀ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև միջբուհական համագործակցությունը ՀՀ և արտասահմանյան

1 В университете Тегерана откроется кафедра арменоведения, http://www.yerkramas.org/ 20H/10/19/v-universitete-tegerana-otkroetsya-kafedra-armenovedeniya/

2 В Государственном университете Киева будет открыта кафедра арменоведения, http://www.panarmenian.net/rus/society/news/53666/

3 Университет Коннектикута откроет кафедру арменоведения, http://news.mail.ru/society/arc676658/

48

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՎՀովան

բուհերի միջև կարևոր նշանակություն ունեն մեր օրերում աշխարհում հայագիտական կենտրոնների թվաքանակի աճի և հայագիտության տարածման համար։

4 Արտերկրում հայկական մշակութային և գրական հարուստ ժառանգության առկայությունը լուրջ նյութ է հայագիտական հետազոտությունների համար և ինչ-որ տեղ հիմք է հանդիսանում հայագիտական կենտրոնների ստեղծման ու պահպանության համար հայագիտական հետազոտություններով զբաղվելու նպատակով։ Օրինակ Սպահանի համալսարանի հայագիտական կենտրոնը զբաղվում է տեղի հայկական եկեղեցիներում պահվող ձեռագրերի և մյուս հոգևոր արժեքների ուսումնասիրությամբ։ Հայագիտական արժեք ներկայացնող և հայագիտական ուսումնասիրությունների նյութ ծառայող ձեռագրեր և այլ հոգևոր արժեքներ (հայկական դրամներ, նկարներ, քանդակներ և այլն) կան նաև Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում, Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանում, Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան միաբանություն-ներում և այլուր։

Հայագիտական կեետյանների դերն արտերկրում

Ինչ պատկանելություն էլ ունենան կամ ինչ հիմքով էլ ստեղծված լինեն արտերկրի հայագիտական կենտրոնները, դրանք, իրականացնելով կրթական և հետազոտական գործառույթներ, ունեն որոշակի դեր և նշանակություն հայության կյանքում: Հատկապես կարելի է առանձնացնել այդպիսի դերերից հետևյալները.

1. Հայապահպանություն: Արտերկրի հայագիտական կենտրոններն իրենց գործունեությամբ նպաստում են հայապահպանությանը Սփյուռքում: Եկեղեցիների, դպրոցների, մամուլի և այլ կառույցների կողքին դրանք այն հաստատություններն են, որոնք համախմբում են

49

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

հայերին արտերկրի համայնքներում և դրանց հաղորդում ազգային նկարագրին համապատասխան գիտելիքներ։ Մասնավորապես, արտերկրի բազմաթիվ համալսարանների շրջանակներում գործող հայագիտական կենտրոններում ուսանում են մեծ թվով հայ երիտասարդներ, որոնք այդ կերպ սովորում են հայոց լեզու, ծանոթանում են հայոց պատմությանը, գրականությանը, մշակույթին, արդիականությանը։ Հայագիտական կենտրոններում երբեմն ուսանելու են գալիս անգամ այնպիսի հայ երիտասարդներ, որոնք չեն տիրապետում հայերենին։ «Այն փաստը, որ այստեղ դասավանդվում է հայոց լեզու, ստեղծվել է հայագիտական կենտրոն, որը կաշխատի հայ համայնքի հետ սերտ կապի մեջ, վկայում է այն մասին, որ հայերի ազգային ինքնությունը կպահպանվի»,- Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմում Հայագիտության կենտրոնի բացման առիթով նշում է կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանը1։ Նույն կերպ Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ծրագրի առնչությամբ նկատենք, որ մասնագետների գնահատմամբ հայագիտական հետազոտությունների և կրթության հնարավորության պահպանումը Երուսաղեմում «կնպաստի հայկական թաղամասի ազգային-քրիստոնեական նշանակության պահպանմանը և հարատևմանը» [3, էջ 101]։ Կամ Բեյրու-թի Հայկազյան համալսարանի առնչությամբ Տ.Ղանալանյանը նկատում է. «Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն մեծ է համալսարանի դերը Լիբանանի հայկական համայնքի կյանքում, որն արտահայտվում է ինչպես ուսանողներին ժամանակակից անհրաժեշտ գիտելիքների փոխանցմամբ, այնպես էլ նրանով, որ ապահովում է հայոց լեզվին, պատմությանն ու մշակույթին նրանց հաղորդակցությունը» [1, էջ 50]:

1 В Нижнем Новгороде открылся Центр арменоведения, http://mediagid.am/ru/news/v-nizhnem-novgorode-otkrilsya-centr-armenovedeniya-503054

50

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Վ.Հովան

Այսպիսով, հայագիտական կենտրոններում ուսանելու ընթացքում ձեռք բերված գիտելիքները հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի և առհասարակ Հայաստանի ու հայության վերաբերյալ ամրապնդում են սփյուռքահայերի ազգային ինքնագիտակցությունը և այդ կերպ նպաստում հայապահպանությանը Սփյուռքում։

2 Հայկական քաղաքակրթության տարածում: Երկրորդ կարևոր նշանակությունը, որ ունեն արտերկրի հայագիտական կենտրոնները հայության կյանքում, աշխարհում հայկական քաղաքակրթության տարածումն է։ Դրանք, այլ կերպ ասած, արտերկրում հայոց լեզվի, հայկական մշակույթի, հայության ու Հայաստանի մասին գիտելիքների ստեղծման ու տարածման գործակալներ են։ Նաև նրանց գործունեության միջոցով են արտասահմանում օտարերկրացիներին հասու դառնում հայկական քաղաքակրթության ստեղծած արժեքները, ինչ-

ռ

պես նաև Հայաստանին ու հայությանը հուզող խնդիրները։ Չէ որ, օրինակ, արտերկրի համալսարանների հայագիտական ամբիոններում ուսանում են ոչ միայն հայեր, այլև այլազգիներ։ Օրինակ Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հայագիտության կենտրոնում հայերի հետ միասին հայոց լեզու են սովորում նաև ռուսներ1։ Կամ ունենալով այլազգի ուսանողներ Բեյրութի Հայկազյան համալսարանը «նաև ներդրում է ունենում օտար միջավայրում հայության և, մասնավորապես, նրա հոգևոր արժեքների ներկայացման գործում» [1, էջ 50]։ Կամ Վա-շինգտոնում Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի առկայությունը չի կարող չնպաստել համաշխարհային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու գործին1 2։ Իսկ 1717թ. Վենետիկի Ս. Ղազար կղզում հիմնադրված Մխիթարյան միաբանու-

1 Նույն տեղում։

2 Հովան Վ., Ամերիկահայ համայնք. գործողությունների նոր ասպարեզ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2358&sphrase_id=17224

51

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

թյունը «հսկայական գործ կատարեց (և մինչ օրս էլ շարունակում է կատարել) հայ մշակույթի ինչպես զարգացման, այնպես էլ դրա արժեքների տարածման ասպարեզում» [8, էջ 56]։

3. Հայագիտության զարգացում: Ունենալով հստակ հայագիտական ուղղվածություն այդ կենտրոններն իրենց գործունեությամբ կամա թե ակամա իրենց լուման են ներդնում աշխարհում հայագիտության զարգացման գործում։ Այս առումով անուրանալի է Մխի-թարյան միաբանության, Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայագիտության ամբիոնի և այլ հայագիտական կառույցների դերը։

4 Պայքար հակահայկական քարոզչության դեմ Սույն կարևոր նշանակությունը կայանում է ժամանակակից տեղեկատվական պատերազմների պայմաններում հայոց պատմության, մշակույթի և այլնի նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգություններին դիմագրավելու և հակազդելու մեջ։ Համեմատաբար նոր այս ուղղությունն արդի հայագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է [9, էջ 29]։ Այն առնչվում է ոչ միայն միջազգային ասպարեզում Հայաստանի և Սփյուռքի շահերի պաշտպանությանը, այլև հայության տեղեկատվական անվտանգությանը [4, էջ 75]։ Հետևաբար, հայագիտության «նվաճումները հայոց պետականության հետագա ամրապնդման և հակահայկական կեղծ գիտականության ու քարոզչության դեմ հուսալի պատվար պետք է դառնան» [10, էջ 91]։ Խոսելով մեր օրերում հայագիտության դերի մասին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը նշում է. «XXI դարում հայագիտության կողմից լուծվելիք խնդիրների մեջ դժվար է գերագնահատել թուրք-ադրբեջանական պատմագրության դեմ պայքարի կարևորությունը։ Հայ մասնագետները պետք է կարողանան միջազգային մակարդակով գիտական հանրությանը ցույց տալ ողջ տարածաշրջանի համար այդ կեղծարարության քաղաքական վտանգավորությունը և ծանր հեռանկարի հավանականությունը» [11, էջ 102]։

52

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՎՀովյան

Տեղեկատվական պատերազմներում հայագիտության խնդիրը ոչ միայն հակահայ քարոզչությանը հակազդելն է, այլև դրական լույսով հայությանը ներկայացնելը։ Այս տեսակետից, Ա.Սիմոնյանի գնահատմամբ պատմագիտության ոլորտում հայագիտության խնդիրներից է «Պատմական ուսումնասիրություններով աշխարհին ներկայացնել հայի կերպարը» [6, էջ 98]։

5 Հայ և այլ ժողովուրդեերի միջև գիտամշակութայիե կապերի ամրապնդում և խորացում Այսպիսի դերակատարում ունեն հատկապես Հայաստանի հարևան և մոտ երկրներում գործող հայագիտական կենտրոնները, որոնց հետ հայ ժողովուրդը դարերի ընթացքում ունեցել է քաղաքակրթական, մշակութային, գիտական և այլ կապեր: Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և այլ երկրներում գործող հայագիտական կենտրոնները, իրականացնելով մեծ ծավալի թարգմանչական աշխատանք, այդ կերպ էապես նպաստում են հայկական և այդ քաղաքակրթությունների փոխադարձ ներթափանցմանը և ճանաչողությանը: Հայ գրողների, գիտնականների, փիլիսոփաների ստեղծագործությունները թարգմանելով այլ լեզուներով և հակառակը արտերկրի հայագիտական կենտրոնները մեծ դեր են խաղում հայ և այլ ժողովուրդների գիտամշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում: Թարգմանչական գործունեությունից բացի, արտերկրի հայագիտական կենտրոնները հայ և այլ ժողովուրդների գիտամշակութային կապերի ընդլայնմանը նպաստում են նաև հայագիտության ոլորտում օտար լեզուներով իրենց իրականացրած հետազոտություններով, ցուցահանդեսների, գիտա-ժողովների և այլ գիտամշակութային միջոցառումների կազմակերպ-մամբ և այլն։

6 Հայ համայնքների համար մանկավարժական կադրերի և համայնքային գործիչների պատրաստում Այս դերակատարումն արտերկրի հայագիտական կենտրոնների կողմից մեծ նշանակություն ունի

53

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

հայ համայնքների և ընդհանրապես հայկական Սփյուռքի կենսունակության ապահովման տեսանկյունից։ Առանց մանկավարժական կադրերի արտերկրում հայկական դպրոցները չեն կարող իրականացնել հայապահպանության իրենց առաքելությունը, ինչը գրեթե լիովին անպաշտպան կդարձնի արտերկրի հայությանն ուծացման սպառնալիքին դեմ-հանդիման։ Իսկ առանց համայնքային գործիչների արտերկրի հայկական կառույցները չեն կարող արդյունավետ իրականացնել իրենց հայանպաստ գործունեությունը։ Իսկ այդ պարագայում առանց արդյունավետ գործող համայնքային ու համազգային կառույցների և համայնքային գործիչների արտերկրի հայ համայնքները կդադարեն այդպիսին լինելուց վերածվելով հայերի ամորֆ զանգվածների։ Հայ համայնքների և ընդհանրապես հայկական Սփյուռքի համար մանկավարժական կադրերի ու հասարակական գործիչների պատրաստման տեսանկյունից մեծ է հատկապես Բեյրութի Հայկազյան համալսարանի կատարած դերը, որի «շրջանավարտներից շատերը կարևոր դերակատարություն են ստանձնում սփյուռքահայ տարբեր կառույցներում: Հատկանշական է, որ համալսարանի շրջանավարտներն ակտիվորեն ներգրավվում են ոչ միայն Լիբանանի, այլև այլ երկրների հայկական համայնքային կառույցներում»1:

7 Կիրաոական հետազոտությունների (քաղաքական, տնտեսական և այլ բնույթի) իրականացում: Այսօր արտերկրում գործում են նաև այնպիսի հայագիտական կենտրոններ, որոնք իրենց գործունեությամբ նմանվում են «ուղեղային կենտրոնների»։ Նրանք զբաղվում են Հայաստանի և հայության համար հրատապ և գործնական նշանակություն ունեցող խնդիրների ուսումնասիրությամբ և հետազոտությամբ։ Այդպիսի կենտրոններ են Հայկական փաստագրության և հետազոտության Զորյան հիմնարկը (ԱՄՆ), Հայկական տեղեկատ-

1 Анив, Москва, 2009, N 3 (18), http://aniv.ru/archive/10/livanskie-eskizy134/, հղումը ըստ [1, էջ 48]։

54

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՎՀովան

վության և փաստագրության կենտրոնը (ՀՏՓԿ, Գերմանիա), Հայ սփյուռքի հետազոտության կենտրոնը (Փարիզ), Բոխումի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը (Գերմանիա) և այլն, որոնք «իրականացնում են այնպիսի գիտական նախագծեր, ինչպիսիք են Սփյուռքի ուսումնասիրությունը, ցեղասպանության փաստագրումը, Հայաստանի և հայերի վերաբերյալ սեմինարների, դասախոսությունների, գիտաժողովների անցկացումը» [12, էջ 268]։ Նման հայագիտական կառույցների գործունեությունը բնական է, քանի որ «Այսօր օրակարգային դարձած ազգային-պետական մի շարք կարևորագույն հիմնահարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը և այլն, պահանջում են միանգամայն նոր մոտեցումներ և նոր արժևո-րումներ։ Ըստ այդմ հայագիտությունն այսօր դարձել է ազգային-հասարակական կյանքի, երկրի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն» [6, էջ 99]։

Այսօր արտերկրում կան նաև այնպիսի «հայագիտական» կենտրոններ, որոնց գործունեությունն ունի վերոհիշյալներից տարբեր և հաճախ դրանց հակառակ նշանակություն։ Դրանք կարելի է բնորոշել որպես «հակահայագիտական կենտրոններ», քանի որ զբաղվում են հակահայկական ուղղվածությամբ հակագիտական և հակաքարոզ-չական բնույթի գործունեությամբ։ Այդ կենտրոնները կարելի է բնորոշել նաև որպես «կեղծ հայագիտական կենտրոններ»։

Նման կառույցներ ստեղծվում ու գործում են Թուրքիայում, Ադրբեջանում և այդ երկրների նախաձեռնությամբ ու հովանավորությամբ այլ երկրներում (ԱՄՆ և այլն)։ Այդպիսի կենտրոնների հիմնական նպատակը տեղեկատվական հարթության մեջ հիշյալ երկրների քաղաքական շահերի սպասարկումն է, ինչպես նաև Հայաստանի և հայության վերաբերյալ կիրառական հետազոտությունները գործնա-

55

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

կան քաղաքականության վրա իրենց երկրների ազդեցությանն աջակցելու նպատակով: Նման կառույցների գործունեությունը, թեև իր յուրահատկության հետևանքով դուրս է սույն աշխատանքի թեմատիկայից, սակայն ուշագրավ է և խիստ արդիական Հայաստանի և հայության համար։ Ուստի, այն բազմիցս ենթարկվել է թուրք-ադրբե-ջանական կեղծարարություններով զբաղվող, տեղեկատվական անվտանգության և այլ մասնագետների քննությանը [13; 14, էջ 17, 19; 15, էջ 62-64; 16, էջ 17-18; 17, էջ 37-38; 18, էջ 33, 37-38, 39-40; 19, էջ 24-25; 20, էջ 33-38; 21, էջ 62-65; 22, էջ 33]1։

Արժե նշել նաև, որ Թուրքիայում և Ադրբեջանում հայագիտությունն ու հայագիտական կենտրոնները ոչ միայն օգտագործվում են հակահայ քարոզչության նպատակներով, այլև սպասարկում են հատուկ ծառայությունների գործունեությունը։ Այդ նպատակով ոչ միայն հիմնվում են հայագիտական կենտրոններ, այլև համապատասխան կադրեր են գործուղվում արտերկրի հայագիտական կենտրոններ պատրաստվելու համար։ Օրինակ 1999թ. մի շարք թուրք մասնագետներ մեկնել են Սանկտ Պետերբուրգի համալսարան հայոց լեզու ուսումնասիրելու և հետագայում հայագետ կադրերի պատրաստման համար Անկարայի համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոն բացելու նպատակով [23, էջ 170]։ Այս քայլերի հետևում «հստակ նշմարվում են Թուրքիայի որոշակի քաղաքական և երկարաժամկետ հետախուզական նպատակները և խնդիրները ուղղված... Հայաստանի դեմ արդյունավետ հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով թուրքական հատուկ ծառայություննե-

1 Մանրամասն տե ս նաև Мелик-Шахназарян Л, Академия мошенников, http://voskanapat.info/?p=83;

Дезинформация относительно армянской церкви в Нахичеване, на сей раз, на сайте Eurasianet http://dezaz .info/dezinformaciya-otnositelno-cerkvi/;

Ուղեղային կենտրոններ և աղբահորեր,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12527&sphrase_id=39538

56

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՎՀովան

րի ներկա և ապագա աշխատակիցների ու գործակալների լեզվագիտական և երկրագիտական պատրաստմանը» [23, էջ 170]։

Այսպիսով, հայագիտությունն արտերկրում, ընդհանուր առ-մամբ կատարելով հայության համար մի շարք կարևոր դերակատարություններ, որոշ դեպքերում խեղաթյուրվում է և ծառայեցվում ոչ իր բուն նպատակներին։

Սեպտեմբեր, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Ղաեալաեյաե Տ, Բեյրութի Հայկազյան համալսարանը, «Գլոբուս», 2013, թիվ 2, էջ 42-51:

2. Յուշամատեան Զմմառու Տիրամօր վանքին հիմնարկութեան (երկու հատորով), հատոր Ա., Զմմառ Ներկայիս, Բեյրութ, 2001:

3. Սարուխաե]աե Ս և ուրիշներ, Հայությունն Իսրայելում. որոշ խնդիրներ, Եր., Նորավանք, «Գասպրինտ» ՍՊԸ, 2009:

4. Саядов С, Арменоведение в России: историографический очерк, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»: Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 44-78:

5. Հովան Վ, Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները, «Գլոբուս», 2014, թիվ 5, էջ 39-47:

6. ^մ^յան Ա, Հայագիտության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»: Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 92-99:

7. Կալյոլարի Վ, Եվրոպական հայագիտութեան արդի վիճակը և խնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»։ Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 35-43:

8. Զաքարյան Ս., Հայ փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ, Եր., Երևանի համալս. հրատ., 2004:

9. Սուվարյան Յ., Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հիմնախնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»: Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 3-34:

57

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

10. Հակոբյան Հ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայագիտության հիմնախնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»։ Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 79-91։

11. Մեւքոեյաե Ա, Հայ պատմագիտության խնդիրները արդի ժամանակաշրջանում, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»։ Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 100-102։

12. Միևասյաև Էդ, Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնական ուղղությունները, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., 2009, էջ 251-280:

13. Նահապետյաև Հ., Անկարայի Հայկական հետազոտությունների ինստիտուտ, «Գլոբուս. ազգային անվտանգություն», 2008, թիվ 3, էջ 15-16:

14. Սիմավպ.բան Ա, Թուրքական վերլուծական կենտրոններ. ընդհանրական բնութագիր, «Գլոբուս. ազգային անվտանգություն», 2008, թիվ 3, էջ 17-21:

15. Սիմավորյան Ա, «21-րդ դար թուրքական ինստիտուտ»-ի վերաբերյալ, «Գլոբուս. ազգային անվտանգություն», 2008, թիվ 4, էջ 62-65:

16. Սիմավորյան Ա, Թուրքական վերլուծական կենտրոններ. տեսություն և արդիականություն, «Գլոբուս. ազգային անվտանգություն», 2009, թիվ 3, էջ 8-19:

17. Սիմավորյան Ա, Թուրքիա-թյուրքական աշխարհ հարաբերությունների շուրջ, «Գլոբուս. էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», 2011, թիվ 2, էջ 33-38:

18. Սիմավորյան Ա, Թուրքիան 2015-ին ընդառաջ, «Գլոբուս», 2013, թիվ 6, էջ 33-40:

19. Սիմավորյան Ա, Սփյուռքի վերլուծական հանրույթը որպես պետության ներուժ. միջազգային փորձը, «Գլոբուս», 2013, թիվ 12, էջ 19-25:

20. Սիմավորյան Ա, Հայկական հետազոտություններ թուրքական ուղեղային կենտրոններում, «Գլոբուս», 2014, թիվ 5, էջ 33-38:

21. Սիմավորյան Ա, Հայկական խնդիրները երրորդ համաշխարհային թյուրքական ֆորումի օրակարգում, «Գլոբուս», 2014, թիվ 7, էջ 61-65:

22. Սիմավորյան Ա, Թուրքիայի ուղեղային կենտրոնների զարգացման նախադրյալները. այժմեական խնդիրները, «21-րդ ԴԱՐ», 2012, թիվ 6, էջ 17-34:

23. Հարպւթյnւևյաև Ա, Թուրքական հատուկ ծառայությունների ստեղծման պատմությունը և դրանց գործունեությունը արդի փուլում, Թուրքիա. անվտանգության ու պաշտպանության հիմնախնդիրները, Եր., Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, 2007, էջ 158-180:

58

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՎՀովյան

ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վահրամ Հովյաե

Ամփոփագիր

Արտերկրի հայագիտական կենտրոնները կարող են լինել ինչպես առանձին կառույցներ, այնպես էլ մաս կազմել այլ ավելի մեծ կառույցների։ Դրանց ստեղծման հիմքում ընկած են օտար երկրներում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, Սփյուռքի և Հայաստանի ջանքերը ուղղված Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայագիտության զարգացմանը և հայ մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը, արտ-երկրում հայկական հարուստ մշակութային ժառանգության առկայությունը։ Հայագիտական կենտրոնների դերը և նշանակությունն արտերկրում կայանում է հայապահպանության, հայկական քաղաքակրթության տարածման, հայագիտության զարգացման, հակահայ քարոզչության դեմ պայքարի, հայ և այլ ժողովուրդների միջև գիտամշակութային կապերի զարգացման, Սփյուռքում մանկավարժական կադրերի և հասարակական գործիչների պատրաստման, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում կիրառական հետազոտությունների իրականացման մեջ։

РОЛЬ ЗАРУБЕЖНЫХ АРМЕНОВЕДЧЕСКИХ ЦЕНТРОВ Ваграм Овян

Резюме

Зарубежные арменоведческие центры могут выступать и как отдельные структуры, и как составная часть других, более крупных структур. В основе их создания лежит имеющийся вовне интерес к арменоведению, усилия Диаспоры и Армении по развитию и распространению армянской культуры и цивилизации, существование богатого армянского культурного наследия за рубежом. Роль и значение зарубежных арменоведческих центров заключается в сохранении армянства, распространении армянской цивилизации, развитии арменоведения, борьбе с антиармянской пропагандой, развитии научнокультурных связей между армянским и другими народами, подготовке педа-

59

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

гогических кадров и общественных деятелей в Диаспоре, осуществлении прикладных исследований в политической, экономической и других сферах.

THE ROLE OF CENTERS FOR ARMENIAN STUDIES ABROAD

Vahram Hovyan

Resume

Centers for Armenian Studies are either separate institutions or divisions of broader structures. Establishment of such centers is based on interest toward Armenian studies in foreign countries, efforts of the Armenian diaspora and Republic of Armenia aimed at preserving the Armenian identity in diaspora, developing Armenian studies abroad, and spreading Armenian culture and civilization around the world, and the existence of rich Armenian legacies in foreign countries. The role and significance of Centers for Armenian Studies abroad include preserving Armeniancy, spreading Armenian civilization, developing Armenian studies, developing scientific and cultural relations between Armenians and other peoples, preparing teachers and public figures in Diaspora, conducting applied research in political, economic and other disciplines.

60

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.