Научная статья на тему 'Թուրքիայի իսլամացված հայերի թեմայի ուսումնասիրությունը. Խնդիրներ Եվ հեռանկարներ '

Թուրքիայի իսլամացված հայերի թեմայի ուսումնասիրությունը. Խնդիրներ Եվ հեռանկարներ Текст научной статьи по специальности «Математика»

CC BY
200
39
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по математике, автор научной работы — Ռուբեն Մելքոնյան

Հայկական իրականությունում բռնի կրոնափոխ հայերի խնդիրը տարբեր ժամանակներում իր վրա է բևեռել մասնագետների և ոչ մասնագետների ուշադրությունը։ Իսլամի պարտադրանքի հետևանքով իրենց արմատներից հեռացած հայերի առանձին խմբերի մասին արժեքավոր աշխատություններ, վկայություններ, ճամփորդական նոթեր, լրագրողական հոդվածներ հանդիպում ենք սկսած 18-րդ դարից։ Արժե հիշատակել այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացրած Հակոբոս Տաշյանին, Մինաս Բժշկյանին, Ատրպետին, Հովակիմ Հովակիմյանին, Սարգիս Հայկունուն, Գրիգոր Արծրունուն, Վլադիմիր Գորդլևսկուն և այլոց։ Խորհրդային շրջանում բռնի իսլամացված համշենահայերի մասին ուշագրավ հոդվածով հանդես եկավ ականավոր գիտնական Լևոն Խաչիկյանը, հայության այդ նույն խմբի քրիստոնյա և իսլամադավան հատվածների ազգագրության, պատմության մասին հետաքրքիր նյութեր հրատարակեց համշենահայ Բարունակ Թոռլաքյանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В армянской действительности проблема насильственно верообращенных армян в разное время привлекала к себе внимание специалистов и неспециалистов. С XVIIIв. встречаются ценные работы, свидетельства, путевые заметки, журналистские очерки о разных группах армян, отдалившихся от своих корней под давлением ислама. Достаточно упомянуть работавших в этом направлении Акопоса Ташяна, Минаса Бжшкяна, Артпета, Овакима Овакисяна, Саркиса Айкуни, Григора Арцруни, Владимира Гордлевкого и др. В советский период с примечательной статьей о насильственно исламизированных амшенских армянах выступил известный ученый Левон Хачикян, любопытные материалы об истории, этнографии исламизированной и христианской частях той же группы армян опубликовал амшенец Барунак Торлакян.

Текст научной работы на тему «Թուրքիայի իսլամացված հայերի թեմայի ուսումնասիրությունը. Խնդիրներ Եվ հեռանկարներ »

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՑԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Ռուբեն Մեյքոնյան

Հայկական իրականությունում բռնի կրոնափոխ հայերի խնդիրը տարբեր ժամանակներում իր վրա է բևեռել մասնագետների և ոչ մասնագետների ուշադրությունը։ Իսլամի պարտադրանքի հետևանքով իրենց արմատներից հեռացած հայերի առանձին խմբերի մասին արժեքավոր աշխատություններ, վկայություններ, ճամփորդական նոթեր, լրագրողական հոդվածներ հանդիպում ենք սկսած 18-րդ դարից։ Արժե հիշատակել այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացրած Հակոբոս Տաշյանին, Մինաս Բժշկյանին, Ատրպետին, Հովակիմ Հովակիմյանին, Սարգիս Հայկունուն, Գրիգոր Արծրունուն, Վլադիմիր Գորդլևսկուն և այլոց։ Խորհրդային շրջանում բռնի իսլամացված համշենահայերի մասին ուշագրավ հոդվածով հանդես եկավ ականավոր գիտնական Լևոն Խաչիկյանը, հայության այդ նույն խմբի քրիստոնյա և իսլամադավան հատվածների ազգագրության, պատմության մասին հետաքրքիր նյութեր հրատարակեց համշենահայ Բարունակ Թոռլաքյանը։

Հարկ է հատուկ շեշտել, որ բռնի կրոնափոխ հայերի խնդիրներով ինչպես գիտական, այնպես էլ գործնական ասպարեզներում լրջորեն զբաղվել են Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևոր սպասա-վորները ևս. օրինակ' երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինը, Պոլսո Հայոց պատրիարքներ Զավեն Տեր-Եղիայանը, Գարեգին Խաչա-տուրյանը, Շնորհք Գալուստյանը։

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ.:

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ռ Մե[քոեյաե

Սկսած 1980-ակաե թվականներից կրոնափոխ և քրիստոնյա համշեեահայերի թեմայի շուրջ շնորհակալ և արժեքավոր ուսումնասիրություններ է անում այդ գործի իրական նվիրյալ Սերգեյ Վարդանյանը, որի աշխատությունները լրջորեն նպաստել են խնդրի լուսաբանմանը և հետագա աշխատանքներին: Այսօր էլ Ս.Վարդանյանը շարունակում է համշենահայության խնդիրների շուրջ ուսումնասիրությունները, և ուրախությամբ պետք է նշել, որ արդեն տևական ժամանակ այդ գործով զբաղվում են նաև այլ գիտնականներ ևս, որոնցից արժե հիշատակել Հայկազուն Ալվրցյանին, Լուսինե Սահակյանին, ամերիկաբնակ Հովնան Սիմոնյանին: Թուրքիայում բնակվող բռնի իսլամացված ու ծպտյալ հայերի խնդիրներն է ուսումնասիրում և արժեքավոր մենագրությամբ է հանդես եկել Կարեն Խանլարյանը:

2006 թվականից «Հանրապետական» ամսագրում պարբերաբար հրատարակվում են կրոնափոխ, դավանափոխ հայության մասին հոդվածներ: Խնդրի առավել ինստիտուցիոնալ ուսումնասիրությունը սկսվեց 2007 թվականից, որի նախաձեռնողը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն էր' ի դեմս տնօրեն Գագիկ Հարությունյանի: Հիմնադրամում ստեղծվեց կրոնափոխ, դավանափոխ հայերի խնդրով զբաղվող ծրագիր, Թուրքիայում, Վրաստանում անցկացվեցին դաշտային-հետազոտական աշխատանքներ, կազմակերպվեցին սեմինարներ, հիմնադրամի աշխատակիցները զեկույցներով հանդես եկան Հայաստանում և արտասահմանում տեղի ունեցած գիտաժողովներին: Ի վերջո, «Նորավանք» հիմնադրամի և ՀՀ Սփյուռքի նախարարության համագործակցության արդյունքում տպագրվեցին իսլամացված և դավանափոխ հայերի խնդիրներին նվիրված գրքեր:

Իրական գիտական ոլորտում բռնի կրոնափոխ հայերի հարցի ուսումնասիրության էվոլյուցիան կարելի է համարել նորմալ, սակայն սրա կողքին արձանագրվեցին նաև բացասական զարգացումներ: Նախ, պետք է շեշտել, որ խնդրին միջամտեցին ոչ պրոֆեսիոնալները, որոնց մի մասը հիացական եզրահանգում արեց, թե Թուրքիայում միլիոնավոր ծպտյալ հայեր կան, նրանք շուտով ոտքի կելնեն, և Թուրքիան կփլուզվի: Իսկ ոչ

81

Ռ Մելքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

մասնագետների մյուս խումբը, որի անդամները գիտության որոշակի ճյուղերում, գուցե, ինչ-որ աշխատանքներ արել են, փորձում են մուտք գործել նաև այս ասպարեզ և հանդես են գալիս ոչ միայն նիհիլիստական, հակագիտական ու հաճախ սիրողական գնահատականներով, այլև իրենց պարտքն են համարում խիստ քննադատության ենթարկել թեմայով զբաղվողներին։ Կարծում ենք, որ, օրինակ' իսլամացված հայերի թեման գտնվում է տարբեր գիտակարգերի հատման տիրույթում, սակայն առավելապես վերաբերում է թուրքագիտությանը, քանի որ առանց իմանալու Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության պետական դիրքորոշումը, քաղաքականությունը' չի կարելի համակողմանի ուսումնասիրել խնդիրը։ Չգիտես ինչու շատերին թվում է, թե շատ հեշտ է դառնալ թեմայի «նեղ մասնագետ» և կատարել եզրակացություններ ու վերլուծություններ, որոնք բավական հեռու են գիտականությունից և իրականությունից։ Ցավոք, այս հարցում ևս գիտական օբյեկտիվության փոխարեն մարդիկ առաջնորդվում են անձնական անբավարարվածությամբ, բար-դույթներով, խանդով ու նեղմտությամբ։ Վերոնշյալ այս խմբին հարկ է հավելել նաև համացանցային տարբեր մոլագարների և բլոգերների, որոնց ևս իսլամացված հայերի թեման խոսելու առիթ է տվել։

Մեզ համար հավասարապես քննադատելի են և անտեղի հիացական, և նիհիլիստական գնահատականները։

Բռնի կրոնափոխված հայության խնդրի ուսումնասիրության աշխուժացմանը զուգահեռ մեր գիտական դիսկուրսում արհեստականորեն ծառացավ նաև հետևյալ հարցը. հային բնորոշելու համար գերակայու-

ռ ռ

թյունը պետք է տալ էթնի կ, թե կրոնական պատկանելությանը։ Մեզանում հաճախ արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, ըստ այդմ այլակրոն կամ կրոնափոխ հայ հասկացությունը բացառվում է, ու սրա համար, իհարկե, բերվում են բազմաթիվ հիմնավորումներ։ Փաստենք, որ սա բարդ հարց է, սակայն, մեր կարծիքով, խնդրին պետք է մոտենալ ոչ թե ցանկալին կամ իդեալականը տեսնելու, այլ այսօրվա կոնկրետ իրականության դիրքերից։ Բռնի իսլամացված հայերի և նրանց սերունդների գոյությունը փաստ է, և առնվազն անարդար

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ռ Մելքոեյաե

կլինի անտեսել տարատեսակ դժվարությունների մեջ իրեեց հայկական ծագման հիշողությունը պահպանած մարդկանց:

Մեր կարծիքով, կրոնափոխ հայերի հարցին այդպիսի բուռն արձագանք տալը պարունակում է ակնհայտ միտում, քանի որ թեման դուրս հանվեց գիտական քննարկման շրջանակներից և դարձավ նոր անջրպետների կամ եղածների խորացման պատճառ: Ամենակարևորն այն է, որ իսլամացված հայերի թեմայի վերաբերյալ բերվող հակափաստարկները որևէ քննադատության չեն ենթարկվում և չափից ավելի են հնացած: Հիմնական փաստարկն այն է, որ հայը պետք է լինի միայն առաքելական քրիստոնյա, ով այդպիսին չէ, հայ չէ կամ հայ է որոշ վերապահումներով: Հարկ ենք համարում շեշտել, որ թեև Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի, ինքնության, պատմության մեջ կարևորագույն և առանձնահատուկ դեր ունի, սակայն էթնիկ և կրոնական պատկանելությունները, այնուամենայնիվ, տարբեր են, մենք հայ էինք նաև մինչև 301 թիվը, հայ են բոլոր այն մարդիկ, ովքեր առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, այլ կաթոլիկ են, բողոքական, հեթանոս կամ աթեիստ, ուստի պետք է զուսպ լինել գնահատականների մեջ: Հայտնի գրող Րաֆֆին, որը պատկանում է այս հարցում ավելի լայնախոհ մտածող մտավորականների թվին, բազմաթիվ անդրադարձներ ունի խնդրին, որոնք սպառիչ պատասխաններ են տալիս տարատեսակ հարցերի: Օրինակ, խոսելով կրոնական և դավանանքային միասնության մասին' նա նշում է. «Մենք այն կարծիքի ենք, թե դավանությունների բազմատեսակությունը չի ոչնչացնում ազգային միությունը, միությունը պետք է որոնել այդ մասերի ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ» [1, էջ 292]: «Երկրագնդի վրա թե քաղաքակիրթ և թե վայրենի ազգերի մեջ չկա և երբեք չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկա-ներ» [2, էջ 327]. «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել» [2, էջ 332]:

Մենք պետք է կարողանանք համատեղել առաքելական եկեղեցու լավ հետևորդ լինելու և ազգային հարցերում լայն մտածելու կարողություննե-

83

Ռ Մեչքոեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

րը: Ուսումնասիրելով կրոնափոխ հայերին' հնարավոր չէ վեասեչ Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ չեն քարոզվում հակաեկեղեցական կամ հակաքրիստոնեական գաղափարներ, ընդհակառակը, ցույց է տրվում, թե բռնությամբ հեռացվելով քրիստոնեությունից հայերի տարբեր խմբեր ինչպես են մաքառում այն թեկուզև գաղտնի պահպանելու համար, ինչպիսի պայմաններում են պահպանել հիշողությունը և այլև: Բացի այդ, վերը նշվեց, որ Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հոգևոր սպասավորներ, կաթողիկոսներ և պատրիարքներ զբաղվել են բռնի իսլամացված հայերի խնդրով, փորձել հետ բերել ուծացած հայերին:

Պետք է հատուկ շեշտել, որ իսլամացված կամ ծպտյալ հայերը թուրքական բռնապետական քաղաքականության արդյունք են: Մարդկանց պարտադրվել է ուրանալ իրենց կրոնը, ազգությունը, լեզուն: Սրանք լուռ և շարունակվող վկայություններն են օսմանյան բռնապետության: Միևնույն ժամանակ, այս մարդիկ և նրանց սերունդներն անվիճելի ապացույցն են Հայոց ցեղասպանության, քանի որ ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ փաստում է, որ ցեղասպանություն է համարվում էթնիկ կրոնական մի խմբի երեխաներին մեկ այլ էթնիկ կրոնական խումբ տեղափոխելը: Իսկ ցեղասպանության տարիներին տասնյակ հազարավոր հայ որբ երեխաներ բռնությամբ իսլամացվել են, և այսօր մենք գործ ունենք նրանց սերունդների հետ:

Մենք այն կարծիքին ենք, որ հարցը չպետք է քաղաքականացվի և պետք է մնա առավելապես գիտական ոլորտում ու ենթարկվի համապատասխան վերլուծության, ինչի արդյունքները կարելի է մասնագիտական ձևով ներկայացնել հանրությանը: Ոչ պրոֆեսիոնալ հայտարարությունները վնասում են և խնդրին, և այն մարդկանց, ովքեր ապրում են մեր պատմական հայրենիքի տարբեր վայրերում:

Բացի այդ, խնդրի նկատմամբ հարկ է որդեգրել երկու մոտեցում' հեռահար և կարճաժամկետ: Ըստ այդմ մեր հեռահար նպատակն է այդ հայության վերինտեգրումը, հայադարձումը, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում առաքելական քրիստոնեությունը, իսկ ներկայումս նրանց հետ շփման համար պետք է ընտրել ավելի ճկուն մարտավարություն և նրանց

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ռ. Մելքոեյաե

ընդունել այնպես, ինչպես կան: Կարևոր է նկատել, որ իսլամի ըեդուեումը շատերի համար եղել է ժամանակավոր, և նպատակ է դրվել առաջին իսկ առիթի դեպքում վերադառնալ քրիստոնեությանը, ուղղակի հանգամանքները ոմանց թույլ են տվել անել դա, ոմանց' ոչ:

Շատ է խոսվում այս խնդրից բխող հնարավոր վտանգների մասին, օրինակ, որ իսլամացված հայերը կգան և Հայաստանում մզկիթներ կբացեն: Նախ' սահմանենք, որ մենք չենք ցանկանում այդ մարդկանց տեղա-փոխել Հայաստան, քանի որ նրանք մեծ մասամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում, և հենց իրենք էլ չեն ցանկանում լքել այն: Կրոնափոխ հայերի հետ մեր զրույցների ժամանակ, երբ ասում էինք, թե հավատարիմ չեն մնացել կրոնին, որպես հակափաստարկ նրանք նշում էին, թե մնացել են ամուր կառչած հողին: Այսինքն' մենք կարիք ունենք միմյանց հետ շփվելու, քանի որ մեր բոլորիս էությունն ինչ-որ տեղ աղճատվել է մի դեպքում' հայրենիքի կորստի, մյուս դեպքում կրոնի պատճառով: Ուսումնասիրելով կրոնափոխ հայերին' մենք նաև խնդիր ենք

ռ

դնում վերականգնել մեր աղճատված ինքնությունը, չէ որ նրանք մնացել են հայրենիքի այն հատվածում, որը մեզ համար կորուսյալ է, նրանք են ծածուկ այցելել և այցելում մեր անարգված սրբավայրերը: Այս երկուստեք աղճատվածության գիտակցումը կա նաև կրոնափոխ հայերի շրջանում:

Խոսելով վտանգների մասին' շատերը նշում են, թե պետք չէր Հայաստանում սկսել հարցի ուսումնասիրությունը, ավելին որոշ ոչ մասնագետներ դա համարում են օտարերկրյա հատուկ ծառայությունների սարքած որոգայթ: Նկատենք, որ առաջինն այդ հարցին անդրադարձել են եվրոպացի, այնուհետև թուրք ուսումնասիրողները, և այս պարագայում հայաստա-նյան գիտության լռությունն առնվազն տարօրինակ կլիներ: Հայաստանյան գիտությունը պետք է իր խոսքն ասեր համապատասխան ուսումնասիրություններից հետո: Մենք ուսումնասիրում ենք նաև այդ մարդկանց շրջանում պահպանված հայկական մշակույթի տարրերը' պարերը, երգերը, սովորույթները, տեղանունները, և դրանում որևէ վտանգավոր բան չենք տեսնում: Այլ բան է, որ անհիմն ու քաղաքականացված հայտարարությունները ցանկալի չեն և, ինչպես ասվեց, կարող են վնասել ընդհանուր

85

Ռ Մելքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

գործին: Հավելենք նաև, որ բռեի կրոնափոխ հայության ուսումնասիրությունը կարող է նպաստել հայության ամբողջական ռեսուրսների որոշա-կիացման գործին:

Կուզենայի նշել հարցի նաև բարոյական կողմը. մենք որպես քրիստոնյաներ, պարտավոր ենք օգնության ձեռք մեկնել մեր մոլորյալ և իրենց կամքին հակառակ մեզնից հեռացված մեր ազգակիցներին: Այս առումով բավական ուշագրավ դիտարկում է արված Հայ Ավետարանական եկեղեցու սպասավոր ՄՊագգալանի 1969թ. հրատարակված հոդվածում. «Այսօր սակայն որ աոիթ եւ կա^իոնթին ունինք անոնց (իսլամացված հայերին) օգնութեաե հասնելու, եթէ այս վերջին ոսկեղեն պատեհութիւեե ալ փախցնենք, անշուշտ օր մը Աստուած պիտի հարցնե մեզի- քեզի եւ ինծի.

Հ>

«П ւր եքու եղբայրդ...»[3, եջ 179]:

Անդրադառնանք նաև Հայաստանում իսլամացված հայերի թեմայի ուսումնասիրության որոշ գործնական արդյունքներին: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած մի շարք իրողություններ էլ ավելի հարստացրին Հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունը: Նաև թուրքական աղբյուրների վրա հիմնված փաստարկների դեմ մինչ օրս թուրքական կողմը չի կարողացել ներկայացնել ոչ մի լուրջ հակափաս-տարկ: Կարևոր է շեշտել, որ Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ իշխանության ղեկավարները ևս, սկսած 2008 թվականից, իրենց ելույթներում անդրադարձան բռնի կրոնափոխ հայերի խնդրին, մի բան, որը նախկինում չէր հանդիպել: Այսպես, 2008թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դեմ է լեզվական, կրոնական, դավանանքային հենքի վրա հայության տարանջատմանը1: Ավելի ուշ 2009թ. փետրվարին, ՀՀ նախագահը կրոնափոխ, դավանափոխ հայերի հարցը քննարկել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպման ժամանակ, որի արդյունքում տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում է. «Խոսվել է Հայաստանում և Սփյուռքում այլակրոն և դավանափոխ հայերի շրջանում հայ ինքնության լիարժեք արմատավորման և

1 http://www.president.am/events/news/arm/?day=24&month=09&year=2008&id=209

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ռ Մելքոեյաե

տարբեր դավանանքների հայկական համայնքների արդյունավետ համագործակցության մասին»1: 2011թ. ապրիլի 24-ի ուղերձում ՀՀ նախագահը խոսել է ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած բռնի իսլամացումների մասին նշելով. «Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Դրա իրականացման բոլոր փուլերում հայերի սպանդը, բոնագաղթը, կրոնափոխությունն (ընդգծումն իմն է- ՌՄ) ու ստրկացումը Թուրքիայի ներքին կյանքում դիտվել են որպես սովորական, կենցաղային մանրուքներ»: Ուրախությամբ պետք է փաստել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մոտեցումը հարցին: Այսպես, 2010թ. ապրիլի 24-ի իր ուղերձում Վեհափառը նշել է. «Ցեղասպանության զոհեր են ստիպողաբար իսլամ ընդունած հայերը և նրանց սերունդները, ովքեր վախենում են խոսել իրենց ինքնության մասին»:

Բոնի կրոնափոխ հայերի խնդիրը մտահոգում է նաև մեր մտավորականությանը, օրինակ' ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրը բոլորովին վերջերս տված հարցազրույցում խոստովանել է, որ իսլամացված հայերի հարցը բարձրացրել է ՀՀ նախագահի առաջ. «Մի օր ես խոսեցի մուսուլ-մանացված հայերի խնդրի մասին ՀՀ նախագահի հետ և նրան ասացի, որ պետք է մի բան անել: Այդ մարդիկ դժբախտ են, քանի որ ընդունված չեն ոչ մի կողմից (ոչ թուրքերի, ոչ հայերի), պետք է նրանց օգնել: Մենք ազգ ենք, իսկ ազգը, բնականաբար, բաղկացած է տարբեր մարդկանցից, լավ կամ վատ, տարբեր կրոններից, քրիստոնյա, հրեա, մուսուլման, դա նորմալ է: Հարկավոր է որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց»4:

Անդրադառնալով Թուրքիայում բոնի իսլամացված հայերի խնդրի շուրջ ընթացող զարգացումներին' պետք է նշել, որ այդ երկիրն իր 1 2 3 4

1 http://www.president.am/events/news/arm/?id=418

2 www.nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2011&month=04&day=24&shownews=1040754&LangID =9#1040754

3 http://www.tert.am/am/news/2010/04/24/april24/

4 http://1in.am/arm/armenia_interview_37227.html

87

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

տարատեսակ կառույցներով փորձում է իսլամացված հայերի հարցը շահարկել, ինչը բավական սպասելի էր։ Կուզենայի անդրադառնալ խնդրին առնչվող զարգացումներից մեկին. վերջին շրջանում թուրքական իշխանությունների' հատկապես երկրի արևելյան, առավել քրդաբնակ շրջաններում վարած էթեոքաղաքակաեութ)աե մեջ նկատվում են նոր, հետաքրքիր և, միևնույն ժամանակ, վտանգավոր միտումներ։ Այսպես, քրդական պահանջատիրության կարևոր կռվաններից է համարվում այն, որ Թուրքիայի արևելյան որոշ շրջաններում նրանք կազմում են բացարձակ մեծամասնություն և, ըստ էության, այդ շրջանները միատարր, այն է' քրդական են։ Իհարկե, այս վիճակը ստեղծվել է օսմանյան իշխանությունների վարած ցեղասպանական քաղաքականության հետևանքով, երբ այդ տարածքի բնիկները' հայերը, բնաջնջվեցին կամ ուծացվեցին։ Ներկայումս, սակայն, թուրքական իշխանությունները փորձում են կասկածի տակ դնել այդ տարածքների «միատարր քրդական» լինելը և այդ նպատակին հասնելու համար ձգտում են օգտագործել բռնի իսլամացված հայերի հանգամանքը։ Արդեն որոշ ժամանակ է, ինչ թուրքական մամուլում, թուրք պաշտոնական պատմաբանների կողմից շրջանառվում է այն միտքը, թե Թուրքիայի արևելյան շրջաններում կան բազմաթիվ կրոնափոխ հայեր։ Հաճախ բացասական միտումով արված հայտարարությունների որոշ մասը համապատասխանում է իրականությանը, սակայն այս փաստը թուրքական որոշակի կառույցներին հայտնի էր վաղուց, և նրանք ամեն կերպ ձգտել են վերահսկել ու վերջնական ուծացման հասցնել հայության այդ բեկորները։ Չհասնելով լիակատար հաջողության այս հարցում' թուրքական իշխանությունները ներկայումս փորձում են այդ իրողությունից օգուտներ քաղել։ Մասնավորապես' այս նույն համատեքստում կարելի է տեղավորել այն երևույթը, որ թուրքական իշխանությունների առնվազն լուռ համաձայնության պայմաններում տեղի են ունենում պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակվող բռնի կրոնափոխ հայության ինքնակազմա-կերպման, ակտիվացման փորձեր (օրինակ' Դերսիմի պարագայում)։ Սա մեզ համար իրականում ուրախալի զարգացում է, սակայն հարկ է դիտար-կել նաև այս խնդրի մյուս բաղադրիչները։ Ակտիվացնելով պատմական

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ռ Մե[քոեյաե

Հայաստանում գոյատևած հայության բեկորների թեման թուրքական իշխանությունները փորձում են դա ևս ծառայեցնել այն նպատակին, որ այդ շրջանները «միատարր քրդական» չեն և կան նաև այլ էթնիկ խմբեր։ Կարծում եմ, որ այս նույն հարցի համատեքստում որոշակի տեղ կարող են ունենալ նաև հայկական եկեղեցիների վերանորոգման փորձերը։ Այս ամենով կարող է նաև լարում մտցվել քրդերի և կրոնափոխ հայերի հարաբերություններում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, քանի որ քրդերը, գուցե, սկսեն նրանց դիտել իբրև մրցակիցներ։ Այս պահին, սակայն, պետք է նկատել, որ հայկական ներկայության վերազար-թոնքի աննշան փորձերը դրական են գնահատվում և, երբեմն, նաև քաջալերվում են քրդական միջավայրում ևս, սակայն հարկ է նաև հաշվի առնել հավանական վտանգավոր զարգացումները։ Այսօր թուրքական էթնոքաղաքականության հիմնական միտումներից պետք է համարել տարբեր էթնիկ խմբերի շահերը միմյանց հակադրելու միջոցով հավասարակշռություն պահելու ձգտումը։ Այսպիսով' կարող ենք ասել, որ էթնիկական ուղղվածությունը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել թուրքական ներքին քաղաքականության մեջ, և նկատվող նոր միտումները երբեմն արտաքուստ թողնում են դրական տպավորություն, բայց միևնույն ժամանակ չպետք է բացառել դրանցում առկա որոգայթներն ու վտանգները։

Ամփոփելով' նշենք, որ բռնի իսլամացված հայերի խնդրի զարգացումը նախանշվում է երկու ուղղությամբ։ Առաջին' Թուրքիայում ընթացող էթնիկ ինքնության ճգնաժամի համատեքստում մեծ թվով մարդիկ կասկածելու, փնտրելու և վերագտնելու են իրենց հայկական ինքնությունը, իրենց ասոցիացնելու են հայության հետ' դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սրան զուգահեռ, կրոնափոխված հայերի մի մասն ընտրելու է լիակատար ձուլման, ուծացման ճանապարհը (նրանք հիմա էլ գտնվում են ուծացման որոշակի մակարդակում, իսկ ոմանք գրեթե լիովին ուծացել են)։ Եվ մեր գիտական անաչառ ուսումնասիրությունները պետք է վստահելի հենք ստեղծեն քաղաքական և հոգևոր իշխանություններին գործնական, շոշափելի և արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար։

Դեկտեմբեր, 2011թ.

89

Ռ. Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Րաֆֆի, Ի նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ, Երկերի ժողովածու, Երևան, 1991, հատոր 11:

2. Րաֆֆի, Մինչև ե րբ, Երկերի ժողովածու, Երևան, 1991, հատոր 11:

3. Պագգալեան Ս, Մեր մնացորդը, Բանբեր հոգեւոր ամսաթերթ, Մարսել, 1969, թիվ 9-10:

90

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.