Научная статья на тему 'Հաց բողոքականներ'

Հաց բողոքականներ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
606
134
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Տիգրաե Ղաեալանյան

19-րդ դարում՝ բողոքական շարժման ծնունդից մոտ երեք դար անց, ձևավորվեց Հայ Բողոքական եկեղեցին։ Սա պայմանավորված էր ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայոց պատմության զարգացման մի շարք առանձնահատկություններով։ Հայ բողոքականներն ակտիվ գործունեություն ծավալեցին և՛ Արևմտյան, և՛ Արևելյան Հայաստանում։ Շուտով նրանք, ընդլայնելով իրենց գործունեությունը, դարձան կարևոր գործոն Հայության կյանքում։ Հայ բողոքականները շարունակեցին իրենց գործունեությունն ինչպես Հայաստանի Առաջին հանրապետության, այնպես էլ Հայկական ԽՍՀ գոյության սկզբնական շրջանում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье говорится о распространении протестантизма среди Армянства, его причинах, предпосылках и специфике. Вслед за освещением деятельности миссионеров приводится история формирования Армянской протестантской церкви, возникновения армянских протестантов и их деятельности в Восточной и Западной Армении. Затем представлена история армянских протестатов в течение трех Республик Армения. Уделяется важное место деятельности протестантов в Диаспоре. Помимо духовной, освещается также образовательная, общественная, благотворительная, культурная деятельность протестантов. Отмечается важность этой деятельности в РА, Арцахе и Диаспоре, сотрудничество протестантов с другими сегментами Армянства. Армянские протестанты являются неотъемлемой частью Армянства и их вовлечение в решение стоящих перед Армянством вызовов имеет важнейшее значение.

Текст научной работы на тему «Հաց բողոքականներ»

ՀԱՑ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐ

Տիգրաե Ղաեալանյան'

19-րդ դարում բողոքական շարժման ծնունդից մոտ երեք դար անց, ձևավորվեց Հայ Բողոքական եկեղեցին։ Սա պայմանավորված էր ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայոց պատմության զարգացման մի շարք առանձնահատկություններով։ Հայ բողոքականներն ակտիվ գործունեություն ծավալե-ցին և Արևմտյան, և Արևելյան Հայաստանում։ Շուտով նրանք, ընդլայնելով իրենց գործունեությունը, դարձան կարևոր գործոն Հայության կյանքում։ Հայ բողոքականները շարունակեցին իրենց գործունեությունն ինչպես Հայաստանի Առաջին հանրապետության, այնպես էլ Հայկական ԽՍՀ գոյության սկզբնական շրջանում։ Հաջորդող տարիները նշանավորվեցին հայ բողոքականների ակտիվ գործունեությամբ Հայ սփյուռքում։ Հայաստանում նրանց գործունեությունը վերստին ակտիվացավ Հայաստանի անկախացումից հետո։ Այսօր հայ բողոքականներն ակտիվ հոգևոր, կրթական, հասարակական, բարեգործական, մշակութային գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Սփյուռքի բազմաթիվ համայնքներում։

Հայության մեջ, բացի նրա գերակշիռ մասը կազմող Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներից, կան նաև քրիստոնեական այլ դավանանքային ուղղությունների հետևորդներ կաթոլիկներ և բողոքականներ։ Հայ բողոքականների (ինչպես նաև տարադավան հայության այլ շերտերի) պատմական, հասարակական-քաղաքական, մշակութային, ազգագրական, հոգեբանական և դավանանքային առանձնահատկությունների ուսումնասիրությունն ունի կարևոր նշանակություն ազգային համախմբման, Հայության միասնական գործունեության ասպարեզի ընդլայնման, ազգային նպատակների իրականացման համատեքստում։ Բողոքականության ծնունդը կապված է ռեֆորմացիոն շարժման հետ, որը ծայր առավ Եվրոպայում 16-րդ դարում։ Կաթոլիկ եկեղեցու դեմ ծավալված շարժման արդյունքում ձևավոր-

(Նորավանք» ԳԿՀ փորձագետ։

37

Տ.Ղաեալաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

վեցին բողոքական եկեղեցիները: Սրանք, ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու ուղղաձիգ կառույցի, շատ ավելի մասնատված են և ցրված։

Հայաստանում բողոքականության ի հայտ գալը կապված է մի շարք պատմական հանգամանքների հետ։ Նոր ժամանակներում միսիոներներն ակտիվ գործունեություն ծավալեցին Հայաստանում։ Անշուշտ, բողոքական շարժման տարածումը Հայաստանում տեղի ունեցավ աստիճանաբար, սակայն 19-րդ դարում այն ձեռք բերեց զանգվածային բնույթ, ինչի արդյունքում էլ բողոքականներն արձանագրեցին զգալի հաջողություններ։ Հայերի շրջանում բողոքական ուսմունքներից առավելապես տարածվեց ավետարանականությունը։ Հատկանշական է, որ միսիոներները չէին պատկանում միակենտրոն ղեկավարություն ունեցող որևէ կառույցի, այլ ծառայում էին տարբեր պետությունների շահերին։

Այս առնչությամբ Րաֆֆին նշում է, որ անգլիացի միսիոներները շատ ավելի վտանգավոր էին, քան ամերիկացիները [1, էջ 488-489]։ Ուստի, միսիոներական առաքելություններն ուսումնասիրելիս, բացի դավանանքային և եկեղեցական կողմից, անհրաժեշտ է լույս սփռել նաև միսիոներների իրականացրած քաղաքական գործառույթների վրա։ Նրանց գործունեությունն արևմտահայության մեջ պարարտ հող էր գտնում կապված վերջինիս ծանր իրավական, քաղաքական, ընկերային-տնտեսական դրության հետ։

Եթե հայ կաթոլիկներին տալիս են «ֆրանկ» անունը, ապա բողոքականներին անվանում են «ընգլիզ»։

Եթե հայոց մեջ կաթոլիկության տարածումը պայմանավորված էր Հռոմի գործոնով, ապա բողոքականության ներթափանացումը կատարվում էր գլխավորապես անգլո-ամերիկյան միսիոներների միջոցով։ Դավանափոխությունը զուգակցվում էր անգլիալեզու արևմտյան քաղաքակրթական արժեքների ներ-թափանցմամբ, ինչը և բավարար պատճառ կարող է հանդիսանալ բողոքականներին «ընգլիզ» կոչելու համար։

Բողոքականության ձնավոյաւմը Հայաստանում

1846թ. հուլիսի 1-ին հայ ավետարանականներն առանձին «միլլեթ» (թարգմանաբար ազգ) ճանաչվեցին։ Իրականում փաստորեն հայ ավետարանականները պաշտոնապես անջատվեցին Հայ Առաքելական եկեղեցուց և ձեռք բերեցին ինքնուրույն կարգավիճակ։ Մինչ այդ 1830թ. նման կարգավիճակ էին ստացել հայ կաթոլիկները։ Այսպիսով, Օսմանյան կայսրությունում առաջացան հայկական 2 նոր ինքնուրույն միավորներ։

Հայ ավետարանականներին որպես առանձին միլլեթ սուլթանի կողմից ճանաչելու գործում կարևոր նշանակություն ունեցան արտաքին ուժերը.

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Տ. Ղաեալաեյաե

«...Ամերիկեաե եւ Անգլիական դեսպաեեերու ուղղակի միջամտութեաե Սուլթանական Բարձրագոյե Դրաե մօտ...» [2, էջ 261]:

19-րդ դ. կեսից հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում: 1860-ակաե թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպել եե միություններ: Մինչև Մեծ եղեռնը Օսմանյան կայսրությունում գործել է ավետարանական 4 միություն: Առաջինը կազմվեց Բութաեիայի միությունը, որն ստեղծվել է 1864 թվականին (ուներ 27 եկեղեցի), 1866 թվականին Արևելյան միությունը 4 շրջաններով (68 եկեղեցի), 1867 թվականին Կիլիկիո միությունը 4 շրջաններով (65 եկեղեցի), 1868 թվականին Կենտրոնական միությունը 3 շրջաններով (42 եկեղեցի): Օսմանյան կայսրությունում գործել եե հայ ավետարանական բազմաթիվ կրթական օջախներ: Երկրորդական վարժարանների թիվը 1908 թվականին 35 էր, որոնցից 20-ը' աղջիկների համար: Մինչև Մեծ եղեռնը Թուրքիայում գործել եե Խարբերդի (1859 թվականից), Մարաշի (1864 թվականից), Մարզվաեի (1865 թվականից) ավետարաեակաե-աստվածաբաեակաե ճեմարանները: 1875-1915թթ. Թուրքիայում եղել է 7 քոլեջ (Այեթապ, 1876), Եփրատ քոլեջ (Խարբերդ, 1878), Աղջկաեց կենտրոնական քոլեջ (Մարաշ, 1885), Աեատոլիա քոլեջ (Մարզվաե, 1886), Ս. Պողոս քոլեջ (Տարսոե, 1888), Ճեեաեյաե քոլեջ (Կո-եիա,1892), Միջազգային քոլեջ (Իզմիր, 1903) [3, էջ 701, 704]:

Հատկանշական է, որ ավետարանական միությունների ձևավորումը տեղի ունեցավ 19-րդ դարի 60-ակաե թվականներին, երբ սկսվեց ազգային հալածանքների նոր փուլ: Նաև խուսափելով ազգային բնույթի ճնշումներից առա-քելադավաե հայերն ընդունում էին բողոքականություն: Թուրքական պետության ազգային քաղաքականության ուսումնասիրությունն այս առումով օգնում է հասկանալ հայերի շրջանում բողոքականության տարածման գործոնների պատճառահետևաեքայիե կապը:

Սրա հետևանքով, բնականաբար, թուլացան Հայոց պատրիարքարանի իշխանությունը և ազդեցության ոլորտը: Օսմանյան կայսրության ազգային քաղաքականությունն այսպիսով ձգտում էր մասեատել հայ ժողովրդի հավաքական կացությունը: Սակայն կաթոլիկ և բողոքական հայերին առանձին ազգի կարգավիճակ տալն ունեցավ եաև բացասական ազդեցություն Թուրքիայի համար: Օգտագործելով կաթոլիկ և բողոքական համայնքների գոյությունը օտար պետությունները միջամտում էին Թուրքիայի ներքին գործերին իրենց հավատակիցների իրավունքները պաշտպաեելու անվան տակ:

Պետք է նշել, որ հայ ավետարաեակաեեերե իրենց մասնակցությունն եե բերել եաև 19-րդ դ. վերջին ծավալված հայոց ազատամարտին: «...Որպէս հայ զգացում ու հայ տիպարակաեութիւե կրող Աւետարաեակաե Հայերը չէին

39

Տ.Ղաեալաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

կրնար անտարբեր հանդիսատեսներ ըլլալ օրուայ բարբարոսութեաեց որ տեղի կ՛ունենար երկրին մէկ ծայրէն միւսը» [4, էջ 395]:

Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ պետական քաղաքականությունը, հպատակ հայության միասնականությունը պառակտելու նպատակով, հաճախ աջակցում էր միսիոներների գործունեությանը, Պարսկաստանը ձգտում էր ամրապնդել Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը փորձելով խոչընդոտել միսիոներների ակտիվ գործունեությանը:

Չնայած դրան, հայ ավետարանականները նշանակալի գործունեություն են ծավալել նաև Պարսկաստանի հայաբնակ շրջաններում: Այս մասին ուշագրավ է Կարապետ Ատանալյանի վկայությունը. «Պարսկաստանի գլխավոր քաղաքներու, ինչպէս Համատանի, Սուլթանապատի, Պուրպու-րօտի, Թէպրիզի, Ֆէրէջապատի, Քէնտիի, Լէյլահանի, Օրթիչամանի, Իսպա-հանի, Ղարախանի եւ մօտակայ փոքր բազմաթիւ գիւղերու մէջ Աւետարա-նական Եկեղեցին, հակառակ նիւթական անձկութեան եւ հովիւներու պա-կասութեան, հոս-հոն ջանացած է պահել քաջալերական վիճակի մէջ իրեն ժառանգած գործը» [4, էջ 211]:

Արևելահայերի շրջանում ավետարանական գաղափարները տարածվեցին 18-րդ դ. վերջին - 19-րդ դ. սկզբին առաջին բողոքական անհատների և փոքր խմբերի միջոցով: Արևելահայերի մեջ ավետարանականության տարածմանը նպաստեցին Արևելյան Հայաստանում և Վրաստանի մի շարք շրջաններում բողոքականությանը և մկրտականությանը (բապտիզմ) հարող այդ ցաքուցրիվ փոքր համայնքներն ու անհատները, ինչպես նաև 19-րդ դ. 20-ական թվականներից Կովկասում հաստատված շվեյցարացի, գերմանացի, շվեդ բողոքական քարոզիչները:

Արևելահայ ավետարանական եկեղեցիներն առանձին և ինքնուրույն միավոր են: Սրա պատճառներից պետք է համարել Հայաստանի քաղաքական բաժանումը, ինչի արդյունքում արևելահայերը և արևմտահայերն անցան պատմական զարգացման յուրահատուկ ուղիներով: Արևելահայ ավետարանականներին, չնայած բազմաթիվ դիմումներին, մինչև 1914թ. Ռուսական կայսրությունը պաշտոնապես չճանաչեց որպես առանձին կրոնական համայնք (Ռուսական կայսրությունում պաշտոնապես գործել է միայն Լյութերական եկեղեցին): Լյութերական պաշտոնական եկեղեցին կատարել է փորձեր իրեն ենթարկելու Կովկասի հայ ավետարանականներին: 1820-1890-ական թթ. Անդրկովկասում հայ ավետարանականության կենտրոնը Շամախին ու Ղարաբաղն էին: Անդրկովկասում մեծ համարում են ունեցել Շուշիի, Շա-մախիի, Թիֆլիսի հայ ավետարանական դպրոցներն ու ուսումնարանները:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Տ. Ղաեալաեյաե

19-րդ դ. կեսին հայ ավետարանական համայնքներ եե եղել Երևանում, Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Թիֆլիսում, Բաքվում, Բաթումում, Սուխումում:

19-րդ դարի վերջերից, հատկապես 1900-ական թթ. սկզբներից, ավետարանականության կենտրոնն Արևելյան Հայաստանում դառնում է Երևանը։

1914թ. հունվարի 31-ին պաշտոնապես գրանցվել է Հայ Ավետարանական Արարատյան Միությունը, որը միավորում էր Երևանի, Վաղարշապատի, Ալեքսանդրապոլի, Կարսի, Նոր Բայազետի և նրանց շրջակա գյուղերի հայ ավետարանական համայնքները։ 1917թ. հունիսի 28-ին Երևանում Արարատյան դաշտի հայ ավետարանականներն անցկացրել են իրենց տարեկան ժողո-վը, որին ներկա են եղել Արարատյան Միության, Վաղարշապատի, Կարսի, Ալեքսանդրապոլի և շրջակա գյուղերի 300 ներկայացուցիչ, Վանի, Բիթլիսի ավետարանականներ։ Մտադրություն է եղել կազմել Կովկասի, Վանի, Բիթլիսի հայ ավետարանական եկեղեցիների միություն և միավորել կովկասահայ ու տաճկահայ ավետարանականներին։ Չնայած ընտրվեց 11 հոգուց բաղկացած մի հանձնախումբ, բայց քաղաքական հանգամանքների բերումով դրա իրականացումն անհնարին է դարձել [5, էջ 6-7]։

Հայ ավետարանականները արևմտահայ, թե արևելահայ, միշտ էլ իրենց համարել են Մայր Առաքելական եկեղեցու և միևնույն ազգի զավակներ, ջանացել են նպաստել ազգային ընդհանուր առաջընթացին, ապրել ազգի ընդհանուր ցավերով, իրենց մեջ կրել ու պահպանել համայն հայության արժեքները։ Նրանք գործով ու խոսքով հավատարիմ մնալով այդ սկզբունքին վաղուց ապացուցել էին իրենց գոյության իրավունքը, ապահովել իրենց տեղն ու դերը հայ հասարակության մեջ [6, էջ 129]։ Սա, մասնավորապես, պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայ ավետարանականներն ազգային արժեքների հանդեպ մերժողական վերաբերմունք չորդեգրեցին, և հետզհետե նրանց շրջանում ավելի կարևորվեցին ազգային-քաղաքական խնդիրները [7, էջ 13]։

Ուշագրավ է հայ ավետարանականների գործունեությունը Հայաստանի Առաջին հանրապետությունում։ 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումով հայ ավետարանական եկեղեցիները նոր կյանք վերապրեցին։ 1919թ. Հայաստանում գործում էին բազմաթիվ փորձառու հովիվներ, քարոզիչներ, ավետարանիչներ։ Առաջին հանրապետության շրջանի և խորհրդային առաջին տարիների Արարատյան Միության ավետարանական ամենահայտնի գործիչներից էր վերապատվելի Հակոբ Մուդոյանը, որն Արարատյան Միության կենտրոնական խորհրդի քարտուղարն էր։ Նա 1915թ. մասնակցել է Վան-Վասպուրականի հերոսամարտին, կազմակերպել ու ղեկավարել է Հայոց ձորի իեքեապաշտպաեակաե կռիվները։ Վեր. Հ.Մուդոյանը 1918թ. վերջին դարձել է Հայաստանի Հանրապետության խորհր-

41

Տ.Ղաեալաեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

դարանի անդամ: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին հայ ավետարանականները ծավալել են բավական ակտիվ գործունեություն։ Իսկ հայ ավետարանականների առաջնորդներից մեկի խորհրդարանի անդամ լինելու հանգամանքը վկայում է պետական հանդուրժողական և լայնախոհ քաղաքականության մասին։ Դրանով, փաստորեն, կարևորվել է հայ ավետարանականության բնականոն մասնակցությունը Հայաստանի կառավարման խնդիրներին։ ՀՀ-ում հայ ավետարանականների թիվը կազմել է մոտ 3000 հոգի [5, էջ 7]։

Միությունը, որի կենտրոնը գտնվում էր Երևանում, գործել է մինչև 1928-ը։ Այն նախագահել է վերապատվելի Վահան Միքայելյանը: 1923թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայ ավետարանականների Արարատյան Միությունը և գրանցել նրա կանոնադրությունը: 1920-ական թթ. Խորհրդային Հայաստանում կային կառավարության կողմից ճանաչված 15 համայնքներ և ևս 15 վայրեր, որտեղ թույլատրվում էր հոգևոր ժողովներ անել։ 1918-1930թթ. հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 2500-3000, իսկ ողջ Անդրկովկասում' մոտ 3500-4000: Գրեթե բոլոր համայնքներն ունեցել են եկեղեցիներ կամ աղոթատներ, կիրակնօրյա դպրոցներ, ձեռնադրված հովիվներ: 1920-ական թթ. վերջից Խորհրդային Միությունում ուժեղացան հալածանքները կրոնական համայնքների նկատմամբ: 1930 թվականից ԽՍՀՄ տարածքում, ի թիվս այլոց, արգելվել է նաև հայ ավետարանական եկեղեցիների գործունեությունը:

1946թ. փետրվարին Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Երևանի հայ ավետարանական քրիստոնյա-բապտիստ-ների եկեղեցին, որին մաս կազմեց նաև Գյումրու ավետարանական-մկրտա-կան եկեղեցու համայնքը:

Հայ Ավետարանական եկեղեցու կաոուցվածքը

Այսօր հայ ավետարանականները գործում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Հայ ավետարանականների հոգևոր, կրթական, բարեգործական և այլ մարմիններն ունեն կարևոր դերակատարություն ինչպես Հայաստանի հոգևոր դաշտում, այնպես էլ Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեության ծավալման մեջ։

Հայ Ավետարանական եկեղեցին չունի նվիրապետություն (կաթողիկոս, եպիսկոպոս, վարդապետ, թեմեր): Յուրաքանչյուր եկեղեցի ունի պաշտոնական երեք մարմին.

1. եկեղեցու հոգաբարձություն, որը հսկում է եկեղեցու ընդհանուր (մասնավորապես' հոգևոր) գործունեությունը,

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Տ. Ղաեալաեյաե

2. խնամակալություն, որը հսկում է եկեղեցու տնտեսական գործերը և ունեցվածքը, նաև տալիս ամուսնության արտոնագիր,

3. դպրոցի հոգաբարձություն, որը հսկում է եկեղեցուն պատկանող դպրոցները: Ավետարանական եկեղեցիների կարևոր մասն են կազմում կիրակնօրյա դպրոցները, երիտասարդական քրիստոնեական կազմակերպությունները, տիկնանց և մշակութային միությունները, միասնական աղոթքի խմբերը:

1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավե-տարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը: 1994թ. հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք: Հայաստանում կան Հայաստանյայց Ավետարանական 50 եկեղեցի և աղոթատեղի:

1995թ. մայիսին Երևանում ստեղծվեց Հայաստանի Ավետարանական եկեղեցիների միությունը։ Իսկ 1995թ. օգոստոսին ստեղծվեց Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի Հայ ավետարանական միությունը (կենտրոնը' Երևան, նախագահ' վերապատվելի Ռընե մ^մյան^ Միությունն ընդգրկում է Հայաստանի հայ ավետարանական եկեղեցիների միությունը, Վրաստանի հայ ավետարանական եկեղեցիները1, Սուխումի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցին, Սոչիի և Մոսկվայի Հայ ավետարանական եկեղեցիները, ինչպես նաև Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչությունը:

Հայաստանում ավետարանականների թվաքանակի մասին հստակ տվյալներ չկան, ուստի ստիպված ենք մոտավոր թվերի վրա հիմնվել։ Ռընե Լևոեյաեը նշում է, որ Հայ Ավետարանական եկեղեցու անդամների թիվը 25-30 հազար է, իսկ Հայաստանում ավետարանական ուղղվածության բոլոր եկեղեցիների հետևորդների թիվը հասնում է 100 հազարի [8]։

Սփյուռքում գործում են 3 հայ ավետարանական միություն.

1. Մերձավոր Արևելքի (ստեղծվել է 1924թ., կենտրոնը Բեյրութ, ընդգրկում է Սիրիայի 11, Լիբանանի 6, Իրանի 3, Թուրքիայի 3, Հունաստանի 2, Եգիպտոսի 1 եկեղեցիները)։

2. Ֆրանսիայի (ստեղծվել է 1927թ., կառավարությունը ճանաչել է 1946թ., կենտրոնը Փարիզ, 14 եկեղեցի)։

3. Հյուսիսային Ամերիկայի (ստեղծվել է 1971թ., կենտրոնը Նյու Ջերսի, ընդգրկում է ԱՄՆ 26 և Կանադայի 4 հայ ավետարանական եկեղեցիները)։

1 Հայ Ավետարանական եկեղեցիներ կան Թբիլիսիում, Ախալցխայում, Ախալքալաքում, Բոլնիսում, Լիլոյում, Իսաինում։ Վրաստանի հայ ավետարանականներն ակտիվ կապեր ունեն Վրաստանի Ավետարանական Քրիստոնյա-Մկրտականների Միության հետ։

43

Տ.Ղաեալաեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Հայ ավետարանական եկեղեցիներ կաե եաև Բուեեոս Այրեսում, Սաե Պաուլոյում, Մոետեվիդեոյում, Լոեդոեում, Բրյուսելում, Սոֆիայում, Սիդեե-յում [3, էջ 701]:

1980-ակաե թթ. սկզբիե սփյուռքի 3 միություեեերը կազմեցիե Հայ ավե-տարաեակաե համաշխարհայիե խորհուրդը (կեետրոեը' Նյու Ջերսի, ԱՄՆ), որիե հետագայում միացաե ՀՀ 2 ավետարաեակաե միություեեերը: Օրիեա-չափ կարելի է համարել այե հաեգամաեքը, որ Նյու Ջերսիում է գտեվում Հայ ավետարաեակաե եկեղեցիեերի Համաշխարհայիե խորհուրդը: Սա վկայում է այե մասիե, որ ԱՄՆ հայ բողոքակաե համայեքը կարևոր տեղ է զբաղեցեում հայ բողոքակաե իրակաեությաե մեջ: Խորհուրդը վարում է միություեեերի ըեդհաեուր գործերը: Երկու տարով ըետրվող եախագահը կարող է վերըետր-վել ևս մեկ աեգամ: Խորհուրդե ուեի գործադիր մարմիե, որի հրավիրած ժո-ղովեերիե մասեակցում եե Հայ Ավետարաեակաե հիեգ միություեեերի (Մերձավոր Արևելք, Ֆրաեսիա, Եվրասիա, Հայաստաե, Հյուսիսայիե Ամերիկա), Հայ Ավետարաեչակաե ըեկերակցությաե եերկայացուցիչեերը: Ժողովեերի ըեթացքում քեեարկվում եե Հայ Ավետարաեակաե եկեղեցիեերի գործուեեու-թյաեը, հայապահպաեությաեը վերաբերող հարցեր: Ժողովի ըեթացքում խոր-հուրդե ըետրում է դիվաեի կազմը, որը բաղկացած է եախագահից, փոխեա-խագահից, քարտուղարից, գաեձապահից և գործադիր տեօրեեից1:

1918թ. հուեիսի 7-իե ԱՄՆ Մասաչուսեթս եահաեգի Ուստր քաղաքում ստեղծվեց Հայ Ավետարաեակաե եկեղեցիեերի ավետարաեչակաե գործու-եեությաե կազմակերպիչ և գործադիր մարմիեը, հայ ավետարաեակաե առա-ջիե և միակ միսիոեերակաե կազմակերպություեը Ամերիկայի Հայ ավետարաեչակաե ըեկերություեը (ՀԱԸ): ՀԱԸ-ե մասեաճյուղեր և գրասեեյակեեր ուեի աշխարհի մոտ 20 երկրեերում, այդ թվում' ՀՀ-ում (1991 թվակաեից) և ԼՂՀ-ում (1995 թվակաեից): ՀԱԸ-ե ծրագրերը ՀՀ-ում և Արցախում իրակաեացեում է Ֆրաեսիայի «Հույս Հայաստաեի համար» կազմակերպությաե հետ համատեղ: Ծրագրերե ուեեե երկու ուղղվածություե' բարեգործակաե և կրթակաե: ՀԱԸ կարևոր խեդիրեերից եե 1988 թվակաեի դեկտեմբերյաե երկրաշարժից տուժած շրջաեեերի վերակաեգեմաեե աջակցելը, զոհված ազատամարտիկեերի և ծեողազուրկ երեխաեերի խեամակալություեը, աճող սերեդի քրիստոեեակաե դաստիարակություեը, բժշկակաե ծառայություեեեր մատուցելը, իեչպես եաև գյուղատետեսությաե, շիեարարությաե, կրթությաե բեագավառեերում հայկա-կաե երկու պետություեեերիե աջակցելը:

Հայ Ավետարաեակաե եկեղեցիե իր բարեգործակաե, կրթակաե, հրա-տարակչակաե, սոցիալակաե ծառայություեեերե իրագործում է մոտ մեկ

1 Հայ ավետարաեակաե եկեղեցիեերի համաշխարհայիե խորհրդի գործադիր մարմեի հերթակաե ժողովը (17 հոկտեմբերի 2008) - http://www.azad-hye.net/media/r1/armenian-evangelical-world-council.htm:

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Տ. Ղաեալաեյաե

տասնյակ բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնք ղեկավարվում եե կամ Հայ Ավետարանական եկեղեցու կողմից, կամ Հայ առաքելական ու Հայ կաթոլիկ եկեղեցական մարմինների հետ համատեղ: Նշանավոր են Ջինիշյան, Փիլիպոսյան, Հայ ավետարանական ընկերային ծառայության կենտրոնը (Լոս Անջելես), Հայ ազգային բուժարանը (Լիբանան), Հայ ծերանոցը (Հալեպ) և այլն:

Կարևոր նշանակություն ունի Սփյուռքի հայ ավետարանականների կապերի ամրապնդումը Հայաստանի հետ: Այս համագործակցությունը նպաստում է ինչպես հայ ավետարանականների և հայ առաքելականների փոխգոր-ծակցությանը, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հատկապես կարևորվում է ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված միասնական գործողությունների իրականացումը: Անշուշտ, այս առումով կարևոր է տարբեր երկրներում գործող առանձին Հայ բողոքական համայնքների գործունեությունը: Սրանք, ունենալով բազմաթիվ յուրահատկություններ, բողոքական հայության մաս են կազմում, որն էլ հանդիսանում է համայն Հայության անբաժանելի մասը:

Հայ Ավետարանական եկեղեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին համարել և համարում է Մայր եկեղեցի, ընդունում է Հայ եկեղեցու սուրբ հայրերին, պաշտամունքների ժամանակ օգտագործում է հայ միջնադարյան շարականներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հետ կատարում է եկեղեցական համատեղ արարողություններ:

Չի կարելի թերագնահատել հայ կաթոլիկների և հայ ավետարանականների քաղաքակրթական կարևոր նշանակությունը: Մասնավորապես, վերջիններս ապահովեցին տարբեր մշակութային արժեքների հետ շփումներ, որոնք ունեցան կարևոր դերակատարություն հայոց համար: Բացի այդ, նրանց գործունեությունը նպաստեց Հայության խնդիրների արծարծմանն օտար շրջանակներում [2, էջ 369]:

Հայ Ավետարանական եկեղեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հիմնադիր անդամներից է, գործակցում է ամերիկյան, եվրոպական, մերձավորարևելյան բողոքական եկեղեցիների հետ:

Հայ ավետարանականների կրյօջախները

Հայ Ավետարանական եկեղեցու ձևավորման պահից սկսած ստեղծվեցին ավետարանական կրթօջախներ նախակրթարաններ, երկրորդական վարժարաններ, քոլեջներ, դպրոցներ: Այդ կրթական հաստատություններում ուսանում են բոլոր այն հայերը, ովքեր ցանկանում են առանց դավանական խտրությունների: Ներկայումս գործում են 18 հայ ավետարանական կրթական հաստատություն (նախակրթականից մինչև բարձրագույն): Հայ ավետարանա-

45

Տ.Ղաեալաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

կան կրթական հաստատությունները կարևոր դեր ունեն Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև Հայաստանում, Հունաստանում, Իրանում և ԱՄՆ-ում: Այդ կրթական հաստատություններից առանձնանում է հատկապես Հայկազյան համալսարանը, որը Սփյուռքի հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է հիմնադրված 1955 թվականին1։ Նշանավոր են նաև Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցը (Բեյրութ), Հալեպ քոլեջը (Սիրիա) և 1997 թվականի ապրիլին Երևանում բացված Հայաստանի ավետարանական աստվածաբանական ակադեմիան:

Հայ ավետարաևակաևևերի մամուլը

Հայ Ավետարանական եկեղեցին հրատարակել է պարբերականներ. 1839-1854թթ. Զմյուռնիայում ընդմիջումներով լույս է տեսել հայ լրագրության պատմության մեջ առաջին աշխարհաբար թերթը' «Շտեմարան պիտանի գիտե-լեացը», որին փոխարինեց «Ավետաբերը» (Կ.Պոլիս, հայերեն և հայատառ թուրքերեն): Այժմ լույս են տեսնում «Բանբեր» (1925 թվականից, Փարիզ), «Պատանեկան արձագանք» (1936 թվականից, Բեյրութ), «Ջանասեր» (1937 թվականից, Բեյրութ), «Լը Լյումինյոն» (Մարսել, ֆրանսերեն), «Լրաբեր» (1965 թվականից, Նյու Ջերսի) ամսագրերը, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միության «Ֆորում» (1975 թվականից) և «Զհաց մեր հանապազօրդ» (1991 թվականից) պարբերականները, «Հայկազյան հայագիտական հանդես» (1970 թվականից, Բեյրութ) տարեգիրքը, «Հայաստանյայց ավետարանական եկեղեցի» (1997 թվականից, Երևան) եռամսյա հանդեսը [3, էջ 704]:

Եqրակացnlթյnւևևեր

• Այսօր հայ բողոքականների խնդիրներն ունեն կարևոր նշանակություն Հայության ինքնակազմակերպման գործընթացներում: Բողոքական հայերի շրջանում հայկական ազգային արժեքների պահպանումն ու ազգային ինքնագիտակցության ամրապնդումը հրատապ են Հայության միասնական հասարակական-քաղաքական համախմբման համար:

• Հայ բողոքականների և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների դրական, շարունակական զարգացման արդյունքում հնարավոր է ապահովել քրիստոնեական այս երկու ուսմունքների հայ ներկայացուցիչների առավել բարյացակամ փոխընկալումն ու համագործակցությունը:

• Հայ բողոքականներ-հայ առաքելականներ հարաբերություններից զատ կարևոր նշանակություն ունի նաև հայ բողոքականների և Հայության

1 Մանրամասն տե ս www.haigazian.edu.lb

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Տ. Ղաեալաեյաե

տարադավաե մյուս շերտերի համագործակցությունը, որը, դրսևորելով զարգացման որոշ միտումներ, ընդարձակման, խորացման ու ամրապնդման մեծ ներուժ ունի։

• Բողոքական հայության խնդիրները կարևորվում են նաև սփյուռքահայության ազգապահպանության հիմնախնդրի համատեքստում։ Հայ բողոքականները պետք է պահպանեն իրենց ազգային դիմագիծը, չօտարվեն առաքելադավան հայրենակիցներից։ Այս հարցում կարևոր են երկու կողմերի մոտեցումները, որոնք պետք է հիմնված լինեն ազգային միասնության, հանդուրժողականության, ընդհանուր արժեքների ընդգծման, համատեղ կենսագործունեության ծավալման վրա։

• Հայ բողոքականությունը մեծ քաղաքակրթական արժեք է ներկայացնում, որի գնահատումը և առավելագույն ներգրավումը Հայության առջև ծառացած մարտահրավերների լուծման մեջ 21-րդ դարի հրամայականն են։

Հունիս, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Րաֆֆի, Ինչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ, Երկերի ժողովածու, 9-րդ հատոր, Երևան, 1958։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2. Եղիայեան Բ, Հայ կաթոլիկ եւ Աւետարաեակաե յարաեուաեութեաեց բաժանումը ԺԹ. Դարուն, Անթիլիաս, 1971։

3. Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003:

4. Ատանալեան Կ.Պ, Յուշարձան Հայ Ա^տաբանականաց եւ Ախտաբանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952։

5. Ղազարյան Ա, Հայ Ավետարանական համայնքներն Արևելյան Հայաստանում մինչև խորհրդային կարգերի հաստատումը (համառոտ ակնարկ), Հայաստաեյայց Ավետարանական եկեղեցի, 1 (53), 2010։

6. Ղազարյան Ա, Լեֆյան Ռ Ն. Հայաստաեյայց Ավետարանական եկեղեցի (Հայաս-տան-Կովկաս), Երևան, 1999։

7. Քասունի Ե, Հայ Աւետարաեակաեութեաե նպաստները հայ ժողովրդի կենական կեանքին, Պէյրութ, 1946։

8. «Հայոց աշխարհ», 27.06.2009։

47

Տ.Ղաեալաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

АРМЯНСКИЕ ПРОТЕСТАНТЫ Тигран Ганаланян

Резюме

В статье говорится о распространении протестантизма среди Армянства, его причинах, предпосылках и специфике. Вслед за освещением деятельности миссионеров приводится история формирования Армянской протестантской церкви, возникновения армянских протестантов и их деятельности в Восточной и Западной Армении. Затем представлена история армянских протестатов в течение трех Республик Армения. Уделяется важное место деятельности протестантов в Диаспоре. Помимо духовной, освещается также образовательная, общественная, благотворительная, культурная деятельность протестантов. Отмечается важность этой деятельности в РА, Арцахе и Диаспоре, сотрудничество протестантов с другими сегментами Армянства. Армянские протестанты являются неотъемлемой частью Армянства и их вовлечение в решение стоящих перед Ар-мянством вызовов имеет важнейшее значение.

48

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.