Научная статья на тему 'Վրաստանի Եվ հարեվանների միջեվ տնտեսական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները'

Վրաստանի Եվ հարեվանների միջեվ տնտեսական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1099
233
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Վրաստանի հարևան պետությունների աշխարհաքաղաքական և տնտեսական հետաքրքրությունները նրա նկատմամբ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արման Նավասարդյան

Վրաստանի հարևան պետություններից յուրաքանչյուրը նրա հետ հարաբերությունների զարգացումը դիտում է իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տեսանկյունից: Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումների հիմքում ընկած են էներգետիկ համագործակցության և քաղաքական շահերը: Իրանը ցանկանում է այլընտրանք ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր էներգետիկ ծրագրերում: Ռուսաստանը հաշվի է առնում թուրք-ադրբեջանական հարաբերությունների արգելքը, իսկ հետագայում նաև իրանական գործոնի ուժեղացումը Կովկասում: Նա նպատակ ունի նաև ամրագրել իր ներկայությունը վրաց-իրանական էներգետիկ ծրագրերում: Հայաստանի հնարավոր մասնակցությունը վրաց-իրանական գազային ծրագրին հայվրացական հարաբերությունները կփոխադրի առավել հեռանկարային հարթություն` էապես թուլացնելով թուրք–ադրբեջանական ազդեցության ոլորտը: Վրաստանի դիվանագիտական ռազմավարության դոմինանտը, բացի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներից, կարելի է համարել սեփական սահմանների անքակտելիությունը և ազգային փոքրամասնությունների կողմից նորանոր բարդույթների հետ չառճակատվելը` դրանից բխող բոլոր վտանգավոր հեռանկարներով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PERSPECTIVES OF DEVELOPMENT OF ECONOMIC RELATIONS BETWEEN GEORGIA AND ITS NEIGHBOURS

Each of the neighboring countries views the development of relations with Georgia from the perspective of their geopolitical interests. The approaches of Azerbaijan and Turkey are based on energy cooperation and political interests. Iran seeks an alternative in its energy plans with Turkey and Azerbaijan. Russia considers the barrier created by Turkish Azerbaijani relations, and further strengthening of the Iranian factor in the Caucasus, as well. It also aims to affirm its presence in Georgian-Iranian energy plans. The possible participation of Armenia in Georgian Iranian gas projects will move the Armenian Georgian relations into a more longterm platform, thus essentially weakening the influence of Turkish Azerbaijani duet. Besides the economic integration processes, the dominant idea of Georgia's diplomatic strategy can also be considered the inviolability of its borders and avoiding the need to face new complexities caused by the ethnic minorities, with all their possible dangerous prospects.

Текст научной работы на тему «Վրաստանի Եվ հարեվանների միջեվ տնտեսական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները»

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Արման Նավասարդյան՛

Բանալի բաոեր Վրաստանի հարևան պետությունների աշխարհաքաղաքական և տնտեսական հետաքրքրությունները նրա նկատմամբ։

Մերօրյա աշխարհաքաղաքական գործընթացները չեն շրջանցում նաև Հարավային Կովկասը: Արդյունքում Վրաստանը նույնպես ներգրավվել է տարածքային հակամարտությունների շարքում: Հարավօսական և աբխազական հիմնահարցերի ձևավորմամբ խոչընդոտներ են առաջացել Վրաստա-նի և նրա հարևանների միջև: 2008թ. օգոստոսյան պատերազմը տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծել, որից շարունակաբար փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը: Մասնավորաբար, նրանք ձգտում են Վրաս-տանն ակտիվ մասնակից դարձնել թուրք-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում' մեծացնելով իրենց շահադիտական դերակատարությունը տարածաշրջանում: Հետևաբար, վրաց-ադրբեջանա-թուրքական էներգետիկ հարաբերությունների զարգացմամբ Վրաստանը լրջորեն հայտնվել է այս երկու երկրներից կախվածության մեջ, որից դուրս գալն այնքան էլ դյուրին հարց չէ: Վրաստանում մտավախություն կա, որ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների շրջանում կառաջանան անջատողական ձգտումներ, որոնք կարող են խաթարել ոչ միայն երկրի տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ժողովրդագրական կայունության հիմքերը: Այս հիմնախնդիրները վճռելու ամենաիրատեսական տարբերակը Վրաստանը հավանաբար կփնտրի Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջպետական հարաբերությունների զուգամիտման ճանապարհին, որն իր հերթին Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու և, ակներևաբար, Թուրքիային ու Ադր-

՛ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան։

բեջանին հետին պլանում թողնելու խնդիրներ ունի: Վրաց-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին Թբիլիսին կաշխատի չհակասել Հարավային Կովկասում առկա Ռուսաստանի հեղինակությանը' նրա դարավոր աշխարհաքաղաքական ու տնտեսական նկրտումներով հանդերձ: Հետևաբար, Վրաստանն անպայման փորձելու է նաև կարգավորել ռուս-վրացական հարաբերությունները:

Վրաստանի շուրջ զարգացող վերոնշյալ խմորումներն անմասն չեն թողնի նաև Հայաստանին: Մասնավորաբար, Վրաստանը և Իրանը դեմ չեն երկկողմ էներգետիկ ծրագրերի իրականացմանը' դեպի Վրաստան իրանական գազի արտահանման համար որպես տարանցիկ երկիր դարձնելով Հայաստանը: Ավելին, նրանք մտադիր են նաև ձևավորել կայուն և մրցունակ եռակողմ էներգահամակարգ' Հայաստանի ներգրավմամբ, որն, անշուշտ, ամուր հիմքերի վրա կդնի Հայաստանը' էապես նվազեցնելով թուրք-ադրբե-ջանական շրջափակման ապակառուցողական ազդեցությունը:

Վրաաոանի զարգացման երաշխիքային հեռանկարը Թուրքիա-Վրասաան-Ադրբեջան եռակողմ հարաբերությունների կայունացմամբ

Հետխորհրդային երկրների շարքում ժողովրդավարության և տնտեսության զարգացման առումով մեծ հաջողություններ է գրանցել նաև Վրաստանը: Անցնելով պատերազմի բովով և ունենալով սահմանափակ քաղաքատնտեսական հնարավորություններ' Վրաստանը, այնուհանդերձ, կարողացել է զգալիորեն վերականգնել իր քայքայված տնտեսությունը այդպիսով հետաքրքրություն առաջացնելով արևմտյան ներդրողների համար: Անշուշտ, Վրաստանի

տնտեսության բարելավման առաջնային խթաններից մեկն է համարվում փոխշահավետ հարաբերությունների քաղաքականությունն իր հարևանների' Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս իմաստով վրաց-թուրքական հարաբերությունների զարգացմանն էապես նպաստել են նախ և առաջ 2007թ. նրանց միջև ազատ վիզային ռեժիմի հաստատումը և ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այնուհետև, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունն ընդլայնվում է արագ տեմպերով իր գագաթնակետին հասնելով արդեն 2012թ.' տարեկան $1,5 մլրդ ցուցանիշով: Նույն տարում Ադրբեջանի հետ այն կազմում է $1,3 մլրդ [1, pp. 118-120]: 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի թիվ

1 առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան $1.108.746.300 ցուցանիշով, որը կազմում է Վրաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 15,2%-ը: Ադրբեջանը նորից զիջում է Թուրքիային' $590.713.500 ցուցանիշով' Վրաստանի ապրանքաշրջանառության 8,1% մասնաբաժնով:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը պետք է անդրադառնալ առանձնահատուկ դիտարկմամբ: Հարկ է նշել, որ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջտնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներն իրականացվում են եռակողմ սկզբունքով: Ասվածի վառ ապացույցն է այն, որ 2007թ. փետրվարի 7-ի համաձայնագրի շրջանակում ադրբե-ջանա-թուրքական կապիտալի միջոցով նախաձեռնվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: Ծրագրի համաձայն' պետք է կառուցվեր 29 կմ երկաթգիծ' կապելով Ախալքալաքը Թուրքիային: Զուգահեռաբար, նախատեսվում էր նաև վերականգնել 192 կմ երկարությամբ երկաթուղային այլ հատվածներ: Նախագծային փուլում է գտնվում նաև Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցման ծրագիրը, որը նպատակ է հետապնդում վերացնել ադրբեջանական էքսկլավի տնտեսական շրջափակումը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղևորափոխադրողականության տարեկան ցուցանիշն էլ միտում ունի հասնելու 1 մլն-ից մինչև 3 մլն-ի, իսկ բեռնափոխադրողականությունը' 3 մլն-ից մինչև 16 մլն տոննայի [2, pp. 163164]: Այնպես որ, Ասիան Եվրոպային կապելու հեռանկարով վերոնշյալ երկաթուղին բավականաչափ խոստումնալից է' որպես ռուսական տրանսսիբիրյան երկաթուղու այլընտրանք: Հետևաբար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին իրականում նպատակ ունի մեղմել ռուսական երկաթուղային մոնոպոլիայի գերազդեցությունը: Ի հավաստումն այս տրամաբանության, բավական է հավելել նաև Ախալքալաքի շրջանում կառուցվող Հարավային Կովկասի, թերևս, ամենամեծ առևտրային կենտրոնի փաստը, որը նույնպես կնպաստի թուրքական կապիտալի հոսքին դեպի Վրաստան, իսկ ավելի ստույգ' հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջան [1, p. 119]:

Մոտ ապագայում Թուրքիան ցանկանում է ավելացնել Վրաստանով անցնող էներգակիրների ծավալները, մասնավորաբար, Բաքու-Թբիլիսի-Էրզ-րում գազատարի թողունակությունը' տարեկան 25 մլրդ մ3-ից մինչև 60 մլրդ մ3-ի: Եվ ընդհանրապես, Վրաստանի տարածքով անցնող գազատարները

շատ շուտով նախատեսում են կապել նաև ՏԱՊ ծրագրի հետ [3, p. 16]:

2008թ. վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմը թեև խաթարեց Վրաստանի տնտեսության հիմքերը, այնուամենայնիվ, նպաստեց նաև վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Արդյունքում ադրբեջանական SOCAR-ը հնարավորություն ստացավ ազատորեն ընդլայնել իր գործունեությունը Վրաստանում: Մինչ այդ, այն ամբողջ Վրաստանի տարածքում ուներ ընդամենը 22 փոքր կազմակերպություն 30 գազաբաշխիչ ցանցերով: 2012թ. նոյեմբերին SOCAR-ը ձեռք է բերում «Իտերա-Ջորջիա» կազմակերպությունը, որը տարեկան 300 մլն մ3 գազ էր մատակարարում Վրաստանում գործող հարյուր ձեռնարկության: Բացառություն էր կազմում միայն Թբիլիսին, որտեղ 2005-ից, երբ «ԹբիլԳազ» ընկերությունը սնանկ ճանաչվեց, գազի գլխավոր մատակարարն էր ղազախական «ԿազՏրանսԳազ» ընկերությունը: Ի վերջո, վերջին 5 տարիներին ադրբեջանական ներդրումները Վրաստանի տնտեսության մեջ աճեցին ավելի քան $800 մլն-ով' անցնելով $3 մլրդ-ի սահմանագիծը հաշվի առնելով նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերում Ադրբեջանի մասնակի ֆինանսավորումները:

Ներկայումս Վրաստանում ադրբեջանական շուրջ 300 ընկերություն է գործում և վրացական 150 ընկերություն Ադրբեջանում: Առանձնակի ուշադրության է արժանի SOCAR, ԱԶԱԼ, Փաշաբանկ, Էմբավուդ, Ադրբեջանի Միջազգային բանկ և այլ կազմակերպությունների գործունեությունը Վրաստա-նում: Ընդհանրապես, SOCAR-ը համարվում է Վրաստանի ամենամեծ հարկատուն: Այն ներդրումներ է կատարում Վրաստանում նաև բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով: 2006-2012թթ. SOCAR-ը կրթական, շինարարական և այլ բարեգործական ծրագրերի համար Վրաստանում ծախսել է շուրջ $21 մլն և ապահովել մոտ 7000 աշխատատեղ [2, pp. 162-167]: Ադրբեջանն ակտիվորեն ներդրումներ է կատարում նաև վրացական ուսումնական հաստատություններում: Ուշադրության է արժանի հատկապես Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի Կովկասագիտության ամբիոնի ֆինանսավորման իրողությունը անմիջապես «Հեյդար Ալիև» հիմնադրամի կողմից1:

1 Naila Mammadova, Heydar Aliyev Foundation: activities in the spheres of science and education, 24.06.2014 (http://a-r.az/en/node/5292#.Vsyc5fl97Z4)

2013թ. մարտի 18-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի Բաքու կատարած այցի ժամանակ որոշվեց բարձրացնել երկկողմ համագործակցության արդյունավետությունը նաև ռազմական արդյունաբերության ոլորտում: Իմիջիայլոց, 2009թ. Ադրբեջանը դիմել էր Վրաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս արգելի Թբիլիսիի ռուսական ռազմարդյունաբերական տանկերի վերանորոգման աշխատանքները [2, p. 170]:

Բացի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև առկա եռակողմ համագործակցությունից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, Բաքու-Թբիլի-սի-Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի, շինարարական փուլում գտնվող ՏԱՊ գազատարի և այլ նախագծերի իրականացումից, արդեն կյանքի է կոչվում նաև եռակողմ համագործակցությունն Ադրբեջանի, Ռումինիայի և Վրաստանի միջև, համաձայն որի ադրբեջանական գազը պետք է Սև ծովի վրացական նավահանգիստներից մեկում հեղուկացվի և լցանավերի միջոցով տեղափոխվի Ռումինիա: Այստեղ այն նորից պետք է փոխարկվի գազային վիճակի և արտահանվի Ռումինիայի հարևան երկրներ: Ինչ խոսք, եվրոպական շուկան կասպյան գազով գրավելու ծրագիրն ինչքան էլ որ անիրատեսական և զավեշտալի թվա, այնուամենայնիվ, ըստ SOCAR-ի հնարավոր կլինի իրականացնել ծովափնյա Կուլևի նավթային տերմինալը վերազինելու և Ռումինիայում նմանատիպ ենթակառուցվածքներ հիմնելու միջոցով [2, pp. 162-163]:

Օգոստոսյան պատերազմը և վրաց-ադրբեջանական հարաբերությունների խորացումն արագ նպաստեցին նաև Թուրքիայի դերակատարության ամրապնդմանը Վրաստանում: Ստեղծելով «Կովկասի կայունության և համագործակցության հարթակ» կազմակերպությունը Անկարան օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց կովկասյան հակամարտությունների լուծման տարբերակների առաջադրմամբ, ինչպես նաև վրաց-ադր-բեջանական տնտեսական ծրագրերին անմիջական մասնակցությամբ: Թուրք-վրացական հարաբերությունների ակտիվացմանը նպաստեցին Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելը, Վրաստանի ցանկությունն անդամակցել այդ կառույցին [3, p. 17], ինչն առավել պարզորոշ է դարձնում ՆԱՏՕ ռազմական համագործակցության շրջանակներում Վրաստանի Իմերեթի շրջանում գտնվող «Սաչխերի» ռազմաբազայում թուրքական և վրացական զորքերի միջև պարբերաբար իրականացվող համատեղ ռազմական զորավարժությունների

իմաստը1: Թուրքական ֆինանսավորմամբ է գործում նաև ադրբեջանաբնակ Մառնեուլի ենթաշրջանի ավիաբազան1 2:

Ինչպես տեսնում ենք, Թուրքիայի դերը Կովկասում զգալիորեն աճել է, թեև սիրիական վերջին իրադարձություններից հետո, բախվելով ռուսական արգելապատնեշին, այլևս արագ ընդարձակվելու նախանշաններ չի ցուցաբերում:

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը փորձում են նաև համատեղ ռազմական ծրագրեր մշակել էներգետիկ ենթակառուցվածքների պահպանման նպատակով: 2012թ. նոյեմբերին նրանք միասնաբար իրականացրին «Կովկասյան բազե 2012» զորավարժությունը: Ինչ խոսք, Ադրբեջանի և Թուրքիայի ձգտումները միանման են: Նրանք փորձում են իրենց ռազմական ներկայությունն ամրապնդել Վրաստանի ամբողջ տարածքում, որի վառ ապացույցը եղավ այն, որ 2014թ. Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախա-րարները հանդիպեցին Նախիջևանում, և արդյունքում ստորագրվեց արագ արձագանքման համատեղ խումբ ստեղծելու մասին փաստաթուղթ: Նախատեսվող ռազմական խմբի կազմավորմամբ առաջ քաշվեց էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման հիմնահարցը, ինչը Վրաս-տանն առավել կախվածության մեջ կդներ Թուրքիայից և Ադրբեջանից: Սակայն այս ծրագրի իրագործումը ձգձգվում է, որի պատճառը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են: Թուրքիան զբաղված է ինչպես մերձավորարևելյան, այնպես էլ քրդական հարցերով: Հետևաբար, ի զորու չէ ներկայումս իրականացնել նման ռազմավարական նշանակության ծրագրեր3:

Խոչընդոտներ վրաց-ադրբեջաեակաե և վրաց-թուրքական հարաբերություններում

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը համընթաց' Վրաստանին անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ

1 Georgia-Turkey-Azerbaijan Defence Ministers meet in Tbilisi, 02.04.2015 (http://agenda.ge/news/32663/eng)

2 Марнеульская авиабаза, история взлетов и падений, 28 февраля, 2013 год (http://springator.livejournal.com/91372.html)

3 Turkish Military Cooperation Prompts Russian Military Moves in the Caucasus, 11 July 2015 (https://www.stratfor.com/analysis/turkish-military-cooperation-prompts-russian-military-moves-caucasus)

Թուրքիան տնտեսական կապեր է հաստատում և կայունացնում հարաբերություններն Աբխազիայի հետ: Բավական է նշել, որ աբխազական ապրանքների արտահանումների 45%-ը և ներկրումների 60%-ը կապված են բացառապես Թուրքիայի հետ: 2010-2013թթ. թուրքական պատվիրակությունը Վրաս-տանում Թուրքիայի դեսպանի ներկայությամբ, պարբերաբար այցելություն-ներ է կատարել Սուխում Թուրքիայի և Աբխազիայի միջև տնտեսական կապերի ընդլայնման նպատակով: Միաժամանակ, Թուրքիայում աբխազական համայնքի նկատմամբ տարեցտարի մեծանում է բարյացակամ վերաբերմունքը: Հարկ է նշել նաև, որ թուրքական իշխանությունները նպատակ ունեն պահպանել իրենց ամուր կապերն ինչպես իսլամ դավանող աբխազների, այնպես էլ նախկինում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ապրող մես-խեթցի թուրքերի հետ [3, p. 18]:

Վրացական կողմին լրջորեն մտահոգում է նաև Թուրքիայի տնտեսական զգալի ազդեցությունն Աջարիայում:

2014թ. մարդահամարի տվյալներով Աջարիայի բնակչությունը կազմել է 336.077 մարդ1, որի 30%-ը' ավելի քան 100.000-ը, համարվում է մուսուլման: Վերջիններս բավական խիտ են բնակեցված Աջարիայի բարձրադիր, մարգի-նալացված շրջաններում, հատկապես Սամցխե-Ջավախքի սահմանին գտնվող Խուլոյի շրջանում: Իսլամի ամուր դիրքերը նկատելի են նաև Շուախևի և Քեդա շրջաններում:

Աջարիայի մուսուլման բնակչության մի մասը բնակություն է հաստատել երկրի հարևանությամբ գտնվող Գուրիայում և Սամցխե-Ջավախքում: Այս շրջաններում, մուսուլմանների տեղափոխության արդյունքում առավել արդիական է դարձել քրիստոնեական բնակավայրերին կից իսլամական հաստատությունների կառուցման հիմնահարցը, ինչը բողոքի ալիք է բարձրացնում ինչպես Աջարիայում, այնպես էլ Աջարիային կից շրջաններում: 2012թ. նոյեմբերին Աջարիայից ոչ շատ հեռու գտնվող Աջկուրիա շրջանի Նիգվզիանի գյուղում բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղի տներից մեկի շուրջ' Աջարիայից տեղափոխվածների համար մզկիթի վերակառուցման դեմ: Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել 2014թ. հուլիսին, երբ

1 Preliminary Results of 2014 General Population Census of Georgia (http://www.geostat.ge/cms/ site_images/_files/english/population/According%20to%20preliminary%20results%20of%20the%202014% 20population%20census%2)

Սամցխե-Ջավախքի շրջանի Չելա գյուղում քրիստոնյա բնակչությունն ընդդիմացավ Աջարիայից եկած վերաբնակների կողմից գյուղի մզկիթին կից մինարեի կառուցմանը: Հետագայում Վրաստանի կառավարության կողմից խնդիր դրվեց ապամոնտաժել Չելայի մինարեն: Այս առումով, վրացական իշխանությունները որևէ լուրջ բացատրություն չտվեցին, բայց միայն պարզորոշ դարձրին այն, որ Իվանիշվիլու կառավարությունը փորձում էր Վրաս-տանում նվազեցնել իսլամի դերը: Այս իրադարձությունները Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին որակեց որպես Բիձինա Իվանիշվիլու ղեկավարության անզգույշ քաղաքականության հետևանք հավելելով, որ նման մոտեցումները կարող են սրել Վրաստանում ապրող հարյուր հազարավոր մուսուլմանների հարաբերությունները քրիստոնյաների հետ:

Աջարիայում կրոնական կրքերը բորբոքվեցին հատկապես 2014թ. օգոստոսին, երբ Աջարիայի ծովափնյա հանգստավայրերից մեկում' Քոբուլե-թիում, իսլամական դպրոցների բացման դեմ պայքարող բնակչությունը բողոքի շարժում անցկացրեց' պահանջելով դադարեցնել դրանց կառուցման աշխատանքները: Այս քայլի դեմ ուղղված մուսուլմանների պատասխանը շատ չուշացավ: Վրաստանի մուսուլմանների կազմակերպության ղեկավար Ջեմալ Պակսաձեն հայտարարեց, որ նմանատիպ շարժումները Վրաստանի քաղաքացիների կրոնական համոզմունքները վիրավորելու, ինչպես նաև անդաստիարակ պահվածքի դրսևորումներ են: Նա դիմեց Վրաստանի վարչապետին' խնդրելով գործի դնել բոլոր միջոցները տարածաշրջանում նման գործողությունները դադարեցնելու և իրավիճակի սրումը կանխելու նպատակով: Աջարիայի ինքնավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն նույնպես վերոնշյալ անհամաձայնությունները որակեց որպես վիրավորանք կոչ անել Վրաստանի իշխանություններին մանրազնին հետաքննել պատահարը: Այնուհանդերձ, քրիստոնեադավան Արչիլ Խաբանաձեի նման խնդրանքները լուրջ չեն ընկալվում և քննադատություններից զերծ չեն մնում, քանի դեռ նա չի իրականացրել Աջարիայի մուսուլմանների երկու հիմնական պահանջները Բաթումում ԽՍՀՄ շրջանում այրված Ազիզի մզկիթի վերակառուցումն ու վերաբացումը և մզկիթներին կից մադրասաների կառուցումը:

Աջարիայում առկա իսլամադավան բնակչությունը պարարտ հող է ստեղծում ինքնավարության տարածքում Թուրքիայի դերի մեծացման համար: Թուրքիայի ազդեցությունն Աջարիայում հատկապես ակնհայտ է դարձել

ԽՍՀՄ փլուզումից հետո: Հատկանշական է, որ 1921թ. Կարսի պայմանագրով Թուրքիան որոշակի արտոնություններ ստացավ Բաթումի նկատմամբ: Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան կարող էր զորք մտցնել Բաթում, եթե այնտեղ լարված իրավիճակ ստեղծվեր: Կարսի պայմանագրի դրույթները վերահաստատվել են նաև 1992թ. Էդուարդ Շևարդնաձեի և Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի միջև կնքված համաձայնագրի արդյունքում:

Աջարիայի տնտեսության մեջ միլիոնավոր դոլարների ներդրումներից բացի, Թուրքիան ֆինանսավորում է նաև մի շարք կրթական և մշակութային ծրագրեր, որոնց միջոցով Աջարիայի երիտասարդ բնակչությունը հնարավորություն է ստանում կրթությունը շարունակել Թուրքիայում, ինչպես նաև վերականգնվում և կառուցվում են մզկիթներ և մադրասաներ: 2010թ. Բաթումի Նիկո Բերձենիշվիլի համալսարանի կողմից անցակացված հետազոտությունների համաձայն պարզ է դարձել, որ Աջարիայում գործում են 184 իսլամական կառույցներ' 119 մզկիթ (51-ին կից գործում են մադրասաներ), 22 սեսիոնալ մզկիթ, 19 մադրասա, 15 աղոթքի տուն, 8 գիշերօթիկ դպրոց-մադրասա և մեկ աղոթքի տուն մադրասա: Ըստ Խուլոյի շրջանային ղեկավարի, այդ կրթական հաստատություններում աշակերտները սովորում են իսլամ օրական մեկ և կես ժամ: Վերոնշյալ հաստատությունները ֆինանսական աջակցություն են ստանում նաև Թուրքիայից: Վերջինս պարտավորվել է նաև վերականգնել իր տարածքում գտնվող վրացական հուշարձանները: Վրաստանն էլ իր հերթին պետք է թույլ տա, որ իր տարածքում երեք նոր մզկիթ կառուցվի, որոնցից մեկը պետք է հիմնվի Բաթումում' Ազիզի մզկիթի ավերակների վրա: Այնուամենայնիվ, Թուրքիայի նմանատիպ պահանջները բացասաբար են ընդունվում ոչ միայն վրացական հասարակության, այլև Վրաստանի խորհրդարանի կողմից: «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Մուրման Դումբաձեն, դեմ արտահայտվելով Աջարիայում նոր մզկիթի կառուցմանը, պնդել է, որ Թուրքիան պետք է վերականգնի իր տարածքում վրացական հուշարձաններն առանց որևէ ակնկալիքների1:

Ընդհանրապես, Վրաստանի բնակչության մոտ 10%-ը համարվում է իսլամադավան: Նրանց մեծամասնությունը թյուրքական ծագմամբ մուսուլմաններ են, որոնց թիվն անցնում է 280. 000-ից: Նրանք հիմնականում բնակ-

1 Islam and Religious Transformation in Adjara, European Center for Minority Issues, Thomas Liles, 12 February 2015 (http://www.ecmi.de/uploads/tx_lfpubdb/Working_Paper_57_En.pdf)

վում են Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսի, Մառնեուլի և Դմանիսի ենթաշրջաններում: Քվեմո Քարթլիում թյուրքական ծագմամբ բնակիչների կամ ադրբեջանցիների թիվը հասնում է մոտ 225.000-ի' կազմելով շրջանի բնակչության ավելի քան 45%-ը1: Այստեղ կրոնական և մշակութային մեծ ազդեցություն ունի նաև Ադրբեջանը: Քվեմո Քարթլիում ակտիվ գործում է «Հեյդար Ալիև» հիմնադրամը, որը մեծ ներդրումներ է կատարում հատկապես կրթական ոլորտում: Ադրբեջանի իշխանությունները նյութական օգնություն են ցուցաբերում առավելաբար Վրաստանի ադրբեջանական դպրոցներին1 2: Ադրբեջանից ստացվող ֆինանսավորմամբ ստեղծվում են ադրբեջանական հասարակական կազմակերպություններ, որոնցից են «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը» և «Վրաստանն իմ հայրենիքն է» կազմակերպությունները, որոնք պարբերաբար բարձրացնում են Վրաստանում ադրբեջաներենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու հարցը3:

Ի դեպ, Վրաստանի տնտեսության և մշակույթի ոլորտներում կատարված ներդրումներն Ադրբեջանին և Թուրքիային թույլ են տալիս որոշակի պահանջներ ներկայացնել վրացական կառավարությանը: Ադրբեջանը

հաճախ է ակնարկում այն մասին, որ Մառնեուլում պետք է բացել ադրբեջանական հյուպատոսություն, ինչը վրացական իշխանությունները պարզապես անտեսում են4: Ադրբեջանը և Թուրքիան բարձրացնում են նաև մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը, որոնք տասնյակ հազարներով աքսորվել էին Վրաստանից Միջին Ասիա դեռևս 1944թ: Այս հարցի շուրջ վրացական որոշ աղբյուրներ խոսում են ամենայն զգուշավորությամբ ու մտահոգությամբ մեկնաբանելով, որ մեսխեթցի թուրքերն իրականում հեռահար նպատակներ են փայփայում Վրաստանում ինքնավարություն ձեռք բերելու համար: 1980-ականներին Ուզբեկստանում տեղի ունեցած բռնաճնշումներից հետո վերադառնալով Կովկաս մեսխեթցի թուրքերի մի զգալի մասը բնակություն է հաստատել Ադրբեջանում: Այստեղ նրանց թիվն այսօր անցնում է 60.000-ից,

1 Georgia's Muslim Community: A Self-fulfilling Prophecy? Section 1, The Situation: Islam Amongst Geor-gia'sNon-Georgian Muslims (http://www.ecmi.de/uploads/tx_lfpubdb/Working_Paper_58_En.pdf)

2 New Schools opened in Georgia on the Initiative of The Heydar Aliyev Foundation (http://www.heydar-aliyev-foundation.org/en/content/view/56/582/New-schools-opened-in-Georgia-on-the-initiative-of-the-Heydar-Aliyev-Foundation)

3 Азербайджанский язык получит статус государственного в Грузии (http://www.armtoday.info/ default.asp?Lang=_Ru&NewsID=8109&SectionID=0&RegionID=0&Date=08/12/2009&PagePosition=92)

4 В грузинском городе Марнеули откроется консульство Азербайджана, 10.01.2008 (http://news.day.az/georgia/103703.html)

որոնցից շատերն ունեն Ադրբեջանի քաղաքացիություն: Մեսխեթցի թուրքերը հակված են վերադառնալ Սամցխե-Ջավախքի շրջանում գտնվող իրենց նախկին բնակավայրեր1, ինչը կարող է հիմք հանդիսանալ արհեստական կամրջի ստեղծման, որը վրացական Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախքի շրջաններով Թուրքիան կմիացնի Ադրբեջանին:

Այնպես որ, Թուրքիայի և Ադրբեջանի պարբերաբար հնչեցվող պահանջները վրացական գրեթե բոլոր հարթակներում առաջացնում են հակա-թուրքական և հակաադրբեջանական տրամադրություններ: Մասնավորաբար, «Հայրենասերների ալյանս» կուսակցությունը, որը նպատակ ունի հաջողության հասնել 2016թ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, պնդում է, որ Թուրքիան երբեք չի եղել և չի լինելու բարեկամ երկիր Վրաստանի համար [3, p. 18]: Վրացական կառավարությունն էլ իր հերթին է գիտակցում, որ թուրք-ադրբեջանական պահանջատիրական մոտեցումներից խուսափելու, ինչպես նաև այդ երկրներից Վրաստանի կախվածությունը նվազեցնելու համար հարկավոր է դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը: Հետևաբար, վրացական կառավարությունը ձգտում է այլ ներդրողներ գտնել երկրի տնտեսության զարգացման համար: Այս հարցում որպես լավագույն տարբերակ է նախանշվում Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Վրաց-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից մեկն է դարձել վրաց-իրանական համագործակցության զարգացումը: ԽՍՀՄ փլուզումից հետո, ավելի քան քսան տարվա ընթացքում, վրաց-իրանական հարաբերությունները շատ սահմանափակ են եղել, թեպետ թե Վրաստանը և թե Իրանը բնավ չեն թաքցրել իրենց մտադրությունները երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցում: Իհարկե, Իրանում դեռ թարմ են Կովկասում գերիշխող դիրք ունենալու երբեմնի նկրտումները: Տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացումն էլ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Իրանի հատկապես հյուսիս-

1 Population Transfer: The Tragedy of the Meskhetian Turks (https://www.culturalsurvival.org/ ourpublications/csq/article/population-transfer-the-tragedy-meskhetian-turks)

արևմտյան շրջաններում, որոնք բնակեցված են հիմնականում թյուրքալեզու բնակչությամբ: Հետևաբար, Իրանը մշտապես ձգտելու է իր հարաբերությունների մերձեցմանը ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի հետ:

Վրաստանի համար Իրանը դիտարկվում է որպես կայուն և հուսալի գործընկեր իր բնական պաշարների առատությամբ հանդերձ: Թեև, նախքան Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Վրաստանը տարակուսանք էր հայտնում վրաց-իրանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ինչը կարող էր հակասել Վրաստան-ՆԱՏՕ և Վրաստան-Եվրա-միություն հարաբերություններին: Ներկայումս Վրաստանի համար բացվում են հսկայական հնարավորություններ Իրանից ածխաջրածնային վառելիքների ներկրման, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և ընդհանրապես, իրանական հսկայական կապիտալի ներհոսքի հաշվին երկրի տնտեսության աննախադեպ զարգացման համար: Սա նշանակում է ձերբազատում ոչ միայն ադրբեջանական SOCAR ընկերության մոնոպոլիայից, այլև թուրք– ադրբեջանական բազմաթիվ ընկերությունների ազդեցությունից և նրանց պահանջատիրական հիմնախնդիրներից:

Իրանը կարևորում է իր ներկայությունը Վրաստանում հետևյալ պատճառներով.

1. Իրանը դեմ է ԱՄՆ, ՆԱՏՕ և Իսրայելի դիրքերի ամրացմանը Վրաստա-նում և Հարավային Կովկասում,

2. Իրանի համար ցանկալի չէ իր երկիրը շրջանցող էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը,

3. Իրանը նպատակ ունի Վրաստանով դուրս գալ Սև ծով և Եվրոպա,

4. Իրանը ձգտում է ամուր կապեր ունենալ Վրաստանի հետ, որպեսզի նվազեցնի Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում,

5. Իրանի համար Վրաստանը կարող է ֆորպոստ դառնալ ՆԱՏՕ-ի և այլոց կողմից իր դեմ ռազմական գործողությունների իրականացման դեպքերում [4, pp. 128-135]:

Ի դեպ, մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Իրանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են 2012 և 2013թթ. ՄԱԿ ստրասբուրգյան գրասենյակում: Արդյունքում կազմվել են խորհրդարանական բարեկամության խմբեր, երկկողմ առևտրային պալատներ և միջազգա-

յին փոխադրումների հարցերով համատեղ հանձնաժողովներ: Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռա-հիմպուրը 2013թ. նոյեմբերին և 2014թ. մարտին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի, որտեղ ներկա է գտնվել Վրաստանի նախագահի երդման արարողությանը: Նա նաև հանդիպումներ է ունեցել Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ' քննարկելով էներգետիկ և մշակութային երկկողմ հարաբերությունների կայացման խնդիրներ: Հաջորդիվ 2015թ. հունվարին, Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպա-շվիլին է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն հանդիպելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, մեջլիսի ղեկավար Ալի Արդաշիր Ամոլի Լարի-ջանիի, ԻԻՀ արտահանումների խորհրդի ղեկավար և ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի, ԻԻՀ ազգային անվտանգության քարտուղար Ալի Շարնխանիի և այլ բարձրաստիճան անձանց հետ: Նույն թվականի մայիսին տեղի ունեցավ վրաց-իրանական տնտեսական խորհրդի հանդիպում Թեհրանում, որտեղ ստորագրվեց տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման հուշագիր: Կարևորվեց երկկողմ ապրանքաշրջանառության աճը, որն արդեն 2014թ. հասել էր $200 մլն-ի: Նշվեց նաև, որ Վրաստանի եվրաինտեգրումը կարող է էապես նպաստել Վրաստանում իրանական ներդրումների և առևտրային փոխհարաբերությունների վերելքին, որի համար ներկայացվեցին բավական հուսադրող փասատարկներ. Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի համաձայն վրացական արտադրատեսակների մուտքը ԵՄ երկրներ պետք է ավելանա 12%-ով, և առևտրային բարեփոխումների արդյունքում Վրաստանի ՀՆԱ-ն 4,3%-ով: Վրացական ապրանքներն էլ կարտահանվեն Եվրոպա առանց խոչընդոտների և մաքսային տուրքերի: Նման արտոնյալ պայմաններում հայտնվելով Վրաստանը ձեռք կբերի շահեկան կարգավիճակ արտասահմանյան և, մասնավորաբար, իրանական կապիտալի հոսքերի նվաճմամբ1:

2015թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև ռուսական «Ռոսսետի» ընկերության գործադիր տնօրենը, Երևանում ստորագրեցին էներգետիկ ոլորտում համագործակցության հուշագիր: Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի' 2018թ. կշահագործվեն 400-500 կվտ հզորությամբ էլեկտրահա-

1 An Envoy's Note, Georgia and Iran are in close relations for centures, (http://mfa.gov.ge)

ղորդման գծեր Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև:

Համաձայն Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Քալաձեի հայտարարության Վրաստանը գարնանն ու ամռանն ունենում է էլեկտրաէներգիայի ավելցուկ, իսկ ձմռանը նկատվում է հակառակ երևույթը: Ուստի, էլեկտրաէներգիայի ներկրման հարցում Վրաստանին կարող է օգնել նաև Իրանը: Այնուհանդերձ, վրացական կողմն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի իրականացման հարցում խոչընդոտ կարող է հանդիսանալ Ռուսաստանը: Ըստ 2015թ. օգոստոսյան հայ-ռուսական համաձայնագրի Հայաստանն Իրանին և Վրաստանին միավորող էլեկտրահաղորդման գծերը պետք է շահագործվեն ռուսական ընկերության կողմից: 2013թ. դեկտեմբերի հայ-ռուսական մեկ այլ պայմանագրի համաձայն ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 30 տարիների ընթացքում ներկրման մենաշնորհի իրավունք է ստացել ՀՀ տարածքում: Հետևաբար, Հայաստանի համար դյուրին չի լինելուՎրաստանի և Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը, քանի որ այս առումով առաջնային պետք է համարվի Ռուսաստանի հետ փոխհամաձայնության փաստը:

Վրաստանին հետաքրքրում է նաև Պարսից ծոցից մինչև Սև ծով բեռնափոխադրումների իրականացման հարցը Իրան-Հայաստան-Վրաստան կամ Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղություններով, ինչպես նաև առավել շահութաբեր համարվող իրանական գազի ներկրումը, որի համար, թերևս, ամենակարճ ուղին Հայաստանն է1:

Վրաստանը ձգտում է նաև Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության մասնակի վերականգնման գիտակցելով, որ էներգետիկ կախվածությունը մեկ երկրից, տվյալ դեպքում Ադրբեջանից, կայուն տնտեսական հեռանկարի երաշխիք համարվել չի կարող: Ռուսաստանի հետ էներգետիկ մերձեցմանը կարող է նպաստել ռուսական «Գազպրոմ» ընկերության բաժնետեր Բիձինա Իվանիշվիլու հեղինակությունը: Շատ է խոսվում նաև այն մասին, որ Հայաստան արտահանվող ռուսական գազը կարող է տրամադրվել Վրաստանին, իսկ Հայաստանը կներկրի իրանական գազ: Ռուսական կողմն էլ իր հերթին փորձում է ավելի մեծացնել Վրաստանի էներգե-

1 Armenia, Georgia, Iran and Russia Plan to Expand Energy Cooperation, 04.01.2016, by Armen Grigoryan, (http://www.jamestown.org/single/?tx_ttnews%5Btt_news%5D=44939&no_cache=1#.Vsynr_l97Z5)

տիկ կախվածությունը' պնդելով, որ Հայաստան արտահանվող գազի 10%-ի (200 մլն մ3) փոխարեն Վրաստանը գումար կստանա1:

Հարկ է նշել, որ վրաց-իրանական համագործակցության նոր փուլը մեկ-նարկել է առավելաբար 2011թ., երբ Վրաստանը ոչ վիզային ռեժիմ սահմանեց ԻԻՀ քաղաքացիների համար' հնարավորություն տալով վերջիններիս մնալ Վրաստանի տարածքում մինչև 45 օր: Արդյունքում գրանցվեց իրանական ներդրումների աննախադեպ աճ: Վրաստանում իրանցի գործարարների թիվը կտրուկ ավելացավ 84-ից հասնելով 1489-ի: Իրանա-վրացական բիզնես կապերի զարգացման կենտրոնի ղեկավար Մահմուդ Դավարին էլ նշեց, որ իրանցիները Վրաստանն ընդունում են որպես ապահով երկիր ներդրումներ կատարելու համար1 2 3:

Բարիդրացիական և շահավետ համագործակցության միտումն առավել ակնառու դարձավ հատկապես 2016թ. սկզբին, երբ իրանա-վրացական փոխադարձ ոչ վիզային ռեժիմն առավել քան դյուրինացավ ժամկետների սահմանափակումների բացառմամբ:

Թվում է, թե վրաց-իրանական հարաբերությունների զարգացմանն այլևս ոչ ոք խոչընդոտել չի կարող: Այնուհանդերձ, ինչքան էլ Վրաստանը ճկուն քաղաքականություն վարի հարևան երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ, միևնույն է, ԱՄՆ արգելքից ու նրա կապանքներից խուսափել չի կարող: 1992-2011թթ. ԱՄՆ-ը Վրաստանին $4,24 մլն-ի օգնություն է ցուցաբերել, ուստի և վրաց-իրանական հարաբերությունների զարգացումը նրա կողմից միանշանակ համարվել չի կարող: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը նշել է, որ Վաշինգտոնը չի թաքցնում իր մտահոգությունը վրաց-իրանական հարաբերությունների զարգացման հարցում: Հետևաբար, Վրաստանը փորձում է հավասարակշիռ և զգուշավոր հարաբերություններ վարել Իրանի հետ' ԱՄՆ ու իր արևմտյան գործընկերների հույզերը չբորբոքելու նպատակով: Այս տրամաբանությամբ էլ վրացական կողմը մերժեց Վրաստանում մասնաճյուղ ունենալու նպատակով իրանական «Պասարգադ» բանկի առաջարկը3:

Մեծ հաշվով, Վրաստանը կարող է տուրք չտալ ռուսական գործոնին իր համար բավականաչափ շահութաբեր դարձնելով Հայաստան-Ռուսաստան-

1 Georgia Struggles to Explain Why It's Dating Gazprom (http://www.eurasianet.org/node/76776)

2 Georgia: Is Trying to Use Tbilisi to Evade Sanctions? 15.06.2013(http://www.eurasianet.org/node/67253)

3 Georgia: Is Tehran Trying to Use Tbilisi to Evade Sanctions, (http://www.eurasianet.org/node/67253)

Իրան էներգետիկ համագործակցության զարգացման հնարավորությունը: Վերջինս ավելի հեռանկարային կդառնա, երբ իրականություն դառնան Տրանսկասպյան և ՏԱՆԱՊ էներգետիկ ծրագրերը, որոնց միջոցով թուրքմենական գազն Ադրբեջանի տարածքով կտեղափոխվի Եվրոպա: Բնականաբար, նման հիմնահարցի հեռանկարին չէին կարող չընդդիմանալ թե Իրանը, թե Ռուսաստանը: Մասնավորաբար, Իրանը չի ցանկանում զարգացնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, քանի որ նրանց միջև առկա են ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, մշակութային ու կրոնական տարաձայնություններ: Հաշվի առնելով այս հանգամանքը' Հայաստանի և Վրաստա-նի դերն իրանական գազի արտահանման հարցում կարելի է համարել առավել իրատեսական: Ավելին 2015թ. դեկտեմբերին Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարների քառակողմ հանդիպումը Երևանում առավել ցայտուն դարձրեց էներգետիկ համագործակցության մեկնարկը: Մասնավորաբար, համաձայն շրջանառվող, բայց ոչ պաշտոնական լուրերի ԻԻՀ-ն պատրաստակամություն է հայտնում Վրաստանին մատակարարել տարեկան 300-500 մլն մ3 գազ, ինչը բավական լուրջ ցուցանիշ է բնակչության սպառողական ամբողջ կարիքները բավարարելու տեսանկյունից1:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը, պետք է ասել, որ այն ցավագին երևույթ է համարվում Թուրքիայի և Ադրբեջանի համար: Այնուամենայնիվ, նրանց խոչընդոտումներին հակառակ, Հայաստանի առևտրի 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով: Իսկ թե ինչ հրաշալի հեռանկարներ է խոստանում աբխազական երկաթուղու գործարկումը, որը ձգձգվում է մաքսակետի տեղակայման և այլ քաղաքական հիմնա-խնդիրների պատճառով, պարզապես մեկնաբանությունների կարիք չունի1 2:

Եվ ընդհանրապես, առանց երկաթուղու տնտեսական կայուն զարգացման երաշխիքներն աննշան են: Այս առումով, բավական համոզիչ են հետևյալ փաստարկները. 2012թ. Վրաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $332 մլն, մինչդեռ 2015թ. այն զգալիորեն նվազել է հասնելով $268.539.300-ի, որն այդ ընթացքում կազմել է Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 3,7%-ը, իսկ Հայաստանն այդ ցուցանիշով' Վրաստանի 10-րդ առևտրային գործընկերը:

1 Иран ведет переговоры по поставкам газа через Армению в Грузию, (http://ru.oxu.az/world/n0177)

2 Ոչ Եվրասիական, ոչ Եվրոպական միություն, 01.07.2016 (http://civilnet.am)

Փոխարենը, փոքր-ինչ ակտիվացել է առևտուրը Ռուսաստանի հետ $520.000.000-ից մինչև $530.314.200, ինչը մեկնաբանվում է Եվրասիական միության աստիճանական զարգացմամբ, ինչպես նաև «Շահ Դենիզ» հանքավայրի հայտնաբերմամբ, որից հետո Ռուսաստանը որոշակիորեն կորցրեց իր դիրքերն Ադրբեջանում և Վրաստանում: Մինչ այդ, նա Բաքու-Նովոռոսիյսկ գազատարի միջոցով խոչընդոտում էր Վրաստանով երրորդ երկրներ ադրբեջանական գազի արտահանմանը, հետևաբար նաև նրանց քաղաքատնտեսական որոշակի անկախության կայացմանը1:

Հարկ է նշել, որ 2015թ. Վրաստան ներկրվող գազի շուրջ 90%-ը ադրբեջանական էր SOCAR պետական ընկերության աջակցությամբ, որի անունից պաշտոնական Բաքուն չի դադարում հայտարարել, թե այն կարող է բացարձակ ապահովել Վրաստանի տնտեսությանը գազի պահանջվող ծավալներով: Նախորդ տարվա նոյեմբերին, Իլհամ Ալիևի Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, նախագահների մակարդակով հրապարակված համատեղ փաստաթղթում նշվեց, որ առաջիկա տարիներին կողմերը նախատեսում են առավելագույնի հասցնել SOCAR-ի գազի մատակարարումը Վրաստանին:

Պաշտոնական տվյալների համաձայն 2015թ. Վրաստանի գազային կարիքները 2014թ. համեմատ ավելացել են շուրջ 14%-ով հասնելով 2.5 մլրդ մ3-ի: Գազի սպառման բաշխվածությունն ըստ տնտեսության ճյուղերի հետևյալ պատկերն է ունեցել. 750 մլն մ3 տնային տնտեսություններին, 650 մլն մ3 ջերմաէլեկտրակայաններին, 1 մլրդ մ3 մասնավոր արտադրական ընկերություններին: Գազի նշյալ ծավալները հիմնականում տրամադրվել են Ադրբեջանի կողմից' երկու պայմանագրերի համաձայն: Այսպես 712 մլն մ3 գազ Վրաստանն ստացել է «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությանը պատկանող Հարավկովկասյան խողովակաշարից, որը կասպիական «Շահ Դենիզից» Վրաստանի տարածքով հասնում է Թուրքիա, իսկ մնացած 1.5 մլրդ մ3-ը Վրաստանն ստացել է SOCAR ընկերության կողմից:

Այնուհետև, SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը և վրաստանյան մասնաճյուղի ղեկավար Մահիր Մամադովը, հանդիպելով Վրաստանի նորա-նշանակ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ, հայտարարել էին, որ պատրաստ են ձմռան ամիսներին Վրաստանին գազի լրացուցիչ ծավալներ տրամադրել1 2:

1 http ://www.geostat.ge/cms/site_images/_files/english/bop/FTrade_09_2015_ENG.pdf

2 Ումից որքան գազ. ՌԴ և Ադրբեջանի միջև, Արսեն Խառատյան (http://armtimes.com/hy/read/78019)

Այնուհանդերձ, ադրբեջանական կողմի ջանքերին հակառակ, Վրաս-տանն աստիճանաբար ավելի ու ավելի է հստակեցնում իր դիրքորոշումն ադրբեջանական էներգակիրների պաշարների բավարարությանը չհավատալու տեսակետից առավել պարզորոշ դարձնելով իր հայացքներն իրանական էներգետիկ համագործակցության նկատմամբ:

Իրանա-վրացական համագործակցության զարգացման մեկ այլ պատրվակ է համարվում հարավօսական ճգնաժամի ընթացքում Վրաստանին Իրանի ցուցաբերած աջակցությունը: 2006-2008թթ. Ռուսաստանը պարբերաբար դադարեցնում էր գազի մատակարարումը Վրաստանին: Նման իրավիճակները շուտափույթ կանխվում էին ցածր գներով Վրաստանին տրամադրվող իրանական գազի հաշվին: Հետևաբար, ի հակադրություն գերտերությունների հակաիրանական մոտեցումների, Վրաստանը երբեք էլ բաց չի թողնում առիթն իր երախտագիտությունն Իրանին հայտնելու համար [4, p. 132]: Եվ այս բարեկամական տրամադրությունն ի վերջո նյութականացավ, երբ Վրաստանի կառավարության որոշման համաձայն' 2016թ. փետրվարի 15-ից Իրանի քաղաքացիներն ազատ Վրաստան այցելելու իրավունք ստացան1:

Ի դեպ, հարկ է նշել, որ ի հեճուկս միջազգային պատժամիջոցների Իրանը երբեք էլ չի ընկճվել և չի դադարել իր ազդեցության ոլորտներն ընդ-լայնելու գաղափարներից: Մասնավորաբար, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Քվեմո Քարթլիում վերածնվեցին իսլամական գաղափարները, Իրանի Իսլամական Հանրապետության միսիոներներն, ակտիվանալով Ադրբեջանում, իրենց ազդեցությունը տարածեցին նաև Վրաստանի հարավ-արևելքում հիմնադրելով մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնցից է «Ահլի Բեյթ» հիմնադրամը Մառնեուլում, որը գործում է Ռասիմ Մամեդովի գլխավորությամբ և զբաղվում է իրանամետ շիական գաղափարախոսության տարածմամբ: Իրանական իշխանությունները նաև գումարներ են հատկացնում Մառնեուլում մզկիթներ կառուցելու նպատակով1 2:

Վերջաբան

1. Վրաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների շրջանում հնարավոր անջատողական ձգտումները կարող են խաթարել երկրի տնտե-

1 Փետրվարի 9, օրվա իրադարձություններ, Վրաստան, (http://armenian-community.ge/News/1644)

2 ГРУЗИЯ: ДЕЯТЕЛЬНОСТЬ ИРАНСКИХ МИССИОНЕРОВ ВЫЗЫВАЕТ ОПАСЕНИЯ, (https://iwpr.net/ru/global-voices/gruziya-deyatelnost-iranskih-missionerov)

սական, աշխարհաքաղաքական և ժողովրդագրական կայունության հիմքերը: Դա անհանգստացնում է Վրաստանի իշխանություններին և հանրությանը։ Նման զարգացումներն անմասն չեն թողնի նաև Հայաստանին։

2. Վրաստանը և Իրանը դեմ չեն ձևավորել կայուն և մրցունակ էներգահամակարգ' Հայաստանի ներգրավմամբ, որն էապես կնվազեցնի մեզ վրա թուրք-ադրբեջանական շրջափակման ազդեցությունը:

3. Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան զարգացնում են միջտնտեսական հարաբերություններ։ 2007թ. նախաձեռնվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: Նախագծային փուլում է Նախիջևան-Կարս երկաթուղու ծրագիրը, որի նպատակն է վերացնել ադրբեջանական էքսկլավի շրջափակումը:

4. «Օգոստոսյան պատերազմը» և վրաց-ադրբեջանական հարաբերությունների խորացումը նպաստեցին Թուրքիայի դերակատարության ամրապնդմանը Վրաստանում: Իմերեթի «Սաչխերի» ռազմակայանում իրականացվում են թուրք-վրացական զորավարժություններ, թուրքական ֆինանսա-վորմամբ է գործում ադրբեջանաբնակ Մառնեուլի ավիացիոն բազան:

5 Ըստ 2014թ. մարդահամարի Աջարիայի բնակչությունը կազմել է 336.077 մարդ, որոնց 30%-ը մուսուլման է: Վերջիններս խիտ բնակեցված են Աջարիայի Սամցխե-Ջավախքի սահմանին գտնվող Խուլոյի շրջանում, Շուա-խևի և Քեդա շրջաններում։ Աջարիայի իսլամադավաե բնակչությունը պարարտ հող է ստեղծում ինքնավարության տարածքում Թուրքիայի դերի մեծացման համար:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

6. Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները Վրաստանում առաջացնում են հակաթուրքական և հակաադրբեջանական տրամադրություններ: Վրաս-տանը գիտակցում է, որ այդ երկրներից կախվածությունը նվազեցնելու համար հարկավոր է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը: Այդ հարցում որպես լավագույն տարբերակ է նախանշվում Իրանը:

7. Իրանը կարևորում է իր ներկայությունը Վրաստանում հետևյալ պատճառներով.

• Իրանը դեմ է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ամրացմանը Վրաստանում և Հարավային Կովկասում ու ձգտում է ամուր կապեր հաստատել Վրաստանի հետ, որպեսզի նվազեցնի նրանց ազդեցությունը տարածաշրջանում,

• Իրանի համար ցանկալի չէ իր երկիրը շրջանցող էներգետիկ ենթակաոուցվածքների զարգացումը,

• Իրանը նպատակ ունի Վրաստանով դուրս գալ Սև ծով և Եվրոպա:

8. 2015թ. դեկտեմբերին Հայաստանի, Վրաստանի, Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարների միջև կայացավ հանդիպում: ԻԻՀ-ը պատրաստա-կամություն հայտնեց Վրաստանին մատակարարել տարեկան 300-500 մլն մ3 գազ, ինչը լուրջ ցուցանիշ է:

9. Իրանը երբեք չի հրաժարվել իր ազդեցության ոլորտներն ընդլայնելու գաղափարներից: «Ահլի Բեյթ» հիմնադրամը Մաոնեուլում զբաղվում է շիական գաղափարախոսության տարածմամբ, հատկացվում են նաև գումարներ մզկիթներ կառուցելու նպատակով:

10. Վրաստանը մշտապես գտնվում է տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների, քաղաքական խմորումների կիզակետում: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում հարևան երկր-ների'Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի համար, որոնցից յուրաքանչյուրը Վրաստանի հետ գործընկերությունը դիտարկում է յուրովի:

11. Ադրբեջաեի և Թուրքիայի մոտեցումներն այդ խնդրում հիմնականում համընկնում են, որոնց հիմքում ընկած են ոչ միայն առևտրաարդյունաբե-րական, այլև եռակողմ և փոխշահավետ էներգետիկ համագործակցության և քաղաքական հեռանկարները:

12. Վրաստանի հետ Իրաեի համագործակցային մոտեցումներն առավել սկզբունքային են: Վերջինս ցանկանում է այլընտրանք ունենալ Թուրքիային և Ադրբեջանին հակառակ' իր էներգետիկ ծրագրերն առաջ մղելու և ածխաջրածնային հոսքերը դեպի Եվրոպա ուղղելու նպատակով, ինչը կարող է իրականանալ Վրաստանի և Սև ծովի տարածքով' ամրապնդելով Իրանի դիրքերը ՌԴ ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասում:

13. Ռուսաստանը ձգտում է բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ' հաշվի առնելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների խնդիրը, ինչպես նաև իրանական գործոնի ուժեղացումը Կովկասում: Ռուսաստանն առաջին հերթին նպատակ ունի ամրագրել իր ներկայությունը վրաց-իրանական էներգետիկ ծրագրերում:

14. Վրաց-ռուսական և վրաց-իրանական հարաբերությունների զարգացումները կարող են արգասաբեր լինել Հայաստանի համար, թեև հայ-վրացական հարաբերությունները դեռ երկար կլինեն ոչ հավասարազոր հարթության վրա' Վրաստանի առավելության պահպանմամբ:

15. Եթե Հայաստանը կարողանա տարանցիկ երկիր դառնալ վրաց-իրանա-կան գազային ծրագրի հարցում, ապա հայ-վրացական հարաբերությունները կփոխադրվեն առավել հեռանկարային հարթություն' թուլացնելով թուրք-ադրբեջանական ազդեցության ոլորտը:

16. Վրաստանը պետք է գնահատի իր հնարավորություններն ու շահադիտական հարաբերությունները բոլոր հարևանների հետ' զուգահեռաբար տի-րապետելով նաև ներքին հիմնախնդիրներին, նկատի ունենալով Վրաս-տանում ապրող ավելի քան 280 հազար ադրբեջանցիների անջատողական ձգտումները:

17. Առաջիկա տասնամյակներին Վրաստանի դիվանագիտական ռազմավարության դոմինանտը սեփական սահմանների անքակտելիությունն է և ազգային փոքրամասնությունների հետ չառճակատվելը: Հակառակ դեպքում դրանք կարող են հանգեցնել տարանջատումների և տարածքային կորուստների։

18. Վրաստան - ՀՀ հարաբերությունները հիմնականում բարիդրացիական են։ Նրանք ունեն կայուն փոխըմբռնում ամենակարևոր հարցերում, չնայած առկա են տարամետ շահեր։ ՌԴ-Վրաստան հարաբերությունները լարված են, սակայն այժմ այնպիսի հռետորաբանություն չեն գործածում, ինչպես նախկինում։ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիան դուր չի գալիս Ռուսաստանին, և նա կարող է դիմել անկանխատեսելի քայլերի։

19. Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանն ունի սերտ տնտեսական և քաղաքական համագործակցություն։ Օրինակ, վերջերս հանդիպեցին այդ եր-կրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։ Վրաստանը պետք է փորձի թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ հանդես գալ որպես սուբյեկտ և չառաջնորդվել լոկ տնտեսական նկատառումներով։

20. Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանը դիտում են որպես Հայաստանի մեկուսացման իրենց ռազմավարության մաս և պատրաստ են ներդրումներ կատարել այդ երկրում։ Դա Վրաստանի համար տնտեսապես շահա-

վետ է, սակայն այդպիսով Թբիլիսին դառնում է տարածաշրջանային հավասարակշռությունը խախտող, մինչդեռ այդ հավասարակշռության պահպանումը կենսական նշանակություն ունի։

21. Կայունությունը հիմնականում պահպանվում է ոչ թե դիվանագիտական ջանքերի, այլ հավասարակշռության հիման վրա։ Եվ այս իմաստով Վրաստանը կարևոր կետ է, որի դերակատարումն էական նշանակություն ունի նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի հարցում։

22. Աբխազիայի և Օսիայի խնդիրները ստիպում են Թբիլիսիին հանդես գալ թուրք-ադրբեջանական քաղաքական տրամաբանության ներքո։ Արդյունքում Վրաստանը հայտնվում է նրանց քաղաքականության արբանյակի դերում, ինչը սպառնալիք է թե Հայաստանի, թե Վրաստանի համար։

23. Պետք է ձևավորել հավասարակշռող նոր վեկտոր, որը թույլ կտա առավել խորքային հակազդեցություն ապահովել այդ գործընթացին։

Մարտ, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Kornely Kakachia & Michael Cecire, ''Georgian Foreign Policy: The Quest For Sustainable Security'', The Merchant Hegemon; Georgia's Role in Turkey's Caucasus System.

2. Kornely Kakachia & Michael Cecire, 'Georgian Foreign Policy: The Quest For Sustainable Security', An Alliance Built on Understanding: The Geopolitics of Georgian-Azerbaijani Relations by Zaur Shiriyev.

3. Ahmet Yukleyen & Jack Walsh, Caspian Strategy Institute Center On Politics And Social Research, ''Turkey And South Caucasus Region'.

4. Kornely Kakachia & Michael Cecire, "Georgian Foreign Policy: The Quest For Sustainable Security', The Lost Empire: Iran's Cautious Return To Georgia, by Kornely Kakachia.

4ՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Վրաստանի հարևան պետություններից յուրաքանչյուրը նրա հետ հարաբերությունների զարգացումը դիտում է իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տեսանկյունից: Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումների հիմքում ընկած են էներգետիկ համագործակցության և քաղաքական շահերը: Իրանը ցանկանում է այլընտրանք ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր էներգետիկ ծրագրերում: Ռուսաստանը հաշվի է առնում թուրք-ադրբեջանական հարաբերությունների արգելքը, իսկ հետագայում նաև իրանական գործոնի ուժեղացումը Կովկասում: Նա նպատակ ունի նաև ամրագրել իր ներկայությունը վրաց-իրանական էներգետիկ ծրագրերում:

Հայաստանի հնարավոր մասնակցությունը վրաց-իրանական գազային ծրագրին հայ-վրացական հարաբերությունները կփոխադրի առավել հեռանկարային հարթություն' էապես թուլացնելով թուրք-ադրբեջանական ազդեցության ոլորտը: Վրաստա-նի դիվանագիտական ռազմավարության դոմինանտը, բացի տնտեսական ինտեգրա-ցիոն գործընթացներից, կարելի է համարել սեփական սահմանների անքակտելիությունը և ազգային փոքրամասնությունների կողմից նորանոր բարդույթների հետ չառճակատվելը' դրանից բխող բոլոր վտանգավոր հեռանկարներով:

ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ЭКОНОМИЧЕСКИХ ОТНОШЕНИЙ МЕЖДУ ГРУЗИЕЙ И СОСЕДНИМИ СТРАНАМИ

Арман Навасардян

Резюме

Каждое из соседних с Грузией государств рассматривает развитие своих отношений с нею сквозь призму собственных геополитических интересов. В основе позиции Азербайджана и Турции лежит сотрудничество в области энергетики, а также политические интересы. Иран хочет иметь альтернативу своим энергетическим проектам с Турцией и Азербайджаном. Россия принимает во внимание такое препятствие, как турецко-азербайджанские отношения, а также фактор усиления в дальнейшем позиций Ирана на Кавказе. Она хочет также обеспечить свое участие в грузино-иранских энергетических проектах. Участие Армении в грузино-иранской газовой программе откроет новые перспективы в армяно-грузинских отношениях, существенно ослабив сферу турецко-азербайджанского влияния. Доминантой в дипломатической стратегии Грузии, помимо экономической интеграции, можно считать также нерушимость собственных границ и отсутствие чреватых опасными последствиями проблем с национальными меньшинствами.

PERSPECTIVES OF DEVELOPMENT OF ECONOMIC RELATIONS BETWEEN GEORGIA AND ITS NEIGHBOURS

Resume

Each of the neighboring countries views the development of relations with Georgia from the perspective of their geopolitical interests. The approaches of Azerbaijan and Turkey are based on energy cooperation and political interests. Iran seeks an alternative in its energy plans with Turkey and Azerbaijan. Russia considers the barrier created by Turkish - Azerbaijani relations, and further strengthening of the Iranian factor in the Caucasus, as well. It also aims to affirm its presence in Georgian-Iranian energy plans. The possible participation of Armenia in Georgian - Iranian gas projects will move the Armenian - Georgian relations into a more longterm platform, thus essentially weakening the influence of Turkish - Azerbaijani duet. Besides the economic integration processes, the dominant idea of Georgia's diplomatic strategy can also be considered the inviolability of its borders and avoiding the need to face new complexities caused by the ethnic minorities, with all their possible dangerous prospects.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.