Научная статья на тему 'Երուսաղեմի Եվ Պաղեստինի հաց համայնքը առաջին աշխարհամարտի Եվ ցեղասպանութցան շրջանում'

Երուսաղեմի Եվ Պաղեստինի հաց համայնքը առաջին աշխարհամարտի Եվ ցեղասպանութցան շրջանում Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
194
75
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Դմիտրի Սանոյան

1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունըսկիզբ դրեց աշխարհում ցեղասպանական հանցագործությունների «էթնիկզտումների» երկար շարանին, որոնք սևով խարանեցին XX դարի ճակատը։1910-ական թթ. սկզբին հայերն ապրում էին իրենց հայրենիքում՝ Հայաստանում(Հայկական լեռնաշխարհ Հայկական Կիլիկիա), ինչպես նաև այլ տարածքնե-րում՝ Միջերկրական ծովի արևմտյան փոքրասիական մերձավորարևելյանծովափից մինչև Թիֆլիս ու Հյուսիսային Կովկաս, Սև ծովի ափերից մինչևԲաքու։ Մինչև Առաջին աշխարհամարտը հայերի մեծամասնությունը (ավելիքան 4 մլն մարդ) հոծ ապրում էր Հայաստանի տարածքում, որոնցից մոտ 1,5 մի-լիոնը՝ Արևելյան Հայաստանում (Ռուսական կայսրությունում), մնացածը՝Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում, ինչպես նաև այլ տարածք-ներում (Օսմանյան կայսրությունում) [1, с. 37]։Ցեղասպանությունը (հայերի ֆիզիկական բնաջնջումն ու բռնագաղթը 1878-1922թթ., սկսվել են Օսմանյան կայսրությունում, շարունակվել երիտթուրքերի ևավարտվել քեմալականների կողմից)2, որն աղետի վերածվեց 1915թ. (ոչնչացվե-ցին 1,5 միլիոն հայեր), հանգեցրեց նրան, որ խախտվեց հայ ժողովրդի կյանքիբնական պատմական գործընթացը։ Հայության (Հայրենիքում Սփյուռքում)վրա դեռ շարունակում են անդրադառնալ Օսմանյան կայսրության անկմանվերջին տասնամյակներին Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայումև հայաբնակ այլ վայրերում (փոքրասիական մերձավորարևելյան շրջաննե-րում) տեղի ունեցած Ցեղասպանության ողբերգական հետևանքները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Геноцид армян, достигший катастрофической кульминации в 1915г., привел к нарушению естественного хода целостного исторического процесса жизни армянского народа. Его последствия продолжают сказываться на всем Армянстве. В статье рассматриваются некоторые аспекты истории армянской общины Иерусалима и Палестины в период Первой мировой войны и Геноцида, а также роли Армянского легиона в освобождении общехристианских святынь.

Текст научной работы на тему «Երուսաղեմի Եվ Պաղեստինի հաց համայնքը առաջին աշխարհամարտի Եվ ցեղասպանութցան շրջանում»

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՀԱՑ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՑԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Դւֆտրի Սաեոյաե1

1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը սկիզբ դրեց աշխարհում ցեղասպանական հանցագործությունների և «էթնիկ զտումների» երկար շարանին, որոնք սևով խարանեցին XX դարի ճակատը։ 1910-ական թթ. սկզբին հայերն ապրում էին իրենց հայրենիքում Հայաստանում (Հայկական լեռնաշխարհ և Հայկական Կիլիկիա), ինչպես նաև այլ տարածքներում Միջերկրական ծովի արևմտյան փոքրասիական և մերձավորարևեյյան ծովափից մինչև Թիֆլիս ու Հյուսիսային Կովկաս, Սև ծովի ափերից մինչև Բաքու։ Մինչև Առաջին աշխարհամարտը հայերի մեծամասնությունը (ավելի քան 4 մլն մարդ) հոծ ապրում էր Հայաստանի տարածքում, որոնցից մոտ 1,5 միլիոնը Արևեյյան Հայաստանում (Ռուսական կայսրությունում), մնացածը Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում, ինչպես նաև այլ տարածքներում (Օսմանյան կայսրությունում) [1, с. 37]։

Ցեղասպանությունը (հայերի ֆիզիկական բնաջնջումն ու բռնագաղթը 1878-1922թթ., սկսվել են Օսմանյան կայսրությունում, շարունակվել երիտթուրքերի և ավարտվել քեմալականների կողմից)1 2, որն աղետի վերածվեց 1915թ. (ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր), հանգեցրեց նրան, որ խախտվեց հայ ժողովրդի կյանքի բնական պատմական գործընթացը։ Հայության (Հայրենիքում և Սփյուռքում) վրա դեռ շարունակում են անդրադառնալ Օսմանյան կայսրության անկման վերջին տասնամյակներին Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում և հայաբնակ այլ վայրերում (փոքրասիական և մերձավորարևեյյան շրջաններում) տեղի ունեցած Ցեղասպանության ողբերգական հետևանքները։

Օսմանյան կայսրությունում իրագործվող Հայոց ցեղասպանության շրջանում Եր^ստ^մում էր գտնվում թուրքական յոթերորդ բանակի (որի հրամանատարն էր Պաղեստինի նահանգապետը' երիտթուրքերի հանցավոր առաջնորդներից Ահմեդ Ջեմալ փաշան, որը դեռ 1914թ. նոյեմբերին նշանակվել էր Սիրիա-պաղեստինյան ճակատում գործող 4-րդ բանակի հրամանատար) ութերորդ

1 Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի ասպիրանտ:

2 Ոչնչացվեց 2 մլն հայ, մոտ 800 հազար մարդ բռնի տեղահանվեց (տե ս Барсегов Ю.Г., «Геноцид армян -преступление против человечества» (о правомерности термина и юридической квалификации), Ереван, 1990, с. 4-5, 24; Барсегов Ю, «Геноцид армян: ответственность Турции и обязательства мирового сообщества», Документы и комментарии, т.1, М., 2002, с. 11.

45

Դ.Սաեոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

կորպուսի շտաբ-բեակարաեը: Սիրիայում նրա վարչառազմակաե կառավարման շրջանում, Դեյր-էլ-Զոր քաղաքի մոտ գտեվող աեապատում, 1915թ. երիտ-թուրքակաե առաջեորդեերի հրամաեով սպաեում էիե Արևմտյաե Հայաստաեից և Օսմաեյաե կայսրությաե այլ վայրերից տեղահաեված հայերիե:

Գերմաեիայի դեսպաե Հոգեեդոեի Երուսաղեմում գլխավոր հյուպատո-սիե ուղղված հեռագիրը (1915թ. օգոստոսի 27) և վերջիեիս պատասխաեը եույեպես վկայում եե երիտթուրքերի ցեղասպաե քաղաքակաեությաե մասիե: Դեսպաեի հեռագրից և հյուպատոսի պատասխաեից հետևում էր, որ Ջեմալ փաշաե, Թալաաթ բեյի իմացությամբ, հրամաե էր արձակել Հալեպի վիլայեթի բողոքակաե հայերի տեղահաեմաե մասիե (Lepsius J, Deutschland und Arme-nien 1914-1918. Sammlung diplomatischer Aktenstucke, S. 143, 150): Սա երիտթուրքերի առաջեորդեերի իրակաեացրած բազմաթիվ հաեցագործություեեե-րից մեկե էր: Ջեմալ փաշաե սպաեվել է 1922թ. Թբիլիսիում, հայ վրիժառուեեր Պետրոս Տեր-Պողոսյաեի և Արտաշես Գևորգյաեի ձեռքով, Հայոց ցեղասպա-եությաե մեղավորեերիե պատժող «Նեմեսիս» գործողությաե շրջաեակեերում: Ջեմալ փաշաե թշեամաեքով էր լցված Օսմաեյաե կայսրությաե լծի տակ գտեվող երկրեերի բեիկ ժողովուրդեերի ազատատեեչությաե ցաեկացած դրսևորմաե դեմ: Սիրիայում և Պաղեստիեում երաե առաեձեապես երկյուղելու առիթ էր տալիս 1910-ակաե թթ. արաբակաե ազգայիե շարժմաե բուռե վերելքը: Պաղեստիեի արաբակաե ազգայիե շարժմաե առաջեորդեերից մեկը Ղազի մուֆթիե, ժողովրդիե դիմում էր թուրքերի դեմ կոչերով ու դիմումեերով: 1916թ. վերջիե թուրքերը մուֆթիիե կախաղաե բարձրացրիե: Եվ սա երիտթուրքերի առաջեորդեերի, մասեավորապես, Ջեմալ փաշայի եախաձեռեած հաշվեհարդարի ամեեևիե էլ միակ դեպքը չէր «պոտեեցիալ» քաղաքակաե հա-կառակորդեերի դեմ: Այս շրջաեում երիտթուրքակաե իշխաեություեեերի զոհ դարձաե արաբակաե ազգայիե շարժմաե այլ ակտիվիստեեր ևս:

Երիտթուրքերի քաղաքակաե ճեշումեերե աեդրադարձաե երկրի ժողովր-դագրակաե իրավիճակի վրա: Արդեե 1915թ. սկսվում է արաբ բեակչությաե զաեգվածայիե արտահոսքը ծովափեյա քաղաքեերից (Հայֆա, Յաֆա, Գազա և այլե) և Երուսաղեմից: Շատ արաբեեր Պաղեստիեից հեռացաե սահմաեամերձ շրջաեեեր: Նրաեք գրեթե բոլորե աեցաե աեգլիացիեերի կողմը Թոմաս Էդուարդ Լոուրեեսի (Լոուրեես Արաբացի, 1888-1935) դրոշի եերքո, որը 1916թ. հուեվարիե իր հրամաեատարությաե տակ հավաքեց ավելի քաե տասեհիեգ հազար արաբ պարտիզաեեերի և երաեց առաջեորդեց թուրքակաե բաեակի դեմ:

Առաջիե համաշխարհայիե պատերազմը բացասաբար աեդրադարձավ եաև Երուսաղեմի և Պաղեստիեի հրեակաե հատվածի կյաեքի վրա: Այդ շրջաեում երկրի հրեակաե համայեքի զգալի մասը կազմում էիե այե պետություեեե-րի քաղաքացիեերե ու հպատակեերը, որոեց հետ Օսմաեյաե կայսրություեը

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Դ. Սաեոյաե

ձևականորեն և (փաստացի) պատերազմի մեջ էր գտնվում: Դա չէր կարող չանդրադառնալ Պաղեստինի հրեական համայնքին օսմանյան իշխանությունների վերաբերմունքի վրա։ Երուսաղեմի և Պաղեստինի հրեաների կյանքն օրեցօր սարսափելի ու անտանելի էր դառնում։ Օտարերկրյա նվիրատվությունները վերջացել էին։ 1915թ. խոլերայի համաճարակ և սով սկսվեց։ Պաղեստինի ավելի քան տասը հազար հրեաներ հայտնվեցին փախստականների եգիպտական ճամբարներում։ Իշուվի (եբր. բառացի բնակեցված վայր, բնակչություն, ինչպես նաև բնակեցում. Պաղեստինի հրեա բնակչության հավաքական անվանումը) գլխին թափված մեկ այլ աղետ էր սովը, որին զոհ գնացին շատերը։ Իշուվի որոշ քաղաքական խմբերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ ենթարկվեցին օսմանյան իշխանությունների բռեաճեշումեերիե:

1918թ. Նյու Յորքում իդիշով լույս տեսավ Իսրայել պետության ապագա առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնի (1886-1973) և այդ երկրի ապագա երկրորդ նախագահ Իցհակ Բեն-Ցվիի (1884-1963) «Իսրայելի հողը անցյալում և ներկայում» գիրքը։ Ըստ հեղինակների ներկայացրած տվյալների 1915թ. Պաղեստինի բնակիչների ընդհանուր թիվը կազմում էր 1.079.204 մարդ, որոնցից 759.659-ը արևմտյան և 319.545-ը արևելյան հատվածներում։ Սակայն գրքի վերամշակված հրատարակությունում, որը լույս է տեսել հեղինակների մահվանից հետո, 1980թ., խմբագիրները Պաղեստինի արևմտյան հատվածի (բրիտանական մանդատի սահմաններում) համար Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին բնակչության այլ թվաքանակ էին նշում 650 հազար մարդ [2, с. 146 ]։

1914թ. կեսերին Պաղեստինում մոտ ութսունհինգ հազար հրեա կար, որոնց կեսից ավելին (մոտ քառասունհինգ հազար) ապրում էր Երուսաղեմում։ Հրեաների բացարձակ մեծամասնությունն ապրում էր քաղաքներում, և միայն մոտավորապես տասներկու հազարն էր, որ ապրում էր գյուղական բնակավայրերում։ Առաջին աշխարհամարտը կասեցրեց իշուվի վերելքն ու զարգացումը։ Պատերազմի ավարտին հրեաների թիվը երկրում կրճատվեց գրեթե երեսուն հազար մարդով։

ռ

Ի նչն Առաջին աշխարհամարտի ժամանակ հանգեցրեց Պաղեստինի հրեաների թվաքանակի այդքան կտրուկ անկմանը։ Նախ շատերը հեռացան երկրից պատերազմի տարիներին։ Այն երկրների հպատակները, որոնք պատերազմի մեջ էին Թուրքիայի դեմ, կամ արտաքսվեցին իշխանությունների կողմից, կամ ինքնակամ հեռացան, իսկ Օսմանյան կայսրության հպատակները երկիրը թողեցին թուրքական բանակում ծառայությունից խուսափելու համար։ Երկրորդ այդ տարիներին բավական բարձր էր մահացության մակարդակը։ Բնական աղետները, համաճարակները, հիվանդությունները, սովը, ինչպես նաև մարտական գործողությունները բազմաթիվ կյանքեր խլեցին։

47

Դ.Սաեոյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Պատերազմի տարիներին երկրի բնակչության հրեական հատվածը մեծ տառապանքներ կրեց, քանի որ պատերազմի հետևանքները քաղաքում շատ ավելի նկատելի էին, քան գյուղում։ Ինչպես վերը նշվեց, հրեաների մեծ մասն (85%) ապրում էր քաղաքներում, և միայն փոքր մասն էր, որ ապրում էր գյուղական բնակավայրերում [2, с. 147]։ Ընդ որում, երկրի ոչ հրեա բնակչության շրջանում այդ հարաբերակցությունը հակառակն էր. նրանց մեծամասնությունն ապրում էր գյուղերում և միայն փոքր մասը քաղաքներում։ Ավելին, հրեա բնակչությունը տնտեսապես կախված էր այլ երկրներից, որտեղ էլ գտնվում էին ֆինանսական աջակցության աղբյուրները և արտադրանքի արտահանման շուկաները։ Պատերազմի սկսվելուն պես Պաղեստինի և եվրոպական երկրների կապերը խզվեցին, դրանով իսկ փակվեցին ֆինանսական աջակցության աղբյուրները և արտաքին առևտրի ուղիները։

Պատերազմի ընթացքում հրեական համայնքի վիճակն էլ ավելի ծանրացավ։ Ամերիկյան հրեաների օգնությունն արդեն 1916թ. սկզբին կրճատվել էր, իսկ 1917թ. գարնանը, պատերազմի մեջ ԱՄՆ-ի մտնելուց հետո, ընդհանրապես դադարեցվեց։ Քանի որ վտանգ կար, թե բրիտանացիները, որոնք 1917թ. զավթել էին Ռաֆիահը, կնվաճեն երկիրը, օսմանյան իշխանությունները Թել Ավիվի և Յաֆայի բնակիչներին քշեցին երկրի հյուսիս. միայն երիտասարդների մի փոքր խումբ մնաց տներն ու ունեցվածքը հսկելու և գողերից ու մարոդյորներից պաշտպանելու համար։ Բնակիչների մի մասը վերադարձավ գեներալ Է.Ալենբիի զորքերի' Պաղեստին մտնելուց անմիջապես հետո, 1917թ. վերջին, բայց մեծ մասը վերադարձավ միայն 1918թ.։ 1917թ. վերջին օսմանյան իշխանությունները հրեաների հետապնդումների նոր ալիք բարձրացրին փորձելով բռնել ՆԻԼԻ կազմակերպության անդամներին։

Դիտարկվող ժամանակաշրջանում Երուսաղեմի հայկական համայնքը, որը հիմնականում կենտրոնացած էր Հին Երուսաղեմի շրջանում, ինչպես նաև Պաղեստինի մյուս էթնիկ խմբերը ենթարկվում էին թուրքական իշխանությունների բռեաճեշումեերիե և հալածանքներին։ Երուսաղեմի քաղաքային վարչությունում աշխատող հայերը հեռացվեցին պաշտոններից։ Եգիպտոսից սպասվող բրիտանական սպառնալիքի հետ կապված թուրքերը ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչներին հրեաներին, արաբներին, հույներին, հայերին, կասկածում էին թշնամու հետ գործակցելու մեջ։ Սկսվեց թուրքական ծագում չունեցող երիտասարդ զորակոչիկների բռնի վտարումը Երուսաղեմի սահմաններից: Նրանց ուղարկում էին Օսմանյան կայսրության տարբեր շրջաններ' ծանր աշխատանքներ կատարելու համար: Թե իրականում ինչով դա ավարտվեց' հայտնի է տաժանակիր աշխատանքի տեղամասերում իրականացված զանգվածային կոտորածների մասին բազմաթիվ վկայություններից և լուսանկարներից: Ոմանց հաջողվեց փախչել թուր-

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Դ. Սաեոյաե

քակաե բանակի ծառայությունից և թաքնվել:

Առաջին աշխարհամարտի շրջանում երիտթուրքական իշխանությունները փորձեցին չեզոքացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի (նստավայրը' ք.Էջ-միածին, Արևելյան Հայաստան, Ռուսական կայսրության կազմում) ազդեցությունն արևմտահայոց վրա և ստեղծել Հայ Առաքելական եկեղեցու մեկ կաթո-ղիկոսություն-պատրիարքություն' Երուսաղեմ կենտրոնով: Նոր կաթողիկոս-պատրիարքը պետք է ներկայացներ Ցեղասպանության ընթացքում Օսմանյան կայսրության որոշ շրջաններում դեռ մնացած հայ բնակչությանը (Կիլիկիայի հայերի բնաջնջումը թուրքերը շարունակեցին 1920թ., իսկ Թուրքիայի արևմտյան շրջաններում' 1919-1922թթ.): Այդ նպատակով երիտթուրքերը փորձեցին վերացնել Հայ Առաքելական եկեղեցու' կայսրության տարածքում գտնվող պատրիարքական աթոռները (Կիլիկիայի կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները. 1895-ին վերջինին էին անցել Աղթամարի կաթողիկոսության թեմերը)' դրանք միավորելով իրենց իշխանության ներքո: Արևմտահայերի բարձր հոգևոր դասը Ցեղասպանության ընթացքում ամբողջովին կիսում էր իր ժողովրդին բաժին ընկած ողբերգական ճակատագիրը: Ցեղասպանությանը զոհ գնաց հայ հոգևորականության 4 հազար ներկայացուցիչ: Թուրքական իշխանություններն աքսորեցին (Բաղդադ, իսկ հետո' Մոսուլ) Կոստանդնուպոլսի պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Տեր-Եղիայանին: Նույն կերպ վարվեցին նաև Կիլիկիայի հայոց կաթողիկոսի հետ. Սահակ II Խապայանը սկզբում աքսորվեց Բաբ (Հալեպին մոտ), այնուհետև' Երուսաղեմ:

1916թ. երիտթուրքերի կառավարությունը հիմնեց մեկ կաթողիկոսու-թյուն-պատրիարքություն, աթոռանիստը' Երուսաղեմում [3, էջ 338]: Կաթողի-կոս-պատրիարքի պաշտոնը հանձնարարվեց Կիլիկիայի կաթողիկոս Սահակ Խապայանին [4]: Հարկ է նշել, որ հայ պատրիարքությունների միավորումը չընդունվեց ոչ Էջմիածնի կաթողիկոսության, ոչ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի և Եվրոպայի թեմերի մեծամասնության կողմից: Սահակ Խա-պայանը զառամյալ հասակում էր և իրեն ընդունակ չէր համարում իր վրա դրված պարտականությունները կատարելու համար: Իր գործողություններում նա հենվում էր Սուրբ Հակոբ վանքի միաբանության եպիսկոպոսների խորհրդի վրա:

Հայերը Սուրբ Հակոբ վանքի ներսում թաքցնում էին օսմանյան բանակից փախածներին, ինչպես նաև ապաստան և սնունդ էին տրամադրում թուրքական կոտորածից մազապուրծ հայերին [5, p. 201]: (Հրեաներն իրենց հայրենակիցներին թաքցնում էին հրեական թաղամասի սինագոգներում, արաբները' Օմարի մզկիթներում): Արևմտյան Հայաստանի շրջաններից փախած ավելի քան 4 հազար մարդ ապաստան գտավ Սուրբ Հակոբ վանքի պատերի ներսում

49

Դ.Սաեոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

[6, pp. 19-20]: Ամերիկյան Կարմիր խաչը ևս մի քանի հազար փախստականի տեղավորեց Հին քաղաքի հետնախորշերում' այսպես կոչված «Բամբակի շուկայում»: Հայոց պատրիարքության և Հին քաղաքի Հայկական թաղի Արարատյան փողոցները փաստորեն վերածվել էին փախստականների և տեղահանվածների հսկայական ճամբարի:

Հայկական համայնքի գոյատևման կարևոր գործոն էր նաև Երուսաղեմի արաբական ղեկավարության դիրքորոշումը: Թեև ձևականորեն Պաղեստինի կառավարիչը թուրք աստիճանավոր էր լինում, որի նստավայրը գտնվում էր Դամասկոսում, քաղաքը, սակայն, փաստացի կառավարվում էր արաբ արիստոկրատիայի ներկայացուցիչների կողմից, ներառյալ քաղաքապետն ու նրա տեղակալները: 1909-1917թթ. Երուսաղեմի քաղաքապետն էր արաբական երեք կարևոր ընտանիքներից (Հուսեյն, Նաշաշիբի, ալ-Հալիդի ընտանիքներ) մեկի ներկայացուցիչը' Սելիմ ալ-Հուսեյնը, որոնք XIX դարի ողջ ընթացքում իրենց ձեռքում էին պահում քաղաքի արտաքին կապերն ու նրա հիմնական հաստատությունները: Տեղի արաբախոս հայերը սերտ կապեր էին պահպանում արաբական արիստոկրատիայի ներկայացուցիչների հետ, որոնք հնարավորին չափ հեռու էին պահում սպառնալիքն իրենց հարևաններից:

Այն բանից հետո, երբ գեներալ Էդմունդ Ալենբիի (1861-1936) գլխավորած դաշնակիցների բանակը դիրքեր գրավեց Երուսաղեմի արվարձաններում, թուրքական վարչակազմի ներկայացուցիչները դավաճանության և անգլիացիների հետ համագործակցելու մեջ սկսեցին կասկածել քրիստոնյա, ինչպես նաև հրեական բոլոր համայնքների առաջնորդներին: 1917թ. նոյեմբերի 24-ի գիշերը թուրքերը հավաքեցին Երուսաղեմի բոլոր կրոնական համայնքների (բացի մահմեդականից) առաջնորդներին, ձերբակալեցին, նստեցրին բեռնատարները և տարան Դամասկոս' որպես պատանդ: Ձերբակալվածների մեջ էր նաև կաթողիկոս-պատրիարք Սահակ Խապայանը: Այսպես ավարտվեց նրա կարճ (տասնհինգ ամիս) գործունեությունն այդ պաշտոնին: 1918թ. պատերազմի ավարտից և պատանդներին ազատ արձակելուց հետո Սահակ Խա-պայանը հաստատվեց Ադանայում (Հայկական Կիլիկիա), այնուհետև մի կարճ ժամանակ ապրեց Հալեպում (Սիրիա):

Պաղեստինը, որը Մերձավոր Արևելքում Առաջին աշխարհամարտի մարտական գործողությունների հիմնական թատերաբեմերից մեկն էր, լուրջ վնասներ կրեց 1914-1948թթ. ընթացքում: Երուսաղեմի գրեթե բոլոր հայկական հաստատություններն անկում ապրեցին: Նշվում է, որ Երուսաղեմի հայկական բոլոր կառույցները, ներառյալ պատրիարքությունը, Սուրբ Հակոբի միաբանությունը, հայկական դպրոցները և այլն, ավերվեցին կամ խարխլվեցին Մերձավոր Արևելքի պատերազմով և Արևմտյան Հայաստանում ու Օսմանյան Թուրքիայի այլ մասերում Հայոց ցեղասպանության հետևանքով [7, p. 18]:

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Դ. Սաեոյաե

Միայն սակավաթիվ հայկական կազմակերպություններ կարողացան պահպանել իրենց ներկայացուցչությունները Երուսաղեմում և Պաղեստինում:

1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո Երուսաղեմի հայկական համայնքը զգալի փոփոխություններ կրեց թե' որակական և թե' քանակական առումով: Արևմտյան Հայաստանից գաղթած ավելի քան հարյուր հիսուն հազար տեղահանվածներ փախան Սիրիա [8]: Ըստ որոշ տվյալների՝ մոտ քառասուն հազար հայեր անցան Պաղեստին: Հայ փախստականների մեծ մասը հաստատվեց Երուսաղեմում, Ամանում, Քերակում և Մաանում: Որոշ տվյալներով' 1917թ. Երուսաղեմի հայ բնակչությունը կազմել է մոտ քսան հազար մարդ: Արևմտյան Հայաստանից և այլ շրջաններից փախածների հոգսը ստանձնեց Հայոց պատրիարքարանը: Հետագայում շատ հայ գաղթականներ տեղափոխվեցին այլ շրջաններ' Լիբանան, Տրանսհորդանան, Եգիպտոս և այլուր:

1918թ., չնայած Պաղեստինի հայկական համայնքի կրած ծանր վնասներին, Հայոց պատրիարքարանը պահպանեց դիրքերը Երուսաղեմում: Հայ Առաքելական եկեղեցին առաջվա պես համարվում էր կարևորությամբ երրորդը (Հունական Ուղղափառ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիներից հետո) քրիստոնեական բոլոր եկեղեցիների մեջ, որ իրավունք ունեին սրբավայրեր ունենալ: Հայտնի է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և ընդհանրապես Երուսաղեմի ու Պաղեստինի հայկական համայնքի դրությունը կանոնակարգող օրենքների մեծ մասն ընդունվել էր 1852-1853թթ. օսմանյան հրամանագրով, որը «ստատուս քվո» էր հաստատում Սրբավայրերում [9, էջ 4510, 4515] և կանոնակարգում էր դրանց սեփականության իրավունքը (Սբ Հարության տաճարը Երուսաղեմում, Սուրբ Ծննդյան տաճարը Բեթղեհեմում, կույս Մա-րիամի գերեզմանը Գեթսեմանի այգում և այլն)' տրված քրիստոնեական երեք գլխավոր եկեղեցիներին' Հայկականին, Հունականին և Հռոմեականին [10, p. 3]: Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցին պահպանում էր հողային բոլոր տիրույթների, ինչպես նաև Սուրբ հողում ունեցած գույքի իրավունքը, քանի որ Սուրբ Հակոբ վանքի ամբողջ տարածքը, որի սահմաններում դիտարկվող ժամանակահատվածում բնակվում էր Երուսաղեմի բոլոր հայերի ավելի քան ութսուն տոկոսը, Հայոց պատրիարքարանի սեփականությունն էր համարվում 638 թվականից' Հայոց պատրիարք Աբրահամի (մահացել է 669թ.) ժամանակներից:

Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտությունից հետո Կիլիկիայի կաթողիկոսությունը, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հայկական պատրիարքարանները շարունակեցին իրենց գոյությունը:

Հայոց ցեղասպանության հետևանքները ծանր անդրադարձ ունեցան Մերձավոր Արևելքի հայկական համայնքների եկեղեցական կյանքի վրա: Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հոգևոր ճեմարանները վերացվե-

51

Դ.Սաեոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ցին: Կոստաեդեուպոլսի' որպես Եգիպտոսի, Սիրիայի, Պաղեստիեի և այլ երկրեերի հայ հոգևորակաեությաե եոր կադրերի իեքեատիպ աղբյուրի, դերը գործեակաեում հավասարեցվեց զրոյի:

Միևեույե ժամաեակ, Ռուսաստաեում տեղի ուեեցող իրադարձություե-եերե (Աետաետի կողմից Առաջիե համաշխարհայիե պատերազմիե մասեակ-ցություեը, համըեդհաեուր տետեսակաե ճգեաժամը, 1917թ. փետրվարի հեղա-փոխակաե իրադարձություեեերը և դրաեց հաջորդող' Ռուսակաե կայսրու-թյաե աեկումը) ազդեցիե Արևելյաե Հայաստաեի իրադրությաե վրա:

Միեչև Հայոց ցեղասպաեություեը հայերի մեծամասեություեը (ավելի քաե 2,5 մլե մարդ) ապրում էր Արևմտյաե Հայաստաեում, Հայկակաե Կիլի-կիայում և փոքրասիակաե, մերձավորարևելյաե, Հյուսիսայիե Միջագետքի քաղաքեերում, իսկ Հայությաե հոգևոր կեետրոեը' Էջմիածիեը (որե այսօր էլ Ամեեայե Հայոց կաթողիկոսի' Հայ Առաքելակաե եկեղեցու հովվապետի աթո-ռաեիստե է), գտեվում էր Արևելյաե Հայաստաեում (Ռուսակաե կայսրությաե կազմում): Էջմիածեի Մայր տաճարը, որը կառուցվել է 301թ.' Հայաստաեում քրիստոեեությաե ըեդուեմաե թվակաեիե, աշխարհի հեագույե քրիստոեեա-կաե տաճարեերից է: Այե սրբազաե եշաեակություե ուեի Հայ Առաքելակաե եկեղեցու հետևորդ բոլոր հայերի համար: Հարյուրամյակեեր շարուեակ Էջմիածիեը եղել է եաև կարևորագույե կրթակաե կեետրոե: Այստեղ է գտեվել աշխարհի խոշոր հայկակաե ճեմարաեեերից մեկը: 1917թ. իրադարձություեեերը և հատկապես 1920-ակաե թթ. հետո զգալիորեե եվազեցրիե Էջմիածեում սովորել ցաեկացողեերի հոսքը և վատթարացրիե դասավաեդմաե պայմաեեե-րը ճեմարաեում: Բեակաեաբար, պակասեց այե հոգևորակաեեերի թիվը, որոեք պատրաստվում էիե այլ երկրեերում գործելու համար, իսկ Սբ Էջմիա-ծիեե իեքը հայտեվեց ծայրահեղ վտաեգավոր վիճակում Արևելյաե Հայաստաեում ստեղծված խորհրդայիե իշխաեությաե աթեիստակաե մթեոլորտի պատճառով: Այսպիսով, Երուսաղեմը հայկակաե սփյուռքի եկեղեցակաե կրթությաե կարևոր կեետրոե էր դառեում: 1920-ակաե թթ. սկզբիե ԱՄՆ և Արևմտյաե Եվրոպայի հայկակաե ծխերի հոգևոր դասի եերկայացուցիչեերի մեծ մասը կրթություե էր ստացել Երուսաղեմում:

Երուսաղեմը եաև աշխարհի այե փոքրաթիվ քաղաքեերից էր, որոեցում շարուեակում էր հրատարակվել հայ եկեղեցակաե և պատմակաե գրակաեու-թյուե: 1915թ. Ցեղասպաեություեից հետո Հայ Առաքելակաե եկեղեցուե պատ-կաեող տպագրատեերը Օսմաեյաե կայսրությաե տարածքում փակվեցիե: Այդ եույե ժամաեակ, 1917թ. Ռուսակաե կայսրություեը ցեցող սոցիալ-տետեսա-կաե վայրիվերումեերը եույեպես եույե ազդեցություեե ուեեցաե արևելահայ հատվածի կեեսագործուեեությաե վրա (հիշեցեեեք, որ հայ հոգևոր գրակա-եություե հրատարակող տպագրատեերե առաջիեեերից էիե Աեդրկովկասում):

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Դ. Սաեոյաե

Գոյացած բացը լրացնելու եկավ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: Օգտագործվեց ինչպես հենց իր' պատրիարքարանի և Սուրբ Հակոբ միաբանության պոտենցիալը, այնպես էլ Երուսաղեմում ապրող աշխարհիկ շատ հայերի միջոցները: Նկարագրվող ժամանակաշրջանի ավարտին արդեն Երուսաղեմը դարձավ հայ եկեղեցական գրականության հրատարակության խոշոր (եթե ոչ' ամենախոշորն աշխարհում) կենտրոն: ԱՄՆ-ում և Կանադայում 1910-ական թթ. վերջին - 1920-ական թթ. սկզբին օգտագործվող աղոթագրքերի և շարակնոցների մեծ մասը տպագրվել է Երուսաղեմում կամ այնտեղ առաջինը տպագրվածներից արտատպվածներ են եղել:

1915թ. Ցեղասպանության շրջանում թուրքերը Կոստանդնուպոլսում ձերբակալել և սպանել են հայ մտավորականության մոտ 800 ներկայացուցչի: Երիտթուրքերի վայրագություններից փրկված հայերը փորձում էին վերադարձնել կորցրածը, Երուսաղեմում վերստեղծել արևմտահայ մշակութային հենքը: Փորձ արվեց Երուսաղեմում հավաքել Ցեղասպանությունը վերապրած հայ մտավորականներին:

1914-1918թթ. Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ծանր ժամանակներ էր ապրում: Եպիսկոպոս Բաբկեն Գուլեսերյանը և հայտնի մանկավարժ, Արմաշի հոգևոր ճեմարանի (նույնանուն գյուղում, որը գտնվում է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում, Նիկոմեդիայում) դեկան, արքեպիսկոպոս Եղիշե Դուրյանը, որը հետագայում Երուսաղեմի պատրիարքը դարձավ (19211930), ստանձնեցին հոգևոր կրթական նոր հաստատություն ստեղծելու առաքելությունը, որն ստացավ «Գյուլբենկյանի դասարան» (ի պատիվ հայ անվանի միլիոնատեր, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի, որն զբաղվում էր մեկենասությամբ և իր վրա էր վերցրել հաստատության ստեղծման ծախսերը) անվանումը [7]: «Գյուլբենկյանի դասարանի» հիմնական նպատակը սփյուռքի երկրների համար քահանաների պատրաստումն էր: «Դասարանի» առաջին շրջանավարտներից էին Սիոն Մանուկյանը (որը հետո դարձավ արքեպիսկոպոս և սպասավորում էր ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայի երկր-ներում, Մերձավոր Արևելքում և Էջմիածնում), Սերոբ Մանուկյանը (որը հետագայում գլխավորեց Հայ Առաքելական եկեղեցու Արևմտաեվրոպական թե-մը, որի կենտրոնը գտնվում էր Փարիզում), Հայկազուն Աբրահամյանը (որը նույնպես հետագայում դարձավ արքեպիսկոպոս և վերջին տարիներն անցկացրեց Էջմիածնում' զբաղեցնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի զգեստա-պետի պաշտոնը), Պարգև Վրթանեսյանը (որը եպիսկոպոս դարձավ և ողջ կյանքը նվիրեց Երուսաղեմի Հայկական եկեղեցուն), Զգոն Տեր-Հակոբյանը (որը զգալի ավանդ է ունեցել ԱՄՆ-ում հայկական նոր եկեղեցիների և դպրոցների շինարարության գործում), Արիս Շիրվանյանը (որը գլխավորեց Հայ Առաքելական եկեղեցու Կալիֆորնիայի թեմը), ինչպես նաև Շավարշ Կույում-

53

Դ.Սաեոյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ջյաեը (որը հետագայում սպասավորում էր Դամասկոսում) [7]: Ներկայացված անվանացանկը ակնհայտ վկայությունն է այն բանի, որ նշանակալի էր դարձել Երուսաղեմի դերը հայ սփյուռքի եկեղեցական կյանքում:

Մի քանի խոսք' Հայկական լեգեոնի և Պաղեստինի ճակատում նրա մասնակցության մասին: Առաջին աշխարհամարտի տարիներին հայերից կազմվել էին ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի գումարտակներ, որոնք մարտնչում էին Պաղեստինում: Օտարերկրյա լեգեոնի և դաշնակիցների բանակի այլ զորամասերի հայ զինվորների' մերձավորարևելյան մարտական գործողությունների ժամանակ դրսևորած քաջությունն ու հերոսությունն իրենց ազեցությունն ունեցան ինչպես Պաղեստինի հայ համայնքի նկատմամբ բրիտանական զինվորական իշխանությունների վարած քաղաքականության, այնպես էլ հետագայում Երուսաղեմի հայ համայնքի և բրիտանական մանդատի իշխանությունների փոխհարաբերությունների վրա:

Մերձավոր Արևելքում եվրոպացիների և հայերի ակտիվ համագործակցության պատմությունը սկիզբ է առնում միջին դարերից, մասնավորապես' խաչակրաց արշավանքների ժամանակներից:

1916թ. հոկտեմբերի 27-ին Լոնդոնում, եռակողմ համաձայնության հիման վրա, ընդունվեց որոշում ֆրանսիական բանակի կազմում Հայկական և Արաբական (Արևելյան) լեգեոնների ստեղծման մասին: Դրանք պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ մղվող մարտական գործողություններին սիրիա-պաղեստինյան ճակատում: Թուրքերի դեմ պայքարին մասնակցելու համար Հայկական լեգեոնի ստեղծման նախաձեռնողը եգիպտոսաբնակ գյուտարար, հայ բարերար և քաղաքական գործիչ Պողոս Նուբար փաշան էր (1846-1930): «Ըստ ֆրանսիական կառավարության հետ կնքված համաձայնության, Հայկական լեգեոնը Թուրքիայի դեմ պետք է մարտնչեր միայն Կիլի-կիայում և միայն պատերազմի հաղթական ավարտից հետո պետք է դառնար ապագա Կիլիկյան ինքնավար հանրապետության բանակի միջուկը»1:

1916թ. նոյեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում հայ կամավորներին դաշնակիցների բանակ ընդունելու մասին հրամանը, և զինվորների առաջին մեծ զորախմբերը հավաքվում են նշված հավաքատեղիներում և կայազորներում: Կամավորների մեջ կային ինչպես Արևմտահայաստանից փախստական, ցեղասպանությունից փրկված, այնպես էլ պաղեստինցի հայեր, որոնք փախել էին թուրքական բանակի ծառայությունից և երիտթուրքերի քաղաքական հալածանքներից և ճնշումներից: Հայ քաղաքական «Դաշնակցություն» և «Հնչակյան» կուսակցությունների հովանու ներքո գործող կազմակերպություններն ու ակումբները, որոնց մասնաճյուղերը գտնվում էին Երուսաղեմում, փակվեցին:

1 Տե ս Киликия հոդվածը www.genocide.ru կայքում:

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Դ. Սաեոյաե

Կամավոր էին գրվում ոչ միայն Եվրոպայում, այլև ԱՄՆ-ում (Նյու Յորք, Վաշինգտոն, Վաթերթաուն) և Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա): Եգիպտոսում և Կիպրոսում արդեն 1916թ. նոյեմբերի վերջին կազմավորվել էին առաջին երեք գումարտակները, իսկ 1917թ. հոկտեմբերին Բեյրութում' չորրորդ գումարտակը: Այդ ժամանակ արդեն Հայկական լեգեոնում ավելի քան հինգ հազար մարդ էր հաշվվում, այն գործում էր Մերձավորարևելյան ճակատի տարբեր տեղամասերում և ուղղություններում: Հայկական լեգեոնի հայկական գումարտակներին կցվեցին հույներից, ասորիներից և քրիստոնյա արաբներից բաղկացած կազմավորումները: Հայկական լեգեոնականների համար Պաղեստինի և հատկապես Երուսաղեմի ազատագրումը կարևոր բարոյահո-գեբանական խթան էր Օսմանյան կայսրության դեմ պատերազմում: Երուսա-ղեմում փաստորեն «պատանդի» կարգավիճակում գտնվող հայրենակիցներին ազատագրելու տենչը մարտական ոգի էր հաղորդում լեգեոնականներին:

1917թ. թուրքական բանակը պարտություններ էր կրում Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում: Պաղեստինում տեղակայված զորքերը' գերմանացի սպաների և գեներալների հրամանատարությամբ, փորձեցին մարտերով անցնել Սուեզի ջրանցքը: Սակայն կարճատև մարտերից հետո բրիտանացիներին հաջողվեց հետ շպրտել թուրքական յոթերորդ բանակի զորամասերը Սինա թերակղզուց: Թուրքական էքսպեդիցիոն կորպուսի պարտությունն Առաջին աշխարհամարտի այս ճակատում բեկումնային նշանակություն ունեցավ:

1917թ. ամռան սկզբին բրիտանացի գեներալ Է.Ալենբին Ֆրանսիայից ուղարկվեց Եգիպտոս և նշանակվեց Եգիպտական էքսպեդիցիոն ուժերի հրամանատար: Սկսվեց դաշնակիցների ուժերի վերախմբավորում Եգիպտոսում: 1917թ. հուլիսին բրիտանացիները Պաղեստինում սկսեցին հարձակումը Սինա թերակղզու տարածքից: Պաղեստինի հարավում մղվող դաժան մարտերը բրիտանական և թուրքական զորքերի միջև շարունակվեցին երկու ամիս: 1917թ. հոկտեմբերին գեներալ Է.Ալենբիի զորքերը գրավեցին Բեեր-Շևուն, իսկ նոյեմբերի սկզբին մտան Գազա, դրանից հետո վերցվեցին Յաֆան և Թել Ավիվը:

1917թ. հոկտեմբերի 28-ին Հայկական լեգեոնի' Սինա թերակղզում գտնվող ստորաբաժանումները մասնակցեցին թուրքական և գերմանական զորքերի դիրքերի դեմ հակահարձակմանը Գազա-Բեեր-Շևու գծում, որից հետո հակառակորդը ստիպված էր նահանջել և մեծ կորուստներ կրելով' թողնել մի շարք բնակավայրեր: Հակահարձակման ժամանակ հայ լեգեոնականները գերի վերցրին գերմանացի և թուրք շատ սպաների: 1917թ. հոկտեմբերի 31-ին Հայկական և Արաբական լեգեոնների գումարտակները հարձակ-մամբ վերցրին Բեեր-Շևուն:

1917թ. նոյեմբերի կեսերին թուրքերը կորցրին Պաղեստինի մեծ մասը:

55

Դ.Սաեոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

1917թ. նոյեմբերի 17-ից լեգեոնականներն սկսեցին առաջ շարժվել Երուսաղե-մի ուղղությամբ' քաղաքը գրավելու նպատակով: Դեկտեմբերի առաջին օրերին վերցվեց Բեթղեհեմը: Երուսաղեմի թուրքական զորախմբի համար շրջապատման մեջ ընկնելու սպառնալիք էր առաջացել: Եվ թուրքական զորքերը' գերմանացի գեներալ ֆոն Ֆալկենհայմի գլխավորությամբ, փախան Երուսա-ղեմից: 1917թ. դեկտեմբերի 9-ին Հայկական լեգեոնի ստորաբաժանումները անգլո-ֆրանսիական զորքերի կազմում մարտերով դուրս մղեցին թուրքական վերջին զորախումբը Երուսաղեմի Հին քաղաքի թաղամասերից, ինչի համար առավել աչքի ընկած լեգեոնականները պարգևատրվեցին, իսկ հայկական թաղամասի եկեղեցում մատուցվեց պատարագ զոհվածների հիշատակին:

Այսպես ավարտվեց Օսմանյան կայսրության չորս հարյուրամյակ ձգվող տիրապետությունը Երուսաղեմում և Պաղեստինում: Վերջնական հարվածը հասցվեց 1918թ. սեպտեմբերի 18-ին: Այդ օրը Արարայ (Ռաֆաթ-Արարա) բարձունքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որն էլ վճռեց Պաղեստինյան ճակատի գործողությունների ելքը: Առանց հրետանային պատրաստության Հայկական լեգեոնի գումարտակը նվազագույն կորուստներով կոտրեց թուրքական բանակի համառ դիմադրությունը և գրավեց բարձունքը' անգլո-ֆրան-սիական զորքերի հակահարձակման համար դրական արդյունք ապահովելով ռազմաճակատի ռազմավարական կարևոր այս հատվածում: Ճակատամարտի տեղում վեր է խոյանում զոհված լեգեոնականների հիշատակին կառուցված հուշարձան-կոթողը: 1918թ. դեկտեմբերի 17-19-ին Հայկական լեգեոնը մտավ Կիլիկիա... [11, с. 83-84]:

Երուսաղեմի, իսկ հետո նաև Պաղեստինի բրիտանական մանդատով համաքրիստոնեական գլխավոր սրբատեղիների (Տիրոջ Հարության տաճարը Երուսաղեմում, կույս Մարիամի գերեզմանը Գեթսեմանի այգում, Սբ Ծննդյան տաճարը Բեթղեհեմում) երեք պահապանները (Հայկական, Հունական և Հռոմեական եկեղեցիները) հաստատվեցին որպես դրանց սեփականության իրավունք ունեցողներ:

Հունվար, 2009թ.

Գրականություն և աղբյուրներ

1. Мамулов С.С, «Армения и армяне — уникальный феномен цивилизованного мира» (Москва, 2005), книга 4.

2. Авива Халамиш, «От «национального очага» – к государству» (Раанана: Открытый университет Израиля, 2006), том 1.

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Դ. Սաեոյաե

3. Քրիստոնյա Հայաստան, հանրագիտարան, Երևան, 2002:

4. Хачатрян А, «Идеология и деятельность зарубежных армянских церквей», дис. канд. исторических наук (МГУ им. М.В. Ломоносова, 1986).

5. Kevork Hintlian, «History of Armenians in the Holy Land» (Jerusalem: St. James Press, 1976).

6. Hovannisian R, «Armenia on the Road to Independence» (Berkley: University of California Press, 1967).

7. Papazian Dennis R, «The Contribution of Armenian Jerusalem to Armenians in America». A paper presented at the 30th Anniversary of Armenian Studies at the Hebrew University of Jerusalem in 1999.

8. Aram Terzian, «An Armenian Miscellany» (Paris: Samuelian, 1969).

9. Մաղաքիա արք. Օբմաեեաե, Ազգապատում, հ. Գ, Մայր Աթոռ Ս.Էջմիածին, 2001:

10. Hagopian A, «Armenians in Israel» (Jerusalem Center of Public Affairs, July 2, 1986).

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

11. Саакян Р.Г., Франко-турецкие отношения и Киликия в 1918-1923гг., Ереван, 1986.

АРМЯНСКАЯ ОБЩИНА ИЕРУСАЛИМА И ПАЛЕСТИНЫ В ПЕРИОД ПЕРВОЙ МИРОВОЙ ВОЙНЫ И ГЕНОЦИДА

Дмитрий Саноян

Резюме

Геноцид армян, достигший катастрофической кульминации в 1915г., привел к нарушению естественного хода целостного исторического процесса жизни армянского народа. Его последствия продолжают сказываться на всем Армянстве. В статье рассматриваются некоторые аспекты истории армянской общины Иерусалима и Палестины в период Первой мировой войны и Геноцида, а также роли Армянского легиона в освобождении общехристианских святынь.

57

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.