Научная статья на тему 'Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստան-Սփյուռք գործակցության հոլովույթում (1991-2015թթ. )'

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստան-Սփյուռք գործակցության հոլովույթում (1991-2015թթ. ) Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1244
177
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
ցեղասպանություն / սփյուռք / Հայաստան / լոբբի / համայնք / Հայ- րենիք-Սփյուռք համագործակցություն / ճանաչում / դատապարտում

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ստալ Սարդարյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրըՀայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններից է։ Այն, պատմա-կան արդարության վերականգնումից բացի, հայության համար ունի նաև ազգայինանվտանգության ապահովման նշանակություն։Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճա-նաչման գործընթացը նոր թափ ստացավ՝ կապված այդ հարցում Հայրենիք-Սփյուռքհամագործակցության հետ։ Ներկայումս այն ճանաչվել է ավելի քան երկու տասնյակպետությունների կողմից։ Իսկ չորս երկրում (Շվեյցարիա, Սլովակիա, Հունաստան ևԿիպրոս) Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցագոր-ծություն։Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ դրա միջազգային ճանաչ-ման և դատապարտման համար Հայաստան-Սփյուռք գործակցությունը բարձրացվեցինստիտուցիոնալ մակարդակի։ Այդ նպատակով ստեղծվեց Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժո-ղով՝ Հայաստանի պատկան մարմինների և Սփյուռքի կառույցների ներկայացուցիչնե-րի մասնակցությամբ, որի գործունեությունը բարձրացրեց Հայոց ցեղասպանությանմիջազգային ճանաչման համար համազգային պայքարի արդյունավետությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ISSUE OF THE INTERNATIONAL RECOGNITION OF THE ARMENIAN GENOCIDE IN THE EVOLUTION OF ARMENIA-DIASPORA COOPERATION (1991-1995)

International recognition and denunciation of the Armenian Genocide is one of the main directions of Armenia-Diaspora cooperation. In addition to restoring the historical justice, it also has a significant role in ensuring the national security. After Armenia gained independence, the process of international recognition of the Armenian Genocide received a new momentum in relation to Armenia-Diaspora cooperation in this area. Currently about two dozen countries had recognized it, while in four countries (Switzerland, Slovakia, Greece and Cyprus) denial of Armenian Genocide has been outlawed. Armenia-Diaspora cooperation in recognition and condemnation of the Armenian Genocide was institutionalized ahead of its 100th anniversary. For this purpose a government commission was established with participation of government bodies and representatives of Diaspora organizations in order to coordinate the events dedicated to the 100th anniversary of the Armenian Genocide. The activities of the commission increased the effectiveness of the pan-national efforts towards recognition of the Armenian Genocide.

Текст научной работы на тему «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստան-Սփյուռք գործակցության հոլովույթում (1991-2015թթ. )»

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈԻՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ (1991-2015ԹԹ.)

Ստալ Սարդարյաե"

Բանալի բաոեր ցեղասպանություն, սփյուռք, Հայաստան, լոբբի, համայնք, Հայ-րենիք-Սփյուռք համագործակցություն, ճանաչում, դատապարտում:

Հայրենիքի և Սփյուռքի միջև համագործակցությունը հաստատվել է դեռևս 1918թ. մայիսի 28-ին հայոց պետականության վերականգնումից ի վեր: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին' 1918-1920թթ., Հայրենիք-Սփյուռք համագործակցության օրակարգային հարցերն էին հայոց նորաստեղծ պետականության կայացումը, Հայ դատի խնդրի լուծումն Առաջին աշխարհամարտի ավարտից հետո տեղի ունեցող խաղաղության գործընթացում, արևմտահայ գաղթականության խնդիրների լուծումն ու հայրենադարձությունը:

Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների օրակարգը ենթարկվեց որոշակի փոփոխությունների: Ասպարեզից դուրս եկավ Հայ դատի համար միասնական պայքարի հարցը, քանի որ Խորհրդային Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն չուներ: Խորհրդային տարիներին Հայաստան-Սփյուռք գործակցությունը ծավալվում էր հայրենադարձության և հայրենի երկրի շենացմանը Սփյուռքի աջակցության հարցերում (Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման սկզբնական փուլում): Այնուամենայնիվ, խորհրդային տարիներին Հայաստան-Սփյուռք կապերը զարգանում էին հիմնականում կրթամշակութային ոլորտում: Այդ մասին է վկայում թեկուզ այն, որ Հայաստանում հատուկ Սփյուռքի հետ կապերի համար 1964թ. հիմնված պատկան մարմինը կոչվում էր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե [1, էջ 729]:

՚ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ:

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարան

Միայն 1988թ. ազգային վերազարթոնքի և 1991թ. Հայաստանի անկա-խացման արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայրենիք-Սփյուռք հարաբերութունների ընդլայնման և խորացման համար։ Համակողմանիորեն սկսեց զարգանալ Հայաստան-Սփյուռք գործակցությունը հասա-րակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներում [2, էջ 13-169]։ Բազմաթիվ սփյուռքյան կազմակերպություններ եկան Հայաստան և սկսեցին իրենց գործունեությունը ծավալել այստեղ [2, էջ 13-26; 3, էջ 4453, 79-107]։

Հայրենիք-Սփյուռք կապերի համակողմանի զարգացումն ու խորացումն առաջացրեց ու հասունացրեց առանձին պետական գերատեսչության մակարդակով Սփյուռքի հետ հարաբերությունների համար նախատեսված պետական կառույցի անհրաժեշտությունը։ Արդյունքում 2008թ. հոկտեմբերի 1-ին ստեղծվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը։

Քաղաքական ոլորտում Սփյուռքի հայաստանանպաստ դերակատարությունը կայանում է արտաքին աշխարհում նրա շահերի պաշտպանության, այլ կերպ ասած' ՀՀ արտաքին քաղաքականության սպասարկման մեջ։ Այս ոլորտում այլ ուղղությունների կողքին (Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Հայաստանի ապաշրջափակում և այլն [4, էջ 55]) Հայրենիք-Սփյուռք համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրն առնչվում է Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին այնքանով, որքանով որ այդ հարաբերությունների միասնական օրակարգի առանցքային կետերից մեկն է։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում նաև Թուրքիայի կողմից ճանաչումը ոչ միայն և ոչ այնքան պատմական արդարությունը վերականգնելու խնդիր է, որքան ազգային անվտանգության հարց Հայաստանի և Սփյուռքի համար։ Ցեղասպանություն իրականացրած պետությունը ներկայումս էլ շարունակում է ագրեսիվ հակահայկական քաղաքականություն, և, հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից հրաժարումը հղի է դրա կրկնության փորձերի վտանգով։

Եվ այդ է պատճառը, որ Սփյուռքի առանցքային կազմակերպությունները, հատկապես նրանք, որոնք իրականացնում են քաղաքական գործառույթներ, իրենց կարևոր խնդիրներից մեկն են համարում Հայոց ցեղասպանության

107

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Օրինակ, դեռևս 2003թ. ստեղծված Համաշխարհային հայկական կոնգրեսի առնչությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Ա.Աբրահամյանը նշում է, որ դրա «...ստեղծման գլխավոր նպատակներից և, համապատասխանաբար, նրա խնդիրներից մեկը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի լիարժեք և վերջնական հաստատումն է' ներառյալ դրա ճանաչումը հենց Թուրքիայի կողմից.» [5, с. 103]։

Այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական նպատակներից մեկն է, ամրագրված է նաև իրավական փաստաթղթերով։ 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ կետն այդ առնչությամբ ասում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»1։ 1995թ. հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության նախաբանում նշվում է, որ հայ ժողովուրդն ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները [6, էջ 3]։ Իսկ Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամփոփված համազգային նպատակներից մեկն էլ, ինչպես տեսանք, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ առավել ընդարձակ փաստաթուղթ է 2015թ. հունվարի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի 6-րդ կետն արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում [7, էջ 5]։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում հայությունը հասել է նշանակալի հաջողությունների։ Մինչև Հայաստանի անկախացումը (1991թ.) Սփյուռքի ջանքերով Հայոց ցեղասպանությունը ճանաչել էին Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսը (1975թ.), Եվրոպայի խորհր-

1 Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, 23.08.1900, http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2602

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարան

դարանը (1987թ.): Անկախությունից հետո այն ճանաչող երկրների քանակն էապես մեծացավ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը (1995թ.), Կանադան (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Հունաստանը (1999թ.), Իտալիան (2000թ.), Վատիկանը (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2002թ.), Արգենտինան (2004թ.), Նիդերլանդները (2004թ.), Սլովակիան (2004թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.), Բոլիվիան (2014թ.), Ավստրիան (2015թ.), Լյուքսեմբուրգը (2015թ.), Բրազիլիան (2015թ.)1։ Ընդ որում, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից Ֆրանսիան այն ճանաչել է օրենքի ուժով։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը1 2։

Իհարկե, միամտություն է կարծել, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում արձանագրված հաջողությունները պայմանավորված են զուտ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ կամ Սփյուռքի գործադրած ջանքերով։ Դրանք պայմանավորված են նաև այնպիսի գործոններով, ինչպիսիք են տարբեր պետությունների ավանդական հակասությունները Թուրքիայի հետ (օրինակ' Հունաստանի և Կիպրոսի պարագայում), գերտերությունների ռազմավարական շահերը (Ռուսաստանի և Ֆրանսիայի պարագայում), բարոյականության և մարդասիրության սկզբունքները քաղաքականության մեջ (Շվեյցարիայի, Բոլիվիայի և այլ երկրների պարագայում) և այլն։

Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ձեռքբերումներ չէին լինի կամ դրանք կլինեին անհամեմատ ավելի համեստ, եթե չլինեին Հայաստանի և Սփյուռքի գործադրած ջանքերն այդ ուղղությամբ։

Սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրով զբաղվում են հիմնականում հայկական լոբբիստական կառույցները' Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն3, Ամերիկայի հայկական համագումարը,

1 http://armeniangenocide100.org/states/

2 Сатановский Е, Память в пустыне: к столетию турецкого геноцида армян, http://vpk-news.ru/articles/23459

3 Հայտնի է նաև ԱՄՆ Հայ դատի գրասենյակ անվամբ։

109

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Եվրոպայում' Արդարության և ժողովրդավարության եվրո-հայկական միությունը, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, Ֆրանսիայի Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը և այլն [8, сс. 71-72]։ Այս կառույցների գործիքակազմը բավական լայն է' սկսած ցույցերից, երթերից, բողոքի այլ ակցիաներից, մամուլում հրապարակվող քարոզչական նյութերից ընդհուպ մինչև պետական իշխանության հաստատություններում (խորհրդարաններ) տարվող աշխատանքը։

Հոդվածի ծավալները թույլ չեն տալիս անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման յուրաքանչյուր դեպքի հանգամանքներին։ Հետևաբար, Սփյուռքի դերն այդ հարցում ընդգծելու համար բերենք հետևյալ օրինակները։ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում մեծ դեր խաղաց և ներկայումս էլ շարունակում է խաղալ Ֆրանսիայի Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի աշխատանքն այդ երկ-րի խորհրդարանի պատգամավորների, նախագահի թեկնածուների, նախագահների (Նիկոլա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ) հետ օրենսդրական նախաձեռնությունների, դրանց աջակցման և այլ հարցերում։ Կամ Եվրոպայի հայկական լոբբիստական կառույցների ջանքերով էր, որ Եվրախորհրդարա-նը 2005թ. սեպտեմբերի 28-ին ընդունած բանաձևով Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձրեց նախապայման Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցում [8, сс. 70-74]։

ռ \

Եվ վերջապես, կա արդյոք ավելի զորեղ փաստ ցույց տալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքի դերը, քան այն, որ հատկապես խոշոր հայկական համայնքներ ունեցող երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա) նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական խոստումների մեջ ներառում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ դրա ժխտման քրեականացումը։

Հայաստանի անկախության նվաճումից հետո Սփյուռքի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին ավելացավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդ ուղղությամբ։ Իսկ եթե կա ընդհանուր նպատակ, ապա չի կարող չլինել նաև գործողությունների համատեղում և համակարգում։ Մասնավորապես, արտերկրում ՀՀ դեսպանու-

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարյան

թյունները ոչ միայն կոչված են ապահովելու դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և այլ երկրների միջև, այլև անմիջական կապերի մեջ են տեղի հայ համայնքների ու նրանց կառույցների հետ։ Արտերկրի ՀՀ դեսպանությունները գոնե խորհրդակցությունների մակարդակով համագործակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրող հայ համայնքների և նրանց կառույցների հետ' ապահովելով Հայրենիք-Սփյուռք փոխգործակցությունն ու համակարգված աշխատանքն այդ հարցում։ Թերևս, հենց այս գործոնով է պայմանավորված Հայաստանի անկախա-ցումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նկատված էական դրական տեղաշարժը։

Սփյուռքի և Հայաստանի ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում նպատակաուղղված են աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի կամ բանաձևի մակարդակով ճանաչելուն, իսկ այն երկրներում, որտեղ այն արդեն ճանաչվել է, դրա ժխտումը քրեականացնելուն, այսինքն' Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելուն։

Այս հարցը հաջողությամբ լուծվել է Շվեյցարիայում, Սլովակիայում, Հունաստանում և Կիպրոսում։ 2014թ. սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը փոփոխություն կատարեց «Այլատյացության դեմ պայքարի մասին» օրենքում, որով Հունաստանի տարածքում հայերի, հրեաների և Պոնտոսի հույների ցեղասպանությունների ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք1։ 2015թ. ապրիլի 2-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց Կիպրոսի խորհրդարանը1 2։ Կիպրոսը դարձավ աշխարհի չորրորդ երկիրը' Շվեյցարիայից, Սլովակիայից և Հունաստանից հետո, որը քրեականացրեց Հայոց ցեղասպանության նկատմամբ մերժողականությունը։

Գործնականում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումն իր արտահայտությունը գտավ թուրք մերժողական գործիչ Դողու Փերինչեքին 2007թ. դատական կարգով հետապնդման ենթարկելու մեջ' Շվեյցարիայի

1 Հունաստանում Ցեղասպանությունը ժխտողներն այսուհետ քրեական պատասխանատվության կենթարկվեն. օրենքն ընդունվեց, http://www.panarmenian.net/arm/news/182321/

2 Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, http://www.aysor.am/am/news/2015/04/02/կիպրոս-ցեղասպանություն/929144

111

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

տարածքում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ճիշտ է, հետագայում շվեյցարական դատարանի վճիռը բողոքարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և բեկանվեց 2013թ. դեկտեմբերին1, սակայն դրանով դատական գործընթացը չավարտվեց, քանի որ շվեյցարական կողմն էլ իր հերթին է բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն իր դիմումի համաձայն որպես երրորդ կողմ, ներգրավվել է դատական գործընթացում։ 2015թ. հունվարի 28-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փե-րինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստում Հայաստանի դիրքորոշումը ներկայացրեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը1 2։ Նույն օրը դատարանի շենքի մոտ Եվրոպայի հայ երիտասարդությունը ցույց էր իրականացնում' արտահայտելով իր բողոքը Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ։ Այսպիսով, մի կողմից ՀՀ-ն' ի դեմս գլխավոր դատախազի, իսկ մյուս կողմից Սփյուռքը' ի դեմս Եվրոպայի հայ երիտասարդության, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործընթացի ժամանակ միասնաբար պայքարում էին Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ։ Սույն գործով Սփյուռքի ավանդը նաև այն է, որ վերջինիս ջանքերով դատական լսումներին ներգրավվեցին միջազգային բարձրակարգ փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերտսոնը' հայկական կողմի շահերը պաշտպանելու համար3։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այստեղ 2001թ. Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչվելուց հետո հայ համայնքը սկսեց ջանքեր գործադրել նաև դրա ժխտումը քրեականացնելու համար։ Մի քանի տարի առաջ հայկական լոբբին գրեթե հասել էր ցանկալի արդյունքի։ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն էլ Ազգային ժողովը 2011թ., իսկ Սենատը 2012թ., ընդունել էին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը։ ՀՀ-ն նույնպես որոշակի դիվանագիտական ջանքեր էր գործադրել այդ օրենքի ընդունման համար։ Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական դա-

1 ՄԻԵԴ-ը բավարարել է Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի ներկայացրած հայցը կապված Հայոց ցեղասպանության հետ, http://168.am/2013/12/17/310603.html

2 ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին. «Արմենպրես», http://168.am/2015/01/28/449939.html

3 Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ում ներկայացվեց ՀՀ կառավարության դիրքորոշումն ամբողջ ծավալով, http://pastinfo.am/hy/node/61110

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարան

տարանը հակասահմանադրական ճանաչեց այդ օրենքն այն հիմնավորմամբ, թե իբր դա հակասում է խոսքի ազատության իրավունքին։ Այդ կերպ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն դատապարտող օրենքի ընդունումը տապալվեց։ Սակայն հայ համայնքը և հայկական լոբբին չհաշտվեցին այդ մտքի հետ և ջանում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի ընդունման համար։ Խնդիրը պարբերաբար բարձրացվում է Ֆրանսիայի խորհրդարանում։ Հուսադրող է նաև այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը եղել է Ֆրանսիայի ինչպես նախկին նախագահ Ն.Սարկոզիի, այնպես էլ ներկա նախագահ Ֆ.Օլանդի նախընտրական խոստումներից մեկը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, թեև վերջինիս նախագահներից Ռո-նալդ Ռեյգանը 1981թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Կոնգրեսը երկու անգամ 1975թ. և 1984թ., ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր [9, էջ 35], սակայն դա բավարար չէ այդ երկրի կողմից այն լիարժեք ճանաչված համարելու համար։

Հայ համայնքն ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության շնորհիվ զգալի ջանքեր է գործադրել այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, և կան մասնակի կամ մարտավարական արդյունքների նաև այլ դրսևորումներ։ Որպես այդպիսի արդյունք կարելի է մատնանշել այն, որ հայ համայնքի լոբբիստական ջանքերի շնորհիվ ԱՄՆ նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին հանդես են գալիս հատուկ ուղերձով։ Ճիշտ է, առ այսօր այդ ուղերձներում ԱՄՆ ոչ մի նախագահ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, որն իրավաբանական եզրույթ է, և դրա օգտագործումը կնշանակի, որ ԱՄՆ-ը իրավաբանորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ ելույթներում հնչած մտքերն ու դատողությունները բնութագրում են հենց ցեղասպանություն երևույթը։ Տալով ցեղասպանություն երևույթի բնութագրությունն իրենց ապրիլքսանչորսյան ելույթներում' ԱՄՆ նախագահները, այնուամենայնիվ, խուսափել են այն իրավաբանորեն արտահայտող եզրույթը կիրառելուց։ Այլ կերպ ասած ԱՄՆ նախագահները եզրույթի փոխարեն կիրառում են դրա սահմանումը։ Այնուամենայնիվ, ցեղասպանության երևույթի բնութագրությունը Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ նախագահների ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթներում նշանակում է, որ եթե ոչ

113

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

իրավաբանորեն, ապա գոնե բարոյական և մարդկային տեսակետից ԱՄՆ-ը' ի դեմս իր նախագահի, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Դրա մասին է խոսում նաև այն, որ ԱՄՆ նախագահներն իրենց ելույթներում երբեմն փորձում են կիրառել «ցեղասպանություն» բառին համարժեք, թեկուզ ոչ իրավաբանական եզրույթներ։ Հատկանշական է, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթներում «Մեծ եղեռն» հասկացության կիրառումը «ցեղասպանություն» բառի փոխարեն։ Ըստ հայր Լևոն Զեքյանի «ցեղասպանություն» բառը հասարակ անուն է, որը բնութագրում է ընդհանուր երևույթը, իսկ «Մեծ եղեռն» հասկացությունը հատուկ, որը բնութագրում է կոնկրետ Հայոց ցեղասպանությունը [տե ս 10, էջ 54-55]։

Ինչ վերաբերում է ԱՄՆ օրենսդիր մարմնում' Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա հայկական լոբբիստական կառույցների ջանքերով այնտեղ մի քանի անգամ քննարկվել է այդ հարցը։ Մասնավորապես, 2000թ., 2007թ. և 2010թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատա-պարտող բանաձևերի նախագծեր են եղել Ներկայացուցիչների պալատում1։ Այդ բանաձևերն ընդունվել են վերջինիս Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Սակայն հետագայում դրանց վերջնական ընդունումը ձախողվել է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվելու պատճառով։

Հատկանշականն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը ոչ թե մերժվել են ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից, այլ պարզապես չեն քննարկվել, քանի որ չեն դրվել վերջինիս լիագումար նիստերի օրակարգում։ Իսկ դա բացատրվել է ժամանակի անհարմարությամբ' աշխարհաքաղաքա-կան տվյալ իրադրության պայմաններում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չսրելու նկատառումներով։

Հարկ է նշել նաև, որ ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ երկրներում, հայ համայնքը ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը ոչ միայն համապետական, տվյալ դեպքում' դաշնային իշխանությունների մակարդակով, այլև ավելի ցածր' առանձին նահանգների, քաղաքների մակարդակով։ Ավելի ցածր մակարդակներով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դրվում է հայկական լոբբիի օրակարգում հատկա-

1 ԱՄՆ խորհրդարանի' Կոնգրեսի ստորին պալատը։

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարան

պես այն դեպքերում, երբ համապետական մակարդակով այդ խնդրի լուծումը տևական ժամանակով հետաձգվում է։

Համապետականից ցածր մակարդակներով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում նշանակալի հաջողությունների է հասել հատկապես ամերիկահայ համայնքը։ Ներկայումս ԱՄՆ 45 նահանգ արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իրավական առումով համապետականից ցածր մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումն, իհարկե, մեծ բան չի նշանակում։ Եթե ԱՄՆ բոլոր նահանգներն էլ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակի, որ ԱՄՆ-ը ճանաչում է այն։ Այնուամենայնիվ, համապետականից ցածր մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քարոզչական (հասարակական կարծիքի ձևավորման առումով), բարոյական և այլ նշանակություններ և, թերևս, քայլ առաջ է դեպի վերջնական' համապետական ճանաչման ճանապարհին։

Համապետականից ավելի ցածր մակարդակներում հայկական լոբբին ձգտում է հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ուղղակի ճանաչմանը, այսինքն' այն ճանաչող և դատապարտող օրենքի, բանաձևի կամ այլ փաստաթղթի ընդունմանը, այլ նաև անուղղակիորեն Հայոց ցեղասպանության ընդունմանը։ Խոսքն այնպիսի փաստաթղթերի ընդունման մասին է, որոնք թեև չեն վերաբերում Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, սակայն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են դրան։ Օրինակ 2014թ. օգոստոսին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատի ընդունած օրենքը, որով պահանջվում է նահանգի դպրոցներում պարտադիր ուսուցման թեմա դարձնել Հայոց ցեղասպանությունը1։ Այս և այլ փաստաթղթերի ընդունումն ուղղակիորեն կապված է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի' ամերիկյան տարբեր նահանգների խորհրդարաններում ծավալած ակտիվ գործունեության, մասնավորապես' պատգամավորների հետ տարվող աշխատանքի հետ (օրենսդրական նախաձեռնություններ, աջակցություն այդ նախաձեռնություններին և այլն)։

Հայ համայնքները Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ ակտիվ ջանքեր են գործադրում նաև Արևելքում, մասնավորապես Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։ Ճիշտ է, արևելյան

1 Կալիֆորնիայի դպրոցներում կուսումնասիրեն Հայոց ցեղասպանությունը. օրենքը ստորագրվել է, http://www.panarmenian.net/arm/news/1826H/

115

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

երկրներում լոբբինգի ինստիտուտն այնքան էլ կայացած և զարգացած չէ, որքան Արևմուտքում, ուստի, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքները չեն կարող այնքան արդյունավետ լոբբիստական գործունեության միջոցով հասնել իրենց պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, որքան Արևմուտքի երկրներում։ Սակայն դրա փոխարեն նրանք ունեն այլ առավելություն։ Մերձավոր և Միջին Արևելքի որոշ երկրներում պետական-քաղաքական համակարգերը հիմնված են կրոնադավանական հիմքով բնակչության շերտավորման վրա, որտեղ բնակչության կրոնական և դավանական շերտերը հանդիսանում են պետականա-կիր հանրույթներ։ Ըստ այդմ էլ' կրոնական և դավանական համայնքները բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ իրենց ունեցած տեսակարար կշռին համապատասխան քանակությամբ պատգամավորական տեղեր են ստանում խորհրդարաններում։ Օրինակ' Լիբանանի խորհրդարանում հայերն ունեն վեց պատգամավորական տեղ, որոնցից հինգը պատկանում է հայ առաքելականներին, իսկ մեկը հայ կաթողիկե համայնքին։ Քանի որ հայ ավետարանականները զգալի թիվ են կազմում Լիբանանի ընդհանուր բողոքականների մեջ, ապա բողոքական համայնքին հատկացվող միակ պատգամավորական մանդատը ժամանակ առ ժամանակ ստանձնում է ազգությամբ հայ պատգամավոր (ավետարանական)։ Այդ կերպ Լիբանանի խորհրդարանում հայ պատգամավորների թիվը ժամանակ առ ժամանակ հասնում է յոթի [11, էջ 49-50]։

Այսպիսով, չնայած լոբբիստական գործունեության հնարավորությունների սահմանափակությանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքները, շնորհիվ պետականակիր համայնքների իրենց կարգավիճակի և իշխանական մարմիններում ներկայացվածության, նույնպես ակտիվ են իրենց երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում և հասել են որոշակի արդյունքների։ Լիբանանն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1997թ.։ Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ համայնքը տարբեր միջոցներով' ընդհուպ մինչև խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծերի առաջքաշումը, պայքարել և պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար։ Հայ համայնքի ջանքերով խնդրին այնպիսի կարևորություն է հաղորդվել, որ այն անգամ գործոն է դարձել Իրանի

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարյան

ներքաղաքական գործընթացներում: Այդ մասին է վկայում այն, որ 2005թ. Իրանի նախագահական ընտրություններում ապագա նախագահ Մ.Ահմադի-նեջադի (2005-2013թթ.) նախընտրական խոստումներից է եղել ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը [12, էջ 108]։

2015թ. լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Խորհրդանշական այդ տարեթիվը ենթադրում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման գործում մինչ այժմ անցած ճանապարհի գնահատում, իմաստավորում և հետագա անելիքների ուղենշում։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և դրա պատշաճ նշման անհրաժեշտությունը նոր հորիզոններ են բացում այս ոլորտում Հայրենիք-Սփյուռք համագործակցության համար։ Այդ նպատակով դեռևս 2011թ. ապրիլի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որի աշխատանքներում ներգրավված են պետական և հասա-րակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, հոգևորականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից1։ Սույն հանձնաժողովի ստեղծ-մամբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ըստ էության բարձրացվեց ինստիտուցիոնալ մակարդակի, քանի որ Հայաստանը և Սփյուռքը գործում են մեկ կառույցի շրջանակներում։ Այս հանգամանքը միանշանակ ենթադրում է գործողությունների ավելի մեծ համակարգվածություն, փոխադարձ տեղեկացվածության ավելի բարձր մակարդակ, ինչն էլ արդյունքում չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ Հայրենիք-Սփյուռք գործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Հանձնաժողովը ծրագրել և իրականացնում է տարատեսակ միջոցառումներ Հայոց ցեղասպանության հարյուրամյա միջոցառումների կապակցությամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ինչպես համազգային կամ խոշոր, այնպես էլ տեղական մասշտաբներով։ Դրանցից մեկն էլ 2015թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի [7, էջ 3-6] ընդունումն էր։

1 Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին, http://www.genocide-museum.am/arm/24.04.20H-hramanagir.php

117

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

2015թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչեց ևս երեք երկիր' Լյուքսեմ-բուրգը, Ավստրիան և Բրազիլիան։ Մեկ այլ երկիր' Կիպրոսը, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Միջազգային կառույցներից Եվրախորհրդարանը կրկին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը' վերահաստատելով դեռևս 1987թ. հաստատած իր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ։

Եվ թերևս, ամենակարևորը. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագի ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն իր ելույթում համայն աշխարհի առջև երկու անգամ կրկնեց «ցեղասպանություն» բառը' այդ կերպ ի լուր աշխարհի և մասնավորապես' 1.2 միլիոն կաթողիկեների վերահաստատելով Վատիկանի (Հռոմեական Կաթողիկե եկեղեցու) դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։ Այդ պատարագին մասնակցում էին նաև հայության ղեկավար ներկայացուցիչները թե Հայաստանից և թե Սփյուռքից։ Այսպես, պատարագին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դրան մասնակցում էին և քարոզներով հանդես եկան նաև Հայաստանի և Սփյուռքի հոգևոր առաջնորդները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն (նստավայրը' Անթիլիաս, Լիբանան) և Հայ Կաթողիկե կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն (նստավայրը Զմմառ, Լիբանան)։

Ապրիլի 23-ին հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ընդունեց Հայոց ցեղասպանությունը' կիրառելով այդ եզրույթն իր խոսքում։ Այդ օրերին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը մտավ Գերմանիայի խորհրդարան' Բունդեսթագ։ Առաջիկայում սպասվում է վերջինիս քվեարկությունը։

Իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել աշխարհի ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում 4 երկրների նախագահներ' ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում գրանցված հաջողությունները կարելի է բացատրել նաև վերը թվարկված գործոններով։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարյան

Սակայն դրանք չէին լինի կամ կլինեին անհամեմատ նվազ չափով, եթե այդ հարցում չլինեին Հայաստանի և Սփյուռքի համատեղ գործադրած ջանքերը։ Հոդվածի ծավալները թույլ չեն տալիս առանձին անդրադառնալ յուրաքանչյուր դեպքի հանգամանքներին։ Հետևաբար, Հայաստանի և Սփյուռքի գործադրած ջանքերը ցույց տալու համար անդրադառնանք մի քանի փաստերի։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նախորդել է հսկայական աշխատանք Վատիկա-նում ՀՀ դեսպանության և Հայ Կաթողիկե եկեղեցու կողմից։ Եվ այդ գործում մեծ է ինչպես ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի, այնպես էլ Հայ Կաթողիկե կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի դերը։ Հատկապես կարևոր են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին վերջինիս այցելությունները Վատիկան և բանակցությունները Հռոմի պապի հետ։

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցելությանը Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած հարգանքի տուրքին, ապա դրան նախորդել են Ֆրանսիայի հայ համայնքի հանդիպումները վերջինիս հետ, որոնց ընթացքում է Ֆրանսիայի նախագահը խոստացել 2015թ. ապրիլի 24-ին ժամանել Երևան։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որպես Հայրենիք-Սփյուռք համագործակցության ձևաչափ, արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Հետևաբար, նպատակահարմար է, որ Հայրենիք-Սփյուռք համագործակցության այս ինստիտուցիոնալ մեխանիզմը 2015 թվականից հետո էլ, թեկուզ այլ անվանմամբ, շարունակի գործել։ Հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ գաղափար արդեն հնչել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից 2014թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացված Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ։ Նախագահն առաջարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը»1։ Փաստորեն, 2015 թվականից հետո, այս մոտեցման

1 Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում,

http://www.president.am/hy/statements-and-messages/item/2014/09/20/President-Serzh-Sargsyan-Armenia

-Diaspora-conference/

119

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

համաձայն, ոչ միայն փոփոխության է ենթարկվում հանձնաժողովի անվանումը, այլև ընդլայնվում են նրա գործունեության շրջանակները։ Բացի Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցերից, հանձնաժողովն իրավասու է լինելու քննարկել նաև համազգային այլ հրատապ խնդիրներ։

2015 թվականից հետո Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության շարունակությունը, նրա կառուցվածքային և գործառութային վերափոխումները նոր որակ կհաղորդեն ինստիտուցիոնալ մակարդակով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը ինչպես Ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ այլ համազգային հարցերում։

Հոպիս, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր., «Տիգրան Մեծ հրատարակչություն», 2003:

2. Պեւռրոսյաե Ք, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները 1988-2001թթ., Եր., «Գիտություն», 2011:

3. Միեաu]աե է, Վարդանյան Ա, Հայրենիք-Սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991-2009թթ.), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ», 2010:

4. Հովան Վ, Սփյուռքի դերակատարումը Հայաստանի համար, «Գլոբուս», թիվ 6, 2014, 55-63:

5. Абрамян А, XXI век будет веком диалога цивилизаций, М., Теревинф, 2003.

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 05.07.1995, Եր., «Ամարաս», 2000:

7. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր, 29.01.2015, «Պատմա-բանասիրական հանդես», 2015, թիվ 1, էջ 3-6:

8. К.Ходжаян, Роль и значение Европейского Парламента в деятельности армянских организаций Диаспоры, «21-й ВЕК», № 1, 2014, сс. 69-85.

9. Նահապետյաե Հ, Ո ր խորհրդարանն է առաջինը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Գլոբուս», թիվ 1, 2013, էջ 31-36:

10. Աքթար Չ, Կոչ ներումի. թուրքերը դիմում են հայերին, Եր., «Ակտուալ արվեստ», 2011:

11. Հովան Վ, Լիբանանի հայ բողոքական համայնքը, «21-րդ ԴԱՐ», թիվ 4, 2010, էջ 49-65:

12. ^կանդա^ան Գ, Իրանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», XXIV, 2005, էջ 101-110:

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Ս. Սարդարյան

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ֊ՍՓՅՈԻՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ (1991-2015ԹԹ.)

Ստալ Սարդարյան

Ամփոփագիր

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններից է: Այն, պատմական արդարության վերականգնումից բացի, հայության համար ունի նաև ազգային անվտանգության ապահովման նշանակություն:

Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ կապված այդ հարցում Հայրենիք-Սփյուռք համագործակցության հետ: Ներկայումս այն ճանաչվել է ավելի քան երկու տասնյակ պետությունների կողմից: Իսկ չորս երկրում (Շվեյցարիա, Սլովակիա, Հունաստան և Կիպրոս) Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցագործություն:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ դրա միջազգային ճանաչման և դատապարտման համար Հայաստան-Սփյուռք գործակցությունը բարձրացվեց ինստիտուցիոնալ մակարդակի: Այդ նպատակով ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով Հայաստանի պատկան մարմինների և Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի գործունեությունը բարձրացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար համազգային պայքարի արդյունավետությունը:

ВОПРОС МЕЖДУНАРОДНОГО ПРИЗНАНИЯ ГЕНОЦИДА АРМЯН В КОНТЕКСТЕ СОТРУДНИЧЕСТВА АРМЕНИЯ-ДИАСПОРА (1991-2015ГГ.)

Стал Сардарян

Резюме

Задача достижения международного признания и осуждения Геноцида армян — одно из основных направлений сотрудничества Армения-Диаспора. Помимо восстановления исторической справедливости, она значима для армян и в плане обеспечения национальной безопасности.

После суверенизации Армении процесс международного признания Геноцида армян обрел новый размах, обусловленный сотрудничеством Армении и Диаспоры в данном вопросе. Сегодня Геноцид признан более чем двадцатью государствами, а в четырех странах (Швейцария, Словакия, Греция и Кипр) его отрицание считается уголовным преступлением.

121

Ս. Սարդարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

В преддверии столетия Геноцида армян сотрудничество Армения-Диаспора по вопросам международного признания и осуждения этого преступления против человечества было поднято на институциональный уровень. С этой целью была создана государственная комиссия, координирующая приуроченные к годовщине мероприятия и состоящая из представителей соответствующих структур РА и Диаспоры. Деятельность госкомиссии повысила эффективность общенациональной борьбы за международное признание Геноцида армян.

THE ISSUE OF THE INTERNATIONAL RECOGNITION OF THE ARMENIAN GENOCIDE IN THE EVOLUTION OF ARMENIA-DIASPORA COOPERATION (1991-1995)

Stal Sardaryan

Resume

International recognition and denunciation of the Armenian Genocide is one of the main directions of Armenia-Diaspora cooperation. In addition to restoring the historical justice, it also has a significant role in ensuring the national security.

After Armenia gained independence, the process of international recognition of the Armenian Genocide received a new momentum in relation to Armenia-Diaspora cooperation in this area. Currently about two dozen countries had recognized it, while in four countries (Switzerland, Slovakia, Greece and Cyprus) denial of Armenian Genocide has been outlawed.

Armenia-Diaspora cooperation in recognition and condemnation of the Armenian Genocide was institutionalized ahead of its 100th anniversary. For this purpose a government commission was established with participation of government bodies and representatives of Diaspora organizations in order to coordinate the events dedicated to the 100th anniversary of the Armenian Genocide. The activities of the commission increased the effectiveness of the pan-national efforts towards recognition of the Armenian Genocide.

122

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.