Научная статья на тему 'Սփյուռքի գիտավերլուծական ներուժի անհատական Եվ ինստիտուցիոնալ մակարդակները'

Սփյուռքի գիտավերլուծական ներուժի անհատական Եվ ինստիտուցիոնալ մակարդակները Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
489
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
սփյուռք / մտավոր ներուժ / գիտավերլուծական հանրու- թյուն / հայագիտական կենտրոններ / համագործակցության ձևաչափեր / հետազոտությունների ոլորտներ

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան

Արտերկրի հայկական գիտավերլուծական ստվար հանրության ևհայագիտական կենտրոնների առկայությունը թույլ է տալիս սփյուռ-քի մտավոր ներուժը դիտարկել երկու մակարդակներում՝ անհատա-կան և ինստիտուցիոնալ։ Երկու մակարդակներում էլ համակարգվածփոխգործակցությունը, ինչպես նաև կապերի ակտիվացումը հայաս-տանյան գիտավերլուծական հանրության, ուղեղային կենտրոններիև ակադեմիական կառույցների հետ մեծ նշանակություն կարող էունենալ հայկական մտավոր ներուժի մեծացման և համազգայինշահերին ծառայեցման համար։Գիտավերլուծական ոլորտում Հայրենիք-Սփյուռք համագոր-ծակցությունը ենթադրում է փոխգործակցության ձևաչափերի ևուսումնասիրությունների թեմատիկայի հստակեցում։ Որպեսփոխգործակցության ձևաչափեր կարելի է մատնանշել անհատականհետազոտությունների պատվիրումը, կոլեկտիվ հետազոտություննե-րի պատվիրումը, տարատեսակ հանդիպում-քննարկումները։ Իսկհետազոտությունների թեմատիկայում ճանաչողական և քարոզչա-կան բնույթի հետազոտությունների կողքին, որպես կիրառականբնույթի հետազոտությունների առանցքային ուղղություններ կարելիէ ընդգրկել Հայ դատի, ՀՀ և ԼՂՀ ապաշրջափակման, ղարաբաղյանհիմնահարցի, Հայաստանի զարգացման ռազմավարության վերա-բերյալ ուսումնասիրությունները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INDIVIDUAL AND INSTITUTIONAL LEVELS OF THE DIASPORA’S SCIENTIFIC AND ANALYTICAL POTENTIAL

In the view of the sizable Armenian scientific/analytical community abroad and centers for Armenian studies in foreign countries, the intellectual potential of diaspora can be examined at two levels: individual and institutional. A coordinated interaction and strengthening the ties at both levels with Armenia’s scientific/analytical community, think-tanks and academic structures could have a major significance for increasing the Armenian intellectual potential and bringing it to the service of the national interests. In scientific/analytical field Homeland-Diaspora cooperation requires clarification of partnership formats and research topics. Partnering formats may include contracts for individual and joint research, various forms of meetings and discussions. As for research topics, along with cognitive and advocacy-focused research, applied studies in such key areas as the Armenian Question, lifting the blockade of the RoA and NKR, Karabakh problem, development strategies for Armenia can be included.

Текст научной работы на тему «Սփյուռքի գիտավերլուծական ներուժի անհատական Եվ ինստիտուցիոնալ մակարդակները»

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈԻՑԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

Արեստակես Սիմավորյան', Վահրամ Հովան*

Բանալի բաոեր սփյուռք, մտավոր ներուժ, գիտավերլուծական հանրություն, հայագիտական կենտրոններ, համագործակցության ձևաչափեր, հետազոտությունների ոլորտներ։

Ազգային ներուժի բացահայտման և համախմբման խնդիրը յուրահատուկ բնույթ ունի սփյուռք ունեցող երկրների համար։ Այդպիսի պետություններում, բացի ներքին ռեսուրսներից, կարևորվում են նաև արտաքին ռեսուրսները ի դեմս սփյուռքյան համայնքների։ Վերջիններս ցանկացած երկրի համար կարևոր ներուժ են մարդկային, տնտեսական, քաղաքական (որպես լոբբիստական գործունեության միջոց) և այլ առումներով։

Այդուհանդերձ, սփյուռքի հնարավորություններն օգտագործելու խնդիրը չպետք է դիտարկվի պարզունակ արտերկրի համայնքներից միակողմանի օգնություն ստանալու ձևով, որի հիմքում ընկած են ազգային զգացմունքները, այն է սեփական երկրից հեռու բնակվող մարդկանց հայրենիքին և հայրենակիցներին օգնելու անկեղծ մղումը։ Սփյուռքի հետ համագործակցությունն արդյունավետ է այն դեպքում, երբ խարսխվում է համազգային նպատակներին ծառայող փոխ-շահավետ գործողությունների վրա։

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար։

'' «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ։

78

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԱՍիմավորյան, ՎՀռվան

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներից բացի, կարևոր նշանակություն ունի նաև Հայրենիք-Սփյուռք գործակցությունը գիտության և ընդհանրապես մտավոր գործունեության ոլորտում, քանի որ հատկապես արդի աշխարհում դժվար է գերագնահատել մտավոր ներուժի դերն ազգերի և պետությունների ձեռք բերած հաջողություններում։ Պատահական չէ, որ աշխարհի առաջատար եր-կրներում պետական քաղաքականություն իրականացնող մարմինները, կուսակցությունները և այլ քաղաքական դերակատարներ իրենց գործնական քաղաքականությունն իրականացնելիս հիմնվում են ակադեմիական կառույցների, ինչպես նաև վերլուծական կամ «ուղեղային կենտրոնների» իրականացրած մշակումների ու վերլուծությունների վրա։ Այլ կերպ ասած գիտական և փորձագիտական հանրության մտավոր արտադրանքը հաճախ պայմանավորում է իշխանությունների ընդունած որոշումների բնույթն ու բովանդակությունը։

Հայության մեծ մասի հետ մեկտեղ նրա մտավոր ռեսուրսների զգալի մասը նույնպես գտնվում է ՀՀ և ԼՂՀ սահմաններից դուրս։ Արտերկրում հայ մտավորականներն իրենց գործունեությունը ծավալում են ինչպես իրենց երկրների ակադեմիական կառույցների և «ուղեղային կենտրոնների», այնպես էլ հայկական կառույցների շրջանակներում։ Ըստ այդմ սփյուռքի գիտավերլուծական ներուժը կարելի է բաժանել երկու մակարդակի անհատական և ինստիտուցիոնալ։

Անհատական մակարդակում գտնվում են արտերկրի ակադեմիական կառույցներում և «ուղեղային կենտրոններում» աշխատող ազգությամբ հայ մասնագետները։ Նրանք կարևոր դերակատարում ունեն ԱՄՆ, Ռուսաստանի, եվրոպական և ԱՊՀ երկրների հետազոտական և ակադեմիական կառույցներում, ինչպես նաև գործնական քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող վերլուծական կառույցներում «ուղեղային կենտրոններում»։ Նրանցից շատերը զգալի հաջողությունների են հասել։ Օրինակ կարելի է վկայա-

79

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

կոչել ԱՄՆ Քարնեգիի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյա-նին, Բարուխի քոլեջի դեկան Երվանդ Աբրահամյանին, Մասաչու-սեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուին, ՌԴ ԳԱ Համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանին և այլն [1, էջ 24-172]։

Որպես մտավոր գործունեությամբ զբաղվող ինստիտուտներ սփյուռքում հիմնականում հանդես են գալիս հայագիտական կենտրոնները, որոնց թիվը ներկայումս հաշվվում է տասնյակներով (Զո-րյան ինստիտուտ1, Հայկազյան համալսարան2, Գենետիկի Մխիթա-րյան միաբանություն և այլն): Վերջիններս, միասին վերցրած, կազմում են հայագիտության բնագավառում արտերկրի հայկական հիմնական մտավոր ներուժը:

Սփյուռքի հայագիտական կենտրոնները, ունենալով ընդհանուր հայագիտական թեմատիկ ուղղվածություն, այլ հատկանիշներով տարբերվում են միմյանցից: Օրինակ, ըստ գործունեության ձևի դրանք ունեն գիտակրթական, հետազոտական, վերլուծական և այլ բնույթ, կամ տարբեր կարող են լինել դրանց ֆինանսավորման աղբյուրները:

Ինչ վերաբերում է թեմատիկ ուղղվածությանը, ապա հարկ է նշել, որ հայագիտությունը լայն գիտական բնագավառ է և ունի իր ներքին ուղղություններն ու ճյուղավորումները: Հետևաբար, ընդհանուր հայագիտական ուղղվածությունը բնավ չի նշանակում միօրինակություն հայագիտական կենտրոնների գործունեության թեմատիկայում: Որոշ կենտրոններ ունեն քաղաքական թեմատիկ ուղղվածություն, մյուսները ազգագրական, սփյուռքագիտական և այլն: Միաժամանակ, ինչպիսին էլ լինեն հայագիտական կենտրոնների թեմատիկ ուղղությունները, հավասարապես մեծ է դրանցից բոլորի կա-

http://www.zoryaninstitute.org

http://www.haigazian.edu.lb/Default.aspx

80

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԱՍիմավորյան, ՎՀռվան

րևորությունը, քանի որ գործնական նշանակության տեսակետից հայագիտությունն իր ճյուղավորումներով «ազգ ձևավորող և պետա-կանաստեղծ բնագավառ է» [2, էջ 5]։

Սփյուռքի մտավոր եեյաւժի դերը և նշանակությունը

Արտերկրի հայության մտավոր ներուժը (թե անհատական և թե ինս-տիտուցիոնալ մակարդակներով), արդյունավետ օգտագործվելու պարագայում, կարող է զգալի օգուտ բերել թե Հայաստանին, թե սփյուռքին: Այդ մասին է վկայում թեկուզ սփյուռք ունեցող այլ երկրների փորձը [3]:

Անհատական մակարդակով հայ փորձագետներն ու գիտնականները, լինելով աշխարհի առաջատար տերությունների գիտական և փորձագիտական հանրությունների մի մասը

• շատ ավելի լավ են տեղեկացված իրենց երկրներում տիրող քաղաքական իրավիճակին, ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին և դրանց միտումներին, իշխանությունների և ընդդիմության տրամադրություններին և այլն, ինչը եթե ոչ անմիջականորեն, ապա միջնորդավորված կերպով անդրադառնում է մեր տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակի, այդ թվում նաև Հայաստանի տարածաշրջանային դրության վրա,

• նրանցից շատերը համաշխարհային գործընթացների, աշխարհի այս կամ այն տարածաշրջանում կամ երկրում տեղի ունեցող կամ սպասվելիք իրադարձությունների մասին տեղեկացված լինելու շատ ավելի լայն հնարավորություններ և հասանելիություն ունեն, քան հայաստանյան գիտական կամ փորձագիտական շրջանակները: Իսկ ներկայիս գլոբալացման պայմաններում աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող իրադարձությունները, առավել ևս համաշխարհային գործընթացները,

81

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

չեն կարող չազդել նաև ՀՀ քաղաքական, տնտեսական (և այլ) դրության վրա,

• սփյուռքահայ գիտնականներն ու փորձագետներն իրենց երկր-ների գիտական և փորձագիտական մշակույթի և փորձի (ամերիկյան, ռուսական, եվրոպական և այլն) կրողներն են, դրանց փոխառումը կամ ներմուծումը Հայաստան կարող է զգալիորեն հարստացնել տեղի գիտական և փորձագիտական մշակույթն ու փորձը էապես մեծացնելով նոր ձևավորվող հայաստանյան փորձագիտական դպրոցի մտավոր կարողությունները։

Մտավոր կառույցների կամ հաստատությունների (ինստիտուտների) մակարդակով ազգային մտավոր ներուժի հնարավորություններից օգտվելն առավել կարևոր է հատկապես այն նկատառումով, որ համակարգային խնդիրներ լուծելիս խմբային աշխատանքն ակնհայտորեն ավելի արդյունավետ է, քան անհատականը։

Համագործակցության հնարավորություններ

Հայաստանի Հանրապետությունն իր ձևավորումից (1918թ.) ի վեր վարել է հայրենիքի հովանու ներքո հայության մտավոր ներուժի համախմբման և ազգային շահերին ծառայեցման քաղաքականություն։ Այդ նպատակով են թե առաջին և թե երկրորդ հանրապետություններում կազմակերպվել արտերկրում բնակվող հայկական մտավոր, քաղաքական, զինվորական և այլ շրջանակների ներկայացուցիչների «հայրենադարձության» ծրագրեր։ Օրինակ, 1920-ական թթ. Ալ.Մյասնիկյանի նախաձեռնած արտերկրի հայկական մտավորական ռեսուրսների մի մասի վերադարձը նորաստեղծ Խորհրդային Հայաստան և նրանց մեծ ավանդը վերջինիս զարգացման գործում այդ քաղաքականության ամենավառ դրսևորումներից է։

82

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԱՍիմավորյան, ՎՀռվան

Մեր օրերում համաշխարհային մակարդակով առկա նոր իրողությունները ենթադրում են հայության ներուժի համախմբման ավանդական ձևերին ու եղանակներին ավելացնել նորերը։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական միջոցների զարգացմամբ պայմանավորված ցանցային կառույցների աճող դերը հանրային կյանքում հարկադրում է Հայաստանի երրորդ Հանրապետության պատկան մարմիններին գործնական կյանքում կիրառել սփյուռքի ներուժի համախմբման և արդյունավետ օգտագործման համապատասխան մեխանիզմներ։

Սփյուռքի մտավոր ներուժի վերն առանձնացված անհատական և ինստիտուցիոնալ մակարդակները հուշում են, որ դրանց նկատմամբ անհրաժեշտ է կիրառել տարբերակված մոտեցում։ Գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից, եթե անհատական մակարդակում կարևորվում է համագործակցության ձևաչափերի որոշման հարցը, ապա ինստիտուցիոնալ մակարդակով, թերևս, առաջին պլան է մղվում գործունեության ոլորտների հստա-կեցման հարցը։

Անհատական մակարդակով արտերկրի հայության մտավոր ներուժը ողջ հայության խնդիրների լուծմանը ծառայեցնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել արդի պայմաններին բնորոշ երկու իրողություն.

1. արտերկրում ինտելեկտուալ ոլորտում բարձր դիրքի հասած հայազգի մտավորականները կտրված են համայնքային կյանքից գրեթե ամբողջությամբ և անմիջականորեն ինտեգրված լինելով տվյալ երկրի հասարակության մեջ։ Նրանց մտավոր գործունեության արդյունքները կարծես թե լիովին ի սպաս են դրվում այդ երկրների պետական-քաղաքական կառույցներին ծառայեցվելով վերջիններիս ազգային շահերին,

83

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

2. մեր օրերում նրանց զանգվածային հայրենադարձությունը վերադարձը և բնակությունը Հայաստանում, իրատեսական չէ հաշվի առնելով, մի կողմից, նրանց խոր ինտեգրվածությունն իրենց երկրների կյանքում, մյուս կողմից ՀՀ ոչ այնքան բարենպաստ պայմանները։

Սույն իրողությունները հաշվի առնելով նպատակահարմար է շեշտը դնել արտերկրի հայ գիտնականների և փորձագետ-վերլուծա-բանների հետ հեռավար աշխատանքի վրա, ինչը կարող է ստանալ դրսևորման հետևյալ ձևերը.

• Անհատական հետազոտությունների պատվիրում: Հայաստանի և հայության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներով կարելի է բարձրորակ հետազոտություններ պատվիրել սփյուռքի ներկայացուցիչ հայ փորձագետներին։

• Կոլեկտիվ հետազոտությունների պատվիրում Նման թեմաներով կարելի է պատվիրել նաև կոլեկտիվ հետազոտություններ, որում ընդգրկված կլինեն սփյուռքի մեկից ավելի փորձագետներ և գիտնականներ։ Այս կերպ, ըստ էության, կձևավորվեն սփյուռքի հայ փորձագետների աշխատանքային խմբեր։

• Տարբեր ձնաչափերով հանդիպում-քննարկումների կազմակերպում Կոնկրետ խնդիրների շուրջ (Դարաբաղյան հիմնահարց, հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստանի զարգացման ռազմավարություն և այլն) կարելի է Հայաստանի և սփյուռքի գիտնականների ու փորձագետների մասնակցությամբ կազմակերպել պարբերական գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ և այլ ձևաչափերով հանդիպում-քննարկումներ։ Սույն խնդիրն իրականացնելիս նպատակահարմար է լայնորեն կիրառել ժամանակակից հեռահաղորդակցության միջոցների հնարավորությունները (օրինակ առցանց դասախոսություննե-րի, գիտաժողովների և այլնի կազմակերպում)։

84

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԱՍիմավորյան, ՎՀռվան

Հարկ է նշել, որ 2012թ. նոյեմբերին ՀՀ Սփյուռքի նախարարության, ԵՊՀ-ի և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կազմակերպված Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը1, թերևս, այս ուղղությամբ առաջին քայլն էր։ Համաժողովի թեման ընդհանրական էր «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները», ինչն առաջին նմանատիպ համաժողովի համար բնական է։ Հետագա նման համաժողովների կազմակերպման ժամանակ, սակայն, թեմատիկայի ընտրության հարցում նպատակահարմար է կենտրոնանալ ավելի կոնկրետ խնդիրների վրա։

Արտերկրի հայ գիտնականների և փորձագիտական հանրության հետ հեռավար աշխատանքի հեշտացումը և արդյունավետության բարձրացումն անխուսափելիորեն ենթադրում են նաև ինստի-տուցիոնալ կառույցների ստեղծում, որոնց ամբողջությունը պետք է ունենա ցանցային նկարագիր։ Ըստ այդմ նպատակահարմար է տարբեր երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և այլն) հասարակական կազմակերպությունների կարգավիճակով ստեղծել հայ փորձագետների միություններ։ Ակնհայտ է, որ նման կառույցների հետ աշխատանքն ավելի մեծ արդյունավետություն կարող է գրանցել, քան առանձին անհատ փորձագետների հետ աշխատանքը։ Ցանցային կառուցվածքը ենթադրում է, որ առանձին երկրների հայ փորձագետներին միավորող կառույցները, իրենց հերթին, միավորվեն տարա-ծաշրջանային, իսկ վերջիններս էլ համահայկական միության մեջ։ Այս պարագայում, բացի այն, որ սփյուռքի մտավոր ներուժի կազմակերպումը կստանա ցանցային կառույցի տեսք, նաև ևս մեկով կավելանա համազգային կառույցների թիվը։ Իսկ համազգային կառույցների հետ աշխատանքը շատ ավելի արդյունավետ է դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցությունը, քան առանձին երկրների տե-

1 Տե ս, օրինակ, http://tert.am/am/news/2012/H/19/21-dari-martahraver-hamajoghov/

85

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ղական հայկական կառույցների և առավել ևս առանձին անհատների հետ աշխատանքը։ Նմանատիպ կառույցի ստեղծման և գործառնության համար խիստ կիրառական կարող է լինել «Նորավանք» ԳԿՀ-ում մշակված Հայկական հետազոտությունների ցանցային ինստիտուտի (ՀՀՑԻ) մոդելը [4, էջ 258-261]։

Անդրադառնալով ինստիտուցիոնալ մակարդակով սփյուռքի մտավոր ներուժի արդյունավետության բարձրացման խնդրին նշենք, որ, ինչպես ասվեց վերը, խոսքը վերաբերում է հայագիտական կենտրոնների իրականացրած հետազոտությունների ոլորտներին։ Այդ հետազոտություններն իրենց բնույթով և նշանակությամբ կարելի է բաժանել երեք մասի ճանաչողական, քարոզչական և կիրառական։

Ճանաչողական բնույթի հետազոտությունները կենտրոնանում են հիմնականում հայոց պատմության, հայ բանասիրության, հայկական մշակույթի, ազգագրության և այլ գիտական ուղղությունների տարաբնույթ խնդիրների վրա։

Քարոզչական բնույթի հետազոտությունները հիմնականում գտնվում են ցեղասպանագիտության ոլորտում։ Դրանց նպատակն է ինչպես հայությանը, այնպես էլ համաշխարհային հանրությանը ծանոթացնել Մեծ եղեռնի արհավիրքներին։ Քարոզչական բնույթի հետազոտությունների մեջ, բացի ցեղասպանագիտական հետազոտություններից, որոշակի տեղ ունեն նաև Հայ դատի այլ խնդիրներին նվիրված ուսումնասիրությունները։

Կիրառական բնույթի հետազոտությունները հիմնականում միտված են գործնական քաղաքականության վրա ազդեցություն ունենալուն նպաստելով գործնական հարթությունում համազգային խնդիրների լուծմանը։

Պետք է նշել, որ ճանաչողական և քարոզչական բնույթի հետազոտությունները, չնայած անմիջականորեն մեծ ազդեցություն չեն գործում գործնական քաղաքականության վրա, այնուամենայնիվ, նույնպես լիովին զուրկ չեն կիրառականությունից։ Ճանաչողական

86

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԱՍիմավորյան, ՎՀռվան

բնույթի հետազոտությունների պարագայում կիրառականությունը կայանում է սփյուռքում հայ ինքնության, ազգային ինքնագիտակցության ու մշակույթի պահպանման և զարգացման մեջ։ Քարոզչական բնույթի հետազոտությունների կիրառականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև Հայ դատի հիմնախնդիրների լուծման ասպարեզում հնարավո-րինս բարենպաստ հասարակական կարծիքի ձևավորումն է։ Բացի վերոնշյալից, ճանաչողական և քարոզչական բնույթի հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն նաև հակահայկական կեղծարարություններին հակազդելու տեսանկյունից, ինչը նույնպես արդի հայագիտության հրատապ խնդիրներից մեկն է [5, էջ 29]։

Կարևորելով ճանաչողական և քարոզչական բնույթի հետազոտությունների նշանակությունը, որոնք գերակշռում են սփյուռքի հայագիտական կենտրոնների գործունեության մեջ, պետք է նշել, որ պակաս կարևոր չեն նաև կիրառական բնույթի հետազոտությունները, որոնց առայժմ բավարար տեղ չի տրվում։

Կիրառական բնույթի հետազոտությունները նպատակահարմար է կենտրոնացնել այն հրատապ հիմնահարցերի վրա, որոնք ներկայումս ծառացած են ինչպես հայության, այնպես էլ ՀՀ-ի և ԼՂՀ-ի առջև։ Այդ հետազոտությունների կիրառականությունը կլինի հայության, ինչպես նաև ՀՀ-ի և ԼՂՀ-ի առջև ծառացած ժամանակակից հրատապ հիմնախնդիրների լուծման գործնական ուղիների մշակումն ու առաջքաշումը նախապես վերհանելով այդ խնդիրների առաջացման պատճառները և հանգամանքները։

Որպես հայության առջև ծառացած հիմնահարցեր անհրաժեշտ ենք համարում կենտրոնանալ հետևյալ հիմնական խնդիրների վրա.

• Հայ դատ: Այս ոլորտում հետազոտությունները նպատակահարմար է կենտրոնացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, պատճառված վնասի վերականգնման (օրինակ բռնագրավված եկեղեցական գույքի վերա-

87

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

դարձման խնդիրը [6]), փոխհատուցման և այլ խնդիրների լուծման համար նպաստավոր քաղաքական, իրավական և այլ ուղիների մշակման վրա։

• Հայաստանի ապաշրջափակում: Այս հարցում նպատակահարմար է հետազոտությունների առարկա դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ և ԼՂՀ շրջափակման վերացման համար պայքարում արդյունավետ ռազմավարության և մարտավարության մշակման, համարժեք մեթոդների ընտրության հարցերը։

• Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծում Այս ոլորտում խնդիրները նույնպես ընդգրկում են լայն շրջանակ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության զսպումից մինչև Արցախի անկախության իրավական ճանաչում։

• ՀՀ և ԼՂՀ զարգացման ծրագրեր1։ Խնդիրը վերաբերում է հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական, գի-տամշակութային, կրթական, ռազմական, ժողովրդագրական զարգացմանը, ինչպես նաև նրանց խոր ինտեգրմանը1 2։ Այս ոլորտը նույնպես ունի ռազմավարական նշանակություն, քանի որ առանց համապարփակ զարգացման և ինտեգրման մեր ժամանակներում լուրջ սպառնալիքի տակ կդրվի ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը։

Առաջին երեք հիմնախնդիրների ուղղությամբ հայագիտական կենտրոնները համագործակցության մեծ դաշտ ունեն սփյուռքի լոբ-բիստական կառույցների հետ։ Մինչև այժմ վերջիններս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Հայաստանի ապաշրջափակման, ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման համար պայքարում հիմնականում չեն օգտ-

1 ՀՀ և ԼՂՀ զարգացման հիմնախնդիրներին անդրադարձ կատարելիս չպետք է մոռացության մատնվի նաև Ջավախքը, որը հայության աշխարհընկալումներում չպետք է տարբերվի Հայաստանի տարածաշրջաններից (Լոռի, Կոտայք, Գեղարքունիք և այլն)։

2 Խոր ինտեգրման վերջնանպատակը ՀՀ և ԼՂՀ միավորումն է մեկ պետական համակարգում, ինչին էլ պետք է միտված լինի մշակվող ծրագրերի տրամաբանությունը։

88

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԱՍիմավորյան, ՎՀովաե

վել հայագիտական կենտրոնների գիտական աջակցությունից: Մինչդեռ այդ աջակցությունը կարող է էապես նպաստել նրանց պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Լոբբիստական կառույցների և հայագիտական կենտրոնների համագործակցության արդյունքում վերջիններս կարող են վերածվել սփյուռքի յուրահատուկ «ուղեղային կենտրոնների» գիտականորեն սպասարկելով լոբբիստական կառույցների գործունեությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ և ԼՂՀ զարգացման ծրագրերին, ապա այս հարցում համագործակցության մեծ տեղ կա հայաստանյան և արցախյան իշխանությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև գիտական և վերլուծական կառույցների հետ։

Փետրվար, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հարությունյան Գ, Սիմավորյան Ա, Հովան Վ, Ղաեալաեյաե Տ, Սփյուռքի գիտավերլուծակաե հանրությունը. կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հնարավորություններ, Եր., 2013։

2. Հարությունյան Գ, Հայագիտությունը որպես «կրիտիկական ենթակաոուցվածք», 21-րդ ԴԱՐ, 2013, № 6 (52), էջ 5-13։

3. Սիմավորյան Ա, Սփյուռքի վերլուծական հանրույթը որպես պետության ներուժ. միջազգային փորձը, Գլոբուս, 2013, № 12 (45), էջ 19-25։

4. Арутюнян Г., Распад «системы» и формирование будущего, Ер., 2011.

5. Սուվարյան Յ., Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հիմեախեդիրեերը, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»։ Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 3-34։

6. Հովան Վ, Եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը Թուրքիայում, Գլոբուս, 2013, թիվ 1 (34), էջ 37-43:

89

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

Արեստակես Սիմավորյան, ՎահրամՀովան

Ամփոփագիր

Արտերկրի հայկական գիտավերլուծական ստվար հանրության և հայագիտական կենտրոնների առկայությունը թույլ է տալիս սփյուռքի մտավոր ներուժը դիտարկել երկու մակարդակներում անհատական և ինստիտուցիոնալ։ Երկու մակարդակներում էլ համակարգված փոխգործակցությունը, ինչպես նաև կապերի ակտիվացումը հայաս-տանյան գիտավերլուծական հանրության, ուղեղային կենտրոնների և ակադեմիական կառույցների հետ մեծ նշանակություն կարող է ունենալ հայկական մտավոր ներուժի մեծացման և համազգային շահերին ծառայեցման համար։

Գիտավերլուծական ոլորտում Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը ենթադրում է փոխգործակցության ձևաչափերի և ուսումնասիրությունների թեմատիկայի հստակեցում։ Որպես փոխգործակցության ձևաչափեր կարելի է մատնանշել անհատական հետազոտությունների պատվիրումը, կոլեկտիվ հետազոտությունների պատվիրումը, տարատեսակ հանդիպում-քննարկումները։ Իսկ հետազոտությունների թեմատիկայում ճանաչողական և քարոզչական բնույթի հետազոտությունների կողքին, որպես կիրառական բնույթի հետազոտությունների առանցքային ուղղություններ կարելի է ընդգրկել Հայ դատի, ՀՀ և ԼՂՀ ապաշրջափակման, ղարաբաղյան հիմնահարցի, Հայաստանի զարգացման ռազմավարության վերաբերյալ ուսումնասիրությունները։

90

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԱՍիմավորյան, ՎՀռվաե

ИНДИВИДУАЛЬНЫЕ И ИНСТИТУЦИОНАЛЬНЫЕ УРОВНИ НАУЧНО-АНАЛИТИЧЕСКОГО ПОТЕНЦИАЛА ДИАСПОРЫ

Арестакес Симаворян, Ваграм Овян

Резюме

Наличие значительного зарубежного армянского научно-аналитического сообщества и арменоведческих центров позволяет рассматривать научный потенциал диаспоры на двух уровнях: индивидуальном и институциональном. На обоих уровнях наличие систематизированного взаимного сотрудничества, а также активизация связей с армянским научно-аналитическим сообществом, мозговыми центрами и академическими структурами может сыграть важную роль в увеличении армянского интеллектуального потенциала и послужить общенациональным целям.

Сотрудничество Армения-Диаспора в научно-аналитической сфере предполагает уточнение форматов сотрудничества и тематики исследований. В качестве формата взаимного сотрудничества можно отметить заказ индивидуальных исследований, заказ коллективных исследовательских работ, разные встречи и дискуссии. Наряду с исследованиями познавательного и пропагандистского толка в качестве ключевых направлений исследовательских работ прикладного характера можно предусмотреть работы по Армянскому вопросу, разблокированию РА И НКР, карабахской проблеме, стратегии развития Армении.

91

ԱՍիմավորյան, ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

INDIVIDUAL AND INSTITUTIONAL LEVELS OF THE DIASPORA’S SCIENTIFIC AND ANALYTICAL POTENTIAL

Arestakes Simavoryan, Vahram Hovyan

Resume

In the view of the sizable Armenian scientific/analytical community abroad and centers for Armenian studies in foreign countries, the intellectual potential of diaspora can be examined at two levels: individual and institutional. A coordinated interaction and strengthening the ties at both levels with Armenia’s scientific/analytical community, think-tanks and academic structures could have a major significance for increasing the Armenian intellectual potential and bringing it to the service of the national interests.

In scientific/analytical field Homeland-Diaspora cooperation requires clarification of partnership formats and research topics. Partnering formats may include contracts for individual and joint research, various forms of meetings and discussions. As for research topics, along with cognitive and advocacy-focused research, applied studies in such key areas as the Armenian Question, lifting the blockade of the RoA and NKR, Karabakh problem, development strategies for Armenia can be included.

92

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.