Научная статья на тему 'Ռուսաստանի Դաշնության Եվ Ադրբեջանի հանրապետության փոխհարաբերությունների զարգացման դինամիկան 2013թ. '

Ռուսաստանի Դաշնության Եվ Ադրբեջանի հանրապետության փոխհարաբերությունների զարգացման դինամիկան 2013թ. Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
287
48
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
եվրասիական միջանցք / Կասպյան ավազան / բազմա- կենտրոն աշխարհակարգ / խնդրահարույց Ադրբեջան / ռուս-ադրբեջա- նական հարաբերություններ / Իրանական Ադրբեջան

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Մարութ Վարդազարյան

Մերձավորարևելյան և Հարավկովկասյան հակամարտություններընոր մարտահրավերներ և սպառնալիքներ են ուրվագծում կասպյանավազանում։ Հարավային Կովկասի, Թուրքիայի և Իրանի հետ սահ-մանակցող ՌԴ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ը և ԵՄ-ն իրենց շահերն ունենԱդրբեջանում, որը կարևոր տեղ է զբաղեցնում եվրասիական միջանց-քում և հարուստ է էներգակիրներով։ Ադրբեջանը, ամրապնդելով ռազ-մավարական գործընկերությունը Թուրքիայի և զարգացնելով հարա-բերություններն Արևմուտքի հետ, միաժամանակ ձգտում է բարելավելնաև հարաբերությունները ՌԴ-ի հետ, որի հետ համագործակցու-թյունն ընթանում է առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, ինչ-պես նաև էներգետիկ և հումանիտար ոլորտներում։ ՌԴ ներկայիս իշխանություններն իրենց հերթին հետխորհրդա-յին տարածքում միանգամայն նոր քաղաքականություն են վարում,որը հիմնված է պրագմատիկ շահերի վրա։ Մոսկվան սթափ է գնա-հատում իրավիճակը և հասկանում է, որ Ադրբեջանը դուրս է եկել իրազդեցության շրջանակից, և որ մոտ ապագայում իրական չէ Ադրբե-ջանի անդամակցությունը ՌԴ-ի կողմից ստեղծվող տնտեսական ևռազմաքաղաքական կառույցներում։ Դրա համար էլ թե՛ Ռուսաս-տանը, թե՛ Ադրբեջանը փորձում են իրենց փոխհարաբերություններըկառուցել փոխշահավետ համագործակցության սկզբունքով։2013թ. օգոստոսին Վ.Պուտինի Ադրբեջան կատարած այցը Մոսկ-վայի հերթական մանևրն էր ռազմավարական իր դաշնակցի և գործըն-կերոջ հետ հարաբերություններում։ Ռուս-ադրբեջանական հարաբե-րությունները դուրս բերվեցին «փոքր սառը պատերազմի» վիճակից,փափկեց Բաքվի դժգոհությունը ՌԴ-ի կողմից Երևանին «միակողմա-նիորեն ցուցաբերվող» աջակցության քաղաքականությունից։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DEVELOPMENT DYNAMICS OF RELATIONS BETWEEN RUSSIAN FEDERATION AND AZERBAIJANI REPUBLIC IN 2013

Conflicts in the Middle East and South Caucasus bring new challenges and threats for the Caspian region. Russia (that borders South Caucasus), Turkey, Iran, as well as USA and EU have their own interests in Azerbaijan, which is located at an important place in the Eurasian corridor and is rich with energy resources. While strengthening strategic partnership with Turkey and bolstering and developing relations with the West, Azerbaijan also tries to improve relations with the Russian Federation. Azerbaijan cooperates with Russia in trade/economic, military/technical, energy and humanitarian areas. In turn, the current Russian government implements completely new policy in the post-Soviet space, based on pragmatic interests. Moscow rationally assesses the situation and understands that Azerbaijan is out of its sphere of influence, and that in the near future it is not realistic to expect Azerbaijan join the economic and military/political structures created by Russia. V. Putin’s visit to Azerbaijan in August 2013 was another maneuver of Moscow in relations with its strategic partner and ally. This visit may be considered a success in terms of bringing the Russian-Azerbaijani relations out of a “small cold war” situation, and easing Baku’s discontent with Russia’s “one-sided” support to Yerevan.

Текст научной работы на тему «Ռուսաստանի Դաշնության Եվ Ադրբեջանի հանրապետության փոխհարաբերությունների զարգացման դինամիկան 2013թ. »

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ 2013Թ.

Մարութ Վարդազարյաե’

Բանալի բաոեր եվրասիական միջանցք, Կասպյան ավազան, բազմա-կենտրոն աշխարհակարգ, խնդրահարույց Ադրբեջան, ռուս-ադրբեջա-նական հարաբերություններ, Իրանական Ադրբեջան։

Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում առկա հակամարտությունները, 2014թ. Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերումը Կենտրոնաասիական տարածաշրջանում և Կասպյան ավազանում ուրվագծում են նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ: Հարավկովկասյան երկրներն աստիճանաբար ընդգրկվում են անվտանգության միջազգային համակարգերում' ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ չափումներով, և ստիպված են հաշվի նստել ոչ միայն իրենց անմիջական հարևանների' ՌԴ, Թուրքիայի ու Իրանի, այլև ԱՄՆ ու ԵՄ շահերի հետ: Այս բոլոր երկրներն իրենց հետաքրքրությունն ու շահերն ունեն Ադրբեջանում, քանի որ այդ երկիրը Կասպից ծովի և եվրասիական միջանցքում ռազմավարական կարևոր դիրք է զբաղեցնում' սահմանակցելով Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Վրաստանին ու Հայաստանին, ինչպես նաև հարուստ է էներգակիրներով և տնտեսական մեծ ներուժ ունի [1, с. 42]: Փորձագետների կարծիքով Կասպյան ավազանին բաժին է ընկնում նավթի

՚ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ:

68

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

համաշխարհային պաշարների 10%-ը, Ռուսաստանին' 6-10%-ը, իսկ Մերձավոր Արևելքի երկրներին' 60%-ը [2, с. 198]: ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետների կարծիքով Ադրբեջանի նավթի պա-շարները կազմում են 3.5-5 մլրդ տոննա, իսկ գազինը' 600 մլրդ մ3 [3, с. 244]: Չնայած մոտակա հեռանկարում էներգակիրների արտահանման ծավալով Կասպյան շրջանը չի կարող մրցակցել Պարսից ծոցի երկրների հետ, և Ադրբեջանն էլ համաշխարհային նավթային շուկայում չի կարող դառնալ լուրջ դերակատար, այնուամենայնիվ, Ադրբեջանի նշանակությունը ԱՄՆ-ը և ԵՄ-ը կարևորում են նաև այն հանգամանքով, որ այդ երկիրը կարող է տարանցիկ գոտի հանդիսանալ Կենտրոնական Ասիայի ածխաջրածնային պաշարները միջազգային շուկա արտահանելու համար' շրջանցելով Ռուսաստանը և Իրանը: Հասկանալի է, որ տարածաշրջանում ընթացող գործընթացներն ուղղակի առնչվում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի հետ, և 2012թ. մարտին ՌԴ նախագահ ընտրված Վ.Պուտինը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ:

2012թ. մայիսի 7-ին Վ.Պուտինը ստորագրեց Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության կուրսի իրականացման միջոցառումների մասին հրամանագիրը, ուր նշվում էր, որ ձևավորվող բազմակենտրոն նոր աշխարհակարգում ՌԴ-ն իր ազգային շահերն ապահովելու համար պետք է վարի պրագմատիկ, բաց և բազմա-վեկտոր քաղաքականություն: ԱՊՀ երկրների հետ բազմակողմ ինտեգրման քաղաքականության զարգացումը համարվում է ՌԴ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը: Հրամանագրում կարևորվում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ հետևողական քաղաքականության շարունակումը1: Վ.Պուտինը 2012թ. մարտին ՌԴ

1 Указ В. В. Путина “О мерах по реализации внешнеполитического курса Российской Федерации” от 7 мая 2012г., www.kremlin.ru/acts/15256

69

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

նախագահ ընտրվելուց հետո հարավկովկասյան տարածաշրջանում առաջինը այցելեց Բաքու: Մինչև 2013թ. ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին անդրադառնալը, հարկ ենք համարում ընդգծել երկու հանգամանք: Առաջին. եթե խոսում ենք ռուս-վրացա-կան հարաբերությունների մասին, ապա Հայաստանը և Ադրբեջանն ավելի ածանցյալ նշանակություն ունեն: Նույնը չի կարելի պնդել ռուս-ադրբեջանական կամ ռուս-հայկական հարաբերությունների մասին, որտեղ երրորդ կողմի (Երևանի կամ Բաքվի) «ներկայությունը» մշտական է: Երկրորդ. ռուս-ադրբեջանական հարաբերությունների ուրույն ձևաչափի հստակեցումը սկսվեց դեռևս Վ.Պուտինի առաջին նախագահության օրոք: ՌԴ նախագահի պաշտոնակատար նշանակվելուց (առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000թ. մարտին) մեկ օր առաջ' 1999թ. դեկտեմբերի 30-ին, Վ.Պուտինը հանդես եկավ «Ռուսաստանը հազարամյակների սահմանագծին» ծրագրային հոդվածով, ուր շարադրեց Ռուսաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետները [4]: 2000թ. հունիսին ՌԴ նախագահը հաստատեց Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը, ուր կարևորվում է ԱՊՀ երկրների հետ բազմակողմ և երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորումը1: Եվ իրոք, Վ.Պուտինի նախագահ դառնալուց հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ: Կարևորելով Կովկասն ու Կասպյան ավազանը Վ.Պուտինն առաջին ՌԴ նախագահն էր, որ 2001թ. հունվարին ժամանեց Բաքու (ՌԴ առաջին նախագահ Բ.Ելցինը պաշտոնական այցով չի եղել Ադրբեջանում), այցելեց Շահիդների ծառուղի: Ադրբեջա-նը կասպյան տարածաշրջանի միակ երկիրն է, որ Կասպից ծովի իր հատվածի նկատմամբ իրավունքն ամրագրել էր 1995թ. ընդունված սահմանադրությամբ (հոդված 11, կ. 2) և կողմ էր ջրային հատվածը և ընդերքը բաժանել ըստ ազգային սեկտորների: Փոփոխելով իր նախ-

1 www.mid.ru/Bl.nsf/arh/19DCF6/BEFEDH34325699Coo3B5FA7OpenDocument

70

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

կին դիրքորոշումը և համաձայնելով այդ մոտեցմանը' 2002թ. սեպտեմբերի 23-ին ՌԴ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ) սահմա-նազատեցին Կասպից ծովի իրենց հատվածները: Ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի, Մոսկվան առաջինն անվերապահորեն ճանաչեց 2003 և 2005թթ. Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նույնիսկ զարմանալի իրավիճակ ստեղծվեց, երբ ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, որը 2005թ. ընտրությունների ժամանակ գտնվում էր Բաքվում, մինչև Ադրբեջանի Ընտրական հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը շտապեց հրապարակել, որ «Ադրբեջանում ընտրությունները կայացել են»1:

Այսպիսով, 2013թ. օգոստոսի 13-ին Վ.Պուտինի այցելությունը Բաքու նրա վերստին նախագահ ընտրվելուց հետո առաջին այցն էր Ադրբեջան, սակայն եթե նկատի ունենանք, որ վերջին այցելությունը տեղի էր ունեցել 7 տարի առաջ, ապա կարող ենք փաստել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա էին որոշակի բարդություններ և լարվածություն, ինչը դրսևորվեց Գաբալայի ՌՏԿ վարձակալության կասեցմամբ, Բաքու-Նովոռոսիյսկ նավթախողովակաշարի շահագործման դադարեցմամբ: Որպես պատասխան քայլ Ռուսաստանում ստեղծվեցին Բաքվի վերահսկողությունից դուրս ադրբեջանական սփյուռքի նոր կառույցներ, ՌԴ քաղաքացի Ռուստամ Իբրա-հիմբեկովը քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախօրյակին դառնալ ընդդիմության միասնական թեկնածու և այլն: Չնայած Ադրբեջանը փորձում է չհարել ոչ մի բևեռի (ի տարբերություն Վրաստանի, որն ակտիվորեն ձգտում էր դեպի ՆԱՏՕ և ԵՄ, իսկ Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն է ու ՀԱՊԿ անդամ), այնուամենայնիվ, տարածաշրջանում տևական մի ժամանակաշրջան Մոսկվայի համար ամենախնդրահարույց երկիր հանդիսացել է ոչ թե Վրաստանը, այլ Ադրբեջանը: Ադրբեջանն ընդգրկվել է

1 Итоги с Владимиром Путиным: Внешняя политика. Часть 1, Россия на постсоветском пространстве, http://www.spn.ru/library/print19832.htm

71

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ՎՈՒԱՄ կազմակերպությունում, սակայն ցանկանում է ոչ թե ընտրություն կատարել, այլ հաշվեկշռելով տարբեր կողմերի միջև շրջանցել Արևմուտքի կողմից «ժողովրդավարության քննությունները» և հանդիսանալ էներգետիկ այլընտրանքային միջանցք ԵՄ-ի համար: Անդրադառնալով Ադրբեջանի համար նախընտրելի համագործակցության մոդելներին, ինչպես նաև ինտեգրացիայի ու ինքնիշխանության համադրմանը, ԱՀ նախագահ Ի.Ալիևն ասել է, որ երկրների մի մասն իր ընտրությունն արդեն կատարել է: Նման ինտեգրման օրինակներ նա համարում է Եվրամիությունը և Մաքսային միությունը: Այնուհետև նա հայտարարում է, որ Ադրբեջանի համար ինքնիշխանության հարցը քննարկման ենթակա չէ, և իրենք կողմ են 100% ինքնիշխանության: Այն չի ենթադրում, որ տարածաշրջանային գործընթացներում Ադրբե-ջանը դիտորդի դերում հայտնվի, սակայն Բաքուն կարևորում է այնպիսի տնտեսական համագործակցությունը, որը չի ենթադրում երկրի տնտեսական ինքնիշխանության թեկուզ մի մասի փոխանցումը վեր-պետական միություններին և կառույցներին [5]:

Ռուսական կողմի համար այցի պահը բարեհաջող էր ընտրված: «Հյուսիս-Հարավ» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովը գտնում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախօրյակին Վ.Պուտինի այցը Բաքու աջակցություն էր Ի.Ալիևի վարչակարգին1: Եվ իրոք, պետական ղեկավարներից Վ.Պուտինը միակն էր, որ ընտրություններից առաջ հանդիպեց Ի.Ալիևին, ինչը վերջինիս զորակցելու և հետընտրական շրջանում «պարտքերը մարելու» ակնկալիք էր հետապնդում: Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը ևս գտնում է, որ այդ այցը վկայում է այն մասին, որ Մոսկվան շահագրգռված է լուծել ռուս-ադրբեջանական հարաբերություններում կուտակված խնդիրները1 2:

1 Визит Путина в Баку, www.vestikavkaza.ru/analytics/vizit-Putina-v-Baku.html

2 www.vestikavkaza.ru/video/Evseev-o-vizite-Putina-v-Baku.html

72

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ. Վարդազարյան

ՌԴ նախագահի այցի պահը բարենպաստ էր ընտրված նաև այն պատճառով, որ 2013թ. թուլացավ ուժային կենտրոնների ուշադրությունը Հարավային Կովկասի և մասնավորապես Լեռնային Ղարա-բաղի հակամարտության նկատմամբ: Վաշինգտոնի համար այժմ ավելի առաջնային են սիրիական իրադարձությունները, Աֆղանստա-նից ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմների մշակումը, Լիբիայում, Եգիպտոսում իրավիճակի անկայունությունը, Իրանի հետ երկխոսության զարգացումը և վերջապես Վրաստանում իշխանա-փոխության կարգավորումը: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այն Հարավային Կովկասում (ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդո-վայի) չունի հստակ ձևավորված մարտավարություն: Մինսկի խմբի անդամներից Հարավային Կովկասում (ՀԿ) համեմատաբար ակտիվորեն գործում է ՌԴ-ն: ԵՄ Ասոցացման համաձայնագիրը «շրջանցում» է Ադրբեջանը, իսկ անվտանգության տեսանկյունից այն տարածաշրջանի երկրներին որևէ երաշխիք չէր տալիս: Ընթացող վրաց-ռուսա-կան երկխոսությունը ևս առայժմ մեծ հեռանկարներ չի խոստանում: Ավելին, նորագույն շրջանում Վրաստանում առաջին անգամ խաղաղ ճանապարհով իշխանության հանձնումը ոչ միայն չթուլացրեց Վրաս-տանի դիրքերն Արևմուտքում, այլև ճիշտ հակառակը Եվրամիությունը և ԱՄՆ-ը հավանություն տվեցին դեպքերի նման զարգացմանը: Ընտրություններից հետո չընդհատվեց Արևմուտքի համագործակցությունը Վրաստանի հետ: Օրինակ, 2015թ. Վրաստանը կընդգրկվի ՆԱՏՕ Արագ արձագանքման ուժերում: Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ռուսական աջակցությունը վայելող Նինո Բուրջանաձեի օգտին քվեարկեց բնակչության 10%-ը, և ռուսական կողմնորոշում ունեցող որևէ քաղաքական ուժ մոտ ժամանակաշրջանում դժվար թե էական դերակատարում ունենա [6, с. 33]:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ճանաչված փորձագետ Արիել Քոենը գտնում է, որ Վ.Պուտինի այցը Բաքու նպատակ էր հե-

73

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

տապնդում նաև ԱՄՆ-ին ցուցադրել, որ ԱՊՀ տարածքը Ռուսաստանի համար հանդիսանում է «արտոնյալ տարածք», և Մոսկվան փորձում է օգտվել այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը 2008 թվականից կրճատել է իր ներկայությունն այդ տարածաշրջանում1: Վ.Պուտինի այցե-լության աշխարհաքաղաքական ուղղվածությունը կապված է նաև իրանական խնդրի հետ, քանի որ ԻԻՀ նոր նախագահ Հասան Ռուհա-նիի ընտրվելուց հետո հարաբերությունները նոր ձևաչափով զարգացնելու հնարավորություն է ստեղծում: Միայն 2013թ. ընթացքում Իրանն ու Ադրբեջանը բողոքի 10 նոտա են փոխանակել: Այս հարցում Ադրբեջանը ևս Մոսկվայի աջակցության կարիքն ունի: Ռուս քաղաքագետ Լև Վերշինինը գտնում է, որ ԱՄՆ հրահրմամբ Իրանում կարող են սկիզբ առնել ադրբեջանա-պարսկական ընդհարումներ, և եթե Ի.Ալիևը հրապուրվի ամերիկյան «Հարավը (Ատրպատականը) Ղա-րաբաղի փոխարեն» խայծով, ապա Իրանական Ադրբեջանի նկատմամբ ավելի աշխարհիկ Ադրբեջանը կկլանվի առավել մեծաթիվ ու մոլեռանդ ազգակիցների կողմից: Դեպքերի նման զարգացման դեպքում, Լ.Վերշինինի կարծիքով, Բաքվի ներկայիս իշխանություններն իրենց անվտանգությունն ապահովելու համար պետք է խնդրեն Կրեմլին, որպեսզի ռուսական զինված ուժերը տեղակայվեն ադրբե-ջանա-իրանական սահմանի երկարությամբ [7, с. 114]:

а

Ի նչ խնդիրներ են ծառացել Ադրբեջանի ներկայիս ղեկավարության առջև, որոնք նա փորձում է լուծել' շահարկելով իր աշխարհագրական բարենպաստ դիրքը և էներգետիկ գործոնը: Դրանք հետևյալն են «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը, կանխել Իրանի հետ հակասությունների խորացումը, Բաքուն դարձնել տարածա-շրջանային առևտրի հանգուցային կենտրոն և նվազագույնի հասցնել արտաքին ճնշումները Ալիևյան կլանի ներքին քաղաքականության վրա: Այս տեսանկյունից կարևորվում է արտաքին հավասարա-

1 Ariel Cohen, Putin Drops in, America Drops Out, nationalinterest.org/commentary/

74

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

կշռված քաղաքականությունը: Ամրապնդելով իր ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ Ադրբեջանն աշխատում է բարելավել նաև հարաբերությունները ՌԴ-ի հետ միաժամանակ պահպանելով և զարգացնելով հարաբերություններն Արևմուտքի հետ: Վ.Պու-տինը Բաքվում նշեց, որ ՌԴ-ն հանդիսանում է Ադրբեջանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերը: 2012թ. երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է $3.4 մլրդ: 2013թ. հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրի ծավալն աճել է 50%-ով, Վ.Պուտինի վկայությամբ ավելի քան 70 ռուսական շրջաններ տնտեսական սերտ կապեր են հաստատել Ադրբեջանի հետ, և ավելի քան 500 ռուսական ընկերություններ ակտիվորեն աշխատում են այդ հանրապետության ավտոմոբիլային, էներգետիկ և ֆինանսական բնագավառներում1:

Դեռևս 2009թ. Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և ռուսական «Գազպրոմ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն Ադրբեջանը բնական գազ է արտահանում ՌԴ: Վ.Պուտինը նշեց նաև, որ ավելի քան մեկ միլիոն էթնիկ ադրբեջանցիներ հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, և նույնքան ադրբեջանցիներ աշխատանքային գործունեություն են ծավալել Ռուսաստանում1 2: Ադրբեջանի արտաքին տնտեսական կապերի մասնաբաժնում ՌԴ մասնաբա-ժինը 15% է: Ադրբեջանցի քաղաքագետ և Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով Մաքսային միությանն անդամագրվելու հեռանկարը դեռևս Ադրբեջանի համար հրապուրիչ չէ, և ամենաճիշտ դիրքորոշումը սպասողական դիրք ընդունելն ու հետևելն է, թե այն ինչքանով ձեռնտու կլինի Ադրբեջանի համար սառնասրտորեն հաշվարկելով բոլոր պլյուսներն ու մինուսները3: Ադրբե-

1 Richard Weitz, Global Insights: Putin’s Baku Visit Highlights Complex Russia-Azerbaijan Ties - www.worldpolicsreview.com/articles/13175/

2 Ariel Cohen, Putin Drops in, America Drops Out, nationalinterest.org/commentary/

3 www.vestikavkaza.ru/news/44201.html

75

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ջանը տարածաշրջանային երկրներից, թերևս, միակն է, որ չի փորձում նույնիսկ դրսևորել «ժողովրդավարության իմիտացիա», սակայն Արևմուտքի կողմից չի արժանանում քննադատության, քանի որ դեռևս 1994 թվականից էներգետիկայի բնագավառում Արևմուտքի հետ հաստատել է ռազմավարական համագործակցություն, իսկ Բաքու- Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը մեծացրին Ադրբեջանի որպես «էներգետիկ այլընտրանքի», դերը: Միանգամայն իրավացիորեն Ն.Նարոչնիցկայան նշում է, որ «աշխարհատնտեսությունը նոր երևույթ է, որը պետության և խոշոր անդրազգային ֆինանսական կառույցների ջանքերի միավորումն է' նպատակ ունենալով վերակողմնորոշել խոշոր տարածաշրջանները դեպի միանգամայն նոր գործընկերներ և փոխել դարերով ձևավորված իրավիճակը: Վերցնենք, օրինակ, Բաքու-Ջեյհան խողովակաշարը: Այս բնագավառի բոլոր մասնագետները միաձայն նշում են, որ այդ նախագիծը տնտեսական տեսանկյունից համաշխարհային նավթագոյացման գների վրա ոչ մի էական ազդեցություն չունի: Այն մաքուր քաղաքականություն է» [8, с. 234]:

Ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունների պրագմատիկ օրինակ է նաև գազային բնագավառում ոչ միայն մրցակցությունը, այլև համագործակցությունը: Մոսկվան ըմբռնումով մոտեցավ Բաքվի դիրքորոշմանը, որի արդյունքում Nabucco նախագծի փոխարեն առաջ քաշվեց Տրանսադրիատիկ խողովակաշարը (TAP): Դեռևս 2010թ. սեպտեմբերին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը ադրբեջանական իշխանությունների հետ կնքեց պայմանագիր, համաձայն որի «Գազ-պրոմը» կրկնակի ավելի շատ ադրբեջանական գազ պետք է գներ' վճարելով ԱՊՀ տարածքում ամենաբարձր գինը $270 հազար մ3-ի համար: Ռուսական կողմը պարտավորվեց գնել նաև ադրբեջանական գազի ողջ ավելցուկը, միայն թե այն բաժին չհասնի Nabucco-ին: TAP նախագծում Մոսկվան ուներ նաև իր բոնուսները, քանի որ

76

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

«Ռոսնեֆտը» ևս ընդգրկված էր «Ապշերոն» գազի հանքավայրերի յուրացման նախագծում1:

2013թ. դեկտեմբերի 13-ին Բաքվում ստորագրվեց «Շահդենիզ-2» գազակոնդենսատային հանքավայրի մշակման նախագծի համաձայնագիրը, որն ադրբեջանական մամուլն անվանեց «Դարի երկրորդ պայմանագիր» (առաջինը 1994թ. սեպտ.) [9]: Ներդրումները կատարելու է բրիտանական BP ընկերությունը (մոտ $60 մլրդ), և Ադրբե-ջանն իր 10% մասնաբաժնից շահույթ կստանա այն ժամանակ, երբ փոխհատուցվեն BP ծախսերը [9]: Դեռևս 2011թ. դեկտեմբերին Ադր-բեջանը և Թուրքիան ստորագրեցին հռչակագիր 2000 կմ Տրանսանա-տոլիական գազատարի (TANAP) կառուցման մասին: Իհարկե, այդ գազատարը նույնպես շրջանցելու է ռուսական տարածքները, սակայն Մոսկվային «չբարկացնելու» համար Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ, որպեսզի Ուկրաինան մասնակցի այդ նախագծին: 2012թ. աշնանը Ուկրաինայի վարչապետ Ն.Ազարովը ցանկություն էր հայտնել, որպեսզի Ուկրաինան մասնակցի այդ նախագծին հույս ունենալով դեպի Ուկրաինա Բուլղարիայի և Ռումի-նիայի տարածքով այլընտրանքային գազատար կառուցել1 2: Այսպի-սով, նախագծի իրականացումը ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական դիվիդենդներ կբերի Բաքվին որպես և' Արևմուտքի, և' ՌԴ Կասպյան տարածաշրջանի կարևոր գործընկերոջ:

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հայտարարությունը վերաբերում էր ոչ միայն ՀՀ-ՌԴ և ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններին, այլև ունեցավ տարածաշրջանային ազդեցություն: Ադրբեջանի որոշ քաղաքական շրջանակներում այն ընկալվեց որպես ԼՂ ներկայիս կարգավիճակն ամրապնդելու ևս մի լրացուցիչ փորձ: Բաքվում լավ

1 kavpolit.com/visit-putina-v-baku/

2 rus.newsru.ua/finance/19jun2013/tanap_gh.html

77

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

են ըմբռնում, որ տարածաշրջանում ԵՄ-ը ոչ միայն զիջում է ՌԴ-ին իր ռազմաքաղաքական ներկայությամբ, այլև ԼՂ հակամարտության վերաբերյալ չունի հստակ ձևավորված մոտեցում: Արդյոք ՀՀ այս

ռ

քայլերից հետո տարածաշրջանում կթուլանա ն Ադրբեջանի դիրքերը, և այլընտրանք չունենալով Բաքուն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Կարծում ենք ոչ, քանի որ ՌԴ ներկայիս ղեկավարությունը հետխորհրդային տարածքում որդե-գրել է միանգամայն նոր քաղաքականություն, որը հիմնվում է ոչ թե պատմական հիշողության, այլ պրագմատիկ շահերի վրա, և ներկայում Կրեմլին անհրաժեշտ են ոչ թե ժամանակավոր ուղեկիցներ, այլ վստահելի գործընկերներ: Այդ պատճառով ընթացիկ շրջանում Մաքսային միությունում Մոսկվայի համար կարևորվում է ոչ թե էներգակիրներով հարուստ սահմանակից Ադրբեջանը, այլ Հայաստանը: Թուրք քաղաքագետ, «Յաշար» ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Էմրե Իզերին գտնում է, որ «ինչպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը որպես իր ռազմավարական հենակետ դիտարկում է Իսրայելին, այնպես էլ Ռուսաստանը տարածաշրջանում դիտարկում է Հայաստանին: Թուրք-ադրբեջանա-կան ինտենսիվ հարաբերությունների և Ադրբեջանի հսկայական ռազմական բյուջեի ֆոնին զարմանալի չէ, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմավարական ներկայությունը ռազմավարական դաշնակցի տարածքում: ՌԴ-ն և Թուրքիան Հայաստանի հարցում հակասություններ ունեն, իսկ ադրբեջանական կողմի համար հարված կլինի, եթե Հայաստանը Մաքսային միության երկրների, ինչպես նաև Վրաստանի հետ իր առևտրային հարաբերություններն ավելի ինտենսիվ դարձնի»1: Մոսկվան իրատեսորեն է գնահատում իրավիճակը և ոչ մի պատրանք չունի այն հարցում, որ Բաքուն հեռացել է իր ազդեցության շրջանակներից և մոտակա ժամանակներում նրան

1 Эксперт: Россия рассматривает Армению как стратегический опорный пункт, www.are.az/news_ekspert_rossiy_99586.html

78

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

«վերադարձնելը» իրատեսական չէ: Այդ պատճառով և' Ռուսաստանը, և' Ադրբեջանը փորձում են իրենց հարաբերությունները կառուցել փոխշահավետ համագործակցության հենքի վրա: 2013թ. ապրիլին Ի.Ալիևը նշեց, որ «1990-ական թվականների վերջերին և այս դարի սկզբներին Ադրբեջանի առջև ծառացած ամենամեծ խնդիրներից էր ադրբեջանական նավթի և գազի տեղափոխման ուղիների դիվերսիֆիկացիան, քանի որ Ադրբեջանի բարենպաստ դիրքն առանց ենթակառուցվածքների առկայության էական նշանակություն չունի, և Ադրբեջանը ելք չունի դեպի բաց ծով: Մենք կարողացանք հաջողությամբ լուծել այդ խնդիրը, և այժմ առկա են 7 նավթային ու գազային խողովակաշարեր, որոնք ադրբեջանական նավթը և գազը տեղափոխում են միջազգային և եվրոպական շուկաներ»1: Չնայած Ռուսաստանին չհաջողվեց Ադրբեջանին համոզել, որ ընդգրկվի իր նախաձեռնությամբ ստեղծված այնպիսի տնտեսական և ռազմաքաղաքական կառույցներում, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական ընկերակցությունը և ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, Մոսկվան կարևորում է Բաքվի հետ գործնական և փոխշահավետ համագործակցության խորացումը և ներկայիս վարչակարգի պահպանումը:

Ռուս հայտնի գիտնական, քաղաքագետ Վ.Պանտինը գտնում է, որ տարածաշրջանում Մոսկվայի համար հիմնական «գլխացավանք» հանդիսանում է Ադրբեջանը, որը Վրաստանի համեմատ «պակաս ժողովրդավար» է, և այնտեղ մեծ ազդեցություն ունեցող ԱՄՆ-ը և Թուրքիան կարող են ծրագրել «գունավոր հեղափոխություն»: Այդ պատճառով Ռուսաստանը պետք է հետևի Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին և թույլ չտա ապակայունացում [10, с. 188]:

Ռուսական գործարար շրջանները ներկայացնող ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Անդրեյ Կոստինը 2013թ. ապ-

1 В Баку состоялся Всемирный экономический форум на тему “стратегический диалог о будущем Южного Кавказа и Центральной Азии”, www.turkelpress.com/?p=12668

79

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

րիլին Բաքվում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարեց, որ «անվտանգության հարցը տարածաշրջանում ամենակարևոր խնդիրներից է... մեր մոտեցումն այն է, որ տարածա-շրջանային երկրների հետ ինտեգրման հարցերում մենք կարող ենք օգտագործել բազմաթիվ մոտեցումներ: Մենք արդեն Մաքսային միության մեջ ենք այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ղազախստանն է: Այլ երկրների հետ մենք կարող ենք իրականացնել ավելի ցածր մակարդակի և ավելի փափուկ համագործակցություն: Հնարավոր է, որ հետագայում համագործակցությունը նրանց հետ ընթանա այլ ուղղությամբ և, քանի որ տարածաշրջանի երկրները գտնվում են զարգացման տարբեր մակարդակներում, այդ պատճառով էլ նրանց հետ համագործակցությունը ևս կարող է տարբեր մակարդակներ ունենալ»1:

Նման տրամաբանության շրջանակներում է ընթանում նաև ՌԴ-ԱՀ ռազմատեխնիկական համագործակցությունը, երբ Ադրբեջանին տրամադրվեց $1 մլրդ-ի սպառազինություն, որը Երևանի կողմից միանշանակ չընկալվեց: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը և ՀԱՊԿ անդամ երկրի հակառակորդ պետությանը $1 մլրդ-ի զենքի վաճառքը հետապնդում էին ևս մեկ նպատակ, այն է «ակնարկել» Երևանին, որ ավելի շրջահայաց լինի եվրաինտեգրման հարցերում: Չնայած ներկայում ադրբեջանական իշխանությունները գտնում են, որ իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին էական «շահույթ» չի բերի, սակայն տեսականորեն հնարավոր է, որ Ադրբեջանը դառնա ՌԴ ռազմավարական դաշնակիցը: Հնարավոր են ռուս-ադրբեջանական ավելի սերտ հարաբերություններ, եթե ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը թեքվի դեպի Արևմուտք, Մոսկվան հրաժարվի Երևանի հետ դաշնակցային հարաբերություններից և համաձայնվի ԼՂ ներկայիս կարգավիճակի փոփոխման հետ: Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական հա-

1 Նույն տեղում։

80

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

մալսարանում գործող Հետխորհրդային տարածքներում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովի կարծիքով 2013թ. Վ.Պուտինի այցե-լությունը Բաքու դեռևս չի նշանակում Մոսկվայի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխություն, սակայն եթե 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեր Ասոցացման պայմանագիր, ապա այն ժամանակ ՌԴ-ն կկանգներ ընտրության առջև, թե որ երկրի հետ է առավել շահավետ խորացնել հարաբերություները: Ա.Վլասովի կարծիքով, եթե Հայաստանը ԵՄ-ի հետ վավերացներ Ասոցացման պայմանագիրը,

\ ռ ռ

ապա կպարզվեր, թե որ երկիրն է Մոսկվային մոտ Հայաստա նը, թե

ռ

Ադրբեջանը, և այդ դեպքում ինչո ւ տարածաշրջանում ՌԴ հիմնական գործընկեր չընտրել Ադրբեջանին1:

Սակայն Կրեմլում հասկանում են, որ նույնիսկ ռուս-ադրբեջա-նական սերտ հարաբերություններն Ադրբեջանին հետ չեն պահի Թուրքիայի հետ ռազմավարական և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ էներգետիկ համագործակցությունից: Ի.Ալիևի նախագահ դառնալուց հետո

2004թ. հունիսի 29-ին ընդունվեց ԱՀ «Ազգային անվտանգության մասին» օրենքը, ՆԱՏՕ փորձագետների մասնակցությամբ մշակվեց և 2007թ. մայիսի 23-ին ընդունվեց Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգը1 2: 2010թ. հունիսին Ադրբեջանի խորհրդարանը միաձայն հաստատեց Ադրբեջանի ռազմական հայեցակարգը: Այս փաստաթղթից պարզ է դառնում, որ Ադրբեջանի բնական և պոտենցիալ դաշնակիցներ են համարվում Թուրքիան, Վրաստանը, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը, իսկ տարածաշրջանում ԱՀ անվտանգության վրա բացասական ազդեցություն ունի Ռուսաստանը3: Այս փաստաթղթե-

1 После саммита в Вильнюсе будет ясно, кто ближе России-Азербайджан или Армения?, www.ia-center.ru/publications/16341/

2 Рафик Исмаилов, 20 лет независимости: достижения, проблемы и перспективы, irs-az.com/ew/pdf/20n10/131832527065798822/pdf

3 Военная доктрина Азербайджанской Республики [Анализ], http://xpressa.ru/translates/2133 -voenaya-doktrina-azerbaydzhanskoy-respubliki-analiz.html

81

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

րում շեշտվում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից է համարվում բազմավեկտոր և հավասարակշռված քաղաքականությունը:

Այսպիսով, Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը Մոսկվայի ակնկալիքները չեն արդարացնի, սակայն ՌԴ-ն կարող է կորցնել տարածաշրջանում իր միակ ռազմավարական դաշնակցին: Վ.Պուտինի 2013թ. օգոստոսյան այցելությունը Բաքու Մոսկվայի հերթական մանևրն էր իր ռազմավարական դաշնակցի և ստրատեգիական գործընկերոջ միջև: Առաջինի դեպքում առաջնային է աշխարհաքաղաքական շահը, իսկ երկրորդի դեպքում շուկայական սկզբունքները: Վ.Պուտինի այցը հաջողված էր այնքանով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դուրս բերեց «փոքր սառը պատերազմի» վիճակից, մեղմացվեց Բաքվի դժգոհու-թյունը ՌԴ-ի կողմից Երևանին «միակողմանի» պաշտպանելու քաղաքականության պատճառով1:

Նման քաղաքականություն ՌԴ-ն որդեգրել էր դեռևս Վ.Պուտի-նի առաջին նախագահության օրոք, և 2013թ. ՌԴ նախագահի այցե-լությունները Բաքու և Երևան միայն ամրապնդեցին այդ գործընթացները: Այս տեսանկյունից չպետք է գերագնահատել ՀՀ Մաքսային միության մեջ ընդգրկվելու փաստը: ՌԴ-ն շարունակելու է իր ռազմավարական համագործակցությունը Երևանի հետ, սակայն չի հրաժարվելու նաև Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնումից:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Վերլուծական կենտրոնի տնօրեն և միջազգային հարաբերությունների գծով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Անդրեյ Կազանցևի կարծիքով «ռազմավարական առումով շատ կարևոր է, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ պահպանի Ադրբեջանի հետ, քանի որ Ռուսաստանը կովկասյան ուղղությամբ բավական

1 expert.ru/2013/08/15/vyigodnaya-druzba/?n=171

82

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ. Վարդազարյան

խոցելի է, և նա անկասկած շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում հավասարակշռություն պահպանի: Այս տեսանկյունից հարավային սահմանների մոտ իրավիճակը վերահսկելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը հարաբերություններ զարգացնի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»1:

ռ

Իսկ ի նչ գործոններով բացատրել Ադրբեջանի համընթաց քայլերը դեպի հյուսիս: Գաղտնիք չէ, որ անկախացումից ի վեր Ադրբեջանի հարաբերություններն ավելի համաչափ էին զարգանում Թուրքիայի, Վրաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների, քան ՌԴ-ի հետ: Այս շրջանում, երբ Երևանը ԵՄ-ի հետ փաստացի ավարտել էր Ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցությունները և որոշակի սառել էին ռուս-հայկական հարաբերությունները, Մոսկվայում ակտիվացավ ադրբեջանական լոբբին, բազմաթիվ ռուս քաղաքագետներ և փորձագետներ ԶԼՄ-ում և էլեկտրոնային լրատվամիջոցներում սկսեցին հանդես գալ ադրբեջանամետ դիրքերից: Բացի այդ, ՌԴ-ն Մինսկի խմբի առանցքային երկրներից է, ինչպես նաև, եթե Մոսկվան «ժամանակին» զրկեր նախագահական ընտրություններում Հ.Ալիևի հիմնական հակառակորդ Ռ.Իբրահիմբեկո-վին ՌԴ քաղաքացիությունից, ապա դրանով լուրջ խնդիրներ կստեղծեր Ալիևի համար: Բաքուն որոշեց օգտվել վերը թվարկված իրավիճակից, և, ինչպես գիտենք, Վ.Պուտինի աշխատանքային այցից հետո այդ խնդիրները լուծում ստացան:

Մյուս գործոնն այն է, որ Հարավային Կովկասում Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Վրաստանը, որը նաև Ադրբեջանի համար կարևոր տարանցիկ երկիր էր, փորձում էր հարաբերությունները կարգավորել Մոսկվայի հետ: Բացի այդ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տարածաշրջանում թուլացել էր մյուս ուժային բևեռ-

1 Эксперты: отношения Москвы и Баку потеплеют, но перерыва не будет -ria.ru/politics/2013083/956104515.html

83

Մ. Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ների ազդեցությունը: Փոխարենը գիտենք, որ 2013թ. բավական ակտիվ գործում էր Մոսկվան: Պատահական չէ, որ Արևմուտքի որոշ լրատվամիջոցներ Վ.Պուտինին համարեցին 2013թ. ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Բաքուն չէր կարող հաշվի չառնել այդ հանգամանքները և չփորձել հարաբերությունները ջերմացնել Մոսկվայի հետ: Մեր կարծիքով Բաքվում Մոսկվայի բոլոր սպասումները չարդարացան: Վ.Պուտինի այցն ավելի շատ քաղաքական էր, քանի որ այն պայմանագրերի համար, որոնք ստորագրվեցին երկու կողմերի միջև (<<Ռոսնեֆտ»-ի և SOCAR-ի, երկու երկրների Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամրջի կառուցման, ինչպես նաև մինչև 2015թ. հումանիտար համագործակցության վերաբերյալ) նախագահների ներկայությունը պարտադիր չէր: Կարևոր է ընդգծել նաև այն փաստը, որ վերջին տարիներին Բաքվի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին Վ.Պու-տինը նշեց, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական մեթոդներով: Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ չշոշափվեցին Գաբալայի ՌՏԿ, հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների և տարածաշրջանում ԱՄՆ և ԵՄ դերակատարման հարցերը:

Այսպիսով, կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի հետ և Մոսկվայի հետ հարաբերություններում պահպանելով որոշակի խաղի կանոններ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը միաժամանակ չդադարեցնելով ռազմավարական և էներգետիկ համագործակցությունն Արևմուտքի հետ: Ներկա շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարն էականորեն կախված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ խաղացած դերից: Իր հերթին, պաշտոնական Երևանը պետք է արագ արձագանքի տարածաշրջանային գործընթացներին և նկատի ունենա, որ իր գործողությունները սահ-

84

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

մանափակված են ոչ միայն ավանդական կամ աշխարհագրական գործոններով, այլև այն «համեստ» ուշադրությամբ, որ իր նկատմամբ դրսևորվում է Արևմուտքում:

Ամփոփելով վերը շարադրվածը կարող ենք փաստել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի համար Ադրբեջանը կարևորվում է քաղաքական, տնտեսական և անվտանգային տեսանկյուններից:

Տարածաշրջանում Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում, որի հետ հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից, և այս պարագայում «հայկական գործոնը» չի կարող որոշիչ լինել: Մոսկվան շահագրգռված է Բաքվի ներկայիս իշխանությունների հարաբերական կայունությամբ, և տեսանելի ապագայում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սկզբունքային վատթարացում չի կանխատեսվում: Չնայած ադրբեջանական նավթի արդյունահանման նվազման միտումներին, այնուամենայնիվ, գտնվելով էներգակիրների տեղափոխման հանգուցային խաչմերուկներից մեկում' Բաքուն կարող է հանդիսանալ Մոսկվայի ինչպես մրցակիցը, այնպես էլ գործընկերը: Նկատի ունենալով Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ընթացող բարդ և հակասական աշխարհաքաղաքական զարգացումները և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության նոր մարտավարությունը' Ադրբեջանը վերստին կարևորվեց Մոսկվայի համար, և ՌԴ քաղաքականության ուղեգիծը թե ռազմական, թե քաղաքական, և' Երևանի, և' Բաքվի հետ համագործակցության խորացումն է:

Փետրվար, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Гусейнов В.А, Каспийская нефть. Экономика и геополитика, М., ОЛМА-ПРЕСС, 2002.

85

Մ. Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

2. Дарабади П, Кавказ и Каспий в мировой истории и геополитике XXI века, М., Изд-во “Весь Мир”, 2010.

3. Гаджиев КС, “Большая игра” на Кавказе. Вчера, сегодня, завтра, М., Международные отношения, 2012.

4. В.В. Путин, Россия на рубеже тысячелетий, Независимая газета, 30 декабря 1999г.

5. Зеркало, 9 апреля 2013.

6. Ольга Алпенова, В. Европу по-грузински, Власть, № 43, 4 ноября.

7. ВершининЛ.Р, Россия, которую мы догоняем, М., Алгоритм, 2013.

8. Нарочницкая Н.А, Россия и русские в современном мире, М., Эксмо-Алгоритм, 2011.

9. Ազգ, 17 դեկտեմբերի 2013:

10. Пантин В.И, Мировые циклы и перспективы России в первой половине XXI века: основные вызовы и возможные ответы, Дубна: феникс+, 2009.

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ 2013Թ.

Մարութ Վարդազարյան

Ամփոփագիր

Մերձավորարևելյան և Հարավկովկասյան հակամարտությունները նոր մարտահրավերներ և սպառնալիքներ են ուրվագծում կասպյան ավազանում։ Հարավային Կովկասի, Թուրքիայի և Իրանի հետ սահմանակցող ՌԴ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ը և ԵՄ-ն իրենց շահերն ունեն Ադրբեջանում, որը կարևոր տեղ է զբաղեցնում եվրասիական միջանցքում և հարուստ է էներգակիրներով։ Ադրբեջանը, ամրապնդելով ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի և զարգացնելով հարաբերություններն Արևմուտքի հետ, միաժամանակ ձգտում է բարելավել նաև հարաբերությունները ՌԴ-ի հետ, որի հետ համագործակցությունն ընթանում է առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, ինչպես նաև էներգետիկ և հումանիտար ոլորտներում։

86

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարյան

ՌԴ ներկայիս իշխանություններն իրենց հերթին հետխորհրդա-յին տարածքում միանգամայն նոր քաղաքականություն են վարում, որը հիմնված է պրագմատիկ շահերի վրա։ Մոսկվան սթափ է գնահատում իրավիճակը և հասկանում է, որ Ադրբեջանը դուրս է եկել իր ազդեցության շրջանակից, և որ մոտ ապագայում իրական չէ Ադրբե-ջանի անդամակցությունը ՌԴ-ի կողմից ստեղծվող տնտեսական և ռազմաքաղաքական կառույցներում։ Դրա համար էլ թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը փորձում են իրենց փոխհարաբերությունները կառուցել փոխշահավետ համագործակցության սկզբունքով։

2013թ. օգոստոսին Վ.Պուտինի Ադրբեջան կատարած այցը Մոսկ-վայի հերթական մանևրն էր ռազմավարական իր դաշնակցի և գործընկերոջ հետ հարաբերություններում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դուրս բերվեցին «փոքր սառը պատերազմի» վիճակից, փափկեց Բաքվի դժգոհությունը ՌԴ-ի կողմից Երևանին «միակողմանիորեն ցուցաբերվող» աջակցության քաղաքականությունից։

ДИНАМИКА РАЗВИТИЯ ОТНОШЕНИЙ МЕЖДУ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИЕЙ И АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКОЙ В 2013Г.

Марут Вардазарян

Резюме

Конфликты на Ближнем Востоке и Южном Кавказе выявляют новые вызовы и угрозы в Каспийском бассейне. РФ, которая граничит с Южным Кавказом, Турция и Иран, а также США и ЕС имеют свои интересы в Азербайджане, занимающем важное положение в евразийском коридоре и богатом энергоносителями. При этом Азербайджан, укрепляя стратегическое партнерство с Турцией, укрепляя и развивая отношения с Западом, одновременно стремится улучшить также отношения с РФ. Сотрудничество с РФ происходит в торгово-экономической, военно-технической, а также энергетической и гуманитарной сферах.

87

Մ Վարդազարյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Нынешние власти РФ ведут на постсоветском пространстве совершенно новую политику, которая основана на прагматических интересах. Москва трезво оценивает ситуацию и понимает, что Азербайджан вышел за рамки ее влияния и что в ближайшем будущем нереально вступление Азербайджана в создаваемые РФ экономические и военно-политические структуры. Именно поэтому и Россия, и Азербайджан пытаются строить свои взаимоотношения по принципу взаимовыгодного сотрудничества.

Визит В. Путина в Азербайджан в августе 2013г. стал очередным маневром Москвы в отношениях со своим стратегическим союзником и партнером. Он вывел российско-азербайджанские отношения из ситуации «маленькой холодной войны», смягчил недовольство Баку политикой «односторонней» поддержки Еревана Российской Федерацией.

DEVELOPMENT DYNAMICS OF RELATIONS BETWEEN RUSSIAN FEDERATION AND AZERBAIJANI REPUBLIC IN 2013

Marat Vardazaryan

Resume

Conflicts in the Middle East and South Caucasus bring new challenges and threats for the Caspian region. Russia (that borders South Caucasus), Turkey, Iran, as well as USA and EU have their own interests in Azerbaijan, which is located at an important place in the Eurasian corridor and is rich with energy resources. While strengthening strategic partnership with Turkey and bolstering and developing relations with the West, Azerbaijan also tries to improve relations with the Russian Federation. Azerbaijan cooperates with Russia in trade/economic, military/technical, energy and humanitarian areas.

In turn, the current Russian government implements completely new policy in the post-Soviet space, based on pragmatic interests. Moscow rationally assesses the situation and understands that Azerbaijan is out of its sphere

88

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Մ Վարդազարան

of influence, and that in the near future it is not realistic to expect Azerbaijan join the economic and military/political structures created by Russia.

V. Putin’s visit to Azerbaijan in August 2013 was another maneuver of Moscow in relations with its strategic partner and ally. This visit may be considered a success in terms of bringing the Russian-Azerbaijani relations out of a “small cold war” situation, and easing Baku’s discontent with Russia’s “one-sided” support to Yerevan.

89

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.