Научная статья на тему 'Տեղեկատվական հոսքերը Եվ Հայաստանի ինֆոանվտանգութցունը'

Տեղեկատվական հոսքերը Եվ Հայաստանի ինֆոանվտանգութցունը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
575
144
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Աննա Ժամակռչյաե

Հոդվածում կարևորվում է տեղեկատվական հոսքերի ոսումնասիրությունը`որպես ՀՀ տեղեկատվական սպառնալիքների բացահայտման, դրանց հակազդ-ման մեխանիզմների մշակման տեղեկատվության գիտակցված ընկալմանհմտությունների զարգացման անհրաժեշտ միջոց։ Այս նպատակով դիտարկ-վում է Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականության օրինակը՝ մերմշակած մեթոդաբանական մոտեցման հիման վրա։ Ադրբեջանական ռազմա-վարությունը ներկայացվում է վերլուծական երկու մակարդակում՝ տեղեկատ-վության քաղաքականության համակարգի կոնկրետ գործողությունների։ Բա-ցահայտվում են հակահայկական ինֆոքաղաքականությունում կիրառվողառանցքային ձևերը մեխանիզմները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматривается антиармянская политика Азербайджана на двух аналитических уровнях — на уровне системы инфополитики и на уровне конкретных информационных действий. В них выявляются большой арсенал, ключевые формы, механизмы и «инфраструктуры» азербайджанской инфополитики. На примере информационных атак Азербайджана указывается важность изучения информационных потоков, необходимого для выявления информационных угроз против Армении, разработки соответствующих мехамизмов противодействия, а также развития навыков осознанного восприятия информации вообще.

Текст научной работы на тему «Տեղեկատվական հոսքերը Եվ Հայաստանի ինֆոանվտանգութցունը»

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՖՈԱՆՎՏԱՆԳՈՒԹՑՈՒՆԸ

Աննա Ժամակռչյաե'

Հոդվածում կարևորվում է տեղեկատվական հոսքերի ոսումեասիրություեը' որպես ՀՀ տեղեկատվական սպառնալիքների բացահայտման, դրաեց հակազդման մեխանիզմների մշակման և տեղեկատվության գիտակցված ընկալման հմտությունների զարգացման անհրաժեշտ միջոց: Այս նպատակով դիտարկվում է Ադրբեջանի հակահայկական իեֆոքաղաքակաեությաե օրինակը մեր մշակած մեթոդաբանական մոտեցման հիման վրա: Ադրբեջանական ռազմավարությունը ներկայացվում է վերլուծական երկու մակարդակում տեղեկատվության քաղաքականության համակարգի և կոնկրետ գործողությունների: Բա-ցահայտվում են հակահայկական իեֆոքաղաքակաեություեում կիրառվող առանցքային ձևերը և մեխանիզմները:

1. Տեղեկատվական անվտանգության համատեքստը ՀՀ-ամ

Եթե իրավիճակը սահմանվում է որպես իրական, ապա այն իրական է իր հետևանքներով:

Ուիլյամ Թոմաս

Զրուցակցին կամ լսարանին տեղեկատվական ազդեցության ենթարկելու և նրա դիրքորոշումների ձևավորումն ուղղորդելու մղումը բնորոշ է բոլոր սոցիալական միավորներին անհատից ու փոքր խմբերից մինչև մեծ կազմակերպություններ ու պետություններ: Հաղորդակցման ուղիների զարգացմանը և տեղեկատվական հոսքերի բազմազանությանը զուգահեռ թեժանում է նաև լսարանի ուշադրությանն ու վստահությանն արժանանալու, նրա գիտակցության և հիշողության մեջ ամրապնդվելու, դիրքորոշումների վրա արդյունավետ ազդելու համար մղվող պայքարը: Արդյունքում' ժամանակակից հանրությունների և նրանց անդամների գիտակցությունը վերածվել է իրական մարտադաշտի, որտեղ կերտվում են տեղեկատվության ընկալման տեսանկյունները: Այս իմաստով հատկապես խոցելի են այն հասարակությունները, որոնցում բացակայում են տեղեկատվական-հաղորդակցական միջոցների ազդեցության ձևերի ու միջոցների մասին գիտելիքները և դրանց հետ գործ *

* «Նորավանք» ԳԿՀ «Տեղեկատվական հետազոտությունների» կենտրոնի փորձագետ:

3

ԱԺամակոչյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

ունենալու տարրական հմտությունները: Այս շարքում եե գտնվում հետ-խորհրդայիե բոլոր երկրները, որտեղ տեղեկատվական մշակույթը ձևավորվել է բազմակարծության ճնշման ու միակողմանի տեղեկատվական հոսքի ապահովման քաղաքականության պայմաններում: Խորհրդային համակարգի փլուզումից հետո, երբ արժեզրկվեց մեկ' միանշանակ ճշմարիտ և վստահելի պետական տեղեկատվական տեսանկյունի գաղափարը, հետխորհրդային երկրների հասարակությունները միանգամից հայտնվեցին տեղեկատվական բազմազան հոսանքների տիրույթում չունենալով տեղեկատվությունը զտելու և դրանից օգտվելու անհրաժեշտ գիտելիքներ:

Ինչ վերաբերում է հայաստանյան հասարակությանը, ապա Երրորդ հանրապետությունում քաղաքական որոշակի պլյուրալիզմի շնորհիվ այստեղ ձևավորվել է տեղեկատվական հոսքերի բազմազանություն: Չնայած ներկայումս քաղաքական ուժերը հավասար մատչելիություն չունեն տեղեկատվական աղբյուրների նկատմամբ, նրանցից առավել կազմակերպվածները պահպանում են իրենց ազդեցության լսարանները: Այնուհանդերձ, ՀՀ-ում կայացած չեն տեղե-կատվաստեղծ պրոֆեսիոնալ ինստիտուտները կամ ազատ փորձագիտական հանրույթները, որոնք մասնագիտական մոտեցումներով կողմնորոշման հնարավորություն կտային անորոշության կամ բազմակողմանի տեղեկատվական հարվածների տակ հայտնված հանրությանը: Արդյունքում' Հայաստանի ներքին տեղեկատվական հոսքերը մեծ մասամբ կառավարվում են քաղաքական կոնկրետ նպատակների համատեքստում կամ պարզապես իրավիճակային ինքնահոսի են մատնված:

Այս պայմաններում գտնվող հայաստանյան հասարակությունը կրկնակի խոցելի է իրավական լուծում չստացած ԼՂՀ հարցից բխող արտաքին սպառնալիքների առկայության և հարևանների կողմից տեղեկատվական գրոհների ակտիվացման համատեքստում: Վերջիններիս նկատմամբ անհրաժեշտ դիմադրության կարողության պակասին հաճախ ենք ականատես լինում, երբ հայաստանյան մեդիա տարածքում ադրբեջանական ապատեղե-կատվության և թուրքական մամուլի խայծերի տիրաժավորում է տեղի ունենում, կամ էլ օպերատիվ արձագանքի անհրաժեշտության դեպքում խուլ լռություն է տիրում:

Հատկապես 2008թ. կեսերից տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը և ՀՀ-ի շուրջ քաղաքական գործընթացների արագացումը նոր տեղեկատվական ալիքներ են հասցնում Թուրքիայի, և ոչ միայն նրա, կողմից: Դրանք միաժամանակ և կենսական սպառնալիքներ, և հնարավորություններ են առաջ բերում, որոնց դիմակայելու և որոնցից օգտվելու փորձությունն առայժմ հաջողությամբ չեն անցնում հայաստանյան մեդիա, քաղաքական և փորձագիտական հանրույթները:

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

Նման իրավիճակում Հայաստանի հասարակությանն աջակցություն կարող է հանդիսանալ ոչ միայն ռազմավարական նշանակության սոցիալական ինստիտուտների կայացմանը նպաստող քաղաքականությունը, ինչպես, օրինակ, պրոֆեսիոնալ և ազատ մեդիայի զարգացումն է, փորձագիտական հանրույթների հզորացումը, հասարակական գիտությունների զարգացումը, այլև կոնկրետ տեղեկատվության հետ գործ ունենալու հմտությունների և գիտելիքների տարածումը։

Այս առումով, ուսանելի են հաճախակի կիրառվող տեղեկատվական գրոհների ձևերի ուսումնասիրությունը, այդ նպատակով հետազոտման մեթոդաբանության մշակումը և արդյունքների մասին հասարակության իրազեկե-լը։ Հատկապես կարևոր է հակահայկական բնույթի տեղեկատվական գրոհների մասին պատկերացումների ձևավորումը, ինչն էլ կփորձենք իրականացնել ստորև:

2. Հակահայկական ինֆոքաղաքականությունն Ադրբեջանի օրինակով

Տեղեկատվական գրոհների ուսումնասիրության նպատակահարմար օրինակ է Ադրբեջանի հակահայկական իեֆոքաղաքակաեութjուեը, որը հատկապես ակտիվացել է վերջին տասնամյակում։ Չանդրադառնալով հակահայկակա-նության զարգացման դինամիկային դիտարկենք, թե ինչ հիմնական մոտեցումներ են վերջին շրջանում կիրառում հարևան երկրի հակահայկականու-թյուն մշակողները։

Ադրբեջանական հակահայկակաեութjուեե ուսումնասիրելիս նպատակահարմար ենք համարում այն իրականացնել վերլուծության երկու' 1. ընդհանուր իեֆոքաղաքակաեութjաե համակարգի և 2. կոնկրետ տեղեկատվական գործողությունների հարթություններում:

1. Ադրբեջանի հակահայկականինֆոքաղաքականության համակարգը

Առաջին հարթությունում նկատում ենք, որ Ադրբեջանի հակահայկական իեֆոքաղաքակաեութjուեը պետական քաղաքականության անբաժանելի մասն է և միտված է հայկական սուբյեկտների (ՀՀ, ԼՂՀ և Հայություն) բազմակողմանի վարկաբեկմանը ուղղված տարբեր լսարանների վրա ազդեցությանը: Նման քաղաքականությունը միաժամանակ ուղեկցվում է սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ բարենպաստ կերպարի ձևավորմամբ և վիճելի հարցերի վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանությունների տարածմամբ։ Այդ երկու զուգահեռ գործընթացներն այնքան են սերտաճել, որ Ադրբեջանի ժամանակակից իեքեաեերկայացմաե բաղադրիչ է հանդիսանում Հայաստա-

5

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

եիե ու Հայությանը հակադրվելը, որը նաև դարձել է ադրբեջանական հասարակության նոր ինքնության մեջ ներդրվող նշանակալի գործոններից: Այսպի-սով, հակահայկական իեֆոքաղաքակաեություեե այսօր Ադրբեջանի քաղաքական ռազմավարության կարևոր ուղեգծերից մեկն է, որի գլխավոր սկզբունքներն են.

• Հայաստանի և Հայության մասին տեղեկատվության լիարժեք հավաքագրումը, ներքին խնդիրների տիրապետումը, հայի սոցիալ-հոգեբանա-կան, մշակութային կերպարի ուսումնասիրությունը:

• Հակահայկական տեղեկատվական քաղաքականության նպատակադրումը և մշակումը' հիմնված այլ երկրների, հատկապես Թուրքիայի փորձի վրա:

• Հակահայկական քաղաքականության ուղեկցումը սեփական երկրի նկատմամբ դրական կերպարի ձևավորմամբ և վիճելի հարցերի վերաբերյալ ադրբեջանական տեսակետի տարածմամբ:

• Հակահայկական քաղաքականության մեջ բազմավեկտոր նախահարձակ դիրքորոշումը, ինչպես նաև հայամետ տեղեկատվական հոսքերի հակազդումը օպերատիվ-մարտավարական և ռազմավարական հարթություններում:

• Հակահայկական տեղեկատվության տարածումը դիֆերենցված և թիրա-խային լսարաններին (ադրբեջանական հանրությանը, հայկական հանրությանը, իսլամական աշխարհին, ռուսաստանյան և ԱՊՀ հանրությանը, արևմտյան և միջազգային հանրությանը' թիրախ ընտրելով հատկապես երիտասարդությանը և անգամ երեխաներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական իմաստով նշանակալի երկրներում ու միջազգային կառույցներում որոշումներ կայացնողներին):

• Յուրաքանչյուր լսարանի նկատմամբ ուրույն մոտեցումների և դիսկուր-սի կիրառումը' տվյալ լսարանի առանձնահատկություններին համա-պատասխան:

• Հակահայկական ինֆոքաղաքականության ինտեգրումը պետական քաղաքականության բոլոր ոլորտներում և դրա ամբողջական համակարգային գործառումը:

Որպես ինֆոքաղաքականության համակարգի բաղադրիչներ և ադրբեջանական տեղեկատվական գործողությունների իրականացման փոխկապակցված հարթակներ հանդես են գալիս հետևյալ բաղադրիչները.

• պատմամշակութային բաղադրիչը,

• իրավական բաղադրիչը,

• ժողովրդական դիվանագիտության բաղադրիչը,

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

• լոբբիեգայիե բաղադրիչը,

• ներքաղաքական բաղադրիչը,

• մեդիա բաղադրիչը,

• տեխնոլոգիական բաղադրիչը:

Պատմամշակութայիե բաղադրիչ: Պայքարը պատմամշակութային դաշտում Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականության առավել ավանդական բաղադրիչներից է, որն սկիզբ է առել նախորդ դարի 30-ականներին, հատկապես զարգացել 60-ակաեեերիե' Զ.Բունիաթովի կողմից, և արդիակա-նացվել 2000 թվականից։ Պատմական փաստերի խեղաթյուրման աշխատանքը հիմնականում վարում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան Պատմության, Մարդու իրավունքների և այլ ինստիտուտներով: Այդ հաստատությունների գործունեության հիմքում ընկած է Հայաստանի, հայ ժողովրդի և Ադրբեջանի պատմության կեղծումը «ադրբեջանցի» և «Ադրբեջան» տերմինների նույնականության ամրապնդման, կովկասյան աղվանների ադր-բեջանականացման, տարածաշրջանում և հատկապես պատմական Արցախում «թյուրքերի բնիկ» և «հայերի եկվոր» լինելու հիմնավորման նպատակներով։ Հատկապես ուշագրավ է Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովուրդ-ների (հայեր, դաղստանալեզու և իրանալեզու ազգություններ) պատմամշա-կութային ժառանգության և տարածքների ալբաեակաե-եախաադրբեջաեա-կան պատկանելության մասին հակագիտական պատմաքաղաքական հայեցակարգի հորինումն ու տարածումը: Վերջին 20 տարիների նորամուծություններից են նաև ՀՀ-ի նկատմամբ պահանջատիրական նկրտումները, ինչն իրականացվում է «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներմուծմամբ և շրջա-նառմամբ։ Արցախի և, առհասարակ, պատմական Հայաստանի քաղաքական պատմության կեղծումը հիմք է ծառայում ԼՂՀ-ի հարցում ադրբեջանական դիրքորոշումներն առաջ մղելու, ինչպես նաև ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբե-ջանի հնարավոր ագրեսիան արդարացնելու համար: Պատմության վերաշարադրման են ենթարկվում նաև ոչ վաղ անցյալի փաստերը։ Սրբագրվում է 20-րդ դարի սկզբում Ադրբեջանի հանրապետության ձևավորման շրջանում հայերի ունեցած դերակատարումը, փոխարենը նրանց վերագրվում են բազում հանցանքներ: Նենգափոխվում է 1988-1990թթ. Սումգայիթում, Կիրովա-բադում, Բաքվում հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ղեկավարության իրականացրած ցեղասպանական գործողությունները' դրանք ներկայացնելով որպես «հայկական սադրանքներ»։

Պատմության սրբագրման աշխատանքները տեղի են ունենում ինչպես տարածաշրջանում բնակվող բնիկ ժողովուրդների էթնոազգային պատմությունը նկարագրող տեքստերի կեղծման ու վերաշարադրման, այնպես էլ 7

7

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

դրանց վկայությունը հանդիսացող պատմամշակութայիե ժառանգության, հուշակոթողների վերացման և նորերի կառուցման միջոցով: Ժամանակակից Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության նմուշները կա'մ ֆիզիկապես ոչնչացվում են, ինչպես դա 2005-2006թթ. տեղի ունեցավ Նոր Ջուղայի գերեզմանատան խաչքարերի հետ, կա 'մ էլ հռչակվում են «բուն ադրբեջանական»: Նույնիսկ ՀՀ և ԼՂՀ սահմաններում գտնվող հայկական եկեղեցիները, քրիստոնեական ու զուտ հայկական մշակույթին բնորոշ հուշարձանները վերագրվում են Կովկասյան Աղվանքի ժողովրդին դրանց հետագա ադրբեջանականացումը հիմնավորելու համար: Ադրբեջանականաց-ման ռազմավարությանն է ծառայում նաև ժամանակակից ադրբեջանական դրոշմանիշների և դրամների վրա հայկական մշակութային հուշակոթողների պատկերումը1:

Ադրբեջանական քարոզչության ոգով ստեղծվում են նաև նոր հիշողության վայրեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով հանցանքներ են վերագրում հայկական կողմին:

Իրավական բաղադրիչ: Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է հետևողական քաղաքականություն ինչպես իր ներքին, այնպես էլ միջազգային իրավաօրենսդրական դաշտում սեփական շահերն ու տեսանկյուններն արտացոլելու և դրանք հետագայում կիրառելու ուղղությամբ: Նման գործողությունները դրսևորվում են սկսած դեռևս 1991-ից ԼՂՀ հայկական տեղանունների վերանվանման նախաձեռնություններից, մինչև 2008թ. Եվրախորհրդի և ՄԱԿ բանաձևերում Լեռնային Ղարաբաղի հարցում ադրբեջանամետ դիրքորոշումների ամրագրումը:

Միջազգային իրավաքաղաքական փաստաթղթերում ցանկալի դրույթների ամրագրման հարցում տեղեկատվական ազդեցության նշանակությունն ընդգծելու համար նշենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից 2008թ. մարտի 14-ին ընդունված A/62/L.42 բանաձևը1 2, որը պատրաստվել էր Ադրբեջանի կողմից և միանշանակ արտահայտում է ԼՂՀ խնդրի նկատմամբ ադրբեջանա-մետ դիրքորոշումը, ընդունվել է ՄԱԿ անդամ 192 երկրներից միայն 39-ի «կողմ» քվեարկությամբ (100 երկիր «ձեռնպահ» է քվեարկել): Միևնույն ժամանակ, «կողմ» քվեարկած երկրների մի մասն ակնհայտ քաղաքական շարժառիթ չուներ նման դիրքորոշման համար, և նրանց «կողմ» կամ «դեմ» որոշումը կարող էր պայմանավորվել կողմերի տեղեկատվական գործողություններով:

1 Մանրամասն տե ս Դեմոյան Հ, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ քարոզչության և հակաքարոզչության կազմակերպման և իրականացման եղանակների մասին», http://www.noravank.am/file/article/76_am.pdf):

2 http://www.un.org/russian/ga/62/docs/62res3.shtml

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

Իրավական հարթության մեջ հակահայկական իեֆոքաղաքակաեությաե քայլերից է եաև 1998թ. նախագահ Հ.Ալիևի հրամանով մարտի 31-ը ադրբեջանցիների «ցեղասպանության» օր հռչակելը, որի իրականացման մեջ պաշտոնապես մեղադրվում եե հայերը: Այդ հրամանագրով պետական մակարդակով իրավական հիմք ստեղծվեց հակահայկական հատուկ քարոզչության համար, որն էլ առայսօր ակտիվորեն իրականացվում է: Նույն կերպ 1992թ. Ադրբեջաեի իշխանության կողմից Խոջալուի բնակչության անհաջող տար-հաեմաե և հետագայում ադրբեջանական զինվորների կրակահերթերի հետևանքով զոհված մարդիկ Ադրբեջաեում համարվում եե ցեղասպանության զոհ, որը վերագրում եե հայ զիեվորակաեեերիե, և քայլեր եե ձեռնարկվում այն միջազգայեորեե ցեղասպանության իրավական գնահատականի հասցնելու ուղղությամբ:

Հակահայկական քարոզչության իրավական բաղադրիչի հիմքում դրված եե եաև ԽՍՀՄ հիմնադրմանը և հատկապես փլուզմանը զուգորդող իրավա-քաղաքակաե ու միջազգային պայմանագրերի, ԼՂՀ աեկախացմաե իրավաքա-ղաքակաե հիմքերի մեկեաբաեություեեերի խնդիրները: Կարևոր մաեիպու-լյացիոե քայլեր եե եաև ՄԱԿ-ի կողմից ժամանակակից Ադրբեջաեը' Ադր. ԽՍՀ տարածքային սահմաններով ճանաչելու փաստի շահարկված ներկայացումն ու դրա իրավապարտադրակաեությաե նորմի գերագնահատումը:

Ժողախդակաե դիվանագիտության բաղադրիչ: Այս ոլորտին եե վերաբերում տարածաշրջաեայիե և միջազգային ձևաչափերով ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) միջոցառումներին Ադրբեջա-եից գործուղվող անձանց միջոցով տարվող աշխատանքները: Նման հանդիպումներին հաճախ մասնակցում եե եաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները կամ պետական մարմինների կողմից հրահանգավորված անձինք, որոնք պետական քարոզչական աշխատանք եե վարում: Ըստ հայաստաեյաե փորձագետների դիտարկումների, ՀԿ-եերի ադրբեջանցի ներկայացուցիչներն իրենց ձեռքի տակ, որպես կանոե, ունենում եե կոնկրետ հարցերի շուրջ պատրաստի հակահայկական պատասխաններով նյութեր: Հայտեի եե դեպքեր, երբ միջազգային հանդիպումներին ադրբեջանական կողմից գործուղվող այդպիսի «շրջիկ ինֆորմատորները» ներկայանում եե իբրև հայկական «ագրեսիայից» տուժածներ:

Ժողովրդական դիվանագիտության շրջանակներում տարվող քաղաքականության մաս է կազմում եաև Ադրբեջաեում և արտասահմանում գործող ՀԿ-եերի (ադրբեջանական GONGO-եերի), ինչպես եաև արտասահմանում ապրող կամ սովորող ադրբեջանցիներից կազմվող համայնքների գործուեեու- * 9

1 Անգլերեն Government-operated Non-governmental organization-\\.Q:

9

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

թյուեը: Ադրբեջաեի եերսում այդպիսի GONGO-եերի ձևավորումը համակարգված կերպով խրախուսվում է նախագահին կից գործող Հասարակական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի կողմից, որը ՀԿ-եե-րիե դրամաշնորհներ է տրամադրում «առաջնահերթ» ոլորտներում գործունեության համար, ինչպիսիք եե, օրինակ, Ադրբեջաեի տարածքային ամբողջականության և փախստականների ու հարկադրված տեղահանվածների իրավունքների հետ կապված ծրագրերը: Այդ մեխանիզմով Ադրբեջաեում գործում եե եաև «քվազի» իրավապաշտպաեակաե ուղղվածությամբ ՀԿ-եեր, որոնց գործունեությունը ծառայում է ոչ թե Ադրբեջաեի քաղաքացիների իրավունքների ազատ իրացմանը, այլ պետական քարոզչական քաղաքականությանը (օրինակ' «Ընտրության իրավունք» ՀԿ-ե): Այնուամենայնիվ, ադրբեջանական GONGO-եերի ամենավառ օրինակն է հանդիսանում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը, որը լինելով ոչ պետական կազմակերպություն' ձևավորման օրից կառավարվում է անմիջականորեն Ալիևեերի ընտանիքի կողմից: Հիմնադրամի նախագահն է ակտիվ գործիչ Մեհրիբաե Ալիևաե նախագահ Ի.Ալիևի կինը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրամի ներկայացուցչությունը գլխավորում է նրանց դուստր Լեյլա Ալիևաե:

Հիմնադրամը, սերտորեն համագործակցելով պետական և այլ կառույցների հետ (նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգության նախարարություն, Ադրբեջաեի Գիտությունների ազգային ակադեմիա և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ), սպասարկում է Ադրբեջաեի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում' հակահայկական քարոզչությունը: Հիմնադրամը ֆինանսավորում է բազմալեզու գրականության' գրքերի, ամսագրերի ու բրոշյուրների հրատարակումը, տարբեր երկրեերում դրանց տարածումը, Ադրբեջաեում և արտերկրում միջոցառումների անցկացումը, ֆոտոցուցադրություեեերի կազմակերպումը, վավերագրական ֆիլմերի նկարահանումն ու ցուցադրումը, երիտասարդական քարոզարշավների համակարգումը, ինչպես եաև իետերեետայիե էջերի գործարկումը: Հիմնադրամը, լավագույնս համադրելով իր հասարակական կարգավիճակը և կառավարական մանդատը, հնարավորություն ունի մասնակցել միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ցանցերին և ակտիվորեն համագործակցել աշխարհի տարբեր երկրեերի հասարակական կառույցների հետ:

Ադրբեջանական կառավարությունը լուրջ ջաեքեր է ներդնում եաև տարբեր երկրեերում նոր, հատկապես երիտասարդական հասարակական կառույցների ստեղծման ուղղությամբ ու դրանց գործունեությունը պաշտոնական քարոզչական աշխատանքներին ուղղորդելու նպատակով: Վերջիններիս շարքում է Ռուսաստանի ադրբեջանական երիտասարդական կազմակերպու-

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

թյուեը, որի 2009թ. ապրիլի 19-իե կայացած հիմնադիր կոնֆերանսում նախագահ ընտրվեց Լեյլա Ալիևան:

Ինչ վերաբերում է արտասահմանում ապրող ադրբեջանցիների մոբիլիզացմանը, նրանց միջև համայնքային կապերի ձևավորմանը և ադրբեջանական սփյուռքի ստեղծմանը, ապա վերոնշյալ հիմնադրամից բացի' այդ աշխատանքները հիմնականում տարվում են Սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտե և Աշխարհի ադրբեջանցիների համակարգման խորհուրդ կոչվող կառույցների միջոցով, ինչպես նաև տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների անմիջական մասնակցությամբ: Համայնքային կառույցներն ադրբեջանական պետական քարոզչական շահերին ծառայեցվում են հակահայկական ակցիաներ կազմակերպելով և հրատարակչական գործունեությամբ: Ընդ որում' գրականությունը տարածվում է աշխարհի գրադարաններում, միջազգային կառույցներում, երրորդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում և միջազգային լրատվամիջոցներում:

Այսօր ադրբեջանական համայնքային կազմակերպություններ են գործում ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Վրաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմա-նիայում, Հոլանդիայում և այլուր։

Ժողովրդական դիվանագիտության ճակատը լայնացնելու նպատակով ադրբեջանական կողմը սերտորեն համագործակցում է նաև արևմտյան երկրների իսլամական կամ թուրքալեզու այլ ժողովուրդների համայնքների, հատկապես թուրքական' շատ ավելի մոբիլիզացված սփյուռքի հետ, որոնց գործողությունները համատեղվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ և ԼՂՀ հարցում ադրբեջանամետ տեսակետների տարածման հարցերում: Այսպես, 2007-ի նոյեմբերին Ի.Ալիևի նախաձեռնությամբ Բաքվում կայացավ թուրքական պետությունների և համայնքների բարեկամության, եղբայրության և համագործակցության XI նիստը։ Նույն տարի, դեռևս մարտի 9-ին, Բաքվում տեղի էր ունեցել ադրբեջանական և թուրքական սփյուռքյան կազմակերպությունների ղեկավարների առաջին ֆորումը, որի արդյունքում ընդունվել էին «Ադրբեջանական և թուրքական սփյուռքյան կազմակերպությունների համատեղ գործունեության ռազմավարություն» և «Բաքվի հռչակագիր» կոչվող փաստաթղթերը: Իսկ արդեն 2008թ. մարտի 27-ին Բեռլինում կայացավ Ադրբեջանական և թուրքական սփյուռքյան կազմակերպությունների համակարգման խորհրդի նիստը, որն այդուհետ որոշվեց գու-մարել ամեն տարի։

Այսպիսով, ադրբեջանական ՀԿ-ները, արտասահմանում ապրող ադրբեջանցիները և այլ թուրքալեզու միգրանտները, թուրքական համայնքային միավորումները համակարգված տեղեկատվական ցանց են կազմում ժողովր- 11

11

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

դակաե դիվանագիտության ճանապարհով Հայաստանի և Հայության դեմ մղվող տեղեկատվական պատերազմում: Այդ ցանցն ապահովում է ոչ միայն ցանկալի տեղեկատվական հոսքերը, այլև կազմակերպում է «քաղաքացիական ակցիաներ»' փորձելով այդպիսով ազդել միջազգային հանրային կարծիքի վրա:

Ժողովրդական դիվանագիտության հարթությունում նորամուծություն է նաև ամերիկացի ռեփ-երաժիշտ Թոնի Բլեքմանի ներքաշումն ադրբեջանական քարոզչության մեջ։ Այս նախագծի շրջանակներում Թոնին ադրբեջանական մի խմբի հետ համատեղ պետք է հանդես գա հակահայկական կատարմամբ։

Լոբբինգպին գործունեություն: Այս բնագավառում Ադրբեջանն օգտագործում է և դիվանագիտական խողովակները, և' տվյալ երկրի իր համայնքային ռեսուրսներն ու ՀԿ-ները: Այս հարթությունում տարվող աշխատանքներից է զանազան ճանապարհներով օտարերկրյա դիվանագետների ներքա-շումն ադրբեջանամետ դիրքեր, ինչպես նաև հակահայկական գործողություններով աչքի ընկած անձանց առաջխաղացման աջակցությունը տարբեր երկր-ների քաղաքական ասպարեզներում:

Լոբբիեգայիե գործունեությամբ հատկապես աչքի է ընկնում Իսրայելում 2007թ. հիմնադրված «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ասոցիացիան (կրճատ «ԱզԻզ»): Այն հիմնադրվել է ծնունդով բաքվեցի, Իսրայելի 17-րդ գումարման Քնեսեթի պատգամավոր Յոսեֆ Շագալի1 և Արտասահմանում ապրող ադրբեջանցիների հետ աշխատանքների պետական կոմիտեի1 2 համատեղ ջանքերով և միավորում է 80-110 հազար անդամ ողջ Իսրայելից (այդ թվում՝ Ադրբեջանից տեղափոխված իսրայելցիների բոլոր նախկին համայնքային կառույցները և նրանց անդամներին): Կառույցում ներգրավված են հասարակական կշիռ ունեցող նախկինում ադրբեջանաբնակ հրեաներ 30 գործող լրագրող Իսրայելի ռուսալեզու ԶԼՄ-ից, շուրջ 15 պրոֆեսոր իսրայելական 6 համալսարանից, 150 բժիշկ և այլն: Այս կառույցի գործունեությունն ուղղված է Ադրբեջանի և Իսրայելի, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ում հրեական լոբբիի միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը, հակահայկական և ադրբեջանամետ քաղաքականության աջակցմանը: Կարճատև գործունեության ընթացքում «ԱզԻզ»-ը հասցրել է անմիջական դերակատարում ունենալ Իսրայելի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների կազմակերպման, Ամերիկայի հրեական կոմիտեի և Ադրբեջանի

1 Հատկանշական է, որ «ԱզԻզ»-ի նախագահ Յոսեֆ Շագալն այլևս տեղ չի զբաղեցնում 2009թ. 18-րդ գումարման Քնեսեթում, ինչի հետ կարող է կապված լինել կազմակերպության ակտիվության նվազեցումը: Կառույցի ֆորումում 2009թ. մարտին նույնիսկ նշվում է գումարների սղության մասին (http://www.druzya.com/ forum/showthread.php?t=50572):

2 2008-ից այն վերանվանվել է Սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտե:

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

իշխանությունների միջև կապերի հաստատման1, ինչպես եաև 2008թ. Քեեսե-թում Հայոց ցեղասպանության ճանաչումը մերժելու, հրեաների կոտորածներում հայերին մեղադրող ադրբեջանական քարոզչական գրականությունն Իսրայելում հրատարակելու և տարածելու աշխատանքներում: «ԱզԻզ»-ի գործադիր տնօրեն Լև Սպիվակը Ռովշան Մուսթաֆաևի1 2 2008թ. փետրվարին Մոսկվայում լույս տեսած «Մահվան տանգո» գրքի գլխավոր խորհրդատուն էր, 2008թ. աշնանը Երուսաղեմում եբրայերեն և անգլերեն լեզուներով լույս տեսած «Մահվան երթ» հերթական հակահայկական քարոզչական աշխատության գրախոսը: Այդ «աշխատություններում» հեղինակը հայկական ծագում է որոնում Հոլոքոսթի առաջնորդների շրջանում' միաժամանակ հայերին մեղադրելով 1918-1919թթ. ադրբեջանական Ղուբա քաղաքում հրեաներին կոտորելու մեջ3: «ԱզԻզ»-ի ջանքերով «Մահվան երթը» բաժանվել է Քնեսեթի անդամներին և Իսրայելի գրադարաններին, տարածվել այլ երկրներում: Կարևոր հանգամանք է այն, որ չնայած «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ընկերակցության ծավալուն աշխատանքներին նրանց գործողություններն իրականում համընդհանուր թուրքական ավանդական քաղաքականության դրսևորումներն են4:

Լոբբինգային բաղադրիչում շահարկվում է նաև «մարդու իրավունքների» գաղափարը: Օրինակ, Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Էլմի-րա Սու^մանո^ն նպատակային հակահայկականություն է քարոզում միջազգային կառույցների շրջանակներում մեղադրելով հայերին բազմաթիվ հանցանքներում, այդ թվում' միանգամից 3 ցեղասպանությունների կատարման մեջ' «Քյարքիջահանի, Ղարադաղլիի և Խոջալուի»5:

1 2007թ. «ԱզԻզ»-ի նախագահ Յոսեֆ Շագալի ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՄՆ հրեական կառույցների հետ Նազիմ Իբրահիմովի (Արտասահմանում ապրող ադրբեջանցիների հետ աշխատանքների պետական կոմիտեի ղեկավար) առաջին հանդիպումը, որի ժամանակ ամերիկացի ազդեցիկ հրեաներին «ապշեցրին իրական տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ հակասեմիթականության ոչ մի դեպք երբևէ չի դրսևորվել» (http://day.az/news/politics/98646.html): Իսկ արդեն հաջորդ տարի Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսը եռօրյա այցով հյուրընկալվեց Բաքվում, հանդիպում ունեցավ Ի.Ալիևի հետ և մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր կազմակերպությունը ԱՄՆ-ում ներկայացնելու է Ադրբեջանի շահերը (http:// ayekikan.wordpress.com/2008/08/19/american-jewish-committee-to-lobby-for-azeri-interests-announces-director/):

2 Այժմ հանգուցյալ Ռովշան Մուսթաֆաևը Ադրբեջանի ԳԱԱ Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրենն էր և երկրում համարվում է «տեղեկատվական պատերազմի ինքնամոռաց մասնակից» (http:// www.xalqqazeti.com/index.php?lngs=aze&cats=12&ids=26654):

3 Ռովշան Մուսթաֆաևը 2002թ. Преступления армянских террористических и бандитских формирований против человечества (XIX-XXI вв), Баку - элм – 2002 հրատարակությունում մեղադրում է հայերին էթնո-ազգային տարբեր խմբերի անմարդկային, գազանաբար ոչնչացման մեջ, ընդ որում հղում է կատարում հակաuեմիթակшեnւթյամբ և հայատյացությամբ հայտնի ծայրահեղ նացիոնալիստ Վասիլի Լվովիչ Վելիչկոյի վկայություններին (http://www.kitab.az/cgi-bin/catlib2/item.cgi?lang=az&item=20060619060511499):

4 2009թ. փետրվարին Թուրքիայի արտգործնախարարի Իսրայել այցելության և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հակազդման աշխատանքների մասին տեղեկանում ենք Թոմ Սեգևի «Mozart and the Armenian genocide» հոդվածից (http://www.haaretz.com/hasen/spages/914602.html):

5 http://www.regnum.ru/news/1056691.html

13

ԱԺամակոչյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ադրբեջանական լոբբիեգայիե գործունեության ամեեացցուե արդյունքը կարելի է համարել Նևադայի եահաեգապետ Ջիմ Գիբոեսի կողմից մարտի 31-ը իբրև «ադրբեջանցիների հիշատակի օր» հռչակելը1: Այս ձեռքբերումը ԱՄՆում կազմավորված ԱՄՆ ադրբեջանցիների ցաեց (US Azeri's Network USAN) կազմակերպության և երա գործադիր տեօրեե Ադիլ Բաղիրովի1 2 ջաեքերի հետևանքն է: Կազմակերպության շնորհիվ է, որ ԱՄՆ Կոնգրեսի նիստերի արձաեագրություեեերում ներառված եե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամների ելույթները' նվիրված Խոջալուի ողբերգությանը: Ակնհայտ է, որ USAN-ը (այե սովորաբար աեվաեում եե «թանկարժեք լոբբիստներ») այս արդյունքով չի սահմանափակվելու: Ադիլ Բաղիրովի խոսքերով. «...քաղաքական գործունեության շնորհիվ հնարավոր է շատ բաե աեել... Մեեք կարող եեք շատ բաեի հասնել և մրցել նույնիսկ այնպիսի ուժեղ մրցակցի հետ, իեչպիսիե է հայկական սփյուռքն ու իր լոբբիե»3:

Ներքաղաքական բաղադրիչ: Ադրբեջաեի ներքաղաքական կյանքում հակահայկական տրամադրությունների ձևավորումը միանշանակ և այլընտրանք չունեցող ուղեգիծ է: Իշխանությունների ռազմատեեչ հռետորաբաեու-թյուեը, ռազմական բյուջեի ցուցադրական ուռճացումը, ԶԼՄ կառավարումը և իշխանական տեղեկատվական հոսքերին հակասող դիրքորոշումների լռեցու-մը ծառայում եե հակահայկական իեֆոքաղաքակաեությաեե ու ադրբեջանական հանրության շրջանում հայի կերպարի նկատմամբ անհանդուրժողականության սերմանմանը: Այսօրինակ ռազմավարության արդյունքում հակահայ-կակաեություեը դարձել է Ադրբեջաեի հասարակության առօրեականության մաս: Դրաե եե ծառայում հայերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կեղծ տեղեկատվությունների և հակահայկական նյութերի գրեթե ամենօրյա հրապարակումներն ադրբեջանական ԶԼՄ-ում, ինչպես եաև պետական տոնացույցում մի շարք տոների և սգո օրերի սահմանումը, ինչպիսիք եե, օրինակ, հունվարի 20-իե «համազգային սգո օրը», փետրվարի 26-իե «Խոջալուի ցեղասպանության և համազգային սգո օրը», մարտի 31-իե «ադրբեջանցիների ցեղասպանության օրը» և հունիսի 15-իե «ազգային փրկության օրը»:

ԼՂՀ գոյության մերժումը և երա որպես Ադրբեջաեի մաս ընկալումը ևս ներմուծվում է առօրեականություն' քարտեզագրության, եղանակի տեսության և նպատակահարմար ռակուրսով լրատվության հաղորդման միջոցով:

1 http://www.panarmenian.net/news/eng/?nid=32022&date=2009-05-21

2 Ադիլ Բաղիրովը 2009թ. փետրվարին Ադրբեջաեի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Շոխրեթ» շքաեշաեով' պետական ծառայության մեջ արդյունավետ գործունեության համար: Նա USAN-ի գործադիր տեօրեեի պաշտոնը համատեղում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային կեետրոեի փոխնախագահի պաշտոնի հետ:

3 http://www.eurasianet.org/russian/departments/insight/articles/eav050809aru.shtml

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

Այսպես, օրինակ. ԼՂՀ քաղաքների եղանակի տեսությունը ներկայացվում է Ադրբեջաեի համատեքստում, կամ' «Ղարաբաղ» անունով ադրբեջանական ֆուտբոլային թիմը մշտապես հաջողություններ է արձանագրում:

Կրթական քաղաքականությունը ևս մեծ դեր ունի տեղեկատվական գործողություններում. Ադրբեջանում երեխաների սոցիալացումն ընթանում է պատմության կեղծարարության և հայերի միանշանակ դիվայնացման (դեմո-նիզացիայի) ու ապամարդկայնացման (դեհումանիզացիայի) համատեքստում: Դրա վկայությունն է դպրոցական դասագրքերում հայերին վերագրվող «սարսափների քարոզչությունը», որն առնչվում է մեծ մասամբ Խոջալուի դեպքերի մեկնաբանությանը և հայերի անմարդկային թուրքատյացության մասին ինֆոլոգեմներին1: Արդյունքում' հատկապես Ադրբեջանի երիտասարդության շրջանում հայի' իբրև ագրեսորի և թշնամու, ընկալումը վերածվում է ազգային հոգեկերտվածքի:

Ներքին հակահայկականությունը ինքնավերարտադրվող քաղաքականություն է. մեկ անգամ նպատակային ձևով ներմուծվելով և մշտապես խրախուսվելով (նախագահի կողմից տրվող շքանշանների կամ գումարային մրցանակների տեսքով, ինչպիսին է, օրինակ, Ազգային անվտանգության նախարարության կողմից Սամիր Ասկերխանովի անվանական մրցանակաբաշխությունը)1 2' այն պարարտ հող է դառնում բազմաթիվ ինքնաբուխ նախաձեռնությունների համար:

Մեդիա բաղադրիչ: Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունն օպերատիվ կերպով տարածելու և ադրբեջանամետ դիրքորոշումներ ձևավորելու համար Ադրբեջանը ռազմավարական նշանակություն է տալիս մեդիա դաշտին և մեծ ռեսուրսներ է ներդնում այս ոլորտում: Մեդիան այն հիմնական բաղադրիչն է, որի միջոցով ընթանում է տեղեկատվական ազդեցությունը

1 «Ինֆոլոգեմը» ինֆորմացիոն միֆոլոգեմի համադրությունն արտահայտող հասկացություն է և նշանակում է իրական փաստերը դուրս մղող կեղծ տեղեկատվություն: Ինֆոլոգեմները ձևավորվում են չգիտակցված մոլորությունների կամ էլ գիտակցված և նպատակաուղղված մանիպուլյացիաների ազդեցությամբ: Դրանց բնորոշ է ինքնավերարտադրումը, լայն տարածումը և ներթափանցումը համակարգում: Ինֆոլոգեմներն ազդում են անձի վրա փաստացիորեն անսահմանափակ ժամանակահատվածում, քանի որ հեշտորեն են հայտնվում տեղեկատվական ֆոնդերում, գրքերում, արխիվային նյութերում, դառնում են դրանց տարրը և այդ կերպ մասնակցում մարդկանց գիտակցության մեջ խեղված պատկերի ձևավորմանը: Դրանք ձևավորում են անհատական և սոցիալական վարքի կայուն կարծրատիպեր և ունակ են ապակողմնորոշել ամբողջ սերունդներ (Коган В.З, «Качество информации и мир инфологем (фрагменты теории). - Проблемы информационного взаимодействия», Новосибирск, 1993):

2 Այս մրցանակաբաշխության հայտարարվող նպատակներից է «ադրբեջանական իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելը», իսկ «լրագրողական աշխատանք», «գիտական հետազոտություն», «ժամանակակից տեղեկատվական քարոզչություն», «կինո և կերպարվեստ» անվանակարգերում հաղթողների աշխատանքներն ավանդաբար հակահայկական բնույթ ունեն (մանրամասն տե ս Դեմոյաե Հ. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ քարոզչության և հակաքարոզչության կազմակերպման և իրականացման եղանակների մասին», էջ 69, http://www.noravank.am/file/article/76_am.pdf):

15

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

հայկական լսարանների ուղղությամբ և ոչ միայն միջնորդավորված, այլ երկրեերի ԶԼՄ-ով, այլև ուղղակիորեն ինտերնետի օգնությամբ։ Համացանցի բոլոր հնարավորությունները լայնորեն օգտագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից. ներկայումս գործում են Ադրբեջանում և այլ երկրներում գրանցված հակահայկական բովանդակությամբ հարյուրավոր կայքեր: Վերջին շրջանում ակտիվացած այդպիսի մի ձեռնարկ է «Արդարություն Խոջալուի հարցում» միջազգային քարոզարշավի շրջանակներում www.justiceforkhojaly.org կայքի գործարկումը և դրա շնորհանդեսի կազմակերպումը աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում: Նախաձեռնողը կրկին Լեյլա Ալիևան է, այս անգամ, սակայն, այլ կարգավիճակով իբրև Իսլամական կոնֆերանսի երիտասարդական ֆորում կազմակերպության Մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության հարցերի գլխավոր համակարգող:

Համաշխարհային ավանդական մեդիա դաշտում նպաստավոր դիրքեր գրավելու նպատակով Ադրբեջանն իրականացնում է մի շարք քայլեր սկսած հեղինակավոր զանգվածային լրատվամիջոցներում նյութեր պատվիրելուց ու նրանց հետ համագործակցություն հաստատելուց, մինչև դրանց բաժնետոմսերի փաթեթների ձեռքբերումը: Վերջերս կայացած համագործակցության օրինակ է «Trend» ադրբեջանական լրատվական գործակալության և իտալական «Adnkronos International» (AKI) լրատվական ծառայության միջև կնքված համաձայնագիրը, որը ենթադրում է լրատվական և վերլուծական նյութերի փոխանակություն, ինչպես նաև էքսկլյուզիվ նյութերի պատրաստում: AKIմեդիա գործակալությունն այն 11 կազմակերպություններից է, որոնք միավորվել են «The GMC Group» մուլտիլրատվական հրատարակչական խմբում և համագործակցում են «Reuters Intemationah-ի, «Scripps Howard News Service»-ի, «Los Angeles Times.»-ի, «Washington Post News Service.»-ի, «Deutsche Presse Agentur.»-ի, «The New China News Agency»՚>֊ի և այլոց հետ1: «Trend»֊j.ւ նոր գործընկերների շարքում է նաև «Укринформ» ուկրաինական պետական գործակալությունը:

ՌԴ մեդիա դաշտում Ադրբեջանն օգտագործում է նաև դեռևս խորհրդային ժամանակներից ռուսական լրատվականներում դիրքեր զբաղեցնող ադրբեջանցիներին: Օրինակ, հակահայկական նյութերով աչքի ընկնող «Комерсантъ» օրաթերթի փոխխմբագիրն էր Ազեր Մուրսալիևը, որը 2009թ. հունվարի 13-ին դարձավ գլխավոր խմբագիր2:

Արտերկրում ադրբեջանական լրատվական պարբերականները և կայքերը ծառայում են ինչպես տվյալ համայնքների համախմբման գործին, այնպես էլ հյուընկալող երկրներում կատարվող հակահայկական քարոզչությանը: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանցիների գլխավորությամբ լույս է տեսնում երկու ռուսալեզու թերթ «Ազեռռոս» և «Ադրբեջանական կոնգրես», վերլու- 1 2

1 http://www.day.az/news/society/152559.html

2 http://www.gazeta.ru/news/lastnews/2009/01/13/n_1316901.shtml

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

ծական ամսագրեր «Вестник Аналитики» և այլն, որոնք թե' ակտուալ, թե' պոտենցիալ հակահայկական հարթակներ են։ Միաժամանակ Մոսկվայում և Բաքվում Մուսա Մարջանլիի խմբագրությամբ, 3 լեզվով հրատարակվում և տարածվում է «IRS Наследия» պարբերականը, որի էջերը ծառայում են հակահայկական քարոզչությանը։ Օրինակ 2008թ. 5-րդ համարի բոլոր հոդվածներն առնչվում էին Հայաստանին և Հայությանը։ Մասնավորապես, «Նրանք չպետք է անպատիժ մնան» խորագրով հոդվածում ներկայացված են ՀՀ գործող և երկրորդ նախագահների, ՊՆ գործող նախարարի և 38 անձանց անուններ, որոնք մեղադրվում են պատերազմական գործողությունների ժամանակ «Խո-ջալուում խաղաղ բնակչության սպանության մեջ»։

Այլ երկրների ԶԼՄ դաշտում ադրբեջանական քաղաքականությունն առաջնորդվում է նաև հայկական կողմի հետ մրցակցության տրամաբանությամբ։ Այսպես, օրինակ, Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում, ինչպես նաև հայաստանյան ռուսալեզու հանրության շրջանում հաջողություն ունեցող «Ереван» ամսագրի նմանությամբ 2008-ից Մոսկվայում լույս է տեսնում «Баку» ժամանցային ամսագիրը, որի գլխավոր խմբագիրը և հրատարակիչը նույն Լեյլա Ալիևան է:

Ադրբեջանական իշխանությունները վարում են կոշտ տեղեկատվական քաղաքականություն ներքին դաշտում, մասնավորապես՝ 2009թ. հունվարի 1-ից երկրի տարածքում (ազգային ռադիոալիքների հաճախության վրա) կասեցնելով արևմտյան այնպիսի լրատվամիջոցների հեռարձակումը, ինչպիսիք են «Radio Libery-ն, «Voice of America»-ն և «BBC-ն: Բաքուն հայտարարեց, թե արտասահմանյան ալիքների բացը լրացնելու նպատակով պլանավորում է մոտ ապագայում (նախատեսվում էր 2009թ. մայիսին), միջազգային բազմալեզու անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն և հայերեն, հեռուստաընկե-րություն գործարկել («ATVinternational»), որը ժամը մեկ լրատվություն կհա-ղորդի նշված բոլոր լեզուներով: Հետագայում պարզ դարձավ, որ «ATV Inter-nationab-ը նախատեսված չէ Ադրբեջանի ներքին լսարանի համար։ Այն գործարկվեց 2009թ. հոկտեմբերի 5-ին արբանյակային հեռարձակմամբ սփռվելով հարևան երկրների, այդ թվում' Իրանի և, իհարկե, ՀՀ ու ԼՂՀ տարածքում։ Հայերեն հեռարձակումները նախաձեռնության հեղինակների կողմից դիտարկվում են որպես «հայկական լսարանին Ադրբեջանի մասին ճշմարտությունը հասցնելու» և «Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղակիորեն դիմելու» հնարավորություն։ Հայերենի իմացությամբ մասնագետներ պատրաստելու և հայերեն հեռուստահաղորդումների պատրաստմանն աջակցելու նպատակով գործում ներգրավված է նաև Գաֆար Չախմաղլիի գլխավորած Հայկական հետազոտությունների կենտրոնը1։

1 «ЦАИ может помочь в подготовке телепередач на армянском языке», 2009.03.06, http://www.1news.az/ society/20090306062649397.html

17

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ադրբեջանական իշխանությունների կողմից ԶԼՄ ամբողջական վերահսկմանն ուղղված քայլերից է 2009թ. ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահին կից Մամուլի կառավարական աջակցության հիմնադրամի ստեղծումը: Երկրի վարչապետին հանձնարարված էր մեկ ամսվա ընթացքում հիմնադրամին տրամադրել շենք, հարմարություններ և հոգալ պետական բյուջեից հիմնադրամի համար միջոցներ հայթայթելու մասին: Մամուլի խորհուրդը պատրաստել է Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի անդամների ցուցակը, որում ընդգրկվել են Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցների (Day.az, APA, Ayna, Zerkalo, 525, Turan) ղեկավարները1:

Տեխնոլոգիական բաղադրիչ. Ադրբեջանը, ոչ առանց թուրքական աջակցության, փորձում է Հայաստանի նկատմամբ գերազանցության հասնել նաև տեխնոլոգիական, մասնավորապես' հաքերային կիբեռպատերազմների ոլորտում: Ադրբեջանական հաքերական գործողությունները հայկական ինտերնե-տային ռեսուրսների նկատմամբ առաջին անգամ փորձարկվել են 2000թ.' պարբերաբար ինտենսիվանալով: Հայաստանյան փորձագետների կարծիքով' հաքերային դաշտում ադրբեջանական վերջին հարձակումները «զինավարժությունների» տպավորություն են թողնում, ինչը վկայում է այն վարկածի օգտին, որ դրանք իրագործվում են պետական համակարգի, թերևս Ազգային անվտանգության նախարարության Քարոզչության և ինֆորմացիայի վարչության կողմից: Եթե նախկինում նման գործողությունները նպատակ ունեին խախտել հայկական կայքերի հասանելիությունը, հոգեբանորեն ներգործել դրանցից օգտվողների վրա, ինչպես նաև սեփական հանրությանը հոգեբանական հաղթանակի բերկրանք պարգևել, ապա այժմ դրանք առավելապես ուղղված են տեղեկատվական գաղտնիության համակարգերի խաթարմանը, դրանցում խոցելի հանգույցների բացահայտմանը և տեղեկատվական բազաների ձեռքբերմանը:

Հաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Ադր-բեջանի իշխանությունների լուրջ մոտեցման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2006թ. Ի.Ալիևի հրամանով դեկտեմբերի 6-ը հռչակվել է Ադրբե-ջանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցների մասնագիտական օր: Նշված նախարարության գործունեությունն ուղղված է ինտերնետում պետական քաղաքականության մոտեցումների մշակմանը, ինտերնետ-դո^յնների անուններին առնչվող հարցերի լուծմանը (հավանաբար, նաև դրանց ձեռքբերմանը և պահպանմանը) և հեռահաղոր-դակցության դաշտում Ադրբեջանի տարածաշրջանային գերակայության ապահովմանը: Այդ նպատակով Ադրբեջանն արդեն սեփականության իրա-

1 «Օբյեկտիվ» ստերի հերթական երամը», http://www.armtown.com/news/am/aza/20090421/7497/, 2009.04.21

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

վուեքով ձեռք է բերել 3 ուղեծրային դիրք և նախատեսում է առաջին կապի արբանյակը բաց թողնել 2010թ., իսկ երկրորդը' 2011թ.' դառնալով տիեզերական կապի ծառայություններ մատուցող երկիր: Կարելի է համոզված լինել, որ նման հնարավորությունները կօգտագործվեն հակահայկական տեղեկատվական գործողություններն ակտիվացնելու նպատակով։

2. Հակահայկակաէաւթյուևը տեղեկատվական

գործողությունների հարթությունում

Արդեն կոնկրետ տեղեկատվական գործողությունների հարթությունում ուսումնասիրությունները հարկ է կատարել' հաշվի առնելով, որ վերջիններս իրենց էությամբ հաղորդակցական համակարգեր են: Ըստ այդմ, տեղեկատվական գործողությունների կառուցվածքային տարրերն են.

1. սոցիալական համատեքստը,

2. տեղեկատվական աղբյուրը,

3. հաղորդակցման միջոցը,

4. հաղորդագրությունը,

5. լսարանը,

6. հիմնանպատակը։

Մեթոդաբանական տեսանկյունից այս տարրերից յուրաքանչյուրի առանձին բնութագրիչները, ինչպես նաև դրանց համադրությունը, խիստ կարևոր են տեղեկատվական գործողության հաջողության և ազդեցության առումներով: Հետևաբար' տեսնենք, թե ադրբեջանական նախաձեռնություններում ինչպես են կիրառվում հաղորդակցական համակարգի տարրերը, և հակահայկական տեղեկատվական գործողությունների ինչպիսի մեխանիզմներ ու մեթոդներ են նկատվել դրանցից յուրաքանչյուրում:

Սոցիալական համատեքստ: Սոցիալական համատեքստը լայն իմաստով այն տարածական և ժամանակագրական միջավայրն է, որտեղ կայանում է հաղորդակցումը կամ տեղեկատվական գործողությունը: Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով համատեքստի նշանակությունը հակահայկական տեղեկատվական գործողություններում, փորձում է հօգուտ իրեն օգտագործել բարենպաստ իրավիճակները, իսկ անբարենպաստ գործոնները ձգտում է հավասարակշռել կամ չեզոքացնել օպերատիվ և մարտավարական-ռազմավա-րական հարթություններում: Այսպես, օրինակ, սոցիալական համատեքստի անբարենպաստ գործոնների հավասարակշռման կամ չեզոքացման մարտա-վարական֊ոազմավարական նպատակով էր պայմանավորված 2004թ. օգոստոսին Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան բացումը: Դրա նպատակն

19

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

էր համակարգել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարության հետ կապված տեղեկատվական և այլ բնույթի գործողությունները1։

Հատկանշական է, որ Հունգարիայում Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանն ուղղված տեղեկատվական գործողությունները շարունակվում են մինչև օրս. 2008թ. նոյեմբերին Բուդապեշտում կայացավ արդեն ավանդական դարձած «Հունգարիա-Ադրբեջան. մշակութային երկխոսություն» III միջազգային գիտական կոնֆերանսը, որի քննարկումները նվիրված էին նաև ժամանակակից հունգարական պատմագրության մեջ Ադրբեջանի պատմության հարցերին1 2:

Անբարենպաստ գործոնները հավասարակշռվում են նաև օպերատիվ տեղեկատվական գործողությունների միջոցով։ Այսպես, օրինակ. եթե Հայաստանում հարևան Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա ադրբեջանական տեղեկատվական դաշտում անպայման հայտնվում են 1-2 վրացի պատմաբանների հետ հարցազրույցներ, որոնք իրենց խոսքում ժխտում են Հայոց ցեղասպանությունը, արժեզրկում հայ-վրացական հարաբերությունները, պիտակավորում և մեղադրանքներ ներկայացնում Հայությանը3:

Ադրբեջանի կողմից սոցիալական համատեքստի նպաստավոր գործոնների օգտագործման առումով հատկանշական է 2008 թ. մարտի 1-ից հետո ՀՀում ստեղծված քաղաքական դրության օգտագործումը իրավական, արտաքին քաղաքական, ներքաղաքական և այլ հարթություններում: Այդ համատեքստում էր, որ 2008թ. մարտի 14-ին Ադրբեջանին հաջողվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի օրակարգ ներառել իր կողմից պատրաստված «Իրադրությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևը և հասնել դրա ընդունմանը ՄԱԿ անդամ 192 երկրներից ընդամենը 39-ի «կողմ» քվեարկությամբ:

Այսպիսով, և միջազգային, և հայաստանյան մասշտաբներով սոցիալական համատեքստի մոևիթորխգը և դրանում ցանկացած նոր գործոնների հաշվարկումը նպաստում են ադրբեջանական տեղեկատվական գործողությունների նպատակադրմանը և արդյունավետ կիրառմանը:

1 Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. ձմռանը, երբ մասնակցում էր Բուդապեշտում ՆԱՏՕ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, քնած ժամանակ կացնահարել էր նույն ծրագրի մասնակից, ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարինին: Դատաքննության ժամանակ Ռ.Սաֆարովն իր արարքը էթնիկ ատելության պատճառաբանություններով էր պայմանավորել, որից դատական լսումների ժամանակ հրաժարվել էր։

http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D1%84%D0%B0%D1%80%D0%BE%D0%B2,_%D0%A0%D0% B0%D0%BC%D0%B8%D0%BB%D1%8C_%D0%A1%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B1_%D0%BE%D0%B3% D0%BB%D1 %8B

2 «Венгерским ученым предложено организовать научные экспедиции в Азербайджан», 2008.11.21, http:// www.media-v.hu/index.php?page=news&set=month&id=4142

3 Грузинский историк: «У армян так заведено: где бы они не жили, эту местность считают армянской территорией», 2009.06.27, http://1news.az/analytics/20090627044431735.html

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

Ադրբեջանական կողմը, սակայն, չի բավարարվում սոցիալական համատեքստի օբյեկտիվորեն տրված իրավիճակներով և նախահարձակ գործողություններով ներմուծելով արհեստական գործոններ (օրինակ, հայերին ադրբեջանցիների կոտորածներում մեղադրող օրացուցային սգո օրերի հռչակումը)' փորձում է իրականացնել սոցիալական համատեքստի սուբյեկտիվ ձևավորում. Դա թույլ է տալիս փոխակերպել հաղորդակցության տրամաբանությունը և հայկական կողմին թողնել միայն պաշտպանության դիրքերը: Նման մեթոդներով ստեղծված սոցիալական համատեքստը դառնում է նաև որոշակիորեն կայուն միջավայր, որտեղ ադրբեջանական քարոզչությունն իրականացվում է նախապես պատրաստված շաբլոնների կիրաոմամբ. Վերջիններս օգտագործվում են նաև սպասվող օրացուցային իրադարձությունների (ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ապրիլի 24-ը) և այլ կանխատեսելի իրավիճակների դեպքերում:

Տեղեկատվության աղբյուր: Տեղեկատվական աղբյուրի գլխավոր բնութագրիչներն են դրա նկատմամբ վստահությունը, հեղինակությունը, աղբյուրների բազմազանությունը և աղբյուրի «լեգիտիմությունը»: Այդ իսկ պատճառով հակահայկական տեղեկատվություն տարածող աղբյուրի ընտրության հարցում ադրբեջանական կողմը նախապատրաստված մոտեցումներ է ցուցաբերում: Այն նախ փորձում է ադրբեջանական քարոզչական աղբյուրներին հեղինակավորություն հաղորդել և դրանց նկատմամբ բարձր վստահություն ձևավորել դրանք բնութագրելով դրական իմիջավորման պիտակներով: Այսպես, օրինակ, ադրբեջանական «Ազերթաջ» պաշտոնական լրատվական գործակալության վերլուծաբան Վուգար Սեիդովը ներկայացվում է իբրև «հայտնի քաղաքագետ», որն իր նյութերը ստորագրում է մե կ Բուդապեշտից, մե կ Բեռլի-նից թողնելով միջազգային փորձագետի տպավորություն: Համանման

սկզբունքով բոլոր հակահայ քարոզչական գործիչները «հայտնի գիտնականներ» և «ճանաչված գործիչներ» են հռչակվում:

Աղբյուրի հարցում երկրորդ մեթոդաբանական մարտավարությունը աղբարների դիվերսիֆիկացման պատրանք ձևավորելն է' հակահայկական գործողություններում ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա հետազոտող գիտնականների ու լրագրողների ներգրավման միջոցով: Ընդ որում' կեղծ-չեզոք օտարերկրացիների (ինչպիսիք են, օրինակ, Էրիխ Ֆայգլը և Յուրի Պոմ-պեևը) ընդգրկումն օգտագործվում է նաև իբրև հակահայկական տեղեկատվական գործողությունների լեգիտիմացման միջոց: Խիստ կարևորվում են նաև օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների ադրբեջանամետ հայտարարությունները' դրանք ներկայացվելով իբրև միջազգային հանրության օբյեկտիվ կարծիք:

21

ԱԺամակոչյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ադրբեջանական կողմը սեփական ապատեղեկատվության լեգիտիմաց-մաե համար մշտապես փորձում է հղում կատարել հայկական կամ հայկական թվացող աղբյուրներին. Այս նպատակով երբեմն քարոզչական տեքստերի տակ հայկական ազգանուններով' գոյություն չունեցող անձինք են ստորագրում, հայտնի հայ գործիչներին հորինված նախադասություններ են վերագրվում, կամ էլ' նրանց մտքերը ներկայացվում են համատեքստից դուրս իմաստափոխված ձևով. Հայ գործիչներին հորինված մտքեր վերագրելու առումով տիպիկ օրինակ է իբր Զորի Բալայանի հեղինակած գրքի ինֆոլոգեմը: Այսպես, Ռովշան Նովրուզօղլին, որը «Բանկ-տեղեկատվություն» կենտրոնի տնօրենն էր, 2006թ. հունիսի 2-ին «Зеркало» թերթում «հայերի' ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած գազանությունների» մասին «մեջբերումներ» է կատարում Զորի Բալայանի «Հարություն» գրքից: Նշվում է անգամ, որ գիրքը լույս է տեսել 1996թ. Վանաձորում, մինչդեռ ո չ Զ.Բալայանը, ոչ էլ որևէ այլ հեղինակ երբևէ նման գիրք չի հրատարակել1: Հատկանշական է, որ Եվրախորհրդի 2009թ. ամառային նստաշրջանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան (Մեհրիբան Ալիևայի քույրը) իր ելույթում կրկին «մեջբերումներ» է կատարել միֆական գրքից (այս անգամ այն կոչվել է «Մեր ոգու վերակենդանացումը») թարմացնելով հակահայկական ապատեղեկատ-վությունը միջազգային հանրության առջև1 2:

Լեգիտիմացման նպատակին էին ծառայում նաև «am» դոմեյնային տարածության մեջ գրանցված (xronika.am, versiya.am) և իբրև հայկական ներկայացող ադրբեջանական քարոզչակայքերը: versiya.am-p համեմատաբար կարճատև կյանք ունեցավ և առաջին իսկ կեղծ-հայամետ տեղեկատվությունից բացա-հայտվեց արժանանալով հայկական ինտերնետային հանրության մանրազնին դիտարկմանը3, և արգելափակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարա-կայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ջանքերով4: Առավել երկարակյաց xronika.am-ը փորձեց ներազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտության ընթացքում հակավրացական ապատեղեկատվություն տարածելով «Ջավախքի հայրենասերների» անունից5: Այս դոմեյնի գործունեության պայմանագիրը հետագայում, հասկանալի պատճառներով, չթարմացվեց:

1 «Армянский тележурналист: В Азербайджане дезинформация превращается в индустрию», 2008.06.17, http:// www.regnum.ru/news/1015850.html

2 2009.06.27, http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=47435

3 «Как стряпаются "дезы". Или - о бедном Вусале замолвите слово...», 2009.02.19, http://karabah88.ru/ press2009/02/0219_striapnya.html

4 www.nv.am/2008/5mart/tema.htm

5 Мартиросян С, «Выводы из последней атаки на армянские сайты со стороны азербайджанских хакеров», «Գլոբուս. տեղեկատվական անվտանգություն» # 3, սեպտեմբեր, 2008թ.:

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

Հատկանշական է, որ ադրբեջանական հակահայկական տեղեկատվական գործողությունները միտված են ոչ միայն սեփական աղբյուրների նկատմամբ վստահությունը բարձրացնելուն, դիվերսիֆիկացնելուն և լեգիտիմաց-նելուն, այլև նպատակաուղղված են հայամետ կամ հայկական աղբյուրների վարկաբեկմանը և ապալեգիտիմացմանբ. Այս նպատակով հեղինակազրկվում են ոչ միայն հայկական աղբյուրները' պիտակավորվելով իբրև քարոզչական, ապատեղեկատվական, հանցավոր, երբեմն էլ ահաբեկչական, այլև բոլոր այն օտարերկրյա աղբյուրները, որոնց տեսակետները բախվում են հակահայկական քարոզչական նպատակներին: Այս հարցում ադրբեջանցիները կիրառում են թուրքական հայտնի մեթոդաբանությունը, որի ամենավառ օրինակն է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի պատմական վեպի արժեզրկումը։ Այդ նպատակով թուրքերը դեռևս 1989թ.' Հայոց ցեղասպանության 75-ամյակի նախաշեմին, ստեղծել են ինֆոլոգեմ, համաձայն որի' Վեր-ֆելը կյանքի վերջին տարիներին «բացահայտել է, որ իր ստեղծագործությունը պատմական հիմքեր չունի»: Ընդ որում' թուրքական կողմը, հաշվի առնելով Վերֆելի հրեական ծագումը և, ուրեմն, նրա ստեղծագործության նշանակությունը հրեաների շրջանում, աղբյուրի հավաստիության հավասարակշռման նպատակով այս ինֆոլոգեմի տարածման աղբյուր է ընտրել կրկին հրեական ծագումով ամերիկացի րաբբի Ալբերթ Ամաթեուին (ներկայացվում է նաև Աբրահամ Սաբար, Աբրահամ Սոն Սևեր անուններով): Ինչևէ, Ամաթեուն, որը երիտասարդ տարիքում Թուրքիայից ներգաղթել էր ԱՄՆ, իր այդ բացահայտումը կատարել է 101 տարեկանում' Ֆրանց Վերֆելի մահից շատ ավելի ուշ1: Այս աղբյուրի խոսքերին են հետագայում հղումներ կատարում դասական հակահայ Էրիխ Ֆայգլը և այլ հակահայ քարոզիչներ:

Հաղորդակցության միջոցներ: Այս հարցում կարևոր բնութագրիչ են միջոցների բազմազանությունը և բազմաքանակությունը, որոնց շնորհիվ ապահովվում են տեղեկատվության սփռվածությունը և հավաստիության պատրանքի ձևավորումը: Ադրբեջանը հաղորդակցական միջոցների բազմազանությանը հասնում է բոլոր հնարավոր ֆորմալ (պետական մարմիններ, ԶԼՄ, դիվանագիտական միջոցներ, ՃՕՆՃՕ-ներ) և ոչ ֆորմալ (շրջիկ ինֆորմատորներ, ինտերնետային ռեսուրսներ, սոցիալական ցանցեր) ուղիների ու հաղորդակցական ցանցերի կիրառմամբ' թիրախային լսարաններին ուղղված տեղեկատվությունը հնարավորինս լայն սփռելու և այդպիսով առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով: Ադրբեջանական կողմը լայնորեն կիրառում է փոխ-հղումեեբի2 մեխանիզմը, երբ միևնույն տեղեկությունը, միմյանց վրա հղումներ 1 2

1 «Взгляд с вершины Муса-дага», 2009.02.26,

http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=43129&Itemid=41

2 Մովսիպան Ս, «Ադրբեջանական ԶԼՄ ազդեցության գործոնները տեղեկատվական պատերազմի համատեքստում», «Գլոբուս. տեղեկատվական անվտանգություն» # 2, հունիս, 2008թ.:

23

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

կատարելով, տարածվում է բազմաթիվ աղբյուրների կողմից: Այս մեխանիզմը ոչ միայն բազմապատկում է հաղորդակցական միջոցները և այդպիսով տարբեր լսարանների համար առավելագույն հասանելիություն է ապահովում, այլև նպաստում է բազմաքանակության էֆեկտի ստեղծմանը. Երբ տարբեր հաղորդակցական միջոցներով' անձնական կապեր, ԶԼՄ, գրքեր, տեսաֆիլմեր, միևնույն տեղեկատվությունն է հաղորդվում, ընկալման մակարդակում հաղորդակցական միջոցների քանակական բազմապատկման տպավորություն է ստեղծվում, ինչն էլ հավաստիության պատրանք է ձևավորում:

Փոխհղումային եղանակով միևնույն հաղորդագրության արտատպումը նաև լրացուցիչ հնարք է ինտերնետային կայքերի համար' վարկանիշի բարձրացման և որոնման համակարգերում դրանք առաջնահերթ հասանելի դարձնելու առումով:

Հաղորդագրություն: Բուն հաղորդագրությունը հաղորդակցման ամենա-բազմաշերտ բաղադրիչն է, որի բնութագրիչներն են հաղորդագրության բովանդակությունը թեման, օբյեկտը, դիսկուրսը, տեքստային ազդեցության հնարքները, փաստարկումը, հուզական ծանրաբեռնվածությունը, պատկերավորումը ' սիմվոլիկան, հաղորդագրության կրկնման հաճախությունը, բազ-մաժանրությունը:

Հաղորդագրության հաճախակի կրկնությունը առաջին հերթին այն լսարանին հասանելի դարձնելու և դրա նկատմամբ ուշադրություն բևեռացնելու նպատակ է հետապնդում: Բացի այդ, այն առավել խորքային հետևանք է ունենում. ընկալման և հիշողության մեխանիզմների օրինաչափության շնորհիվ հաճախակի կրկնվող հաղորդագրությունն արդյունավետ ամրագրվում է հանրային գիտակցության մեջ: Եթե նույնիսկ հաղորդագրության բովանդակությունն ընդունելի չի դառնում, ապա առնվազն առօրեական բնույթ է ստանում և սոցիալական իրականության մաս դառնում։ Այս մեխանիզմը քարոզչությունը նաև հիմնավորված դարձնելու ձև է. նույնիսկ չփաստարկված հաղորդագրությունը հիմնավորված է դառնում նախկին նույնական հաղորդագրություններով։ Ադրբեջանական քարոզչությունը դիմում է նաև միևնույն հաղորդագրության բազմաժանր փաթեթավորմանը (ցանկալի տեղեկատվությունն արտահայտվում է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, սպորտային և այլ բնույթի տեքստերի միջոցով), տեսողական արտահայտչականությանը կամ վիզուալացմանը (տարածում են գտել մոնտաժված «վավերագրական» ֆիլմերը, կեղծված լուսանկարները, քարտեզները, անիմացիաները և այլն)։ Ուշադրություն է դարձվում տեքստային վերնագրերի գրավչությանը, ինչպես նաև սիմվոլիկ և էմոցիոնալ հագեցվածությանը:

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա. Ժամակոչյաե

Ադրբեջանական տեղեկատվական տեքստերում քննարկման, իսկ առավել հաճախ' հարձակման օբյեկտ է հանդիսանում Հայության համար արժե-քային և սիմվպիկ ծանրաբեռնվածություն ունեցող ցանկացած սուբյեկտ

սկսած սովորական հայ մարդուց, մինչև պատմական հերոսներ, պետական, հասարակական, կրոնական գործիչներ և հայոց քաղաքական պատմություն։ Հակահայկական տեղեկատվական առավել հաճախակի հարձակումների շարքում առանձնանում են մի շարք թեժթեմաներ, ինչպիսիք են.

• Հայկական պետականության ու հայ ժողովրդի պատմությունը, հատկապես Արցախի քաղաքական պատմությունը, հայերի ծագման ու բնիկության հարցերը:

• Ադրբեջանական պետության կազմավորման, ժողովրդի ծագման և ձևավորման հարցերի նպատակահարմար մեկնությունը և նրանց բնիկության ամրապնդումը:

• 1915թ. Հայոց ցեղասպանության հերքումն ու հանցանքի պրոյեկտումը:

• 20-րդ դարի ընթացքում «ադրբեջանցիների ցեղասպանություն» իրականացնելու մեջ հայկական կողմին ուղղված մեղադրանքները.

◊ 1918թ. Բաքվի կոմունայի և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումները' իբրև հայերի կողմից «ադրբեջանցիների ցեղասպանության» «հանցագործ պլանի» իրագործում,

◊ 1990թ. Բաքվում խորհրդային բանակի գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցիներին իբրև հայկական սադրանքների զոհեր ներկայացնելը,

◊ 1992թ. Խոջալուի բնակչության զոհվածներին իբրև հայկական զինվորականության կողմից միտումնավոր սպանություն, և ուրեմն «ցեղասպանություն» ներկայացնելը:

• Այլ ժողովուրդների դեմ «կատարած հանցանքներում» Հայությանն ուղղված մեղադրանքները, համատարած թուրքատյացության և հակասեմի-թիզմի վերագրումը, «միջազգային հայկական սպառնալիքի» ինֆոլոգեմը:

• Նպատակային էկոլոգիական ցեղասպանության և իսլամական մշակութային շերտերի վերացմանն ուղղված մեղադրանքները:

• Հայ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի և արժեքային համակարգի խեղաթյուրումը:

• ՀՀ-ում և ԼՂՀ-ում առկա ներքին սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրների շահարկումը և մտացածին խնդիրների վերագրումը:

• Հայկական բանակի խնդիրների շահարկումը, վարկաբեկող ինֆոլոգեմ-ների տարածումը։

25

ԱԺամակոչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Դիտարկելով վերոեշյալ թեմատիկ հաղորդագրություններում առկա ընդհանրությունները' նկատում ենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան հակահայկական տեքստերում կիրառում է հիմնականում 4 մեխանիզմ.

• Հայ-թուրքական տեղեկատվական հարաբերություններում հայկական կողմի ձեռնարկած և հաջողված տեղեկատվական գործողությունների հայելային արտատպման մեխանիզմը:

• Թուրք-ադրբեջանական կողմին առնչվող խոցելի կետերի և բացասական տեղեկատվության ուղղակի պրոյեկտման մեխանիզմը:

• Հակասեմիթականության սխեմաների հակահայկական ուղղվածությամբ կիրառման մեխանիզմը:

• «հակառասիստական ռասիզմի» սկզբունքի կիրառման մեխանիզմը։

Հայելային արտատպման ամենավառ օրինակ է ներկայումս լայն շրջանառության մեջ դրված «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը (Արևմտյան Հայաստանի նմանությամբ), որի տակ ենթադրվում են ոչ միայն ԼՂՀ, այլև արդի ՀՀ և որոշ չափով Վրաստանի տարածքները։ Ուղղակի պրոյեկտման արդյունք է ոչ միայն ցեղասպանական գործողությունների վերագրումը հայկական կողմին, այլև Հայ Առաքելական եկեղեցուն իսլամական աշխարհում առկա ծայրահեղական ահաբեկչական հոսանքների նպատակների և գործունեության մեջ մեղադրելը։ Հայելային արտատպման մեխանիզմով թուրք-ադր-բեջանական համատեղ քարոզչությունը սիմետրիկ պատասխան է տալիս Հայոց ցեղասպանության թեմայով բոլոր հայկական տեղեկատվական հոսքերին միաժամանակ թուրք-ադրբեջանական հայտնի խնդիրները և կնճռոտ իրադարձություններն ուղղակիորեն պրոյեկտելով հայկական կողմի վրա։

Հակասեմիթականության սխեմաները կիրառվում են կրկին հիմնականում Ցեղասպանությանն առնչվող թեմաներում, ինչպես նաև Հայության ար-ժեհամակարգի, հայ մարդու բարոյական կերպարի վարկաբեկման հարցերում։ Նույն սկզբունքով, ինչ և հակասեմիթները մեղադրում են հրեա ժողովրդին սեփական նպատակներին հասնելու համար Հոլոքոստի «առասպելի» հորինման, դրա հրահրման կամ կազմակերպման մեջ, այնպես էլ ադրբեջա-նա-թուրքակական քարոզիչները հայերին մեղադրում են Ցեղասպանության և այլ կոտորածների «առասպելների» ստեղծման, հրահրման կամ էլ կազմակերպման մեջ։ Հայ մարդու կերպարի նկատմամբ լայնորեն կիրառվում են նաև հակասեմիթական պիտակավորման ձևերը («նենգ», «դավաճան», «ագահ», «խաբեբա»):

Ինչ վերաբերում է «հակաոասիստական ռասիզմի» սկզբունքի կիրառմանը, ապա այն դրսևորվում է Հայությանը հակաթուրքականության և հակասե-միթիզմի մեջ մեղադրանքների հիման վրա հակահայկականության տարած-

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

ման ձևով: Այնպես, ինչպես սպիտակամորթեերի նկատմամբ ռասիզմը հիմնավորվում է վերջիններիս ռասիզմով սևամորթերի նկատմամբ, որն, ըստ էության, նույն ռասիզմն է, այդպես էլ ադրբեջանա-թուրքական հակահայկա-կանությունը փորձում է հիմնավորվել Հայությանը համատարած թուրքատյա-ցություն և հակասեմիթիզմ վերագրելով:

Բոլոր վերոնշյալ թեմատիկ հաղորդագրությունների ծանրակշիռ մասն են կազմում պատմական, իրավական, կրոնական-մշակութային ու առօրեականության դիսկուրսի ձևերը: Դրանք բոլորը միավորվում են իրենց առանցքային հակահայկականության տարածման նպատակի շուրջ: Ընդհանուր առմամբ դրանցում առավել հաճախ հանդիպում են տրամաբանական սխալների և սեմանտիկ մաեիպուըացիանեբի մեթոդների վրա հիմնված տեքս-տային ազդեցության այնպիսի հնարքներ, ինչպիսիք են.

• պարզ ապատեղեկատվության, կեղծիքի, ինֆոլոգեմի պնդումը,

• ճշմարտանման ստերի կիրառումը,

• չափազանցությունը կամծայրահեղացումը,

• կես-ճշմարտությունների կամ ընտրովի ինֆորմացիայի մատուցումը,

• հակագիտական ինդուկցիան ' անհիմն կերպով մասնավորից ընդհանրացումը,

• ասիմետրիկ համեմատությունների անցկացումը,

• արքետիպային ու կարծրատիպային պիտակավորումը, ծաղրը, հեգնանքը, բացասական հատկանիշների վերագրումը,

• «մութ էջերի բացահայտումը»:

Լսարան: Տեղեկատվական գործողության արդյունավետությունը կապված է լսարանի քաղաքակրթական, կրոնական և մշակութային առանձնահատկությունների հետ: Այս իմաստով ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական նախաձեռնությունները հստակ տարանջատում են թիրախային լսարանները և դրանց ուղղված հաղորդագրությունների դիսկուրսը: Այսպի-սով, իրագործվում է առանձին լսարաններին համապատասխան դիֆերենցված մոտեցում.

• Իսլամական հանրություններում Հայաստանը ներկայացվում է իբրև ահաբեկչական քրիստոնեական պետություն, իսլամական մշակույթի թշնամի կամ համաշխարհային սիոնիզմի ու քրիստոնեական պետությունների կամակատար:

• Հրեաների շրջանում' իբրև հակասեմիթական երկիր:

• Արևմտյան երկրներում' իբրև հակաժողովրդավարական տարր և տա-րածաշրջանային զարգացման արգելակ:

27

ԱԺամակոչյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

• Միջազգային կառույցներում Ադրբեջաեը սեփական պահանջները բխեցնում է իբր միջազգային իրավական նորմերին դրանց լիարժեք համապատասխանությունից:

• Իսկ սեփական հանրության ներսում' նաև պատմամշակութային կեղծ հիմնավորումներից և ձևավորվող «թշնամի հայի» կերպարի նկատմամբ ռևանշիստական նկրտումներից:

ՀիԱնանպատակ: Ադրբեջանական տեղեկատվական գործողությունների հիմեաեպատակեերե են.

1. Հայաստանին և Հայությանն առնչվող հոգևոր, մշակութային և նյութական արժեքների նսեմացումը, «ոչնչացումը»' ի հակադրություն ադրբեջանականի ձևավորման, արժևորման և համաշխարհայնացման:

2. Հայության բարոյալքումը, պարտվողականության զգացման ձևավորումը, թուլացումը ի հակադրություն ընդհանուր թշնամու (հայերի) նկատմամբ ադրբեջանցիների միասնական ինքնության ձևավորման, համախմբվածության և ռևանշիզմի զարգացման:

Առաջինն ավելի լայն ուղղորդում ունի և միտված է բոլոր թիրախային լսարանների, այդ թվում' Հայության շրջանում վարկաբեկման ու անմարդկային հանցանքների մեջ մեղադրանքի մեխանիզմների կիրառմամբ համապատասխան դիրքորոշումների ձևավորմանը: Թեև հայկական լսարանի վրա դրա ազդեցության արդյունավետությունն ավելի քան վիճելի է' այն միտված է Հայության մեջ թերարժեքություն ձևավորելուն, ինչը նաև հիմք է երկրորդ հիմնանպատակի համար:

Երկրորդի ուղղվածությունը կոնկրետ հայկական և ադրբեջանական լսարաններն են: Այս դեպքում կիրառվում են ոչ միայն Հայության նսեմացման ու մեղադրանքի, այլև պատերազմի վերսկսման և շրջափակման միջոցով ՀՀ-ն և ԼՂՀ-ն տնտեսապես «շնչահեղձ» անելու սպառնալիքի, ինչպես նաև Հայության մեջ ծագումնաբանական կամ այլ տարբերակումների ներմուծ-մամբ' ջլատման-պաոակտման մեխանիզմները: Այն, ինչ հայկական լսարաններում աշխատում է իբրև պարտվողականության ձևավորման և բարոյալքման գործոն, ադրբեջանական հանրությունում առաջացնում է հպարտության զգացում և հավատ «Հայության դեմ» հաղթանակի նկատմամբ:

Այսպիսով, Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական ինֆոքաղա-քականությունը հետազոտելով և այդ նպատակով վերլուծության մեթոդաբանություն մշակելով' կարելի է ոչ միայն համապատասխան պատկերացում կազմել նրանց կողմից տարվող հարձակումների բնույթի մասին, այլև հիմք ունենալ առհասարակ տեղեկատվական պաշտպանության մեխանիզմների

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.

Ա. Ժամակոչյաե

մշակման համար: Բացի այդ, տեղեկատվական հոսքերի ուսումնասիրությունները կեպաստեե հայաստանյան հասարակությունում տեղեկատվական հոսքերի նկատմամբ քննադատական հայացք մշակելուն և հաղորդակցման մասին գիտելիքների մակարդակը բարձրացնելուն, որոնք, իրենց հերթին, էականորեն կնպաստեն Հայաստանի հանրության տեղեկատվական անվտանգության ապահովմանը:

Սեպտեմբեր, 2009թ.

ИНФОРМАЦИОННЫЕ ПОТОКИ И ИНФОБЕЗОПАСНОСТЬ АРМЕНИИ

Анна Жамакочян

Резюме

В статье рассматривается антиармянская политика Азербайджана на двух аналитических уровнях — на уровне системы инфополитики и на уровне конкретных информационных действий. В них выявляются большой арсенал, ключевые формы, механизмы и «инфраструктуры» азербайджанской инфополитики.

На примере информационных атак Азербайджана указывается важность изучения информационных потоков, необходимого для выявления информационных угроз против Армении, разработки соответствующих мехамизмов противодействия, а также развития навыков осознанного восприятия информации вообще.

29

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.