Научная статья на тему 'Թուրքիայի հաց կաթոլիկ համայնքը'

Թուրքիայի հաց կաթոլիկ համայնքը Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
597
102
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Արեստակես Սիմավռրյաե

Հայ իրականության մեջ հոգևոր առումով ազգապահպան մեծ նշանակություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու կողքին այլ դավանանքի ու կրոնի հարողների խնդրին այսօր գիտական փորձագիտական շրջանակներում զգալի տեղ է տրվում։ Այս համատեքստում ուսումնասիրվում են նաև XVIII-XXդդ. հայ կաթոլիկ համայնքներին վերաբերող հարցերը։ Դրանք որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցու՝ ուշ միջնադարում դեպի արևելք ծավալվելու քաղաքականության հետևանք, միևնույն ժամանակ ազգային դիմագծի պահպանման առումով հանդիսացել են Մխիթարյան միաբանության ավանդույթների կրողները։ Նրանց դերը կարևոր է Հայության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ ազգապահպան լծակների ամրագրմամբ: Դավանանքային տարբերությունը չպետք է խաթարի ազգային պատկանելության ընկալումը՝ համազգային խնդիրներ լուծելու հրամայականով։ Անհրաժեշտ է ուսումնասիրել փորձել գտնել, թե ինչ նմանությունների հիման վրա են կառուցված դավանանքով տարբեր, բայց նույնէթնիկ համանման քրիստոնեական արժեհամակարգ ունեցող հատվածները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Сегодня, наряду с обладающей огромным значением в деле сохранения и духовной жизни Армянства Армянской Апостольской церковью, в научных и экспертных кругах большое место занимает проблема иноконфессиональных армян. Исследования этого вопроса осуществлялись еще в XVIII-XXвв. в связи с католическими общинами, которые, будучи следствием происходившей в период позднего средневековья экспансии Римско-католической церкви на восток, одновременно являлись продолжателями традиций Мхитаристской конгрегации в деле сохранения национальной самобытности. Их роль в решении встающих перед Армянством проблем также велика. Межконфессиональные различия не должны мешать восприятию национальной идентичности – таков императив для решения вопросов общенационального значения. Необходимо изучить и попытаться понять, на основе каких сходных черт возникли сегменты Армянства, разные по конфессиям, но обладающие тождественным этническим самосознанием и сходной системой христианских ценностей.

Текст научной работы на тему «Թուրքիայի հաց կաթոլիկ համայնքը»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՑ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱՅՆՔԸ

Արեստակես Սիմավռրյաե'

Հայ իրականության մեջ հոգևոր առումով ազգապահպան մեծ նշանակություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու կողքին այլ դավանանքի ու կրոնի հարողների խնդրին այսօր գիտական և փորձագիտական շրջանակներում զգալի տեղ է տրվում։ Այս համատեքստում ուսումնասիրվում են նաև XVIII-XX^. հայ կաթոլիկ համայնքներին վերաբերող հարցերը։ Դրանք որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ուշ միջնադարում դեպի արևելք ծավալվելու քաղաքականության հետևանք, միևնույն ժամանակ ազգային դիմագծի պահպանման առումով հանդիսացել են Մխիթարյան միաբանության ավանդույթների կրողները։ Նրանց դերը կարևոր է Հայության առջև ծառացած խնդիրների լուծման գործում ազգապահպան լծակների ամրագրմամբ: Դավանանքային տարբերությունը չպետք է խաթարի ազգային պատկանելության ընկալումը համազգային խնդիրներ լուծելու հրամայականով։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և փորձել գտնել, թե ինչ նմանությունների հիման վրա են կառուցված դավանանքով տարբեր, բայց նույնէթնիկ և համանման քրիստոնեական արժեհամա-կարգ ունեցող հատվածները։

Պատմական ակնարկ

Հայոց կյանքի ամենակարևոր հենարաններից մեկը Հայ Առաքելական եկեղեցին է հայ ժողովրդի ազգային հոգևոր կառույցը։ Նաև ցավալի պատմական իրողություն է այն, որ տարբեր ժամանակաշրջաններում հայ ժողովրդին դավանափոխություն է պարտադրվել։

Ասվածի ապացույցներից է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու քաղաքականությունը Հայաստանի և Հայության նկատմամբ: Հայերի մեջ կաթոլիկ միսիոներների քարոզչական գործունեությունը սկսեց ծավալվել Կիլիկյան Հայկական թագավորության (1198-1375թթ.) սահմաններում XIII^ վերջին և XIV^ առաջին կեսին շրջակա մահմեդական իշխանությունների ասպատակությունների հաճախացման շրջանում։ Արևմուտքը, սին խոստումներ տալով, օգնության նախապայման էր համարել Հռոմի պապի գերիշխանության ճանաչումը, կաթոլիկ եկեղեցու ծեսի ու դավանանքի ընդունումը: Կիլիկյան Հայկա-

(Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար։

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.

Ա. Սիմավորյաե

կաե թագավորության Սիս մայրաքաղաքում 1361թ. տեղի ունեցած եկեղեցական ժողովը մերժեց Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ միությունը (ունիան) [1, էջ 727]։ Ունիթորներին (լատ. unitores - միացողների, միաբանողների եղբայրություն) Հայաստանում անվանում էին «ծայթ», «աղթարմա», «ֆռանկ» և այլն1։ Իսկ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հետ միությունը մերժողներն անվանվում էին հակաուեիթnրեեր■.

Ունիթորները, կուրորեն ընդունելով լատինական եկեղեցու դոգմաներն ու ծեսերը, փորձում էին դրանք տարածել Հայաստանում։ Նրանք սկսեցին հերետիկոս համարել ամբողջ հայ ազգին, արհամարհել հայ եկեղեցու ծեսերն ու դարավոր ավանդույթները, և այդ պատճառով էլ նրանք շուտով չքացան պատմության ասպարեզից1 2։

Հայոց մեջ կաթոլիկություն տարածելու երկրորդ փորձը տեղի ունեցավ օսմանյան տիրապետության օրոք։ Հայտնի պատմական իրողություն է, որ Օսմանյան կայսրությունում հայերի կաթոլիկացման նախաձեռնող ուժ է հանդիսացել Վատիկանը, որի ընդունած որոշումների արդյունքում Արևմտյան Հայաստան են ուղարկվել միսիոներական խմբեր, որոնք զանազան միջոցներով դավանափոխ են արել Հայության փոքրաթիվ մի հատվածի։ 1622թ. Գրիգոր 15-րդ պապի որոշումով հիմնվեց Հավատի պրոպագանդայի Սուրբ Միաբանությունը, որը նպատակ էր հետապնդում կաթոլիկություն տարածել արևելքում և մասնավորապես Հայաստանում։ Պապի ընդունած որոշման հետևանքով 17-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանում իրենց միսիոներական լայնածավալ և ակտիվ գործունեությամբ աչքի ընկան ֆրանցիսկյան, կարմել-յան, օգոստոսյան և մի շարք այլ կաթոլիկ վանական կարգեր։

Հայերին դավանափոխ անելու լատին քարոզիչների ձեռնարկած այս քայլերն, ի վերջո, բերեցին բազմաթիվ բնակավայրերի «կաթոլիկացմանը»։ Օգտվելով այն հանգամանքից, որ թուրքական և պարսկական լծի տակ Հայությունը գտնվում էր ծանր իրավիճակում, կաթոլիկ քարոզիչները քրիստոնյա ժողովրդի մեջ սկսեցին տարածել կաթոլիկ դավանանքը։ Կաթոլիկություն ընդունեցին այն գյուղերի կամ բնակավայրերի բնակիչները, որոնք, շրջապատված լինելով թուրք և քուրդ հրոսակախմբերով, կանգնեցված էին երկընտրանքի առաջ կամ բնաջնջվել ֆիզիկապես, կամ թուրքանալ և իսլամանալ3։ Այս կերպ դավանափոխ եղած հայերը փորձում էին ունենալ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու պաշտպանությունը։ Մինչդեռ կաթոլիկ քարոզիչների նպատակը հայ ժողովրդին թուրքական սպառնալիքից փրկելը չէր, այն ուներ ավելի խորքային, Վատիկանի համար թերևս քաղաքական պատճառներ։

Արդեն 19-րդ դ. 20-ական թթ. կաթոլիկ բնակավայրեր են հիշատակվում Կարին քաղաքում և նրան շրջապատող երեսուն բնակավայրերում տասը հա-

1 Արոյան Ս, Համառոտ պատմութիւն Հայ Կաթողիկէ (կաթոլիկ) Եկեղեցու, 2002, http://www.armeniancatholic.ru/pdf/armchurch.pdf։

2 Նույն տեղում։

3 Նույն տեղում։

69

Ա. Սիմավորյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

զար դավանափոխ եղած հայերով: Սակայն Հռոմի որդեգրած քաղաքականությունը չէր սահմանափակվում միայն Արևմտյան Հայաստանի տարածքներով, այն տեղ գտավ նաև Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ.Պոլսում, Զմյուռ-նիայում, Այդինում և այլ քաղաքներում, ուր կար ոչ միայն հայերի, այլև բազում քրիստոնյա ազգերի հոծ բնակչություն։ Հույների, հայերի և այլոց մեջ կաթոլիկության տարածումը հաստատում է այն փաստը, որ մուսուլման բնակչության շրջանում կրոնափոխություն իրականացնելու լատին հոգևորականության արկածախնդիր ջանքերն անհաջողության էին մատնվել։ Գուցե այս պատճառով Հռոմի դավանափոխության տակ թաքնված իրական քաղաքականությունը փոխվեց, քաղաքականություն, որով շահագրգռված են եղել, ի թիվս այլ պետությունների, նաև Ֆրանսիան և Իտալիան, որոնք քարոզիչների գործունեությամբ փորձել են տարածել իրենց ազդեցությունը [2, էջ 162]։

Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունը հայերի նկատմամբ վարում էր երկդիմի քաղաքականություն։ Մի կողմից առանձին համայնքի (միլ-լեթի) ստեղծումով փորձ էր արվում կրոնական հողի վրա հայերի միջև պառակտիչ և բաժանարար գծեր ստեղծել, մյուս կողմից գիտակցում էր, որ նորաստեղծ համայնքի հետ խնդիրների առաջացման դեպքում հաշվի էր նստելու եվրոպական երկրների, հատկապես Հռոմի հետ։ Ինչպես նշում են որոշ հետազոտողներ, կաթոլիկ հայերին առանձին համայնք ճանաչելու հանգամանքը վկայում է նաև այն մասին, որ Թուրքիան շարունակաբար վարում էր ազգային փոքրամասնությունների մեջ հնարավորինս շատ ինքնակառավարման կենտրոններ ստեղծելու քաղաքականություն, որով առավել կուժեղաց-վեին պետական մեքենայի մանիպուլյացիոն հնարավորություններն այդ շրջանակներում1 ։

Այս պատճառով էլ շատ դեպքերում նրանց վերաբերմունքը հայ կաթոլիկների նկատմամբ եղել է թշնամական։ Նրանք ամեն մի պատրվակ օգտագործում էին կաթոլիկներին հալածելու համար։ Երբ 1827թ. հոկտեմբերին թուրքական նավատորմը պարտություն կրեց Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միացյալ նավատորմից, սուլթանի հատուկ ֆիրմանով (հրաման-Ա. Ս), որպես այդ պետության լրտեսներ ձերբակալվեցին և աքսորվեցին բազմաթիվ հայ կաթոլիկներ։ 1828թ. հունվարին Անկարայից աքսորվեցին հայ կաթոլիկներն իրենց 26 հոգևորականների հետ։ Շուտով մեկ այլ ֆիրմանով հայ կաթոլիկները հայտարարվեցին Օսմանյան կայսրության թշնամիներ։ Այդ ֆիրմանով Կ.Պոլսից պետք է աքսորվեին հայ կաթողիկե եպիսկոպոսն ու բոլոր հոգևորականները։ 1829թ. հունվարի 27-ին Կ.Պոլսից աքսորվեցին ևս 15 հազար հայ կաթոլիկներ, որոնց մի մասը մահացավ ցրտից ու սովից։ Շատերն այս բռնագաղթը համարում են 1915թ. Հայոց եղեռնի նախատիպը1 2։

1 Տաթհիկ Խաչատրյան, Միսիոներությունը Թուրքիայում, http://www.religions.am/index.php?option=com_con tent&view=article&catid=1:2009-02-27-03-45-54&id=961:2009-12-03-07-08-17&lang=hy

2 Արոյան Ս., նշվ. աշխ.։

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա. Սիմավորյաե

Հայ կաթոլիկներին առաեձիե միլլեթ ազգ ճանաչելու թվականը 1830-ե էր եվրոպական երկրների ճնշման արդյունքում: Առանձին միլլեթի ստեղծման և համայնքի ձևավորման կողմնակից էր Ֆրանսիան: Հստակ պահանջներ դրվեցին Բ.Դռան առջև. «Կայսրության հարկատու ազգերը հույները, հայերը, հռոմեադավանները և հրեաները, ազատ պետք է լինեն իրենց դավանանքի և հավատի հարցերում, և օսմանյան տերությունըչպետք է սահմանափակի այդ իրավունքները»: Այս պահանջի մի կետով էլ նշվում է. «Հոոմէականք Հայք (կաթոլիկ հայերը-ՍԱ.) ազատ լիցին ի պաշտել զհաւատ իւրեանց»: Այնուհետև նշվում է, որ հռոմեադավան հայերին պետք է անջատել Հայոց պատրիարքարանի իրավասությունից և նրանց տալ աոանձին իշխանություն: Սուլթանն ընդունում է պահանջը, բայց կաթոլիկ հայերի և տեղի հռոմեադավան այլ ազգերի հարաբերությունների միջև որոշ սահմանափակումեր է մտցնում. «Արգելել իր հպատակ հայերին հարաբերություններ ունենալ կասկածելի նպատակներով օտար միսիոներների և պետությունների հետ. ուստի փոխանակ Լատինների եկեղեցի հաճախելու, այսուհետ նախընտրելի է, որ ունենան իրենց սեփական եկեղեցիները անկախ Հայոց Պատրիարքարանից, բայց միանգամայն անջատ Լատիններից» [3, էջ 123]:

Չնայած հայ կաթոլիկներն արդեն ունեին, մեղմ ասած, լայն լիազորություններ, սակայն Ադրիանապոլսի պայմանագրով Օսմանյան կայսրության տարածքներից ռուսական զորքերի հետ միասին, Մխիթարյան հայր Եփրեմ Սե-թի գլխավորությամբ, Կարնո նահանգից Ջավախք հեռացավ հայ կաթոլիկ բնակչության ստվար մասը: Եփրեմ Սեթը բավական հեռատես մի հոգևորական, գիտակցել էր, որ նույնիսկ Հռոմի և եվրոպական երկրների հովանավորությունն ի վիճակի չէր թուրքական իշխանություններից պաշտպանելու հայերի ապահովությունը: Ի վերջո, հասկանալի էր, որ օսմանյան հակահայ քաղաքականությունն ուղղված էր ազգային և ոչ թե դավանական տարբերության դեմ:

Դավանանքային քաղաքականությունը հաղթաթուղթ էր, որը ծառայեց հայերի մեջ անջատողական տրամադրությունների տարածմանը: Արդյունքում հայամերժ «լատին» դարձած հայ հատվածը, ուծացած այս խմբի ներկայացուցիչները բացահայտ հայտարարեցին, որ իրենք հայ ազգից չեն սերում և որ իրենք «լատիններ» են: Հայ «լատինների» հետ վերջնական կապերը խզելու համար Բ.Դուռը 1831թ. աքսորի և սպառնալիքի հրաման արձակեց վերջ տալ խնամիական կապերին հայ կաթոլիկների և «ֆրանկացած», «լատինացած» հայերի միջև [3, էջ126]:

Սակայն հարցը սրանով չսահմանափակվեց. հայադարձության նպատակով բավական ծավալուն աշխատանք կատարեցին Մխիթարյան հայրերը: Թե նրանց առաքելությունը Զմյուռնիայում (Իզմիր) ինչ ազդեցություն է ունեցել «ֆրանկացած», օտարացած հայ կաթոլիկների վրա ազգային զգացումի վերազարթոնքի ուղղությամբ, փաստում է ժամանակագրությունը. «Երբեմն անունն Հայ, որ միշտ աոընթեր ունի վերադիր մի գարշահոտ անիծեալ էր եւ

71

Ա. Սիմավորյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ոչ ոք յուղղափաոաց կամէր կրել զայե ի վերայ իւր: Այժմ սկսաե աոեուլ զայե յաեձե եդեալ աոըևթեր Հայոյե եւ զաեուեե կաթոլիկ, որ մերժէ ի բաց վերադիրե գարշահոտ: Յետ այսորիկ սկսաե տակաւխեդրել զծէսիւրեաեց, տեսեալ զի եւ ֆրաեկք մեծարգոյ համարիե զեոյե» [4, էջ 68]:

Հարկ է եշել, որ հայ կաթոլիկեերիե դարձի բերելու հարցում աետարբեր չէր իեչպես Հայ Աոաքելակաե եկեղեցիե, այեպես էլ քաղաքակաե-հասարակա-կաե գործիչեերը: Հարություե Բեզջիյաեը Մահմուդ Երկրորդի ֆիեաեսակաե և աեձեակաե հարցերով խորհրդակաեը, ղեկավարում էր եաև կաթոլիկ դարձած հայերիե աոաքելակաե եկեղեցի վերադարձեելու գործըեթացը: Երկար բաեակ-ցություեեերի արդյուեքում կաթոլիկ բազմաթիվ հայերի վերադարձե աոաքելակաե եկեղեցի ոմաեք ուրախությամբ էիե ըեդուեում, բայց Բեզջիյաեի այս աշ-խատաեքը հաեդուրժողակաեությամբ չէր ըեդուեվում1: Ըեդ որում, այս ամեեը կատարվում էր միեչև միլլեթի ստեղծումը, սակայե Բեզջիյաեի աքսորից հետո հայտեի չէ, թե գործըեթացե իեչ շարուեակություե է ուեեցել:

Դավաեակաե հողի վրա պաոակտումե արդեե փաստ էր: Այս ամեեե էլ ավելի խորացրեց հայությաե տարաեջատումը, առավել ևս, երբ 1846թ. առաե-ձիե միլլեթի կարգավիճակում հայտեվեցիե եաև հայ բողոքակաեեերը: Այս ամեեի պատճառով սկսեցիե կազմավորվել սեփակաե խեդիրեերի վրա իեքեակեետրոեացված իեքեուրույե համայեքեեր:

Հայոց Մեծ եղեոեը և հայ կաթոյիկները

Հակառակ այե իրողությաեը, որ հայ կաթոլիկեերի եկատմամբ աոաեց խտրա-կաեությաե իրակաեացվել է ցեղասպաեությաե եույե քաղաքակաեություեը, իեչպես և կայսրությաե ողջ հայությաե եկատմամբ, թուրքակաե գիտակաե և մերձգիտակաե շրջաեակեերը չհիմեավորված եշում եե, որ հայ կաթոլիկեերը չեե տուժել, քաեի որ եղել եե եվրոպակաե տերություեեերի ու հատկապես Հոոմի պապի պաշտպաեությաե տակ: Սակայե պատմակաե, ըեդ որում եաև թուրքակաե աղբյուրեերը փաստում եե, որ թուրքակաե այսպես կոչված «գիտակաե» մոտեցումեերե աեհիմե եե:

Ցեղասպաեությաե տարիեերիե Օսմաեյաե կայսրությաե հպատակ հայ կաթոլիկեերի եկատմամբ իրակաեացվեց տեղահաեմաե, համատարած կոտո-րածեերի և բոեի իսլամացմաե համակարգված քաղաքակաեություե: Հայ կաթոլիկեերի իսլամացմաե բոեի գործըեթացեերը կայսրությաե տարածքում սկսվել էիե ավելի վաղ, միեչև ցեղասպաեություեը բոեի կրոեափոխվել եե ամբողջ գյուղեր Արդահաեում (Մամաեելիս, Վել և այլե), իսկ ցեղասպաեությաե տարիեերիե այդ գործըեթացեերը շարուեակվում էիե:

Հայ կաթոլիկեերի բոեի իսլամացմաե քաղաքակաեություեե աեգամ Եղեոեի տարիեերիե եղել է կաոավարությաե ուշադրությաե կեետրոեում, դրա վկայություեե է հետևյալ փաստը: 1917թ. հուեիսիե Էդիրեեի և Աեկարայի եա-

1 Aileler ve insanlar, Bir emanet: Artin Bezciyan, http://www.minidev.com/kulturler/kulturler_ermeni_mimar10.asp

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա. Սիմավորյաե

հաեգեերում բարձրանում է այնտեղ մնացած և իսլամ ընդունած կաթոլիկ հայերին աքսորելու խնդիրը։ Ինչպես պարզվում է, իսլամ ընդունած կաթոլիկ հայերի շրջանում պետությունը նկատել էր գաղտնի կերպով քրիստոնեական կաթոլիկ սովորույթների պահպանման դեպքեր, ինչն էլ հիմք է ծառայել նրանց աքսորելու համար [5, s. 315]։

Կրոնափոխության դեպքեր հայ կաթոլիկների մեջ արձանագրվել են նաև Կարինի հայաբնակ Արծաթի և Թվանջ գյուղերում։ Այս գյուղերի բնակիչների մի մասը, որ չէր գաղթել 1830թ., Հայոց ցեղասպանության տարիներին մահվան սպառնալիքի տակ հրաժարվել է կաթոլիկությունից և իսլամացել, իսկ մի մասն էլ կոտորվել է։

Օսմանյան բանակում ծառայող զինվորականների և այդ երկրում դիվանագիտական առաքելության մեջ գտնվող գերմանացի բարձրաստիճան ծառայողների հեռագրերից հայտնի են դառնում հայ կաթոլիկների և բողոքականների նկատմամբ իրագործված տեղահանությունների և իսլամացման նոր վկայություններ. «Հայերի հետապնդումները արևելյան նահանգներում թևակոխել են իրենց վերջնական փուլը: Թուրքական կառավարությունը թույլ չտվեց իրեն խանգարել Հայկական հարցի լուծումը հայ ցեղի ոչնչացման ճանապարհով իր ծրագրի կատարմանը ո չ մեր միջնորդությունների, ո չ ամերիկյան դեսպանի և պապական լեգատի (ընդգծում մերն է- Ս Ա), ինչպես նաև Անտանտի կողմից սպառնալիքների, առավել ևս արևմուտքի հասարակական կարծիքը հաշվի առնելու միջոցով: Այժմ նա պատրաստվում է ձուլել և ցրել առաջին տեղահանությունը վերապրած հայերի վերջին մնացորդները: Ընդ որում, խոսքը վերաբերում է հյուսիսային Սիրիայում (Մարաշ, Հալեպ, Ռաս-ուլ-Այն), ինչպես նաև Փոքր Ասիայի որոշ խոշոր բնակավայրերում (Անգորա, Կոնիա) մնացածներին, հատկապես նրանց, ովքեր այնտեղ են հայտնվել տեղահանության հետևանքով, կամ էլ ավելի շուտ այնտեղ տեղափոխվածներին: Սակայն հնաբնակների շրջանում, ինչպես նաև, կաթոլիկ և բողոքական հայերի շրջանում այժմ կատարվում են «զտումներ», թեև Բարձր Դուռը կրկին խոստացել է խնայել այս վերջիններին:

Այս մնացածները մասամբ տեղահանվում են ավելի հեռու Միջագետք, իսկ մասամբ էլ ենթարկվում են մահմեդականացման: Մարաշում և Հալեպում տեղահանությունն ընթանում է մեծ թափով: Դիարբեքիրում իր գործունեությամբ հայտնի վալի Ռաշիդ բեյը Անգորայում զբաղված է նրանով, որ փնտրում է վերջին հայերին ներառյալ կաթոլիկներին և տեղահանում նրանց: Նույն ձևով վարվում էին Էսքիշեհիրում և Իզմիթի շրջակայքում դեռ մնացած բողոքական և կաթոլիկ հայերի հետ: Չնայած պաշտոնական անձանց բոլոր ժխտումներին, հայերի հետապնդման այս վերջին փուլում մեծ դեր է խաղում մահմեդականացումը»1:

1 Մետերնիխ, Հայերի հետապնդումները Թուրքիայի արևելյան շրջաններում, Տերապիա, 10 հուլիսի 1916թ., Կայսերական գերմանական դեսպանություն N 368, http://www.genocide-museum.am/arm/german.php։

73

Ա. Սիմավորյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Նույն քաղաքականությունը վարվեց եաև Ախալքալաքի ռուսահպատակ հայ կաթոլիկների նկատմամբ, որոնք տնտեսական և սոցիալական ծանր պայմաններից ելնելով առևտուր էին անում կամ ուսումնառության նպատակով գտնվում էին Կ.Պոլսում, որոշակիորեն պահպանելով կապը նաև ծննդավայրի Արևմտյան Հայաստանում գտնվող Կարին-Էրզրումի հետ. նրանք ևս ձերբակալվեցին և ուղարկվեցին Դեյր Էզ-Զորի անապատ [6]։

Գերմանացի հետազոտող Վոլֆգանգ Գուստը, անրադառնալով Օսմանյան կայսրության հայ կաթոլիկ և ավետարանական բնակչության նկատմամբ գերմանական կաթոլիկ և բողոքական եկեղեցիների պահվածքին, նշում է. «Գերմանիայի կայսրը միայն մեկն էր նրանցից, ովքեր կարող էին փրկել հայերին: Կային նաև այլ հզոր և ազդեցիկ հաստատություններ գերմանական եկեղեցիներ: Բարձրագույն կաթոլիկը քաղաքական գործիչների շրջանում Մաթթհիաս էրցբերգերն էր, որը հաճախ էր լինումԹուրքիայում և հաղորդագրություններ էր կազմում, թե ինչպես կարելի է փրկել հայերին: Նրա առաջարկները բավականին պարզամիտ էին: Այնուամենայնիվ նրա միջոցով տեղեկացված էր Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին: Եվ ի նչ արեց այն: Ոչինչ: Ավելի նշանակալից էր ավետարանական եկեղեցու վերաբերմունքը: Նրա բարեգործական կենտրոնները Թուրքիայում անում էին ամեն ինչ հայերի տառապանքները մեղմացնելու համար: Եվ նրանք ստույգ տեղեկություններ էին հաղորդում ցեղասպանության մասին, ինչպես նաև Լեփսիուսն էր ճշգրտորեն տեղեկացրել իր ավետարանական եղբայրներին գաղտնի հանդիպումների ժամանակ: Եվ ի նչ արեցին գերմանացի բարձրագույն բողոքականները: Ոչինչ: Նրանք ընդհանուր բանաձև հղեցին կանցլերին հստակ իմանալով, թե ինչ քաղաքականություն է նա վարում հայերի հանդեպ: Միայն իր ստորադրյալների քանակով և որակով հարգանքի արժանի այս հուշագիրը փոխանցվեց Կոս-տանդնուպոլսի դեսպանատանը և հանգեցրեց այն բանին, որ Գերմանիայի բարձրաստիճան ներկայացուցիչները Թուրքիայում սկսեցին խնդրել խնայել գոնե հայ կաթոլիկներին, նախևառաջ հայ բողոքականներին, քանի որ նրանք հատկապես օրինապաշտ են և զերծ հեղափոխական գաղափարներից: Այլ կերպ ասած գերմանական բողոքականների կարծիքով հարկավոր չէր անվերապահորեն վստահել գրիգորյանական հայերին: Ցեղասպանության համար պատասխանատվություն կրող թուրք պաշտոնյաները «իրար էին շփում ձեռքերը» բավականին անսպասելի այս օժանդակությունը ստանալով: Կաթոլիկ և բողոքական հայերին գրեթե ոչինչ չօգնեց, նրանք նահատակվեցին, ինչպես և իրենց հայ առաքելական հավատակից եղբայրները» 1 :

Պատմական փաստերի համաձայն, հայ կաթոլիկ համայնքից ցեղասպանության զոհ դարձան 30 հազար հայեր, Հայ Կաթողիկե եկեղեցու 102 հոգևորական, մի քանի եպիսկոպոս և 45 վանական2: Հայ կաթոլիկների մեծա- 1 2

1 Հատված Վոլֆգանգ Գուստի «Կարող էր արդյոք Գերմանիան փրկել հայերին», Ֆրանկֆուրտի Ս. Պողոս եկեղեցում 2009թ. ապրիլի 24-ի ելույթից, http://www.wolfganggust.net/armenocide/gusthome.nsf/d3cb8075f1122 3b4c12572ef004f2e81/e4971e2aa8ad1bd3c12576210077c32e?OpenDocument:

2 Հայ կաթոլիկ եկեղեցի, http://araratian-tem.am/media/Hay%20Katolik%20Ekexeci.doc.

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա. Սիմավորյաե

գույն մասը ստիպված եղավ գաղթել եվրոպական և մերձավորարևելյաե երկրներ: Եվ ինչպես իրավացիորեն նկատել է պատմաբան Ս.Արոյաեը. «Թուրքական ջարդարարները հայերին կոտորում էին ոչ թե նրա համար, որ նրանք առաքելականներ էին կամ հայ կաթողիկեներ (կաթոլիկներ- Ս.Ա.): Նրանք կոտորվեցին միայն նրա համար, որ ... հայ էին» 1 :

Փաստերը վկայում են, որ երիտթուրքերն ազատ են եղել իրենց գործողություններում, և այն գիտական մոտեցումները, թե հայ կաթոլիկները գտնվել են եվրոպական երկրների հովանու ներքո, ընդամենը Հայոց մեծ եղեռնի իրական փաստերն աղավաղելու և պատմագիտության մեջ հարցը շրջանառելու քաղաքականություն են:

Հայ կաթոյիկ համայնքն այսօր

Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը նույն կարգավիճակում թողեց հայ կաթոլիկ համայնքը, ինչպես նաև ցեղասպանությունից մասամբ խույս տված, դեռևս գոյությունը պահպանող Ստամ-բուլի առաքելադավան հայ համայնքը: Թուրքիայի կաթոլիկ հայության արդի խնդիրները սկսվում են ոչ միայն հոգևոր-եկեղեցական դաշտից, որն, անկասկած, ունի համայնքապաշտպան գործառույթ, այլև մարդկային գործոնից (փոխադարձ ընկալման խնդիր), ինչպես նաև համայնքի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունից: Հատկանշական է, որ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը թե հայկական, թե թուրքական լրատվամիջոցները հազվադեպ և ոչ լիարժեք են ներկայացնում:

Մեր դիտարկումներից ելնելով փաստենք, որ թուրքական տեղեկատվական դաշտում այս համայնքի ներկա գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են և հակասական: Մասնավորապես, Թուրքիայի տարածքում բնակվող հայերի մասին քննարկումները սահմանափակվում են կամ բուն հայկական համայնքի, կամ իսլամացած, ծպտյալ հայերի խնդիրներով, իսկ կաթոլիկների պարագայում նրանց թվաքանակի նշմամբ: Բնական է, հայկական կողմի «թերացումը» պայմանավորված է մի շարք խոչընդոտներով, իսկ թուրքական կողմը սահմանափակվում է մակերեսային տեղեկատվությամբ շեշտելով միայն համայնքի գոյության մասին, ինչն, անշուշտ, նպատակային քաղաքականություն է միտված այդ երկրում հայության դավանանքային տա-րանջատվածության թմբկահարմանը:

Ցեղասպանությունից հետո Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի թվաքա-նակի վերաբերյալ տեղեկությունները բավական կցկտուր են, որոշ տվյալների համաձայն 1970-ական թթ. շուրջ 14 հազար [2, էջ 163], թեև այս թիվը կասկածելի է, եթե հաշվի առնենք, որ բռնագաղթն ու կոտորածները չէին շրջանցել վերջիններին, քանի որ Հռոմի տվյալները ցույց են տալիս, որ համայնքն այդ թվականներին ուներ շուրջ 8500 անդամ: Մինչդեռ 1980թ. համայնքի անդամների թիվն էապես կրճատվեց հասնելով 4500-ի: Թուրքիայի քաղաքական ան-

1 Արոյան Ս, նշվ. աշխ.:

75

Ա. Սիմավորյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

կայուն իրավիճակը, ռազմական հեղաշրջումներն ու ճեշումեերը հայության նկատմամբ ստիպեցին համայնքի մեծ մասին արտագաղթել Ֆրանսիա, Կանադա և ԱՄՆ: Չի բացառվում, որ արտագաղթի կազմակերպման հարցում կարևոր դեր էին խաղում արևմտյան երկրները: Այսպիսի օրինակներից է համեմատաբար վերջերս Իրանի հայ կաթոլիկ համայնքի անդամներին ԱՄՆ արտագաղթեցնելու քաղաքականությունը, որը նախաձեռնում և ղեկավարում են իսրայելյան և իրանական (իսլամական) մի շարք կազմակերպություններ:

Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի նվազման միտման մասին տե ս Աղյուսակ 1-ում.

Աղյուսակ 1

Տարեթիվը Համայնքի թվաքանակը

1950 7.000

1970 8.500

1980 4.500

1990 3.670

1999 3.680

2000 3.650

2001 3.800

2002 3.750

2003 3.700

2004 3.670

2005 3.6701

2008 3.650

Թուրքիայի ներկայիս հայ կաթոլիկ համայնքն ունի շուրջ 3650 անդամ, որոնք հիմնականում բնակվում են Ստամբուլ և Անկարա քաղաքներում և ենթարկվում են Ստամբուլի արքեպիսկոպոսությանը:

Անկարայի հայ կաթպիկ համայնքը: Ի տարբերություն Ստամբուլի Ան-կարայի հայ կաթոլիկ համայնքը կազմակերպված չէ, իսկ սա Հայ Կաթոլիկ եկեղեցու բացթողումներից մեկն է, թեև դժվարությունները կապված են վերջին տարիներին Թուրքիայում այլ կաթոլիկ համայնքների հոգևորականների սպանությունների հետ1 2: Հավելենք, որ նման քայլերը կարող են հոգեբանական ներգործություն ունենալ համայնքներն սպասարկող քահանաների վրա, ինչի պատճառով էլ Անկարայի հայ կաթոլիկներն ապրում են մեկուսացված: Նույնիսկ Ստամբուլի նույնադավան համայնքի հետ որևէ առնչություն չունեն: Միայն առիթից առիթ քաղաք են այցելում Ստամբուլի քահանաները, որոնք փորձում են գոնե համախմբել շուրջ 60 ընտանիք ունեցող համայնքը: Փաստացի այսօր Անկարայի հայ կաթոլիկները սեփական եկեղեցի չունեն, իսկ դա

1 Arcieparchia di Costantinopoli, http://it.wikipedia.org/wiki/Arcieparchia_di_Costantinopoli:

2 Հայտնի նման դեպքերից էր 2007թ. փետրվարին Տրապիզոնի կաթոլիկ եկեղեցու քահանա Անդրեա Սան-տոռոյի սպանությունը, Ertugrul Mavioglu, Once rapor sonra saldirilar,Radikal, 14.08.2008:

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա. Սիմավորյաե

նպաստավոր կլիներ համախմբման համար, բայց Թուրքիայում եմաե հարց բարձրացնելը կապված է հսկայական դժվարությունների հետ: Այս ամենի հետևանքով հայ կաթոլիկներն ստիպված են հավաքվել ֆրանսիական եկեղեցում, որտեղ քարոզները կարդացվում են միայն թուրքերեն, քանի որ համայնքն ամբողջապես թրքախոս է: Ցավոք, Անկարայի հայ կաթոլիկներն ընդհանրապես չեն տիրապետում հայերենին և, որոշ փաստերի համաձայն, նպատակ էլ չունեն տիրապետելու: Օրինակ, անկարաբնակ հայ կաթոլիկ Հանրին նշում է. «Բնավ էլ չեմ ցանկացել, որ իմ զավակները հայերեն իմանան: Այստեղ ոչ մի տեղ հայերենը պետք չէ, դպրոց էլ չկա Անկարայում Իմ զավակներին հայերենը ոչինչ չէր տա»: Հայերն Անկարայում ապրում են որպես Թուրքիայի քաղաքացիներ և հայ լինելու մասին հիշում են այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը պատահաբար հիշեցնում է: Հայերենը, գործածական չլինելով, գնահատվում է զուտ շուկայական իրականության տեսակետից: Եվ նման դեպքում բնավ կարևոր չէ ոչ լեզվի, ոչ կրոնի և ոչ էլ մշակույթի ազգապահպան նշանակությունը, եթե ազգային պատկանելությունը միայն հայրերի ու պապերի թողած ոչ օգտակար ժառանգությունն է [7]:

Ստամբուի հայ կաթոյիկ համայնքը: Այլ է իրավիճակը Ստամբուլում, որտեղ գտնվում է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոսությունը Կ.Պոլսի թեմը, արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանի գլխավորությամբ: Նշենք, որ այստեղ բնակվում է համայնքի 2000 անդամ, որոնք բավական կազմակերպված են և ունեն ոչ միայն համայնքապատկան եկեղեցիներ, այլև բարեգործական կառույցներ, ինչը որոշակիորեն թեթևացնում է համայնքի առջև ծառացած խնդիրները: Ստամբուլում, որն այսօր տեղի հայ կաթոլիկների հոգևոր կենտրոնն է, գործում է 12 հայ կաթոլիկական եկեղեցի, ընդամենը մեկ եկեղեցի է գործում Մարդին քաղաքում, որից օգտվում են մեկուսի պայմաններում ապրող մի քանի ընտանիքից բաղկացած հայ կաթոլիկները: Այստեղ ստամբուլցի քահանաներն այցելում են ամսական մեկ անգամ, հիմնականում պատարագների մասնակցելու համար: Գործում են Մխիթարյան միաբանության ենթակայության տակ գտնվող նախակրթարաններ, երկսեռ վարժարաններ: Բարեգործական հաստատություններից հիշատակման են արժանի Սուրբ Հակոբ բարեգործական մարմինը, Սուրբ Հակոբ հիվանդանոցը, Սուրբ Հակոբ բուժհիմնարկությունը, որոնք բոլորն էլ համայնքապատկան կառույցներ են: Համայնքի ներսում մեծ աշխատանք են կատարում երիտասարդական միությունները, Տիկնանց միությունը: Եթե Անկարայում հայ կաթոլիկ համայնքը զրկված է նախակրթարաններից, ապա այստեղ գործում է չորս դպրոց, որոնցում սովորում է հինգ հարյուրից ավելի դպրոցական: Ընդ որում, Մխիթարյան նախակրթարանների աշակերտության մեծ մասը 70 տոկոսը, կազմում են հայ առաքելականները: Սա, փաստորեն, խոսում է այն մասին, որ առաքելական համայքնի դպրոցները կորցնում են իրենց նշանակությունը, ինչը նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետական քաղաքա-

77

Ա. Սիմավորյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

կանության հետևանք է: Բայց, մյուս կողմից, ակնհայտ է դառնում, որ համայնքների եերսում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք նախկինում նույնը չէին. կաթոլիկ-առաքելական երբեմնի հակասությունները, թեև ոչ լրիվ, այդուհանդերձ նահանջ են ապրել:

Երբեմն-երբեմն թուրքական մամուլում սույն համայնքի մասին ցանկացած անդրադարձ շահարկման առարկա է դառնում: Քուրշաթ Քահրամանօղ-լուն, օրինակ, իր հոդվածներից մեկում հայ առաքելականների և կաթոլիկների միջև մարդկային որակների համեմատական եզրեր է անցկացնում, փորձում քողարկված, բացասական երանգներով սրել երկու համայնքների անդամների հարաբերությունները: Այսպես. «...չնայած հայ կաթոլիկները թվաքանակով քիչ են, սակայն իրենց հայ առաքելականներից ավելի վեր են դասում և նրանց մի տեսակ վերևից են նայում»,- նշում է հեղինակը [8]: Ակնհայտ է, որ թուրքական քաղաքականությունում հայերի դավանանքային տարբերությունների գործոնն էական դեր չի խաղում: Վճռական գործոն է հանդիսանում ազգային պատկանելությունը: Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքում տեղի ունեցող տարաբնույթ գործընթացների մասին պատկերացումները, ցավոք, բավական աղոտ են, և դրա հիմնական պատճառը տեղեկատվության բացակայությունն է, ինչը թույլ չի տալիս ավելի խորությամբ դիտարկել վերջիններիս շրջանում տեղի ունեցող զարգացումները: Ներկայացնելով Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի անցյալ և արդի խնդիրները հարկ է նշել, որ ներկայացվածը եղած հիմնահարցերի ընդամենը մի մասն է, շատ հարցեր դեռ մնում են ուսումնասիրման կարոտ:

Այսպիսով, հավաքական իմաստով աշխարհի տարբեր երկրներում գաղթավայր կազմած առաքելադավան հայության կողքին այսօր առանձին կրոնական համայնքների կարգավիճակով գոյություն ունեն հայ կաթոլիկների խմբեր: Ցավոք, այսօր անտեսվում է կամ գրեթե չի խոսվում բավական մեծ ներուժ ունեցող տարադավան այս հայ համայնքի գործունեության մասին: Իսկ անտարբերությունը, ինքնաբերաբար, նրանց մեկուսացնում է Հայության ընդհանուր խնդիրներից վերածելով ինքնամփոփ, իր իրավասություններով պարփակված հայ կրոնական համայնքի, որն, անշուշտ, սպառելով իրեն կփոշիանա: Տարբեր երկրներում հիմնված հայ կաթոլիկ համայնքների ներկայիս վիճակն ուսումնասիրության կարիք ունի: Պետք է փորձել որոնել այս համայնքները պահպանելու միջոցներ և ուղղություններ: Մոտեցումները պետք է հստակեցվեն ըստ էության հաշվի առնելով, որ դրանցից յուրաքանչյուրն ապրում է տարբեր մշակույթներով ձևավորված արժեհամակարգերում:

Սեպտեմբեր, 2010թ.

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ա. Սիմավորյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Քրիստոնյա Հայաստան, Երևան, 2002:

2. ՀՍՀ, Երևան, հ. 5, 1979։

3. Բյոպանդ Եղխայան, Հայ կաթոլիկ և ավետարանական հարանվանությանց բաժանումը ժթ դարում, Լիբաեաե-Աեթիլիաս,1971:

4. Համայնապատկեր Վիեննական Մխիթարեան հայրերու կրթական գործունէու-թեան, հատոր Բ, Իսթանպուլ, 2008:

5. Dundar F, Modern Turkiyenin §ifresi. ittihat ve Terakki’nin etnisite muhendisligi (1913-1918), istanbul, 2008 (2-inci baski):

6. Մակարոֆ Ն, <<Դեյր-Էպ-Զորի Աքսորյալը», Երևան, 2001:

7. Հարությունյան Ա, Հայեր առանց հայերենի և միայն ծնողներով, «ԱԶԳ» օրաթերթ, N 218, 04-12-2004:

8. Kur$ad Kahramanoglu, Etyen'i Anlamak, Birgun gazetesi, 27 Agustos 2008:

АРМЯНСКАЯ КАТОЛИЧЕСКАЯ ОБЩИНА ТУРЦИИ Аристакес Симаворян

Резюме

Сегодня, наряду с обладающей огромным значением в деле сохранения и духовной жизни Армянства Армянской Апостольской церковью, в научных и экспертных кругах большое место занимает проблема иноконфессиональных армян. Исследования этого вопроса осуществлялись еще в XVIII-ХХвв. в связи с католическими общинами, которые, будучи следствием происходившей в период позднего средневековья экспансии Римско-католической церкви на восток, одновременно являлись продолжателями традиций Мхитаристской конгрегации в деле сохранения национальной самобытности. Их роль в решении встающих перед Армянством проблем также велика. Межконфессиональные различия не должны мешать восприятию национальной идентичности — таков императив для решения вопросов общенационального значения. Необходимо изучить и попытаться понять, на основе каких сходных черт возникли сегменты Армянства, разные по конфессиям, но обладающие тождественным этническим самосознанием и сходной системой христианских ценностей.

79

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.