Научная статья на тему 'Հայության ժամանակակից խնդիրները կրոնական հարթության մեջ'

Հայության ժամանակակից խնդիրները կրոնական հարթության մեջ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
509
68
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Հովհաննես Հովհաննիսյան

Հայ ժողովրդի պատմության ընթացքում քաղաքական, պետական հարցերի կողքին, թերևս, ամենից շատ քննարկված ու վերլուծված խնդիրների շրջանակի մեջ են մտնում կրոնական, եկեղեցական ու աստվածաբանական բնույթի հարցերը: Դեռևս 5-րդ դարում Քաղկեդոնի «տիեզերաժողովի» արդյունքում տեղի ունեցած քաղկեդոնականների ու հակաքաղկեդոնականների բաժանումը պայմանավորեց հետագա ժամանակաշրջանի ոչ միայն եկեղեցակրոնական, այլ նաև քաղաքական կյանքի հետագա ընթացքը: Հետագայում եկեղեցական կյանքում տեղի ունեցած բազմաթիվ այլ բաժանումներն էլ ավելի խորացրին ոչ միայն զուտ եկեղեցական կամ կրոնադավանաբանական տարբերությունները, այլև պայմանավորեցին ազգերի ու տարբեր էթնիկական խմբերի ինքնության ձևավորման ու տարբերակման գործընթացները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В ходе армянской истории наряду с политическими, государственными вопросами, пожалуй, в круг наиболее обсуждаемых и анализируемых тем входят религиозные, церковные и теологические вопросы. Произошедшее еще в Vв. в результате Халкидонского Вселенского собора разделение на халкидонитов и антихалкидонитов предопределило дальнейших ход не только церковной, но и политической жизни. Происшедшие в дальнейшем многочисленные другие размежевания в церковной жизни еще более углубили не только церковные или религиозно-конфессиональные отличия, но и обусловили процессы формирования и дифференциации идентичности наций и разных этнических групп. Армянская церковь и армянский народ не могли оставаться безучастными к этим процессам. Состоявшаяся на западе в 1054г. Великая схизма, а в дальнейшем и церковный раскол в период Реформации непосредственно сказались и на армянской действительности.

Текст научной работы на тему «Հայության ժամանակակից խնդիրները կրոնական հարթության մեջ»

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հովհաննես Հովհաննիսյան՛

Հայության խնդիրները կրոնական հարթությունում

Հայ ժողովրդի պատմության ընթացքում քաղաքական, պետական հարցերի կողքին, թերևս, ամենից շատ քննարկված ու վերլուծված խնդիրների շրջանակի մեջ են մտնում կրոնական, եկեղեցական ու աստվածաբանական բնույթի հարցերը: Դեռևս 5-րդ դարում Քաղկեդոնի «տիեզերաժողովի» արդյունքում տեղի ունեցած քաղկեդոնականների ու հակաքաղկեդոնա-կանների բաժանումը պայմանավորեց հետագա ժամանակաշրջանի ոչ միայն եկեղեցակրոնական, այլ նաև քաղաքական կյանքի հետագա ընթացքը: Հետագայում եկեղեցական կյանքում տեղի ունեցած բազմաթիվ այլ բաժանումներն էլ ավելի խորացրին ոչ միայն զուտ եկեղեցական կամ կրոնա-դավանաբանական տարբերությունները, այլև պայմանավորեցին ազգերի ու տարբեր էթնիկական խմբերի ինքնության ձևավորման ու տարբերակման գործընթացները: Այս գործընթացներից չէին կարող անմասն մնալ Հայ եկեղեցին և Հայ ժողովուրդը: 1054թ. արևմուտքում տեղի ունեցած Մեծ սխիզմը, իսկ հետագայում' ռեֆորմացիայի դարաշրջանում տեղի ունեցած եկեղեցական պառակտումն ուղղակի ազդեցություն ունեցան նաև հայ իրականության վրա:

Քրիստոնեական տարաբնույթ ուղղությունների ձևավորմանը զուգընթաց, արևմտյան եկեղեցական կառույցները սկսեցին առավել ակտիվ

* Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ։

27

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

միսիոներական գործունեություն ծավալել հատկապես հայաբնակ շրջաններում' զուգահեռ օգտագործելով իսլամական միջավայրի ճնշման ազդեցությամբ պայմանավորված սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև հայ ազգաբնակչության կրոնական կրթության պակասն ու քաղաքական իշխանության բացակայությունը: Քաղաքական, հասարակական, սոցիալական, կրոնական ու հոգևոր այդ անկայուն վիճակից էլ երբեմն օգտվում էին կաթոլիկ ու բողոքական քարոզիչները, որոնք ժամանակի ընթացքում ակտիվ քարոզչության շնորհիվ կարողացան մեծ թվով հետևորդներ ձեռք բերել հայ ազգաբնակչության շրջանում: Այս իմաստով մտադիր չենք վերլուծել այն պատճառները, որոնց ազդեցությամբ հայության մի ստվար հատված կրոնափոխ եղավ, քանի որ այդ պատճառների վերլուծությունը կարող է խիստ տարբեր լինել' ադապտացման հնարավորությունների օգտագործումից մինչև ֆիզիկական ոչնչացման վտանգին դիմակայելու միակ միջոց: Չնայած դրան, պետք է նշել, որ ուշ միջնադարյան եկեղեցական և քաղաքական պատմությունը հեղեղված է օտարերկրյա քարոզիչների մասին վկայող պատմություններով, ինչը հաճախ դիտվել է որպես ազգային միասնականությունը խաթարող և ազգային ինքնությանը սպառնալիք ներկայացնող լուրջ գործոն:

Հայության բազմաշերտությունն առավել խորացավ և ընդլայնվեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ հայության տարաբնույթ կրոնական շերտերը թողեցին հայրենի տները և ցրվեցին աշխարհով մեկ: Պետք է նկատել, որ այդ ժամանակահատվածում եվրոպական պետությունների ու կրոնաեկեղեցական կառույցների կողմից հայ բողոքականներին ու հայ կաթոլիկներին ցույց տրված ընդգծված վերաբերմունքը շատ դեպքերում էլ ավելի խորացրեց հայ առաքելականների և հայ ավետարանականների ու կաթոլիկների միջև տեղ գտած հակասություններն ու անտագոնիստական վերաբերմունքը1:

Ավելին, շատ դեպքերում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն ուղղակի մեղադրանքներ էին հնչեցնում այլակրոն հայերի նկատմամբ'

1 Առաքելական հայերի վերաբերմունքը բողոքական հայերի նկատմամբ առավել մանրամասն տե ս Խաոատյան Հ, Կրոնի և կրոնական ինստիտուտների հասարակական դերը կամ կրոնականության իրավիճակը Հայաստանում, «Կրոն և հասարակություն» ամսագիր, Ա, Երևան, 2007, էջ 99:

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հ.Հովհաեեիսյաե

դրա մեջ տեսնելով իրենց կոտորածների մեղսակիցների: Նման մոտեցումները ոչ միայն չէին նպաստում ազգային միասնականության կայացմանը, այլև առավել էին խորացնում տարաբնույթ կրոնական պատկանելություն ունեցող հայերի միասնական մոտեցումները հայությանը հուզող հարցերին: Ավելորդ է խոսել այստեղ մահմեդականացված հայերի մասին, որոնց հայ լինելն առհասարակ մերժվում էր հայ առաքելականների կողմից, քանի որ ավանդաբար Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները միայն իրենց են համարում էթնիկ հայեր, իսկ այլադավանների հայ լինելն ընդհանրապես մերժում էին:

Հայ Առաքելական, Կաթոլիկ ու Ավետարանական եկեղեցիների հետ կապված հարցերում ավելորդ է խոսել կրոեադավաեաբաեակաե, կանոնական կամ ծիսական հարցերի վերաբերյալ, քանի որ եկեղեցիների միջև առկա տարբերությունները ոչ միայն մշտապես գոյություն են ունեցել, այլև իրենց տարբեր լինելու փաստով պայմանավորել են հայության նկատմամբ դիվերսիֆիկացված մոտեցումների բազմազանությունը: Չնայած կրոնական տարբերություններին, պետք է նշել, որ նշված եկեղեցիներն ունեն նաև կրոեադավաեաբաեակաե նմանություններ կապված առաջին երեք Տիեզերաժողովների որոշումների ընդունման հետ (Նիկեա - 325թ., Կոս-տանդնուպոլիս - 381թ., Եփեսոս - 431թ.), ինչը հաճախ անտեսվում կամ էլ ստորադասվում է հետագա դարերում շարունակ խորացող տարբերություններին ու հակասություններին: Մյուս կողմից կրոնական հարցերի արծարծումը կարող է միայն շինծու խնդիր հանդիսանալ և չի արտահայտում եկեղեցիների միջև առկա հարաբերությունների բնույթն ու դուրս է հայ ժողովրդին հուզող էական հարցերի համատեքստից: Ավելորդ չէ նշել նաև, որ Հայաստանի տարածքում բնակվող հայ կաթոլիկներից շատերը «ժառանգական կրոնական ինքնությամբ են կաթոլիկ, քան հավատքով»1: Նրանցից շատերը պատկերացում չունեն իրենց «ֆրանկ» անվանման իմաստաբանական արմատների մասին, Հայ եկեղեցու հետ դավանան-քային հակասությունների ընկալում չունեն, իսկ հոգևոր պահանջների բավարարման համար հանգիստ դիմում են Հայ Առաքելական եկեղեցու

1 Նույն տեղում, էջ 95:

29

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

հոգևորականների օգնությանը: Մյուս կողմից էլ պետք է նշել, որ հայ ավետարանականներին հասարակության մեջ անվանել են «ընգլիզ»:

Այլ է խնդիրը հայ ավետարանականների պարագայում, որոնք արևմուտքից ստացած աջակցության շնորհիվ էլ առավել խորացրին իրենց հետևորդների կրոնական պատկանելության գիտակցումը' դրանով ուժեղացնելով կրոնական ինքնության դրսևորումները: Այս տեսանկյունից հոդվածում հիմնական շեշտադրում է կատարվելու ոչ թե կրոնական տարբերությունների կամ նմանությունների, այլ Սփյուռքում և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի ազգային միասնականության, ինքնության արժևորման, միասնական գործողություններ մշակելու, ազգային խնդիրներին միասնաբար արձագանքելու, համաշխարհային ու տեղական մարտահրավերներին արագ արձագանքելու և ազգային ճակատ կազմելու առումով: Այս տեսանկյունից տեղին է նկատում քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը' նշելով. «ՀՀ-ի և Սփյուռքի միջև հարաբերությունները շարունակում են դժվարություններ կրել' կապված Համաշխարհային հայության գլխավոր համակարգաստեղծ տարրերի' Ազգային պետության' ի դեմս Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև արդյունավետ փոխշահագրգիռ մոդելի ձևավորման անհրաժեշտությունը չհասկանալու հետ»:

Հայ ինքնության խէսյիրների շոշափումը կրոնական հարթությունում

Ֆրեդերիկ Բարթն իր «Էթնիկ խմբերն ու սահմանները» աշխատության մեջ նոր մոտեցումներ է առաջ քաշում խմբային ինքնությունների համար և նախանշում այդ ինքնությունների սահմանները1: Հայ Առաքելական1 2,

1 Frederik Barth, Ethnic Groups and Boundaries. The Social Organization of Culture difference, Bergen. Oslo: Uni-versitets Forlaget, London: George Allen & Unwin, 1969, p. 9-35.

2 Հայ Առաքելական եկեղեցին հանդես է գալիս 4 ինքնանկախ կենտրոններով' ի դեմս Էջմիածնի և Կիլիկիայի

կաթողիկոսությունների, Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի պատրիարքությունների: Չնայած այս

տարաբաժանվածությանը, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ինքնության գործում մեծ դեր է ունեցել ոչ թե կրոնական, այլ կուսակցական գործոնը: Այս տեսանկյունից, օրինակ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության ու հարաբերությունների կարգավորման գործում էական դերակատարում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի գործունեությունն էլ հենց ձևավորել է Կիլիկիո կաթողիկոսության իրավասության ներքո գտնվող հայերի ինքնության առանձնահատկությունը (այս մասին առավել մանրամասն տե ս Հովհաննիսյան Հ, Մայր աթոռ Ս.Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 20-րդ դարի երկրորդ կեսի հարաբերությունների վերլուծության փորձ, Տարեգիրք Գ, Երևան, 2008թ., էջ 316-338):

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հ-Հովհաննիսյան

Կաթոլիկ և Ավետարանական1 եկեղեցիները յուրօրինակ խմբեր են ներկայացնում, որոնք ունեն իրենց բնորոշ ինքնությունը և դրանով իրենց առանձնացնում են այլ խմբերից, այդ թվում նաև հայ ժողովրդի այլ հատված ներկայացնող եկեղեցիներից: Մյուս կողմից հայության կրոնական այս խմբերը ժամանակի ընթացքում ենթարկվել են տարբեր քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցությունների, ինչն էլ հաճախ պայմանավորել է նրանց խմբերի սահմաններն ու ինքնության առանձնահատկությունները:

Գոյություն ունենալով աշխարհի տարբեր հատվածներում և մշակութային համակարգերում' հայության կրոնական խմբերը ձևավորել են «բազմակի ինքնություններ», որով նրանք հնարավորություն են ստացել առավել ադապտատիվ մեխանիզմներ մշակել ու ապահովել իրենց կենսաբանական գոյությունը: Առաքելական, կաթոլիկ կամ ավետարանական հայի ինքնության կարևոր բաղադրիչների շարքում է էթնիկ ծագումը կամ էթնիկ պատկանելությունը, որը, հնարավոր է, տարբեր քաղաքական ու այլ պատճառների բերումով թաքցվի կամ էլ, բարենպաստ պայմանների բացակայության պատճառով, բավական երկար ժամանակ որևէ կերպ չդրսևորվի:

Հայության տարբեր շերտերի կրոնական պատկանելության խնդիրը հնարավոր է հաղթահարել միայն ինքնության բաղադրիչների մեջ կրոնականի ստորադասմամբ ազգային կամ էթնիկական բաղադրիչին, երբ խնդիր դրվի «ներառման» ռազմավարությամբ իրագործել հայության տարբեր հատվածների մոբիլիզացիա: Մոբիլիզացիան պետք է տեղի ունենա Հայաստանի իշխանությունների ուղղակի միջամտության արդյունքում, երբ ընդհանուր նպատակի իրագործումը կամ ընդհանուր խնդիրների լուծումն առաջին պլան կմղի առաքելական, կաթոլիկ կամ ավետարանական հայի ոչ թե կրոնական պատկանելության հարցը, այլ հայ լինելու ինքնության առաջնահերթությունը:

1 Խնդիրն առավել բարդ է Հայ Ավետարանական եկեղեցու պարագայում, քանի որ այստեղ բացակայում է միասնական եկեղեցական համակարգը, և հայ ավետարանականությունը կամ հայ բողոքականությունը ներկայանում է բազմազան եկեղեցիներով ու տարատեսակ անվանումներով: Այս հոդվածում Հայ Ավետարանական եկեղեցի ասելով նկատի ենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված եկեղեցին:

31

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ընդհանուր նպատակների հետապնդումը և ընդհանուր խնդիրների լուծումը կարող են հանգեցնել այնպիսի մեխանիզմների մշակմանն ու ընդունմանը, որոնք ոչ միայն երկրորդային պլան կմղեն Հայ Առաքելական, Կաթոլիկ ու Ավետարանական եկեղեցիների համագործակցությունը տարբեր մակարդակների վրա, այլև հնարավորություններ կստեղծեն նրանց կողմից համատեղ մարմիններ ստեղծելու և արդյունավետ հայանպաստ ծրագրեր իրագործելու համար: Համատեղ ծրագրերի շարունակական իրագործումն աստիճանաբար կստորադասի նրանց կրոնական ինքնությունն ազգային ինքնությանը և վեր կկանգնի նրանց հավատքային տարբերություններից: Կրոնական ինքնության ստորադասումը էթնիկական ինքնությանը բավական դժվար է հատկապես ավետարանական եկեղեցու հետևորդների պարագայում, քանի որ նրանց մեծամասնությունը մերժում է կրոնական ու էթնիկական ինքնության կապը և առաջնային համարում կրոնական պատկանելությունը:

Հայության կրոնական ինքնության մասին խոսելիս անհրաժեշտ է նշել նաև լոկալ ինքնությունների խնդիրը, որովհետև հնարավոր չէ Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ և Հայ Ավետարանական ավանդական եկեղեցիների հետևորդների ինքնությունների խնդիրը դիտարկել միասնական հայեցակարգերի տեսանկյունից, քանի որ տեղանքից կախված փոխվում են նաև նրանց ինքնությունների բնույթն ու բաղկացուցիչները: Այս իմաստով հայաստանաբնակներին անհրաժեշտ է դիտարկել որպես առանձին միավոր, իսկ սփյուռքահայերի խնդիրները բազմափուլ դիվերսիֆիկաց-ման տեսանկյունից: Մյուս կողմից անհրաժեշտ ենք համարում նշել, որ ավանդական հայկական եկեղեցիների միջև երկխոսության սկզբնավորումը պետք է բխի հասարակական և ոչ թե նեղ անձնական, նույնիսկ եկեղեցական շահերից, քանի որ ժամանակակից աշխարհում առաջնային պետք է համարվեն հասարակական պահանջներն ու ներքևից եկած ազդակները:

Այս տեսանկյունից չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհն ակտիվորեն թևակոխել է սեկուլյարիզմի ու հետսեկուլյարիզմի փուլ, ինչը բավական ցայտուն երևում է Հայաստանի Հանրապետությունում կրոնականի և աշխարհիկի փոխհարաբերության

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հ.Հովհաեեիսյաե

իմաստով: Սփյուռքի հայկական գաղթօջախներում և Հայաստանում այս փուլերը դրսևորվում են տարբեր ձևերով, որի պատճառով էլ կրոնական կամ եկեղեցական երկխոսությունը պետք է իրագործվի աշխարհիկի մասնակցության ճանապարհով: Այլ կերպ ասած Հայաստանի իշխանությունները ոչ կրոնական մոտեցումների դիրքերից պետք է փորձեն նպաստավոր դաշտ ստեղծել Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ և Հայ Ավետարանական եկեղեցիների երկխոսության ու հայակենտրոն և հայանպաստ համատեղ գործունեություն ծավալելու համար:

Հայ եկեղեցական տարբեր կառույցների ու դրա միջոցով նաև հայության տարբեր հատվածների միջև երկխոսություն սկսելու և հայակենտրոն գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ենք համարում մեջբերել հայտնի աստվածաբան Պաուլ Թիլիխի ձևակերպած սկզբունքները միջկրոնական երկխոսության վերաբերյալ, համաձայն որոնց երկխոսության մասնակիցները ընդունում են մյուս կողմերի կրոնական գաղափարների արժեքը, որով և ընդգծում են երկխոսության անհրաժեշտությունը: Մյուս կողմից երկխոսության մասնակիցը կարող է պնդել իր կրոնական հայացքները, ինչը ենթադրում է կարծիքների հակադրություն, և միևնույն ժամանակ, անհրաժեշտ են ընդհանրություններ ինչպես երկխոսության, այնպես էլ հակադրության համար: Եվ վերջապես, կողմերը պետք է բաց լինեն սեփական կրոնական հիմքերը քննադատելու համար1:

Պետք է նկատել, որ Թիլիխի առաջադրած վերջին պահանջը բավական բարդ է իրագործել հայ եկեղեցական կենտրոնների հետ կապված, քանի որ դրանցից յուրաքանչյուրը վստահ է ու հավատացած սեփական սկզբունքների ճշմարտացիության մեջ: Կարծում ենք, որ «թիլիխյան պլատֆորմի» մյուս սկզբունքները կարող են կիրառելի լինել Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների միջև երկխոսության դաշտ ձևավորելու և մշտական գործող մարմին ստեղծելու համար: Այս տեսանկյունից բոլոր երեք եկեղեցական կառույցներին միավորող կարող է հանդիսանալ նրանց անվանման մեջ առկա «հայ» մասնիկի բովանդակային կողմը, քանի որ նրանք բոլորն էլ կոչված են ծառայելու հայության միաս-

1 Մանրամասն տե ս П.Тиллих, Христианство и встреча мировых религий // Теология культуры, М., 1995, с. 425.

33

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

նական շահին' լինի ընդհանրական, տեղական, հասարակական, թե պետական: Մյուս կողմից պետք է նշել, որ բացի վերկրոնական նույնություններից ու ընդհանրություններից, եկեղեցական կառույցներն ունեն նաև ոչ պակաս կարևորություն ունեցող ծիսական, կանոնական, նաև դավանաբանական (օր.' երրորդության դոգման) նմանություններ, ինչը կարելի է շեշտադրել երկխոսության ցանկության, կամքի ու հայակենտրոն գործողություններ իրագործելու պարագայում: Ավելորդ չէ նշել նաև, որ երկխոսության կամքի ու «լատենտ կոնֆլիկտից» դուրս գալու ցանկության առկայության դեպքում անհրաժեշտ է այն ինստիտուցիոնալացնել և եկեղեցիների ղեկավարների մշտական հանդիպումների մակարդակից իջեցնել դեպի հավատացյալների լայն շերտեր, մեծացնել անհատական շփումն ու փոխհարաբերությունները, անհրաժեշտության դեպքում հրատարակել շրջաբերական ուղերձներ և այլն:

Հայաստանի տարածքում ավանդականորեն հեգեմոն դիրքեր է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին, որն այլակրոնությունը կամ կրոնական այլախոհությունը համարում էր ազգապահպանությանը և ազգային միասնությանը վնասող գործոն: Հետաքրքրական է, որ այլակրոնների դեմ հա-կափաստարկներ բերելու ժամանակ Հայ Առաքելական եկեղեցին օգտագործում է ոչ թե դավանանքային ու կրոնական, այլ միայն ազգային փաստարկներ: Մյուս կողմից պետք է նշել, որ հայկական Սփյուռքի ձևավորումից հետո Հայ Կաթոլիկ ու Ավետարանական եկեղեցիները բավական մեծ դեր ունեցան հայապահպանության գործում և դրանով հանդերձ նպաստեցին Սփյուռքում նոր իրողությունների ձևավորմանը: Նշենք միայն, որ կաթոլիկ Մխիթարյան միաբանությունը 18-րդ դարից սկսած անգնահատելի դեր կատարեց հայագիտության զարգացման ու հայապահպանության գործում, իսկ Հայ Ավետարանական եկեղեցու պարագայում կարելի է նշել ավետարանական Հրանտ Դինքի գործունեությունը և ողբերգական վախճանը ժամանակակից Թուրքիայում, ով հսկայական դեր ունեցավ ժամանակակից թուրքական հասարակության մեջ հայության խնդիրների վերհանման ու հայակենտրոն դիսկուրս ձևավորելու գործում:

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հ-Հովհաննիսյան

Մեծ եղեռնի հիշողությունը և պատմական այւղայաւթյան վերականգնումը, Հրանտ Դիեքի կերպարը ' կրոնական միասնականության գրավական

1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Մեծ եղեռնը և դրա հետևանքով ձևավորված հայկական Սփյուռքը մինչև օրս միասնաբար շարունակում է պայքարը հանուն պատմական ճշմարտության վերականգնման: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, անկախ կրոնական ու քաղաքական պատկանելությունից, Սփյուռքի և Հայաստանի հայությունը ոտքի է ելնում բողոքի ձայն բարձրացնելու Թուրքիայում տեղի ունեցած մեծ ողբերգության կապակցությամբ: Հայ դատի արդարացի լուծումն այն եզակի հարցերից մեկն է, երբ հայ ժողովուրդը մի կողմ է դնում կրոնական տարաձայնությունները և փորձում միասնական ճակատով հանդես գալ ընդհանուր հակառակորդի դեմ: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ կրոնական տարբերություններն ու հակասությունները մի կողմ դրվեցին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ ողջ հայությունը միասնաբար ոտքի ելավ աղետի հետևանքները վերացնելու համար: Ցավոք, այս ընդհանրությունն ու միասնականությունը դրսևորվում են միայն Ցեղասպանության կամ էլ դժբախտ իրողությունների հետ կապված միջոցառումների ժամանակ, բայց ոչ երբեք Հայաստանի անկախության կամ Սահմանադրության, կամ էլ որևէ այլ տոնախմբության առնչությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ժամանակակից աշխարհում հայկական միջավայրում վերացել են նախկինում հաճախ հանդիպող սահմանափակությունները կրոնական հողի վրա, երբ առաքելական հայերը չէին ամուսնանում կաթոլիկների կամ ավետարանականների հետ և ընդհակառակը1: Տեղեկատվական աշխարհի կանոններն արդեն վերացրել են նախկինում գոյություն ունեցող սահմանափակումներն ու ստիպել ժամանա-

1 Տես նմանատիպ իրավիճակի վերլուծությունը Ջավախքում. Սիմավորյան Արեստակես, Հովան Վահրամ, Ջավախահայության որոշ հիմեախեդիրեեր, Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2009, էջ 41: Հետաքրքրական է նաև ցարական կառավարության ժամանակ հայ առաքելականների որդեգրած բացասական վերաբերմունքը ռուս ուղղափառ ոստիկանին աղջիկ կնության տված ընտանիքի նկատմամբ: Հովհաննիսյան Հ, Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906թթ., Երևան, 2008, էջ 46:

35

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

կակից մարդուն հրաժարվել արխայիկ մեթոդներից և առաջնորդվել նոր կանոններով: Ցավոք, այդ սահմանափակումները վերացրել են ոչ միայն կրոնական, այլ նաև էթնիկական սահմանները, ինչի արդյունքում օտար միջավայրում հայերը հաճախ ամուսնանում են այլազգիների հետ և միջավայրի ազդեցության տակ, հատկապես քրիստոնեական միջավայրում, ձուլվում տեղական մշակույթին ու կորցնում էթնիկ ինքնությունը: Չնայած վերոնշյալ հանգամանքին, չենք կարող չնշել ժամանակակից Թուրքիայում ծպտյալ հայերի շրջանում տեղի ունեցող ներքին ամուսնությունների մասին, որոնք նպատակ են հետապնդում անաղարտ պահել հայի էթնիկ նկարագիրը' ելնելով թաքնված էթնիկ ինքնագիտակցությունից, միևնույն ժամանակ արտաքուստ ներկայանալով իբրև մուսուլմաններ1: Այս տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ, չնայած տեղեկատվական դարաշրջանի առաջադրած պայմաններին, ժամանակակից աշխարհում տարբեր ձևերով փորձ է կատարվում պահպանել հայկական ինքնությունը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում նոր գաղափարների ու մոտեցումների շուրջ համախմբվելու համար, որոնցից առաջնայինն ու ամենահիմնականը «Հայաստանի Հանրապետություն» գաղափարի շուրջ համախմբվելու հրամայականն է:

Այս տեսանկյունից նպատակահարմար ենք գտնում վերլուծել Սփյուռքի կաթոլիկ և ավետարանական մամուլում տեղ գտած հայացքները, որոնք վերաբերում են Հայաստանին ու Ցեղասպանության հիշողությանը: Վերջին շրջանում Սփյուռքի տարբեր կենտրոններում բուռն քննարկման առարկա դարձավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկած երկպալատ խորհրդարանի գաղափարը շրջանառության մեջ դնելու և սփյուռքահայերին ներհայաստանյան կյանքին առավել գործուն ներգրավելու հարցը, ինչը ոչ միանշանակ ընդունվեց սփյուռքահայե-րի կողմից1 2: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ներհայաստանյան իրողության մասին խոսելիս մի կողմ են դրվել բոլոր տեսակի կրոնական տարբերությունները, խնդիրը դիտարկվել է առավելապես քաղաքական

1 Մանրամասն տե ս Մելքոնյան Ռ, Իսլամացված հայերի խնդիրների շուրջ, Երևան, 2009, էջ 36-43:

2 Տես «Մասիս», մարտ 2011, 6-8:

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հ-Հովհաննիսյան

կամ հայաստանակենտրոն լուծումներ գտնելու տեսանկյունից, ինչը, կարծում ենք, լավ նախադեպ է սկսված գործընթացին շարունակականություն հաղորդելու համար:

Մյուս կողմից Սփյուռքի հայկական եկեղեցական կառույցները միա-վեկտոր քաղաքականություն են իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, քանի որ հայ լինելու հավատամքն ուղղակիորեն կապվում է Հայ դատի արդարացի լուծման պահանջի հետ' անկախ կրոնական ու քաղաքական պատկանելությունից: Ավելորդ չենք համարում հիշա-տակել նաև, որ թե Հայ Առաքելական, թե Հայ Կաթոլիկ և թե Հայ Ավետարանական եկեղեցիները բազմաթիվ նահատակներ ու զոհեր ունեցան հավատացյալների ու հոգևորականության շրջանում: Չնայած Մխիթարյան միաբանության կենտրոնը գտնվում էր Եվրոպայում, սակայն Եղեռնի ժամանակաշրջանում Մխիթարյաններն իրենց կենտրոններն ունեին Մուշում, Տրապիզոնում, Իզմիտում և Պարտիզակում, որտեղ էլ գործող Մխիթարյան-ները զոհ գնացին թուրքական յաթաղանին: Մեծաթիվ զոհեր տվեց նաև Զմմառի Հայ Կաթոլիկ եկեղեցին, որոնցից որևէ մեկը չուրացավ իր հայկականությունը և քրիստոնեական հավատքը1:

Մեծաթիվ էին զոհերը Հայ Առաքելական ու Ավետարանական եկեղեցիների նվիրապետների շարքերում, որոնք զոհ գնացին իրենց ազգային ու կրոնական ինքնությանը պատկանելության և այդ ինքնությունը չուրանալու պատճառով: Այս տեսանկյունից պետք է նշել, որ բողոքական հայերն աշխարհի տարբեր երկրներում բավականաչափ աշխատանք են տարել ու տանում Հայության խնդիրների վերհանման ու ազգապահպանության խնդրի լուծման ուղղությամբ:

Ցեղասպանության հիշողության և նրա զոհերի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն մենք կանդրադառնանք այդ հիշողության շուրջ ժամանակակից պայմաններում և մեթոդներով հայակենտրոն պատկերացումները խորացնելուն և հայաստանակենտրոն ինքնությունն արմատավորելուն: Պետք է նշել, որ այս ինքնության արմատավորումն ուղղակիորեն կապված է Հայաստանի վերաբերյալ Սփյուռքում առկա պատկերա-

1 Մանրամասն տե ս «Մասիս», ապրիլ 2011, 22-30:

37

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ցումների հետ, որոնք ոչ միշտ են դրական' պայմանավորված բազմաթիվ սփյուռքահայերի բացասական փորձառությամբ: Այս իմաստով Ցեղասպանությունից տուժած հայ ավանդական եկեղեցիները չպետք է կենտրոնանան անցյալի ծանր հիշողությունների վրա, այլ փորձեն պատմական դասերի շնորհիվ ակտիվ երկխոսություն սկսել միմյանց հետ ու համատեղ գործողությունների ծրագրեր մշակել հայկական ինքնությունը պահպանելու, հայապահպանությունը խորացնելու և Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերին առավել լուրջ մասնակցություն ունենալու իմաստով: Հայ ավանդական եկեղեցիները համատեղ պետք է կարողանան ներկայացնել յուրատեսակ հանրային պլատֆորմ, որի խորհուրդ-ները, քննադատությունները կարող են օգտակար լինել համատեղ խնդիրների լուծմանը նպաստելու տեսանկյունից:

Այս իմաստով ավելորդ չէ նշել պոլսահայ համայնքում տիրող իրավիճակը Հրանտ Դինքի ակտիվ գործողությունների շնորհիվ, երբ հայ եկեղեցական կառույցները հաճախ մի կողմ էին դնում իրենց տարբերությունները և նպաստում համատեղ ծրագրերի իրականացմանը: Հրանտ Դինքի սպանությունից հետո բազմաթիվ խոսակցություններ հրապարակ եկան նրա ավետարանական լինելու փաստի վերաբերյալ, ինչը տարաբնույթ կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք տվեց թե հասարակական շրջանակներում և թե մամուլում: Այդ խոսակցություններն էլ ավելի սրվեցին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի Ռընե Լևոնյանի հայտարարության կապակցությամբ, համաձայն որի Հրանտ Դինքն ավետարանական եկեղեցու անդամ էր1:

Չնայած Հրանտ Դինքը սովորել է հայ բողոքական վարժարանում, այնուամենայնիվ, պետք է նշել, որ նրա համար կրոնական պատկանելության կամ ինքնության հարցերն էական կամ վճռորոշ նշանակություն չեն ունեցել' ի տարբերություն ազգային հարցերի կամ համայնքին հուզող վերկրոնական խնդիրների: Այս իմաստով ավելորդ չենք համարում նշել նաև այն հանգամանքը, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված թուրքական կառավարության կողմից վճարված փոխհատուցման գումա-

1 Տե ս «Ազգ» օրաթերթ, 22/02/2007; http://azg.am/AM/2007022202:

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հ.Հովհաեեիսյաե

րը բաժանվեց երեք մասի. մի մասը Հրանա Դիեքի անվան կրթաթոշակի ֆոնդին, մյուսը մասը' Սաամբուլում գործող հայկական Կենտրոնական վարժարանին, երրորդը' Գեաիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցուն' Թուրքիայում բնակվող հայասաանցի գաղթականների երեխաների ուսումն ապահովելու համար: Այս հանգամանքը հետաքրքրական է այն տեսանկյունից, որ նույնիսկ մահվանից հեաո Հրանա Դինքը շարունակում էր վեր մնալ կրոնական պատկանելության առաջնահերթությունից' առաջին պլանի վրա դնելով իր հայ լինելու և Հայությանն ու Հայաստանին օգտակար լինելու հանգամանքը:

Հարկ է նշել նաև, որ «Ակօս» շաբաթաթերթը ևս երբևէ իր էջերում առաջնայնություն չի տվել կրոնական պատկանելությանը, կամ մարդուն չի դիտարկել այդ տեսանկյունից, ինչում հստակորեն երևում են Դինքի մտածողությունն ու դիրքորոշումը կրոնական ինքնության հարցերում: Հրանտ Դինքի անձի շեշտադրումն այս համատեքստում կարևոր է նրանով, որ Հայության խնդիրներով մտահոգ իրական հայերի համար չպետք է նշանակություն ունենա այն հանգամանքը, թե ինքը որ եկեղեցու կամ կրոնական հարանվանության անդամ է, այլ Դինքի նման մի կողմ թողնելով կրոնական ինքնության հարցերը զբաղվի առավելապես և առաջնա-հերթորեն ազգային ու ազգապահպան հարցերի վերհանմամբ ու լուծմամբ:

Հայաստանի Հանրապետությունն իբրև վերկյանական իրականություն

Հայ հասարակական, ազգային և քաղաքական դիսկուրսին միանգամայն նոր որակ ու բովանդակություն հաղորդեց ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ազգային և կրոնական պատկանելության սահմանների կամ, ավելի ճիշտ կլինի ասել, սահմանների կոտրման մասին: Այս հայտարարությունից հետո սկսեց ակտիվորեն քննարկվել հայի ինքնության բաղադրիչների ամբողջությունը, որտեղ ավանդականո-րեն հայ լինելը նույնացվում էր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու հետ, իսկ հակառակ դեպքում շրջանառվում էր «դավաճան հայի» կամ «ազգի դավաճանի» մոտեցումը: Նման մոտեցումը ժամանակակից աշ-

39

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

խարհում հղի է լուրջ անհանդուրժողականության վտանգներով, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ էթնիկապես հայերի կրոնական կառույցների միջև երկխոսություն սկսելու առումով: Չնայած այս հանգամանքին, Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ նվիրապետներ տարբեր հարցազրույցներում շարունակում են պնդել ազգային ու կրոնական նույնությունը, ինչը ոչ միայն հակասում է ՀՀ նախագահի նախանշած ուղենիշերին, այլ նաև վտանգում է Սփյուռքի հայկական կառույցների միասնականությանը և հայապահպանության գործընթացին: Այս տեսանկյունից պետք է նշել, որ գիտական դիսկուրսում ևս վերջին շրջանում կարելի է հաճախ հանդիպել «հայրենասեր-ազգի դավաճան» եկեղեցական մոտեցման, ինչպես նաև պետական միասնականությանը խանգարող կրոնական ու էթնիկական ինքնությունների նույնացման քննադատությունների, որոնք էլ հիմնական խոչընդոտ են համարվում բազմակարծության ու կրոնական երկխոսության ճանապարհին1:

Այս իմաստով Հայաստանում և հանուն հայ ժողովրդի միասնականության գործառող բոլոր եկեղեցիները պետք է առաջին պլան մղեն ոչ թե հավատքային տարբերությունները, այլ նույն ազգային ինքնագիտակցությունը, նույն պատմության ու ճակատագրի ժառանգորդները լինելու հրամայականը, որի շրջանակներում էլ պետք է Հայ ավանդական եկեղեցիների միջից ու փոխադարձ հարաբերություններից վերանային անհանդուրժողականությունն ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու արատավոր պրակտիկան: Ազգային ինքնագիտակցության հետ կապված բավական բնորոշ են հայ մեծ վիպասան Րաֆֆու գաղափարներն ու վկայությունները, համաձայն որոնց բողոքական հայերը մեծ դեր են կատարել Դերսիմի հայերի մեջ քրիստոնեություն քարոզելու և հայերին դեպի իրենց ազգային արմատները վերադարձնելու ուղղությամբ: Դրան զուգահեռ, նա նշում է նաև, որ ազգային ինքնության կարևոր բաղադրիչն է ազգային ինքնագիտակցությունը. «...դավանությունների բազմատեսակությունը չէ ոչնչացնում ազգային միությունը - միությունը պետք է որոնել այդ

1 Տես Սարգսյան Մ, Անհանդուրժողականությունը և ներքին համերաշխության ձեռքբերման խնդիրը հա-յաստանյան հասարակության մեջ, «Կրոն և հասարակություն» ամսագիր, N. 3, ապրիլ, 2008, էջ 5-19:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Հ.Հովհաեեիսյաե

մասեերի ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ»1: Ազգային միասնության գործը հնարավոր չէ պատկերացնել առանց Հայաստանի բարձրագույն իշխանությունների հովանու, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու' այլակրոնների նկատմամբ որոշակի հանդուրժողական քաղաքականության, որը կհանգեցնի կրոնական երկխոսության և ազգային միասնական ծրագրերի իրագործման:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Վերոնշյալի արդյունքում կարծում ենք, որ հետևյալ դրույթների իրագործումը հիմք կհանդիսանա նշված նպատակներին հասնելու համար.

• Հայաստանի Հանրապետության հզորացման ու բարգավաճման տեսլականը պետք է հիմք հանդիսանա Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների համագործակցության ու համատեղ պլատֆորմի ձևավորման համար։

• Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Արցախի խնդրի արդարացի լուծման, Արցախի քաղաքական, ռազմական, տնտեսական անվտանգության հզորացման նպատակով ավանդական հայ եկեղեցական կառույցները պետք է մի կողմ թողնեն տարաձայնությունները և լծվեն հայրենանպաստ այս գործին։

• Ճանաչելով միմյանց կրոեադավաեաբաեակաե և եկեղեցական տարբերությունները' Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները պետք է մշտապես երկխոսության մեջ գտնվեն իրար հետ' Հայաստանի Հանրապետության շահը հետապնդելու և Հայության խնդիրները համատեղ լուծելու նպատակով, քանի որ ավանդական հայկական եկեղեցական կառույցներն ունեն միևնույն էթնիկական բաղադրիչը և միևնույն մշակութային ու պատմական ժառանգությունը։

• Հայ Առաքելական, Ավետարանական և Կաթոլիկ եկեղեցիները Սփյուռքի տարբեր կենտրոններում պետք է ստեղծեն համատեղ

1 Մեջբերումն ըստ Հովյան Վ, Բողոքական հայերը' տարադավան հայության շերտ, Րաֆֆի, Ի նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ,

http://www.eanc.net/EANC/library/Fiction/Original/Raffi/Essays_9.htm?page=31&interface_language=en

41

Հ.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

պլատֆորմներ, որոնք պետք է ենթարկվեն եկեղեցիների գլուխներից կազմված համատեղ էկումենիկ խորհրդին, որը կգործի Հայաստանի Հանրապետության նախագահի հովանու ներքո և համատեղ գործողություններ կիրականացնի Հայաստանում տոների ժամանակ և Հայությանը հուզող միջոցառումների կազմակերպման առումով։

• Սփյուռքում գործող հայկական ավանդական եկեղեցիները պետք է համատեղ ռազմավարական և գործողությունների ծրագրեր մշակեն հայապահպանության ուղղությամբ, քանի որ եկեղեցական համայնքների միջև առկա հակասություններն ու տարաձայնությունները ոչ միայն չեն նպաստում, այլև իրական սպառնալիքներին ավելացնում են նորերը (իբրև օրինակ կարելի է մեջբերել Ջավախքում գործող Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիների բնական համագործակցությունը)։

• Հայ ավանդական եկեղեցիների համատեղ գործողություններն ու համատեղ ծրագրերը պետք է զերծ լինեն կուսակցական ազդեցություններից և հիմնականում նպատակաուղղվեն պետական ու ազգային ծրագրերի իրականացմանը։

• Համատեղ գործողությունների շարքում պետք է իրականացվեն երիտասարդական, բարեգործական, կրթական, մշակութային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն սփյուռքահայերին համախմբվելու Հայաստանի Հանրապետության գաղափարի և Մայր հայրենիքի գաղափարն արմատավորելու շուրջ։

• Հայ Առաքելական, Ավետարանական և Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան պարբերաբար գումարելու ակադեմիական հայագիտական կոնֆերանսներ, իսկ երիտասարդները Հայաստանում մասնակցեն ամենամյա ամառային

դպրոցի:

Դեկտեմբեր, 2011թ.

42

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.