Научная статья на тему 'ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՍԱԿԱՐԳԸ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ (1918թ. »րկրորդ կ»ս - 1919թ.)'

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՍԱԿԱՐԳԸ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ (1918թ. »րկրորդ կ»ս - 1919թ.) Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
196
56
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Էդուարդ Լ. Դաեիեյյաե

Հայաստանի առաջին Հանրապետության գոյության առաջին տարում Արցախահայության համագումարները հայկական պետականության հայ ժողովրդի ազատատենչ ոգու արտահայտությունն էին: Արցախահայությունը, կռվելով թուրք-մուսավաթական հրոսակների դեմ, միևնույն ժամանակ, գաղափարապես դիմակայում էր թշնամուն՝ հիմնվելով Հայոց պետականության քաղաքակրթական արժեհամակարգի վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В период существования первой Республики Армения (1918-1920гг.) съезды армян Арцаха явились выражением армянской государственности и свободолюбивого духа армянского народа. Армяне Арцаха, сражаясь против банд турок-мусаватистов, вместе с тем идеологически противостояли врагу, опираясь на систему цивилизационных ценностей армянской государственности.

Текст научной работы на тему «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՍԱԿԱՐԳԸ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ (1918թ. »րկրորդ կ»ս - 1919թ.)»

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՍԱԿԱՐԳԸ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ (1918թ. »րկրորդ կ»ս - 1919թ.)1

Էդուարդ Լ.Դաեիեյյաե’

Հայկական լեռնաշխարհում հայ ազգի տեղաբնիկությամբ և մշակութակերտ գործունեությամբ է պայմանավորված հինգհազարամյա Հայոց պետականության ներդաշնակումը քաղաքակրթական արժեհամակարգին' վկայված հին հայոց թագավորությունների (գագաթնակետն է Մեծ Հայքի Տիգրան Բ Մեծի տերությունը) պատմամշակութային ժառանգությամբ: Հայկյան ոգեղեն ակունքներից սնվող ազատագրական պայքարը V դարում առաջնորդել է Հայոց պետականության կրող նախարարական համակարգի ընտրանին' Վար-դան Մամիկոնյանի (450-451թթ.) և այնուհետև Վահան Մամիկոնյանի (481-484թթ.) գլխավորությամբ: Ազատագրական պայքարի շնորհիվ Հայաստանի մեծագույն մասում վերականգնվեց պետականությունը' ի դեմս Տանուտերական իշխանապետության [1, էջ 76] և Արցախում ու Ուտիքում հիմնված Հայ-կազուն-Սիսակյան-Առանշահիկ Վաչագան Բարեպաշտի թագավորության [2, էջ 41, 47, 89; 3, էջ 41-92]: Հետագա դարերում Հայոց Բագրատունյաց, Վասպու-րականի, Կարս-Վանանդի, Տաշիր-Ձորագետի' Կյուրիկյանների, Փառիսոսի, Սյունիքի, Կիլիկիայի թագավորությունների և Զաքարյանների, Արցախ-Խա-չենի և Սյունիքի իշխանապետությունների բարձրացման պատմական իրողությունները նույնպես պայմանավորված էին ազատագրական պայքարով:

1918թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերի ռազմավարական էությունը ազգային և պետական գործիչ Արամ Մանուկյանի և նրա զինակիցների ազգանվեր մտածողության արգասիքն էր: Սարդարապատում թուրքերի ջախջախման և Հայոց հաղթանակի կերտման գործում ծանրակշիռ ներդրում ունեցավ արցախահայ զինվորականությունը:

Իսկ Թուրքիան արդեն հայտնի էր որպես հանցագործ պետություն: Հա-

1 Զեկուցում' կարդացված «Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ» միջազգային գիտագործնական կոնֆերանսում, 21-24 մարտի 2010թ., ԼՂՀ, ք. Ստեփանակերտ:

* ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմագիտության դոկտոր։

49

ԷԴաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

յոց ցեղասպանության դաժաեագույե ժամանակաշրջանում' Ֆրանսիայի, Մեծ Բրիտաեիայի և Ռուսաստանի 1915թ. մայիսի 24-ի հայտարարությունը «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի հաեցագործություեեեր»-ի մասին [4, p. 16]' Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է 20-րդ դարում:

Հայտեի է, որ քաղաքակրթության ակունքները Հայաստանում եե: Դեռևս XVIII դարում ֆրանսիացի աստվածաբաե Կալմեե (1672-1757) գրել է. «Հայաստանը քաղաքակրթության օրրանն է» [5, p. 162; տես' 6], իսկ Մեծ Բրիտաեիայի պետական գործիչ, նախկին վարչապետ Գլադստոեը, դատապարտելով հայերի դեմ թուրքերի ցեղասպաե ոճրագործությունները, 1895թ. հայտարարել է. «Ծառայել Հայաստանին' նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»: Դաշնակից տերությունների ներկայացուցիչները 1917թ. հունվարին' ԱՄՆ նախագահ Վիլսոեիե ուղղված պատասխանում հայտարարել էին, «որ իրենց նպատակներից մեկն է Եվրոպայից դուրս մղել Օսմանյան կայսրությունը' որպես որոշակիորեն օտար Արևմտյան քաղաքակրթությանը» [7, ch. III]:

1918թ. երկրորդ կեսին Թուրքիան սեփական օրինակով աշխատում էր արհեստածիե' ցեղասպաե վտանգներով լի օղուզ-թաթարական ավազակա-պետությաեը կեեդաեություե տալ' ի հաշիվ զավթումների: Ի կատարումն հա-մաթրքակաե-համաթուրաեակաե ծրագրի' Իրանական Ադրբեջաեը նույնպես զավթելու նպատակով, թալանվեց նրա անվանումը և տրվեց մերձկասպյաե տարածքում ստեղծվող խամաճիկայիե, պետական կազմավորմանը [8, էջ 685; 9, էջ 297]: Իրանի պաշտոնական շրջանակները բողոք ներկայացրին Թուրքիային այդ արհեստածիե նորակազմ քաղաքական կազմավորումն «Ադրբե-ջաե» անվանակոչելու կապակցությամբ [10, p. 2]: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Վրաստաեում ՀՀ հավատարմատարը 1918թ. սեպտեմբերի 25-ի գրությամբ հայտնում էր. «Բաքվի անկումից հետո համառ լուրեր էին պտտվում այն մասին, որ Ադրբեջաեը և թուրք հրամանատարությունը իրենց հերթական խնդիրն եե դարձրել Ղարաբաղե (Արցախ) ըեկճելը» [8, էջ 639]: Ալ.Խատիսյաեը Արցախահայությաե հերոսականության մասին գրել է, որ գերմաեա-թուրքակաե ուժերն Անդրկովկաս արշավելիս օժանդակություն էին ստանում «Ադրբեջաեի» զորամասերից, սակայն Արցախը նվաճելու նրանց բոլոր ջաեքերը փշրվեցին հայության հերոսական դիմադրության շնորհիվ [8, էջ 730]:

Արցախահայությաե 1918-1920թթ. ընթացքում տեղի ունեցած ինը համագումարների մեծագույն մասը հայկական պետականության արտահայտությունն էր: Արցախի լիազոր ներկայացուցիչների ընտրած Ժողովրդական կառավարությունն ու Ժողովրդական խորհուրդն իրականացնում էին հայկական պետական իշխանության գործառույթները: 1918թ. հուլիսի 22-26-ը Շուշիում կայացած Առաջին համագումարն Արցախը հռչակեց Հայաստանի Հաերապե-

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ԷԴաեիեըաե

տության անքակտելի մաս: Համագումարն ընտրեց Արցախի կյանքի տարբեր բնագավառների խնդիրներով զբաղվող յոթ անդամներից բաղկացած կոալիցիոն կառավարություն, որի կենտրոնն էր Շուշին [8, էջ 653]:

Թուրքական և օղուզ-թաթարական «Ադրբեջանի» հրոսակները 1918թ. սեպտեմբերի 15-ին Բաքուն գրավելուց և այնտեղ հայերի կոտորածն իրագործելուց հետո սպառնում էին հարձակվել Արցախի վրա: Թուրք-մուսավաթա-կան մեծաքանակ հրոսակները շարժվեցին դեպի Շուշի' ճանապարհին մահ ու ավերածություն սփռելով:

Արցախահայությունը չհանդուրժեց թշնամու բռնությունները: Միայն թուրք-մուսավաթական հրոսակների կողմից կատարված թնդանոթային ռմբակոծությունից և բռնություններից հետո մի քանի գյուղերի բնակիչները ստիպված հանձնեցին զենքը: Զենքն անհատական էր' որսով զբաղվելու, իսկ վտանգի պահին' ընտանիքները պաշտպանելու համար: Սակայն, սարսափով հիշելով հայոց աննկուն ֆիդայիների սխրանքներն Արևմտյան Հայաստանում, թուրքերը բռնությունների միջոցով հայ գյուղացիներից առգրավում էին զենքը: Իսկ հավաքված զենքով սայլերը ճանապարհին հաճախ անսպասելիորեն չքանում էին: Այդ խիզախ գործողությունն իրենց կյանքի գնով իրականացնում էին հերոս հայորդիները:

1918թ. սեպտեմբերի վերջին թուրք-թաթարական հրոսակները ներխուժեցին Շուշի: Սակայն արցախահայությունը շարունակում էր պայքարը: Պաշտպանության կենտրոն էր դարձել Ավետարանոց գյուղն' Արցախի զորքերի ընդհանուր հրամանատար Սոկրատ-բեկի գլխավորությամբ: «Արցախի զորքերի դրոշակների վրա ասեղնագործված էր' «Մահ կամ ազատություն» [8, էջ 641]: Արցախում հայկական պետականության դրսևորումն էր ինքնապաշտպանության նպատակով ստեղծված չորս հրամանատարական շրջանների' Դիզակի, Վարանդայի, Խաչենի և Ջրաբերդի համակարգը [8, էջ 674; 11, էջ 329], որոնց ներկայացուցիչներն անգլիական պաշտոնյաների հետ բանակցելիս հայտարարում էին, որ «Արցախի հայությունը չի ճանաչել ո 'չ թուրքական և ո 'չ էլ Ադրբե-ջանի կառավարությունը, չի ճանաչում և չպիտի էլ ճանաչի. նա կռվել է նրանց դեմ մինչև վերջին րոպեն, որպես Անգլիայի դաշնակից, և զենքը ցած է դրել միայն գեներալ Թոմսոնի կարգադրության համաձայն: Մեր ձգտումն է քաղաքական տեսակետից միանալ Արարատյան Հանրապետության հետ ի միասին մայր Հայրենիքի (Արևմտյան Հայաստան)... » [8, էջ 670]:

Առաջին աշխարհամարտի ավարտով' պարտված Թուրքիայի զորքերը հեռանում էին Անդրկովկասից, սակայն լարվածությունը տարածաշրջանում չէր նվազում: Մուսավաթականներին զինում էին նահանջող թուրքերը, որոնց քաղաքական ասպարեզում փոխարինելու եկավ անգլիական հրամանատարությունը:

Անգլիացիների հայտարարությունը, թե իրենք իբրև թե եկել էին ճանապարհներ բացելու և խաղաղություն հաստատելու նպատակով, շատ կարճ

51

ԷԴաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ժամանակում հակառակ արդյունքն ունեցավ: Պաշտպաեելով «Ադրբեջաեի» ավազակապետությաեե' անգլիացիներն իրենց սեփական շահն էին հետապնդում' Բաքվի և Մոսուլի եավթահաեքերից մինչև Հնդկաստանի հարստությունները: Համաթրքությաե արյունարբու ծրագրի հուեե էր մտնում նավթային գիշատիչ քաղաքականությունը: Ալ.Խատիսյաեը գրել է. «Նավթը շատ զորավոր զենք էր Ադրբեջաեի ձեռքին ընդդեմ մեզ: Բայց հակառակ ատոր մենք մինչև վերջ անդրդվելի մնացինք Ղարաբաղի հարցին մեջ» [12, էջ 168]:

Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Վահան եպիսկոպոսը քայլեր էր ձեռնարկում կրթական գործը վերականգնելու ուղղությամբ, ինչպես վկայում է 1918թ. դեկտեմբերի 4-իե Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-իե գրած զեկուցագիրը. «Դպրոցական կյանքն Արցախում գրեթե դադարած է: 60-ից ավելի դպրոցներից ոչ մեկը գոյություն չունի գյուղերում... Միայն Շուշիում նոր բացվել է Մարիամ-Ղուկասյաե դպրոցը, իսկ դեկտեմբերի 1-ից' Թեմական դպրոցը... Հազիվ թե դրանք էլ կարողանան շարունակել իրենց գոյությունը նյութական պատճառով...»: Թուրք-մուսավաթակաեեերի կատարած ավերածությունների և հանցագործությունների մասին Վահան եպիսկոպոսը տեղեկացնում էր. «Թուրք-ադրբեջաեակաե ներխուժումը մեր թեմում ավերել է 35-ի չափ հայ գյուղեր... Ժողովուրդն այդ տեղերից ցիր ու ցաե փախստական է դարձել զանազան կողմերում, տներն ավերված եե, կողոպտված, ժողովրդի մի մասը' կոտորված, եկեղեցիները' նույնպես կողոպտված: Ամարասի վաեքե ավերված է, շինությունները' քանդված, բոլոր միջի հարստությունը' կայք, գույք տարած... Սպանված է մի քահանա... իսկ մոտ տասը գյուղի քահանաներ վախճանվել եե, և ժողովուրդը մնացել է առանց քահանայի: Մի քանի գյուղեր համախոսական խնդիրներ եե ներկայացրել և խնդրում եե նորերի ձեռնադրություն, իսկ մի քանիսը հովվում եե մոտ գյուղերի քահանաները.»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիած-եից ստացված պատասխանում ասվում էր. «...Նորին Սրբությունն ի նկատի ունենալով թեմիդ կարիքները... բարեհաճ արտոնել է Ձեզ... ձեռեադրել Ձեր պատասխանատվությամբ արժանավոր քահանայացուներին...» [8, էջ 662-663, 676]:

Արցախահայերը բացարձակապես չէին ընդունում որևիցե համագործակցություն այսպես կոչված «ադրբեջանական»' թուրք-թաթարակաե խա-մաճիկայիե կազմավորման հետ: Վահան եպիսկոպոսի նախաձեռնությամբ 1918 թվականի դեկտեմբերի 2-ից Արցախի զորահրամանատարների ներկայացուցիչների և քաղաքական ուժերի պատվիրակների խորհրդակցություններ տեղի ունեցան: Ընտրվեց Ժամանակավոր Ազգային խորհուրդ, որն առաջին իսկ քայլերով ցուցաբերեց իր վճռականությունը' Հայրենիքի պաշտպանության գործում [8, էջ 679]:

Պոլսում գտնվող բրիտանական զորքերի գլխավոր շտաբի 1919թ. ապրիլի 4-ի զեկուցագրում ասվում էր, որ հունվարի 15-իե Ղարաբաղում նշանակված եահաեգապետ Սուլթաեովը թուրքական գործակալ էր: Հայաստանի Հաե-

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ԷԴաեիեըաե

րապետությաե արտգործեախարար Ս.Տիգրաեյաեը վճռական բողոք ուղարկեց Ադրբեջաեի կառավարությանը և Անդրկովկասում տեղակայված անգլիական զորքերի հրամանատարությանը' հայտարարելով, որ Արցախն ու Զաեգեզուրը Հայաստանի անբաժան մասն եե [11, էջ 330]:

1919թ. փետրվարի 10-20-ը թեմական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արցախի հայության 4-րդ համագումարը, որը միաձայն որոշեց, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի տարածքներից մեկը, որը պետք է միացվի Հայաստանի Հանրապետությանը' որպես նրա անբաժան մաս: Համագումարն ընտրեց Արցախի Ազգային խորհուրդ, որն օժտված էր երկրամասը կառավա-րելու լայն լիազորություններով [11, էջ 331]:

Ապրիլի 16-իե ՀՀ արտգործեախարար Ս.Տիգրաեյաեը բրիտանական կովկասյան հրամանատարությանը հեռագիր հղեց, որում նշում էր. «Տեղական բնակչությունը և մեր կառավարությունը չեն կարող հաշտվել, որ Զաեգեզուրե ու Հայկական Ղարաբաղը ենթարկվեն Ադրբեջաեի կառավարության կողմից կարգված իշխանությանը» [11, էջ 332]:

Փարիզի Խաղաղարար վեհաժողովիե Ալ.Խատիսյաեի ներկայացրած պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր. «Ղարաբաղի 355 հազար հայ ազգաբնակչությունը կազմում է Հայաստանի ամբողջության մասը»: Նա հայտնում էր, որ «Ադրբեջաեի կառավարության կողմից Ղարաբաղի և Նախիջևանի նվաճման ծրագիրը նպատակ ունի համաթուրաեակաե ձգտումների իրականացումը, որով այն աշխատում է միացնել Ադրբեջաեը, Արցախի և Նախիջևանի վրայով, Թուրքիային և Պարսկաստանին, այսպիսով ստեղծել մուսուլմանական կուռ զանգված, կտրել Արևելյան Հայաստանն Արևմտյան Հայաստանից ոչնչացնելով Միացյալ Հայաստանի ստեղծումը»: Հայաստանի կառավարությունը հայտնում էր իր վստահությունը, որ Հաշտարար կոնֆերանսն «ուշադրության կառնի Հայաստանի Հանրապետության համար այնքան կենսական եղող Ղարաբաղի (Արցախ) հարցը» [11, էջ 730-731]:

Նավթային տենդով գրգռված անգլիական հրամանատարության սադրանքների և մուսավաթականների ավազակային հարձակումների պայմաններում 1919թ. ապրիլի 23-24-իե տեղի ունեցավ Արցախահայությաե 5-րդ համագումարը, որը մերկացրեց Թուրքիայի և «Ադրբեջաեի» համաթրքակաե մերձեցումը: Համագումարը շեշտը դրեց հայ ազգի քաղաքակրթական որակներով պայմանավորված Արցախի անսասանության վրա' նշելով. «Մենք համոզված ենք, որ արդի Ադրբեջաեե իր մեծ եղբոր' Թուրքիայի օրինակին հետևելով' ձգտում է բնաջինջ անել հայերին, որպես միակ կուլտուրական ու դեպի Եվրոպան և ոչ թե դեպի Արևելք ձգտող տարրի, մանավանդ Արցախի հայերին, որոնք պաշտպաեել եե մինչև հիմա իրենց ազատությունը և դեռևս չեն ենթարկվել ավերածության և բարբարոսությունների» [8, էջ 684]:

Հայաստանի արևելյան շրջանների' Արցախի և Զաեգեզուրի քաղաքա-

53

Է.Դաեիեըաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

կրթական արժեքների մասին խոսելիս անհրաժեշտ է հիշել, որ ճճդ. շեմին Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) Արցախի բարձր մշակութային արժեքների' Տաթևի վանքի և, հատկապես, Գանձասարի վանքի նկատմամբ մեծ հոգածություն էր ցուցաբերել [13, հ. Գ, էջ 5752]: Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Շարլ Դիլը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցների շարքում հայ ճարտարապետական արվեստի հինգ լավագույն հուշարձանների շարքում նշել է Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին [14, p. 43]:

Արցախահայության 5-րդ համագումարը' հավատարիմ ազգային արժեքներին, քաղաքակրթական, պատմա-իրավական հիմքի վրա և ժողովրդավարության չափանիշներին համապատասխան' հայտարարեց. «Արցախի հայության քաղաքական, պատմական, կուլտուր-իրավական և մանավանդ տնտեսական պայմանները չեն կարող ոչ մի դեպքում հիմք ծառայել հայ ժողովրդի շլինքին փաթաթելու Ադրբեջանի թեկուզ ժամանակավոր իշխանության վարչական ձևը: Այդ ամենի հիման վրա, Արցախի հայության 5-րդ համագումարն անհնարին է համարում ընդունել Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որևէ իշխանության վարչական ձև և հայտնում է, որ նա իր որոշումը հիմնել է իրեն ընտրող ժողովրդի անհողդողդ ու հաստատուն կամքի վրա, որի մեջ անգլիական հրամանատարությունը եթե կամենա' կարող է համոզվել համաժողովրդական ռեֆերենդումի միջոցով» [8, էջ 684]: Համագումարն անգլիական կառավարությանը կոչ էր անում Արցախի նկատմամբ զերծ մնալ բռնություններից և, նկատի ունենալով հայության քաղաքակրթական բարձր արժեհամակարգը, նշում էր. «Միանգամայն պարզ գիտակցելով, որ նման կարևոր քաղաքական հարցերի լուծման ժամանակ չափազանց խոշոր նշանակություն և ուժ ունեն կուլտուր-տնտեսական գործոնները, համագումարը... անհնարին է գտնում փոխելու իր ժխտական որոշումը, որը թելադրված է Արցախի ամբողջ հայության անհողդողդ կամքով, որին դավաճանել ոչ մի դեպքում չեն ուզում և չեն կարող համագումարի անդամները և որոնք ոչ մի պատասխանատվություն չեն կարող վերցնել իրենց վրա' Ադրբեջանի իշխանության բռնի հաստատման հետևանքներով գալիք արյունոտ փորձությունների համար» [8, էջ 684]:

1919թ. փետրվարին, Արևմտահայերի 2-րդ համագումարում, Միացյալ Հայաստանի մասին ընդունված պատմական որոշմանն անդրադառնալով' Ալ.Խատիսյանը գրել է. «Հայությունը հասել էր ազգային այնպիսի գիտակցության, որ չէր կարող ճանաչել սահմանների պատահական բաժանում և հատվածների գոյություն, այն իրեն կը զգար իբրև մեկ ամբողջություն...» [12, էջ 150]։ 1919թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում

Միացյալ Հայաստանի հռչակմամբ հայ ժողովուրդն ի լուր աշխարհի ազդարարեց իր ամբողջական Հայրենիքի վերակերտման միասնական կամքը:

Քաղաքակրթական բարձր արժեքներով բնութագրվող Հայոց միասնա-

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ԷԴաեիելաե

կանության գաղափարով Հայկական Սփյուռքն իր քաղաքական գնահատականներում և գործողություններում մշտապես նեցուկ է եղել Արցախի հայության հայրենանվեր, արդարացի պայքարին ընդդեմ վայրենի մակարդակի վրա գտնվող օղուզ-թուրք-թաթարական արհեստածին «Ադրբեջանի» իշխանությունների ոտնձգությունների: ԱՄՆ Բոստոն քաղաքում լույս տեսնող «Հայրենիք» օրաթերթի 1919թ. հունիսի 22-ի համարում հրապարակվեց Փարիզից ուղարկված «Արցախը Հայաստանի անբաժան մաս» հոդվածը, որի հեղինակը' հայ ազգային գործիչ Բերունին, հիմնարար տեղեկություններ հաղորդելով Հայոց Արցախ աշխարհի մասին, շեշտադրել է քաղաքակրթական պատմությամբ բնորոշվող Հայոց ազգային միասնականությունը' մշակութային ամբողջության մեջ դիտելով Արցախի և Հին Վանի, այսինքն' Արարատյան թագավորության ժամանակները. «Արցախը կապված լինելով բնական-աշխարհագրական կապերով Հայկական Բարձրավանդակի հետ' կապված է նաև պատմությամբ ու քաղաքակրթությամբ: Արցախը Գանձակի լեռնային մասի, Ղազախի (Գու-գարաց աշխարհի Կողբոփոր գավառը [13, հ. Ա, էջ 1049; 15, էջ 60]) լեռնային շրջանի, Սևանի, Դիլիջանի, Լոռու հետ միասին միանում է Արարատին և նրանով Հայկական Բարձրավանդակին որպես նույն կրոնի և ազգային միևնույն ավանդույթների ընտանիք: Պատմական շիրիմներն ու հնությունները, որ գտնվել են Արցախում, ապացուցում են, որ ամենահին ժամանակներից սկսած' այդ երկրամասի մշակույթը միացած է եղել Հին Վանի մշակույթին: Այսպիսով, աշխարհագրական-բնական նույն միջավայրում ստեղծվել է միևնույն պատմությունը, միևնույն քաղաքակրթությունը»:

Հայկական լեռնաշխարհում Արցախի ռազմավարական և քաղաքական կարևորագույն դիրքի մասին Բերունին գրել է. «Առանց Արցախի' Միացյալ Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանները կլինեն միանգամայն անպաշտպան: Եթե մի անգամ արտաքին որևէ ուժ բարձրացավ Արցախի լեռնաշխարհ' նա անարգել կարող է առաջանալ դեպի Հայաստանի սիրտը - Արարատը, Հայաստանի Բարձրավանդակը: Արցախի լեռները Հայաստանի հյուսիսարևելյան դռներն են, որոնց զավթումն օտարի կողմից անմիջական և հարատև վտանգի մեջ կպահի Հայաստանը: Բնական-աշխարհա-գրական պայմաններից բխող մի անխուսափելի պարագա է սա: Հայաստանի Բարձրավանդակի ուղղակի շարունակությունն է Արցախի լեռնաշխարհը և նրա հետ կապված է պաշտպանության ամենամեծ կապերով: Մյուս կողմից' Հայաստանի երկարատև պատմությունն ապացուցում է շատ որոշ կերպով, թե որ աստիճան անհրաժեշտ երկրամաս է Արցախն ամբողջ հայության համար: Այն ժամանակ, երբ մեր Հայրենիքի շատ կենտրոններ նվաճվել են արտաքին ուժերից, Արցախը մնացել է աննվաճելի... Արցախը կարողացավ փրկել մի մեծ հայություն' արևելքի բռնակալներից... Արցախը շնորհիվ իր աշ-խարհագրական-բնական պայմանների և առանձնահատուկ ազգային ոգու,

55

ԷԴաեիելաե

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

կարողացել է հետ մղել թշնամիներին և լեռեերի վրա պահել իր ազգային անկախությունը, իր ազգային ոգին, պատմությունը, քաղաքակրթությունը և ավանդությունները... Պարզ է միանգամայն, որ Արցախը եղել է միշտ հայ ազգային անկախության հայտնի կենտրոններից մեկը և հայ ազգային ոգու պաշտպանը, որ ունեցել է Հայկական Բարձրավանդակի հետ միևնույն մշակույթը, միևնույն պատմությունը, միևնույն քաղաքակրթությունը և միևնույն քաղաքական կյանքը - չի կարելի բնավ անջատել նրանից: Արցախը Հայաստանի անբաժան մասն է» [8, էջ 717-718]:

Այսօր, երբ Արցախյան ազատամարտի հերոս հայորդիների արյան գնով վերականգնվում է պատմական արդարությունը, ավելի քան արդիական են Հայոց միասնական պետականության վերականգնման և ամրապնդման համահայկական գործում Արցախի ռազմավարական, քաղաքական և մշակութային' քաղաքակրթական նշանակության գաղափարի գիտակցումը և իրա-կանացումը:

Եզրակացո տյուններ

1. 1918-1919թթ. Արցախահայության ազատագրական պայքարի հիմքում էր հայկական պետականության քաղաքակրթական արժեհամակարգից բխող Հայոց միասնական Հայրենիքի գաղափարը:

2. Հայաստանի Հանրապետությունը վճռականորեն պաշտպանել է Արցախի' Հայաստանի անբաժան մասը լինելու ճշմարտությունը և իրողությունը:

3. «Ադրբեջան» կոչված արհեստածին կազմավորումը բացարձակապես օտար երևույթ էր մերձկասպյան տափաստաններում, և նրա այսպես կոչված կայացումը համաթրքական-համաթուրանական արյունարբու ծրագրով կապվում էր տարածքային բռնազավթումների հետ:

4. Միջազգային պաշտոնական ոլորտները չէին գտնվում մարդկային և քաղաքակրթական այն բարձրության վրա, որ իրենց սեփական շահերը մի կողմ թողնեին և արդարացի քաղաքականություն իրականացնեին Արևմտյան Հայաստանի, Արցախի, Նախիջևանի և Ջավախքի' Հայոց ամբողջական Հայրենիքի անբաժան մասերի նկատմամբ:

5. Հազարամյակների խորքից եկող Հայոց ազատատենչ անկոտրում կամքն իր վառ արտահայտությունն է ստացել Արցախի ազատամարտում, և այսօր ազատամարտիկների սուրբ արյամբ ձեռք բերված հաղթանակով հայրենի տարածքների' հայոց զինուժով ամրապնդման, քաղաքակրթական իմաստավորման և շենացման ժամանակն է:

Մարտ, 2010թ.

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ԷԴաեիելաե

Աղբյուրներ և գրականություն

1. Պատմութիւե Սեբէոսի: Աշխատասիրությամբ Գ.Վ. Աբգարյաեի, Երևան, 1979:

2. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի: Քեեակաե բնագիրը և ներածությունը' ՎԱռաքելյանի, Երևան, 1983:

3. Ուլռւբաբյան Բ Ա, Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը, Երևան, 1998:

4. History of the United Nations War Crimes Commission and the Development of the Laws of War. London, 1948, p. 35, W.A. Shabas. Genocide in International Law, Cambridge, 2000.

5. Calmet (Rev. Pere Dom Augustin) in Dictionnaire de la Bible-Paris: Aux Ateliers Ca-tholiques du Pont Montrouge, 1846.

6. Leonian R, “Les Armeniens de France sont-ils assimiles ?”, Issy-les-Moulineaux, 1986.

7. Hacobian A.P, Armenia and the War. An Armenian’s Point of View with an appeal to Britain and the Coming Peace Conference with a Preface by the Rt, Hon. Viscount Bryce, O.M. London, New York., Toronto, 1917.

8. Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, գիրք Թ, Երևան, 2001:

9. Բադյան Վ, Արցախի պատմություն, Երևան, 2002:

10. Galichian R.,The Invention of History, London-Yerevan, 2009.

11. Վբացյան Ս, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993:

12. Խատիսյան Ալ., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյ-րութ, 1968:

13. Օբմաեեաե Մաղաքիա արք., Ազգապատում, հ. Ա, հ.Գ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2001:

14. Diehl Charles, Byzantine Portraits, New York, 1927.

15. Երեւան Ս.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963:

СИСТЕМА ЦИВИЛИЗАЦИОННЫХ ЦЕННОСТЕЙ В АРЦАХСКОЙ ОСВОБОДИТЕЛЬНОЙ БОРЬБЕ (вторая половина 1918г. -1919г.)

Эдуард Л. Даниелян

Резюме

В период существования первой Республики Армения (1918-1920гг.) съезды армян Арцаха явились выражением армянской государственности и свободолюбивого духа армянского народа. Армяне Арцаха, сражаясь против банд турок-мусаватистов, вместе с тем идеологически противостояли врагу, опираясь на систему цивилизационных ценностей армянской государственности.

57

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.