Научная статья на тему 'Հայության դավանանքային հատվածների համախմբման (համագործակցության) ձեվերը Եվ մեխանիզմները'

Հայության դավանանքային հատվածների համախմբման (համագործակցության) ձեվերը Եվ մեխանիզմները Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
266
34
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան

Հայության դավանանքային շերտերի ուսումնասիրության հիմնական նպատակներից մեկն ազգային ներուժի համախմբման (կոնսոլիդացիայի) արդյունավետ մեխանիզմների վերհանումն է։ Խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքի համար, որին նետված մարտահրավերներին դիմակայելը ենթադրում է համազգային ջանքերի համատեղում։ Արտերկրի հայ համայնքներում Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև արդյունավետ փոխգործակցության միջավայրի ստեղծումը վճռական նշանակություն ունի այդ համայնքների պահպանման և զարգացման համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Одной из основных целей изучения конфессиональных сегментов Армянства является выявление эффективных механизмов сплочения (консолидации) национального потенциала. Вопрос актуален, в частности, для Диаспоры, которой для противостояния множеству брошенных ей вызовов необходимо совмещение общенациональных усилий. Создание эффективной среды сотрудничества между Армянской Апостольской, Католической и Евангелической церквами в армянских общинах зарубежья имеет решающее значение для сохранения и развития этих общин.

Текст научной работы на тему «Հայության դավանանքային հատվածների համախմբման (համագործակցության) ձեվերը Եվ մեխանիզմները»

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՎԱՆԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ (ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ) ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Արեստակես Սիմավռրյան', Վահրամ Հավան"

Հայության դավանանքային շերտերի ուսումնասիրության հիմնական նպատակներից մեկն ազգային ներուժի համախմբման (կոնսոլիդացիայի) արդյունավետ մեխանիզմների վերհանումն է։ Խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքի համար, որին նետված մարտահրավերներին դիմակայելը ենթադրում է համազգային ջանքերի համատեղում։ Արտերկրի հայ համայնքներում Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև արդյունավետ փոխգործակցության միջավայրի ստեղծումը վճռական նշանակություն ունի այդ համայնքների պահպանման և զարգացման համար։

Սփյուռքում միջդավանական համերաշխության ուղիների վերհանման խնդիրն ունի տեսական և գործնական հարթություններ։ Հետևաբար, ազգային ներուժի համախմբումն այս պարագայում ենթադրում է Հայության տարբեր դավանանքային հատվածների միավորման, նրանց մեկ միասնական ազգային դաշտ բերելու տեսական և գործնական արդյունավետ ուղիների մշակում և գործարկում։ Խնդիրն ունի երկու կողմ.

Հաւովածականության բացասում: Սա ենթադրում է Հայությանը տարբեր չափանիշներով (տվյալ դեպքում կրոնադավանանքային) առանձին հատվածների բաժանող և միմյանց հակադրող գաղափարների և գործոնների ժխտում կամ նվազագույնը դրանց մղումը երկրորդական պլան։

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար։

** «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ։

43

ԱՍիմավորյաե, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Միավորիչ գաղափարների և գործնական ուղիների մշակում և գործարկում: Սա ենթադրում է Հայության տարբեր դավանանքային հատվածների (հայ առաքելականներ, կաթողիկեներ և ավետարանականներ) համար միասնական ազգային հենքի վրա համախմբվելու տեսական և գործնական մեխանիզմների մշակում և գործարկում: Այդպիսի միավորիչ մեխանիզմների առկայության, առավել ևս դրանց աnաջեայեութ)աե պարագայում ազգային ներուժը ջլատող գործոններն ու գաղափարա-աշխար-հայացքային դրույթները նվազագույնը մղվում են երկրորդական պլան, ինչը լուրջ հիմք է Հայության տարբեր դավանանքային հատվածների միջև ազգային համերաշխության ու արդյունավետ փոխգործակցության մթնոլորտի ձևավորման համար: Այս հարցում օգտակար են ինչպես անցյալի փորձի վրա հիմնված տեսական ընդհանրացումները, այնպես էլ նորարարական մոտեցումները:

Ենթադրվում է, որ միավորիչ գաղափարների ու գործնական ուղիների մշակումն ու գործարկումը մեթոդաբանորեն պետք է հիմնվեն այն տեսական-աշխարհայացքային և գործնական հիմքերի զարգացման վրա, որոնք ապահովում են արտերկրի հայության տարբեր դավանանքային շերտերի ինտեգրումը: Հետևաբար, նպատակահարմար է խնդիրը դիտար-կել տեսական-աշխարհայացքային և գործնական հարթություններում:

Համախմբման, տեսական-աշխարհայացքային հիմքերը

Տեսական-աշխարհայացքային հարթությունում խնդիրը ենթադրում է այն գաղափարա-աշխարհայացքային հիմքերի առաջքաշումը և զարգացումը, որոնք փոխադարձ համերաշխություն են ապահովում Հայության տարբեր դավանանքային հատվածների միջև: Դիտարկումները ցույց են տալիս, որ այդ միավորիչ նշանակություն ունեցող տեսական-աշխարհայացքային հիմքերն են.

• ազգային բարձր ինքնագիտակցությունը,

• ընդհանուր քրիստոնեական կրոնը,

• աշխարհիկությունը:

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ա.Սիմավորյան, ՎՀովյան

Ազգային ինքնագիտակցության բարձրացում: Արդի աշխարհում կրոնական հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման կարևոր պոզիտիվ մեխանիզմներից է միևնույն ազգային ընդհանրությանը պատկանող տարբեր կրոնադավանանքային շերտերի մեջ ազգային ինքնագիտակցության բարձրացումը [1, էջ 29]։ Վերջինս ենթադրում է կրոնադավանան-քային պատկանելության փոխարեն ընդհանուր էթնիկ (ազգային) պատկանելության գիտակցության բարձրացում, այլ խոսքերով հայ առաքելականի, կաթողիկեի և ավետարանականի գիտակցությունում առաջին հերթին հայ, այլ ոչ թե առաքելական, կաթողիկե կամ ավետարանական լինելու զգացողության առաջմղում։ Դա ապահովելու համար անհրաժեշտ է

երկու քայլ։

Կրոնի (դավանանքի) և ազգության, կրոն (դավանանք) և ազգ հասկացությունների տարանջատում միմյանցից: 19-րդ դարի կեսերին հայ մեծ մտավորական, հրապարակախոս Ստ. Նազարյանցն առաջ է քաշում ազգ և կրոն հասկացությունների տարանջատման գաղափարները։ «Կրօնք ու ազգութիւն ջոկ ջոկ բաներ են։ ...Ազգութիւնը աշխարհային (աշխարհիկ-ԱՍ, ՎՀ. խորհուրդ ունի. մինչդեռ կրօնը գործ ունի ուղղակի մարդու խղճի եւ Աստուծոյ հետ։ Ուրեմն Լուսաւորչական, Կաթոլիկ եւ Բողոքական Հայերը միշտ մնում են արիւնակից եղբայրներ, մի ազգի որդիներ, մի լե-զուի կցորդներ, մի ազգային պատմութեան ժառանգ որդիներ... Կրօնով Հայերը կարող են միշտ տարբերուել միմեանցից եւ դրանից վնաս չկայ ազգութեան համար։ ...Ազգը միապէս պատկանում է ե ւ Լուսաւորչակա-նին, ե ւ Կաթոլիկին, ե ւ Բողոքականին» [2, էջ 172]։ Այսպիսով, կրոնի (դավանանքի) և ազգության տարանջատումը ենթադրում է, որ կրոնական (դավանանքային) պատկանելությունը դադարում է ազգային ինքնության չափանիշ լինելուց։

Կրոնականի (դավшեանքա]ինի) և ազգայինի հարաբերակցության մեջ ազգայինի գերակայություն: Կրոնականի նկատմամբ ազգայինի գերակայության գաղափարը նույնպես Հայության մեջ առաջացել է 19-րդ դարում կաթոլիկ և ավետարանական հարանվանությունների առաջացման հետ մեկտեղ։ Դրա գլխավոր խնդիրն էր մեղմել հայերի մեջ առաքելա-

45

ԱՍիմավորյաե, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

կան, կաթողիկե և ավետարանական տարաբաժանումն ու այդ հողի վրա ծագող առճակատումները փոխադարձ ընկալումներում։

Կրոնականի նկատմամբ ազգայինի գերակայության սկզբունքը հայ իրականության մեջ արտացոլվել է ինչպես գիտական և հրապարակախոսական գործերում, այնպես էլ գեղարվեստական ստեղծագործություններում։ 19-րդ դարի հայ մեծանուն մտավորական Րաֆֆին, անդրադառնալով ազգայինի և կրոնականի հարաբերակցության խնդրին, նշում է. «...Դավանությունների բազմատեսակությունը չի ոչնչացնում ազգային միությունը։ Միությունը պետք է որոնել այդ մասերի ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ» [3, էջ 292]։ Ինչ վերաբերում է գեղարվեստական ստեղծագործություններին, ապա այդ առումով նշանակալի է, օրինակ, 19-րդ դարի նշանավոր հայ ավետարանական գործիչներից մեկի վերապատվելի Գ.Մ. Շմավոնյանի «Սիրէ հայը» բանաստեղծությունը, որում հեղինակն իր ժողովրդի զավակներին փոխադարձ սիրո և հանդուրժողականության կոչ է անում անկախ ունեցվածքից, սոցիալական ծագումից ու կարգավիճակից և կրոեադավաեաբաեակաե աշխարհայացքից։ Բանաստեղծությունը հորդորում է.

Սիրէ Հայը թէ ըլւայ

Բողոքական, այլ կրօն,

Ըստ քո կարծեաց սնապաշտ,

Հերետիկոս, անկրօն։

Անունն է Հայ, պարտի քեզ Սիրել զնա Հայու պէս [2, էջ 369]։

Մեր օրերում տեսական-աշխարհայացքային հարթությունում լրատվամիջոցների և այլ քարոզչամիջոցների գործունեությունն այս տեսանկյունից պետք է հիմնվի ազգայինի, այլ ոչ թե կրոնականի շեշտադրման վրա։ Ազգային ընդհանուր պատկանելության գիտակցության առաջմղումն անձի իեքեաեույեացմաե մեջ երկրորդական պլան մղելով դավանանքային

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ա.Սիմավորյան, ՎՀովյան

պատկանելության զգացողությունը լուրջ հիմք կդառնա հայ առաքելականների, կաթողիկեների և ավետարանականների փոխհարաբերություններում դավանանքային հակասությունների և լարվածության մեղմացման համար։ Սա լրջորեն կնպաստի դավանանքային հիմքով մասնատված Հայության տարբեր հատվածների ազգային հիմքով մեկ ամբողջության մեջ միավորմանը։

Ընդհանուր կրոնական քրիստոնեական ինքնագիտակցության բարձրացում: Արդի հասարակություններում կրոնական հանդուրժողականության ապահովման մեկ այլ կարևոր մեխանիզմ է միևնույն կրոնին պատկանող տարբեր դավանանքային շերտերի գիտակցության մեջ դավա-նանքային տարբերությունների փոխարեն ընդհանուր կրոնական պատկանելության գիտակցության խթանումը [1, էջ 27-28]։ Սա ենթադրում է մարդկային գիտակցության մեջ կրոնական (տվյալ դեպքում քրիստոնեական) ինքնության առաջնայնացում դավանանքայինի համեմատ, որին պետք է տրվի երկրորդական նշանակություն։ 19-րդ դարի 20-ական թթ. Բազելյան միաբանության քարոզիչները, որոնք միսիոներական գործունեություն էին ծավալում Ռուսական կայսրությունում, ըստ ավետարանականների, քրիստոնյաների շրջանում քարոզչություն իրականացնելիս հետապնդում էին ոչ թե նրանց դավանափոխության, այլ զուտ Աստծո խոսքը տարածելու նպատակ, քանի որ «...մարդ ինչ եկեղեցու էլ պատկանելիս լինի կը փրկուի, եթէ սիրտն Աստուծոյ նուիրէ» [2, էջ 180]։

Կրոնական ընդհանրության գերակայության գաղափարը դավանան-քային տարբերությունների նկատմամբ նույնպես իր արտացոլումը գտել է գեղարվեստական երկերում։ Գ.Մ. Շմավոնյանի «Եղբայր ենք մենք» բանաստեղծությունն ընդգծում է.

Եղբայր ենք մենք մէկ հօր որդիք,

Չկայ մեր մէջ մեծ ու պզտիկ.

Մէկ ուսուցիչ ունինք Յիսուս,

Մէկ մեր հաւատք եւ մէկ մեր յոյս [2, էջ 369]։

47

ԱՍիմավորյաե, ՎՀովյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ներկայումս դավաեաեքայիե տարբերությունների համեմատ կրոնական ընդհանրության գերակայության առումով Սփյուռքի համայնքներից օրինակելի եե Մերձավոր Արևելքի հայ համայնքները։ Սիրիայի հայ համայնքում, օրինակ, ընդհանուր քրիստոնեական հավատի միջոցով առաքելական, կաթողիկե և ավետարանական հայերի միավորումը Դամասկոսի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, պատվելի Տաթև Պասմա-ճյաեի կողմից հիմնավորվում է հետևյալ կերպ. «Կարևորը հայ քրիստոնյա լինելն է: ...Վերջում, երբ Աստծու մոտ գնանք, չի հարցնելու ավետարաեա-

ռ ռ

կա ե ես, թե առաքելական» [4, էջ 33, 34]:

Դավաեաեքայիե տարբերությունները երկրորդական պլան մղելն ավելի հաջող է ստացվում ազգային և կրոնական ըեդհաերություեեերի համակցված կարևորմամբ, երբ անձի ինքնագիտակցության կամ դիմա-ցիեի ընկալման մեջ միաժամանակ առաջնային նշանակություն եե ձեռք բերում ինքնության ազգային և կրոնական բաղադրիչները: «Լուսաւոր-չակաե Հայը դառնալով Բողոքական,- գրում է Ստ. Նազարյաեցը 19-րդ դարում,- մնում է մեր եղբայրը թէ ազգաբար եւ թէ քրիստոեէաբար: Ազգա-բար այն պատճառաւ, որ Բողոքական դարձած Հայի մէջ փոխուած չէ հայկական արիւեը, իսկ քրիստոեէաբար այն պատճառաւ, որ Քրիստոս Բողոքականի ալ պատկանում է, Լուսավորչականի ալ» [2, էջ 172]:

Աշխարհիկություե: Օգտվելով այն իրողությունից, որ մեր օրերում մեծ տարածում ստացած աշխարհիկություեը, երկրորդական պլան մղելով կրոեադավաեաբաեակաե խնդիրներն աշխարհիկ գործերի համեմատությամբ, զգալիորեն մեղմացնում է այդ հիմքով լարվածությունն ու առճա-կատմաե հնարավորությունները, անհրաժեշտ է Սփյուռքի հայ համայնքներում որպես ազգային համախմբման գործիք խթաեել աշխարհիկ ինստիտուտների ստեղծումն ու կայացումը: Այս խնդիրը ներկայումս հրատապ է արտերկրի հայ համայնքների համար, քանի որ, չնայած արդի հասարակություններում տիրապետող աշխարհիկությաե ոգուն, կրոնական կառույցները (եկեղեցիներ) Սփյուռքում, թերևս, իներցիայի ուժով շարունակում եե իրենց գերակայությունը պայմանավորված այն հանգամանքով, որ ազգային պետության բացակայության տևական ժամաեակահատ-

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ա.Սիմավորյան, ՎՀովյան

վածի (մի քանի դար) ընթացքում հոգևոր կառույցներն եե (հիմնականում Հայ Առաքելական եկեղեցին) իրենց վրա վերցրել պետական շատ գործառույթներ:

Ներկայումս, սակայն, հոգևոր-եկեղեցական կառույցների գերակայությունը համայնքային կյանքում որոշակի հիմք է կրոեադավաեաեքայիե առումով Սփյուռքի հայ համայնքների հատվածավորման համար, որի հետևանքով ջլատվում է ազգային ներուժը:

Խնդիրը չի վերաբերում միայն առաքելական, կաթողիկե, ավետարանական տարանջատմանը: Կրոնական հարթությունում ազգային ներուժի ջլատմանը նպաստում են նաև առանձին հարանվանությունների ներսում ծագող խնդիրները: Օրինակ, 1863թ. Ազգային սահմանադրության ընդունումից հետո Անտիոքում Սսի կաթողիկոսության, Կ.Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունների միջև ծավալված մրցակցությունն ու պայքարը իրենց ազդեցությունն ուժեղացնելու համար, մեծ հարված հասցրին Հայ Առաքելական եկեղեցուն [5, էջ 124-125]: «Հայ Եկեղեցին, իր անտարբերու-թեամբ եւ ներքին հակամարտութիւններով,- գրում է Հ.Չոլաքյանը,- հայ ժողովուրդը օտարադաւանութեան մղելու ազդակներէն մէկն էր մա-նաւանդ Անտիոքի շրջանին մէջ» [5, էջ 135):

Մեր օրերում նման կնճիռ կա Դամասկոսի հայ համայնքում: Այստեղ 1956թ. եկեղեցական տագնապից հետո թեմական հարցն (Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմը պատկանում է Մայր աթոռ Ս. Էջմիած-

ռ ռ

նի ն, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը) անառողջ մրցակցության պատճառ է դարձել տեղի հայ հասարակական շրջանակների համար համայնքային ներուժի ջլատման պատճառ հանդիսանալով: Մինչ հնչակյան, ռամկավար, բարեգործական և կոմունիստական շրջանակներն ունեն էջմիածնական, դաշնակցական շրջանակներն ունեն անթիլիասա-կան կողմնորոշում: Խնդիրն այնքան սուր է, որ դաշնակցական շրջանակները բոյկոտում են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի (որը ներքին կարգով նշանակվում է Էջմիածնից) հովանավորությամբ կազմակերպվող միջոցառումները: Անգամ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը նշվում է անջատ [4, էջ 17-18]:

49

ԱՍիմավորյաե, ՎՀովյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հիշյալ մարտահրավերը չեզոքացնելու համար նպատակահարմար է օգտվել արդի դարաշրջանում տիրապետող աշխարհիկության ոգուց և խթանել աշխարհիկ կառույցների և ինստիտուտների ստեղծումն ու ակտիվ գործունեությունը, որոնք որպես ազգային (համազգային) կառույցներ, իրենց գործունեության ծիրում կներառեն Հայության բոլոր (այդ թվում կրոեադավաեաեքայիե) հատվածներին դառնալով ազգային համախմբման արդյունավետ միջոցներ։ Այդպիսի աշխարհիկ կառույցներ կարող են լինել Սփյուռքում գործող հայ ավանդական կուսակցությունները (ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ), բարեգործական կառույցները (ՀԲԸՄ, ՀՕՄ և այլն), մարզական և մշակութային միությունները (ՀՄԸՄ, Համազգային հայ կրթական և մշակութային միություն և այլն), համայնքային կառույցները (կոմիտեներ և այլն), կրթական հաստատությունները, լրատվամիջոցները և այլն։ Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի աշխարհիկ կառույցների գործունեության մեջ հայերն ընդգրկվում են անկախ իրենց դավանանքային պատկանելությունից։ Միաժամանակ, դրանց գործունեության դաշտը տարածվում է բոլոր հայերի վրա կրկին անկախ դավանանքային պատկանելությունից։ Այս հանգամանքները լուրջ հիմք են հանդիսանում առաքելական, կաթողիկե և ավետարանական հայերին միասնական գործունեության դաշտ բերելու և այդ կերպ ազգային հիմքով (ոչ կրոնական, աշխարհիկ երանգավորմամբ) նրանց մեկ ամբողջության մեջ ինտեգրելու համար։ Ժամանակին, ինչպես նշում է Հակոբ Չոլաքյանը, Սիրիայի հայ համայնքում հայկական կուսակցությունների գործունեությունը, իր ծիրում ներառելով Հայության բոլոր, այդ թվում նաև կրոեադավաեաեքայիե հատվածներին, մեծապես նպաստեց նրանց ընդհանուր ազգային ինքնագիտակցության վերելքին։ «Ս.Դ.Հ.Կ.ն էր,- գրում է հեղինակը,- որ ամէնէն առաջ ազգային գիտակցութիւն եւ ապրում արթնցուց դաւանական խնդիրներով այնքան բաժան-բաժան եղած ու իրարու դէմ թշնամական զգացումներ տածող համագիւղացիներու մէջ։ Այդ գիւղերուն մէջ կուսակցութեան անդամ էին հայ քահանան, կաթոլիկ վարդապետը, բողոքական քարոզիչն ու պատուելին, եւ նոյնիսկ լատին օտարազգի հայրը ...» [5, էջ 151]։

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԱՍիմավորյան, ՎՀովյան

Կրթական հաստատությունների վերաբերյալ ժամանակին Րաֆֆիե նշում էր. «... Ժամանակ է ձեռք առնել դպրոցը, որպես մի նոր կապ մեր և մեզանից օտարացած ազգայինների մեջ, որպես մի նոր ավազան, ուր հայ-կաթոլիկը, հայ-մահմեդականը և հայ-բողոքականը կմկրտվեն նոր հոգով և նոր կյանքով և կդրոշմվեն ազգայնության անունով. դրանով միայն կարող ենք միացնել մեզ հետ մեր եղբայրներին, որ բաժանեց եկեղեցու ավազանը...» [6, էջ 57]: Կարծես մեծանուն հայ մտավորականի խոսքերին ականջալուր օրինակ, Քեսապում 1910թ. տարբեր դավանանքների ներկայացուցիչ երիտասարդների նախաձեռնությամբ հիմնվում է Քեսապի Ուսումնա-սիրաց Միությունը, որը որոշում է «կրթութեան ու դաստիարակութեան հիմնական գիծն ու նպատակը դարձնել ազգայինը եւ ոչ յարանուանա-կանը, միացնել գիւղերու մէջ գոյութիւն ունեցող մէկէ աւելի դպրոցները ու յարանուանական իշխանութիւնները հեռացնել կրթական գործերը վարելու իրաւասութենէն» [7, էջ 79-80]:

Աշխարհիկ կառույցների շարքում, որոնց գործառնությունը միավո-րիչ ազդեցություն է ունենում Հայության տարբեր դավանանքային շերտերի համար, առանցքային դեր պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ-ն որպես համայն Հայության պետություն պետք է իր գործառնությունը տարածի ոչ միայն Հայության հիմնական դավանանքային հատվածի հայ առաքելականների, այլև մյուս կրոեադավաեաեքայիե հատվածների (կաթողիկե, ավետարանական) վրա: Այլ պետություններում ՀՀ դեսպանությունները տեղի հայ համայնքների հետ հարաբերություններում իրենց գործունեության ծիրում պետք է ներառեն ոչ միայն հայ առաքելականներին, այլև կաթողիկեներին ու ավետարանականներին: Այս առումով օրինակելի է Սիրիայում ՀՀ դեսպանությունը, որի կազմակերպած միջոցառումներին հրավիրվում են ինչպես Հայ Առաքելական, այնպես էլ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները: Այդ կերպ «դեսպանությունը փորձում է միավորիչ դեր կատարել, համախմբել համայնքը Հայաստանի դրոշի, Հայրենիքի, Հայության գաղափարի շուրջ» [4, էջ 22]:

Նման քաղաքականությամբ ՀՀ-ն որպես համազգային աշխարհիկ կառույց կկարողանա աշխարհիկության սկզբունքով միավորել Հայության

51

Ա.Սիմավորյաե, ՎՀովյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

տարբեր կրոեադավաեաեքայիե հատվածներին և արտերկրի հայ համայնքների համար լինել ազգային միասնության խորհրդանիշ, ազգային միասեություեե ապահովող համազգային, աշխարհիկ գործուն ինստիտուտ։ ՀՀ նախագահ Ս.Սարգսյաեի ԱՄՆ-ում 2008թ. սեպտեմբերի 24-իե ունեցած ելույթի 21-րդ դարում հայ ինքնությանը վերաբերող հատվածն ուղենշում է այս ասպարեզում ՀՀ պետական մարմինների քաղաքականությունը. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Աեգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը (ընդգծումը մերն է), սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը' պարզապես հայ է: Հայկական ինքնությունը չպետք է սահմանափակվի ինքն իր «ճշմարիտ» հատվածի մեջ ու պարփակվի' փորձելով պահպանել ինքնամփոփ անաղարտությունը: Հարատևման բանալին բազմազանությունն է, իսկ բնության անաղարտ տեսակները դատապարտված են» [8]:

Համախմբման գործնական հիմքերը

Ինչ վերաբերում է Սփյուռքի հայ համայնքների տարբեր դավաեաեքայիե շերտերի օրգանական միասեություեե ապահովող գործնական ուղիներին, ապա այս հարցում գլխավոր խնդիրն է կարևորել կյանքի այն բնագավառները, որոնք ապահովում են լայն համագործակցություն հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական հարաեվաեություեեերի ներկայացուցիչների միջև: «Մեր աղոթքը նույնն է, նույնն են մեր պայքարը, վտանգները ...» [9, էջ 5]: Հայ Կաթողիկե եկեղեցու մերօրյա նշանավոր դեմքերից Անդրանիկ վարդապետ Կռաեյաեի կարգախոսի արժեք ձեռք բերած սույն արտահայտությունը լավագույն ուղեեիշ-բաեաձևե է հայ առաքելականներին, կաթողիկեներին և ավետարաեակաեեերիե համագործակցության դաշտ բերելու համար: Սփյուռքի հայ համայնքների տարբեր դավաեաեքայիե շերտերի համագործակցությունը, որով երևում և ամրապնդվում է

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԱՍիմավորյաե, ՎՀովյան

նրանց օրգանական միասնությունը, պետք է հիմնված լինի ընդհանուր նպատակների ու խնդիրների լուծման վրա։

Արտերկրի հայության դավանանքային շերտերի համար համագործակցության դաշտ ապահովող գործնական կյանքի հիմնական բնագավառներն են.

• հայապահպանությունը,

• տվյալ երկրի հասարակական-քաղաքական միջավայրով պայմանավորված մարտահրավերներին դիմագրավումը,

• պայքարը համազգային խնդիրների (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Արցախյան հիմնահարց և այլն) լուծման համար։

Հայապահպանստյան: Հայկական սփյուռքի բոլոր համայնքների վրա դամոկլյան սրի նման կախված է ձուլման սպառնալիքը։ Արտերկրում հաստատված հայությունը, արագ թե դանդաղ, ինտեգրվում է տեղի սոցիո-մշակութային միջավայրին, ինչը ցավալիորեն զուգորդվում է ազգային ինքնության բաղադրիչների լեզվի, ազգային մշակույթին հաղորդակցության, ազգային ինքնագիտակցության կորստի հետ։ Հետևաբար, Սփյուռքի հայ համայնքների ազգային նկարագրի պահպանումը պահանջում է համազգային ջանքերի համատեղում ընդհանուր նպատակի հայապահպա-նության շուրջ, ինչը, ի թիվս այլ բաների, ենթադրում է նաև հայ առաքելականների, կաթողիկեների և ավետարանականների համագործակցություն կրթության (ազգային լեզվի պահպանում), մշակույթի (ազգային մշակույթին հայ համայնքին հաղորդակից դարձնելը) և այլ բնագավառներում։ Հ.Չոլաքյանը, խոսելով 19-րդ դարի վերջի իրադրության մասին, նկատում է, որ ազգային կրթության և դաստիարակության հարցն անհրաժեշտություն էր «...բոլոր հայոց համար, ի նչ համայնքի ալ պատկանած ըլլային անոնք» [5, էջ 151]։

Տվյալ երկրի հասարակական-քաղաքական միջավայրով պայմանավորված մարտահրավերներին դիմակայում Յուրաքանչյուր երկիր կամ տարածաշրջան, որտեղ կան հայ համայնքներ, ունի իրեն յուրահատուկ

53

ԱՍիմավորյաե, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

սոցիալ-քաղաքակաե միջավայր: Որոշ երկրեերում այդ միջավայրը մարտահրավերներ է ծնում հայ համայնքների անվտանգության համար։ Մերձավոր Արևելքի երկրներում, օրինակ, այդպիսի լուրջ մարտահրավերներ են հայատյացությունը (Թուրքիա), իսլամական արմատականությունը (Իրաք, Իրան և այլն), ահաբեկչությունը (Իրաք, Պաղեստին և այլն), քաղաքացիական կռիվները (Լիբանան), պատերազմները արաբա-իսրայելա-կան (Սիրիա, Լիբանան, Իսրայել և այլն), իրաք-իրանյան (Իրաք, Իրան), ամերիկա-իրաքյան (Իրաք), ներքաղաքական ցնցումները (Եգիպտոս, Սիրիա և այլն)։ Կամ, օրինակ, Ռուսաստանի հայ համայնքը հետխորհրդային շրջանում կանգնեց այդ երկրի հասարակական-քաղաքական միջավայրով պայմանավորված այնպիսի լուրջ մարտահրավերների առջև, ինչպիսիք են ներքաղաքական ցնցումներն ու անկայունությունը, ահաբեկչությունը, այլատյացությունը և այլն։

Հայ համայնքների անվտանգությանը սպառնացող նման մարտահրավերների առկայության պայմաններում հատվածականությունը (այդ թվում նաև դավանանքային հողի վրա) մեծ շռայլություն կլինի։ Մասնատե-լով Հայության ներուժը այն վերջինիս ավելի խոցելի կդարձնի տարատեսակ սպառնալիքների առջև։ Ընդհակառակը այդպիսի մարտահրավերներին դիմակայումը կրկին պահանջում է համազգային ջանքերի համատեղում, ինչը նշանակում է նաև հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքների համագործակցություն։

Պայքար համազգային խնդիրների (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Արցախյան հիմնահարցի և այլև) լուծման համար: Հանուն համազգային խնդիրների լուծման համատեղ պայքարը լավագույն համագործակցության դաշտն է Հայության տարբեր դավանանքային հատվածների համար։ Որպես այդպիսիք հիմնականում հանդես են գալիս երկուսը Արցախյան հիմնահարցը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար պայքարը։ Այս երկու խնդիրները, համախմբիչ դեր խաղալով հատկապես սփյուռքահայության կյանքում, անգամ ազգային ինքնության բաղադրիչներ են։ «Կարելի է ասել, որ պատմական ինքնագիտակցության այդ երկու սյուները

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԱՍիմավորյաե, ՎՀովյան

համախմբում եե ողջ հայությանը, մարմնավորում հայկական ազգային գիտակցության հիմքերը։ Որոշակի իմաստով այդպիսի համախմբմամբ է սկսվում հայերի ազգային իեքեաեույեակաեացումը» [10, էջ 254]։ Հայոց ցեղասպանության պատմական հիշողության առնչությամբ ազգագրագետ Հ.Մարությանը նկատում է. «...Էթնիկ ընդհանրության կամ ազգի անդամների միջև կիսվող հիշողությունը հանդես է գալիս իբրև դրանց անդամներին կապող, նրանց հարաբերություններն ու գործողությունները կառուցող միջոց» [11, էջ 9]։

Սփյուռքի հայ համայնքների տարբեր դավանանքային շերտերին միավորող և նրանց միջև սերտ համագործակցություն ապահովող գործոններից մեկն էլ համատեղ պայքարն է համազգային խնդիրների Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման և այլ հիմնախնդիրների լուծման համար, քանի որ դրանք այն հարցերն են, որոնք ընդհանուր են Հայության բոլոր (սոցիալական, կրոնա-դավանանքային և այլն) շերտերի համար։

Սիջդավաևակաև համագործակցության ձևերը և մակայւդակները

Սփյուռքի հայության դավանանքային տարբեր շերտերի միջև համագործակցությունը կարող է իրականացվել երկու մակարդակով.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• Անհատական, երբ միմյանց հետ համագործակցում են տարբեր դավանանքներ ներկայացնող (առաքելական, կաթողիկե, ավետարանական) առանձին անձինք։

• Իեստիտուցիnեալ, երբ տարբեր դավանանքային շերտերի համագործակցությունը տեղի է ունենում նրանց ինստիտուցիոնալ կառույցների միջոցով։

Անհատական մակարդակով համագործակցությունը կարող է դրսևորվել հետևյալ հիմնական ձևերով.

• Համազգային և աշխարհիկ կառույցների գործունեության մեջ տարբեր դավանանքներ ներկայացնող անհատ հայերի ընդգրկվածով

55

Ա.Սիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

թյուե: Որպես այդպիսի կառույցներ կարող եե հանդես գալ հայկական ավանդական կուսակցությունները (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ), համազգային բարեգործական, մշակութային և այլ միությունները (ՀԲԸՄ, Համազգային հայ կրթական և մշակութային միություն և այլն), համայնքային կառույցները, լրատվամիջոցները, մարզական ակումբ-ները և այլն: Օրինակ ՀԲԸՄ ազգային համախմբիչ դերի մասին Հ.Չոլաքյանը գրում է. «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միու-թեան ներկայութիւնը Անտիոքի շրջանի միւս գիւղերուն պարագային, ինչպէս Քեսապ, բարերար դեր ունեցած է տարբեր համայնքներու զաւակները նոյն մասնաճիւղին մէջ առնելու եւ անոնց մէջ ազգային դաստիարակութեան ընդհանուր նկրտումներ ապահովելու տեսակէ-տէն: Հայ լուսաւորչականին հետ նոյն մասնաճիւղին մէջ մտած են նաեւ բողոքականը, կաթողիկէն եւ նոյնիսկ լատինը» [5, էջ 187]:

• Համազգային և աշխարհիկ միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը տարրեր դավանանքային շերտեր ներկայացնող անհատ հայերի մասնակցություն: Այդպիսի միջոցառումների շարքում գլխավոր տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա ապրիլքսանչորսյան միջոցառումները: Բացի ցեղասպանության զոհերի ոգեկոչումից, Հայության դա-վանանքային շերտերին համախմբող միջոցառումներ կարող են լինել նաև գիտաժողովները, ցուցահանդեսները, բողոքի ակցիաները և այլն, որոնց կարող են մասնակցել առաքելական, կաթողիկե և ավետարանական հայերը:

Իեստիտուցիnեալ մակարդակով միջդավանական համագործակցությունը կարող է դրսևորվել հետևյալ հիմնական ձևերով.

• Համատեղ կաոույցնեըի ստեղծում և գործարկում: Այս հարցում փայլուն օրինակ են Մերձավոր Արևելքի հայ համայնքները, որտեղ տարբեր հարանվանությունների կողմից ստեղծվել և ղեկավարվում են սոցիալական, կրթական, առողջապահական և այլ հաստատություններ: Որպես օրինակ կարելի է վկայակոչել Ազունիեի առողջարանը

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ա.Սիմավորյան, ՎՀովյան

Լիբանանում, որը հիմնադրվել և ղեկավարվում է Հայ Առաքելական և Ավետարանական եկեղեցիների կողմից [12, էջ 56-57]։

• Համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում Բացի ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններից, որ համատեղ կազմակերպում և իրականացնում են Սփյուռքի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները, միջդավանական համագործակցության սույն ձևը կարող է ընդգրկել նաև համատեղ գիտաժողովների, այլ հասարակական միջոցառումների կազմակերպումը և իրականացումը։ Համագործակցության սույն ձևը կարևոր է հատկապես ընդհանուր խնդիրների (քաղաքական, սոցիալական, կրթական և այլ բնույթի) լուծման համար համատեղ պայքարի տեսանկյունից։ 2006թ. օգոստոսին, օրինակ, Լիբանանի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները հանդես եկան համատեղ հայտարարությամբ ընդդեմ այդ երկրում թուրքական խաղաղապահ ուժերի տեղակայման1։

• Մեկ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին մյուսների մասնակցություն: Այսպիսի համագործակցության ուշագրավ օրինակներից է Անթիլիասում 2008թ. հունվարին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երևանի Մատենադարանի համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովը «Կիլիկյան Հայաստանի մշակույթը» խորագրով, որին մասնակցեցին նաև Լիբանանի Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները1 2։

• Համազգային միջոցառումներին երեք հարանվանությունների մասնակցություն: Սփյուռքում այդպիսի համազգային միջոցառումներ կարող են դիտվել ՀՀ նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տվյալ երկիր։ Այցերի ընթացքում հայկական երեք եկեղեցիները, ի դեմս իրենց առաջնորդների կամ ներկայացուցիչնե-

1 Армяне Ливана против включения турецких сил в состав миротворческого контингента http://www.regnum.ru/news/690305.html

2 Ливанские эскизы http://aniv.ru/view.php?numer=16&st=2

57

Ա.Սիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

րի, կարող եե ուղեկցել ՀՀ նախագահին և ներկա գտնվել վերջինիս մասնակցությամբ անցկացվող միջոցառումներին։ Դա ոչ միայն կխորհրդանշի Հայության դավանանքային շերտերի միասնականությունն ազգային հենքի վրա, այլև կընդգծի ՀՀ որպես համայն Հայության պետության և Հայությանը համախմբող կառույցի, դերը։ Օրինակ, 2010թ. մարտի 22-24-ը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի Սիրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այդ երկրի երեք հայկական դավանանքային համայնքների առաջնորդներն ուղեկցում էին նախագահին և համատեղ մասնակցում նախատեսված միջոցառումներին [13, էջ 50]։

• Համազգային կառույցներում իեստիտուցիnեալ մակարդակով ներ-կա]ացվшծությnւե: Սփյուռքի հայ համայնքներում ինստիտուցիոնալ մակարդակով միջդավանական համագործակցությանը մեծապես կնպաստեր նաև Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների ընդգրկվածությունը համազգային կառույցների կառավարման և գործունեության մեջ։ Փայլուն օրինակ է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են ինչպես Հայ Առաքելական եկեղեցին, այնպես էլ Հայ Ավետարանական և Կաթողիկե եկեղեցիները1։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս Թարմունին և Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ, վերապատվելի Ռընե Լևոնյանը2։

Համագործակցության սույն մոդելը կարելի է տարածել նաև Սփյուռքում գործող համազգային կառույցների, դրանց տեղական մասնաճյուղերի, ինչպես նաև արտերկրի տարբեր հայ համայնքների ղեկավար մարմինների (օրինակ Ռուսաստանի հայերի միության) վրա։

http://www.himnadram.org/index.php?lang=2&id=46 Նույն տեղում։

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԱՍիմավորյաե, ՎՀովյան

Ամփոփում

Այսպիսով, ազգային բարձր ինքնագիտակցությունը, ընդհանուր քրիստոնեական կրոնը և աշխարհիկությունն այն տեսական-աշխարհայացքային հիմքերն են, որոնք փոխադարձ հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ են ապահովում Հայության տարբեր դավանանքային հատվածների միջև։ Հետևաբար, Սփյուռքի հայ համայնքներում ազգային համախմբումը, ի թիվս այլ գործոնների, ենթադրում է նաև սույն տեսական-աշխարհայացքային հիմքերի առաջմղում։

Միաժամանակ, հայապահպանությունը, տվյալ երկրի հասարակա-կան-քաղաքական մթնոլորտով պայմանավորված մարտահրավերներին դիմակայումը, ինչպես նաև համազգային խնդիրների լուծման նպատակով համատեղ պայքարը գործնական կյանքի այն բնագավառներն են, որոնք համագործակցության լայն հորիզոններ են ապահովում Սփյուռքի հայության տարբեր դավանանքային շերտերի միջև։

Արտերկրի հայ առաքելականների, կաթողիկեների և ավետարանականների ակտիվ համագործակցությունն այդ բնագավառներում նախ ավելի արդյունավետ կդարձնի ընդհանուր խնդիրների լուծման համար պայքարը։ Փորձը ցույց է տվել, որ հայկական երեք դավանանքային համայնքների համատեղ ջանքերը տալիս են ցանկալի արդյունք։ Այսպես, օրինակ, Սիրիայում ժամանակին (1970-ական թթ.) Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները համատեղ ջանքերով կարողացան հասնել նրան, որ հայկական դպրոցներում թույլատրվի հայերենի ուսուցումը, ինչպես նաև կրոնագիտությունը դասավանդվի հայերենով [13, էջ 51]։ Ի դեպ, Սիրիայի ազգային փոքրամասնություններից հայերը միակն են, որ օգտվում են նման արտոնությունից [4, էջ 15]։

Մյուս կողմից միջդավանական համագործակցությունը կնպաստի սփյուռքահայության կրոեադավաեաեքայիե շերտերի միասնականության ամրապնդմանը լուրջ հիմք և խթան հանդիսանալով հայ համայնքների օրգանական ամբողջականության ապահովման համար։

59

ԱՍիմավորյաե, ՎՀովյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Միջդավաեակաե համագործակցության թվարկված ձևերե այս կամ այե կերպ առկա եե Սփյուռքի համայեքեերում: Դրաեց զարգացմաե կա-րևորություեե ըեդգծելով միաժամաեակ հարկ եեք համարում հաեդես գալ իեստիտուցիոեալ մակարդակով համագործակցությաե եոր ձևի առաջարկությամբ, որե է Հայ Աոաքելակաե, Կաթողիկե և Ավետարաեակաե եկեղե-ցիեերի գործուեեություեը համակարգող միջհարաեվաեակաե խորհրդի հիմեումը: Դա կարևոր քայլ կլիեեր Սփյուռքի հայ համայեքեերում իեստիտուցիոեալ մակարդակով տարբեր դավաեաեքայիե շերտերի համագոր-ծակցություեե ավելի արդյուեավետ և եպատակայիե դարձեելու ուղղությամբ: Այե մի կողմից ավելի արդյուեավետ և եպատակայիե կդարձեեր համատեղ ջաեքերը լիեելով հայկակաե երեք հարաեվաեություեեերի հա-մագործակցություեե ապահովող արդյուեավետ իեստիտուցիոեալ մեխա-եիզմ, մյուս կողմից կլիեեր իեստիտուցիոեալ մակարդակով հայկակաե երեք հարաեվաեություեեերի համագործակցությաե փայլուե ձև: Խորհրդում Հայ Առաքելակաե, Կաթողիկե և Ավետարաեակաե եկեղեցիեերը կարող եե եերկայացված լիեել կամ համամասեությաե սկզբուեքով (ըստ ըեդհաեուր հայ համայեքում իրեեց ուեեցած կշռի), կամ էլ հավասարապես: Միջդավաեակաե համագործակցությաե իեստիտուցիոեալացմաե մակարդակի բարձրացմաեը կեպաստեր և դրա արտահայտություեը կլիեեր համակարգող խորհրդի կաեոեադրությաե ըեդուեումը:

Դեկտեմբեր, 2011թ.

Աղբյուրեեր և գրակաեություե

1. ԱՍիմավորյաե, Վ.Հովյաե, Կրոեակաե հաեդուրժողակաեություեը արդի հասա-րակություեում, Գլոբուս Ազգայիե աեվտաեգություե, 2011, թիվ 1:

2. Կ.Ատաեալեաե, Յուշարձաե հայ աւետարաեակաեաց եւ աւետարաեակաե եկեղեցւոյ, Ֆրեզեո, 1952:

3. Րաֆֆի, Ի եչ կապ կա մեր և Տաճկաստաեի հայերի մեջ, Երկերի ժողովածու, հ. 11, Երևաե, 1991:

4. ԱՓաշայաե, Դամասկոսի հայ համայեքը. եերկաե և հեռաեկարը, «Նորավաեք» ԳԿՀ տեղեկագիր, 2008թ., թիվ 23:

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԱՍիմավորյաե, ՎՀովաե

5. Յ.Չոլաքեաե, Աետիոքի մերձակա] Ռուճի հովիտի հայերը, Անթիլիաս, 2006:

6. Րաֆֆի, Ի նչ վերանորոգություններ պետք են Տաճկական Հայաստանին, Երկերի ժողովածու, հ. 11, Երևան, 1991։

7. Յակռբ ՉոԼաքեան, Քեսապ, Ա. հատոր (տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչու-թիւն, պատմութիւն, տնտեսութիւն), Հալէպ, 1995:

8. «Երկիր», 25 սեպտ., 2008:

9. Ա-ՍիմՆսվորան, Ջավախահայության դավանանքային վիճակի ուսումնասիրություն, Ա. ԱիմՆսվորան, Վտավան, Ջավախահայության որոշ հիմեախեդիրեեր. ջավախահայության դավանանքային և տեղեկատվական վիճակի ուսումնասիրություն, Ե., 2009:

10. Г.А. Погосян, Современное армянское общество: особенности трансформации, М., Academia, 2005.

11. Հ.Մարռւթ]աե, Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում, Երևան, 2006:

12. Վ^տվան, Լիբանանի հայ բողոքական համայնքը, 21-րդ ԴԱՐ, 2010, թիվ 4:

13. Վ^տվան, Սիրիայի հայ ավետարանական համայնքը, Գլոբուս Ազգային անվտանգություն, 2010, թիվ 4:

61

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.