Научная статья на тему 'Սամցխե-Ջավախքի հիմնախնդրի քաղաքական ընկալումը'

Սամցխե-Ջավախքի հիմնախնդրի քաղաքական ընկալումը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
145
33
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Цель данного исследования – выяснить политические аспекты проблем армян Самцхе-Джавахети и Квемо Картли. У армян, живущих в этих районах, налицо общность взаимосвязанных правовых и социальных проблем, которая предполагает внедрение правовых механизмов и их эффективное функционирование для решения экономических, социальных, а также многих других вопросов. Однако эти механизмы лежат в основном в политической плоскости, так как достижение данных целей возможно только при использовании политических методов и внедрении взаимоотношений с другими политическими субъектами. Нужно отметить и тот факт, что присвоение статуса юридического лица религиозным меньшинствам также является отображением процесса, который происходит в политической плоскости. То есть проблема, которая транспарентно считается церковной, по сути своей является частью политических проблем, следовательно, ее нужно рассматривать в контексте последних.

Текст научной работы на тему «Սամցխե-Ջավախքի հիմնախնդրի քաղաքական ընկալումը»

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ

Դավիր Պետրոսյան’

Քաղաքական խնղիրներ

Հոդվածում անդրադարձ է կատարվում Վրաստանի Հանրապետության (4Հ) Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի հայության' պետական քաղաքական համակարգում ներգրավման հետ կապված խնդիրներին' պարզելու համար ջավախքյան հիմնախնդրի քաղաքական ասպեկտի բովանդակությունն ու սահմանները:

Ջավախահայությունը, ունենալով էթնիկ, մշակութային, սոցիալ-տնտեսական, միջավայրի բնակլիմայական և այլ առանձնահատկություններ ու համապատասխան նույնականացում, 4Հ-ում հանդես է գալիս որպես հոծ բնակվող ազգային փոքրամասնություն: Վերոնշյալ տարբերիչ հատկանիշները, որոնք գիտակցվում են թե ջավախա-հայության, թե արտաքին միջավայրի կողմից, ջավախահայությանը դարձնում են առանձին շահերի խումբ: Իր բնական ու կենսական շահերին հետամուտ լինելով ջավախահայությունը պետք է սահմանադրական քաղաքական ակտիվություն ցուցաբերի, այլ կերպ ասած մասնակցի 4Հ-ում իրականացվող քաղաքականությանը: Ամերիկյան քաղաքագետ Կետլինի սահմանմամբ' քաղաքականությունն իշխանության գալու համար պայքար է և այդ իշխանության արդյունավետ *

* Քաղաքագիտության մագիստրոս, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային քաղաքականության ամբիոնի հայցորդ։

25

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

իրագործումը: Կան մի շարք մոտեցումներ, որոնց շրջանակներում միանգամայն տրամաբանական և նույնիսկ արդի քաղաքական համակարգի հրամայական է Վրաստանի ներքաղաքական գործընթացներին ջավախահայության մասնակից դառնալը.

• Սամցխե-Ջավախքը և հարակից նահանգները գտնվում են ՎՀ կազմում, և այնտեղ բնակվող բնիկ հայերն այդ հանրապետության քաղաքացիներ են, ուստի իրավունք ունեն մասնակցելու Վրաստանի կառավարմանը' ներկայացնելով ինչպես համապետական, այնպես էլ իրենց տարածաշրջանային խնդիրները, պահանջները և դրանց լուծման հնարավոր եղանակները:

• Որպես ազգային փոքրամասնություն ջավախահայությունն առանձին սուբյեկտ (շահերի խումբ) է: Ուստի, իր շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է մասնակցել քաղաքական որոշումների ընդունմանը:

• Ջավախահայությունը, իր հասարակական, իրավական, մշակութային խնդիրների լուծման, հասարակական ու մշակութային կյանքը կազմակերպելու համար պետք է օգտվի Վրաստա-նում գործող համընդհանուր իրավական մեխանիզմներից: Այսօր այդ մեխանիզմները մշակված և կայացած չեն: Այդ նպատակին հասնելու և հետագայում դրանց անխափան գործառնության երաշխիքներ ունենալու համար ջավախահայությունն իր մասնակցությունը պետք է ունենա քաղաքական որոշումների ընդունման գործընթացում:

Այս պարագայում խնդիրն իրավական է և այդպիսին մնալու մեծ ներուժ ունի: Այլ կերպ ասած ջավախահայության ու Վրաստանի իշխանությունների միջև փոխհարաբերությունները կարող են հեշտությամբ խուսափել քաղաքականացումից:

26

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԴՊետրոպան

Այսպիսով, կարևորվում է քաղաքական որոշումների ընդունմանը մասնակցելը կամ այդ գործընթացի վրա ազդեցություն ունենալը: Քաղաքական որոշումը քաղաքական իրադարձությունների որոշակի մասնակիցների շահերի իրացումն է: Հասարակության քաղաքական կյանքը չի ձգտում միայն իշխողների և ենթակաների միջև փոխհարաբերությունների: Այն ներկայացնում է քաղաքական իրադարձությունների տարբեր մասնակիցների շահերի փոխհարաբերություններ: Մասնակիցներից յուրաքանչյուրը հետապնդում է իր շահերը, որոնց իրացումը հնարավոր է քաղաքական որոշումների միջոցով մի շարք միջոցառումների, գործողությունների անցկացման պարագայում [1, էջ 145]:

Ջավախահայությունը որպես քաղաքական գործընթացներում ու իրադարձություններում իր շահերն ունեցող կողմ, մասնակցություն է ունենալու որոշումների ընդունմանը: Որքան շատ ջավախա-հայության ներկայացուցիչների ձեռքում ֆինանսական, տնտեսական, քաղաքական լծակներ կենտրոնացած լինեն, այնքան ազդեցիկ կլինի Ջավախքի գործոնը որոշումների ընդունման գործընթացում: Այսինքն Սամցխե-Ջավախքը, ունենալով տնտեսապես ու քաղաքականապես կայացած անհատներ ու կառույցներ, միավորներ, հնարավորություն կունենա ազդելու կենտրոնական իշխանությունների կողմից քաղաքականության մշակման ու իրականացման վրա:

Քաղաքական որոշումը քաղաքական գործունեության մի սուբյեկտի նպատակների և միջոցների համաձայնեցումն է մեկ այլ քաղաքական սուբյեկտի նպատակների ու միջոցների հետ [1, էջ 146]: Ցանկացած քաղաքական համակարգում տեղի է ունենում տարբեր քաղաքական մասնակիցների և շահերի խմբերի նպատակների ու միջոցների համաձայնեցում: Այս խնդիրն ինքնին դառնում է քաղաքական, քանի որ նպատակը պետության իշխանական կառուցվածքում որոշակի կարգավիճակի ձեռքբերումը և կոնկրետ քաղաքական դիրք զբա-

27

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ղեցնելն է: Բացի այդ, խնդրի էությունն է քաղաքական, քանի որ ենթադրում է պայքար քաղաքական այլ սուբյեկտների հետ: Հետևաբար, առանձնացվում են «բարեկամների» և «թշնամիների» խմբավորումներ, ուժեր, որոնց հետ համագործակցությունը հասցնում է սահմանված նպատակի իրականացմանը, և ուժեր, որոնց հանդեպ իրականացվող քայլերը բնութագրվում են հակազդեցությամբ:

Այսպիսով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայությունն իր առջև ունի փոխկապակցված իրավական և սոցիալական խնդիրների ամբողջություն, որը ենթադրում է իրավական մեխանիզմների և ձևաչափերի կառուցում և դրանց արդյունավետ գործառնություն' հասարակական, տնտեսական, կենցաղային և այլ տիպի խնդիրների լուծման համար: Սակայն այդ մեխանիզմների ստեղծման ուղին քաղաքական է, քանի որ հնարավոր է նպատակին հասնել քաղաքական բնույթի միջոցների կիրառման և ներպետական սուբյեկտների հետ քաղաքական փոխհարաբերությունների միջոցով:

Բոլորովին այլ է խնդրի քաղաքականացման հարցը: Այն տեսականորեն կարող է ձեռնտու լինել Վրաստանի թուլացմամբ ու մաս-նատմամբ շահագրգռված տերություններին: Այդ պետությունները տվյալ պարագայում տարածաշրջանում իրենց քաղաքական ազդեցության տարածման և դիրքերի ամրապնդման խնդիր են լուծում' օգտվելով ջավախահայության իրավական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի խնդիրներից: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում գործող տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ հաճախ արծարծում են ջավախահայության խնդիրների թեման, ինչը, փաստորեն, ՌԴ-ն օգտագործում է Վրաստանի իշխանությունների դեմ որպես ուղղակի ճնշման միջոց և որպես զենք տեղեկատվական պատերազմում: Այսպիսի գործընթացները ոչ միայն չեն լուծում ջավախահայության խնդիրները, այլև ավելի են խորացնում դրանք: Քաղաքականացված կարելի է համարել նաև այն խնդիրը,

28

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԴՊետրոսյան

որը թեև օբյեկտիվորեն քաղաքական լուծում է ակնկալում, և այնուամենայնիվ, շահարկումների տեղիք է տալիս:

Քաղաքականացման տեսական մեկ այլ մոդել է խնդրի քաղա-քականացումը ներքին քաղաքական սուբյեկտների' կուսակցությունների, քաղաքական միավորումների ու անհատ քաղաքական գործիչների կողմից: Նրանք ևս, ունենալով նեղ խմբային կամ անհատական շահեր, կարող են օգտագործել ոչ քաղաքական տարբեր խնդիրների քաղաքականացումը:

Տեսականորեն հնարավոր է վրացական որևէ քաղաքական ուժի կողմից ջավախահայերի հանդեպ կոշտ թշնամական դիրքը Վրաս-տանի ազգայնական զանգվածների շրջանում որպես պետականա-մետ ուժ հանդես գալու և դիվիդենտներ շահելու նկատառումով: Սա առավել հավանական է անկայուն իրավիճակներում և ընտրությունների շրջանում:

Սամցխե-Ջավախքի ու հարակից տարածքների բնիկ հայ բնակչության հիմնախնդրի քաղաքական ընկալման համատեքստում կարևոր է դեմոկրատական ռեժիմում հասարակական հարաբերությունները կարգավորող քաղաքական ինստիտուտների գործառնության միջավայրը: Այդպիսի միջավայր է հանդիսանում քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

Այսպիսով, քաղաքացիական հասարակության մասին ամենատարածված տեսակետներից մեկն այն է, որ քաղաքացիական հասարակությունը պետության և անհատի միջև հասարակական ոլորտ է և կոմունիկատիվ գործընթաց պետության և քաղաքացու միջև: Խնդրով զբաղվող տեսաբանների ընդհանուր եզրակացությունն արտահայտել է Պ.Անդերսոնը: Ըստ նրա քաղաքացիական հասարակությունը պետության (բառի խիստ իմաստով) շրջանակներից դուրս հայտնված բոլոր ինստիտուտներն ու մեխանիզմները ներկայացնող անհրաժեշտ գործնական-ինդիկատիվ հասկացություն է: Այն ոչ պետական,

29

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ինքնուրույն ինստիտուտների գործառնության դաշտ է [2, էջ 439]:

Այս համակարգի կայացումը Սամցխե-Ջավախքում և հարակից տարածքներում դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու և մեծ ջանքեր է պահանջում: Ջավախահայության քաղաքական խնդրի շրջանակներում կարելի է ներառել նաև ամբողջ Վրաստանում և տեղում դեմոկրատական քաղաքական համակարգի կայացումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը: Այդ համակարգն այն քաղաքական դաշտն է, որի միջոցով ջավախահայությունը կարող է ազդել իշխանությունների որոշումների կայացման վրա, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքները:

Սիջեկեղեցակաե խնդիրներ

Անդրադառնանք նաև Սամցխե-Ջավախքի ու Քվեմո-Քարթլիի հայության եկեղեցական խնդիրներին, որոնք թեև ընդգրկում են կրոնական ոլորտի հարցերն ու անհամաձայնությունները, սակայն սերտորեն առնչվում են քաղաքական նպատակներին ու մարտահրավերներին: Հայ-վրացական միջեկեղեցական հարաբերությունների կարգավորման ճանապարհին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք իրենց բովանդակությամբ ու դրդապատճառներով եղել են քաղաքական, ուստի, ստորև կներկայացնենք Վրաստանի հայաբնակ շրջաններում ՀԱԵ, ՎՈւԵ, ինչպես նաև վրացական իշխանությունների փոխհարաբերություններից որոշ դրվագներ:

Նշենք, որ հայ-վրացական միջեկեղեցական խնդիրների կարգավորման ճանապարհին կարևոր քայլ էր 2011թ. հունիսի 10-15-ը Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության հովվապետական այցը Վրաստան: Թբիլիսիում և Սամցխե-Ջավախքում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու, Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի և մի շարք այլ վրացի և հայ հասարակական գործիչների հետ [3]:

30

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԴՊետրոպան

Այցն, անշուշտ, կարևոր նշանակություն ունեցավ մի շարք խնդիրների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով, և որ ամենակարևորն է, ՀԱԵ-ին իրավական կարգավիճակ շնորհելու հետ կապված:

Այսպիսով, 2011թ. հուլիսի 1-ին Վրաստանում 5 կոնֆեսիաներ, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցին, ստացան հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ: Այս հարցում, մեր կարծիքով, չպետք է թերագնահատել նաև Վրաստանի վրա միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումների դերը: Վրաստա-նում միջեկեղեցական հարաբերությունների ու կրոնական կոնֆե-սիաներին իրավական կարգավիճակ շնորհելու խնդիրն արդեն հասունացել էր, և Վրաստանի իշխանությունները, կարծես այլ ելք չունենալով ու ավելորդ ուշադրությունից խուսափելու նպատակով, համապատասխան օրենք ընդունեցին: Եվ հաշվի առնելով այն, որ մի շարք էական խնդիրներ մնացին չլուծված, մասնավորապես' Վրաս-տանում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձը, Լոռիում հայ քաղկեդոնական 6 եկեղեցիների նկատմամբ վրացական կողմի ներկայացրած պահանջները, Սամցխե-Ջավախքում եկեղեցական գործիչների գործունեության հետ կապված խոչընդոտները, ՎՈւԵ' ջա-վախահայերի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի պահպանումը և այլն, պետք է ենթադրել, որ ՀԱԵ-ին իրավական կարգավիճակ տալը տեղի է ունեցել միջազգային ճնշման ներքո: Հայաստանի կաթողիկոսի այցը պարզապես ֆորմալացման որոշակի երանգ է հաղորդել գործընթացին:

Մայր աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախկին վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշում է, որ իրավական կարգավիճակը ՀԱԵ-ի համար առաջին հերթին ստատուս է և վիրահայոց թեմին լրացուցիչ հնարավորություններ կընձեռի իր խնդիրները կարգավորելու առումով [4]: Ընդգծենք,

31

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

որ թեև իրավական կարգավիճակ ձեռք բերելով չլուծվեցին եկեղեցիների վերադարձի կամ եկեղեցական գույքային սեփականության հարցերը, սակայն հայկական եկեղեցիների պահանջի խնդրում կամ հարաբերությունների այլ ոլորտներ կարգավորելիս այսուհետ ՀԱԵ-ն կկարողանա հանդես գալ որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ, ինչը թույլ է տալիս ավելի լայն գործիքակազմ կիրառել, ինչպես նաև իրավական դաշտում հանդես գալ ավելի ազդեցիկ դիրքերից: Վրաստանում եկեղեցիների իրավական կարգավիճակ ունենալը թույլ է տալիս նաև Հայաստանին իրավական հարթության մեջ իր ներգրավվածությունն ունենալ ՀԱԵ-ի և Վրաստանի միջև հարաբերություններում: Այսինքն խնդիրը քաղաքական ու, միևնույն ժամանակ, վերացական ընկալումներից տեղափոխվում է իրավական, ավելի առարկայական հարթություն:

Իսկ ՎՈւԵ-ն Վրաստանի պետական կառուցվածքում ունի հստակ կարգավիճակ, որն ամրագրված է 2002թ. հոկտեմբերի 14-ի Վրաստանի պետության ու ՎՈւԵ-ի միջև ստորագրված Կոնկորդա-տով («Վրաստանի պետության ու Վրաստանի Առաքելական Ինքնիշխան Ուղղափառ եկեղեցու միջև սահմանադրական համաձայնագիր») [5, էջ 71]: Վրաստանի խորհրդարանն այս համաձայնագրի ստորագրման հետ «Վրաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հատուկ օրենք ընդունեց, և սահմանադրության 9-րդ հոդվածում ավելացվեց 2-րդ կետը, որով կանոնակարգվում է ՎՈւԵ հատուկ կարգավիճակը [5, էջ 71; 6]:

Ընդ որում ՎՈւԵ-ն տիրապետում է զգալի արտոնությունների հարկերի վճարման և գույքի սեփականության հարցերում, ինչը չունեն մյուս կրոնական համայնքները: ՎՈւԵ ազդեցությունը զգալի է վրացական իշխանությունների վրա և հասարակական կյանքում: Ըստ վրացի ուսումնասիրողի Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հիմնական խնդիրն ուղղափառ կրոնամետ ազգայնականությունն է, ինչը

32

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԴՊետրոսյան

հանգեցնում է խտրականության էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ [7, էջ 137]:

Ս.Մինասյանն առավել վտանգավոր է համարում այն, որ «...կրոնը և կրոնական կառույցները, էթնիկական փոքրամասնությունների հետ կապված հարցերում և, հատկապես, նրանց համախումբ բնակության շրջաններում, դարձել են ներվրացական քաղաքական առճակատման գործոններ ու դերակատարներ» [5, էջ 74]: ՎՈւԵ-ն իր ազգայնականությամբ թշնամանք է առաջացնում Վրաս-տանի ազգային փոքրամասնությունների և վրացական հասարակության միջև: Օրինակ, Վրաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում Բաթում քաղաքի մզկիթը վերականգնելու վերաբերյալ, սակայն ՎՈւԵ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն նախ քննադատում է այդ բանակցություններին Վրաստանի պատրիարքի չմասնակցելու հանգամանքը, այնուհետև պայման է առաջ քաշում, որ Բաթումի մզկիթի վերականգնման դիմաց պետք է Թուրքիայում էլ վերականգնվի համշենցիներով բնակեցված Ռիզե նահանգում գտնվող վրացական բազիլիկ եկեղեցին [8]: Նմանատիպ խնդիր առաջացավ Վրաստանում գտնվող 6 հայկական եկեղեցիները վերադարձնելու հետ կապված: Վրաստանի պատրիարքարանը, պարիտետային սկզբունքով, հայկական եկեղեցիների դիմաց Լոռի-Տաշիրի թեմից պահանջեց Հայաստանի տարածքում գտնվող 6 եկեղեցիներ [9]:

1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ուղղափառ ագրեսիա դրսևորվեց: Դա բացատրվում է նրանով, որ աշխարհակարգի փոփոխության արդյունքում նոր գաղափարախոսություն էր անհրաժեշտ, առաջացել էր գաղափարական վակուում, ինչն էլ Վրաստանում լցվեց վրաց ուղղափառության գաղափարախոսությամբ: Այդպիսով վրաց հասարակության ինքնագիտակցության վերարժևորման խնդրում սկսեց մեծ դեր

33

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

խաղալ ուղղափառությունը: Էթնիկ վրացու մեջ ձևավորվեց «իմ» և «ուրիշ» հակադրություններով դրսևորվող մտածելակերպ, և «ուրիշ» էին դիտվում բոլոր նրանք, ովքեր էթնիկ առումով վրացի և դավանանքով ուղղափառ չէին: Մամուլում և հասարակության մեջ բազմիցս հանդիպել է այն մտայնությունը, որ վրացին պետք է անպայման լինի ուղղափառ, և եթե ուղղափառ չէ, ուրեմն «հայրենիքի դավաճան» է: Եղել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ կաթոլիկ վրացիները վերամկրտվել և դարձել են ուղղափառ' կենցաղում ու գործունեության մեջ հնարավոր խնդիրներից խուսափելու համար [10, էջ 115-117]:

Դեպքեր են եղել, երբ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ուղղափառության գերակայության հարցը լուծվել է ուժային մեթոդներով: Ընդ որում կրոնական ինքնագիտակցությունը նոր սերնդի մեջ սերմանվում է սկսած հանրակրթական դպրոցներից, որտեղ ուսուցիչներն արդեն խիստ արմատական են տրամադրված կրոնի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու հարցում: Շատ դպրոցներում տնօրենները պահանջում են աշակերտուհիներից հագնվել «ուղղափառության» ոգով: Հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել Գիա Նոդիան նշելով, որ կրոնական ծայրահեղականությունը կարող է անհետանալ հասարակության տնտեսական պաշտպանվածության հասնելու արդյունքում: Իսկ Իրինա Սուլխանիշվիլին, կրոնական ծայրահեղականությունը դիտարկելով կրթական համակարգի խնդիրների համատեքստում, եզրակացնում է, որ այն կարելի է հաղթահարել միայն որակյալ կրթական համակարգ ստեղծելու և երիտասարդության մեջ ինքնուրույն մտածողություն սերմանելու միջոցով [11, էջ 231-244]: Մի հետաքրքրական փաստ ևս. Վրաստա-նում անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ մի շարք ինստիտուտների շարքում առավել մեծ վստահություն հասարակության մեջ վայելում է ՎՈւԵ-ն: Նախագահի իշխանությանը, դատարանին, ոստիկանությանը, խորհդարանին, հարկային մարմնին և մի շարք

34

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԴՊետրոպան

այլ ինստիտուտների հասարակությունն ավելի շատ չի վստահում, քան վստահում է, իսկ ՎՈւԵ-ին' ընդհակառակը [12, էջ 70]:

Եթե հասարակության մեջ այսպիսի ջերմ վերաբերմունք և վստահություն կա ուղղափառ եկեղեցու հանդեպ, դա չի կարող չազդել պետական քաղաքականության և իշխանությունների մոտեցումների վրա, քանի որ, նախ' իշխող վերնախավն էլ ձևավորվում է նույն հասարակությունից, երկրորդ' հասարակական կարծիքը ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում էական ազդեցություն է ունենում պետական կառավարման ու իշխանությունների վարքագծի վրա: Եվ այս կրոնական անհանդուրժողականությունը դրսևորվում է հասարակություն-ազգային փոքրամասնություն տարբեր մակարդակի շփումներում' սկսած տարբեր կրոններ դավանող գյուղերի միջև հարաբերություններից, վերջացրած բարձրացվող ազգային խնդիրներին իշխանական օղակների կողմից տրվող պատասխաններով: Իհարկե, ամեն ինչ չի կարելի պայմանավորել կրոնի գործոնով ու կրոնական ծայրահեղականությամբ, սակայն քաղաքական գործընթացներում դա շոշափելի դեր է ունենում:

Այս երևույթը Գիգա Զեդանիան անվանում է կրոնական ազգայնականություն և համարում է, որ այն Վրաստանում առաջացել է 2010թ. մայիսից: Իսկ մինչ այդ Վրաստանում գոյություն է ունեցել էթնիկ ազգայնականությունը: Այս նոր գաղափարախոսության հիմքում ընկած է էթնիկ պատկանելության գիտակցումը կրոնի միջոցով: Գ. Զեդանիան կարծում է, որ էթնիկ տարր պարունակող կրոնական ազգայնականության բարձրացումն իր ազդեցությունը կունենա Վրաստանում քաղաքական գործընթացների վրա [13, էջ 40-42]:

Խնդիրը կենցաղային մակարդակում ևս մտահոգիչ է: Գյուղերում հոգևորականների խիստ պակաս է զգացվում: Օրինակ, Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանների 13 հայկական կաթոլիկ գյուղերում գործում է ընդամենը երեք հոգևորական, իսկ Հայ Առաքելական եկե-

35

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ղեցու դավանանքին հետևող 60 գյուղերում' 2-3 հոգևորական [14, էջ 65]: Վազգեն սրբազանի խոսքերով 2000թ. Սամցխե-Ջավախք-Ծալ-կայի փոխառաջնորդարանի հաստատումով դրական տեղաշարժեր են նկատվել, այժմ Սամցխե-Ջավախքում գործում են թեև սակավաթիվ, սակայն երիտասարդ ու գործունյա հոգևորականներ: Հոգևորականների թվի հետ կապված Վազգեն սրբազանը նշել է. «Մենք Ծալ-կայում, Մառնեուլի շրջանում, Թեթրի Ծղարոյի շրջանում, նաև Սամց-խե-Ջավախքի տարածաշրջանում ունենք հոգևորականների պակաս: Վեհափառ հայրապետը տեղյակ է դրանից և ամեն ինչ անում է, որպեսզի ապահովեն ամենուր հոգևորականներով» [15]: Քանի որ

ջավախքյան հասարակության կենցաղում կրոնը քիչ դեր է կատարում, երբեմն էլ ընդհանրապես բացառվում է, հասարակության տարբեր շերտեր խնդրի իրավական լուծում չեն պահանջում: Այսինքն' իրավական դաշտը չի սնուցվում խնդրի գործնական կողմով: Կարևոր հանգամանք, որն այսօր ի վնաս ջավախահայության է գործում: Առաջնահերթություն է համարվում ժողովրդի մեջ կրոնական ինքնության գիտակցումն ակտիվացնելը, քանի որ այն հայապահպանության կարևորագույն կռվաններից է: Ռազմավարական առումով կարևոր է այս հարցում հայ կաթոլիկ ու առաքելական համայնքների և այլ կրոնական համայնքների համագործակցությունը, ինչը Վրաստանում գոյություն ունի և միշտ ակտիվացվում է համատեղ միջոցառումներով, նախաձեռնություններով և քրիստոնյա քույր եկեղեցիների էկումենիկ պատարագներով ու այլ միջոցառումներով:

Հայ կաթոլիկ համայնքն ունի մեկ խնդիր ևս: Ջավախքում գործող կաթոլիկ հոգևորականները, որոնք ազգությամբ հայ չեն, հաճախ ծավալում են ապազգային գործունեություն' քարոզելով ոչ հայկական արժեքներ: Այդպիսի գործիչներից է ազգությամբ լեհ, Ախալցխա-յում ապրող վարդապետ Անատոլի Իվանյուկը, որի մասին տարածված բացասական կարծիք կա [14, էջ 67 և աղբյուրի տողատակը]:

36

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ԴՊետրոպան

о

Ինչպիսի ն է ՎՈւԵ քաղաքականությունը Սամցխե-Ջավախքում: 1990-ական թթ. վերջերից և 2000-ականների սկզբին Վրաստանի իշխանությունները վարում էին տարածաշրջանում ՎՈւԵ ազդեցությունն ուժեղացնելու քաղաքականություն: 2001թ. ամռանը Սամցխե-Ջավախքում նախագահի լիազոր Գիգլիա Բարամաձեին, կապված Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի հետ, տարածաշրջանում Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման հարցում անձնական ներդրման համար պարգևներ շնորհվեցին [12, էջ 65]: Այս փաստը ևս կարելի է որա-կել որպես կրոնական ազգայնականության դրսևորում, որի միջոցով Վրաստանի իշխանությունները տարածաշրջանում ձգտում են ամրա-պնդել վրացական ազդեցությունը և ազգային փոքրամասնությունների շրջանում տարածել վրաց ազգային ինքնության տարրեր:

Պաատա Զաքարեիշվիլին գրում է, որ մոտենում է այն ժամանակը, երբ կրոնական խնդիրների անտեսման քաղաքականությունը լուրջ խոչընդոտներ կառաջացնի Վրաստանի ժողովրդայնացման ճանապարհին: Ազգայնական սխալ քաղաքականությունը Վրաստա-նի իշխանություններին գցում է թվացյալ ինքնագոհության մեջ, քանի որ նրանք իրական խնդիրը լուրջ չեն ընկալում [12, էջ 68]: Բայց այժմ, ինչպես արդեն ասվեց, որոշ մեխանիզմներ են ստեղծվում կրոնական համայնքների համագործակցության և ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ:

Վազգեն սրբազանը նշել է, որ չնայած ՀԱԵ-ի և ՎՈւԵ-ի միջև առկա բազմաթիվ խնդիրներին և տարաձայնություններին, երկու եկեղեցիների հարաբերությունները մնում են «պատմական և բարեկամական»: Նա նշել է, որ միջեկեղեցական հարցերի կարգավորմամբ շահագրգռված են նաև վրացական իշխանությունները [15]:

Ընդգծենք, որ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական մի շարք գյուղերում վերջին տարիներին կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ ու մատուռներ, ինչը տեղի բնակչության մեջ ամրապնդել է

37

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

հայ առաքելական հավատը: Բնականաբար, հայաբնակ շրջաններում պատշաճ ծիսակատարությամբ տեղի են ունենում կենցաղային ու համայնքային տարբեր միջոցառումներ: Պետք է փաստել, որ վրացական իշխանությունների և ՎՈւԵ վարած կրոնական ազգայնականությունը բուն համայնքներում ՀԱԵ ու Հայ կաթոլիկ եկեղեցու ամրապնդման բնականոն գործընթացի տեսանկյունից էական խոչընդոտ չի կարելի համարել: Գործնականում, չնայած հայ համայնքի վրա վրացական որոշ ուժերի քաղաքականության անբարենպաստ ազդեցությանը, կրոնական կյանքը Սամցխե-Ջավախքում և հարակից հայաբնակ վայրերում զարգանալու միտում ունի: Միջեկեղեցական խնդիրն այստեղ ոչ այնքան մշակութային, կրոնադավանաբանական, որքան քաղաքական է, քանի որ այդ խնդիրների առանցքում ընկած է վրաց ժողովրդի' կրոնի միջոցով իդենտիֆիկացիայի հարցը, որը, բնականաբար, քանի դեռ համագործակցության ու փոխադարձ ճանաչողության եղանակներ չեն մշակվել, հակադրվում է հայկական ինքնությանը: Եկեղեցիների պատկանելության հարցը ևս ազդեցության տարածման ու ինքնության հաստատման խնդիր է, ոչ թե մշակութային: Այդ են վկայում Վրաստանի 6 հայկական եկեղեցիների դիմաց Լոռու 6 հայկական եկեղեցիների վրացական լինելու պնդումներն ու դրանք ՎՈւԵ-ին վերադարձնելու պահանջը: Կրոնական փոքրամասնություններին իրավական անձի կարգավիճակ շնորհելը ևս քաղաքական հարթությունում ընթացող պայքարի դրսևորում էր: Այսինքն' միջեկեղեցական խնդիրը քաղաքական խնդրի բաղկացուցիչ մասն է, հետևաբար, այն պետք է դիտարկել քաղաքական խնդիրների համատեքստում:

Փետրվար, 2013թ.

38

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

Դ.Պետրոսյան

Աղբյուրներ և գրականություն

1. Кретов Б.И., Горбунов А. А., Прикладная политология, М., 2009.

2. Общая и прикладная политология, М., 1997.

3. Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական կայք, www.georgia.mfa.am/ hy/news/item/2011/06/10/meeting/

4. Հարցազրույց Հովակիմ սրբազանի հետ, Էջմիածին, Մայր աթոռ, 27.06.2012։

5. Միեասյաե Ս, Վրաստանի էթնիկական փոքրամասնություններ, Եր., 2006։

6. Վրաստանի սահմանադրություն, հոդված 9, 1995:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

7. Челидзе А, Этнический национализм в духовенстве Грузинской Православной Церкви // Южный Кавказ: Территории. Истории. Люди. Сборник статей, N2. Тбилиси: Фонд Г.Белля, 2006.

8. Грузинская православная церковь осудила власти Грузии за разрешение на строительство турецкой мечети в Батуми, www.panorama.am/ru/ society/2012/02/10/geo-batumi-mosque/, 10.02.2012.

9. Սուրբ Նշանի պատկանելության հարցով հանձնաժողովի ստեղծումն անընդունելի է, www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=4905, 25.01.2012.

10. Джавахашвили Манана, Что значит быть католиком в Грузии в 20-ом веке // Идентичность, власть и город в работах молодых ученых Южного Кавказа. Сборник статей, Тбилиси: Фонд Г.Белля, 2005.

11. Ирина Сулханишвили, Православный синдром образования в Грузии // Идентичность, власть и город в работах молодых ученых Южного Кавказа. Сборник статей, Тбилиси: Фонд Г.Белля, 2005.

12. Хаиндрава И, Религия в Грузии: XXI век, Религия и политика на Кавказе, Ер., 2004.

13. Гига Зедания, Грузия в 2010г., Ежегодник Института Кавказа, Ер. 2012.

14. Սիմավպ.րան Ա, Հովան Վ, Ջավախահայության որոշ հիմնախնդիրներ, Եր., 2009։

15. Հարցազրույց Վազգեն սրբազանի հետ, Մայր աթոռ, 19.03.2011:

39

Դ. Պետրոսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.

ПОЛИТИЧЕСКОЕ ВОСПРИЯТИЕ ПРОБЛЕМЫ САМЦХЕ-ДЖАВАХЕТИ

Давид Петросян

Резюме

Цель данного исследования - выяснить политические аспекты проблем армян Самцхе-Джавахети и Квемо Картли. У армян, живущих в этих районах, налицо общность взаимосвязанных правовых и социальных проблем, которая предполагает внедрение правовых механизмов и их эффективное функционирование для решения экономических, социальных, а также многих других вопросов. Однако эти механизмы лежат в основном в политической плоскости, так как достижение данных целей возможно только при использовании политических методов и внедрении взаимоотношений с другими политическими субъектами. Нужно отметить и тот факт, что присвоение статуса юридического лица религиозным меньшинствам также является отображением процесса, который происходит в политической плоскости. То есть проблема, которая транспарентно считается церковной, по сути своей является частью политических проблем, следовательно, ее нужно рассматривать в контексте последних.

40

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.