Научная статья на тему 'Թուրքիայի հասարակական-քաղաքական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրի մասին (2001-2007թթ. )'

Թուրքիայի հասարակական-քաղաքական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրի մասին (2001-2007թթ. ) Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
432
139
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Հայոց ցեղասպանություն / ճանաչման կողմնակիցներ / պաշտոնա- կան ժխտողականություն / հայ-թուրքական հարաբերություններ / թուրքական հա- սարակական-քաղաքական կարծիք

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Դավիթ Սաֆարյան

21-րդ դարի առաջին տասնամյակի մի շարք միջազգային գործընթացներ, մասնավորա-պես՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը տարբեր երկրներում ևդրան առնչվող քննարկումները Թուրքիայի քաղաքական վերնախավերի առաջ դրեցին«Հայկական հարցի» հանդեպ նոր մոտեցումներ ձևավորելու խնդիրը: 2002թ. Թուր-քիայում իշխանությունը ստանձնեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, որի ղեկավարն ու առաջատար գործիչները գործունեություն ծավալեցին առկա իրողու-թյուններին արձագանքելու և, միաժամանակ, Հայոց ցեղասպանության փաստի ժխտո-ղականությունը շարունակելու միտումով: Հայ-թուրքական հարաբերությունների կար-գավորման նոր հնարավորություն էին դիտարկվում Հայաստանի եվրաինտեգրմանքաղաքականությունը և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը:2005թ. ապրիլին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը և ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանընամակներ փոխանակեցին, որոնք երկու երկրներում հասարակական-քաղաքականլայն քննարկման նյութ դարձան: Այդ տարիներին Թուրքիայում դրսևորվեց սեփականպատմության հետ անկեղծ առերեսվելու, Հայոց ցեղասպանության փաստը հրապարա-կային հարթակներում քննարկելու, ընդունելու հնարավորության զգույշ քննարկումնե-րի նոր իրողությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PUBLIC AND POLITICAL OPINION IN TURKEY CONCERNING THE SETTLEMENT OF THE ARMENIAN-TURKISH RELATIONS (2001-2007)

International developments in the first decade of the 21st century, specifically the recognition and condemnation of the Armenian Genocide as well as ongoing discussions on this issue in a number of countries have brought up a problem for political elites in Turkey to adopt some new approaches to the Armenian Cause. Since 2002 when “Justice and Development” party came to power in Turkey, its leader and other key politicians started working out such approaches that would respond to the new realities, at the same time continuing the policy of the Genocide denial. As a new possibility for settling the Armenian-Turkish relations the policy of the European integration of Armenia and negotiations on Turkey’s admission to the EU were discussed. In April 2005 the President of Armenia R. Kocharyan and Prime Minister of Turkey R. T. Erdogan exchanged letters that gave rise to wide public and political debates in both countries. Since then the attempts of sincere reconsideration of their own history, along with a discourse on the Armenian Genocide at public forums and cautious consideration of the possibility of its recognition have started in Turkey.

Текст научной работы на тему «Թուրքիայի հասարակական-քաղաքական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրի մասին (2001-2007թթ. )»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅ-ԹՈԻՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ (2001-2007ԹԹ.)

Դաւիթ Սաֆարյան’

Բանալի բաոեր Հայոց ցեղասպանություն, ճանաչման կողմնակիցներ, պաշտոնական ժխտողականություն, հայ-թուրքական հարաբերություններ, թուրքական հա-սարակական-քաղաքական կարծիք:

1998թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը և նրան սատարող քաղաքական ուժերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը դարձրեցին երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը: 21-րդ դարի առաջին տասնամյակում մի շարք պետություններ պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, և այս գործընթացը դարձավ շարունակական1: ԱՄՆ Կոնգրեսում այս հարցի արծարծումը և դրան զուգորդող քաղաքական-դիվանա-գիտական անցուդարձը Թուրքիայի քաղաքական վերնախավերի առաջ դրեցին Հայոց ցեղասպանության կամ, ինչպես Թուրքիայում են անվանում «Հայկական հարցի» կապակցությամբ նոր մոտեցումներ ձևավորելու խնդիրը: 2000թ. աշնանը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում ընդունվեց երկու կարևոր որոշում. 1) Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրը համարվեց Թուրքիայի ազգային անվտանգությանն առնչվող խնդիր, 2) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվեց ամեն կերպ խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումը* 1 2:

՚ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ։

1 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, երկրների ցանկ, http://genocide.am/article/recognition_of_the_armenian_genocide.html7armenian

2 ՌՍաֆրասւռյան, «Հնարավոր չէ 21-րդ դարում պատնեշներ ստեղծել հարևանների միջև...», Երևան, 2003, «Զանգակ» հրատարակչություն, էջ 41:

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Դ. Սաֆարան

Միևնույն ժամանակ, որոշակի փոփոխություններ էին տեղի ունենում նաև ներթուրքական քննարկումներում' կապված Հայոց ցեղասպանության հետ: Հրապարակվում էին նյութեր, որոնցում արտահայտվում էին պաշտոնականից տարբերվող, այլընտրանքային մոտեցումներ այդ հարցին: 2000 թվականից սկսած կարող ենք խոսել հայկական «թաբու»-ի նահանջի և «լռության պատի» ճեղքման մասին: Կարևոր է ընդգծել, որ Հայկական հարցի հանրային քննարկումները համաթուրքական դեպի ժողովրդավարացում և քաղաքացիական հասարակության կառուցում տանող քննարկումների մաս են կազմում: Այդպիսիք են քրդական հարցը, բանակ-հասարակություն դիմակայությունը, ազգային փոքրամասնությունների իրավունքները, քեմալականություն-աշխարհիկու-թյուն-իսլամականություն և այլն: 1992թ. թուրքերեն հրատարակվեց Թաներ Աք-չամի գիրքը, 1996թ. հիմնադրվեց «Ակօս» թերթը, ծավալվեց իրավապաշտպան ու գրահրատարակիչ Ռագըփ Զարաքօղլուի գործունեությունը: Գրականության և հրապարակախոսության մեջ ի հայտ եկան որոշ հիշարժան անուններ (Էլիֆ Շաֆաք, Օրհան Փամուք, Քեմալ Յալչըն, Ֆեթիյե Չեթին): Վերջիններիս Հայոց ցեղասպանությանն առնչվող մտքերն ու հրապարակումները տարածում գտան թուրքական հասարակության շրջանում, որտեղ հստակ նկատվում էին ինչպես ցեղասպանության ժխտողականության համառ ու հետևողական կողմնակիցների, այնպես էլ սեփական պատմության հետ առերեսվելու, ճշմարտությունը վեր հանելու, ցեղասպանությունն ընդունելու կողմնակիցների պայմանական խմբավորումները1: Հրանտ Դինիքի սպանությունը և դրան հաջորդած հասարակական բուռն քննարկումները դարձան յուրատեսակ կատալիզատոր ազատամիտ մտավորականների ավելի համարձակ և ազնիվ դիրքորոշումների բյուրեղացման համար:

Ցեղասպանության Ճանաչմանը սատարողները և առաջամարտիկները Թուրքիայի ավտորիտար ռեժիմից դեպի իրական ժողովրդավարական համակարգ անցնելու կողմնակիցներ են 1960-1970թթ. քաղաքական պայքարում «ատամներ ջարդած», հիմնականում ձախ հայացքներ ունեցող գործիչներ: Դրանց մի մասը կարծում է, որ պատմության հետ առերեսվելու արևմտյան (գերմանական) մոդելը բնորոշ չէ թուրք մշակույթին: Ենթադրվում է, որ Ցեղա- 1

1 Անուշ Հովհաննիսյան, Թուրքական հասարակության վերաբերմունքը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, «ՎԷՄ», Երևան, 2012, էջ 194, Line Abrahamian, “My Journey from Hate to Hope: Talking with Turks and Armenians about the Genocide”. In Reader’s Digest Magazines, Canada Ltd, www.genocidewatch.org, pdf.

121

Դ. Սաֆարյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

սպանության փաստի ճանաչումն առանց համապատասխան որակման չպետք է հանգեցնի փոխհատուցման, ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել արտաքին ճնշումների արդյունք: Գոյություն ունի նաև կարծիք, որ թուրքերը կարող են ճանաչել ցեղասպանությունը դրանից բխող որոշակի հետևանքներով1: Ռագըփ Զարաքօղլուն այսպես է բանաձևել Հայոց ցեղասպանության

փաստն ուրացողների դիրքորոշումը. «Զարմանալի է, փոքր Հայաստանը վառ

խեցնում է մեծ Թուրքիային: Ինչո ւ: Որովհետև մարդկության դեմ հանցանք է կատարվել: Թուրքիային վախեցնում է ոչ թե Հայաստանը, այլ մեղքի զգացումը... Մեզ դաստիարակչական մեծ աշխատանք է սպասում: Մենք պարտավոր ենք մերժել պաշտոնական տեսակետերն ու ազգայնամոլության դրսևորումները»1 2: 2000 թվականից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության իրականացման նոր մեթոդների և ձևերի փնտրտուքը պաշտոնական Անկարան դարձրեց ազգային անվտանգության խնդիր, որը ներառվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստերի օրակարգում: Ժխտողականությունն առաջ մղելու համար ստեղծվեցին նոր կառույցներ:

2002թ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց Արդարություն և զարգացում (այսուհետև ԱԶԿ) իսլամամետ կուսակցությունը ստանալով տեղերի ճնշող մեծամասնություն ԹԱՄԺ-ում ու ձևավորելով միակուսակցական կառավարություն: ԱԶԿ-ն որդեգրեց նոր մոտեցումներ երկրի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում: Հետագայում արտաքին գործերի նախարար, իսկ ներկայումս վարչապետ դարձած Ահմեթ Դավութօղլուի «ռազմավարական խորություն» անվանումը ստացած տեսությունը ենթադրում էր Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություններ: Ա.Դավութօղլուն իրենց իշխանության գալուց առաջ Թուրքիայի քաղաքական կերպարը բնութագրել է որպես ֆիզիկապես ուժեղ, սակայն միջակ ինտելեկտուալ կարողություններով օժտված, ինքնավստահության պակասով տառապող միջազգային խաղացողի3: Մասնավորաբար «Turkey Insight» ամսագրում տպագրված հոդվածում Ա.Դա-վութօղլուն կարևորել էր թուրքական նոր արտաքին քաղաքականության այն-

1 Eren Keskin: “We Are All Guilty!”,

http://www.armenianweekly.com/author/eren-keskin/html, ԱՀովհաննիպան, նշվ. աշխ., էջ 195։

2 Ռագըփ Զարաքօղլու, «Թուրքիային վախեցնում է ոչ թե Հայաստանը, այլ մեղքի զգացումը», ԱԶԳ, 24.04.01։

3 N.Seker, “A Shift in Turkish Foreign Policy: Turkey’s Strategic Depth”, Qantara, 07.08.09, http://en.qantara.de/content/a-shift-in-turkish-foreign-policy-turkeys-strategic-depth

122

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Դ. Սաֆարան

պիսի սկզբունքները, ինչպես ներքին անվտանգության ու ժողովրդավարության համակշռումը, հարևանների հետ «զրո խնդրի» հրամայականը, աշխարհի ուժային բևեռների հետ հարաբերություններում փոխլրացման քաղաքականության կիրառումը, դիվանագիտության «ռիթմիկ» բնույթը1: Սակայն հիշյալ սկզբունքների շուրջ տասնամյա դիվանագիտական կենսագործման իրական արդյունքում էլ հարևան վեց երկրների հետ հարաբերություններն առնվազն չէին լավա-

ռ

նալու, իսկ երկուսի հետ ընդհանրապես բացակայելու էին1 2: Ի նչ քաղաքականություն է իրականացրել ԱԶԿ-ն Հայաստանի հետ հարաբերություններում, որտե՞ղ է ցուցաբերել նոր, ինքնուրույն մոտեցումներ, ո՞ր հարցերում է հետևողականորեն շարունակել նախորդ կառավարությունների որդեգրած գիծը: Հայ հետազոտողները համակարծիք են, որ քաղաքական նոր դոկտրինի իրականացման ճանապարհին ԱԶԿ-ն իշխանության տասնամյա շրջանում փորձել է խուսանավել: Ռուբեն Սաֆրաստյանը 2007թ. դեկտեմբերի 19-20-ը ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական լսումներում ուշադրություն էր հրավիրել ակտիվ ԱԶԿ-ական գործիչ և հետագայում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբա-ջանի այն հայտարարությանը, որ իշխանության գալուց հետո «ԱԶԿ-ն պետք է փորձի Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դնել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական խնդիրները, տնտեսական հետաքրքրությունները»3:

Շարունակաբար առաջ մղելով ժխտողականությունը, բայց փորձելով համարժեք արձագանքել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին վարչապետ Էրդողանը 2002թ. Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Նախ և առաջ մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե եղել է արդյոք ցեղասպանություն, թե ոչ: Այս խնդիրը հնարավոր չէր լուծել առանց հարցի պատասխանը գտնելու»4: Սա կարող էր պատրանք ստեղծել, թե առաջին անգամ թուրք պետական գործիչը միանշանակորեն չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն

1 Ahmet Davutoglu, Turkey’s Foreign Policy Vision: An Assessment of 2007, http://arsiv.setav.org/ups/dosya/9595.pdf

2 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, http://www.mfa.am/hy/interviews/item/2012/05/04/nalbandian_almagro/

3 Ռ.Սաֆրաստյանի ելույթը, հայ-թուրքական հարաբերություններ, հիմնախնդիրներ և հեռանկարներ, խորհրդարանական լսումներ, 19-20 դեկտեմբերի 2007թ., Երևան, 2011, էջ 64:

4 Erdogan-Prodi Goru§mesi, 21.11.02, http://www.abgs.gov.tr/index.php?p=23361&1=1.

123

Դ. Սաֆարյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

նրա ասածներն, անշուշտ, նպատակաուղղված էին Հայոց ցեղասպանոթյան հարցը վիճաբանությունների հոգեմաշ դաշտ տեղափոխելուն: Հայտարարությունը նաև ազդանշան էր Եվրոպական միությանը անդամակցության բանակցություններում կառուցողական երևալու նպատակով: Արտաքին գործերի նախարարության գիտությամբ և աջակցությամբ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն այցելեց եվրոպական մայրաքաղաքներ փաստորեն աջակցելով թուրքական իշխանություններին Եվրամիության անդամակցության բանակցություններում: «Հյուրիյեթը» գրում էր. «Մինչ այդ Ֆրանսիա այցելող պատրիարքներին ընդունում էին ֆրանսիական Սենատը, Ազգային ժողովը կամ էլ ֆրանսիական համայնքը, և նրանք թուրքական դեսպանատներից անկախ էին գործում: Մինչդեռ Մեսրոպ Բ-ն, ի տարբերություն նախորդների, դեսպանության հետ սերտ համագործակցության մեջ, հանդիպելով ֆրանսիական քաղաքական գործիչներին և մամուլի ներկայացուցիչներին, լոբբիստական բուռն գործունեություն էր ծավալում ի նպաստ Թուրքիայի»1: Այնուհետև «Հյուրիյեթը» տեղեկացնում էր, որ Էրդողանի պաշտոնական այցով Փարիզում գտնվելու և ասուլիս տալու ժամանակ դահլիճ է մտել Մեսրոպ Բ պատրիարքը, իսկ վարչապետն, ասուլիսն ընդհատելով, սեղմել է պատրիարքի ձեռքը և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար1 2: Հայ իրականության մեջ Մեսրոպ Բ-ի լոբբիստական գործունեությունը քննադատվել է որպես պատրիարքին անհարիր պահվածք3:

Թուրք վերլուծաբաններն ուսումնասիրել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումները, լուսաբանել կարևորագույն հարցերը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման թուրքական կողմի առաջադրած նախապայմանները հրաժարում պատմական թշնամանքից և ցեղասպանության մեղադրանքներից հարցի քննարկումը թողնելով պատմաբաններին, հրաժարում ՀՀ Անկախության հռչակագրում առկա պահանջատիրական մոտեցումներից, հայկական ուժերի դուրսբերում ԼՂ տարածքից, Ադրբեջանի և Նախիջևանի միջև անվտանգության միջանցքի ստեղծում4: Պաշտոնական դիվանագիտության երկխոսությունը Հայաստանի հետ

1 “Hurriyet”, 27.11.02.

2 “Hurriyet”, 28.11.02.

3 Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը փորձում է նպաստել Պոլսո հայոց պատրիարքը, «ԱԶԳ», 30.11.02։

4 Omer Engin Lutem, http://www.eraren.org/index.php?Page=DergiIcerik&IcerikNo=56:

124

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Դ. Սաֆարան

արժանանում էր թուրքական քաղաքական ընդդիմության խիստ քննադատությանը ստիպելով Էրդողանին և նրա շրջապատին անընդհատ խուսանավել, անել խիստ հայտարարություններ երկրի ներսում, իսկ արտերկրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «բարի կամքի» կեղծ դրսևորումներ ցուցադրել:

Հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնություններից աղմկահարույցը 2001թ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (ՀԹՀՀ) ստեղծումն էր մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հանրության, տարբեր երկրների քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վերաբերյալ բավական մեծացել էր: Ամերիկյան շահերի տեսանկյունից հայ-թուրքական հասարակական երկխոսության առաջմղումը գնահատվում էր որպես օգտակար երևույթ: Թուրքիայի հասարակության ներսում աճում էր հետաքրքրությունը տասնամյակներով նենգափոխված պատմական անցյալի նկատմամբ, իսկ քաղաքական իշխանությունները պարտավոր էին քայլերի դիմել համարժեք արձագանքելով խնդրի միջազգայնացմանը: Դեյվիդ Ֆիլիպսը կարևոր դիտարկում է արել Թուրքիայում տիրող հասարակական մտայնությունների

ռ

մասին. «Ինչո ւ է Թուրքիան այդպես ցավագին արձագանքում ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքերը հրաժարվում են ճանաչել ցեղասպանությունը, որովհետև ճանաչումը հակասում է իրենց ազնիվ կերպարի մասին սեփական ընկալմանը: Վիրավորական է դատվել միջազգային հանրային կարծիքի դատարանում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել անգամ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից առաջ: Միաժամանակ Թուրքիայի կառավարությունը վախենում է, որ արշավը փոխհատուցման կամ տարածքային պահանջների իրավական հիմք է ստեղծում: Անկարան նաև անհանգստանում է, որ Հայաստանը ցանկանում է հետ ստանալ նախնիների տարածքները, օրինակ Արարատ լեռը: Թուրք ազգայնականները դեռ համոզված են, որ երկիրը շրջապատված է թշնամական ուժերով, որոնք փորձում են այն ոչնչացնել»1: ՀԹՀՀ գործունեությունը թուրքական մամուլում հիմնականում գնահատվել է չեզոք կամ դրական, հայկական մամուլի արձագանքները մեծ մասամբ եղել են բացասական: Արդեն ՀԹՀՀ գործունեության շրջանում Հայաս- 1

1 Դեյվիդ Լ Ֆիլիպս, Բարձրացնելով անցյալը. ժողովրդական դիվանագիտությունը և հայ-թուրքական հաշտեցումը, Երևան, 2010, էջ 58:

125

Դ. Սաֆարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

տանի հասարակական-քաղաքական դաշտում հաղթեց այն մոտեցումը, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել մասնավոր անձանց, հասարակական խմբերի գործունեության գործառույթ, այլ պետք է դառնա երկկողմ միջպետական երկխոսության թեմա:

Այդ տարիներին թուրքական մամուլում լայնորեն տարածվել են այնպիսի հրապարակումներ, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնական նախաձեռնող է համարվում տարբեր երկրների իշխանությունների հսկողության տակ գտնվող հայկական Սփյուռքը, իսկ Հայաստանի կառավարությունը «ստիպված է հետևել սփյուռքահայերի պահանջներին, քանի որ գոյատևում է միայն Սփյուռքից ստացվող մարդասիրական օգնության հաշվին»1: Հատկանշական է «Սթար» թերթի 2001թ. ապրիլի 21-25-ի համարների մի հոդվածաշար, որտեղ հոդվածագիրը, մասնավորապես, նշել էր. «Ժամանակին Բյուլենթ Աքարջալը («Մայր հայրենիք» կուսակցության ակտիվ գործիչ) «Հայերի պնդումներին դիմակայելու և դրանց ազդեցությունը սահմանափակելու գործունեության ծրագիր» էր մշակել: Ծրագիրը պաշտոնական շրջանակների ուշադրությանը չարժանացավ և մոռացության տրվեց: Ես այդ ծրագրի շրջանակներն ընդարձակում եմ և հետևյալ ձևակերպումն եմ առաջարկում. «Հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի Հայաստանին անկյուն խցկելու ծրագիր».... Նախ պարտավոր ենք վերացնել Հայաստանի շրջափակումը... Պետք է ազատ արձակենք ելքն ու մուտքը Թուրքիա, թերևս դրանով էլ մեր ձեռքն ենք վերցնելու թե հայերի միջի զորբաների և թե սփյուռքի խարդախ ազգակիցների դեմ նրանց նախազգուշացնելու առաքելությունը... Ինչպես ԱՄՆ-ը Սադամի դեմ քարոզարշավ է ծավալում, մենք էլ հայ ժողովրդին բացատրենք, որ Քոչարյանի հեռացումն ու Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորոշումից Սփյուռքի հրաժարվելը նրա փրկության միակ ձևն են: Չպետք է վախենանք ցեղասպանության պնդումների քննարկումից: Ընդ որում, համատեղ ենք մշակելու Հայաստանի հայերին տեր կանգնելու մեր քաղաքականությանը: Այս դեպքում դժվարություններին միասին կդիմակայենք: Պատերազմը վերջին միջոցն է, որին կարելի է դիմել: Խելոք մարդիկ պարտավոր են խելամիտ լուծումներ առաջադրել»1 2:

1 “Milliyet”, 22.10.2000։ Ակնհայտ է, որ հոդվածագիրը, ինչպես և թուրք հեղինակների ճնշող մեծամասնությունը, չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է առաջացել հայկական Սփյուռքը:

2 Թուրքական թերթը հայ ժողովրդի փրկության «հոգսերով» առաջարկում է հեռացնել Քոչարյանին, «ԱԶԳ», 15.05.01։

126

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Դ. Սաֆարան

Թուրքիայի' ԵՄ-ին անդամակցության ծիրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը վերլուծել է ճանաչված վերլու-ծաբան Սեդաթ Լաչիները. «2,5-ից 3 միլիոնանոց բնակչությամբ Հայաստանի պետությունը շրջապատված է ավելի քան հարյուր միլիոնանոց թուրքական բնակչությամբ և ավելի քան 10 տարի ապրում է «թուրքական սպառնալիքի պատկերացումներով»: Դժբախտաբար, որոշ արմատական խմբեր և որոշ երկրներ սնում են այս ընկալումը: Թեպետ, որևէ հայկական տարածք գրավված չէ, և նույնիսկ ընդհակառակը, այս վախը շարունակում է իշխել, և որոշ ազդեցիկ շրջանակներ Հայաստանում փորձում են մեծացնել պաշտպանության բյուջեն այսպես կոչված «թուրքական վտանգին դիմակայելու համար»1: Սեդաթ Լաչիները վկայակոչել է Էթիեն Մահչուբյանի և Հրանտ Դինքի հայտարարությունները 2004թ. Ֆրանսիայում կայացած միջազգային գիտաժողովում. Հրանտ Դինքի ձևակերպմամբ թուրք-հայկական թնջուկի լուծումը կարող է գտնվել լոկ Թուրքիա-ԵՄ ենթատեքստում1 2: Ս.Լաչիները նաև գրել է. «Սեպտեմբերի 11-ից հետո... Հայաստանն այլևս չի կարող վարել միանշանակ միլիտարիստական բնույթի քաղաքականություն հիմնված Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հետ ռազմական համագործակցության վրա զոհաբերելով ԱՄՆ շահերը... Անկախությունից ի վեր առաջին անգամ ԵՄ անդամակցության խնդիրը սկսել է լուրջ դիրքեր գրավել Հայաստանում: Արագորեն աճում է նրանց թիվն, ովքեր արտահայտվում են Հայաստանի ԵՄ-ի հետ կապերի ընդլայնման օգտին: Կարճ ասած, ինչպես և Թուրքիան, Հայաստանը նույնպես ձգտում է դառնալ ԵՄ անդամ: Այդ նպատակների նույնությունը կարող է թուլացնել երկու երկրների միջև լարվածությունը: Նույն կազմակերպությանն անդամակցության դեպքում երկուսի համար էլ անխուսափելի կլինի հասնել փոխըմբռնման և դադարել միմյանց որպես վտանգ ընկալել»3: Ըստ հեղինակի, Թուրքիան շահագրգռված է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, չնայած Հայաստանի ծայրահեղ կարիքը չունի: Այդ տեսակետի օգտին է խոսում այն, որ, ըստ նրա, Թուրքիան վերջին 14 տարիների ընթացքում ձեռնարկել է համագործակցությանն ուղղված քայլեր, կազմակերպել երկկողմ, եռակողմ և բազմակողմ հանդիպումներ: Թուրքիայի դրական տրամադրվածության օգտին փաստարկ է հա-

1 Sedat Laciner, Turkey’s EU membership and the Armenian Question, “Turkish Weekly”, 11.12.04.

2 Նույն տեղում:

3 Նույն տեղում:

127

Դ. Սաֆարյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

մարվում այն, որ հազարավոր հայեր են աշխատում Ստամբուլում, թուրքական միջազգային օդանավակայանները բաց են հայկական քաղաքացիական ինքնաթիռների համար, և նույնիսկ փակ սահմանի պայմաններում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասնում է $200 միլիոնի: Ս.Լաչիներն առաջադրում է թուրքական երեք «պարզ խնդրանք» Հայաստանից ա) ճանաչել Թուրքիայի և Հայաստանի հարևանների (իմա Ադրբեջանի) տարածքային ամբողջականությունը, բ) վերջ դնել Ադրբեջանի տարածքների «օկուպացիային», գ) չդնել 1915թ. իրադարձությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կենտրոնում1: Թուրք վերլուծաբանը գտնում էր, որ տարածաշրջանում Թուրքիայի ամե-նախնդրահարույց հարաբերությունները հայերի հետ են: Տարածաշրջանային ռազմավարությանը և արևմտյան ինստիտուտներին միանալու Հայաստանի դժկամությունը կախված իր անվտանգության մասին պատկերացումներից, մեկուսացնում է Հայաստանը և դնում բարդ իրավիճակի մեջ խոչընդոտելով Արևմուտքին իր ռազմավարության իրականացման հարցում: Այս ենթատեքս-տում, կովկասյան առողջ քաղաքականությունը պետք է միտված լինի թուրք-հայկական երկխոսությանը: Սրան կարելի է հասնել միայն Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու միջոցով, ինչը Հայաստանին կմոտեցնի ԵՄ կառույցներին: Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության շնորհիվ Հայաստանը կսկսի Թուրքիային մոտենալ պակաս կասկածամտությամբ և նախապաշարմունքով, և ԵՄ-ի միջոցով կստեղծվեն երկխոսության նոր ուղիներ1 2:

Թուրքական լրատվամիջոցները լայնորեն արձագանքեցին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի 2005թ. ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղած և հայ ընթերցողին քաջ հայտնի նամակին3: Հարկ է նշել, որ թուրքական լրատվամիջոցներն ավելի շուտ հրապարակեցին այս նամակը, մինչև այն կհասներ ՀՀ նախագահի աշխատակազմ: Այդ հրապարակումները դրականորեն էին արձագանքում Էրդողանի նախաձեռնությանը: Ապրիլի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչա-պետին4, բնականաբար, նույնպես թուրքական ԶԼՄ ուշադրության կենտրոնում

1 Նույն տեղում:

2 Նույն տեղում:

3 http://www.mfa.gov.tr/data/DISPOLITIKA/text-of-the-letter-of-h_e_-prime-minister-recep-tayyip-erdogan-addressed-to-h_e_-robert-kocharian.pdf

4 Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ, խորհրդարանական լսումներ, 19-20 դեկտեմբերի 2007թ., Երևան, 2011, էջ 415։

128

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Դ. Սաֆարան

էր: Էրդողանի պարզաբանումները 2005թ. ապրիլի 29-ին հրապարակվեցին «Հայաստանի հետ կարելի է քաղաքական հարաբերություններ հաստատել» խորագրով: «Միլիեթի» լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, նշել էր. «Ես չեմ ասում, որ Հայկական հարցով զբաղվեն միայն պատմաբանները: Թող նրանց միանան քաղաքագետները, իսկ վերջնական որոշումը կայացնեն քաղաքական գործիչները: Մենք պատրաստ ենք հաշտվելու

ռ

մեր պատմության հետ: Նրանք պատրա ստ են հաշտվելու: Չենք կարող տեղահանությունն իբրև «ցեղասպանություն» որակելու թյուրիմացության մեջ գտնվողներին ընդունել: Քոչարյանն իր պատասխան նամակում փորձում էր մեզ հիշեցնել, թե դա քաղաքական գործիչների խնդիրն է: Մենք այդ մասին շատ լավ գիտենք: Սակայն քաղաքական գործիչներն առհասարակ թիմ են ունենում: Պատմաբաններից, քաղաքագետներից, արխիվի մասնագետներից կազմված այս թիմն աշխատանք է կատարում և մեզ ներկայացնում, իսկ մենք նրանց աշխատանքի հիման վրա որոշում ենք կայացնում: Առանց այս ամենի մեզանից պահանջում են անհապաղ բացել սահմանները: Շատ բարի, սակայն դու ինձ

ռ

սահման բացելու պահանջ ներկայացնելիս ինչո ւ ես շարունակում ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը»1:

2007թ. ապրիլի 16-ի համարում «Զաման» թերթը «Թուրքական մամուլի մեծ մեղքը Հայկական հարցում» վերնագրով առերևույթ խոստովանական բնույթ կրող, սակայն ամենևին էլ ոչ ճշմարտության բացահայտմանը նպատակաուղղ-ված հրապարակման մեջ անդրադարձել է ճշմարտության «քողարկման» միտումներին: Հեղինակը Սելչուք Գյուլթաշլըն, մասնավորապես հիշում է, որ առաջին անգամ այցելելով Բրյուսել և քաղաքավարության այց կատարելով Բելգիայում Թուրքիայի դեսպանատուն ցնցվել է դեսպանի այն խոսքերից, թե Հայկական հարցում Թուրքիան այլևս զգալի հակաքայլեր չունի, քանի որ հայերի «ցեղասպանության» ճշմարտացիությունը Եվրոպայի համար «հավատալիք» է դարձել: Ապա հոդվածագիրը գրում է, որ իրենց հայեցակետից թվում է, թե «ցեղասպանությունը» մեծ սուտ է, և Եվրոպան, ԱՄՆ-ը քաջ գիտեն այդ մասին, սակայն քաղաքական շահարկումների համար չիմանալու տեղ են դնում, երբ եվրոպական խորհրդարաններն օրենքներ են ընդունել, թուրքական ազդեցիկ թերթերը, առանց անդրադառնալու պատմաքաղաքական ասպեկտին, հարցը հանգեցրել են պարզ քվեորսության, ինչի արդյունքում թուրքերը հանգիստ 1

1 “Milliyet”, 29.04.05.

129

Դ. Սաֆարյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

շունչ են քաշել... Եվրոպական քաղաքական գործիչները հայերի քվեներն ստանալու մղումով առանց հավատալու կառչել են «ցեղասպանության ստին»: Սակայն, երբ ցեղասպանությունը դատապարտող որոշումներ սկսեցին ընդունել նաև Լեհաստանի, Սլովակիայի պես հայ բնակչություն գրեթե չունեցող եր-կրները, պարզ է դարձել, որ վերոհիշյալ մեծ տպաքանակ ունեցող թերթերի մատուցածը թուրք ժողովրդին թյուրիմացության մեջ է գցել, և խնդիրը չի կարելի պայմանավորել բացառապես քվեորսությամբ1: Այնուհետև հոդվածագիրը փաստում է, որ նախօրեին թուրքական պատմական ընկերության նախագահ Յու-սուֆ Հալաչօղլուն, նկատի ունենալով արևմտյան գործիչներին, հեռուստաէկրա-նից բացականչել է. «Նրանք էլ գիտեն, որ ցեղասպանություն չի եղել», մինչդեռ «Նյու Յորք թայմսն» ապրիլի 13-ի համարի խմբագրականում տպագրել է թուրքերի համար սարսափազդու տողեր այն մասին, որ աշխարհը, չհակազդելով հայերի «ցեղասպանությանը», խրախուսել է նախ Հիտլերին, ապա 1994թ. Ռուանդայում թութսիների առաջնորդներին, ապա նաև Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրին, ինչը նշանակում է, որ աշխարհի ամենաարյունարբու մարդասպանները (ներառյալ Հիտլերը) առաջնորդվել են հայերի դեմ Օսմանյան կայսրության իրագործած «ցեղասպանության» օրինակով: Հոդվածագիրը որպես «խայտառակություն» է փորձում որակել ինչպես «Նյու Յորք թայմսի» վերոհիշյալ հրապարակումը, այնպես էլ ամիսներ առաջ «Թայմ» հանդեսում տպագրված այն հոդվածը, որն ընթերցողներից ներողություն է խնդրել Անկարայի առևտրական պալատի պատրաստած հայերի ցեղասպանությունը «հերքող» լազերային սկավառակը տարածելու համար: Սելչուք Գյուլթաշլըն քաջ գիտակցում է, որ նույնիսկ Թուրքիայի ամենամերձավոր դաշնակիցների ԱՄՆ և Իսրայելի պատասխանատուներն են հրապարակավ ասում, որ եթե հայերի ցեղասպանությունը չեն բնութագրում իբրև ցեղասպանություն, ապա դա արվում է Անկարայի դաշնակցությունը չկորցնելու նկատառումով, և եթե Հայկական հարցում քվեորսությունը և Թուրքիայի դեմ քաղաքական շահարկումները փաստ են, այսուհանդերձ, փաստ է և այն, որ թուրքական ազդեցիկ մամուլը, հարցին ցուցաբերելով մակերեսային ու կողմնակալ մոտեցում, իրականում խոչընդոտել է հարցի խորքային ըմբռնմանը1 2:

1 Selfuk Giiltaph, Ermeni meselesinde Turk basinmm buyuk gunahi, “Zaman”, 16.04.07,

http://www.zaman.com.tr/selcuk-guItasli/bruksel-ermem-meselesinde-turk-basimnin-buyuk-gunahi_528123.html

2 Նույն տեղում:

130

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Դ. Սաֆարան

2007թ. սեպտեմբերի 18-ին Ստամբուլում և սեպտեմբերի 20-ին Անկարա-յում Միջազգային քաղաքական հետազոտությունների հայկական խումբը (AIPRG) կազմակերպել էր երկու միջոցառում նվիրված հայ-թուրքական սահմանի բացմանը: ARI շարժման1 և թուրք-հայ գործարար կապերի զարգացման խորհրդի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումներին մասնակցել են նաև հայաստանցի փորձագետներ: Համաժողովներում հնչել է Միջին-արևելյան տեխնիկական համալսարանի եվրոպական կենտրոնի աշխատակից Բուրջու Գյուլթեքինի հետևյալ տեսակետը. «Սահմանը փակ պահելը, տնտեսական և քաղաքական վնասներից զատ, կողմերին պատճառում է նաև հասարակական վնասներ խոչընդոտելով երկու երկրների հասարակությունների փոխներգործությանը... Սահմանի փակվածությունը չի նպաստում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, հետևաբար Թուրքիան Հունաստանի պարագայում կիրառվող անդրսահմանային համագործակցությունը պետք է կիրառի նաև Հայաստանի հետ արևելյան սահմաններում»1 2: Բ.Գյուլթե-քինին առարկել է Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի ղեկավար Սեդաթ Լաչիները: Ըստ նրա. «Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումից տնտեսական շահեր չի ստանա, սակայն նախքան ղարա-բաղյան հիմնահարցի հանգուցալուծումը եթե բացի, ապա կսրի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, մինչդեռ Ադրբեջանը քաղաքական և տնտեսական առումներով Թուրքիայի համար ավելի կարևոր է, քան Հայաստանը»3: Նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմը գրել է. «Հայաստան արտահանվող թուրքական ապրանքները Թուրքիայի արտաքին առևտրի ծավալների ընդամենը 0,15%-ն են կազմում, եթե նույնիսկ սահմանը բացվի, հազիվ թե դրանից շահի Կարսը, որովհետև այս քաղաքում չեն արտադրվում Հայաստանում պահանջարկ վայելող ապրանքները... Սահմանի բացումից տնտեսական առու-

1ARIշարժումն անկախ, ոչ կուսակցական սոցիալական շարժում է, որը հիմնադրվել է 1994թ. քաջալերելու կամավորականությունը, քաղաքացիական ակտիվությունը և վերլուծական մտածողությունը թուրք երիտասարդության շրջանում, պատրաստելու ապագա առաջնորդների քաջալերելով թուրք երիտասարդության ինտելեկտուալ զարգացումը և սոցիալական մասնակցության չափը ստեղծելով մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումներ Թուրքիայում: ARI-ն, մասնավորապես, կազմակերպել է «Հարավային Կովկասի երիտասարդ առաջնորդների գագաթաժողով» 2010թ. հուլիսի 13-16-ը, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի չորսական մասնակիցների համար. http://www.ari.org.tr:

2 Թուրքիան կանգնել է հայ-թուրքական հարաբերություններում ընդառաջ քայլ կատարելու հրամայականի առջև, «ԱԶԳ», 26.09.07։

3 Նույն տեղում:

131

Դ. Սաֆարյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

մով չի շահի նաև Հայաստանը, որովհետև նա արտահանելու ապրանք գրեթե չունի, բացումը պարզապես երկարաժամկետ հեռանկարում միայն օգուտ կբերի երկու երկրներին: ...Սահմանների բացման հարցում «համառելու» համար Հայաստանն ունի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատճառներ, որովհետև առանց Ղարաբաղի հիմնահարցը կարգավորելու, սահմանները բացելու պարագայում Թուրքիան ծանր կացության մեջ կդնի Ադրբեջանին... Սահմանի բացմանը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական տեսանկյունից է մոտենում նաև Թուրքիան մտածելով, որ դա կնպաստի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և որոշ երկրների հետ հարաբերություններին: ...Եթե Անկարան զգա, որ սահմանի բացումը կնպաստի ԱՄՆ, ԵՄ և որոշ այլ երկրների հարաբերություններին, ապա կքննարկի սահմանը մասնակի կամ լիովին բացելու հարցը»1:

Այսպիսով, առկա փաստերը հաստատում են, որ 2001-2007թթ. առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ դրսևորվեց սեփական պատմության հետ անկեղծ առերեսվելու, Հայոց ցեղասպանության փաստը հրապարակային հարթակներում քննարկելու և ընդունելու հնարավորության զգույշ քննարկման իրողությունները: Այն իրականացավ իշխանական և գերակշռող տեսակետներից տարբերվող հայացքներ ունեցող, սակայն դեռևս քաղաքական որոշումների ընդունման վրա ներազդելու որևէ հնարավորություն չունեցող և փոքրամասնություն կազմող մտավորականների ու հասարակական խմբերի շնորհիվ:

Հունվար, 2015թ.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅ-ԹՈԻՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ (2001-2007ԹԹ.)

Գավիթ Սաֆարյան

Ամփոփագիր

21-րդ դարի առաջին տասնամյակի մի շարք միջազգային գործընթացներ, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը տարբեր երկրներում և դրան առնչվող քննարկումները Թուրքիայի քաղաքական վերնախավերի առաջ դրեցին «Հայկական հարցի» հանդեպ նոր մոտեցումներ ձևավորելու խնդիրը: 2002թ. Թուր-քիայում իշխանությունը ստանձնեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, որի 1

1 Նույն տեղում:

132

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Դ. Սաֆարան

ղեկավարն ու առաջատար գործիչները գործունեություն ծավալեցին առկա իրողություններին արձագանքելու և, միաժամանակ, Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականությունը շարունակելու միտումով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր հնարավորություն էին դիտարկվում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունը և Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը: 2005թ. ապրիլին Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը և ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը նամակներ փոխանակեցին, որոնք երկու երկրներում հասարակական-քաղաքական լայն քննարկման նյութ դարձան: Այդ տարիներին Թուրքիայում դրսևորվեց սեփական պատմության հետ անկեղծ առերեսվելու, Հայոց ցեղասպանության փաստը հրապարակային հարթակներում քննարկելու, ընդունելու հնարավորության զգույշ քննարկումների նոր իրողությունը:

ОБЩЕСТВЕННО-ПОЛИТИЧЕСКОЕ МНЕНИЕ ТУРЦИИ О ПРОБЛЕМЕ УРЕГУЛИРОВАНИЯ АРМЯНО-ТУРЕЦКИХ ОТНОШЕНИЙ (2001-2007ГГ.)

Давид Сафарян

Резюме

Ряд международных процессов первого десятилетия 21-го века, в частности признание и осуждение Геноцида армян в разных странах и сопутствующие этому обсуждения, поставили перед политической элитой Турции задачу формирования новых подходов по «Армянскому вопросу». В 2002г. к власти в Турции пришла партия «Справедливость и развитие». Ее лидер и ведущие деятели приступили к выработке иных подходов с целью реагирования на новые реалии, одновременно продолжая политику отрицания факта геноцида. В качестве новой возможности для урегулирования армяно-турецких отношений рассматривались политика евроинтеграции Армении и переговорный процесс по вступлению Турции в ЕС. В апреле 2005г. премьер-министр Турции Р.Т.Эрдоган и президент Армении Р.Кочарян обменялись письмами, которые стали темой широких общественнополитических дискуссий в двух странах. В эти годы в Турции проявились попытки переосмысления собственной истории, дискуссии на публичных площадках относительно факта Геноцида армян, осторожного обсуждения возможности признания.

133

Դ. Սաֆարյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

PUBLIC AND POLITICAL OPINION IN TURKEY CONCERNING THE SETTLEMENT OF THE ARMENIAN-TURKISH RELATIONS

(2001-2007)

Davit Sa&ryan

Resume

International developments in the first decade of the 21st century, specifically the recognition and condemnation of the Armenian Genocide as well as ongoing discussions on this issue in a number of countries have brought up a problem for political elites in Turkey to adopt some new approaches to the Armenian Cause. Since 2002 when “Justice and Development” party came to power in Turkey, its leader and other key politicians started working out such approaches that would respond to the new realities, at the same time continuing the policy of the Genocide denial. As a new possibility for settling the Armenian-Turkish relations the policy of the European integration of Armenia and negotiations on Turkey’s admission to the EU were discussed. In April 2005 the President of Armenia R. Kocharyan and Prime Minister of Turkey R. T. Erdogan exchanged letters that gave rise to wide public and political debates in both countries. Since then the attempts of sincere reconsideration of their own history, along with a discourse on the Armenian Genocide at public forums and cautious consideration of the possibility of its recognition have started in Turkey.

134

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.