Научная статья на тему 'ԿԱՐՈ՞Ղ է ԱՐԴՅՈՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԴԱՋՆՈՐԴԵԼ ԴԵՊԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ'

ԿԱՐՈ՞Ղ է ԱՐԴՅՈՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԴԱՋՆՈՐԴԵԼ ԴԵՊԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
215
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Հարություն Մայւությաե

Ինչպե՞ս է պետությունը «լռեցնում» պատմությունը, ինչպե՞ս է դա ազդում անցյալը հիշելու ձևերի վրա։ 1894-1923թթ. Օսմանյան, ապա հանրապետական Թուրքիայի կողմից իրականացված հայկական ջարդերի ու ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց շուրջ 2 մլն հայություն, Արևմտյան Հայաստանը դատարկվեց հայերից, իսկ պետականությունը ստեղծվեց պատմական հայրենիքի տարածքի լոկ 1/10-ի վրա։ Ի թիվս մարդկային ու տարածքային հսկայական ու անդառնալի կորուստների, հայ ժողովուրդը կորցրեց անգնահատելի մշակութային արժեքներ, ցրվեց աշխարհով մեկ, իսկ ապրած ողբերգությունը խոր հետք թողեց հայության հոգեբանական կերտվածքի վրա, բերեց կոլեկտիվ ու պատմական հիշողության նոր, հզոր շերտի առաջացման, որն աչքի է ընկնում խոր զգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматриваются действия государства, направленные на «умалчивание» истории, на формы воспоминания прошлого, а также влияние этих явлений на процессы обсуждения разрешения конфликтов. Анализируется включенный в армяно-турецкие протоколы об установлении дипломатических отношений пункт о «подкомиссии, занимающейся исторической плоскостью». Посредством рассмотрения специальной литературы показана необходимость наличия таких этапов, как «признание», «прошение прощения», «возмещение», которые должны предшествовать явлению «примирение»; делается их содержательный анализ.

Текст научной работы на тему «ԿԱՐՈ՞Ղ է ԱՐԴՅՈՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԴԱՋՆՈՐԴԵԼ ԴԵՊԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ»

ԿԱՐՈ՞Ղ է ԱՐԴՅՈՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԴԱՋՆՈՐԴԵԼ ԴԵՊԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ.

ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ1

Հարություն Մայւությաե*

Անցյալը սգալը իմաստ ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ ա]ն նախապատրաստում և թույլ է տալիս մեզ բարելավել ապագան:

[2, pp. 25-26]

I

ռ ռ

Ինչպե ս է պետությունը «լռեցնում» պատմությունը, ինչպե ս է դա ազդում անցյալը հիշելու ձևերի վրա:

1894-1923թթ. Օսմանյան, ապա և հանրապետական Թուրքիայի կողմից իրականացված հայկական ջարդերի ու ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց շուրջ 2 մլն հայություն, Արևմտյան Հայաստանը դատարկվեց հայերից, իսկ պետականությունը ստեղծվեց պատմական հայրենիքի տարածքի լոկ 1/10-ի վրա: Ի թիվս մարդկային ու տարածքային հսկայական ու անդառնալի կորուստների, հայ ժողովուրդը կորցրեց անգնահատելի մշակու-

1 Վերնագրի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ասելիքի բովանդակությամբ, այլ նաև յուրատեսակ արձագանքի փորձ է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային կապերի, SPA-ի (նույն համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցի) Մարդու իրավունքների կենտրոնացման [ծրագրի] համատնօրեն, Զալցբուրգյան սեմինարի Պատմական արդարության և հաշտության ինստիտուտի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Էլազար Բարքանի մի քանի տարի առաջ լույս տեսած համանման վերնա-գրով հոդվածին [1, pp. 389-408]: Ներկայացվող հոդվածը զեկուցման ձևով կարդացվել է «Հաշտության հեռանկարներ. տեսություն և պրակտիկա» հայ-գերմանա-թուրքական համատեղ ծրագրի արդյունք հանդիսացող գիտաժողովում (Երևան, 27 նոյեմբերի 2010թ.): Հոդվածի վերնագրում առաջ քաշված հարցադրման պատասխանը ձևավորվում է աստիճանաբար, շարադրանքի ընթացքում համապատասխան հարցադրումների, դրանց պատասխանների որոնումների ու շեշտադրումների ճանապարհով:

* ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր:

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

թային արժեքներ, ցրվեց աշխարհով մեկ, իսկ ապրած ողբերգությունը խոր հետք թողեց հայության հոգեբանական կերտվածքի վրա, բերեց կոլեկտիվ ու պատմական հիշողության նոր, հզոր շերտի առաջացման, որն աչքի է ընկնում խոր զգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղեռնի մասին խոսակցություններն աստիճանաբար լռեցին, ընդհանրապես հայ-թուրքական հակամարտությունը հիշելը չէր խրախուսվում։ Եվ առհասարակ, բուն ազգային ամեն ինչ հետզհետե մերժելի ու բացասական երանգներ էր ստանում։ Սակայն աստիճանաբար հեղափոխական շինարարության աղմուկի, ոգևորության ու պաթոսի մթնոլորտում սկսեցին հնչել «մոռացված» անցյալի ձայները։ Ազգային ողբերգության պատկերման առաջին փուլը Խորհրդային Հայաստանի գրականության մեջ սկսվեց մանկության հուշերի գեղարվեստական արտացոլման ճանապարհով. եղեռնը վերապրած, հայրենիքը կորցրած գրողները հիշում էին իրենց մանկությունը, հայրենի վայրերը առանց բուն եղեռնը հատկապես պատկերելու ցանկության1։ Մասնագետների գնահատմամբ 1920-30-ական թվականներն ազգային ողբերգության և պատմության գեղարվեստական արտացոլման համար կարելի է համարել հիշողությունների փուլ։

Հայրենական մեծ պատերազմից հետո ազգային ողբերգության հիշողությունը երբեմն կարծես անհետանում էր, բայց առաջին իսկ հարմար պահին կրկին ասպարեզ էր գալիս ամենատարբեր ձևերով։ Այսինքն ազգային թեմայի այն բուռն ծավալումը, որը տեղի ունեցավ խորհրդահայ գրականության մեջ 1960-ականներին, զրոյից չէր սկսվում [մանրամասն տես 4]։ Սակայն դա մի նոր և բարձր որակ էր պայմանավորված 1950-ականների վերջի - 1960-ականների սկզբի խրուշչովյան «ձնհալով»։ Այն դրսևորվեց մի շարք գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններում։ Ներքաղաքական իրավիճակի փոփոխության, նաև գրականության շնորհիվ ցեղասպանության թեմայի շուրջ տեղ գտած որոշակի ազատախո-

1 Փոխարենն արևմտահայ գրականության մեջ գերապատվությունը տրվում էր այլ մոտեցումների. «յիշատա-կագրելով անպատմելիի վկայապատմում։ Պատմել անպատմելին, այսպիսով վկայագրել Աղէտի եւ աքսորի համագիրը։ Այսպէս փրկագործուել միեւնոյն ժամանակ փրկագործուելով վավերագրել Եղեռնը» [3, էջ 31]։

21

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

հությաե հետևանքով էր թերևս, որ 1965թ. ապրիլին ցեղասպանության 50-ամյակի նշելու ժամանակ, Երևանում տեղի ունեցան զանգվածային ցույցեր և հանրահավաքներ, որոնք այդ ժամանակների Խորհրդային Միությունում բավական անսովոր երևույթ էին [մանրամասն տես 5, 6]։ Հայաստանում քաղաքական այլախոհության հետազոտող ՄՄանուկյանի գնահատմամբ «դա, փաստորեն, ԽՍՀՄ-ի տարածքում հետպատերազմյան տարիների առաջին զանգվածային ելույթն էր քաղաքական պահանջներով, որը նույն օրը ճնշվեց իրավապահպան մարմինների կողմից» [7, էջ 34]։ Այդ ելույթները, ինչպես և դրանց նախորդող ու հաջորդող գրականության ու արվեստի մեջ ցեղասպանության թեմայի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը վկայում են, որ ցեղասպանության հիշողությունը, չնայած այն լռության մատնելու պաշտոնական քաղաքականությանը, շարունակում էր ապրել մարդկանց հոգիներում և գիտակցության մեջ: Սակայն այդ հիշողության մեջ հայերը բացառապես ներկայացվում էին որպես անմեղ զոհ, որը կորցրել է պատմական հայրենիքի մեծ մասը և կարիք է զգում կարեկցանքի: Չնայած գրողների հայացքը դուրս էր գալիս մանկական հուշերի, եղեռնի և զինված պայքարի առանձին դրվագների նկարագրության սահմաններից ընդգրկելով քաղաքական ավելի լայն համապատկեր, պատճառների ու հետևանքների ավելի մեծ շղթայակցություն, այնուամենայնիվ, ազգային-ազատագրական պայքարի, ֆիդայական կռիվների հերոսների, ինչպես նաև անկախ պետականության թեմայի առանց կապանքների, ազատ արծարծումը գաղափարախոսական առումով շարունակում էր մնալ չհայտարարված արգելանք [մանրամասն տես 8, հմմտ. 9]:

Այդ ժամանակաշրջանի եղեռնի թեման շոշափող գործերի հիմնական բովանդակությունը կարելի է ձևակերպել Սիլվա Կապուտիկյանի «Մտորումներ ճանապարհի կեսին» պոեմի «խաղաղ վրեժի» պատգամով «Դու պիտի վրեժ առնես ապրելով» [10, էջ 112] կոչով1, որը փաստորեն նաև ցեղասպանության հիշողության բնագավառում տարվող պետական գաղափարախոսության քաղաքականության գեղարվեստական ձևակերպումն էր [11, էջ 180-185]։

1 Պոեմում հեղինակը կոտորածների թեմայի վրա գրեթե չի ծանրանում. եղեռնը նրա խորհրդածությունների ելակետն է, բայց ոչ անմիջական առարկան։ Նրան ավելի շատ հետաքրքրում է ազգի անցնելիք ուղու խնդիրը, մասնավորապես, թե ինչպես պետք է ժողովուրդը վերաբերվի իր պատմության մութ էջերին [8, էջ 43, 44]։

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

Բնորոշ է, որ 1965թ. «ազգային զարթոնք»1 որակված համաժողովրդական ոգեկոչման Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը նշող ապրիլի 24-ի շուրջ 100 հազարանոց ցույցի և երթի ժամանակ ցուցապաստառներ գործնականում չկային. ցուցարարների ձեռքին մի քանի պլակատ ու տրանսպարանտ էին միայն, որոնցում Հայկական հարցի արդարացի լուծման կոչ էր արվում: Այդ տրանսպարանտներից մեկի վրա գրված էր «Հատուցեք հողերը», իսկ Մասիսների ուրվապատկերով մի պլակատին «Արդար լուծեք հայոց հարցը» [13]։

Հայաստանի կուսակցական ղեկավարության և մտավորականության համատեղ ջանքերի շնորհիվ 1964-65թթ. ընդունվեցին Հայաստանի ղեկավարության որոշումները «Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված կոթողի» կառուցման վերաբերյալ։ Այն ժամանակվա Հայկոմկուսի ղեկավար Յա. Զարոբյանի ԽՄԿԿ ԿԿ-ին ուղղված նամակի մեջ ցեղասպանության տարելիցի նշումը, ի թիվս այլ փաստարկների, հիմնավորվում էր նաև «որպեսզի ժողովուրդների պատմության մեջ համանման ողբերգություն այլևս չկրկնվի» խորհրդային համընդունելի դրույթով [5, էջ 11, 30-36, 40, 48, 64]։ Նկատենք, որ 1960-ականների առաջին կեսից էր, որ Խորհրդային Միությունում սկսեցին կառուցվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ հուշային (մեմորիալ) բնույթի հուշարձանային համալիրներ, ինչպես, օրինակ, Ստալին-գրադյան ճակատամարտի հերոսներին նվիրված հուշահամալիրը Վոլգո-գրադում (1963-67թթ.), Անհայտ զինվորի հուշարձանը Մոսկվայի Կարմիր հրապարակում (1965-67թթ.) և այլուր [հմմտ. 14, с. 138, 139]։ Այսինքն Ցեղասպանության զոհերի հուշարձանային համալիրը, այսպես թե այնպես,

1 1965 թվականը, ինչպես նաև նախորդող ու հաջորդող մեկ-երկու տարիները, կարելի է համարել նաև ազգային հիշողության զարթոնքի տարիներ, քանի որ միայն այդ ընթացքում տասնյակ հազար տպաքանակներով լույս տեսան բազմաթիվ աշխատություններ, որտեղ առաջին անգամ, այն ժամանակների գաղափարա-խոսական կապանքների պայմաններում, հնարավորինս բաց և ուղղակի խոսվում էր հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի ողբերգությունների և հաղթանակների մասին, ինչի շուրջ մինչ այդ գրելը համարվում էր ազգայնականության դրսևորում։ Ազգայնականության որակումներից, սակայն, չխուսափեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար, Մեծ եղեռնի 50-ամյակի ոգեկոչման իրական կազմակերպիչ Յա. Զարոբյանը, որը մեկ տարի անց տեղափոխվեց Մոսկվա «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» [12, էջ 71]։

23

Հ. Մարությաե

21 րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

տեղավորվում է հուշայիե բնույթի հենց այդ տարիներին սկսված կառուցումների շարքում1:

1965-ից Երևանում, Ծիծեռնակաբերդի գեղատեսիլ բարձունքին, բայց որ ամենակարևորն է քաղաքի կենտրոնից հեռու, բավական կարճ ժամկետում կառուցվեց հուշահամալիր [15, 16], այնպես որ, 1968թ. ապրիլի 24-ին ժողովուրդը դուրս եկավ ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն ու հրապարակները, այլ կազմակերպված շարասյուներով շարժվեց դեպի քաղաքի ծայրամասը, որպեսզի ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնի ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այդպիսով, 1965թ. ապրիլի 24-ի զանգվածային ելույթները հաջորդ տարիներին ձևափոխվեցին ոչ պաշտոնապես թույլատրված սգո երթերի։ 1970-ականների կեսերից այդ երթերը փաստորեն գլխավորում էին Հայաստանի կոմկուսի և կառավարության ղեկավարները [17, էջ 79-80], ովքեր վաղ առավոտյան առաջին ծաղկեպսակն էին դնում հուշարձանին դրանով իսկ (ինչպես նաև Լռության րոպեով) պետական հնչեղություն տալով Մեծ եղեռնի զոհերի հիշատակի սգատոնին: Այդ երթերն ուղեկցվում էին ծաղկեպսակներով, որոնք ունեին սգո ժապավեններ ստանդարտ գրություններով, ձևավորված «Եղեռնի զոհերին + կազմակերպության անունը» բանաձևով, ինչպես նաև սգո երթի առանձին մասնակիցների բանավոր ստեղծագործությամբ. մարդիկ կարդում կամ արտասանում էին հայրենասիրական բնույթի, ինչպես նաև անմիջականորեն ցեղասպանության թեմային առնչվող բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից և այլն։

II

Վերը մասամբ պատասխան տրվեց նաև այն հարցին, թե ինչպես են լռությունը, մոռացումը և վախն ազդում կոնֆլիկտի լուծման շուրջ քննարկումներին։ Մինչ 1988թ. իրադարձությունները հայերի ցեղասպանության հիշո-

1 Այս առումով բնութագրական է Սիլվա Կապուտիկյանի ընկալումը արտացոլված 1975թ. ԽՍՀՄ ղեկավարությանն ուղղված նամակում. «Իսկ նրա [Ցեղասպանության զոհերի հուշարձանի] խորհուրդը նույնն է, ինչ որ Ստալինգրադի, Օսվենցիմի, Լիդիցիայի, Սպալասկիսի, Հիրոսիմայի հուշարձաններինը, ինչ որ ֆաշիստների կողմից մոխրացված բելոռուսական Խատին գյուղի մեմորիալ համակառույցինը. «Մարդիկ, մի մոռացեք ջարդի ու բռնության զոհերին, մի թողեք, որ այն երբևիցե կրկնվի աշխարհում» [9, էջ 142]։

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

ղության ընդհանուր նկարագիրը կարելի է պայմանականորեն բնորոշել «նիրհող» հիշողություն ձևակերպմամբ, երբ ցեղասպանության հիշողությունը գերազանցապես դրսևորվում էր անցյալի լոկ վերհիշման, վերապրելու, սգալու և նման բնույթի գործողություններում։ Իրավիճակը սկսեց փոխվել Դարաբաղյան շարժման (1988թ. փետրվար - 1990թ. օգոստոս) սկզբնավորման առաջին իսկ շաբաթներից: Հայտնի իրողություն է, որ Լեռնային Դարաբաղի հայության ինքնորոշմանն (1988թ. փետրվարի 20) ադրբեջանական կողմը պատասխանեց շուրջ 8 հազարանոց ամբոխի զինված հարձակումով Լեռնային Դարաբաղին սահմանակից Աղդամ քաղաքից փետրվարի 22-ին [18, с. 39-40], ապա և հայերի զանգվածային ջարդերով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25-30 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում (փետրվարի 27-29) [12, էջ 125-167]: Սումգայիթյան ջարդերը հայոց մեջ արթնացրին 1915թ. ցեղասպանության «նիրհող» հիշողությունը: Այդ իրադարձությունները միանշանակ ընկալվեցին որպես հայության, նրա մի հատվածի դեմ իրականացված ցեղասպանություն, մանավանդ որ բռնությունների մեթոդները գրեթե նույնությամբ կրկնում էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին իրականացված կոտորածների ու ցեղասպանության ձևերը: Այդ տարիներին, ինչպես ցույց տվեց նյութի քննությունը, ցեղասպանության ճանաչման, այն իրականացնողների և կազմակերպիչների բացահայտման, հնարավոր մեղավորների մատնանշման, նրանց նկատմամբ տարվող դատավարությանը գնահատական տալուն ուղղված պայքարը քայլ առ քայլ բերում էր ժողովրդական զանգվածների քաղաքական հասունության աճի, դարերի և տասնամյակների ընթացքում ձևավորված կարծրատիպերի փոփոխման, անցյալի և ներկայի վերագնահատման գործընթացին, իսկ ապագա ցեղասպանություններից խուսափելու նպատակով գիտակցվում էր հասարակության կառավարման առկա մեխանիզմների, ընդհանրապես քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը: Այսպիսով, Դարաբաղյան շարժման մեջ ցեղասպանության թեման, դուրս գալով սկզբնական շրջանին բնորոշ ցավի ու մորմոքի սահմաններից, դառնալով քաղաքական գործոն մարդկանց մղում էր ակտիվ գործողությունների, որոնք, ի վերջո, ավարտվեցին արմատական

25

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

փոփոխությունների ակնկալիքով ստեղծված նոր խորհրդարանի ձևավոր-մամբ: Միևնույն ժամանակ, արդարություն և կարեկցանք հայցող զոհի խորհրդանիշը տեղը զիջեց մարտիկի կերպարին, որը գիտակցել է, որ ազգային նպատակների իրագործմանը կարելի է հասնել միայն պայքարի ճանապարհով [12, էջ 306, 308-309]։

Այսինքն ցեղասպանության գործոնն է դառնում այն լոկոմոտիվը, որը հնարավորություն է ընձեռում քայլ առ քայլ փոխելու հին պատկերացումները և կարծրատիպերը, ձևափոխելու հին արժեքների վրա հենված ինքնությունը և աստիճանաբար ձևավորելու նոր ինքնություն։ Փաստորեն, Դարաբաղյան շարժման պարագայում ցեղասպանության հիշողությունն է դառնում այն միջոցը, որը թույլ է տալիս իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ: Այսինքն այն գործոնը, որն արևմտյան տարամա-կարդակ փորձագետների ու պաշտոնյաների կողմից հաճախ մեկնաբանվում է իբրև «անցյալի կապանքներից» ազատվելուն ու այդպիսով հայության իրական առաջընթացին խոչընդոտող, «հետադիմական» միջոց, հա-յաստանյան իրականության մեջ դարձավ առաջադիմության ամենակարևոր խթանիչը [12, էջ 308]:

Հայերի կոլեկտիվ և պատմական հիշողության դրսևորման ձևերը բազմազան ու բազմաբնույթ են: Դրանց տարրերը, բաղկացուցիչ մասերը մեկընդմիշտ ֆիքսված չեն, այլ գտնվում են վերամեկնաբանումների ու վերընկալումների շարունակական գործընթացի մեջ: Ճգնաժամային, հեղափոխական իրավիճակներում կոլեկտիվ ու պատմական հիշողության տարրերի վերիմաստավորումների գործընթացն արագ ընթացք է ստանում: Բնութագրական է, որ ճգնաժամային պահերին (որպիսին էր նաև Դարաբաղյան շարժումը) հենց անցյալում տեղ գտած ճգնաժամի (հայերի ցեղասպանություն) շուրջ կոլեկտիվ և պատմական հիշողությունն է գալիս առաջին պլան, դառնում իրադարձությունների ծավալման, առաջմղման գործոն: Չհավակնելով մեր կարծիքի անխոցելիությանը գտնում ենք, որ սկզբունքորեն ցանկացած էթնիկ ընդհանրության դեպքում կարող է գործել նման օրինաչափությունը, երբ ճգնաժամային իրավիճակներում ժողովրդի ինքնության կարևորագույն տարրը ճիշտ օգտագործելու պարագայում,

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

որոշակի ձևափոխումներ ապրելով, կարող է դառնալ առաջընթացի հիմնական գործոն [12, էջ 309]։

1990-ական թթ. - 2000-ական թթ. առաջին կեսին, երբ հայաստանյան հասարակությունն այլևս ճգնաժամային իրավիճակում չէր, նույն կերպ և ճգնաժամին բնորոշ հիշողությունն առաջին պլանում չէր։ Այդ հիշողությունը, մնալով ազգային ինքնության կարևորագույն դրսևորումը, սակայն նաև դառնալով պետության արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս հիմնականում վեր էր ածվել հարգանքի տուրքի, հիշելու ձևի և ժողովրդական զանգվածների մեջ չէր խաղում այն նույն հեղափոխական, վերափո-խիչ դերը, ինչ ուներ 1988-90 թվականներին։ Սակայն այդ հիշողության համեմատաբար «նիրհող» վիճակը, արտաքին կամ ներքին ազդակների հետևանքով կարող էր «արթնանալ», ձեռք բերել ակտիվ և կրկին որոշիչ գործոնի գործառույթ, ինչին ականատես եղանք 2008-2009թթ. «ֆուտբոլային» անվանումը ստացած դիվանագիտության և հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում։

Ш

Գործնական ելքեր առաջադրելու է կոչված այն հարցադրումը, թե ինչպես են կարող պատմագիտությունը կամ հիշողության ուսումնասիրությունները ներառվել հաշտեցման գործընթացներում։ Այս կարևորագույն հարցն արևմտյան պատմագիտական մտքում աշխուժորեն քննարկվում է, առաջ են քաշվում խնդրի լուծման տեսական մոտեցումներ և գործնական տարաբնույթ առաջարկներ, դրանցում երբեմն-երբեմն, սակայն գերազանցապես հպանցիկ անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանության գործոնի ու հայ-թուրքական հաշտեցման խնդրի կապին։

Ինչպես վերն ակնարկեցինք, 2009թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրվեցին արձանագրություններ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։ Այս արձանագրությունների մի կետով նախատեսվում էր ստեղծել «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով (երկու ժողովուրդնե-րի միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության

27

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

իրականացում, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությունների միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար) հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»։ Այս կետը, չնայած բաղկացած է ընդամենը մեկ նախադասությունից, սակայն պարունակում է մեթոդաբանական տարբեր մոտեցումներ ենթադրող, այդ պատճառով էլ հակասական մեկնաբանու-թյունների տեղիք տվող երկու դրույթ։ Այսպես, «Երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում» ձևակերպումը ենթադրում է, պայմանականորեն ձևակերպելով, TRC (Truth and Reconciliation Commission - Ճշմարտության և հաշտության հանձնաժողով1)-ական մոտեցում, մինչդեռ «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով ... արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությունների միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար) հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ» ձևակերպումը պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողով (Historical Commission/Historical Clarification Commission):

ռ

Ինչ է սա նշանակում։ Դասական TRC-ական մոտեցումը ենթադրում է հարցերի հրապարակային քննարկում, հաճախ մեղսագործի ու զոհի (կամ նրանց ժառանգների) ներկայությամբ, մինչդեռ «Պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողովը» ենթադրում է այլ տիպի գործունեություն։ Նման հարցերի ճանաչված մասնագետ, Խաղաղության համաշխարհային հիմնադրամի նախագահ, քաղաքագիտության և պատմության պրոֆեսոր Ռոբերտ Ռոտբերգը նշում է. «Պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողովները, որոնք Ճշմարտության [և հաշտության] հանձնաժողովի տարբերակ են, հազվադեպ են հանդիպում։ Չնայած տեսականորեն նրանք կազմվում ու գործում են Ճշմարտության [և հաշտության] հանձնաժողովներից տարբերվող ձևերով, գործնականում առ այսօր տարբերությունը չա-

1 Ճշմարտության և հաշտության հանձնաժողովների մասին կա հսկայական գրականություն, և մեր նպատակը չէ անդրադառնալ դրանց հետ կապված խնդիրների ողջ սպեկտրին, ուստի և հոդվածում անդրադարձ է կատարվում այդ հանձնաժողովների միայն մի քանի բնութագրական գծերին։

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

փազանց աննշմար է: [Պատմական հարցերի] պարզաբանման հանձնաժողովները քննում են անցյալի վերաբերող հատուկ իրադարձությունների կամ դեպքերի շղթայի առնչվող ամեն տեսակի վկայություն գրավոր, բանավոր, իրավական, դատաբժշկական (այն աստիճան, որ դիակները կարող են գերեզմանից հանել)։ Նման քննությունների հենքին պատմական պարզաբանումների իրականացումները կարող են տրամադրել անկողմնակալ կամ էլ գոնե անցյալի նկատմամբ հայացքների համաձայնեցված տեսակետներ։ Պատմական քննությունը կարող է որոշել, թե արդյոք 1915թ. Թուրքիայում եղել է ցեղասպանություն, և դրա ծավալները [ընդգծումն իմն է]» [19, p. 38]։ Ասված է շատ հստակ, և օրինակն էլ բերված է հենց Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ։

Բնութագրական է պրոֆ. Բարքանի մոտեցումն այս հարցում, որը շատ չի տարբերվում Ռ.Ռոտբերգի մոտեցումից։ Այսպես, մի կողմից նա ընդունում է Հայոց ցեղասպանության իրողությունը, մյուս կողմից էլ, տուրք տալով Թուրքիայի վարչապետի «պատմությունը թողնել պատմաբաններին» մոտեցմանը1 գտնում է, որ «թուրքական [այդ] հայտարարությունը կարող է լինել լավ առաջարկ, որին անհրաժեշտ է հետամուտ լինել։ Այդ պնդումն ունի բանավեճը համեմատաբար ավելի մասնագիտական ասպարեզ տեղա-փոխելու ներուժ... Երկու կողմերն էլ պետք է զբաղվեն պատմական քննությամբ և գտնեն դրսի մասնագիտական մարմիններ նյութապես օժանդակելու համար առանց նախապայմանների մասնագիտական հետազոտություն [իրականացնելու]» [1, pp. 406-407]։ Մոտավորապես նույնը, փոքր-ինչ այլ շեշտադրումներով, նա գրում է իր հոդվածի առաջին իսկ էջերում. «Հայոց ցեղասպանության հիշողության քննարկման և հայ ու թուրք պատմաբանների միջև կառուցողական հանդիպմանն օժանդակելու նպատակով ես եկա այն հետևության, որ նախընտրելի է, որպեսզի երկու երկրները ստեղծեն պաշտոնական պատմական հանձնաժողով։ Նման համագործակցությունը պետք է կառուցի [այնպիսի] հիշողություն, որում կլինի հարգանք զոհերին, կարեկցանք տառապանքի նկատմամբ, հրաժարում մերժողականու-

1 Վերջին նման պնդումներից մեկը հնչեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին 2010թ. նոյեմբերի 9-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի տված հարցազրույցում։ Տե ս. «Ազգ», 12 նոյեմբերի 2010թ., http://www.azg.am/AM/2010111202, ինչպես նաև http://www.tert.am/am/news/2010/11/12/ankara/ ։

29

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

թյուեից, կմատնանշվեն [մեղքերի համար] պատասխանատու աեձիեք և կառավարության գործած հանցագործությունները, սակայն ցեղասպանության համար մեղադրանք չի ներկայացվի թուրք ազգին և, անշուշտ, ոչ այսօրվա թուրք մարդկանց» [1, pp. 389-390]:

Ռ.Ռոտբերգն իր հոդվածի հաջորդող մի քանի էջերում ավելի է մանրամասնում «պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողովի» գործառույթները [19, pp. 39-40]: Մեջբերենք միայն այն դրվագները, որտեղ խոսքը նման հանձնաժողովների կազմի, մի քանի գործառույթների, նաև դասական TRCեերի հետ ունեցած տարբերության մասին է: Այսպես, նշվում է, որ «Իդեալականորեն պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողովները պետք է բաղկացած լինեն հարգարժան դատավորներից, իրավաբաններից կամ պատմաբաններից (որոնցից ոչ բոլորն անհրաժեշտ է որ լինեն տեղացիներ), որոնք վարժված են վերլուծելու անցյալին վերաբերող փաստերը, հեռացնելու ճշմարտության ճանապարհին առկա խոչընդոտները, երևան հանելու անթեղված փաստերը: Այս հանձնաժողովները կարող են աշխատել նաև հասարակական վկայություններ վերցնելու կամ չվերցնելու ուղիով...», «Պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողովները կարող են ձևավորել հանցավորության շղթաներ [շղթայական կապեր], դաժանությունների իրականացման [հարցերը քննարկելիս] առաջարկել օժանդակություն կամ հերքել մեղադրանքները, և [այս համատեքստում] առանձնացնել քննադատության ենթակա խմբերին կամ անհատներին: Այդպիսով նման հանձնաժողովները կարող են առաջարկել ներողությունների համար անբասիր հիմնավորումներ»1, «Այդպիսի հանձնաժողովները ձախողում են իրենց առաքելությունը, եթե [զանգվածային] անկարգությունների ժամանակների մանրակրկիտ հետազոտությունների փոխարեն առաջարկում են քաղաքական կամ կարգադրողական բնույթի զեկուցագրեր: Եթե նրանց կարծիքները փաստական առատ հիմնավորվածության փոխարեն ունեն առավելապես ծրագրային բնույթ, ապա դրանք չեն կարող հիմք լինել ներողության հաջողված ձևի համար», «Պատմական [հարցերով զբաղվող] ու

1 Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավելի քան քսան երկրներ ձևավորեցին պատմական հանձնաժողովներ ճշտելու համար իրենց երկրների վարքագիծը Հոլոքոստի ընթացքում [19, p. 293]: Այս տրամաբանությամբ, 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղ գտած բռնությունների հետազոտման նպատակով պետք է որ Թուրքիայո ւմ ստեղծվեն անկախ պատմական հանձնաժողովներ:

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

ճշմարտության [և հաշտության] հանձնաժողովի միջև առկա տեսական նուրբ տարբերությունները թաքնված են իրենց վերնագրերում։ Պատմականը [դեպքերը] պարզաբանողները «հարցուփորձ են անում» անցյալի մատյաններն ու գերեզմանները, ճշմարտության հանձնաժողովականները խաչաձև հարցաքննության են ենթարկում ժամանակակից զոհերին և մեղսագործներին հասկանալու համար, թե իրականում ինչ է պատահել, երբ մարդիկ են անհայտացել, կամ երբ բռնի դեպքեր ու կոտորածներ են տեղ գտել։ ...Պատմականը [դեպքերը] պարզաբանողները կարող են և տալիս են նույն հարցերից մի քանիսը, բայց սովորաբար գործ ունեն փաստաթղթերի, քան թե իրական զոհերի ու մեղսագործների հետ։ Պատմականը [դեպքերը] պարզաբանողները ավելի հաճախ փորձում են մեղադրանքն ուղղել կառավարական մարմիններին, զինվորական խմբերին կամ խռովարարական միավորներին, բայց ո չ անհատներին։ Ճշմարտության հանձնաժողովներն աշխատում են, որպես կանոն, անհատների հետ։ Post hoc իրավիճակի դիտարկման երկու ձևերն էլ կարող են տրամադրել անցյալում կամ ավելի մոտ ժամանակներս տեղ գտած անարդարությունների մասին մանրամասն, գրեթե ավարտական տեսք ունեցող և փաստաթղթերով հիմնավորված տեղեկագրեր։ Այդպիսով, երկու մեթոդներն էլ կարող են տվյալներ տրամադրել լավ հիմնավորված ներողության [հայցման] համար։ Կախված հանձնաժողովի հետազոտությունների ու լսումների որակից և նրանց շիտակությունից նման տեղեկագրերը ներողության համար տրամադրում են բարոյապես պաշտպանված հիմնավորումներ։ Տեղեկագրերը [հաշվետվությունները] կարող են նաև ներողությունները (և/կամ դատական կարգով հետապնդումները) դարձնել [կատարման համար] պարտադիր»։

Ինչպես նկատում է պրոֆ. Ռոտբերգը, հետկոնֆլիկտային իրավիճակներում գտնվող հասարակությունները գերադասում են դիմել TRC-ական տիպի հանձնաժողովների օժանդակությանը։ 1970-ականների կեսերից ի վեր նման տիպի հանձնաժողովներ օգտագործած պետությունների թիվն անցնում է երեսունը [20, p. 40]։ Հեղինակի համոզմամբ, «Մեթոդական, կազմակերպական և արդյունքների տեսանկյունից 21-րդ դարի ճշմարտության հանձնաժողովների (և շատ դեպքերում նաև ապագայում պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողովների) համար օրինակ է

31

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

1995-1999թթ. գործող հարավաֆրիկյաե Ճշմարտության և հաշտության հանձնաժողովը (TRC)» [20, p. 40։ Տես նաև. 21, p. 153-167; 22, p. 169-170; 23, p. 213-214; 24, p. 46-51; 25, p. 77-98; 26, p. 372-395]։ Այս հանձնաժողովը լայնորեն գործելու պաշտոնական մանդատ ստացավ երկրի խորհրդարանից։ Նախորդ նմանատիպ հանձնաժողովները պատրաստում էին հաշվետվություններ, և նույն բանը պետք է աներ նաև այս հանձնաժողովը։ Սակայն հարավաֆրիկյան TRC-ն գերադասեց լինել բացարձակ թափանցիկ խրախուսելով ապարտեիդի զոհերի, տեղ գտած բռնությունների պատմությունների սփռումը, այդ նպատակով նաև հեռուստատեսության օգտագործումը-. Ավելի քան 21.000 տուժածների պատմություններ լայնորեն սփռվեցին ԶԼՄ-ով։ Այս հանձնաժողովը գնաց ապարտեիդի ոչ թե տեսական քննադատության, այլ անհատ տուժածներին վերաբերող մեծ քանակությամբ փաստերի հավաքման ու ներկայացման ճանապարհով։ Շուրջ 7.000 հոգի դիմեցին հանձնաժողովին իրենց արարքների համար ներում ստանալու խնդրանքով, որից հաստատվեցին միայն 2.500 հոգու դիմումներ։ Հեղինակը կրկին շեշտում է, որ եթե Արգենտինայում, Չիլիում, Գվատեմալայում (և այլուր) գործող հանձնաժողովները պարտադրված էին գործել հասարակության տեսադաշտից դուրս, ապա հարավաֆրիկյան TRC-ները պնդեցին իրենց աշխատանքներում հասարակական մասնակցությանը և քննարկումների բաց լինելուն:

Հակամարտող կողմերի միջև հաշտության կայացումը դասական TRC-ների առաջնահերթ խնդիրներից է և սերտորեն կապված է ներողություն հայցելու հետ։ Միևնույն ժամանակ, որքան որ Ճշմարտության հանձնաժողովների հետազոտություններն էական են հաշտության կայացման, նույնպես և ներողություն հայցելու համար, այդ հանձնաժողովների գործունեությունը պարտադիր չէ, որ առաջնորդի դեպի հասարակական հաշտություն, այսինքն հաշտությունն այդ հանձնաժողովների գործունեության պարտադիր արդյունքը չէ։

Վերադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերոբերյալ կետին վերստին փաստենք, որ դրանում արտացոլված են մեթոդաբանորեն միմյանց հակասող երկու մոտեցումներ։ Ստացվում է, որ սխալ չեն թուրք

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

պաշտոնատար անձինք, երբ այդ կետում առկա «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով ... (արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությունների միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար) հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ» ձևակերպումը դիտարկում են որպես Պատմական [հարցերով զբաղվող] հանձնաժողովներին բնորոշ գործառույթ այդ կերպ և իրականացված տեսնելով իրենց առաջ քաշած «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին» թեզի դրույթները, ինչը նման հանձնաժողովների ստեղծման պարագայում, թերևս, ճիշտ մոտեցում է։ Եվ որպես «պատմական հանձնաժողովի» առաջնահերթ խնդիր նրանք տեսնում են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության լինել-չլինելու հարցը (բացարձակապես նույն կերպ, ինչպես որ մեկնաբանում է պրոֆ. Ռոտբերգը)։ Նույն կերպ և արդարացի են հայ քաղաքական գործիչները, երբ «երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում» ձևակերպման մեջ չեն տեսնում ցեղասպանության իրողության քննարկման անհրաժեշտություն, այլ այդ «երկխոսության իրականացումը» դիտում են հայ-թուրքական սահմանների բացման հարթության մեջ. միանգամայն տրամաբանական է, որ փակ սահմանները չեն նպաստում «երկխոսության իրականացմանը»։ IV

IV

Խնդրի շուրջ առկա մասնագիտական գրականությանը ծանոթանալիս ստեղծվում է այն տպավորությունը, որ մեր ժամանակներում միջազգային հանրությունը թե հասարակությունների ներսում և թե նրանց միջև հաշտության կայացման գործընթացը գերադասելիորեն կապում է վերը դիտարկված «Ճշմարտության և հաշտության հանձնաժողովների» (և դրանց կառուցվածքային նմանությամբ ձևավորված միավորների) կամ «Պատմության [հարցերով զբաղվող] հանձնաժողովների» հաջող գործունեության

ռ ռ

հետ։ Իսկ ի նչ եզրաբանություն է ուղեկցում նման հանձնաժողովներին, ի նչ հասկացությունների համատեքստում են դրանք գործում։ Մեզ ծանոթ գրականության մեջ դրանք առավելապես հետևյալ մի քանի եզրերն են. «ճանա-

33

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

չում», «ներողության հայցում», «հատուցում1», «հաշտություն»: Հակիրճ անդրադառնանք այդ եզրերին մեզ մատչելի մի քանի աշխատանքների հենքին։

Հաշտության հարցերի շուրջ աշխատություններում շեշտվում է, որ դրա կայացմանն ուղղված գործընթացներում պատմական գիտության դերն աստիճանաբար ավելի է աճում։ Այսպես, պրոֆ. Բարքանը գտնում է. «Սովորաբար մենք վերաբերվում ենք պատմությանը որպես վերամեկնա-բանումներից մեծապես իմունիտետ ունեցող անցյալի իրադարձությունների մասին օբյեկտիվ «գիտելիքի». պատմությունը անցյալ է և դրա հետ պետք է հաշվի նստել։ ...Այնուամենայնիվ, մենք աստիճանաբար ականատեսն ենք դառնում պատմության աճող ճկունությանը և որ այն, հաստատապես, մեկընդմիշտ ֆիքսված բան չէ։ Վերջին ժամանակներս, երբ պատմությունը դարձել է ավելի հարմարվող, այն միաժամանակ ավելի կենտրոնական դեր է ստանձնել մեր առօրյա կյանքում։ Այսօր այն սնում է մեր ինքնությունն ավելի խորքային ձևով և, ենթակա լինելով մեկնաբանումների, այն նաև դարձել է վայր մրցակցող հեռանկարների համար։ .Պատմությունը փոխում է մեր պատկերացումները ոչ միայն այն մասին, թե ինչ ենք, այլ նաև այն մասին, թե ինչ էինք։ Այս առումով պատմությունը դարձել է քաղաքական պայքարի համար վճռորոշ թատերաբեմ» [30, p. X]։ Այս նույն աշխատանքի մեկ այլ հատվածում հեղինակը նկատում է, որ անցյալի անարդարությունները ճանաչելու գործում նորույթային մոտեցում է պատմության գործոնի օգտագործումը կերտելու համար մի անցյալ, որը երկու [հակամարտող] կողմերի համար էլ ընդունելի լինի [30, p. XXII]։

Պատմական անցյալի1 2 դիտարկումը կարևորագույն գործոն է թե հասարակության ներսում, թե հասարակությունների միջև առկա խնդրահարույց հարցերը քննարկելիս։ Երկու պարագայում էլ կարևոր է դիտվում հակամարտող կողմերի միջև երկխոսության բաց, թափանցիկ լինելը

1 Այս եզրին մանրամասն անդրադարձը մեկ կոնկրետ օրինակի հիման վրա տես [27, 28]։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Գերմանիայի կողմից հրեաների նկատմամբ կիրառված ցեղասպանության քաղաքականության մեղքի ճանաչմանը մեծապես նպաստեց Նյուրնբերգյան դատավարությունը։ Մեր օրերում գործող նմանատիպ կառույց է ՄԱԿ միջազգային դատարանը, և Հայոց ցեղասպանության հարցը, թերևս, ոչ հեռավոր ապագայում կարող է դառնալ այդ դատարանում քննարկվող խնդիր։ Հարցի շուրջ մանրամասն տես [29]։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2 Խնդրի ավելի լայն համատեքստում դիտարկման փորձ տես [12, էջ 27-67]։

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

[ընդգծումն իմն է- Հ Մ] [հմմտ. 2, p. 8]: Նման երկխոսության արդյունքում միայն կողմերի համար կարող են հասանելի դառնալ համատեղ պատմության ժամանակ տեղ գտած իրողությունների մասին նոր գիտելիքը, նոր իմացությունը, նոր և անսովոր մեկնաբանումները, կարող են աստիճանաբար ձևափոխվել կողմերի պատկերացումները միմյանց մասին։ Բնութագրական է, որ Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Օբաման նույնպես, ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման գործում պատմական անցյալի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը, կոչ էր անում, որպեսզի այն լինի «ազնիվ, բացև կառուցողական [ընդգծումն իմն է - ՀՄ]» գործընթաց1։

Ինչպես նկատել է ԳՖՀ նախագահ Ռիչարդ ֆոն Վայցզեկերը Երկրորդ համաշխարհային պատերազմի քառասնամյակին խոսելով Հոլոքոստի մասին, «Յուրաքանչյուր ոք, ով փակում է աչքերն անցյալի վրա կույր է ներկայի համար։ Ով էլ որ մերժում է հիշել դաժանությունը հակված է [դրանով] վարակվելու նոր ռիսկերի»1 2 [հղվում է ըստ 31, p. 29]։ Անցյալին դիմելը դիտարկվում է որպես մի քայլ, որն անհրաժեշտ է վճռականությամբ և հաստատակամությամբ առաջ շարժվելու համար [2, p. 26]։ ԱՄՆ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Քրոքերը ևս մի շեշտադրում է ավելացնում հարցին. «Ցանկացած հասարակություն, որ հաշիվ ունի անցյալի հետ, պետք է իր նպատակներում, հաստատություններում, ռազմավարություններում ներառի հրապարակայնությունը և հասարակական քննարկումները [ընդգծումն իմն է- Հ Մ]» [32, p. 55]։

Եթե պատմական անցյալի շուրջ երկխոսությունն ընթանում է մեղսագործի ու զոհի (կամ նրանց ժառանգների) միջև, այն, որպես կանոն,

1 «Մեկ այլ խնդիր, որ դեմ հանդիման է գալիս դեպի ապագա շարժվող ժողովրդավարական հասարակությունների համար, այն է, թե ինչ կերպ ենք մենք գործ ունենում անցյալի հետ... Պատմությունը հաճախ ողբերգական է, սակայն եթե այն չհաղթահարվի, կարող է ծանր բեռ դառնալ։ Յուրաքանչյուր երկիր պետք է փորձի լուծել անցյալի խնդիրները անընդհատ դրա մասին խորհելով (Each country must work through its past)։ Եվ անցյալի հետ հաշվի նստելը կարող է օգնել մեզ ունենալ ավելի լավ ապագա։ .Եվ հայ ու թուրք ժողովուրդներին առաջ շարժվելու համար լավագույն գործընթացն այն ուղին է, որը լուծում է անցյալի խնդիրները ազնիվ, թափանցիկ և կառուցողական ձևով»։ Transcript: President Barack Obama, Speech to Turkish Parliament, April 6, 2009.

http://allthatnatters.com/2009/04/06/ transcript-president-barack-obama-speech-to-turkish-parliament-april-6/

2 http://remember.org/shoah/postview.html; http://sites-of-memory.de/main/bitburgkolmenshoeheworldwars.html ։

35

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

բերում է առաջինի կողմից իր կատարած մեղքերի ճանաչման: Միևնույն ժամանակ «ճանաչումը նույնը չէ, ինչ գիտելիքը [ինչ-որ բանի մասին], քանի որ մենք կարող ենք իմանալ բաներ, որոնք մենք չենք ճանաչում [ընդունում]» [33, p. 70]: Ճանաչման խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ մենք գիտենք ոչ ցանկալի բաներ, որոնց մասին չենք ուզում արտահայտվել կամ հրապարակայնորեն ընդունել: Տարբերությունը գիտելիքի և ճանաչման միջև ընկած է բացառապես երևույթի մասին բարձրաձայնելու կամ այդ իմացությունն ինչ-որ կերպ նշելու միջև: Ինչպես բանաձևում է հեղինակը կանադացի պրոֆեսոր Թրուդի Գովյերը, «Ճանաչումն այն գիտելիքն է, որն ուղեկցվում է հրապարակայնորեն նշելով կամ արտաբերելով կամ ընդունելով ինչ-որ մեկին կարևոր ձևով առնչվող հայտնի մի բան» [33, p. 82]: Միայն անցանկալի երևույթի ճանաչումը կարող է բերել դրա հաղթահարման ցանկության [33, p. 71]: Ճանաչումը կարող է դրսևորվել տարբեր ձևերով. քրեական դատավարությունների, ճշմարտության հանձնաժողովների, հասարակական արձագանք ունեցող հետաքննությունների, ներողությունների, փոխհատուցումների կամ հուշահամալիրների տեսքով, և նման ճանաչումը հաճախ ունի հսկայական նշանակություն առաջին հերթին զոհերի կամ նրանց ժառանգների համար [33, p. 84]: Հեղինակը շարունակում է. «Երբ չկա սխալ արարքների ճանաչում, սկզբնական վերքը վեր է ածվում «լռության [պատճառած] երկրորդ վերքի», քանի որ ճանաչման բացակայությունը ցույց է տալիս, որ մարդիկ թողություն են տալիս իրենց մեղքերին և նրանց հոգը չեն դրանց կորստաբեր արդյունքները» [33, p. 85]: Միևնույն ժամանակ, ինչպես հավատացած է պրոֆ. Բարքանը, ապագայի կոնֆլիկտների լուծման գործում կարևորագույն դեր կարող է խաղալ հենց անցյալի մեղքերի ճանաչման աճող պատրաստակամությունը [1, p. 322]: Ճանաչմանը հաջորդում է ներողությունը. Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տասնամյակներն աչքի են ընկնում այդ պետությունների ղեկավարների կամ տարաբնույթ հաստատությունների (բանկեր, ոստիկանություն, մասնագիտական միություններ և այլն) կողմից անցյալում (գերազանցապես պատերազմին առնչվող իրադարձությունների հետ կապված) իրենց մասնակցությամբ կատարված սխալ արարքների համար ներո-

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

ղություններ խնդրելով: «Ներողությունների դարաշրջանը բնութագրվում է զուգահեռները չունեցող իր հակումներով հեռացնելու անցյալը որպես արգելք արդյունավետ և խաղաղ միջխմբային հարաբերությունների համար։ Չնայած դրա արդյունքում չի ջնջվում կամ չեղյալ չի հայտարարվում այն, ինչ արդեն իսկ եղել է, սակայն ներողությունները կարող են ուղղումներ մտցնել անցյալի մեջ այնպես, որ այն սկսի տարբեր կերպ արձագանքել ներկայում նրանց համար, ովքեր իրենց զգում են դրանով [անցյալով] դառնացած կամ պատասխանատու դրա համար» [2, p. 8]։ Ինչպես նշում է ԱՄՆ Ռայսի համալսարանի պրոֆեսոր Ջուլի Ֆետտեն, հետազոտողները 20-րդ դարավերջին ներողությունների աճի միտումը բացատրում են մի շարք գործոններով. միջազգային մակարդակով բարոյականության հարցերի վրա հանրության կենտրոնացմամբ, մարդու իրավունքների, պետական սուվերենության և միջազգային իրավունքի վերանայված ըմբռնմամբ, պետական գործիչների պատրաստակամությամբ ներողություն խնդրելը դիտել ոչ թե որպես թուլության, այլ որպես ուժի, հզորության նշան, ինչպես նաև զոհերի կամ նրանց ժառանգների կողմից ճանաչումների աճող պահանջով [34, p. 259]։ Վիշիի ռեժիմի մեղքերի համար Ֆրանսիայի ղեկավարների կողմից ներողություն խնդրելու գործընթացի մանրամասն վերլուծության միջոցով հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է գործընթացը պետության վերին օղակներից գնում դեպի քաղաքացիական հասարակություն [34, p. 259-285], ինչպես է այն դառնում գործիք, միջոց ազգային ապաքինման գործընթացի համար [34, p. 261]։ Ռոբերտ Ռոտբերգը նույնպես համոզված է, որ ազգային ներողությունը, որը բխում է լուրջ հետազոտությունից, ունի ավելի հզոր բարոյական և գործնական արդյունքներ [20, p. 36]։ Հասարակությունների ներսում ներողությունը հաճախ դառնում է ավելի շատ մեղսագործների ու նրանց սերունդների, քան թե զոհերի իրավունքների վերականգնմանն ուղղված գործողություն [2, p. 17]։

Պրոֆեսոր Բինդենագելի համոզմամբ, «Ներողությունը չի կարող լինել առանց երևույթը հասկանալու։ Պատմության ըմբռնումը գալիս է պատմական փաստերի իմացության հետ մեկտեղ։ Առանց ճշմարտության պատմությունը կշարունակի մնալ խոչընդոտ ապագայի համար» [19, p. 289]։ Ընդ

37

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

որում, միայն ներողությունն ինքնին չի կարող լինել բավարար նրանց համար, ովքեր ցանկանում են հաշիվ մաքրել անցյալի սխալների հետ, հատկապես որպեսզի այդ կերպ ճանապարհ հարթեն դեպի ժողովրդավարություն. «Ներողությունը հաճախ արդյունք է և միշտ էլ հաշտության գործընթացի մաս է, բայց որպես այդպիսին այն կախարդական ըմպելիք չէ» [2, p. 9]։ Ինչպես նկատում են նույն հեղինակները, անպայման չէ, որ ներողությունը պահանջի նաև ներում [2, p. 11]։ Նույնը ավելի լայն համատեքստում, շեշտում է Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցի (Harvard Law School) դեկան, պրոֆ. Մարթա Մինոն. «Ներողությունները մեծագույն իմաստ են ստանում այն ժամանակ, երբ ուղեկցվում են նյութական փոխհատուցումներով։ Եվ փոխհատուցումները մեծագույն իմաստ են ձեռք բերում այն դեպքում, երբ հասկանալի է դառնում դրանց [լոկ փոխհատուցումների] անբավարար լինելը ներողություններ խնդրելու և այդպիսով վիճակը բարելավելու հարցում... միասնաբար, ներողությունները և փոխհատուցումներն առաջարկում են պատասխան զանգվածային դաժանությանը [գազանությանը], որը պահանջում է սխալների ճանաչում առանց ներել պարտավորեցնելու վերապրողներին» [35, p. 17-18, հղվում է ըստ 36, p. 423]։

Հաշտությունը երկարատև գործընթաց է, որը չի սահմանափակվում պատերազմական հանցագործությունների դատավարությունների կամ Ճշմարտության և հաշտության հանձնաժողովների եզրակացություններով [37, p. 14], բայց և այդ գործընթացն ինքնին կարող է կանխարգելել հասարակությանը հետ գլորվելու բռնության գիրկը որպես կոնֆլիկտի լուծման ճանապարհի ընտրություն [32, p. 54]։ Ռ.Ռոտբերգի դիտարկմամբ, «Եթե հաշտությունն այս կամ այն կերպ պետք է տեղ գտնի, պետք է լինի որոշակի պայմանավորվածություն [այն հարցերի շուրջ], թե ինչ է եղել և ինչու։ Նախկին թշնամիները դժվար թե հաշտվեն, եթե մի բան, որ մի կողմի համար հաշվվում է սուտ, մյուս կողմի համար ճշմարտություն է» [20, p. 45]։

Այսպիսով, «երկխոսություն», «ճանաչում», «հատուցում», «հաշտություն» երևույթները ենթադրում են գործընթացի աոկայություն: Ընդ որում, որքան ինձ հայտնի է մասնագիտական գրականությունից, դասական TRC-ների մեթոդաբանությունն արդյունավետ է հասարակությունների ներսում

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

ծագած խնդիրների լուծման համար, մինչդեռ տարբեր պետությունների միջև առկա, սակայն դեռևս համեմատաբար թարմ, պատմության փոշով չծածկված հակամարտությունների արդյունքում ձևավորված խնդիրների շուրջ հաշտությանը միտված երկխոսության ծավալման համար նախապատվությունը տրվում է «պատմական հանձնաժողովներին»։ Եթե վերջինս ենթադրում է փակ, նեղ մասնագիտական գործունեություն, ապա դասական TRC-ների պարագայում այն լինում է բաց, ընթանում է հասարակության ակտիվ մասնակցությամբ:

V

ռ

Արդ, ո ր համատեքստում1 է կարող Հայոց ցեղասպանության կոլեկտիվ հիշողությունն առաջնորդել դեպի հաշտություն1 2։

Հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ, 2001-2004թթ. արդեն իսկ արձանագրվել է «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի» (TARC) գործունեություն։ Այն իրականացվել է փակ դռների հետևում։ Հանձնաժողովի գործունեության արդյունքներից մեկը եղել է այն, որ դրա թուրք ներկայացուցիչները (և այդ մասին նշեց պրն Դավիթ Հովհաննիսյանը գիտաժողովին ունեցած իր ելույթում3) փոխել են իրենց նախնական վերաբերմունքը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղ գտած բռնությունների գնահատման հարցում, և մեկ այլ երրորդ կազմակերպություն (International Center for Transitional Justice) տվել է փորձագիտական եզրակացություն, որտեղ վերոնշյալ բռնություն-

1 Պրոֆ. Բարքանը նույնպես գտնում է, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը կարող է առաջնորդել դեպի հաշտություն, սակայն այն համատեքստը, որտեղ նա տեսնում է դրա հնարավորությունը, հավասարության նշան է դնում Թուրքիայի և Հայաստանի միջև պատմության ժառանգության քննարկումների և ժո-ղովրդավարացման գործընթացների առումով։ Նա, ինչպես վերը նշեցինք, նաև գտնում է, որ հայ և թուրք պատմաբանները պետք է համատեղ ուսումնասիրեն ոչ այնքան հեռավոր պատմական անցյալը առնվազն ցույց տալու համար դրանում փոխադարձաբար համաձայնեցված էջերի առկայությունը, և պետք է փորձեն համատեղ վեր հանել անհամաձայնության բերող խնդիրները [1, pp. 406-407]։

2 Գերադասելի է մեր կարծիքով համեմատաբար ավելի իրատեսական «երկխոսություն» եզրը, քանի որ «հաշտություն» երևույթը, որը պետք է հաջորդի «ճանաչմանը», «ներողությանը» և «հատուցմանը», տասնամյակներ անց միայն կարող է իրականանալ, և այդ եզրի օգտագործումը մերօրյա իրականության մեջ, մեր խորին համոզմամբ, ունի առավելապես քարոզչական ուղղվածություն։

3 Տես ծանոթագրություն 1։

39

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

о

եերը գեահատել է որպես «ցեղասպանություն»: Արդյո ք TARC-ի գործունեությունը նպաստել է «երկխոսության» կամ «հաշտության» կայացման գործընթացին երկու հարևան ժողովուրդների միջև։ Հրապարակում կարծես թե նման գնահատականներ չկան։ Ամբողջությամբ կիսում եմ պրոֆ. Սիմոն Պայասյյանի կարծիքը, որ «Հայ-թուրքական [հարաբերություններին վերաբերող] դեպքում ճշմարտության և հաշտության հանձնաժողովի ձևավորումը պետք է ունենա ավելի մեծ թափանցիկություն [ընդգծումն իմն է - Հ.Մ.] և [այն] պետք է լինի լիազորված հայ ժողովրդի կողմից (must be representative of the Armenian people): TARC-ի փորձառությունը ցույց տվեց, որ այդ գործընթացը կարիք ունի բավարար հանրային օրինականության [իրավազորության] և, դրա արդյունքում, այն չի կարող գործել որպես միջնորդ» [36, p. 414]: Այս խնդրին մեկ անգամ ևս անդրադառնալով հեղինակը վերստին շեշտում է հարցի հնարավոր քննարկումներում թափանցիկության անհրաժեշտությունը. «Մինչև որևիցե հայ-թուրքական հաշտության գործընթաց կարողանա լինել արդյունավետ պետք է պատասխան տրվի մեծ քանակությամբ հարցերի: Կարիք կա որոշելու, թե արդյոք հայ-թուրքական հաշտության գործընթացը պետք է սահմանափակվի TARC-ի նման գաղտնի կամ փակ դռների հետևում իրականացվող բանակցություններով, թե դառնա ավելի թափանցիկ հենվելով կամ գործելով բացահայտորեն և [մասնակիցների] ավելի լայն կազմով1 [ընդգծումն իմն է-Հ.Մ\» [36, p. 424]:

Այսօր «Թուրքիան ոչ ճանաչել է, ոչ էլ կարող է պատկերացնել, թե ներողություն կխնդրի Հայոց ցեղասպանության համար» [20, p. 33]: Մեջբերելով Արևմտյան Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի շուրջ վեց տասնամյակ առաջ ասված խոսքերը գերմանական ժողովրդի մեղավորության մասին, ինչին հաջորդում է համապատասխան պետա-օրենսդրական ակտերի ընդունումը Հոլոքոստի զոհերին վճարվելիք հատուցման շուրջ, կանադացի պրոֆեսոր Մայքլ Մարրուսը նշում է հայերին, «ովքեր թուրքերի կողմից իրենց նկատմամբ 1915թ. իրականացված ցեղասպանական 1

1 Հեղինակը, թերևս, նկատի ունի նաև սփյուռքահայության ներկայացուցիչների մասնակցությունը հարցի քննարկումներում:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարության

բնույթի հարձակումների համար թուրքական կառավարությունից որպես քաղաքական պատասխանատվություն, դեռևս սպասում են [ունեցած կորուստներին] համաչափելի ճանաչման» [31, p. 28]։ Խոսելով այն մասին, որ ճշմարտության հետապնդումները երբեմն ուղեկցվում են անընդունելի կոմպրոմիսների պահանջներով, Կանադայի Կալգարիի համալսարանի պրոֆեսոր Կարոլ Պրագերը կրկին բերում է Թուրքիա պետության վարքագծի մի ցայտուն օրինակ, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչև մեր օրերը. «Նման օրինակ է Թուրքիայի Միացյալ Նահանգներին վերջերս արված զգուշացումը, թե Ներկայացուցիչների պալատի որոշման [նախագծի] հատվածը, որը Թուրքիային դատապարտում էր հայերի դեմ իրականացված ցեղասպանության համար, կվտանգի Իրաքի մասնակցությամբ ապագա հնարավոր ճգնաժամերի դեպքում թուրքական ավիաբազա մուտք գործելու [գործող] համաձայնագիրը» [37, p. 21]։

Այս և բազմաթիվ այլ իրողություններ վկայում են, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս պատրաստ չեն քաղաքակիրթ երկխոսության, իսկ հասարակական կազմակերպությունների կամ փորձագիտական խմբերի մակարդակով տարվող շփումները թեև օգտակար են, սակայն իրենցով չեն փոխարինում ժողովուրդների միջև իրականացվելիք երկխոսությանը, որը

միայն, որոշակի ճանապարհ անցնելուց հետո տեսականորեն կարող է բեռ

րել հաշտության։ Ի վերջո, ինչպե ս է հնարավոր ճանաչել, ընդունելի դարձնել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հասարակական կարծիքը առանց

ռ

թշնամանքի վերակերտման, կարո ղ են հաշտեցման գործընթացներն ընթանալ ժողովրդավարացման հետ միաժամանակ։ Կարծում եմ, այո ։

Վերը բերված փորձագիտական կարծիքներում բազմիցս նշվում էր երկխոսության բաց, թափանցիկ լինելու, գործընթացի հասարակության

Հ>

լայն շերտերին ընդզբկելու անհրաժեշտության մասին։ Արդ, ո րն է դրա իրականացման եղանակը։ Համոզված եմ, որ դրա բանալին կամ փիլիսոփայության մեխը հենց «Ճշմարտության և հաշտության հանձնաժողովների» անվանման առաջին բաղադրիչն է «ճշմարտություն»։ Բայց ճշմարտության, որ պետք է հասու լինի երկու կողմերի ժռղովուրդներին, այլ ոչ թե պատմաբանների կամ փորձագետների հանձնաժողովի փակ նիստերում.

ռ

Ինչպե ս եմ ես տեսնում դրա իրականացումը։ Սխեման հետևյալն է. պատ-

41

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

մաբաեեերի հանձնաժողովը կարող է ընդամենը որոշել հայ-թուրք հարաբերությունների պատմության այե հարցերի շրջանակը (առաջին հերթին Հայոց ցեղասպանության տարիների), որը պետք է մատուցվի հայ և թուրք քաղաքացիներին հեռուստատեսության ամեեադիտվող ալիքների միջոցով հայ և թուրք պատմաբաեեեքի, այլ մասեագետեեքի կողմից համաժամանակյա թարգմանությամբ: Մի բաե, թերևս, պարզ է. պատմաբանները եմաե հեռուստաքեեարկումեերի արդյունքում, փաստերի ու փաստարկների «ծանրության» տակ, միևնույն է, իրեեց մասնագիտական կարծիքը չեն փոխի: Սակայն այս պարագայում օբյեկտը ոչ թե պատմաբաններն են, այլ նրանց ունկնդիրները իրական կամ պոտենցիալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նրանք են, որ այս կերպ կլսեն հակառակ կողմի կարծիքներն ու մոտեցումները, մասնագիտական քեեարկումեերից կանեն իրենց սեփական եզրակացությունները: Եվ եթե քեեարկումեերե, իրոք, լինեն մասնագիտական (այլ ոչ հրապարակախոսական կամ լրա-գրողակաե) բարձր մակարդակի վրա և եթե տևեն տարիներ շարունակ, իրոք հետևողականություն ունենան, միայն այդ կերպ հայկական ու թուրքական «ճշմարտությունները» հասու կդառնան հակամարտության մեջ գտնվող կողմերին, հեռուստաէկրաեեերից կտեղափոխվեն ժողովրդավարական բնույթ ունեցող հասարակական ակտիվ քննարկումների ոլորտ: Ընդ որում, ցեղասպաեությաեե առնչվող թեմաներին զուգահեռ կարելի է քննարկել նաև տարածաշրջանի պատմության կամ հայ-թուրք համատեղ պատմության ընթացքում մշակութային փոխառեչություեեերիե վերաբերող խնդիրներ, ինչը կնպաստի փոխադարձ ճանաչողությանը: Եվ այս գործընթացն անպայման կունենա արդյունքներ, երկու կողմերի մարդկանց պատկերացումներն անպայման կսկսեն փոխվել, ինչն էլ կարող է հող ստեղծել իրական հաշտության գործընթացի սկզբնավորման համար:

Փետրվար, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Barkan Elazar, Can Memory of Genocide Lead to Reconciliation? In The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies, edited by Richard Hovannisian. New Brunswick (USA) and London (UK): Transaction Publishers, 2008, pp. 389-408.

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Հ. Մարությաե

2. Barkan Elazar, Karn Alexander, Group Apology as an Ethical Imperative. In Taking Wrongs Seriously: Apologies and Reconciliation, edited by Elazar Barkan and Alexander Karn. Stanford, California: Stanford University Press, 2006, pp. 3-30.

3. Յակոբեաե Գրիգոր, Գոյութեեակաե ողբերգութեաե վկայագրութիւեը (Նօթեր Երուաեդ Օտեաեի «Աեիծեալ տարիեեր»-ի մասիե). – Երուաեդ Օտեաե, Աեիծեալ տարիեեր 1914-1919 (աեձեակաե յիշատակեեր), Երեւաե, 2004, էջ 7-65:

4. Խաչատրյաե Յուրի, Հրաշալի տասեամլակ (1955-1965), «Ազգ», 2 սեպտեմբերի 2006թ., թիվ 167 (3570), Ազգ-Մշակուլթ հավելված, թիվ 12, էջ Ա-Գ:

5. Հալոց ցեղասպաեութլաե 50-ամյակը և Խորհրդայիե Հալաստաեը (փաստաթղթերի և ելութերի ժողովածու). կազմող և խմբագիր Ավագ Հարութլուելաե, Երևաե, 2005:

6. Աոաքեյյաե Վարագ, 1965թ. ապրիլի 24-ը, «Հալք», 23 ապրիլի 1996թ., թիվ 76 (649):

7. Մաեուկյաե Արմեեակ, Քաղաքակաե ալյախոհութլուեը Հալաստաեում 1950-1988թթ., Երևաե, 2005:

8. Եգիազարյաե Ազատ, Եղեռեի արտացոլումը խորհրդահալ գրակաեութլաե մեջ, «Լրաբեր հասարակակաե գիտութլուեեերի» (ալսուհետ ԼՀԳ), 1990, թիվ 4, էջ 36-47:

9. Կապուտիկյաե Սիլվա, Էջեր փակ գզրոցեերից, Երևաե, 1997:

10. Կապուտիկյաե Սիլվա, Մտորումեեր ճաեապարհի կեսիե, Երևաե, 1961:

11. Տեր-Միեապաե Ա.Ա., Սիլվա Կապուտիկլաեի մտորումեերը ճաեապարհի կեսիե և հետո, ԼՀԳ, 2001, թիվ 1, էջ 175-185:

12. Մարությաե Հարություե, Հալ իեքեութլաե պատկերագրութլուեը: Հատոր 1. Ցե-ղասպաեութլաե հիշողություեը և Ղարաբաղյաե շարժումը, Երևաե, 2009:

13. Արմեե Մկրտիչ, Զեկուցագիր Հայաստաեի կոմուեիստակաե կուսակցությաե Կեետրոեակաե կոմիտեիե, «Գրակաե թերթ», 6 սեպտեմբերի 1991թ., թիվ 25 (2428):

14. Конрадова Наталья и Рылеева Анна. Герои и жертвы: Мемориалы Великой Отечественной. В кн.: Неприкосновенный запас. Дебаты о политике и культуре, 2004, N 40-41, с. 134-148.

15. 1915 թվակաեի Եղեռեի զոհերի հիշատակը հավերժացեող կոթողի բացումը, «Սովետակաե Հայաստաե», 30 եոյեմբերի 1967թ., թիվ 279 (14240):

16. Հարություեյաե Վարազդատ, Իեչպես ըետրվեց Եղեռեի զոհերի հուշահամալիրի եախագիծը, «Ազգ», 27 մայիսի 2006թ.:

17. Եղեռեի զոհերի հուշարձաեի մոտ, Պատմաբաեասիրակաե հաեդես, 1975, թիվ 2, էջ 79-80:

18. Арутюнян В.Б., События в Нагорном Карабахе: Хроника. Часть 1: Февраль 1988г. – январь 1989г. Ереван, 1990.

19. Bindenagel J D, Justice, Apology, Reconciliation, and the German Foundation: “Remembrance, Responsibility, and the Future.” In Taking Wrongs Seriously: Apologies and Reconciliation, edited by Elazar Barkan and Alexander Karn. Stanford, California: Stanford University Press, 2006, pp. 286-310.

20. Rotberg Robert I.,Apology, Truth Commissions, and Intrastate Conflict. In Taking Wrongs Seriously: Apologies and Reconciliation, edited by Elazar Barkan and Alexander Karn. Stanford, California: Stanford University Press, 2006, pp. 33-49.

43

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

21. Colvin Christopher J, ‘Brothers and Sisters, Do Not Be Afraid of Me’: Trauma, History and the Therapeutic Imagination in the New South Africa. In Contested Pasts: The Politics of Memory, edited by Katharine Hodgkin and Susannah Radstone. London and New York: Routledge, 2003, pp. 153-167.

22. Ignatieff Michael, The Warrior’s Honor: Ethnic War and the Modern Conscience. New York: Metropolitan Books, 1997.

23. Heilman Cecil G, Culture, Health, and Illness. London: Arnold, 2001.

24. Wertch James V. Voices of Collective Remembering. Cambridge; New York: Cambridge University Press, 2002.

25. Sanders Mark, Ambiguities of Mourning: Law, Custom, and Testimony of Women Before South Africa’s Truth and Reconciliation Commission. In Loss: The Politics of Mourning, edited by David L. Eng and David Kazanjian. Berkeley, Los Angeles, London: University of California Press, 2003, pp. 77-98.

26. Christianse Yvette, Passing Away: The Unspeakable (Losses) of Postapartheid South Africa. In Loss: The Politics of Mourning, edited by David L. Eng and David Kazanjian. Berkeley, Los Angeles, London: University of California Press, 2003, pp. 372-395.

27. Մարությաե Հարություն, Գերմանիայի ֆիեաեսակաե փոխհատուցումները հրեությանը. ձևավորումը, գործընթացը, ներկա վիճակը, 21-րդ ԴԱՐ, «Նորավանք» գի-տակրթակաե հիմնադրամի հանդես, 2008, թիվ 4, էջ 135-155։

28. Մարությաե Հարություն, Գերմանիայի ֆիեաեսակաե փոխհատուցումները հրեությանը (ձևավորումը, գործընթացը, ներկա վիճակը), Արևմտահայության պահաե-ջատիրությաե հիմեախեդիրեերը, Երևան, 2009, էջ 91-106:

29. Վարդանյան Վլադիմիր, Ցեղասպանության համար պետությունների միջազգային իրավական պատասխանատվության արդի միտումներն ու զարգացումները (դրանց հավանական ազդեցությունը հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության վրա), Արևմտահայության պահաեջատիրությաե հիմեախեդիրեերը, Երևան, 2009, էջ 54-74:

30. Barkan Elazar, The Guilt of Nations: Restitution and Negotiating Historical Injustices. New York and London: W.W.Norton and Company, 2000.

31. Marrus Michael R., Overview. In Dilemmas of Reconciliation: Cases and Concepts, edited by Carol A. L. Prager and Trudy Govier. Waterloo, Ontario (Canada): Wilfrid Laurier University Press, 2003, pp. 27-36.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

32. Crocker David A., Reconing with the Past Wrongs: A Rormative Framework. In Dilemmas of Reconciliation: Cases and Concepts, edited by Carol A. L. Prager and Trudy Govier. Waterloo, Ontario (Canada): Wilfrid Laurier University Press, 2003, pp. 39-63.

33. Govier Trudy, What Is Acknowledgement and Why Is It Important? In Dilemmas of Reconciliation: Cases and Concepts, edited by Carol A. L. Prager and Trudy Govier. Waterloo, Ontario (Canada): Wilfrid Laurier University Press, 2003, pp. 65-89.

34. Fette Julie, The Apology Moment: Vichy Memories in 1990s France. In Taking Wrongs Seriously: Apologies and Reconciliation, edited by Elazar Barkan and Alexander Karn. Stanford, California: Stanford University Press, 2006, pp. 259-285.

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39), 2011թ.

Հ. Մարության

35. Minow Martha, Breaking the Cycles of Hatred. In Breaking the Cycles of Hatred: Memory, Law, and Repair, edited by Martha Minow. Princeton: Princeton University Press, 2002, pp. 14-76.

36. Payaslian Simon, Anatomy of Post-Genocide Reconciliation. In The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies, edited by Richard Hovannisian. New Brunswick (USA) and London (UK): Transaction Publishers, 2008, pp. 409-428.

37. Prager Carol A. L., Introduction. Dilemmas of Reconciliation: Cases and Concepts, edited by Carol A. L. Prager and Trudy Govier, 1-26. Waterloo, Ontario (Canada): Wilfrid Laurier University Press, 2003, pp. 1-26.

МОЖЕТ ЛИ ПАМЯТЬ О ГЕНОЦИДЕ ВЕСТИ К ПРИМИРЕНИЮ:

ВЗГЛЯД ИЗ ЕРЕВАНА

Арутюн Марутян

Резюме

В статье рассматриваются действия государства, направленные на «умалчивание» истории, на формы воспоминания прошлого, а также влияние этих явлений на процессы обсуждения разрешения конфликтов. Анализируется включенный в армяно-турецкие протоколы об установлении дипломатических отношений пункт о «подкомиссии, занимающейся исторической плоскостью». Посредством рассмотрения специальной литературы показана необходимость наличия таких этапов, как «признание», «прошение прощения», «возмещение», которые должны предшествовать явлению «примирение»; делается их содержательный анализ. Путем предложения нового по форме (подразумевающего гласность и прозрачность) механизма «культуры армяно-турецкого диалога» показаны способы включения исследований из области историографии/памяти в процессы примирения.

45

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.