Научная статья на тему 'Հայկական Պետերբուրգ'

Հայկական Պետերբուրգ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
252
47
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ռուբեե Աեգալադյաե

Ինչո՞վ է այս երեք հարյուր տարիներին հայերին հրապուրել Պետերբուրգը, ի՞նչ են տվել նրանք քաղաքին ու կայսրությանը։ Ի՞նչ են քաղաքն ու կայսրությունը տվել իրեն՝ Հայաստանին։ Եվ, իհարկե, հիշում ենք, թե որքան նշանավոր հայ անուններ են այդ երեք հարյուր տարիներին հարստացրել Հյուսիսային մայրաքաղաքի պատմությունը՝ փառաբանելով Պետերբուրգի բարձր անունը։ Հայկական սփյուռքն այս երեք հարյուր տարիների ընթացքում խիստ սակավաթիվ էր. ХIХ դարավերջին այստեղ 2 հազարից մի փոքր ավելի հայ էր ապրում, իսկ 1985թ. նրանց թիվը մոտ 7 հազար էր։ Միայն վերջին՝ հետխորհրդային տարիներին այն բավականաչափ ստվարացավ։ Ներկայացնեմ փայլուն անուններ տարբեր ոլորտներից, որպեսզի դրանով իսկ ցույց տամ հայերի իրական ինտեգրվածությունը պետերբուրգյան, այնուհետև լենինգրադյան հասարակությանը դրա միջոցով՝ Ռուսաստանին, իսկ հետո՝ նաև ԽՍՀՄ-ին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Чем на протяжении всех этих трехсот лет привлекал Петербург армян, и что дали они городу и империи? И что город и империя дали самой Армении? Сколько выдающихся армянских имен за эти три столетия обогатили историю Северной столицы, прославляя высокое имя Петербурга. А ведь сама армянская диаспора на протяжении всех этих столетий была крайне немногочисленна. В конце ХIХ века здесь проживало чуть более 2 тысяч армян, а в 1985г. их было около 7 тысяч. Лишь в последние, постсоветские годы община довольно сильно пополнилась. Армянская диаспора в Петербурге, а затем в Ленинграде с полной отдачей работала во всех важнейших сферах жизнедеятельности города и страны, будь то ВПК или востоковедение, медицина или освоение космоса и, конечно же, культура.

Текст научной работы на тему «Հայկական Պետերբուրգ»

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Ռուբեե Աեգալադյաե'

Նախաբանի փռխաբեե

ռ

Ինչո վ է այս երեք հարյուր տարիներին հայերին հրապուրել Պետերբուրգը, և

ռ ռ

ի նչ են տվել նրանք քաղաքին ու կայսրությանը։ Ի նչ են քաղաքն ու կայսրությունը տվել իրեն Հայաստանին։ Եվ, իհարկե, հիշում ենք, թե որքան նշանավոր հայ անուններ են այդ երեք հարյուր տարիներին հարստացրել Հյուսիսային մայրաքաղաքի պատմությունը փառաբանելով Պետերբուրգի բարձր անունը։ Հայկական սփյուռքն այս երեք հարյուր տարիների ընթացքում խիստ սակավաթիվ էր. Х1Х դարավերջին այստեղ 2 հազարից մի փոքր ավելի հայ էր ապրում, իսկ 1985թ. նրանց թիվը մոտ 7 հազար էր։ Միայն վերջին հետխորհր-դային տարիներին այն բավականաչափ ստվարացավ։ Ներկայացնեմ փայլուն անուններ տարբեր ոլորտներից, որպեսզի դրանով իսկ ցույց տամ հայերի իրական ինտեգրվածությունը պետերբուրգյան, այնուհետև լենինգրադյան հասարակությանը և դրա միջոցով Ռուսաստանին, իսկ հետո նաև ԽՍՀՄ-ին։ Այսօր նրանց գործերն ու անբասիր կենսագրությունն արժանի են խոր ակնածանքի թե երկրում, թե քաղաքում։ Բնականաբար, ներկայացվող անունները ցանկի միայն մի մասն են. ֆիզիոլոգ Լ.Ա. Օրբելի, արևելագետ Հ.Ա. Օրբելի, պետական գործիչ, կոմս Մ.Տ. Լորիս-Մելիքով, նկարիչ Հովհ.Կ. Այվազովսկի, կենսաբան Ա.Լ. Թախթաջյան, բալետի պարուհի Ա.Յա. Վահանովա, արդյունաբերող, մեկենաս, կոմս Ի.Լ. Լազարև, լեռնարդյունահանող և մեկենաս, իշխան Ս.Ս. Աբամելիք-Լազարև, գունավոր հեռուստատեսության հիմնադիր, ռադիոինժեներ Հ.Ա. Ադամյան, ֆիզիկոս Ա.Ի. Ալիխանով, ԽՍՀՄ ծովակալ Ի.Ս. Իսակով, օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ն.Գ. Ստեփանյան, արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկ, հեռավոր նավարկության կապիտան, Սոցիալիստական աշխատանքի հերոս Ա.Մ. Օհանով, քանդակագործ Լ.Կ. Լազարև, դերասան Պ.Բ. Լուսպեկաև...

Հայաստանցի որքան ականավոր գործիչներ են այստեղ Պետերբուրգ-Լենինգրադում կրթություն ստացել, յուրացրել այս քաղաքի մտքի բարձր մշակույթը։ Եվ, Հայաստան վերադառնալով, դարձել են ազգի ու ժամանակի *

* Փիլիսոփա, մշակութաբան, 20 գրքի և 400 հոդվածի հեղինակ։

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

հպարտությունը. կոմպոզիտորներ Ալ.Ա. Սպեեդիարով և Մ.Գ. Եկմալյաե, ճարտարապետներ Ալ.Ի. Թամաեյաե և Ռ.Ս. Իսրայելյաե, աստղաֆիզիկոս 4.Հ. Համբարձումյաե, ֆիզիկոս Ա.Ա. Ալիխաեյաե, պատմաբաե Հ.Ա. Մաեաեդյաե, բաեասեր Ս.Ս. Մալխասյաեց, եկարիչեեր Հ.Հովեաթաեյաե, Գ.Զ. Բաշիեջաղ-յաե և շատ ուրիշեեր: Հարկավոր չէ թվարկել այս բոլոր աեուեեերի կոչումեերե ու պարգևեերը. երաեք պարզապես ճաեաչելի եե:

Միևեույե ժամաեակ, Սաեկտ Պետերբուրգ-Լեեիեգրադի բազմաթիվ գիտ-եակաեեեր և մշակույթի գործիչեեր զբաղվել եե Հայաստաեի պատմությամբ և ուսումեասիրել եե հայկակաե մշակույթը, սերտորեե համագործակցել Հայաստաեի գիտությաե և մշակույթի գործիչեերի հետ: Բերեմ ըեդամեեը մի քաեի թաեկ աեուե. Ա.Ս. Գրիբոյեդով, Մ.Ի. Գլիեկա, Ն.Ա. Նեկրասով, Ч.Ч. Ստասով, Ն.Ա. Ռիմսկի-Կորսակով, Ա.Կ. Գլազուեով, Դ.Ի. Մեեդելեև. Ն.Յա. Մառ, Կ.Ս. Պետրով-Վոդկիե, Ս.Ս. Ռախմաեիեով, Ֆ.Ի. Շալյապիե, Բ.Բ. Պիոտրովսկի, Ս.Ա. Եսեեիե, Ի.Մ. Դյակոեով, Կ.4. Տրևեր, Ա.Ֆ. Յոֆֆե, Բ.Ա. Տուրաև, Ի.Պ. Պավլով, Ч.Ч. Բարտոլդ, Ն.Ի. Վավիլով, Դ.Դ. Շոստակովիչ և շատ ուրիշեեր:

Այս պատճառով էլ վերոբերյալ հարցերը դառեում եե աեկյուեաքարայիե և պատասխաեեեր եե պահաեջում: Իսկապես, Ռուսակաե կայսրությաե մայրաքաղաք Պետերբուրգը քիչ բաե չի արել Հայաստաեի համար իեչպես XVIII, XIX, այեպես էլ ХХвд. սկզբիե արդեե որպես երկրորդ մայրաքաղաք, Խորհրդայիե Հայաստաեի կայացմաե և զարգացմաե շրջաեում (1921թ. հետո): Հայերը Սաեկտ Պետերբուրգում, Պետրոգրադում և Լեեիեգրադում երբեք վի-ճակագիրեեր չեե եղել: Նրաեք զբաղվել եե ստեղծագործ աշխատաեքով, եերգրավված եե եղել բարձր գիտակաե մտքի ոլորտում, շատերե էլ զիեվորա-կաե խիզախությաե հրաշքեեր եե գործել: Նրաեք բոլորե էլ իրեեց զգալի ավաեդե եե եերդրել Ռուսաստաեի և երա Հյուսիսայիե մայրաքաղաքի պատ-մությաե մեջ: Ներկայումս Պետերբուրգում ապրող հայերի մեջ կաե աեուեեեր, որոեցով քաղաքե ու երկիրը հիրավի հպարտաեում եե. լեգեեդար բևեռախույզ, խոշոր գիտեակաե և պետակաե գործիչ, Խորհրդայիե Միությաե հերոս և Ռուսաստաեի հերոս Արթուր Չիլիեգարով և իր սերեդի խոշոր գեղաեկարիչեերից մեկը հեքիաթայիե Զավեե Արշակուեիե: Ահա ևս երկու իրարից տարբեր ճակատագրեր քաղաքի կյաեքում, որոեցում վառ արտահայտվել եե հայի լավա-գույե հատկաեիշեերը: Այսպիսիե է հիասքաեչ և աեկաեխատեսելի Հայկակաե Պետերբուրգը... Այս ամեեի մասիե է մեր պատումը:

Սկիզբը. Պետբոպահ դարաշրջաե

Նոր մայրաքաղաքի կառուցումը Ռուսաստաեի համար երկրի և իշխաեությաե արդիակաեացմաե ճաեապարհ էր բացում: Դա ժամաեակի հրամայակաեե էր: Հետևում էիե մեացել հոլաեդակաե և աեգլիակաե բուրժուակաե հեղափոխու-թյուեեերը, առջևում եշմարվում էիե Ֆրաեսիակաե մեծ հեղափոխություեը և

81

Ռ Աեգալադյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Աեգլիայից Նոր աշխարհի աեկախացումը, ինչպես նաև Միացյալ Նահանգների ծնունդը: Աշխարհը թևակոխում էր Լուսավորության և արկածախնդրության դարաշրջան։ 1703թ. սկսվեց քաղաքի շինարարությունը։ Ճահիճներ և խրուտներ, տրտմալի ջրային մակերեսներ, այս ու այնտեղ երեք-հինգ տնից բաղկացած գյուղակներ, հիվանդություններ և գյուղացիների դատաքննություններ, երիտասարդ ցարի և նրա զինակիցների անասելի խանդավառություն... Ամենուրեք ռուսերեն խոսք էր հնչում տեղ-տեղ խառնվելով հոլանդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, ֆիններեն խոսքին... Առանց չափազանցության, Պետերբուրգը կառուցում էր աշխարհի կեսը։ Կառուցում էին ոչ միայն տներ, առանձնատներ, փողոցներ, պուրակներ, հրապարակներ ու շենքեր, ջրանցքներ, լողափեր, ամրոց ու նավամատույցներ... այլ նաև տնտեսական ու, առաջին հերթին, առևտրաարդյունաբերական կապեր, հաստատվում էին դիվանագիտական հարաբերություններ, գցվում էին առևտրային (այդ թվում և ծովային, ինչն այնքան ցանկալի էր) ուղիներ և կառուցվում էին, ուղղակի իմաստով, ճանապարհներ։ Զբաղվում էին արդի զենքի առևտրով, առանց որի Ռուսաստանը չէր կարող հավակնություններ ունենալ ոչ այստեղ հյուսիս-արևմուտքում, ոչ հարավում, ոչ արևելքում... Եթե միանգամայն անկեղծ լինենք, նոր աշխարհակարգ էր կառուցվում։ Եվ այս հարցում նախագնացները հայերն էին։ Ցարը դեռ մանկուց գիտեր, թե ինչպես էր իր հայրը Ալեքսեյ Միխայլովիչը վերաբերվում հայկական խոշոր առևտրային տներին, ինչ արտոնություններ էր տվել նրանց, և ինչպես էին նրանք առևտուր հաստատել Իրանի, Հնդկաստանի ու Չինաստանի հետ։ Ինքը Պետրոս I-ն էլ դեռ 1695թ. Պարսից շահին ուղղած իր նամակում պահանջում էր, որ մետաքսի ողջ առևտուրը, որը կենտրոնացած էր հայ վաճառականների ձեռքում, ուղղվեր հարավի գլխավոր դարպասներով Աստրախանից Մոսկվա, և որ <<այդ հայերին ցարական մեծության պետության մեջ առևտրի համար նախատեսված ապրանքներով սահմանամերձ քաղաքներում թույլ տան անցնել առանց հապաղման, առանց որևէ խոչընդոտի» [1, c. 212]։ Եվ այսպես, հայերն առաջինը ցույց տվեցին, որ նոր մայրաքաղաքը պետք է ուղղակիորեն առևտուր անի Եվրոպայի հետ, ինչին անասելիորեն ուրախ էր ինքը ցարը, քանզի հենց այդ նպատակի համար էր կառուցվում Պետերբուրգը։

Մտածելով մահմեդական լծից Հայաստանի ազատագրման մասին, ստեղծելով անկախ ազգային պետություն ХУ1Ц. վերջի - ХУПЦ. սկզբի հայկական էլիտան, երկար տատանումներից հետո, կողմնորոշվեց. ինչ գնով էլ լինի Հայաստանը մտցնել Ռուսական կայսրության հովանու ներքո, և այս ուղղությամբ կարևոր ու հաջող քայլեր էին ձեռնարկում։ Այս հարցում չափազանց կարևոր էր Հայաստանի նշանավոր գերդաստանների կարծիքը։ Առաջին անգամ երկար դարեր հետո Հայաստանը պետք է մտնի քրիստոնեական կայսրության կազմի մեջ։ Այս գործընթացին օգնեցին Ալեքսեյ Միխայլովիչ ցա-

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

րի բարի և երկարատև փոխհարաբերությունները Ջուղայի հայ վաճառակա-եակաե նշանավոր տների հետ։ Սա խիստ կարևոր էր նաև Պետրոս I-ի համար, որի համար ծայր հարավում գտնվող Հայաստանը, դեպի ուր ամեն կերպ ձգտում էր, բնական դաշնակից էր և իր ռազմավարական քաղաքականությունն (պարսիկների և օսմանցիների դուրսմղումն ինչպես Կովկասից, այնպես էլ Անդրկովկասից, իսկ օսմանցիներին նաև Սև ծովից ու Ղրիմից, Կով-կասում և Սև ծովում տիրապետություն հաստատելը, ինչպես նաև Հնդկաստան տանող առևտրային ճանապարհները դեպի օվկիանոս ելքով) անցկացնողը: Այս ամենն ապագա Ռուսաստանի որպես համաշխարհային տերության, համար չափազանց կարևոր տարրեր էին: Եվ ռազմավարական այս քաղաքականության մեջ Պետրոս I-ը (առաջ անցնելով ասենք, որ հետագայում այս ռազմավարության կողմնակիցը կլինեն և Եկատերինա II-ը, և Նիկոլայ I-ը, և Ալեքսանդր II-ը, այսինքն կայսրության զարգացման տրամաբանությունն ինքը) հայերին էր հատկացրել առանցքային դերերից մեկը: Դա երևում է նաև նրա հրամաններից, հետագայում նաև պատմությունից, բայց խոսքն այս մասին դեռ առջևում է: Այստեղ ոչ պակաս կարևոր դեր պետք է խաղային հայերի խոր գիտելիքներն աշխարհընկալման, հոգեբանության, մշակույթի և այլ ժողովուրդների կենցաղի իմացության մեջ, համոզելու նրանց կարողությունը իսկական վստահության մթնոլորտ ստեղծելով: Ռազմական հակամարտությունների շրջանում հայերը կարողանում էին նաև զենքով պաշտպա-նել իրենց կողմնակցի շահերը: Եվ, իհարկե, հայ առևտրային կապիտալի հսկայական տնտեսական հնարավորությունները կարևոր փաստարկ էին այս հարցերում: Թեև Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը տեղի չի ունեցել Պետրոս I-ի օրոք, այլ գրեթե հարյուր տարի հետո, և ամբողջ Հայաստանը չէ, այլ միայն Արևելյան մասը, չնայած դրան Ռուսական կայսրությունում Հայաստանի և հայ ժողովրդի ինտեգրման մեխանիզմը գործի էր դրվել հենց Պետրոս I-ի օրոք:

Եվ այսպես, 1707թ. Մակարով-Խաստատովների տոհմի ռուսական ճյուղի նահապետ Սաֆար Վասիլևը դիմում է Պետրոս I-ին խնդրագրով, որպեսզի վերջինս թույլ տա առևտուր անել գերմանական հողերի հետ (գերման ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն) հենց Սանկտ Պետերբուրգից, ելնելով այն բանից, որ Արխանգելսկով անցնող ճանապարհն ավելի երկար էր, հետևաբար և թանկ: Այսպես Պետերբուրգն սկսեց հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Բնականաբար, այս առաջարկը Պետրոս I-ի սրտով էր և ուղղակիորեն համապատասխանում էր նրա ծրագրերին ու մտադրություններին: Այսպես 1710թ. քաղաքում հաստատվեց հայ վաճառականների մի փոքր գաղութ, որն էլ սկսեց նոր առևտրային ուղիներ բացել Ռուսաստանը դուրս բերելով եվրոպական, իսկ եվրոպական ապրանքները ռուսական շուկա: Հայերը միաժամանակ հարաբերությունները շարունակում էին Հարավի և

83

Ռ. Աեգալադյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Արևելքի հետ Պետերբուրգը հարստացնելով նաև այս առևտրային կապերով: Հայ վաճառականական տների ուժն ու հզորությունը հասկանալու համար դիմենք գերմանացի մեծ փիլիսոփա Իմանուիլ Կանտին. «... հայերի մեջ իշխում է մի ինչ-որ առանձնահատուկ առևտրային ոգի, այն է նրանք զբաղվում են փո-խանակմամբ ոտքով ճամփորդելով Չինաստանի սահմաններից մինչև Գվի-նեայի ափի Կորսոյի հրվանդանը. սա մատնանշում է այս խելամիտ և աշխատասեր ժողովրդի հատուկ ծագումը, որը հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևմուտք անցնում է գրեթե ողջ Հին աշխարհը և կարողանում գտնել սիրալիր ընդունելություն այն բոլոր ժողովուրդների կողմից, ում մոտ լինում է։ Սա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը...» [2, с. 572-573]։

Որպես ասվածի ապացույց բերեմ մի քանի հատված Պետրոս I-ի հրամաններից։ 1711թ. ապրիլի 11-ի հրամանի յոթերորդ պարագրաֆում ասվում է. «Խթանել պարսկական առևտուրը, և Հայերին որքան հնարավոր է սիրաշահել և թեթևացնել պատշաճ կերպով, որպեսզի ավելի շահագրգիռ լինեն այստեղ գալու» [3, с. 663; 4, с. 7]։ Նոր մայրաքաղաքը փայլ ու վեհություն էր ձեռք բերում։ Եվ Պետրոս I-ի համար կարևոր էր ապրանքաշրջանառությունը Պետեր-բուրգի և Արևելքի, Պետերբուրգի և Արևմուտքի միջև։ 1711թ. մայիսի 2-ին Պետրոս I-ն իր հրամանով հայ վաճառականներին տալիս է Ռուսաստանում բոլոր իրավունքներն ու արտոնությունները [3, c. 675; 4, c. 8]։ Որպես Պետերբուրգի շինարարության մեջ ունեցած մեծ վաստակի արդյունք 1723թ. նոյեմբերի 10-ի պատվոգրով Պետրոս I-ը, դիմելով Եսայի պատրիարքին և ողջ հայ ժողովրդին, ասում է. «Մեր այս ողորմած պատվոգրով հայտարարում ենք ձեզ, որ Մենք... ձեզ ձեր ընտանիքներով ընդունում ենք Բարձրագույն կայսերական հովանու ներքո... և քանզի ազնիվ Հայ ժողովրդին հանուն Քրիստոնեության հատուկ մեր ողորմածությամբ ենք պահում...» [3, c. 137]։

Պետերբուրգում հաստատված առաջին խոշոր վաճառականներից մեկը Ղուկաս Շիրվանովն էր։ Նա Աստրախանում և Ղզլարում մետաքսե և բամբակե գործվածքեղենի մշակման ֆաբրիկաներ ուներ։ Պետերբուրգ է եկել 1708թ. և հիմնել իր առևտրային տունը։ 1710թ. բացվեցին «հայկական գրասենյակները» [5]։ Այդ ժամանակ արդեն հայերի թիվը հասնում էր մոտ 50 մարդու։ Նրանք խոշոր վաճառականներ էին և հմուտ արհեստավորներ։ Չափազանց հետաքրքիր էր այն հանգամանքը, որ արդեն 1726թ. ռուս-եվրոպական առևտրի 90%-ը բաժին էր ընկնում նոր մայրաքաղաքին Պետերբուրգին։ Կամ, ասենք, Աստրախանով և Պետերբուրգով (արդեն կարևոր առևտրային ճանապարհներից մեկն էր) անցնող ապրանքների գինը 2.749.659 ռուբլի էր, այդ շրջանառության 80%-ը վարում էին հայ վաճառականները [6]։ 1730-ական թթ. սկզբին Վասիլևյան կղզու Սրեդնի պողոտայի և ներկայիս 3-րդ գծի շրջանում էր գտնվում Հայկական փողոցը, որտեղ հողը պատկանում էր սկզբում Ղուկաս Շիրվանովին, հետո մեկ այլ հայ վաճառականի Արտեմի Շերիմանին, որը նավերի, մանուֆակտուրաների և անմիջապես Ձմեռային պալատի մերձա-

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

կայքում գտնվող տների սեփականատեր էր և հայտեի ոսկերիչ: Հայկական փողոցը շատ մոտ էր նավամատույցին, և դա իր բացատրությունն ունի. այդպես էր պահանջում առևտրային գործը: Ի դեպ, այստեղ էր առաջին հայկական եկեղեցին, փայտե մի կառույց, որը շուտով այրվեց և չի պահպանվել:

Այդ տասնամյակում (1740-1750թթ.) սա էր համարվում Պետերբուրգի հայկական գլխավոր համայնքը: Համայնքին եկեղեցի էր հարկավոր: Դեռ 1714թ. Մինաս վարդապետը դիմեց ենթականցլեր, բարոն Շաֆիրովին «...թույլ տալու համար, որ Ս.Պետերբուրգում Հայկական եկեղեցի կառուցեն» [4, c. 358]: Եվ միայն Աննա Իոանովնայի 1740թ. մարտի 11-ի հրամանով հայկական համայնքը թույտվություն ստացավ եկեղեցի կառուցել:

Եկատերիևա Մեծ

Միայն Եկատերինա Մեծի կառավարման օրոք կատարվեց կարևոր և նշանային մի իրադարձություն. Պետերբուրգում, Նևսկի պողոտայում ձեռք բերվեց եկեղեցի (ճարտարապետ Յու.Մ. Ֆելտեն), որն իր կարգավիճակով արժանի էր հայկական գաղութին: Այն ժամանակվա Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի Ի.Լ. Լազարևի դիմումին ի պատասխան կայսրուհին Սենատ է ուղարկում անվանական հրաման, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ինչպես դեռ Կայսր Պետրոս Առաջինի ժամանակներից էր թույլատրելի այստեղ և Մոսկվայում կառուցել Հայկական եկեղեցիներ, այնպես էլ Մենք հիմա հրամայում ենք թույլ տալ Հայերին կառուցել այստեղ իրենց հավատին համապատասխան եկեղեցական սպասավորում մատուցելու...» [7; 3, c. 163]: Եկեղեցու համար տարածքը ձեռք բերվեց «մայրաքաղաքում նշանավոր Մեծ (Նևսկի) պողոտայում, քարե վաճառախանութների դիմաց»: Եկեղեցու կառուցման համար հայկական համայնքը 33 հազար ռուբլի ծախսեց: 1771-1776թթ. այն վեր խոյացավ: 1780թ. փետրվարի 18-ին ութ հոգևորականների, հայ հոտի և իշխան Պոտյոմկինի ներկայությամբ հայկական եկեղեցու հեղինակավոր արքեպիսկոպոսներից մեկը իշխան Հովսեփ Արղությանը (Հայաստանի հնագույն իշխանական տոհմերից մեկը), օծեց եկեղեցին սուրբ նահատակ Եկատերինայի կայսրուհու երկնային հովանավորուհու անունով: Չնայած կայսրուհին օծման արարողությանը ներկա չէր, բայց հետագայում բազմիցս այցելել է Հայկական եկեղեցի և աղոթքներ պատվիրել: Առաջին հայկական տպագրությունը հիմնվեց եկեղեցու օծումից անմիջապես հետո, 1780-ական թթ., բայց երկար չգոյատևեց: 1800 թվականից եկեղեցուն կից սկսեց գործել հայկական դպրոցը, իսկ 1812-ից մշտական տպագրատունը [8. c. 33, 34]:

Վերադառնալով Պետերբուրգի հայկական համայնքի ականավոր անուններին ասենք, որ նրանք հիրավի ազդեցիկ մարդիկ էին, որոնք լայն կապեր ունեին ինչպես ռուսական արքունիքում, այնպես էլ եվրոպական երկրնե-րում, Իրանում, Հնդկաստանում, արաբական աշխարհում: Օրինակ, նույն

85

Ռ. Աեգալադյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Իվաե Լազարի Լազարևը Եկատերիեա Մեծի կառավարման տարիներին միաժամանակ և արևելյան գործերի գծով խորհրդական էր, և Ռուսաստանի Պետական բանկի խորհրդական հաջողությամբ կատարելով դիվանագիտական և ֆինանսական բնույթի ոչ մեկ հանձնարարություն։ Հետաքրքիր է հանրահայտ ալմաստի հետ կապված փաստը, որը գրականության մեջ մի քանի անունով է հիշատակվում. <<Մեծ Մոգոլ», «Դերիանուր», «Լազարկյան», «Ռուսական», «Ամստերդամյան»։ Այն ժամանակակից գրականության մեջ է մտել «Օրլով» անվամբ» (195 կարատ), քանի որ գնվել է կայսրուհու այն ժամանակ-վա ֆավորիտ, կոմս Գ.Օրլովի կողմից և մատուցվել է Եկատերինա II-ին 1774թ., նրա անվանակոչության օրը։ Այս ալմաստն այսօր էլ գտնվում է Մոսկ-վայի Կրեմլի Զինապալատի Ալմազնի ֆոնդում զարդարելով Ռուսաց միապե-տերի գայիսոնը։ Ահա այս եզակի ալմաստը Օրլովը գնեց Իվան Լազարևի անմիջական մասնակցությամբ, որը հաճախ էր մասնակցում արքունիքում առանձնապես թանկարժեք ոսկերչական իրերի ձեռքբերմանը, քանի որ միաժամանակ նաև պալատական ոսկերիչն էր։ Իհարկե, Լազարևները միակ ազդեցիկ հայ ընտանիքը չէին Պետերբուրգում, այստեղ էին ապրում նաև Դելյա-նովները, Սումբաթովները, Միրզախանովները, Հայրապետովները, Աբա-մելիքները, Ախշարումովները, Հախվերդովները... Նրանց մասին ստորև։ Բայց Իվան Լազարի Լազարևի կերպարն ամբողջացնելու համար խոսենք նրա մասին։ Նա ուներ մետաքսի և բամբակի մանուֆակտուրաներ և, հնարավոր է, այդ ժամանակ Եվրոպայում լավագույն Ֆրյազինսկի ֆաբրիկան։ Լազարևը Ստրոգանովներից գնեց Պերմի նահանգի լեռնային գործարանները և աղի հանքերը և ընդլայնեց արտադրությունը։ Ի.Լ. Լազարևը նաև մեծ մեկենաս էր։ Նա ծանոթ էր Վ.Ա. Ժուկովսկու, Ի.Ա. Վյազեմսկու, Ա.Ս. Պուշկինի, Յու.Մ. Լեր-մոնտովի հետ։ Ի.Լ. Լազարևը մեծ հայրենասեր էր։ Նրա անմիջական ղեկավարությամբ և ռուսահայերի այն ժամանակվա հոգևոր առաջնորդ, իշխան Հով-սեփ Արղությանի հետ միասին մշակվում են Հայաստանի ազատագրման և հայոց պետականության վերականգնման նախագծեր Ռուսական կայսրության հովանու ներքո։ Այդ ժամանակ արդեն Ռուսաստանը, հանձին Եկատե-րինա II-ի, ռուս-թուրքական երկու պատերազմների արդյունքում միավորել էր Հյուսիսային Մերձսևծովյան շրջանը, Մերձկուբանը, ամրապնդվել էր Սև ծովում, Ղրիմի բավական պատկառելի մի մասը վերաբնակեցրել էր Մերձկու-բանում նրանց տալով մեծ արտոնություններ և հնարավորություններ կովկասյան ժողովուրդների հետ զարգացնելու տնտեսությունը, գյուղատնտեսությունը և արհեստները։ Այդ տասնամյակներին հայերը հիմնեցին Նոր Նախիջևանը, Արմավիրը, Արմյանսկը, Սուրբ Խաչը (ներկայումս Բուդյոնովսկ), Գրիգորիոպոլիսը։ Այսպիսով, Եկատերինա Մեծը երկրի հարավում երկու պե-տականակերտ էթնիկ վեկտոր նախանշեց կազակական և հայկական, որոնք պետք է միմյանց փոխլրացնելով ամրապնդեին ռուսական պետականությունը հարավային սահմաններում։

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

Տասնիններորդ դար

Քաղաքական տեսակետից տասնութերորդ դարը Հայաստանի համար անցավ Ռուսաստանին սպասելով, որը շատ էր մոտեցել, այն ըստ էության հայտնվել էր Կովկասում։ Պետերբուրգյան անվանի հայկական ընտանիքները, իհարկե, կապեր ունեին Ղարաբաղի, Գանձակի (Գյանջա) և Սյունիքի մելիքական-իշ-խանական տների հետ։ Բանակցություններին առավել պատրաստ էին Ղարաբաղի, Գանձակի մելիքները, նրանք էլ բանակցությունների ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին։ Գյանջան Ռուսաստանի կազմի մեջ մտավ 1803թ., իսկ Ղարաբաղը 1806թ.։ Ռուսական կայսրության ռազմավարական քաղաքականությունը Կովկասում և հետո Անդրկովկասում, ժամանակի բավական մեծ հատվածի համար, սկսած Պետրոս I-ից մինչև Х1Х դարավերջ, ընթանում էր տանելի հունով և համապատասխանում էր հայերի շահերին։ Հայերն իրենք էլ այդ տասնամյակներին ձեռքները ծալած չէին նստել, այլ զենքը ձեռքին հավատով և հույսով ծառայում էին Ռուսաստանին, ինչի մասին կպատմեմ ստորև։

XVIII դարը Հայաստանում նշանավորվում է որպես մահմեդական, հատկապես պարսկական ազդեցությանն ավելի ենթարկված։ Հիշեցնենք, որ ХVIIIդ. հայկական մշակույթի ամենաբարձր գագաթներն էին նկարիչներ Հով-եաթաեյաեեերը և հանճարեղ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։ Ի դեպ, վերջինի որդին հոր մահից հետո, ХГХ^ սկզբին տեղափոխվել է Պետերբուրգ, որտեղ էլ թողել է հոր բանաստեղծությունների անվարժ, բայց հուզիչ ռուսերեն թարգմանությունները։

1812թ. Հայրենական պատերազմում հայ զինվորները, ինչպես և փառապանծ գեներալներն ու բարձրաստիճան սպաներն աչքի ընկան լավագույն կողմերով խոր հայրենասիրություն ցուցաբերելով իրենց երկրորդ հայրենիքի հանդեպ։ Ահա ընդամենը մի քանի անուն. Վ.Գ. Մադաթով, Դ.Ս. և Ի.Ս. Աբա-մելիքներ, Մ.Զ. Արղության, Դ.Ի. Ախշարումով (ի դեպ, նա հայտնի է նաև որպես 1812թ. Հայրենական պատերազմի տարեգիր) [8, c. 6], Լ.Ե. Լազարև, Պ.Մ. Մելիքով, Դ.Ա. Դելյանով, Ն.Ն. Հախվերդով, Պ.Ի. Հայրապետով, Ա.Վ. Խաստա-տով և ուրիշներ։ Նապոլեոնի դեմ տարած փայլուն հաղթանակից հետո, 1816թ. Ալեքսանդր I-ը 1812թ. Հայրենական պատերազմի հերոս, իշխան Վ.Գ. Մադա-թովին որպես հրամանատար ուղարկում է Ղարաբաղ։

Բայց պարսկա-թուրքական լծից Հայաստանի ազատագրման գործը շարունակվում է մինչև Ռուսաստանում խորհրդային կարգերի հաստատումը (1917թ. հոկտեմբեր)։ Իսկ մինչ այդ Ռուսաստանը, հանձին Նիկոլայ I ցարի, ավելի վստահ սկսեց գործել հարավային ուղղությամբ այդպիսով նշելով «արևելյան հարցը»։ Կասկած չկա, որ ցարի քաջատեղյակությունն այս «հարցում» պատրաստված էր Ն.Ի. Հախվերդովի կողմից, որը Նիկոլայ I-ի խրատատուն էր [9, c. 144]։ 1828թ. Ռուսաստանը և Պարսկաստանը կնքեցին Թուրք-

87

Ռ. Աեգալադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

մեեչայի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց ռուս-պարսկակաե պատերազմը (1836-1828թթ.): Այդ ժամանակից ի վեր ընդունված է համարել, որ Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի հովանու ներքո: Այդ նույն թվականին Նիկոլայ I-ը ստորագրում է մանիֆեստ Թուրքիայի հետ պատերազմի մասին:

Ռուս-թուրքական պատերազմի սկիզբը 1828-1829թթ. էր: Նիկոլայ I-ը հասկանում էր, որ Օսմանյան կայսրության անկումն անխուսափելի է և ամեն կերպ ակտիվացնում էր իր արտաքին քաղաքականությունը ամրապնդելով Ռուսաստանի ազդեցությունն ինչպես Կովկասում, այնպես էլ Բալկաններում: Օրինակ, Ախալցխա-Ախալքալաքում Էրզրումից և այդ շրջանի շատ այլ գյուղերից (Արևմտյան Հայաստան) շատ հայեր հաստատվեցին դրանով իսկ էլ ավելի ամրապնդելով Կովկասում Ռուսաստանի ռազմավարական դիրքերը: Այսպիսով, արևմտահայերն իրենց վստահությունը ցուցաբերեցին Ռուսաստանի հանդեպ: Ախալցխա-Ախալքալաքը (Ջավախք, Արևելյան Հայաստան) կարևոր ռազմավարական հենակետ է կապված Կարս-Արդահանի հետ, որը հապճեպ ցարական հրամանով մտցվեց Թիֆլիսի նահանգի կազմի մեջ, իսկ հետագայում, խորհրդային կարգերի հաստատման շրջանում, ավտոմատ կերպով միացվեց Խորհրդային Վրաստանին այն կտրելով Հայաստանից: Ռուսաստանը փորձում էր Էրզրում-Կարս-Արդահան-Ախալցխայից ստեղծել նահանգ կամ Կարս, կամ Էրզրում կենտրոնով (հանգամանքներից ելնելով): Այդ ժամանակ արդեն ավելի քան հարյուր տարի էր անցել այն պահից, երբ Պե-տերբուրգում կազմավորվել էր հայկական սփյուռքը, և այդ ընթացքում (Նիկոլայ I-ի կառավարման տարիներ) էական փոփոխություններ նրա կառուցվածքում մենք չենք տեսնում, բացի այն, որ ավելացել էր Սանկտ Պետերբուրգի բուհերում սովորող հայ երիտասարդների թիվը: Եվրոպական և արևելյան գործերում Ռուսաստանի ազդեցության աճին զուգահեռ ուժեղանում է նաև հայերի դերն ինչպես արքունիքում, այնպես էլ տնտեսությունում, այլ ոլորտներում: Յուրաքանչյուր նոր կոնֆլիկտ Օսմանյան կայսրության հետ ոգեշնչում էր պետերբուրգցի հայերին, թուրքական լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելու հույս ներշնչում նրանց: 1853-1856թթ. Ղրիմի պատերազմում աչքի ընկան մի շարք փայլուն զինվորականներ, այդ թվում և հայերի երիտասարդ սերնդի գեներալներ: Որպես օրինակ նշեմ հեծելազորի գեներալ, Կովկասյան արշավանքների և Ղրիմի պատերազմի հերոս, Պետական խորհրդի անդամ, իշխան Վասիլի Օսիպի Բեբութովին: Վ.Ս. Բեբութովը հայ հնագույն և անվանի տոհմի ներկայացուցիչն էր: Հենց նա է Նիկոլայ I-ի կողմից 1830թ. նշանակվել Հայկական մարզի նահանգապետ: Այստեղ հարգանքի է արժանացել արդարամիտ և արդյունավետ կառավարման համար: Ի դեպ, Վ.Օ. Բեբութովը հայկական տարածքները սահմանազատեց Պարսկաստանից հօգուտ Արևելյան Հայաստանի (Ռուսական կայսրություն): Նրա փայլուն գործունեու-

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33), 2010թ.

Ռ. Աեգալադյաե

թյաե պսակը դարձավ Քուրյուք-դարայի ճակատամարտը (1854թ. հուլիսի 24) Ղրիմի պատերազմում, երբ թշնամուն թվաքանակով ավելի քան երեք անգամ զիջող ռուսական բանակը ջախջախեց 60 հազարանոց թուրքական բանակը փախուստի մատնելով նրան։ Առնելով այս լուրը Նիկոլայ I-ը բացականչեց. «Դուք զարմացրիք Ռուսաստանը, իսկ ես կզարմացնեմ Ձեզ» և գեներալ-լեյտե-նանտ Վ.Օ. Բեբութովին պարգևատրեց Անդրել Պերվոզվաննու շքանշանով շրջանցելով բոլոր շքանշաններն ու կոչումները, ինչն ինքնըստինքյան բացառիկ դեպք էր։

Ալեքսանդր II-ի օրոք հայկական գաղութի դրությունն էլ ավելի ամրապնդվեց։ Հայկական անվանի տոհմերի վաստակն իրենց հանդեպ էլ ավելի բարեհաճ դարձրեց Ռուսաստանի տիրակալներին։ Բոլորին էին հայտնի հայ մարտական գեներալների անունները։ Զինվորական քիչ երգեր, պատմություններ չեն հորինվել ինչպես Բեբութովի (Ղրիմի պատերազմում), այնպես էլ Ա.Ա. Ղուկասովի և Ի.Դ. Լազարևի (1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում) մասին։ Հընթացս նշենք, որ Ի.Դ. Լազարևի հեղինակությունը Կովկասում այնքան մեծ էր, որ նրա անձնական մասնակցության շնորհիվ դաղստանյան երկու ապստամբությունները (1861թ. և 1863թ.) հնազանդեցվեցին առանց արյունահեղության։ Հենց նրան հանձնվեց Շամիլը։ Ռուսաստանի հանդեպ վիթխարի վաստակ ունի նաև ականավոր պետական գործիչ, հեծելազորի գեներալ, կոմս Մ.Տ. Լորիս-Մելիքովը, որը 1861թ. նշանակվեց հարավային Դաղստանի զինվորական հրամանատար և Դերբենտի քաղաքապետ, իսկ 1863-ից դարձավ Տերի նահանգապետը և Վլադիկավկազի քաղաքապետը։ Փորձելով հնազանդեցնել հյուսիսկովկասյան ժողովուրդներին Լորիս-Մելիքովը կոշտ բռնաճնշումները համակցում էր տարածաշրջանի սոցիալ-տնտե-սական և մշակութային զարգացման միջոցներով։ Լավ իմանալով լեռնցի ժո-ղովուրդների կյանքն ու աշխարհընկալումը Լորիս-Մելիքովը կերտում էր նրանց նոր ապագան, քանզի հասկանում էր, որ այդ ժողովուրդները վաղ թե ուշ պետք է թևակոխեն արդիականություն հանձին Ռուսական կայսրության։ Միևնույն ժամանակ, նա զբաղվում էր նաև հայկական պետականության վերականգնման հարցերով խորապես հասկանալով Ռուսաստանի դերն այս խնդրում։ Հենց նա հատուկ 1880թ. հունիսին մեկնեց Բեռլին հանդիպելու Մ.Խրիմյանի հետ, որն այս հարցի շուրջ բանակցություններ էր վարում եվրոպական երկրների առաջնորդների հետ. հոգևորականը պետք է ուշադրության առներ նրա կարծիքն ու ճիշտ ձևակերպեր հայերի խնդիրները Բեռ-լինի կոնֆերանսում։ Խրիմյանը նրան չլսեց։ Իզուր։ Եվ այնուամենայնիվ, սա ազգային հիմնախնդրով միջազգային հարթակ դուրս գալու առաջին փորձն էր, և թեև տապալվեց, բայց դա կարևոր փորձ էր։

Կովկասյան արշավանքների մասին վերը նշվածը հաստատում է Պետրոս I-ի և Եկատերինա II-ի ռազմավարական միտքն ու կամքը հայերի դերի

89

Ռ Աեգալադյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

մասին որպես Կովկասում պետակաեակերտ ազգի [10]: Նշեմ, որ վաթսուն տարի հետո արդեն բոլշևիկները որպես Կովկասի մարզկոմի քարտուղար ուղարկում են Ա.Ի. Միկոյանին (1922-ից) նույն առաքելությամբ։ Ա.Ի. Միկոյա-նի շնորհիվ Հյուսիսային Օսիան չհայտնվեց Խորհրդային Վրաստանի կազմում, թեև այդպես էին պահանջում և Ի.Ստալինը, և Ս.Օրջոնիկիձեն [11]։

Վերադառնանք Ճ1ճդ. և ամփոփենք։ Լորիս-Մելիքովի կենսագործունեությունը ցույց է տալիս նրա մտքի, կամքի, բնավորության, ինտելեկտի զարմանալի ներդաշնակությունը. նա փայլուն զորահրամանատար էր Կովկասում և Թուրքիայում, գերազանց կազմակերպիչ-բարեփոխիչ խաղաղ կյանքում, նաև մեծ պետական գործիչ էր, ում պլաններով և ջանքերով Ռուսաստանը կարող էր խուսափել ցնցումներից, եթե ցարը չվախճանվեր։

Պետերբուրգի հայ նշանավոր տոհմերից էին նաև Դելյանովները, որոնք աչքի են ընկել և 1812թ. Հայրենական, և ռուս-թուրքական պատերազմում։ Սենատոր, Պետական խորհրդի անդամ, կոմս Իվան Դավթի Դելյանովը, ինչպես և Լորիս-Մելիքովը, Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ էր, իսկ Ալեքսանդր III-ի օրոք զբաղեցնում էր նորին կայսերական մեծություն կայսրուհի Մարիայի կանցելյարիայի գլխավոր կառավարչի պաշտոնը (1880 թվականից), այնուհետև լուսավորության նախարարի պաշտոնը (1882թ.)։ Մի շարք բարձր պետական պաշտոններ զբաղեցնելով Ի.Դ. Դելյանովը 1861թ. ընդունեց նաև Հանրային գրադարանի տնօրինությունը, որը նրա տնօրինության 21 տարիների ընթացքում ընդլայնեց իր իրավունքները. Կայսերական պալատի գերատեսչությունից անցավ Ժողովրդական լուսավորության նախարարության տնօրինությանը, այսինքն դարձավ հանրային։ Նրա օրոք, բացի ավանդական գործողություններից (գնումներ, նվիրատվություններ), ավելացավ գրքերի փոխանակությունը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի բազմաթիվ գիտական հաստատությունների հետ։ Իսկ 1874թ. նա իրավունք է ստանում գրադարանի ֆոնդերը համալրել առանց գրաքննության։ Հանրային գրադարանը, շնորհիվ Ի.Դ. Դելյանովի, հրատարակչություններից մեկական օրինակ էր ստանում այն բոլոր գրքերից ու հոդվածներից, որոնք արգելված էին գրաքննությամբ։ Զգալիորեն ավելացավ ձեռագրերի թիվը։ Կոմս Դելյանովն ազատ տիրապետում էր ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին, գիտեր նաև լատիներեն։ Կայսրության շատ հաստատությունների խելամիտ ազա-տականացումը (նրա շնորհիվ) նպաստում էր Ռուսաստանի հզորությանը, նրա լուսավորչական մտքի զարգացմանը, ինչպես նաև ինտեգրմանը Եվրոպայի և Ամերիկայի գիտական աշխարհում։

Դեմոկրատական վերափոխումները, նարոդովոլականությունը, հեղափոխական հովերը չշրջանցեցին պետերբուրգցի հայերին։ 1862թ. Պետերբուրգում, Ալեքսեևյան ամրոցում նստած էր հայոց նոր պատմության ամենահանելու-կային և ազդեցիկ մարդկանցից մեկը Միքայել Նալբանդյանը։ Նա հանրագի-

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

տարաեայիե կրթության տեր մարդ էր, զբաղվում էր փիլիսոփայությամբ, քաղաքատնտեսությամբ, լեզվաբանությամբ... Լոնդոնում Նալբանդյանը հանդիպել էր Գերցենի և Օգարյովի հետ, եղել էր Հնդկաստանում Հայաստանի ազատագրման հնարավորությունների և ազգային պետության ստեղծման գաղտնի առաքելությամբ։ Թարգմանել էր Ա.Ս. Պուշկինի, Յու.Մ. Լերմոնտովի և Հայնրիխ Հայ-նեի բանաստեղծությունները։ Նալբանդյանը մոգական ազդեցություն է ունեցել հայ առաջադեմ երիտասարդության մի քանի սերնդի մտքերի վրա։

ՃԼՃդ. երկրորդ կեսին արդեն Պետերբուրգում կար բազմանդամ, ակտիվ և մայրաքաղաքի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններում հիանալի կրթություն ստացած հայ երիտասարդություն։ Հետաքրքիր է նաև այն, որ շատ տաղանդավոր պատանիներ ու աղջիկներ գալիս էին գավառներից, ոչ հարուստ ընտանիքներից։ Եվ երիտասարդությունը համակված էր ազատամտությամբ և հայրենասիրությամբ։ Պետերբուրգում կազմակերպվեց մտավորականների <<Մարո» խմբակը (1880-1900) Մ.Վարդանյանի և Մ.Սերոբյանի սո-ցիալ-դեմոկրատական «Հնչակ» կուսակցության ապագա հիմնադիրների շուրջ, որը գոյություն ունի առայսօր։ Ռուսական առաջին հեղափոխությունից հետո Պետերբուրգում ի հայտ եկան բազմաթիվ կազմակերպություններ. Հայկական խմբակը (1907-1918), Հայերի հոգաբարձուների ընկերությունը (1907-1917), Գեղեցիկ արվեստների հայկական ընկերությունը (1908-1917)...

Միջանկյալ նշենք ճարտարապետության և արվեստի մեծանուն ներկայացուցիչներին մինչև 1917թ., հիշելով, որ Պետերբուրգում են սովորել նշանավոր գեղանկարիչներ Հովհաննես Այվազովսկին, Հակոբ Հովնաթանյանը, Ստե-փանոս Ներսիսյանը, Գևորգ Բաշինջաղյանը։ Այստեղ Պետերբուրգում է ապրել և Վ.Ֆ. Կոմիսարժևսկայայի թատրոնի համար աշխատել հայ պատմական գեղանկարչության հիմնադիր, թատերական նկարիչ, ճարտարապետ և Վ.Շեքսպիրի թարգմանիչ Վարդգես Սուրենյանցը։ Երաժշտության բնագավառում բավական է նշել անվանի կոմպոզիտորներ Մ.Եկմալյանի և Ալ.Սպենդիարյանի անունները, որոնք սովորել են Պետերբուրգի կոնսերվատորիայում, Ռիմսկի-Կորսակովի մոտ։ Չենք կարող չհիշել նաև օպերային երգիչ, ժամանակի լավագույն քնարական-դրամատիկական բարիտոն Բ.Ամիր-ջանյանցին, որը Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտ էր և «alma mateny-ի պատիվը բարձր է պահել աշխարհի լավագույն օպերային թատրոններում, ներառյալ Լա Սկալան։ Բավական է հիշել մեծ դերասան, նկարիչ, բանաստեղծ և փիլիսոփա Պետրոս Ադամյանին Արբենինի և Համլետի դերերում։ Ահա թե ինչ էր գրում ռուսական մամուլը նրա մասին. «Պետք է հայ դերասան գար, որպեսզի ապացուցեր մեզ, որ Լերմոնտովը հիրավի թատերական դրամատուրգ է» (Վ.Չույկո)։ Ադամյանը ճանաչվել է Ճ1ճդ. երկրորդ կեսի Համլետի լավագույն դերակատարը. Էռնեստո Ռոսին, որն անզուգական Համլետ էր համարվում, տեսնելով Ադամյանին այդ դերում, նրան էր նվիրել իր լուսանկարն

91

Ռ Աեգալադյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

ըեծայագրով. «Ադամյաեիե աշխարհում առաջին Համլետիե»: Այստեղ եե սովորել ճարտարապետության ապագա դասակաեեեր Գաբրիել Տեր-Միքելովը, Նիկոլայ Բուեիաթյաեը, Ալեքսաեդր Թամաեյաեը: Ավելի ուշ 1914թ. Ա.Թա-մաեյաեե ըետրվեց ակադեմիկոս, իսկ 1917-իե Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի եախագահ:

Այստեղ Պետերբուրգում եե պատմակաե մտքի երբություեեերիե տիրա-պետել Հայաստաեի ակաեավոր պատմաբաեեեր Ն.Գ. Ադոեցը և Հ.Ա. Մաեաեդ-յաեը: Սաեկտ Պետերբուրգի համալսարաեի պրոֆեսոր Ադոեցը զբաղվում էր Բյուզաեդիայի պատմությամբ, Հայկակաե հարցով, գրել է «Հայաստաեը Հուս-տիեիաեոսի դարաշրջաեում» դասակաե աշխատություեը (1908թ.): Ակադեմիկոս Մաեաեդյաեի աշխատություեեերը վերաբերում եե ազգայիե պատմությաե բազմաթիվ կողմերի, իեչպես Հայաստաեի պատմությաե աետիկ շրջաեիե, մաս-եավորապես Տիգրաե Մեծի թագավորությաեը, այեպես էլ միջեադարիե: Չեեք ուզում հոդվածը ծաերաբեռեել բազմաթիվ աեուեեերով, թեև համայեքի պատ-մություեը եաև վառ աեհատակաեություեեերի պատմություեե է: Իսկապես, աեհեար է չեշել, ասեեք, ակադեմիկոս Ն.Յա. Մառի հեագիտակաե արշավեերե Աեիում Հայաստաեի միջեադարյաե մայրաքաղաքում և 1916թ. Պետրոգրադում Մ.Գորկու կողմից «Հայ գրակաեությաե ժողովածուի» հրատարակումը: Կամ էլ եույե 1916թ. իշխաե Աբամելիք-Լազարևի եվերը (երա Հռոմի ամառաեոցը «Աբամելիքի ամառաեոցը») Ռուսաստաեի գեղարվեստի ակադեմիայիե, որտեղ այսօր էլ գտեվում է Իտալիայում ՌԴ դեսպաեատուեը:

Օսմաեյաե կայսրություեում Հայոց ցեղասպաեությաե շրջաեում (1915թ.) հայ համայեքը և ռուս մտավորակաեություեե օգեեցիե մայրաքաղաքում հայտեված փախստակաեեերիե, օգեեցիե եաև իրեե Հայաստաեիե: Սակայե աեխուսափելիորեե մոտեեում էր հեղափոխակաե 1917-ը, ռուս մեծ գրող Իվաե Բուեիեի արտահայտությամբ «եզովյալ օրերը»:

Այե ամեեը, իեչ ապրեցիե մայրաքաղաքե ու Ռուսակաե կայսրություեը, աեբաժաե էր եաև հայ գաղութից, որը թեև չափազաեց փոքր էր մոսկովյաեի համեմատ, բայց արժաեի տեղ էր զբաղեցեում հայ-ռուսակաե հարաբերու-թյուեեերի եոր և եորագույե պատմությաե մեջ: Նրա կյաեքի եոր փուլե սկսվեց հեեց հեղափոխակաե 1917-ից:

Մայրաքաղաքի համայնքի դասերը կայսյաւթյաե շրջաևռւմ

Եվ այեուամեեայեիվ, աեհրաժեշտ է ասել մի քաեի խոսք համայեքի էակաե թերություեեերի մասիե:

Աոաջիե. համայեքը ճիշտ չէր կարողաեում գեահատել Հայաստաեի ապագա աեկախ պետությաե պատմակաե հեռաեկարը: Զարմաեալի թեթև վերաբերմուեքը հայկակաե սահմաեեերիե, որոեք գծվում էիե Ռուսակաե կայսրություեում հօգուտ վրացիեերի կամ Բաքվի եավթի բումի ժամաեակ,

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

հօգուտ կովկասյան թաթարների, անթույլատրելի էր: Հայկական ծագում ունեցող բարձրաստիճան պետական պաշտոնյաներն ասես չէին հասկանում, որ այդ հարևանությունը կարող է խիստ վտանգավոր լինել։ Ավելին, նրանք պատգամում էին իրենց թաղել Թիֆլիսում որպես հայկական քաղաք։ Դրանով գայթակղվել էր նույնիսկ մեծն Թումանյանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական հողի գինն այնքան էլ բարձր չէր։ Այստեղից էլ դանդաղ գործողության այն ականը, որը հիմա էլ, որպես ծանր պատմական ժառանգություն, գոյություն ունի ներկայիս Հայաստանի և նրա հարևանների Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Վերջինին պատմական ասպարեզ դուրս բերեցին ռուս չինովնիկների ինտրիգները, քանի որ վախը Բաքվի նավթի հարցում հայկական կապիտալի հզորությունից (որպես աշխարհաքաղաքական և տնտեսական ու ռազմական ստրատեգիական զենք) վախ ու նախանձ էր առաջացնում։ Այն դեպքում, երբ կովկասյան թաթարները, իբր, կապված էին նրանց պարանից։ Թե ինչի վերածվեց այդ խաղն այսօր, լավ հայտնի է ու նաև տեսանելի։

Երկրորդ, նման զգալի արտոնությունների պարագայում, որոնք ստացել էին հայ առևտրային գործարար, արդյունաբերական, ֆինանսական տները տարբեր միապետերի կողմից (Պետերբուրգում սկսած Պետրոս Մեծից), առաջինը լինելով նոր մայրաքաղաքի միջոցով Արևելքի և Եվրոպայի հետ առևտրի մեջ, հայերը չկարողացան պահել իրենց առաջատար դրությունը Ռուսաստանում և աշխարհում։ Հայ առևտրային, ֆինանսական ընկերակցությունը մասնատվեց առանձին տների, և այդ տեղն արդեն Ճ1ճդ. կեսին գրավեցին ռուսները և հրեա միջնորդները։ Հայկական համայնքը Ռուսական կայսրությունը համարում էր անսասան իրողություն չկասկածելով, որ այն, ինչպես և ցանկացած կայսրություն, կարող է մի ակնթարթում փլուզվել։ Սակայն, հանուն արդարության անհրաժեշտ է ասել, որ ԽՍՀՄ փլուզման շրջանում հայ ժողովուրդը (ղարաբաղյան շարժումը որպես ուժի և արդարության վեկտորի ազգային փնտրտուք) ճիշտ կողմնորոշվեց։ Ժողովուրդը կարողացավ Ռուսական կայսրության փլուզման պատմական մեծ փորձից անհրաժեշտ հետևություններ անել գործել վճռական և ամենագլխավորը ժամանակին, չկործանվելու համար մահացու վիրավոր կայսրության կողմից և, միևնույն ժամանակ, չմնալ նրա փլատակների տակ։

ւսռրհրդայիև շրջան

Եվ այսպես, Արևելյան Եվրոպան վերափոխվեց Առաջին ժողովրդավարական հանրապետության (1918-1920թթ.)։ Բայց շուտով Առաջին հանրապետությունը դարձավ խորհրդային։ Պետրոգրադը վերանվանվեց ի պատիվ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի, և Լենինգրադը դարձավ Խորհրդային Հայաստանի արդյունաբերության, գիտական մտքի և մշակույթի վերականգնման ամենաակտիվ օգնականներից մեկը։ Ի դեպ, Հայաստանի առաջին

93

Ռ Աեգալադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

և սիրելի ղեկավարներից մեկը Աղասի Խաեջյաեը, 1930թ. ուղարկվեց Երևան որպես Հայաստանի Կենտգործկոմի առաջին քարտուղար հենց Լեեիեգրադից: Ըստ առավել հավանական վարկածի, երան անձամբ գնդակահարել է Լ.Բերիաե 1936թ. Թբիլիսիում, երբ ընդամենը 35 տարեկան էր:

30-ակաե թթ. սկսած երկիրը և քաղաքն ընդունում եե իեդուստրիալաց-մաե ծրագիրը:

Լեեիեգրադի հայկական սփյուռքը գիտության, տեխնիկայի, մշակույթի ոլորտներում գրավում էր առաջատար դիրքերից մեկն ինչպես քաղաքի, այնպես էլ երկրի կյանքում: Այս հանգամանքներով էլ կարելի է բացատրել գիտական մտքի բուռն զարգացումը բուն Հայաստանում, քանի որ լենինգրադյան գիտական հանրությունը վերցրել էր հայ երիտասարդ գիտնականների շեֆությունը: Մշակութային սերտ կապերը Լեեիեգրադի և Երևանի միջև ավանդական էին բազում տասնամյակներ:

Հիմնարար և կիրառական գիտությունները և տեխնիկան վերափոխեցին ХХ^ աշխարհընկալումը. առաջատարներն էին ֆիզիկան, ավիացիան, ռադիոտեխնիկան, հեռուստատեսությունը, բժշկագիտությունը (ֆիզիոլոգիա, գենետիկա, հոգեբանություն), քիմիան, որոնք սկսեցին զարգանալ երկրում և Լեեիեգրադում, որտեղ հայ երիտասարդությանը նույնպես հնարավորություն էր ընձեռված նվաճել այդ առաջավոր բնագծերը: Իեժեեեր-էլեկտրիկ, գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյաեը (ավելի քան քսան գյուտերի հեղինակ) դեռ դարասկզբիե Գերմաեիայում պատենտավորեց (1907-1908թթ.) երկգույն, իսկ 1925թ. եաև եռագույն պատկերի ստացման նախագիծը: Կամ Կ.Կ. Արցեուլովի նվաճումները պլաներիզմի մեջ (ի դեպ, նկարիչ Հովհ.Կ. Այվազովսկու թոռն է): Նրա կոնստրուկցիաները ռեկորդակիր էին ԽՍՀՄ-ում (1923-1925թթ.): Չմոռանանք, որ պլաներիզմը ավիացիայի և տիեզերագնացության նախակարապետն էր: Օրինակ, պլաներիզմից եե սկսել Ա.Ն. Տուպոլևը, Ս.Պ. Կորոլյովը և Ա.Ս. Յակովլևը: Քսաեակաե-վաթսուեակաե թվականներին Լեեիեգրադում աշխատում էին հայ խոշոր գիտնականներ, ինչպես, օրինակ, ֆիզիոլոգ Լ.Ա. Օրբելիե, որը Ի.Պ. Պավլովից հետո ղեկավարում էր ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Ի դեպ, հենց Ի.Պ. Պավլովե է առաջադրել Լևոե Աբգարի Օրբելուե Նոբելյաե մրցանակի համար, և միայն հակախորհրդային տրամադրությունները շվեդական ակադեմիայում թույլ չտվեցին ականավոր գիտնականին ստանալ արժանի պարգևը: Լ.Ա. Օրբելիե Ի.Մ. Սեչեեովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության պաթոլոգիայի ինստիտուտի (ինստիտուտի շենքի առջև դրված է նրա հիմեադրի հուշարձանը), ինչպես եաև Էվոլյուցիոն կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարն էր: Երկար տարիներ (1943-1960թթ.) եղել է Ռազմաբժշկակաե ակադեմիայի պետը: Հիշենք եաև նրա կրտսեր եղբորը արևելագետ, Էրմիտաժի տնօրեն (1934-1951թթ.) Հ.Ա. Օրբելուե, որի աե-

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ Աեգալադյաե

երկյուղ նամակը Ստալիեիե կանգնեցրեց Էրմիտաժի անգին գանձերի վատնումը: Եվ դա լավ երևում է Ի.Վ. Ստալինին Հ.Ա. Օրբելու նամակից, որը հրապարակվել է 2000թ., Բ.Բ. Պիոտրովսկու կողմից, «Էրմիտաժի պատմությունում»։ Այժմ անդրադառնանք աստղաֆիզիկոս Վ.Հ. Համբարձումյանին. գիտությունների դոկտորի գիտական աստիճանը նրան շնորհվել է առանց պաշտպանության։ Նա ԼՊՀ պրոռեկտորն էր գիտական գծով, իսկ հետո նաև աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիրն այդ նույն համալսարանում։ Ա.Ի. Պավլովի ինստիտուտում աշխատում էր ևս մեկ ականավոր գիտնական ակադեմիկոս Է.Ա. Հասրաթյանը, մեծ գիտնականի սիրելի աշակերտներից մեկը։ Լենինգրադում էր ապրում և աշխատում նշանավոր նեյրոֆիզիոլոգ, ակադեմիկոս Ա.Ի. Քարավանը։ Հետաքրքիր է, որ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծումը (1943թ.) հանձնարարվեց Հովսեփ Աբգարի Օրբելուն։ Նա էլ դարձավ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը։ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին գումարման 23 ակադեմիկոսներից 11-ը կրթություն էին ստացել Լենինգրադում։ Նշանավոր լեզվաբան և մշակույթի պատմաբան, ակադեմիկոս Ն.Յա. Մառը, որը հնա-գույն ժողովուրդների և քաղաքակրթությունների պատմության և մշակույթի լավագույն գիտակներից էր և զբաղվել էր Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ուսումնասիրությամբ [12], 1925թ. Սորբոնում կարդացած դասա-խոսությունում զարմանալի մի միտք է արտահայտել. «Հասկանալի է, որ ոչ մի մշակույթ չի կարող հասկանալի լինել առանց մի ազգի մյուսի վրա ազդեցության և հակառակ փոխազդեցությունների, բայց հայկական մշակույթն այս հարցում հատուկ տեղ է զբաղեցնում։ Գտնվելով ոչ միայն ժամանակակից, կենդանի աշխարհի, այլև հին ժամանակների այժմ մեռած մշակութային ժողովուրդների համաշխարհային միջազգային հարաբերությունների հանգուցակետի ամենակենտրոնում հայերն առաջինն էին, որ դեռ միջին դարերում հասկացել էին համամարդկային հետաքրքրությունների ողջ նշանակությունը և գիտակցել համաշխարհային պատմության գաղափարը։- Անշուշտ, հսկայական, բայց և ծանր գործ է...» [13, c. 18]։ Այսպիսին էին ականավոր գիտնականի եզրահանգումները։ Շնորհիվ Մառի խորհրդի, որի ղեկավարությամբ էր աշխատում Բ.Բ. Պիոտրովսկին, երիտասարդ ուսուցիչը վերամասնագի-տացավ և հին եգիպտերենի փոխարեն սկսեց ուսումնասիրել ուրարտերենը։ Այսպես նա իր ճակատագիրն ընդմիշտ կապեց Հայաստանի, տարածաշրջանի հնագույն պատմության, հայ ժողովրդի ազգածագման հետ։ Կարմիր բլուրի պեղումները (1939-1971թթ.) և Բ.Բ. Պիոտրովսկու առաջին իսկ գիրքը «Ուրար-տուի պատմությունը և մշակույթը» (1943թ.), թույլ տվեցին աշխարհի շատ երկրների Հայաստանի պատմությամբ զբաղվող գիտնականներին ավելի ամբողջական և օբյեկտիվ պատկերացնել քաղաքակրթությունների հին աշխարհը։ Սա բեկում էր հին աշխարհի պատմության մեջ։ 1944թ. երիտասարդ

95

Ռ Աեգալադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

գիտնականը Երևանում փայլուն դոկտորական ատենախոսություն է պաշտպանում և... ամուսնանում խելացի ու հմայիչ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ, որը 1945թ. հենց Երևանում էլ ունենում է առաջնեկին Միխայիլ Պիոտրովս-կուն Էրմիտաժի ներկայիս տնօրենին։ Մ.Բ. Պիոտրովսկին քիչ բան չի արել Հայաստանի մշակույթը քարոզելու համար և հանդես է եկել որպես մեծ թանգարանի գլխավոր պահապանների փառավոր գործերի արժանի շարունակող։

ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ոգու և բնավորության մեծ փորձություն էր Հայրենական մեծ պատերազմը։ Եվ, իհարկե, լենինգրադցիների իրենց քաղաքը, պատիվն ու արժանապատվությունը պահողների անօրինակ սխրանքը բլոկադայի բոլոր 900 օրերին։ Լենինգրադցիների և քաղաքի պաշտպանների զանգվածային հերոսությունն ընդմիշտ կմնա մարդկության պատմության մեջ։ Մեծ քաղաքի շրջափակման տարեգրության մեջ եղել են և հատուկ իրադարձություններ, և յուրաքանչյուր առանձին ազգի հերոսականության դրսևորումներ։ Այստեղ նաև հայկական անուններ ենք տեսնում։ Կամավորական Կ.Ի. Շչյոլկինը (Մետաքսյան) Սոցիալիստական աշխատանքի ապագա եռակի հերոսը, Չելյաբինսկ-70 միջուկային կենտրոնի հիմնադիրն ու գլխավոր կոնստրուկտորն է։ Տանկիստ, Խորհրդային Միության հերոս Ա.Ս. Մնացակա-նովը (Կրասնոե սելո, Կիպեն, Վոյսկովիցի) գլխավորում էր բրիգադի երթային պահաջոկատը։ Այդ նրա տանկային վաշտն առաջինը ճեղքեց շրջափակումը և միացավ 2-րդ հարվածային բանակի առաջավոր զորամասերին։ Հիշենք նաև օդաչուներ, Խորհրդային Միության հերոսներ Գ.Գ. Աղամիրովի, Լ.Ս. Չապ-չախչյանի, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ն.Գ. Ստեփանյանի անունները։ Վերջին երկուսը զոհվել են Լենինգրադն ու Բալթիկան պաշտպանելիս։ Պուլկովյան բարձունքներում թշնամու ականից զոհվեց մարտական գեներալ Բ.Օ. Գալստյանը, ում անունն է կրում Պետերբուրգի փողոցներից մեկը։ Սին-յավյան բարձունքներում հերոսի մահով ընկավ գնդացրային վաշտի հրամանատար Վարդապետյանը։ Նրա վաշտի հերոսության հիշատակին իրադարձությունների տեղում հուշատախտակ է փակցված վետերանների ձեռքով, ինչն առանձնապես թանկ է։ Միևնույն ժամանակ, հենց շրջափակված քաղաքում Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին անում է հնարավոր ամեն բան համաշխարհային արվեստի գլուխգործոցները փրկելու համար։ Նրա ղեկավարությամբ շրջափակված քաղաքում Էրմիտաժի աշխատակիցները չէին դադարեցնում ոչ գիտական, ոչ լուսավորչական գործունեությունը։ Առաջ անցնելով ասենք, որ մշակութային արժեքների գծով մեղադրողներից մեկը Նյուրնբերգյան դատավարությունում ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին էր։ Իսկ 1941-ի ձմռանը հյուսիսային Հայաստանի լեռներում գտնվող հեռավոր Սանա-հին գյուղում ջերմություն ու քնքշանք գտան Լադոգայի սառույցներն անցնելու վախից սարսափահար ու երկար ճանապարհից հոգնատանջ լենինգրադցի երեխաները։ Մանկատան երեխաներն էին։ Որբուկներն այստեղ գտան իրենց

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

հարազատներին: Լեեիեգրադցի երեխաները որդեգրվեցին այստեղ գտնելով իրենց նոր ու հարազատ օջախը։

Հետպատերազմյան բոլոր տարիներին Լենինգրադի հայ սփյուռքը շարունակում էր կատարյալ նվիրումով աշխատել բոլոր կարևոր նախագծերում, լինի ռազմարդյունաբերական համալիր, թե արևելագիտություն, բժշկություն, թե տիեզերքի նվաճում և, իհարկե, մշակույթ։ Ահա ընդամենը մի քանի անուն. մեծ ողբերգակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյան, «Ռու-բին» ԿԿԲ գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ե.Ա. Գորիգլեջյան, Վ.Յա. Կլիմովի անվան ՓԿԲ գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Ա.Ա. Սարկի-սով, պրոֆեսոր Յու.Ա. Պետրոսյան երկար տարիներ ղեկավարել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտը, Կենսաբանական գիտությունների միջազգային միության կենսաբանության բաժանմունքի նախագահ, ակադեմիկոս Ա.Լ. Թախթաջյան, լուսնագնացի առաջին ստեղծողներից ակադեմիկոս Ա.Լ. Քեմուրջյան, Օտտոյի անվան Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ՌԲԳԱ ակադեմիկոս Է.Կ. Այլամազյան։ Երկար տարիներ Վ.Ֆ. Կոմի-սարժևսկայայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Ռ.Ս. Աղամիրզյանը, Ռուսաստանի գլխավոր մանկական նեյրովիրաբույժն էր բժշկական գիտությունների դոկտոր Վ.Ա. Խաչատրյանը, նշանավոր մանկաբույժ էր պրոֆեսոր Ա.Վ. Պապայանը, փայլուն երգեհոնահար էր Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Նինա Օկսենտյանը, ԼՕՄՕ-ի (Լենինգրադի օպ-տիկամեխանիկական միավորման) գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Բ.Կ. Իոնեսյանը, հիանալի կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը, կինո- և թատերական նկարիչ Մարինա Ազիզյանը...

«Պերեստրոյկան» ընտրության ազատություն բերեց։ Հայտնի գրականագետ Ն.Բ. Բանկը Մատենադարանին նվիրեց եզակի գրքեր բյուզանդագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հ.Ա. Օրբելու աշակերտուհի Ա.Վ. Բանկի հավաքածուից։ Լենինգրադը զգում էր Հայաստանի մերձավորությունը, նրա հոգեղենությունն ու ներքին արժանապատվությունը, ինչն անդրադարձավ 1988թ. տեղի ունեցած երկու իրադարձությունների վրա։

Ղարաբաղյան իրադարձությունների ժամանակ Լենինգրադի մտավորականությունը խիստ հետաքրքրված էր նրանով, թե ինչ է տեղի ունենում Երևանում։ 1988թ. մայիսի երկրորդ կեսին Գրողների տանը հավաքվել էր Լենին-գրադի մտավորականությունը «առաջին ձեռքից» իմանալու ճշմարտությունը Ղարաբաղյան շարժման Երևանի կողմից պատվիրակված ակտիվիստներից։

Մշակույթի նշանավոր շատ գործիչներ պաշտպանում էին հայ ժողովրդի արդարացի պահանջները։ Առանձնապես կուզենայի նշել լենինգրադցի հայտնի բանաստեղծ Միխայիլ Դուդինին, որը հայ-ադրբեջանական հակամարտության առաջին դիմակայության տագնապալի ամիսներին բառիս բուն իմաս-

97

Ռ. Աեգալադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

տով կորչում էր Հայաստանում: Նա մենակ ուղղաթիռով թռչում էր Ստեփա-եակերտ հասկանալու համար, թե ինչ է կատարվում շրջափակված Ղարաբա-ղում, որտեղ անօրինություններ էին կատարում ադրբեջանցիներն ու խորհրդային զորքերը: Եվ վերադառնալով Երևան բացահայտ ելույթ ունեցավ Մատենադարանում: Երևանի ամբողջ մտավորականությունը տագնապով ու սրտահույզ ուշադրությամբ էր լսում լենինգրադցի ճակատային բանաստեղծին: Դա իսկական բարեկամի ձայն էր:

Սպիտակի երկրաշարժը բաց արեց հասարակ լենինգրադցիների սրտերը, որոնց օգնությունը Հայաստանի տուժած շրջաններին անշահախնդիր էր: Իսկ հայ համայնքը ոչ քուն ուներ, ոչ դադար: Հայաստանը տեսավ և գնահա-տեց Լենինգրադի բարձր մարդկային եղբայրությունը, այն եղբայրությունը, որը կմնա Հայաստանի սրտում որպես կարեկցության և սիրո լուսավոր նշան: 80-ականների երկրորդ կեսն անցավ վերակառուցողական տրամադրությունների նշանի ներքո, երբ բացախոսությունը ճշմարտության կարևորագույն վեկտորն էր: 1988թ. հուլիսի 11-ին Լենինգրադի քաղաքային խորհրդի գործկոմի որոշմամբ Սբ. Հարություն (Վասիլևյան կղզի) եկեղեցու շենքը, որը երկար տարիներ քանդակագործի արվեստանոց էր եղել, հանձնվեց հայ կրոնական միությանը: Տառացիորեն մի քանի ամիս անց Համբարձման եկեղեցին առաջինը ԽՍՀՄ տարածքում փակված բոլոր հայկական եկեղեցիներից բացվեց հավատացյալների առջև: Սուրբ Եկատերինայի եկեղեցին, որը երկար տարիներ թատերական դեկորացիաների պահեստի էր վերածվել, վերադարձվեց միայն 1992թ. Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի որոշմամբ: Եվ դա 60 տարի անց: Եռանդուն, խելացի և բարեկամասեր հոգևոր հովիվ Եզրա-սը աշխատասիրության սեփական օրինակով կարողացավ վաստակել ծխականների վստահությունը, համախմբել Լենինգրադի հայկական համայնքը: Սեր էր հարկավոր առ Աստված և մարդիկ, նպատակասլացություն և աշխատասիրություն, կամք, մաքուր մտահղացումներ համայնքի խնդիրների շուրջ հայերին համախմբելու և ամայացած եկեղեցիները վերականգնելու համար: Երիտասարդ հոգևորականը կարողացավ միավորել և համախմբել բարձրին-տելեկտուալ հայ հանրությանը և վերականգնել Նևսկի պողոտայի «կապույտ մարգարտի» Սբ. Եկատերինա եկեղեցու երբեմնի վեհությունը:

Եվ այսպես, փլուզվեց ԽՍՀՄ-ը, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը դարձան ինքնիշխան պետություններ: Ազատ Ռուսաստանն ու ազատ Հայաստանը ռազմավարական գործընկերներ են մեծ Կովկասյան և մեծ Մերձավոր-արևելյան տարածաշրջաններում: 2000թ. հունիսի 12-ին Սբ. Եկատերինա եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կողմից: Հանդիսությանը ներկա էին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ II-ը, քաղաքի ղեկավարությունը, Հայ Առաքելական և Ռուսաց Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսներ, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, ՌԴ Պետդու-

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (33) 2010թ.

Ռ. Աեգալադյաե

մայի, Սաեկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Եվ այսօր, 2010թ., գրեթե քառորդ դար անց, մենք տեսնում ենք հիմա արդեն եպիսկոպոս և Նոր Նախիջևանի ու Ռուսաց թեմի առաջնորդ Եզրաս Ներ-սիսյանի անդուլ ջանքերի պտուղները։

Մարտ, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. «Армяно-русские отношения в ХУП в.» Т 1., Ереван, 1953.

2. И.Кант, С/С, т. VI, М., 1966.

3. «Полное Собрание Законов Российской империи», Т.1У, (1700-1712) № 2349 СПб., 1830.

4. Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, Ч.1. М., 1833.

5. ЦГИАРФ. Ф. 880.Оп.5. Д.108. Л.12.

6. Известия АН Армении, общественные науки. № 8. Ереван, 1956. С.6 Три века Санкт-Петербурга. XVIII в. Энциклопедия. Кн.1, СПб. 2001.

7. ЦГИА СПб. Ф. 19. Оп. 1. Д. 7795. Л. 1.

8. А.П. Базиянц, Правда интереснее легенд, М., 1975.

9. Журнал «Звезда», 1990, № 5.

10. «Евреи и хозяйственная жизнь», В. Зомбарт, "Айриспресс", Москва, 2004.

11. Архив И.В. Сталина, РГАСПИ.

12. Н.Я. Марр, Ани. Книжная история города и раскопки на месте городища, Л-М, 1934.

13. Н.Я. Марр, Армянская культура, Ереван, 1990.

АРМЯНСКИЙ ПЕТЕРБУРГ Рубен Ангаладян

Резюме

Чем на протяжении всех этих трехсот лет привлекал Петербург армян, и что дали они городу и империи? И что город и империя дали самой Армении? Сколько выдающихся армянских имен за эти три столетия обогатили историю Северной столицы, прославляя высокое имя Петербурга. А ведь сама армянская диаспора на протяжении всех этих столетий была крайне немногочисленна. В конце ХК века здесь проживало чуть более 2 тысяч армян, а в 1985г. их было около 7 тысяч. Лишь в последние, постсоветские годы община довольно сильно пополнилась. Армянская диаспора в Петербурге, а затем в Ленинграде с полной отдачей работала во всех важнейших сферах жизнедеятельности города и страны, будь то ВПК или востоковедение, медицина или освоение космоса и, конечно же, культура.

99

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.