Научная статья на тему 'Հունաստանի հայ համայնքը'

Հունաստանի հայ համայնքը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
557
311
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
հունահայ համայնք / հայրենադարձություն / եկեղեցի / կապեր մայր հայրենիքի հետ / Հայ դատ / մարտահրավերներ և հնարավորություններ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վահրամ Հովյան

Հունաստանի հայ համայնքը ներառում է հայկական հոգևոր-մշակութային, հասա-րակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ ներկապնակն ու բազմազանու-թյունը։ Այստեղ առկա են Հայության քաղաքական, հոգևոր, սոցիալական գրեթե բո-լոր շերտերն իրենց կառույցներով։ Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազա-նությունը երևում է հիմնականում երեք՝ սոցիալական, քաղաքական և հոգևոր հար-թություններում, որոնց էլ անդրադարձ է կատարվում հոդվածում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ARMENIAN COMMUNITY OF GREECE

The Armenian community of Greece incorporates almost the whole rich gamut and variety of Armenian cultural, spiritual, public and political life. Almost all political, spiritual and social layers of Armeniancy are present here along with their structures. The internal diversity of the Armenian community in Greece can be seen mostly in three dimensions – social, political and spiritual, and the article reviews these dimensions.

Текст научной работы на тему «Հունաստանի հայ համայնքը»

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

ՎահրամՀովան

Բանալի բաոեր հուևահայ համայնք, հայրենադարձություն, եկեղեցի, կապեր մայր հայրենիքի հետ, Հայ դատ, մարտահրավերներ և հնարավորություններ:

Թվաքաեակը և սփռվածություեը

Պայմանավորված տարատեսակ գործոններով Հունաստանի հայ համայնքի թվաքանակը 20-րդ դարում պարբերաբար ենթարկվել է տատանումների: 1923թ. այն հասավ գագաթնակետին (120 հազ. մարդ) կապված դեռևս 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածների, 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության և հույն-թուրքական պատերազմի (1919-22թթ.) հետևանքով հազարավոր հայերի դեպի այդ երկիր զանգվածային գաղթի հետ:

Հետագայում, սակայն, նկատվել է հայ բնակչության արտահոսք Հունաստանից ինչպես Խորհրդային Հայաստան, այնպես էլ եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ:

Դեպի Խորհրդային Հայաստան գաղթը պայմանավորված էր հայրենադարձության քաղաքականությամբ, որին ակտիվ և ոգևորված մասնակցություն ունեցավ Հունաստանի հայ համայնքը: Միայն 1946թ. Հունաստանից Հայաստան ներգաղթեց մոտ 5 հազ. հայ1: Ընդհանուր առմամբ 1924-27թթ., 1932-33թթ. և 1946-47թթ. Մեծ հայրենադարձության տարիներին Խորհրդային Հայաստանի ճամփան բռնեցին մոտ 60 հազ. հունաստանաբնակ հայեր* 1 2:

Իսկ դեպի եվրոպական ավելի զարգացած երկրներ և ԱՄՆ հունահա-յերի գաղթը պայմանավորված էր սոցիալ-տնտեսական գործոններով: Ներ-

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ:

1 Մարզպան Համլեւռ, 1946-1948թթ. հայրենադարձության աշխարհագրությունը և ժողովրդագրությունը, «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, Լիմուշ, 2009, էջ 54 (48-54):

2 «Հայ սփյուռք» հանրագիտարան, խմբագիր Այվագյան Հ. և ուր., Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, 2003, էջ 370:

94

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ՎՀովան

կայումս էլ, թեև Հունաստանը անդամակցում է Եվրոպական միությանը, սակայն նրա տնտեսությունը լավագույններից չէ Եվրոպայում։ Վերջին շրջանում Հունաստանում բռնկված տնտեսական ճգնաժամը, որն իր հետ բերեց նաև կառավարական ճգնաժամ, դրա վառ ապացույցներից մեկն է։ Այդ պատճառով հունահայ համայնքի ներկայացուցիչներն այժմ ավելի բարեկեցիկ և ապահով կյանքի ակնկալիքով փորձում են գաղթել դեպի եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ։

Սրան զուգահեռ վերջին երկու տասնամյակում Հայաստանի անկա-խացմամբ, պատերազմով, երկրաշարժով, շրջափակմամբ և այլ բարդություններով պայմանավորված մեծ թվով հայերի արտագաղթի ալիքը, ի թիվս այլ երկրների, ուղղվել է նաև Հունաստան։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հունաստան գաղթած հայերի թիվը հաշվվում է մոտ 30-40 հազ.1։ Իսկ համաձայն որոշ տվյալների Հայաստանից դեպի Հունաստան գաղթի արդյունքում տեղի հայ համայնքի թվաքանակը մեծացել է մոտ 7 անգամ 1213 հազարից հասնելով 70-80 հազարի1 2։

Հունաստանի հայ համայնքը սփռված է երկրի տարբեր բնակավայրերում։ Ամենահայահոծ բնակավայրերը մայրաքաղաք Աթենքը և Սալոնիկն են, որտեղ հայերի թվաքանակը կազմում է համապատասխանաբար 10 հազ. և 11.5 հազ.։

Համայնքի այպի բնութագիրը

Լինելով Սփյուռքի ավանդական համայնքներից մեկը Հունաստանի հայ համայնքը ներառում է հայկական հոգևոր-մշակութային, հասարակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ ներկապնակն ու բազմազանությունը։ Այստեղ առկա են Հայության քաղաքական, հոգևոր, սոցիալական գրեթե բոլոր շերտերն իրենց կառույցներով։ Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազանությունը երևում է հիմնականում երեք սոցիալական, քաղաքական և հոգևոր հարթություններում։

Սոցիալական հարթությունում Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազանությունն ապահովող գործոն է համայնքի տարաբաժանումը

1 Badalyan Arevik, Greek Armenian Community: the struggle continues http://arevik.wordpress.com/2010/06/27/greek-armenian-community-the-struggle-continues/

2 Հունաստանի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, http://www.armenialiberty.org/content/article/2279357.html

95

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ավանդական և ժամանակակից սփյուռքերի: Ավանդական սփյուռքը կազմում են Հայոց ցեղասպանության հետևանքով և դրանից առաջ Հունաստան գաղթած հայերը։ Իսկ ժամանակակից սփյուռքի մեջ են մտնում 1990-ականներից Հայաստանից Հունաստան գաղթածները։ Ուշագրավ է, որ տեսակարար կշռի առումով ժամանակակից սփյուռքը գերազանցում է ավանդականին, որի թվաքանակը տարբեր հաշվարկներով ներկայումս կազմում է 13-15 հազ.։ Մնացյալ հատվածը կազմում են ժամանակակից սփյուռքի ներկայացուցիչները։ Ընդ որում, եթե ավանդականի պարագայում նկատվում է թվաքանակի նվազման միտում, ապա ժամանակակից սփյուռքում թվաքանակի ավելացման միտումը շարունակվում է, քանի որ թեկուզ ոչ նախկին տեմպերով, սակայն շարունակվում է Հայաստանից բնակչության արտահոսքը դեպի Հունաստան։

Քաղաքական առումով Հունաստանում շարունակում են գործել հայկական ավանդական երեք կուսակցություններից երկուսը ՀՅԴ-ն (Հայ հեղափոխական դաշնակցություն) և ՌԱԿ-ը (Ռամկավար ազատական կուսակցություն)։ Այդ երկու ավանդական կուսակցությունների գործունեությունն ապահովում է Հունաստանի հայ համայնքում գաղափարաքաղաքական դաշտի բազմազանությունը ազգային սոցիալիստական (ի դեմս ՀՅԴ-ի) և ազատական (ի դեմս ՌԱԿ-ի)։ Որպես քաղաքական մարմին համայնքում իր ուրույն տեղն ունի նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը։

Հոգևոր բազմազանության առումով, թեև Հունաստանի հայ համայնքի գերակշիռ մեծամասնությունը կազմում են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, սակայն նրանց կողքին, թեկուզ սահմանափակ քանակությամբ, գոյակցում են նաև կաթողիկե և ավետարանական դավանանքի հետևորդ հայերը։ Վերջիններիս թվաքանակը կազմում է մի քանի հարյուրական։

Հունաստանի հայ համայնքում ներկայումս գործում են 10 Հայ Առաքելական և 2-ական Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներ։ Եթե առաքելական հայերը, մայրաքաղաք Աթենքից բացի, սփռված են նաև Հունաստանի այլ քաղաքներում ու բնակավայրերում, ապա կաթողիկե և ավետարանական հայերը կենտրոնացած են հիմնականում Աթենքում։

Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև հարաբերությունները կառուցվում են հիմնականում հանդուրժողականու-

96

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ՎՀովան

թյան և համագործակցության հիման վրա: Դավանանքային հողի վրա առճա-կատման դրսևորումներ համենայն դեպս հայտնի չեն։

Համայնքային կառույցները

Հունաստանի հայ համայնքի կենսունակությունը պայմանավորված է նաև նրա կազմակերպվածությամբ, որն ապահովվում է համայնքային կառույցների գործունեությամբ։ Բացի ավանդական կուսակցություններից և հայկական երեք եկեղեցիներից (Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական), որոնց մասին խոսվեց վերևում, գործում են նաև այլ կառույցներ ու կազմակերպություններ։

Համայնքի ղեկավար կառույցներն են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը։ Ազգային առաջնորդարանը ներկայացնում է հայ համայնքը պետության առջև։

Հունաստանի հայ համայնքի մյուս կազմակերպչական կառույցները ծագման առումով կարելի է բաժանել երկու խմբի.

• Համահայկական կազմակերպությունների տեղական մասնաճյուղեր: Այնպիսի համազգային կառույցներ, ինչպիսիք են ՀԲԸՄ-ը (Հայկական բարեգործական ընդհանուր միություն), ՀՄԸՄ-ը (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայաստան համահայկական հիմնադրամը և այլն, ունեն Հունաստանի իրենց տեղական մասնաճյուղերը։

• Համայնքային կազմակերպություններ: Համահայկական կառույցների տեղական մասնաճյուղերի կողքին գործում են նաև համայնքային տարատեսակ կառույցներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական խմբերը. 1

1. Տեղեկատվական կառույցներ: Հունաստանում գործող հայկական տեղեկատվական կառույցները կազմում են տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները։ Տպագիր լրատվամիջոցներից գործում են «Ազատ օր», «Նոր աշխարհ», «Հայաստան» և այլ պարբերականները։

Պարբերական հրատարակություններին վերջին շրջանում, կապված գիտատեխնիկական առաջընթացի, մասնավորապես համացանցի լայն տարածման և կիրառման հետ, ավելացել են նաև էլեկտրոնային լրատվամիջոց-

97

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ները համացանցային կայքերը: Բացի Հայ Առաքելական եկեղեցու Հունա-հայոց թեմի կայքից (www.armchurch.am), ներկայումս գործում են նաև համայնքային կայքեր (www.armeniancommunity.gr, www.armenika.gr)։

Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներն արտացոլում են հայաս-տանյան, Հունաստանի հայ համայնքի, Սփյուռքի այլ համայնքների կյանքը, ինչպես նաև անդրադառնում են համազգային իրադարձություններին։

2 Կրթական հաստատություններ: Հունաստանի հայ համայնքում ավանդաբար գործել և շարունակում են գործել հայկական կրթական հաստատություններ, որոնցից նշանավոր են հատկապես Սոֆի և Լևոն Հակոբյան, Զավարյան, Գալփակյան վարժարանները։

3. Մշակութային կառույցներ: Որպես մշակութային կառույցներ նշանավոր են, օրինակ, «Հայաստան» կենտրոնը, «Արաքս» մշակութային միությունը և այլն։

4 Սոցիալական կառույցներ: Այսպիսի կառույցներից նշանավոր է, օրինակ, «Երևան» միության գործունեությունը, որը զբաղվում է Հունաստանի ռազմական ուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների կեցության խնդիրներով։ «Հայաստան» կենտրոնը նույնպես, բացի մշակութային գործունեությունից, ծավալում է ակտիվ հասարակական գործունեություն։

Մարտահրավերներ և հնարավորություններ

Հունաստանի հայ համայնքը Սփյուռքի մյուս համայնքների նման գտնվում է դրական և բացասական գործոնների ազդեցության ներքո։ Դրական են այն գործոնները, որոնք նպաստում են համայնքի ամրապնդմանը և բարձրացնում նրա կենսունակությունը։ Բացասական գործոնները նպաստում են համայնքի թուլացմանը։

Հունաստանի հայ համայնքի կյանքում ներկայումս բացասական գործոններ կամ մարտահրավերներ են հանդիսանում հետևյալները.

1. Տնտեսական ճգնաժամը, որը խթանում է հայերի արտագաղթն այդ

երկրից։

2. Թեմական խնդիրը Հայ Առաքելական եկեղեցու Հունահայոց թեմի պատկանելության հարցը, այն է թեմը պատկանում է Մայր աթոռ սուրբ

ռ ռ

Էջմիածնի ն, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։ 1920-ական

98

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Վ.Հովյան

թթ. ստեղծված Հունահայոց թեմը սկզբում գտնվում էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ենթակայության տակ։ Սակայն 1958թ. այն անցավ Անթիլիասի կաթողիկոսության ենթակայությանը։ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը չհամակերպվեց այդ իրավիճակի հետ և ստեղծեց իրեն ենթակա թեմական կառույցը։ Ներկայումս այդ երկու կառույցները շարունակում են գոյատևել և հավակնել համայնքի առաջնորդությանը։ Թեև այդ հանգամանքն անառողջ մրցակցության պատճառ է դառնում, սակայն առ այսօր չի հանգեցրել համայնքի պառակտմանը։

3. Լեզվի խնդիրը: Թեև Հունաստանում գործում են մի շարք հայկական կրթական հաստատություններ, այնուամենայնիվ, դատելով համայնքային կայքերի (www.armeniancommunity.gr, www.armenika.gr) հունալեզու լինելու հանգամանքից, կարելի է նշել, որ Հունաստանի հայ համայնքում նույնպես, ինչպես Սփյուռքի մյուս գաղթօջախներում1, հայոց լեզվի պահպանման խնդիրը լուրջ է։ Հայերի մի զգալի հատված չի տիրապետում մայրենի լեզվին։ Հունաստանի հայ համայնքում նույնպես ազգային ինքնության ատրիբուտների, այդ թվում նաև լեզվի կորուստն ընթանում է ակտիվորեն։

Որպես համայնքային կյանքի վրա դրական ազդող, այն աշխուժացնող գործոն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի ան-կախացումը 1991թ., Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը (1992թ.), Հունաստանում ՀՀ դեսպանության հիմնումը նոր լիցք հաղորդեցին Հունաստանի հայ համայնքի կենսունակությանը և աշխուժությանը։ Համայնքն իր թիկունքում սկսեց էլ ավելի շոշափելիորեն զգալ մայր հայրենիքի և պետության շունչն ու հովանավորությունը։ ՀՀ Սփյուռքի նախարարության հիմնադրմամբ (2008թ.) այս գործոնի ազդեցությունն էլ ավելի մեծացավ։

Հայաստանի Հանրապետության գործոնի ազդեցությունը հունահայ համայնքում կապված է ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության, Հայաստանի և Արցախի նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների հետ։ Թվարկված գործոնները համայնքի վրա թողնում են բարերար ազդեցություն, ինչպես, օրինակ.

1 Հովան Վահրամ, Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները, «Գլոբուս», 2014, թիվ 5, էջ 39-47։

99

Վ..Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

• Համայնքային կյանքի աշխուժացումը: ՀՀ դեսպանությունը տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ ակտիվություն է հաղորդում համայնքային կյանքին: Ուշագրավ էր, օրինակ, հայկական բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումը 2012թ. հունվարի 26-ին1:

• Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդումը: Հայաստանի անկախաց-մամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ Հայաստանի և Հունաստանի միջև ամրապնդվեց կապը Հունաստանի հայ համայնքի և մայր հայրենիքի միջև: Օրինակ Հունաստանի հայ համայնքը նույնպես ակտիվորեն ընդգրկված է և մասնակցում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին:

• Հայաստանից համակարգված և նպատակային օգնությունը: ՀՀ-ն որպես պետություն հիմնականում Սփյուռքի նախարարության միջոցով տարբեր կերպ նպաստում է Հունաստանի հայ համայնքի խնդիրների լուծմանը: Այս առումով կարևոր են դպրոցների համար դասագրքերի պատրաստումը և տրամադրումը, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և այլն:

Հայ համայնքը որպես գործոն

Հունաստանի հայ համայնքը, չնայած առկա դժվարություններին, նշանակալի գործոն է հանդիսանում Հայության և Հայաստանի համար: Համայնքը, լինելով Հայության անբաժանելի մասը, իր գործունեությամբ նպաստում է համազգային խնդիրների լուծմանը իր հնարավորությունները ծառայեցնելով համազգային նպատակներին: Այդ գործոնի պահպանումը և զարգացումը լուրջ նշանակություն ունեն Հայության ներուժի համար:

Հունաստանի հայ համայնքը որպես գործոն, Հայության կյանքում դիտարկվում է հետևյալ հարթություններում.

1. Քաղաքական: Հունաստանի հայ համայնքի որպես քաղաքական գործոնի, դերը կարևորվում է նրա պայքարով համազգային հիմնահարցերի1 2 լուծմանը նպաստելու համար: Այս խնդիրների լուծման ճանապարհը Հունաստանի հայ համայնքի համար լոբբիստական գործունեությունն է: Հայկա-

1 Հայոց բանակի կազմավորման տոնն Աթենքում, http://armchurch.gr/archive.php

2 Սիմավորյան Արեստակես, Հովան Վահրամ, Սփյուռքի գիտավերլուծական ներուժի անհատական հ ինստիտուցիոնալ մակարդակները, «21-րդ ԴԱՐ», 2014, թիվ 2, էջ 87-88:

100

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ՎՀովան

կան լոբբիստական գլխավոր կառույցը Հունաստանում ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն է: Դեռևս 1996թ. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի լոբբիստական ջան-քերի շնորհիվ Հունաստանի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սակայն հայ համայնքի համար պայքարը դրանով ավարտված չէ, քանի որ գլխավոր խնդիրը, այն է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և փոխհատուցումը, դեռևս լուծված չէ։ Այս ուղղությամբ էլ շարունակում է պայքարը Հունաստանի հայ համայնքը։ Մասնավորապես Թուրքիայի Եվրոպական միությանն անդամակցության խնդրում Եվրոպայի հայությունն ամեն կերպ փորձում է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը1։ Քանի որ Հունաստանը Եվրամիության անդամ է, նրա դիրքորոշումը վճռական նշանակություն ունի Թուրքիայի անդամակցության հարցում։ Հայ համայնքն ակտիվորեն աշխատում է Հունաստանի իշխանությունների հետ այս ուղղությամբ։ Այն լուրջ գործոն է ընտրությունների ժամանակ, և Հունաստանի քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել նրա դիրքորոշումը տարբեր, այդ թվում նաև արտաքին քաղաքական հարցերում1 2։

2014թ. սեպտեմբերին Հունաստանի հայ համայնքը հասավ նոր հաջողության Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում։ Հունաստանի խորհրդարանն օրենքով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումն այդ երկրի տարածքում3։

Հաջորդ կարևոր համազգային հարցը, որի լուծմանն են ուղղված Հունաստանի հայ համայնքի ջանքերը, արցախյան հիմնախնդիրն է։ Հունաստանի հայ համայնքը փորձում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և հայանպաստ կարգավորմանը։ Այս շրջանակներում ուշագրավ է 2009թ. Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի Հունաստան կատարած այցի ընթացքում Հունաստանի հայ համայնքի կազմակերպած բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի ռազմատենչության և հավակնությունների4։

1 Ходжаян Карине, Роль и значение Европейского Парламента в деятельности армянских организаций Диаспоры, «21-й ВЕК», 2014, № 1, с. 69-85.

2 Badalyan Arevik, նշվ. աշխ։

3 Հունաստանը դարձավ ԵՄ 2-րդ երկիրը, որը քրեականացրեց Հայոց ցեղասպանության հերքումը, http://www.mediamax.am/am/news/foreignpolicy/H549/

4 Տես Azeri President met with angry Armenian protesters in Greece http://www.panarmenian.net/eng/world/news/28661/

101

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

2. Տնտեսական: Համայնքը, չնայած տնտեսական ճգնաժամին, ակտիվորեն մասնակցում է նաև հայրենիքի օգնության ծրագրերին հիմնականում Հայաստան համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղի գործունեության միջոցով: Օրինակ 2011թ. հեռախոսամարաթոնի ընթացքում համայնքը հիմնադրամին նվիրաբերեց մոտ 35 հազ. եվրո1:

3. Քաղաքակրթական: Հունաստանի հայ համայնքն իր կազմակերպած տարատեսակ մշակութային միջոցառումներով ապահովում է հայկական քաղաքակրթության ներկայությունը Եվրոպայում և մասնավորապես Հունաստանում: Այս առումով նշանակալից է, օրինակ, 2011թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ դեսպանությունում բացված հայկական հնատիպ գրքերի և Հայաստանին վերաբերող վիմանկարների ցուցահանդեսը նվիրված հայկական տպագրության 500-ամյակին1 2:

Հոկտեմբեր, 2014թ.

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

ՎահրամՀովան

Ամփոփագիր

Հունաստանի հայ համայնքը ներառում է հայկական հոգևոր-մշակութային, հասա-րակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ ներկապնակն ու բազմազանությունը: Այստեղ առկա են Հայության քաղաքական, հոգևոր, սոցիալական գրեթե բոլոր շերտերն իրենց կառույցներով: Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազանությունը երևում է հիմնականում երեք սոցիալական, քաղաքական և հոգևոր հարթություններում, որոնց էլ անդրադարձ է կատարվում հոդվածում:

1 Панъевропейский телефонный марафон Всеармянского фонда «Айастан», зарегистрировал согласие абонентов пожертвовать 1 миллион 350 000 евро http://himnadram.org/index.php?id=23817&lang=3

2 Տես Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես http://www.tert.am/am/news/2011/12/29/ingreecearmenianembassy/

102

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ՎՀովան

АРМЯНСКАЯ ОБЩИНА ГРЕЦИИ Ваграм Овян

Резюме

Армянская община Греции охватывает практически всю палитру богатой духовнокультурной, общественно-политической жизни. Здесь представлены политические, духовные, социальные слои Армянства со своими структурами. Внутреннее разнообразие армянской общины Греции особенно заметно в трех сферах: социальной, политической и духовной, которые и рассматриваются в данной статье.

ARMENIAN COMMUNITY OF GREECE Vahram Hovyan

Resume

The Armenian community of Greece incorporates almost the whole rich gamut and variety of Armenian cultural, spiritual, public and political life. Almost all political, spiritual and social layers of Armeniancy are present here along with their structures. The internal diversity of the Armenian community in Greece can be seen mostly in three dimensions – social, political and spiritual, and the article reviews these dimensions.

103

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.