Научная статья на тему 'Ջավախքի սոցիալ-տնտեսական Եվ քաղաքական իրավիճակը ներկա փուլում'

Ջավախքի սոցիալ-տնտեսական Եվ քաղաքական իրավիճակը ներկա փուլում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
503
60
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սերգեյ Միեասյաե

Հոդվածում վերլուծվում է Ջավախքի ներկա սոցիալ-տետեսակաե, քաղաքական, ժողովրդագրական իրավիճակը, դիտարկվում եե ռուսական ռազմակայանի հետ կապված խնդիրներն ու հետագա զարգացումների քաղաքական հետևանքները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Пока еще неясно, насколько реально осуществимыми в краткосрочной перспективе могут быть рассматриваемые в данной статье оценки и проекты относительно Джавахкского региона. Однако в свете того, что пока еще ни в Армении, ни в Европе, ни в России, ни тем более в Грузии не выдвинуты альтернативные варианты и предложения по созданию механизмов, способствующих обеспечению физической безопасности армянского населения после вероятного вывода российской военной базы из Ахалкалаки, вполне логично предполагать использование некоторых вышеуказанных элементов в оценке и принятии решений по ситуации в Джавахке со стороны ряда политических проектировщиков по обе стороны Атлантики. При этом определение конкретных сроков вывода российской военной базы из Ахалкалаки вряд ли может внести серьезные корректировки в наши оценки проблемы, ведь на фоне того, что Россия постепенно дистанцируется от своих обязательств перед местным армянским населением, в судьбе которого она в свое время сыграла важную историческую роль, вполне естественно, что эту ношу должна будет взять на себя другая политическая сила или страна. Если это попытается сделать только Армения, это может привести к серьезным конфликтам и открытому противостоянию между Ереваном и Тбилиси. Европейские страны и организации в силу ограниченности своих ресурсов не в состоянии самостоятельно полностью решить эту проблему. Турция, в силу ее естественных противоречий с Арменией, вообще не рассматривается в данном контексте. Что касается США, то, как бы это не оценивалось со стороны некоторых исследователей, их активная вовлеченность в решение различных проблем региональной безопасности Южного Кавказа уже стала реальностью. Заинтересованность Вашингтона Южным Кавказом подкрепляется также реализацией масштабных геоэкономических проектов, в первую очередь, в сфере добычи и транспортировки энергоресурсов. Вывод российской базы из Ахалкалаки, который может привести к серьезной геополитической проблеме и своеобразному «вакууму безопасности» в этом стратегически важном перекрестке Южного Кавказа, должен повлечь за собой появление в этом регионе иной реальной силы, которая могла бы обеспечить стабильность и безопасность в Джавахке. Надо еще раз подчеркнуть, что только решение проблем безопасности местного армянского населения Джавахка может стать необходимым условием для начала реального развертывания масштабных инвестиционных программ, в том числе с участием международных организаций-доноров. Вместе с тем наличие таких факторов, как гарант безопасности и развертывание международных инвестиционных проектов, повлечет за собой рассмотрение и нахождение решений по основной политической проблеме, производными от которой являются все вышеуказанные вопросы. В сущности, проблема действительно носит чисто политический характер обеспечение населения Джавахка элементарными полномочиями в сфере местного самоуправления, которые соответствовали бы принятым Грузией обязательствам перед международным сообществом.

Текст научной работы на тему «Ջավախքի սոցիալ-տնտեսական Եվ քաղաքական իրավիճակը ներկա փուլում»

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

ՋԱՎԱԽՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ

Սերգեյ Միեասյաե

Հոդվածում վերլուծվում է Ջավախքի ներկա սոցիալ-տետեսակաե, քաղաքական, ժողովրդագրական իրավիճակը, դիտարկվում եե ռուսական ռազմակայանի հետ կապված խնդիրներն ու հետագա զարգացումների քաղաքական հետևանքները:

Ներածություն

Ջավախքի շրջանը, որում եերկա փուլում ըեդուեված է եերառել Ախալքալաքի և Նիեոծմիեդայի վարչատարածքայիե միավորեերը, գտնվում է Վրաստաեի ծայր հարավ-արևելքում և աեմիջակաեորեե սահմանակից է Թուրքիային ու Հայաստանին: Շրջանի ժողովրդագրական առանձնահատկությունը (բնակչության ավելի քաե 93%-ը հայեր եե) պատմականորեն ազդակ է հանդիսացել, որպեսզի զաեազաե հետազոտողեերի, քաղաքագետների, լրագրողների գնահատականներում, քաղաքական գործիչների դատողություններում այե համարվի հնարավոր հակամարտության գոտի: Ըեդ որում, եթե վրացի հետազոտողեերը հակամարտության հնարավորությունը գրեթե բացառապես դիտարկում եե տեղի հայ բնակչության հնարավոր «անջատողական» դրսևորումների տեսակետից, ապա հայ և շատ այլ մասնագետների Ջավախքի իրադրությունը հուզում է, առաջին հերթին, հայ ազգային փոքրամասնության նկատմամբ խտրականության և երա հասա-րակակաե-քաղաքակաե, տնտեսական ու մշակութային կյանքին լիիրավ մասնակցության իրավունքի պաշտպանության առումով: Այսուհանդերձ, օտարերկրյա հետազոտողեերի մեծ մասը շրջանը դիտարկում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքակաե ծրագրային հիմեախեդիրեերի վերլուծության տեսանկյունից [1]:

Հայ և վրացի հետազոտողեերի տեսակետեերը տարբերվում եե եաև Ջավախքի պատմական անցյալը լուսաբանելիս: Հաճախ արտահայտվում եե տրամագծորեն հակառակ տեսակետեեր: Վրացի գիտնականները Սամցխեե (Սսխեթ) համարում եե վրացական պետականության բնօրրաններից մեկը, նշելով, որ հայ էթեիկ տարրե այստեղ իբր հայտնվել է 1828-1829թթ. ռուս-թուրքակաե պատերազմի արդյունքում: Հայ պատմաբանները պնդում եե, որ դեռևս հեագույե ժամանակներից շրջանի հիմնական բնակիչները եղել եե

47

ՍՄիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

հայերը, քանի որ այն պատմական Հայաստանի մասն է կազմել, իսկ 19-րդ դ. առաջին քառորդի ժողովրդագրական փոփոխություններն ընդամենը վերականգնել են Ջավախքի ժողովրդագրական իրական պատկերը, որ խաթարվել էր թուրքական բազմադարյա տիրապետության արդյունքում։

Հոդվածի նպատակն է, առաջին հերթին, անդրադառնալ ներկա ժամանակահատվածում Ջավախքի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի վերլուծությանը, ռազմական գործոնի (առաջին հերթին Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանի) դերին և քաղաքական գործընթացների զարգացման վրա վերջինիս հնարավոր ազդեցությանը։ Նկատի ունենալով, որ 1991-2003թթ. ժամանակահատվածում Ջավախքի քաղաքական զարգացումների դինամիկան բավական լավ է լուսաբանված տարբեր հետազոտողների կողմից, մենք նպատակահարմար գտանք մեր աշխատանքում մանրամասն կանգ չառնել դրա վրա [2]։

Աճող մտահոգություն.

Ջավախքի էթնոժողովքդագրական զարգացումը

Ինչպես արդեն նշվել է, Ջավախքն ընդգրկում է երկու վարչատարած-քային միավոր Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանները։ Այն ընդհանուր առմամբ զբաղեցնում է Վրաստանի տարածքի 3,7%-ը, այստեղ է ապրում երկրի բնակչության մոտ 2%-ը։ Սամցխեն (Մսխեթ), որի տարածքը համապատասխանում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Ներքին Ջավախք գավառին և արևմուտքից սահմանակից է հենց Ջավախքին, բաժանվում է երեք շրջանի Ախալցխայի, Ադիգենի և Ասփինձայի։ Առանձին շրջան է Բորժոմը, որ սահմանակից է Ախալցխային։ 1990-ական թթ. կեսերին վրացական իշխանությունների իրականացրած վարչական փոփոխությունների արդյունքում այդ բոլոր շրջանները միավորվեցին մեկ վարչա-տարածքային միավորում Սամցխե—Ջավախեթիա նահանգում, որը ղեկավարում է երկրի նախագահի կողմից նշանակված լիազորը (կամ, ինչպես նրան նաև անվանում են, «նահանգապետը»)։ Ջավախքում շատերը կարծում են, թե այս վարչատարածքային միավորի ստեղծման իրական նպատակը տեղի հայ բնակչության տեսակարար հարաբերակցության նվազեցումն էր, որն արդեն բացարձակ մեծամասնություն չի կազմում, չնայած տարածաշրջանի ընդհանուր բնակչության թվաքանակի 60%-ն է։

Խորհրդային իշխանության տարիներին, Վրաստանի իշխանությունների նպատակամետ քաղաքականության արդյունքում, զգալի չափերի էր հասել Ջավախքի հայ բնակչության արտագաղթը Խորհրդային Հայաստան, Հյուսիսային Կովկաս, նախկին ԽՍՀՄ այլ բնակավայրեր, ինչի արդյունքում

48

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

1989թ. Ախալքալաքի և հարևան Բոգդաեովկայի (այժմ Նիեոծմիեդա) շրջաեեերի բնակչության թվաքանակը գրեթե նույնն էր, ինչ 1914թ. Ախալքալաքի գավառինը (որն ընդգրկում էր նաև ներկայիս Նինոծմինդայի շրջանի տարածքը) մոտ 100 հազար մարդ [3]։ Խորհրդային տարիներին տարածաշրջանի էթնիկական զարգացման դինամիկան ուներ հետևյալ պատկերը (տե ս Աղյուսակ 1-3):

Աղյուսակ 1

Սամցխե-Ջավախեթիայի բնակչությանթվաքանակը և էթնիկական կազմը 1939թ. դյաւթյամբ (հազ. մայւդ, %)

Շրջան Վրացիներ Հայեր Թուրքեր Ռուսներ Քրդեր Ընդամենը

Ախալցխա 5.836 (10,5%) 16454 (29,7%) 28428 (51,2%) 1538 (2,8%) 1423 (2,6%) 55.490

Ադիգեն 5466 (13,2%) 942 (2,3%) 32928 (79,7%) 1281 (3,1%) 69 (0,2%) 41.314

Ասփինձա 6500 (19,9%) 1741 (5,3%) 21612 (66,2%) 293 (0,9%) 1980 (6,1%) 32.644

Ախալքալաք 4857 (7,5%) 54081 (83,6%) 4015 (6,2%) 1102 (1,7%) 309 (0,5%) 64.655

Նինոծմինդա 93 (0,3%) 27376 (79,2%) 1009 (2,9%) 5862 (17,0%) 77 (0,2%) 34.575

Ընդամենը 22752 (9,9%) 100594 (44,0%) 87992 (38,5%) 10076 (4,4%) 3858 (1,7%) 228678

1944թ. թուրք-մսխեթցիների, ասել է թե տարածաշրջանի փաստորեն ամբողջ մահմեդական բնակչության տեղահանումը արմատապես փոխեց Ջավախքի ժողովրդագրական նկարագիրը: Հետպատերազմյան հենց առաջին տարիներին Վրացական ԽՍՀ կառավարությունը սկսեց իրականացնել այս տարածքը Վրաստանի ներքին շրջաններից եկածներով բնակեցնելու լայնածավալ ծրագիր նպատակ ունենալով նվազեցնել հայ բնակչության բնական գերազանցությունը շրջանում: Վրացի հետազոտողների ամենա-համեստ տվյալներով, վրացի վերաբնակների թվաքանակն այդ ժամանակ 32 հազար էր, կամ 1952թ. կազմում էր շրջանի ամբողջ բնակչության գրեթե մեկ երրորդը [4]: Արդյունքում 1959թ. մարդահամարի տվյալներով, 1939թ. մարդահամարի համեմատ, որոշ շրջանների վրացական բնակչության թիվն ավելացել է մի քանի անգամ: Օրինակ, Ադիգենի շրջանի վրացի բնակչության թիվը 5466 մարդ (որ կազմում էր շրջանի ամբողջ բնակչության 13,2%-ը), եռապատկվել է հասնելով 16187 մարդու, կազմելով բնակչության 82,6%-ը (ի հետևանս տեղի մահմեդական բնակչության տեղահանման): Ավելի քան երեք անգամ ավելացել էր նաև Ախալցխայի շրջանի վրացի բնակչության թիվը (1939թ. 5836 մարդու փոխարեն, որ կազմում էր շրջանի բնակչության 10,5%-ը, 18878 մարդ, ինչը, կրկին մահմեդական բնակչության

49

ՍՄինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

միգրացիայի արդյունքում, կազմում էր արդեն շրջանի ամբողջ բնակչության 37,4%-ը): Ասփինձայի շրջանում վրացի բնակչության թիվն ավելացավ գրեթե 1,5 անգամ 6500 մարդուց (19,9%) հասնելով 9081-ի, կազմելով շրջանի ամբողջ բնակչության 80,6%-ը։

Ընդ որում, հարկ է նշել, որ Ջավախքի հայ բնակչության թվակազմը, չնայած ծնելիության ավանդաբար բարձր մակարդակին (ամենաբարձրերից մեկը աշխարհի հայության շրջանում), գործնականում առանձնակի փոփոխություններ չի կրել։ Սա հատկապես լավ է երևում Ախալքալաքի շրջանի օրինակով, որտեղ 1939թ. հայ բնակչության թիվը 54081 (83,6%) էր, իսկ 1959թ. 57209 (90,8%)։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ տարածաշրջանի մահմեդական բնակչության տեղահանումը գործնականում շրջանցել է ամենախիտ բնակեցված շրջանները (Ախալքալաքը և Նինոծմինդան), և, հետևաբար, հայ բնակչությունը պահպանել է թվային գերազանցությունն այս շրջաններում, որոնցում մինչև 1944թ. հայերը բացարձակ մեծամասնություն էին կազմում։

Աղյուսակ 2

Սամցխե-Ջավախեթիայի բնակչությանթվաքանակը և էթնիկական կազմը 1959թ. դյաւթյամբ

(հազ. մաբւդ, %)

Շրջան Վրացիներ Հայեր Ռուսներ Այլազգիներ Ընդամենը

Ախալցխա 18878 (37,4%) 25753 (51,1%) 3684 (7,3%) 2115 (4,2%) 50.430

Ադիգեն 16187 (82,6%) 1627 (8,3%) 1276 (6,5%) 508 (2,6%) 19.598

Ասփինձա 9081 (80,6%) 2068 (18,4%) 60 (0,5%) 56 (0,5%) 11.265

Ախալքալաք 3566 (5,7%) 57209 (90,8%) 1647 (2,6%) 555 (0,9%) 62.977

Նինոծմինդա 50 (0,2%) 27090 (84,5%) 4616 (14,4%) 308 (1,0%) 32.064

Ընդամենը 47762 (27,1%) 113747 (64,5%) 11283 (6,4%) 3542 (2,0%) 176.334

Ջավախքի հայ բնակչության զանգվածային հոսքը Հայաստան, Ռուսաստան, նախկին Խորհրդային Միության այլ շրջաններ 1960-1970-ական թթ. հասավ շատ մեծ չափերի: Հիմնական պատճառներն էին աշխատանքի տեղավորման, կրթություն ստանալու և այլնի հետ կապված դժվարությունները: Եվ չնայած Ջավախքի հայ բնակչության ժողովրդագրական բարձր ցուցանիշներին, նրա թիվը շրջանում էականորեն չավելացավ:

Միաժամանակ շարունակվում էր շրջանը վրացիներով բնակեցնելու գործընթացը, ինչը հանգեցնում էր Ջավախքի ընդհանուր բնակչության թվաքանակի մեջ նրանց տոկոսային հարաբերակցության աստիճանական

50

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

աճին: Այս երևույթը հատկապես լավ դրսևորվեց Ախալցխայի և Ադիգեեի շրջաններում, որոնցում վրացի բնակչության թվի զգալի ավելացումը չէր կարող բնակչության բնական աճի հետևանք լինել, հաշվի առնելով վրացիների ծնելիության ավանդաբար ցածր մակարդակը։ Վրացի բնակչության թվաքանակն ավելանում էր նաև հանրապետության իշխանությունների կողմից մարդահամարների պաշտոնական տվյալների արհեստական բարձրացման շնորհիվ։ Վրաստանում այս միտումն առավել մեծ զարգացում ստացավ հետխորհրդային շրջանում. հատկապես 2002թ. մարդահամարի ժամանակ Ջավախքում վրացի բնակչության թվաքանակի բացահայտ կեղծման փաստեր արձանագրվեցին։

Ինչպես արդեն նշվել է, 1990-ական թթ. կեսերին Վրաստանի նախագահի հրամանագրով արհեստականորեն ստեղծվեց վարչատարածքային միավոր Սամցխե-Ջավախեթիայի նահանգը Բորժոմի շրջանի ընդգրկ-մամբ (1990-ական թթ. կեսերի դրությամբ բնակչության թիվը 33.334 էր, որի 10%-ն էր ընդամենը հայ)։ 1995թ. օգոստոսի 24-ին ընդունված Վրաստանի Սահմանադրության համաձայն, վարչատարածքային բաժանումը կսահմանվի ամբողջ պետության տարածքում Վրաստանի իրավասության լիակատար վերականգնումից հետո միայն (Հոդված 2, կետ 3)։ Մինչև աբխազական և հարավօսական հակամարտությունների կարգավորումը վարչական կառավարումն իրականացվում էր 1994թ. թիվ 237 հրամանի համապատասխան, ըստ որի պետության ղեկավարը մտցնում է ռցմունեբելիի (շրջաններում նախագահի լիազորներ, որոնց նույնպես անվանում են «նա-հանգապետեր») ինստիտուտը։ Սակայն Սամցխե-Ջավախեթիայում նախագահի շրջանային լիազորների ինստիտուտը, ինչպես և ամբողջ Վրաս-տանում, չունի համապատասխան օրենսդրական բազա։ Ըստ էության, այս ինստիտուտը սահմանադրական չէ և Վրաստանի նորմատիվ իրավական փաստաթղթերում հիշատակվում է միայն 1998թ. սկսած, առանց համապատասխան իրավական հիմնավորման։ Բացի այդ, Վրաստանի սահմանադրությունում ոչինչ չի ասվում երկրի վարչատարածքային կառուցվածքի մասին, ուստի չկա նաև լիազորների և շրջանային իշխանությունների գործառույթների հստակ սահմանազատում։

Քանի որ այդ հրամանում խոսվում է միայն լիազորների ինստիտուտի մասին և ոչինչ չի ասվում վարչատարածքային միավորների ստեղծման վերաբերյալ, Սամցխեի (Մսխեթ կամ Վերին Ջավախք) և Ջավախքի միավորումը մեկ վարչատարածքային միավորում, ներառյալ Բորժոմի շրջանը, շատ հարցերի առաջացման պատճառ է դառնում։ Բնականաբար, հայ բնակչությանը հուզում է այն հարցը, որ իր ճակատագիրը կախվածության մեջ է դրվում Վրաստանի և նրա նախկին ինքնավարությունների հիմնա-

51

ՍՄինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

խնդիրների անորոշ լուծումից: Մանավանդ որ տվյալ վարչատարածքային միավորի ստեղծումը փաստորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, որը երկրում նման տարածքային բաժանում չի նախատեսում։ Կրկնենք, որ Սամցխե-Ջավախեթիա նոր տարածքային միավորի կազմում Բորժոմի շրջանի ընդգրկումը ո չ պատմական, ո չ տնտեսական առումներով ու հիմնավորումներով պայմանավորված չէր և միայն մի նպատակ էր հետապնդում տարածքի էթնիկական հաշվեկշռի արհեստական տոկոսային նվազեցում, քանի որ Բորժոմի շրջանի բնակչության ավելի քան 2/3-ը վրացիներ են։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ժամանակին նույն Բորժոմի շրջանի մեջ են ներառվել նաև 3 բարձրլեռնային հայկական գյուղեր (Մոլիտ, Տաբածկուրի, Չխարուլա), որոնք գտնվում էին Ախալքալաքի շրջանից հյուսիս և կայուն պատմական ու տնտեսական կապեր ունեին Ջա-վախքի այդ հայաբնակ շրջանի հետ։ Այս փաստը միանգամայն համապատասխանում էր Վրաստանի պաշտոնական քաղաքականությանը, որի նպատակն էր աստիճանաբար մասնատել այն շրջանները, որոնցում հայ բնակչությունը թվային գերազանցություն ուներ և դրանց ընդգրկումը վրացական շրջաններում։ (Ի դեպ, կենտրոնական իշխանությունները համանման քաղաքականություն էին վարում նաև Ծալկայի ու Վրաստանի այլ հայաբնակ շրջանների հայ բնակչության նկատմամբ)։ Արդյունքում 1990-ական թթ. կեսերին իրականացված վարչատարածքային բաժանումը և Սամցխե-Ջավախքի բնակչության ընդհանուր թվին Բորժոմի շրջանի մոտ 30.000 վրացիների ավելացումը ուղղակիորեն անդրադարձան նորաստեղծ միավորման էթնիկական նկարագրի վրա, որտեղ հայ բնակչությունն այլևս չի կազմում ընդհանուր թվաքանակի 65%-ը, ինչպես 1989թ. վերջին խորհրդային մարդահամարի ժամանակ էր։

Աղյոաակ 3

Սամցխե-Ջավախեթիայի բնակչության թվաքանակը և էթնիկական կազմը ըստ 2002թ. պաշտոնական մարդահամարի (հազ. մարդ)

Շրջան Հայեր Վրացիներ Ընդամենը

Ադիգեն 0.7 19.8 20.7

Ասփինձա 2.3 10.7 13.1

Ախալքալաք 57.5 3.2 61.0

Ախալցխա 16.9 28.5 46.1

Բորժոմ 3.1 27.3 32.4

Նինոծմինդա 32.9 0.5 34.3

Ընդամենը 113.3 90.0 207.6

52

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

Այսուհանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ բերված տվյալների հավաստիությունը խիստ կասկածելի է, և հիմքեր կան ենթադրելու, որ Սամց-խե-Ջավախեթիայի հայ բնակչության թիվը 2002թ. մարդահամարի ընթացքում արհեստականորեն իջեցվել է Վրաստանի պաշտոնական մարմինների կողմից, միաժամանակ ավելացվել է վրացական բնակչության թիվը։ Հաճախ տեղի է ունեցել վրացական բնակչության կրկնակի հաշվառում. օրինակ, Ասփինձայի շրջանի որոշ բնակիչներ, ովքեր 1980-ական թթ. վերջերին, 1990-ական թթ. սկզբներին տուն են ստացել և գրանցվել են Ախալքալաքի շրջանի մի շարք վրացական գյուղերում (Օկամի, Ազմանա, Պրտենա և այլն), միաժամանակ հաշվառվել են նաև Ասփինձայի շրջանում։ Սամցխե-Ջավախեթի-այի հայ և վրացի բնակչության թվաքանակի տվյալների անարժանահավա-տության մասին են վկայում խորհրդային նախորդ մարդահամարների տվյալների նույնիսկ պարզ վերլուծությունը, 1990-ական թթ. ընտրություններում ընտրացուցակների ցուցանիշների համեմատությունը և այլն։

Ախալքալաքի շրջանի 64 գյուղերից 57-ում ապրում են միայն հայեր, 5 գյուղերում (Գոգաշեն, Ափնիա, Կոտելիա, Պրտենա, Չունչխիա) վրացիները թվային գերազանցություն ունեն։ 4 գյուղերում Բարալեթում, Մուրջախե-թում, Օկամիում և Ազմանում, բնակչությունը խառն է. ապրում են և հայեր, և վրացիներ։ Մի գյուղում Խոսպիայում, հայերը թվապես գերազանցում են, բայց ապրում են նաև վրացիներ ու հույներ։ Ախալքալաքի շրջկենտրոնում նույնպես բացարձակ մեծամասնություն են կազմում հայերը, սակայն ապրում են նաև փոքրաթիվ վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ և այլազ-գիներ։ Նինոծմինդայի շրջանում բոլոր բնակավայրերը (31 գյուղ և Նինոծ-մինդա քաղաքը) հայկական են, բացի Գորելովկա (որտեղ ապրում են հայեր և էթնիկ ռուս դուխոբորներ) և Սպասովկա (ապրում են հայեր, դու-խոբորներ և աջարներ) գյուղերից։

Վրաստանի կառավարությունը բազմիցս փորձել է փոխել տարածաշրջանի էթնիկական պատկերը։ Դեռևս 1982-83թթ. ձեռնարկվեցին Աջարի-այի լեռնային, հատկապես Խուլոյի շրջաններից Ախալքալաքի շրջանի հարավարևմտյան մասում աջարներին բնակեցնելու առաջին փորձերը։ 1989-1990թթ. ձեռնարկվեց նրանց վերաբնակեցման նոր փորձ կրկին Աջարիա-յում տարերային աղետներից տուժածներին բնակարան հատկացնելու պատրվակով։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ Աջարիայի եղանակային պայմանները շատ ավելի լավն են, և բնակչության խտությունն էլ բավականին նոսր է, քան Ջավախքում։ Այսինքն աջարներին հենց Ջավախքում բնակեցնելու ոչ մի օբյեկտիվ, առաջին հերթին տնտեսական, պատճառ չկար։ Այս բոլոր գործողությունները նպատակ ունեին մի կողմից նվազեցնել հայ բնակչության տեսակարար կշիռը, մյուս կողմից թուլացնել Աջարի-

53

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

այի Ինքնավար Հանրապետության ներուժը, բարենպաստ պայմաններ ստեղծել հանրապետության ներքին շրջաններից «զուտ վրացական էթնիկական տարրով» Ջավախքը բնակեցնելու համար։ Բավական մեծ գումարներ ծախսվեցին աջարների համար ավաններ կառուցելու նպատակով, սակայն նրանց մեծ մասը հետագայում հետ վերադարձավ։

Միաժամանակ, Վրաստանի ներքին անկայունության արդյունքում հանրապետությունից հեռացավ ռուս և ռուսալեզու բնակչության ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների Ախալքալաքում և Նինոծմինդայում ապրող դուխոբորնե-րի ու մոլոկանների մեծ մասը։ Նրանցից շատերը 1990-ական թթ. գաղթեցին հիմնականում Ռուսաստան, մի մասը Կանադա։ Ջավախքի 5 գյուղերում ապրող ավելի քան 3 հազար դուխոբորներից այսօր մնացել է ընդամենը մեկ երրորդը։ Այժմ միայն Գորելովկա գյուղում են նրանք մեծամասնություն կազմում [5]։ Շրջանից հեռացող դուխոբորների տները գնելու գործին ակտիվորեն ներգրավվել են վրացական «Մերաբ Կոստավայի հիմնադրամը» և «Ջավախեթիայի վերածնունդ» ընկերությունը իրականացնելով Վրաստա-նի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ծրագիրը Հայաստանի և Ջավախքի միջև վրացաբնակ «պատնեշի» (բուֆեր) ստեղծման վերաբերյալ (մասնավորապես, 1989թ. փորձ արվեց ստեղծել սվանական մի քանի գյուղեր, ավելի ուշ Վրաստանի կառավարությունը դուխոբորների Սպասովկա գյուղում վերաբնակեցրեց Աջարիայի լեռնային շրջանների սողանքից տուժած աջարներին)։ Հայտնի է այսպիսի մի դեպք, երբ Կալինինո գյուղում 45 րոպեի ընթացքում դուխոբորները վաճառել են 60 տուն։ Սակայն այս ամենը հանգեցրեց նաև շրջանի հայ բնակչության ակտիվացմանը. ի պատասխան դուխոբորների գյուղերը վրացիներով և աջարներով բնակեցնելու վրացական հասարակական կազմակերպությունների ձեռնարկած փորձերի, այստեղ սկսեցին տեղափոխվել նաև հայ ընտանիքներ Նինոծմինդայի շրջանի հարևան Փոկա, Էշտիա, Արագյալ և Սաթխա ավաններից, դրանով իսկ առաջ բերելով վրացական հասարակական-քաղաքական կազմակերպությունների «անհանգստությունը»։ Եվ ոչ միայն նրանց։ Հիմնախնդիրը բարձրացվեց գրեթե պետական քաղաքականության մակարդակի, ընդ որում ոչ միայն Զ.Գամսախուրդիայի, այլ նաև Էդ. Շևարդնաձեի օրոք։ Օրինակ, Վրաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային հարաբերությունների կոմիտեի 1995թ. օգոստոսի որոշումներից մեկում նշվում էր, որ դուխոբորների և վերաբնակվող հայկական ու վրացական համայնքների, ինչպես և Նինոծմինդայի շրջանի ղեկավարության միջև ստեղծվել են «անառողջ հարաբերություններ», և «առանց որևէ հաշվառման տեղի է ունենում բնակարանների առքուվա-

54

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

ճառք»: Դժվար չէ նկատել, որ հանձնաժողովին մտահոգել էր այն փաստը, որ դուխոբորների գյուղերի վերաբնակեցման գործընթացին ներգրավվել էին ոչ միայն տարածքը «գաղութացնող» վրացական կազմակերպությունները, այլ նաև, ինչը միանգամայն բնական է, տեղի հայ բնակչությունը ։ «Ժողովրդագրական իրադրության բարելավման» նպատակով կոմիտեն նույնիսկ խնդրել էր իշխանության համապատասխան մարմիններին ուսումնասիրել հարցը և օժանդակել հենց վրացի վերաբնակներին աշխատանքով ապահովելու և նրանց սոցիալական վիճակի բարելավման գործում։ Լուրջ մտահոգություն էր արտահայտվում նաև Ախալքալաքի շրջանում վրացի վերաբնակների թվաքանակի կրճատման առիթով [6]։

Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների արդյունքում Սամցխե-Ջավախեթիայում բնակեցվեցին նաև հակամարտության գո-տիներից փախած զգալի թվով վրացի վերաբնակներ։ 2001թ. հունվարի դրությամբ նրանց թիվը մոտ 3000 էր [7]։ Նկատի ունենալով, որ ներկա քաղաքական պայմաններում քիչ հավանական է վրացի փախստականների վերադարձը նախկին բնակության վայրեր, պետք է ենթադրել, որ փախստականների մեծ մասն ավելի շուտ կգերադասի մշտապես բնակվել հենց այստեղ։

Բացասական ներուժ.

Ջավախքի սոցիալ-տնտեսականիրավիճակը

Դեռևս խորհրդային ժամանակներից Ջավախքում, ի տարբերություն Վրաստանի մյուս շրջանների, ամենաքիչ ներդրումներն են կատարվել։ Այստեղ շատ քիչ են ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, եղածներն էլ ծայրահեղ բարձիթողի վիճակում են, թույլ է զարգացած քաղաքների ենթակառուցվածքը։ Պատճառներից մեկը 1950-ական թթ. վերջերին երկրի ներսում խորհրդային-թուրքական սահմանի երկայնքով սահմանամերձ գոտու ընդլայնումն էր մինչև 78կմ (այլ տեղերում այդ գոտին սովորաբար ունենում է 27-ից մինչև 7կմ լայնություն)։ Սահմանամերձ գոտում վերահսկողության հատուկ ուժեղացված ռեժիմը գործում էր ընդհուպ մինչև «վերակառուցման» սկիզբը։ Սակայն տեղի հայերը սա ընկալում էին նաև իբրև Հայաստանի հետ իրենց շփումների սահմանափակմանն ուղղված քաղաքականություն։ Միայն 1980-ական թթ. երկրորդ կեսին, երբ Լեռնային Ղարաբաղում սկսվեցին հուզումները, Վրացական ԽՍՀ կառավարությունն ընդունեց «Ջավախեթիայի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը»։ Հավանաբար, դա Թբիլիսիի դեմ Ջավախքի հնարավոր ընդվզումից ապահովագրվելու փորձ էր։ Սակայն այս ծրագրի միակ արդյունքը Ախալքալաքի շրջանի հարավարևելյան մասում Աջարիայի լեռնային շրջանների տարերային աղետներից տուժածների բնակեցման միջո-

55

ԱՄինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ցառումեերե էին: Եղանակային վատ պայմանները և ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին երկիրը ցնցած սոցիալ-տնտեսական ճգնաժամը հանգեցրին ծրագրի փաստացի տապալմանը [8]։

Հարկ է նշել, որ խորհրդային տարիներին Վրաստանի կառավարությունը միտումնավոր կերպով Ջավախքում չէր խթանում արդյունաբերական արտադրության զարգացումը, չնայած առկա զգալի աշխատուժի առկայությանը։ Ի հետևանս մեծ թափ ստացավ Ջավախքից հայ բնակչության արտահոսքը ԽՍՀՄ այլ վայրեր արտագնա աշխատանքի նպատակով։ Միակ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունը Ախալքալաքի շրջանում ճոպանուղիների սարքավորումներ արտադրող գործարանը, ստեղծվել է շնորհիվ նրա, որ միութենական ենթակայության ձեռնարկություն լինելով կատարում էր խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի պատվերները, և դրա կառուցման մասին որոշումն ընդունվել էր անմիջապես Մոսկվայում։ Ընդ որում, այդ ձեռնարկության արտադրության առանձնահատկությունն այնպիսին էր, որ փաստորեն անհնար էր թողարկել հենց տեղում պահանջարկ ունեցող և իրացվող արտադրանք։ 1980-ականների կեսերից, այսպես կոչված «կոոպերատիվ շարժման» վերելքի ժամանակաշրջանում, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում ստեղծվեցին քարամշակման արտա-դրամասեր, որոնց արտադրանքն իրացվում էր հիմնականում Ռուսաստանում։ Դա անմիջապես անդրադարձավ Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վրա։ Սակայն շուտով հանրապետության կառավարությունն սկսեց նպատակամետ կերպով խոչընդոտել այդ ձեռնարկությունների գործունեությանը։ Արհեստական դժվարություններ էին ստեղծվում Վրաս-տանի տարածքով դրանց արտադրանքը տեղափոխելիս, երեսպատման սալիկների իրացումից ստացված ֆինանսական միջոցները շրջան փոխանցելիս, բարձրացվում էին տնտեսական գործունեության հարկերը և այլն։

Այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ խորհրդային ժամանակներում Ջավախքը Վրաստանի ամենակարևոր գյուղատնտեսական շրջաններից էր։ Գյուղատնտեսական արտադրության հիմնական ճյուղերն էին անասնաբուծությունը և կարտոֆիլի աճեցումը։ 1980-ական թթ. վերջերին միայն Ախալքալաքի շրջանն ուներ ավելի քան 100.000 խոշոր եղջերավոր անասուններ, կարտոֆիլի տարեկան բերքատվությունը հասնում էր ավելի քան 100.000 տոննայի, ընդ որում, գրեթե 30-36.000 տոննան գնում էր պետությունը [9]։ Ջավախքը Վրաստանում առաջատար տեղ էր գրավում նաև պանրի, կարագի և այլ կաթնամթերքների արտադրությամբ։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը շրջանում զգալիորեն վատթարացավ, մի քանի անգամ նվազեցին բոլոր տնտեսական ցուցանիշները։

1997թ. Վրաստանի կառավարությունը հաստատեց նոր «Սամցխե-

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

Ջավախեթիայի սոցիալ-տետեսակաե զարգացման ծրագիրը», սակայն դա ևս, ինչպես և բոլոր նախորդ ու հաջորդ նախագծերը մնացին թղթի վրա։ Այս ամենն ավելի էր ամրապնդում տեղի բնակչության մեջ արմատավորված համոզմունքը, որ կենտրոնական իշխանությունները միտումնավոր չեն լուծում շրջանի տնտեսական խնդիրները դրանով իսկ խթանելով հայերի արտահոսքը Ջավախքից։

1990-ական թթ. Ջավախքի տնտեսական ցուցանիշները չափազանց ցածր էին ոչ միայն ամբողջ Վրաստանում իրավիճակի վատթարացման համատեքստում։ Պաշտոնական վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ 1999թ. վերջին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններն արդյունաբերական արտադրության ծավալով (այդ թվում և Ջավախքի համար գլխավոր հանդիսացող գյուղատնտեսության ոլորտում) զիջում էին նույնիսկ Սամցխե-Ջավախեթիա նոր վարչական միավորի հարևան շրջաններին (տե ս Աղյուսակ 4)։

Աղյուսակ 4

1991-2001թթ. Սամցխե-Ջավախեթիայի արդյունաբերական (այդ թվում և գյողատետեսությաե) արտադրության դինամիկան [10]

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Շրջան 1999թ. արդյունաբերական արտադրության աճը (%) 1998թ. հմմտ 2000թ. արդյունաբերական արտադրության աճը (%) 1999թ. հմմտ 2001թ. արդյունաբերական արտադրության աճը (%) 1998թ. հմմտ1 Արդյունաբերական արտադրությունը 1996թ. հունվար-հուլիսին (հազ. լարի) Արդյունա- բերական արտադ- րությունը 2001թ. հունվար-հուլիսին (հազ. լարի)

Ադիգեն 44.8 246.5 138.0 9.6 32.3

Ասփինձա 113.1 105.0 107.4 76.2 252.5

Ախալքալաք 52.2 34.6 86.3 195.0 71.3

Ախալցխա 86.9 116.4 117.4 737.7 662.6

Բորժոմ 59.0 110.9 93.2 5025.5 3245.7

Նինոծմինդա 126.4 98.8 84.9 239.0 147.2

Ընդամենը 63.7 107.2 95.8 6310.0 4371.6

Միևնույն ժամանակ, թվային տվյալները վերլուծելիս հարկ է հաշվի առնել, որ Ախալքալաքի շրջանի բնակչությունը թվապես զգալիորեն գերազանցում է մյուս բոլոր շրջանների բնակչությանը (տե ս Աղյուսակ 3), այն դեպքում, երբ արդյունաբերական արտադրության մակարդակը անհամեմատ ցածր է։ Օրինակ, 13 հազ. բնակչություն ունեցող Ասփինձայի շրջանում 1

1 1998թ. առաջին կիսամյակ և 2001թ. առաջին կիսամյակ։

57

ՍՄիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

արդյունաբերական արտադրության ծավալը 2001թ. հունվար-հուլիսին կազմել է 252,2 հազ. լարի, մոտ 61 հազ. բնակչությամբ Ախալքալաքի շրջանում այն նույն ժամանակափուլի համար կազմել է ընդամենը 71,3 հազ. լարի։ Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն հարևան շրջանների, մասնավորապես Ախալցխայի, որոնց արդյունաբերական ձեռնարկություններին, չնայած էներգետիկ ճգնաժամին, կանոնավորապես էլեկտրաէներգիա է մատակարարվում, Ախալքալաքի շրջանում անհնար է էլեկտրականություն ապահովել արդյունաբերական օբյեկտների համար։

Ջավախքի տնտեսության բացառիկ բարդ իրավիճակը, որ, այս ամենով հանդերձ, կապված է նաև ենթակառուցվածքի գրեթե լիակատար բացակայության, զանգվածային միգրացիայի, պետական աջակցության զրոյական մակարդակի և տեղական արտադրության փաստացի փլուզման հետ, հստակ երևում է նաև վերջին տարիներին Աքալքալաքի շրջանի բյուջեի թվային տվյալները վերլուծելիս (տե ս Աղյուսակ 5) [11]։

Աղյուսակ 5

Ախալքալաքի շրջանի բյուջեի ծավալը և ըստ հոդվածների բաշխումը 2001-2004թթ. (հազ. լաբի)

Թվականը Բյուջեի ընդհանուր ծավալը Այդ թվում տեղական եկամուտները Տրանսֆերտներ կենտրոնից Դրանցից կրթությանը և մշակույթին հատկացվող ծախսերը1

2001 2.288,0 997,0 1291,0 1.185,0

2002 2.893,0 852,01 2 2.041,0 1.750,0

2003 3.022,2 886,0 2.156,2 1.856,2

2004 3.789,0 839,0 2.950,0 2.420,0

Սակայն, չնայած այս բոլոր դժվարություններին, Ջավախքում 2001թ. դրությամբ հավաքվել էր Վրաստանում կարտոֆիլի ամբողջ բերքի գրեթե 40,2%-ը, բանջարեղենի 5,1%-ը և հացահատիկի 4,5%-ը։ Բացի այդ, Ջավախքում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է Վրաստա-նում դրանց ընդհանուր գլխաքանակի 8,4%-ը, խոզերինը 1,8, ոչխարնե-րինն ու այծերինը 13,7, մեղվաընտանիքների թվի 12,3, ընտանի թռչունների 5,4%-ը։ Ջավախքում արտադրվում էր ամբողջ Վրաստանի մսի 8,7, կաթի 10,2, ձվի 4,2, բրդի 21,4 և մեղրի 13,8%-ը [12]։

Պետք է ավելացնել, որ Սամցխե-Ջավախեթիայի զարգացման ռազմավարական ծրագրի մշակմամբ (ինչպես Վրաստանի կենտրոնական իշխա-

1 Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կրթությանը և մշակույթին հատկացվող նշված բյուջետային ծախսերը չեն բավարարում նույնիսկ նվազագույն կենսապահովման մակարդակը (մանկավարժների աշխատավարձը, բացի վրացերենի ուսուցիչներից, կազմում է մոտ $20-30), ինչպես նաև չեն կարող ապահովել մշակութային և կրթական օբյեկտների իրական վերանորոգումը։

2 Հողահարկը իջեցնելուց և հանելուց հետո։

58

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս. Սիեապաե

նությունների շահերից ելնելով, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների մոեիթորիեգի համար), մի շարք շահագրգիռ կառավարական գերատեսչությունների հետ մեկտեղ, լրջորեն զբաղվում էր (և զբաղվում է) Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտը (CIPDD), որի կենտրոնատեղին Թբիլիսիում է։ Նախագծի մշակմանն ակտիվ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերվում միջազգային կազմակերպությունների կողմից։

Դեռևս 1999թ. Վրաստանի նախագահ Էդ.Շևարդնաձեն հայտարարել էր այդ նախագծի շուտափույթ իրականացումն սկսելու մասին։ Սակայն դրա մանրամասները երկար ժամանակ հստակ չէին տեղի շրջանային իշխանությունների և բնակչության համար։ Ավելին, այդ ծրագրի իրականացման մանրամասների ու ժամկետների մասին հարցին Սամցխե-Ջավախե-թիայի նախկին «նահանգապետ» Գիգլա Բարամիձեն պատասխանել է, թե նախագիծը «գաղտնիության կնիք ունի և պարզաբանման ենթակա չէ» [13]։ Նախագիծը «2002-2005թթ. Սամցխե-Ջավախեթիայի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու միջոցառումների ծրագիր» անվամբ, հրապարակվեց միայն 2002թ. հոկտեմբերին [14]։

Ծրագիրը բաղկացած էր 15 բաժնից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում էր որոշակի ուղղությունների վերաբերյալ առանձին նախագծեր։ Սակայն միջոցառումների ձևակերպումն ինքը, դրանց ծավալն ու գերակա ուղղությունների ընտրությունը միանշանակորեն թույլ էին տալիս ասել, որ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ հերթական քարոզչական ակցիա, որի նպատակն էր ցուցադրել վրացական կառավարության «հոգատարությունը» Սամցխե-Ջավախեթիայի բնակչության կարիքների հանդեպ։ Վերոնշյալ ծրագրի ուղղակի կամ անուղղակի կերպով Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններին վերաբերող ավելի քան 30 կետերից 2004թ. վերջին մասամբ իրականացվել էին ընդամենը մի քանիսը։ Դրանց թվում էին թոշակառուներին 1998-2000թթ. ունեցած պարտքի մարումը (2004 թվականին, !), Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքների ավտոճանապարհների երկու կիլոմետրանոց հատվածների, Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի նոր շենքի վերանորոգումը, որ գտնվում է նախկին խորհրդային զինվորական ավանի զորանոցի շենքում, Ախալքալաքի շրջանի մի քանի գյուղերի ջրամատակարարման գծերի նորոգումը, վրացերենի ուսումնասիրման մի քանի դասընթացների կազմակերպումը, մի քանի այլ միջոցառումներ կրթության ոլորտում։ Ընդ որում, նկատենք, որ վրացական կողմը Սամցխե-Ջավախեթիայի զարգացման ծրագրի իրականացումն սկսելը բացեիբաց շաղկապում էր նաև Ախալքալաքի ռուսական ռազմակայանի (որը կարևոր տնտեսական նշանակություն ունի շրջանի համար) դուրսբերման հեռանկարի հետ։

59

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Տրամաբանորեն վերոեշյալ բոլոր այս ծրագրերի շինծու բնույթի մասին է վկայում այն, որ 2004թ. նոյեմբերին Սամցխե-Ջավախեթիայի նախկին «նա-հանգապետ» Ն.Նիկոլոզաշվիլին (հնարավոր է ի հետևանս հոկտեմբերին նախագահներ Մ.Սահակաշվիլու և Ռ.Քոչարյանի հանդիպման) կրկին հայտարարեց Սամցխե-Ջավախեթիայի տնտեսական զարգացման հերթական հայտնի չէ, թե որերորդ ծրագրի իրականացումն սկսելու մասին։

Կարելի է վստահորեն ասել, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում ներկայում գործնականորեն արդյունաբերական արտադրություն չկա, թեպետ բնական պաշարները թույլ են տալիս ամենակարճ ժամկետներում զգալի եկամուտ ապահովել։ Աշխատող բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ և առևտրով։ Հիմնականում աճեցնում են կարտոֆիլ, որն իրացվում է Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում։ Սակայն Վրաստանի կառավարության տեղի գյուղար-տադրողների շահերի պաշտպանության նպատակամետ քաղաքականության բացակայության պատճառով, բացահայտ ցածր գներով Թուրքիայից և նույնիսկ Հոլանդիայից երկիր է ներկրվում մեծ քանակությամբ էժան կարտոֆիլ։ Ընդ որում, հարկ է նշել, որ եթե Մ.Սահակաշվիլու կառավարությունը 2004թ. գարնանը-ամռանը, այսպես կոչված «հումանիտար ինտերվենցիայի» շրջանակներում, Աջարիա և Հարավային Օսիա է ուղարկել պարարտանյութերով բեռնված շարասյուներ, ապա Ջավախքը, պետական օգնության շրջանակներում, պարարտանյութի ոչ մի քանակություն չի ստացել։

Առևտրի ոլորտում Ջավախքը, հեռու լինելով Բաթում և Փոթի նավահանգիստներից, մեծ չափով կախված էր Հայաստանից, Հարավային Օսիա-յից և մասամբ Ռուսաստանից ապրանքների ներկրումից։ 2004թ. ամռանը Հարավային Օսիայում տեղի ունեցած դեպքերից հետո այդ երկրից ապրանքների ներկրումը դադարեցվեց։ Հայաստանից մթերքների մատակարարումը վերջին ժամանակներս դժվարացել է վրացական իշխանությունների կողմից վրաց-հայկական սահմանում անցագրային ռեժիմի խստացման պատճառով, ինչը զգալի ազդեցություն է թողել շրջանի բնակչության կենսամակարդակի վրա։

Ջավախքի բնակչության եկամուտների զգալի մասն են կազմում դրամական փոխանցումները Ռուսաստանից և ԱՊՀ այլ տարածաշրջաններից։ Օրինակ, Ախալքալաքում երկու բանկերի տեղի մասնաճյուղերի միջոցով Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների մակարդակը հավասար է օրական $25.000 համարժեք գումարի։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ Ախալքալաքի շրջանի արդյունաբերական արտադրանքը, օրինակ, 2001թ. հունվար-հուլիսին կազմել է ընդամենը $35.000։ Այդ նույն ժամանակ Ռուսաստանի կողմից Վրաստանի համար մտցված վիզա-

60

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

յին ռեժիմը ջավախքցի շատ սեզոնային աշխատողների հարկադրեց տեղափոխվել Ռուսաստան, քանի որ, հակառակ դեպքում, հերթական աշխատանքային սեզոնի ավարտից հետո, հայրենիք վերադառնալն անհնար կլիներ ուղևորության բարձր արժեքի, բյուրոկրատական դժվարությունների և այլ պատճառներով։

Ջավախքում, փաստորեն, բնակչության սոցիալական պաշտպանության իրական ոչ մի մեխանիզմ չի գործում։ Թոշակը և բյուջետային աշխատողների աշխատավարձը տրվում են ամիսներ ուշացումով, ընդ որում, դրանք այնքան քիչ են, որ թույլ չեն տալիս հոգալ կենսամակարդակի նվազագույնի ապահովումը։ Օրինակ, թոշակի միջին չափը 10-15 լարի է ($5-7), բյուջետայինների միջին աշխատավարձը ամսական մոտ 30-50 լարի է ($1525)։ Սարսափելի չափերի է հասել կազմակերպված հանցավորությունը։ Չնայած Վրաստանը կոռուպցիայի մակարդակով աշխարհի շատ երկրների շարքում առաջատարն է, այնուամենայնիվ, Սամցխե-Ջավախեթիայում այն իսկապես հասնում է աննախընթաց չափերի։ Հատկապես սուր է Ախալքա-լաքի և Նինոծմինդայի շրջանների հայ բնակչության և Ախալցխայում տեղակայված նահանգային կառույցների չինովնիկների փոխհարաբերությունների հարցը։ Այս շրջանների բնակիչները, որոնք նույնիսկ մի սովորական տեղեկանքի համար ստիպված են գնալ Ախալցխա, հանդիպում են տեղի չինովնիկների (որոնց մեծամասնությունը էթնիկ վրացիներ են և այստեղ են եկել Վրաստանի այլ շրջաններից) բացահայտ կամայական վերաբերմունքին։ Այսպիսով, բյուրոկրատական համակարգի անկատարությանն ու կազմակերպված հանցավորությանն ավելանում են նաև ազգային խտրականության դրսևորումները վրացի չինովնիկների կողմից։

Ջավախքի բնակչության սոցիալական դրության վրա անդրադառնում է նաև ստվերային տնտեսությունը։ Վրաստանի վիճակագրության պետդե-պարտամենտի պաշտոնական տվյալներով, ստվերային տնտեսությունը, անգամ խիստ իջեցված տվյալներով, գնահատվում էր 40%։ Քանի որ սոցիալական վճարների մի մասն իրականացվում է տեղի իշխանությունների հարկային մուտքերից, դրանք թաքցնելը, բնականաբար, թույլ չի տալիս ապահովել բնակչության սոցիալական պաշտպանության նվազագույն մակարդակը։

Մինչ օրս շրջանում չի լուծված էներգետիկական հիմնախնդիրը։ Երկ-րի իշխանությունները միտումնավոր չեն ցանկանում լուծել Հայաստանից «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդագծով Ջավախքին էլեկտրաէներգիա մատակարարելու հարցը։ Միայն Հայաստանի նախագահ Ռ.Քոչա-րյանի 2002թ. հոկտեմբերի 22-ին Վրաստան կատարած այցի նախօրեին որոշ առաջընթաց նկատվեց, սակայն Հայաստանից Ջավախքի շուրջօրյա էլեկտրամատակարարման հարցն առայժմ գործնականում լուծված չէ։

61

ՍՄինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Իրենք վրացական աղբյուրները, մշտապես ասում են, թե դա արդյունք է հենց Ախալքալաքի շրջանում տեղի որոշ քաղաքական և տնտեսական խմբավորումների մրցակցության [15]։ Իրականում, Ախալցխայի նահանգային իշխանությունների ստեղծած արհեստական բյուրոկրատական քաշքշուկից բացի, հարցը կապված է նաև Ջավախքի ամբողջ էլեկտրահա-մակարգի մաշվածության հետ։ Արդյունքում կորուստներն այնքան մեծ չափերի են հասնում, որ բաշխիչ ընկերությունների համար ավելի շահավետ է, ասենք, գիշերն ընդհանրապես լույս չտալ բնակչությանը, քան թե, ի վնաս իրենց, շուրջօրյա էլեկտրամատակարարում ապահովել։ Հիմնա-խնդրի լուծման համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական միջոցներ, որոնք չեն հատկացվում ո չ կենտրոնական իշխանությունների, ո չ շրջանում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից։

Էներգետիկական ճգնաժամը Ջավախքում խորանում է նաև ջերմամատակարարման աղետալի վիճակի հետ կապված. շրջանը ձյունով է պատված երբեմն հոկտեմբերից մինչև ապրիլ ամիսը։ Ջավախքը Վրաստանի ամենացուրտ շրջանն է։ Այստեղ չկան կենցաղային և սանիտարական տարրական պայմաններ։ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների շատ գյուղեր ջուր չունեն, բնակիչներն այն բերում են հարևան գյուղերից կամ օգտվում են ջրհորներից։ Գյուղերում չկան ամբուլատորիաներ, որակյալ բուժանձնակազմ և բուժսարքավորումներ։ Ամենափոքր բուժօգնություն ստանալու համար անգամ այս շրջանների բնակիչները ստիպված են գնալ հարևան Աշոցքի շրջան (Հայաստան), որ գտնվում է Ախալքալաքից 50կմ հեռու։

Ջավախքի բնակչությունը որոշակի հույսեր էր կապում այստեղով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի անցկացման հետ։ Ենթադրվում էր, որ նավթամուղի անցկացման և հետագա սպասարկման ընթացքում զգալի թվով աշխատատեղեր կբացվեն, ինչը դրականորեն կանդրադառնա Ջավախքի սոցիալ-տնտեսական դրության վրա։ Սակայն նավթամուղի վերջնահատվածի (որը, ըստ նախնական նախագծի, պետք է հատեր Ախալքալաքի շրջանը և հասներ թուրքական սահմանին հայկական Կար-ծախ գյուղի տարածքով) փոփոխման և այն Բորժոմի ու Ախալցխայի շրջանների տարածքով անցկացնելու մասին որոշումը, որ ընդունվեց քաղաքական մակարդակով Վրաստանի կառավարության ճնշմամբ, կրկին դուրս թողեց Ջավախքը ներդրումային խոշոր նախագծերի ոլորտ ընդգրկվելուց։ Ջավախքը շրջանցեցին նաև այն բոլոր անուղղակի բազմամիլիոնա-նոնց տնտեսական օգնության ծրագրերը, որոնք իրականացվում էին խողովակաշարի անցկացման շրջանակներում։

Հարկ է նշել, որ Ջավախքում, Վրաստանի մյուս շրջանների համեմատ, շատ ավելի բարձր են միգրացիայի և գործազրկության ցուցանիշնե-

62

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

րը : Սա դրսևորվում է ինչպես բացարձակ իմաստով, այնպես էլ Սամցխե-Ջավախեթիայի երկու շրջանների Ախալքալաքի ու Ախալցխայի բնակչության միգրացիայի, գործազրկության ու զբաղվածության մակարդակի հիմնական ցուցանիշները համեմատելիս [16]։ Ընդ որում, հարկ է նշել նաև, որ այս ցուցանիշների համեմատությունը, Ախալցխայի շրջանի տարածքով անցնող և դրա բնակչությանը հարյուրավոր, եթե չասենք հազարավոր աշխատատեղերով ապահովող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անցկացման աշխատանքներն սկսելուց հետո, ներկայում փոխվել է։ Միգրացիայի միջազգային կազմակերպության (International Organization for Migration) 2002թ. վերջին անցկացրած հարցումների համաձայն, Ախալքալաքի շրջանում հարցման ենթարկված ընտանիքների 42,7%-ի մոտ ընտանիքի անդամներից առնվազն մեկն ապրում է արտասահմանում։ Համեմատության համար նշենք, որ Ախալցխայի շրջանում այդ թիվը 17% է։ Արտագաղթողների մեծ մասը (Ախալքալաքի շրջանում 82%, Ախալցխայի շրջանում 80,4%) լքել է շրջանները աշխատանք որոնելու նպատակով։ Գործազրկության մակարդակը Ախալքալաքի շրջանում կազմում է մոտավորապես 51,3%, այն դեպքում, երբ Ախալցխայի շրջանում 2002թ. վերջին (ԲԹՋ նավթամուղի շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ) այդ թիվը մոտավորապես 33,4% էր։ Հարցվածների մոտ 75-80%-ն ընդհանրապես ի վիճակի չէր աշխատանք գտնել, 10-15%-ը ըստ մասնագիտության աշխատանք չէր գտնում [17]։

Վերջին տարիներին Վրաստանը ուղղակի օգնության կարգով բազմաթիվ միջազգային դոնոր կազմակերպություններից ստացել է դրամաշնորհներ այս կամ այն սոցիալ-տնտեսական նախագծի իրականացման համար։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են արևմտյան փորձագետները, Ջավախքի բնակչությունն ամբողջովին անտեսվում է միջազգային ընկերակցությունների կողմից, հատկապես Ախալցխայի կամ Սամցխե-Ջավախեթիայի այլ շրջանների (Բորժոմ, Ադիգեն և Ասփինձա) համեմատությամբ։ Անհրաժեշտ է ավելացնել, որ ընդամենը մի քանի միջազգային կազմակերպություններ ներկայացուցչություններ ունեն Ջավախքում [18]։ Ինչպես տեղի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, այնպես էլ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ղեկավարության վկայությամբ, իրական արդյունք նույնիսկ այս միանգամայն փոքրածավալ դոնորական ծրագրերից (բացի տեղեկատվական նախագծերից) չկա։ Դրանք հազիվ նշմարելի են Ջավախքի տնտեսության արտադրական հատվածների զարգացման հեռանկարի առումով [19]։ Ջավախքում ոչ կառավարական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների գործունեությունը կաշկանդող մյուս խնդիրը կապված է դոնոր կազ-

63

ՍՄինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

միակերպությունների աշխատակիցների կոռումպացվածության հետ: Չնայած խնդիրը հրատապ է ամբողջ Վրաստանի համար, բայց Ջավախքի պարագայում այն խորանում է նաև նրանով, որ դոնոր կազմակերպությունները հիմնականում աշխատում են գրեթե բացառապես Թբիլիսիի և Ախալց-խայի իրենց ներկայացուցչությունների միջոցով, և քիչ ուշադրություն է դարձվում այն նախագծերին, որոնք առաջարկվում են Ջավախքի համար կամ արդեն իրականացվում են այնտեղ։ Ջավախքում նախագծեր իրականացնելու կամ դրանք ֆինանսավորելու համար այդ կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ համապատասխան փոխհատուցում կամ ուղղակի կաշառք են պահանջում։ Արդյունքում կարելի է միանշանակորեն պնդել, որ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող խոշոր նախագծերը, այդ թվում և նրանք, որ ուղղված են շրջանի խնդիրների լուծմանը, Ջավախք չեն հասնում։

1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովից հետո, որի արդյունքում կնքվեց Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին հայտնի համաձայնագիրը, արևմտյան մի քանի վերլուծական հաստատություններ հետազոտություններ անցկացրին տարածաշրջանում գործընթացների, այդ թվում և սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման վրա այդ ռազմակայանների հնարավոր դուրսբերման ազդեցության վերաբերյալ։ Այդ հետազոտությունների արդյունքները մեկ անգամ ևս հաստատեցին այն կարծիքը, թե ռուսական 62-րդ ռազմակայանը Ջավախքի ամենակարևոր տնտեսական գործոնն է։ Դրա հապճեպ լուծարումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանում, նույնիսկ տարածաշրջանի տնտեսական վերականգնման համար միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից նախատեսվող հնարավոր մեծածավալ ծրագրերի պարագայում։ Ինչպես նշում է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) Ռուսաստանի և Եվրա-սիայի գծով ծրագրերի տնօրեն, ավագ գիտաշխատող Օքսանա Անտոնեն-կոն, ռուսական ռազմակայանի հետ կապված ուղղակի եկամուտ ստացող մարդկանց թիվը կազմում է Ջավախքի բնակչության ընդհանուր թվի (6-7 հազ. մարդ) ավելի քան 10,4%-ը։ Իսկ անուղղակի եկամուտ ունեցողների թիվը մի քանի անգամ ավելի է։ Ռուսական 62-րդ ռազմակայանը նշանակալի դեր ունի ոչ միայն Ջավախքի, այլև ամբողջ Սամցխե-Ջավախեթիայի տնտեսության համար։ Տեղի արտադրանքի, առաջին հերթին գյուղտնտ-ապրանքների ամենամեծ սպառողը հանդիսանալով այն օժանդակում է առևտրի և ձեռներեցության զարգացմանը (2001թ. դրությամբ նրա ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմում էր ամսական մոտավորապես 6 մլն ռուբլի, որ համարժեք է մոտավորապես $204 հազ., իսկ 2002թ. այդ թիվը

64

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

հասավ 8 մլե ռուբլու): Պակաս զգալի չէ նաև Ջավախքի սոցիալ-տետեսակաե դրության և կենսամակարդակի վրա ռազմակայանի ունեցած անուղղակի ազդեցությունը։ Այն տեղի բնակչությանը Ռուսաստանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության արտոնություններ է տրամադրում, շրջակա բնակելի թաղամասերին ապահովում է լույսով և ջերմամատակա-րարմամբ, երեխաները սովորում են կայազորի դպրոցում, բնակիչներն օգտվում են զինվորական հոսպիտալից և այլն [20]։ Ի դեպ, պետք է խոստովանել, որ հայազգի զինծառայողների մեծ մասին հանելուց հետո 62-րդ ռազմակայանի դերը Ջավախքի տնտեսական կյանքում փոքր-ինչ նվազել է։

Վերոնշյալ փաստերը միանշանակորեն վկայում են, որ շրջանի սո-ցիալ-տնտեսական վիճակը մոտ է «հումանիտար աղետի»։ Այն բարդանում է նաև նրանով, որ Ջավախքի հայերը սոցիալ-տնտեսական դժվարություններին տալիս են քաղաքական բացատրություն։ Ելնելով հետխորհրդային Վրաստանի տխուր փորձից նրանք կարծում են, թե սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների պատճառը պետք է փնտրել հենց քաղաքական համատեքստում։ Ուստի, այդ խնդիրների լուծումը հնարավոր է միայն տեղական ինքնակառավարման ոլորտում ավելի լայն իրավունքների ձեռքբերման ճանապարհով գոյություն ունեցող եվրոպական ստանդարտների հաշվառմամբ [21]։ Սակայն Մ.Սահակաշվիլու իշխանության գալով տարածաշրջանում քաղաքական լարվածությունն ավելի խորացավ։

2004թ. դեկտեմբերի 29-ին, Վրաստանի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ, տարածաշրջան այցելեց Մ.Սահակաշվիլին։ Ախալքալա-քում ընդամենը մի քանի ժամ մնալով և Ջավախքի հասարակության առջև ելույթ ունենալով Վրաստանի նախագահն, այնուամենայնիվ, չկարողացավ պատասխանել նրան հուզող կարևորագույն հարցերին։ Ջավախքցինե-րին ընդամենը խոստացան կառուցել Նինոծմինդա-Ծալկա ավտոճանապարհը, որը կդառնա Վրաստանի մայրաքաղաքի հետ շրջանը կապող ամենակարճ ուղին։ Ոչինչ չասվեց շրջանը Հայաստանի հետ կապող ավտոճանապարհի ոչ մեծ հատվածի վերականգնման, ինչպես նաև Ջավախքի այլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասին։ Սակայն, այսուհանդերձ, Մ.Սահակաշվիլին առանձնապես շեշտեց, որ այս տարվա գարնանը նախատեսվում է ջավախքցի մոտ 100 երեխաների, պետության հաշվին, ուղարկել սովորելու Թբիլիսիի բուհերում։ Ջավախքի երիտասարդության նկատմամբ կենտրոնական կառավարության նման «հոգատարության» դրդապատճառներն ավելի քան պարզ են. վրացական իշխանությունները փորձում են իրենց հանդեպ ավելի օրինապահ վերնախավ դաստիարակել, որի միջոցով ավելի հեշտ կլինի անցկացնել վրացական հասարակությանը շրջանի բնակչության «ինտեգրման» քաղաքականությունը, այն ձևով, ինչ-

65

ՍՄիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

պես դա իրենք են պատկերացնում: Ցավոք, նման մոտեցումները նոր իշխանություններն արդեն միանշանակ դիտում են իբրև նպատակամետ պետական քաղաքականություն։

Աեհանգստությաե աոիթ. քաղաքական գործընթացները Ջավախքում Վրաստանի իշխանափոխությունից հետո

Ջավախքի հասարակական-քաղաքական իրադրությունը, ի տարբերություն Վրաստանի այլ շրջանների, «վարդագույն հեղափոխությունից» հետո անցած ժամանակահատվածում բավական վատթարացել է: Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունները գրեթե շրջանցել են Ջավախքը տեղի բնակչության մեջ, սակայն, ստեղծելով որոշակի անհանգստություն: Եվ սա ի հեճուկս խորհրդարանական ընտրություններից, «վարդագույն հեղափոխությունից» և դրանց հաջորդող իրադարձություններից Ջավախքի բնակչության ակնկալիքների: Շրջանի բազմաթիվ բնակիչների համոզմամբ, Թբիլիսիում նոր ղեկավարության իշխանության գալով շարունակվում և նույնիսկ ավելի է աշխուժանում հայ բնակչության նկատմամբ խտրականությունը:

Տեղեկություններ կան, թե վերականգնվել է Աջարիայի և Վրաստանի այլ շրջաններից եկածներին Ջավախքում վերաբնակեցնելու ծրագիրը բնակչության ժողովրդագրական կազմը փոխելու նպատակով, ինչի համար զգալի ֆինանսական հատկացումներ են նախատեսվում:

Միևնույն ժամանակ, Վրաստանի նոր ղեկավարությունն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում ազգային փոքրամասնությունների պաշտպանության, տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման և կատարելագործման վերաբերյալ եվրոպական և միջազգային կառույցների ու կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների ստորագրմանը, վավերացմանը կամ իրագործմանը: Այս առումով նոր իշխանությունը բավական հեռու է գնացել Էդ. Շևարդնաձեի վարչակազմի համեմատ: Ներկայում Վրաստանում հստակ կարծիք չկա այս հարցի շուրջ հետևողական քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Վրաս-տանի հասարակական-քաղաքական շրջանակներում ընթացող քննարկումները և քաղաքական վերնախավի դիրքորոշումը թույլ են տալիս խոսել Ջավախքի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքական գիծը մեղմելու ցանկության բացակայության մասին, նույնիսկ նրան ինքնակառավարման նվազագույն իրավունքներ տրամադրելու հարցում, չնայած դա նախատեսված է հենց իր Վրաստանի ստանձնած պարտավորություններով:

Իր քաղաքականությունը վրացական կողմը հաճախ բացատրում է

66

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

երկրի հասարակակաե-քաղաքակաե և մշակութային կյանքին Ջավախքի հայ բնակչության թույլ իետեգրմամբ և, իբրև հետևանք, պետական լեզվի վրացերենի վատ իմացությամբ։ Ընդ որում, բնականաբար, չի հիշատակվում այդ երևույթի իսկական պատճառը այն սովորելու ազդակի բացակայությունը։ Ասվածի ապացույցն են Վրաստանի կադրային քաղաքականության իրական օրինակները ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիներին։ Հայերը, որոնք տարբեր գնահատականներով, կազմում են Վրաստանի բնակչության 6-10%-ը, երկրի կենտրոնական իշխանության գործադիր մարմիններում ներկայացված են ընդամենը մեկ փոխնախարարով, իսկ ավելի քան 60% հայ բնակչությամբ Ջավախեթիայի «նահանգային իշխանություններում» մեկ փոխնահանգապետով, որը զուտ ձևական գործառույթներ է իրականացնում։ Սակայն վրացերենի չիմացությունը կարող է վերաբերել միայն Ջավախքի (Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ) բնակիչներին և ոչ թե Վրաստանի հայերի մնացած 70-80%-ին։ Այս պարագայում միանգամայն ճիշտ է ռուս հետազոտող Ս.Մարկեդոնովի պնդումը. «Հետխորհրդային Վրաստանը անկախացման հենց առաջին պահից անօրինականության խրոնիկ հիվանդ է... Այդ ասելով պետք է հասկանալ ոչ միայն վրացական իշխանության ընկալումը որպես օրինական իշխանության, այլ նաև որպես «իր» իշխանության ընկալումը, որն արտահայտում է բոլոր քաղաքացիների շահերը անկախ նրանց էթնիկական պատկանելությունից... «Մեկ ազգ մեկ պետություն»-ը իշխանության օրինականության ապահովման այնքան էլ լավ մոտեցում չէ բազմաէթնիկ և բազմադավան բնակչությամբ երկրներում» [22]։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ վրացական հասարակության և պետության հանդուրժողականության բացակայության մասին նշում են նաև շատ արևմտյան հետազոտողներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրինակ, ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և աջակցության ենթահանձնաժողովի Փոքրամասնությունների գծով աշխատանքային մարմնի շրջանակներում վերջերս պատրաստվել էր Հարավային Կովկասի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին զեկույց, որում խիստ բացասական արձագանք կար Վրաստանի այդ ոլորտի վերաբերյալ [23]։ Բնականաբար, այս ամենը չի կարող չազդել Ջավախքի հայ բնակչության կողմից վրացական նոր կենտրոնական իշխանությունների բացասական ընկալման վրա, հատկապես եթե իշխանություններն իրենք են սադրում հակամարտային իրավիճակները։

Վերջին մի քանի ամիսներին Ջավախքում արդեն մի քանի լուրջ միջադեպեր են տեղի ունեցել, որոնք կարող էին հանգեցնել միանգամայն բացասական հետևանքների։ Այսպես, 2004թ. սեպտեմբերի 6-ին Նինոծմին-

67

ՍՄիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

դայի շրջանում տեղի է ունեցել բախում տեղի հայերի և Վրաստանի ազգային անվտանգության նախարարության շրջանային վարչության պատասխանատու աշխատակիցների միջև։ Նինոծմինդա ժամանած վրացի չինովնիկները հարբած կռիվ սարքեցին վիրավորելով հայերի ազգային ինքնասիրությունը։ Նինոծմինդայի ոստիկանությունը փորձեց կարգի հրավի-րել հարբած վրացի չինովնիկներին։ Փոխհրաձգություն սկսվեց, որի արդյունքում ազգությամբ հայ ոստիկանները ծեծվեցին և վիրավորվեցին։ Չնայած դիմադրությանը վրացիները կալանվեցին, բայց որոշ ժամանակ անց տեղափոխվեցին Ախալցխա, իսկ տեղի ոստիկանները, Թբիլիսիի ճնշմամբ, հրաժարվեցին ցուցմունքներ տալ միջադեպի կապակցությամբ, և գործը, փաստորեն, կոծկվեց։

Մի այլ միջադեպ տեղի ունեցավ 2004թ. հոկտեմբերի 5-ին, երբ Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրահաղորդագծերի (ընդհանուր առմամբ ընդամենը 0,7 գա) հենատեղերի համար հողամասեր հատկացնելու գործում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով ձերբակալվեց Նինոծմինդայի շրջանի նախկին ղեկավար Ռ.Արզումանյանը։ Նույն օրը Ռ.Արզումանյանին տեղափոխեցին Ախալցխա Սամցխե-Ջավախեթիայի վարչական կենտրոն, որտեղ նրան հսկողության տակ պահեցին մինչև ժամը 24.00-ն, որից հետո ազատ արձակեցին շրջանից չբացակայելու պայմանով։ Ռ.Արզումանյանի ձերբակալությունը զուտ քաղաքական գործողություն էր, որ նպատակ ուներ ճնշում գործադրել Ջավախքի հայ բնակչության վրա։ Սակայն դա շրջանում բողոքի տարերային գործողությունների և հուզումների տեղիք տվեց. հայերը բռնեցին մի քանի վրացի վանականների, որոնց բաց թողեցին միայն Ռ.Արզումանյանին ազատելուց հետո։ Վրաս-տանի իշխանությունները հայտարարում էին, թե Աշոցք-Նինոծմինդա էլեկ-տրահաղորդագիծն անցկացվել է առանց համապատասխան իրավական հիմքի և դրա հետևանքով դրանով շրջանին հոսանք մատակարարվել չի կարող։ Սակայն գոյություն ունեն պաշտոնական համաձայնագրեր1, ըստ որոնց Վրաստանի և Հայաստանի կառավարությունները, կատարելով նախագահներ Էդ.Շևարդնաձեի և Ռ.Քոչարյանի միջև պայմանավորվածությունը, պարտավորվել են իրականացնել այդ էլեկտրագծի անցկացումը։

Ռ.Արզումանյանին ձերբակալելու շարժառիթներից մեկը, էլեկտրագծի անցկացումից բացի ու նաև տեղի հայ բնակչության վրա քաղաքականապես և հոգեբանորեն ճնշում գործադրելուց զատ, նրա մեկ այլ գործու- 1

1 Օրինակ, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև միջհամակարգային էլեկտրահաղորդա-գծի անցկացման և էլեկտրաէներգիայի մատակարարման ու տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագիրը ստորագրված 1999թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ էներգետիկայի նախարար Դ.Մ. Զադոյանի և Վրաստանի վառելիքի և էներգետիկայի նախարար Բ.Գ. Գիորգաձեի կողմից։

68

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

նեությունն էր, որ առաջացնում էր վրացական իշխանությունների դժգոհու-թյուեը: Նա խոչընդոտում էր Վրաստանի կառավարությանը, որը ծրագրում էր շրջանում իրականացնել բանտարկյալների գաղութի շինարարություն և, համապատասխանաբար, այդ օբյեկտը պաշտպանելու համար վրացական ներքին զորքերի զորամասեր տեղակայել այստեղ։ Նա ջանում էր խոչընդոտել նաև վրացի որբ երեխաների մանկատան հիմնադրմանը շրջանում, ինչը կարող էր բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխություն առաջ բերել և հանգեցնել միջէթնիկական բախումների։ Ավելի վաղ հաղորդվել էր Նինոծմինդայի շրջանի ղեկավարության և վերջին տասնամյակում այստեղ հիմնված վրացական վանքերի ներկայացուցիչների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին. վերջինները ակտիվ միջամտում էին տեղական կառավարման հարցերին։

Վրաստանի կառավարությունը շարունակում է հույսը դնել Ջավախե-թիայում տարբեր քաղաքական խմբավորումների միջև հակասություններ հրահրելու վրա։ Հետևաբար, կարելի է հաստատել, որ Մ.Սահակաշվիլու կառավարության ներքին քաղաքականությունը Ջավախեթիայի նկատմամբ, ըստ էության, «բաժանիր և տիրիր» մեթոդի ուղղակի շարունակությունն է, որ իրականացնում էր պաշտոնական Թբիլիսին դեռևս Էդ. Շևարդ-նաձեի օրոք [24]։

Վերոնշյալ փաստերը թույլ են տալիս եզրակացնել, որ վրացական նոր իշխանությունը սաստկացնում է խոցված ազգային ինքնասիրության արթ-նացման հետ կապված ընտրազանգվածի սպասելիքները, և այդ գործողությունների վեկտորն այս անգամ ուղղվում է դեպի ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջաններ. Քվեմո Քարթլի, որտեղ հիմնականում ապրում են ադրբեջանցիներ, և Ջավախք, որտեղ բացարձակ մեծամասնություն են կազմում հայերը։ Ստեղծվում է տպավորություն, թե իշխանության եկած նոր քաղաքական վերնախավը որոշել է փութով լուծել երկրում ազգային փոքրամասնությունների բոլոր խնդիրները։ Իսկապես, այսպես կոչված «երիտասարդ վրացիների» ծրագրած ազգային պետության քաղաքական և բյուրոկրատական համակարգը դժվարհամատեղելի է այնպիսի գործոնի հետ, ինչպիսին ազգային փոքրամասնությունն է [25]։ Սա հատկապես ցայտուն դրսևորվում է, մասնավորապես նրանով, որ Եվրամիություն մտնելու և ամեն տեսակ եվրոպական կառույցներին ավելի խոր ինտեգրվելու ցանկության մասին ամպագոռգոռ հայտարարությունների համատեքստում Վրաստանը չի շտապում միանալ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով Եվրոպայի խորհրդի առկա Շրջանակային կոնվենցիաներին [26]։ Վրաստանում կարծում են, թե այդ փաստաթղթերի ընդունումը կարող է խանգարել վրացական հասարակու-

69

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

թյունում ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը, որի տակ երանք անթաքույց նկատի ունեն ոչ վրացի բնակչության ձուլումը [27]:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ասվածը հաստատվում է նաև տարբեր մակարդակներում տարածաշրջանի հայկական որոշ հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից Ջավախքի բնակչության խնդիրների քննարկումն ակտիվացնելու գործողություններին Թբիլիսիի արձագանքով (ավելի ճիշտ դրանք անտեսելու փորձով) [28]: Ի դեպ, ինչպես նշում են որոշ վրացի քաղաքագետներ, ինչպես, օրինակ, Պ.Զաքարեիշվիլին, դա կարող է մասամբ բացատրվել նաև նրանով, որ Վրաստանի ղեկավարությունն այնքան էլ հետաքրքրված չէ շրջանի իրավիճակով, քանի որ կարծում է, թե Ջավախ-քում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ներկա փուլում Վրաս-տանի կենսականորեն կարևոր շահերին չեն սպառնում [29]:

Վրաստանի վարչապետ Զ.Ժվանիայի մահից հետո փորձագետ վեր-լուծաբանների կողմից տեսակետներ հայտնվեցին, թե նոր պայմաններում նախագահ Մ.Սահակաշվիլին ստիպված կլինի ճնշում գործադրել ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում երկրի բնակչության ընտրազանգվածային ակնկալիքներն արդարացնելու և մոտալուտ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով [30]:

Սակայն այս գնահատականները դեռևս ամբողջովին չեն հաստատվել, և հույս կա, որ Վրաստանի իշխանություններն առայժմ չեն արագացնի իրադարձություններն այս ուղղությամբ: Նշանակալի է դառնում նաև ջա-վախքյան իրադարձությունների շուրջ պաշտոնական Երևանի և հայ քաղաքական ուժերի անհանգստության աճը: Հայաստանի իշխանությունները և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները վրացի պաշտոնյաների հետ վերջին հանդիպումների ընթացքում արդեն ավելի առարկայորեն ու որոշակի էին հնչեցնում այս դիրքորոշումը [31]:

2005թ. մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Մսխեթ-Մթիանեթի շրջանում Վրաստանի նախագահի նախկին լիազոր Գեորգի Խաչիձեն նշանակվել է նախագահի լիազոր Սամցխե-Ջավախեթիայում (նախկին լիազորը հրաժարական էր տվել Զ.Ժվանիայի մահից մեկ-երկու օր առաջ) [32]: Պետք է հուսալ, որ նոր լիազորի նշանակմամբ տարածաշրջանի քաղաքականության նկատմամբ վրացական իշխանությունների հռչակած «նոր մոտեցումը» կակտիվանա: Մասնավորապես, Ախալքալաքի շրջանի ղեկավարության, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գ.Մովսիսյանի և հայ հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների (որոնք ընդդեմ 62-րդ ռազմակայանի դուրսբերման 2005թ. մարտի 13-ին հանրա-հավաք էին կազմակերպել) հետ հանդիպումներից հետո Գ.Խաչիձեն նշել է,

70

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

որ ջավախքցիեերի բոլոր պահանջներն արդարացի են և խոստացել միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար։

Հանդիպման ընթացքում ջավախքցիները Խաչիձեին ներկայացրին մի շարք անհետաձգելի պահանջներ։ Դրանց թվում են. անձնագրային բաժնի վերաբացումը (նոր իշխանություններն այն տեղափոխել են Ախալցխա), Վրաստանի հայկական դպրոցներում Հայաստանի պատմության ուսուցումը, հայոց լեզվի կիրառումը տեղի իշխանական մարմիններում և դատական համակարգում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժողովրդավարացումը, Հայաստանին սահմանամերձ Ժդանովկա գյուղում մաքսային ծառայությունների տրամադրման հնարավորությունը (Հայաստանից Սամցխե-Ջավախեթիա ներմուծվող ապրանքները մաքսազերծ-վում են ոչ թե հայ-վրացական սահմանին Ժդանովկա գյուղում, այլ Ախալցխա քաղաքում, որը 100կմ հեռու է սահմանից), Ախալցխա-Ախալքալաք-Նի-նոծմինդա-Ժդանովկա ավտոճանապարհի նորոգումը։ Վրաստանի նախագահի ներկայացուցիչը խոստացավ մինչև 2005թ. մարտի 28-ը դրականորեն լուծել Ախալքալաքում անձնագրային բաժնի բացման հարցը, ինչպես նաև պարտավորվեց օժանդակել Վրաստանի կրթության նախարարությանը հայկական դպրոցներում Հայաստանի պատմության ուսուցման ծրագրի ընդունման և իրականացման հարցում։ Նշելով, որ նոր է նշանակվել այս պաշտոնին, նախագահի ներկայացուցիչը չկարողացավ լիարժեք պատասխանել մնացած հարցերին։ Կողմերը պայմանավորվեցին առաջարկել Վրաստանի կառավարությանը ստեղծել փորձագիտական խումբ, որը գոյություն ունեցող խնդիրների լուծման առաջարկություններ կներկայացնի [33]։

Որքանով կհաստատվեն վրացական ղեկավարության ներկայացուցիչների այս որոշ չափով հուսադրող հայտարարությունները, ցույց կտա շրջանում իրադարձությունների հետագա զարգացումը։ Սակայն զուգահեռաբար տեղեկություններ են հայտնվում, թե 2005թ. մարտյան իրադարձություններից հետո պաշտոնական Թբիլիսին, Ջավախեթիայում առավել արդյունավետ վերահսկողություն սահմանելու նպատակով, կարող է գործի դնել նոր մոտեցումներ, որոնք շատ քիչ կտարբերվեն Էդ. Շևարդնաձեի կիրառած մեթոդներից։ Եթե Վրաստանի նախկին նախագահը հույսը դնում էր Ջավախ-քում երկու հիմնական քաղաքական-տնտեսական խմբավորումների (այսպես կոչված «կլանների») միջև հակասությունների հրահրման վրա, ապա այժմ ենթադրություններ են հայտնվում, թե կենտրոնական իշխանությունները կարող են փոխել հայաբնակ շրջանի ամբողջ քաղաքական վերնախավը փոխարինելով այն բոլորովին երիտասարդ կադրերով, որոնք արագացված ուսուցում են անցել Թբիլիսիում և շտապ կարգով առաջ են քաշվել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ղեկավար պաշտոններին։

71

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Հրատապ հակամարտածին իրադրություն, ռազմական գործոնի դերը Ջավախքի շուրջ ստեղծված իրավիճակում

Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զարգացման և Սամց-խե-Ջավախեթիայի իրադրության վրա անմիջականորեն ազդող գործոնները վերլուծելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն բանին, որ Վրաստանի նոր ղեկավարությանը ևս, ինչպես նախորդ Էդ. Շևարդնաձեի վարչակազմին, չհաջողվեց կանխել սեփական երկրի վերածումը լուրջ աշ-խարհաքաղաքական խաղերի թատերաբեմի և, իբրև հետևանք, տարածա-շրջանային անկայունության աղբյուրի։ Իրավիճակը բարդանում է Վրաս-տանի տարածքում ռուս և ամերիկացի զինվորականների միաժամանակյա ներկայությամբ (այս կամ այն չափով)։ Չնայած ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տարածաշրջանային քաղաքականության վրա Կրեմլի ազդեցության կորստի վերաբերյալ բոլոր խոսակցություններին, այնուամենայնիվ, շատ վերլուծաբաններ կարծում են, թե Ռուսաստանը ներկա պահին Վրաստանի վրա ազդելու դեռևս մի քանի լծակներ ունի։ Դրանց թվում են այդ պետության տարածքում երկու ռազմակայանների (12-րդը Բաթու-մում և 62-րդը Ախալքալաքում) առկայությունը, էներգապաշարների մատակարարումը, Ռուսաստան միգրացիայի բարձր մակարդակի պայմաններում վիզային ռեժիմի առկայությունը, Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու համար «չճանաչված հանրապետություններն» ակտիվ «օգտագործելու» հնարավորությունը։ Սակայն, տարածաշրջանային անվտանգության տեսակետից, Ջավախքում իրադրության անբարենպաստ զարգացման պարագայում առաջնակարգ նշանակություն ունի հենց ռազմական գործոնը։ 2000թ. Գուդաութից և Վազիանից երկու ռազմակայանների դուրսբերումից, Աջարիայում Ա.Աբաշիձեի վարչակազմի անկումից հետո և Բաթումի 12-րդ ռազմակայանի հետագա ճակատագրի անորոշության հետ կապված Ռուսաստանի համար սկզբունքային նշանակություն է ձեռք բերում Ախալքալաքում 62-րդ ռազմակայանի պահպանումը։

Հիշեցնենք, որ երկար ժամանակահատվածի ընթացքում ինչպես այդ ռազմակայանների կարգավիճակի, այնպես էլ Վրաստանի տարածքում ռուսական զորքերի մնալու հարցում կողմերն այդպես էլ հստակություն չեն մտցրել։ Միայն 1999թ. վերջին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում Վրաս-տանը և Ռուսաստանը երկկողմանի համաձայնագիր ստորագրեցին այն մասին, որ երկու ռազմակայաններ (137-րդը Վազիանում և 50-րդը Գուդա-ութում) դուրս կբերվեն 2000թ. դեկտեմբերի 31-ին, իսկ մյուսների վերաբերյալ կողմերը պարտավորվեցին ամենակարճ ժամկետում բանակցություններ սկսել «Բաթումի և Ախալքալաքի ռուսական ռազմակայանների և Վրաստանի տարածքում ռուսական ռազմական օբյեկտների գործառնու-

72

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

թյան ժամկետների և կարգի շուրջ»: Սակայն հենց այս հարցում էլ նրանց միջև տարաձայնություններ ծագեցին։ Ռուսական կողմը մշտապես հայտարարում էր, թե իրեն նվազագույնը 25 տարի է անհրաժեշտ (վերջում կանգ առան 9-10 տարվա վրա), վրացիները պնդում էին նվազագույնը 3 տարվա վրա։ Ընդ որում, նշենք, որ ռուսական կողմը բազմիցս արել է ամեն ինչ ռազմակայանների դուրսբերումը ձգձգելու համար, պատճառաբանելով, որ Ռուսաստանում առանց անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման զորքերը Վրաստանից դուրս չի բերի [34]։ Սկզբում Մոսկվան հայտարարում էր, թե Վրաստանից ռազմակայանների դուրսբերման համար իրեն անհրաժեշտ է $500 մլն։ Այն ժամանակ Վրաստանի իշխանություններն այդ գումարն «անիրական» համարեցին։ Բայց 2004թ. հունիսի 22-ին, բանակցային նոր փուլի վերականգնման նախօրեին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն արդեն հայտարարեց, թե երկու ռուսական ռազմակայանների դուրսբերման և դրանք Ռուսաստանի տարածքում տե-ղակայելու համար բավական է և $300 մլն։ Բայց դրանով հանդերձ ակնհայտ է, որ Ռուսաստանը դրանց դուրսբերումը ձգձգում է բոլորվին էլ ոչ տնտեսական, այլ քաղաքական նկատառումներով։

Հարկ է նշել, որ փորձագետների գնահատականներով, Ջավախքում տեղակայված 62-րդ ռազմակայանն ավելի շատ քաղաքական և բարոյահո-գեբանական նշանակություն ունի, քան ռազմական։ Իր հիմնական գործառույթի (այն է դեռևս խորհրդային ժամանակներից Թուրքիայի ներխուժման դեպքում պաշտպանության ապահովումը) իրականացման համար 62-րդ ռազմակայանը, փոքրաթվության և տեխնիկական վատ զինվածության պատճառով դժվար թե կարողանա պիտանի լինել ներկա պահին։ Իհարկե, ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին 147-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց 62-րդ ռազմակայանը, նախկին Անդրկովկասի կարմրադրոշ զինվորական օկրուգի ամենաուժեղ զորամասերից մեկն էր։ Այն ուներ 150 տանկ, 197 մարտական զրահամեքենա (ББМ) և 100մմ-ից մեծ տրամաչափի 82 հրետանային համակարգ։ Սակայն հետագայում նրա սպառազինությունների և ռազմատեխնիկայի մեծ մասը տրվեց կամ պաշտոնապես հանձնվեց վրացական կողմին, կամ էլ պարզապես հափշտակվեց ու վաճառվեց։ Արդյունքում 1998թ. դրությամբ այն ուներ 41 տանկ, 118 ББМ և 61 հրետանային համակարգ։ 2004թ. սկզբին ռազմակայանն ուներ հետևյալ ստորաբաժանումները. ռազմակայանի հրամանատարությունը, 409-րդ և 412-րդ մոտոհրաձգային գնդերը, 817-րդ ինքնագնաց հրետանային գունդը, 988-րդ կապի առանձին գումարտակը, 65-րդ առանձին հակատանկային դիվիզիոնը, 176-րդ առանձին վերանո-րոգմաե-վերակաեգեողակաե գումարտակը [35]։ Անձնակազմի թիվը մոտ

73

ՍՄիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

1500 մարդ: Բայց վերջին ամիսներին տեղի ունեցան զգալի փոփոխություններ ինչպես 62-րդ ռազմակայանի հաստիքային կառուցվածքում, այնպես էլ նրա անձնակազմում։ Ներկայում այն բրիգադի կառուցվածք ունի, որի կազմում ընդգրկված են մեկ տանկային և երեք մոտոհրաձգային գումարտակներ, ինքնագնաց-հրետանային դիվիզիոն և այլն։ Հաստիքների թիվը հասնում է 1785-ի։ Մինչդեռ 01.08.2004թ. դրությամբ անձնակազմը բաղկացած էր 929, 22.09.2004թ. 979 մարդուց [36]։ 62-րդ ռազմակայանի հրամանատարության տվյալներով, ներկայում այն ունի T-72 տիպի 41 տանկ, 29 БМП-2, 4 БМП-1 КШ, 9 БРМ-1К ավելի քան 84 այլ տեսակի ББМ, 30 САУ 2С3, 22 САУ 2С1, 7455-ի հիմքի վրա 2 կամուրջ գցող մեքենա, 2 ИМР Т-72, 15 «Կուբ» տեսակի զենիթահրթիռային համալիր։ Սակայն, որոշ փորձագետների կարծիքով, 62-րդ ռազմակայանի սպառազինությունների և մարտական տեխնիկայի իրական թվաքանակը զգալիորեն մեծ է (հիմնականում դրանք Т-55, БТР-70, БМП-1 և այլ հնացած նմուշներ են), որոնց նյութատեխնիկական վիճակն, ի դեպ, նախանձելի չէ1:

2004թ. ամռանը որոշ չափով անսպասելի էր ավանդաբար այս ռազմակայանում ծառայող մեծաթիվ հայազգի զինծառայողների տեղափոխումը Հյուսիսային Կովկաս։ Գրեթե 800 հայ սպաներից, ենթասպաներից և զինվորներից Ախալքալաքում մնացին ընդամենը մոտ 2 տասնյակ զինվորներ ու սպաներ։ Ռուսական զինվորական հրամանատարության այս գործողություններն անդրադարձան տեղի հայ բնակչության ռուսական ռազմակայանի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա. այն այլևս լիարժեք կերպով չի ընկալվում որպես հայերի անվտանգության երաշխավոր։

Կատարվածին կարելի է տարբեր գնահատականներ և բացատրություններ տալ (պաշտոնապաս դա բացատրվում է անձնակազմի պլանային ռոտացիայով), սակայն որոշ ռուսական աղբյուրներ ընդունում են, որ դա զուտ քաղաքական որոշում էր, մի յուրօրինակ «ռեվերանս» վրացական կողմին արված ոչ առանց ԱՄՆ միաջմտության։ Մեկ այլ բացատրությամբ կապված առաջինի հետ, ռուսական զինվորական հրամանատարությունը ցանկանում էր կատարելապես վստահ լինել, որ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում իր ռազմակայանում իրադրությունը վերահսկելի է։ Այդ թվում և այն դեպքում, եթե ռազմակայանը հանկարծակի դուրս բերվի Ախալքալաքից։ Այս մասին է վկայում նաև այն, որ որոշումն ընդունվել է Մոսկվայում, ամենաբարձր ընդհուպ մինչև կրեմլյան վարչա- 1

1 Բացի այդ, 1995թ. Ախալքալաքում տեղակայված 147-րդ մոտոհրաձգային դիվիզիայի սպառազինություններից Վրաստանի զինված ուժերին տրվեցին Т-72 տիպի 32 տանկեր։ Մանրամասն տե ս Մինա-սյան Ս.Մ., Հարավային Կովկասի պետությունների զինված ուժերի զարգացումը և տարածաշրջանում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության խնդիրը // Նոր Եվրասիա, Ռուսաստանը և Մերձավոր արտասահմանի երկրները, РИСИ, # 16, Մ., 2004, էջ 105։

74

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

կազմի քաղաքական մակարդակում: Բնականաբար, այս պարագայում հայազգի, առավել ևս ջավախքցի զինծառայողների առկայությունը կարող էր միայն խանգարել ռուսների ծրագրերին։ Ընդ որում, բավական երկար ժամանակ մոտ 500 սպաներ և զինվորներ (ռուսական տվյալներով 477 մարդ), որոնք պետք է փոխարինեին հայազգի զինծառայողներին, Գյումրիի (Հայաստան) 102-րդ ռուսական ռազմակայանում սպասում էին Ախալքա-լաք մեկնելու համար վրացական կողմից վիզաներ ստանալուն։ Նրանցից 159 հոգի առաջիկայում, ժամկետային ծառայության ավարտից հետո, պետք է զորացրվեին [37]։ Բայց ինչպես նշում են ռուսական զինվորական ներկայացուցիչները, 62-րդ ռազմակայանի զինծառայողների պլանային ռո-տացիայի հարցում պաշտոնական Թբիլիսին միտումնավոր բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծում [38]։ Եվ սա կրկին հարկադրեց ռուսական զինվորական հրամանատարությանը 2004թ. վերջին վերականգնել 62-րդ ռազմակայանի համար պայմանագրային զինծառայողների հավաքագրումը տեղի հայ բնակչության կազմից։ Միանգամայն բնական է հարցը, թե էլ ինչու էին մեկ-երկու ամիս առաջ ազատում 62-րդ ռազմակայանի հայազգի կադրայիններին, եթե նորից, թափուր հաստիքները լրացնելու նպատակով, հավաքագրում պետք է անցկացվեր տեղի հայերի կազմից։

Պետք է խոստովանել, սակայն, որ Ախալքալաքի ռազմակայանը կարող է կարևոր նշանակություն ունենալ տարածաշրջանում իրադրության սրման պարագայում։ Հիշեցնենք, որ 1990-ական թթ. առաջին կեսին հենց ռուսական ռազմակայանը կարևոր դեր խաղաց Ջավախքում կայունության պահպանման գործում, որն այդ «խառնակ տարիներին» գրեթե միակ անվտանգ կղզյակն էր ամբողջ Վրաստանում։ Ի դեպ, նման դեր էր ունեցել նաև 12-րդ ռուսական ռազմակայանը Բաթումում։ Բավական է հիշել, թե ինչպես 1990-ական թթ. սկզբին ռուսական հրթիռային «Գրադ» համակարգերի մի քանի համազարկերը կանխեցին Վրաստանի նախկին նախագահ Զ.Գամսախուրդիային ենթակա զորամասերի մուտքը Աջարիա։ Սակայն չի կարելի մոռանալ և հակառակ նախադեպը, երբ 2004թ. ապրիլ-մայիսին 12-րդ ռազմակայանի հենց չեզոք պահվածքը թուլացրեց Ա.Աբաշիձեի դիրքերը զրկելով Աջարիայի առաջնորդին ուժային հենարանից, որի արդյունքը նրա պաշտոնանկությունն էր։

Հարկ է նշել, որ ռուսական ռազմակայանի դուրսբերումը Ախալքալա-քից չի նշանակում, թե Ռուսաստանը չպետք է շարունակի պատասխանատվության իր բաժինը կրել այս շրջանի բնակչության ճակատագրի և ապահովության համար։ Բանն այն է, որ Ջավախքի հայերից շատերը (այդ թվում և այն զինծառայողների ընտանիքների անդամները, որոնց մեծ մասը գերադասեց մնալ Ախալքալաքում) Ռուսաստանի քաղաքացիներ են, և Ռուսաս-

75

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

տանի կառավարությունը, ինչպես և Հարավային Օսիայի ու Աբխազիայի ռուսաստաեյաե քաղաքացիների պարագայում, չի կարող անմասն մնալ, եթե նրանց անվտանգության սպառնալիք ծագի։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ վերջին տասնամյակում այստեղից շատերն են Ռուսաստան մեկնել, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել և որոնց բազմաթիվ հարազատները մնացել են հայրենիքում։ Ջավախքի բնիկ հայ բնակչությունը, շնորհիվ Ռուսական կայսրության ժողովրդագրական քաղաքականության, որ ձգտում էր ամրապնդել իր տիրապետությունը Վրաստա-նում և Հարավային Կովկասում, 19-րդ դ. սկզբին զրկվեց իր պատմական հայրենիքից և վերաբնակեցվեց Անդրկովկասի այլ վայրերում։ Այնուհետև, 1830-ական թթ., Կովկասում Ռուսաստանի նոր սահմանների պաշտպանության նպատակով, 1829թ. Ադրիանապոլսի պայմանագրով Ջավախքը բնակեցվեց Արևմտյան Հայաստանից (որը Ռուսաստանը վերադարձրեց Օսմանյան Թուրքիային) եկածներով, և վերականգնվեց մարզի նախկին հայկական նկարագիրը [39]։ Եվ այժմ էլ, հայ բնակչության շուրջ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում, Ռուսաստանը չպետք է մոռանա այն մասին, թե ինչ խորությամբ է ազդել ջավախքցիների պատմական ճակատագրի վրա, և նրանց անվտանգությունն ապահովելը շատ բանով նաև նրա գործն է։

Տարբեր գործոնների, աշխարհաքաղաքական դերակատարների հայտարարությունների ու գործողությունների վերլուծությունը թույլ է տալիս դիտարկել իրադարձությունների զարգացման երկու հիմնական սցենար, որոնց արդյունքում Ախալքալաքի ռազմակայանը կարող է ներքաշվել զինված հակամարտության մեջ ինչպես Ջավախքի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար հեռագնա հետևանքներով։

Առաջին սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանն ինքը, օգտագործելով ռազմակայանի գործոնը, կարող է անկայունություն կամ նույնիսկ հակամարտություններ հրահրել Ջավախեթիայում։ Այնուհետև, «տեղի բնակչությանը պաշտպանելու պատրվակով», 62-րդ ռազմակայանը կսկսի գործել արդեն այլ ձևաչափում. կամ ակտիվորեն կներգրավվի հակամարտությանը, կամ էլ հայերին ու վրացիներին բաժանող այլ ուժ չունենալով կփոխակերպվի անվտանգություն ու կայունություն ապահովող ինչ-որ «խաղաղարար ուժերի»։ Հետխորհրդային Վրաստանի նորագույն պատմությունն այսպիսի օրինակներ ունի։ Հիշենք թեկուզ Դագոմիսի համաձայնագրերը, ըստ որոնց ռուսական զորքերը Հարավայն Օսիայում ձեռք բերեցին խաղաղարար ուժերի կարգավիճակ դրանով իսկ փաստորեն օրինականացնելով նախկին վրացական այդ ինքնավարությունում հաստատված ստատուս քվոն և պաշտոնական Թբիլիսիին զրկելով նրա վրա ազդելու հնարավորու-

76

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

թյունից։ Ջավախեթիայում էլ խաղաղարար ուժերի կարգավիճակը ռուսները կարող են երկարաձգել ինչքան ուզեն ։ Օրակարգից անորոշ ժամանակով հանվում է նաև 62-րդ ռազմակայանի հետագա գործունեության կամ, առավել ևս, դուրսբերման հարցը ։

Սակայն կարող է տեղի ունենալ իրավիճակի ապակայունացման մյուս սցենարը, երբ հրահրող կարող է հանդես գալ արդեն վրացական կողմը։ Խոսքը Վրաստանի քաղաքական ղեկավարության Ջավախք զինվորական զորամասեր մտցնելու հնարավոր որոշման մասին է, այն դեպքում, եթե այնտեղ սրվի սոցիալ-քաղաքական դրությունը։ Խելամիտ է թվում ենթադրել, թե վրացական զինվորական ստորաբաժանումը, որն առաջին հերթին կարող էր իրականացնել այդ գործողությունը, Ախալցխայում տեղակայված 22-րդ մեքենայացված բրիգադն է (մյուս վրացական զորամասերը, այդ թվում և ամերիկացիների կողմից զինպատրաստություն ստացած գումարտակները, հիմնականում կենտրոնացված են Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմաններին)։ Ի դեպ, 22-րդ մեքենայացված բրիգադը լավագույններից չէ վրացական բանակում (ժամանակին, զինակոչիկների ծառայության վատ պայմանների հետ կապված այդ բրիգադի հրամանատարը պաշտոնանկ է արվել) և մարտունակությունն էլ բարձր չէ [40]։ Ասենք նաև, որ 22-րդ բրիգադում ծառայում են նաև որոշակի թվով հայ զինակոչիկներ Ախալքալաքից և Նինոծմինդայից1: Եվ սա նույնպես, նման գործողություն իրականացնելիս, կարող է խնդիրներ առաջացնել վրացական հրամանատարության համար։

Սակայն վրացական զորքերի և տեղի հայ բնակչության (որի կազմում շատ են Ղարաբաղի մարտական գործողություններին մասնակցած վետերանները) միջև բացահայտ բախումների իրողությունը, վրացական բանակի Ախալքալաք մտնելու դեպքում, միանգամայն հնարավոր է։ Հիշեցնենք, որ 1990-ական թթ. վրացական զորքերը մի քանի անգամ փորձել են մտնել Ախալքալաք, բայց ամեն անգամ քաղաքի մատույցներում հանդիպելով զինված մարդկանց ստիպված են եղել հետ դառնալ։ Ժամանակին նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Զ.Գամսախուրդիայի (որը, ինչպես հայտնի է, բարձրացված խռովությունից հետո ստիպված էր Թբիլիսիից փախչել 1

1 Մինչև 1996թ. Ջավախեթիայի հայերը չէին ծառայում վրացական բանակում։ Միայն 1996թ. Նինոծմին-դայի շրջանի 44 զինակոչիկներ կանչվեցին Ախալցխայի սահմանապահ ջոկատ և մոտ 60 հոգի էլ 1997թ.։ Մոտ 200 վրացի սահմանապահներ էին ծառայում Նինոծմինդայի շրջանում, որոնք բնակեցվել էին շտապ կարգով զորանոցների վերածված նախկին գյուղատնտեսական համալիրի շինություններում։ Աստիճանաբար ավելանում էր Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանների զինակոչիկների թիվը։ 1998թ. վերջից, երբ ռուս սահմանապահները հեռացան հանրապետությունից, և նրանց գործառույթները փոխանցվեցին Վրաստանի պետական սահմանների պահպանության պետդեպարտամենտին, հայ զինակոչիկների թիվն ավելացավ։ Մի փոքր ավելի ուշ Ջավախեթիայի զինակոչիկները սկսեցին ծառայել ոչ միայն Ախալցխայի սահմանապահ ջոկատում, այլ նաև Վրաստանի ՊՆ Ախալցխայում տեղակայված 22-րդ մեքենայացված բրիգադի կազմում։ Մանրամասն տե ս The Army and Sosiety in Georgia. CIPDD: Tbilisi, May 1998.

77

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Հայաստան, այնուհետև Ջավախքով դեպի Արևմտյան Վրաստան) անձնական թիկնազորի աշխատակիցներին զինաթափեցին տեղի հայերը, երբ վերջինս փորձում էր փախչել Ախալքալաքով։ Վրացական զորքերի Ախալ-քալաք մտնելու վերջին փորձը ձեռնարկվեց 1998թ. օգոստոսի 12-ին։ Այդ օրը 2 հրետանային մարտկոց, որոնց կազմում կային մոտավորապես 200 զինծառայողներ, 9 152մմ-ոց 2A65 հաուբից «Мста-Б» և 4 122մմ-ոց Д-30 հաուբից (հրետանային այս ստորաբաժանումներն են 1992թ. առաջիններից մեկը վրացական բանակի կազմում մտել Աբխազիա), ուղղություն վերցրին դեպի Ախալքալաք քաղաքից ոչ հեռու գտնվող զինվորական հրաձգարան իբր թե մասնակցելու 62-րդ ռուսական ռազմակայանի հետ համատեղ զորավարժություններին։ Դրանք, վրացի զինվորականների խոսքերով, համաձայնեցվել էին Անդրկովկասում ռուսական զորախմբերի հրամանատարության հետ, բայց ինչպես ավելի ուշ նշել էր դրանց ներկայացուցիչը, նրանք այդ մասին ոչինչ չգիտեին։ Ախալքալաք քաղաքի արվարձաններում տեղի բնակիչների մի փոքր խումբ (20-25 հոգի) կասեցրեց վրացի զինվորականներին, որոնք ստիպված էին հետ դառնալ։ Ինչպես այս առնչությամբ հայտարարեց Սամցխե-Ջավախեթիայում Վրաստանի նախագահի այն ժա-մանակվա ներկայացուցիչ Գ.Բարամիձեն, միջադեպը կարող էր նույնիսկ հանգեցնել լայնածավալ պատերազմի Վրաստանի և Հայաստանի միջև [41]։ Այնպես որ չի կարելի բացառել, որ նմանատիպ ինչ-որ մի բան այժմ էլ տեղի չի ունենա, բայց արդեն ռուսական ռազմակայանի զինծառայողների ակտիվ ներգրավմամբ։

Պետք է նշել ևս մեկ գործոն, որը կարող է ազդեցություն ունենալ Ջավախքի շուրջ իրադրության ապակայունացման վրա։ Ինչպես հայտնի է, վրաց-ռուսական հարաբերությունների շարունակվող սրացման և Մ.Սա-հակաշվիլու բնակչությանն ուղղված «Ռուսաստանի հետ դժվար և երկար պատերազմի պատրաստվելու» կոչերի համատեքստում, Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել զինվորական պահեստային ուժերի ստեղծման մասին։ Սահակաշվիլու խոսքերով, դրանցում կընդգրկվեն «Վրաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր համապատասխան ֆիզիկական տվյալներ ունեն»։ Բոլոր պահեստայինները կունենան համազգեստ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կստանան զենք, որը կպահվի ոստիկանության շրջանային կամ մարզային բաժանմունքներում»։ Նախագահի հրամանով ստեղծվեց պահեստային ուժերի ստեղծման կառավարական հանձնաժողով, որի ընդհանուր աշխատանքը համախմբում էր հանգուցյալ վարչապետ Զ.Ժվանիան [42]։ Միանգամայն ակնհայտ է, որ փորձ է արվում օրինականացնել Սամցխե-Ջավախեթիայի վրացի բնակչության ռազմականացումը։ Մտահոգիչ է նաև ժանդարմների ջոկատների ձևավո-

78

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

րումը, որոնք փաստորեն պետք է ստաեձեեե ներքին զորքերի գործը, տեղի հայերի կարծիքով իրականացնելու համար մարզի «վերահաս գրավումը»։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Գ.Կարկարաշվիլին (խորհրդային բանակի նախկին լեյտենանտը Վրաս-տանի անկախացումից անմիջապես հետո դարձավ «դիվիզիոնի գեներալ» և պաշտպանության նախարար) դեռ 1998թ. առաջարկում էր ռազմական բարեփոխման նախագծում նախատեսել Վրաստանի զինված ուժերի թվաքա-նակի կրճատում, այդ թվում ի հաշիվ այն զորամասերի, որոնք տեղակայված էին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին։ Կարկարաշվիլու խոսքերով, «բարեկամ Ադրբեջանի սահմանին տեղակայված 3000 զինվորների փոխարեն այնտեղ կարելի է ունենալ ընդամենը 400-600 զինծառայող»։ Եվ հակառակը, առաջարկվում էր զգալիորեն ավելացնել վրացի զինծառայողների թիվը Հայաստանի հետ սահմանային գոտում, Ջավախեթիայի շրջանում, որտեղ տեղակայված է միայն Ախալցխայի 22-րդ բրիգադը (2500 մարդ), որը, Կարկարաշվիլու խոսքերով, «դժվարությամբ կկարողանա դիմագրավել հայկական զորքերի ներխուժմանը»։ Ընդ որում, ինչպես ընդգծում էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը, բրիգադի կազմը կարող էր ուժեղացվել ի հաշիվ տեղի վրացի բնակիչների, չնայած այն բանին, որ շրջանի բնակիչների մեծամասնությունը հայեր են [43]։ Միանգամայն հավանական է, որ Ջավախքի վրացիների ռազմականացումը էլ ավելի կբարդացնի հայ բնակչության վիճակը և նրա անվտանգության նոր սպառնալիք կստեղծի։

Ախայքալաքի 62-րդ ռազմակայանի դուրսբերման խնդիրը ոուս-վրացական հարաբեյաւթյունների համատեքստում

Դեռևս 2004թ. վերջին վրացի փորձագետների արած դատողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանն այն ժամանակ այդքան կտրուկ չէր պահանջում ռուսական ռազմակայանների դուրսբերումն իր տարածքից (չնայած պարբերաբար արվող բարձրաձայն հայտարարություններին), ինչը մեծ մասամբ բացատրվում էր նրանով, որ այս հարցում ՆԱՏՕ և ԱՍՆ կողմից իրական աջակցություն չէր տեսնում։ Վրացական կողմի ցանկությունը Կրեմլի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշման դիմաց ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի գործընկերության անհատական ծրագրի միջոցառումները նույնպես «չէր ստացվում»։ Մյուս կողմից վրացի փորձագետները խոստովանում էին, որ ռուսական ռազմակայանների առկայությունն իրենց երկրի տարածքում, որոնք վերջին տարիներին երկրի ներքաղաքական կյանքում ոչ մի իրական ազդեցություն չունեն, Թբիլիսիին թույլ է տալիս Կրեմլի հետ փոխհարաբերություններում օգտագործել

79

ՍՄինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

դրանք իբրև քաղաքական առքուվաճառքի առարկա: Այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել 2004թ. մայիսի վերջին Վրաստանի առաջ քաշած «նոր մոտեցումը» դուրս բերվող ռուսական ռազմակայանների հիմքի վրա համատեղ «հակաահաբեկչական կենտրոններ» ստեղծելու մասին, որը, սակայն, ոչ մի արդյունքի չհանգեցրեց։

Շատ փորձագետների կարծիքով, սպասվում էր, որ 62-րդ ռազմակայանի հետագա գործունեության և Ջավախքում ռազմաքաղաքական դրության զարգացման հարցում որոշ հստակություն կարող էին մտցնել 2005թ. փետրվարի 17-18-ին ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի Վրաստան կատարած այցի արդյունքները։

Մինչ այդ, Ս.Լավրովի Թբիլիսի այցի նախօրեին, 2005թ. փետրվարի 10-11-ին տեղի ունեցավ ռազմակայանների հարցի շուրջ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը, որը նույնպես, ինչպես բոլոր նախորդները, անարդյունք ավարտվեց։ Հաջողություն չունեցան նաև երկու եր-կրների միջև շրջանակային պայմանագրի շուրջ ռուսական և վրացական կառավարական պատվիրակությունների միջև երկօրյա բանակցությունները։ Թբիլիսիում 11-ժամյա բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Սավոլսկու ղեկավարած ռուսական պատվիրակության համար անընդունելի էին վրացական կողմի բոլոր առաջարկությունները Բաթումից և Ախալքալաքից ռուսական ռազմակայանների դուրսբերման, որոշ զինվորական օբյեկտներ վրացական կողմին հանձնելու և համատեղ «հակաահաբեկչական կենտրոն» ստեղծելու մասին։ Բանակցություններից հետո երկու պատվիրակությունների անդամները կասկածելի համարեցին բանակցությունների այս ձևա-չափով շարունակման հնարավորությունը և ավելացրին, որ հարցերի քննարկումը և որոշակի համաձայնագրերի կնքումը հնարավոր կդառնան միայն Թբիլիսի Ռուսաստանի արտգործնախարարի այցից հետո։

Հատկանշական է, որ բանակցություններն այնքան անհաջող էին ընթանում, որ կողմերն ընդհանրապես չշոշափեցին Վրաստանում ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետների հարցը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը մեղադրեց վրացական կողմին «բանակցությունների գործընթացից նահանջի» մեջ և հայտարարեց, որ փոխզիջման գնալու ռուսական պատվիրակության փորձը անարդյունք ավարտվեց։ «Այնպիսի միտում ստեղծվեց, որ այս հարցերի քննարկումը դրվեց կասկածի տակ»,-փետրվարի 11-ին լրագրողներին հայտարարեց Ի.Սավոլսկին, որը խուսափեց որոշակիացնել հարցը և միայն նշեց, թե ամեն ինչ կորոշվի բանակցությունների հաջորդ փուլում [44]։

Ռուսական կողմը բանակցությունների ընթացքում փորձում էր Վրաս-

80

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

տանում իր ռազմակայանների մնալու հեռանկարը կապել դրանց հիմքի վրա, այսպես կոչված, համատեղ «հակաահաբեկչական կենտրոնների» ստեղծման հետ։ Այս գաղափարն առաջադրվել էր պաշտոնական Թբիլիսիի կողմից դեռևս 2004թ. մայիսի վերջին, բայց այն ժամանակ ռուսական կողմը վրացական այս նախաձեռնությանը լուրջ նշանակություն չէր տվել։ Միայն անցած տարեվերջին ՌԴ պաշտպանության նախարար Ս.Իվանովը կրկին հնչեցրեց այդ միտքը [45]։ Սակայն, ինչպես կարծում են շատ վերլուծաբաններ, դա արվեց միայն այն նպատակով, որպեսզի համատեղ «հակաահաբեկչական կենտրոնների» անվան տակ Վրաստանի տարածքում կրկին անորոշ ժամանակով մնան ռազմակայանները, չնայած ռուսական կողմը երբեք բացահայտ չի դրել այնտեղ իր ռազմակայանների մշտական ներկայության հարցը։ «Ռազմական տեսակետից դրանք իսկապես նշանակություն չունեն։ Եվ մենք ուզում ենք հեռանալ այնտեղից, բայց դրա համար անհրաժեշտ է համաձայնության գալ։ Այլապես բյուջետային ֆինանսավորում չի լինի։ Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, իսկ ընդհանուր գումարը կգերազանցի միլիարդը»,- 2005թ. փետրվարի 10-ի «Время новостей» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Վալերի Լոշչինինը։ Նրա խոսքերով, «ռազմակայանների սահուն դուրսբերումը և զուգահեռաբար հակաահաբեկչական կենտրոնների հիմնումը պետք է ներառեն ոչ միայն տեղեկությունների փոխանակման վերլուծական կողմը, այլև կադրերի պատրաստումը Բաթումում մեր ներկայության հիմքի վրա սահմանների պահպանման և հակաահաբեկչական նպատակների համար։ Բարձրացվեց նաև Ախալքալաքի վերաբերյալ հարցը, բայց վրացական կողմը դրան զուսպ վերաբերվեց։ Ընդհանուր առմամբ, այս թեման ակտիվ մշակման փուլում է գտնվում» [46]։

Իր հերթին, ակնհայտ էր, որ վրացական կողմը «հակաահաբեկչական կենտրոնների» ձևավորման ճանապարհով փորձում է արագացնել ռազմակայանների դուրսբերման գործընթացը։ Ինչպես բանակցությունների ընթացքում հայտարարեց Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Ան-թաձեն, «Վրաստանը ռուսական կողմին առաջարկում է հետևյալը. ձևակերպել բանաձև, որտեղ գրանցված կլինեն Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետներն ու պայմանները, և միայն դրանից հետո ստեղծել փորձագետների խմբեր, որոնք կաշխատեն համատեղ հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման ուղղությամբ» [47]։

2005թ. փետրվարի 10-11-ին ռազմակայանների շուրջ բանակցությունների վերջին փուլի անհաջող ավարտից հետո և Թբիլիսի Ս.Լավրովի այցից անմիջապես առաջ Վրաստանի խորհրդարանի անդամներից մեկը Գիգա Բոկերիան, որը մասնակցել էր բանակցություններին, հայտարարեց, թե

81

ԱՄինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

«ժամանակն է, որպեսզի Վրաստանի խորհրդարանը անօրինական համարի ռուսական ռազմակայանների ներկայությունը երկրի տարածքում. դրա համար արդեն գոյություն ունի միջազգային-իրավական գործելակերպ» [48]։

Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ ՌԴ արտգործնա-խարարը հրաժարվեց ծաղկեպսակ դնել «Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում զոհվածների» հուշահամալի-րին, որի համար վրացական կողմը Լավրովի այցի բնույթը «պաշտոնականից» փոխեց «աշխատանքայինի»։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Լավրովի այցը և նրա հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ անցան ավելի քան լարված պայմաններում [49]։

Մինչև Լավրովի Թբիլիսի մեկնելն էլ պարզ էր, որ բանակցություններում էական առաջընթաց չի լինելու։ Այնուամենայնիվ, վրացական ղեկավարության, այդ թվում նախագահ Մ.Սահակաշվիլու, խորհրդարանի խոսնակ Ն.Բուրջանաձեի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ս.Զուրաբիշվիլու հետ ռուս նախարարի մի ամբողջ շարք հանդիպումների արդյունքներով կարելի է պնդել, որ կողմերը յուրօրինակ ընդմիջում են վերցրել և պայմանավորվել են «հաջորդ երկու ամիսների ընթացքում եռանդուն աշխատել այն հիմնական հարցերի շուրջ, որոնք հիմնախնդրային են երկու երկրների ներկայիս հարաբերություններում։ Այս մասին փետրվարի 18-ի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեցին Վրաստանի արտ-գործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավ-րովը։ Երկու նախարարները կարևորեցին վեց հիմնական հարցեր, որոնք հաջորդ երկու ամիսների ընթացքում կքննարկվեն փորձագետների կողմից։ Դրանք են Շրջանակային պայմանագիրը, Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետները, համատեղ հակաահաբեկչական կենտրոնի ստեղծումը, ռուս-վրացական սահմանի վերաճշգրտումը (դելիմի-տացիան), տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը։ «Երկու ամիս անց մենք կզեկուցենք մեր նախագահներին կատարված աշխատանքի մասին։ Այնուհետև, մայիսի 9-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահա-կաշվիլին կայցելի Մոսկվա և կհանդիպի նախագահ Պուտինի հետ, եթե, բնականաբար, բանակցություններն այնպես ընթանան, ինչպես ցանկանում են կողմերը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին [50]։

Ակնհայտ է, որ վրացական ղեկավարությունն այս անգամ ավելի որոշակի է դնում ռազմակայանների դուրսբերման ժամկետների հարցը։ Մասնավորապես, Ն.Բուրջանաձեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է. «Դա իրականում 7 կամ 8 տարի չի տևի, ինչպես ակնկալում է ռուսական կող-

82

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

մը» [51]: Ժամկետն ավելի կարճ կլինի: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ եթե առաջիկայում վրաց-ռուսական փորձագիտական խմբերի համատեղ աշխատանքների արդյունքները հստակություն չմտցնեն Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանների մնալու հարցում, ապա կարելի է սպասել իրադրության կտրուկ սրման։

Այսպես, 2005թ. մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում (որն անցավ նրա նախագահ Ն.Բուրջանաձեի բացակայությամբ. վերջինս այցով գտնվում էր Գերմանիայում) պաշտպանության և անվտանգության, իրավաբանական և արտաքին գործերի կոմիտեների նախաձեռնությամբ ընդունվեց որոշում լիագումար նիստի օրակարգ մտցնել Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման մասին որոշման նախագիծը։ Վերջինի համաձայն, նախատեսվում էր հանձնարարել Վրաստանի կառավարությանը մինչև 2005թ. մայիսի 1-ը միջոցներ մշակել, որոնք կգործադրվեն այն դեպքում, եթե ռուսական կողմի հետ չհաջողվի համաձայնություն ձեռք բերել ռազմակայանների դուրսբերման «որոշակի, կշռադատված և վրացական կողմի համար ընդունելի ժամկետների» շուրջ։ Որոշման նախագծի համաձայն, խորհրդարանը նաև պետք է համապատասխան նախարարություններին հանձնարարեր իրականացնել հետևյալ միջոցառումները.

• արտաքին գործերի նախարարությունը պետք է դադարեցներ վիզաներ տալ ռուս զինծառայողներին,

• ֆինանսների նախարարությունը պետք է գնահատեր և սահմաներ Վրաստանի բյուջեին ռուսական ռազմակայանների պարտքի ամբողջ ծավալը,

• պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները պետք է մշակեին ռուս զինվորականների, ռուսական ռազմակայաններին պատկանող ռազմատեխնիկայի և բեռների «Տեղաշարժման հատուկ ռեժիմի» մանրամասները։

Սակայն, ինչպես պարզվեց արդեն մարտի 8-ին, ո չ նախագահ Մ.Սա-հակաշվիլին, ո չ խորհրդարանի խոսնակ Ն.Բուրջանաձեն տեղեկացված չէին պատգամավորների խմբի կազմած որոշման նախագծից և դեմ էին ներկա պահին խորհրդարանում դրա հաստատմանը։ Մ.Սահակաշվիլու խոսքերով, վրացական կողմը դեռևս 1,5 ամիս ունի (Ս.Լավրովի այցի ընթացքում փետրվարի 18-ին ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն) պատրաստելու ռուսական ռազմակայանների դուրսբերման կարգի մասին համաձայնագիրը, և նա հույս ունի, որ կհաջողվի հարցի լուծման ընդունելի տարբերակ գտնել։ Նման տեսակետ հայտնեց նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակը, նշելով, որ այդ որոշ-

83

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ման ընդունումը կարող էր միայն խանգարել վրաց-ռուսակաե բանակցություններին [52]: «Եթե ռուսական կողմը չկատարի խոստումը, այդ ժամանակ կվերադառնանք որոշման նախագծին ու կպահանջենք ռազմակայանների անվերապահ դուրսբերում»,- հայտարարել է Ն.Բուրջանաձեն [53]։

Այսպիսով, կարելի է պնդել, որ Վրաստանում ռուսական ռազմակայանների, այդ թվում Ախալքալաքի 62-րդ ռազմակայանի, հետագա գործունեության կամ դուրսբերման ճակատագիրը կարող է վճռվել արդեն առաջիկա երկու ամիսներին։ Ոմանք Թբիլիսիում սա կապում են փետրվարին նախագահներ Ջ.Բուշի և Վ.Պուտինի Բրատիսլավայում կայացած հանդիպման արդյունքների հետ։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, քննարկվել է նաև այս հարցը։

2005թ. մարտի 10-ին վրացական խորհրդարանականներն ընդունեցին «Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին» որոշումը, ըստ որի, եթե մինչև 2005թ. մայիսի 15-ը ռուսական ղեկավարությունը որոշում չընդունի ռազմակայանների դուրսբերման որոշակի և վրացական կողմին հարմար ժամկետների մասին, ապա Վրաստանը Ռուսաստանից կպահանջի դադարեցնել իր ռազմական ներկայությունը մինչև 2006թ. հունվարի 1-ը և դրան հասնելու համար կձեռնարկի ամենակոշտ միջոցները։

Որոշումն իսկական վերջնագիր էր ուղղված Ռուսաստանի Դաշնությանը, որի էությունը հետևյալն է. իր պահանջները չբավարարելու դեպքում Վրաստանը պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների, այն է մուտքի վիզա չտրամադրել ռուս զինծառայողներին, սահմանել երկրի տարածքով նրանց տեղաշարժման հատուկ ռեժիմ պաշտպանության և ներքին գործերի ու հասարակական անվտանգության նախարարությունների վերահսկողությամբ։ Համընդհանուր վերահսկողության տակ է ընկնում ռազմատեխ-նիկայի, սպառազինությունների, գույքի տեղաշարժը։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը սահմանում է ռուսական ռազմակայանների և օբյեկտների պարտքը հողի վարձակալման համար և հաշիվը ներկայացնում է Ռուսաստանին որպես պետական պարտք։ Նվազագույնը $400 մլն գումարը Թբիլիսին կարող է ընդունել իբրև Վրաստանին Ռուսաստանի ունեցած պետական պարտք։ Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հաշվարկում և գնահատում է ռազմակայանների գործունեության արդյունքում առաջացած տնտեսական վնասի չափը և ՌԴ-ից փոխհատուցում է պահանջում։ Դրան զուգահեռ, մինչև 2006թ. հունվարի 1-ը ռազմակայանները պետք է գործեն դուրսբերման ռեժիմի համաձայն, այսինքն, ըստ վրացի խորհրդարանականների, արգելվում են տակտիկական և զինված ուժերի սպայակույտի հրամանատարական զորավարժությունները, անձնակազմի ռոտացիան։

Վրացի խորհրդարանականներն ավելի քան կտրուկ էին արտահայտ-

84

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս. Սիեասյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

վում Ռուսաստանի հասցեին: Այսպես, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի փոխնախագահ Նիկոլայ Ռուրուան հայտարարել է, թե ինքը չի հասկանում ռազմակայանները դուրս բերելու համար Ռուսաստանի Դաշնությանն ինչ փոխհատուցման մասին է խոսքը, եթե Ռուսաստանն առանց այդ էլ Վրաստանին պարտք է $300-400 մլն հողի վարձակալման և այլնի դիմաց։ Արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին ավելի հեռուն գնաց և հայտարարեց, թե Վրաստանը պարտավոր չէ վճարել Ռուսաստանի երկդարյա տիրապետության համար [54]։

Վրաստանի խորհրդարանի որոշմանը միանշանակ արձագանք չտրվեց Ջավախքում, որտեղ էլ տեղակայված է 62-րդ ռուսական ռազմակայանը։ Արդեն մարտի 13-ին շրջկենտրոնում Ախալքալաք քաղաքում տեղի ունեցավ բազմահազարանոց աննախադեպ հանրահավաք (ամենա-զանգվածայինն ամբողջ Վրաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո), որի ժամանակ տեղի հայ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթ էին ունենում վրացի խորհրդարանականների որոշման դեմ և Վրաստանի ղեկավարությունից պահանջում էին Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական դրության բարելավման անհապաղ միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև ճանաչել Թուրքիա-յում 1915թ. իրականացված հայերի ցեղասպանությունը [55]։

Չնայած Վրաստանի գործադիր իշխանությունը սկզբում բավական զգույշ վերաբերվեց խորհրդարանի նախաձեռնությանը, այնուամենայնիվ, մարտի 10-ի որոշումն ընդունելուց հետո Վրաստանի ղեկավարները ջանա-ցին Մոսկվային դիմակայելու գործում առավելագույն օգուտ քաղել դրանից։ «Խորհրդարանը ռուսական ռազմակայանների վերաբերյալ փոքր-ինչ սուր բանաձև է ընդունել, բայց ես հույսս չեմ կորցնում, որ ձեռք կբերվի այնպիսի քաղաքակիրթ համաձայնություն, որը չի ոտնահարի Ռուսաստանի շահերը և, միևնույն ժամանակ, կպաշտպանի Վրաստանի ինքնիշխանությունը»,-2005թ. մարտի 12-ի երեկոյան Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է նախագահ Մ.Սահակաշվիլին։ Ընդ որում, ռազմակայանների դուրսբերման համատեքստում Սահակաշվիլին շեշտը հատկապես դրել է Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռազմակայանի վրա։ Նշելով, որ Ջավախքի շրջանը, մասնավորապես ռազմակայանի տեղակայման տարածքը բնակեցված է հիմնականում Վրաստանի քաղաքացի հայերով, որոնք աշխատում են Ախալքալաքի ռազմակայանում և զգուշանում են, որ շուտով կզրկվեն եկամտի միակ աղբյուրից, Վրաստանի նախագահը հայտարարել է, թե երաշխավորում է, որ այդ շրջանի բնակչությանը ոչինչ չի սպառնում, և նրանք աշխատանք կունենան, այդ թվում նաև այնտեղ վրացական բանակի

85

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Թելավի 11-րդ գումարտակի վերատեղակայմաե արդյունքում [56]: Ի դեպ, նախագահ Մ.Սահակաշվիլու վերջին հավաստիացումը բավական վիճահարույց է, վրացական զորքերի մուտքը Ջավախք նույնպես կայունություն չի ապահովի. շրջանի հայ բնակչությունը լավ է հիշում, թե ինչպես 1941-1945թթ. Կարմիր բանակի Ախալքալաք քաղաքում տեղակայված վրացական ազգային զորամիավորումները (նույնիսկ ռուս սպաների հրամանատարությամբ) դաժանաբար վարվեցին տեղի հայ բնակչության հետ։

2005թ. մարտի 23-ին Մոսկվայում սկսվեց ռազմակայանների շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Դրանց ընթացքը ցույց տվեց, որ ռուսական կողմն այս անգամ զգալիորեն մեղմել է դիրքորոշումները, որոնք, կարելի է ասել, գրեթե ընդհուպ մոտեցել են վրացիների առաջարկություններին։ Ի դեպ, պաշտոնական Թբիլիսիի ներկայացուցիչները նույնպես պատրաստակամ էին «նվազագույն փոխզիջումներ» անելու։ Նրանք հայտարարեցին, թե Վրաստանը պատրաստ է համաձայնել ռուսական ռազմակայանների դուրսբերմանը 4 տարվա ընթացքում (մինչև 2009թ. հունվարի 1-ը), բայց այն պայմանով, որ այդ ամբողջ ժամանակ զորքերը գտնվեն «դուրսբերման ռեժիմում», այսինքն զորավարժություններ չեն անցկացվելու, չի մտցվելու նոր ռազմատեխնիկա, իսկ անձնակազմն անշեղորեն կրճատվելու է։ Վրացական կողմը հայտարարել է նաև, թե պատրաստ է ռուս սպաներին բնակարաններ նվիրել Թբիլիսիի կենտրոնում, որոնք հետագայում, Ռուսաստան մեկնելիս, նրանք կարող են վաճառել, և սա առավելագույն փոխհատուցումն է, որին համաձայն է Վրաստանը։ Բացի այդ, Վրաստանի ներկայացուցիչները հայտարարել են, թե Վրաստանը պատրաստ է գտնել $10-15 մլն (որը հույս ունի ստանալ միջազգային դոնորներից) զինվորական անձնակազմը և տեխնիկան Ռուսաստան փոխադրելու համար։ $300 մլն-ն, որ նախապես նշվում էր Մոսկվայի կողմից, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Ս.Զուրաբիշվիլին «անիրական» է համարել [57]։ Բանակցությունները շարունակվելու են Թբի-լիսիում, և հաջողության դեպքում դրանք պետք է տրամաբանորեն ավարտվեն 2005թ. մայիսին ենթադրվող Մ.Սահակաշվիլու Մոսկվա այցի ընթացքում ստորագրվելիք վերջնական համաձայնագրով։

Այսպիսով, արդեն կարելի է որոշ առումով հիմնավորել, որ Վրաստա-նի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցում ռուսական և վրացական կողմերը շուտով կարող են հասնել լուրջ փոխզիջման, ինչը ոչ միանշանակ ազդեցություն կարող է գործել Ջավախքի իրադրության վրա ամենամոտ ապագայում։ Արդեն տեղեկություններ են հայտնվել, թե իբր որոշում է ընդունվել 62-րդ ռազմակայանը 2007թ. դուրս բերելու մասին, ընդ որում, այն պետք է տեղակայվի ոչ թե Հյուսիսային Կովկասում, ինչպես հաղորդվում էր, այլ Հայաստանում [58]։

86

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

Արտաքին գործոնների դերը, մոտալուտ ճգնաժամի ոչ ստանդարտ

о о

հադթահարո ւմ, թե հակամարտության նոր կատայիզատոր

Ջավախքի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրադրության համատեքստում, հայ էթնիկ փոքրամասնության նկատմամբ մշտական խտրականության և մոտալուտ «հումանիտար աղետի» պայմաններում, թվում է, թե հավանական հակամարտության (որը կարող է գլոբալ բացասական հետևանքներ ունենալ ամբողջ Հարավային Կովկասի համար) կանխարգելման նպատակներով, միջնաժամկետ հեռանկարի հիմնական խնդիրներից մեկն է դառնալու հայ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը: Իրավիճակի բարդությունը ստիպում է որոշ քաղաքական վերլուծաբանների այժմ արդեն այս խնդրի լուծման նոր ուղիներ որոնել: Արդյունքում արվում են ոչ ստանդարտ ենթադրություններ, թե 62-րդ ռազմակայանի դուրսբերումից հետո (որի նկատմամբ հայ բնակչությունը կորցրել է վստահությունն իբրև իր անվտանգությունն ապահովողի) ով կլինի Ջավախքի հայ բնակչության անվտանգության երաշխավորը: Համարվում է, որ այդպիսի երաշխավոր, որ ձեռնտու կլինի և Թբիլիսիին, և միաժամանակ դրական ընդունելություն կգտնի հայերի կողմից (ինչպես «վրացական գործոնի», այնպես էլ հայերի համար ավանդաբար ցավոտ «թուրքական սպառնալիքի» տեսանկյունից), կարող է դառնալ Ջավախեթիայում ժամանակավորապես տեղակայվող սահմանափակ ամերիկյան զորախումբը:

Հարկ է նշել, որ այս նախագծերը Վաշինգտոնում արդեն ուշադրության են արժանացել: Այսպես, վերջերս Ջավախեթիա էին այցելել Վրաս-տանում ԱՍՆ դեսպանության պատասխանատու աշխատակիցները: Ջավախքի վերաբերյալ տեղեկությունների հոսքը Վաշինգտոն է հասնում նաև այլ աղբյուրներով: Ջավախքում ներկայություն հաստատելու ամերիկացիների շահագրգռությունը ներկա պահին մի քանի հիմնական պատճառ ունի: Նախ, ԱՍՆ-ը մտահոգ է տարածաշրջանում կուտակվող հակամար-տային ներուժով, որը կարող է սպառնալիք ստեղծել ինչպես Ս.Սահակաշ-վիլու կառավարության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների համար, մանավանդ որ երկարաժամկետ հեռանկարում ամերիկյան վարչակազմը տարածաշրջանային անվտանգության առումով Երևանը դիտարկում է որպես բավական լուրջ գործընկերոջ: Երկրորդ, ամերիկացիները հետաքրքրված են Ջավախքով, որովհետև այստեղով է անցնում տարածաշրջանում ԱՍՆ աշխարհատնտեսական գլխավոր նախագիծը Բաքու-Թբի-լիսի-Ջեյհան նավթամուղը, և ցանկացած ապակայունացում նրա անցկացման երթուղու երկայնքի որևէ հատվածում, բնականաբար, տագնապեցնում է Վաշինգտոնին: Որ ամերիկյան վարչակազմն իրապես հետաքրքրվում է Ջավախքի իրադրությամբ, վկայում է թեկուզ այն փաստը, որ ամերիկյան

87

Ս. Մինասյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

մի շարք իշխանական հաստատություններում (Պետդեպարտամենտ, Անվտանգության խորհուրդ, Սենատ), ինչպես նաև հեղինակավոր վերլուծական ինստիտուտներում արդեն սկսել են լրջորեն զբաղվել այս խնդրի ուսումնասիրմամբ։ Եղած տեղեկության համաձայն, «Հազարամյակի մարտահրավերներ» նախագծին Թբիլիսիին ընդգրկելու անհրաժեշտ պայմաններից մեկը, ամերիկյան կողմի պահանջով, այն էր, որ Վրաստանը պարտադիր և առաջնահերթ կերպով պետք է իրականացնի Ջավախքի տնտեսական վերականգնման մի շարք նախագծեր (նախագծին Վրաստանի մասնակցության մասին որոշումը Ջ.Բուշի վարչակազմն ընդունել է բացառապես քաղաքական նկատառումներով, քանի որ ընտրության չափանիշներին երկիրը ամենևին չէր համապատասխանում)։ Չնայած, իր հերթին, վրացական կողմն առաջարկեց այդ միջոցներն օգտագործել ոչ այնքան տարածաշրջանի որոշակի սոցիալ-տնտեսական նախագծերի իրականացման, որքան Նինոծմինդա-Թբիլիսի ավտոճանապարհի և Կարս-Ախալքա-լաք երկաթգծի շինարարության ֆինանսավորման համար, որոնք պաշտոնական Թբիլիսիի համար կարևորագույն ռազմավարական և աշխարհատնտեսական նշանակություն ունեն։

Ընդհանուր առմամբ, կարելի է հավաստել, որ ԱՄՆ հետաքրքրությունը Ջավախքի խնդրով հիմնականում աշխարհատնտեսական բնույթ ունի։ Ընդ որում, հիմնախնդրին ԱՄՆ ներգրավման ոչ այնքան նշանակալի, որքան ավելի շատ բարձրաձայնվող բաղադրատարր կարելի է համարել նաև ռուսական ռազմակայանների դուրսբերման գործընթացն արագացնելու Վաշինգտոնի ձգտումը և այն, որ վերջինս չի ցանկանում թույլ տալ Վրաս-տանի հարավում «անվտանգության վակուումի» առաջացումը։

Սակայն միևնույն ժամանակ հարկ է նշել մեկ այլ նկատառում ևս, որը թույլ է տալիս այլ տեսանկյունով դիտարկել և գնահատել ԱՄՆ և եվրոպական որոշ շրջանակների կողմից Ջավախքի հիմնախնդրի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ ԱՄՆ և Եվրոպական ընկերակցության դիրքորոշումների դիտարկումը, ինչպես նաև այդ երկրների փորձագետների հետ շփումը ցույց է տալիս, որ փորձ է արվում անտեսել քաղաքական և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առկայությունը Ջավախքում։ Այդ փորձագետների վկայությամբ, նրանց ներկայացրած գնահատականներն ու նկատառումներն անուշադրության են մատնվում քաղաքական ատյանների կողմից։ Բացի այդ, Արևմուտքում վերջին ժամանակներս նոր տրամադրություններ են ի հայտ եկել. այստեղ խիստ մտահոգ են Մ.Սահակաշվիլու վարչակազմի ճակատագրով։ Փորձելով Վրաստանը վերածել տարածաշրջանի «գլխավոր» պետության Արևմուտքի քաղաքական գործիչները վրացական քաղաքական ղեկավարությունից ստանում են ոչ թե իրենց առա-

88

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեասյաե

ջարկությունների և նախաձեռնությունների պատասխանները, այլ բազմաթիվ բովանդակազուրկ հայտարարություններ։ ԱՄՆ մի շարք լուրջ վերլուծական հաստատություններ նախազգուշացնում են Վրաստանի իշխող վարչակազմի հնարավոր քաղաքական տապալման մասին։ Միևնույն ժամանակ, նրանք կարծում են, թե Վրաստանին տրվող (այդ թվում և էթնիկական փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների տնտեսական վերականգնման ծրագրերին) օգնությունը, ԱՄՆ աշխարհատնտեսական ծրագրմամբ, համարժեք չէ այն նպատակներին, որոնք պետք է իրականացնի երկիրը Հարավային Կովկասում։ Չի բացառվում, որ վրացական նոր ղեկավարության կառավարման մեթոդներն ԱՄՆ քաղաքական շրջանակների կողմից ավելի սուր քննադատության ենթարկվեն։ Վրաստանի նկատմամբ նմանատիպ տրամադրվածություն է իշխում նաև եվրոպական կառույցներում, ինչն առաջիկայում կարող է ավելի կոշտ դրսևորումներ ստանալ, քանի որ խոսքն արդեն վրացական կառավարության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների տարրական չկատարման մասին է։ Ուստի առավել քան իրական է թվում ենթադրել, թե երբ Վրաս-տանի ղեկավարությունը Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ իր որոշ մտադրությունները փորձում է ներկայացնել որպես բովանդակալի և իրականանալի, ամերիկյան և եվրոպական փորձագետներն ու քաղաքական գործիչներն առավել զգուշավոր են դառնում այդ նախագծերի հարցում, ինչն էլ կարող է Վաշինգտոնի համար շրջանի իրադրության ավելի մանրազնին վերլուծության նոր պատճառ դառնալ։

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ նաև, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված է հաշվի առնել նաև ԱՄՆ բավական ազդեցիկ հայ համայնքի տեսակետը։ ԱՄՆ հայ համայնքի հետ կապված որոշ շրջանակներ նույնիսկ ենթադրում են, թե Ջավախքի հիմնախնդրի որոշ հարցեր կարող են քննարկվել 2005թ. մայիսի 5-ին նախատեսված ԱՄՆ նախագահի Թբիլիսի այցի ընթացքում։ Մեր կարծիքով, հենց այս գործոնը կարող է բավական կառուցողական դեր ունենալ Ջավախքի հիմնախնդրի շուրջ Հայաստանի և Վրաս-տանի միջև ցանկալի համաձայնության հասնելու գործում։ Հայկական կողմի բազմաթիվ հայտարարությունների համաձայն, նկատի ունենալով, որ Վրաստանը օբյեկտիվ պատճառներով ի վիճակի չէ Ջավախքում սոցիալ-տնտեսական նախագծեր իրականացնել (կամ ընդհանրապես մտադիր չէ իրականացնել դրանք), Հայաստանը և հայ սփյուռքը կարող են ստանձնել Ջավախքում լարվածության մեղմացմանն ուղղված մի շարք առաջնահերթ քայլեր պաշտոնական Թբիլիսիի քաղաքական մոտեցումների ազատակա-նացմանը զուգընթաց։ Որ հայ սփյուռքը իրական ներուժ ունի լուծելու համանման խնդիրներ վկայում են Լեռնային Ղարաբաղի տնտեսական

89

ՍՄիեասյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

զարգացմանն ուղղված կանոնավոր բազմամիլիոնանոց դրամահավաքները:

Բացի այդ, վերոնշյալի համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել նաև, որ հայ քաղաքական վերնախավի զգալի մասն ավելի ակնհայտորեն է ձգտում ինչ-որ չափով ներգրավվել Ջավախքի հրատապ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների լուծմանը, ինչի անուղղակի վկայությունն է հայկական լրատվամիջոցներում հիմնախնդրին նվիրված հրապարակումների ու ռեպորտաժների աճող հաճախականությունը [59]։

Եզրակացություն

Առայժմ հստակ չէ, թե կարճաժամկետ հեռանկարում որքանով կարող են իրականանալ Ջավախքի շրջանի վերաբերյալ հոդվածում դիտարկվող գնահատականներն ու նախագծերը։ Բայց քանի դեռ ոչ Հայաստանում, ո չ Եվրոպայում, ո չ Ռուսաստանում և ոչ էլ, մանավանդ, Վրաստանում Ախալքալաքի ռուսական ռազմակայանի հավանական դուրսբերումից հետո հայ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման մեխանիզմների ստեղծման այլընտրանքային տարբերակներ ու առաջարկություններ չկան, միանգամայն տրամաբանական է թվում Ջավախքի իրադրության վերաբերյալ գնահատականներում և կայացվելիք որոշումներում վերոնշյալ որոշ բաղադրատարրերի օգտագործումը մի շարք քաղաքական նախագծողների կողմից։

Ընդ որում, Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրսբերման որոշակի ժամկետի սահմանումը դժվար թե լուրջ ճշգրտումներ մտցնի մեր

ռ

գնահատականներում. չէ որ ակնհայտ է դառնում, որ որքան Ռուսաստանն աստիճանաբար հեռանում է տեղի հայ բնակչության (որի ճակատագրում ժամանակին կարևոր պատմական դերակատարում է ունեցել) նկատմամբ ունեցած պարտավորություններից, այնքան բնական է դառնում, որ այդ բեռը պետք է ստանձնի մեկ այլ քաղաքական ուժ կամ երկիր։ Եթե այդպես փորձի անել միայն Հայաստանը, ապա դա կհանգեցնի Երևանի և Թբիլիսիի միջև լուրջ հակամարտության և բացահայտ դիմակայության։ Եվրոպական երկր-ները և կազմակերպությունները սահմանափակ միջոցների պատճառով ի վիճակի չեն ինքնուրույն լուծել խնդիրը։ Թուրքիան, Հայաստանի հետ ունեցած բնական հակասությունների պատճառով ընդհանրապես չի տեղավորվում այս համատեքստում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրա ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծմանը, ինչպես էլ դա գնահատվի որոշ հետազոտողների կողմից, արդեն իրողություն է։ Հարավային Կովկասում իր ներկայությունը Վաշինգտոնն ամրապնդում է նաև աշխարհատնտեսական խոշոր նախագծերի (առաջին հերթին էներգապաշարների արդյունահան-

90

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

ման և փոխադրման ոլորտում) իրակաեացմամբ: Ի վերջո, Ախալքալաքից ռուսակաե ռազմակայանի դուրսբերումը, ինչը Հարավային Կովկասի ռազմավարական այս կարևոր խաչմերուկում լուրջ աշխարհաքաղաքական խնդրի և յուրօրինակ «անվտանգության վակուումի» պատճառ կարող է դառնալ, կհանգեցնի տարածաշրջանում նոր իրական ուժի ի հայտ գալուն, որն էլ կկարողանա կայունություն և անվտանգություն ապահովել Ջավախքում։

Անհրաժեշտ է մեկ անգամ ևս ընդգծել, որ Ջավախքի հայ բնակչության անվտանգության հարցի լուծումը միայն կարող է հանդես գալ իբրև պարտադիր պայման իրական ներդրումային ծրագրեր, այդ թվում և միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ, սկսելու համար։ Այնպիսի գործոնների առկայությունը, ինչպիսիք են անվտանգության երաշխավորը և միջազգային ներդրումային ծրագրերի ծավալումը, կհան-գեցնի հիմնական քաղաքական խնդրի, որի ածանցյալն են համարվում վե-րոնշյալ բոլոր հարցերը, քննարկմանն ու լուծմանը։ Ըստ էության, խնդիրն իսկապես զուտ քաղաքական բնույթ ունի, այն է ապահովել Ջավախքի բնակչությանը տեղական ինքնակառավարման ոլորտի տարրական լիազորություններով, որոնք կհամապատասխանեն միջազգային կառույցների առջև Վրաստանի ստանձնած պարտավորություններին։

Աղբյուրներ և գրականություն

1. Kanbolat H, Gul N The Geopolitics and Quest for Autonomy of the Armenians of Ja-vakheti (Georgia) and Krasnodar (Russia) in the Caucasus // Centre for Eurasian Strategic Studies (AVSAM), Ankara, 28.12.2001 (www.avsam.org): Kanbolat H, Gul N The Geopolitics and Quest for Autonomy of the Armenians of Javakheti (Georgia) and Krasnodar (Russia) in the Caucasus // Armenian Studies, Issue 2, June-August 2001; Дарабиан Амир-Реза, Роль армян, проживающих в Грузии, в региональных событиях Кавказа // Аму-Дарья (Иранский журнал по изучению Центральной Азии и Кавказа), №13, Зима 2003.

2. Policy Brief: Javakheti In Georgia. Problems, Challenges And Necessary Responses. CIPDD & FEWER.

July 2000. http://www.fewer.org/caucasus; Darchiashvili D. Southern Georgia: Security Objectives and Challenges. Report Commissioned by Written for UNHCR’s ‘CIS Local Monitoring Project’, March 1999; Der Ghoukassian Kh., Giragosian R, Javakh: Stability Through Autonomy. March 2001. http://groong.usc.edu/ro/ro-

20010326.html; Peuch Jean-Christophe., Georgia: Javakheti Armenians' Call For Autonomy Has Tbilisi On Guard. http://www.rferl.org/nca/

features/2002/11/25112002183353.asp; Sarkissian R, Javakhk: Socio-Economic Neglect or Ethnic Unrest? // DWA Discussion Paper N.101. April 2002 (www.oxy.edu/ dapartments/dwa/papers/); Дарчиашвили Д, Южная Грузия: вызовы и задачи

91

ՍՍիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

безопасности // Центральная Азия и Кавказ, №1, 2000; Джинчарадзе Д., Некоторые аспекты ситуации в Грузии в контексте вывода российских военных баз из региона // Центральная Азия и Кавказ, №5, 2000; Новикова Г, Джавахетия: в эпицентре интересов // Грузия: проблемы и перспективы развития / Под ред. Кожокина Е.М. Т.2. РИСИ: М., 2002.

3. Սելքոեյաե Ա, Ջավախքը XIX - XX դդ. առաջին քառորդում. Ե., 2003, էջ 230-231:

4. См. подробнее: Darchiashvili D, Southern Georgia: Security Objectives and Challenges. Report Commissioned by Written for UNHCR’s ‘CIS Local Monitoring Project’, March 1999.

5. Криндач А, Борцы за дух из Джавахетии // Независимая газета - Религии, 14.11.2001.

6. О социально-экономическом положении Джавахетского региона // Постановление Комитета защиты прав человека и межнациональных отношений Республики Грузия, 10.08.1995.

7. Sumbadze N, Tarkhan-Mouravi G. Working paper on IDP Vulnerability and Economic Self-Reliance. UNDP: Tbilisi, July 2003. p.84.

8. Guretski V, The Question of Javakheti // Caucasian Regional Studies, Vol. III (1), 1998.

9. Данные, предоставленные бывшим руководством Ахалкалакского района.

10. Antonenko O, Assessment of the Potential Implications of Akhalkalaki Base Closure for the Stability in Southern Georgia. EU Response Capacities // CPN Briefing Paper, August 2001. p. 22-23.

11. По данным, предоставленным администрацией Ахалкалакского района.

12. Sumbadze N, Tarkhan-Mouravi G. Development Strategy for Akhalkalaki and Ak-haltsikhe Districts of Samtskhe-Javakheti., Tbilisi, May, 2003. p. 12.

13. Из разговора с представителем администрации Ахалкалакского района.

14. «Վրաստաե», 26.10.2002:

15. Strategy for Conflict Prevention and Development in Samtskhe-Javakheti, Georgia // Written by the CIPDD at the Request of the OSCE High Commissioner on National Minorities, October 31, 2002. p.9.

16. Ситуация в Ниноцминдовском районе в целом аналогична ситуации в Ахалка-лакском районе.

17. Economic Capacity Building Project Samtskhe - Javakheti. Mid-term Report // IOM: Tbilisi, November 2002. p.6-9.

18. Wheatley J.,Obstacles Impeding the Regional Integration of the Javakheti Region of Georgia // ECMI Working Paper #22, Flensburg, September 2004., p. 28.

19. Wheatley J.,Obstacles Impeding the Regional Integration of the Javakheti Region of Georgia // ECMI Working Paper #22, Flensburg, September 2004., p. 28.

20. Antonenko O, Assessment of the Potential Implications of Akhalkalaki Base Closure for the Stability in Southern Georgia. EU Response Capacities // CPN Briefing Paper, August 2001., p. 25-26.

21. Армяне Джавахка: интеграция - не слияние, самоуправление - не сепаратизм // www.regnum.ru, 25.10.2004.

92

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

22. Маркедонов С, Грузия в поисках легитимности // Южный Кавказ: проблемы региональной безопасности и интеграции / Под ред. Минасяна С. Т.1, №1, Ереван, 2004, с. 60-61.

23. Matveeva A, Minority in the South Caucasus // Paper Prepared for UN Commission on Human Rights, Sub-Commission on Promotion and Protection of Human Rights, Working Group on Minorities. Ninth Session. E/CN.4/Sub.2/AC.5/2003/WP.7. 5 May 2003. p.4.

24. Нодиа Г, Полиэтничность Грузии: Факт, отношение к нему и политическая стратегия // Одно общество, много этносов: Этническое многообразие и гражданская интеграция в Грузии / Под ред. Нодия Г. CIPDD: Тбилиси, 2003, с.71-72.

25. Паланджян А., Джавахетия: новая центральная власть и старые подходы // Голос Армении, 09.11.2004.

26. О ситуации в сфере соблюдения Грузией своих обязательств по защите прав национальных меньшинств см. подробнее: Minasian S, Agajanyan M. Javakhk (Javakhetia): Legal Aspects of Protection of Armenian National Minorities’ Rights in Georgia in International Level. Political and Socio-economical Situation in the Region in Modern Period // Program for Political Monitoring of Samtskhe-Javakheti. Scientific Research Centre for South Caucasus Security and Integration Studies. Research Paper №2. Yerevan, 2005.

27. Армяне Самцхе-Джавахетии жалуются на дискриминационную политику грузинских властей // PanARMENIAN.Net, 25.09.2004.

28. Решения Первого форума общественных организаций Самцхе-Джавахети // PanARMENIAN.Net, 13.12.2004.

29. Саакашвили игнорирует Джавахк — считает один из его ярых сторонников // www.regnum.ru, 02.12.2004.

30. Минасян С, Грузия в канун нового политического выбора // Голос Армении,

10.02.2005.

31. Назначен новый уполномоченный президента Грузии в Самцхе-Джавахети // www.regnum.ru, 03.03.2005.

32. Георгиев В., Вначале подготовить инфраструктуру, а затем — уходить: Российская сторона согласна вывести базы из Грузии через 10 лет // Независимая газета,

25.04.2004.

33. Бурджанадзе Н, Российские военные базы должны быть выведены из Грузии // www.regnum.ru, 02.11.2004.

34. Сепашвили Г., Грузия предлагает России «новый подход» в связи с военными базами // Civil.Ge, 05.06.2004.

35. Соловьев В., Иванов В. Военно-базовая удавка // Независимое военное обозрение,

27.02.2004.

36. Данные, предоставленные командованием 62-й базы.

37. Данные, предоставленные командованием 62-й базы.

38. Симонян Ю, Тбилиси закрыл границу для российских новобранцев: Педантич-

93

ՍՍիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

ность мешает ротации личного состава Ахалкалакской базы Минобороны РФ // Независимая газета, 29.10.2004.

39. Мелконян А, Армения в контексте внешней политики России в первой трети XIX в. (некоторые аспекты) // Из материалов научной конференции, посвященной 200-летию МИД России / Вестник Российско-Армянского университета (Серия: гуманитарные и общественные науки), №1, 2003, с. 14-17.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

40. The Army and Society in Georgia. CIPDD: Tbilisi, July 1999.

41. The Army and Society in Georgia. CIPDD: Tbilisi, August 1998.

42. Голос Армении, 28.08.2004.

43. The Army and Society in Georgia. CIPDD: Tbilisi, November 1998.

44. Гуларидзе Т, В связи с военными базами Россия «затягивает время» // Civil.Ge,

12.02.2005.

45. Сергей Иванов ставит предложение о создании российско-грузинского антитеррористического центра // Civil.Ge, 10.12.2004.

46. www.vremya.ru/2005/22/5/118083.html.

47. Российско-грузинские переговоры по рамочному договору и военным базам проходят сложно // Civil.Ge, 11.02.2005.

48. Гуларидзе Т, В связи с военными базами Россия «затягивает время» // Civil.Ge,

12.02.2005.

49. Симонян Ю, Гордиенко А. Лаврову напомнили о дипломатическом этикете: небольшая корректировка программы визита главы МИД РФ в Грузию обернулась скандалом // Независимая газета, 18.02.2005.

50. Гуларидзе Т, Тбилиси и Москва согласовали план переговоров // Civil.Ge,

12.02.2005.

51. Бурджанадзе: Российские базы будут выведены раньше, чем думает Россия // www.regnum.ru, 18.02.2004.

52. Саакашвили и Бурджанадзе высказывают осторожность в связи с постановлением по российским военным базам // Civil.Ge, 09.03.2005.

53. Обсуждение проекта постановления о выводе российских баз может быть снято с повестки парламента // Civil.Ge, 09.03.2005.

54. Горупай О, Тихонов А. Ультиматум: Нас подталкивают к ответным мерам // Красная звезда, 12.03.2005.

55. Новиков В, Грузинские армяне не отпустят российские базы // Коммерсантъ, 14.03.2005; Армяне Джавахети требуют от грузинского парламента признать Геноцид армян // www.regnum.ru, 14.03.2005.

56. ЛитовкинВ., Готовность - ноль // Московские новости, 18.03.2005.

57. Новиков В., Грузия меняет базы на квартиры // Коммерсантъ, 24.03.2005.

58. Российская военная база в Ахалкалаки (Грузия) будет перевезена в Армению? // www.regnum.ru, 28.03.2005.

59. Американский военный контингент в Джавахке? // PanARMENIAN.Net, 14.12.2004.

Մարտ, 2005թ.

94

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

Ս Սիեապաե

СОЦИАЛЬНО-ЭКОНОМИЧЕСКАЯ И ПОЛИТИЧЕСКАЯ СИТУАЦИЯ В ДЖАВАХКЕ НА СОВРЕМЕННОМ ЭТАПЕ

Сергей Минасян

Резюме

Пока еще неясно, насколько реально осуществимыми в краткосрочной перспективе могут быть рассматриваемые в данной статье оценки и проекты относительно Джавахкского региона. Однако в свете того, что пока еще ни в Армении, ни в Европе, ни в России, ни тем более в Грузии не выдвинуты альтернативные варианты и предложения по созданию механизмов, способствующих обеспечению физической безопасности армянского населения после вероятного вывода российской военной базы из Ахалкалаки, вполне логично предполагать использование некоторых вышеуказанных элементов в оценке и принятии решений по ситуации в Джавахке со стороны ряда политических проектировщиков по обе стороны Атлантики.

При этом определение конкретных сроков вывода российской военной базы из Ахалкалаки вряд ли может внести серьезные корректировки в наши оценки проблемы, ведь на фоне того, что Россия постепенно дистанцируется от своих обязательств перед местным армянским населением, в судьбе которого она в свое время сыграла важную историческую роль, вполне естественно, что эту ношу должна будет взять на себя другая политическая сила или страна. Если это попытается сделать только Армения, это может привести к серьезным конфликтам и открытому противостоянию между Ереваном и Тбилиси. Европейские страны и организации в силу ограниченности своих ресурсов не в состоянии самостоятельно полностью решить эту проблему. Турция, в силу ее естественных противоречий с Арменией, вообще не рассматривается в данном контексте. Что касается США, то, как бы это не оценивалось со стороны некоторых исследователей, их активная вовлеченность в решение различных проблем региональной безопасности Южного Кавказа уже стала реальностью. Заинтересованность Вашингтона Южным Кавказом подкрепляется также реализацией масштабных геоэкономических проектов, в первую очередь, в сфере добычи и транспортировки энергоресурсов. Вывод российской базы из Ахалкалаки, который может привести к серьезной геополитической проблеме и своеобразному «вакууму безопасности» в этом стратегически важном перекрестке Южного Кавказа, должен повлечь за собой появление в этом регионе иной реальной силы, которая могла бы обеспечить стабильность

95

ՍՍիեապաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1(7), 2005թ.

и безопасность в Джавахке.

Надо еще раз подчеркнуть, что только решение проблем безопасности местного армянского населения Джавахка может стать необходимым условием для начала реального развертывания масштабных инвестиционных программ, в том числе с участием международных организаций-доноров. Вместе с тем наличие таких факторов, как гарант безопасности и развертывание международных инвестиционных проектов, повлечет за собой рассмотрение и нахождение решений по основной политической проблеме, производными от которой являются все вышеуказанные вопросы. В сущности, проблема действительно носит чисто политический характер - обеспечение населения Джавахка элементарными полномочиями в сфере местного самоуправления, которые соответствовали бы принятым Грузией обязательствам перед международным сообществом.

96

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.