Научная статья на тему 'Հայկական Եվ վրացական համայնքներն արտերկրում. Համեմատության եզրեր Եվ համագործակցության հեռանկարներ'

Հայկական Եվ վրացական համայնքներն արտերկրում. Համեմատության եզրեր Եվ համագործակցության հեռանկարներ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
379
86
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
սփյուռք / համայնքներ / համագործակցություն / Հայաստան / Վրաստան / Ջավախք / ընդհանուր շահեր։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վահրամ Հովյան

Ի տարբերություն հայկական սփյուռքի, որը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով, վրացական սփյուռքը հիմնականում միգրացիայի արդյունք է։ Եթե հայկական սփյուռքին բնորոշ է համազգային կազմակերպությունների առատությունը՝ ի դեմս կուսակցությունների, եկեղեցիների, բարեգործական, մշակութային, կրթական և այլ կազմակերպությունների, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ամբողջ աշխարհի հայ համայնքներում, ապա վրացական սփյուռքին բնորոշ են հիմնականում տեղական նշանակություն ունեցող՝ համայնքային կառույցները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ARMENIAN AND GEORGIAN COMMUNITIES IN FOREIGN COUNTRIES: FACETS OF COMPARISON AND PROSPECTS OF COOPERATION

Unlike the Armenian diaspora, which was formed due to the Armenian Genocide, the Georgian diaspora is largely a result of migration. Armenian diaspora is characterized by an abundance of pan-Armenian organizations: political parties, churches, benevolent, cultural, educational and other organizations, which act in Armenian communities all around the world, whereas for the Georgian diaspora local community structures are typical.

Текст научной работы на тему «Հայկական Եվ վրացական համայնքներն արտերկրում. Համեմատության եզրեր Եվ համագործակցության հեռանկարներ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈԻՄ. ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՎահրամՀովան՚

Բանալի բաոեր սփյուռք, համայնքներ, համագործակցություն, Հայաստան, Վրաստան, Ջավախք, ընդհանուր շահեր։

Արդի աշխարհում, մեծաքանակ միգրացիոն հոսքերի հետ կապված, սփյուռք ունենալը դադարում է լինել առանձին երկրների «մենաշնորհը»։ Ավելի ու ավելի է մեծանում սփյուռք ունեցող երկրների ակումբում հայտնվող պետությունների թիվը, որոնք ակտիվ քաղաքականություն են վարում արտերկրի հայրենակիցների հետ համագործակցության ուղղությամբ։

Սփյուռքը մեր օրերում տրանսնացիոնալ հանրության տարատեսակ* 1 է դարձել, որը, հաճախ ունենալով ինքնակազմակերպման ցանցային ձևեր, բավական համահունչ է գործում արդի գլոբալացվող աշխարհի տրամաբանությանը։

Հայաստանը և Վրաստանը, ոչ միայն հարևան, այլև հոգևոր-քաղաքա-կրթական առումով միմյանց մոտ երկրներ լինելով, արժեր, որ ընդհանուր խնդիրների իրականացման գործում իրենց համագործակցությունը, միջպետական հարաբերություններից բացի, ծավալեն նաև սփյուռքի մակարդակով։

Նմանություններ ն տարբեյաւթյուններ

Ի տարբերություն հայկական սփյուռքի, որը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով, վրացական սփյուռքը հիմնականում միգրացիայի արդյունք է։ Այդ պատճառով էլ այն համեմատաբար նոր երևույթ է ի տարբերություն հայկական սփյուռքի, որը կայացման մեծ ճանապարհ է անցել։

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ։

1 Նկատի ունենք այն, որ սփյուռքը միևնույն ազգային ընդհանրության աշխարհի տարբեր պետություններում գտնվող համայնքների ամբողջություն է։

Թեև վրացական սփյուռքի մասին խոսելիս երբեմն հիշատակվում է նաև պատմական սփյուռքը1 արտերկրում բնակվող այն վրացիների ամբողջությունը, որոնք Խորհրդային Միության փլուզումից առաջ են հայտնվել Վրաս-տանի սահմաններից դուրս, սակայն վերջինիս տեսակարար կշիռն ընդհանուր սփյուռքի մեջ անհամեմատ ավելի փոքր է։ Համաձայն վիճակագրական տվյալների ԽՍՀՄ փլուզման նախաշեմին 1989թ., Վրաստանում բնակվում էր վրացիների մոտ 95%-ը [1, p. 13]։ Մինչդեռ Խորհրդային Միության անկումից հետո, պայմանավորված հիմնականում սոցիալ-տնտեսական գործոններով (գործազրկություն, սոցիալական ծանր պայմաններ և այլն), Վրաստա-նում մեծ թափով սկիզբ առավ արտագաղթի գործընթացը։ 1989թ. մարդահամարի տվյալներով Վրաստանի բնակչությունը կազմում էր 5.400.841 մարդ, 2002թ. մարդահամարի տվյալներով 4.371.535 մարդ, 2014թ. մարդահամարի տվյալներով 3.729.635 մարդ: Այս թվերի դիտարկումը ցույց է տալիս, որ 2002-2014թթ. Վրաստանի բնակչությունը նվազել է մոտ 1.630.000 մարդով։ Իհարկե, այս թիվն ամբողջությամբ չի կարելի վերագրել արտագաղթին, քանի որ կա նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը։ 1989թ. դրությամբ վերջիններս Վրաստանի մաս էին կազմում, և նրանց բնակչությունը նույնպես հաշ-վառվել է որպես այդ երկրի բնակչություն։ Հետագա մարդահամարների ժամանակ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչությունը դուրս է մնացել հաշվառումից։

Այնուամենայնիվ, հիշյալ հանգամանքը կարող է միայն փոքր մխիթարություն լինել, քանի որ առանց դրա էլ հետխորհրդային շրջանում Վրաստա-նից արտագաղթը ստացել է ահռելի չափեր։ Ինչպես ցույց է տալիս 2002թ. և 2014թ. մարդահամարի տվյալների դիտարկումը, այդ երկու թվականների միջև ընկած ժամանակահատվածում (12 տարի) Վրաստանի բնակչությունը նվազել է 640 հազարով։

Հայկական և վրացական համայնքների նմանությունը որոշակիորեն այն է, որ հետխորհրդային շրջանում երկու երկրներից էլ արտագաղթի հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը1 2, ինչը նպաստել է այս երկրում

1 Հիմնականում ժամանակակից Թուրքիայի և որոշակիորեն Իրանի տարածքում բնակվող վրացիներն են։

2 Հետխորհրդային շրջանում նախկին միութենական հանրապետություններից բնակչության հոսքը դեպի Ռուսաստան հիմնականում գործազրկության հաղթահարման նպատակով (աշխատանքային միգրացիա) մեծ տարածում է ստացել։ Դրա արդյունքում է, որ Ռուսաստանը, 2013թ. տվյալներով, ԱՄՆ-ից հետո միգրանտների թվով երկրորդ երկիրն էր աշխարհում [2, с. 5]։

ինչպես հայկական, այնպես էլ վրացական համայնքների ստվարացմանը: Ըստ վիճակագրական տվյալների հետխորհրդային շրջանում Վրաստանից դուրս եկած աշխատանքային միգրանտների մոտ 60%-ը մեկնել է Ռուսաստան։ Ինչ վերաբերում է Հայաստանից արտագաղթին, ապա դրա արդյունքում, եթե 1989թ. դրությամբ ռուսաստանաբնակ հայության թիվը կազմում էր ավելի քան 500 հազար [3, էջ 460], ապա ներկայում ոչ պաշտոնական տվյալներով այն գերազանցում է 2 մլն-ը։

Հայկական և վրացական համայնքների տարբերություններով էլ (մի դեպքում ավանդական, պատմական, մյուս դեպքում ժամանակակից միգրացիայի հետևանքով առաջացած) պայմանավորված են սփյուռքի ընկալման տարբերությունները հայկական և վրացական իրականություններում։ Եթե հայ իրականության մեջ «սփյուռք» ասելով հասկանում են առաջին հերթին ավանդական, պատմական սփյուռքը և նրա կողքին նոր միայն հետխորհրդային շրջանում Հայաստանից արտագաղթածների ամբողջությունը, ապա վրացական իրականությունը «սփյուռք» ասելով հասկանում է առաջին հերթին հենց հետխորհրդային շրջանի միգրանտներին, որոնցից շատերն անգամ չունեն իրենց բնակության երկրների քաղաքացիություն կամ բնակվում են ժամանակավոր կեցության իրավունքով, կամ էլ ապօրինի։ Եվ միայն վերջիններիս կողքին վրացական ընկալումներում խիստ փոքր նշանակություն է տրվում պատմական կամ ավանդական սփյուռքին։

Հայկական և վրացական համայնքների տարբերություններով պայմանավորված որոշակի տարբերություններ կան նաև սփյուռքի նկատմամբ ՀՀ և վրացական պետության քաղաքականությունների միջև։ Վրացական պետությունն իր առջև սփյուռքի հարցերում դնում է հիմնականում երկու նպատակ հնարավորինս աջակցել արտերկիր մեկնած վրացիների խնդիրների լուծմանը (ուսման, աշխատանք գտնելու, ինտեգրացիայի և այլ հարցերում) և հնարավորինս ծառայեցնել սփյուռքի պոտենցիալն ի շահ Վրաստանի։

Սփյուռքի պոտենցիալ ասելով Վրաստանում նկատի ունեն երկու բան ֆինանսական և մարդկային։ Ֆինանսական ներուժն արտերկրում ձևավորված վրացական կապիտալն է, որը վրացական պետությունը ձգտում է բերել Վրաստան ամեն կերպ փորձելով խրախուսել սփյուռքի ուղղակի ներդրումներն այդ երկրի տնտեսության մեջ1։ Ինչ վերաբերում է մարդկային կապիտա-

1 Սփյուռքի հետ արդյունավետ աշխատող երկրների համար տնտեսության մեջ արտաքին ուղղակի ներդրումների գրեթե կեսը կազմում են սփյուռքի ուղղակի ներդրումները։

լին, ապա Վրաստանում մեծ հույսեր են կապում արտերկրում մասնագիտական բարձր որակավորման հասած ազգությամբ վրացի կադրերի հետ։ Վրացական պետությունն անում է հնարավորը արտասահմանյան հատկապես զարգացած երկրներում (օրինակ Գերմանիայում1) կրթություն ստացած երիտասարդների և գիտատար ոլորտներում աշխատող վրացի մասնագետների հայրենադարձության և նրանց կարողությունները հայրենի երկրի զարգացմանն ի նպաստ դնելու համար։

ՀՀ-ն նույնպես լուրջ ուշադրություն է դարձնում ինչպես արտերկրի հայկական համայնքներին աջակցության, այնպես էլ Սփյուռքի մարդկային և ֆինանսական կապիտալը Հայաստանի զարգացման մեջ ներգրավելու խնդրին։ Սակայն, ի տարբերություն Վրաստանի, ՀՀ-ն աշխատում է ոչ այնքան Հայաստանից արտագաղթած աշխատանքային միգրանտների խնդիրների լուծման (այս ուղղությունը որոշակիորեն կարևորելով հանդերձ), որքան ավանդական համայնքներում հայապահպանության, ֆիզիկական անվտանգության ապահովման (հատկապես Մերձավոր Արևելքի հայ համայնքներում), հայագիտական կենտրոնների ստեղծման և պահպանման ուղղությամբ։ Բացի այդ, ավելի լայն են Սփյուռքի հետ աշխատանքի ոլորտները։ Օրինակ ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում է Սփյուռքի կառույցների հետ համազգային խնդիրների (Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայ ագրեսիվ քաղաքականության զսպման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման և այլն) լուծման ուղղությամբ։

Երկու երկրներում էլ հայրենի պետությունների կողմից ստեղծվել և աշխատում է հատուկ սփյուռքի գործերով զբաղվող գործադիր իշխանության առանձին գերատեսչություն նախարարություն։ Վրաստանում այն կոչվում է Սփյուռքի գործերով նախարարություն1 2։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում Սփյուռքի հետ պետության հարաբերությունները և պետական քաղաքականությունը վերջինիս նկատմամբ կարգավորվում են

1 Վրաստանում բավական մեծ տարածում ունի «գերմանասիրությունը», երկրում գործում են բազմաթիվ դպրոցներ, որտեղ առաջնային օտար լեզուն գերմաներենն է։ Երիտասարդության (ուսանողության) ավելի քան 11%-ը տիրապետում է գերմաներենին։ Այդ պատճառով էլ Վրաստա-նից արտագաղթը Գերմանիա բավական մեծ տարածում ունի հատկապես երիտասարդության (որոնք մեկնում են այդ երկրում կրթություն ստանալու նպատակով) և որակյալ կադրերի շրջանում։ Ի տարբերություն Գերմանիայի այլ երկրներ (օրինակ Թուրքիա, Հունաստան և այլն) վրացի միգ-րանտները մեկնում են հիմնականում աշխատելու որպես բանվորներ, դայակներ, հիվանդապահներ, աղախիններ և այլն։

2 Ինչպես Հայաստանում, Վրաստանում նույնպես Սփյուռքի գործերով նախարարությունը ստեղծվել է 2008թ.։

առանձին «Արտասահմանում բնակվող հայրենակիցների և սփյուռքի կազմակերպությունների մասին» օրենքով [4]։

Եթե հայկական սփյուռքին բնորոշ է համազգային կազմակերպությունների առատությունը ի դեմս կուսակցությունների, եկեղեցիների, բարեգործական, մշակութային, կրթական և այլ հաստատությունների, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ամբողջ աշխարհի հայ համայնքներում, ապա վրացական սփյուռքին բնորոշ են հիմնականում տեղական նշանակություն ունեցող համայնքային կառույցները։ Այնուամենայնիվ, հայկական սփյուռքը նույնպես դեռևս ունի ողջ սփյուռքը ներկայացնող համահայկական կառույցի ձևավորման խնդիր1։

Մեկ այլ տարբերություն է այն, որ եթե վրացական սփյուռքի կազմակերպությունները հիմնականում կրում են կրթամշակութային բնույթ և հանդիսանում են տեղական համայնքային ինքնակազմակերպման ինստիտուտներ, ապա հայկական սփյուռքին բնորոշ է կազմակերպական կառույցների տեսակային բազմազանությունը։ Այնտեղ գործում են քաղաքական կառույցներ ի դեմս ավանդական կուսակցությունների և լոբբիստական կազմակերպությունների, կրոնական հաստատություններ ի դեմս Հայ Առաքելական1 2, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների, բարեգործական, մշակութային, մարզական և այլ կազմակերպություններ։

Վրացական սփյուռքի կազմակերպություններն իրենց առջև դնում են հիմնականում հետևյալ խնդիրները աջակցություն արտերկրում հայտնված հայրենակիցներին, աջակցություն հայրենիքին, աջակցություն բնակության երկրի և հայրենիքի միջև կապերի զարգացմանը և այլն։ Հատկանշական է, որ վրացական սփյուռքին, ի տարբերություն հայկականի, հատուկ չէ լոբբիստական գործունեությունը։ Դա կարելի է բացատրել երկու գործոնով։ Առաջինը մարդկային և կազմակերպչական ռեսուրսների սղությունն է։ Վրացական սփյուռքն արևմտյան երկրներում, որտեղ էլ հիմնականում լոբբիզմը հանդիսանում է քաղաքական ինստիտուտ, այնքան ստվարաթիվ չէ, որքան հայկականը։ Բացի այդ, լուրջ դժվարություն է այն, որ, լինելով հիմնականում աշ-

1 Բանն այն է, որ գործունեության աշխարհագրական համընդգրկունությունը համասփյուռքյան կառույցի բնութագրիչներից միայն մեկն է։ Կան նաև այլ բնութագրիչներ, որոնց բացակայության դեպքում անհնար է տվյալ կառույցը համարել համազգային [տե ս 5, էջ 81-85]։

2 Հայ Առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետություն, որոնցից երեքը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, գործում են Սփյուռքում։ Ինչ վերաբերում է հիմնական նվիրապետությանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, ապա այն նույնպես բազմաթիվ թեմեր ունի Սփյուռքում։

խատանքային միգրանտներ, վրացական սփյուռքի ներկայացուցիչները հիմնականում չեն հանդիսանում իրենց բնակության երկրների քաղաքացիներ, ինչն օրենսդրորեն բարդացնում է կազմակերպություններ հիմնելու գործը։ Օրինակ Գերմանիայում օրենսդրությունը պահանջում է, որ կազմակերպության անդամների նվազագույնը 50%-ը լինեն այդ երկրի քաղաքացիներ։ Երկրորդ գործոնը լոբբիստական գործունեության անհրաժեշտության ցածր մակարդակն է։ Վրաստանը, անկախությունից ի վեր արտաքին քաղաքականության մեջ որդեգրելով եվրատլանտյան ուղղությունը, քաղաքական առումով սերտ հարաբերությունների մեջ է արևմտյան պետությունների հետ, ինչի հաշվին էլ որոշակի ինքնաբավություն ունի այդ երկրներում իր շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Օրինակ, եթե 2017թ. բյուջեով ԱՄՆ-ը Հայաստանի համար նախատեսում է հատկացնել մոտ $22.5 մլն օգնություն, իսկ Ադրբեջանին $11 մլն1, ապա Վրաստանն առանց լոբբիստական ջանքերի ԱՄՆ պետբյուջեից կստանա $63 մլն1 2։ Ստացվում է, որ Վրաստանին հատկացվող օգնությունը գրեթե կրկնակի գերազանցում է Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող օգնությունը միասին վերցրած3։

Հայկական լոբբիստական կազմակերպություններն ԱՄՆ-ում ակտիվ աշխատանք են տանում, որպեսզի Հայաստանին հատկացվող օգնության չափը հասցվի $40 մլն-ի, ևս $5 մլն հատկացվի ԼՂՀ-ին։ Անգամ այս խնդիրների հաջող իրականացման դեպքում, սակայն, Վրաստանին հատկացվող օգնությունը կգերազանցի ՀՀ-ին, ԼՂՀ-ին և Ադրբեջանին հատկացվող օգնությունը միասին վերցրած ($56 մլն)։

Համագործակցության հեռանկարներ

Թեև մինչ այժմ արտերկրում հայկական և վրացական համայնքների միջև համագործակցության հարուստ փորձ չկա, այնուամենայնիվ, կան դրա որոշակի նախադրյալներ։ Դրանք կազմում են այն խնդիրների ամբողջությունը,

1 Վերջին շրջանում ԱՄՆ-ում սկսել է ակտիվություն ցուցաբերել նաև ադրբեջանական լոբբին [տե ս 6, էջ 138-152], որը, թեև ինքնուրույնաբար չի կարող մրցակցել հայկականի հետ, սակայն իր թիկունքում զգում է ադրբեջանական պետության, ինչպես նաև թուրքական լոբբիի աջակցությունը։

2 Վրտստտնն Իսրայելից հետո երկրորդ երկիրն է աշխարհում ԱՄՆ-ից ստացած օգնության չափով։ 1990-ական թթ. Հայաստանը լուրջ մրցակից էր Վրտստտնի համար։ Օրինակ 1997թ. ՀՀ-ին և ԼՂՀ-ին ԱՄՆ պետական բյուջեից հատկացված օգնության չափը միասին վերցրած կազմել է $100 մլն [7, էջ 94]։ Հետագայում, սակայն, Հայաստանին հատկացվող գումարների աստիճանական նվազման հետևանքով Վրաստանը կայուն կերպով ամրապնդվեց երկրորդ տեղում։

3 Մանրամասն տե ս ԱՄՆ Տնտեսական աջակցության հիմնադրամը ռազմական ֆինանսավորում է նախատեսում Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին, http://www.panorama.am/am/ news/2016/02/10/ ԱՄՆ-հիմնտդրտմ-Հտյտստտն-Վրտստտն-Ադրբեջտն/1526372

որոնք ընդհանուր են ինչպես երկու համայնքների, այնպես էլ Հայաստանի ու Վրաստանի համար։

Թիվ մեկ խնդիրը, որն ընդհանուր է Հայաստանի և Վրաստանի համար, և որի շուրջ կարող է ծավալվել երկկողմ համագործակցությունը սփյուռքում, կապված է Վրաստանի ժողովրդագրական խնդիրների հետ և առնչվում է Ջավախքին։ Չնայած Վրաստանի ժողովրդագրական խնդիրները և Ջավախքի հիմնահարցը սույն աշխատանքում անմիջականորեն չեն հանդիսանում քննության առարկա, սակայն արժե մի փոքր անդրադառնալ դրանց որպես հայ-վրացական համագործակցության հիմք։

Վրաստանում տեղի ունեցող ժողովրդագրական գործընթացների առանձնահատկություններից մեկն այն է, որ երկրում աստիճանաբար մեծանում է մուսուլման, մասնավորապես ադրբեջանական բնակչության տեսակարար կշիռը։ Հոդվածը պատրաստելու ժամանակ վերջին 2014թ. մարդահամարի տվյալները դեռևս վերջնականապես ամփոփված չէին։ Հետևաբար, սույն հոդվածում հնարավոր չէ ըստ այդ մարդահամարի տվյալների պաշտոնական վիճակագրական տվյալներ ներկայացնել Վրաստանի ազգային փոքրամասնությունների թվաքանակի վերաբերյալ։ Սակայն նախորդ 1989թ. և 2002թ. մարդահամարի տվյալների համեմատությունը բավական խոսուն է, հատկապես Վրաստանի էթնիկ խմբերի թվաքանակի դինամիկայի և երկրի ընդհանուր բնակչության մեջ նրանց տեսակարար կշռի առումով։ Եթե 1989թ. Վրաստանի հայ բնակչության թվաքանակը կազմում էր մոտ 360 հազ., ապա 2002թ. մարդահամարի տվյալներով այն կազմել է մոտ 250 հազ.։ Ասվածը նշանակում է, որ 13 տարիների ընթացքում վրաստանա-բնակ հայության թվաքանակը նվազել է շուրջ 110 հազարով։

Հիշյալ ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև ադրբեջանական բնակչության թվաքանակի նվազում, սական ոչ այն չափերով, ինչ հայկականի պարագայում։ Եթե 1989թ. Վրաստանի ադրբեջանցիների թվաքանակը կազմում էր մոտ 307 հազ., ապա 2002թ. մարդահամարի տվյալներով այն կազմել է 285 հազ.։ Այսինքն նույն ժամանակահատվածում վրաստանաբնակ ադրբեջանցիների թիվը կրճատվել է ընդամենը 20 հազարով, խորհրդանշական թիվ հայ բնակչության նվազման համեմատ։

Արդյունքում, եթե 1989թ. դրությամբ հայերը քանակապես գերազանցում էին ադրբեջանցիներին հանդիսանալով վրացիներից հետո երկրորդ էթնիկ

խումբն այդ երկրում, ապա 2002թ. դրությամբ իրավիճակը կտրուկ փոխվում է ի վնաս հայերի։ 285 հազ.-ը 250 հազ.-ի դիմաց հարաբերակցությամբ այսուհետ ադրբեջանցիներն են դառնում քանակապես երկրորդ էթնիկ փոքրամասնությունը վրացիներից հետո։

Թեև, ինչպես վերը նշվեց, 2014թ. մարդահամարի վերջնական արդյունքների բացակայության պայմաններում անհնար է տալ ներկայում Վրաստա-նում բնակվող հայերի և ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, այնուամենայնիվ, ըստ փորձագիտական տվյալների, 2002-2014թթ. հայերի և ադրբեջանցիների թվաքանակների միջև առկա տարբերությունն էլ ավելի է խորացել։ Այդ տարիներին ադրբեջանաբնակ հայության թվաքանակի անկումը գնահատվում է տասնյակ հազարներով ընդհուպ մինչև 100 հազ., մինչդեռ ադրբեջանցիների թվաքանակը գրանցել է էական աճ հասնելով մինչև 400 հազ.-ի։

Նկար 1

Վրաստանի էթնիկ քարտեզը

Հիշյալ հիմնախնդիրներն առնչվում են Ջավախքին այնքանով, որքանով որ հայ և ադրբեջանցի բնակչության հարաբերակցության էական խախտումը Վրաստանում կարող է հանգեցնել ադրբեջանցիների կողմից այդ տարածա-

շրջանի ժողովրդագրական յուրացմանը: Այսինքն Ջավախքում հայկական տարրի նվազման պարագայում այն կարող է փոխարինվել և լրացվել ադրբեջանական տարրով։ Իսկ դա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Վրաստանի համար։ Վրաստանի էթնիկ քարտեզի (Նկար 1) դիտարկումը ցույց է տալիս, որ ադրբեջանցիների կողմից Ջավախքի յուրացման դեպքում Հայաստանի և Վրաստանի միջև կառաջանա «մուսուլմանական (ադրբեջանական) սեպ»։ Այսինքն հայ-վրացական սահմանի ամբողջ երկայնքով կառաջանա ադրբեջանցիներով բնակեցված գոտի, որն անջրպետող նշանակություն կունենա երկու երկրների հարաբերությունների համար։

Նման սցենարի դեպքում Վրաստանի համար մարտահրավերը կայանում է հետևյալ հանգամանքներում։

Ադրբեջանցիների կողմից Ջավախքի ժողովրդագրական յուրացման դեպքում Վրաստանը, ոչ միայն արևմուտքից և հարավ-արևելքից, այլև հարավից կհայտնվի մուսուլմանական պաշարման մեջ։ Հյուսիս-արևելքում Վրաստանը նույնպես ունի լրջագույն խնդիրներ։ Նախ աբխազական և հարավօսական հակամարտությունների հետևանքով շրջափակման ենթարկելով այդ երկրները Վրաստանն ինքն է իրեն մեկուսացրել այդ հատվածներում։ Երկրորդ Ռուսաստանի հետ բարդ քաղաքական հարաբերությունները նույնպես որոշակի խնդիրներ են ստեղծում Վրաստանի համար հյուսիս-արևելքում։ Եվ երրորդ ոչ պակաս կարևոր գործոն է այն, որ Ռուսաստանի հարավային Վրաստանի հետ սահմանակից շրջանները (Չեչնիա, Ինգուշիա, Դաղստան, Կարաչաևո-Չերկեսիա, Կաբարդինո-Բալկարիա) նույնպես մուսուլմանաբնակ են։ Հետևաբար, միակ գոտին, որը ճեղքում է Վրաստանի շրջափակվածությունը մուսուլմանների կողմից, Ջավախքն է։ Վերջինիս կորստի դեպքում այն ամբողջությամբ կհայտնվի մուսուլմանական շրջապատում։ Նման վտանգ սպառնում է նաև Հայաստանին։ Ասվածից բխում է, որ Ջավախքի ժողովրդագրական յուրացումն ադրբեջանական տարրի կողմից կհանգեցնի նրան, որ Հայաստանը և Վրաստանը կդառնան առանձին փոքրիկ քրիստոնեական կղզյակներ իսլամական մեծ ծովում։

Ջավախքի ժողովրդագրական յուրացումն ադրբեջանցիների կողմից կհանգեցնի նաև Վրաստանում ադրբեջանական անջատողականության ակտիվացմանը։ Որքան էլ, ըստ փորձագիտական գնահատականների, ադրբեջանական հանրույթը Վրաստանում քաղաքականապես իներտ է, միևնույն է,

ժողովրդագրական գործոնը չի կարող իր դերը չխաղալ: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը, որոնք դրսից ազդու միջոցներով կարող են հրահրել և հովանավորել ադրբեջանական անջատողականությունը Վրաստանում։ Եթե անգամ ադրբեջանական անջատողական շարժում չառաջանա Վրաստանում, ապա ժողովրդագրական գործոնի ազդեցությամբ Վրաստանը Ջավախքը կորցնելու պարագայում վերջնականապես կհայտնվի մարիոնետային պետության կարգավիճակում Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքում, որոնք ցանկացած պահի կարող են շահարկել այդ գործոնը նրա դեմ։

Վրացական հասարակական-քաղաքական շրջանակներում տարածված է այն մտայնությունը, թե Ջավախքի հայաթափումը կչեզոքացնի հայկական անջատողականության սպառնալիքը։ Իրականում, սակայն, այն կհան-գեցնի մեկ այլ և շատ ավելի վտանգավոր ադրբեջանական անջատողականության վերելքին, որին դիմագրավելը շատ ավելի բարդ կլինի։ Եթե, ինչպես ցույց է տվել պատմության փորձը, հայկական անջատողականության հարցում հեշտ է Հայաստանի հետ գալ պայմանավորվածությունների և փոխշա-հավետ համաձայնության արդյունքում չեզոքացնել այդ սպառնալիքը, ապա ադրբեջանական անջատողականության պարագայում շատ ու շատ ավելի բարդ, գրեթե անհնար կլինի Թուրքիայի և Ադրբեջանի հետ նման պայմանավորվածությունների գալը։

Ասվածից հետևում է, որ Վրաստանի շահերից է բխում Ջավախքում հայկական մեծամասնությամբ բնակչության պահպանումը1։ Դա, թերևս, միակ գործոնն է, որ կարող է զսպել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական անջատողականությունը։ Հայտնի «բաժանիր, որ տիրես» սկզբունքի տրամաբանությամբ Վրաստանը, ապահովելով որոշակի հավասարակշռություն հայկական և ադրբեջանական բնակչության միջև, կարող է կանխել երկու կողմից էլ սպառնացող անջատականության վտանգը։

Այսպիսով, Ջավախքի հայապահպանության խնդիրը, բխելով ինչպես հայկական, այնպես էլ վրացական շահերից, համագործակցության լուրջ հիմք է նաև սփյուռքում։ Վերջին տարիներին ԱՄՆ հայկական լոբբին ջանքեր է գործադրում, որպեսզի այդ երկրի կողմից Վրաստանին հատկացվող օգնության մի մասն ուղղվի Ջավախքի զարգացմանը։ Կարծում ենք, այս խնդրի

1 Վրաստանը, ինչպես ակնհայտ է վերոշարադրյալից, չունի բավականաչափ ժողովրդագրական ռեսուրս Ջավախքը վրացիներով բնակեցնելու համար։

իրականացմանը կարելի է հասնել ոչ միայն և ոչ այնքան հակադրության կամ պայքարի, որքան համագործակցության միջոցով։ Կարելի է գալ պայմանավորվածության, ըստ որի հայկական լոբբին կնպաստի Վրաստանին հատկացվող գումարների մեծացմանը պայմանով, որ դրա մի մասը ծախսվի Ջավախքի զարգացման ծրագրերի վրա1։

Որպեսզի նման համագործակցությունը վերացական չլինի, անհրաժեշտ է այն իրականացնել կոնկրետ հայ-վրացական համատեղ նախագծերի մշակման և իրականացման մակարդակով։ Օրինակ ժամանակին շրջանառության մեջ էր դրվել Ջավախքում հայ-վրացական համալսարանի հիմնման գաղափարը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Վերացականությունից կոնկրետության գալու համատեքստում խիստ կարևոր են հիշյալ և նմանատիպ այլ (հաղորդակցային ենթակառուցվածքների, համատեղ տնտեսական նախագծերի և այլնի վերաբերյալ) նախագծերի հիմնավորված պատրաստումը և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ներկայացնելը։

Սփյուռքում հայ-վրացական համագործակցության որոշակի հնարավորություն կա նաև Թուրքիայում։ Այնտեղ առկա են ինչպես հայկական, այնպես էլ վրացական պատմամշակութային հուշարձաններ։ Նրանց պահպանման, վերականգնման և այլ հարցերը կարող են դառնալ հայկական և վրացական համայնքների համագործակցության առարկա։ Դրա համար որոշակի բարենպաստ միջավայր է ստեղծում նաև վերջին շրջանում Թուրքիայի վրա կիրառվող միջազգային ճնշումը կապված կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարգման և մասնավորապես եկեղեցական գույքի վերադարձման խնդրի հետ։

Ճիշտ է, վրացիները Թուրքիայում չունեն կրոնական փոքրամասնության կարգավիճակ1 2, սակայն նրանց փաստացի գոյությունն արդեն հիմք է այլ քրիստոնյա փոքրամասնությունների հետ համագործակցելու համար։ Բացի այդ, նրանք կարող են Հույն Ուղղափառ եկեղեցու շրջանակներում իրականացնել այդ համագործակցությունը։ Բանն այն է, որ Կ.Պոլսի հունական պատրիարքությունն ունի ոչ միայն Թուրքիայի հույների, այլև բոլոր ուղղափառ քրիստոնյաների շահերի ներկայացուցիչը լինելու գործառույթ3։ Այսպի-

1 Հայկական կայացած լոբբին ԱՄՆ-ում և Վրաստանի ջերմ հարաբերություններն այդ երկրի հետ լուրջ նախապայման են նման համագործակցության համար։

2 Այդպիսի կարգավիճակ ունեն միայն հայերը, հույները և հրեաները։

3 Թեև 1453թ. Բյուգանդական կայսրության անկումից հետո Կ.Պոլիսը փաստացիորեն կորցրեց ողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հոգևոր կենտրոնի իր դերը, սակայն ֆորմալ առումով այն մինչ օրս պահպանում է իր այդ կարգավիճակը։

սով, չնայած Վրաստանը Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների շնորհիվ որոշակիորեն կարողանում է ապահովել այդ երկրում վրացական պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու վերականգնումը, սակայն ավելորդ չէ նաև այդ հարցում վրացական համայնքի համագործակցությունն այլ քրիստոնյա համայնքների, մասնավորապես հայկականի հետ [8, էջ 619-620]։

Հայկական և վրացական համայնքների միջև որոշակի համագործակցության դաշտ կա նաև Ռուսաստանում։ Հետխորհրդային շրջանում նախկին միութենական հանրապետություններից դեպի ՌԴ մեծ թվով բնակչության միգրացիայով պայմանավորված այդ երկրում որոշակիորեն վերելք է ապրում ծայրահեղականությունը1։ Այն դրսևորվում է հատկապես Միջին Ասիայից և Կովկասից եկածների նկատմամբ անհանդուրժողականությամբ և բռնություններով։ Հայկական և վրացական համայնքները Ռուսաստանում, ունենալով անվտանգության հետ կապված միևնույն խնդիրները, կարող են համագործակցել այլատյացության, խտրականության և նման այլ երևույթներից օրենքի շրջանակներում համատեղ պաշտպանվելու նպատակով։

Այսպիսով, որքան էլ տարբեր լինեն հայկական և վրացական համայնքները սփյուռքում, կան որոշակի հարցեր, որոնց պարագայում նրանք ունեն ընդհանուր շահեր և խնդիրներ։ Դրա հետ միասին, հայկական և վրացական հոգևոր-քաղաքակրթական մերձավորությունը լուրջ հիմք է ոչ միայն միջպետական, այլև սփյուռքի համայնքների մակարդակով համագործակցության համար։

Մարտ, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Georgian Diaspora and Migrant Communities in Germany, Greece and Turkey: Transnational Realities and Ties with Georgia, International Centre for Migration Policy Development, Vienna – Austria, April 2014.

2. Кузнечевский В.Д, Этнические диаспоры и титульная нация в России: Аналитические обзоры РИСИ, М., 2014, Выпуск 1.

1 Դրա պատճառներն ունեն ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքակրթական բնույթ։ Նախկին միութենական հանրապետություններից եկած աշխատանքային միգրանտները հանդիսանում են համեմատաբար էժան աշխատուժ, որոնք զբաղեցրել են աշխատանքի շուկան ՌԴ-ում տեղի բնակչության մի զգալի հատվածի թողնելով գործազուրկ։ Քաղաքակրթական առումով միգ-րանտներն իրենց հետ բերում են իրենց երկրների արժեքներն ու բարքերը, որոնք անհամատեղելի են ռուսաստանյան հասարակության արժեքների ու բարքերի հետ։

3. «Հա] սփյուռք» հանրագիտարան, Երևան, Հա]կ. հանրագիտարան հրատ., 2003:

4. Law of Georgia on Compatriots/Expatriates Residing Abroad and Diaspora Organizations, http://www.carim-east.eu/media/legal%20module/natfr/GE_2.2%20LawDiaspora_En.pdf

5. Հովան 4, Սփյուռքի ինքնակազմակերպման խնդիրների շուրջ, «Գլոբուս», 2014, թիվ 11-12, էջ 78-87:

6. Նահապետյան Հ, Թուրք-ադրբեջանական կառույցների հակահայ գործունեությունը, Երևան, «Գասպրինտ» հրատ., 2010:

7. Պեւռրոսյաե Ք, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները 1988-2001թթ., Երևան, «Գիտություն» հրատ., 2011:

8. Հովեան Ч; Եկեղեցական գոյքի վերադարձման խնդիրը որպէս հայոց պահանջատիրու-թեան բաղկացուցիչ, Հայկազեան հայագիտական հանդէս, 2015, հատոր ԼԵ, էջ 605-622:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈԻՄ.

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՎահրամՀովան

Ամփոփագիր

Ի տարբերություն հայկական սփյուռքի, որը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով, վրացական սփյուռքը հիմնականում միգրացիայի արդյունք է: Եթե հայկական սփյուռքին բնորոշ է համազգային կազմակերպությունների առատությունը ի դեմս կուսակցությունների, եկեղեցիների, բարեգործական, մշակութային, կրթական և այլ կազմակերպությունների, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ամբողջ աշխարհի հայ համայնքներում, ապա վրացական սփյուռքին բնորոշ են հիմնականում տեղական նշանակություն ունեցող համայնքային կառույցները:

АРМЯНСКИЕ И ГРУЗИНСКИЕ ЗАРУБЕЖНЫЕ ОБЩИНЫ:

ГРАНИ СОПОСТАВЛЕНИЯ И ПЕРСПЕКТИВЫ СОТРУДНИЧЕСТВА

Варам Овян

Резюме

В отличие от армянской диаспоры, сформировавшейся в основном вследствие Геноцида армян, грузинская диаспора — преимущественно результат миграции. Если армянской диаспоре присуще обилие общенациональных организаций в лице партийных, церковных, культурных, благотворительных и других организаций, разворачивающих свою деятельность в армянских общинах всего мира, то для грузинской диаспоры характерны в основном общинные структуры локального значения.

ARMENIAN AND GEORGIAN COMMUNITIES IN FOREIGN COUNTRIES: FACETS OF COMPARISON AND PROSPECTS OF COOPERATION

Vahram Hovyan

Resume

Unlike the Armenian diaspora, which was formed due to the Armenian Genocide, the Georgian diaspora is largely a result of migration. Armenian diaspora is characterized by an abundance of pan-Armenian organizations: political parties, churches, benevolent, cultural, educational and other organizations, which act in Armenian communities all around the world, whereas for the Georgian diaspora local community structures are typical.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.