Научная статья на тему 'Հայաստանի պատմաքաղաքակրթական ժառանգության նշանակությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում'

Հայաստանի պատմաքաղաքակրթական ժառանգության նշանակությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
318
290
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
պատմաքաղաքակրթական արժեհամակարգ / պատմական սկզբնաղբյուրներ / Նոյի տապան / էթնոքաղաքական պաշտպանություն / հայրե- նասիրություն։

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Էդուարդ Լ. Դանիելյան

Հայոց պատմաքաղաքակրթական արժեհամակարգի արգասիքը՝ պատմական ժա-ռանգությունը, կարևոր նշանակություն ունի տեղեկատվական անվտանգությանոլորտում:Հայոց ցեղասպանության դատապարտման և, հատկապես, Հայաստանի մեծմասը կազմող Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի` Հայոց հայրենի հողերիպահանջատիրության գործում անհերքելի և անժխտելի վկայություններն են 1,5միլիոն հայերի ցեղասպանությունը և հայկական պատմական ժառանգության ոչն-չացումը՝ Թուրքիայի կողմից ցեղասպան քաղաքականության իրագործման հե-տևանքով: Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական տերմինաբանու-թյունը, ներառելով Հայաստանի տեղանունների ամբողջականությունը, պատկանումէ հայ ազգային լեզվամտածողության հիմնաշերտին: Հայաստանի պատմաքաղաքա-կրթական ամբողջական ժառանգությունն ազգային անվտանգության կենսականոլորտում ունի էթնոպաշտպանական նշանակություն, որի պահպանության ազգա-պետական երաշխավորներն են Հայաստանի Հանրապետությունը և ԱրցախիՀանրապետությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE SIGNIFICANCE OF ARMENIA’S HISTORICAL AND CIVILIZATIONAL LEGACY IN INFORMATION SECURITY

The Armenian historical legacy, which is a product of Armenia’s historical and civilizational system of values, has an important role in the information security. The murder of 1.5 million Armenians and destruction of Armenian historical legacy that were the result of Turkish genocidal policies, are heavyweight evidences for condemning the Armenian Genocide and especially for supporting the claims on the Armenian native country lands in Western Armenia and Cilicia, which constitute the larger part of Armenia. The historical and geographical terminology of Armenian Highland, including the entirety of toponyms of Armenia, belongs to the pivotal layer of Armenian ethnolinguistic mentality. The Republic of Armenia and the Republic of Artsakh are nation-state guarantors for defending Armenia’s historical and civilizational legacy in its entirety, which has ethno-protective significance in the critical area of national security.

Текст научной работы на тему «Հայաստանի պատմաքաղաքակրթական ժառանգության նշանակությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Էդռւարդ ԼԴաեիեյյան'

Բանալի բաոեր պատմաքաղաքակրթական արժեհամակարգ, պտամական սկզբնաղբյուրներ, Նոյի տապան, էթնոքաղաքական պաշտպանություն, հայրենասիրություն:

Հայոց ամբողջական պատմաքաղաքակրթական արժեհամակարգի արգասիքը պատմական ժառանգությունը, կարևոր նշանակություն ունի տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Հայոց ավելի քան հինգհազարամյա պետականության ու քաղաքակրթական արժեքների էթնոհոգևոր, քաղաքական և մշակութային պատմությունը վկայված է հնագիտական, սեպագիր, անտիկ և միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներով ու պատմական հուշարձաններով: Հայաստանի տարածքային ամբողջականության արտահայտություններից է բնիկ հայկական տեղանունների համակարգը: Հայաստանն իր բնական միջավայրով հոգևոր պատմության մեջ հայտնի է որպես «սուրբ ծեսերի կամ օրենքների երկիր Արաա-աամ և լերինս Արարաաայ [5] (Արարատ-Մասիս բարձրագույն գագաթով), որը նույնական է հին հունական և վաղ միջնադարյան հայկական սկզբնաղբյուրներում Հայկական լեոներ և լերինս Հայոց [6, I. 72, 2; 7, XI, 14, 12; 8, I. (19), 131; 9, էջ 320] ու գիտական գրականության մեջ Հայկական լեռնաշխարհ անվանումներին2: Հայկական էթնոաշխարհագրական անվանումների և տեղանունների ամբողջական համակարգը բնութագրում է Հայաստանի (Արև- * 1 2

՚ «Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.:

1 Մ.թ.ա. III հազարամյակի շումերական հերոսապատում-պոեմում հիշատակվող Արաաաայի [1] տեղադրությունը Լ.Ն. Պետրոս^նն առաջարկել է Հայկական լեռնաշխարհում Արտաատ անվանումը համեմատելով Արարատ (Ուրարաու) անվանման հեա [2, էջ 123, հմմա. 3, pp. 68-70, 4. էջ 29-32]:

2 Գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հերման Աբիխն (1806-1886) իր աշխատություններում Das Armenische Hochland or Bergland տերմինով է բնութագրել Հայաստանի ֆիզիկտտշխտրհտգրտկտն, երկրտբտնտկտն և գեոմորֆոլոգիտկտն պատկերը [10]:

30

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դաեիեչյան

մտյան և Արևելյան Հայաստան) հայ ժողովրդի Հայրենիքի բնապատմական միջավայրը և սոցիալ-քաղաքական ու մշակութային պատմությունը:

Հայաստան-Արմենիան պատմական սկզբնաղբյուրներում վկայված է Հայկազունների գլխավորած1 Արատտա, Արմանի/Արմանում [22, с. 64; 23, с. 32-33 և այլն], Հայասա [24, էջ 453; 25, էջ 163-186; 26; 27; 28], Նաիրի, Արարատ (Ուրարտու) Բիայնա (Վան), Արմինա, Մեծ Հայք և Փոքր Հայք թագավորու-թյունների անուններով [29, էջ 30-37]: Պատմական սկզբնաղբյուրները վկայում են Հին աշխարհի քաղաքակրթության պատմության մեջ Հայոց հոգևոր և քաղաքակրթական խոր արմատների ու բարձր որակների մասին:

Դ.Մ. Լանգը, բարձր գնահատելով Հայաստանի քաղաքակրթական նշանակությունը, գրել է. «Հնագույն երկիր Հայաստանը տեղադրված է բարձր լեռներում... Թեև Միջագետքն է իր հնագույն Շումերի և Բաբելոնի քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ մեկտեղ, սովորաբար համարվում քաղաքակրթական կյանքի հիմնական աղբյուրը... Հայաստանը նույնպես կարող է որակվել որպես մարդկային մշակույթի օրրաններից մեկը։ Նախ, ինչպես Ծննդոց գրքում է ասվում, Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան գագաթին, Հայաստանի հենց կենտրոնում... Բացի այդ, Հայաստանը մեր ուշադրությունն է պահանջում որպես հնագույն մետաղագործության հիմնական օջախներից մեկը, որը սկիզբ է առնում, առնվազն, հինգ հազար տարի առաջ։ Ավելի ուշ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին մեծ թագավորությունը հանդիսանալով եկեղեցական ճարտարապետության այն ոճի սկզբնավորողը, որը մեր սեփական' արևմտյան գոթիկայի կանխագործումն էր» [30, p. 9]:

Հայաստանը հազարամյակների ընթացքում արգասավորված

քաղաքակրթական արժեհամակարգով, գոյաբանական աշխարհընկալմամբ, հարատևող ամբողջություն է [31, էջ 6-12; 32, էջ 53-74; 33, pp. 78-101]:

Հայոց պետության հզորության գագաթնակետերից էին Արգիշտի I-ի (մ.թ.ա. 786-764թթ.), Արտաշես I-ի (մ.թ.ա. 189-160թթ.) թագավորությունների և, հատկապես, Հայոց աշխարհակալության արքայից արքա Տիգրան II Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.) ժամանակները [34, էջ 54-55; 35, էջ 565-573; 36, էջ 58-103; 37, էջ 3-12]:

1 Հայկազունների գործունեության մասին Մովսես Խորենացու (^դ.) հաղորդումները [11, էջ 38-39, 63-64] հաստատվում են պատմագիտության մեջ [12, էջ 79-81, 94-96; 13; 14; 15, էջ 129-132; 16, էջ 912; 17, с. 145-161; 18; 19, էջ 7-20; 20, էջ 3-13; 21, էջ 179-198 և այլն]:

31

Է. Դաեիելյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

I դարը Հայոց Աբգար թագավորի [11, էջ 142-156]1 պատմական առաքելության և Հայաստանում վկայված լուսապաշտական ակունքներից ըն-ձյուղվող քրիստոնեական' Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ Հայ Առաքելական եկեղեցու հաստատման ժամանակաշրջանն էր: Հռոմեական կայսրության նվաճողական քաղաքականությանը դիմակայելու պայմաններում պարթևական թագավոր Վաղարշ I Արշակունու եղբոր' Տրդատ I-ի (65-88թթ.)' Մեծ Հայքի գահին բարձրանալով և երկրի անկախության համար մղած պայքարի շնորհիվ Արշակունիների այս ճյուղը հարյուր տարի անց Հայոց արքաներ Վաղարշ II-ի (185-198թթ.) և նրա որդու Խոսրով I-ի (198-215թթ.) օրոք դարձավ հայկական ժառանգական հարստություն: Քրիստոնեության' որպես պետական կրոն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվելով (301թ.) և Մեսրոպ Մաշտոցի' հայ գրերի գյուտով (405թ.) ու հաջորդիվ Ոսկեդարյան գրական ժառանգությամբ հայ ժողովուրդը հարստացրեց հազարամյակների պատմություն ունեցող իր ազգային' հոգևոր-մշակութային գանձարանը [40, էջ 13-24]:

Սասանյան Պարսկաստանի ու Արևելահռոմեական կայսրության (Բյուզանդիա) նվաճողական քաղաքականության հետևանքով Հայաստանի բաժանումից (385/7թթ.) և հայ Արշակունյաց հարստության անկումից հետո (428թ.), ըստ Եղիշեի' «ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն» [41, էջ 12], այսինքն պետականության կրողը Հայաստանում մնում էր Հայոց նախարարական համակարգը: Վարդան Մամիկոնյանի (450-451թթ.), այնուհետև Վահան Մամիկոնյանի (481-484թթ.) ղեկավարած հայ ժողովրդի ազգա-յին-ազատագրական պայքարի շնորհիվ բարձրացավ Մամիկոնյանների գլխավորած Տանուտերական իշխանապետությունը1 2, ինչպես նաև Հայկազուն-Սիսակյան-Առանյան Վաչագան Բարեպաշտի թագավորությունը (484թ.-Վ!դ. առաջին կես) Հայոց Արևելից կողմերում' Արցախում, Ուտիքում և հարակից տարածքներում [43, էջ 51-53; 44, էջ 31; 45, էջ 64-65; 46, էջ 46; 47, էջ 186]3:

1 Անանուն Եդեսացին նույնպես նշել է Ուռհայում գահակալած Աբգար V-ի (մ.թ.ա. 4 - մ.թ. 7թթ., մ.թ. 13-50թթ.) հայկական ծագման մասին [38, էջ 195-196; 39, էջ 49-54]:

2 Ղազար Փարպեցի (^դ.). «զտէրութիւն Մամիկոնեից և զսպարապետութիւնն Հայոց» [9, էջ 424], Սեբեոս (VII դ.). «զաշխարհն Տանուտերական իշխանութեանն» [42, էջ 76]:

3 Մովսէս Կաղաեկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983, էջ 51-53, Բ.Ա. Ուլուբաբյան, Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության (V-VII^.), Երևան, 1961, էջ 31, նույնի Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը, Երևան, 1998, էջ 64-65, Է.Դաեիեյյաե, Գանձասարի պատմություն, Երևան, 2005, նույնի' Մովսես Խորենացու ավանդազրույցի Սիսակ-Առանյան ճյուղի «նորագույն քննադատության» սնանկությունը, ՊԲՀ, 2008, N 2:

32

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դանիեթան

VII^ 40-ական թթ. Արաբական խալիֆայության զորքերի ներխուժումների դեմ հայ ժողովրդի մղած կռիվներն արգասավորվեցին Հայոց անկախ ամբողջական իշխանապետության հաստատմամբ (VII^ կեսեր-680-ական թթ.) [48, с. 50-56, 71-74; 49, էջ 225-226]: Այս ժամանակաշրջանում կառուցվեցին հայկական ճարտարապետության գլուխգործոցներից Զվարթնոցի տաճարը, Արուճի եկեղեցին և պալատը, Եղվարդի և Թալինի եկեղեցիները և այլն: VIII-IX^. հակախալիֆական ապստամբությունները հայ ազատագրական պայքարի արտահայտություններն էին: Հայոց Բագրատունյաց (885-1045թթ.), Վասպուրականի Արծրունիների (908-1021թթ.), Կարս-Վանանդի (963-1065թթ.), Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների (966-1113թթ.), Սյունիքի (970-1170թթ.), Փառիսոսի (X^ կես-1044թ.) թագավորությունների, Արցախի' Խաչենի իշխանության (X-XVI^.), Զաքարյանների իշխանապետության (XII^ վերջ-XIIIդ. առաջին տասնամյակներ), Կիլիկիայում Հայկական իշխանապետության (1080-1197թթ.) ու թագավորության (1198-1375թթ.) ժամանակներում Հայոց քաղաքակրթական արժեհամակարգը հարստացավ մշակութային նոր արժեքներով [50-56; 57, էջ 35-52; 58; 59; 60, էջ 7-54; 61 և այլն]: Սոր-բոնի համալսարանի պրոֆեսոր Շարլ Դիլը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցների շարքում հայ ճարտարապետական արվեստի բազում բարձրարվեստ հուշարձաններից հինգ լավագույնները նշել է Աղթամարի Ս.Խաչ եկեղեցին, Ս.Հռիփսիմեի տաճարը, Գանձասարի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Հաղպատի վանքը և Անիի Մայր տաճարը [50, հ. 2, էջ 25]: Հայաստանում մեծագույն երևույթ էր բարձրագույն կրթության կարևորագույն կենտրոնների Գլաձորի և Տաթևի համալսարանների գործունեությունը1:

Հետագա դարերում Հայրենիքի պաշտպանության կենտրոնները շարունակեցին մնալ Սյունիքը, Արցախը [63], Տարոն-Սասունը, Բարձր Հայքը, Զեյթունը, Վանը և այլն:

Ծանր էին սելջուկ-թյուրքերի (ХЦ. երկրորդ կեսից), թաթար-մոնղոլների (XIII^ երրորդ տասնամյակից-ճէ^դ.), այնուհետև այլ վաչկատուն ցեղերի ներխուժումների, իսկ XVI-XVII^. թուրք-պարսկական պատերազմների ու

1 Գլաձորի համալսարանում (1280-1340թթ.), որը ժամանակակիցներն անվանում էին «Մայր իմաստութեան», «Տուն իմաստութեան», «Երկրորդ Աթենք», և Տաթևի համալսարանում (1390-1435թթ.), շարունակելով նախորդ դարաշրջանների ավանդույթները, դասավանդում էին եռյակ (քերականություն, ճարտասանություն և փիլիսոփայություն) և քառյակ (թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն և աստղաբաշխություն)' «յոթ ազատ արվեստներ» կազմող առարկաների հիման վրա: Դրանց համակարգմանը, իր ժամանակին, մեծապես նպաստել էին Դավիթ Անհաղթի աշխատությունները [62, с. 295]:

33

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

բաժանումների (1555, 1639թթ.) հետևանքները: XVIII դարում հայ ժողովրդի ազատատենչ ոգին իր դրսևորումները ստացավ Սյունիքում և Արցախում բռնկված ապստամբություններում, ինչպես նաև ազատագրական ծրագրերի մշակման գործում:

Պատմության դժնդակ ժամանակներում Հայ Առաքելական եկեղեցուն էր վերապահված մեծագույն ջանքեր գործադրելով, իր նվիրապետական կառուցվածքով հնարավորինս պահպանել Հայաստանի բաժանված մասերն ազգային և եկեղեցական-թեմական միասնության մեջ:

Օսմանյան զավթողական քաղաքականությունն իրականացվում էր Արևմտյան Հայաստանի [Մեծ Հայքի արևմտյան մաս, Փոքր Հայք և Հայոց (Հյուսիսային) Միջագետք] և Կիլիկիայի վարչաքաղաքական մասնատումներով, հայ բնակչության դեմ գործադրվող բռնաճնշումներով ու կոտորածներով, պատմական տեղանունների փոփոխմամբ ու աղճատմամբ, որպես պանթուրքիզմի վայրենի գաղափարախոսության վրա հիմնված օտար բռնակալական քաղաքականության դրսևորում [64; 65, էջ 13-15; 66, էջ 9-25; 67, էջ 83-96; 68]: Ժամանակի ընթացքում թուրքական զավթողական քաղաքականությունն իրագործվեց ցեղասպանության հանցագործ ծրագրի կատարմամբ բնիկ հայ ժողովրդի դեմ' Հայոց Հայրենիքում [69]։ XIX^ վերջին տասնամյակներից Օսմանյան կայսրությունում արգելվեց Հայաստան անվան օգտագործումը, և դաժանագույն ընթացք ստացան հայերի զանգվածային ջարդերը: 1894-1923թթ. Օսմանյան կայսրությունում սկսվեց և երիտթուրքերի ու քեմա-լականների վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում ու Կիլիկյան Հայաստանում իրագործվեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքական զորքերը, ներխուժելով Արևելյան Հայաստանի որոշ շրջաններ, ինչպես նաև Կուրի ձախափնյակ և Մերձկասպյան շրջաններ, հասան մինչև Բաքու և շարունակելով իրենց հանցավոր գործողությունները [մուսավաթականների (1918թ. երկրորդ կեսից-1920թ.) մասնակցությամբ] այս տարածքներում բնակվող հայերի դեմ նույնպես իրագործեցին ցեղասպանություն [70; 71]:

1916թ. հունվարի 5-ին ռազմական նախարար Էնվեր փաշան, օսմանյան ռազմաքաղաքական իշխանություններից պահանջելով Օսմանյան կայսրության հայերեն, հունարեն, բուլղարերեն և այլ ոչ մահմեդական ծագումով բոլոր տեղանունները փոխել թուրքերենի, իր հրամանագրում, մասնավորապես, առաջարկելով օգտվել հարմար պահից' հանցավոր կերպով հրամայում էր.

34

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դաեիեչյան

«Ձեր իրավասության տակ գտնվող տարածքում զինվորական հրամանատարության և վարչական պաշտոնեության հետ միանալով' թող կազմվեն անվանափոխության համապատասխան ցուցակներ, և նահանգի, գավառի, գյուղաքաղաքի կենտրոններն ընդգրկող այս ցուցակները հնարավորինս շտապ մաս առ մաս ներկայացվեն Գլխավոր շտաբ: Հավաքվող ցուցակներն ուսումնասիրելուց ու համանման անունները փոխհամաձայնությամբ փոփոխելուց հետո պետք է ուղարկվեն ներքին գործերի և կապի նախարարություններ' ընդհանրացման և կիրառության համար» [72, էջ 33-34]: Յուրաքանչյուր հայկական տեղանվան ոչնչացումը նշանակում էր թուրք հանցավոր իշխանությունների իրականացրած' հայկական բնակչության բռնագաղթ և բնաջնջում հայերի հայրենի հողում, ինչպես նաև պատմական հիշողության ջնջում: Քաղաքակրթության ոչնչացումը թուրքական ավազակապետության (վայրենի' քոչվոր հիմքի վրա ստեղծված Օսմանյան կայսրությունը1, այնուհետև' երիտթուրքերի վարչակարգը, ինչպես նաև հանրապետական Թուրքիան) անբաժան մասն է: Հայոց ցեղասպանության ընթացքում Թուրքիան' որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ կատարող, մեղադրվեց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ընդունած համատեղ Հայտարարությամբ (1915թ. մայիսի 24)1 2, որը թուրք իշխանությունների ցեղաս-պան հանցագործությունը դատապարտող միջազգային իրավունքի առաջին փաստաթուղթն է3: Համատեղ Հայտարարությունը մեծագույնս ազդեց Սևրի

1 XIX դարում թուրքի կերպարի մասին ձևավորված պատկերը սուլթան Աբդուլ Ազիզ I-ի (1861-1876թթ.) օրինակով տվել է Մարկ Տվենը (1835-1910թթ.). «Աբդուլ Ազիզը բնությամբ և դաստիարակությամբ ստոր, գազանային, տգետ, հետադիմող, սնոտիամոլ մի ժողովրդի' ...բռնակալության, անկշտության և արյան մի կառավարության ներկայացուցիչ է» [73, p. 75]:

2 «...En presence de ces nouveaux crimes de la Turquie contre l'humanite et la civilisation...» [74, p. XLIII & document, N 41; 75; 76; 77, p. 262; 78, p. 16]: Հայտարարությունում հատուկ նշվել է «նոր հանցագործություններ» արտահայտությունը, քանի որ հայտնի էին հայերի դեմ XIXq. երկրորդ կեսից և XXq. առաջին տասնամյակներին թուրքերի ցեղասպան գործողությունները:

3 Փարիզի խաղաղության վեհաժողովի' «Պատերազմի հեղինակների պատասխանատվության և պատերազմի օրենքների խախտումների համար պատիժների պարտադրման հանձնաժողովն» իր եզրափակիչ զեկույցում կրկնել էր այդ Հայտարարության երկու սկզբունքները' (ա) քրեական պատասխանատվության ենթարկելը' «առանց հաշվի առնելու աստիճանը, ներառյալ պետության ղեկավարներին», (բ) «մարդկության օրենքների» դեմ գործած հանցագործությունների մեջ մեղավոր Կենտրոնական տերությունների հետ հիշատակվում էր Թուրքիան [79, p. 165-167, 170, n. 78, p. 173, n. 88]: Դեռևս 1919թ. հունիսի 23-ին Փարիզի վեհաժողովի գերագույն խորհրդի կողմից թուրքական պատվիրակությանը ներկայացված պաշտոնական փաստաթղթում դաշնակից տերությունները փաստում էին, որ քրիստոնյա հայերի կոտորածն իրագործվել էր թուրքական կառավարության հրամանով [80, p. 647]: Սակայն Վերսալի պայմանագրում (1919թ. հունիսի 28) ընդգրկվեցին միայն գերմանական նախկին կայսր Վիլհելմ II-ի և նրա հրամանատարության տակ գործած ռազմական անձնակազմի համար' պատերազմի հանցանքների մեղադրանքով պատիժ սահմանող 227-րդ և 228-րդ հոդվածները, ինչպես նաև 231-րդ հոդվածը, որի համաձայն' Գերմանիան ընդունում էր իր, նաև իր դաշնակիցների (որոնցից էր Թուրքիան) պատասխանատվությունն այն բոլոր կորուստների ու վնասների համար, որոնք նրանք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատճառել էին Անտանտի կոալիցիայի դաշնակից և նրանց միացած պետություններին ու նրանց քաղաքացիներին:

35

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

պայմանագրի վրա (1920թ. օգոստոսի 10) [81]1 և պահպանում է իր իրավական ուժը [82, էջ 81-84]:

21 երկիր ու բազմաթիվ միջազգային կազմակերպություններ արդեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում համաշխարհային առանձնակի հնչեղություն ունի 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի մատուցած պատարագը Վատիկանում ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ զոհերի [83]: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը [84]: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987թ. Ցեղասպանությունը փաս-տող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն [85]: Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին կատարեց Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի սրբադասումը:

Թուրքական ներկայիս իշխանությունները, շարունակելով զավթողական քաղաքականությունը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկյան Հայաստանում հայկական աշխարհագրական անունների և պատմական հուշարձանների ոչնչացման ծրագիրը ծառայեցնում են ցեղասպանության ժխտմանը: Նրանց են հետևում նաև ներկայիս ադրբեջանական կեղծարարները:

1918թ. կեսերից պանթուրքական նպատակներով ստեղծված արհեստա-ծին «Ադրբեջան»-ում1 2 (Իրանական Ատրոպատենե-Ատրպատական-Ադրբայ-գանից կողոպտված անունով) Հայաստանի պատմության ու տեղանունների կեղծարարությունը, հատկապես խորհրդային շրջանում քեմալականների ու բոլշևիկների միջև 1921թ. կնքված Մոսկվայի (մարտի 16) և Կարսի (հոկտեմբերի 13) ապօրինի պայմանագրերի և Կավբյուրոյի (հուլիսի 5) բռնի որոշման հետևանքով իրագործվել է տասնամյակներ շարունակ Նախիջևանի, Արցախի և Ուտիքի բնիկ հայության դեմ իրականացվող բռնագաղթի, հայ մշա-

1 Ինչպես նշել է Մ.Բասսիունին, «Սևրի պայմանագրի կողմերը նպատակ ունեին պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր «մարդկության դեմ հանցագործություններ» էին կատարել» [79, p 174]:

2 Այդ «կազմավորման» արհեստածին լինելու մասին են վկայում կարճ ժամանակաշրջանում դրան «պատվաստված» անվանումները. «Արևելա-կովկասյան մուսուլմանական հանրապետություն», «թաթարական Ադրբեջան» [86, էջ 285], «Ադրբեջանական դեմոկրատական հանրապետություն», առանց միջազգայնորեն ճանաչված սահմանների [87, с. 15]: Դրանում «գերակշռում» էին եկվոր անդրալթայան տափաստաններից ներխուժած վայրենի օղուզ-թյուրքական ցեղերից առաջացած տարրերը, որոնք Ռուսական կայսրության (XIXq.–XXq. սկիզբ), իսկ այնուհետև խորհրդային փաստաթղթերում կոչվում էին «թաթարներ» կամ պայմանականորեն «կովկասյան թյուրքեր», կամ «անդրկովկասյան թաթարներ» (Կազանի և այլ տեղերի թաթարներից տարբերելու համար) և միայն 1930/40թթ. վերջերից կոչվեցին «ադրբեջանցիներ» [88, т. I, с. 641, т. 1, изд. 2, с. 440].

36

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դանիեթան

կույթի հուշարձանների ոչնչացման և ցեղասպան քաղաքականության հետ մեկտեղ: Պատմության կեղծարարությունը միևնույն ժամանակ նպատակ ուներ «Խորհրդային Ադրբեջանին» Իրանական Ադրբեջանի («խորհրդայնացնելու» միջոցով [89, с. 703, 775-776]) բռնակցումը: Սակայն Իրանական Ադրբե-ջանից դուրս «Ադրբեջան» երկրանուն 1918թ. կեսերից ավելի վաղ ընդհանրապես գոյություն չի ունեցել:

Հակառակ համաշխարհային պատմության տվյալների' 1930-ական թվականներից Թուրքիայում կատարվող կեղծարարություններին գումարվեց Քեմալ Աթաթուրքի հրահանգով քոչվոր թուրքերի համար գոյություն չունեցող «հին պատմություն» հորինելու և նրանց ներկայությունն Առաջավոր Ասիայում արհեստականորեն «հնացնելու» կեղծիքը, ուստի համաշխարհային պատմության նենգափոխմամբ, ի թիվս հին աշխարհի այլ երկրների, կեղծվում է Հայաստանի պատմությունը [90]: Մյուս կողմից Արցախյան պատերազմում (1991-1994թթ.) պարտություն կրելուց հետո արհեստածին Ադր-բեջանը պատմության կեղծարարությունը վերածել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ռազմամոլ քարոզչության:

Հայոց պատմության թուրք-ադրբեջանական կեղծարարությունները, որոնք հիմնված են պանթուրքական գաղափարախոսության վրա, ծառայեցվում են Հայոց ցեղասպանության հանցավոր ժխտմանը: Թուրքիան և Ադրբե-ջանը միլիոնավոր դոլարներ են ծախսում պատմության կեղծարարությամբ ապատեղեկատվություն տարածելու համար, սակայն, հակառակ նրանց բոլոր մոլագար ճիգերի, մտավոր ուժն իրական փաստերով առաջնորդվող ճշմարիտ պատմագիտության կողմն է։ Հայ պատմաբանները և տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետները բազմիցս քննադատել են թուրք-ադրբեջանական կեղծարարությունները [91-94]: Հատկանշական է, որ Հայաստանի և այլ երկրների հին ու միջնադարյան, ինչպես նաև նոր և նորագույն պատմության թուրք-ադրբեջանական գիտական հիմքից բացարձակապես զուրկ և սնանկ կեղծարարությունները բացահայտել են նաև որոշ արևմտյան և ռուս պատմաբաններ [95, pр. 10-16; 96, с. 5-6, 17, 24-26, 59, 6970, 242, 244; 97, էջ 84-87]:

Աղբյուրների հաղորդումները վկայում են Հայոց պատմության և տեղանունների քաղաքակրթական նշանակության մասին: Դրանով իսկ, օրինակ համաշխարհային ջրհեղեղից մարդկության փրկության Սրբազան լեռան

37

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Արարատ անունը այլափոխելով թուրք կեղծարարները ոտնձգում են ոչ միայն Հայոց, այլև համաշխարհային պատմության և քաղաքակրթական արժեհամա-կարգի դեմ, որը թուրք կեղծարարների հանցավորության ևս մի վկայություն է: Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Քլայվ Ֆոսը նշում է, որ թուրքական կառավարությունը «պարբերաբար փոփոխում է գյուղերի անվանումները... Ցանկացած անուն, որ չունի թուրքերեն իմաստ կամ չի հնչում թուրքերենով, անկախ դրա ծագումից, փոխարինվում է Անկարայում գտնվող բյուրոյի կողմից նախատեսված սովորական անունով, առանց հարգանքի տեղական պայմանների կամ ավանդույթների նկատմամբ» [95, рр. 10-16]:

Թուրք կեղծարարներն Արևմտյան Հայաստան հասկացության փոխարեն սխալ կերպով օգտագործում են «Արևելյան Անատոլիա» տերմինը, իսկ ադրբեջանական կեղծարարներն Արևելյան Հայաստան հասկացության փոխարեն հորինում են «Արևմտյան Ադրբեջան»1 տերմինը և սխալ կիրառմամբ շահարկում «Ալբանիա» անվանումը: Սակայն, ըստ պատմական աղբյուրների և պատմագիտական ու աշխարհագրական գրականության, «Անատոլիան» իր բոլոր մասերով (հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան) համապատասխանում է Փոքր Ասիային, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհից արևմուտք [100, с. 14-15], գոյություն չունեցած «Ադրբեջան»-ի անունով «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին տերմինի օգտագործումը Արևելյան Հայաստանի նկատմամբ ընդհանրապես հիվանդ ուղեղի զառանցանք է, իսկ «Ալբանիան», իրականում հայերեն ծագմամբ «բուն Աղուանք» (Մեծ Հայքից արևելք Կուրի ձախ ափին) անվան հիշատակությունն է անտիկ հունա-լատինական աղբյուրներում:

Բաքվի կողմից պատմության կեղծարարությունը վտանգներ է ստեղծում տարածաշրջանում: Իրանցի մասնագետները տասնամյակներ շարունակ բողոքում են [101, рр. 66-67; 99, 2010, р. 7], որ Կովկասի Կուրի ձախափ-նյակում գտնվող շրջանը երբեք «Ադրբեջան» չի կոչվել, այն այլ անուն է ունեցել (օրինակ բուն Աղուանք, իսկ հետագայում Շաքի, Շիրվան և այլն):

1 Խելացնորության աստիճանի հասնող «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» հակագիտական քարոզչական «գրքում» զետեղված կեղծիք-քարտեզը վերնագրված է «Արևմտյան Ադրբեջանի' ներկայումս «Հայաստանի Հանրապետություն», քարտեզ»'թուրքերի և օղուզների հայրենիքը» [98]: Ռազ-մամոլ' պետական մակարդակի բարձրացված այս թշնամական զառանցանքը հովանավորել է Ադր-բեջանի Հանրապետության «Մշակույթի և տուրիզմի մինիստրությունը»: Ռ.Գալչյանը այս «գիրքն» անվանել է «ադրբեջանական ֆանտազիաների նորագույն և ծայրահեղ դեպքերից մեկը» [99, рр. 5-6]:

38

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դաեիեչյան

Պաշտոնական Թեհրաեում եաև անհանգստացած եե «երկու Ադրբեջաեեերի» «միավորման», այսինքն Ատրպատականից հյուսիս գոյություն չունեցած «Ադրբեջանին»1 Իրանական Ատրոպատենե-Ատրպատական-Ադրբայգան-Ադրբեջանի բռնակցման մասին պարբերաբար հնչող կոչերից [102, p. 61], որոնք Բաքվի և նրա հովանավորների զավթողական նկրտումների արտահայտությունն են:

Իսկ իրականում, պատմականորեն սահմանը Մեծ Հայքի և բուն Աղվան -քի միջև անցնում էր Կուր գետով, իսկ Երասխի (Արաքս) և Կուրի ստորին հոսանքներից հարավ գտնվում էր Փայտակարանը Մեծ Հայքի հարավարևելյան նահանգը, որն արևելքում ձգվում էր մինչև Կասպից ծով, իսկ հարավում սահմանակից էր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ատրպատականին [103, էջ 38, 109]:

Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Արևելյան Հայաստանի Նախիջևան, Գողթան գավառներում և Ուտիք նահանգում հայկական պատմական հուշարձանների (եկեղեցիներ և մշակութային-կրթական ու շատ այլ կառույցներ) ավերածությունների, թալանի և ոչնչացման հետ մեկտեղ շարունակվում են հայկական տեղանունների աղճատումները և ոչնչացումը: 2005թ. ոչնչացվեց հայկական խաչքարերի (նախորդ տասնամյակներում ոչնչացված տասը հազարից մնացած) վերջին խումբը Հին Ջուղայի հայկական գերեզմա-նատանը (հին հայկական Գողթան գավառում, Նախիջևան գավառից հարավ-արևելք) հանցավոր ադրբեջանական իշխանությունների հրահանգով [104]: Արևմտյան Հայաստանում հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացման նոր փաստերից են Կարսի Ս.Առաքելոց եկեղեցու բռնի վերափոխումը մզկիթի, հին հայկական տների ավերումը Մուշում (Տարոն գավառ) 2013թ. և այլն հանցավոր թուրքական իշխանությունների հրահանգով:

Թուրք-ադրբեջանական բոլոր կեղծարարությունները ջախջախվում են բախվելով պատմական սկզբնաղբյուրների ամրակուռ փաստագրական նյութերին, որոնք վկայում են, որ հնուց հայերը Հայաստանի (ամբողջ Հայկական լեռնաշխարհը) բնիկ ազգն են: Հակահայկական թշնամանքը և ագրեսիվությունը բնորոշ են ներկայիս ադրբեջանական «կրթական համակարգին» և

1 Թուրքական ցեղասպան քաղաքականության բովերում խմորված և 1918թ. կեսին Իրանական Ադրբե-ջանից (Ատրպատական) կողոպտած անվանումով «ստեղծվել» էր պանրա-բք^եին ծառայող մերձ-կասպյան, արհեստածին «Ադրբեջան^ը: Թուրքական և մուսավաթական' թյուրք-թաթար հրոսակները իրագործեցին հայերի կոտորածները Բաքվում (15-17.1ճ.1918թ.) և Շուշիում (Արցախ) (23.111.1920թ.):

39

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

«պատմագրությանը», քանզի դրանք, անտեսելով պատմական աղբյուրները, զբաղված են պատմության կեղծարարությամբ [105, с. 4]: Պատմության կեղծարարության «պետպատվերի» դրսևորումներից են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ճառերը: Ադրբեջանի ակադեմիայի (26/04/2011թ.) տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ «պատմաբան ակադեմիկոսներին» նա հրահանգել էր ավելացնել «պատկառելի գիտական աշխատությունների թիվն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հին ու նախաբնակ ադրբեջանական հող է»1: Ի կատարումն այդ զառանցանքի հասնող հրահանգի ադրբեջանական «ակադեմիկոսները» շարունակեցին հսկայական քանակությամբ կեղծիքներ հրապարակել, և այդ կարգով ամբողջապես կեղծվում են «պատմության» դասագրքերն Ադրբեջանում, որոնց հիման վրա «դաստիարակվում» են մարդատյաց և գիշատիչ սաֆարովները [107; 108], ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանները խախտող նրանց մեղսակիցները, որոնց, սակայն, ջախջախիչ հարված են հասցնում Հայրենիքին անմնացորդ նվիրված հայ սահմանապահ-ները: Քաջարի հայորդիների գաղափարական զենքը հայրենաճանաչողու-թյան, պատմական փաստերի և նախնյաց քաջագործությունների վրա հիմնված ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է: Պատմահայր Մովսես Խորենացին նախնյաց քաջագործությունների մասին մեծ գոհունակությամբ ու խանդավառությամբ գրել է. «Սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան - Հայկ, Արամ, Տիգրան, քանզի ըստ քաջացն ազգք քաջք» [11, էջ 85]:

Հայոց ցեղասպանության դատապարտման և, հատկապես, Հայաստանի մեծ մասը կազմող Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի' Հայոց հայրենի հողերի պահանջատիրության գործում անհերքելի և անժխտելի վկայություններն են 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը և հայկական պատմական ժառանգության ոչնչացումը Թուրքիայի կողմից ցեղասպան քաղաքականության իրագործման հետևանքով: Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրա-կան տերմինաբանությունը, ներառելով Հայաստանի տեղանունների ամբող-

1 Դատապարտելով Ի.Ալիևի կեղծարարությունները ՎԶախարովը եզրակացրել է. «Ամոթ է կարդալ այս պատմական անհեթեթությունը... Ալիևը փորձում է հիմնավորել ադրբեջանական կողմի հավակնությունները ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև բուն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ»: Միևնույն ժամանակ, ընդգծելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ.Մեխտիևի տխրահռչակ հոդվածի անհեթեթությունները ՎԶախարովը նշել է. «...Ոչ մի հեղինակավոր արևմտյան գիտական կենտրոնում չեն կարդում նման գրականություն: Ցանկացած ֆորումի մասնակիցներին հանձնված Բաքվի հրատարակությունների նմուշները մնում են հյուրանոցային համարներում կամ էլ հայտնվում են աղբարկղներում» [106, с. 4, 53-58, 130-150]:

40

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դաեիեչյան

ջակաեություեը, պատկանում է հայ ազգային լեզվամտածողության հիմնաշերտին: Հայաստանի պատմաքաղաքակրթական ամբողջական ժառանգությունն ազգային անվտանգության կենսական ոլորտում ունի էթնոպաշտպանական նշանակություն, որի պահպանության ազգապետական երաշխավորներն են Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը:

Հունիս, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. S.N. Kramer, Enmerkar and the Lord of Aratta: a Summerian Epic Tale of Iraq and Iran, Philadelphia, 1952.

2. Լ Ն Պետրոսան, Հայ ժողովրդի փոխադրամիջոցներ, Հայ ազգաբանություն և բանահյուսություն. ժողովածու, 6, Երևան, 1974:

3. M.Kavoukjian, Armenia, Subartu and Sumer. The Indo-European Homeland and Ancient Mesopotamia, Montreal, 1987.

4. Ա Մովսիպան, Հնագույն պետությունը Հայաստանում, Արատտա, Երևան, 1992:

5. Գիրք Աստուածաշունչք Հին եւ Նոր Կտակարանաց, Գենետիկ, 1860: Ծննդ., Ը.4:

6. Herodotus, with an English translation by A. D. Godley, in four volumes, vol. I, London, 1920.

7. The Geography of Strabo, with an English translation by H.L. Jones, in eight volumes, I, London, 1960.

8. Josephus with an English translation by H, St. J. Thackeray, in nine volumes, I, Contra Apionem, London, 1961.

9. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1982:

10. Г.Абих, Геология Армянского нагорья. Западная часть, Сообщения Кавказского отдела Имперского Российского географического общества, т. XXI, 1899, Восточная часть, т. XXIII, 1902.

11. Մովսէս ւսորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. Ղ Ալիշան, Յուշիկք հայրեեեաց Հայոց, հ. Ա, Գենետիկ, 1869:

13. ԷԽանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967:

14. А.Мартиросян, Аргиштихинили, Ереван, 1974.

15. Ե^անիեցան, Արտաշես Ա-ի ագրարային քաղաքականության հարցի շուրջ, Պատ-մա-բանասիրական հանդես (ՊԲՀ), 1974, N 4:

16. ՊԱվետիսյան, ԲԳասպարյան, Ագարակի հուշարձանախմբի 2001թ. պեղումները, Հին Հայաստանի մշակույթը, XII, Երևան, 2002:

17. В.Э. Оганесян, Серебряный кубок из Карашамба, ՊԲՀ, 1988, N 4:

18. Հ. ^մ^յան, Գերին Նավեր, գիրք Ա, Երևան, 2006:

19. Հ. Սիմոնյան, Ներքին Նավերի N 4 դամբարանը, Հուշարձան, տարեգիրք, 5, Երևան, 2010:

20. ԺԽաչատրյան, Մեծն Արտաշես Առաջինը Հայոց պատմության էջերում, ՊԲՀ, 2012, N 1:

21. Ժ-ւսաչատրյան Արտաշատ մայրաքաղաքի վերջին տարիների պեղումների արդյունքները, ՊԲՀ, 2013, N 3:

41

Է. Դաեիեյյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

22. А.Кифишин, Географические воззрения древних шумеров при патеси Гудеа (21622137гг. до н. э.), Палестинский сб., вып. 13 (76), 1965.

23. В.В. Иванов, Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначальной структуры гимна Вахагну, ՊԲՀ, 1983, N 4.

24. ՆՄարտիրոսեաև, Հայերէևի յարաբերութիւևը հեթիդերէևի հետ, Հաևդէս ամսօրեա], 1924, N 9-10:

25. Ն Մարտիրոսեաև, Նպաստ մը հեթեւ հայբառաքևևութեաև, ՊԲՀ, 1972, N 2:

26. Гр. Капанцян, Хайаса — колыбель армян. Этногенез армян и их начальная история, Ереван,1956.

27. ՎԽաչատրյաև, Հայաստաևը մ.թ.ա. XV-VII դարերում, Երևաև, 1998:

28. ՌՂազարյաև, Հայասայի քաղաքակաև և մշակութայիև պատմություևը, Երևաև, 2009:

29. Է.Դաեիեյաև, Հիև Հայաստաևի պատմությաև հայեցակարգայիև հիմևահարցերը պատմագրությաև մեջ, ՊԲՀ, 2003, N 3:

30. D.M. Lang, Armenia Cradle of Civilization, London, 1970.

31. է.Դաեիեյաե, Ч.Թաիր]աե, Հայոց պատմակաև ժառաևգությաև պաշտպաևությաև գործը և աևվտաևգ տեղեկատվակաև արդի միջոցևերը, Հայկակաև յեռևաշխարհը Հայոց և համաշխարհայիև քաղաքակրթությաև բևօրրաև, Երևաև, 2004:

32. է.Դաեիեյաե, Հայոց պատմակաև և քաղաքակրթակաև արժեհամակարգի պաշտ-պաևությաև աևհրաժեշտություևը, «Լրաբեր» հաս. գիտ., 2010, N 3:

33. E L.Danielyan, Importance of the Armenian Toponyms’ Ontological Integrity in the System of National Security. «21st CENTURY», № 2 (14), 2013.

34. Հ. Մաեաեդյաե, Տիգրաև Երկրորդը և Հռոմը, Երևաև, 1940:

35. Գ.1ս. Սարqu]աե, Հայկակաև տերություևը, ևրա տեղև ու դերը Առաջավոր Ասիայում, Հայ ժողովրդի պատմություև, հ. I, Երևաև, 1971:

36. Ռ.Լ. Մաեաuերյաե, Տիգրաև Մեծ. Հայաստաևի պայքարը Հռոմի և Պարթևստաևի դեմ, Երևաև, 1987:

37. Է.Դաեիեյաե, Տիգրաև Մեծի քաղաքակրթակաև գործուևեությաև ռազմավարու-թյուևը, ՊԲՀ, 2006, N 2:

38. Աևաևուև Եդեսացի, Ժամաևակագրություև, թարգմ. բևագրից, առաջաբաևը և ծաև. Լ.

Տեր-Պետրոսյաևի, Օտար աղբյուրևերը Հայաստաևի և հայերի մասիև, 12,

Ասորակաև աղբյուրևեր, Բ, Երևաև, 1982:

39. Է.Դաեիեյաե, Ս.Թադեոս առաքյալի ավաևդությաև արտացոլումը հայ պատմա-գիտությաև մեջ, «Հայաստաևը և Քրիստոևյա Արևելքը», Երևաև, 2000:

40. Է.Դաեիեյաե, Հայ գրի, թարգմաևակաև և իևքևուրույև գրակաևությաև պատմակաև ևշաևակություևը քաղաքակրթություևևերի երկխոսությաև տեսաևկյուևից, 21-րդ ԴԱՐ, 2010, #1:

41. Եղիշէ, Վասև Վարդաևայ և Հայոց պատերազմիև, Երևաև, 1989:

42. Պատմութիւև Սեբէոսի, Երևաև, 1979:

43. Մովսէս Կաղաեկատուացի, Պատմութիւև Աղուաևից աշխարհի, Երևաև, 1983:

44. Բ.Ա. Ույnւբաբ]աե, Դրվագևեր Հայոց Արևելից կողմաևց պատմությաև (V-VII^.), Երևաև, 1961:

45. Բ. Ա Ույnւբաբ]աե, Հայոց Արևելից կողմաևց եկեղեցիև և մշակույթը, Երևաև, 1998:

46. է Դաեիեյաե, Գաևձասարի պատմություև, Երևաև, 2005:

47. Է.Դաեիեյաե, Մովսես Խորեևացու ավաևդազրույցի Սիսակ-Առաևյաև ճյուղի «ւորա֊ գույև քևևադատությաև» սևաևկություևը, ՊԲՀ, 2008, N 2:

42

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դանիելան

48. А. Тер-Гевондян, Армения и Арабский халифат, Ереван, 1977.

49. Է.Դաեիեյյան, Հայաստանի քաղաքական պատմությունը և Հա] Առաքելական եկեղեցին (VI-VII դարեր), Երևան, 2000:

50. Թ.Թորաման]ան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1 և 2, Երևան, 1942, 1948:

51. И.А. Орбели, Памятники армянского зодчества на острове Ахтамар, Избранные труды, т. I, М., 1960.

52. Ղ Ալիշաե, Սիսուան, Վենետիկ, 1885:

53. J.Strzygowski, Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.

54. Н.М. Тохарский, Архитектура Армении ^-Х!Увв., Е., 1961.

55. Л.А. Дурново, Очерки изобразительного искусства средневековой Армении, М., 1979.

56. Т.А. Измайлова, Армянская миниатюра Х!в., М., 1979.

57. Մ Մ Հասրաթյան, Ամարասի ճարտարապետական համալիրը, Լրաբեր, 1975, N 5:

58. Արգամ Ավազան, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1978:

59. Վ Մ Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:

60. Բ.Ուլnւբաբ]աե, ՄՀասրաթյան, Դադիվանք, Հայկազեան հայագիտական հանդէս, հ. Ը, Բեյրութ, 1980:

61. է Դաեիեյաե, Գանձասարի վանքը, Երևան, 2009:

62. С.С. Аревшатян, Формирование философской науки в древней Армении (V-VI вв.), Ереван, 1973.

63. Րաֆֆի, Խամսայի մելիքությունները, Երկերի ժողովածու, հ. 9, Երևան, 1987:

64. է Դաեիեյաե, «Քարտեզագրական պատերազմը» և Հայոց տեղանունների պաշտպանության հիմնախնդիրը, http://blog.ararat-center.org/?p=160

65. ԷԴաեիեյան, Հայկական տեղանունների պաշտպանության հիմնախնդիրը տեղեկատվական պատերազմի քարտեզագրական ոլորտում (Տեղեկատվական անվտանգություն, 2008, N 3):

66. Է.Դաեիեյաե, Հայաստանն ու հայկական տեղանունները. Հայոց բնապատմական միջավայրի պաշտպանության գիտական առաջադրանքը, Վէմ, 2009, N 1:

67. Լ.Սահակ]աե, Հայկական տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում, Վէմ, 2010, N 1:

68. L.Sahakyan, Turkification of the Toponyms in the Ottoman Empire and the Republic of Turkey, Montreal, 2010.

69. R.Safrastyan, Ottoman Empire: the Genesis of the Program of Genocide (1876-1920),Yerevan, 2011.

70. Գ Ստեփաե]աե, Բաքու քաղաքի հայության պատմությունը (պատմաժողովրդագրա-կան ուսումնասիրություն), Երևան, 2011:

71. A.S. Manasyan, The Turkish Unpunished Crime of Genocide Against the Armenians - the Suicide Road of Mankind, “Fundamental Armenology”, http://www.fundamentalarmenology.am/issues/8/ISSUE-1-2015.html

72. Լ.Սահակ]աե, Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում, Մոնրեալ, 2010:

73. Mark Twain, The Innocents Abroad or the New Pilgrims’ Progress, New York, 1964.

74. A.Beylerian (ed.), Les grandes puissances, l'empire ottoman et les Armeniens dans les archives frangaises (1914-1918): recueil de documents, Paris 1983.

43

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

75. FO 371/2488/51010, 28 May 1915.

76. History of the United Nations War Crimes Commission and the Development of the Laws of War. London, 1948.

77. V.N. Dadrian, ‘Genocide as a Problem of National and International Law: The World War I Armenian Case and Its Contemporary Legal Ramifications’ The Yale Journal of International Law, Vol. 14, No. 2, 1989.

78. W.A. Shabas, Genocide in International Law, Cambridge, 2000.

79. M.Cherif Bassiouni, Crimes Against Humanity in International Criminal Law, Boston,1992.

80. Documents on British Foreign Policy 1919-1939, 1st Series, London, 1952, vol. 4.

81. The Treaties of Peace 1919-1923, vol. II, Carnegie Endowment for International Peace, New York, 1924.

82. ԱՄարուքյան, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնա-խնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները, Երևան, 2014:

83. https://www.youtube.com/watch?v=OYCQZVIDAx8

84. http://armeniangenocide100.org/austrian-parliament-recognizes-armenian-genocide/

85. http://armeniangenocide 100.org/austrian-parliament-recognizes-armenian-genocide/

86. Հ. Ավետիպան, Հայկական հարցը 1918թ., Երևան, 1997, էջ 285:

87. А.Манасян, Карабахский конфликт. Ключевые понятия и хроника, Ереван, 2005.

88. Большая советская энциклопедия, т. I, М., 1926, с. 641; т.1, изд. 2, М., 1949, с. 440.

89. В.В. Бартольд, Сочинения, т. II (1), Работы по истории Кавказа и Восточной Европы, M., т. 2, часть I, 1963.

90. ՄԶուլայյան, Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր), Երևան, 1995:

91. «Պատմություն և մշակույթ». ընդդեմ կեղծիքի և ոտնձգության, հիմնադրումներ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնած հանրապետական գիտաժողով, Երևան, 2011:

92. Հայկական լեռնաշխարհի պատմա-մշակութային ժառանգությունը: Միջազգային գիտաժողովի նյութեր, ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ, ՀՀ Մշակույթի նախարարություն, Արցախի պետական համալսարան, 2012:

93. http://www.ararat-center.org/index.php?p=9&l=arm

94. http://armenpress.am/arm/news/725573/oskanapat-y-paterazm-e-haytararel-hakahaykakan-qarozchutyamb.html

95. Clive Foss, “When Turks Civilized the World”, History Today, Vol. 55, 2005.

96. Д.Я. Бондаренко, А.И. Вдовин, А.Д. Жуков и др., «Освещение общей истории России и народов постсоветских стран в школьных учебниках истории новых независимых государств», М., 2009.

97. Է.Լ.Դաեիելան, Հայաստանի և ա]յ երկրների պատմության թուրք-ադրբեջանական կեղծարարությունների քննադատությունը, Հայաստանի միջազգային Երկրորդ համաժողով «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Երևան, 2014:

98. A.Alakbarli, Les Monuments d’Azerbaijan d’Ouest, Baku, 2007.

99. R.Galichian, The Invention of History, London-Yerevan, 2009/2010.

100. Л.Н. Зограбян, Орография Армянского нагорья, Ереван, 1979.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

101. K.Bayat, Storm over the Caucasus, Tehran, 2002 (in Persian).

102. P.Michael Croissant, The Armenia-Azerbaijan Conflict, Greenwood, 1998.

103. Ս Երեւան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963:

104. Julfa. The Annihilation of the Armenian Cemetery by Nakhijevan’s Azerbaijani Authorities, Beirut, 2006.

44

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Է.Դաեիեչյան

105. В.Алиев, Ю.Юсифов, И.Бабаев и др., История Азербайджана. Учебник для 6-го класса. Баку, Тахсил, 2002.

106. «Нагорно-Карабахской Республике 20 лет», ред. проф. В. А. Захаров. М., 2011.

107. http://www.regnum.ru/news/1127011.html

108. http://armenpress.am/arm/news/691678/extradition-of-ramil-safarov-to-azerbaijan-is-unacceptable-nazeli-vardanyan.html

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Էդուարդ Լ-Դանիեցաև

Ամփոփագիր

Հայոց պատմաքաղաքակրթական արժեհամակարգի արգասիքը պատմական ժառանգությունը, կարևոր նշանակություն ունի տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Հայոց ցեղասպանության դատապարտման և, հատկապես, Հայաստանի մեծ մասը կազմող Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի' Հայոց հայրենի հողերի պահանջատիրության գործում անհերքելի և անժխտելի վկայություններն են 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը և հայկական պատմական ժառանգության ոչնչացումը Թուրքիայի կողմից ցեղասպան քաղաքականության իրագործման հետևանքով: Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական տերմինաբանությունը, ներառելով Հայաստանի տեղանունների ամբողջականությունը, պատկանում է հայ ազգային լեզվամտածողության հիմնաշերտին: Հայաստանի պատմաքաղաքա-կրթական ամբողջական ժառանգությունն ազգային անվտանգության կենսական ոլորտում ունի էթնոպաշտպանական նշանակություն, որի պահպանության ազգա-պետական երաշխավորներն են Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը:

ЗНАЧЕНИЕ ИСТОРИКО-ЦИВИЛИЗАЦИОННОГО НАСЛЕДИЯ АРМЕНИИ В СФЕРЕ ИНФОРМАЦИОННОЙ БЕЗОПАСНОСТИ

Эдуард Л Даниелян

Резюме

Итог, плод армянской историко-цивилизационной системы ценностей — историческое наследие — имеет важное значение в сфере информационной безопасности.

45

Է. Դաեիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

В процессе осуждения Геноцида армян и, особенно, требования вернуть армянские земли составляющей большую часть Армении Западной Армении и Киликии неоспоримыми и неопровержимыми свидетельствами выступают убийство 1,5 млн. армян и уничтожение армянского исторического наследия из-за геноцидогенной политики Турции. Историко-географическая терминология Армянского нагорья, включая совокупность топонимов Армении, принадлежит к краеугольному слою армянского национального языкового мышления. Совокупное целостное историкоцивилизационное наследие Армении имеет этнозащитное значение в жизненно важной сфере национальной безопасности, а национальными и государственными гарантами его сохранения выступают Республика Армения и Республика Арцах.

THE SIGNIFICANCE OF ARMENIA'S HISTORICAL AND CIVILIZATIONAL LEGACY IN INFORMATION SECURITY

Eduard L. Danielian

Resume

The Armenian historical legacy, which is a product of Armenia’s historical and civilizational system of values, has an important role in the information security.

The murder of 1.5 million Armenians and destruction of Armenian historical legacy that were the result of Turkish genocidal policies, are heavyweight evidences for condemning the Armenian Genocide and especially for supporting the claims on the Armenian native country lands in Western Armenia and Cilicia, which constitute the larger part of Armenia. The historical and geographical terminology of Armenian Highland, including the entirety of toponyms of Armenia, belongs to the pivotal layer of Armenian ethnolinguistic mentality. The Republic of Armenia and the Republic of Artsakh are nation-state guarantors for defending Armenia’s historical and civilizational legacy in its entirety, which has ethno-protective significance in the critical area of national security.

46

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.