Научная статья на тему 'Թուրքիայի քաղաքականության առաջնահերթություններն Անդրկովկասում 2008-2011թթ. Եվ թուրք-ադրբեջանական հարաբերությունները'

Թուրքիայի քաղաքականության առաջնահերթություններն Անդրկովկասում 2008-2011թթ. Եվ թուրք-ադրբեջանական հարաբերությունները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
341
66
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

С 2008г. между Турцией и Азербайджаном возникают проблемы, связанные с вопросом урегулирования турецко-армянских отношений. Несмотря на то, что турецко-азербайджанское сотрудничество имеет для Турции стратегическое значение, для нее также важна сбалансированность в региональной политике в Закавказье. Приоритетная для Турции задача создания тесных связей в регионе стала невыполнимой вследствие неуступчивой позиции Азербайджана. Перед Турцией встал важный выбор: добиться статуса региональной державы в регионально-географическом отношении или же с помощью энергетических ресурсов Азербайджана превратиться в державу, контролирующую пути вывоза энергетических ресурсов региона.

Текст научной работы на тему «Թուրքիայի քաղաքականության առաջնահերթություններն Անդրկովկասում 2008-2011թթ. Եվ թուրք-ադրբեջանական հարաբերությունները»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ 2008-2011ԹԹ. ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գրիգոր Արշակյան, Արման Եղիազարյաե* **

Անդրկովկասում 2008թ. վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակը և Թուրքիայի քաղաքականությունը

2008թ. օգոստոսին վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո Անդրկովկասում բոլորովին նոր իրավիճակ ստեղծվեց, որն, ընդհանուր առմամբ, կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

1. Ծանր հարվածներ ստացած և փաստացիորեն Աբխազիայից և Հարավային Օսիայից վերջնականապես զրկված Վրաստանը հեռացավ Ռուսաստանից և սկսեց զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ։

2. Վրաստանն այդպիսով ինքնըստինքյան պետք է ստանձներ «հակառուսական» դաշտում գործող Թուրքիա-Ադրբեջան երկյակի միջև «միջնորդի» դերը' կամրջելով անդրկովկասյան էներգետիկ ռեսուրսների փոխադրման ուղիները, ինչպես նաև երկաթուղին Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ:

** Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ:

57

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

3. Հայաստանը, որն ավանդաբար ընկալվում է որպես Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն Անդրկովկասում, հայտնվեց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի հետ ցամաքային կապը (տրանսպորտային, գազի մատակարարում և այլն) պատերազմի և հետագա օրերին կտրվեց, իսկ ապագայի տեսլականում' ընկավ կասկածի տակ։

4. Ադրբեջանը, որի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից մեկուսացումն է, սկսեց օգտվել ստեղծված' Հայաստանի համար անչափ ծանր իրավիճակից։

5. Թուրքիան, որը վրաց-ռուսական խզումից հետո հնարավորություն էր ստանում իրականացնել իր տարածաշրջանային ծրագրերն Անդրկովկասում, անմիջապես գործի անցավ:

Մեր նախորդ հետազոտություններում ցույց տվեցինք, որ Թուրքիան 1991-2008թթ. հիմնականում իրականացրեց անդրկովկասյան վառելիքի «վերահսկողի» դերը ստանձնելու սեփական նկրտումները: Տարածաշրջանային քաղաքականության առումով նաև Ադրբեջանը զգալի չափով դարձավ «վերահսկելի», քանի որ նրա նավթն ու գազը տեղափոխող նավթամուղը և գազամուղը դեպի արևմուտք ելք էին ստանում Թուրքիայի վրայով: Այդ փոխկապակցվածությունը գումա-րած նույն էթնիկ արմատներն ունենալը և նույնանման շահերի առկայությունը, նրանց «միությունն» էլ ավելի ամրապնդեցին: Սակայն, պետք է նշել, որ այդ միությունն այնքան մեծ արժեք չուներ Թուրքիայի համար, որպեսզի վերջինն իրեն «թույլ տար» վարվել Ադրբե-ջանի նման, այն է' ողջ արտաքին քաղաքականությունը կառուցել ընդդեմ թշնամու: Ավելին, տարածաշրջանում գլխավոր դերակատարի վերածվելու ճանապարհին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մշակողներն անհրաժեշտաբար պետք է այդ քաղաքականու-

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրջակյան, ԱԵղիազարյան

թյունը կառուցեին ոչ թե հակա- կամ ընդդեմ, այլ ավելի կառուցողական դաշտում: Այդ է պատճառը, որ սկսած 2008թ. Թուրքիայի և Ադր-բեջանի միջև ի հայտ են գալիս հակասություններ, որոնց պատճառը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում թուրքական ղեկավարության պատրաստակամությունն էր, «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության վերակտիվացու-մը1, ինչպես նաև համաանդրկովկասյան տարածաշրջանային ծրագրերով հանդես գալը:

Նման ծրագրերից մեկը Թուրքիայի կողմից Ռ.Թ. Էրդողանի' 2008թ. օգոստոսի մոսկովյան այցի ժամանակ Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմի գաղափարն առաջ քաշելն էր1 2: Պլատֆորմն ի հայտ եկավ վրաց-ռուսական պատերազմից հետո, հիմնական նպատակն Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ապահովումն էր, որը, սակայն, ուներ մի առանձնահատկություն: Ինչպես վերը նշեցինք, Թուրքիան փորձեց և, ի վերջո, կարողացավ անդրկովկասյան վառելիքի փոխադրման ծրագրերից դուրս մղել Ռուսաստանին, սակայն վերոհիշյալ պլատֆորմով նա «վերադարձնում» էր Ռուսաստանին Անդրկովկաս: Պլատֆորմը նախատեսում էր Անդրկովկասում տարածաշրջանային կայունության և համագործակցության համակարգի ձևավորում' Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ3: Հենց վերջին իրողությունը, ինքնըստինքյան հասկանալի է, վանելու էր Վրաստանին պլատֆորմից4: Վերջինիս դեմ

1 Turkey’s Zero-Problems Foreign Policy by Ahmet Davutoglu, A new vision, http://www.turkishpress.com/news.asp?id=352745#.T8w9vbCMkrc

2 Նմանատիպ գաղափար Թուրքիան առաջ էր քաշել դեռևս 1999-2000թթ., որը հաջողությամբ չէր պսակվել: Երկու նախագծերի հիմնական տարբերությունն այն էր, որ ըստ առաջինի' անդրկովկա-սյան կայունության և անվտանգության համակարգում, բացի անդրկովկասյան պետություններից, Թուրքիայից և Ռուսաստանից, պետք է ընդգրկվեր նաև ԱՄՆ-ը (“Regional Envoys to Discuss Stability Pact”, February 29,2000, UN Wire, http://www.unwire.org/unwire/20000229/7454_story.asp; http://www.nytimes.com/2008/08/24/opinion/24iht-edoskanian.1 .15583425.html?_r=1):

3 Ankara will host Caucasus Stability and Cooperation Platform, http://www.todayszaman.com/columnists-163936-ankara-will-host-caucasus-stability-and-cooperation-platform.html.

4ՌՍաֆրաստյան, Անդրկովկասում Թուրքիայի նոր նախաձեռնության մասին,

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=739.

59

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

հանդես էր գալու նաև Ադրբեջանը, որն ընդհանրապես դեմ էր ցանկացած ծրագրում, որտեղ ներկա էր Ադրբեջանը և կամ Թուրքիան, Հայաստանի ներգրավմանը: Որքան էլ զարմանալի է, սակայն նման պլատֆորմին կարող էր կողմ արտահայտվել Հայաստանը, քանի որ վերջինս նվազեցնում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու հավանականությունը, ապահովում Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում և կասկածի տակ դնում Թուրքիայի օգնությամբ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու և մեկուսացնելու' Ադրբեջանի քաղաքականության հաջողությունը: Սակայն Հայաստանի կողմնորոշումը մեծապես կախված էր Ռուսաստանի դիրքորոշումից, որը նման նախաձեռնությանը միանալ չէր կարող այն պարզ պատճառով, որ դրանով հանդես էր գալիս Թուրքիան, որն ավանդաբար Ռուսաստանի հակառակորդն էր Անդրկովկասում և բոլորովին վերջերս անդրկովկասյան վառելիքի փոխադրման հարցում հաղթանակի էր հասել նրա նկատմամբ: Այսպիսով' բոլոր շահագրգիռ կողմերը, փաստորեն, պետք է դեմ կանգնեին այդ պլատֆորմին1, որն էլ արտահայտվեց նրանով, որ 2009թ. հունվարի 26-ին Ստամբուլում կողմերը (անդրկովկասյան հանրապետությունների, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները) որևէ արդյունքի չհանգեցին1 2: Յուրահատուկ էր Ռուսաստանի արձագանքը, որը, մասնակցելով վերոհիշյալ հանդիպմանը, կարծես թե դեմ չէր այդ նախագծին, սակայն որևէ գործնական քայլ չարեց:

Այս ենթատեքստում հետաքրքրություն է ներկայացնում այն, որ պլատֆորմի գաղափարն առաջ քաշելուց հետո սկիզբ առավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը կարելի է դիտարկել որպես տարածաշրջանային ծրագրերից Հայաս-

1 Պետք է նշել, սակայն, որ սկզբում Թուրքիան կարծես թե համաձայնեցրել էր նախագիծը բոլոր նախատեսվող մասնակից կողմերի հետ, բացառությամբ Վրաստանի (նույն տեղում):

2 В Стамбуле завершилась встреча по платформе стабильности и сотрудничества на Кавказе, http://pda.regnum.ru/news/1116383.html.

60

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրջակյան, ԱԵղիազարյան

տանին դուրս թողնելու և մեկուսացնելու ադրբեջանական քաղաքականության հերթական տապալում: Զարմանալի չէ, որ, ինչպես կտեսնենք ստորև, Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց և սկսեց ուղղակի շանտաժի ենթարկել Թուրքիային:

Անդրկովկասում Թուրքիայի վերոհիշյալ երկու ծրագրերի նախագծերը, փաստացի, նրա կողմից 2008-ից այս կողմ Անդրկովկասի վերաբերմամբ առաջ քաշված միակ տարածաշրջանային ծրագրերն էին: Մինչև 2008թ. Թուրքիայի բոլոր համապատասխան ծրագրերի կենտրոնում թուրք-ադրբեջանական կապերն էին, որոնց առումով Թուրքիան հասավ առավելագույնի' դրանց մեջ ներքաշելով նաև Վրաստանին: 2008թ. հետո, Թուրքիան ամենայն ակտիվությամբ ներքաշվեց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ծրագրերում' միևնույն ժամանակ փորձ կատարելով էական դեր ստանձնել ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում:

Ադրբեջանա-թուրքակաե հարաբերությունները

2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արգործնախա-րարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները, որոնք լարվածություն առաջացրին թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն ու ողջ հասարակությունն ուշադիր հետևում էին հայ-թուրքական երկխոսության ընթացքին: Ադրբեջանական կողմը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման որոշակի վտանգներ էր տեսնում, և դա է պատճառը, որ այս հարցը Բաքվին լուրջ անհանգստություն է պատճառում: Ավելին, ադրբեջանական որոշ շրջանակներ և հասարակության որոշակի զանգվածներ այս փաստն օգտագործեցին անհանգստություն առաջացնելու համար:

61

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

Լարվածություն նկատվեց հատկապես Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման ժամանակ, որն արտահայտվեց էներգետիկ բնագավառում: Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում էր Բուրսա' Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու համար, Ադրբեջանի նավթային ընկերությունը պայմանագիր կնքեց ռուսական «Գազպրոմի» հետ1:

Պայմանագիր կնքելուց երկու օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն խոսեց Թուրքիա արտահանվող գազի ցածր գների և դրանց բարձրացման անհրաժեշտության, ինչպես նաև արտահանվող գազի տարանցման բարձր սակագների մասին: Ալիևը զգուշացրեց, որ եթե Թուրքիան շարունակի այս քաղաքականությունը, Ադրբեջանն իր ողջ գազը կարտահանի Ռուսաստան1 2: Ավելի ուշ Ադրբեջանն իրականացրեց իր սպառնալիքները' կրկնակի ավելացնելով Ռուսաստան արտահանվող գազի ծավալները, և պայմանագիր կնքեց Թեհրանի հետ' պարտավորվելով գազ արտահանել նաև դեպի Իրան3:

Բացի այդ, Ադրբեջանը չի շտապում վերացնել Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմը, ձգձգում է 2010թ. հաստատված Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի ենթակոմիտեների ձևավորումը4:

Այսպիսով, Ռ.Թ. Էրդողանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ: Բացի այդ, Իլհամ Ալիևը հրապարակավ դժգոհություն արտահայտեց, որ Թուրքիան, ծրագրելով բացել Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է «փոքր եղբորից»' վերացնելով այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին զիջումների գնալ: Ադրբեջանական իշխանությունը չբավարարվեց

1 Turan, 19.02.2010.

2 Նույն տեղում։

3 Նույն տեղում։

4 Regnum, 19.10.2011.

62

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրջակյան, ԱԵղիազարյան

թուրքական հավաստիացումներով և պատասխան քայլեր ձեռնարկեց' եռապատկելով Թուրքիա արտահանվող գազի գինը, հանելով թուրքական դրոշները հասարակական վայրերից, արգելելով թուրքական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներում և փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաք-վում: Այդ ընթացքում Թուրքիայի ընդդիմադիր ուժերը, հիանալի առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնությունը նվազեցնելու համար, նրան մեղադրեցին Թուրքիայի ազգային շահերին դավաճանելու մեջ' իրենց դարավոր հայ թշնամիների և ոչ թե ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար1: Այս մեղադրանքների դեմ պայքարելու նպատակով Թուրքիայի ղեկավար շրջանակները ստիպված էին մի շարք չհիմնավորված հայտարարություններ կատարել' ուռճացնելով արձանագրությունների շահավետությունը թե Ադրբեջանի, թե Թուրքիայի համար: Նրանք ադրբեջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի վրա Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար' մինչև թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Տարածաշրջանային զարգացումների ֆոնին բավական ուշագրավ էր թուրքական մի շարք լրատվամիջոցների տարածած լուրը, թե Հայաստանը դուրս է հանվել Թուրքիայի «կարմիր գրքից» կամ Թուրքիայի անվտանգության հայեցակարգից: Ամենից առաջ, այդ փաստաթուղթը մեծ գաղտնիություն ունի և չի հրապարակվում: Իսկ այդ փաստաթղթում փոփոխությունների մասին տեղեկությունները հիմնականում արտահոսքի տեսքով են և հաստատապես ունեն կոնկրետ նպատակ ու խնդիր: Ըստ թուրքական աղբյուրների, այն վերանայվում է հինգ տարին մեկ2:

Ազգ, 06.11. 2010։ Նույն տեղում:

63

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

Այս պայմաններում ավելի ուշագրավ է դառնում ցանկացած գաղտնազերծում, հատկապես, երբ խոսքն այնպիսի քաղաքական միակողմանի անակնկալների մասին է, ինչպիսիք Թուրքիան մատուցեց Հայաստանին ու Ռուսաստանին, Իսրայելին, Իրանին ու Իրաքին, Հունաստանին ու Սիրիային, և վերջապես' եղբայրական Ադրբեջա-նին: Այսպես, այս նոր փաստաթղթում Վրաստանը Հայաստանի և մի շարք այլ երկրների նման դուրս է եկել Թուրքիայի անվտանգությանը սպառնացող երկրների ցանկից: Այս համատեքստում հարկ է նշել, որ Վրաստանում որոշել են վերանայել երկրի անվտանգության ռազմավարությունը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ձևավորված իրողությունների պատճառով, որտեղ Թուրքիան դժվար թե դարձյալ համարվի Վրաստանի ռազմավարական գործընկերը, քանի որ Թուրքիան ոչ միայն (գոնե քաղաքական հայտարարությունների մակարդակով) չսատարեց Վրաստանին օգոստոսյան ռազմական բախումների ժամանակ, այլև կտրուկ ակտիվացրեց ու նոր բնույթ հաղորդեց Ռուսաստանի հետ իր հարաբերություններին:

Էլ ավելի բարդ և հակասական իրավիճակում կարող է հայտնվել Թուրքիայի նոր ռազմավարությունը թուրք-ադրբեջանա-հայկա-կան հարաբերությունների համատեքստում: Ստացվում է, որ Հայաստանը թշնամի երկրների ցանկից հանելով' Թուրքիան ազդարարում է հայ-թուրքական կարգավորման գործում իր պատրաստակամու-թյունը, իսկ Թուրքիային իր անվտանգությանը սպառնացող երկիր համարող Հայաստանը նման «բարի կամք» չի ցուցաբերում:

Հարկ է նշել, որ ի տարբերություն ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատվող սրացումների, այս անգամ թե պաշտոնական Ադրբեջանը, թե մամուլը լռում են Թուրքիայի կողմից վերագնահատված թշնամիների ցուցակից Հայաստանը հանելու փաստի մասին կամ էլ բավարարվում են փաստի արձանագրումով: Սակայն բավական ուշագրավ

64

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրջակյան, ԱԵղիազարյան

փաստի ենք ականատես լինում. անհասկանալի է, թե Թուրքիան ինչպես կարող է, մի կողմից, Հայաստանին վերաբերվել որպես ոչ թշնամական պետության, իսկ մյուս կողմից' լինել Ադրբեջանի անվտանգության երաշխավորն ու նպաստել նրա ռազմական հզորացմանը: Ադրբեջանի ղեկավար շրջանակները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Հայաստանն է, և 2011թ. մայիսին Թուրքիան վերստին հաստատեց Ադրբեջանի անվտանգությունը պաշտ-պանելու իր պատրաստակամությունը (հաստատվեց Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որտեղ Թուրքիային վերապահվում է առանցքային դերակատարություն)' Հայաստանի ագրեսիայի հետևանքները շտկելու հարցում1: Այսպիսով, սառեցված հայ-թուրքական գործընթացի ֆոնին հստակ է, որ Թուրքիան նման տեղեկություններ տարածելով առավելապես խնդիր է դրել բացել կարծես թե բավական ամուր փակված «հարաբերությունների նորմալացման» գործընթացը:

Փաստորեն, Ադրբեջանին հաջողվեց «ստիպել» Թուրքիային' Հայաստանի հանդեպ վարել նախապայմանների քաղաքականություն, որը հակասում էր թուրքական «զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքին: Թուրքիան ստիպված եղավ ընտրություն կատարել երկու կարևոր առաջնահերթությունների միջև: Վերը ցույց ենք տվել, որ Թուրքիան տարածաշրջանում տերության կարգավիճակի կարող էր հավակնել տարածաշրջանի աշխարհագրական տարածքում և կամ էներգետիկ ռեսուրսների վերահսկողության առումով: Երկար

ժամանակ Թուրքիան փորձում էր զերծ մնալ այդ ընտրությունը կատարելուց, որը սահմանափակելու էր նրա քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի կեցվածքի պատճառով ընտրությունը կատարվեց հօգուտ երկրորդի: Դրա դրսևորումը դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործ-

1 Լաորա Բաղդասարյան, «Երկակի հաշվապահություն» անվտանգության հին ու նոր զգացողություններում, 13.11.2010, http://hetq.am/am/politics/turkey-armenia/:

65

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ընթացի սառեցումը: Թուրքիան որպես դրա պատճառ բերեց և այսօր էլ բերում է այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով հայ-թուրքական արձանագրությունները, իր համապատասխան որոշման մեջ մասնավորապես գրել է. «Հայաստանի Հանրապետությունը կշարունակի աջակցել 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»1: Այստեղ կարևոր է այն, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցման մեղքը բարդել ՀՀ-ի վրա' փորձելով իրավիճակի բարդացումը կապել ՀՀ-ի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հովանավորելու հետ: Մինչդեռ արձանագրությունների կնքումից հետո նրա տարբեր պաշտոնյաներ նշել են, որ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, և որ Թուրքիան չի բացի սահմանը ՀՀ-ի հետ, եթե հայկական զորքը դուրս չբերվի ԼՂՀ-ից և շրջակա տարածքներից: Ադրբեջանը, փաստացի, «ստիպում» է Թուրքիային այդ խնդրի հետ կապված նախապայմաններով հանդես գալ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Սակայն Թուրքիայի քաղաքական գործիչները լավ են հասկանում, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ չեն կարող թույլ տալ Ադրբեջանի հետ համատեղ նրա թշնամու դեմ հանդես գալու ճոխությունը, ուստի փորձում են անել հաջորդ քայլը' ընդգրկվել ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում: Սեփական և ադրբեջանցի քաղաքական գործիչների բերանով նրանք փորձեցին հարցը տեղա-փոխել այլ հարթակներ, որից հետո ջանացին ցուցադրել ներկայիս ձևաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետությունը, մասնավորապես, նշելով, թե որպես խմբի անդամ Ֆրանսիան կողմնակալ մոտեցում ունի և նրան անհրաժեշտ է փոխարինել: Եվրախորհրդարանի

1 Turkey rebuffs US call on thaw with Armenia,

http://www.hurriyetdailynews.com/PrintNews.aspx?PageID= 383&NID=22491

66

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրջակյան, ԱԵղիազարյան

անունից նույնիսկ ապատեղեկատվություն տարածվեց, թե վերջինս առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել ԵՄ-ով, թեև խոսքը միայն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջարկ-նախաձեռնության մասին է1: Սակայն կեղծիքը բացահայտվեց ԵՄ պաշտոնյայի կողմից1 2:

Եթե ամփոփենք վերն ասվածը, կարող ենք արձանագրել, որ Անդրկովկասում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը' տարածաշրջանի պետություններն իրեն կենսական կապերով կապելը, անհաջողության մատնվեց Ադրբեջանի «պահանջով», որի հետևանքով տարածաշրջանային տերությանը հատուկ «զրո խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքական սկզբունքով առաջնորդվել փորձող, սակայն փաստացի Ադրբեջանի դրդմամբ ՀՀ-ի հետ «առանձնահատուկ» հարաբերություններ որդեգրած և ըստ այդմ տարածաշրջանային տերության կարգավիճակից «հրաժարված» Թուրքիան, գլոբալ ասպարեզում տերության դիրքերից հանդես գալու փոխարեն, ներկայումս հանդես է գալիս ադրբեջանական շահերի պաշտպանությամբ: Մինչդեռ «զրո խնդիրների» քաղաքականությունը և ՀՀ-ն թշնամիների ցանկից հանելը միանշանակ ցույց են տալիս, որ իրականում Թուրքիան ցանկանում էր վեր կանգնել երկկողմ հակամարտ հարաբերությունների կողմ հանդես գալուց նույնիսկ որոշ չափով «չնկատելով» հայության կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ակտիվացնելը: Այդ առումով, Թուրքիան փորձեց առաջ քաշել այն թեզը, թե հայկական սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթա-

1 European Parliament suggests replacing France with European Union in OSCE Minsk Group, http://www.commonspace.eu/eng/armenia/6/id1633, Европарламент хочет заменить в Минской группе ОБСЕ Францию на Евросоюз, http://www.kavkaz-uzel.ru/articles/203619/ և այլն:

2 Այդ մասին Երևանում հայտարարեց ԵՄ' Անդրկովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը. Ֆիլիպ Լեֆոր, ԵՄ-ը մտադիր չէ զբաղեցնել Ֆրանսիայի տեղը ԵԱՀԿ Մինսկի խմբում, http://news.am/arm/news/107792.html

67

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ցին1, որի նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը զուտ հայկական սփյուռքի և ոչ թե ՀՀ քաղաքականություն ներկայացնելն էր, որը, հասկանալի է, անպտուղ եղավ:

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա են նաև այլ խնդիրներ: Նախ, խոսքը Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցի մասին է: Ադրբեջանը չէր ճանաչում Հյուսիսային Կիպրոսը' մտավախություն ունենալով, թե դա վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար: Մինչդեռ թուրքական իշխանությունները կարծում էին, թե այս երկու հակամարտությունները տարբերվում են, և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բավականաչափ քայլեր չի ձեռնարկում Հյուսիսային Կիպրոսին օգնելու համար: Այս խնդիրը հատկապես լարվածություն առաջացրեց երկու երկրների հարաբերություններում 2004թ. մայիսին, երբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում Հյուսիսային Կիպրոսին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ բոլոր ադրբեջանական ներկայացուցիչները, բացի մեկից, բացակա էին1 2: Օրինագիծը, որը թույլ էր տալու չճանաչված Հյուսիսային Կիպրոսին ներկայացուցչություն ունենալ Եվրոպայի խորհրդում, չանցավ, և Թուրքիան մեղադրեց Ադրբեջանին իրեն դավաճանելու մեջ: Այնուամենայնիվ, Ադրբեջանն առաջին երկիրն էր, որ Թուրքիայից հետո ուղղակի չվերթներ իրականացրեց դեպի Հյուսիսային Կիպրոս3: Այս հանգամանքը, սակայն, անհետևանք չմնաց Ադրբեջանի համար: Կիպրոսի Հանրապետության ճնշման տակ ԵՄ-ը սպառնաց Ադրբեջանին դադարեցնել Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը4:

1 Positive steps should not fall victim to Armenian diaspora: Turkish PM, http://www.hurriyet.com.tr/english/world/10880748_p.asp և այլն:

2Fariz Ismailzade, TURKEY-AZERBAIJAN: THE HONEYMOON IS OVER. Azerbaijan’s relations with Turkey in post-independence period: challenges, successes and issues at stake, Baku, 2006, p. 7.

3 Նույն տեղում, p. 8:

4 Նույն տեղում, p. 9.

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրշակյահ, ԱԵղիազարյան

Կիպրոսի խնդիրը շարունակում է կենտրոնական տեղ գրավել թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի փոխ-վարչապետ Հասանովը 2011թ. հայտարարեց, թե Ադրբեջանն աջակցում է Թուրքիային Հյուսիսային Կիպրոսի հարցում և հասկանում է, որ Թուրքիան իրավունք ունի Ադրբեջանից պահանջել ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, սակայն վախենում է, որ դրանից հետո առնվազն 15 պետություն անմիջապես կճանաչեն Լեռնային Ղարաբաղը1: Անհրաժեշտ է, որ Թուրքիայում ճիշտ ըմբռնեն այս իրողությունը, ասել է Հասանովը: Սակայն Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս և նրա սպառնալիքները Եվրամիությանը, որ եթե մինչև 2012թ. չլուծվի երկու կղզիների միավորման հարցը և Հյուսիսային Կիպրոսն էլ չընդգրկվի Եվրամիության կազմում, Թուրքիան կարող է սառեցնել բոլոր հարաբերությունները Եվրամիության հետ, վկայում են այն մասին, որ այդ հարցը չլուծելու դեպքում Էրդողանը կարող է պահանջել Ադրբեջանից ճանաչել Հյուսիսային Կիպրոսը:

Բոտք-ադրբեջանական համագործակցությունը ռազմական ոլորտում2008-2011թթ.

Թեև, դատելով վերոհիշյալից, թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրում' զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, վերջին շրջանում ակտիվացել են երկու երկրների միջև բարձրաստիճան զինվորականների փոխայցելություններն ու համատեղ միջոցառումները: Նկատվում է ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության աշխուժացում, ինչը հիմնականում ուղղված է ՆԱՏՕ ԱԳԳԾ (Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի) շրջանակներում ադր-

1 «Ադրբեջանը վախենում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը», http://www.armweeklynews.am/i3/Azeri/awn_az_arm.htm.

69

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

բեջանական բանակի բարեփոխումներում Թուրքիայի կողմից աջակցության տրամադրմանը: Ակտիվացան թուրք բարձրաստիճան զինվորականների այցելություններն Ադրբեջան' տեղում գնահատելու և քննարկելու բարեփոխումների հիմնական ուղեգծերն ու ոլորտները: 2008թ. սկսվեց Ադրբեջան-ՆԱՏՕ ԱԳԳԾ երկրորդ փուլը: 2009թ. Ադրբեջանի զինված ուժերի կազմում տեղի ունեցան հերթական կառուցվածքային փոփոխությունները ՆԱՏՕ ռազմական ստանդարտներին անցման ծրագրի շրջանակներում: Ըստ ադրբեջանական լրատվական գործակալությունների տվյալների' ցամաքային զորքերի շտաբային կառույցը ստեղծվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ի.Քոշեների' Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Մինչև 2015թ. նախատեսվում է ավարտին հասցնել Ադրբեջանի բանակի' ՆԱՏՕ ստանդարտներին համապատասխանեցման ռեֆորմները: Այս գործընթացում թուրքական ռազմական շրջանակներն անմիջական դեր են ունենալու' ադրբեջանական զինվորների կրթության, սպայական կազմի վերապատրաստման և ՆԱՏՕ չափանիշներին համապատասխան բանակային կառույցների փոփոխման հարցերում:

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել թուրք-ադրբեջանական համատեղ ռազմական հանձնաժողով, որն էլ իրավասություն կունենա ծրագրել և մշակել ադրբեջանական բանակի բարեփոխումների գործընթացը' այն համապատասխանեցնելով ՆԱՏՕ չափանիշներին: Ադրբեջանի զինվորական շրջանակներն իրենց թուրք գործընկերներից հիմնականում աջակցություն են սպասում ՆԱՏՕ չափանիշներին համապատասխան ռազմական ուսուցման, ռազմական գործողություններում տեխնոլոգիաների կիրառման և ռազմական ոլորտում նորամուծությունների ներդրման հարցերում1: Ամենայն հավանականությամբ թուրք զինվորական շրջանակներն իրենց դերակատարությունը կունենան նաև առաջիկայում ընդունվելիք Ադրբեջանի

1 Turkish Daily News, 03.04.2007.

70

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

պաշտպանական հայեցակարգի հիմնական ռազմավարական ուղեգծերի սահմանման մեջ:

Պետք է նշել, որ թուրքական ներդրումներն ադրբեջանական բանակում ներառում են ինչպես ռազմական կադրերի պատրաստումը և ուսուցումը, այնպես էլ տարբեր տեսակի զինամթերքի, ռազմական տեխնիկայի և ֆինանսական օգնության տրամադրումը: 2010թ. սկզբի դրությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալներն արդեն անցնում էին $200 մլն-ը1:

Ադրբեջանական սպաներն ամեն տարի մասնակցում են Թուր-քիայում անցկացվող զորավարժություններին, որոնք կրում են <<Meh-metgik», «Deniz Aslani», «Karadeniz Ortaklik» անվանումները1 2: Համատեղ զորավարժությունները վերաբերում են տարբեր ոլորտներին' ցամաքային, հակաօդային, հատուկ նշանակության, ռազմաբժշկա-կան և այլն:

Թուրքական կողմը Բաքվին աջակցություն է ցուցաբերում նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմի պատրաստման հարցում, որն իրականացվում է 2008թ. մարտի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի գլխավոր շտաբի միջև ստորագրված արձանագրության («Ադրբեջանի բարձրագույն ռազմաօդային ուսումնարանին կրթության և դասավանդման հարցերում աջակցության») համաձայն3:

Բանակի բարեփոխումների այդ գործընթացն արագացնելու և առավել սահուն տանելու նպատակով նախատեսվում է ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության համակարգում, որպես խորհրդականներ, մի խումբ թուրք բարձրաստիճան

1 Л.Овсепян, В.Иванов, Военно-политические аспекты сотрудничества Турции со странами Южного Кавказа (Азербайджан, Грузия) и Центральной Азии. Динамика и основные тенденции развития, Институт политических исследований ГНКО, Ереван, 2010, с. 55.

2 Նույն տեղում, с. 58:

3 Նույն տեղում, с. 59:

71

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

զինվորականների նշանակել: Ըստ լուրերի' Ադրբեջանում պատրաստվում են պաշտպանության նախարարի օգնական նշանակել Թուրքիայի Զինված ուժերի բարձրաստիճան գեներալի, իսկ նրան և նրա հետ Թուրքիայից եկած խմբին լայն իրավասություններ և աշխատելու թույլտվություն է տրվելու: Ենթադրվում է, որ մինչև 2011թ. այդ աշխատանքներում ծառայություն կկատարեն Թուրքիայի զինված ուժերի ևս մի խումբ գեներալներ1:

Ադրբեջանական բանակում թուրք զինվորական խորհրդականների գործունեությունն ինքնին նորություն չէ: Դարաբաղյան պատերազմի ժամանակ տասնյակ թուրք գեներալներ և բարձրաստիճան զինվորականներ անմիջական մասնակցություն են ունեցել ռազմական գործողությունների մշակման և ադրբեջանցի զինվորների վարժեցման գործում1 2:

Երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացման նպատակով նախատեսվում է ակտիվացնել նաև համագործակցությունը երկու երկրների ռազմարդյունաբերական համալիրների միջև: Մասնավորապես, Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյո-նուլի' 2010թ. նոյեմբերի 2-4-ը Բաքու կատարած այցի շրջանակներում մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին ռազմական նախապատրաստման, զինամթերքի արտադրության և պաշտպանության ոլորտում համագործակցության այլ ձևերի վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թուրքական «Makin Eve Kimya» ընկերության հետ համատեղ պետք է զբաղվի ձեռքի նռնականետների արտադրությամբ: Թուրքիայում նոր հրթիռային համակարգ կարտադրվի, որի մասերը կհավաքեն Ադրբեջանում3:

1 Zerkalo, 07.01.2007.

2 Տես Արսեն Ավագյան, Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994թթ., Հայկական բանակ, 3(49), 2006, էջ 50, Levon Chorbajian, Patrick Donabedian and Claude Mutafian, The Caucasian Knot: The History of Geopolitics of Nagorno-Karabagh, London, 1994, p. 34, Գրիգոր Արշակյան, Թուրքիայի քաղաքականությունը Անդրկովկասում 1991-2001թթ., Երևան, 2009, էջ 60:

3 Ջասուր Սումերինլի, Ադրբեջանն ամրապնդում է Թուրքիայի հետ կապերը պաշտպանության ոլորտում, Կովկասյան լրատու, N 566, 12.11.2010։

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

Ադրբեջանն էապես ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը: Եթե 2009թ. պետությունն այս ոլորտին ավելի քան $1 մլրդ է հատկացրել, ապա 2011թ. նախատեսում է այս գումարը հասցնել մինչև $2.3 մլրդ-ի1: Պարզ է, որ այդ գումարի մի զգալի մասը ծախսվելու է թուրքական զենքի ու «խորհրդականների» վրա: 2010թ. թուրքական երկու ընկերություններ Ադրբեջանին $267 մլն-ի սպառազինություն են վաճառել: 2011թ. ապրիլին նման տվյալներ էին հրապարակվել Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկագրում: Մասնավորապես, հրթիռների և ռեակտիվ ռազմամթերքի թուրքական ամենախոշոր արտադրող «Roketsan» ընկերությունն Ադրբեջանին է վաճառել $244 մլն-ի արտադրանք: Իսկ «Otokar» ընկերությունը $23 մլն արժողությամբ «Cobra» մակնիշի զրահամեքենաներ և «Land Rover Defender» տեսակի ավտոմեքենաներ է մատակարարել1 2:

2011թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Թուրքիայից գնել է $20 մլն-ի սպառազինություն3:

Ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ մեծ տեղ է հատկացվում համատեղ արտադրությանը: 2011թ. ապրիլ-մայիսին Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ոլորտում կնքեցին երկու կարևոր պայմանագիր: Առաջին պայմանագիրը ստորագրել են Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Մեհմեթ Վեջդի Գյոնուլը: Այդ պայմանագրով նախատեսվում է, որ Ադրբեջանը մասնակցելու է Թուրքիայում արտադրվող հետևակային «MODERN» հրացանների և 105 մմ տրամաչափի հրանոթների համատեղ արտադրությանը: Երկրորդ պայմանագիրը ստորագրել են թուրքական «MKEK» ընկերության գլխավոր տնօրեն Ունալ Օնսիփա-հիօղլուն և Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարա-

1 Նույն տեղում:

2 Sabah, 19.04.2011.

3 Zaman, 16.05.2011.

73

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

րության ռազմատեխնիկական համագործակցության դեպարտամենտի պետ Ֆարուհ Վեզիրովը: Սրանով նախատեսվում է, որ կողմերը համատեղ կարտադրեն 120 մմ տրամաչափի ականանետներ1:

2011թ. մարտի 10-ին թուրքական խորհրդարանը վավերացրեց Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության մասին թուրք-ադրբեջանական պայմանագիրը, որով նախատեսվում էր, որ երկու երկրները տարբեր ոլորտներում համագործակցելու են միմյանց հետ և փոխօգնության են հասնելու իրենց անվտանգությանն սպառ-նացող ուղիղ վտանգների առաջացման պարագայում, արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակներում: Երկու երկրների միջև կնքված պայմանագիրը երկու կողմին էլ հնարավորություն է ընձեռում առավելագույն ձևով բարձրացնել ռազմական ոլորտում համագործակցության մակարդակը: Այդ պայմանագիրը Թուրքիային փաստացի ընձեռում է Ադրբեջանի անվտանգության երաշխավորի կարգավիճակ1 2:

Եզրակացություններ

1. Թուրքիան և Ադրբեջանը համագործակցել և այսօր էլ համագործակցում են ռազմական ոլորտում: Այս առումով առյուծի բաժինը երկկողմ հարաբերություններում ներդնում է Թուրքիան:

2. Երկկողմ ռազմաքաղաքական հարաբերություններն ընդգրկում են ինչպես համագործակցությունն արտաքին քաղաքական հարթությունում, այնպես էլ ռազմարդյունաբերական, բանակա-շինության և այլ կարևոր ոլորտներում:

3. Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության ամենակարևոր բաղադրիչներից է աջակցությունն Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին' ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանեցնելու համար:

1 Vesti.az, 11.05.2011.

2 Regnum.ru, 19.10.2011.

74

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրշակյան, ԱԵղիազարյան

4. Սկսած 2008թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև ի հայտ են գալիս հակասություններ, որոնց պատճառը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում Թուրքիայի ընդգրկումն էր, «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության վերակտիվացումը, ինչպես նաև համաանդրկովկասյան տարածաշրջանային ծրագրերով հանդես գալը:

5. Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները թեև մեծ կարևորություն ունեն Թուրքիայի համար, սակայն վերջինս չի կարող իրեն «թույլ տալ» վարվել Ադրբեջանի նման, այն է' ողջ արտաքին քաղաքականությունը կառուցել ընդդեմ թշնամու: Տարածաշրջանում գլխավոր դերակատարի վերածվելու ճանապարհին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մշակողներն անհրաժեշտաբար պետք է այդ քաղաքականությունը կառուցեին ոչ թե հակա- կամ ընդդեմ, այլ ավելի կառուցողական դաշտում:

6. «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը և ՀՀ-ն թշնամիների ցանկից հանելը միանշանակ ցույց են տալիս, որ իրականում Թուրքիան ցանկանում էր վեր կանգնել երկկողմ հակամարտ հարաբերությունների կողմ հանդես գալուց:

7. Անդրկովկասում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը' տարածաշրջանի պետություններն իրեն կենսական կապերով կապելը, անհաջողության մատնվեց Ադրբեջանի «պահանջով», որի հետևանքով «զրո խնդիրներ հարևանների հետ» տարածաշրջանային տերությանը հատուկ արտաքին քաղաքական սկզբունքը որդեգրած, սակայն Ադրբեջանի դրդմամբ ՀՀ-ի հետ «առանձնահատուկ» հարաբերություններ պահպանող և ըստ այդմ տարածաշրջանային տերության կարգավիճակից «հրաժարված» Թուրքիան, գլոբալ ասպարեզում տերության դիրքերից հանդես

75

Գ.Արշակյան, ԱԵղիազարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

գալու փոխարեն, ներկայումս հանդես է գալիս ադրբեջանական շահերի պաշտպանությամբ:

8. Փաստորեն, Թուրքիան ստիպված եղավ ընտրություն կատարել երկու կարևոր առաջնահերթությունների միջև: Թուրքիան տարածաշրջանում տերության կարգավիճակի հավակնում էր տարածաշրջանի աշխարհագրական տարածքում և կամ էներգետիկ ռեսուրսների վերահսկողության առումով: Երկար ժամանակ Թուրքիան փորձում էր զերծ մնալ այդ ընտրությունը կատարելուց, որը սահմանափակելու էր նրա քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի ագրեսիվ շանտաժային կեցվածքի պատճառով ընտրությունը կատարվեց հօգուտ երկրորդի: Դրա դրսևորումը դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումը:

9. Տարածաշրջանային հարթությունում ռուս-վրացական հակասությունները հանգեցրին Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ընդլայնմանը:

Մինչև 2008թ. Թուրքիայի բոլոր համապատասխան ծրագրերի կենտրոնում թուրք-ադրբեջանական կապերն էին, որոնց առումով Թուրքիան հասավ առավելագույնի' դրանց մեջ ներքաշելով նաև Վրաստանին: 2008թ. հետո Թուրքիան «ներքաշվեց» Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ծրագրերում' միևնույն ժամանակ փորձ կատարելով էական դեր ստանձնել ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում:

Դեկտեմբեր, 2012թ.

76

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԳԱրջակյան, ԱԵղիազարյան

ПОЛИТИЧЕСКИЕ ПРИОРИТЕТЫ ТУРЦИИ В ЗАКАВКАЗЬЕ В 2008-2011ГГ. И ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЕ ОТНОШЕНИЯ

Григор Аршакян, Арман Егиазарян

Резюме

С 2008г. между Турцией и Азербайджаном возникают проблемы, связанные с вопросом урегулирования турецко-армянских отношений. Несмотря на то, что турецко-азербайджанское сотрудничество имеет для Турции стратегическое значение, для нее также важна сбалансированность в региональной политике в Закавказье.

Приоритетная для Турции задача создания тесных связей в регионе стала невыполнимой вследствие неуступчивой позиции Азербайджана. Перед Турцией встал важный выбор: добиться статуса региональной державы в регионально-географическом отношении или же с помощью энергетических ресурсов Азербайджана превратиться в державу, контролирующую пути вывоза энергетических ресурсов региона.

77

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.