Научная статья на тему 'Իսլամացված հայերի խնդրի ընկալումները Հայաստանում. Շահարկումներ Եվ իրականություն'

Իսլամացված հայերի խնդրի ընկալումները Հայաստանում. Շահարկումներ Եվ իրականություն Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
162
244
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Ռուք Են Մեքոնյան

Բռնի կրոնափոխված հայության խնդրի ուսումնասիրության աշխուժացմանը զուգահեռ՝ մեր գիտական դիսկուրսում ծառացել է նաև հետևյալ հարցը. հային բնորոշելու համար գերակայությունը պետք է տալ էթնի՞կ, թե՞ կրոնական պատկանելությանը: Մեզանում, շատ հաճախ, արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, ըստ այդմ՝ այլակրոն կամ կրոնափոխ հայ հասկացությունը բացառվում է, ու սրա համար, իհարկե, բերվում են բազմաթիվ հիմնավորումներ1: Փաստենք, որ սա բարդ հարց է գտնվում է տարբեր գիտաճյուղերի հատման տիրույթում, սակայն, մեր կարծիքով, խնդրին պետք է մոտենալ ոչ թե ցանկալին կամ իդեալականը տեսնելու, այլ այսօրվա կոնկրետ իրականության դիրքերից, իսկ իրողությունն այն է, որ կա հայերի կամ ծագումով հայերի մի շերտ, որն արտաքնապես կամ իրականում դավանում է իսլամ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Наряду с активизацией изучения проблемы насильственно исламизированных армян в научном дискурсе РА возник и следующий вопрос: при характеристике армянина предпочтение нужно отдавать его этнической или конфессиональной принадлежности. Констатируем, что это сложный вопрос междисциплинарного свойства, однако, на наш взгляд, к нему нужно подходить не с тем, чтобы видеть желаемое или идеальное, а с современных реалистических позиций. А реальность такова: существует слой армян или людей армянского происхождения, который внешне или действительно исповедует ислам. Думается, нужно вооружиться двумя подходами к проблеме: перспективным и краткосрочным. Соответственно наша перспективная цель – переингтеграция этих армян, их возвращение к армянским корням, для которых важно апостольское христианство, а на сегодня для контактов с ними нужно выбрать более гибкую тактику и принимать их такими, какие они есть.

Текст научной работы на тему «Իսլամացված հայերի խնդրի ընկալումները Հայաստանում. Շահարկումներ Եվ իրականություն»

ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԽՆԴՐԻ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուք են Մեքոնյան'

Բռնի կրոնափոխված հայության խնդրի ուսումնասիրության աշխուժացմանը զուգահեռ մեր գիտական դիսկուրսում ծառացել է նաև հետևյալ հարցը. հային

ռ ռ

բնորոշելու համար գերակայությունը պետք է տալ էթնի կ, թե կրոնական պատկանելությանը: Մեզանում, շատ հաճախ, արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, և ըստ այդմ այլակրոն կամ կրոնափոխ հայ հասկացությունը բացառվում է, ու սրա համար, իհարկե, բերվում են բազմաթիվ հիմնավորումներ* 1: Փաստենք, որ սա բարդ հարց է և գտնվում է տարբեր գիտաճյուղերի հատման տիրույթում, սակայն, մեր կարծիքով, խնդրին պետք է մոտենալ ոչ թե ցանկալին կամ իդեալականը տեսնելու, այլ այսօրվա կոնկրետ իրականության դիրքերից, իսկ իրողությունն այն է, որ կա հայերի կամ ծագումով հայերի մի շերտ, որն արտաքնապես կամ իրականում դավանում է իսլամ: Իսլամացված հայերի և նրանց սերունդների գոյությունը փաստ է, և առնվազն անարդար կլինի անտեսել տարատեսակ դժվարությունների մեջ իրենց հայկական ծագման հիշողությունը պահպանած մարդկանց: Այս հարցում հավասարապես քննադատելի են չարդարացված ժխտողական և անտեղի լավատեսական գնահատականները:

Մասնավորապես, ներհայաստանյան դիսկուրսում ամենաշատը

ռ

քննարկվում է տերմինի հարցը, այն է' արդյոք ճի շտ է «մուսուլման հայ» հասկացությունը: Խոսելով և անվանելով նրանց իսլամացված հայեր' մենք

* Բանասիրական գիտ. թեկն., դոցենտ, «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ:

1 Մերօրյա հայաստանյան դիսկուրսում իսլամացված հայերի խնդրի բուռն քննադատությամբ են հանդես եկել մի քանի անձինք, որոնց կարծիքներին ավելի ամբողջական ծանոթանալու համար մասնավորապես տե ս «Չկան մահմեդական հայեր, ինչպեսև չկան քրիստոնյա թուրքեր», հարցազրույց Արմեն Այվազյանի հետ, Հայոց աշխարհ, 20.12.2008, 23.12. 2008, 24.12.2008; Այվազյան Ա, Հայկական ինքնության գրավականները կամ ով է հայը, Լոս Անջելես, 2008: Եթե իսլամ ընդունած հայերը ազգային ինքնագիտակցության գային, Ադըրեջանը ներսից կքանդվեր, հարցազրույց Վարդան Դևրիկյանի հետ, http://armar.am/2009/11/04/, Թամարա Վարդանյան, «Մահմեդական հայ չկա, չի լինում», http://www.7or.am/hy/newsz/2009-06-20/3693/

81

Ռ. Մեւքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

եախևառաջ նկատի ենք ունենում նրանց ներկայիս պաշտոնական դրությունը, կարգավիճակը Թուրքիայում: Նշենք, որ այդ զանգվածը միատարր չէ, կան բազմաթիվ ենթաշերտեր, որոնց համախմբին պայմանականորեն անվանում ենք իսլամացված հայեր: Միևնույն ժամանակ, իսլամացված հայ ասելը միգուցե նաև կարելի է համարել ճկուն մարտավարություն, որը «մասնագետները» չեն ցանկանում տեսնել, սակայն հանրության մեծ մասն ավելի լայնախոհ է մոտենում այս հարցին: Իրականությունից կտրվելու լավագույն ապացույցն է ընդդիմախոսների այն կարծիքը, թե ուծացած հայերի

ռ

վերինտեգրումը հայությանը կարող է վտանգներ առաջ բերել, բայց չէ որ վերինտեգրումը ենթադրում է որոշակի հանգամանքներ, օրինակ' հայոց լեզվի տիրապետում, կրոնադարձություն (քրիստոնեության վերընդունում) և այլն: Այսինքն' այս քայլով նրանք հակասում են իրենք իրենց և անհուսորեն փակում «բաց թողած դուռը»:

Ընդհանրապես գիտության տարրական սկզբունքներից է կատեգորիկ գնահատականներից խուսափելը և այլ կարծիքի տեղ տալը: Սակայն այսօր մեր ընդդիմախոսները քննարկման մեթոդ են ընտրել այլ տեսակետներ բացառելը, ժխտելը, և երբեմն դա արվում է անգամ էթիկայի սահմանները խախտելով:

Մեր կարծիքով, կրոնափոխ հայերի հարցին այդպիսի բուռն արձագանք տալը պարունակում է ակնհայտ միտում, քանի որ թեման դուրս հանվեց գիտական քննարկման շրջանակներից և դարձվեց նոր անջրպետների կամ եղածների խորացման պատճառ: Ամենակարևորն այն է, որ իսլամացված հայերի թեմայի վերաբերյալ բերվող հակափաստարկները որևէ քննադատության չեն ենթարկվում և չափից ավելի են հնացած: Հիմնական փաստարկն այն է, որ հայը պետք է լինի միայն առաքելական քրիստոնյա, իսկ ով այդպիսին չէ, ուրեմն հայ չէ կամ հայ է որոշ վերապահումներով: Հարկ ենք համարում շեշ-տել, որ թեև Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի, ինքնության, պատմության մեջ կարևորագույն և առանձնահատուկ դեր ունի, սակայն էթնիկ և կրոնական պատկանելությունները, այնուամենայնիվ, տարբեր են, և մենք հայ էինք նաև մինչև 301 թվականը: Հայտնի գրող Րաֆֆին, որը պատկանում է այս հարցում ավելի լայնախոհ մտածող մտավորականների թվին, բազմաթիվ անդրադարձներ ունի խնդրին, որոնք սպառիչ պատասխաններ են տալիս տարատեսակ հարցերի: Օրինակ, խոսելով կրոնական և դավանանքային միասնության մասին' նա նշում է. «Մենք այն կարծիքի ենք, թե դավանությունների բազմատեսակությունը չի ոչնչացնում ազգային միությունը, միությունը պետք է որոնել այդ մասերի ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ» [1, էջ 292]:

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Ռ Մեչքոեյաե

Սակայն Րաֆֆիե, եաև իրատես լինելով, առաջարկում է գործել արդեն ստեղծված իրավիճակից բխող մարտավարությամբ, այլ ոչ թե ցանկալին տեսնելու երևակայությամբ: «Շատ ցավալի է տեսնել Թուրբիայումկրոնի պատճառով հայերի մի մասն անջատված ազգային ամբողջությունից: Բայց քանի որ դա արդեն պատմական կատարված իրողություն է, ուրեմն պետք է միավորելու հնարներ որոնել և ոչ թե բաժանող վիհն ավելի և ավելի լայնացնել: Կրկին թթված ազգասիրությամբ քարոզել այն մաշված թեման, թե մենք մի կրոնական ժողովուրդ ենք, թե մեր ազգությունը ճանաչվում է մեր եկեղեցիով, թե ով որ լուսավորչական չէ հայ ևս համարվել չի կայաղ ե այլն, այդ տեսակ քարոզներ գուցե մի ժամանակ հարկավոր լինեին, իսկ այժմ շատ ե շատ հնացել են (ընդգծումը մերն է- ՌՄ)» [1, էջ 296]: «Մենք ազգի թշնամի ենք համարում այն կարճամիտ ազգասերներին, որ լուսավորչական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում» [2, էջ 329]:

Պետք է գիտակցել, որ, իրոք, միասնության հիմք կարող է հանդիսանալ ոչ թե կրոնական, այլ ազգային պատկանելությունը, համենայնդեպս այս կարծիքը բավական տարածում ունի և պետք չէ շարժվել այն ժխտելու ուղիով: Այս մասին Րաֆֆին ասում է. «Երկրագնդի վրա թե քաղաքակիրթ և թե վայրենի ազգերի մեջ չկա և երբեք չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկա-ներ» [2, էջ 327]: «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել» [2, էջ 332]:

Հայտնի գրող Լևոն Շանթը ևս անդրադառնալով այս խնդրին նշում է, որ կրոնը, կարևոր լինելով հանդերձ, չի կարող լինել այն կապը, «որով ժողովուրդ մը կնւրոյնանայ ու կ՚անջատուի միւսներէն», քանի որ պատահում է այնպես, որ միևնույն ազգի տարբեր հատվածներ պատկանում են տարբեր եկեղեցիների [3, էջ 13]: Շարունակելով միտքը Շանթը սահմանում է հետևյալ պարզ բանաձևը. «Լեզու, կրօն, հայրենիք կամպետութխն ' ամեն մեկը աոանձին առած' անկարող է ժողովուրդ մը միւս ժողովուրդներէն զատել ամեն պայմաններու մեջ, ամեն դեպքի համար, թէեւ ատոնցմե ամեն մեկը առաջնակարգ կարեւո-րութիւն ունեցող յատկութիւն ե' ժողովուրդ մը ժողովուրդներէն տարբերող» [3, էջ 17]: Համադրելով և ամփոփելով այս խնդրի շուրջ մտորումները Շանթը գալիս է հետևյալ եզրահանգման. «Ժողովուրդ մը ուրիշ ժողովուրդնե-րէն զատողն ու առանձնացնողը իր ազգութիւնն ե եւ ժողովուրդի մը մասերն ու անհատները իրարու կապողը ' իր ազգային գործերը» [3, էջ 18]:

Մենք պետք է կարողանանք համատեղել առաքելական եկեղեցու լավ հետևորդ լինելու և ազգային հարցերում լայն մտածելու կարողությունները:

83

Ռ. Մեւքոեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Ուսումնասիրելով կրոնափոխ հայերին հնարավոր չէ վեասել Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ չի քարոզվում հակաեկեղեցական կամ հակաքրիստոնեական գաղափարներ, այլ, ընդհակառակը, ցույց է տրվում, թե բռնությամբ հեռացվելով քրիստոնեությունից հայերի տարբեր խմբեր ինչպես են մաքառում այն թեկուզև գաղտնի պահպանելու համար, ինչպիսի պայմաններում են պահպանել հիշողությունը և այլն: Բազմաթիվ են փաստերը, որոնք վկայում են, թե ինչպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները, պատրիարքները զբաղվել են բռնի իսլամացված հայերի խնդրով, փորձել հետ բերել ուծացած հայերին: Այսինքն' պետք է կարողանանք միջնադարյան կաղապարները թոթափելով' նայել պատմությանը, քանի որ, ինչպես կարծում է Րաֆֆին. «Նեղ, միակողմանի հայացքը պատմության վրա միշտ մոլորեցնում է մարդուն» [4, էջ 313]:

Մեր կարծիքով խնդիրը պետք է դուրս բերել քաղաքական քննարկումների ոլորտից և որդեգրել երկու մոտեցում' հեռահար և կարճաժամկետ: Ըստ այդմ մեր հեռահար նպատակն է հայության այդ հատվածի վերինտեգրումը, հայադարձումը, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում առաքելական քրիստոնեությունը, իսկ ներկայումս նրանց հետ շփման համար պետք է ընտրել ավելի ճկուն մարտավարություն և նրանց ընդունել այնպես, ինչպես կան: Բացի այդ' իսլամի ընդունումը շատերի համար եղել է ժամանակավոր, և նպատակ է դրվել առաջին իսկ առիթի դեպքում վերադառնալ քրիստոնեությանը, ուղղակի ոմանց հանգամանքները թույլ են տվել, ոմանց' ոչ: Օրինակ' հայտնի գրող Երվանդ Օտյանը ևս, վերապրելով աքսորի տառապանքները և մի կերպ հասնելով արաբական վիլայեթներ, մասնավորապես Համայ, ստիպված է լինում տեղի տալ և արտաքուստ ընդունել իսլամ: Նա փոխում է նույնիսկ անունը դառնալով Ազիզ Նուրի [5, էջ 232], սակայն ինչպես հենց ինքն է խոստովանում. «Ոչ ոք մեզ Աւջօրէնիսլամկը նկատեր» [5, էջ 234]:

Շատ է խոսվում վտանգների մասին, օրինակ, որ իսլամացված հայերը կգան և Հայաստանում մզկիթներ կբացեն: Նախ' սահմանենք, որ մենք չենք ցանկանում այդ մարդկանց տեղափոխել Հայաստան, քանի որ նրանք մեծ մասամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում, և հենց իրենք էլ չեն ցանկանում լքել այն: Մեր զրույցների ժամանակ, երբ մենք ասում էինք, թե հավատարիմ չեն մնացել կրոնին, նրանք որպես հակափաստարկ նշում էին, թե մնացել են ամուր կառչած հողին: Այսինքն' մենք կարիք ունենք միմյանց հետ շփվելու, քանի որ մեր բոլորի էությունն ինչ-որ տեղ աղճատվել է մի դեպքում հայրենիքի կորստի, մյուս դեպքում կրոնի պատճառով: Ուսումնասիրելով կրոնափոխ հայերին' մենք նաև խնդիր ենք դնում վերականգնել մեր աղճատ-

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Ռ Մեչքոեյաե

°

ված ինքնությունը, չէ որ երանք մնացել եե Հայրենիքի այն հատվածում, որը մեզ համար կորուսյալ է, նրանք են ծածուկ այցելել և այցելում մեր անարգված սրբավայրեր: Ազգային գաղափարախոսության վերաբերյալ իր գրքում Մուշեղ Լալայանը նշում է շատ հետաքրքիր մի միտք. «Կորսվածհայրենիք տենչալով' մենք ոչ թե բաղձում ենք տնտեսական կամ այլ կարգի շահավետություն, այլ ' նախ և առաջ աղճատված էության ամբողջացում» [6, էջ 20]: Մեր բնօրրանի 1/10 մասում սեղմված ապրելը, ըստ Լալայանի իրավացի դիտարկման, աղճատում է մեր էության ամբողջականությունը: Եվ իրոք, մեզանում հայրենիքի մի մասի կորստի տրավմատիկ հիշողությունը փոխանցվում է սերնդեսերունդ, երբեմն նաև ուռճացվում ու բացարձակացվում է, նույնիսկ հասնում առասպելացման: Այս ամենը վկայում է, որ դրանք սոսկ տարածքներ չեն, այլ մեր էության բաղադրիչները, որոնց կորուստը շարունակ հետապնդելու է մեզ: Այս երկուստեք աղճատվածության գիտակցումը կա նաև կրոնափոխ հայերի շրջանում: Մասնավորապես, երբ Երևանում շրջում էինք Թուրքիայի իսլամա-դավան համշենահայերից մեկի հետ, որը փողոցում պատահական անցորդ կնոջ հետ խոսքի բռնվելով նշեց, որ ինքը Թուրքիայից է, այդ կինն ասաց. «Ափսո ս, մեր հողերը մնացին այնտեղ», ինչին հետևեց համշենցու պատասխանը. «Ոչի նչ, մայրիկ, մի անհանգստացիր, մենք դեռ այնտեղ ենք, շուռ տված ենք, բայց դեռ կանք»:

Ընդդիմախոսների կողմից մեղադրանքներ են հնչում, թե առանձին դեպքերի հիման վրա ընդհանրացումներ են արվում, իսկ իրենք էլ բերում են հակառակն ապացուցող ընդամենը մեկ-երկու հնացած դեպքեր: Արևմտյան Հայաստանում իրականացվող դաշտային-հետազոտական աշխատանքները ևս ընդդիմախոսների համար վերածվում են ծաղրի, որն արդեն ցանկացած տրամաբանությունից դուրս է: Այս խնդիրը նաև գիտաճյուղերի տարբեր ձևով մեկնաբանելու հետ է կապված. այն, ինչը հետաքրքիր է ազգագրությանը կամ թուրքագիտությանը, կարող է անհետաքրքիր լինել քաղաքագիտության համար:

Հետաքրքիր է իմանալ նաև ազգագրագետների կարծիքը հային բնորոշելու առաջարկված սկզբունքների վերաբերյալ [7, էջ 16]: Օրինակ' ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, անդրադառնալով խնդրին, նկատել է. «Երբ խոսքը վերաբերում է մարդկանց աշխարհին ու հատկապես նրանց ինքնությանը (այսինքն' յուրաքանչյուր անհատի համար խիստ անձնական բնույթ կրող) խնդիրներին, հումանիտար գիտությունն առաջարկում է ղեկավարվել գերազանցապես ընդհանրական, առաձգական, ճկուն ձևակերպումներով, այլ ոչ թե ճշգրիտ գիտություններին

85

Ռ. Մեւքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

բնորոշ կանոեներով, սահմանումներով բանաձևերով: Այնպես որ, մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ կենսաբանության օրենքները մարդկային հասարակության վրա տեղափոխել և այնպիսի հարցադրում դնելը, ինչպես, ասենք, «Հայը նա է, ով...» համապատասխանում է հետևյալ վեց կետերին, ճիշտ չէ ոչ միայն հայերի պարագայում, այլև սխալ է գիտական մեթոդաբանության տեսանկյունից ընդհանրապես» [8, էջ 110]:

Կրոնափոխ հայերի խնդիրն ուսումնասիրելով' մենք նաև խնդիր ունենք ճշգրտել հայության ամբողջական ռեսուրսները: Արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ, առաջնային է համարում նախևառաջ հաշվառում անել և պարզել աշխարհասփյուռ հայության տարատեսակ ռեսուրսները, խնդիրները, բաշխվածությունը և այլն [9, էջ 65]: Իսկ ըստ արևելագետ, պատմաբան Արա Պապյանի. «Աոանց գերագնահատելու օտարախոս և այլադավան հայերի դերն ու նշանակությունը, անհրաժեշտ եմ համարում ընդգծել նրանց կարևորությունը հայոց պետականության շահերի առաջմղման և, նպաստավոր պայմանների առկայության դեպքում, որոշակի ծրագրերում նրանց հնարավոր ընդգրկման հարցում: Ցանկացած պետություն, անկախ հզորության չափից, կարիք ունի այլ պետություններում իր նկատմամբ բարեկամաբար տրամադրված կազմակերպված խմբերի առկայության: ՍՍՀՄ-ը դա անում էր կոմունիստական կուսակցություններ ստեղծելով, ամե-րիկացիք անում են զանգվածային մշակույթի տարածումով, մենք կարող ենք անել սփռված հայության միջոցով և հայության վերազարթոնքով» [10, էջ 37]:

Իսլամացված հայերի խնդրի տարբեր կողմերի վերաբերյալ տրվում են կատեգորիկ գնահատականներ, ընդ որում այն մասնագետների կողմից, որոնք երբևէ չեն եղել Թուրքիայում, չեն ճանաչում երկիրը և այնտեղ տեղի ունեցող զարգացումները, ձևավորված մտածելակերպը և այլն: Սակայն դա չի խանգարում նրանց տալ «նեղ մասնագիտական» գնահատականներ: Այն տե-սակետները, թե իսլամացված հայերը և նրանց սերունդները չեն ցանկանում պահել լեզուն, մշակույթը, էթնիկ նկարագիրը, կարելի է ասել, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը: Ներքին ամուսնությունների, արմատների որոնման և այլ գործընթացներ հերքում են այդ տեսակետները գոնե մասնակի: Հարցադրումները կատեգորիկ լինելով հաճախ դրանց հեղինակներին դնում են անհարմար վիճակի մեջ: Մասնավորապես, ասվում է. հնա-

ռ

րավո ր է բերել մեկ օրինակ, երբ իսլամացված հայը մասնակցել է հայ ազատագրական պայքարին, և անմիջապես հետևում է առարկություն չընդունող պատասխանը. «Այդպիսի օրինակներ դուք չեք գտնի» [11]: Կամ էլ մեկ այլ օրի-

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Ռ Մեչքոեյաե

եակ. «Ոչ մի դեպք չգիտենք, երբ մահմեդական հայը օրհասական պահիե ազգային ինքնագիտակցության է եկել»1: Բացարձակ ցանկություն չունենալով մտնել անիմաստ բանավեճի մեջ' ուղղակի բավարարվենք նշելով ընդամենը մեկ-երկու օրինակ, երբ իսլամացված հայը գործուն մասնակցություն է ունեցել հայ ազատագրական պայքարին կամ հայությանը վերաբերող այլ հարցերին: Մասնավորապես, ծնունդով Տարոնի Բուլանըխ գյուղից ուսուցիչ Ավետիսը եղել է 19-րդ դարի վերջերին հայ հեղափոխական պայքարի անդամներից, որի պատճառով էլ ձերբակալվել է և ենթարկվել անասելի կտտանքների: Չդիմանալով այս ամենին' Ավետիսը կրոնափոխ է եղել ընդունելով իսլամ, ավելին' դարձել է ոստիկան և այդ ոլորտում զբաղեցրել բարձր պաշտոն «բաշ կոմիսեր Մեհմեդ էֆենդի», այսինքն' գլխավոր կոմիսար: Ոստիկան Մեհմեդ էֆենդին դառնում է հայերի խիստ հակառակորդը և իր բոլոր լծակներով պայքարում նրանց դեմ, սակայն դա ընդամենն արտաքին աշխարհի համար: Նրա թաքուն կյանքի կարևոր դրվագներն է ներկայացնում Ռուբեն Տեր-Մինասյանը, որը հեղափոխական պայքարի տարբեր փուլերում համագործակցել է բաշ կոմիսեր Մեհմեդի հետ: Նա նրանց դաշնակիցն է եղել և օգնել խուսափել տարատեսակ վտանգներից: Խոսելով ուրացած Ավետիսի, մոլեռանդ մուսուլմանի և հակահայի կերպարի մասին' Ռուբենը գրում է. «Ան մահմետական էր, բայց մնացած էր քրիստnեեայ. կին ու որդիներն էլ եnյեպէս, ներքուստ մոլեռանդ քբիստոնեաներ էին» [12, էջ 83]: Մեհմեդ էֆենդիի մասին «Հայրենիք» ամսագրում հոդվածով է հանդես եկել Ա.Աստվածատրյանը, որը նշում է, որ Մեհմեդ էֆենդին ապրում էր մեծ ողբերգություն, քանի որ շարունակում էր շրջապատի համար լինել մոլեռանդ մուսուլման, իսկ գիշերներն աղոթում տան մի անկյունում սարքած գաղտնի եկեղեցում. «Այդ դժբախտ ընտանիքի իսկական կեան-քը գիշերն էր» [12, էջ 83]: Ռուբեն Տեր-Մինասյանը, խոսելով Մեհմեդ էֆենդիի հայանպաստ գործունեության և արտաքուստ հակահայ մուսուլմանի կերպարի հակասությունների մասին, գրում է. «Այս կեղծիքը, սակայն ազնիւ էր, հարկադրանքի տակ եղած ծպտում էր: Մեհմեդ էֆենդիի ոտիկանական շորե-րուն ներքեւ կ՛ապրեր նոյն հին ազատասեր, հայբենասէր, յեղափոխական հայը» [12, էջ 83]: Իր գործունեության պատճառով Մեհմեդ էֆենդին երբեմն կասկածի տակ է ընկնում, սակայն շարունակում է նվիրումով ծառայել հայությանը ընտրելով պայքարի այդպիսի մարտավարություն: Ավելի ուշ Մեհմեդ էֆենդին տեղափոխվում է Ստամբուլ, և ամենահետաքրքիրն այն է, որ Զավեն պատրիարքի միջոցով մկրտում է իր զավակներին, այսինքն' վերադարձնում է քրիստոնեության, իսկ ինքը մնում է իսլամ մինչև կյանքի վերջ [12, էջ 67]:

1 «Եթե իսլամ ընդունած հայերն ազգային ինքնագիտակցության գային, Ադրբեջանը ներսից կքանդվեր», հարցազրույց Վարդան Դևրիկյանի հետ, http://armar.am/2009/11/04/

87

Ռ. Մեւքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Գրիգորիս ծայրագույն վարդապետ Պալաքյաեի գրքում ևս հանդիպում ենք իսլամացված հայերի հետ կապված որոշ փաստերի: Ուշագրավ է, որ հայ հոգևորականը ներկայացնում է, թե ինչպես էին արտաքուստ կրոեափոխված հայերը ջանում օգնել աքսորյալ հայերին: Պալաքյանի հայտնի «Հայ գողգոթան» գրքի այն գլուխը, որը վերնագրված է «Իսլամացած կեսարացի հայ կինե-րու անձնվիրությունը», նկարագրում է, թե ինչպես բռնի կրոնափոխ հայ կանայք անհրաժեշտ սննդամթերք էին հասցնում աքսորյալների քարավաններին' այդպիսով վտանգելով նաև իրենց կյանքը [13, էջ 252, 254]: Ավելորդ չէ նկատել, որ հայ հոգևորականը չի խուսափում կիրառել իսլամացած հայ տերմինը և մահվան սպառնալիքի տակ իրենց կրոնը փոխած մարդկանց նկատմամբ չի ցուցադրում որևէ բացասական վերաբերմունք, այլ ընդհակառակը, խոր երախտագիտություն: Նա հավելում է, որ երբ աքսորականներին արդեն դուրս են հանել, «Շրջակա տուներու պատուհաններն մէջ իսլամացած հայ կիներ պատուհաններու ետեւթաքնված կու լային...» [13, էջ 259-260]:

Ցեղասպանության ժամանակ արձանագրվել են նաև դեպքեր, երբ մուսուլման համշենցիները փրկել են իրենց քրիստոնյա եղբայրներին [14, էջ 6162]: Հովակիմ Հովակիմյանն իր «Պատմութիւն հայկական Պոնտոսի» աշխատության մեջ գրում է. «Մեծ Եղեոևի շրջանին չեոները ապաստանածՀայերուն աոաւելապէս օգտակար եղան մահմետականՀայերը» [15, էջ 70]:

Բռնի կրոնափոխ հայերի մասին Հայաստանում հնչող կատեգորիկ, ժխտողական հայտարարությունները մեծապես վնասում են իսլամացված հայերի վերազարթոնքին, և արդեն առաջին «արդյունքները» կան: Մասնավորապես, Կրասնոդարի «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը, խոսելով Միջին Ասիայից Կրասնոդար գաղթած իսլամացված համշենահայե-րի և նրանց շրջանում վերազարթոնքի մասին, փոխանցում է. «Իսլամացված հայ չի լինում, ու նման խոսքերով մենք կարող ենք խանգարել այն ահագին աշխատանքին, որ պետք է տարվի իսլամացված հայերի հետ»1:

Ամփոփելով' ցանկանում ենք մեջբերում անել Հայ Ավետարանական եկեղեցու պաշտոնաթերթ «Բանբերում» տպագրված մի հոդվածից, որտեղ, չնայած կրոնական երանգների գերակայությանը, խոսվում է ուծացած հայության նկատմամբ նաև մեր պարտավորությունների մասին, քանի որ հայության այսօրինակ բաժանման և բռնի հեռացման մեջ մեղավոր չեն հենց իրենք կրոնափոխները: Հոդվածագիր Պագգալյանը դեռևս 1969թ. գործելու կոչնակ է հնչեցնում ասելով. «Այսօր սակայն որ աոիթ եւ կարելիութիւն ունինք անոնց օգնութեան հասնելու, եթէ այս վերջին ոսկեղեն պատեհութիւնն

1 http://www.7or.am/hy/news/2009-06-25/3886/

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Ռ Մեչքոեյաե

աչ փախցնենք, անշուշտ օր մը Աստուած պիտի հարցնէ մեզի- քեզի եւ իեծի.

ռ

«Ո ւր է քու եղբայրդ...»[16, էջ 179]:

Նոյեմբեր, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Րաֆֆի, Ի նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ, Երկերի ժողովածու, Երևան, 1991, հ. 11:

2. Րաֆֆի, Մինչև ե րբ, Երկերի ժողովածու, Երևան, 1991, հ. 11:

3. Շանթ Լ, Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան, Երևան, 2008:

4. Րաֆֆի, Ինչո վ ենք մխիթարվում, Երկերի ժողովածու, Երևան, 1991, հ. 11:

5. Օտեան Ե., Անիծեաչ տարիներ 1914-1919 (անձնական յիշատակներ), Երեւան, 2004:

6. Լալայան Մ, Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ (երկրորդ լրացված և բարեփոխված հրատարակություն), Երևան, 2008:

7. Ավազան Ա, Հայկական ինքնության գրավականները կամ ով է հայը, Լոս Անջե-չես, 2008:

8. Մարության Հ., Տրավմատիկ հիշողությունն իբրև հայկական ինքնության պահպանման կարևորագույն գործոն Թուրքիայում, Տեղեկագիր «Նորավանք» հիմնադրամի, Երևան, 2008, թիվ 22:

9. Հովհաննիսյան Դ., Առաջարկություններ Հայաստանից դուրս բնակվող հայության նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականության վերաբերյալ, Պրոֆ. Ջոն Կիրակոսյանի 70-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումների թեզիսների ժողովածու, Երևան, 1999:

10. Պապյան Ա., Գեռչայի հայերը, Գլոբուս, Երևան, 2009, թիվ 6:

11. «Չկան մահմեդական հայեր, ինչպեսև չկան քրիստոնյա թուրքեր», հարցազրույց Արմեն Այվազյանի հետ, Հայոց աշխարհ, 20,12,2008:

12. Ասաուածաարեան Ա., Բաշ կոմիսէր Մէհմէդ էֆէնդին, Հայրենիք, Բոստոն, 1956, հուլիս:

13. Պալաքյան Գ, Հայ գողգոթան, Երևան, 1991:

14. Վարդանյան Ս., Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը, Երևան, 2009:

15. Յովակիմեան Յ, Պատմութիւն հայկական Պոնտոսի, Պեյրութ, 1967:

16. Պագգալեան Ս., Մեր մնացորդը, Բանբեր հոգեւոր ամսաթերթ, Մարսել, 1969, թիվ 9-10:

89

Ռ. Մե[քոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ВОСПРИЯТИЕ ПРОБЛЕМЫ ИСЛАМИЗИРОВАННЫХ АРМЯН В АРМЕНИИ: СПЕКУЛЯЦИИ И РЕАЛЬНОСТЬ

Рубен Мелконян

Резюме

Наряду с активизацией изучения проблемы насильственно исламизированных армян в научном дискурсе РА возник и следующий вопрос: при характеристике армянина предпочтение нужно отдавать его этнической или конфессиональной принадлежности. Констатируем, что это сложный вопрос междисциплинарного свойства, однако, на наш взгляд, к нему нужно подходить не с тем, чтобы видеть желаемое или идеальное, а с современных реалистических позиций. А реальность такова: существует слой армян или людей армянского происхождения, который внешне или действительно исповедует ислам. Думается, нужно вооружиться двумя подходами к проблеме: перспективным и краткосрочным. Соответственно наша перспективная цель — переингтеграция этих армян, их возвращение к армянским корням, для которых важно апостольское христианство, а на сегодня для контактов с ними нужно выбрать более гибкую тактику и принимать их такими, какие они есть.

90

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.