ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2002-2008ԹԹ.
Գրիգոր Արշակյան', Սրման Եղիազարյան"
2002թ. նոյեմբերին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP)' Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, անցավ իշխանության: Մինչև 2003թ.
վարչապետն էր Աբդուլա Գյուլը, ապա' Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ որդեգրեց «զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքը, որի մշակողը Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն է: Կուսակցության առաջնորդ Ռ.Թ. Էրդողանը Ա.Դա-վութօղլուին դարձրեց իր արտաքին քաղաքական գլխավոր խորհրդատուն, իսկ հետագայում' 2009թ., իր ղեկավարած կառավարության արտգործնա-խարար: Երկրի արտաքին քաղաքականության ուղենիշը դարձավ «Ռազմավարական խորության» տեսությունը, որը շարադրել է Ա.Դավութօղլուն 2001թ. հրապարակած իր համանուն գրքում:
Թուրքիայի ւռարածաշրջանայինքաղաքականությունը և Ադրբեջանը
Վերոնշյալ տեսության հիմնական էությունն այն է, որ համաշխարհային քաղաքականության մեջ որևէ պետության դերն ու արժեքը որոշվում են նրա աշխարհագրական դիրքով և պատմական անցյալով [1, s. 118]: Ըստ Ա.Դա-վութօղլուի' այդ տեսակետից Թուրքիան շահեկան դիրքերում է, քանի որ ունի ձեռնտու աշխարհագրական դիրք և հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը: Ա.Դավութօղլուն կարևորում է Թուրքիայի կապը * **
* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ:
** Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ:
35
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
Բալկանների, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Միջերկրական ծովի, Անդրկովկասի, կասպյան և սևծովյան ավազանների պետությունների հետ: Նա նշում է, որ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, որը մի ժամանակ միավորում էր իսլամական աշխարհը, Թուրքիան կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանային խոշոր դեր, այլև լինել կենտրոնական ուժ մի քանի տարածաշրջաններում: Թուրքիան չպետք է կախված լինի որևէ ուժից, այլ պիտի ձգտի հավասարակշիռ հարաբերությունների և դաշինքների: Ըստ Ա.Դավութօղլուի' Թուրքիան ունի բազմակողմ արտաքին քաղաքականություն վարելու բոլոր հնարավորությունները [1, s. 119]:
Նա անդրադառնում է նաև Անդրկովկասի կարևորության հարցին' նշելով, որ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունեցող երեք կարևոր տարածաշրջաններից մեկը հանդիսացող Անդրկովկասն առանձնահատուկ նշանակություն ունի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային կապերի զարգացման տեսանկյունից [1, s. 120]:
Ա.Դավութօղլուի «դոկտրինը» ցույց է տալիս, որ Թուրքիան նպատակ է հետապնդում վերածվելու համաշխարհային դերակատարի կամ տերության: Ընդհանուր առմամբ, քաղաքագիտության մեջ տերություն են կոչվում այն պետությունները, որոնք ազդեցիկ դերակատարություն ունեն միջազգային հարաբերություններում: «Տերություն» որակումը նախատեսում է հզորություն և տիրապետություն, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է միայն այն պետությունների վերաբերյալ, որոնք ունեն նշանակալի դերակատարություն, քաղաքական կշիռ, մասշտաբներ, տնտեսական և ռազմական հզորություն, և որոնք ընդունակ են ազդեցություն գործելու հարևան և հեռավոր քաղաքական միջավայրերի վրա: Ըստ որում տարածաշրջանային տերությունը վերոհիշյալ «որակներին» տիրապետում է տարածաշրջանային, իսկ համաշխարհային տերությունը' ամբողջ աշխարհի մասշտաբներով [2]: Այդ առումով, Թուրքիան այսօր նույնիսկ լիարժեք տարածաշրջանային տերություն չէ: Խնդիրն այն է, որ այն կարող է տարածաշրջանային տերության կարգավիճակի հավակնել երեք հարթություններում' աշխարհագրական (Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլն), կրոնական (իսլամական աշխարհում) և ռեսուրսային (նավ-
36
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
թի, գազի և այլնի արտահանման ուղիները որոշողի' վերահսկողի կարգավիճակի առումով): Պարզից էլ պարզ է, որ առաջին երկու պարագաներում Թուրքիան նման դերակատարություն չունի և ունենալ չի կարող: Անդրկովկասում նրա դերակատարությանը խանգարում են ՀՀ-ն, ԼՂՀ-ն, որի խնդրի լուծման ձևաչափում այն ընդգրկված չէ (հենց այդ պատճառով էլ փորձում է ընդգրկվել), Ռուսաստանի Դաշնության ազդեցության ոլորտում գտնվող երկու ինքնորոշված պետությունները' Աբխազիան1 և Հարավային Օսիան, ինչպես նաև տարածաշրջանի գլխավոր դերակատարարը' ՌԴ-ն: Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ ներկայիս լարված հարաբերությունները Թուրքիային ստիպել են հրաժարվել այդ տարածաշրջանի քաղաքական առաջնորդի դերին հավակնելուց և փորձ կատարել այդ դերը ստանձ-նել կրոնական առումով: Ուստի, այդ երկիրը սուր հակադրություն է ստեղծում Իսրայելի հետ [3, էջ 22-29]: Այդ քաղաքականությունը ևս կարելի է համարել տապալված Թուրքիայի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի' Մերձավոր և Միջին Արևելքում, հիմնականում մահմեդական պետությունների դեմ վարած ագրեսիվ քաղաքականության և Իրանի դիրքորոշման պատճառով: Իրավիճակի նկարագրությունն ամբողջացնելու համար հավելենք, որ Թուրքիան, տարածաշրջանային քաղաքականության առումով, ստիպված լինելով հիմնականում գործել երրորդ' ռեսուրսային (հատկապես էներգետիկ) հարթությունում, զգալի հաջողություններ է արձանագրել: Ասվածը բոլորովին էլ չի նշանակում, որ նա հրաժարվել է վերոհիշյալ երկու հարթություններում գործելուց:
Էներգետիկ ռեսուրսների վերահսկողության առումով Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Անդրկովկասին: Էրդողանի կառավարությունը ջանքեր է գործադրում' ընդլայնելու և ամրապնդելու իր դերն ու ազդեցությունը տարածաշրջանում: Այդ տեսակետից, նրա համար ձեռնտու իրավիճակ է հասունացել Ադրբեջանի և Վրաստանի առումով: Եթե Ադրբեջանը նրա «բնական» դաշնակիցն է, ապա 2003թ. սկսած' վրաց-ռուսական հարաբերությունների աստիճանական սրումը Թուրքիային հնարավորու-
1 Թեև Աբխազիայում Թուրքիան լուրջ տնտեսական ներկայություն ունի (տե ս Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան, Աբխազիան Թուրքիայի ռազմավարական շահերում, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34), 2010թ., էջ 15-25):
37
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
թյուն է տալիս Վրաստանին «ներառելու» իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, որը երկուստեք ձեռնտու է: Վերն ակնարկեցինք, իսկ ստորև կմանրամասնենք, որ Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության մեջ հաջողության է հասել Անդրկովկասի ռեսուրսների ուղղորդման առումով: Ի սկզբանե, այդ հաջողությունը կանխորոշվեց Ադրբեջան-Վրաստան երկյակի' քաղաքական առումով Ռուսաստանից առանձնանալու հետևանքով: Այդպիսով' աշխարհագրական առումով Թուրքիայի համար ապահովվեց Ադրբեջանի նավթային և գազային ռեսուրսներն իր տարածք և այնտեղից Եվրոպա տեղափոխելու ճանապարհը: Ըստ որում' այդպիսով Թուրքիան «հակադրեց» անդրկովկասյան վառելիքը ռուսականին և արաբականին' հանդես գալով «սեփական» վառելիքով: Թուրքիան ոչ միայն զարգացնում է իր ռազմաքաղաքական և առևտրատնտեսական համագործակցությունն Ադրբեջանի հետ, այլև լուրջ քայլեր է ձեռնարկում' այն ներառելու իր ազդեցության ոլորտում: Իր կողմից Ադրբեջանը նույնպես էապես շահագրգռված է թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացմամբ հատկապես ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտում: Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ
փորձում է քայլեր ձեռնարկել' զինված ուժերը համապատասխանեցնելու ՆԱՏՕ-ում առկա չափանիշներին' այդ ամենն իրականացնելով զգալի չափով: Ադրբեջանի ռազմական բարեփոխումներն իրականացվում են Հյու-սիսատլանտյան դաշինքի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին (ԱԳԳԾ) Ադրբեջանի մասնակցության շրջանակներում: Այս գործընթացում Ադրբեջանի համար կարևոր է Թուրքիայի ռազմատեխնիկական, ռազմական աջակցությունը, ինչպես նաև թուրք ռազմական փորձագետների և սպայական անձնակազմի աջակցությունը: Թուրք-ադրբեջանական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին է վկայում այն, որ տարբեր տվյալներով Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացված ռազմական օգնությունը կազմել է ավելի քան $170 մլն1: Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրա-
1 Арутюнян С, Вооруженные силы Азербайджана: оценка военного потенциала и перспективы развития, 05.02.2007, http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=2067.
38
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրջակյան, ԱԵղիազարյան
մանատար Ի.Բաշբուղը 2005թ. գարնանը պաշտոնական այցով եղավ Ադր-բեջանում, որտեղ հայտարարեց, որ Թուրքիան ադրբեջանական բանակի վերակազմավորման գործում ապահովելու է լուրջ աջակցություն1:
Թուրքիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ռազմարդյունաբերական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ծավալման ուղղությամբ: Բաքվում Թուրքիայի դեսպան Թ.Մորալը 2006թ. հայտարարել էր, որ Թուրքիան մասնակցություն է ունենալու Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Ըստ նրա' ռազմական մեքենաշինության ոլորտում հնարավոր է իրականացնել համատեղ նախագծեր1 2:
Թուրքիան միջոցներ է տրամադրում նաև ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման համար: Այսօր Թուրքիայի գրեթե բոլոր ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստվում են ադրբեջանական սպաներ: Միայն 2006թ. դրությամբ Թուրքիայի ուսումնական հաստատություններում վերապատրաստվել է 1130 ադրբեջանցի զինվորական, իսկ Ադրբեջանի տարածքում թուրք զինվորական մասնագետների կողմից' մոտ 40003:
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցում են նաև հետախուզական ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման ոլորտում, որտեղ հարաբերությունները կարգավորվում են 2003թ. մարտի 3-ին Անկա-րայում ստորագրված «Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի միջև ռազմական հետախուզության ոլորտում փոխադարձ համագործակցության մասին» արձանագրությունով: 2007թ. սեպտեմբերին Բաքու է այցելել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքի ղեկավար Մ.Էրթենին: Այցի ընթացքում քննարկվել են ռազմական հետախուզության բնագավառում թուրք-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցեր4:
1 Turkish Daily News, 18.05.2005.
2 Ak^am, 16.08.2006.
3 Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքն ու Հայաստանը, 30.11.2010, http://www.report.am/news/politics/vrasyan-turqia-adrbejan-hayastan.html.
4 day.az, 20.09.2007.
39
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են սկսել նաև մի շարք զինատեսակների (ռեակտիվ համակարգեր, քողարկող ցանցեր և այլն) համատեղ արտադրություն [4, с. 75]:
Վերջին տարիներին տասնյակից ավելի թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններ Ադրբեջանի հետ սկսել են իրականացնել համատեղ արտադրական ծրագրեր: 2008-2010թթ. ստորագրվել են մի քանի տասնյակ փաստաթղթեր: 2010թ. նոյեմբերին, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Ադրբեջանում էր, մի շարք այլ փաստաթղթերի հետ մեկտեղ ստորագրվեց անօդաչու սարքերի արտադրության վերաբերյալ համաձայնագիրը: Չի բացառվում, որ ռազմարդյունաբերական համատեղ նախագծերի միջոցով Թուրքիան պարզապես ռազմատեխնիկական մատակարարումներ է կատարում [4, c. 92]:
Տարածաշրջանում իր ազդեցության ուժեղացման համար Թուրքիան առևտրատնտեսական հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի, անհրաժեշտաբար նաև Վրաստանի հետ: Այս առումով, երեք պետությունների հարաբերությունները հիմնականում կենտրոնանում են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տեղափոխման և Արևելք-Արևմուտք երկաթգծի շինարարության շուրջ: Ըստ որում' Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների «ուղղորդման քաղաքականությունն» իրականացնելիս Վրաստանն ընդգրկվել է Թուրքիայի ծրագրերում աշխարհագրական դիրքի պատճառով' կամրջելով Թուրքիան Ադրբեջանի հետ: Ադրբեջանի տեսակետից Վրաստանի նման դիրքն ինքնըստինքյան պետք է բերեր և բերեց ադրբեջանա-վրացական հարաբերությունների զարգացման:
Թուրքիայի անդրկովկասյան քաղաքականության մեջ «Ադրբեջան-Վրաստան համագործակցության» ձևաչափը վերածվել է Թուրքիայի հետ համագործակցող կողմի: Վրաստանի ընդգրկումը թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ, ըստ որում' այդ իրողությունը համագործակցությունը (խոսքը ոչ թե թուրք-վրացական պարզ երկկողմ համագործակցության, այլ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ Վրաստանի ընդգրկման մասին է) չի դարձնում եռակողմ, այլ երկրորդ կողմում կանգ-
40
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
նում է Ադրբեջան-Վրաստան երկյակը: Ըստ որում' Վրաստանը ոչ մի կերպ չէր կարող հեռու մնալ նման դերում հանդես գալուց, քանի որ հակառակ դեպքում այն կարող էր ստանձնել, թեև դա խիստ անհավանական է, Հայաստանը: Վրաստանի տեսակետից մասնակցելով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, բացի այլ օգուտներից, կարողանում է իրենից զգալի կախման մեջ դնել Հայաստանը, քանի որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հետևանքով Հայաստանը դուրս է մնում նրա կողմից մշակված և Ադրբեջանի հավանությանն արժանացած տարածաշրջանային ծրագրերից և հայտնվում է մեկուսացված վիճակում: Հայաստանի համար ելքերից մեկը դառնում է Վրաստանը, և Վրաստանում դա լավ են հասկանում:
2006-2007թթ. տեղի ունեցան Հայաստանը շրջանցող անդրկովկասյան վառելիքի 2 խոշորագույն ուղեգծերի' Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի բացման արարողությունները, որոնց հանգամանորեն կանդրադառնանք մեր հոդվածի հաջորդ ենթագլխում:
2007թ. փետրվարի 7-ին Թբիլիսիում Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները և Թուրքիայի վարչապետը ստորագրեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության մեկնարկի վերաբերյալ «Թբիլիսյան հռչակագիրը»: Ըստ պայմանավորվածության նախատեսվում է կառուցել Թուրքիան Վրաստանին կապող 98 կմ երկարությամբ երկաթգիծ, որից 68 կմ-ն Թուրքիայում, իսկ 30 կմ-ն Վրաստանում: Բացի այդ, նախատեսվում է վերանորոգել Վրաստանը Թուրքիային կապող վրացական երկաթգծի 192 կմ-ոց հատված, որի նպատակով ադրբեջանական կողմը Վրաստանին կտրամադրի $200 մլն ընդհանուր արժողությամբ վարկ: Նախագծի արժեքը կազմում է մոտ $600 մլն: Ըստ նախագծի, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծով նախատեսվում է ապահովել տարեկան մոտ 30 մլն տոննա բեռնափոխադրում1: Ըստ ադրբեջանական պաշտոնական շրջանակների' նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսելու է գործել 2013թ.1 2:
1 Սարդիս Հարությունյան, «Տարածաշրջանային նոր գործոն Անդրկովկասում. առնչություններ Հայաստանի ազգային անվտանգությանը», 07.06.2007, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=520:
2 http://www.b24.am/economy/36347.html
41
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա նավթամուղ+գազամուղ+երկաթգիծ» քաղաքականությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն ներխուժում է անդրկովկասյան տարածաշրջան (ապրանքներ, ներդրումներ, զենք և այլն), այլև վերջինս կենսական կապերով կապում է իրեն: Այս երկրորդի ենթատեքստում կարելի է դիտարկել նաև «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը, որի շրջանակներում, ընդառաջ գնալով Հայաստանի նախաձեռնությանը' հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, թուրք-հայկական արձանագրությունների կնքումը նաև նպատակ ուներ ցուցադրելու, որ Հայաստանը նույնպես կենսականորեն «կապված» է Թուրքիայի հետ: Այդ երևութական կապվածության ստեղծումն Անդրկովկասում Թուրքիայի գլոբալ քաղաքականության նշանն է: Խնդիրն այն է, որ չնայած Ադրբեջանի բարձրացրած աղմուկին և հակազդեցությանը, տարածաշրջանային տերություն դառնալու ճանապարհին Թուրքիան ոչ մի կերպ չի կարող շրջանցել անդրկովկասյան տարածաշրջանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Հայաստանը: Եվ չշրջանցեց արձանագրությունների տեսքով:
Այսպիսով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծում, պարզ է, որ ոչ միայն հաշվի չէին առնվում Հայաստանի շահերը, այլև այդ համագործակցությունը լրջորեն սպառնում է Հայաստանի մեկուսացումով: Ակնհայտ է նաև, որ նշված եռակողմ ձևաչափում, դատելով վերոհիշյալից, հակահայկական խնդիր է լուծում գլխավորապես Ադրբեջանը, Վրաստանը պետք է ներկա լիներ' տարածաշրջանային շահավետ ծրագրերից դուրս չմնալու համար (հնարավոր էր, որ հանկարծ հայ-թուրքական արձանագրությունների շնորհիվ երկաթգիծը բացվեր Հայաստանով), իսկ Թուրքիան վարում է տարածաշրջանային քաղաքականություն, որը բացառապես թուրքամետ է: Չնայած տարածված տեսակետին, որ Թուրքիան վարում է հակահայկական քաղաքականություն, իրողությունն այն է, որ Թուրքիային ձեռնտու է ՀՀ-ն ներքաշել այն տարածաշրջանային ծրագրերի մեջ, որոնք վերահսկում է ինքը: Այդ կերպ «վերահսկելի» է դառնում նաև Հայաստանը: Թուրքիան հասկացել է, որ իր «նվաճումներն» ավելի զգալի կլինեն, եթե շարժվի այդ և ոչ թե «հակա» գաղափարներով:
42
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
Բացի այդ, Թուրքիան լավագույնս օգտագործեց տարածաշրջանում գոյություն ունեցող հակասությունները, հատկապես, ռուս-վրացական լարված հարաբերությունները: Եթե 2003թ. Մ.Սահակաշվիլու վարչակազմի իշխանության գալուց հետո Վրաստանում ամերիկյան ազդեցության աճը բերեց Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հակասությունների խորացմանը, ապա տարածաշրջանային հարթությունում այդ հակասությունները հանգեցրին Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ընդլայնմանը: Խնդիրն այն է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը Վրաս-տանին պետք է մղեր դեպի համաշխարհային որևէ ուժ' ի դեմս ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի, ըստ որում' Թուրքիան միակ ցամաքային կապող օղակ է: Մյուս կողմից Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի էներգետիկ ճնշման մարտավարության կիրառումը հանգեցրեց Ադրբեջանից Վրաս-տանի էներգետիկ կախվածության մեծացմանը:
Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների դերը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ
Ինչպես տեսանք, Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքական նպատակներն իրականացնելու հարցում մեծ նշանակություն է տալիս ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներին, ավելի հստակ' դրանց վերա-հսկողությանը:
Թուրք-ադրբեջանական առևտրատնտեսական հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից հետո դինամիկ զարգացում ունեցան: Մասնավորապես, ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տասնամյակի ընթացքում Թուրքիան դարձավ Ադրբեջանում ամենախոշոր ներդրող երկրներից մեկը, մասնավորապես ոչ նավթային սեկտորում: 2001-2011թթ. Ադրբեջանում գրանցվել էին ավելի քան 1200 կազմակերպություններ թուրքական կապիտալով, իսկ Ադր-բեջանի տնտեսության մեջ թուրքական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել էր մոտ $1,5 մլրդ [5, p. 4]: Ադրբեջանում թուրքական ներդրումների հիմնական ոլորտներն էին' նավթային, հեռահաղորդակցային, բանկային, ապահովագրական, շինարարական, սննդամթերքի, տեքստիլի և այլն:
Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության ամենակարևոր ոլորտներից է էներգետիկ ռեսուրսների ոլորտը: Մասնավորա-
43
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
պես, Թուրքիայի համար մեծ կարևորություն է ներկայացնում ադրբեջանական նավթը և գազն արևմտյան շուկա հասցնելու գործընթացը, որի գլխավոր նպատակը, դատելով Թուրքիայի տարածաշրջանային և «միջ-տարածաշրջանային» քաղաքականությունից, ոչ թե զուտ միջնորդ դառնալն է (թեև դա էլ խիստ կարևոր և, հատկապես, շահավետ է Թուրքիայի համար), այլ այն, որ Արևմուտքի համար պարզ դառնա Թուրքիայի որոշիչ դերն ադրբեջանական վառելիքի «վերահսկողության» կամ «տեղափոխման ուղղությունը ճշտելու» հարցում:
Լավ հասկանալով, որ էներգետիկ փոխադրումների ուղիների վերահսկողությունը նույնքան կարևոր է, որքան էներգետիկ պաշարների վերահսկողությունը, Թուրքիան սկսեց մեծ ուշադրություն դարձնել իր կողմից երբևիցե իրականացված ամենակարևոր նախագծերից մեկի' Բաքու-Թբի-լիսի-Ջեյհան նավթամուղի կառուցմանը: 1993թ. մարտին Անկարայում ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման վերաբերյալ թուրք-ադրբեջանական համաձայնագիրը [5]: Բաքու-Ջեյհան նավթամուղը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեծ հաղթանակն էր, որն այդպիսով վերածվեց ոչ միայն վառելիքի վերահսկողի, այլև դրա տեղափոխման հարցում Արևելքի և Արևմուտքի (նաև Մերձավոր Արևելքի ու Ադրբեջանի) միջև միջնորդի: Ահա այսպիսին է տարածաշրջանային առաջնորդի գաղափարը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ:
Թուրքիայի համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը նաև հսկայական տնտեսական նշանակություն ունի: Պարսից ծոցի պատերազմի հետևանքով 1990թ. օգոստոսին Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի 661 բանաձևով փակվեց Քիրքուք-Յու-մուրթալըք նավթամուղը, որն իրաքյան նավթը հասցնում էր թուրքական Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստը: Անվտանգության խորհրդի 661 բանաձևը մեծ հարված հասցրեց Թուրքիայի տնտեսությանը [6, p. 104]:
Բացի այդ, Թուրքիան, օգտագործելով Ջեյհանի ռազմավարական դիրքը, ձգտում էր Ջեյհանը դարձնել հիմնական միջազգային նավթային կենտրոն, որը հնարավորություն կտար Թուրքիային անհամեմատ ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել նաև մերձավորարևելյան տարածաշրջանում
44
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրջակյան, ԱԵղիազարյան
[7, p. 136]: Երբ բարձրացվեց Բաքվի նավթի փոխադրման հարցը, Մերձավոր Արևելքի' դեպի Եվրոպա նավթային ուղու վրա գտնվող Ջեյհանը կրկին դրվեց ռազմավարական կարևորության դիրքում: Սկսեցին խոսել ադրբեջանական նավթը Մերձավոր Արևելք և, մասնավորապես, Իսրայել տեղափոխելու մասին1:
Նոր նավթամուղի կառուցման վերաբերյալ քննարկումները սկսվեցին 1990-ական թթ. սկզբներին: Քննարկվում էին մի քանի տարբերակներ: Ռուսաստանը ցանկանում էր, որ նոր նավթամուղն անցներ իր տարածքով' Բաքու-Նովոռոսիյսկ երթուղով, որը հատում էր Չեչնիայի տարածքը, իսկ Նովոռոսիյսկից համաշխարհային շուկաներ նավթը տանկերներով փոխադրվում էր թուրքական նեղուցներով1 2: 90-ականների սկզբներին Ռուսաստանին հաջողվեց որոշակի հաջողություններ ունենալ: 1993թ. Ռուսաստանի էներգետիկայի նախարար Յուրի Շաֆրանիկը գաղտնի այցելու-թյուն կատարեց Բաքու, որտեղ համաձայնագրեր ստորագրեց ադրբեջանական նավթը Ռուսաստանի տարածքով տեղափոխելու վերաբերյալ3:
Տվյալ ժամանակաշրջանում Ադրբեջանի իշխանությունները ջանում էին հավասարակշռված քաղաքականություն վարել Թուրքիայի և Ռուսաստանի հետ: 1995թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի միջազգային նավթային կոնսորցիումը (AIOC) որոշեց' ադրբեջանական նավթն արտահանել արդեն իսկ գործող ինչպես հյուսիսային' Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով, այնպես էլ արևմտյան' Վրաստանի տարածքով անցնող Բաքու-Սուփսա նավթամուղով: Այս որոշումը մեծ մասամբ քաղաքական էր, քանի որ նախատեսվում էր 8 տարվա ընթացքում երկու նավթամուղներով արտահանել միայն 5 միլիոն տոննա նավթ, որը մեծ քանակություն չէ [8]: Ադրբեջանական նավթը Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով սկսեց հոսել 1997թ. նոյեմբերից, իսկ Բաքու-Սուփսա նավթամուղով' 1999թ. ապրիլից [9, p. 11]:
1 AviBar-Eli, «Israel proposes crude pipeline from Georgia to Eastern Asia». 2008. 01.17., Haaretz.com. http://www.haaretz.com/hasen/spages/945484.html, Rovshan Ibrahimov, «Israeli Pipeline: Ashelon-Eilat-The Second Breath». Turkish Weekly, 2007.04.09, http://www.turkishweekly.net/comments.php?id=2564.
2 Lester W Grau, Hydrocarbons and a New Strategic Region: The Caspian Sea and Central Asia, Foreign Military Studies Office, Fort Leavenworth, KS, www.globalsecurity.org/military/library/report/2001/hydrocarbons.htm.
3 Turan, 02.05.1994.
45
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
Թուրքիան ջանքեր էր գործադրում խափանելու Ռուսաստանի ծրագրերը: Մասնավորապես, հիմք ընդունելով Բոսֆորի և Դարդանելի էկոլոգիային և անվտանգությանը սպառնացող վտանգները այդ երկիրը փորձում էր խափանել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի աշխատանքը: 1993թ. օգոստոսին Թուրքիան քայլեր ձեռնարկեց նեղուցներով նավթային տան-կերների ազատ երթևեկության վրա սահմանափակումներ մտցնելու համար: Այդ երկրի կառավարությունը, հայտարարելով, թե նավթափոխադ-րումների հետևանքով էկոլոգիական և անվտանգության տեսանկյունից Ստամբուլին լուրջ վտանգ է սպառնում, պահանջեց վերանայել 1936թ. Մոնթրեյի կոնվենցիան, որը կարգավորում էր Բոսֆոր և Դարդանել նեղուցներով երթևեկության ռեժիմը, որը մերժվեց Մոսկվայի կողմից [10]: Սակայն 1994թ. մարտի 13-ին Բոսֆորի նեղուցի շրջակայքում կիպրական «Նասսիյա» տանկերի և բեռնափոխադրող նավի բախումն առիթ հանդիսացավ Թուրքիայի համար' հայտարարելու, որ նեղուցների շահագործումը որպես նավթափոխադրման երթուղի վտանգավոր է 10 միլիոնանոց բնակչություն ունեցող Ստամբուլի համար [11]:
Դրանով Թուրքիան ցանկանում էր մեծացնել իր տարածքով նոր նավթամուղի կառուցման հնարավորությունները: Ռուսաստանը Թուրքիայի այս քայլը որակեց որպես դիտավորյալ փորձ' խոչընդոտելու Բաքու-Նովոռոսիյսկ նախագիծը և մեղադրեց Թուրքիային Մոնթրեյի կոնվենցիայի միակողմանի խախտման մեջ: 1994թ. հունիսին, որպես հակաքայլ, Ռուսաստանի էներգետիկայի նախարարը միջազգային նավթային կազմակերպություններին նախազգուշացրեց, որ Կասպից ծովի նավթային և գազային հանքավայրերի շահագործման մեջ ներդրումները ռիսկ են պարունակում, քանզի Կասպից ծովի բաժանման վերաբերյալ համաձայնություն գոյություն չունի1:
Այնուամենայնիվ, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, որպես ոչ միայն ադրբեջանական, այլ նաև կասպիական նավթի արտահանման հիմնական տարբերակ, չիրագործվեց մի քանի պատճառներով: Նախ' Չեչ-նիայում ռազմական հակամարտության սկսվելու հետևանքով վերոհիշյալ
1 Reuters, 23.06.1994.
46
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրջակյան, ԱԵղիազարյան
նավթամուղի լիարժեք գործարկումը խափանվեց, քանի որ նավթամուղի մի հատվածն անցնում էր Չեչնիայով: Բացի այդ, ռուսական նավթամուղի խափանմանը նպաստած Թուրքիան և ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված էին Ռուսաստանը շրջանցող նավթամուղի կառուցմամբ:
Սա էր պատճառը, որ արևմտյան ներդրողները սկսեցին ավելի լուրջ ուշադրություն դարձնել և, ի վերջո, ընտրություն կատարեցին հօգուտ Ռուսաստանը շրջանցող նախագծի: Նախատեսվում էր, որ նավթամուղը պետք է անցներ անդրկովկասյան երեք հանրապետություններից երկուսի տարածքով: Այն սկիզբ պետք է առներ Ադրբեջանից, այնուհետև պետք է անցներ կա մ Վրաստանի, կա մ Հայաստանի տարածքով: Սակայն Հայաստանի տարբերակն Ադրբեջանի և Թուրքիայի համար անընդունելի էր ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու և հայ-թուրքական հարաբերություններում առկա հիմնախնդիրների պատճառով: Այնուամենայնիվ, միջազգային շրջանակները շահագրգռվածություն էին ցուցաբերում նավթամուղի' Հայաստանով անցնելու տարբերակով' այն դիտելով որպես լուրջ գրավական ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության հաստատման գործընթացում: Մասնավորապես, այս տարբերակի ջատագովներից էր Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի կողմից նախկին բանակցող Ջ.Մա-րեսկան, որի կարծիքով վերոհիշյալ նավթամուղը կարող էր օգտագործվել որպես լուրջ դրդապատճառ հակամարտող կողմերի համար' ավարտելու հակամարտությունը և երաշխավորելու կայունությունն ու բարեկեցությունը հայերի և ադրբեջանցիների համար [12]: Իր հերթին, 1996թ. մարտին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ս.Բերգերը հայտարարեց. «Մենք չենք կարող տեղից շարժել նավթի պրոբլեմը առանց ԼՂ հակամարտության հիմնահարցի կարգավորման» [13, с. 122]: 1998թ. հոկտեմբերի 29-ին Թուրքիան նավթամուղների մրցապայքարում ստացավ շոշափելի առավելություն: 1998թ. հոկտեմբերի 29-ին Հ.Ալիևը, Ս.Դեմիրելը, Է.Շևարդնաձեն, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներ Ն.Նազարբաևը և Ի.Քարիմովը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ ստորագրեցին Անկարայի ամփոփիչ հռչակագիրը: ԱՄՆ էներգետիկայի նախարար Բ.Ռիչարդսոնը դիտորդի կարգավի-
47
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ճակով ևս ստորագրեց այդ հռչակագիրը: Մասնակից պետությունների ներկայացուցիչները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը հեռանկարային իմաստով ընդունում էին որպես հիմնական նավթամուղ1: Անկարայի հռչակագրի ստորագրման կապակցությամբ Ս.Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ' նշելով. «Մենք ստորագրեցինք պատմական հռչակագիր, և այսուհետ ոչ ոք չի փնտրի որևէ այլ երթուղի ադրբեջանական նավթի համար»1 2: Անկարայի հռչակագիրը միջազգային մամուլի կողմից մեկնաբանվեց որպես թուրքական կառավարության դիվանագիտական հաղթանակ3: Այսպիսով, Թուրքիային հաջողվեց տապալել ռուսական բոլոր ծրագրերը և կյանքի կոչել սեփականը, ուստի' էներգետիկ ռեսուրսների վերահսկողության առումով, Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությունը եղավ ավելի արդյունավետ, քան Ռուսաստանինը: 1999թ. նոյեմբերի 18-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների կողմից ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում նախագծի առնչությամբ ստորագրվեց Միջկառավարական համաձայնագիրը: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը նույնպես ստորագրեց այդ համաձայնագիրը որպես դիտորդ4 [9, p. 11; 10, p. 10]: ԱՄՆ էներգետիկայի նախարարը, համաձայնագիրը որակելով որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության լրջագույն հաղթանակ, նշեց, որ դա ռազմավարական համաձայնագիր է, որը նպաստում է ԱՄՆ ազգային շահերին [14]: ԱՄՆ նախագահն ավելի ուշ նշեց, որ այս համաձայնագիրը հանդիսացել է 1999թ. իր ամենակարևոր արտաքին քաղաքականության ձեռքբերումներից մեկը [6, p. 107]: Այս փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ԱՄՆ ղեկավարությունն էապես շահագրգռված էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցմամբ որպես այլընտրանք արդեն գոյություն ունեցող Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի: ԱՄՆ կառավարությունը ձգտում էր հնարավորինս թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, ուստի աջակցում էր թուրքական նախագծին:
1 Гусейнов В, Каспийская нефть, экономика и геополитика, М., Олма Пресс, 2002, с. 281, Zaman, 30.10.1998.
2 Yeni Yuzyil, 31.10.1998.
3 Financial Times, The Guardian, International Herald Tribune, 30.10.1998.
4 Hurriyet, 19.11.1999.
48
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
Նավթամուղի կառուցման աշխատանքները սկսվեցին 2002թ. սեպտեմբերին: 2006թ. հուլիսի 13-ին Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Ջեյհան նավահանգստում Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների և Թուրքիայի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման արարողությունը: Բացման ժամանակ պաշտոնապես հայտարարվեց, որ նավթամուղով տարեկան Կասպիցից դեպի Միջերկրական ծով' Ջեյհանի նավթային տերմինալներ կարող է տեղափոխել մոտ 50 մլն տոննա նավթ1:
Թուրքիայի շահերի տեսանկյունից լուրջ կարևորություն է ներկայացնում նաև ադրբեջանական գազի' Թուրքիայի տարածքով տեղափոխման հարցը: Դա նրան հնարավորություն էր տալու վերածվել անդրկովկասյան վառելիքի գլխավոր վերահսկողի:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որը հայտնի է նաև Հարավկով-կասյան գազամուղ անվամբ, սկիզբ է առնում Կասպից ծովի' Ադրբեջանին պատկանող Շահ Դենիզ գազի հանքավայրից, այնուհետև անցնելով Վրաս-տանի տարածքով հասնում է Էրզրում քաղաք, որտեղ միանում է թուրքական գազամուղային համակարգին: $1 մլրդ արժեցող գազամուղի երկարությունը կազմում է 970 կմ1 2: Շահ Դենիզ նախագծի իրագործման կարևորագույն համաձայնագրերից էր 2001թ. մարտի 12-ին Անկարայում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը, համաձայն որի' 2004-2018թթ. (չնայած նախատեսվածին, գազամուղը բացվեց 2007թ.) Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիա էր մատակարարվելու 89.2 մլրդ մ3 գազ' 1000 մ3 գազի դիմաց, $104 սակագնով: Համաձայնագրի իրականացումից բխող ներդրումների ընդհանուր գումարը կազմել էր $9.28 մլրդ: Նախատեսվում է, որ 15 տարվա ընթացքում թուրքական կողմն Ադրբեջա-նից ձեռք է բերելու 82,2 մլրդ մ3 գազ [13, с. 117]: Ի հավելումն դրա, 2002թ. մարտին Թուրքիան և Հունաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշա-գիր' կառուցելու $300 մլն արժողությամբ գազամուղ, որը կապելու է երկու
1 Սաբզիս Հարությունյան, «Տարածաշրջանային նոր գործոն Անդրկովկասում. Առնչություններ Հայաստանի ազգային անվտանգությանը», 07.06.2007, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=520:
2Mehmet Takiyyuddin Bilgich, On Both Sides of the Bridge — BOTAS, www.caspenergy.com/23/2004-02-01-02e.htm.
49
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
երկրները միմյանց, որի հետևանքով ադրբեջանական գազը հասնելու է նաև Եվրամիության սպառողներին1:
Բաքու-Թբիլիսի-էրզրում նախագծի իրագործման գործընթացում կարևոր նշանակություն ունեցավ 2001թ. սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի և Վրաստանի նախագահների ստորագրած տարանցման համաձայնագիրը, որի գլխավոր նպատակն էր' կարգավորել Շահ Դենիզ հանքավայրի գազի ռեսուրսները Թուրքիա փոխադրելու և վաճառելու շուրջ առկա հիմնական հարցերը: 2007թ. մարտի 25-ին տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի բացման արարողությանը, որին մասնակցեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Ի.Ալիևը, Ա.Ն. Սեզերը և Մ.Սա-հակաշվիլին, ինչպես նաև Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը1 2: Փաստորեն, Ադրբեջանի նավթի նման նաև գազը սկսեց ամբողջությամբ վերահսկվել Թուրքիայի կողմից, որը նրա կշիռը բարձրացրեց ինչպես անդրկով-կասյան, այնպես էլ եվրոպական տարածաշրջաններում:
Պետք է նշել, սակայն, որ, ադրբեջանական գազի համեմատաբար փոքր ծավալները Թուրքիային հնարավորություն չեն տալիս լիարժեքորեն մրցակցել Ռուսաստանի հետ: Եվրոպային մատակարարվելիք գազի չափը նախատեսված էր հասցնել շուրջ 10 մլրդ մ3, այն դեպքում, երբ Ռուսաստանը 2011թ. Եվրոպային մատակարարել է 150 մլրդ մ3 գազ3:
Այդ պայմաններում Թուրքիան փորձում է ռուսական վառելիքից սեփական կախվածությունը նվազեցնել (հետագայում իսպառ վերացնելու նպատակով), ուստի կրճատում է ռուսական գազի ներկրման ծավալները' ձգտելով այն փոխարինել ադրբեջանական գազով: Զուտ տնտեսական առումով Թուրքիայի հրաժարվելը ռուսական գազից անհնար է բացատրել, ավելին' դա կարելի է բացատրել միայն Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությամբ: Խնդիրն այն է, որ «Գազպրոմը» Հայաստանից հետո ամենաէժան գնով գազը վաճառում է Թուրքիային' 1000 մ3-ի դիմաց պահանջելով $250, որն անհամեմատ ավելի էժան է Եվրոպային վաճառվող ռուսական գազի գնից ($415): Այն նույնիսկ ավելի էժան է Թուրքիային
1 www.eia.doe.gov/emeu/cabs/caspgase.html.
2 http://www.bagin.info/printnewsitem.asp?Lang=_Am&NewsID=564
3 «Газпром» снизил цены на газ для Европы, http://lenta.ru/news/2012/02/17/price/.
50
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
վաճառվող ադրբեջանական գազից, որի պայմանագրային արժեքը 2011թ.
$280 է 1000 մ3-ի դիմաց1:
Եզրակացություններ
1. Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո Թուրքիայում սկսեց քննարկվել նոր արտաքին քաղաքականություն մշակելու անհրաժեշտության հարցը, որը նպատակաուղղված էր տարածաշրջանային առաջատարի կամ տերության կարգավիճակի հասնելուն:
2. Թուրքիան հնարավորություն ուներ տարածաշրջանային տերության կարգավիճակի հավակնելու երեք հարթություններում' աշխարհագրական (Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլն), կրոնական (իսլամական աշխարհում) և ռեսուրսային (ադրբեջանական և միջինասիական նավթի, գազի և այլնի արտահանման ուղիները վերահսկելու առումով):
3. Թուրքիայի քաղաքականությունն, Անդրկովկասի հետ կապված, հետապնդում է մի քանի կարևոր նպատակներ, որոնցից հատկապես կարող ենք ընդգծել տարածաշրջանն իրեն կենսական կապերով շաղկապելը, ադրբեջանական վառելիքն արտաքին քաղաքականության մեջ և ռազմավարական ծրագրերում օգտագործելը, ինչպես նաև սեփական տարածքն Անդրկովկասի և մյուս հարևան տարածաշրջանների միջև կապող օղակ դարձնելը:
4. Թուրքիան անհաջողության մատնվեց առաջին երկու հարթություններում և ստիպված եղավ կենտրոնանալ հիմնականում երրորդ' ռեսուրսային (հատկապես էներգետիկ) հարթության վրա: Էներգետիկ ռեսուրսների վերահսկողության առումով այդ երկիրը մեծ կարևորություն է տալիս Անդրկովկասին, որտեղ նրա համար ձեռնտու իրավիճակ է հասունացել Ադրբեջանի և Վրաստանի հետ կապված:
5. Եթե Ադրբեջանը Թուրքիայի «բնական» դաշնակիցն է, ապա 2003թ. սկսած' վրաց-ռուսական հարաբերությունների աստիճանական սրումը նրան հնարավորություն է տվել Վրաստանին ևս «ներառելու» իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, որը երկուստեք ձեռնտու է:
1 Սևակ Սարուխանյան, Տարածաշրջանային էներգետիկ զարգացումների շուրջ,
http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6134
51
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
6. Թուրքիային հաջողվեց «տապալել» ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ ռուսական ծրագրերը և կյանքի կոչել սեփականը: Այդ առումով այն լավագույնս օգտագործեց տարածաշրջանում գոյություն ունեցող հակասությունները, հատկապես ռուս-վրացական լարված հարաբերությունները: Այդպիսով' Թուրքիայի համար ապահովվեց Ադրբեջանի նավթային և գազային ռեսուրսներն իր տարածք և այնտեղից Եվրոպա տեղափոխելու ճանապարհը:
7. Վերոհիշյալը հնարավորություն տվեց Թուրքիային' «հակադրելու» անդրկովկասյան վառելիքը ռուսականին և արաբականին' հանդես գալով «սեփական» վառելիքով:
8. 2003թ. սկսած' վրաց-ռուսական հարաբերությունների աստիճանական սրումը Թուրքիային հնարավորություն է տվել Ադրբեջանից բացի Վրաս-տանին ևս «ներառել» իր տարածաշրջանային քաղաքականության մեջ:
9. ԱՄՆ-ը շահագրգռված էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կա-ռուցմամբ, որպես այլընտրանք արդեն գոյություն ունեցող Բաքու-Նովո-ռոսիյսկ նավթամուղի: ԱՄՆ կառավարությունը ձգտում էր հնարավո-րինս թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, ուստի աջակցում էր թուրքական նախագծին:
10. Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության ամենակարևոր ոլորտներից է էներգետիկ ռեսուրսների արտահանումը: Մասնավորապես, Թուրքիայի համար մեծ կարևորություն է ներկայացնում ադրբեջանական նավթը և գազն արևմտյան շուկա հասցնելու գործընթացը, որի գլխավոր նպատակը, դատելով Թուրքիայի վարած տարածաշրջանային և «միջտարածաշրջանային» քաղաքականությունից, ոչ թե զուտ միջնորդ դառնալն է (թեև այդ էլ խիստ կարևոր և, հատկապես, շահավետ է այդ երկրի համար), այլ այն, որ Արևմուտքի համար պարզ դառնա նրա որոշիչ դերն ադրբեջանական վառելիքի «վերահսկողության» կամ «տեղափոխման ուղղությունը ճշտելու» հարցում:
11. Թուրքիան 1991-2008թթ. հիմնականում իրականացրեց անդրկովկասյան վառելիքի «վերահսկողի» դերը ստանձնելու սեփական նկրտումները: Այդպիսով նաև Ադրբեջանը զգալի չափով դարձավ «վերահսկելի»,
52
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
ԳԱրշակյան, ԱԵղիազարյան
քանի որ նրա նավթն ու գազը տեղափոխող նավթամուղը և գազամուղը դեպի արևմուտք ելք էին ստանում Թուրքիայի վրայով:
12. Թուրքիան զարգացնում է առևտրատնտեսական հարաբերությունները Ադրբեջանի, անհրաժեշտաբար նաև Վրաստանի հետ: Այս առումով, երեք պետությունների հարաբերությունները հիմնականում կենտրոնանում են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տեղափոխման և Արևելք-Արևմուտք երկաթգծի շինարարության շուրջ:
13. «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա նավթամուղ+գազամուղ+երկաթգիծ» քաղաքականությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն «ներխուժում» է անդրկովկասյան տարածաշրջան (ապրանքներ, ներդրումներ, զենք և այլն), այլև վերջինիս կենսական կապերով կապում է իր հետ:
Հոկտեմբեր, 2012թ.
Աղբյուրներ և գրականություն
1. AhmetDavutoglu, Stratejik Derinlik, Turkiyenin Uluslararasi Konumu, Istanbul, 2001.
2. Политология: словарь-справочник / Василик М., Вершинин М. и др/, М., 2001. Гар-нов К, Англо-русский политический словарь, М., 2005, Бачинин В, Бачинин А, Политология: Энциклопедический словарь, М., 2005. Политологический словарь: Учеб. пособ. / Григорян Р., Гришин А., Демин Г. и др./, М., 1995.
3. Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյան, Թուրք-իսրայելյան հարաբերություններն արդի փուլում, «Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», 2010, թիվ 3:
4. Овсепян Л, Иванов В., Военно-политические аспекты сотрудничества Турции со странами Южного Кавказа (Азербайджан, Грузия) и Центральной Азии. Динамика и основные тенденции развития, Институт политических исследований ГНКО, Ереван, 2010.
5. Turkish Business in the BSEC Region. Direct Investments Contracting Services: Prospects For Cooperation.- Foreign Economic Relations Board of Turkey(DEIK), Istanbul, February 2005.
6. Zeyno Baran, The Baku-Tbilisi-Ceyhan Pipeline: Implications For Turkey, The Central Asia-Caucasus Institute, Silk Road Studies Program, May 2005.
7. Mustafa Aydin and Kostas Ifantis, International Security Today: Understanding Change and Debating Strateg, Ankara, Strategic Research Center, 2006.
8. Temel Iskit, Turkey: New Actor in the Field of Energy Politics?, Perceptions: Journal of International Affairs, March-May, 1996, 10; Ariel Cohen, The New "Great game": Oil Politics in the Caucasus and Central Asia, The Heritage Foundation, No. 1065,
53
Գ Արշակյան, Ա.Եղիազարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (46), 2012թ.
25.01.1996, p. 5, web.nps.navy.mil/relooney/Caspian_13.htm; Gareth M. Winrow, Turkey’s relations with the Transcaucasus and the Central Asian republics, Perceptions: Journal of International Affairs, March-May, 1996, p. 142; Turkish Weekly, 13.10.2004.
9. Mehmet Bardakgi, Russian Interests in the Caspian Region and Turkey, Dokuz Eylul Uni-versitesi Sosyal Bilimler Enstitusu Dergisi, Cilt 5, Sayi 2, Nisan-Haziran 2003.
10. Гусейнов В, Каспийская нефть, экономика и геополитика, М. 2002, с. 252; Robert Ebel and Rajan Menon, Energy and Conflict in Central Asia and the Caucasus, New York, Roman & Littlefield Publishers, 2000, p. 179.
11. Topses Ozlem, Turkish Regulations Regarding Maritime Traffic in the Turkish Straits and Sea of Marmara, http://www.mfa.gov.tr/grupi/maritime.htm; Коджаман О, Южный Кавказ в политике Турции и России в постсоветский период, М., «Русская панорама», 2004, с. 126.
12. John J. Maresca, Using Oil to Stop a Nasty War, Journal of Commerce, 01.08.1994.
13. Жильцов С.С, Зоин И. С., Ушаков А.М, Геополитика Каспийского региона, Москва, Международные Отношения, 2003.
14. Stephen Kinzer, Caspian lands Back a Pipeline Pushed by West, The New York Times, 19.11.1999.
ПОЛИТИКА ТУРЦИИ В ЗАКАВКАЗЬЕ И ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЕ ОТНОШЕНИЯ В 2002-2008ГГ.
Григор Аршакян, Арман Егиазарян
Резюме
В статье рассмотрена политика Турции в Закавказье после прихода к власти партии «Справедливость и развитие», когда в высших политических кругах Турции начали обсуждать пути и методы достижения статуса регионального лидера. Турция могла достичь такого статуса на трех уровнях: географическом (Закавказье, Ближний Восток), религиозном (в исламском мире) и ресурсном (путем достижения контроля над экспортом азербайджанских и среднеазиатских энергетических ресурсов).
Турецкая политика не сумела достичь своих целей на первых двух направлениях, после чего сфокусировала свое внимание на третьем. В результате этого начали интенсивно развиваться турецко-азербайджанские отношения.
Кроме Азербайджана, Турция по объективным причинам стала важным партнером и для Грузии: было разработано несколько трехсторонних проектов, важнейшим из которых стал нефтепровод Баку-Тбилиси-Джейхан.
54