Научная статья на тему 'ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՑԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՑՈՒՄ (ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ)'

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՑԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՑՈՒՄ (ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ) Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
581
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Ռուբեե Մեյքռնյան

Հոդվածում քննարկվում են Թուրքիայում 20-րդ դարի սկզբին իսլամացվածհայերի խնդրի որոշ մանրամասներ, փորձ է արվում ցույց տալ ներկայիսընդհանուր պատկերը։ Առանձնացված են նաև իսլամացված հայերի հարցինկատմամբ թուրքական գիտավերլուծական շրջանակների զանգվածայինլրատվամիջոցների մոտեցումները, ինչպես նաև թուրքական իշխանություն-ների որդեգրած պաշտոնական քաղաքականության առանձին տարրեր։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматриваются вопросы, касающихся армян, принявших ислам в годы Геноцида. Говоря о сменивших веру армянах Турции, мы часто сталкиваемся со спорной и в то же время многоуровневой проблемой определения их нынешнего статуса. Иноверующие армяне Турции – это люди, находящиеся на разных стадиях ассимиляции, немногие из которых имеют чистое армянское этническое происхождение. Но нужно четко зафиксировать, что в подавляющем большинстве сменившие веру армяне Турции приняли ислам,будучи вынуждены сделать выбор между жизнью и смертью. Доказательством сохранения в их среде разных пластов армянского самосознания является тот факт, что насильственно и вынужденно почти полностью ассимилированные армяне при первой же возможности возвращаются или хотя бы пытаются вернуться к своим корням. Обязательным и важнейшим условием оценки элементов этнического и религиозного самосознания армян, находящихся на разных стадиях ассимиляции, является четкое представление и учет той среды, в которой живут наши насильственно или только внешне исламизированные сородичи. В Турции, где сегодня крайне опасно быть армянином или вообще не мусульманином, сохранить классический армянский уклад очень сложно, особенно в наиболее отсталых и ретроградных восточных провинциях.Проблема сменивших веру турецких армян является важной частью общей проблемы этнической идентичности и естественно, что турецкая государственная пропагандистская машина спекулирует на этой теме, пытаясь использовать ее в своих целях. В этот же контекст вполне умещаются неоднократно озвученные утверждения турецкого лжеисторика Галачоглу, что в1915г. армяне не были истреблены, но, сменив веру, продолжали жить в Турции. Неоспоримо и то, что в Турции армяне, будь то открыто заявляющие о своей идентичности, криптоармяне или принявшие ислам, постоянно находятся под жестким контролем государства и воспринимаются как серьезная опасность.

Текст научной работы на тему «ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՑԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՑՈՒՄ (ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ)»

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՑԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՑՈՒՄ

(ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ)

Ռուբեե Մեյքռնյան

Հոդվածում քննարկվում են Թուրքիայում 20-րդ դարի սկզբին իսլամացված հայերի խնդրի որոշ մանրամասներ, փորձ է արվում ցույց տալ ներկայիս ընդհանուր պատկերը։ Առանձնացված են նաև իսլամացված հայերի հարցի նկատմամբ թուրքական գիտավերլուծական շրջանակների և զանգվածային լրատվամիջոցների մոտեցումները, ինչպես նաև թուրքական իշխանությունների որդեգրած պաշտոնական քաղաքականության առանձին տարրեր։

Տարբեր դարերում հայ ժողովուրդը ենթարկվել է նվաճողների տարատեսակ ճնշումներին և հալածանքներին, այդ թվում և բռնի կրոնափոխության։ Տարածաշրջան ներխուժած գերազանցապես մուսուլման նվաճողները իրենց առջև խնդիր են դրել բնիկ քրիստոնյա մեծամասնության բռնի իսլամացումը, որը դարձել է նաև պետական քաղաքականության անկյունաքար։ Հայերի բռնի կրոնափոխության համար կիրառվել են բազմապիսի մեթոդներ ինչպես մահվան սպառնալիք, այնպես էլ հարկային, իրավական կոշտ հալածանքի քաղաքականություն և այլն [1, էջ 139-143, 187-188; 2, с. 22-25]։ Ընդունելով պարտադրված իսլամը հայերի այդ հատվածը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով կամա թե ակամա հեռացել է նաև իր մայր արմատից և քրիստոնեություն դավանող ազգակիցներից, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց մասնակի կամ լիակատար ձուլմանը։ Սրա գլխավոր պատճառներից է նաև այն, որ ինչպես անցյալում, այնպես էլ հաճախ մեր օրերում կրոնական պատկանելությունը գերադասվել է էթնիկ պատկանելությանը, և մարդկանց տարբերակել են համաձայն այդ սկզբունքի։ Ըստ այդմ հայ և քրիստոնյա հասկացությունները նույնացվել են, և բացառվել է այլակրոն հայ հասկացողությունը։ Արևելագետ Ալեքսան Խաչատրյանն այս առիթով նշում է. «Քրիստոնեությունը հայերի համար ոչ միայն դավանանք էր, այլև' աշխարհայացք, ազգային գոյության հիմք։ Այդ պատճառով էլ հավատափոխությունը միջնադարյան Հայաստանում գրեթե համազոր էր ազգային դիմախեղման։ Այլ կրոնին հարել նշանակել է ազգությունը փոխել։ Քրիստոնյա, ընդ որում լուսավորչական, լինելը 107

107

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

դիտվել է որպես հայության չափանիշ: Դավանափոխությունը, հետևաբար, որակվել է որպես ազգուրացություն և դավաճանություն» [3, էջ 26]։

Հայտնի փաստ է, որ հայերի բռնի իսլամացումը հատկապես մեծ ծավալներ է ընդգրկել թյուրքական ցեղերի Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ ներխուժելուց հետո [4]: Կրոնափոխության առավել հարմար թիրախներից են համարվել երեխաները, որոնց իսլամացնելով վաղ տարիքում կարելի էր ավելի հեշտ ջնջել ազգային և կրոնական դեռևս ձևավորվող ինքնագիտակցությունը: Հենց այս տրամաբանությամբ է գործել Օսմանյան կայսրությունում մեծ տարածում գտած և երկար դարեր կիրառված մանկահավաքի (դևշիրմե) ինստիտուտը, որն ունեցել է նաև «արյան հարկ» անվանումը [5; 6, էջ 247-256]:

Հայերը, լինելով Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հիմնական ազգերից մեկը, պարբերաբար ենթարկվել են բռնի իսլամացման, որը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր ծավալներ: Սակայն հայտնի է, որ հայերի վերջին լայնածավալ իսլամացումը տեղի է ունեցել 1915-23թթ. Հայոց ցեղասպանության տարիներին:

Ավելորդ չէ նշել, որ տասնամյակներ շարունակ հայրենական գիտական շրջանակներում խոսվում է Թուրքիայում բնակվող, ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերի խնդրի լուրջ ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Հարցի հետազոտման անհետաձգելիության կոչ է արվել տարբեր մասնագետների կողմից, բերվել են դրա հիմնավորումները։ Իսլամացված հայերի հարցը, իրոք, կարելի է դասել հայագիտության ներկայիս ամենակարևոր խնդիրների շարքում, որը պահանջում է համապատասխան վերաբերմունք։ Մյուս կողմից տարածաշրջանում և մասնավորապես Թուրքիայում տեղի ունեցող տարբեր գործընթացների համատեքստում իսլամացված հայերի հարցը կարող է ձեռք բերել որոշակի քաղաքական նշանակություն։ Պատահական չէ, որ այս խնդրով արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զբաղվում են եվրոպական հզոր տերությունները, և ըստ տարբեր աղբյուրների օրինակ, Գերմանիան կրոնական (միսիոներական) և այլ կարգի կառույցների միջոցով հավաքած տեղեկությունների շնորհիվ արդեն ձեռքի տակ ունի Թուրքիայի արևելյան շրջանների որոշակիորեն ամփոփ էթնոժողովրդագրական պատկեր։ Այս հարցին անդրադարձել է նաև անվանի թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը վերջերս հրատարակված իր հարցազրույցներից մեկում, որտեղ մասնավորապես նշում է. «Միայն վերջին շրջանում է, որ մենք սկսում ենք հետաքրքրվել բռնի մահմեդականացման արդյունքում, թուրքացման արդյունքում գոյացած ազգաբնակչության հարցերով, որն ապրում է Թուրքիայում։ Բայց այդ բնագավառում աշխատանքներն սկսվել 108

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ. Մե[քոեյաե

եե դեռևս 70-ակաե թվականներից և հիմնականում վարվել եե ու վարվում եե գերմանական ավետարաեչակաե եկեղեցու հետ կապված տարբեր կազմակերպությունների կողմից: Եվ նրանց ընդհանուր գնահատումներին ես ծանոթ եմ: Դրանք, իհարկե, շատ հնացած տվյալներ եե, մոտ 15 տարվա տվյալներ եե, որոնց համաձայն հանրապետական Թուրքիայի արևելյան շրջաններում ապրում եե մոտ մեկ միլիոն ծպտյալ քրիստոնյաներ: Անշուշտ, նրանց մեծ մասը պետք է որ հայեր լինեն» [7, էջ 111-112]:

Ներկայիս Թուրքիայի իսլամացված հայերի խնդրի և դրա ընկալման (նրանց հայ համարել-չհամարելու) հարցում հայկական մասնագիտական շրջանակներում առկա եե տարբեր, հաճախ հակասական կարծիքներ: Այսպես, պատմաբան Կարեե Խաելարյաեը կարծում է. «...Ով ինքն իրեն հայ է համարում, գիտակ է հայկական ծագմանը կամ իրազեկ է իր հայկական արմատներին, եա արդեն հայ է, հայ է աեվիճելիօրէե, անկախ այն բոլոր հանգամանքներից, թէ ուր է բեակւում, ինչ լեզւով է հաղորդակցւում, ինչ անուն է կրում կամ կրօեակաե ինչ աեյարիր հավատամքի է պարտադրւել: Ահա այս մօտեցմամբ աեխուսափելիօրէե կանգնած ենք յատկապէս Թուրքիայում ապրող մեր հայ եղբայրների կենսավիճակն ու գոյութեաե պայմանները նորովի ճանաչելու պարտաւորութեաե առջեւ» [8, էջ 4]:

Մեկ այլ հեղինակի Արսեն Արծրուեու կարծիքով «Հայը եա է, ով իր հավաքական ինքնության մեջ ունի հայկական ինքնության առնվազն որևէ տարր, որի վրա հենվելով եա հայտարարում-ըեդուեում է, որ հայ է: Դրաեցից մեկը հայ նախնիներ ունենալն ընդունելն է, ինչպես եաև «ազգ» գաղափարն այն իմաստով, որ ամեն մեկը պատկանում է այն ազգին, որին պատկաեել եե նրա նախնիները: Այս հատկանիշը որոշիչ է, ի տարբերություն հայախոս կամ քրիստոնյա լինելուն... Արմատը որպես ինքնության որոշիչ, ամենակարևորն է, քանի որ շատ «օտարացած» հայեր հայ եե միայն, որովհետև հիշում եե, որ նախնիները հայ եե եղել: Նրանք մեր կողմից որպես հայեր պիտի ընդունվեն միշտ և ոչ թե միայն այն ժամանակ, երբ երանք միջազգային հնչեղությամբ հաջողության եե հասնում: ...Ուստի արմատների ըմբռնումն ունեցող հայրենաբնակի հայ լինելը ոչ մի կասկածի չպետք է ենթարկվի» [9, էջ 128, 130]:

Այս հարցի առնչությամբ բոլորովին այլ տեսակետ ունի քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյաեը: Ըստ նրա «Հայ եա է, ով Հայաստանը ընդունում է որպես իր միակ հայրենիք, Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություն, անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, հայոց լեզվի ու մշակույթի կրողն է» [10]: Ահա այս և այլ գործոններով է, ըստ Ա.Այվազյաեի, հայը տարբերվում ծագումով հայից: Նա 109

109

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

կարծում է, որ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունն ունի երկրորդական նշանակություն, և իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է անհատի' այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ և ներդրած ավանդով։

Թուրքիայի իսլամացված հայերի խնդրի անգամ մակերեսային դիտարկման արդյունքում ի հայտ եկած շատ փաստեր ինչ-որ տեղ թույլ են տալիս խոսել նրանց շրջանում պահպանված որոշակի ազգային ինքնագիտակցության կամ գոնե հիշողության մասին, ինչը համապատասխան նպաստավոր պայմանների դեպքում տեսականորեն կարող է նրանց հնարավոր ինքնակազմակերպման բավարար հիմք դառնալ։ Ակնհայտ է, որ Թուրքիայում բնակվող բազմաթիվ ծպտյալ և իսլամացված հայերի շրջանում կա ազգային ակունքները պահելու ձգտում կամ գոնե դրանց հանդեպ հետաքրքրություն։ Ընդ որում' այս ամենն արտահայտվում է տարբեր ձևերով' հավատարմության փորձեր ինչպես զուտ էթնիկ առանձնահատկություններին, այնպես էլ իրենց նախկին կրոնի' քրիստոնեության սկզբունքներին։ Սակայն Թուրքիայում իրենց գոյությունը պահպանած, ուծացման և ինքնության կորստի տարբեր մակարդակներում գտնվող հայերի մեջ էթնիկ ու կրոնական ինքնագիտակցության տարրերի գնահատման համար պարտադիր և կարևորագույն պայման է հստակ պատկերացնել և հաշվի առնել այն միջավայրը, որտեղ ապրում են բռնի և երբեմն միայն արտաքուստ իսլամացված մեր ազգակիցները։ Թուրքիայում, ուր հայ կամ ընդհանրապես ոչ մուսուլման լինելն այսօր էլ ծայրահեղ վտանգավոր է, դասական հայկականություն պահպանելը դժվար, եթե չասենք անհնարին է, առավել ևս' ոչ միայն Ստամբուլում, այլև անհամեմատ ավելի հետամնաց, հետադեմ արևելյան շրջաններում։ Այսինքն' այլակրոն հայերին ինչ-որ տեղ «մեղադրել» և հայ լինելու հայաստանյան չափանիշների մեջ տեղավորել-չտեղավորելուց առաջ պետք է հաշվի առնենք այս ամենը։ Արդեն միայն ազգային կամ քրիստոնեական որոշ սովորույթների տարրերի լրիվ կամ աղճատված, գաղտնի պահպանումը և կիրառումն ավելի բարենպաստ պայմաններում կարող են դառնալ նրանց հնարավոր դարձի կարևոր առհավատչյան։ Հայկական ինքնագիտակցության տարբեր շերտերի պահպանման ամենախոսուն ապացույցներից կարող է լինել այն փաստը, որ պատեհ առիթի դեպքում բռնությամբ և հարկադրանքով իրենց արմատից կտրված հայերը վերադառնում կամ գոնե փորձում են վերադառնալ իրենց արմատներին։ Դրա վառ օրինակն է տարբեր տարիներին իսլամացված հայերի շրջանում պաշտոնապես արձանագրված կրոնադար-ձությունը։ Ընդ որում' կրոնադարձվել են տարբեր սերունդների պատկանող հայեր, ինչը նրանց մեջ իրենց արմատների մասին առկա կոլեկտիվ և 110

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ Մե[քոեյաե

պատմական հիշողության պահպանման մասին է խոսում: Հայտեի է նաև, որ հայ լինելու կարևոր ցուցիչ է տիրապետումը մայրենի լեզվին: Միևնույն ժամանակ, ակնհայտ է այն, թե ներկայումս հայոց լեզվի հիմնախնդիրն ինչ մեծ ծավալներ է ընդգրկել աշխարհասփյուռ Հայության շրջանում: Խոսելով Թուրքիայի այլակրոն հայերի մեջ հայերենի պահպանման մակարդակի մասին կարելի է նշել, որ մինչև հիմա էլ նրանք գործածում են հայերեն առանձին բառեր: Կարևոր մի փաստ ևս, որին անձամբ ենք ականատես եղել. Արևմտյան Հայաստանի մի շարք վայրերում, ծպտյալ և իսլամացված հայերի շրջանում անցյալ տարի տարածվել էր թուրքերենով հայերենի ինքնուսույց-դասագիրքը: Վանում, Մուշում և այլուր բազմաթիվ իսլամացված, ծպտյալ հայեր մեծ ոգևորությամբ, միևնույն ժամանակ' փոքր-ինչ գաղտնի, մեզ ցույց էին տալիս այդ գիրքը, որը նրանց հնարավորություն էր տալու սովորել իրենց մայրենին: Սա վկայում է, որ հայրենաբնակ շատ հայերի մեջ վառ է նաև մայրենի լեզվին տիրապետելու ցանկությունը: Սակայն առնվազն իրատեսական չէ ծպտյալ կամ իսլամացված հայերից, որպես հայ լինելու գրավական, պահանջել հայերենի լավ իմացություն այն դեպքում, երբ Ստամբուլի հայկական համայնքի մեծ մասը չի տիրապետում հայերենին այն աստիճան, որ եկեղեցում քարոզը կարդացվում է թուրքերեն, երբ այնտեղի հայկական դպրոցների թիվը կտրուկ նվազել է, և դրանք կանգնած են լինել-չլինելու լուրջ խնդրի առջև:

Կարևոր է գիտակցել, որ Թուրքիայի իսլամացված հայերի հարցը բազմաշերտ է, ինչն իր հերթին պահանջում է ունենալ համապատասխան մոտեցում, հակառակ պարագայում կարող են արվել ոչ ճշգրիտ եզրահանգումներ: Կարևոր է գիտակցել նաև, որ Թուրքիայի կրոնափոխ հայերի տարբեր շերտերի միջև համահավասարեցման նշան դնելով չարդարաց-ված լավատեսական կամ, հակառակը, մերժողական մոտեցում որդեգրելը ոչ միայն սխալ է ու ոչ գիտական, այլև անարդար: Չի կարելի վանել, օտարացնել նրանց, ովքեր ծանրագույն պայմաններում թեև ոչ բացահայտ, բայց գոնե գաղտնի ջանում են պահել հայկականության որոշ տարրեր: Կործանարար այս մոտեցման արդյունքը մենք արդեն տեսել ենք. իրոք օտարացած բազմաթիվ նախկին հայեր, որոնք, ցավոք, այսօր կորսված են մեզ համար:

Ներկայիս Թուրքիայի հավատափոխ հայության գերակշիռ մեծամասնությունը իսլամ է ընդունել կյանքի և մահվան միջև ընտրության պարտադրանքով: Խոսելով ներկայիս Թուրքիայի ուծացած կամ այդ ճանապարհին գտնվող հայերի մասին' արդարև, հաճախ բախվում ենք նրանց կարգավիճակի սահմանման վիճահարույց և, միևնույն ժամանակ, բազմաշերտ խնդրին: Կարծում ենք' հարցի ճշգրտման համար արժե հաշվի առնել հե- 111

111

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

տևյաչ փաստարկները: Թուրքիայի իսլամացված հայերը ձուլման և ինքնության կորստի տարբեր աստիճաններում գտնվող մարդիկ են, որոնցից ոչ բոլորն ունեն մաքուր հայկական էթնիկ նկարագիր, և նրանց պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.

ա. էթնիկապես մաքուր հայեր, որոնք պահպանել են ազգային-կրոնա-կան (քրիստոնեական) սովորույթների, տոների, ծեսերի առանձին տարրեր, մոռացել են լեզուն, բայց նրանց մոտ դեռևս կա, թեկուզև քողարկված ձևով, հայկական ինքնագիտակցության որոշակի տոկոս։ Նրանք գաղտնի շարունակում և փորձում են պահպանել այս ամենը, ձգտում դա փոխանցել իրենց սերունդներին։ Այս խմբին պատկանողներին պայմանականորեն անվանում ենք ծպտյալ հայեր,

բ. հայերի սերունդներ, որոնց նախնիները ստիպված իսլամացել են, նրանց գերակշիռ մասը գիտի և նույնիսկ ընդունում է դա, սակայն կտրված լինելով հայկական միջավայրից' նրանք անհամեմատ ավելի քիչ են պահպանել ազգային-կրոնական սովորույթների տարրերը և ոչ միայն քրդախոս են, արաբախոս կամ թրքախոս, այլև մշակութային առումով ևս քրդացել, թուրքացել են։ Այս խմբի մեջ, օրինակ, ի տարբերություն ծպտյալ հայերի, չեն պահպանվել ներքին ամուսնությունները, ինչը հանգեցրել է նրանց նաև էթնիկական ուծացմանը։ Այս նույն խմբում կարելի է տեղավորել նաև մարդկանց, ովքեր ունեն հայկական ծագման որոշակի տոկոս, ում տատը կամ պապը հայ է եղել, և այդ հիշողությունը պահպանվել է նրանց մեջ։ Սրանք էլ հենց կազմում են խառնածինների այն մեծ բանակը, որի գոյության փաստը քննարկման ավելի լայն ոլորտներ է ընդգրկում ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այս խառնածինների մի մասը հպարտությամբ է խոստովանում, որ ունի նաև հայկական ծագում, սակայն, միևնույն ժամանակ, այս խմբից հանդիպում են մարդիկ, որոնք տարբեր դրդապատճառներով կտրականապես ժխտում են իրենց հայկական ծագումը, նույնիսկ ավելին. ըստ տարբեր աղբյուրների նրանց շարքում կան անգամ ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ։ Մեր կարծիքով այս երևույթն ունի նաև հստակ հոգեբանական կողմ, և այս առթիվ բավական հետաքրքիր տեսակետ է հայտնում վերոհիշյալ Ա.Արծրունին։ Խոսելով կաթոլիկություն ընդունած հայերի նկատմամբ առաքելական հայերի որդեգրած ժխտողական մոտեցման մասին նա անում է հետևյալ դիտարկումը. «Կաթոլիկ ֆրանկներին հայ չհամարելով նրանց մղել ենք, որ դառնան հույներ, վրացիներ, արաբներ... Հայոց մեծամասնության կողմից հայ չհամարվելուց հետո այդ «հույների», «վրացիների» կամ «արաբների» մի մասն էլ ոչ մի պատճառ չգտավ մահմեդական կրոնը չընդունելու և թուրք չդառնալու համար։ Փաստորեն, այդ

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ. Մե[քոեյաե

հատվածը ենթագիտակցորեն հայից վրեժ լուծեց թուրքանալով» [9, էջ 129] (ընդգծումը' Ռ.Մ.):

Կրոնափոխ հայերի այս խմբերի հոգեկան և հոգեբանական վիճակը խեղված է, ապրում են վախի և ենթագիտակցական վախի պայմաններում, ունեն երկու ինքնություն' արտաքին և ներքին աշխարհների համար: Համապատասխան մասնագետներն ուսումնասիրում են ցեղասպանության վերապրածների մեջ տարբեր խնդիրների ի հայտ գալու փաստը, սակայն կարծում ենք, որ հոգեբանական առանձին ուսումնասիրության նյութ է նաև դիմախեղված հայերի հարցը:

Այժմ Թուրքիայում բնակվող 20-րդ դարի սկզբում իսլամացված հայությունն առավելապես ձևավորվել է հետևյալ խմբերից.

ա. Հայոց ցեղասպանության ժամանակ, երբեմն միայն արտաքուստ, մուսուլմանություն ընդունած հայեր,

բ. ցեղասպանության ժամանակ առևանգված և այնուհետև թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք և աղջիկներ,

գ. ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից բռնի որդեգրված հայ երեխաներ,

դ. որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել մուսուլման հարևանների կամ այլ մարդկանց մոտ,

ե. սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ և կամքով:

Խոսելով ցեղասպանության տարիներին հայերի իսլամացման մասին թուրքական մի շարք աղբյուրներ շեշտում են, թե շատ հայեր նաև կամովին են իսլամ ընդունել: Սակայն, ինչպես վերը նշեցինք, այդ «կամովի-նը» իրականում մահվան և կյանքի միջև ունեցած ընտրությունն էր, և որոշ թվով հայեր նախընտրել են իսլամ ընդունել, սակայն դա չի եղել և չէր էլ կարող լինել համատարած, քանի որ թուրքական պետական մեքենան 1915-ին իրականում ցանկացել է բնաջնջել, այլ ոչ թե ձուլել հայերին: Այս փաստի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ ցեղասպանության տարիներին հայերի «կամովին» մուսուլմանություն ընդունելու պատրաս-տակամությունը ոչ միշտ է միանշանակ հավանության արժանացել իշխանությունների կողմից: Օրինակ, Թուրքիայի կառավարության օսմանյան արխիվում պահպանվել են ժամանակի բարձրաստիճան շատ թուրք պաշտոնյաների, առավելապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հայերի կրոնափոխությանը վերաբերող հրամանները և գրագրությունը, որոնցում նա պահանջում է հաշվի չառնել կրոնափոխությունը և նախապես որոշված վայրեր աքսորել նաև իսլամ ընդունած հայերին:

Նշենք, որ ծպտյալ և իսլամացված հայության խնդիրը, բնականաբար,

113

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

հետաքրքրում և որոշակի անհանգստություն է պատճառում եաև թուրքական գիտական ու «մերձգիտական» շրջանակներին: Սա են վկայում թեմայի վերաբերյալ օրեցօր ավելացող հոդվածները, գրքերը, ուսումնասիրությունները: Սակայն կարևոր է նշել, որ այս ամենը կարելի է տեղավորել ավելի չայն «ինքնության ճգնաժամ» հասկացողության շրջանակներում, որը մեր օրերում բավական հրատապ և օրակարգային խնդիր է Թուրքիայում: Վերջին ժամանակներս այդ երկրում գնալով ավելի շատ քննարկվող և տարածում գտնող ինքնության թեման խորքային առումով գտնվում է թուրքական հասարակության ուշադրության կենտրոնում: Կարծում ենք բավական հետաքրքիր և ուշագրավ է հանգուցյալ Հրանտ Դինքի հետևյալ միտքը Թուրքիայում ինքնության ճգնաժամի վերաբերյալ. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»1:

Այս նույն հարցին մի փոքր այլ դիտանկյունից է մոտեցել ազգագրագետ Հարություն Մարությանը, ում կարծիքով Թուրքիան մերժում է անցյալի, մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն նյութական, տարածքային, բարոյական կորուստների հնարավորությունից խուսափելու համար, այլ նաև «տասնամյակներ շարունակ ժխտողականության հիմքի վրա ձևավորված ազգային ինքնության հնարավոր խաթարման վախով, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև էթնիկ երանգ ունեցող մեծ հուզումների, որ վտանգավոր է դիտվում պետության միասնականության համար' առկա բազմէթնիկության պարագայում» [11, էջ 60]:

Ամենևին պատահական չպետք է համարել, որ ծպտյալ և իսլամացված հայերի խնդրի առնչությամբ հրապարակավ արտահայտվել են Թուրքիայի մի շարք հայտնի պատմաբաններ: Նրանցից մեկը Ինենյու համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն, Հրանտ Դինքի թաղման բազմահազարանոց արարողությունն ուղղակիորեն կապեց ծպտյալ հայերի հետ դա համարելով վերազարթոնքի նշան: Նա, մասնավորապես նշել է. «Ես կարծում եմ, որ Դինքի թաղման արարողության մասնակիցներից շատերը ծպտյալ հայեր էին: Իմ կարծիքով իրենց մինչ այս պահը թաքցրած և Ահմեթ, Մեհմեթ անուններով հայերը հուղարկավորության ժամանակ գիտակցաբար բացահայտվեցին: «Բոլորս հայ ենք, բո-լորս Հրանտ ենք» արտահայտությունը դրա վկայությունն էր: Ըստ իս Հրանտ Դինքի սպանությունը ծպտյալ հայերի հիմնովին բացահայտվելու համար մի հայտնություն եղավ» [12, էջ 8]: Նույն խնդրին անդրադարձավ նաև թուրքական պատմական ընկերության նախագահ, հայտնի պատմա-

1 Հրանտ Դինքն այս միտքն արտահայտել է 2007թ. ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, այն հնչում է ռեժիսոր Հրանտ Հակոբյանի նկարահանած «Հրանտ Դինք» կարճամետրաժ ֆիլմում:

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ. Մե[քոեյաե

կեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն, որի կարծիքով Դիեքի թաղման արարողությանը մոտավորապես 50.000-անոց հայկական համայնքից կարող էր մասնակցել 20.000 հայ և 10.000 էլ իրենց բողոքի ձայնը անկեղծ բարձրաց-

\ ռ

նող թուրքեր, այսինքն մոտ 30.000 մարդ: «Իսկ ովքե ր են մնացածները,-հարցնում է Հալաչօղլուն և ավելացնում,- անհրաժեշտ է այժմ այս ամենը շատ լավ ուսումնասիրենք և իմանանք»: Այնուհետև, մեջբերելով Դինքի այն միտքը, թե Թուրքիայում մուսուլման հայեր էլ կան, Հալաչօղլուն կասկած է հայտնում, թե միգուցե թաղման թափորի մնացած մասնակիցներն այդ հայերն են եղել, և առաջարկում է, որ պետական հետազոտական հաստատությունները դրան գնահատական տան [13]:

Որոշ թուրք գիտնականներ և վերլուծաբաններ ծպտյալ և իսլամացած հայերին լուրջ սպառնալիք են համարում Թուրքիայի անվտանգության համար և պետական կառույցներին կոչ անում միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։ Այսպես, վերլուծաբան Մեհմեթ Շևքեթ Էյքը անհանգստություն է հայտնում, որ Կարսի մարզում ծպտյալ հայերը հողատարածքներ են գնում։ Նա դա կասկածելի է համարում. «Արդեն ասւում է, որ մեր երկրի մէջ մեծ թւով «թաքուն» հայեր են ապրում, որոնք ըստ երեւոյթին թուրք ու մահմեդական են, բայց եթէ իրականութեան մէջ հայկական ինքնութիւն ու գի-տակցութիւն ունեն, այդ պարագային նշանակում է, որ անբնական մի վիճակ կա մէջտեղում» [8, էջ 105]։ Նույն Սալիմ Ջյոհջեն նույնիսկ կարծիք է հայտնում, որ մինչև 2015թ. ծպտյալ հայերն ահաբեկչական պայքար են սկսելու. «Ուշագրավ է այն հանգամանքը, որ 20-րդ դարի սկզբին այս կամ այն պատճառով իսլամ ընդունած հայկական ծագմամբ մեր քաղաքացիների ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին ութ-տասը տարիներին ապշեցնող թափ են ստացել: Այսպիսի զարգացումը չէր կարող ի հայտ գալ հենց այնպես, և պարզ է, որ սրա հիմքում ապագային միտված մի շարք հաշվարկներ կան: Թուրքերի հետ հաշիվներ պարզելու, նրանցից վրեժ լուծելու և, ի վերջո, «դրախտային Հայաստանը» վերակերտելու նպատակները, 2015թ., այսինքն' աքսորի և տեղահանության որոշման ընդունման 100-ամյակի մոտենալն էլ, կրիպտո հայերի խնդրում առկա սպառնալիքները բավական մեծացրել են: Ուստի ես կարծում եմ, որ ապագայում' հավանաբար սկսած 2013-2014 թվականներից, հատկապես կրիպտո հայերի կողմից Թուրքիան ենթարկվելու է բացահայտ կամ էլ թաքուն հարձակման, որն անցյալ դարի սկզբներին տեղի ունեցածներից շատ ավելի տարբեր է լինելու։ ...Ես կարծում եմ, որ հայերի զինված շարժումը սկիզբ է առնելու քաղաքներից: Հատկապես արևելյան և հարավարևելյան անատոլիական որևէ քաղաքում որոշակի գործողություններ իրականացնելու համար 10-12 000-անոց գաղութը բավարար է: Ըստ էության, տարածաշրջանի քաղաքներում

115

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

մոտավորապես այս քանակությամբ ծպտյաչ հայեր կաե» [14, էջ 24-26]:

Թուրքական մամուլում և զաեազաե վերլուծություններում կարծիքներ եե հեչում, որ ծպտյաչ հայերը մեծ թիվ եե կազմում եաև պետական համակարգում, ինչպես եաև մասնավոր սեկտորում: Սակայն ամենաշատ տարածված մեղադրանքը, որ հասցեագրվում է իսլամացած և ծպտյաչ հայերին, այե է, որ երաեք ակտիվորեն համագործակցում եե Քրդական բանվորական կուսակցության PKK-ի հետ, որե ահաբեկչական գործունեություն է ծավաչեչ թուրքական պետության դեմ: Կրոնափոխ հայերը, ըստ թուրքական աղբյուրների, մեծ դեր ուեեե եաև այչ ծայրահեղ ձախ կազմավորումներում: Այս հարցին վերջերս կրկիե մեծ հնչեղություն հաղորդեց Թուրքական պատմական ընկերության նախագահ, «պաչատակաե» պատմաբան Յուսուֆ Հաչաչօղչուե' 2007թ. օգոստոսի 18-իե Կեսարիա քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ հայտարարեչով, որ Թուրքիայի քրդերի մեծ մասե ուեի թուրքմենական ծագում, իսկ աչևի քրդերե իրականում կրոնափոխ հայեր եե, որոնք առերես իսչամ եե ըեդուեեչ և փոխեչ իրեեց անունները' 1915թ. «տեղահանությունից» ազատվեչու համար. «Այսօր բազմաթիվ մարդիկ, որոնք հայտեի եե որպես քուրդ աչևի, ցավոք սրտի, հավատափոխ հայեր եե: Մեր երկիրը մասեատեչ ձգտող PKK և TIKKO ահաբեկչական կազմակերպության անդամներից շատերը հեեց այս հայերն եե: Այսիեքե, ինչպես և մեեք կարծում էիեք, PKK-ե և TIKKO-ե իրականում քրդական շարժումներ չեե» [15]: Այս խոսքերն անմիջապես չայե արձագանք (ըեդ որում և դրական, և բացասական) գտաե թուրքական մամուչում ու քաղաքական, գիտական, մտավորական շրջանակներում: Լայե տարածում գտած թեժ քննարկումների շրջանակներում, օրինակ, «Հյուրիյեթ» թերթի լրագրող Մեհմեթ Յըչմազը, ըստ էության, հռետորական հարց էր տաչիս, թե ինչու պետք է այդ հայերը փոխեին իրեեց անունները և ներկայանային որպես մուսուչմաեեեր [16]: Իսկ հայտեի գրող և չրագրող Մուրաթ Բեչգեե արտահայտեց այե միտքը, թե իսչամ ըեդուեեչու միջոցով փրկված հայերի եմաե քայչը պատկերացում է տաչիս, թե իեչ է եղեչ երաեց հետ, ովքեր չեե դիմեչ այդ քայչիե [17]: Փորձեչով հակադարձեչ իր դեմ սկսված քննադատության աչիքը' Հաչաչօղչուե հավեչեց եաև, որ ուեի իսչամացված հայերի ցուցակը և տիրապետում է երաեց մասին մանրամասն տվյաչեերի: «Իմ ձեռքին կաե 100 հազար կրոնափոխ հայերի մասին մաերամասեեր. երաեց եախկիե հայկական աեուեը, թուրքական աեուեը, բնակության վայրը և այչե»,- հայտարարեչ է եա' միևնույն ժամանակ ասեչով, որ դա չպետք է ըեկաչվի որպես սպառեաչիք [18]: Բացի այդ, ըստ 1

1 TIKKO- Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության բաեակ, որը ձախ ծայրահեղական կազմակերպություն է:

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ Մե[քոեյաե

Հալաչօղլուի' ինքը և իր ղեկավարած Թուրքական պատմական ընկերությունը «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ մի ամրոց է»։ Ներկայումս նա իր աշխատանքներում փորձում է տալ հայկական կողմի այն հարցի պատասխանը, թե ուր են մինչ 1915թ. այդ տարածքներում ապրող 1.500.000 հայերը։ Պատմակեղծարարը գտնում է, որ իսլամացված հայերի մասին իր այդ «գիտական աշխատանքը» հենց այս հարցի պատասխանն է, և մատնացույց անելով մահից փրկվելու համար ստիպված իսլամ ընդունած հայերին' ասում է. «Ահա այդ «անհետացած» հայերը, նրանք չեն կոտորվել, և նշանակում է, որ հայկական կողմը մինչև այսօր սուտ է խոսել։ Իմ ասածները ուղղակի ոչնչացնում են հայկական սփյուռքի պնդումները» [19]։

Ինչպես և սպասելի էր, թուրքական պետական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է հօգուտ իրեն ներկայացնել հարցը։ Ավելորդ չէ նշել, որ բռնի կրոնափոխված հայերի խնդրի այսօրինակ շահարկումը, փաստերի խեղաթյուրումը և նման անտրամաբանական եզրակացության հանգելը սպասելի էին շատերի, համենայնդեպս մասնագետների համար։ Սակայն կարևոր է դիտարկել, որ Հալաչօղլուի պնդումները լուրջ չեն ընկալվում նաև որոշ թուրք գիտնականների կողմից։ Կարծում ենք այստեղ ավելորդ չէ մեջբերել հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետևյալ միտքը. «1915 թվականին իրենց կյանքը փրկելու համար որոշ հայեր ընդունել են մուսուլմանություն։ Սրան սկզբնապես թույլտվություն է տրվել, սակայն հետո, երբ գնալով ավելի մեծ թվով հայեր սկսեցին իսլամ ընդունել, հատուկ հրամանով արգելվեց կրոնափոխությունը» [20]։ Իսկ Թուրքիայում մեծ ճանաչում ունեցող «Թոփլումսալ թարիհ» ամսագրի նախկին խմբագիր Օսման Քոքերը նշում է, որ հայերը իսլամացվել են ոչ միայն 1915-ին, այլև սկսած այն ժամանակվանից, երբ թյուրքերը հայտնվել են Անատոլիայում։ Քոքերը նույնպես անհիմն է համարում Հալաչօղլուի պնդումները և կարծիք հայտնում, որ առնվազն անլուրջ է կարծել, թե հայերը կարող էին փրկվել այդպիսի պարզունակ միջոցով, այն է' հայտարարելով, թե քուրդ են կամ ալևի։ Ըստ նրա պետությունը քաջատեղյակ էր, թե որ գյուղերն են հայկական, որոնք քրդական։ Քոքերը պնդում է նաև, որ հայ կանանց և որբերի իսլամացումն այն ժամանակվա պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է եղել [21]։

Գալով քուրդ ալևիների, զազաների շրջանում կրոնափոխ հայերի առկայության խնդրին' նշենք, որ դա հաստատող փաստեր կան, և 1915թ. Հայոց ցեղասպանության տարիներին, իրոք, բազմաթիվ հայեր (տարբեր տվյալներով 20-40 հազար) ապաստան են գտել Դերսիմի ալևիների մոտ [22, s. 75]։ Հատկապես Դերսիմի ընտրությունը, ըստ տարբեր հեղինակների,

117

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատերազմի մեջ գտնվող օսմանյան բանակը մեծ վերահսկողություն չի ունեցել այդ տարածքների վրա, ինչն էլ հնարավորություն է տվել տեղացիներին պատսպարել հայերին։ Մեր կարծիքով' ամենևին երկրորդական չպետք է համարել նաև այն հանգամանքը, որ հայերին ապաստան տվողները մեծ մասամբ ալևիներ էին։ Թուրքիայի դերսիմցի ալևիների հետ մեր անձնական շփումների արդյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչև այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք' «Մեր տան հայը», որը կարելի է ընդունել հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն և հիշողություն։

Վերոնշյալ և բազմաթիվ այլ փաստեր ցույց են տալիս, որ Թուր-քիայում հետզհետե ավելի շատ է քննարկվում ու սևեռուն դառնում իսլամացված և ծպտյալ հայերի խնդիրը, և անգամ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգիչներին Թուրքիայի կողմից բարձր քվեներ տալը շատերը կապում են ծպտյալ հայերի հետ' պատճառաբանելով, որ հենց նրանք են քվեարկել իրենց ազգակիցների օգ-տին: (Ավելորդ չէ նշել, որ Թուրքիայի հեռախոսային օպերատորները նույնիսկ ուսումնասիրում էին, թե հատկապես որ շրջաններից են ուղարկվել այդ .տատ-ները):

Բնական է նաև, որ թուրքական պետական տարբեր կառույցներ ևս հետաքրքրված են ծպտյալ և իսլամացած հայերի խնդիրներով։ Այս մասին են վկայում երբեմն-երբեմն մամուլում, վերլուծական տեղեկագրերում հայտնվող մանրամասն տվյալները կրոնափոխ հայերի ներկայիս բնակության վայրերի, թվաքանակի, նրանց շրջանում տեղի ունեցող գործընթացների մասին։ Նույն Թաներ Աքչամը նշում է, որ թուրքական պետությունը հենց սկզբից է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության տարիներին իսլամ ընդունած հայերին հետագայում տարբերակելու համար։ Օրինակ, համապատասխան մարմիններից պահանջվել է գրանցամատյաններում այդ հայերի անունների դիմաց հատուկ նշումներ անել և անձնագրերը լրացնել այնպես, որպեսզի հասկացվի նրանց հավատափոխ լինելը [20]։ Գերմանա-բնակ թուրք գրող Քեմալ Յալչընը ևս կարծում է, որ թուրքական պետական համապատասխան կառույցները միշտ հետևել և շարունակում են հետևել ծպտյալ, իսլամացած հայերին [23, էջ 10]։

Այս համատեքստում ուշագրավ է Հալաչօղլուի վերոնշյալ հայտարարության մեկ այլ նրբերանգ ևս։ Պատմակեղծարարը հայտարարել է, որ ունի հայ հավատափոխների ցուցակները, որոնք պատրաստվել են բծախնդրությամբ, ավելին' «պետությունը տուն առ տուն շրջելով արձանագրել է այս մարդկանց» [24]։ Խնդիրն ավելի հետաքրքիր ենթատեքստ է ձեռք

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ Մե[քոեյաե

բերում նաև այն պատճառով, որ Հալաչօղլուն խուսափում է նշել կոնկրետ աղբյուրը: Բնականաբար, հարց է ծագում. եթե այդ մարդկանց արձանագրել է պետությունը, ապա դա պետք է արված լիներ պետական օղակների և դրանց հատկացված գործառույթների միջոցով: Իսկ մարդկանց արձանագրելու ընդունված տարբերակներից է մարդահամարը: Հայտնի է, որ Թուր-քիայում առաջին անգամ մարդահամար անցկացվել է 1927թ., դրանից հետո' սկսած 1935-ից, որոշում է ընդունվել մարդահամար անցկացնել հինգ տարին մեկ [24]: Սակայն թուրքական աղբյուրներում հանդիպում ենք տվյալների, որոնք ապացուցում են, որ, օրինակ, 1935թ. Թուրքիայում անցկացվել են նաև կրկնակի մարդահամարներ: Այսպես, Թուրքիայի ազգային մեծ ժողովի արձանագրությունների մատյանում պահվող փաստերը վկայում են, որ 1934թ. մայիսի 29-ին Թուրքիայի մեջլիսն ընդունել է թիվ 2465 օրենքը, որով նախատեսվում էր 1935թ. մարդահամար անցկացնել: Սակայն ուշագրավ է, որ դրանից մոտ մեկ ամիս անց նույն մեջլիսն ընդունել է 2576 թվագիր օրենքը «գաղտնի բնակչության» մարդահամարի մասին, որն ուժի մեջ է մտել նույն թվականի հունիսի 15-ին: Այսպիսով, անցկացվել է երկու տեսակի մարդահամար, և «գաղտնի բնակչության» մարդահամարն ավարտվել է 1935թ. հուլիսին, իսկ «համընդհանուրին անցկացվել է նույն թվականի հոկտեմբերին [24]: Վերոնշյալ օրենքը բաղկացած է եղել 12 հոդվածից, որոնցից առաջինը պահանջում էր, որ բոլորը 1,5 ամսվա ընթացքում տեղեկացնեն իրենց տանը կամ ենթակայության տակ գտնվող գաղտնի բնակչության մասին, չորրորդ հոդվածը 1-10 լիրա պատիժ էր սահմանում ճիշտ տեղեկություն չտվողների համար [24]: Բնականաբար, «գաղտնի բնակչության» մարդահամար անցկացնելու պաշտոնական պատճառաբանությունը բավական տրամաբանական էր, և չենք էլ բացառում, որ այդ մարդահամարները, իրոք, ունեցել են նաև զուտ բնակչության իրական քանակը որոշակիացնելու նպատակ: Սակայն միամտություն կլինի կարծել, թե «գաղտնի բնակչության» մարդահամարի ընթացքում լրացուցիչ չի ճշգրտվել մուսուլմանների մոտ ապաստանած կամ հետագայում իսլամ ընդունած հայերի թվաքանակը: Պետության կողմից մանրամասն փաստերի հավաքումը, հատկապես Դերսիմ նահանգում ապրող կրոնափոխ հայերի մասին, մեր կարծիքով ունեցել է կոնկրետ նպատակ: Հայտնի է, որ 1938թ. թուրքական պետությունը Դերսիմում կազմակերպել է կոտորած: Պատմելով այդ մասին' մեր զրուցակից դերսիմցի շատ ալևիներ պատմում էին իրենց ավագներից ու կոտորածի ժամանակակիցներից լսածները, որոնց համաձայն' այդ ժամանակ թուրքական բանակի թիվ մեկ թիրախը 1915-ին այնտեղ ապաստան գտած հայերն էին: Ինչպես նշեց մի տարեց դերսիմցի, «1915-ին կիսատ թողածը շարունակեցին 1938-ին, և այդ

119

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

կոտորածի ժամանակ սպանվեցին բավական մեծ թվով կրոնափոխ հայեր»:

Անվիճելի է այն իրողությունը, որ Թուրքիայում հայերը' լինեն բացահայտ, ծպտյալ թե իսլամացված, միշտ գտնվում են պետության լուրջ հսկողության ներքո և ընկալվում են որպես պոտենցիալ վտանգ: Սա հաստատում է նաև հետևյալ ուշագրավ տվյալը. հայտնի է, որ 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջում, և իշխանությունն անցավ բարձրաստիճան զինվորականներից կազմված Ազգային անվտանգության խորհրդի ձեռքը, որը տեղերում նշանակեց արտակարգ դրության հրամանատարներ, որոնք օժտված էին անսահմանափակ լիազորություններով։ 1982թ. սեպտեմբերի 8-ին արտակարգ դրության հրամանատարությունն անվտանգության ծառայությունից պահանջում է տարածքներում ստուգել, թե արդյոք կան հայեր կամ հայկական ծագմամբ մարդիկ, և եթե կան, ապա արձանագրել նրանց ու վերցնել հսկողության տակ [25]։ Թուրքական «Ռադիկալ» թերթը հրապարակել է նաև Թուրքիայի անվտանգության ծառայության նախկին մի աշխատակցի խոստովանությունը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Արտակարգ դրության հրամանատարությունից մեզ գրավոր հրաման եկավ։ Մենք ուսումնասիրեցինք մեր պատասխանատվության տակ եղած շրջանը, հարցրինք, թե արդյոք այնտեղ կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ։ Արտակարգ դրության ժամանակաշրջանն էր, բոլորը վախենում էին, և քանի որ հայերը համարվում էին «անջատողական», ուստի, եթե կային, ոչ ոք չէր համարձակվում թաքցնել» [25]։ Հարկ ենք համարում ավելացնել նաև, որ նմանատիպ կարգադրությունները հանրապետական Թուրքիայի պատմության մեջ եզակի չեն և հանդիպում են տարբեր ժամանակաշրջաններում։

Կրոնափոխ հայերի խնդիրը Թուրքիայի համար նաև նուրբ հարց է, քանի որ այն անմիջականորեն կապված է էթնիկ ինքնության ճգնաժամի հետ, որը, ինչպես նշվեց վերևում, բավական լուրջ սպառնալիք կարող է լինել թուրքական պետության համար։ Օրինակ, հայտնի է, թե ինչ մեծ աղմուկ բարձրացրեց 2004թ. փետրվարի 6-ին Ստամբուլի «Ակոս» թերթում հանգուցյալ Հրանտ Դինքի տպագրած հոդվածն այն մասին, թե Թուրքիայի Հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը առաջին կին օդաչու և Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը, իրականում հայուհի է [26]։ Նա մեկն է Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած հայ երեխաներից, և նրա իսկական անունն է Խաթուն Սեբիլջյան։ Հոդվածն արտասովոր լայն արձագանք գտավ Թուրքիայում. տարբեր մարդիկ, կազմակերպություններ, կառույցներ հանդես եկան հայտարարություններով։ Հատկապես կարևոր է առանձնացնել գլխավոր սպայակույտի խիստ կոշտ հայտարարությունը։ Բայց եթե փորձենք դիտարկել Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին հոդ-

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ Մե[քոեյաե

վածի տպագրվելուց հետո բարձրացված աղմուկի իրական ենթաշերտերը, ապա կտեսնենք, որ թուրքական խորհրդանիշներից մեկի' հայտնի օդաչուի իրական էթնիկ պատկանելության քողազերծումն ուղղակիորեն կապված է ժամանակակից թուրքական պետության անվտանգության հետ։ Եվ եթե ապացուցվում է, որ գլխավոր խորհրդանիշներից մեկը, թուրքերի պատկերացմամբ, թշնամի «գյավուր» հայ է, ապա նրանց ինքագիտակցու-թյան մեջ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կոտրվում է։ Միլիոնավոր թուրքեր, ովքեր մեծացել են հայերի հանդեպ ատելության մթնոլորտում և որպես խորհրդանիշ պատկերացրել Սաբիհա Գյոքչենին, հիմա վստահաբար ապրում են հոգեբանական ճգնաժամ, քանի որ պարզվում է, որ իրենց ազգային վեհության խորհրդանիշն իրականում ծագումով հայ է։ Եվ կարելի է եզրակացնել, որ Դինքի հալածանքն ու սպանությունը կապված էին ավելի շատ ոչ թե այն հանգամանքի հետ, որ նա արտասանում էր «ցեղասպանություն» բառը, այլ խորքայինն ու արմատականն այն էր, որ Դինքի քայլերը, գործունեությունը և մտքերը կարող էին սասանել կեղծիքով ստեղծված պետության կարևոր հիմքերից մեկը' թուրքական ինքնությունը։

Ամփոփելով մեջբերենք Թուրքիայի կրոնափոխ հայերի թվաքանա-կին վերաբերող մի քանի վարկածներ։ Թուրքական տարբեր աղբյուրներ նշում են 80.000-ից մինչև 600.000 թիվը։ Կարեն Խանլարյանը նշում է շուրջ 2 միլիոն թիվը, որոնցից ծպտյալները շուրջ 700-750 հազար, իսկ իսլամացածները 1.300.000 [8, էջ 104]։ Ի դեպ, նրա այս վարկածը համապատասխանում է նաև Հրանտ Դինքի նշած թվաքանակին։ Հավանաբար իր վերջին հարցազրույցներից մեկում նա անդրադառնում է Թուրքիայում բնակվող իսլամացված հայերի հարցին և խոսում նաև նրանց թվաքանակի մասին. «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան, որ քաջութիւն ունին հրապա-րակաւ արտայայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին։ Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ, որ ապագայ հայ կեանքի ամենամեծ եւ ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա։ Եթե Թուրքիան Եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն անսազն երկու միլիոն եւս շաւոնայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիով (ընդգծումը Ռ.Մ.): Ինծի համար շատ կարեւոր հարց է այս հարցով աշխատիլ եւ գտնիլ այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները։ Շատ կարեւոր է գտնել այդպիսի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը» [27]։

Փետրվար, 2008

121

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Աղբյուրներ և գրականություն

1. Երեմեև Դ, Թուրքերի ծագումը, Երևան, 1975։

2. Кондакчян Р, Турция: внутреняя политика и ислам, Ереван, 1983.

3. Խաչատրյան Ա, Հայերի մահմեդականացումը միջնադարյան Հայաստանում (8-15-րդ դդ.), Իրան-նամէ, Երևան, 1993, հունիս, թիվ 1։

4. Ամատուեի Գ, Դարերու ընթացքին թրքացած հայեր, քրտացած հայեր, «Նայիրի» շաբաթաթերթ, Բեյրութ, 1980, հ. 1-12։

5. Շաքարան Ա., «Արյան հարկը» Օսմանյան կայսրությունում. Դևշիրմե, Երևան, 2006։

6. Զողացան Մ, «Դևշիրմե»-ն (մանկահավաքը) Օսմանյան կայսրության մեջ ըստ թուրքական և հայկական աղբյուրների, Պատմա-բանասիրական հանդես, Երևան, 1959, հ. 2-3 (5-6)։

7. «Եզերք» հանդես, Երևան, 2007, օգոստոս, թիվ 2։

8. Խանչարի Կ, Հայ բնակչութեան էթեոկրօեակաե վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005թթ.), Երեւան, 2005։

9. Արծրունի Ա, Հայկական ինքնության ճգնաժամ և քաղաքական-հոգեբանա-կան առաջխաղացման փայլուն առիթ, «Եզերք», թիվ 2, Երևան, օգոստոս, 2007։

10. Ավազան Ա., Հայկական ինքնության գրավականները կամ ով է հայը, «Ազգ» օրաթերթ, Երևան, 24.11.2007, թիվ 217։

11. Մարության Հ, Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում, Երևան, 2006։

12. «Հրանտ Դինքի սպանությունը «Ծպտյաչ հայերի» համար հայտնություն էր», հարցազրույց Սաչիմ Ջյոհջեի հետ, «Հանրապետական», Երևան, 2007, թիվ 2։

13. Milliyet, 25.02.2007.

14. Մե^անչան Ռ, Ծպտյաչ հայերը թուրք գիտնականների ուշադրության կիզակետում, «Գլոբուս», Երևան, 2007, թիվ 12։

15. Hurriyet, 22.08.2007.

16. YilmazM, isimleri neden degijtirdiler acaba?, Hurriyet, 23.08.2007.

17. Sabah, 23.08.2007.

18. Hurriyet, 22.08.2007, Sabah, 22.08.2007.

19. Zaman, 21.08.2007,29.08.2007.

20. Turker Y., Hepimiz maalesef Ermeniyiz!, Radikal, 27.08.2007.

21. Ding G., Anneannesi, babaannesi, dedesi Ermeni olanlar gegmijle yuzlejiyor. Musluman Ermeniler anlatiyor, Yeni Aktuel, #116, ekim, 2007.

22. BasyurtE, Ermeni evlatliklar, istanbul, 2006 (2-inci baski).

23. Թուրք գրողը ծպտյաչ հայերի մասին (հարցազրույց Քեմաչ Յաչչընի հետ), «Հանրապետական», Երևան, 2007, թիվ 10։

24. Ozgur B, Halagoglunun listesi 1935teki “gizli’ nufus sayimdan mi cikti, Referans, 08.09.2007.

25. I$ik T, Ermenileri fijleyin, Radikal, 4.10.2007.

26. Dink H, Lokmagozyan D., Sabiha-Hatunun sirri, Agos, 6.02.2004, s. 410.

27. Օրակարգ, Գչենդեչ, 10. 01.2007, թիվ 16։

28. Atnur IE, Turkiyede Ermeni kadinlari ve gocuklari meselesi (1915-1923), Ankara, 2005.

122

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.

Ռ. Մե[քոեյաե

ПРОБЛЕМА ИСЛАМИЗИРОВАННЫХ АРМЯН В ТУРЦИИ

(попытка контура общего состояния)

Рубен Мелконян

Резюме

В статье рассматриваются вопросы, касающихся армян, принявших ислам в годы Геноцида. Говоря о сменивших веру армянах Турции, мы часто сталкиваемся со спорной и в то же время многоуровневой проблемой определения их нынешнего статуса. Иноверующие армяне Турции — это люди, находящиеся на разных стадиях ассимиляции, немногие из которых имеют чистое армянское этническое происхождение. Но нужно четко зафиксировать, что в подавляющем большинстве сменившие веру армяне Турции приняли ислам, будучи вынуждены сделать выбор между жизнью и смертью. Доказательством сохранения в их среде разных пластов армянского самосознания является тот факт, что насильственно и вынужденно почти полностью ассимилированные армяне при первой же возможности возвращаются или хотя бы пытаются вернуться к своим корням. Обязательным и важнейшим условием оценки элементов этнического и религиозного самосознания армян, находящихся на разных стадиях ассимиляции, является четкое представление и учет той среды, в которой живут наши насильственно или только внешне исламизированные сородичи. В Турции, где сегодня крайне опасно быть армянином или вообще не мусульманином, сохранить классический армянский уклад очень сложно, особенно в наиболее отсталых и ретроградных восточных провинциях.

Проблема сменивших веру турецких армян является важной частью общей проблемы этнической идентичности и естественно, что турецкая государственная пропагандистская машина спекулирует на этой теме, пытаясь использовать ее в своих целях. В этот же контекст вполне умещаются неоднократно озвученные утверждения турецкого лжеисторика Галачоглу, что в 1915г. армяне не были истреблены, но, сменив веру, продолжали жить в Турции. Неоспоримо и то, что в Турции армяне, будь то открыто заявляющие о своей идентичности, криптоармяне или принявшие ислам, постоянно находятся под жестким контролем государства и воспринимаются как серьезная опасность.

123

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.