Научная статья на тему 'Կրոնափոխ համշենահայեր. Փոխադարձ ծանոթություն'

Կրոնափոխ համշենահայեր. Փոխադարձ ծանոթություն Текст научной статьи по специальности «Математика»

CC BY
166
27
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по математике, автор научной работы — Սերգեյ Վարդանյան

Այսօր` 2011թ. տարեվերջին, երբ մի քանի ամիս հետո պիտի նշվի հայ գրատպության 500-ամյակը, երբ Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն թերթեր ու ամսագրեր, անհավանական է, բայց փաստ, որ մենք` 1600 տարվա գիր ու գրականության տեր հայերս, դեռևս լիովին չենք ճանաչում մեզ: Նույնիսկ 130 տարի առաջ Թիֆլիսի «Մեղու Հայաստանի» թերթում քննարկվում էր, թե բողոքական և կաթոլիկ հայերին կարելի՞ է հայ համարել: Մեծանուն գրող Րաֆֆին 1880-ին «Մշակում» (N121) գրեց, որ «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց»: Բայց մեծ գրողի խոսքը հասարակական տեսակետ չդարձավ, նման վեճերից ու հակադիր դիրքորոշումներից Հայաստանում ու գաղթօջախներում շատ ճակատագրեր խեղվեցին, նաև արյուն հեղվեց:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Сегодня, в конце 2011г., когда через несколько месяцев начнется отмечание 500-летия армянского книгопечатания, когда в Армении и разных странах мира издаются сотни армянских газет и журналов, невероятно, но факт, что мы, имея 1600-летнюю историю письменности и книжности, пока не вполне знаем самих себя. Даже 130 лет в тифлисской газете «Մեղու Հայաստանի» («Меху Айастани» («Пчела Армении»)) обсуждалось, можно ли считать армянами армян-протестантов и армян-католиков. Знаменитый писатель Раффи в 1880г. в «Мшаке» (№121) написал, что «Католичество, протестантизм и даже мусульманство не лишают армянина армянства, как и не Апостольская церковь дает нам право называться армянами».

Текст научной работы на тему «Կրոնափոխ համշենահայեր. Փոխադարձ ծանոթություն»

ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՄՇԵՆԱՀԱՑԵՐ. ՓՈԽԱԴԱՐՁ ԾԱՆՈԹՈՒԹՑՈՒՆ

Սերգեյ Վարդանյան'

Այսօր' 2011թ. տարեվերջին, երբ մի քանի ամիս հետո պիտի նշվի հայ գրատպության 500-ամյակը, երբ Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն թերթեր ու ամսագրեր, անհավանական է, բայց փաստ, որ մենք' 1600 տարվա գիր ու գրականության տեր հայերս, դեռևս լիովին չենք ճանաչում մեզ: Նույնիսկ 130 տարի առաջ Թիֆլիսի «Մեղու Հայաստանի» թերթում քննարկվում էր, թե

ռ

բողոքական և կաթոլիկ հայերին կարելի է հայ համարել: Մեծանուն գրող Րաֆֆին 1880-ին «Մշակում» (N121) գրեց, որ «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց»: Բայց մեծ գրողի խոսքը հասարակական տեսակետ չդարձավ, նման վեճերից ու հակադիր դիրքորոշումներից Հայաստանում ու գաղթօջախներում շատ ճակատագրեր խեղվեցին, նաև արյուն հեղվեց: Այսօր

ռ

գուցե շատերը ժպիտով պատասխանեն, թե' ինչ հարց, իհարկե, բողոքական և կաթոլիկ հայերը հայ են, բայց ոմանց խոսքի, վերաբերմունքի մեջ ինչ-որ վերապահություն կզգաք: 11 տարի աշխատելով ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ, պիտի անկեղծ ասեմ, որ թե հոգևորականների ու պաշտոնյաների, թե պարզապես քաղաքացիների կողմից բազմիցս նկատել եմ այդ վերապահության տարբեր արտահայտություններ: Եթե քրիստոնյա մեր եղբայրների հանդեպ նույնիսկ այսօր կա այդ վերաբերմունքը, ապա պետք է պատկերացնել, թե նախկինում ինչ մերժողական հասարակական կարծիք է տիրել բռնի մահմեդականացված հայերի հանդեպ: Դեռ 1887թ. «Մշակում» (N13)

* ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր:

91

Ս. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Գրիգոր Արծրունին գրում է, որ երբ «շատ տարի սրանից առաջ մենք այն միտքը յայտնեցինք, թէ Ռուսաստանից նուաճուած Կարսի եւ մասամբ Բաթումի նահանգում բազմաթիւ են հայ-մահմետականներ, որոնք բռնի կերպով ընդունեցին իսլամը թիւրքաց տիրապետութեան տակ, - մեզ ոչ ոք չէր ուզում հաւատալ»: Այո, կովկասահայությունը Կարսի և Բաթումի շրջակայքի մահմեդական հայության մասին լուր չուներ և չէր ըմբռնում իրականությունը, այն է' դարեր շարունակ բռնի կրոնափոխվել են հայերի բազում գյուղեր ու գավառներ, և հենց իրենց կողքին ապրում են այնպիսի հայեր, ովքեր հերոսաբար պահել են լեզուն: Նշեմ, որ բազմաթիվ կրոնափոխություններ են եղել նաև Սյունիքում, Նախիջևանում ու Արցախում: Բնական է, որ այն օրերին «Մշակի» ընթերցողները շատ չէին ու Րաֆֆու և Արծրունու գաղափարները չէին կարող լուսավորել գյուղական անլույս օդաների բնակիչներին: Բայց նրանց հոդվածներից մոտ հարյուր տարի հետո' 1984-ին, երբ ես եղա Արծրունու նշած Բաթումի մոտակա գյուղերից 1944-ին Ղրղզստան և Ղազախստան աքսորված կրոնափոխ հայերի մոտ, վերադարձից հետո Երևանում կրկին բախվեցի ակնապիշ հայացքների,

\ ռ

նաև թշնամանքի, թե մահմեդական ու հայ: Անշուշտ, շատ կային նաև լայնախոհ մարդիկ: Այդ օրերին Ղրղզստանում, Ղազախստանում ու Ուզբեկստանում բնակվում էր շուրջ 3000 կրոնափոխ համշենցի, և շատերն ինձ ասում էին, որ բանակում ու Սև ծովի ափին, տարբեր հանգստավայրերում ու մեծ քաղաքներում, հենց իրենց բնակավայրերում' Ղրղզստանի Օշի մարզում, Կզըլ-Կիյա քաղաքում, Բիշքեկում, Տաշքենդում հայերի հետ շփվելիս իրենց միշտ ասել են, որ եթե մահմեդական եք, ուրեմն հայ չեք, թեև նրանց հանդիպած բոլոր հայերն էլ զարմանում էին, որ նրանք խոսում են հայերեն: Նրանք ինձնից խնդրում էին իրենց պատմության մասին ռուսերեն գրքեր ուղարկել: Ասում էի' չկա: Անցել է 27 տարի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կրոնափոխ համշենցիների մի մասը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս, Ռոստովի և Վորոնեժի մարզեր: Վերջերս համացանցով նամակ ստացա ռու-սաստանաբնակ կրոնափոխ համշենահայերից, նորից խնդրում էին իրենց պատմության մասին ռուսերեն գիրք, որում խոսվեր նաև իրենց բարբառի և գրական հայերենի համեմատության մասին: Գրեցի, որ նրանց մոտ հյուր-

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ս. Վարդանյան

ընկալվելուց երկու տասնամյակ անց' 2009-ին, վերջապես տպագրվեց իմ «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գիրքը, որում հենց իրենցից գրառածս նյութերն են, բայց ռուսերեն գիրք չկա: Հասկանալի է, որ ռուսերեն թարգմանության, հրատարակության համար որոշակի գումար է պետք: Այսինքն կրոնափոխ համշենցի-ները ցանկանում են ծանոթանալ իրենց ու նաև մեր պատմությանը, բայց

ռ

մենք նրանց այդ հնարավորությունը չենք տալիս: Ինչո ւ: Չգիտեմ:

Այստեղ ուզում եմ հարց տալ. եթե կրոնափոխ համշենցիներին չենք

ռ

ճանաչում, իսկ քրիստոնյա համշենահայերին լա վ ենք ճանաչում: Մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին' 1944թ., մեկնում է Աբխազիա' Գագրա, 25 օր մնալով այնտեղ ուսումնասիրում է Համշենի բարբառը և երեք տարի անց' 1947թ., հրատարակում իր «Քննություն Համշենի բարբառի» գիրքը: Վեցուկես տասնամյակ է անցել, բայց Համշենի բարբառի մասին նոր գիրք չի դրվել ընթերցողի սեղանին, այն դեպքում, երբ այդ ընթացքում բազմաթիվ համշե-նահայեր են Երևանի բուհերում բանասիրական կրթություն ստացել և, լինելով բարբառակիր, ապրելով բարբառախոսների շրջապատում, պիտի որ նոր, արժեքավոր գրքեր տպագրեին: Պարզ է' ոչ միայն նրանք, բայց առաջին հերթին' նրանք: Պետք է արձանագրեմ, որ այդ ընթացքում Համշենի բարբառի բառամթերքը կրել է զգալի փոփոխություններ, դուրս է մղվել նաև Տրապիզոնի (ոչ քաղաքի) խոսվածքը (ճյուղը) տեղը զիջելով Ճանիկի խոսվածքին (ճյուղին): Ցայսօր չկա նաև քրիստոնյա համշենահայերի բանահյուսության գիտական հրատարակություն: Բարունակ Թոռլաքյանի և Հակոբ Գուրունյանի գրքերը, որոնք ջանադիր աշխատանքի արդյունք են, համշենահայերի հարուստ բանահյուսության ընդամենը մի մասն են ներկայացնում: Չի տպագրվել նաև Մեծ եղեռնի տարիներին համշենահայերի հերոսական պայքարի մասին ուսումնասիրություն, վերապրողների շատ հուշագրություններ էլ կամ արդեն կորել են, կամ էլ ինչ-որ մի գյուղում կամ քաղաքում, ինչ-որ մեկի տանն են, և ով գիտի ինչ ճակատագիր է

ռ

սպասում արդեն խունացած այդ տետրերին: Ինչո ւ եմ այս ամենն ասում, պարզապես կրկին հաստատելու, որ մենք' հայերս, որքան էլ զարմանալի թվա, դեռևս ինքնաճանաչման խնդիր ունենք և նույնիսկ մեր մի հատվա-

93

Ս. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

ծին' քրիստոնյա համշենահայերին, դեռ ամբողջովին չենք ճանաչում:

Հավելեմ, որ քրիստոնյա և մահմեդական համշենցիներն էլ իրար լավ չեն ճանաչում: Վերջին երկու տասնամյակի ընթացքում գնալ-գալու դյուրացման շնորհիվ նրանց մի փոքր մասը տեսնելով կամ լսելով գիտի մյուսի գոյության մասին, ոչ ավելի: Թե ինչու և երբ են նույն ընտանիքի զավակներն այդպիսի տարբեր ճակատագրերի արժանացել նրանք չգիտեն: 1980-ականներին, երբ Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի և Հայաստանի համշենցիներին պատմում էի նրանց մահմեդական եղբայրների մասին, նրանք զարմանում էին, հիմա էլ, երբ մահմեդականներին եմ պատմում նրանց քրիստոնյա եղբայրների մասին, նրանք են զարմանում, մանավանդ երբ իմանում են, որ քրիստոնյա համշենցիները տվել են արվեստի և գիտության բազմաթիվ նշանավոր գործիչներ, Խորհրդային Միության հերոսներ և այլն: Եվ սա Թուրքիայի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիները, որոնք սահմանակից են Վրաստանին: Էլ ավելի անտեղյակ են Ռիզեի նահանգի կրոնափոխ համշենցիները: Վերջին տարիներին մի փոքր խմբով, որի կազմում էր նաև թուրքագետ Լուսինե Սահակյանը, երեք անգամ հնարավորություն ունեցա այցելել Ռիզեի և Արդվինի նահանգների մահմեդական համշենցիների գյուղեր, և պիտի արձանագրեմ, որ յոթ տասնամյակ սահմանների փակ լինելը և թուրքական քարոզչությունը հսկայական ավերածություններ են գործել: Ռիզեի նահանգում արդեն հայերեն չեն խոսում, չնայած թուրքերենում օգտագործում են բազմաթիվ հայերեն բառեր ու տեղանուններ, իսկ Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների 20 հազարից ավելի կրոնափոխ համշենցիները դեռ խոսում են Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով, բայց երեխաները չեն հասկանում: Ի դեպ, Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների մշակույթին ծանոթանալուն մեծապես նպաստում են Քազըմ Քոյունջուի (լազ), Զյուլեյհա Օրթաքի (զազա), Այշենուր Քոլիվարի, Գյոքհան Բիրբենի, Հիք-մեթ Աքչիչեքի, Այդողան Թոփալի, Նուրջան Նուրջանըմի, Ալթան Ջիվելեքի, Էբրալ Այդընի' վերջին տարիներս Ստամբուլում թողարկած տեսահոլովակներն ու խտասկավառակները, որոնցում կան նաև Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով երգեր: Արձակագիր Մահիր Էօզքանի և բանաստեղծ

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

Ս. Վարդանյան

Յուսուֆ Վայիչի' իրենց մայրենի խոսվածքով գրված ստեղծագործությունները, հայտնի ռեժիսոր Էօզքան Ալփերի երեք ֆիլմերը մեծապես նպաստում են մեր ազգակիցների ճանաչմանը: Թեև և Ռիզեի, և Արդվինի նահանգներում հանդիպում են համշենցիներ, որ վստահաբար ասում են, որ հայ են (ոմանք այն բանի շնորհիվ, որ լինելով վարորդներ եկել-գնացել են Հայաստան, շփվել են հայերի հետ), շատերն ասում են, որ ազգությամբ համշեցի (համշենցի) են: Կան նաև, որ իրենց թուրք են համարում: Մարդիկ կրկնում են այն, ինչ թուրք գիտնականներ Սաքաօղլուն, Քըրզըօղլուն, Արըջըն են իրենց գրքերում հրամցնում նրանց: Հետաքրքրական է, որ Ռիզեի նահանգի համշենցիներից ոմանք ձեռնամուխ են եղել իրենց հայրենի բնակավայրերի ուսումնասիրությանը' Ջան Ուղուր Բիրյոլը' Չամլըհեմշի-նի, Ադնան Գենչը' Զուղայի, Իբրահիմ Քարաջան' Խաչափիթի, Քեմալ Նաբի Ունալը' Սենոզի գյուղախմբի մասին գրքեր ու հոդվածներ են հրա-տարակել: Բայց, ցավոք, հայերեն չիմանալու պատճառով, նրանց էլ անծանոթ են հայկական աղբյուրները: Այս բացը որոշ չափով լրացնելու համար հայերենից թուրքերեն է թարգմանվել և 1996թ. Ստամբուլում գրքույկով հրատարակվել «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսում 1969թ. լույս տեսած ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի «Էջեր համշինահայ պատմությունից» խիստ արժեքավոր հոդվածը: Բայց 42 տարի առաջ տպագրված ուսումնասիրությունը հասցեագրված էր հայաստանյան գիտական շրջանակներին և ոչ թե Թուրքիայում ապրող կրոնափոխ համշենահայերին, ովքեր հայ ժողովրդի պատմության նույնիսկ հանրահայտ դրվագներին ծանոթ չեն և սույն գրքույկն ընթերցելիս չեն ստանում իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Հայկական աղբյուրների ծանոթությանը մեծապես օգնեց 2005թ. Սոչիում կայացած «Համշեն և համշենահայություն» թեմայով միջազգային գիտաժողովի նյութերի թուրքերեն թարգմանության 306 էջանոց ժողովածուն, որը 2007թ. լույս տեսավ Երևանում: Նրանում ընդգրկված են մոտ 20 ճանաչված գիտնականների հոդվածներ: Այն ուղարկել ենք մեզ ծանոթ բոլոր համշենահայ մտավորականներին ու գիտնականներին: Բայց նման գիտական ժողովածուները հասու չեն գյուղացիներին, վարորդներին, արհեստավորներին, մի խոսքով' սովորական աշխա-

95

Ս. Վարդանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (42), 2012թ.

տավորներին, ովքեր ինձանից հարցնում էին իրենց ծագման մասին, խնդրում, որ հայ ժողովրդի պատմության ու համշենահայերի անցյալի մասին թուրքերեն գիտահանրամատչելի գրքույկներ ուղարկեմ: Ցավով

ռ ռ

ասում էի, որ չկան նման գրքույկներ: Հարցնում էին' ինչո ւ: Ի նչ ասեի: Ես

ռ

ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Գուցե մեր ազգն իր արժեհամակարգը փոխե լ է, թանկարժեք, երբեմն էլ հղփացած նիստուկացը կարևորել համազգային հարցերից: Ինձ զարմացնում է նաև հենց իրենց' համշենահայերի պահվածքը: Գաղտնիք չէ, որ տարբեր երկրներում մեծահարուստ շատ համշեն-ցիներ կան, նաև Ռուսաստանում' Մոսկվայում ու Կրասնոդարի երկրամասում, հատկապես Սոչիի տարածագոտում, բայց փողի մեջ թաղված այդ մարդիկ իրենց իսկ նախնիների, պապերի ու ծնողների պատմության

ռ

մասին գրքերի հրատարակության համար գումարներ չեն տալիս: Ինչո ւ: Կրկին ասեմ, որ չգիտեմ:

Ես հաճախ եմ մտածում, թե ինչու ենք մենք' հայերս, հենց Հայաստանում մեր համերկրացիների, մեր ազգակիցների համար հոգեբանական, հասարակական, քաղաքական ու տնտեսական այնպիսի պայմաններ ստեղծել, որ համաշխարհային պատմության մեջ գուցե եզակի իրավիճակի ենք մասնակից դարձել, երբ խաղաղ պայմաններում երկրի բնակչության մեկ երրորդն արտագաղթել է, շատերն էլ պատրաստվում են գաղթել, ոչ թե էվակուացվել երկրի ներսում, ինչպես պատերազմի ժամանակ, այլ

ռ ռ

ավելի վատ' երկրից հեռանալ: Ումի ց ենք փախչում, ինքներս մեզնի ց: Ցավոք' այո: Բազմիցս ականատես եմ եղել, որ Կրասնոդարի երկրամասում շատ արտագաղթողների երեխաներ հայերենի ֆակուլտատիվ դասերի կամ հայկական կիրակնօրյա դպրոցներ չեն հաճախում պատճառաբա-

ռ

նելով, որ հայերենն իրենց պետք չէ, այլևս Հայաստան հո չե ն վերադառնալու: Նման իրավիճակ է նաև Սփյուռքի շատ գաղթօջախներում: Եզրակացությունը մեկն է, այսօր մենք' հայերս, ունենք ինքնաճանաչման առաջնահերթ խնդիր, Հայության կրոնադավանական, ազգագրական, բարբառային տարբեր հատվածների փոխադարձ ճանաչման խնդիր, և այդ ամենը փոխկապակցված է:

Դեկտեմբեր, 2011թ.

96

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.