Научная статья на тему 'Ջավախքում հայերենի իրավական կարգավիճակի հարցի շուրջ'

Ջավախքում հայերենի իրավական կարգավիճակի հարցի շուրջ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
154
25
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Վահե Սարգսյան

Ախալքալաքի շրջանային ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունելէ որոշում պաշտոնապես դիմելու երկրի խորհրդարանին՝ «Տեղա-շրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խար-տիան» (Ստրասբուրգ, 05.11.1992) վավերացնելու պահանջով: Իրա-կանում այս գործընթացն այնքան էլ նոր չէ և շուրջ 25 տարվա պատ-մություն ունի: Ելնելով սկսված գործընթացի կարևորությունից՝ հարկենք համարում անդրադառնալ Ջավախքի տարածաշրջանում հայե-րենին կարգավիճակ շնորհելու պատմությանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Областное собрание Ахалкалаки (сакребуло) единогласно приняло решение об официальном обращении в парламент страны с требованием ратифицировать «Хартию о региональных языках или языках меньшинств» (Страсбург, 05.11.1992). Процесс этот не нов и насчитывает примерно 25-летнюю историю. В статье рассматривается история присуждения армянскому языку соответствующего статуса в Джавахском регионе и нынешняя ситуация вокруг данного вопроса.

Текст научной работы на тему «Ջավախքում հայերենի իրավական կարգավիճակի հարցի շուրջ»

ՋԱՎԱԽՔՈԻՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Վահե ՍարգսյաԱ

Ախալքալաքի շրջանային ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունել է որոշում պաշտոնապես դիմելու երկրի խորհրդարանին «Տեղա-շրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խար-տիան» (Ստրասբուրգ, 05.11.1992) վավերացնելու պահանջով: Իրականում այս գործընթացն այնքան էլ նոր չէ և շուրջ 25 տարվա պատմություն ունի: Ելնելով սկսված գործընթացի կարևորությունից հարկ ենք համարում անդրադառնալ Ջավախքի տարածաշրջանում հայերենին կարգավիճակ շնորհելու պատմությանը:

Հայացք աեցյայիե

Ջավախքի տարածաշրջանում սուր հետևանքներ են թողել վրացական մշակույթի ու լեզվի արհեստական տարածման դրսևորումները: Ջավախքն այս ամենին «արձագանքել» է դեռ 1980-ական թվականներից. այսպես, 31.07.1989թ. Ախալքալաք քաղաքից և համանուն շրջանի գյուղերից բնակչությունը դիմում-պահանջագիր (216 ստորագրությամբ) է հղել Ախալքալաքի շրջկոմի քարտուղար Մ.Ֆիդանյա-նին, որում նշվում է. «...պահանջում ենք մեր ներքոհիշյալ պահանջները ներկայացնել վրացական կառավարությանը, .օրինականացնել և այս ուստարում մտցնել հայ ժողովրդի պատմության ուսուցումը հայկական դպրոցներում»: *

* «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ:

63

Վ Սարգսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Ստեղծվում է կազմակերպություն («Ջավախք» կոմիտե), որը հետագայում (մինչև 1990-ական թթ. կեսերը) էական դերակատարություն ունեցավ տարածաշրջանի քաղաքական կյանքում։ Կազմակերպության ծրագրերում և մարտավարության մեջ տեղ էր հատկացվել ազգային ինքնության պահպանման, հայոց լեզվի կարգավիճակի և հայոց պատմության ուսուցման խնդիրներին:

Ախալքալաքի Վերակառուցման ժողովրդական շարժում ընկերության կանոնադրության «Ընկերության նպատակներն ու խնդիրները» գլխի Ա կետում նշվում է. «Բարձրացնել շրջանի բնակչության մշակութային մակարդակը, մասսայականացնել մեր երկրի ժողո-վուրդների և համաշխարհային մշակույթների նվաճումները առանձնապես ուշադրություն դարձնելով հայոց լեզվի և հայ մշակույթի քարոզմանը' որպես մեծամասնություն կազմող ժողովրդի լեզվի և մշակույթի...»:

1990թ. հունվարի 27-ին Ախալքալաքի Վերակառուցման ժողովրդական շարժում ընկերությունն իր առաջին կոնֆերանսում, վերափոխվելով «Ջավախք» ժողովրդական շարժման, նոր ծրագրում նշում է հետևյալը. «Մեր շարժումն աստիճանաբար ավելի միասնական է դառնում, հոգեպես, բարոյապես և գաղափարապես հասունանում և ամրապնդվում է պայքարում, որի հիմնական նպատակն է Ախալքալաքի սարահարթում ընդմիշտ պահել ու պահպանել ազգային գիրն ու լեզուն, երաժշտությունն ու արվեստը, գրականությունն ու կենցաղային սովորույթները, նպաստել շրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային ու կենցաղային զարգացմանը. Մեր ժողովրդի գոյատևման ու հոգևոր զարգացման երաշխիքը եղել և մնում է հայոց լեզուն: Առանց մայրենի լեզվի հայ ազգը դատապարտված է»:

«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսում ընդունվեցին մի շարք բանաձևեր, որոնցից խնդրո առարկա թեմային են առնչվում հետևյալները. «Կազմակերպությունը կարևորագույն

64

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Սարգսյան

համազգային հարց է համարում ազգային դպրոցներում հարազատ ժողովրդի պատմությունը սովորելը: Այս առումով պետք է անբավարար համարել պայքարը, որը ծավալվել էր շրջանում և հայկական դպրոցների ուսումնական պլանում հայ ժողովրդի պատմության դասընթաց մտցնելու և համապատասխան ուսումնական ձեռնարկներ հայթայթելու համար: Այդ պայքարը հարկավոր է շարունակել ու հասցնել ցանկալի արդյունքի»:

«Ջավախք» ժողովրդական շարժմանը կից ստեղծվում են տարբեր հանձնաժողովներ։ Մշակույթի պահպանման, ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովը ևս ուներ բավական հետաքրքիր ծրագրեր. «...Շրջանի կուսակցական ու խորհրդային մարմինների միջոցով հասնել այն բանին, որ հայկական դպրոցների համար ընդունված ուսումնական պլանում Վրացական ԽՍՀ ժողկրթմինիստրությունը նախատեսի հայ ժողովրդի պատմության համար դասագրքեր, և ոչ թե (դասապրոցեսն ընթանա միայն' Վ Ս) Վրաստանի ժողկրթմինիս-տրության դասագրքերով»:

«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսից (1990թ. հունվարի 27) կես տարի անց' 1990թ. հուլիսին, Ջավախքում (Ախալքալաք քաղաքում) ստեղծվեց Վրաստանում գործող հայկական հասարակական ու բարեգործական միությունների ու կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդ, որի մեջ մտան շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ: Նորաստեղծ կազմակերպության նպատակներից էր նաև «...- հասնել Վրաստանում գործող հայ դպրոցը, հայ ազգաբնակչության հոգևոր մշակութային կյանքը ինքնուրույնաբար տնօրինելու սահմանադրական իրավունքի»:

1991թ. Վրաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո Ջավախք տարածաշրջանի բնակչության թիվ մեկ խնդիրն էր նորանկախ Վրաստանի իշխանությունների լեզվի մասին օրենքից ձերբազատվելը, որով հասարակական բոլոր ոլորտներում պարտա-

65

Վ Սարգսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

դրվում էր վրացերենի գործածումը: Այդ օրենքի 13-րդ հոդվածում, օրինակ, նշվում էր, որ դատավարությունը պետք է լինի վրացերեն լեզվով: Տարածաշրջանի բնակչությունը բազմիցս դիմում-բողոքներ հղեց այս «ապօրինի» օրենքի դեմ' պատճառաբանելով, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը չի տիրապետում վրացերենին: Բողոքներում պահանջվում էր նաև, որպեսզի դպրոցական ծրագրի մեջ մտցնեն հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները: Վրաս-տանի Գերագույն խորհուրդը տարածաշրջանի հայ բնակչության բոլոր հայցադիմումները բավարարեց «մասնակիորեն». 1991թ. հուլիսի 25-ին Վրաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ «պարզաբանում» մտցվեց Վրաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածի կետերի վերաբերյալ: Որոշմամբ «բացատրվում» էր. «...Վրաստանի Սահմանադրության 74-րդ հոդվածով Վրաստանի ողջ տարածքում պետական լեզուն վրացերենն է: Ըստ այդմ, պետական, հասարակական մարմիններում, կրթական, մշակութային և լուսավորչական այլ կազմակերպություններում որպես պետական լեզու օգտագործվում է վրացերենը: Միաժամանակ, 75-րդ հոդվածի 3-րդ կետով վերոնշյալ կազմակերպություններն ազատորեն կարող են օգտագործել այն լեզուները, որոնք օգտագործում է տեղի բնակչությունը: Սահմանադրության այս կետի հիման վրա պետական և հասարակական կազմակերպություններում, մշակութային-լուսավորական և այլ վայրերում վրացերենի հետ կարող են օգտագործվել նաև ռուսերեն և հայերեն լեզուները»1:

1990-ական թթ. Ջավախք տարածաշրջանում զգալիորեն թուլացած և գրեթե մարող «Ջավախք» ժողովրդական շարժումը, վերջինիս հետ նաև' մեծ ու փոքր այլ հասարակական կազմակերպություններ (այդպիսիներից էին «Դեմոկրատների միությունը», «Սուրբ խաչը», «Կանաչների միությունը», «Օդան», «Ձայն Ջավախքի»-ն, «Արշալույսը»,

1 Տե ս Постановление Верховного совета республики Грузия, 25 июля, 1991, Тбилиси.

66

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Սարգսյան

«Ժողովրդավարական միությունը», «Վրաստանի քաղաքացիների համերաշխության միությունը», «Փարվանա», «Շառլ Ազնավուր» կազմակերպությունները), այլևս ի վիճակի չէին հաջողության հասնելու: Սկզբից ևեթ գործունեության հայեցակարգ և Վրաստանին միասնաբար առաջադրվող պահանջներ չունենալով' Ջավախք տարածաշրջանի հասարակական-քաղաքական կազմակերպություններն այդպես էլ ոչնչի չհասան: Շուտով խնդրով սկսեցին մտահոգվել առանձին մտավորականներ, որոնք հանդես եկան հայտարարություններով:

Այս ընթացքում և հետագայում Վրաստանի կողմից արված միակ «զիջումը»' Վրաստանի պետության ղեկավար Է.Շևարդնաձեի' «Վրացական պետության ղեկավարի' 1993թ. օգոստոսի 2-ի թիվ 93 հրամանագրով հաստատված «Վրաստանի Հանրապետության շրջանի, քաղաքի պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների մասին» 1995թ. օգոստոսի 12-ին ստորագրած փաստաթուղթն էր, որի երկրորդ կետով նշվում էր. «Վրաստանի Հանրապետության շրջանների, քաղաքների և գյուղերի պետական մարմիններում, կազմակերպություններում և հիմնարկներում թույլ է տրվում այն լեզուների ազատ կիրառումը, որոնցից օգտվում է բնակչությունը»:

1996թ. մարտի 9-ին գումարելով հերթական' 5-րդ կոնֆերանսը' «Ջավախք» ժողովրդական շարժումը դարձյալ բարձրացրեց լեզվի հարցը: 1996թ. մայիսի 5-ին Ախալքալաք քաղաքում վերջինի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջավախք տարածաշրջանի բնակչության ներկայացուցիչների բազմահազարանոց ժողով-հանրահավաք։ Հան-րահավաքի ընդունած բանաձևն ուղարկվեց երկրի ղեկավար Է.Շևարդնաձեին։ Դրանում նշվում էր հետևյալի մասին. «Այսօր մենք ուզում ենք ազատ զարգացնել մեր ազգային ավանդույթները, մշակույթը, սովորել հայոց լեզուն և հայոց պատմությունը, ինքնուրույն ընդունել այն որոշումները, որոնք անհրաժեշտ են և կենսական նշանակություն ունեն մեր տարածաշրջանի բնակչության համար,

67

Վ Սարգսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

այսինքն մենք ուզում ենք տարածաշրջանում ստեղծել համապատասխան քաղաքական ինքնակառավարման ձև, որը կամրագրվի սահմանադրությամբ»:

1999թ. հունվարի 31-ին Ջավախքում ստեղծվեց բնույթով համա-վրաստանյան «Վիրք» կուսակցությունը, որը նույնպես իր սկզբունքային նպատակներից էր համարում «...ազգային փոքրամասնությունների լեզվի, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ու կրոնական սովորույթների զարգացմանը նպաստելը»:

Հետաքրքիր են նաև 1998թ. «Ջավախք» ժողովրդական շարժման «Ջավախք» պաշտոնաթերթի համարներից մեկում տպագրված' «Ջա-վախքի կարգավիճակը (նախագիծ), Ջավախքի տարածքային ինքնավարության ստեղծման հիմնավորումը» և «Ջավախքի ինքնավար հանրապետության ապագա Սահմանադրության հիմնադրույթները» հոդվածները, որոնոցում փորձ է արվել բարձրաձայնել լեզվի հիմնա-խնդրի մասին:

Հայոց լեզվին Ջավախքում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու պահանջով արդեն նոր դարաշրջանում հանդես է եկել Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որի կազմակերպած «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» նախաձեռնության երեք համաժողովներից երկրորդը լիովին նվիրված էր Ջավախք տարածաշրջանի կրթամշա-կութային հիմնախնդիրներին: Փաստվում էր այն, որ Ջավախք տարածաշրջանի «.կրթական ոլորտում կոպտորեն խախտվում է Սամցխե-Ջավախքի հայության սեփական պատմությունը, լեզուն և մշակույթը ուսումնասիրելու համընդհանուր ճանաչված իրավունքը (ՅՈւՆԵՍԿՕ-ի ընդունած' Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան, 1960թ., Վրաստանի Սահմանադրություն, հոդված 35, Օսլոյի հանձնարարականներ, կետ 14, Լունդյան հանձնարարականներ, 1999թ., կետ 18, Ազգային փոքրամասնությունների

68

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Սարգսյան

կրթական իրավունքի Հաագայի հանձնարարականներ, 1966թ., կետ 1, կետ 9, Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիա, 1992թ., Ազգային փոքրամասնությունների եվրոպական շրջանակային կոնվենցիա, 1995թ.)»:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի 2007թ. հունիսին կազմած հերթական' «Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի տարածաշրջանների հայ բնակչության կացությունը բարելավելու անհետաձգելիությունը և Վրաստանի պարտավորություններն ու պարտականությունները Եվրոպայի խորհրդի առաջ» հուշագիրը, որտեղ բարձրաձայնվում էր նաև լեզվական, կրթական և մշակութային խնդիրների մասին, նույն թվականի նոյեմբերի 27-ին խորհրդի ներկայացուցիչներ Ա.Գաբրիել|անը և Գ.Մինասյանը հանձնեցին Վրաստանում գործող ՄԱԿ-ի, Եվրամիության, Վրաստանի խորհրդարանի խոսնակ և Վրաստանի նախագահի պաշտոնակատար Ն.Բուրջանաձեի գրասենյակներ, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ դեսպանատներ: Նշենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների ջանքերով հուշագիրը ստորագրել էին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի, Բորժոմի, Ծալկայի և Մառնեուլի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանային մունիցիպալիտետների պատգամավորներ, դպրոցների հոգաբարձուների խոր-հուրդների նախագահներ և այլ պաշտոնատար անձինք, որոնց ընդհանուր թիվը հասնում էր 130-ի:

2007թ. Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ հասնել այն բանին, որ տարածաշրջանի սակրե-բուլոներից (շրջանային ժողով, օրենսդիր մարմին) Ախալքալաքի և

69

Վ Սարգսյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Նինոծմինդայի սակրեբուլոները որոշում ընդունեն հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ: Նշենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հանձին խորհրդի ներկայացուցիչ Ա.Գաբրիելյանի, վերոնշյալ հարցի կապակցությամբ դիմել էր Նինոծմինդայի շրջանային սակրեբուլոյին և մերժում ստացել: Գումբուրդո և Զրեսկ գյուղերից Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր, Ախալքալաքի սակրեբուլոյի Երիտասարդական խմբակցության նախագահ Ա.Աբելյանը նշում էր. «Այսօր մենք' սակ-րեբուլոյի 24 անդամներով (Ախալքալաքի սակրեբուլոյի անդամների ընդհանուր թիվը 32 է' Վ.Ս.) ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը պետք է ներկայացվեր Վրաստանի խորհրդարան, և որում բարձրացվում էր Սամցխե-Ջավախք-Ծալկայումհայոց լեզուն որպես տարածաշրջանում երկրորդ պետական լեզու հոչակելու հարցը: Բայց ինչ-ինչ պատճառներով այդ փաստաթուղթը մնում է սեղանին» (հարցազրույցը վարել ենք մենք 2008թ. օգոստոսին): Նշենք, որ տարբեր պատճառներով չկազմվեց շրջանային ժողովի նիստի համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա այդ դիմում-փաստաթուղթը կհանձնվեր վրացական պատկան մարմիններին: Եթե չկա համապատասխան որոշմամբ արձանագրությունը, որոշումն իրավաբանորեն վավեր չէ: Իսկ արձանագրությունը չի կազմվել ոչ թե այն պատճառով, որ շրջանային սակրեբուլոյի նիստ չի գումարվել, այլ որովհետև հարցն անընդհատ օրակարգից հանվել և մյուս նիստ է տեղափոխել: «Տեղափոխումներն» ու «հետաձգումները» տևել են 6-7 ամիս' մինչև որ հարցը վերջնականապես հանվել է օրակարգից:

Այս պայմաններում Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաս-տանի իշխանություններին հանձնեց որոշման տեքստը' Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավորների 24 ստորագրություն-

70

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Սարգսյան

ներով հանդերձ, որը, փաստորեն, չունեցավ իրավական ուժ և առանց համապատասխան նիստի արձանագրության' անվավեր համարվեց: Ջավախահայության այս պահանջներին միացել են նաև Երևանում և արտերկրում գործող մի շարք կազմակերպություններ, պետական և հասարակական գործիչներ, սակայն հոդվածի նպատակն է հիմնական գծերով արտացոլել հայերենին կարգավիճակի շնորհման շուրջ ջավախքյան զարգացումները:

Ներկա իրավիճակը

Ջավախքի վերջին իրադարձությունները Վրաստանի քաղաքական դաշտում ի հայտ են բերել որոշ գործընթացներ, որոնց արձագանքել է հայ-վրացական լայն հասարակայնությունը։ Ոմանք Ախալքալաքի շրջանի ժողովի Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների եվրոպական խարտիան վավերացնելու և հայերենին իրավաբանական կարգավիճակ տալու մասին Վրաստանի խորհրդարանին ուղղված վերջին կոչ-որոշումը կարևոր, անգամ պատմական քայլ են համարել, ոմանք էլ Մ.Սաակաշվիլու թիմակիցների կողմից իրականացված պարզ սադրանք:

Հիշեցնենք. պաշտոնապես հայտնի է, որ նշյալ որոշումն Ախալքալաքի շրջանի ժողովի օրակարգ էին բերել Բ.Իվանիշվիլու թիմակից պատգամավորները, ինչը ողջունել և միաձայն քվեարկել էին բոլոր պատգամավորները: Թե իրականում այս նախաձեռնության հետևում ովքեր են կանգնած Մ.Սաակաշվիլու նախկին կամ ներկա թիմակիցները, հասարակական հատվածի ներկայացուցիչները' երկրորդական հարց է, եթե նկատի ունենանք այն կարևորությունը, իրապես պատմական նշանակությունը, որն ունի հայերենի իրավական կարգավիճակը Ջավախքի համար: Հարցն այստեղ Ախալքալաքի ժո-

\ ռ

ղովի որոշման հետագա ընթացքի մեջ է. այն է կստանա այն իրավա-

ռ

բանական փաստաթղթի տեսք և կուղարկվի խորհրդարան:

71

Վ Սարգսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Մյուս կողմից չենք կարող անտեսել նաև այն փաստը, որ ջա-վախքյան այս քայլը հմտորեն օգտագործվեց Մ.Սաակաշվիլու կողմից, որով վերջինս փորձեց վրացական ազգայնամոլական շրջանակներում արթնացնել կամ թարմացնել վրացերենի պաշտամունքը: Դրանով Մ.Սաակաշվիլին մի վերջին անգամ փորձում է քաղաքական հենարան ստեղծել հանձինս շովինիստական շրջանակների և քննադատության արժանացնել Բ.Իվանիշվիլու քաղաքականությունը նաև այս ոլորտում: Դրանով էր պայմանավորված նախագահի այցը Ջավախք և հատկապես Ախալքալաքի վրացական նորակառույց դպրոց, որտեղ էլ հանդես եկավ վրացաշունչ հայտարարությամբ չմոռանալով հիշեցնել, որ հայ աշակերտները ևս իր համար վրացիներ են: Իրականում զարմանալի կամ առաջին հայացքից ծիծաղելի ոչինչ չկար, քանի որ Սաակաշվիլու ռեժիմը, տարիներ շարունակ Ջավախքում ստեղծելով հայկական լեզվամշակութային վակուում և փոխարենը միլիոնավոր դոլարներ ծախսելով անխնա վրացականացման համար, ջավախահայ մանուկներին վաղուց է դիտարկել որպես ապագա «զտարյուն» վրացիներ: Գաղտնիք չէ, որ քարթվելացման գործընթացը Վրաստանում առկա է միշտ, իսկ եթե նկատի ունենանք էթնոձուլման հիմնական մասնակիցների (հայեր, հույներ, ռուսներ, հրեաներ, աբխազներ, օսեր և այլն) թվի կտրուկ անկումը կամ վերջիններիս իսպառ բացակայությունը, ապա կարելի է եզրակացնել, որ քարթվելացման ծրագրի իրականացնողների վերջին հույսը հայերն են, հատկապես ջավախա-հայությունը: Մ.Սաակաշվիլին Ջավախք կատարած վերջին այցից և ջավախահայության սառն ընդունելությունից (Ջավախքի ղեկավարության գերակշիռ մասը ներկա չէր երկրի նախագահի այցի ժամանակ) վերջնականապես հասկացավ, որ ինքն, ի դեմս ջավախահայության, այլևս քաղաքական հենարան և առաջիկա նախագահական ընտրություններում և ոչ մի քվե չունի: Փաստորեն, եթե Ջավախքի քաղաքական ղեկավարությունը վերջին որոշման հետ կապված կրկին

72

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Սարգսյան

անգործություն հանդես բերի այն խորհրդարան չուղարկելով, ապա ինչ-որ իմաստով կարդարանան այն մարդկանց տեսակետները, որոնք այս քայլը որակել են սադրանք կամ հատուկ նախագծված քայլ, որը ծառայել է Մ.Սաակաշվիլու դերի ու կշռի բարձրացմանը: Մյուս կողմից, եթե անգամ այս ամենը դիտարկենք նման վատատեսական դիրքերից, ապա միևնույն է Ջավախքի համար դրականը և շահավետն այս ամենի մեջ գերակշիռ է: Բավական է միայն հետևյալ իրողությունների հանրայնացումը.

1. Ջավախքի զարգացման գրավականը հայերենն է իր իրավական կարգավիճակով հանդերձ;

2. Վրաստանը տարիներ շարունակ չի կատարում իր պարտա-վորությունները եվրակառույցների առջև;

3. ոչ թե վրացերենի չիմացությունը, այլ հայերենի իրավաբանական կարգավիճակի բացակայությունն է Վրաստանի հասարա-կական-քաղաքական կյանքից տարածաշրջանի հայության մեկուսացվածության իրական պատճառը և հայության ինտեգրացիայի առաջնային և հիմնական խոչընդոտը;

4. հայերենի կարգավիճակի բացակայությունը ջավախահայ երիտասարդության գործազրկության, այն է պետական և մասնավոր մի շարք հիմնարկներում աշխատանք չունենալու կամ վերջինից զրկվելու, հետևաբար նաև արտագաղթի հիմնական պատճառն է (հիշեցնենք, որ որոշումն ընդունելու օրը Ախալքա-լաքի շրջանային ժողովում նշյալ հարցի բարձրացման մասին ելույթով հանդես են եկել նաև բարձրագույն կրթությամբ և նշյալ պատճառով աշխատանքի չընդունվող երիտասարդներ);

5. Մ.Սաակաշվիլու ռեժիմի իրական նպատակը ոչ թե եվրոպական արժեքների հենքի վրա Ջավախքի զարգացումն է, այլ, ոտ-նահարելով այդ արժեքները, ջավախահայության բռնի ուծացումն ու հայ մանուկներին օր առաջ վրացի համարելը;

73

Վ Սարգսյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

6. հայերենի կարգավիճակի հարցն առանցքային հիմնահարց է, որի բացակայությունը տարածաշրջանը պահելու է մշտական լարվածության մեջ հանդիսանալով Վրաստանի կեղծ ժողովրդավարության խորհրդանիշ:

Ապրիլ, 2013թ.

О ПРАВОВОМ СТАТУСЕ АРМЯНСКОГО ЯЗЫКА В ДЖАВАХКЕ

Ваге Саркисян

Резюме

Областное собрание Ахалкалаки (сакребуло) единогласно приняло решение об официальном обращении в парламент страны с требованием ратифицировать «Хартию о региональных языках или языках меньшинств» (Страсбург, 05.11.1992). Процесс этот не нов и насчитывает примерно 25-летнюю историю. В статье рассматривается история присуждения армянскому языку соответствующего статуса в Джавахском регионе и нынешняя ситуация вокруг данного вопроса.

74

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.