Научная статья на тему 'Հայկական հարցը Եվ հաց հասարակության ինքնակազմակերպման խնդրի փուլերը'

Հայկական հարցը Եվ հաց հասարակության ինքնակազմակերպման խնդրի փուլերը Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
178
61
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Վահան Մեյիքյան

Համաշխարհային պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ դրսևորել են ինքնակազմակերպման յուրահատուկ ձևեր ու եղանակներ: Ինքնիշխան հասարակության, անկախ պետականության ձևավորման կամ վերականգնման ճանապարհին միշտ չէ, որ ազատագրական պայքարը հանդես է եկել որպես առաջնային գործոն: Հնում գերիշխել են տնտեսական-առևտրային, երբեմն նաև հումքային-ռեսուրսային արժեքային համակարգերը։ Հաճախ վճռորոշ դեր են կատարել հասարակության համեմատաբար արդար՝ համայնքային, հետո էլ՝ պոլիսային կառուցվածքները, քաղաքակրթական, հոգևոր-կրոնական արժեքները այլն: Իսրայել պետության վերաստեղծումը, օրինակ, հնարավոր դարձավ նաև հրեական Հոլոքոսթի ճանաչման արդյունքում:Հայկական քաղաքակրթության հայ ժողովրդի պատմության էական առանձնահատկությունն այն է, որ հազարամյակների ընթացքում, կապված լինելով ազգի քաղաքակրթության աշխարհագրական միջավայրի հետ այդ տարածքում ձևավորելով հզոր պետական կառույցներ, հասարակության ժառանգական պատմական հիշողությունը բարենպաստ իրավիճակում փորձում է վերագտնել կորստի միջուկը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В контексте исторических реалий восстановления независимости Республики Армения и освобождения Арцаха Армянский вопрос вновь сталкивается с проблемой самоорганизации Армянства, требующей новых, разнотипных решений. Среди них стартовую роль может сыграть созыв Третьего съезда западных армян и перспектива консолидации дееспособных и широко мыслящих армянских сил вокруг общенациональной идеи. Процесс спасения мирового Армянства от ассимиляции и, почему бы и нет, обеспечения его нового подъема может стать гарантом безопасности Армянства и Республики Армения.

Текст научной работы на тему «Հայկական հարցը Եվ հաց հասարակության ինքնակազմակերպման խնդրի փուլերը»

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՆԴՐԻ ՓՈՒԼԵՐԸ

Վահան Մեյիքյան'

Համաշխարհային պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ դրսևորել են ինքնակազմակերպման յուրահատուկ ձևեր ու եղանակներ: Ինքնիշխան հասարակության, անկախ պետականության ձևավորման կամ վերականգնման ճանապարհին միշտ չէ, որ ազատագրական պայքարը հանդես է եկել որպես առաջնային գործոն: Հնում գերիշխել են տնտեսական-առևտրային, երբեմն նաև հումքային-ռեսուրսային արժեքային համակարգերը։ Հաճախ վճռորոշ դեր են կատարել հասարակության համեմատաբար արդար համայնքային, հետո էլ պոլիսային կառուցվածքները, քաղաքակրթական, հոգևոր-կրոնական արժեքները և այլն: Իսրայել պետության վերաստեղծումը, օրինակ, հնարավոր դարձավ նաև հրեական Հոլոքոստի ճանաչման արդյունքում:

Հայկական քաղաքակրթության և հայ ժողովրդի պատմության էական առանձնահատկությունն այն է, որ հազարամյակների ընթացքում, կապված լինելով ազգի և քաղաքակրթության աշխարհագրական միջավայրի հետ և այդ տարածքում ձևավորելով հզոր պետական կառույցներ, հասարակության ժառանգական պատմական հիշողությունը բարենպաստ իրավիճակում փորձում է վերագտնել կորստի միջուկը:

Դարերի ընթացքում առավելագույնին հասնելու ձգտումը վերածվել է նվազագույնով բավարարվելու գործընթացի, հիմնականում, ազգային-ազա-տագրական պայքարի ճանապարհով կամ երրորդ ուժի աջակցության միջոցով:

1. 1555 և 1639թթ. տեղի ունեցած երկու բաժանումներից հետո Հայաստանը, վարչական առումով, դարձավ Օսմանյան կայսրությանը և Սեֆյան Պարսկաստանին պատկանող տարածք. այդ ժամանակից սկսած' արմատավորվեցին Արևմտյան և Արևելյան Հայաստան հասկացությունները: Հայ իրականության համար այս դարաշրջանը բեկումնային է այն առումով, որ սկսած XIV դարից երեքհարյուրամյա անկումային փուլը հասավ իր եզրակետին կյանքի

* Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

31

Վ Մելիքյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

բոլոր բնագավառների և մարդկային ռեսուրսների քայքայման ու դիմազրկման տեսանկյունից: Հազարամյակների ուղին հայ ժողովրդի համար այդ պահին, թերևս, կարող էր ընդհատվել: Պատմական այս ժամանակաշրջանից է սկսվում այն անօգնական վիճակի խորացումը, ինչն օգտագործվեց հատկապես Օսմանյան կայսրության կողմից. իրականացվեց նախացեղասպանու-թյուն: Նախ դեպի Արևմտյան Հայաստան կազմակերպվեց քրդական զանգվածային ներգաղթ կայսրության ժողովրդագրական պատկերը հօգուտ մահմեդականների արմատապես փոխելու նպատակով, ապա և դևշիրմեի (մանկա-հավաք) ու բազմաբնույթ հակահայ գործողությունների միջոցով Արևմտյան Հայաստանն սկսեց հայաթափվել: Որպես ազգային կառույց, հայկական էին մնացել միայն չորս կաթողիկոսությունները, որոնք նույնպես օգտագործվում էին հայությանը պառակտելու և եկեղեցի-ժողովուրդ միասնությունը թուլացնելու համար:

Ինչ վերաբերում է Շահ Աբասի կազմակերպած արտագաղթին, ապա հարկ է նշել, որ նրա իսկ հովանավորությամբ ստեղծված Նոր Ջուղայի հայկական համայնքը տնտեսական հզորության հենքի վրա դարձավ հայության նոր վերելքի և ինքնակազմակերպման խորհրդանիշ:

2. XVI-XVII դարերում սկիզբ առած հայ ազատագրական գաղափարախոսությունը, անցնելով եվրոպական ու ռուսական տևական քաղաքական կողմնորոշումների փուլերը, Ռուսաստանի առաջավորասիական արտաքին քաղաքականության արդյունքում ի վերջո հանգեցրեց Արևելյան Հայաստանի միացմանը Ռուսաստանին: Պարսկաստանի տիրապետությունից արևելահայ հատվածի ազատագրումը, ի տարբերություն արևմտահայության, հայ ժողովրդի այս հատվածի համար ձևավորեց հարաբերական զարգացման պայմաններ և կայուն կարգավիճակ:

3. XIX^ 50-60-ական թթ. հայ իրականության երկու հատվածներում ու գաղթօջախներում սոցիալ-քաղաքական արմատական տեղաշարժերը սկզբնավորեցին հայ հասարակական-քաղաքական դաշտը։ Հանդես եկան հասարակական-քաղաքական երեք հոսանքներ, որոնք փորձեցին ի մի բերել մեր ժողովրդի բազմադարյան քաղաքական փորձը և ինքնակազմակերպման ուղիներ նախանշեցին: Դա, նախ և առաջ, պետականության բացակայության պայմաններում դրսևորվում էր հայության ազգային ինքնության պահպանման հարցադրմամբ, ապա և հավաքականության ու համազգային նպատակի շուրջ համախմբվելու արտահայտմամբ:

Արևմտահայերի սահմանադրական շարժումը հայության ներքին կյանքը կազմակերպելու համար առաջադրեց թուրքական պետության ներսում հայկական օրենսդիր և գործադիր մարմինների Ազգային ժողովի ու Ազգային կենտրոնական վարչության ստեղծման գաղափարը։ Ինքնակազմակերպման սկզբունք

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

Վ Մելիքյաե

հռչակվեցին հայկական առևտրական կապիտալի և տնտեսության զարգացումը, ինչպես նաև գաղթօջախների տնտեսական համագործակցությունը:

4. 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում բարձրացվեց Արևմտյան Հայաստանի բարենորոգումների խնդիրը, որն ավարտվեց Հայկական հարցի որպես միջազգային դիվանագիտության առարկայի, առա-ջացմամբ: Կ.Պոլսի Հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը հրաժարվեց միայն թուրքական կառավարության միջոցով բարեփոխումների հասնելու արմատացած գաղափարից և 1877թ. հոկտեմբերի 21-ի Ազգային ժողովի նիստում որոշեց Հայկական հարցի լուծումը վստահել Ռուսաստանին, ինչն էլ և Հայկական հարցի միջազգայնացման մեկնարկ հանդիսացավ:

Հայկական պահանջներում շեշտվում էր «Արարատյան մարզ» ձևակերպումը և դրա կցումը Մեծ Հայքին (Արևմտյան Հայաստան), ինչը 1919թ. Փարիզում դարձավ երկու հայկական պատվիրակությունների բանակցությունների խնդրո առարկան:

5. Բեռլինի վեհաժողովին հայկական պատվիրակությունները ներկայացրել էին երկու փաստաթուղթ. ա) Ն.Վարժապետյանի «Ծրագիրը» պահանջում էր Արևմտյան Հայաստանի ինքնավարություն Էրզրումի, Վանի, Դիար-բեքիրի, Խարբերդի վիլայեթներում ներառյալ Ռիզե նավահանգիստը, բ) Պո-ղոս Նուբար փաշայի ծրագիրը մերժում էր ինքնավարությունը և բավարարվում էր բարենորոգումների պահանջով: Նշվում էր Երևանի նահանգի օրինակը, որտեղ Ռուսաստանին միանալուց 30 տարի անց Արևելյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակը կրկնապատկվել էր: Նա ընդունում էր հայ ժողովրդի երկու հատվածների միջև պատմականորեն առաջացած տարբերությունները, շեշտում էր, որ բարենորոգումների խնդիրը կապվում է միայն արևմտահայերի հետ և Բ. Դռանը խորհուրդ էր տալիս հետևել Ռուսաստանի օրինակին ու արևմտահայերի համար բարվոք պայմաններ ստեղծել: Ի դեպ, Մ.Խրիմյանը հակված էր ընդունելու Պ.Նուբարի ծրագիրը:

6. Բալկանյան պատերազմները վերաբացեցին հայկական բարենորոգումների խնդիրը: 1912թ. հոկտեմբերին Թիֆլիսում գումարված Ռուսական կայսրության հայաշատ կենտրոնների ներկայացուցիչների համագումարն ընտրեց Ազգային բյուրո: Կ.Պոլսում նույնպես ստեղծվեց նման մարմին Ապահովության հանձնաժողով: Այս երկու մարմինները տարանջատված, սակայն համատեղ զբաղվելու էին Հայկական հարցով: Եվրոպայում գործող հայկական ազգային պատվիրակության նախագահ նշանակվեց Պողոս Նուբարը: Վերջինս մտադիր էր Ռուսաստանի միջամտությունը չշահարկելու համատեքստում պատվիրակությունը ձևավորել միայն արևմտահայերից:

7. 1915թ. մարտի 1-2-ը Ս. Էջմիածնում հրավիրվեց «գաղթականական» համագումար, որի նպատակն էր Արևմտյան Հայաստանի փախստականների

33

Վ Մելիքյաե

«21 րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

օգնության համար միավորել բոլոր հայկական կազմակերպություններն ու բարեգործական ընկերությունները: Համագումարը Գևորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի պատվավոր նախագահությամբ ընդունեց գործողությունների համակարգված ծրագիր: Որոշվեց դիմել մեծ տերությունների միջնորդությա֊ նը պատերազմի հասցրած վնասի մասին միջազգային օրենքը հայ գաղթա֊ կանության հանդեպ նույնպես կիրառելու նպատակով: Դաշնակից երկրների ընդունած հռչակագրի համաձայն առաջարկվեց տեղեկություններ հավաքել թուրքական բարբարոսությունների մասին, բացահայտել մեղսակիցներին: Վերջում համագումարը որոշեց կրկին համաժողովի հավաքվել Երևանում կամ Թիֆլիսում:

8. 1916թ. մայիսի 10-13-ը կայացավ Պետրոգրադի Հայկական համագու֊ մարը: Թերևս, դա հայկական առաջին համաժողովն էր, որը հնարավորություն ունեցավ բացահայտել հայկական խնդիրները և բարձրաձայնել դրանց մասին: Համագումարն ի հայտ բերեց փորձի պակասը, նախապատրաստական կազմակերպության անկատարությունը, նախագահության անօգնականությունը, մի խոսքով, այն ամենը, ինչով անխուսափելիորեն ուղեկցվում են հասարակական մեծ գործի առաջին քայլերը: Միաժամանակ, համագումարը բացահայտեց մեկ այլ առավել կարևոր հանգամանք. հայկական կազմակերպությունները ներկայացնող 150 պատգամավորների խորաթափանց վերաբերմունքը քննարկվող հարցերի նկատմամբ: Առաջին կարևոր արդյունքը եղավ այն, որ ռուս հասարակայնությունը տեղեկացավ հայ ժողովրդի մեծագույն տառապանքների մասին, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ռուսաստանում, ուր ապաստան էր գտել արևմտահայ գաղթականության մի զգալի հատվածը: Այնուհետև քայլեր ձեռնարկվեցին հայանպաստ գործի միավորման համար, որոշվեց ձևավորել կենտրոնական համակարգող մարմին:

Հայկական համաժողովի ամենակարևոր նվաճումն այն էր, որ դրա գումարման ընթացքում հայկական հասարակությանը բնորոշ կուսակցական տարաձայնություններ գրեթե չառաջացան։ Բոլորը լծված էին մեկ ընդհանուր գործի և գիտակցում էին, որ տվյալ պարագայում կուսակցական հակամարտությունը միայն խոչընդոտ կարող է դառնալ և ոչ էական տարաձայնությունները կարող են անդառնալիորեն վարկաբեկել բոլորի համար թանկ նվաճումը: Մեծանուն հայագետ Ալեքսեյ Ջիվիլեգովի կարծիքով «համատեղ աշխատանքը կայացավ. հարկավոր է ավելի վճռական քայլ դեպի այդ ուղին: Այդ է պահանջում Հայաստանի շահը» [1]։

Պետրոգրադի Հայկական առաջին համագումարը կարևորվում է կազմակերպչական հարցադրումներով: Համագումարում որոշվեց ընտրել 9 հոգուց բաղկացած հանձնաժողով Հայկական համագումարների կենտրոնական կոմիտե ստեղծելու համար: Վերջինս ինքնալրացման (կոոպտացիայի)

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

Վ Մելիքյաե

սկզբունքով, ձայնի իրավունքով պետք է հրավիրեր արտասահմանյան ազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Հայկական համագումարների կենտրոնական կոմիտեն ղեկավարվելու էր իր կանոնադրությամբ: Նաև «կոչ էր արվում համայն հայությանը, գիտակցելով րոպեի լրջությունը, միանալ ընդհանուր գործին և ազգային դատի լուծման խնդրին» [2]։

9. 1916թ. դեկտեմբերին Բաքվում հրապարակվում է «Հայերի ինքնօգնության կազմակերպումը» փաստաթուղթը, որն ամփոփելով համաշխարհային պատերազմի երկու տարիների արդյունքները և կանխատեսելով Ռուսաստանում հասունացող հեղափոխությունը' առաջադրում էր խնդիրներ և ուղիներ դարակազմիկ մեծ ցնցումներին պատրաստ լինելու ուղղությամբ:

10. 1917 և 1919թթ. Երևանում հրավիրվեցին Արևմտահայ երկու համագումարները: Երկու խորհրդաժողովներն էլ Առաջին աշխարհամարտի, Մեծ եղեռնի, Հայկական հարցի նոր դրսևորումների օրինաչափ հետևանքն էին։ Առաջին համագումարը հրավիրվեց Փետրվարյան հեղափոխությունից, իսկ երկրորդը Հայաստանի Հանրապետության առաջացումից հետո:

1916թ. ապրիլին հայկական ազգային-դեմոկրատական ավանդական կուսակցությունների գործիչները, հետևելով Գևորգ Ե կաթողիկոսի և Պողոս Նուբարի միավորիչ նախաձեռնությանը, որոշեցին հրավիրել «Արևմտահայ մտավորականության և այլ հասարակական գործիչների համագումար»: Որպես ելակետային սկզբունք ընդունվեց հայկական բոլոր կուսակցությունների հավասար մասնակցությունը: Որոշվեց Հայկական հարցը «արտաքին գործը», հանձնել Պողոս Նուբարի Ազգային պատվիրակության, իսկ «ներքին գործը» Անդրկովկասի ազգային-տարածքային խնդիրները, արևելահայության և կովկասահայության ներկայացուցչության իրավասությանը:

Արևմտահայերի առաջին համագումարը կայացավ Երևանում, 1917թ. մայիսի 2-11-ը։ Այն ընտրեց Արևմտահայ Ազգային խորհուրդ և Ազգային ժո-ղով: Համագումարի կենտրոնական որոշումներից մեկով Հայկական հարցի լուծումը վստահվում էր Եվրոպայում գործող հայկական պատվիրակությանը, որի կազմը պետք է համալրվեր արևմտահայերով: Առաջին համագումարում գլխավոր հակասությունների պատճառ դարձավ այն հարցը, թե արդյոք

ռ

համագումարն իրավասո ւ է իրեն համարելու Արևմտյան Հայաստանի բոլոր հայերի կամքի և նպատակների արտահայտիչը:

Համագումարը բացահայտեց արևմտահայ և արևելահայ խորացող առճակատումը, ինչը դրսևորվեց Արևմտահայ ազգային խորհրդի ստեղծումով և այնտեղ ՀՅԴ գերակշռությամբ: Պարզ է, որ հայ իրականության մեջ, մասնավորապես ցարիզմի անկումից հետո, դաշնակցության հեղինակությունն ու ազդեցությունն օրինաչափ էր: Սակայն մյուս կողմից, վերջինիս հզորությունն առարկայորեն մեկուսացնում էր մյուս ազգային կազմակերպություններին

35

Վ Մելիքյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

նրանց վերածելով անհաշտ հակառակորդների: Արտակ Դարբինյանն իր անհանգստությունն էր հայտնում Արամ Մանուկյանին Անդրանիկի այն համոզման առթիվ, թե «կովկասահայ դաշնակցականները պիտի հակառակին Տաճ-կահայերու որևէ ձեռնարկին, եթե իրենք ղեկավարողի դերին մեջ չգտնուին» [3, էջ 208]։ Ուշագրավ է, որ Արամը նույնպես հակված էր այն մտքին, թե կովկասահայ դաշնակցականները չպետք է միջամտեն փախստականների գործերին, ավելին նա գտնում էր, որ արևմտահայ դաշնակցականները նույնպես ուզում են անկախ մնալ կովկասահայ գործընկերներից:

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Արևմտահայ ազգային խորհրդի իրավասությունները հիմնականում փոխանցվեցին Ա.Մանուկյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծված Ազգային և Ապահովության խորհուրդնե-րին, որոնք կազմակերպեցին և գլխավորեցին հայկական ինքնապաշտպանությունը, 1918թ. Մայիսյան հերոսամարտերը, այսպիսով նաև Հայաստանի Հանրապետության առաջացման գործընթացը:

11. Արևմտահայերի երկրորդ համագումարը նախորդից առանձնանում էր նախ և առաջ նրանով, որ արտահայտում էր անկախություն հռչակած հայության մի հատվածի կամքը: Նոր համագումարը կազմկոմիտեի արևմտահայ գործիչների կողմից դիտվում էր որպես Հայաստանի Հանրապետության արևմտահայերի ներկայացուցչական, քաղաքական մարմին: Այդ հանգամանքը հաշվի առնելով' կազմկոմիտեն պատվիրակների ընտրությունն իրականացրեց ոչ կուսակցական, երկաստիճան սկզբունքով: 300-500 արևմտահայեր տեղերում պետք է ընտրեին շրջանային պատգամավորներ:

Արևմտահայերի երկրորդ համագումարը կայացավ 1919թ. փետրվարի 6-13-ը Երևանում: Արևմտահայության վերաբերյալ մի շարք կենսական որոշումներին զուգահեռ, համագումարի կենտրոնական որոշումը վերաբերում էր «Ազատ և միացյալ Հայաստանի» անկախության հռչակմանը: «Քաղաքական բանաձևում» համագումարը վստահություն էր հայտնում «Ազատ և միացյալ Հայաստանի» առաջին վարչակազմին Պողոս Նուբարի կաբինետին, հայտարարում էր միացյալ քաղաքական և պետական կամքի ու նպատակների միասնությունը, նորընտիր «Գործադիր մարմնին» պարտավորեցնում էր հարաբերությունների մեջ մտնելու ՀՀ կառավարության հետ: Համագումարն ընտրեց նաև «Արարատյան հանրապետությունում բնակվող արևմտահայերի գործադիր մարմին»: Գործադիր մարմինը պետք է ձևավորվեր պետական սկզբունքներով, նախագահը և անդամները հանդես էին գալու որպես նախարարներ:

1919թ. փետրվարի 25-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց այդ փաստաթղթին: ՀՀ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց, ըստ որի Հայաստանի խորհրդի կազմը համալրվում էր արևմտահայ 12 ներկայացուցիչներով: 1878թ. Բեռլինի վեհաժողովից հետո Հայկական հարցն առաջին ան-

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

Վ Մելիքյաե

գամ հանդես եկավ համահայկական քաղաքական ծրագրի տեսքով:

12. Խաղաղարար վեհաժողովի նախաշեմին 1919թ. Փարիզում հրավիրված հայկական Ազգային համագումարը նպատակ ուներ ի մի բերելու արևմտահայության և հայկական գաղթօջախների դիրքորոշումը միասնական ազգային պահանջների շուրջ և ընտրելու մի մարմին, որը կստանձներ դրա իրականացումը:

1918թ. հոկտեմբերի 15-ին և 1919թ. հունվարի 1-ին Պ.Նուբարը հանդես եկավ նամակ-շրջաբերականներով: Համագումարին մասնակցելու էին հրավիրվել 8 արևմտահայ, 8 արևելահայ (կովկասահայ) ու ևս 22 ներկայացուցիչ 10 երկրներից: Նման ներկայացուցչության միջոցով Պ.Նուբարը ձգտում էր հրավիրել համահայկական համագումար, ստեղծել ավելի հեղինակավոր պատվիրակություն, կազմել հայկական պահանջների միասնական ծրագիր և ապա Փարիզում ձևավորել համահայկական կառավարություն:

Համագումարը բացվեց 1919թ. փետրվարի 24-ին, ունեցավ 43 նիստ և փակվեց ապրիլի 22-ին: Մասնակից 38 պատգամավորների թվում էին Լևոն Շանթը, Միքայել Վարանդյանը, Գաբրիել Նորատունկյանը, Վահան Թեքեյանը, Արմեն Գարոն, Միհրան Տամատյանը, Վահան Փափազյանը, Հովհաննես Խան Մասեհյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ:

Ավ.Ահարոնյանը և Հ.Օհանջանյանը հրաժարվեցին ձայնի իրավունքով մասնակցությունից' նշելով, որ լիազորված են մասնակցելու միայն Հաշտության վեհաժողովին: Լիազորված կարգավիճակով արևելահայերի ներկայացուցիչների բացակայությունը շատերին հնարավորություն չէր տալիս համագումարը համազգային կոչել։ Այն հռչակվեց Ազգային և պետք է ներկայացներ արևմտահայությունն ու գաղթօջախները:

1919թ. ապրիլի 24-ին Ավ.Ահարոնյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Ս.Տիգրանյանին ուղղած նամակում հանրապետության հանդեպ արևմտահայ գործիչների, մասնավորապես Պ.Նուբարի վերաբերմունքը որակում էր որպես «վախի» արտահայտություն: Այդ «վախը» նախ բացատրվում էր նրանով, որ «Թուրքիոյ հայութիւնը կուլ կերթայ ռուսահայերին, քանի որ վերջիններս աւելի ուժեղ են թւով, տնտեսապէս եւ իմացականութեամբ», այնուհետև այն հանգամանքով, որ ՀՅԴ զուտ ընկերավարական է և իշխելու միտված, ապա և գլխավորը Խորհրդային Ռուսաստանն ի վերջո հզորանալու և տիրանալու է Կովկասյան Հայաստանին, ուստիև ճիշտ չէ Արևմտյան Հայաստանը նրան միացնելը: Նախ պետք է կազմակերպել Արևմտյան Հայաստանի պետությունը, որին և կմիանա կովկասահայ հանրապետությունը [4]։

Ռամկավարները չէին թերագնահատում նաև այն իրողությունը, որը բխում էր 1920թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի հայտարարությունից: Վերջինս, ողջունելով Հայաստանի անկախությունը, նշում էր, որ ԱՄՆ կառա-

37

Վ Մելիքյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

վարությունը վերջնական սահմանագծումը պատրաստվում է կատարել Ռու֊ սաստանի հավանությամբ և աշխատակցությամբ: Այս մոտեցմամբ է, հիմնականում, բացատրվում «Միացյալ ազատ Հայաստանի» հռչակման նկատմամբ նրանց թերահավատությունը և խորհրդարանի կազմից դուրս գալը:

Արդյունքում' համագումարն Ազգային պատվիրակությանը հանձնարա-րեց Հայաստանի Հանրապետության կառավարության հետ լուծել Միացյալ կառավարության և խորհրդարան ձևավորելու հարցը: Վեհաժողովում Ազգային պատվիրակությունը ներկայացնելու էր արևմտահայերին, ՀՀ պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունը: Միաժամանակ, որոշվեց դրանք միավորել Ամբողջական Հայաստանի պատվիրակության մեջ:

1919թ. հոկտեմբերի կեսերին Ամբողջական Հայաստանի վարչակազմի խնդրի լուծման համար Երևան ժամանեց Ազգային պատվիրակության առաքելությունը նախագահ Վ.Թեքեյանի գլխավորությամբ: Այս հարցը զուգահեռաբար քննարկում էր նաև ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը: Պատվիրակությունը (Ն.Ստեփանյան անկուսակցական, Ս.Հարությունյան ՀԺԿ) մոտ մեկ ամիս բանակցեց ՀՀ կառավարության հետ և զիջումներ արեց Պ.Նուբարի հարցում նրան թողնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Սակայն այդ ամենն ապարդյուն էր: Ազգային պատվիրակության առաջարկները չընդունվեցին կառավարության ու դաշնակցության համագումարի կողմից:

1920թ. մարտի 25-ին կոալիցիոն կառավարություն ձևավորելու, համաձայնության եզրեր գտնելու փորձ արեց նաև Սամսոն Հարությունյանը' այս անգամ ներկայացնելով ոչ թե Փարիզի, այլ Թիֆլիսի կարծիքը: Սակայն պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն փոխել է վերաբերմունքը կոալիցիայի հանդեպ: Հակասություն էր առաջացել նաև Հայաստանի մանդատի հարցի շուրջ: Դաշնակցությունը դեմ էր այդ գաղափարին. «Ինչպէս ստեղծինք այսօրուան անկախ Հայաստանը, այնպէս ալ պիտի ստեղծենք միացեալ և անկախ Հայաստանը եւ պիտի պահպանենք» [3, էջ 253]։

Առջևում Սևրն էր և մեծ հիասթափությունը:

Մեր օրերում, Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման ու Արցախի ազատագրման պատմական իրողության համատեքստում հայկական պահանջատիրությունը կրկին բախվում է հայության ինքնա-կազմակերպման խնդրին, որը նոր, բազմաբնույթ լուծումներ է պահանջում: Այդ շարքում մեկնարկային դեր կարող է խաղալ Արևմտահայերի երրորդ համագումարի հրավիրումը և նրա միջոցով հայկական կարող ու լայնախոհ ուժերին համազգային գաղափարի շուրջ միավորելու հեռանկարը: Համաշխարհային հայությանը ուծացումից փրկելու, ինչու ոչ նրան վերելքի նոր հանգրվանի հասցնելու գործընթացը նաև կարող է հայության և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիք հանդիսանալ։

Ապրիլ, 2008թ.

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30) 2010թ.

Վ Մելիքյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Армянский вестник (Москва), 22 мая 1916г. Հղվում է ըստ. Дж. Киракосян. Алексей Дживилегов и его историко-публицистическое наследие. Ереван, 2007, с. 157-159.

2. Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թթ.), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2004, էջ 122-123։

3. Արտակ Դարբինյան, Հայ ազատագրական շարժման օրերէն յուշեր 1890էն 1940, Երևան, 2003։

4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 282, ց. 1, գ. 56, թ. 18-19:

АРМЯНСКИЙ ВОПРОС И ЗАДАЧИ САМООРГАНИЗАЦИИ АРМЯНСКОГО ОБЩЕСТВА

Ваан Меликян

Резюме

В контексте исторических реалий восстановления независимости Республики Армения и освобождения Арцаха Армянский вопрос вновь сталкивается с проблемой самоорганизации Армянства, требующей новых, разнотипных решений. Среди них стартовую роль может сыграть созыв Третьего съезда западных армян и перспектива консолидации дееспособных и широко мыслящих армянских сил вокруг общенациональной идеи. Процесс спасения мирового Армян-ства от ассимиляции и, почему бы и нет, обеспечения его нового подъема может стать гарантом безопасности Армянства и Республики Армения.

39

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.