Научная статья на тему 'Հայության կրոնադավանանքային խնդիրները գլոբալ զարգացումների համատեքստում '

Հայության կրոնադավանանքային խնդիրները գլոբալ զարգացումների համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
157
28
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գագիկ Հարությունյան

Հայկական ընդհանրական հանրության մի զգալի մասը, տարբեր գնահատականներով՝ նվազագույնը 10%-ը, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Ավելին, բացի հայ կաթոլիկներից, բողոքականներից և ուղղափառներից, առկա է իսլամացված հայերի մի ստվար զանգված։ Ակնհայտ է, որ տարադավան և տարակրոն հայության վերաբերյալ զարգացած փորձագիտական պատկերացումների ձևավորումը ոչ միայն մեր ինքնաճանաչողության, այլև Ազգային անվտանգության (ԱԱ) կարևոր մաս հանդիսացող հոգևոր անվտանգության (ՀԱ) հրատապ խնդիրներից է։ Կասկած չի հարուցում նաև այն, որ առանց տարադավան և տարակրոն հատվածների վերաբերյալ հստակ պատկերացումների՝ անհնար է մշակել հայկական հանրության համերաշխ և արդյունավետ գործունեության մեխանիզմները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Значительная часть армянского сообщества (минимум 10%) не относится к адептам Армянской Апостольской Церкви. Более того, кроме армянкатоликов, протестантов и православных существует и большое количество исламизированных армян. Очевидно, что формирование экспертных представлений об инорелигиозном и иноконфессиональном сегментах Армянства – задачa, актуальная в контексте не только национального самосознания, но и духовной безопасности (ДБ) как важной составляющей национальной безопасности (НБ). Несомненно и то, что без комплексных знаний об инорелигиозных и иноконфессиональных армянах невозможно разработать механизмы слаженного и эффективного функционирования армянского сообщества. В то же время известно, что в системе НБ принципиально не может быть изолированных областей, и даже разнородные проблемы в той или иной мере взаимосвязаны.

Текст научной работы на тему «Հայության կրոնադավանանքային խնդիրները գլոբալ զարգացումների համատեքստում »

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԴԱՎԱՆԱՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Գաիկ Հարությունյան՛

Հայկական ընդհանրական հանրության մի զգալի մասը, տարբեր գնահատականներով նվազագույնը 10%-ը, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Ավելին, բացի հայ կաթոլիկներից, բողոքականներից և ուղղափառներից, առկա է իսլամացված հայերի մի ստվար զանգված։ Ակնհայտ է, որ տարադավան և տարակրոն հայության վերաբերյալ զարգացած փորձագիտական պատկերացումների ձևավորումը ոչ միայն մեր ինքնաճանաչողության, այլև Ազգային անվտանգության (ԱԱ) կարևոր մաս հանդիսացող հոգևոր անվտանգության (ՀԱ) հրատապ խնդիրներից է։ Կասկած չի հարուցում նաև այն, որ առանց տարադավան և տարակրոն հատվածների վերաբերյալ հստակ պատկերացումների անհնար է մշակել հայկական հանրության համերաշխ և արդյունավետ գործունեության մեխանիզմները։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ ԱԱ համակարգում սկզբունքորեն չեն կարող լինել մեկուսացված ոլորտներ, և անգամ տարաբնույթ խնդիրները միմյանց հետ փոխկապակցված են։ Այդ առումով ՀԱ-ին վերաբերող հարցերը, մասնավորապես, անմիջապես առնչվում են.

• Սփյուռքի անվտանգության խնդիրներին. հայտնի է, որ տարադավան և տարակրոն հայերի զգալի մասը բնակվում է ՀՀ և ԼՂՀ սահմաններից դուրս

• Հայաստանի ներքաղաքական ակտուալ խնդիրներին, որոնք վերաբերում են տարադավան հատվածների փոխհարաբերություններին, աղանդավորական արտահայտումներին, հարկային-գույքային հարցերին, հուշարձանների պահպանման հարցերին և այլն,

* «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն։

5

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

• արտաքին քաղաքական զարգացումներին հաշվի առնելով տարա-կրոե և տարադավան հայության առկայությունը և քաղաքական ներուժը Թուրքիայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Եվրոպայում և ամերիկյան մայրցամաքում:

Հարկ է նաև ամրագրել, որ Հայության կրոնադավանական հատվածների ուսումնասիրությունը դասական հայագիտության կարևոր բաղկացուցիչ մասերից է: Այդ խնդիրը ներառում է հայոց պատմությանը ներհյուսված հարուստ պատմագրություն, աստվածաբանական բնույթի հարցեր և բազմաթիվ այլ խնդիրներ: Հայտնի է, որ այդ ոլորտների ուսումնասիրությունը խոր պատմական և գիտական ավանդույթներ ունի: Միևնույն ժամանակ, երբեմն թվացյալ գիտականության շղարշի ներքո նկատելի են միտումներ, երբ փորձեր են կատարվում պարզունակ ձևերով մեկնել հայկական ծագումնաբանությունը կամ էլ, օրինակ, տալ «հայ» լինելու ձևակերպումներ հենվելով զուտ կրոնադավանական և լեզվական նախապայմանների վրա:

Ով է հայը» խնդիրը և

կիրառական հայագիտության նպատակները

«Ով է հայ, իսկ ով չէ հայ» խնդիրը չունի և չի կարող ունենալ լուծում մաթեմատիկական բանաձևի տեսքով, ինչպես որ չկան նման բանաձևեր բարդ պատմական-հասարակական երևույթների համար: «Հայի» ֆենոմենը խիստ բարդ հասկացություն է, և այդ հարցի պարզաբանումն ամեն մի առանձին դեպքում (իսկ տարաբնույթ դեպքերն այս պարագայում ավելի քան բազմաթիվ են) պետք է թողնել կոնկրետ անձի զգացողությանը, հայկական հանրության գնահատականին, պետական կառույցների, ծառայությունների ու եկեղեցու մոտեցումներին և այլն: Հայ լինելու խնդիրն այն խնդիրն է, որի պարագայում երբեք չպետք է գերագնահատել սեփական մոտեցումները և, ըստ մեզ, երբեմն անգամ ապավինել միայն Աստծուն, քանի որ կոնկրետացման փորձերը և թալմուդական բնույթի մտավար-ժանքները հայկական հանրության ներկա իրավիճակում կարող են տանել 6

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԳՀարություեյաե

միայն դեպի փակուղի, բայց երբևիցե կառուցողական արդյունքներ չեն տա: Այս ամենի համատեքստում տեղին է մեջբերել համառոտ դրվագներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Ամերիկայի հայկական առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդու-

ռ

նելության ժամանակ1. «Ընկալո ւմ ենք արդյոք, որ մշակութային, լեզվական, կրոնական բազմադեմությունը արատ չէ ամենևին, որի դեմ պետք է պայքարել, այլ հայությանը տրված առավելություն է, որ յուրահատուկ հնարավորություններ է ընձեռում: Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգ-լիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը' պարզապես հայ է»: Այս մոտեցումը, կարծում եմ, պետք է ուղեցույց լինի հանրության համար այս հարցում: Նկատենք, որ նման ոգով է արտահայտվում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը1 2 * * * * 7:

Սակայն վերադառնանք մեր հարցերին: Դասական հայագիտությանը զուգահեռ փոքր-ինչ նոր ավանդույթ կարելի է համարել կիրառական հայագիտության ձևավորումը, որի խնդիրները դուրս են գալիս նախորդ դարաշրջաններին բնորոշ գիտական չափորոշիչների սահմաններից և վերիմաստավորվում են որպես Հայաստանի և Հայության ազգային-քաղա-քական շահերի պահպանմանն ուղղված ռազմավարություն [1, 2]:

Անշուշտ, նման մոտեցումը որևէ կերպ չի ենթադրում դասական հայեցակարգերի և հիմնարար գիտելիքների մոռացություն ու չի նշանակում, թե հայագիտության գործընթացները, ինքնաճանաչողության խնդիր-

1 Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ, http://www.president.am/events/news/arm/?pn=329&id=209

2 «Մենք ընդունում ենք նրանց որպես մեր ազգի զավակների' պատմական ցավալի հանգամանքների պատ-

ճառներով հեռացած իրենց հայրերի հավատքից ու կրոնից: Մենք աշխատանք ենք տանում, որպեսզի

նրանք վերագտնեն իրենց ազգային ինքությունը, որի առանցքը կազմում է քրիստոնեական հավատը»: Ամե-

նայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատասխանը իսլամացած հայերի վերաբերյալ ֆրանսահայ «Նոր

յառաջ» թերթի հարցին: http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6133

7

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

եերը մղվում եե հետին պլան և վերածվում ընդամենը պարզունակ քարոզչական և քաղաքականացված գործընթացի։ Հակառակը. կիրառական հայագիտության նպատակն է հիմնարար հետազոտություններից ստացված արդյունքները հնարավորինս արդյունավետ օգտագործել տեղեկատվական, գաղափարախոսական և միջազգային-քաղաքական հարթություններում և այդպիսով դրանք ի սպաս դնել Հայաստանի և Հայության ժամանակակից ու հրատապ խնդիրներին։ Նման արդիականացված հարցադրումը նպաստում է միջդիսցիպլինար մեթոդների զարգացմանը և այդպիսով հայագիտության տարբեր ոլորտների սերտաճմանն ու նոր հիմնարար հետազոտական ուղղությունների ձևավորմանը [1, 2]։ Արևմտյան երկրնե-րի (հատկապես Միացյալ Նահանգների) և այսօր նաև Ռուսաստանի փորձը վկայում է, որ նման բնույթի գործունեություն, որպես կանոն, ծավալում են, այսպես կոչված, «ուղեղային կենտրոնները», և այս խնդիրներին մենք դեռ կանդրադառնանք նմանատիպ ազգային կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության համատեքստում [3]։

Հայության կրոնադավանական խնդիրներին նվիրված սույն ժողովածուում ներկայացված դրույթները և մոտեցումներն իրենց բովանդակությամբ հետևում են կիրառական հայագիտության ոլորտում ձևավորվող նոր ավանդույթներին։ Եվ կիրառական հայագիտության համատեքստում պետք է նկատենք, որ ներկա գլոբալ բուռն փոփոխություններն աշխարհա-քաղաքական, աշխարհատնտեսական և հասարակական ոլորտներում չեն կարող չանդրադառնալ հայկական պետությանն ու հայկական հանրությանը և, հետևաբար, նաև մեր ազգային կրոնադավանական խնդիրներին։ Սա ընդամենը քաջ հայտնի փաստի ամրագրում է, քանի որ կրոնի, եկեղեցու պատմությունը մշտապես եղել և մնում է համաշխարհային պատմության կարևորագույն բաղադրիչ։ Մասնավորապես, հոգևոր-կրոնական ոլորտի պատմությունը նաև պատերազմների պատմություն է, եթե հիշենք, օրինակ, խաչակրաց արշավանքները, որոնց մոդիֆիկացիաները, համաձայն վերլուծաբանների և քաղաքագետների, ընթանում են նաև այսօր։

Մեկ անգամ ևս փաստելով, որ տեղեկատվական հեղափոխության մեր դարաշրջանում ընթացող խոշոր փոփոխություններն անմիջականո-

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԳՀարություեյաե

րեե անդրադառնում եե հայկական իրողություններին, փորձենք տալ համառոտ պատասխան այն հարցին, թե ինչ իրավիճակ է տիրում գլոբալ հարթությունում հասարակական, հոգևոր-կրոնական ոլորտում։ Ակնհայտ է, որ առանց շրջապատող աշխարհի վերաբերյալ զարգացած պատկերացումների մեզ խիստ դժվար կլինի ադեկվատ գործել արդի գլոբալացված, փոխկապակցված աշխարհում, որը բավական կոշտ է արձագանքում մեկուսացման միտումներին։

«Պոստսեկույյար», բայց ըստ էության ՝ ոչ այնքան հոգնոր աշխարհ

Ինչպես հայտնի է, ներկայիս դարաշրջանը, արդի հասարակագիտության գրեթե միասնական մոտեցումների համաձայն, համարվում է «պոստսե-կուլյար»1 կամ հետաշխարհիկ: Որ նման ձևակերպումը համընկնում է առկա իրողությունների հետ վկայում է, մասնավորապես, այն փաստը, որ վերջին շրջանում ամեն տարի մոտ 105 հազար քրիստոնյա է զոհվում իր կրոնական պատկանելության համար, կամ, եթե փոքր-ինչ այլ ձևով հաշվարկենք, ամեն հինգ րոպեն մեկ աշխարհում մի քրիստոնյա է նահատակվում իր հավատքի համար: Հաշվարկված է նաև, որ կրոնական հատկանիշների հիման վրա աշխարհում (հատկապես Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում, աֆրիկյան երկրներում ու Հնդկաստանում) հալածանքների է ենթարկվում մոտ 100 մլն քրիստոնյա: Հետապնդվում են նաև այլ կրոնական հատվածները. բավական է նշել, որ տարեկան մոտ 35 մլն մահմեդական և այլ դավանանքների ներկայացուցիչ ենթարկվում են հալածանքների (հիշենք շիաների և սուննիների միջև երբեմն արյունալի, զանգվածային ահաբեկությունների տեսք ընդունող հակամարտությունները1 2): Սրանք հավաստի տվյալներ են, որոնք ներկայացվել և քննարկվել են «Դավանանքի ազատություն. քրիստոնյաների դիսկրիմինացման և հետա-

1 Տե ս, օրինակ, Шишков Андрей, Осмысление понятия «постсекулярное» в русскоязычной периодике, http://www.rodon.org/relig-100428103702

Аркадий Малер, Постсекулярность или неоязычество?

http://www.katehon.ru/html/top/philosophia/postsekularnost_ili_neojazychestvo.htm

2 «Каждые пять минут в мире за веру умирает христианин», http://www.stoletie.ru/print.php?ID=112136

9

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

պնդման հիմեախեդիրեերը» միջազգային գիտաժողովում: Իզուր չէ, որ ստեղծված բարդ իրավիճակում Երևանում կայացած ԱՊՀ միջկրոեակաե խորհրդի նիստի ամփոփիչ փաստաթղթում ամրագրվեց այն ձգտումը, որ 21-րդ դարը պետք է դառնա բարոյականության դար, որի համար աշխարհը, առնվազն, պետք է ընդունի և կիրառի այն ունիկալ փորձը, որը պարունակում է ժողովուրդեերի հոգևոր ավանդույթները1:

Այսպիսով, կարելի է փաստել, որ հոգևոր-կրոեակաե խնդիրները, ի տարբերություն Մոդեռնի դարաշրջանի, վերստին սկսել եե առավել կարևորվել 21-րդ դարում: Ունենալով, անշուշտ, եաև դրական բովանդակություն, որին մենք դեռ կանդրադառնանք, «պոստսեկուլյար» աշխարհը պարունակում է եաև որոշակի ռիսկեր: Կա, մասնավորապես, երկու վտանգ աշխարհաքաղաքակաե և հասարակական, որոնց արժե խիստ համառոտ անդրադառնալ:

Պատահական չէ, որ «պոստսեկուլյար դարաշրջանի» սկիզբը փորձագիտական հանրությունն անմիջականորեն կապում է ԽՍՀՄ և սոցիալիստական համակարգի փլուզման ու 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ: Վերջինս, փաստորեն, ազդարարեց պատերազմ ծայրահեղ իսլամիզմի դեմ, որը միայն պայմանականորեն ստացավ «հակաահաբեկչական պատերազմ» անվանումը, ինչը, սակայն, չէր կարող լիովին սքողել դրա քաղաքակրթական և մասամբ կրոնական ուղղվածությունը: Որպես այդ գլոբալ իրադարձությունների տրամաբանական շարունակություն պետք է ընդունել եաև այն, ինչն այսօր կատարվում է Նոր Մերձավոր Արևելքում: Մասնավորապես, այդ տարածաշրջանում ընթանում է քաղաքական իսլամի կամ, այլ խոսքերով այս կամ այն չափով թեոկրատիկ ռեժիմների վերադարձ: Այդ ուժերն առայժմ գործում եե օգտագործելով «չափավոր իսլամին» բնորոշ քաղաքական եզրաբանությունը և հռետորա-բաեություեը: Սակայն նման ռեժիմները, համաձայն մի շարք հիմնավորված կանխատեսումների, որոնք, մասնավորապես, հենված եե ներկայիս Թուրքիայում ընթացող իսլամի ռադիկալացմաե երևույթի ուսումեասիրու-

1 ԱՊՀ միջկրոեակաե խորհրդի նիստի ամփոփող փաստաթուղթը, http://www.interfax-religion.ru/?act=documents&div=1148

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԳՀարություեյաե

թյուեեերի վրա, ոչ հեռու ապագայում տեղաշարժվելու եե դեպի ավելի ծայրահեղ արտահայտումեեր այստեղից բխող բոլոր հետևաեքեերով [4]:

Հիմեարար աշխատություեեերում, որոեք կատարել եե ամերիկյաե և եվրոպակաե ամեեահեղիեակավոր «ուղեղայիե կեետրոեեերը» ԱՄՆ Ազ-գայիե հետախուզակաե խորհուրդը և ԵՄ Աեվտաեգությաե ուսումեասի-րություեեերի իեստիտուտը, եերկայացվում եե մոտ ապագայում աշխարհի մասեատմաե ֆրագմեետացմաե սցեեարեերը և, մասեավորապես, մեկուսացված Իսլամակաե աշխարհի ձևավորումը1 11: Այդ միտումեերե այսօր հստակ ուրվագծվում եե մերձավորարևելյաե զարգացումեերի համատեքստում, և դա աեմիջակաեորեե առեչվում է ոչ միայե մեր հայրեեակիցեերի ճակատագրի, այլև ՀՀ և ԼՂՀ աեվտաեգությաե խեդիրեերի հետ: Կարելի է վստահաբար փաստել, որ Սամյուել Հաեթիեգտոեի «քաղաքակրթություե-եերի բախմաե» հայեցակարգե այսօր եորաեոր եյութակաեացված հիմեա-վորումեեր է ստաեում [5]:

Երկրորդ վտաեգե այե է, որ հոգևոր, մասեավորապես քրիստոեեա-կաե սկզբուեքեերը վերահաստատվում եե արդի սպառողակաե կամ, այսպես կոչված, «կոեսյումերիստակաե» հասարակարգում, որի գլխավոր դերակատարը ոչ հոգևոր, խիստ եյութակաեացված մեեթալիտետ ուեեցող Homo economicus-ե է: Այսիեքե կրոեադավաեակաե պատկերացումեերը կարծես եերդրվում եե մի սոցիումում, որտեղ աետեսվում եե հոգևոր սկզբուեքեերը, իեչը տարաբեույթ և ոչ միշտ դրակաե գործըեթացեերի տեղիք է տալիս: Շեշտեեք, որ բոլոր պարագաեերում երևույթե աեհրաժեշտ է առաջիե հերթիե մեկեաբաեել որպես կոմպեեսացիոե մեխաեիզմ կամ յուրահատուկ դեղամիջոց, որի առաքելություեե է լցեել ժամաեակակից հասարակություեեերիե բեորոշ հոգևոր վակուումը: Սակայե ակեհայտ եե եաև այդ ճաեապարհիե առաջացող դժվարություեեերը, իեչը հիմք է տալիս, օրիեակ, ոմաեց արդի եվրոպակաե հասարակություեեերի եկարագրմաե համար օգտագործել «հետքրիստոեյա աշխարհ» արտահայտություեը:

1 Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010. http://www.iss.europa.eu/uploads/media/Global_Governance_2025.pdf.

11

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Այս ամենին զուգահեռ պետք է նաև հաշվի առնել, որ հոգևոր դասը նույնպես իր վրա կրում է ժամանակի սպառողական կնիքը։ Դա հանգեցնում է նրան, որ արդի «պոստսեկույյար» գործընթացները երբեմն ընդունում են արարողությունների և ծեսերի բացարձակացման, ձևականացման բնույթ, ինչն իր հերթին հարուցում է կղերականացման գործընթացներ: Նման մոտեցումները նույնքան անթույլատրելի են, որքան և հոգևոր սկզբունքների ժխտումը (այս առիթով հիշենք ինդուլգենցիայի կամ վճարում կատարելու միջոցով «մեղքերի թողություն» ստանալու միջնադարյան նախադեպը): Ստեղծված իրավիճակը որոշ հետազոտողների հիմք է տալիս այսօրվա «պոստսեկուլարիզմը» ներկայացնել որպես «նեոհեթանո-սություն»: Այդ կղերականացման և «նեոհեթանոսություն» արտահայտումները երբեմն հասարակական ընդվզումների առիթ են հանդիսանում: Օրինակ, անգամ Լեհաստանի նման ամուր կաթոլիկ ավանդույթներ ունեցող երկրում 2011թ. խորհրդարանական ընտրություններում մոտ 10% ձայն (40 պատգամավոր) հավաքեց հակակղերական ուղղվածություն ունեցող «Պալիկոտի շարժում» կուսակցությունը [6]:

Այս ամենի առիթով նկատենք, որ ամենևին էլ պատահական չէ, որ տեղեկատվական դաշտում կարելի է հանդիպել այն մտքին, թե տարբեր զվարճալի պատմությունների հերոս Homo soveticus-ը (որն, ինչպես գիտենք, չէր հաճախում եկեղեցի, անտեսում էր ավանդույթները և չէր հետևում ընդունված արարողություններին, հաճախ իր էությամբ ավելի հոգևոր էր ու մոտ էր քրիստոնեական աշխարհայացքին, քան այսօրվա բոլոր ծեսերը պարտաճանաչորեն կատարող Homo economicus-ը.

«Մուլաիկուլտուրայիզմը», քաղաքակրթական գործոնը և արտաքին ազդեցությունները

Ինչպես հայտնի է, մարդկային գիտակցության կարևորագույն մաս կազմող կրոնական պատկերացումներն ունեն խոր հիմքեր և դժվար են ենթարկվում փոփոխությունների. Թերևս, այս հանգամանքն է նաև, որ ընկած է Եվրոպայում այսօր խոր ճգնաժամ ապրող մուլտիկուլտուրա-լիզմի քաղաքականության հենքում [7, 8]. Այս իրողությունը երբեմն առիթ է

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԳՀարություեյաե

հանդիսանում, որպեսզի հայկական հանրությունը նույնպես դիտարկվի մուլտիկուլտուրալիզմի եզրաբանությամբ։ Ի լրումն նկատենք, որ բացի կրոեադավաեաեքայիե խնդիրներից, Սփյուռքի հայությանը, կախված բնակության աշխարհագրությունից, բնորոշ են նաև տարբեր աշխարհա-քաղաքական կողմնորոշումներ, տարալեզու հատվածներ և այլն։ Սա երբեմն հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ Հայությունը, ըստ Հանթինգ-տոնի հայեցակարգի, «բզկտված քաղաքակրթություն է» և ենթակա է կազմալուծման։

Սակայն պետք է հաշվի առնել, որ եվրոպական և հայկական իրողությունները միմյանցից սկզբունքորեն տարբերվում են։ Եվրոպայի նորաստեղծ, գլխավորապես մահմեդական համայնքները այլ ոչ եվրոպական քաղաքակրթության ներկայացուցիչներ են։ Մինչդեռ մեր հանրությունը հայկական քաղաքակրթական արժեքների և հատկանիշների, այն է ընդհանրական հայրենիքի (ներկա պարագայում ի դեմս երկու հայկական պետությունների) ուրույն և հարուստ պատմության և մշակույթի կրողն է։ Այս քաղաքակրթական ընդհանրությունը թույլ է տալիս համոզված լինել, որ մենք ի զորու ենք հաղթահարելու առկա հիմնախնդիրները [9]։

Նկատենք, որ հայկական քաղաքակրթական գործոնը, որպես անվտանգության ռեսուրս, կարևոր դերակատարում ունի նաև պետական գործընթացներում։ Հայտնի է, որ հաճախ կրոնական գործոնը, հանրություններում տարադավան հատվածների առկայությունն օգտագործվում են արտաքին ուժերի կողմից որպես քաղաքական ազդեցության լծակ։ Նման իրողությունն ունի բազմաթիվ պատմական նախադեպեր, իսկ վերջին ժամանակահատվածում հայտնի դարձան նաև լայնածավալ հատուկ բնույթի գործողություններ այդ ոլորտում, որոնք կիրառվել էին Սառը պատերազմի տարիներին (տե ս, մասնավորապես, [10])։ Նման գործողությունները մեթոդական առումով քիչ բանով են տարբերվում տեղեկատվական պատերազմներում կիրառվող գործողություններից։ Հետևաբար, այս հիմնախնդիրները լուծելիս պետք է լայնորեն կիրառվեն նաև տեղեկատվական անվտանգության գործառույթներին բնորոշ միջոցները, որոնցից տվյալ պարագայում, թերևս, ամենաարդյունավետն ազգային հոգևոր

13

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ռեսուրսների մրցունակության բարձրացումն է, ինչպես նաև հայկական քաղաքակրթական ընդհանրության գաղափարի ներդրումը հանրության գիտակցությունում։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ ազգային անվտանգության համակարգում մարտահրավերները հաճախ զուգորդվում են հնարավորությունների հետ։ Նման մոտեցման դեպքում մեր դավանական-կրոնական առկա տարբերությունները, բացի որոշակի խնդիր լինելուց, պարունակում են զգալի քաղաքական ներուժ և կարող են լայն գործնական հնարավորություններ ընձեռել։ Մասնավորապես, հայ կաթոլիկները մասն են կազմում շուրջ մեկ միլիարդ հետևորդ ունեցող կաթոլիկ աշխարհի, որը բավական կենտրոնացված ձևով ղեկավարվում է Վատիկանի կողմից, իսկ վերջինս ոչ միայն հոգևոր, այլ նաև հզոր աշխարհաքաղաքական կենտրոն է։ Արևմտյան աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում խիստ ազդեցիկ քաղաքական գործոն են տարբեր դավանական ուղղվածություններ ունեցող բողոքականները, և այս գործոնը, որից, ի դեպ, քաղաքական լոբբինգի առումով օգտվում են մի շարք երկրներ, նույնպես արժանի է լուրջ դիտարկման։ Ամենևին չի կարելի բացառել, որ իսլամացված հայերի գործոնը նույնպես կարող է գտնել իր քաղաքական կիրառությունը, և որոշ փորձեր այս ուղղությամբ արդեն կատարվում են։ Նշված հանգամանքները, պատշաճ ռազմավարության պարագայում, կարող են օգտագործվել մեր ազգային շահերին համապատասխան։

Որոշ հետևություններ

Վերը ներկայացված համառոտ նկատառումները վկայում են առնվազն այն բանի մասին, որ արդի կրոնադավանական խնդիրներն արժանի են լուրջ քաղաքական և վերլուծաբանական ուշադրության։ Այս ոլորտում ամենաանարդյունավետ մոտեցումն առկա հարցերի շուրջ լռության կամ ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն է։ Անշուշտ, կան խնդիրներ, որոնց վերաբերյալ իրենց խոսքը պետք է ասեն ոչ միայն փորձագետները, այլև պետական կառույցները։

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ԳՀարություեյաե

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ հոգևոր անվտանգության քննարկվող ոլորտի վերաբերյալ պատկերացումները պետք է լինեն հնարավորինս խորը և լայն։ Մինչդեռ պետք է ընդունել, որ այսօր նկատվում է և հետազոտողների, և առավել ևս գործնական նկատի ունենալով առաջին հերթին տեղեկատվական գործողությունները, որոշակի պակաս։ Հատկապես կարևոր է վարել համապատասխան տեղեկատվական քաղաքականություն, որը թույլ կտա Հայության տարադավան-տարա-կրոն հատվածների գիտակցությունում ամրապնդել հայկական քաղաքակրթական ընդհանրության, հայկական պետությունների (ՀՀ, ԼՂՀ) շուրջ համախմբվելու անհրաժեշտության գաղափարները։ Նկատենք, որ տեղեկատվական գործողությունները բնավ չեն ենթադրում լոկ զգացմունքային հռետորաբանություն և պարզունակ քարոզչություն, այլ պահանջում են առաջին հերթին համազգային ծրագրերի, մարտավարության և ռազմավարության մշակում։ Այդ խնդիրների լուծումը ենթադրում է ազգային մտավոր և քաղաքական ռեսուրսների համախմբում, ինչն անհնարին է պատկերացնել առանց մեր տարադավան և տարակրոն ազգակիցների ակտիվ մասնակցության։

Այս ամենի առիթով նկատենք, որ երբեմն կարելի է լսել կարծիքներ, թե նման ծավալի անհրաժեշտ մակարդակի ուսումնասիրություններ կազմակերպելու համար ներկայիս հայկական հետազոտական հանրության ռեսուրսները բավարար չեն և այդ կարգի հետազոտությունները բնորոշ են խոշոր պետություններին և տերություններին։ Անշուշտ, նման հարցադրումը պարունակում է իրատեսական տարրեր։ Սակայն այս կամ այն խնդրի հրատապացումն իր հերթին հրահրում է անհրաժեշտ մտավոր ռեսուրսների ձևավորման գործընթացը։

Դեկտեմբեր, 2011թ.

15

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Գագիկ Տեր-Հարությռւեյաեց, Հոգևոր աեվտաեգություեը որպես ազգային անվտանգության բաղադրամաս, «Տարածաշրջան» (հատուկ թողարկում), 2(4), էջ 29, 2005:

2. Гагик Арутюнян, Распад системы и формирование будущего, Ереван, НОФ «Нораванк», 2011.

3. Գագիկ Հարությունյան, Ուղեղային կեետրոեեերը և ազգային աեվտաեգություեը, 21-րդ ԴԱՐ, #1(35), էջ 3, 2011:

4. Գագիկ Հարությունյան, Սերգեյ Գրիեյաև, Հեղափոխություններ. նոր աշխարհակարգի կերտման ավարտը և գլոբալ կառավարման սցենարները. Գլոբուս ազգային աեվտաեգություե, #2(18), էջ 3, 2011:

5. Самюэль Хантингтон, Столкновение цивилизаций, Москва, АСТ, 2003.

6. Станислав Кувалдин, Дорога от костела, Эксперт, # 47(780), с. 73, 2011.

7. Эмиль Паин, Мирное сосуществование XXI века, Россия в глобальной политике, т. 9, #2, с. 8, 2011.

8. А.И. Тэвдой-Бурмули, Мультикультурализм: между панацеей и проклятием, Актуальные вопросы Европы, #4, с. 14, 2011.

9. Գագիկ Հարությունյան, Հայության կազմակերպման տեղեկատվական խնդիրները, Արևմտահայության պահաեջատիրությաե հիմեախեդիրեերը գիտագործնական միջազգային գիտաժողով, Կիպրոս-Նիկոսիա, 18-19 ապրիլի 2008, Գիտական զեկուցումների ժողովածու, էջ 167, Երևան 2009:

10. Петер Швейцер, Победа, Минск, 1995.

16

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.