Научная статья на тему 'Հհ դերը Սփյուռքի հայապահպանության գործում'

Հհ դերը Սփյուռքի հայապահպանության գործում Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
1242
316
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
Սփյուռք / Հայաստան / համայնքներ / ինքնություն / մշակույթ / լե- զու / արևմտահայերեն / դպրոց

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Ստալ Սարդարյան

Սփյուռքում հայ ինքնության բաղադրիչների պահպանմանը Հայաստանը նպաս-տում է այնտեղ մշակութային կյանքի աշխուժացմամբ՝ համերգների, ցուցահանդես-ների, փառատոների և այլ միջոցառումների հովանավորմամբ և համատեղ կազմա-կերպմամբ, հայագիտական հետազոտություններին աջակցությամբ, արտերկրումհայագիտական կենտրոնների հիմնմամբ և աջակցությամբ, համահայկական միջո-ցառումների կազմակերպմամբ, արտասահմանում հայկական հոգևոր-մշակութայինժառանգության պահպանմանն ու զարգացմանն աջակցությամբ, դեպի Հայաստանսփյուռքահայ երիտասարդների այցելությունների կազմակերպմամբ, վիրտուալկրթօջախների հիմնադրմանն աջակցությամբ։ Արևմտահայերենի պահպանմանհարցում կարևոր նշանակություն ունեն դրա կանոնակարգումը, Սփյուռքի դպրոց-ների համար մանկավարժական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը։Կարելի է մտածել նաև ՀՀ-ում արևմտահայերենին պետական լեզվի կարգավիճակշնորհելու մասին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ROLE OF THE REPUBLIC OF ARMENIA IN PRESERVING THE ARMENIAN IDENTITY IN THE DIASPORA

Armenia contributes to preserving the components of Armenian identity by boosting the cultural life through sponsorship and joint organization of concerts, exhibitions, festivals and other events, support of Armenian Studies, establishment of and support to centers for Armenian Studies abroad, organization of pan-Armenian events, preservation and development of Armenian spiritual and cultural legacy in foreign countries, organization of young Diaspora Armenians’ visits to Armenia, creation of virtual educational portals. In preservation of the Western Armenian language, the important factors include its regulation, training and professional development of teachers for the schools in Diaspora. The idea of assigning a status of national language to Western Armenian in the Republic of Armenia is another food for thought.

Текст научной работы на тему «Հհ դերը Սփյուռքի հայապահպանության գործում»

ՀՀ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈԻԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Սւռալ Սարդարյաե"

Բանալի բաոեր Սփյուռք, Հայաստան, համայնքներ, ինքնություն, մշակույթ, լեզու, արևմտահայերեն, դպրոց:

Ազգային ինքնության պահպանման պայքարի հարցում Հայաստանը միշտ էլ թիկունք է կանգնել Սփյուռքին, քանի որ միշտ էլ շահագրգռված է եղել ուժեղ Սփյուռքի պահպանմամբ: Իսկ ուժեղ Սփյուռք, առանց ազգային ինքնության պահպանման, հնարավոր չէ: Հետևաբար, Հայաստանն անում է ամեն ինչ Սփյուռքում հայոց լեզվի, հայկական մշակույթի, կենցաղի, ազգային հիշողության և գիտակցության պահպանման համար:

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքում հայ ինքնության պահպանման գործն այստեղ դրվեց որակապես նոր մակարդակի վրա: Իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության հիմնադրմամբ (2008թ. հոկտեմբերի 1) այդ գործը ստացավ էլ ավելի կազմակերպված և համակարգված բնույթ:

Հայաստանի կողմից Սփյուռքում ազգային ինքնության պահպանմանն աջակցության հիմնական եղանակներն են.

• Սփյուռքի դպրոցների համար մանկավարժական կադրերի պատրաստումը

• Սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման դասընթացները

• Տարբեր մշակութային միջոցառումների (համերգներ, ցուցահանդեսներ, փառատոներ և այլն) հովանավորումը կամ համատեղ կազմակերպումը Սփյուռքում:

• Աջակցությունը Սփյուռքում հայագիտական հետազոտությունների իրականացմանը:

՚ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ:

75

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

• Արտերկրում (հիմնականում աշխարհի տարբեր երկրների համալսարաններում) հայագիտական կենտրոնների հիմնումը և դրանց աջակցությունը ֆինանսապես։

• Համահայկական միջոցառումների կազմակերպումը։

• Աջակցությունն արտերկրում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

• Սփյուռքահայերի, հատկապես երիտասարդների Հայաստան այցելու-թյունների կազմակերպումը։

• Աջակցությունը վիրտուալ կրթօջախների և կրթական ծրագրերի հիմնմանը։

Սփյուռքի դպրոցների համար մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման վերաբերյալ մանրամասն կխոսենք ստորև լեզվի խնդիրների առնչությամբ։ Մինչ այդ համառոտակի անդրադառնանք Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանի կողմից գործադրված ջանքերի մյուս եղանակներին։

Սփյուռքում հայագիտական հետազոտություններին նպաստելու առումով, օրինակ, Հայաստանն աջակցում է արտասահմանյան առաջատար հայագիտական կենտրոններում տարբեր հետազոտությունների իրականացմանը և հրատարակմանը։ Սփյուռքի նախարարությունը հովանավորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Ընդհանուր Աթոռակալի տեղապահ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և Ոսկան Մխիթարյանի հեղինակած «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» արժեքավոր հետազոտությունը1։

Սփյուռքում հայագիտական կենտրոնների հիմնման և դրանց ֆինանսական աջակցության առումով, օրինակ, 2007թ. ՀՀ և Սփյուռքի ջանքերով հայագիտական կենտրոն է հիմնվել Կահիրեի համալսարանում1 2։

1 Հակոբյան Հ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայագիտության հիմնախնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»։ Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 83։

2 Դաեիեյյան է.Լ, Հայաստան - Եգիպտոս. հայագիտական կամուրջ, «Գլոբուս. ազգային անվտանգություն», թիվ 1, 2011, էջ 39:

76

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ս Սարդարան

Ինչ վերաբերում է համազգային միջոցառումների կազմակերպմանը, ապա այդպիսիք են Համահայկական խաղերը, Հայրենիք-Սփյուռք համաժողովները, տարբեր մասնագիտական ոլորտներում' բժիշկների, ճարտարապետների, իրավաբանների, հայագետների համահայկական համաժողովները։

Առաջին Համահայկական խաղերն անցկացվել են 1999թ. Երևանում։ Հետագայում նույնպես Երևանում անցկացվել են Համահայկական խաղեր։ Հայաստան այցելությունը և որոշ ժամանակ հայրենիքում ապրելը (թեկուզ սպորտային նպատակներով) լրացուցիչ խթան են հանդիսանում այլ երկրնե-րում ապրող հայերի մեջ ազգային ինքնության պահպանման համար։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Համահայկական խաղերի ժամանակ Հայաստան ժամանած սփյուռքահայերի համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր, ինչը նշանակում է, որ Հայաստան ժամանած սփյուռքահայերը, բացի մարզական միջոցառումներին մասնակցելուց, հաղորդակցվում են նաև հայրենի մշակույթին և բնաշխարհին, ծանոթանում հայրենիքում բնակվող իրենց հայրենակիցներին։ Ասել է թե կենդանի շփումը Հայաստանի և սփյուռքահայերի միջև լուրջ լիցք է տալիս Սփյուռքում ազգային ինքնության պահպանմանը։ Համահայկական խաղերի անցկացման վայրի հետ կապված միօրինակությունը հաղթահարելու նպատակով հետագայում կարելի է այդ խաղերը, բացի Երևանից, կազմակերպել նաև ՀՀ և ԼՂՀ այլ քաղաքներում։ Ի դեպ, Համահայկական խաղերը կարելի է կազմակերպել ինչպես մեկ, այնպես էլ միաժամանակ տարբեր քաղաքներում։

Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին, ապա դրանց լայնորեն մասնակցում են Սփյուռքի գրեթե բոլոր համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչները, դրանցում քննարկվում են համազգային նշանակություն ունեցող հարցեր։ Ավանդաբար Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովները գումարվում են սեպտեմբեր ամսին Երևանում։ Առաջին այդպիսի խորհրդաժողովը նույնպես անցկացվել է 1999թ.։ Ներկայումս արդեն անցկացվել է այդպիսի 5 խորհրդաժողով։ Վերջինը' հինգերորդը, անցկացվեց 2014թ. սեպտեմբերի 19-20-ը1։

1 Тигранян С, Форум «Армения-Диаспора»: мы сильны единством, Ноев ковчег, Октябрь (16-31) 2014 года, с. 15.

77

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ինչ վերաբերում է տարբեր մասնագիտությունների գծով համահայկական համաժողովների կազմակերպմանը, ապա առ այսօր կազմակերպվել են հայ բժիշկների, ճարտարապետների, իրավաբանների, հայագետների, քաղաքագետների, միջազգայնագետների, լրագրողների և այլ բնագավառների մասնագետների բազմաթիվ համահայկական խորհրդաժողովներ։ 2012թ. նոյեմբերի 19-20-ը Երևանում կազմակերպվեց Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը' <21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով1։ 2013թ. հոկտեմբերի 17-19-ը Երևանում անցկացվեց Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը' «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» թեմայով1 2։ Տարբեր մասնագիտությունների գծով համահայկական համաժողովները նույնպես ավանդաբար անցկացվում են Հայաստանում։

Արտերկրում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի հատկապես գրական ժառանգության և արխիվային փաստաթղթերի պահպանումը։ Ժամանակակից աշխարհում գրական ժառանգության և արխիվային փաստաթղթերի պահպանման նպատակով լայնորեն կիրառվում է դրանց թվայնացումը։ Չթվայնացման պայմաններում հին ժամանակներից եկող գրական ժառանգությունը (ձեռագրեր, հնատիպ գրքեր և այլն), որքան էլ լավ պահպանվեն, միևնույն է, ժամանակի ընթացքում ենթարկվում են ինչպես բնական մաշվածության, այնպես էլ արտակարգ իրավիճակներից (հրդեհներ, երկրաշարժեր, պատերազմներ) բխող ոչնչացումի։ Դրա ապացույցը 2015թ. հունվարի 30-ին Մոսկվայի առաջատար գրադարաններից մեկում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանում բռնկված հրդեհն էր, որի արդյունքում կրակին և ավերածությանը զոհ գնացին հսկայական քանակությամբ բարձրարժեք և հազվագյուտ գրքեր3։ Մեկ այլ սահմռկեցուցիչ փաստ է Մոսուլի կենտրոնական գրադարանի հրդեհումը «Իսլամական

1 Տես Մեկնարկեց «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով համաժողովը,

http://www.tert.am/am/news/2012/11/19/21-dari-martahraver-hamajoghov/634494

2 http://www.armin.am/am/news/77

3 Пожар в библиотеке ИНИОН в Москве, http://www.interfax.ru/photo/2110

78

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ս. Սարդարյան

պետություն» կազմակերպության ծայրահեղականների կողմից 2015թ. փետրվարին, որի հետևանքով կրակի ճարակ դարձան մոտ տասը հազար գրքեր ու հին ձեռագրեր1։ Արդ, ելնելով արտերկրում հայկական գրական ժառանգության պահպանման հրամայականից' ՀՀ-ն հսկայական միջոցներ է հատկացրել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում և Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանում հայագիտական արժեք ներկայացնող հազարավոր ձեռագրերի, հնատիպ գրքերի, արխիվային նյութերի թվայնացման և հրատարակման համար1 2։

Դեպի Հայաստան սփյուռքահայերի, հատկապես երիտասարդների այցելությունների կազմակերպման տեսանկյունից առանցքային է հատկապես ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից 2009 թվականից իրականացվող ամենամյա «Արի տուն» ծրագիրը, որով ամեն տարի սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ ու պատանիներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանում։ ՀՀ Սփյուռքի նախարարության ջանքերով սփյուռքահայ երիտասարդների և պատանիների հանգիստը Հայաստանում ուղեկցվում է հետաքրքիր մարզամշակութային միջոցառումներով և էքսկուրսիաներով։ Ամեն տարի ավելանում է ծրագրին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների և պատանիների թիվը։ «Արի տուն» ծրագրի նպատակն է ոչ միայն ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդներին ու պատանիներին հայրենի բնաշխարհի և մշակույթի հետ, այլև ծանոթություն և շփում հաստատել Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող հայերի, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների և Հայաստանի նրանց հասակակիցների միջև։

Հայաստանը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման համար պայքարում օգտվում է նաև ժամանակակից հեռահաղորդակցային տեխնոլոգիաներից, որոնք հնարավորություն են տալիս վիրտուալ տարածքում ջանքեր գործադրել Սփյուռքում ազգային ինքնության բաղադրիչների (լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, ազգային ինքնագիտակցություն և այլն) պահպանման համար։ Այդպիսի նախագծերից մեկն է Հայկական վիրտուալ

1 ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը, http://atv.am/news/?p=687

2 Տես Հակոբյան Հ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայագիտության հիմնախնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»։ Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 82-83։

79

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

համալսարանը (Armenian Virtual College), որը հիմնադրվել է 2009թ. ՀԲԸՄ և ՀՀ Սփյուռքի նախարարության ջանքերով: Այդ նախագծի շնորհիվ սփյուռքա-հայերն առցանց ռեժիմով կարողանում են գիտելիքներ ստանալ մայրենի լեզվի (և արևմտահայերեն, և արևելահայերեն), պատմության, մշակույթի վերաբերյալ1։ Վիրտուալ տարածքում հայկական կրթական ծրագրերի և կրթական հաստատությունների հիմնումն ու գործարկումը թույլ են տալիս հաղթահարել աշխարհագրական հեռավորությունից և սփռվածությունից բխող խնդիրներն ու խոչընդոտները։

Հարկ է նշել, որ ազգային ինքնության բաղադրիչների թվում առանցքայինը, այնուամենայնիվ, լեզուն է։ Վերջինիս միջոցով է, որ արտերկրում բնակվող հայությունն ավելի արդյունավետ կարող է հաղորդակից լինել ազգային մշակույթին, պատմությանը, հիշողությանը։ Մինչդեռ մայրենի լեզվին չտիրապետելու պարագայում սփյուռքահայերի համար խիստ դժվար կլինի պահպանել իրենց հայկականությունը, եթե անգամ ազգային ինքնության մյուս բաղադրիչները (կրոն, ազգային մշակույթի առանձին բաղադրիչներ և այլն) պահպանվեն։ Հետևաբար, Սփյուռքի կենսունակության հարցում միշտ էլ առանցքային նշանակություն է ունեցել արևմտահայերենի' որպես սփյուռքահայության գերակշիռ մեծամասնության ազգային լեզվի, պահպանումը։

Ցավով պետք է արձանագրել, որ արևմտահայերենի պահպանման հարցում դրությունը հեռու է բարվոք լինելուց։ Այն Սփյուռքում նահանջ է ապրում։ Սփյուռքահայերի շրջանում նվազում է արևմտահայերենով խոսողների կամ արևմտահայերենին տիրապետողների թիվը։ Ի հավելումն ընդհանուր օտար քաղաքակրթական միջավայրերի ազդեցության, որոնցում գտնվում են Սփյուռքի համայնքները, արևմտահայերենի նահանջին նպաստում է ևս երկու կարևոր հանգամանք.

• Արևմտահայերենի' որպես պետական լեզվի, կարգավիճակի բացակայությունը: Ի տարբերություն արևելահայերենի, որը ՀՀ պետական լեզուն է, արևմտահայերենն աշխարհի ոչ մի երկրում չունի պետական լեզվի կարգավիճակ և իր պահպանության հարցում չի վայելում որևէ պետության աջակցությունը։

1 https://www.avc-agbu.org/en.html

80

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ս. Սարդարյան

• Մերձավոր Արևելքում հալերի թվաքանակի կտրուկ նվազումը: Մերձավոր Արևելքի հայ համայնքների շարունակական նոսրացումն ու սպառումն իրենց հերթին են խթանում արևմտահայերենի նահանջը1, քանի որ այդ տարածաշրջանի հայությունն է արևմտահայ քաղաքակրթության (այդ թվում' նաև լեզվի) անմիջական կրողը: Պատահական չէ, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքներում հայ ինքնությունն ավելի ամուր է և համեմատաբար ավելի երկար է գոյատևում, քան այլ տարածաշրջանների հայ համայնքներում1 2: Եթե այլ տարածաշրջաններում ցեղասպանությունից փրկված հայերի երկրորդ սերունդն արդեն լուրջ խնդիրներ է ունենում ազգային ինքնության պահպանման հետ կապված, ապա Մերձավոր Արևելքի հայ համայնքներում արդեն ցեղասպանությունից փրկված հայերի չորրորդ կամ հինգերորդ սերունդն է, որ պահպանում է իր ինքնությունը:

Վերոհիշյալ գործոնների ազդեցությամբ ներկայումս արևմտահայերենի դիրքերն այնքան են թուլացել Սփյուռքում, որ այն դասվում է UNESCO-ի «կորուստի եզրին հասած լեզուներու շարքին»3:

Հարկ է նշել, որ արևմտահայերենի փրկությունը կորստից ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի գործն է, քանի որ այն ոչ միայն Սփյուռքի, այլև համազգային հարստություն է: Արևմտահայերենով ստեղծվել է հսկայական գրական ժառանգություն, որն էապես հարստացրել է հայ մշակույթը: Ներկայումս արևմտահայերենի կորստի սպառնալիքը վտանգի տակ է դնում նաև արևմտահայերենով ստեղծված այդ հսկայական գրական ժառանգությունը: Արևմտահայերենի կորուստը կնշանակի ոչ այլ ինչ, քան 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության վերջնական փուլ, քանի որ «կարմիր» ցեղասպանությունն իր վերջնական հանգրվանին կհասնի «սպիտակ» ցեղասպանությամբ, այն է արևմտահայերենի և արևմտահայ մշակույթի կորստով:

1 Հովան Վ, Հայկական Սփյուռքի փոխակերպումը. մարտահրավերներ և հնարավորություններ, «Գլոբուս», թիվ 5, 2013, էջ 47-48:

2 Հովան Վ, Հայկական Սփյուռքի անվտանգության մարտահրավերները, «Գլոբուս», թիվ 5, 2014, էջ 43-45:

3 Տաքէսեան Կ, Արեւմտահայերէնի կարգավիճակը եւ երկլեզու դասավանդութիւնը, Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում: Համաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., Զանգակ-97, 2011, էջ 34:

81

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ուստի, ազգային մշակույթի ու գրականության հարստության և բազմազանության հարցում շահագրգռված հայոց ազգային պետությունը' Հայաստանը, պետք է շահագրգռված լինի արևմտահայերենի պահպանմամբ և զարգացմամբ։ Ոչ միայն պետք է պահպանվի արևմտահայերենով ստեղծված գրական հարուստ ժառանգությունը, այլև պետք է ստեղծվի նորը։

Արևմտահայերենի պահպանման և զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն հետևյալ գործոնները, որոնց ապահովմանն իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում Հայաստանը.

• Արևմտահայերենի կանոնակարգում Արևմտահայերենի պահպանման և զարգացման համար չափազանց կարևոր նշանակություն ունի նրա կանոնակարգումը։ Ներկայումս, չնայած արևմտահայերենով շարունակում են լույս տեսնել տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, ստեղծվում է գրականություն, սակայն նրա կանոնակարգվածությունը գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա։ Արևմտահայ գրավոր խոսքն աչքի է ընկնում խիստ տարազանությամբ' կախված այն հանգամանքից, թե ով է այդ խոսքի հեղինակը կամ որտեղ է այն ստեղծվում։ Չկա քիչ թե շատ միասնական ուղղագրություն կամ կետադրություն։ Չկանոնակարգվա-ծությունը բարդ և խրթին է դարձնում արևմտահայերենը' հատկապես ընթերցողի համար, ինչն էլ, իր հերթին, սահմանափակում է արևմտահայերենի կիրառման շրջանակները և ուսուցման հնարավորությունները։ Արևմտահայերենի կանոնակարգումը Սփյուռքի անվտանգության ապահովման, այն է' Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման գործում Հայրենիք-Սփյուռք համագործակցության կարևորագույն ոլորտներից մեկն է։ Այս հարցում կարևոր դերակատարում ունեն ինչպես ՀՀ պետական կառավարման մարմինները' ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը, այնպես էլ գիտակրթա-կան հաստատությունները' ԵՊՀ-ն (ի դեմս բանասիրական ֆակուլտետի, Հայագիտության կենտրոնի), ԳԱԱ-ն (ի դեմս Լեզվի ինստիտուտի, Գրականության ինստիտուտի), Երևանի Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը և այլն։ Համագործակցելով Սփյուռքի ղեկավար կառույցների և գիտակրթական հաստատությունների (Բեյրու-թի Հայկազյան համալսարան, Գենետիկի և Գիեննայի Մխիթարյան միա-բանություններ, այլ հայագիտական կենտրոններ) հետ' նրանք պետք է

82

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ս. Սարդարյան

հաջողությամբ լուծեն արևմտահայերենի կանոնակարգման վաղուց հասունացած խնդիրը։ Այս ուղղությամբ որոշակի քայլեր Հայաստանի կողմից արդեն արվել են։ Վերջերս մայրենի լեզվին նվիրված գիտաժո-ղովում, որին մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայաստանի և Սփյուռքի ճանաչված գիտնականներ, հնչեց առաջարկ ստեղծել հատուկ մայրենի լեզվի խնդիրներով զբաղվող հանձնաժողով Հայաստանի և Սփյուռքի ճանաչված մասնագետների մասնակցությամբ, որը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի նաև արևմտահայերենի կանոնակարգման (կանոնարկման) խնդրով։

• Արևմտահայերենի կիրառման համար համապատասխան միջավայրի ապահովում Ցանկացած լեզու դատապարտված է անհետացման, եթե զրկված է կիրառականությունից, այն է' չունի գործնական կիրառման հնարավորություն։ Իսկ լեզվի կիրառման հնարավորությունների ապահովումը ենթադրում է համապատասխան միջավայրի առկայություն։

Սփյուռքահայերի պարագայում այդ միջավայրը կարելի է բաժանել երկու մակարդակի' միկրո- և մակրոմիջավայրեր։ Հայոց լեզվի օգտագործման միկրոմիջավայրը ընտանիքն է, իսկ մակրոմիջավայրը' ընտանիքից դուրս գտնվող մարդկային հանրույթը' համայնքը, հասարակությունը։ Ընտանիքն ապահովում է հայոց լեզվի կիրառության առաջնային փուլը, քանի որ երեխան իր առաջնային սոցիալականացումը, այդ թվում նաև' հաղորդակցության միջոցի' լեզվի տիրապետությունը ստանում է ընտանիքում։

Ինչ վերաբերում է մակրոմիջավայրին, ապա չնայած այն առաջնային փուլ չէ լեզվի տիրապետության հարցում, ինչպես ընտանիքը, սակայն իր կարևորությամբ չի զիջում վերջինիս, քանի որ ապահովում է լեզվի կիրառակա-նության ավելի լայն դաշտ և հնարավորություններ։ Հայոց լեզվի կիրառման համար մակրոմիջավայրի ապահովման հարցում Սփյուռքի հայ համայնքները կանգնած են ծանր երկընտրանքի առաջ։ Մի կողմից ինտեգրումն այն եր-կրների հասարակությունների մեջ, որտեղ բնակվում են սփյուռքահայ համայնքները, հանգեցնում է ձուլման կամ նվազագույնը' էապես մեծացնում է ուծացման վտանգը։ Մյուս կողմից, սակայն, խուսափումը ինտեգրվելուց անխուսափելիորեն հանգեցնելու է հայ համայնքների գետտոյացմանը և լճացմանը։

83

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Այս հանգամանքներում փրկության միակ տարբերակը համայնքային կյանքի աշխուժացումն է' զուգորդված տվյալ երկրի հասարակության հետ ինտեգրվածության բարձր աստիճանով։ Համայնքային կյանքի աշխուժության պարագայում, մի կողմից, հայ համայնքները չեն դատապարտվի գետ-տոյացման և լճացման և չեն դադարի լինել գործոն ինչպես տվյալ երկրի, այնպես էլ հայության կյանքում, իսկ մյուս կողմից' ինտեգրումը տվյալ հասարակության մեջ չի հանգեցնի հայերի ուծացման։

Սփյուռքահայ համայնքներում համայնքային կյանքի կազմակերպման և աշխուժացման գործում մեծ ներդրում ունի Հայաստանը' ի դեմս տարբեր երկրներում իր դեսպանությունների։ Հայաստանի անկախացումը, տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, դեսպանությունների հիմնումը և գործունեությունը ոչ միայն կարևոր նշանակություն ունեցան արտերկրում բնակվող հայերի ազգային ինքնագիտակցության ու հպարտության վերելքի առումով, այլև լուրջ խթան հանդիսացան Սփյուռքի հայ համայնքներում ազգային կյանքի աշխուժացման համար։ Արտերկրի ՀՀ դեսպանությունները, բացի դիվանագիտական գործունեությունից, իրենց նախաձեռնությամբ կազմակերպում են հայկական համայնքային միջոցառումներ կամ, համագործակցելով տեղի հայկական կառույցների հետ, մասնակից են դառնում բազմաթիվ համայնքային միջոցառումների կազմակերպմանը։ Հատկապես կարևոր նշանակություն ունեն հայության համար հիշատակելի օրերի նշումները, ինչպիսիք են ՀՀ անկախության օրը (սեպտեմբերի 21), Պետականության վերականգնման կամ Հանրապետության տոնի օրը (մայիսի 28), Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը (ապրիլի 24) և այլն1։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների (նախագահ, Ազգային ժողովի նախագահ, վարչապետ և այլն) արտասահմանյան այցելություն-ները նույնպես վերածվում են յուրահատուկ տոնի Սփյուռքի հայ համայնքների համար' ուղեկցվելով հայ համայնքի հետ հանդիպումներով և այլ միջոցառումներով։ Այսպիսով, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն արտերկրում, համագործակցելով տեղի հայկական կազմակերպությունների հետ, մեծ ներդրում են ունենում սփյուռքահայ համայնքներում համայնքային կյանքի ակտիվացման գործում, ինչը խթանում է սփյուռքահայ

1 Տե ս, օրինակ, Հովան Վ, Հունաստանի հայ համայնքը արդի փուլում, Գլոբուս, թիվ 5, 2012, էջ 23-24։

84

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ս. Սարդարյան

համայնքներում ապրող հայերի փոխադարձ շփումները, ստեղծում միասնական գործողությունների ասպարեզ' այդ կերպ նպաստելով ոչ միայն արևմտահայերենի, այլ նաև ազգային ինքնության մյուս բաղադրիչների' մշակույթի, միասնական էթնիկ պատկանելության գիտակցության պահպանմանը։

• Սփյուռքի դպրոցների համար արևմտահայերենի ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում: Ակնհայտ է, որ առանց պատրաստված և բանիմաց մանկավարժական կադրերի Սփյուռքի հայկական դպրոցները չեն կարող արդյունավետ իրականացնել իրենց առաքելությունը։ Խնդիրը սուր է դրված նաև լեզվի' արևմտահայերենի պահպանման հարցում, քանի որ ներկայումս սփյուռքահայ դպրոցների գլխավոր խնդիրներից մեկն էլ արևմտահայերենի ուսուցիչների անբավարարությունն է։ Հաճախ սփյուռքահայ դպրոցներում ուսուցանում են ոչ բարձրագույն կրթությամբ ուսուցիչներ, որոնք չեն բավարարում կրթության անհրաժեշտ պահանջները։

Գիտակրթական ոլորտում արևմտահայերենի պաշտպանության գործում մեծ դեր ունի Հայաստանը։ Նախ' Հայաստանի գիտակրթական հաստատություններում արևմտահայերենի ուսումնասիրությունը և դասավանդումն արդեն իսկ որոշակի նպաստ են արևմտահայերենի պահպանմանը։ ԵՊՀ Հայկական բանասիրական ֆակուլտետի կազմում Արևմտահայերենի ամբիոնի, ԳԱԱ Լեզվի ինստիտուտի շրջանակներում Արևմտահայերենի ուսումնասիրության բաժանմունքի և այլ կառույցների գործունեությունը նպաստում է ոչ միայն ակադեմիական հետազոտություններին արևմտահայերենի բնագավառում, այլև մասնագիտական կադրերի պատրաստմանը։ Իսկ վերջիններս կարող են օգտակար լինել Սփյուռքի դպրոցներում արևմտահայերենի ուսուցիչների պակասը լրացնելու հարցում։ Վերջերս ԵՊՀ (հայ բանասիրության, այնուհետև' պատմության ֆակուլտետի) կազմում Սփյուռքագիտության ամբիոնի հիմնումը նույնպես կարող է ունենալ այդպիսի կիրառական նշանակություն։

Այս տեսակետից կարևոր է հիշյալ գիտակրթական կառույցներում (ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, Սփյուռքագիտության ամբիոն) սփյուռքահայ ուսանողների կրթությունը, որոնք էլ հետագայում, վերադառնալով իրենց համայնքներ, կարող են ստանձնել դպրոցներում արևմտահայերենի ուսուցիչների պաշտոնները։ Սա կարևոր հանգամանք է' հաշվի առնելով, որ

85

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

հայաստանյան ուսանողների մեջ հազիվ թե լայն տարածում ունի հայ համայնքներ մեկնելու և Սփյուռքի դպրոցներում որպես արևմտահայերենի ուսուցիչ աշխատելու ձգտումը։ Հետևաբար, Հայաստանի բուհերում Սփյուռքի դպրոցների համար արևմտահայերենի ուսուցիչներ պատրաստելու գործում որպես «ատաղձ» պետք է օգտագործվի հիմնականում Սփյուռքի մարդկային ներուժը' երիտասարդությունը։ Հայաստանի բուհերում ուսանելու, իսկ այնուհետև սփյուռքահայ համայնքներում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու պրակտիկան նորություն չէ հայ իրականության մեջ։ Այն առկա է եղել վաղուց' դեռևս խորհրդային ժամանակներից։ Օրինակ' ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում է ուսանել և այնուհետև սիրիահայ համայնքում մանկավարժական երկարատև գործունեություն ծավալել անվանի սիրիահայ հայագետ Հակոբ Չոլաքյանը։ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ է նաև Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագեսյանը։ Ի դեպ, Հայաստանի բուհերն ավարտած սփյուռքահայ շրջանավարտները հետագայում Սփյուռքում զբաղվում են ոչ միայն մանկավարժական, այլև հասարակական գործունեությամբ։

Հայաստանի դերակատարությունը սփյուռքահայ դպրոցներն արևմտահայերենի մասնագետ ուսուցիչներով ապահովելու գործում պետք է լինի սփյուռքահայ երիտասարդների խրախուսումը Հայաստանի բուհերում ուսանելու գործում։ Այդ խրախուսման համար կարող են լինել բազմաթիվ մեխանիզմներ, օրինակ Հայաստանի բուհերում սփյուռքահայ երիտասարդների ուսանելու համար արտոնյալ պայմանների ստեղծումը' ընդհուպ մինչև նրանց ուսման վճարներից ազատումը։ Կամ Հայաստանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն իր վրա վերցնել սփյուռքահայ երիտասարդների կեցության ծախսերը հայաստանյան բուհերում ուսանելու ընթացքում։ Այս ամենը Հայաստանը կարող է իրականացնել կամ իր միջոցներով, կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ համագործակցաբար։ Մինչ այժմ սփյուռքահայ երիտասարդների ուսուցումը հայաստանյան բուհերում իրականացվել է տարերայնորեն' վերջիններիս նախաձեռնությամբ և միջոցներով։ Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի այն կրի կազմակերպված և նպատակային բնույթ։ Նպատակահարմար է մշակել և իրականացնել սփյուռքա-

86

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ս. Սարդարյան

հայ երիտասարդների ուսուցումը հայաստանյան բուհերում կազմակերպելու ծրագրեր: Խոսքն այն սփյուռքահայ երիտասարդների մասին է, որոնք Հայաստանում կուսումնասիրեն հայագիտություն' սփյուռքագիտություն, արևմտահայերեն և այլն, քանի որ վերջիններս են վերադառնալու իրենց համայնքներ և ստանձնելու արևմտահայերենի ուսուցչի պարտականությունները։

Արևմտահայերենի ուսուցման նպատակով սփյուռքահայ երիտասարդների' հայաստանյան բուհերում կրթության կազմակերպման ծրագրերը կարող են լինել ավելի մեծ' Սփյուռքում արևմտահայերենի պահպանման ծրագրերի բաղկացուցիչը։ Նպատակահարմար է, որ այդ ծրագրերը համատեղ մշակվեն և իրականացվեն ՀՀ-ի և սփյուռքյան կառույցների կողմից։ Այդպիսի ծրագրերի իրականացումը կլինի արևմտահայերենի պահպանության բնագավառում Հայրենիք-Սփյուռք ջանքերի մեկտեղման լավ դրսևորում։ Անհրաժեշտ է նաև, որ սփյուռքահայ երիտասարդների' հայաստանյան բուհերում կրթություն ստանալու ծրագրերում ամրագրվի դրույթ, համաձայն որի արտոնյալ պայմաններով (կամ հայրենիքի և Սփյուռքի միջոցների հաշվին) Հայաստանում կրթություն ստացող երիտասարդը պարտավոր է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ իր համայնք (կամ Սփյուռքի որևէ համայնք) և այնտեղի դպրոց(ներ)ում որոշ ժամանակ զբաղվել արևմտահայերենի ուսուցչությամբ։ Նման դրույթ անհրաժեշտ է ամրագրել նաև Հայաստանի բուհերում ՀՀ և Սփյուռքի միջոցների հաշվին կրթություն ստանալու եկող սփյուռքահայ երիտասարդների հետ կնքվելիք պայմանագրերում։ Նույն հիմունքներով Սփյուռքի դպրոցներում արևմտահայերենի ուսուցչության գործում կարելի է ներգրավել նաև հայաստանցի ուսանողներին։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Արևմտահայերենի ուսուցիչների պատրաստումից բացի, Հայաստանը կարևոր դերակատարություն ունի նաև ներկայումս Սփյուռքի դպրոցների արևմտահայերենի ուսուցիչների վերապատրաստման գործում։ ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստաման ծրագրեր է իրականացնում նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Չմոռանանք նաև Հայ Առաքելական եկեղեցու դերն այս հարցում. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես իրականացնում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։

87

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Վերապատրաստման այս ծրագրերը կարևոր դեր են խաղում Սփյուռքում արևմտահայերենի ուսուցիչների մասնագիտական կատարելագործման, նրանց գիտելիքների և պատրաստվածության բարձրացման, անընդհատ փոփոխվող և զարգացող աշխարհում ուսուցման նոր մեթոդների տիրապետման տեսանկյունից, ինչը, անշուշտ, որոշակի նպաստ է Սփյուռքի դպրոցներում արևմտահայերենի ուսուցման որակի պահպանման և բարձրացման տեսանկյունից և այդ կերպ նպաստում է Սփյուռքում արևմտահայերենի պահպանման գործին։

Սփյուռքահայ դպրոցների համար արևմտահայերենի ուսուցիչներ պատրաստելու և եղած ուսուցիչների վերապատրաստման հետ մեկտեղ կարևոր նշանակություն ունի նաև սփյուռքահայ դպրոցների համար արևմտահայերենի դասագրքերի և այլ ուսումնական ձեռնարկների պատրաստումը։ Այս հարցում Հայաստանը կրկին մեծ դեր ունի իրականացնելու։ Նպաստելով սփյուռքահայ դպրոցներում արևմտահայերենի ժամանակակից և արդյունավետ (ընկալելի, ուսանելու համար մատչելի) դասագրքերի և այլ ուսումնական ձեռնարկների պատրաստմանը' Հայաստանը կնպաստի սփյուռքահայ դպրոցների կենսունակությանը, սփյուռքահայ երեխաների կողմից արևմտահայերենի յուրացմանը և այդ կերպ' Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը։

Քանի որ արևմտահայերենը չունի պետական լեզվի կարգավիճակ, ինչը խոցելի է դարձնում վերջինիս' կանգնեցնելով նրան արդեն անհետացման սպառնալիքի առաջ (իսկ Հայաստանը բոլոր հայերի, այդ թվում նաև' սփյուռքահայերի ազգային պետությունն է), արևմտահայերենի փրկության նպատակով կարելի է մտածել արևմտահայերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին' գոնե Հայաստանում ապրող սփյուռքահայերի կամ նոր հայրենադարձների համար, որոնք չեն տիրապետում արևելահայերենին։ Վերջիններս կարող են անգամ պաշտոնական մակարդակով հաղորդակցության մեջ կիրառել արևմտահայերենը' թե գրավոր և թե բանավոր խոսքում։

Արևմտահայերենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակի շնորհումը

• կմեծացնի հետաքրքրությունը նրա նկատմամբ թե հայ և թե օտար

իրականություններում,

88

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ս Սարդարյան

• կխթանի գիտական հետազոտություններն արևմտահայերենի ոլորտում, քանի որ այդ հետազոտությունները կունենան ոչ միայն տեսական կամ ակադեմիական, այլև կիրառական նշանակություն,

• կընդլայնի արևմտահայերենի կիրառության շրջանակները,

• կխթանի արևմտահայերենով նոր գրական ստեղծագործությունների ստեղծմանը,

• լրացուցիչ խթան կհանդիսանա արևմտահայերենը կանոնակարգելու համար,

• կմեծացնի արևմտահայերենով հրատարակությունների շրջանակը (գրքեր, պարբերական հանդեսներ, թերթեր և այլն) և քանակը։

Իսկ այս ամենը համախումբ կերպով լուրջ հիմք կհանդիսանա արևմտահայերենի փրկության և մեռնող լեզվից կենսունակ, զարգացող լեզվի վերածվելու համար, ինչն էլ իր հերթին լուրջ հիմք կհանդիսանա Սփյուռքում հայ ինքնության պահպանման համար։

Մարտ, 2015թ.

ՀՀ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀՄՅՄՊՄՀՊՄՆՈԻԹՅՄՆ ԳՈՐԾՈՒՄ

Ստաշ Սարդարյաե

Ամփոփագիր

Սփյուռքում հայ ինքնության բաղադրիչների պահպանմանը Հայաստանը նպաստում է այնտեղ մշակութային կյանքի աշխուժացմամբ համերգների, ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների հովանավորմամբ և համատեղ կազմա-կերպմամբ, հայագիտական հետազոտություններին աջակցությամբ, արտերկրում հայագիտական կենտրոնների հիմնմամբ և աջակցությամբ, համահայկական միջոցառումների կազմակերպմամբ, արտասահմանում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն աջակցությամբ, դեպի Հայաստան սփյուռքահայ երիտասարդների այցելությունների կազմակերպմամբ, վիրտուալ կրթօջախների հիմնադրմանն աջակցությամբ: Արևմտահայերենի պահպանման հարցում կարևոր նշանակություն ունեն դրա կանոնակարգումը, Սփյուռքի դպրոցների համար մանկավարժական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Կարելի է մտածել նաև ՀՀ-ում արևմտահայերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին:

89

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

РОЛЬ РА В СОХРАНЕНИИ АРМЯНСКОЙ ИДЕНТИЧНОСТИ В ДИАСПОРЕ

Стал Сардарян

Резюме

Армения способствует сохранению армянской идентичности в Диаспоре за счет активизации там культурной жизни: спонсирования и совместной организации концертов, выставок, фестивалей и других мероприятий, поддержки арменоведческих исследований, учреждения арменоведческих центров за рубежом, организации панармянских мероприятий, сохранения и способствования развитию армянского духовно-культурного наследия, организации поездок диаспоральной молодежи в Армению, поддержке учреждению виртуальных образовательных площадок. В сохранении западноармянского языка важное значение имеет также его упорядочение, подготовка и переподготовка педагогических кадров для школ Диаспоры. Можно подумать и о присуждении западноармянскому языку государственного статуса в РА.

THE ROLE OF THE REPUBLIC OF ARMENIA IN PRESERVING THE ARMENIAN IDENTITY IN THE DIASPORA

Stal Saidaiyan

Resume

Armenia contributes to preserving the components of Armenian identity by boosting the cultural life through sponsorship and joint organization of concerts, exhibitions, festivals and other events, support of Armenian Studies, establishment of and support to centers for Armenian Studies abroad, organization of pan-Armenian events, preservation and development of Armenian spiritual and cultural legacy in foreign countries, organization of young Diaspora Armenians’ visits to Armenia, creation of virtual educational portals. In preservation of the Western Armenian language, the important factors include its regulation, training and professional development of teachers for the schools in Diaspora. The idea of assigning a status of national language to Western Armenian in the Republic of Armenia is another food for thought.

90

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.