Научная статья на тему 'ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ-ԾԱԼԿԱՅՈՒՄ (1988-2008թթ.)'

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ-ԾԱԼԿԱՅՈՒՄ (1988-2008թթ.) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
213
59
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Վահե Սարգսյան

Հոդվածում հաջորդաբար ներկայացվում են տարածաշրջանում գործած կազ-մակերպությունների գործառույթներն ու տարածաշրջանի քաղաքական կյան-քում վերջիններիս ունեցած դերակատարությունը։ Լայնորեն օգտագործված ենարխիվային փաստաթղթեր մինչ այժմ չօգտագործված նյութեր, որոնք նորլույս են սփռում այդ կազմակերպությունների, հետևաբար նաև՝ Սամցխե-Ջա-վախք-Ծալկա տարածաշրջանի նորագույն պատմության վերջին քսանամյակիվրա։ Անհրաժեշտ ենք համարել իրադարձությունները ներկայացնել քննականլույսի ներքո, որը մեծապես կօգնի հայկական կողմին՝ տարածաշրջանի քաղա-քական կյանքում գրանցված անհաջողությունները սրբագրելու վերջինիսնկատմամբ ճիշտ ռազմավարություն որդեգրելու գործում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Постсоветские развития в армянском регионе Самцхе-Джавахк-Цалка в основном обусловлены действиями ряда общественных организаций, союзов. Следовательно, путь, который прошли эти организации в какой-то степени можно считать историей Самцхе-Джавахка-Цалки за последние двадцать лет. И хотя этих организаций было не так уж много, однако некоторые из них иногда объединялись в одну организацию, иногда разъединялись и действовали отдельно друг от друга. Не имея единого программного стиля работы и обусловливая свою деятельность сложившейся в данный момент ситуацией, организации Самцхе-Джавахка-Цалки так и не достигли значительных успехов. Проблемы в регионе остались те же, какие были в постсоветский период. Более того, эти проблемы усугубились и умножились, при этом большая их часть связана с безопасностью молодой независимой Республики Армения. Параллельно с армянскими организациями в Самцхе-Джавахке-Цалке увеличивается число грузинских организаций, которые становятся более многофункциональными, а также число международных организаций, которые действуют под диктовку грузинских властей. Под прикрытием «интегрирования региона к Грузии» они призывают население выполнять принудительные требования государства во всех сферах общественной деятельности обязательно использовать только грузинский язык. Направленные против этого шаги армянской стороны должны быть нацелены на усиление армянского элемента в регионе. Наилучший путь достижения желаемого результата организовать и объединить действующие здесь общественно-политические организации.

Текст научной работы на тему «ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ-ԾԱԼԿԱՅՈՒՄ (1988-2008թթ.)»

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ-ԾԱԼԿԱՅՈՒՄ (1988-2008թթ.)

Վահե Սարգսյաե

Հոդվածում հաջորդաբար ներկայացվում են տարածաշրջանում գործած կազմակերպությունների գործառույթներն ու տարածաշրջանի քաղաքական կյանքում վերջիններիս ունեցած դերակատարությունը։ Լայնորեն օգտագործված են արխիվային փաստաթղթեր և մինչ այժմ չօգտագործված նյութեր, որոնք նոր լույս են սփռում այդ կազմակերպությունների, հետևաբար նաև Սամցխե-Ջա-վախք-Ծալկա տարածաշրջանի նորագույն պատմության վերջին քսանամյակի վրա։ Անհրաժեշտ ենք համարել իրադարձությունները ներկայացնել քննական լույսի ներքո, որը մեծապես կօգնի հայկական կողմին տարածաշրջանի քաղաքական կյանքում գրանցված անհաջողությունները սրբագրելու և վերջինիս նկատմամբ ճիշտ ռազմավարություն որդեգրելու գործում։

Մեր օրերում տարբեր շարժումների, միությունների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դերը մեծ, երբեմն որոշիչ կարող է դառնալ տվյալ տարածաշրջանի կամ երկրի, ինչպես նաև տվյալ էթնիկ հանրության ճակատագիրը կերտելու գործում: Իսկ հիմնախնդիր հարուցող օջախներում, երբ տվյալ էթնիկ հանրությունը պահանջներ ունի, որոնք տվյալ պետությունը չի բավարարում տասնամյակներ շարունակ, վերոնշյալ կազմակերպությունների գործունեության ընթացքը ինքնաբերաբար վերածվում է քաղաքական գործընթացի:

Խորությամբ հասկանալու համար ՀՀ հյուսիսային և քրիստոնյա հարևանի' Վրաստանի հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի ներկա ծանր վիճակի էությունը, նման իրավիճակի հասնելու պատճառները և ապագայի անելիքները, հարկավոր է վերլուծել անցյալը: Իսկ անցյալի հետ-խորհրդային շրջանի պատմությունը հասկանալն անհնար է' առանց վերոնշյալ կազմակերպությունների: Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի 20-ամյա (1988-2008թթ.) քաղաքական ընթացքն ինչ-որ իմաստով դառնում է այդ կազմակերպությունների ծննդյան, ընթացքի և շատ դեպքերում' վախճանի պատմությունը:

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգսյաե

Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի քսանամյա պատմության ընթացքում թեև քիչ քանակությամբ, այնուամենայնիվ, եղել են որոշ հասարա-կական-քաղաքական կազմակերպություններ, որոնք այս կամ այն դերակատարությունն են ունեցել տարածաշրջանի իրադարձությունների մեջ: Այստեղ վերջին տարիներին ստեղծվել են հիմնականում կամ վրացական, կամ օտարերկրյա ծագմամբ բազմաթիվ ՀԿ-ներ, որոնք դարձյալ Վրաստանի հովանու տակ գտնվող և վերջինիս քաղաքականությունն իրականացնելուն կոչված կառույցներ են: Ելնելով այս հանգամանքից' ուսումնասիրության մեջ անդրադառնալու ենք այն խոշոր կազմակերպությունների գործունեությանը, որոնք իսկապես ունեցել են կենսագրություն և արձանագրված չեն եղել միայն թղթի վրա:

Մյուս կողմից' հարկ ենք համարել մանրամասնել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի վերջին քսանամյա պատմության առավելաբար 1990-ական թթ. գործած կազմակերպությունների գործունեությունը, որոնք տարածաշրջանի համար ճակատագրական նշանակություն են ունեցել:

Առկա աղբյուրների պարունակած թվային և տեղաբաշխման տվյալները վերաբերում են 2004թ., սակայն հիմնվելով վերջիններիս վրա և համադրելով մեր ուսումնասիրությունները փորձել ենք կազմակերպությունների գործունեության շարադրման ընթացքը հասցնել մինչև 2008թ.:

Սամցխե-Ջավախք-Ծաւկա տարածաշրջանի կազմակերպությունների թվաքանակի, տեղաբաշխման և վերջին տարիների գործունեության մասին

ՄԱԿ Զարգացման ծրագրերի իրականացրած ուսումնասիրության համաձայն' 2004թ. տվյալներով Սամցխե-Ջավախքում գրանցված էին 236 ոչ կառավարական կազմակերպություններ (ՈԿԿ), որոնցից 96-ը' Ախալցխայի շրջանում, 34-ը' Ադիգենում, 21-ը' Ասպինձայում, 42-ը' Բորժոմում, 32-ը' Ախալ-քալաքում և 11-ը' Նինոծմինդայում [1]:

Միայն Սամցխեի տարածքում, ըստ մեր հարցազրույցների տվյալների1, ներկայումս մոտ 200 ՀԿ-ներից չնչին տոկոսն է միայն հայկական: Ծալկայում, կարելի է ասել, նույնպես հայկական ՀԿ-ները չնչին թիվ են կազմում, որոնց գոյությունը նշմարվում է երբեմն-երբեմն այս կամ այն հարցի առթիվ արված հայտարարություններով: Ինչ-որ չափով հայանպաստ գործունեությամբ

զբաղվող ՀԿ-ները հիմնականում տեղաբաշխված են Ջավախքի տարածքում: 2003թ. ստեղծվեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որը գործում է մինչ օրս:

1 Հարցազրույց «Շարլ Ազնավուր» բարեգործական միության նախագահ Սերգեյ Հակոբջանյանի հետ ք.Ախալցխայում, 26.08.2008թ.:

59

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Այս կազմակերպության մեջ, բացի Սամցխե-Ջավախքի ՀԿ-եերից, մտեում եե եաև Քվեմո-Քարթլի եահաեգի կազմում գտնվող Ծալկայի հայկական հասարակական կազմակերպություեեերը: Տվյալ խորհրդի կազմում, փաստորեն, փորձ արվեց միավորել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում միեչ այդ առանձնաբար գործող հայկական հասարակական կազմակերպությունները: Դրանց մի մասե, այնուամենայնիվ, շատ թույլ է գործում: Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնություններից նշանավորները «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» խորագրով երեք համաժողովներն էիե1, ինչպես եաև տարբեր խնդիրների առիթով արված հայտարարություններն ու մի շարք միջազգային կազմակերպությունների առջև Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի այս կամ այե խնդրի շուրջ բարձրացված հարցադրումները1 2:

Ստորև ներկայացնում եեք Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունները3.

1. «Ակուեք» միություն

2. «Ա-իեֆո» լրատվական գործակալություն (միություն)

3. «Ջավախք» ժողովրդական շարժում

4. «Վիրք» կուսակցություն4

5. «Ջավախքի մտավորականների միություն» հասարակական կազմակերպություն

6. «Մտավոր երիտասարդական» հասարակական կազմակերպություն

7. «Լեռնաշխարհ» միություն

1 Առաջին համաժողովը (դեկտեմբեր, 2004թ.) նվիրված էր տարածաշրջանի սոցիալ-տետեսակաե խնդիրներին, երկրորդը (ապրիլի 2, 2005թ.)' կրթամշակութայիե խնդիրներին և երրորդը (սեպտեմբերի 24, 2005թ.)' Վրաստաեի պետական կառուցվածքում Ջավախքի կարգավիճակի խեդրիե:

2 Սամցխե-Զավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը 2004թ. հոկտեմբերի 21-իե Եվրոպայի խորհրդի աեդամ պետությունների պարտավորություեեերի և պարտականությունների կատարման հաեձեախմբիե (Մոեիթորիեգի հանձնախումբ) է ներկայացրել «Վրաստա-եում Սամցխե-Զավախք երկրամասի կացությունը և Վրաստաեի պարտավորություեեերե ու պարտականությունները Եվրոպայի խորհրդի առաջ» խորագրով հուշագիրը: Նույե խորհուրդը 2008թ. վրաց-օսակաե պատերազմից անմիջապես հետո հանդես եկավ Սամցխե-Զավախքը իր եերկա սահմաններով և Քվեմո-Քարթլիի սահմանակից, առավելաբար հայաբնակ բնակավայրերով Վրաստաեի պետական դաշեայիե կառույցի իեքեավար սուբյեկտներից մեկի վերածելու մասիե պահանջով (տե ս http://www.panorama.am/am/ society/2008/08/20/javaxq/?sw):

3 Տվյալները մեզ է տրամադրել Սամցխե-Զավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ, Ա-իեֆո լրատվական գործակալության (www.a-info.org տեօրեե Արտակ Գաբրիելյաեը:

4 «Վիրք» կուսակցությունը հիմնադրվել է 1999թ. հունվարի 31-իե Ջավախքում (տե ս «Հզոր Հայրենիք», թիվ 4, 4-10 փետրվար, 1999): Թեև վերջինս ծեուեդ էր առել Ջավախքում, սակայն այե իր բնույթով համավրաս-տաեյաե էր, և վերջինիս աեդամ կարող էր դառնալ ընտրության իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի' աեկախ ազգային պատկանելությունից, ովքեր ընդունում էիե կուսակցության կանոնադրությունը, մասնակցում երա աշխատանքներին, վճարում անդամավճար և չէիե պատկանում որևիցե այլ կուսակցության (см. Устав — всегрузинской партии «Вирк», пункт 4, 04.02.1999). «Վիրք» կուսակցությունը' ազգային կրոնական կամ տեղական սկզբունքներով կուսակցությունների ստեղծման անթույլատրելիության պատճառաբանությամբ, միեչ օրս գրանցված չէ Վրաստաեի արդարադատության նախարարությունում (տես «Առավոտ», 30.05.2006): Իրակաե պատճառը, թերևս, այդ կուսակցության' Ջավախքի հայության շրջանում համամասնական ընտրաձևով անհամեմատ շատ ձայներ հավաքելու և Վրաստանի խորհրդարանում լրացուցիչ հայազգի պատգամավորներ ունենալու հաեդեպ վրացական իշխանությունների մտավախությունն է:

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգսյան

8. Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միություն (ՋԵՄՄ)

9. «Շարլ Ազնավուր» բարեգործական միություն1

10. «Հայ ազգային հասարակական միություն» հասարակական կազմակերպություն

11. «Կարմրավանք» հասարակական կազմակերպություն

12. Ջավախքի հայ գրողների միություն

13. Ջավախքի գրողների միություն

14. Հայ օգնության միության մեկուսի վարչություն

15. Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ)

16. «Տաբածղուրի» միություն

17. Եկեղեցական միություն

18. Ազատամարտիկ վետերանների խորհուրդ

19. «Ջավախք» հասարակական կազմակերպություն

20. Երիտասարդական միություն

21. «Զորի Զորյան» երիտասարդական միություն1 2

22. «Օդա» միություն

23. «Ազավրեթ» միություն

24. «Դամալա» միություն

25. «Գանձա» միություն

26. «Հարավային դարպաս» թերթ3 ( լրատվական կազմակերպություն)

27. «Դեմոկրատ մեսխերի միություն» հասարակական կազմակերպություն

28. «Փարվանա» հեռուստատեսություն (լրատվական կազմակերպություն)

29. Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի վետերանների միություն

30. ATV-12հեռուստատեսություն (լրատվական կազմակերպություն)

31. «Դանտիստ» միություն

32. «Կարծախ» ֆերմերների միություն:

Վերոնշյալ ցանկում տեղ գտած ՀԿ-ների և միությունների շարքը շարունակում են նաև մի քանի միջազգային կառույցների' Սամցխե-Ջավախք-Ծալ-կայում գտնվող տարածաշրջանային ներկայացուցչություններ:

ՀՀ-ից մեծ չափով աջակցություն չունենալով և հանդիպելով վրացական կողմի խոչընդոտներին' հայկական հասարակական կազմակերպությունները Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում գործում են մեծ դժվարու-

1 Հիմնադրվել է 1990թ. Ախալցխայում, նախագահ Սերգեյ Հակոբջանյան:

2 Այս երիտասարդական միությունը, լինելով տարածաշրջանում հայապահպան գործունեություն ծավալող միակ երիտասարդական կազմակերպությունը, ցավոք, չի գործում նաև Ծալկայի տարածքում: Հիմնադրման օրվանից (2006թ.) միության ղեկավարն է Նաիրի Մնացականյանը, որը նաև 2007թ. հիմնադրված Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրենն է: Հիշեցնենք, որ այս միությունը գործում է նաև Ախալցխայի երիտասարդական կենտրոնում, որը հիմնվել է 2006թ.' տեղի երիտասարդության նախաձեռնությամբ և Հայ օգնության միության Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի օժանդակությամբ (կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյան): Այն Սամցխեի տարածքում գործող միակ երիտասարդական-մշակութային հայկական օջախն է, որտեղ այցելում են տեղի արվեստասեր ու շնորհալի երիտասարդները' փորձելով այդպիսով անսասան պահել ու համահայկական փառատոներում ներկայացնել պատմական Ախալցխայի հայկական մշակույթը:

3 Անգլիական «Պատերազմ և խաղաղություն» ինստիտուտի (Institute for War and Peace Reporting [IWPR]) կողմից 2004 թվականից Սամցխե-Զավախքում հրատարակվող «Հարավային դարպաս» թերթը ֆինանսավորվում է Եվրամիության և Ֆինլանդիայի կառավարության կողմից:

61

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

թյուեեերի պայմաններում: Չնայած առկա բազմաթիվ հիմեախեդիրեերիե, այեուամեեայեիվ, եշված պատճառեերով վերջիեեերից շատերե իրեեց գործու-եեություեը սահմաեափակում եե հիմեակաեում այդ հիմեախեդիրեերի մասիե հայտարարություեեեր աեելով, որոեց մեծ մասը շատ դեպքերում կրում է դեկլարատիվ բեույթ: Սրաե հակառակ' տարածաշրջաեում ավելաեում եե վրացակաե կամ միջազգայիե (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, Ջ.Սորոսի հիմեադրամ (Բաց հասարակությաե իեստիտուտ (Open Society Georgia Foundation-OSGF) կազմակերպություեեերից սեվող հասարակակաե կազմակերպություեեերը, որոեց գործուեեություեը հիմեակաեում միտված է տարածաշրջաեը Վրաս-տաեիե իետեգրելուե: Այդ կառույցեերը հիմեակաեում զբաղված եե վրաց լեզուե ու մշակույթը տարածելով, վրացակաե օրեեսդրությաե, ըետրակաե և այլ համակարգերի մասիե ազգաբեակչությաե շրջաեում սեմիեարեերի ու տարբեր միջոցառումեերի աեցկացմամբ և այե ամեեով, իեչի կարիքը Սամց-խե-Ջավախք-Ծալկա տարածաշրջաեի հայ ազգաբեակչություեե առաեձ-եապես չի զգում: Հետևաբար, եմաե կազմակերպություեեերի գործուեեություեը շատ արագ դառեում է աեարդյուեավետ. դրաեցից շատերե ուղղակի հեռա-եում եե այստեղից հասկաեալով իրեեց գործուեեությաե աեիմաստություեը1:

«Միասեակաե Ջավախք» ժողովրդավարակաե դաշինքը

2005թ. հիմեադրվեց «Միասեակաե Ջավախք» ժողովրդավարակաե դաշիեքը: Վերջիես Սամցխե-Ջավախք-Ծալկայի հասարակակաե-քաղաքակաե կյաե-քում ուեեցավ բավակաեիե մեծ դերակատարում, որի գործուեեություեը միտված էր պաշտպաեելու տարածաշրջաեի հայությաե մշտապես ոտեահարվող իրավուեքեերը: Իր կարճատև գործուեեությաե ըեթացքում «Միասեակաե Ջա-վախքի» եախաձեռեությամբ տեղի ուեեցաե բազմաթիվ միջոցառումեեր, որոեք լայե արձագաեք գտաե հասարակակաե դաշտում1 2:

1 Այդ մասիե եշվում է եաև ՄԱԿ Զարգացմաե ծրագրերի կողմից իրակաեացված ուսումեասիրությաե մեջ [1]:

2 «Միասեակաե Ջավախք» ժողովրդավարակաե դաշիեքի կազմակերպած միջոցառումեերից հիշատակմաե արժաեի է 2006թ. Ախալքալաքում տեղի ուեեցած բազմահազարաեոց բողոքի ցույցը' դուրս բերվող ռուսա-կաե ռազմակայաեի տեղում վրացակաե ռազմակաե եերկայությաե հաստատմաե, Զավախքի հայ բեակչու-թյաե քաղաքացիակաե և ազգայիե իրավուեքեերի ոտեահարմաե և երկրամասի ծրագրված հայաթափմաեը միտված վրացակաե իշխաեություեեերի սոցիալ-տետեսակաե, ժողովրդագրակաե և քաղաքակաե գործո-ղություեեերի դեմ: Նույե պահաեջեերով, գումարած Հայոց ցեղասպաեությաե ճաեաչմաե հարցը, 2006թ. մարտի 31-իե Ախալքալաքում կրկիե տեղի ուեեցավ բազմահազարաեոց ցույց: Ցուցարարեերի պահաեջ-եերի հիմաե վրա վրացակաե իշխաեություեեերը Ախալքալաքում բացեցիե միեչ այդ Ախալցխայում գտեվող աեձեագրայիե վարչություեը: Բեակչությաե աջակցությամբ կաեխվեց Ախալքալաքի Սամսար գյուղի ժայռափոր վաեակաե համալիրի յուրացումը Վրաստաեից ժամաեած հոգևորակաեեերի և ուսաեողությաե կողմից (2005թ. հուլիս): Վրաստաեի և ՀՀ վարչապետեր Զ.Նողայիդելու և Ա.Մարգարյաեի' Զավախք ժամա-եելու կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպվեց' հյուրերի ուշադրություեը հրավիրելով Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմաե ռազմաքաղաքակաե աեթույլատրելիությաե և երկրամասում առկա քաղաքակաե և սոցիալ-տետեսակաե խեդիրեերի հաղթահարմաե վրա: Այս ժամաեակ բարձրացվել է Ջա-վախքում հայկակաե համալսարաե բացելու հարցը (2005թ. հուլիս): Ի պատասխաե մաքսայիե ծառայությու-եից հայազգի բոլոր աշխատակիցեերիե վտարելու Թբիլիսիի կարգադրությաե, Վրաստաեի սահմաեայիե «Նիեոծմիեդա» մաքսակետի մոտ ջավախահայությաե բողոքի ցույց կազմակերպվեց (2005թ. դեկտեմբեր 12), Ծալկայում ազգայիե հողի վրա տեղի ուեեցած Գևորգ Գևորգյաեի սպաեությաե և տեղի հայությաե եկատ-մամբ բռեություեեերի սաստկացմաե կապակցությամբ Ախալքալաքում բողոքի բազմահազարաեոց ցույց կազմակերպվեց: Ցույցի ավարտիե քաղաքացիեերի հոսքե ուղղվել է շրջաեայիե դատարաեի ուղղությամբ' բողոքարկելու մի քաեի օր առաջ հայազգի դատավորեերիե վրացերեեի չիմացությաե պատճառով աշխա-տաեքից ազատելու պաշտոեակաե Թբիլիսիի որոշումը (2006թ.) և այլե (տե ս Երևաե քաղաքի Կեետրոե և Նորք-Մարաշ համայեքեերի առաջիե ատյաեի դատարաեում Վ.Չախալյաեի պաշտպաեակաե ճառը (09.11.2007թ.), http ://www.javakhk.net/forum/index.php?showtopic=446&st=70):

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգպաե

2006թ. հոկտեմբերին դաշինքը մասնակցեց Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հնարավորություն ստացավ տեղական սակրեբուլոյում ծանրակշիռ ներկայություն ունենալու: Սակայն վերջիններիս ներկայացուցիչների թիվն այնքան էլ մեծ չեղավ (մոտ 30%), որի պատճառը դաշինքի անդամները համարում էին ընտրակեղծիքնե-րը: Հետևեց զանգվածային բողոքի ալիքի բարձրացումը, որի նախաձեռնողն ու իրականացնողը «Միասնական Ջավախքն» էր:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամների դեմ զանգվածային հալածանքներ են սկսվում. Վրաստանից ՀՀ ապօրինի մուտք գործելու մեղադրանքով 2006թ. հոկտեմբերի 10-ին ձերբակալվում, հետագայում դատապարտվում և ՀՀ-ից արտաքսվում է կազմակերպության նախագահության անդամ Վահագն Չախալյանը1: 2007թ. մարտին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում պայթեցվեց հայտնի գործարար, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Խաչիկ Սահարանի ավտոմեքենան, որի հետևանքով Սահարանը հաշմանդամ դարձավ:

2006թ. դեկտեմբերի 5-ին Ախալքալաքի շրջանային դատարանը էլեկտրաէներգիայի դիմաց ավելի գումար գանձելու համար բողոքի ցույց կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստ Արթուր Պողոսյանին' վերջինիս դատապարտելով երկու տարի պայմանական ազատազրկման և 2000 լարի տուգանքի:

2007թ. ապրիլի 24-ին Ախալքալաքում կրկին ձերբակալում են Արթուր Պողոսյանին և այն ժամանակ Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր, այժմ' Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարիչ Նաիրի Իրի-ցյանին: Այս անգամ ձերբակալության պատճառ էր դարձել վերոնշյալ անձանց և Ախալքալաքի շրջանային դատախազ Հովհաննես Մխիթարյանի վարորդի ընդհարումը, երբ վերջինս վրաերթի էր ենթարկել Գումբուրդո և Զրեսկ (Կիրովական) գյուղերի' Ախալքալաքի շրջանի սակրեբուլոյի պատգամավոր, «Միասնական Ջավախք»-ի անդամ Անդրանիկ Աբելյանին: Նաիրի Իրիցյանը հետագայում համաներման էր արժանացել: «Միասնական Ջավախքի» մյուս ակտիվիստ Արթուր Պողոսյանը 2008թ. հոկտեմբերին դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման1 2: Այս իրադարձությունները պատճառ դարձան, որ-

1 http://www.armtown.com/news/am/lra/20080806/13745: Վերոնշյալ որոշումը Չախալյանի կողմից բողոքարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում: 09.11.2007թ. դատարանը, նախագահությամբ դատավոր Գ.Կարախանյանի, ոստիկանության պետի որոշումը թողել է անփոփոխ:

2 Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի 2008թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ Արթուր Պողոսյանը ազատվեց կալանքից' չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ, 100 հազար լարիի ($ 62.000) չափով տուգանքի և 3 տարի պայմանական ազատազրկման պայմանով' պարտավորվելով վաճառել տունը, բնակարանը, ունեցվածքը և վճարել տուգանքը: Չունենալով նման գումար վճարելու հնարավորություն' Ա.Պողոսյանը հեռացավ Վրաստանից:

http://www.bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=2340&SectionID=0&Date=02/01/2009&PagePosition=1:

63

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

պեսզի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքն այլևս դադարեցներ փաստացի գոյատևումը:

«Միասնական Ջավախքի» վերջին «վերակենդանացումը» տեղի ունեցավ 2008թ. հուլիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Սամցխե-Ջավախքի ոստիկանության տարածաշրջանային վարչության Ախալքալաքի շրջանային վարչության պետ Ս.Պետրոսյանի տան մոտ տեղի ունեցած պայթյունից հետո տարածաշրջանում կրկին լարվածություն ստեղծվեց: Այս դեպքերի արդյունքում կրկին ուժեղացան բռնաճնշումները «Միասնական Ջավախքի»' ազատության մեջ գտնվող անդամների նկատմամբ: Ձերբակալվեցին «Միասնական Ջավախքի» նախագահության անդամ Վահագն Չախալյանն ու վերջինիս հարազատները, հետախուզում հայտարարվեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչ, 2001թ. հիմնադրված «Ջավախքի սկաուտական շարժման» պատասխանատու Գուրգեն Շիրինյան-ցի նկատմամբ, ձերբակալվեցին վերջինիս հարազատները1:

Նշենք, որ կազմակերպության մի քանի անդամներ, որոնք նախկինում բավական ակտիվ էին, ներկայումս զգալի պասիվություն են ցուցաբերում, ինչը տարակուսանք է առաջացնում հասարակական լայն շրջանակներում և մտորումների առիթ տալիս, այդ թվում և այն, որ չեն բացառում վերջիններիս համագործակցության հնարավորությունը որոշակի ուժերի հետ։

«Ջավախք» ժողովրդական շարժման և այլ կազմակերպությունների ծնունդը 1980-ականթթ. վերջին և 1990-ականթթ սկզրներին

Հակիրճ անդրադառնալով տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների ներկա վիճակին' փորձենք լուսաբանել ԽՍՀՄ փլուզման նախօրյակին' 1988-89թթ. ստեղծված մի կազմակերպության գործունեությունը, որն ամենամեծ դերակատարումն է ունեցել տարածաշրջանի քաղաքական կյանքում: Կանդրադառնանք նաև մի շարք ՀԿ-ների ու միությունների պատմությանն ու գործունեությանը, որոնք 1990-ական թթ. ստեղծվել են տարածաշրջանում, գործունեություն ծավալել և այնուհետև հեռացել քաղաքական թատերաբեմից:

1988թ. փետրվարի վերջին, Ղարաբաղյան շարժման սկսվելուց մեկ շաբաթ անց1 2, Ախալքալաքում, Հ.Մանուկյանի տանը հինգ անձանց կողմից (Ս.Պետրոսյան, Հ.Մանուկյան, Գ.Ափոյան, Մ.Թադևոսյան և Վ.Մահտեսյան) հիմնադրվեց «Ջավախք» կոմիտեն: Այն հետագայում վերածվելու էր «Ջավախք» ժողովրդական շարժման3: Ըստ մեկ այլ աղբյուրի' «Մարտիկ» թերթի

1 Տե ս «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը (ք.Ախալքալաք, 23.07.2008 թ., http://ararat-center.org/upload/files/I_pashtpanutyun_Vahagn_Chakhalyani.doc):

2 http://www.abkhaziainfo.f2o.оrg/analytics/EpZFApylEFDFHxsDHо.shtml

3 Նույն տեղում։

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգպաե

37-րդ համարում (2001թ. սեպտեմբեր) տեղ գտած հրապարակման համաձայն, արցախյաե պայքարին օժանդակելուն ուղղված աշխատանքների համատեքստում, Ջավախքում որպես վերոնշյալ շարժումների հիմնադիրներ նշված են Սամվել Պետրոսյանի, Հակոբ Ավետիսյանի, Վարոս Մահտեսյանի և Հակոբ Մանուկյանի աեուեեերը:

Հարկ է նշել, որ ԽՍՀՄ ողջ տարածքում իրականացվող «վերակառուցման» քաղաքականության հետ կապված' շարժման սկզբնական փուլում (մինչև 1990թ. հունվարի 27-ի առաջին կոնֆերանսը) այն կոչվել է «Ախալքա-լաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերություն» անունով և գործել որպես կամավոր ՀԿ [2]: Կազմակերպության կանոնադրությունից ելնելով' կարելի է նշել, որ այն թեև նպատակ ուներ օգնելու Ջավախքում իրականացվող «վերակառուցմանը», սակայն մեծ տեղ էր հատկացվում նաև ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրերին: Կանոնադրության' «Ընկերության նպատակներն ու խնդիրները» գլխի Ա կետում նշվում է. «Բարձրացնել շրջանի բնակչության կուլտուրական մակարդակը, մասսայականացնել մեր երկրի ժողովուրդների և համաշխարհային մշակույթների նվաճումները, առանձնապես ուշադրություն դարձնելով հայոց լեզվի և հայ մշակույթի պրոպագանդմանը' որպես մեծամասնություն կազմող ժողովրդի լեզվի և մշակույթի, միևնույն ժամանակ պրոպագանդել վրաց և ռուսաց լեզուները և մշակույթները» [2, էջ 4]: Իսկ Բ կետով նախատեսվում էր «...նպաստել հայ, վրաց, ռուս և մյուս ժողովուրդների բարեկամության զարգացմանն ու ամրապնդմանը' աջակցելով հայ, վրաց և մյուս ժողովուրդների պատմությունների ուսումնասիրմանը» [2]:

Կազմակերպությունը 1990թ. արդեն համընդհանուր բնույթ ստանալու միտում ուներ: 1990թ. հունվարի 27-ին տեղի ունեցավ շարժման առաջին կոնֆերանսը1: Կոնֆերանսին մասնակցելու համար ամբողջ շրջանից ընտրվել էին 532 պատգամավորներ, որոնք ընտրվեցին «Ջավախք» ժողովրդական շարժման 55 ակտիվիստներից բաղկացած խորհրդում1 2:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կոնֆերանսում, մասնակիցների առաջարկների հիման վրա, փոխվում է նաև կազմակերպության անվանումը: Այսուհետև կազմակերպությունը

«Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերություն» անվան փոխարեն կոչվում էր «Ջավախք» ժողովրդական շարժում3:

1 Նույն տեղում:

2 Նույն տեղում: Հմմտ.' Գ.Սմոյան, Ջավախք: Ովքեր ենք մենք, Երևան, 2000, էջ 42: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Գարուն» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյա-նը, Հայոց համազգային շարժման պատվիրակներ Ս.Ավագյանը, Ս.Ղարագեբակյանը, Լ.Աեաեիկյաեը, Ախալցխայի «Շարլ Ազնավուր» մշակութային ընկերության պատվիրակներ Ռ.Մուրադյանը և Լ.Մաթևոսյանը, Մառնեուլի շրջանի պատվիրակ Գ.Մուրադյանը, Ասպինձայի շրջանի Դամալա գյուղից Կ.Հովհաննիսյա-նը և Մ.Տոնայանյանը: Կոնֆերանսը նախագահում էր Զավախքի ճանաչված պետական-հասարակական գործիչ, մտավորական Ի.Աբրահամյանը: Տե ս Արձանագրություն Ախալքալաքի շրջանի «Վերակառուցման Զավախք ժողովրդական շարժում» կազմակերպության I կոնֆերանսի, էջ 1, 27 հունվարի, 1990թ.: Ի.Աբրահամյանը կոնֆերանսում ընտրվեց կազմակերպության նախագահ և մեծ դերակատարում ունեցավ կազմակերպության ինչպես ստեղծման, այնպես էլ հետագա ընթացքի մեջ:

3 Նույն տեղում, էջ 5:

65

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

«Ջավախք» ժողովրդական շարժման ստեղծումից և առաջին կոնֆերանսից (1990թ. հունվարի 27) շուրջ կես տարի անց' 1990թ. հուլիսին, Ջավախքում (Ախալքալաքում) ստեղծվեց Վրաստանում գործող հայկական հասարակական ու բարեգործական միությունների ու կազմակերպությունների կոորդի-նացիոն խորհուրդ, որի մեջ մտան Ախալքալաքի «Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպությունը, Թբիլիսիի հայկական մշակութային, բարեգործական ընկերությունը, Ախալցխայի «Շարլ Ազնավուր» բարեգործական ընկերությունը, Բոգդանովկայի «Փարվանա» կազմակերպությունը, Աբխազիայի «Համշեն» մշակութային միավորումը, Մառնեուլի շրջանի հայկական բարեգործական միությունը, Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Շարլ Ազնավուր» ընկերության մասնաճյուղը, Բաթումի, Ծալկայի և Բոլնիսի շրջանների հայկական կազմակերպությունները [3]: Նոր ստեղծված կառույցը որոշում ընդունեց ակտիվորեն համագործակցել Հայաստանի' վիրահայ հայրենակցական բարեգործական միությունների (ՀՎՀԲՄ) հետ (վերջիններիս ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին նորաստեղծ կազմակերպության հիմնադիր ժողովին) [4]:

«Ջավախք» ժողովրդական շարժումը 1990-ականթթ. մինչն նոր դարասկիզբ

«Ջավախք» ժողովրդական շարժման սկզբնավորման պատմության ու ծրագրային դրույթների հետ մեկտեղ' ներկայացնենք նաև որոշ այլ կազմակերպությունների ծավալած գործունեությունը.

Պայքար Ջավախքում հայ կառավարիչ ունենալու համար.- Ինչպես Վրաստանն ու Հայաստանի Հանրապետությունը բոյկոտեցին, նույնպես և «Ջավախք» և «Փարվանա»1 ժողովրդական շարժումները Ջավախքի ազգաբնակչությանը կոչ արեցին չմասնակցել 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման համաժողովրդական հանրաքվեին. «...քանզի ԽՍՀՄ-ը այն կայսրությունն է, որի գոյությունն ինքնըստինքյան հակադեմոկրատական է, վարում է ամ-

1 «Փարվանա» ՀԿ-ն ծնունդ է առել Բոգդանովկայում 1989թ., ազգային ինքնագիտակցության վերածննդի շրջանում, միտինգային թոհուբոհի մեջ: Կազմակերպությունն ակտիվորեն հակադրվեց նախ' կոմունիստական, ապա' զվիադական իշխանությունների նկրտումներին: Համագործակցելով «Ջավախք» ժողովրդական շարժման հետ և ստանալով վերջինիս օժանդակությունը' «Փարվանա»^ Բոգդանովկայի շրջանում (Գորելովկայում շուրջ 7 տասնյակ, Եֆրեմովկայում 3 տասնյակ, Օռլովկա, Սպասովկա, Կալինինո գյուղերում մեկական տասնյակ) տներ գնեց կարիքավոր հայ ընտանիքների, Գյումրիի երկրաշարժից տուժածների և այլոց համար: Դա այն ժամանակ էր, երբ «Մ.Կոստավա» հիմնադրամը նույնպես սկսել էր վերոնշյալ գործընթացը (տներն ազատվում էին ռուս դուխոբորների այս շրջանից արտագաղթելու պատճառով): Ինչպես արտաքին (իշխանական) ճնշումների, այնպես էլ ավելի շատ իր անդամների միջև առաջացած հակասությունների պատճառով կազմակերպությունը 1990-ական թթ. կեսերից փաստացի դադարեց գոյություն ունենալուց: Վերջինիս անդամներից մեկն այդ ընթացքում հիմնեց Ջավախքի քաղաքական կյանքում քիչ թե շատ դերակատարություն ունեցող մեկ այլ կազմակերպություն «Օդան»: «Փարվանա» կազմակերպության կողմից 1991թ. հիմնադրվեց և հրատարակվեց համանուն թերթ 4 համար: Տե ս «Ջավախք», ապրիլ, 1995, N 3 (9), հմմտ. Բոգդանովկայի շրջան, Տեղեկագիրք, էջ 99:

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգսյան

բողջատիրակաե քաղաքականություն, խեղդում ամեն մի ազգային-դեմոկրա-տակաե շարժում»: Պրեֆեկտուրայի ինստիտուտի ձևավորումից հետո Ջա-վախքում ազգությամբ հույն Մացուկատովին պրեֆեկտ նշանակելը հայության շրջանում մեծ հուզումներ առաջ բերեց, որն, ի վերջո, կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Չնայած այն հանգամանքին, որ պրեֆեկտ-ների նշանակումը Գերագույն խորհրդի կողմից հակասում էր ընտրության սկզբունքին, Ջավախքի բնակչությունը սկզբից ևեթ հույս ուներ, որ շրջանների պրեֆեկտները կլինեն գոնե հայության շրջանում քիչ թե շատ հեղինակություն վայելող մարդիկ: Սակայն այս նշանակումներն արդեն այլ բան էին նշանակում: Մինչև մարտի 31-ի հանրաքվեն, չընդունելով պրեֆեկտուրայի իշխանությունը, մարտի 17-ին Ախալքալաքում շրջանի տնտեսության ղեկավարների և ՀԿ ներկայացուցիչների համատեղ նիստում (որտեղ որոշվել էր նաև չմասնակցել մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին) որոշվեց հրավի-րել լիազոր ներկայացուցիչների ժողով, որը շրջանը կղեկավարեր մինչև նոր ժողովրդավարական իշխանության ստեղծումը: Որոշվեց նաև ստեղծել կազմկոմիտե, որը տեղերում պետք է անցկացներ ժողովներ լիազորներ ընտրելու համար: Այս նիստում կոչ արվեց ժողովրդին' բոյկոտել մարտի 31-ին կայանալիք տեղական մարմինների ընտրությունները, որովհետև մանդատները բաշխվել են ոչ ժողովրդավարական սկզբունքով [5]: Նաև կոչ էր արվում շրջանի քաղաքական, հասարակական, տնտեսական կազմակերպություններին և ազգաբնակչությանը ենթարկվել նոր ստեղծված լիազորների ժողովների որոշումներին: Փաստորեն, սա յուրատեսակ «ժամանակավոր կառավարություն» էր Ժողովրդական լիազորների խորհուրդ անունով, որը փաստացի դարձել էր ժողովրդի կամքն արտահայտող շրջանային իշխանություն: Խորհրդի մեջ մտնում էին 26 անձ, նախագահն էր Սամվել Պետրոսյանը [6]: Ջավախքում 1991թ. փետրվարից ծայր առան հուզումները, բողոքի ցույցերը: Մեծ ցույց տեղի ունեցավ փետրվարի 12-ին «Ջավախք» ժողովրդական շարժման նախաձեռնությամբ, որին միացել էին նաև «Զարթոնք», «Դեմոկրատների միություն» և այլ կազմակերպություններ: Հանրահավաքին մասնակցում էր շուրջ 5.000 մարդ: Իսկ փետրվարի 20-ին տեղի ունեցած ցույցի Վրաստանի Գերագույն խորհրդին ուղղված բանաձևում նշվում էր Վրաստանի կառավարության կողմից նշանակված պրեֆեկտի անօրինական լինելու մասին և խնդրվում Ախալքալաքի շրջանի պրեֆեկտ նշանակել Սամվել Գեոր-գիի Պետրոսյանին:

«Ջավախք» ժողովրդական շարժման երկրորդ կոնֆերանսը.- 1991թ. վերջին նախապատրաստական աշխատանքներից հետո «Ջավախք» ժողովրդական շարժումը գումարեց երկրորդ կոնֆերանսը, ընտրվեց նոր խորհրդի

67

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

կազմ նոր նախագահությունով: Այդուհանդերձ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, շարժումը դեռևս հեռու էր համաժողովրդական լինելուց, այն ակտիվանում էր մերթ ընդ մերթ կախված տիրող իրավիճակի սրությունից:

Աջակցություն Արցախյան գոյապայքարին.- «Ջավախք» ժողովրդական շարժման խորհրդի նիստում 1990թ. հունիսի 10-ին որոշվեց դրամական օգնություն ցույց տալ Արցախին, որի համար Մ.Թադևոսյանին հանձնարարվեց Ախալքալաքի պետբանկից 55 հազար և կազմակերպության դրամական միջոցներից 5 հազար ռուբլի առձեռն փոխանցել Արցախի «Ամարաս» բարեգործական միությանը և ներկայացնել համապատասխան փաստաթղթեր [7]: «Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության նախագահի տեղակալ Մ.Թադևոսյանը հավաստում է. «Անցած երկու տարվա ընթացքում (1988-1990թթ.- Վ.Ս.) մենք հազարավոր ջավախքեցի հայրենասերների բարեգործական օգնությամբ Հայաստանի տարբեր անկյուններ ենք տեղափոխել 138 ավտոմեքենա (13 մեծ ու փոքր շարասյուն), ավելի քան 1200 տոննա սննդամթերք և մեկուկես միլիոն ռուբլի Արցախի և հարևան «ամենաինտերնացիո-նալ» հանրապետությունից մազապուրծ մեր հայրենակիցների համար» [7]: Սկիզբ առած Արցախյան համընդհանուր պատերազմը նոր թափ հաղորդեց Ջավախքում տեղի ունեցող այս գործընթացին: Սամցխե-Ջավախքի շրջաններում, նաև հարևան հայաբնակ Ծալկայի (Թռեղք) շրջանում այս նպատակով կազմակերպվեցին հանգանակության մարաթոններ:

Շարժման թուլացումը 1990-ական թթ կեսերին.- 1990-ական թթ. կեսերին արդեն ՋԺՇ-ը ոչ թե գաղափարական համախմբվածությամբ, այլ այդ ընթացքում փոխադարձ անձնական շահերով պայմանավորված կառույց էր, որի երրորդ (1993թ. ապրիլի 10) և չորրորդ (1995թ.) [8] կոնֆերանսներում խիստ զգացվեց նրա թուլությունը և նրա առաջնորդների պառակտվածությունը: Շատ գործիչներ թողեցին ՋԺՇ-ը' հեռանկար չտեսնելով իրենց հետագա քաղաքական կարիերայի համար, և ընտրեցին այլ ճանապարհներ' մեկնելով Ռուսաստան և այլ վայրեր, զբաղվելով մասնավոր բիզնեսով, այլ պաշտոններ զբաղեցնելով և այլն: Նրանց մեջ քիչ չէին մտավոր բարձր կարողություններ ունեցող գործիչները, որոնք այնքան անհրաժեշտ էին Ջավախքի հետագա ճակատագրի որոշման գործում: ՋԺՇ մյուս առաջնորդներն իրենց ծրագրերում և ինքնավարության պահանջներում [9] կոնկրետ պատկերացում անգամ չունեին Ջավախքի տարածքային ընդգրկվածության մասին: Դա պարզ երևում է նրանց ծրագրերից, որոնցում Ջավախքը նույնացվում է Ախալքալաքի, Բոգդանովկայի, որոշ դեպքերում' նաև Ասպինձայի շրջանների հետ, հաճախ

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգսյաե

էլ ներկայացվող պահանջներում «Ջավախք»-իե «ավելանում» եե եաև Ախալց-խաե, Ադիգեեը, նաև Ծալկաե [10]: Նման պայմաններում ջավախքեցիեերի ցանկացած նախաձեռնություն խիստ մշուշոտ ապագա էր ունենում: Դա դրսևորվեց եաև Ջավախքում 1995թ. հուլիսին կազմակերպված ստորագրա-հավաքի ժամանակ, երբ դեռ չէր ընդունվել երկրի հիմնական օրենքը' սահմանադրությունը: Ստորագրահավաքե իրականում Ջավախքիե իեքեավարու-թյուե տալու Վրաստաեիե ներկայացվող պահանջի հիմնավորում չէր: Այե կրում էր ավելի շուտ սոցհարցմաե բնույթ, որով փորձ էր արվում իմանալ ժողովրդի կարծիքը' ապագա դաշեայիե Վրաստաեի կազմում Ջավախքի' որպես քաղաքականապես իեքեակառավարվող վարչական միավորի, վերաբերյալ (սահմանադրական իրավունքով) [11]: Սակայն, հավաքված շուրջ 13.000 ստորագրությունները Ջավախքի կարգավիճակի հարցում ոչինչ չպիտի փոխեին Վրաստաեի սահմանադրության մեջ [12]: Բարձրացնելով կեեսակաե հարցեր (արհեստակաեորեե տարածաշրջանի ժողովրդագրական կազմի փոփոխություն, տնտեսական զարգացման խոչընդոտներ, Ջավախքի վարչական ողջ կառույցի տեղափոխում Ախալցխա, վարչական շատ հիմնարկների լուծարում կամ դարձյալ տեղափոխում Ախալցխա, բնակչության և վարչական կառավարող օղակների կապի թուլացում)1, որոնք առաջ էիե եկել Է.Շևարդ-եաձեի կողմից թիվ 237 հրամանագիրը ստորագրելուց հետո, և կոպտորեն փնովելով այե ու կոչ անելով չենթարկվել եահաեգապետիե1 2' ՋԺՇ ներկայացուցիչները և Ախալքալաքի ու Բոգդաեովկայի շրջանների ակտիվի հավաքի մասնակիցները իեքեավարությաե կամ Է.Շևարդեաձեի կազմավորած եահաեգիե հակադրվող այլ մոդել չուեեիե:

Աջարիա-Ջավախք հարաբերությունները 1990-ական թթ. վերջին.- 1990-ակաե թթ. վերջերին Ջավախքի, ինչպես եաև «Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդներն ակտիվ կապերի մեջ եե գտնվել Աջարիայի ղեկավարության հետ: Նախ' ձգտելով ուժեղացնել ազդեցությունն այս տարածաշրջանում' Ա.Աբաշիձեե Ջավախքում բացեց իր կուսակցության («Աղորձիեեբա» - Վերա-ծեեդի միություն) տարածքային գրասենյակը3: Ա.Աբաշիձեե իրեե իրավունք էր վերապահում «իր հայրենակիցներին օգնելու» քողի տակ ներգրավվել Ջավախքի խնդիրների մեջ: Եթե անգամ սկսվեր Սամցխե-Ջավախքի միացումը Աջա-րիայիե, գործնականում հնարավոր չէր այե հասցնել ավարտին, քաեի որ, ի վերջո, բերելու էր Ռուսաստաե-ԱՄՆ հարաբերությունների սրմանը' ելնելով

1 Ախալցխաե Ախալքալաքից հեռու է մոտ 70 կմ խիստ դժվարանցանելի, քայքայված ճանապարհով, չհաշված Ախալքալաքի հեռավոր գյուղերը և այլե (տե ս «Ջավախք», պաշտոնաթերթ «Զավախք» ժողովրդական շարժման, N1(7), փետրվար, 1995):

2 Նույե տեղում:

3 Ըստ որոշ տեղեկությունների' Աբաշիձեե այդ գրասեեյակիե էր հատկացրել մոտ $100 հազար:

69

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

այե հանգամանքից, որ 1997թ. նոյեմբերին ԱՍՆ ակտիվ նախաձեռնությամբ կյանքի էր կոչվել ՎՈԻԱՍ կազմակերպությունը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Սոլդովա, որին հետագայում միացավ նաև Ուզբեկստանը) [13], որն ամեն կերպ ձգտում էր հակադրվել ԱՊՀ տարածքում գործող մեկ այլ խոշոր կազմակերպության' Հավաքական անվտանգության պայմանագրին, ինչպես նաև թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն Անդրկովկասում:

1998թ. օգոստոսի 12-ի հայ-վրացական աոճակատումը Ջավախքում.-

Վրացական մամուլում հակահայ հիստերիայի հերթական հուժկու ալիքը բարձրացավ 1998թ. օգոստոսի 12-ի հայտնի դեպքերից հետո, երբ «Ջավախք» ժողովրդական շարժման շուրջ 20 անդամներ Ախալքալաքից 1կմ հեռավորության վրա կանգնեցրին վրացական մի մեծ զորամիավորման շարժակազմի երթը, որը պատրաստվում էր, իբր թե, ռուսական զորքի հետ Աբուլ լեռան ստորոտում զորավարժություններ անցկացնել [14]: ՋԺՇ պատվիրակությունն ուներ գրավոր փաստաթուղթ, ըստ որի' Վրաստանի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների և Ջավախքի հասարակական-քաղա-քական կազմակերպությունների համադրող խորհրդի միջև ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, որը բացառում էր որևէ զորատեսակի մուտքը, տեղաշարժը կամ կայացումը տարածաշրջանում [15]:

Կազմակերպությունների ակտիվացումը 1990-ական թթ երկրորդ կեսին: Պայքար ինքնավայաւթյան համար- 1990-ական թթ. վերջերին Ջավախքի քաղաքական կյանքում աննախադեպ ձևով (թերևս, վերջին անգամ) ակտիվացել էր «Ջավախք» ժողովրդական շարժումը: Նրա ներկայացրած պահանջները գրեթե նույնն էին. Ջավախքը դուրս բերել Ախալցխայի «լծի» տակից, Վրաստանի սահմանադրության' Վրաստանի վարչատարածքային կառուցվածքի մասին գլխի քննարկման և որոշման շրջանակներում Ջավախքին տալ քաղաքական ինքնավարություն, Ջավախքի սոցիալ-տնտեսական, էներգետիկ, կրթական և այլ ոլորտների բարելավում և այլն: Նշենք, որ այս շրջանում ՋԺՇ-ը լրջորեն հակադրվում էր նաև Ջավախքի կառավարող ուժերին' խիստ քննադատության արժանացնելով նրանց, որոնք կոպտորեն անտեսում էին հասարակական զանգվածների շահերը: Ջավախքի հարցի հետագա արդարացի լուծումը պահանջում էր միասնաբար, առկա բոլոր ուժերի մասնակցությամբ մշակված հայեցակարգ, որի նկատմամբ կցուցաբերվեր լուրջ հետևողականություն, ինչը, ցավոք, բացակայում էր: 1996թ. մարտի 9-ին տեղի ունեցավ ՋԺՇ հերթական' 5-րդ կոնֆերանսը, որտեղ որոշվեց շարժման հետագա մարտավարությունը: Շարժման նախագահ ընտրվեց Ջավախքի Խանդո գյուղի բնակիչ Ս.Հակոբյանը1:

1 Վերջինս նախագահ էր ընտրվել նաև ՋԺՇ երկրորդ կոնֆերանսում, իսկ երրորդ և չորրորդ կոնֆերանսներում ընտրված շարժման նախագահներն էին համապատասխանաբար' Խ.Սամիկոեյաեը և Ն^եփոյանը:

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգսյան

«Անձև քաոսի» մեջ կամ 1997թ. ինքնավարության հանրաքվեն Ջավախ-քում.- 1997թ. Ջավախքում սկիզբ առավ «հանրաքվե» կոչվող գործընթացը, որը ճակատագրական նշանակություն էր ունենալու երկրամասի հետագա զարգացման համար: ՋԺՇ-ն սկսեց ստորագրահավաքի գործընթացը: Այդ առթիվ նաև նամակ ուղարկվեց Է.Շևարդեաձեիե և Զ.Ժվանիային [16], որտեղ մանրամասն հիմնավորվում էր Ջավախքը Ախալցխայի վարչական տնօրինության տակ դնելու բացասական հետևանքները, նշվում էր նաև Ախալքալաքը, Նինոծմինդան և Ասպինձան Ախալցխայի ենթակայությունից դուրս բերելու և մեկ տնտեսական գոտու մեջ ներառելու նպատակահարմարությունը: Պահանջվում էր այդ երեք շրջաններում մտցնել վարչական կառավարման հատուկ ձև: «Այդ նպատակով, վերոնշյալի հաստատման համար, համաձայն Վրաստանի սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետի (...ոչ քիչ, քան 30 հազար ընտրողներն իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնության)' Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների կոորդի-նացիոն խորհրդի անդամները, այդ շրջանների բնակչության նախաձեռնությամբ հավաքում են ստորագրություններ» [16]. (նշենք, որ Ախալցխայի վարչական ենթակայությունից Ջավախքը դուրս բերելու վերաբերյալ շուրջ 15.000 ստորագրություն էր հավաքվել դեռ 1995թ. հունիսին, որոնք ներկայացվել էին Է.Շևարդնաձեին' նրա և Լ.Տեր-Պետրոսյանի 1996թ. ջավախքյան հանդիպման ժամանակ, սակայն նա «այդ ստորագրությունների վրա անգամ չնայեց»)»1: Իսկ 1997թ. հուլիս-օգոստոսին հավաքվող ստորագրությունների թերթիկն ուներ հետևյալ բովանդակությունը. «Հարգելի ջավախքեցիներ: Ձեր նախաձեռնությամբ Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը, համաձայն Վրաստանի սահմանադրության 67-րդ հոդվածի առաջին կետի (...30.000 ոչ քիչ ընտրողներն իրավունք ունեն հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ), նախաձեռնում է ստորագրահա-վաք' երկրի պառլամենտում հետևյալ հարցերը քննարկելու համար. 1. Ոչ սահմանադրական Սամցխե-Ջավախք երկրամասի կազմավորման գործընթացի դադարեցում. 2. Երկրի պետական-տարածքային կառուցվածքի մասին սահմանադրության գլխի ընդունման ժամանակ Ջավախքին տալ համապատասխան վարչատարածքային միավորի կարգավիճակ' Վրաստանի սահմանադրության շրջանակներում»: Հետաքրքիր է, եթե Ջավախքի բնակչությունը մինչ այդ, ինչպես տեսանք, ստորագրություններով կողմ էր արտահայտվել հանրաքվեին, իսկ Վրաստանի սահմանադրության 67-րդ հոդվածի առաջին կետով նրան իրավունք էր վերապահվում օրենսդրական նախաձեռնություններ կայացնել' 30.000-ից ոչ քիչ բնակչություն ունենալու դեպքում, իսկ Ջավախքի (Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների) բնակչությունն այդ

ռ

թվականին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 97.511 էր1 2, ապա որն էր

1 «Զավախք», թիվ 1 (18), փետրվար, 1997, հմմտ.' նույն տեղում, թիվ 1, օգոստոս, 1998:

2 http://www.abkhaziainfo.f2o.оrg/analytics/EpZFApylEFDFHxsDHо.shtml, հմմտ.' «Конфликты и переговоры», N 3-4, Тбилиси, 1997.

71

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

о

Թբիլիսիիե դիմելու պատճառը: Կամ մի թե պարզ չէր, որ Թբիլիսիե թույլ չի տալու այդ հաերաքվեե. դա առեվազե պարզ պետք է լիներ Թբիլիսիի նշանակած շրջաեայիե վարչությաե եախագահեերի' այս խեդրիե ցուցաբերվող կարծր, աեզիջում վերաբերմուեքից: Եթե Կոորդիեացիոե խորհուրդը պետք է

ռ

հաերաքվեե աեցկացեեր Թբիլիսիի թույլտվությամբ և չուեեեալով այե, իեչո ւ էր այդքաե աղմուկ բարձրացրել, գրգռել իր դեմ վրացակաե մամուլիե: Սրաեք գործըեթացի կասեցմաե պատճառեերի մի փոքր մասե եե միայե: Իրակաեում ամեեամեծ պատճառեերից մեկը Կոորդիեացիոե խորհրդի, իեչպես եաև ՋԺՇ աեդամեերի' այս հարցի շուրջ ուեեցած տարաձայեություեեերե էիե, որոեց պատճառով շուտով Կոորդիեացիոե խորհուրդե ու երա կորիզը կազմող ՋԺՇ-ե աեհամեմատ թուլացաե և գրեթե դադարեցիե գոյություե ուեեեալուց:

Իեքեավարությաե աառիճաեաբար մարող պահաեջեերը 1990-ակաե թթ. վերջերիե.- Վրաստաեում աեցկացվելիք տեղակաե իեքեակառավարմաե մար-միեեերի (աեցկացվեցիե 1998թ. եոյեմբերի 16-իե), խորհրդարաեակաե (1999թ. հոկտեմբերի 31-իե) և եախագահակաե (2000թ. ապրիլի 9-իե. եշեեք, որ այս ըետրություեեերի ժամաեակ Սամցխե-Ջավախքի ըետրազաեգվածը ձայեերի 84%-ը տվեց «Վրաստաեի քաղաքացիեերի միություե» կուսակցությաե թեկեա-ծու Է.Շևարդեաձեի օգտիե, միայե Նիեոծմիեդայի շրջաեում, օրիեակ, Է.Շևարդ-եաձեե հավաքեց ձայեերի 95%-ը) [17] ըետրություեեերի ժամաեակ արդեե պառակտված ՋԺՇ-ը չէր դադարում հաեդես գալ իեքեավարությաե կոչերով:

«Ջավախք» ժռղովրդակաե շարժմաե պառակտումը.- 1999թ. հուեվարի 17-իե Ախալքալաքի շրջաեի Բարալեթ գյուղում տեղի ուեեցավ «Ջավախք» ժողովրդակաե շարժմաե հերթակաե' 6-րդ կոեֆերաեսը1: Ելույթ ուեեցողեերը մեկ աեգամ ևս բեութագրեցիե երկրամասում առկա իրավիճակը' այե ճգեա-ժամայիե գեահատելով, «որտեղ իրեեց մեղքե ուեեիե եաև տեղակաե իշխա-եությաե մարմիեեերը, շրջաեում գործող հասարակակաե-քաղաքակաե կազ-մակերպություեեերը, չի բացառվում' եաև ժողովրդակաե շարժմաե (խոսքը վերաբերում է «Ջավախք» ժողովրդակաե շարժմաեը- Վ.Ս.) ոչ ճիշտ դիրքորոշումը որոշ հարցերում»1 2: Կոեֆերաեսե ըետրեց 17 հոգուց բաղկացած խորհուրդ' Ս.Հակոբյաեի եախագահությամբ [18]: Այեուամեեայեիվ, կարելի է ասել, որ սա հասարակությաեե իր շուրջը համախմբելու և ակտիվ գործու-եեություե ծավալելու ՋԺՇ վերջիե փորձե էր: Մեծ ու փոքր պաշտոեեեր ձեռք բերելով' երբեմեի «խաեդավառ» ըեկերեերը թողել եե շարժմաե շարքերը» [19]:

2002թ. մարտիե տեղի ուեեցած «Ջավախք» ժողովրդակաե շարժմաե հեր-թակաե' 7-րդ համագումարից և Ն.Կարապետյաեի' շարժմաե եախագահ

1 «Հզոր Հայրեեիք», 20-27 հուեվար, 1999, հմմտ.' «Հայաստաեի Հաերապետություե», 04.02.1999:

2 «Ջավախք» ժողովրդակաե շարժմաե եախագահ Ս.Հակոբյաեի ելույթից' ըեթերցված կոեֆերաեսի ժամաեակ:

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգսյաե

ընտրվելուց հետո կազմակերպությունը պառակտվեց երկու մասի1:

Շուրջ մեկ տարի անց' 2003թ. հունիսի 18-ին, պառակտված «Ջավախքի» անդամների մի մասը ստեղծեց նոր կառույց' «Ջավախք» հասարակական կազմակերպություն [20]:

«Ջավախք» ժողովրդական շարժումն այսօր գրեթե չի գործում:

2004թ. ապրիլի 2-ին Ախալքալաքի շրջանային մշակույթի տանը տեղի ունեցավ «Ջավախք» հասարակական կազմակերպության 2-րդ համագումարը2: Համագումարը վերահաստատեց կազմակերպության կանոնադրությունը, ընդունեց առաջիկա գործունեության ծրագիր [21]: Չնայած այս ամենին, հասարակական կազմակերպության գործունեությունը երկրամասում գրեթե չի զգացվում: Տարբեր դիմում-բողոքները, նամակ-շնորհավորագրերը [22] խոսում են «Ջավախք» հասարակական կազմակերպության սոսկ գոյության, այլ ոչ թե գործունեության մասին:

Եզրակացություն

Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայկական շարժումները հետխորհրդային շրջանում էական ու շոշափելի հաջողություններ չունեցան տարածաշրջանի առջև ծառացած խնդիրների լուծման ոլորտում: Ժամանակ առ ժամանակ համախմբվելով և պառակտվելով' վերջիններիս գործելակերպը շատ պարագաներում եղել է անարդյունավետ կամ ձևական. այդպես էլ վերոնշյալ կազմակերպությունները չեն կարողացել մշակված, կոնկրետ և հայեցակարգային հողի վրա դրված պահանջներ ներկայացնել պաշտոնական Թբիլիսիին: Վերջին հանգամանքը նպաստել է, որ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանն անընդհատ գտնվի վրացական թելադրանքի դաշտում և չունենա աննպաստ քաղաքականությանը հակադարձող գործոններ:

Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում այսօր շատ են վրացական և միջազգային (հիմնականում Թբիլիսիի կողմից ուղղորդվող) տարբեր կազմակերպությունները, որոնց նպատակն է տարածաշրջանն ինտեգրել Վրաստանին' տարածելով այնտեղ վրացական քաղաքական և հոգևոր մշակույթը, վարքերն ու բարքերը։ Իսկ ջավախահայության նկատմամբ խտրական քաղաքականություն վարող Վրաստանի իշխանություններին ձեռնտու է այս ամենը, քանի որ.

1. այդպիսով մասնատվում և թուլանում են Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում գործող հայկական ուժերը,

2. տարածաշրջանը զրկվում է հոգևոր-մշակութային անհրաժեշտ կենսապայմաններից, որը սպառնում է հայության ֆիզիկական գոյությանը:

http://www.a-info.org/arm/full.php?id=744

http://www.a-info.org/arm/full.php?id=504

73

Վ Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Այսպիսով ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է սեփական հողի վրա կազմակերպել Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայությանը, որպեսզի վերջինս կարողանա միասնական ճակատով դիմակայել Վրաս-տանի մարտահրավերներին։ Իսկ այդ գործում, որպես մայր պետություն, մեծ և անփոխարինելի է ՀՀ դերակատարությունը։

Մարտ, 200թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Samtskhe-Javakheti: Realities and Perspectives. UNDP: Tbilisi, 2004, p. 53.

2. Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերության Կանոնադրություն, գրանցված 1989թ. հունիսի 1-ի 08.09.1989թ. N 118 որոշմամբ: Հմմտ.' Устав, Ахалкалакского общества «Народное движение перестройки» (НДП).

3. Արձանագրություն Վրաստանի հայկական հասարակական և բարեգործական միությունների կազմակերպությունների ներկայացուցիչների ժողովի, 28 հուլիսի, 1990թ., ք. Ախալքալաք:

4. Որոշում' Վրաստանի հայկական հասարակական և բարեգործական միությունների կազմակերպությունների և Հայաստանի վիրահայ հայրենակցական բարեգործական միությունների ներկայացուցիչների ժողովի, 28 հուլիսի, 1990թ., ք. Ախալքալաք:

5. «Հայաստանի Հանրապետություն», 16.03.1991:

6. «Ազգ», 30.03.1991:

7. Արձանագրություն N5, «Ջավախք» ժողովրդական շարժման խորհրդի նիստ, 10.06.1990թ., ք.Ախալքալաք:

8. «Ջավախք», թիվ 1 (38), փետրվար, 1997:

9. «Ազգ», 02.08.1995:

10. «Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության խորհրդի «Գաղափա-րական-քաղաքական արտաքին հարաբերությունների» հանձնախմբի ծրագրային դրույթներ' հաստատված ՋԺՇ նախագահության նիստի կողմից, 13-14 հուլիսի, 1994թ., ք.Ախալքալաք:

11. Листок опроса, общественного мнения о статусе Джавахетского региона для внесения в проектной Конституции Республики Грузия. Հմմտ.' «Ջավախք», հուլիս, 1995, N 7 (13):

12. «Ազգ», 02.09.1995:

13. «Ազգ», 27.11.1997:

14. «Հզոր Հայրենիք», թիվ 8, 20.08.1998:

15. «Երկիր», 15.09.1998:

16. Обращение Координационного совета общественно-политических организаций Джавахка президенту Грузии г-ну Э.А.Шеварднадзе, председателю парламента г-ну З.Жвания, г. Ахалкалаки.

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ՎՍարգպաե

17. Новикова Г, Дащко В., Самцхе-Джавахети: в эпицентре интересов /Грузия: проблемы и перспективы развития/, РИСИ, под редакцией Е.М.Кожокина, т. 2, Москва, 2002.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

18. «Հզոր Հայրենիք», 20-27 հունվար, 1999:

19. «Հայաստանի Հանրապետություն», 04.02.1999:

20. Протокол N5, общего собрания заседания союза «Народное Движение - Джавахк» 18 июня, 2003г., г. Ахалкалаки.

21. Կանոնադրություն, «Ջավախք» հասարակական կազմակերպության, Ախալքալաք, 2004:

22. Общественная организация «Джавахк», Письмо N39, командиру 62-ой Российской военной базы, полковнику Ачалову Е.А., 23.02.2004 г., г. Ахалкалаки.

СОЮЗЫ И ОРГАНИЗАЦИИ В САМЦХЕ-ДЖАВАХК-ЦАЛКЕ (1988-2008гг.)

Ваге Саркисян

Резюме

Постсоветские развития в армянском регионе Самцхе-Джавахк-Цалка в основном обусловлены действиями ряда общественных организаций, союзов. Следовательно, путь, который прошли эти организации в какой-то степени можно считать историей Самцхе-Джавахка-Цалки за последние двадцать лет. И хотя этих организаций было не так уж много, однако некоторые из них иногда объединялись в одну организацию, иногда разъединялись и действовали отдельно друг от друга. Не имея единого программного стиля работы и обусловливая свою деятельность сложившейся в данный момент ситуацией, организации Самцхе-Джавахка-Цалки так и не достигли значительных успехов. Проблемы в регионе остались те же, какие были в постсоветский период. Более того, эти проблемы усугубились и умножились, при этом большая их часть связана с безопасностью молодой независимой Республики Армения.

Параллельно с армянскими организациями в Самцхе-Джавахке-Цалке увеличивается число грузинских организаций, которые становятся более многофункциональными, а также число международных организаций, которые действуют под диктовку грузинских властей. Под прикрытием «интегрирования региона к Грузии» они призывают население выполнять принудительные требования государства - во всех сферах общественной деятельности обязательно использовать только грузинский язык. Направленные против этого шаги армянской стороны должны быть нацелены на усиление армянского элемента в регионе. Наилучший путь достижения желаемого результата - организовать и объединить действующие здесь общественно-политические организации.

75

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.