Научная статья на тему 'ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժը. Դասակարգման փորձ'

ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժը. Դասակարգման փորձ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
448
96
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
ԱՄՆ հայ համայնք / քաղաքական ներուժ / լոբբիստական կազմակերպություններ / հայազգի գործիչներ / դաշնային (համապետական) իշխանություններ / տեղական իշխանություններ / լրագրողներ։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ваграм Овян

ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժը, ըստ կազմակերպվածության աստիճանի, կարելի է բաժանել երկու մասի՝ ինստիտուցիոնալ և անհատական։ Ինստիտուցիոնալ մակարդակում այն հանդես է գալիս ավանդական կուսակցությունների և գլխավորապես՝ լոբբիստական կազմակերպությունների տեսքով։ Անհատական մակարդակում ԱՄՆ հայկական քաղաքական ներուժն իր հերթին բաժանվում է երկու մասի՝ դաշնային (համապետական) և տեղական իշխանություններում ընդգրկված հայազգի գործիչներ։ Դաշնային մակարդակով հայ գործիչներն ընդգրկված են իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ) գործունեության մեջ։ Տեղական մակարդակում հայեր կան ինչպես նահանգային, այնպես էլ քաղաքային իշխանական մարմիններում։ ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժի (անհատական մակարդակով) մաս են կազմում նաև ամերիկյան լրատվամիջոցներում աշխատող հայազգի լրագրողները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ПОЛИТИЧЕСКИЙ ПОТЕНЦИАЛ АРМЯНСКОЙ ОБЩИНЫ США: ПОПЫТКА КЛАССИФИКАЦИИ

Политический потенциал армянской общины США по степени организованности можно разделить на две части: институциональную и индивидуальную. На институциональном уровне она представлена в виде традиционных партий и, преимущественно, лоббистских организаций. На индивидуальном уровне армянский политический потенциал США в свою очередь делится на две части – политиков-армян, функционирующих на уровне федеральных (общегосударственных) и местных властей. На федеральном уровне политики-армяне представлены во всех трех ветвях власти (законодательной, исполнительной и судебной), а также в сфере деятельности международных организаций (ООН). На локальном уровне армяне есть как в штатских, так и в городских органах управления. Частью политического потенциала армянской общины США (на индивидуальном уровне) являются также работающие в американских СМИ журналисты армянского происхождения.

Текст научной работы на тему «ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժը. Դասակարգման փորձ»

 ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՓՈՐՁ

ՎահրամՀովան՛

Բանալի բաոեր ԱՄՆ հայ համայնք, քաղաքական ներուժ, լոբբիստական կազմակերպություններ, հայազգի գործիչներ, դաշնային (համապետական) իշխանություններ, տեղական իշխանություններ, լրագրողներ։

ԱՄՆ հայ համայնքը կարևորվում է ոչ միայն գիտական և տնտեսական, այլև քաղաքական ներուժով։ Սույն հանգամանքը պայմանավորված է ինչպես համայնքի ստվարաթվությամբ, այնպես էլ այդ երկրին բնորոշ որոշակի առանձնահատկություններով։ Խնդիրը միայն այն չէ, որ ԱՄՆ-ում առավելագույնս զարգացած է լոբբիզմի ինստիտուտը։ Այն որոշակիորեն պայմանավորված է նաև այդ երկրի բնույթով, ավելի կոնկրետ ամերիկյան ինքնությամբ։ Հայտնի ամերիկացի քաղաքագետ Ս.Հանթինգթոնը գտնում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պայմանավորված է վերջինիս ինքնությամբ։ Իր երկրի ինքնությանը նվիրված հայտնի աշխատությունում քաղաքագետը նշում է. «Հակասությունների արմատները, թե ինչ պետք է մենք անենք արտասահմանում, գտնվում են այն հակասություններում, թե ով ենք մենք տանը» [1, p. 10]։

Ամերիկյան ինքնության վերաբերյալ կան բազմաթիվ տեսակետներ, որոնցից մեկն էլ բազմամշակութային հասարակության հայեցակարգն է։ Հանթինգթոնի համոզմամբ «...Ամերիկայի ամենամեծ նվաճումներից մեկը, թերևս ամենամեծը, այն աստիճանն է, որով այն ջնջել է ռասայական և էթնիկ բաղադրիչները, որ պատմականորեն կենտրոնական են եղել իր ինքնության համար և դարձել բազմէթնիկ, բազմառասա հասարակություն, որում անհատների մասին դատում են իրենց արժանիքներով» [1, p. xvii]։ Խոսելով ամերիկյան ինքնության և արտաքին քաղաքականության կապի մասին հեղինակը նկատում է. «Եթե Միացյալ Նահանգները գլխավորապես մշակութային և էթնիկ հանրույթների ամբողջություն է, ապա նրա ազգային

՚ «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ։

շահն այդ հանրույթների նպատակների առաջմղման մեջ է, և մենք պետք է ունենանք «բազմամշակույթ արտաքին քաղաքականություն» [1, p. 10]։

Սույն հայեցակարգը լայն հնարավորություններ է բացում ԱՄՆ հայ համայնքի առջև այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձգտելու առաջ մղել հայկական շահերը։ Իսկ այն, որ հայ համայնքը ամերիկյան բազմամշակույթ հասարակության մշակույթներից (մշակութային ընդհանրություններից) մեկն է, հիմնավորել է ազգագրագետ Հ. Մարությա-նը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանավոր նյութերը (Ցեղասպանությունը վերապրածների հիշողությունները) թվայնացման և արխիվաց-ման նպատակով Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի ինստիտուտին հանձնելու օրինակով [2, էջ 47-54]։

Ավելին, այս տեսակետից հայ համայնքը որոշակի առավելություն ունի մրցակից թուրք-ադրբեջանական համայնքի նկատմամբ, քանի որ թուրքերը և ադրբեջանցիները ԱՄՆ-ում քանակապես ավելի սակավաթիվ են, համեմատաբար ավելի նորաբնակ և դեռևս չեն կարող դիտվել որպես բազմամշակույթ ամերիկյան հասարակության ենթամշակույթներից մեկը։ Հետևաբար, եթե նրանց ազդեցությունն ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականության վրա որպես այդպիսին հանդիսանում է արտաքին ներգործություն պայմանավորված այն հանգամանքով, որ թուրքական և ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները ստեղծվում և «սնվում» (ֆինանսավորվում) են դրսից Թուրքիայից և Ադրբեջանից, հետևաբար նրանց գործունեությունն էլ ուղղորդվում է այդ երկրների իշխանությունների կողմից, ապա հայկական ազդեցությունը մեծ հաշվով էնդոգեն (ներածին) է և ունի ինքնուրույնություն Հայաստանից1։

Ամփոփելով վերոգրյալը կարող ենք ասել, որ ԱՄՆ հայ համայնքի հայանպաստ քաղաքականության գործունեության հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները.

1. ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշակի պայմանավորվածությունը Միացյալ Նահանգների ինքնությամբ;

2. Ամերիկյան ինքնության բազմամշակութայնությունը;

3. Հայ համայնքի հանդես գալը որպես ամերիկյան բազմամշակույթ հասարակության մեկ բաղադրիչ (մեկ մշակույթ);

4. Համեմատական առավելությունը թուրքական և ադրբեջանական համայնքների նկատմամբ քանակական և ինտեգրվածության չափանիշներով։

1 ՀՀ իշխանություններ-ԱՄՆ հայ համայնք հարաբերություններում խոսքը կարող է վերաբերել միայն համագործակցությանը և խորհրդատվությանը, այլ ոչ թե Երևանից ուղղորդմանը։

Իսկ որպեսզի ԱՄՆ հայ համայնքն առավելագույն արդյունավետության լծվի համահայկական շահերի պաշտպանությանը, այլ կերպ ասած բարձրանա նրա արդյունավետության աստիճանը, անհրաժեշտ է գնահա-տել նրա քաղաքական ներուժը քաղաքականության ոլորտում ներգրավված անհատներին և կառույցները, նրանց գործունեության ուղղությունները և այլն։ Հոդվածում սույն խնդիրը դիտարկվում է երկու մակարդակով ինստիտուցիոնալ, որում դիտարկվում են քաղաքական գործունեությամբ զբաղվող ԱՄՆ հայկական հաստատությունները, և անհատական, որում դիտարկվում են քաղաքական գործունեություն ծավալող հայ անհատները։

Իետոիւոուցիոեալ մակարդակ

Առհասարակ, Սփյուռքի քաղաքական հաստատություններ ասելով հասկանում են առաջին հերթին ավանդական կուսակցությունները ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը: Չնայած վերջիններս ԱՄՆ-ում նույնպես ծավալում են ակտիվ գործունեություն1, այնուամենայնիվ, ինչպես ընկալումներում, այնպես էլ իրականության մեջ ԱՄՆ հայ համայնքի պարագայում վիճակը մի փոքր տարբեր է։ Այստեղ քաղաքական կառույցներ ասելով հասկանում են առաջին հերթին հայկական լոբբիստական հաստատությունները։ Չնայած ԱՄՆ-ում գործում են մոտ մեկ տասնյակ հայկական լոբբինգային կազմակերպություններ [5, էջ 117], այնուամենայնիվ, իրենց քաղաքական կշռով և ազդեցությամբ առանձնանում են երկու խոշորագույնները՝ Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն։ Վերջինս հայտնի է նաև Հայ դատի հանձնախումբ անվամբ: Այն, լինելով ամերիկյան հաստատություն, գործնականում հանդես է գալիս որպես համազգային կառույց, քանի որ, իր մասնաճյուղերն ունենալով արտերկրի գրեթե բոլոր հայ համայնքներում, գործունեություն է ծավալում գրեթե բոլոր հայաշատ երկրներում [տե ս 6, с. 131]:

1 Թեև Սփյուռքի երեք կուսակցությունների կենտրոնական մարմինները գտնվում են ԱՄՆ-ից դուրս [3, էջ 756], սակայն այստեղ առկա են նրանց մասնաճյուղերը կամ տեղական մարմինները: Բացի այդ, այստեղ, ի թիվս կուսակցությունների հովանու տակ գործող այլ հաստատությունների մամուլ, դպրոցներ և այլն, գործում են նաև այսպես կոչված կուսակցապատկան բարեգործական, մշակութային և քաղաքական նշանակալի կառույցներ: Բարեգործական կառույցներից, օրինակ, Հայ օգնության միությունը պատկանում է ՀՅԴ-ին [4, էջ 87): ԱՄՆ-ում գործում են նաև կուսակցապատկան այլ հաստատությունների մասնաճյուղեր: Օրինակ ՌԱԿին պատկանող Թեքեյան մշակութային միությունը, որը նույնպես համազգային կառույց է, ԱՄՆ-ում ևս ունի իր մասնաճյուղերը: Ինչ վերաբերում է քաղաքական կառույցներին, ապա երկու խոշորագույն հայկական լոբբիստական կառույցներից մեկը Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (Հայ դատի հանձնախումբը), գործում է ՀՅԴ հովանու ներքո:

Այս երկու կազմակերպությունների համատեղ ջանքերով է 1995թ. ԱՍՆ Կոնգրեսում ստեղծվել Հայկական հարցերի հանձնախումբը: Ընդհանրապես, Կոնգրեսի հանձնախումբը կոնգրեսականների ոչ ֆորմալ խումբ է, որը հետապնդում է միասնական օրենսդրական նպատակներ [7, էջ 170]: Հանձնախմբի անդամները պաշտպանում են համայնքի շահերը Կոնգրեսում, ինչի շնորհիվ հայկական լոբբիի պահանջներն արժանահավատություն, օրինականություն և ուժ են ձեռք բերում ԱՍՆ օրենսդիր մարմնում [7, էջ 171]:

Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախումբը ամենախոշորներից է իր տեսակի մեջ: Այն ունի մոտ 150 անդամ (435 կոնգրեսականների շուրջ 34%-ը), այն դեպքում, երբ հայերը, տարբեր հաշվարկներով, կազմում են ԱՍՆ բնակչության 0.5%-ը [8, էջ 65]: Համեմատության համար նշենք, որ «օրինակ Կոնգրեսի Սևամորթների շահերը պաշտպանող (Black Caucus) լոբբինգային խմբում կա ընդամենը 41, իսկ Թուրքիայի շահերը պաշտպանող խմբում 106 հոգի» [5, էջ 115]:

Հայկական լոբբին իր գործունեությունը ծավալում է հայության համար բոլոր կարևոր հարցերի ուղղությամբ: Ներկայում կարելի է առանձնացնել վերջինիս հայանպաստ գործունեության չորս հիմնական ուղղություն.

ա) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, ինչը դրսևորվում է ինչպես համապետական (դաշնային), այնպես էլ նահանգային և քաղաքային մակարդակներով Հայոց ցեղասպանությունը ճանաչող ակտերի ընդունման ուղղությամբ գործադրվող ջանքերով: Ներկայում արդեն ԱՍՆ 47 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդրի առանցքային տեղը ԱՍՆ հայկական լոբբիստական կառույցների գործունեության մեջ պայմանավորված է ոչ միայն նրանով, որ ցեղասպանության հիշողությունը հանդիսանում է Սփյուռքի, այդ թվում նաև ամերիկաբնակ հայության ինքնության հիմնասյունը, այլ նաև հետագայում նման իրադարձությունները կանխելու կամ բացառելու նկատառումներով: Խնդիրն այն է, որ «...Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգների նույնիսկ երրորդ կամ արդեն չորրորդ սերնդում առկա է խոր անվստահություն և կասկած թուրքերի և Թուրքիայի նկատմամբ» [9, с. 24]:

բ) Արցախյան հիմնահարց, ինչն ընդգրկում է ոչ միայն Արցախի անկախության միջազգային ճանաչման, այլև շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ականազերծման, սոցիալական ծրագրերի իրականացման, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

գ) Հայաստանին ԱՍՆ-ի կողմից տրամադրվող օգնության ծավալների մեծացում, որը ներառում է ոչ միայն ամենամյա բյուջեով ՀՀ-ին և ԼՂՀ-ին հատկացվող, այլև տարատեսակ խնդիրների (Հայաստան ներգաղթած սի-րիահայերի դրության թեթևացում, ռազմական օգնություն) իրականացման համար տրամադրվող գումարների մեծացման համար գործադրվող ջանքե-րը։ Հայ համայնքի գործադրած ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ը ՀՀ-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը երկրորդ ամենամեծ ուղղակի ֆինանսական աջակցություն ցույց տվող երկիրն է [10, p. 23]։

դ) Հայ֊ամերիկյան հարաբերությունների զարգացում, ինչին են նպա-տակաուղղված ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկման վերացման, Երևան-Լոս Անջելես ուղղակի չվերթների իրականացման, տարատեսակ կրթական և այլ ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը։

Բացի այս հիմնական ուղղություններից, որպես օժանդակ ուղղություններ ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության ծիրում են գտնվում նաև ՀՀ և ԼՂՀ ապաշրջափակման [11, էջ 207; 7, էջ 175], Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և, մասնավորապես հայերի փրկության, Ջավախքի և այլ հիմնահարցերը1։

Կապված վերջին տարիներին հայ-ադրբեջանական (ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան) սահմանային լարվածության և բախումների քանակական աճի ու ինտենսիվության խորացման հետ (որի գագաթնակետը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր) արցախյան թեման ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցների գործունեության մեջ։ Վերջիններս, բացի Արցախի անկախության միջազգային ճանաչման համար ռազմավարական պայքարից, որպես մարտավարական խնդիր փորձում են հնարավորինս արագ արձագանքել նաև հաճախակիա-ցած սահմանային միջադեպերին ձգտելով հայկական տեսակետը հասցնել ԱՄՆ հանրությանն ու իշխանական շրջանակներին։ Օրինակ 2016թ. դեկտեմբերի վերջին ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ձեռնարկված ադրբեջանական դիվերսիոն գործողությունից հետո ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ձեռնամուխ եղավ համացանցային արշավի կազմակերպմանը Կոնգրե-

1 ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցների գործունեության ուղղությունների մասին տե ս նաև Fiscal Year 2017 Testimony: Armenian Assembly of America: Submitted by Bryan Ardouny, Executive Director, http://www.aaainc.org/fileadmin/aaainc/pdf/2016/ AAA_Testimony_FY_17.pdf; ANCA Confers With U.S. House Majority Leader Kevin McCarthy, http://hayernaysor.am/en/archives/ 226050; ANCA Welcomes Rep. David Trott as New Republican Co-Chair; Rep. Gus Bilirakis as Vice-Chair of the Congressional Armenian Caucus, http:// hayernaysor.am/en/archives/227283; [12, էջ 35-37]։

սում, Սպիտակ տանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարության մոտ դատա-պարտելու ադրբեջանական ագրեսիան1։

Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարևոր նշանակություն ունի տարբեր առիթներով այդ ուղղությամբ քարոզչական միջոցառումների անցկացումը։ 2016թ. լրացավ Արցախի անկախության 25-ամյա-կը։ Հիշյալ նկատառումներից ելնելով կարևոր նշանակություն ունեցավ ԱՄՆ Կապիտոլիումի բարձունքին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված Արցախի անկախության 25-րդ տարեդարձին (չնայած ադրբեջանական հակազդեցությանը), որին, բացի պատգամավորական խմբի անդամներից, մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Վաշինգտոնում ՀՀ և ԼՂՀ ներկայացուցիչները, ԱՄՆ հայ համայնքի ղեկավար դեմքեր և այլք2։

Կարևոր իրադարձություն պետք է համարել նաև 2016թ. սեպտեմբերի 2-ին (ԼՂՀ անկախության օրը) Արցախի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ուղարկած նամակը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որում կոնգրեսականները շնորհավորում էին արցախցիներին անկախության քառորդդարյա հոբելյանի կապակցությամբ, հայտնում իրենց աջակցությունը Արցախի միջազգային ճանաչման գործին և դատապարտում նույն թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից քառօրյա պատերազմի սանձազերծումը3։

Ընդհանրացնելով Արցախյան հարցում Սփյուռքի դերը քաղաքագետ Ս.Մինասյանը նշում է, որ Հայաստանը ի դեմս աշխարհով մեկ սփռված և իր բնակության երկրների որոշ մասի տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում ուժեղ դիրքեր զբաղեցնող արդարև մեծաքանակ Սփյուռքի, ունի այնպիսի ռեսուրս, որը թույլ է տալիս նրան հակակշռել Ադրբեջանին լոբբինգի ասպարեզում և ներգրավել տնտեսական և ֆինանսական ռեսուրսներ Հայաստանի համար։ Սփյուռքի քաղաքական ռեսուրսները, ըստ քաղաքագետի, ապահովում են Երևանին ու Ստեփանա-

1 Տե ս Ադրբեջանի զինուժի դիվերսիայի փորձից հետո ԱՄՆ հայ համայնքն առցանց արշավ է սկսել, http://hayernaysor.am/archives/227703

2 Տես Artsakh’s 25th Anniversary Marked with Capitol Hill Celebration, http://hayernaysor.am/en/ archives/224634; Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսում տոնել է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը, http://hayernaysor.am/archives/225021

3 Տես http://www.aaainc.org/fileadmin/aaainc/pdf/2016/NKR_25th_Anniversary_Caucus_Letter_9-2-16.pdf; տե ս նաև Armenian Caucus Congratulates Nagorno Karabakh Republic: Condemns Azeri Atrocities: Calls for Formal Recognition of Artsakh's Independence, http://www.aaainc.org/ index.php?id=7&no_cache=1&newsID=660

կերտին կարողությամբ ազդելու Դարաբաղյան կարգավորման արտաքին ակտորների մոտեցումների վրա [10, p. 23]: Կարծում ենք, բովանդակ Սփյուռքին տրված այս գնահատականն առավել չափով վերաբերում է ԱՄՆ-ի որպես արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, հայ համայնքին:

Անհաւռակաե մակարդակ

Քաղաքական տեսակետից ԱՄՆ հայ համայնքը կարևորվում է ոչ միայն իր լոբբիստական կառույցներով, այլև քաղաքական ասպարեզում նշանակալի դիրքերի հասած, բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անհատ գործիչներով: Այս տեսակետից հայ համայնքի ներկայացուցիչներն առավել մեծ հաջողությունների են հասել հիմնականում տեղական կառավարման մակարդակներում, հատկապես հայաշատ բնակավայրերում: Հայերն ընտրվում են նահանգային և քաղաքային խորհուրդների անդամներ, քա-ղաքապետեր և այլն: Նրանց կողքին, թեև ոչ մեծ քանակությամբ, կան նաև դաշնային իշխանությունների մակարդակով հաջողությունների հասած հայ գործիչներ:

Դաշնային (համապետական) իշխանությունների մակարդակով նշանակալի դիրքերի հասած հայեր կան ԱՄՆ իշխանության երեք ճյուղերում էլ օրենսդիր, գործադիր և դատական.

• Օրենսդիր իշխանությունում նշանակալի դիրքերի հասած հայերը ներկայում երկուսն են հայկական արմատներ ունեցող կոնգրեսականներ Ջեքի Սփայերը և Աննա Էշոուն:

• Գործադիր իշխանությունում հայերն առավելապես դրսևորվում են խորհրդականների պաշտոնում: Այս առումով նշանակալի էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի գիտական հարցերով խորհրդական, դոկտոր Թերիքյանը: Վերջին շրջանում ամենանշանակալի հաջողության հասած հայ գործիչներից է Քեն Նահիկյանը, որն ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններից հետո նշանակվեց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի (կառավարության) գործադիր տնօրեն:

• Դատական իշխանությունում հիշատակելի հայեր են ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ Ռիչարդ Հար-թունյանը, դաշնային դատավոր Սամուել Տեր-Եղիայանը (Իլինոյսի Հյուսիսային օկրուգ):

Բացի իշխանության երեք ճյուղերում ներկայացվածներից, կարևոր են նաև միջազգային կազմակերպություններում, առաջին հերթին ՄԱԿ-ում աշխատող ամերիկաբնակ հայերը1։ Այս առումով նշանակալի է Արմեն Օրուջյանը, որն զբաղեցնում է Միավորված Ազգերի Կազմակերպության Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ Մեկ այլ ամերիկաբնակ հայ գործիչ Կազգեն Յարտըմյանը 2017թ. հուլիսին նշանակվեց Լիբանանի կենսոլորտային հարցերի նախարարությունում ՄԱԿ խորհրդական2։ Այս քաղաքական գործիչները, փաստորեն, ոչ թե ներպետական (թեկուզ դաշնային մակարդակով), այլ միջազգային մակարդակի գործիչներ են, քանի որ պաշտոններ են զբաղեցնում համաշխարհային ամենահեղի-նակավոր կառավարական կազմակերպությունում։

Տեղական իշխանությունների մակարդակով հայերը ԱՄՆ-ում նշանակալի դիրքերի են հասնում ինչպես նահանգային, այնպես էլ քաղաքային իշխանություններում։ Այս առումով հայերի հաջողություններով առավել աչքի ընկնող նահանգը Կալիֆորնիան է, որտեղ էլ կենտրոնացած է ամերիկաբնակ հայության մեծ մասը։ Բացի Կալիֆորնիայից, նշանակալի դիրքերի հասած հայեր կան այլ նահանգներում ևս։ Խնդիրը դիտարկենք երկու ենթամակարդակով նահանգային և քաղաքային.

• Նահանգային ենթամակարդակում ներկայում նշանակալի դիրքեր զբաղեցնող հայեր են, օրինակ, Սարա Գիդեոնը (Մեյն նահանգի խորհրդարանի նախագահ), Ադրին Նազարյանը (Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ), Քեթրին Կազարյանը (Ռոդ Այլեն-դի Ներկայացուցիչների պալատի անդամ)։

• Քաղաքային ենթամակարդակում նշանակալի են քաղաքապետեր Կարդան Կարապետյանը (Գլենդելի քաղաքապետ), Կռամ Ծատու-րյանը (Ռոլինկ Հիլզ Էսթէյթ քաղաքի քաղաքապետ), Սքոթ Ավեդի-սյանը (Կարվիքի քաղաքապետ)։ Որպես քաղաքային խորհուրդների անդամներ կարելի է հիշատակել Փոլ Գրիգորյանին (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ), Կարդան Ղարպետյանին (Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ), Ջեք Հաջինյանին (Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամ)։ Այլ պաշտոններում նշանակալի են Ար-մինե Ղարպետյանը (Գլենդելի կրթական խորհրդի անդամ), Աշոտ Մուրադյանը (Մոնտեբելո քաղաքի գանձապետ) և այլք։

1 ՄԱԿ կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում։

2 Վազգէն Եարտըմեան Լիբանանի Կենսոլորտային Հարցերու Նախարարութեան Մօտ ՄԱԿի Խորհրդական Կը Նշանակուի, http://hayernaysor.am/cl/archives/251639

ԱՄՆ-ում ազգությամբ հայերի բարձր դիրքերի հասնելը հաճախ պայմանավորված է ոչ միայն նրանց անհատական արժանիքներով և ամերիկյան հասարակության մեջ նրանց ինտեգրվածության բարձր աստիճանով, այլև համայնքային կառույցների, հիմնականում հայկական լոբբիստա-կան կառույցների հետ համագործակցությամբ, որոնք էլ ընտրությունների ժամանակ սատարում են նրանց։ Օրինակ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի 2017թ. ընտրություններում Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը որոշեց պաշտպանել Կարո Թորոսյանի թեկնածությունը1։

Այսպիսով, ԱՄՆ հայ համայնքի ներսում ընտրությունների ժամանակ տեղի է ունենում յուրահատուկ անհամաչափ համագործակցություն անհատ գործիչների և հայկական կառույցների միջև, ինչն էլ էապես նպաստում է անհատ գործիչների հաջողությանը։ Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆում բարձր դիրքի հասած հայ պաշտոնյաները հաճախ կտրված չեն համայնքից, վայելում են վերջինիս աջակցությունը։ Հետևաբար, նրանց հաջողությունները պետք է դիտել ոչ միայն որպես անհատական, այլև հավաքական նվաճումներ։

Անդրադառնանք նաև այն հայ լրագրողներին, ովքեր աշխատում են ամերիկյան լրատվամիջոցներում։ Չնայած վերջիններիս կարելի էր ընդ-գրկել մտավոր ներուժի շրջանակներում նկատի ունենալով, որ լրագրողա-կան գործունեությունը պարունակում է վերլուծական-փորձագիտական աշխատանքի լուրջ տարրեր, այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ ա) դժվար է գերագնահատել լրատվամիջոցների ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա և բ) ԱՄՆ լրատվամիջոցներն իրենց վարկանիշով, ինչպես նաև ազդեցության մասշտաբներով հանդիսանում են, ըստ էության, համաշխարհային լրատվամիջոցներ, նպատակահարմար է նրանց համարել որպես այդ երկրի հայ համայնքի քաղաքական ներուժի մաս։

ԱՄՆ լրատվամիջոցներում աշխատող հայազգի լրագրողներից հայտնի են Սթիվ Քյուրքչյանը («The Boston Globe» օրաթերթի հետաքննական բաժնի հիմնադիր, հետաքննող լրագրող, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր), Դեյվիդ Իգնեյշըսը2 (Washington Post օրաթերթի խմբագիրներից), Լարա Սեդրակյանը (Bloomberg հեռուստաընկերության նախկին աշխատակից, ներկայում News Deeply մեդիա և տեխնոլոգիական հարթակի համահիմնադիր), Արաքսյա Կարապետյանը (Fox հեռուստաըն-

1 Տե ս Հայ Դատը Կը Զօրակցի Լոս Անճելըսի Քաղաքապետական Խորհուրդի Թեկնածու Գարօ Թորոսեանին, http://hayernaysor.am/cl/archives/225359

2 Իգնադիոսյան:

կերության հաղորդավար) և ուրիշներ [ԱՄՆ լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողների մասին մանրամասն տե ս 13, էջ 62-69]։

Այս շրջանակներում կարելի է ընդգրկել նաև այլ երկրների հեղինակավոր լրատվամիջոցների ԱՄՆ թղթակիցներին, ինչպես, օրինակ Գայանե Չիչակյանին («Russia Today» հեռուստաընկերության Վաշինգտոնի թղթակից), Թոմաս Գորգիսյանին (եգիպտական «AL AHRAM» թերթի Վաշինգտո-նի թղթակից)։

Համաշխարհային լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողների ներուժի օգտագործումն ի նպաստ ազգային խնդիրների լուծման էլ ավելի է կարևորվում պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ լրատվամիջոցներով է թուրք-ադրբեջանական լոբբին ծավալում իր հակահայկական քարոզչությունը փորձելով մոլորության մեջ գցել հայկական խնդիրներից անտեղյակ կամ դրանց ոչ այնքան քաջածանոթ համաշխարհային հանրությանը [տե ս 14]։ Այդ նպատակով ծախսվում են հսկայական գումարներ։

Համաշխարհային լրատվամիջոցներով հակահայկական քարոզչության դեմ պայքար են մղում հայկական լոբբիստական կառույցները փորձելով հակադարձել հակահայ հրապարակումներին այդ լրատվամիջոցներին ուղղված բողոք-նամակների և այլնի միջոցով [տե ս 14]։ Կարծում ենք, այդ պայքարում նպատակահարմար կլիներ օգտագործել նաև ամերիկյան լրատվամիջոցների ազգությամբ հայ աշխատակիցների հնարավորությունները։

Հասկանալի է, որ վերջիններս լիովին անկախ չեն իրենց գործունեության մեջ և չեն կարող իրենց աշխատանքը նվիրել հայկական թեմատիկային։ Այնուամենայնիվ, կան որոշ մեխանիզմներ նրանց հայկական խնդիրների հետ որոշակիորեն կապելու և դրանց լուծմանը նրանց աշխատանքն ուղղորդելու համար։ Այդպիսիք են.

1. Մասնակցությունը համահայկական լըազրողական համաժողովներին: Մինչև օրս կազմակերպված Լրագրողների համահայկական համաժողովներին (մինչ այժմ կազմակերպվել է 8 այդպիսի համաժողով) հրավիրվել են միայն Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հետայսու կարելի է հրավիրել նաև միջազգային լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներին կամ կազմակերպել միջազգային լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողների առանձին համաժողովներ։

2. Դեպի Հայաստան այցերի կազմակերպում 2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում անցկացված Լրագրողների համա-

հայկական 8-րդ համաժողովի հոլովույթում միտք հնչեց Սփյուռքի հայ համայնքների միջոցներով պարբերաբար դեպի Հայաստան օտարերկրյա լրագրողների գործուղումներ կազմակերպելու մասին, ինչը դիտարկվեց համեմատաբար փոքր միջոցներով արդյունավետ տեղեկատվական քաղաքականություն ի նպաստ Հայաստանում զբոսաշրջության զարգացման և տեղեկատվական ասպարեզում հայության շահերի պաշտպանության [տե ս 15]։ Կարծում ենք, նման քաղաքականություն իրականացնելիս նպատակահարմար է շեշտը դնել առաջին հերթին օտարերկրյա լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողների վրա, այդ կերպ ա) նրանց կապելով հայ համայնքներին ու հայրենիքին, բարձրացնելով նրանց մեջ ազգային ինքնագիտակցությունը և բ) նրանց հնարավորություններն օգտագործելով հօգուտ ազգային խնդիրների լուծման։

Սեպտեմբեր, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Samuel P. Huntington, Who We are? America’s Great Debate, New Delhi: Penguin Books, 2004.

2. Մարության Հ, Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը և «ամերիկահայ ազգության» ձևավորման գործընթացը, Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում, գիտաժողովի զեկուցումներ, Եր., ԵՊՀ հրատ., 2013։

3. «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր., «Տիգրան Մեծ», 2003:

4. Վարդանյան Ա, Հայ օգնության միության (ՀՕՄ) գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, Հայրենիք-սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991-2009թթ.)։ Հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2010։

5. Եզանյան Ա, Հայաստանի Հանրապետության և ամերիկահայ լոբբինգային կառույցների համագործակցության ռազմավարական գնահատումներ, Աշխատանքային տետրեր (ԱՄՆ-ի Հայկական լոբբինգային կառույցների գործունեությունը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական շահերի տեսանկյունից), թիվ 1 և 2, 2010։

6. Дятлов В., Мелконян Э, Армянская диаспора: очерки социокультурной типологии, Ер., Институт Кавказа, 2009.

7. Զարիֆյան Ժ., Ամերիկահայկական լոբբին. կառուցվածքը, մեթոդները և արդյունքները, Աշխատանքային տետրեր (ԱՄՆ-ի Հայկական լոբբինգային կառույցների գործունեությունը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական շահերի տեսանկյունից), թիվ 1 և 2, 2010, էջ 170։

8. Տեր-Մաթևոսյան Վ, Հայրենիք-Սփյուռք. խնդիրների ռազմավարական գնահատումներ, Աշխատանքային տետրեր (ԱՄՆ-ի Հայկական լոբբինգային կառույց-

ների գործունեությունը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական շահերի տեսանկյունից), թիվ 1 և 2, 2010։

9. Искандарян А., Минасян С, Прагматичность политики сквозь реалии исторических ограничений: анализируя армяно-турецкий процесс, Аналитические доклады Института Кавказа, №1, январь 2010, Ер., Институт Кавказа, 2010.

10. Sergey Minasyan, Nagorno-Karabkh After Two Decades of Conflict: is Prolongation of the Status Quo Inevitable? Caucasus Institute Research Papers, #2, August 2010. – Yerevan: Caucasus Institute.

11. Քոչիկյան Ա, Հայկական լոբբինգային խմբերի ծագումն ու զարգացումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Աշխատանքային տետրեր (ԱՍՆ-ի Հայկական լոբբինգափն կառույցների գործունեությունը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական շահերի տեսանկյունից), թիվ 1 և 2, 2010։

12. Հովյան Վ, Սփյուռքի դերակատարումը Հայաստանի համար, Գլոբուս, թիվ 6, 2014։

13. Վերաեյաե Կ, Նահապեւռյան Հ., Սիմավորյան Ա, Ղաեալաեյաե Տ, Հա] համայնքն ԱՄՆ-ում, Եր., «Գասպրինտ», 2010:

14. Գասպարյաե Ս, Հակահայկական «Ռեյչըլ մեդոու շոու», Ազգ, 23.12.2016:

15. Հարեյաե Ա, Պատկերացրեք, եթե սփյուռքը հայրենիքին օգներ PR-ի այս ձևով, ինչքան արդյունավետ կլիներ այն, Առավոտ, 24.11.2016:

ԱՍՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՓՈՐՁ

ՎահրամՀովյան

Ամփոփագիր

ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժը, ըստ կազմակերպվածության աստիճանի, կարելի է բաժանել երկու մասի ինստիտուցիոնալ և անհատական: Ինստիտուցիոնալ մակարդակում այն հանդես է գալիս ավանդական կուսակցությունների և գլխավորապես լոբբիստական կազմակերպությունների տեսքով: Անհատական մակարդակում ԱՄՆ հայկական քաղաքական ներուժն իր հերթին բաժանվում է երկու մասի դարնային (համապետական) և տեղական իշխանություններում ընդգրկված հայազգի գործիչներ: Դարնային մակարդակով հայ գործիչներն ընդգրկված են իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ) գործունեության մեջ: Տեղական մակարդակում հայեր կան ինչպես նահանգային, այնպես էլ քաղաքային իշխանական մարմիններում:

ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժի (անհատական մակարդակով) մաս են կազմում նաև ամերիկյան լրատվամիջոցներում աշխատող հայազգի լրագրողները:

ПОЛИТИЧЕСКИЙ ПОТЕНЦИАЛ АРМЯНСКОЙ ОБЩИНЫ США: ПОПЫТКА КЛАССИФИКАЦИИ

Ваграм Овян

Резюме

Политический потенциал армянской общины США по степени организованности можно разделить на две части: институциональную и индивидуальную. На институциональном уровне она представлена в виде традиционных партий и, преимущественно, лоббистских организаций. На индивидуальном уровне армянский политический потенциал США в свою очередь делится на две части — политиков-армян, функционирующих на уровне федеральных (общегосударственных) и местных властей. На федеральном уровне политики-армяне представлены во всех трех ветвях власти (законодательной, исполнительной и судебной), а также в сфере деятельности международных организаций (ООН). На локальном уровне армяне есть как в штатских, так и в городских органах управления.

Частью политического потенциала армянской общины США (на индивидуальном уровне) являются также работающие в американских СМИ журналисты армянского происхождения.

THE POLITICAL POTENTIAL OF THE ARMENIAN COMMUNITY OF THE USA: A CLASSIFICATION ATTEMPT

Vahram Hovyan

Resume

The political potential of the Armenian community of the USA can be divided in two parts according to the level of organization: institutional and individual. At the institutional level it is manifested in the form of traditional political parties and predominantly, lobbyist organizations. At the individual level, the Armenian political potential, in turn, is divided into two levels: federal and local government officials of Armenian descent. At the federal level, there are Armenians in all three branches of power (legislative, executive and judicial), as well as in international organizations (such as UN). At the local level, there are Armenians in both state and municipal government bodies.

The Armenian reporters working in American media are part of the political potential of the Armenian community in the US, at the individual level.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.