Научная статья на тему 'Եգիպտոսի հայ համայնքը'

Եգիպտոսի հայ համայնքը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
697
633
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
եգիպտահայ համայնք / համազգային կառույցներ / «արաբական գարուն» / արտագաղթ Եգիպտոսից / համեմատաբար բարենպաստ արդի պայմաններ։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վահրամ Հովյան

Հոդվածում համառոտ անդրադարձ է կատարվել եգիպտահայ համայնքին, նրա ան-ցյալին ու ներկային, համազգային կառույցներին ու նրանց գործունեությանը, Հայաս-տանի հետ եգիպտահայ համայնքի կապերին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ARMENIAN COMMUNITY OF EGYPT

The article provides a brief review on the Armenian community of Egypt, its past and present realities, pan-national structures in the country and their activities, as well as relations of the Egyptian Armenian community with Armenia.

Текст научной работы на тему «Եգիպտոսի հայ համայնքը»

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

ՎահրամՀովան

Բանալի բաոեր եգիպտահայ համայնք, համազգային կառույցներ, «արաբական գարուն», արտագաղթ Եգիպտոսից, համեմատաբար բարենպաստ արդի պայմաններ։

Պատմական ակնարկ

Թեև հայերը Եգիպտոսում հայտնվել են դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում, սակայն նրանց հոսքը դեպի այդ երկիր մեծ չափեր է ստացել 18-րդ դարի կեսից։ Պայմանավորված Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի համար աննպաստ պայմաններով, ինչպես նաև կրոնական ու ազգային հալածանքներով հայերը ստիպված բռնել են գաղթի ճանապարհը։ Նրանց գաղթի ուղղություններից մեկն էլ Եգիպտոսն էր, որտեղ տնտեսական պայմաններն ավելի բարենպաստ էին, չկար կրոնական և ազգային հալածանք և կար բարյացակամ վերաբերմունք հայերի նկատմամբ։

Հայերի գաղթը Եգիպտոս նշանակալի չափերի հասավ հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայկական կոտորածների և Ցեղասպանության ժամանակաշրջանում։ Այն շարունակվեց նաև հետցեղասպա-նական շրջանում, որի արդյունքը եղավ այդ երկրում հաստատված հայերի թվաքանակի շարունակական մեծացումը։ Այսպես, եթե մինչև 1917թ. Եգիպտոսի հայերի թիվը կազմում էր մոտ 17 հազար, ապա 1926-27թթ. այն կազմում էր 25-28 հազար։ Իսկ 1950-ական թթ. այդ երկրում հաստատված հայերի թվաքանակը հասավ իր առավելագույնին մոտ 60 հազար։

Եգիպտոսի հայ համայնքի ներուժը պատկերացնելու համար նպատակահարմար է խնդիրը դիտարկել երկու հարթության մեջ մարդկային և ինս-տիտուցիոնալ։

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ։

87

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

1. Մարդկային գործոն: Մարդկային գործոնը հաշվի առնելիս առաջնային նշանակություն է ստանում այն հարցը, թե ինչ նշանավոր գործիչներ է տվել Եգիպտոսի հայ համայնքն այդ երկրին, Սփյուռքին և Հայաստանին:

Եգիպտոսի հայ համայնքն այդ երկրին տվել է բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչներ: Եգիպտոսում տնտեսական գործունեություն են ծավալել հայազգի բազմաթիվ մեծահարուստ գործարարներ: Եգիպտոսի նշանավոր հայերից հիշատակության արժանի է հատկապես վարչապետ Նուբար Նուբարյանը (1878-79թթ., 1884-89թթ., 1894-95թթ.):

Եգիպտական հասարակության մեջ կյանքի տարբեր ոլորտներում (քաղաքական, հասարակական, տնտեսական) բազմաթիվ հայ անհատ նշանավոր գործիչների առկայությունը խոսում է ոչ միայն համայնքի ներուժի, այլև տեղի հասարակության մեջ վերջինիս սերտ ինտեգրվածության մասին:

Եգիպտահայ համայնքը Սփյուռքին նույնպես տվել է համազգային մակարդակով բազմաթիվ նշանավոր գործիչներ: Նրանց մեջ նշանավոր է հատկապես ազգային բարերար, հասարակական-քաղաքական գործիչ, ՀԲԸՄ հիմնադիր, Փարիզի Խաղաղության վեհաժողովում հայ ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը: Եգիպտահայ համայնքը տվել է ողջ Սփյուռքի մասշտաբով նշանավոր գործիչներ նաև գրականության, արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, գրող, երգիծաբան Երվանդ Օտյանը, գրող Վահան Թեքեյանը և այլք:

Եգիպտահայ համայնքի Հայաստանին տված նշանավոր գործիչների առումով նշենք, որ ծագումով եգիպտահայ էր Հայաստանի նշանավոր օպերային երգչուհի, «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանը:

2. Ինսւռիւռուցիոնալ գործոն: Ինստիտուցիոնալ գործոնը հաշվի առնելիս առաջնային նշանակություն է ստանում այն հարցը, թե ինչ համազգային կառույցներ են ստեղծվել և գործել Եգիպտոսում: Եգիպտահայ համայնքում են հիմնադրվել Սփյուռքի երկու նշանավոր համազգային կառույցներ, որոնք ցայսօր շարունակում են իրենց ազգանպաստ գործունեությունը (թեև վաղուց արդեն ոչ Եգիպտոսում): Այդ կառույցներից մեկը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) է, մյուսը Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (կրճատ Համազգային): ՀԲԸՄ-ն հիմնադրվել է Կահի-

88

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՎՀովան

րեում 1906թ.: Նրա կենտրոնական գրասենյակը Եգիպտոսում գործել է մինչև 1922թ.: Համազգայինը հիմնադրվել է 1928թ. կրկին Կահիրեում։ Նրա կենտրոնական գրասենյակը Եգիպտոսում գործել է մինչև 1947թ.։

20-րդ դարի կեսից, սակայն, սկսեց նկատվել Եգիպտոսից հայերի արտագաղթի միտում։ Դրան նպաստող հանգամանքներն էին այդ երկրի ոչ ժողովրդավարական վարչակարգը, պարբերաբար տեղի ունեցող ներքաղաքական ցնցումներն ու անկայունությունները, իսլամի որոշակի վերելքը (չնայած Եգիպտոսի աշխարհիկ պետություն լինելու հանգամանքին), կյանքի ավելի բարձր որակն ու բարենպաստ պայմաններն Արևմուտքի զարգացած երկրներում ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Սույն գործոնների ազդեցությամբ եգիպտահայությունը սկսեց գաղթել դեպի Արևմուտքի զարգացած երկրներ [1]1։

Թվարկված հանգամանքներին կարելի է ավելացնել նաև հայրենադարձությունը, ինչը պայմանավորված էր Խորհրդային Հայաստանի կողմից վարվող համապատասխան քաղաքականությամբ։ 1947-48թթ. մեծ հայրենադարձության ընթացքում Եգիպտոսից Հայաստան է գաղթել մոտ 4000 հայ [2]։

Արդյունքում 20-րդ դարի կեսից սկսած, Եգիպտոսի հայ համայնքի թվաքանակը սկսեց նվազման կայուն միտում արձանագրել։ Եթե 1960-ական թթ. Եգիպտոսի հայ համայնքի թվաքանակը կազմում էր 45 հազ. [3], 1974թ. այն կազմում էր մոտ 10 հազ. [4]։

Եգիպտոսի հայ համայնքի թվաքանակի նվազումն անխուսափելիորեն հանգեցրեց նրա ներուժի, ինչպես նաև եգիպտական հասարակության մեջ ինտեգրվածության աստիճանի նվազմանը։ 20-րդ դարի կեսից Եգիպտոսի քաղաքական-պետական համակարգում բարձրագույն դիրքերի հասած հայեր գրեթե չկան։ Տնտեսական ոլորտում նույնպես չկան խոշոր բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ։ Հայերը հիմնականում գործունեություն են ծավալում մանր և միջին բիզնեսում1 2։

1 Սույն երևույթը միայն Եգիպտոսի հայ համայնքին հատուկ չէր։ Այն ընդհանուր միտում էր ողջ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների համար (Լիբանան, Սիրիա, Իրան, Թուրքիա և այլն)։ Եվ այդ միտումը շարունակվում է առ այսօր։

2 Հարկ է նշել, որ հայերի տնտեսական թուլացումը Եգիպտոսում սկսվել է դեռևս 20-րդ դարի առաջին կեսին կապված երկու համաշխարհային պատերազմների, համաշխարհային տնտեսական ճգնաժամի, Եգիպտոսում ազգայնականության վերելքի հետ, ինչը դրսևորվում էր խտրական քաղաքականությամբ նաև տնտեսության բնագավառում։ Այս ամենի հետևանքով զգալիորեն թուլացել են հայ խոշոր ձեռնարկատերերի դիրքերն այդ երկրում։

89

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ներկայիսթվաքաեակը և սփովածություեը

Համաձայն պաշտոնական տվյալների Եգիպտոսի հայ համայնքի թվաքանա-կը ներկայումս կազմում է 6 հազ.1։ Հարկ է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Եգիպտոսում հայերը, ինչպես Միջին Արևելքի այլ երկրներում (Թուրքիա, Իրան, Լիբանան), ունեն ոչ թե ազգային, այլ կրոնական համայնքի կարգավիճակ։ Պաշտոնական վերոհիշյալ վեց հազար թվաքանակը վերաբերում է միայն հայ առաքելականներին։ Մինչդեռ հայ կաթողիկեները և ավետարանականները դուրս են մնում հաշվառումից։

Հայ կաթողիկեների թվաքանակը Եգիպտոսում կազմում է մոտ 1500 մարդ [5, էջ 42]։ Եգիպտոսում կա նաև հայ ավետարանականների փոքրաթիվ համայնք։ Հետևաբար, եթե հայ համայնքի թվաքանակի մեջ, բացի հայ առաքելականներից, ներառենք նաև հայ կաթողիկեներին և ավետարանականներին, ապա արժանահավատ է թվում նաև ոչ պաշտոնական աղբյուրների այն տեղեկությունը, համաձայն որի Եգիպտոսում հայերի թվաքանակը կազմում է 7-8 հազ.1 2:

Եգիպտոսում հայերն ավանդաբար կենտրոնացած են եղել երկու քաղաքներում Կահիրեում և Ալեքսանդրիայում։ Մայրաքաղաք Կահիրեն, այնուամենայնիվ, հանդիսանում է հայկական շատ ավելի խոշոր կենտրոն։ Այստեղի հայ համայնքը թե մարդկանց և թե կազմակերպչական կառույցների քանակով անհամեմատ գերակշռում է Ալեքսանդրիայի հայ համայնքին։

Կազմակերպչական կառույցները

Եգիպտոսում գործող հայկական կառույցները, ըստ պատկանելության, կարելի է բաժանել երկու մասի համազգային կառույցների Եգիպտոսի մասնաճյուղեր և տեղական Եգիպտոսի հայ համայնքի կողմից ստեղծված կառույցներ։

Սփյուռքում համազգային բնույթի կառույցներն ընդհանրապես, ըստ գործունեության ոլորտի, բաժանվում են մի քանի խմբերի քաղաքական, հոգևոր-եկեղեցական, բարեգործական, մշակութային, մարզական։

• Քաղաքական կառույցներ Եգիպտոսում հայկական ավանդական կուսակցությունները Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), Ռամ-

1 Հայերը Եգիպտոսում, http://egypt.mfa.am/hy/community-overview-eg/

2 Վերջին օրերի ցույցերն ավելի գոտեպնդեցին եգիպտահայերին, http://www.1in.am/196946.html

90

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՎՀովան

կավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատա-կան հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), չունեն պաշտոնական գրանցում։ Դրա փոխարեն նրանք այստեղ ներկայացված են իրենց ենթակա մշակութային և մարզական միությունների և մամուլի օրգանների միջոցով։ Եգիպտոսում ՀՅԴ մամուլի միջոցն է «Հուսաբեր»-ը, ՌԱԿ-ինը «Արև»-ը և ՍԴՀԿ-ինը «Ջահակիր»-ը։

• Հոգեոր-եկեղեցակաե կաոույցեեր: Եգիպտոսում գործում են երեք հայկական համազգային եկեղեցիներն էլ Հայ Առաքելական եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին և Հայ Ավետարանական եկեղեցին: Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը ենթակա է Մայր աթոռ Սուրբ Էջմիած-նին: Այստեղ գործում է հինգ Հայ Առաքելական եկեղեցի: Հայ Կաթողիկե եկեղեցին Եգիպտոսում ունի երեք եկեղեցի: Ինչ վերաբերում է հայ ավետարանական համայնքին, ապա հայ ավետարանականները փոքր քանակով բնակվում են Ալեքսանդրիայում: Այստեղ գործում է մեկ Հայ Ավետարանական եկեղեցի:

• Բարեգործական կաոույցեեր: Եգիպտոսում գործում են ՀԲԸՄ-ը և Հայ օգնության միությունը (ՀՕՄ) ի դեմս «Հայ կարիքի խաչ» կազմակերպության1:

• Մշակութային կաոույցեեր: Մշակութային բնույթի համազգային կազմակերպություններից Եգիպտոսում գործում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (Համազգային):

• Մարզական կաոույցեեր: Եգիպտոսում գործում է Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) ի դեմս «Արարատ» և «Նուբար» ակումբների:

Բացի համազգային կազմակերպությունների Եգիպտոսի մասնաճյուղերից, այստեղ գործում են տեղական հայ համայնքի կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպություններ: Դրանք են դպրոցները, լրատվամիջոցները, հասարակական-մշակութային միությունները և այլն: Եգիպտոսի հայկական դպրոցները երեքն են: Ինչ վերաբերում է մամուլի միջոցներին, ապա, բացի կուսակցական օրգաններ հանդիսացող վերն արդեն հիշատակված թերթերից, Եգիպտոսի հայ համայնքն ունի նաև ամենօրյա մեկժամանոց

1 Եգիպտոսի հայ համայնք, http://old1.hayernaysor.am/1360068671

91

Վ՛Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ռադիոժամ հայերեն լեզվով: Եգիպտոսում գործում են նաև հայկական հասարակական-մշակութային միություններ, ինչպես, օրինակ, «Տիգրան Երկաթ», Հայ գեղարվեստասիրաց միություն, «Հուսաբեր» մշակութային միություն և այլ կառույցներ։

Որոշ վերապահումներով Եգիպտոսում գործող հայկական կառույց կարելի է համարել նաև Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի կազմում 2007թ. դեկտեմբերի 13-ին բացված Հայագիտական կենտրոնը։ Այն հիմնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության և եգիպտահայ համայնքի ջանքե-րով, ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և եգիպտահայ կառույցների կողմից։ Հայագիտական կենտրոնն իրականացնում է ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական գործունեություն, կազմակերպում է միջազգային գիտաժողովներ, հրատարակում հայագիտական աշխատություններ, համագործակցում Հայաստանի գիտական կառույցների հետ։ Կենտրոնի հետաքրքրության ոլորտում են գտնվում հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայ-արաբական հարաբերությունները և այլն [5, էջ 39, 41-42]։

Հարկ է նշել, որ արտագաղթի հետևանքով Եգիպտոսի հայ համայնքի թվաքանակի նվազումը բացասական ազդեցություն է թողնում նաև համայնքային կառույցների վրա։ Վերջիններս դրա արդյունքում թուլանում են, իսկ երբեմն էլ փակվում։ Օրինակ արտագաղթի հետևանքով Կահիրեի երբեմնի հայ ավետարանական համայնքը գրեթե ամբողջությամբ սպառվել է, որի հետևանքով դադարել է գործել տեղի Հայ Ավետարանական եկեղեցին [6]։ Արդյունքում ներկայումս Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը սահմանափակվում է միայն Ալեքսանդրիայի փոքրաթիվ հայ ավետարանականներով և Իրաքի հայ ավետարանականների հետ միասին մտնում է Մերձավոր Արևելքի թույլ հայ ավետարանական համայնքների խմբի մեջ [7]։

Արդի դրությունը

Արդի փուլում հայ համայնքն իր սակավաթվության և թույլ ներուժի հետևանքով լուրջ գործոն չէ Եգիպտոսի կյանքի քաղաքական և այլ բնագավառներում։

Դրանով էր պայմանավորված այն, որ 2011 թվականից արաբական երկրների կյանքը փոթորկած «արաբական գարունը» Եգիպտոսի հայ համայնքի վրա էական ազդեցություն չունեցավ։ Վերջինս չէր մասնակցում այդ իրադարձություններին գտնվելով չեզոք դիրքերում։ Միակ ազդեցությունն

92

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՎՀովան

այն էր, որ Եգիպտոսի ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով ընկավ նաև եգիպտաբնակ հայերի բարեկեցության մակարդակը։ Մասնավորապես, Ազգային առաջնորդարանը դժվարությունների հանդիպեց իրեն պատկանող հողային կալվածքների վաճառքից և վարձակալությունից հասանելիք գումարները ստանալու հարցում1։

Հայ համայնքի համար մտահոգիչ հանգամանք էին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո «Մուսուլման եղբայրներ» կուսակցության իշխանության գալը և նրա առաջնորդ Մուհամեդ Մուր-սիի Եգիպտոսի նոր նախագահ ընտրվելը։ «Մուսուլման եղբայրների» իշխանությունը կարող էր նշանավորվել Եգիպտոսում արմատական իսլամի վերելքով, որը կարող էր ստանալ հակաքրիստոնեական բնույթ և դրսևորվել քրիստոնյաների նկատմամբ հալածանքների և խտրականության քաղաքականությամբ։ Դրա նախանշաններն արդեն երևում էին Մուհամեդ Մուրսիի կառավարման կարճ ժամանակահատվածում։ Սակայն Եգիպտոսում տեղի ունեցած նոր հեղաշրջման արդյունքում Մուհամեդ Մուրսիի հեռացումը իշխանությունից (2013թ. հուլիսի 3-ին) և այդ երկրում հարաբերական կայունության հաստատումը փարատեցին այդ մտահոգությունները, քանի որ իշխանության եկած նոր ուժերն առաջնորդվում են անկախ կրոնական տարբերություններից օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով։

Ներկայումս Եգիպտոսի հայ համայնքի գործունեությունը հիմնականում սահմանափակվում է համայնքային կյանքով, համահայկական միջոցառումներին մասնակցությամբ և Հայաստանի հետ կապերով։

Համայնքային կյանքը կազմակերպվում է.

• մշակութային և մարզական միությունների կողմից կազմակերպվող միջոցառումներով,

• հայկական կառույցներում տարբեր միջոցառումների գրքերի շնորհանդեսների, ավարտական հանդեսների և այլնի կազմակերպմամբ1 2,

1 «Համոզուած եմ իմ տարած աշխատանքով, եթէ նոյնիսկ տարակարծութինն կը ծագէր» - Գէորգ Երզնկացեան (Հարցազրոյց), http://egypt.mfa.am/hy/events/item/20n/12/08/kokointerview/

2 Տե ս, օրինակ, Մելքոնեան մանկապարտէզի ամավերջի հանդէսը' բովանդակալից եւ ներկայանալի, http://egypt.mfa.am/hy/events/item/2012/05/26/Melkoniankg/;

ՀԲԸՄ Գահիրէ կը պատուէ «Տեղեկատու» ամսագրի նախորդ խմբագրին, http://egypt.mfa.am/hy/events/item/2012/05/13/HGBUhonoringAraxy/

93

Վ.Հովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

• համազգային տոների Հայաստանի անկախության տոնի (սեպտեմբերի 21), Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա (ապրիլի 24) և այլնի նշմամբ1։

Համայնքային կյանքի աշխուժացմանն իր նպաստն է բերում Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը նախաձեռնելով տարբեր միջոցառումներ և աջակցելով շատերի իրականացմանը1 2։

Համազգային միջոցառումներից եգիպտահայ համայնքը մասնակցում է Հայրենիք-Սփյուռք համաժողովներին, Համահայկական խաղերին, համահայկական մշակութային փառատոներին, համահայկական համաժողովներին և այլն։ Օրինակ եգիպտահայ թերթերի և հայկական ռադիոժամի ներկայացուցիչները մասնակցում են Հայ լրագրողների համաժողովներին։ Հայաստանի հետ կապերը դրսևորվում են.

• եգիպտահայ աշակերտների ուսման նպատակով Հայաստան այցե-լությամբ,

• եգիպտահայ դպրոցների մանկավարժների մասնակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին,

• եգիպտահայ պատանիների մասնակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող «Արի տուն» ծրագրին,

• եգիպտահայ մշակութային միությունների մասնակցությամբ Հայաստանում կազմակերպվող մշակութային ձեռնարկներին և այլն։

Հոկտեմբեր, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հովան Վ, Հայկական սփյուռքի փոխակերպումը. մարտահրավերներ և հնարավորություններ, «Գլոբուս», 2013թ., թիվ 5, էջ 43-47։

2. Ավագյան Քնարիկ, Հայրենադարձության կազմակերպման նախապայմանները և գործընթացը Եգիպտոսում (1947-1948թթ.) (Եգիպտահայ Գառնիկ Սվազլյանի ներգաղ-

1 Տե ս, օրինակ, Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելից, http://egypt.mfa.am/hy/news/item/2013/04/24/genocide98/

2 Տե ս, օրինակ, Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառում Կահիրեի Ռոթարի ակումբում, http://egypt.mfa.am/hy/news/item/2013/04/22/rotarygenocide/; «Սումգայիթ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրություն ՀՀ դեսպանությունում, http://egypt.mfa.am/hy/news/item/2013/03/18/sumgaitdocumentary/

94

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՎՀովյան

թի գաղափարախոսության դասերը), «1946-1948թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, Լիմուշ, 2009, էջ 137-138։

3. Գասպարյաե Ս, Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Երևան, 1962, էջ 246։

4. «Հա] սփյուռք» հանրագիտարան, խմբագիր Այվազյան Հ. և ուր., Երևան, 2003, էջ 154:

5. Դաեիելյաե ԷԼ, Հայաստան-Եգիպտոս. հայագիտական կամուրջ, «Գլոբուս. ազգային անվտանգություն», 2011, թիվ 1:

6. Հովան Վ, Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը, «Գլոբուս. ազգային անվտանգություն», 2011, թիվ 3, էջ 44:

7. Հովան Վ, Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները, «21-րդ ԴԱՐ», 2012, թիվ 4, էջ 98-99:

ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎահրամՀովան

Ամփոփագիր

Հոդվածում համառոտ անդրադարձ է կատարվել եգիպտահայ համայնքին, նրա անցյալին ու ներկային, համազգային կառույցներին ու նրանց գործունեությանը, Հայաստանի հետ եգիպտահայ համայնքի կապերին:

АРМЯНСКАЯ ОБЩИНА ЕГИПТА Ваграм Овян

Резюме

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В статье вкратце представляется армянская община Египта, ее прошлое и настоящее, общинные структуры и их деятельность, связи с Арменией.

ARMENIAN COMMUNITY OF EGYPT Vahram Hovyan

Resume

The article provides a brief review on the Armenian community of Egypt, its past and present realities, pan-national structures in the country and their activities, as well as relations of the Egyptian Armenian community with Armenia.

95

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.