Научная статья на тему 'Ադրբեջանական քաղաքականությունը փորձագիտական տիրույթում'

Ադրբեջանական քաղաքականությունը փորձագիտական տիրույթում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
397
89
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Ադրբեջանի ուղեղային կենտրոններ / Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցման պետական խորհուրդ / ԱՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն / Տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Անուշավան Բարսեղյան

2007 թվականից Ադրբեջանում ձևավորվում է փորձագիտական շրջանակներինկատմամբ նոր քաղաքականություն, որն Ադրբեջանի իշխանությունների արձա-գանքն էր արտերկրյա դրամաշնորհներով ուղղորդվող ոչ պետական վերլուծականկենտրոնների գործունեության ակտիվացմանը։ Նոր քաղաքականության միջոցովփորձ է արվում տոտալ վերահսկողություն սահմանել տեղական ուղեղային կենտ-րոնների նկատմամբ և դրանց, ինչպես նաև արտերկրյա նմանատիպ կենտրոններիհնարավորություններն օգտագործել քարոզչական նպատակներով։ Ստեղծվող պե-տական ուղեղային կենտրոնները, ստանալով պետական զգալի ֆինանսավորում,հիմնարար հետազոտություններ են իրականացնում սոցիալ-տնտեսական, ներքին ևարտաքին քաղաքականության ոլորտներում, ակտիվորեն մասնակցում են Ադրբե-ջանի հակահայկական քարոզչությանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

AZERBAIJANI POLICY IN THE AREA OF EXPERTS

Since 2007 a new policy towards the expert circles is formed in Azerbaijan, which was the Azerbaijani government’s response to intensified activities of non-government analytical centers that receive foreign monetary grants and act accordingly. The new policy attempted to exert total control over the local think tanks and use their, as well as similar foreign centers’ potential for propaganda. In parallel, government-controlled think tanks are established with significant government financing to implement fundamental research in socioeconomic area, domestic and foreign policies, as well as actively participate in the antiArmenian propaganda of Azerbaijan.

Текст научной работы на тему «Ադրբեջանական քաղաքականությունը փորձագիտական տիրույթում»

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Անուշավաե Բարսեղյան'

Բանալի բաոեր Ադրբեջանի ուղեղային կենտրոններ, Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցման պետական խորհուրդ, ԱՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն, Տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտ։

Վերլուծական կենտրոնների կամ, ինչպես ընդունված է անվանել «ուղեղային կենտրոնների» (ՈւԿ) առաջացման և զարգացման միտումներն անմիջականորեն կապված են երկրի ներքին քաղաքական և տնտեսական կառուցվածքի, ներքաղաքական կայունության և հասարակական պահանջի հետ։ Նախկին խորհրդային հանրապետություններում այդպիսի կենտրոնների ձևավորման գործում մեծ է արևմտյան կազմակերպությունների ֆինանսական դերակատարումը, ինչն էլ, հիմնականում, որոշիչ է դառնում այդ կառույցների ստեղծման և գործունեության առաջնային ուղղությունների ընտրության հարցերում։

Ադրբեջանում, ելնելով ներքին օրենսդրության պահանջներից, ոչ պետական վերլուծական կենտրոնները հիմնականում գրանցվում են որպես ոչ կառավարական հասարակական կազմակերպություններ: 1994-1996թթ. գրանցվել են առաջին նմանատիպ կենտրոնները, 2001-ից նկատվում են գործընթացի ակտիվացման միտումներ, ինչի արդյունքում գրանցված ՀԿ-ների (այդ թվում քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական և բնապահպանական հետազոտություններով զբաղվող կենտրոնների) թիվն Ադրբեջանում 2006թ. հասնում է բարձրակետին 548-ի* 1:

Ոչ պետական վերլուծական կենտրոնների գործունեության նման ակտիվացումը և արտերկրյա դրամաշնորհների միջոցով ուղղորդվող հետազո-

՚ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական:

1 AZ0RBAYCANDA ARA§DIRMA V0 BEYIN M0RK0ZL0RI. F0RHAD M0MM0DOV, TAHIR0 AL-LAHYAROVA (Ադրբեջանի վերլուծական կենտրոնները), Baki 2013, էջ 180:

5

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

տական ուղղությունները ստիպում են Ադրբեջանի ղեկավարությանը մշակել և իրականացնել փորձագիտական շրջանակների նկատմամբ նոր քաղաքականություն։ Եվ եթե մինչ 2007թ. Ադրբեջանում գործող ՈւԿ-ները հիմնականում բախվում էին ընդհանուր դժվարությունների, որոնք պայմանավորված էին երկրի առանձնահատկություններով, ապա 2007թ. իրավիճակը սկսում է փոխվել։

2007թ. ԱՀ նախագահի կողմից հաստատվում է Ադրբեջանի Հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցման հայեցակարգը1, այնուհետև ստեղծվում են Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցման պետական խորհուրդը1 2 և առաջին պետական ՈւԿ-ները ԱՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (SAM) և ԱՀ էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարության Տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտը (հիմնադրվել է 1964թ. և ներկա ձևով վերակազմավորվել 2007թ.):

ԱՀ իշխանությունները երկրի ներսում գործող հետազոտական-փորձա-գիտական կենտրոնները վերահսկելու, ինչպես նաև դրանք քարոզչական նպատակներով օգտագործելու համար, մի կողմից, օրենսդրական փոփոխությունների միջոցով խոչընդոտներ են հարուցում ՀԿ-ների կողմից արտերկրյա դրամաշնորհներ ստանալու ճանապարհին, մյուս կողմից վերոնշյալ խորհրդի մրցույթների միջոցով առաջարկում են պետական ֆինանսավորում։ Ամեն ինչ արվում է կենտրոնների ֆինանսական կախվածությունը պետությունից մեծացնելու համար:

Քաղաքացիական հասարակության զարգացումը խթանելու անվան տակ, <<ՀԿ-ների մասին օրենքում» պարբերաբար իրականացվող փոփոխությունների համաձայն, արտերկրյա այն կազմակերպությունները, որոնք ցանկություն կհայտնեն Ադրբեջանի տարածքում դրամաշնորհային մրցույթներ անցկացնել, նախապես պետք է թույլտվություն ստանան ԱՀ պատկան մար-

1 Распоряжение президента Азербайджанской Республики от 27 июля 2007 года №2288 Об утверждении Концепции государственной поддержки неправительственных организаций Азербайджанской Республики, http://base.spinform.ru/show_doc.fwx?rgn=20679

2 Указ президента Азербайджанской Республики О создании Совета государственной поддержки неправительственных организаций при президенте Азербайджанской Республики, http://www.icnl.org/research/library/files/Azerbaijan/Decree_on_CSSN_updated_RUS.pdf

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

միններից, որոնք կորոշեն կոնկրետ մրցույթի հայտարարման նպատակահարմարությունը: Սա հաճախ հիմք է հանդիսանում արտերկրյա դրամաշնորհները չհաստատելու համար։ Այն ՀԿ-ները, որոնք, այնուամենայնիվ, կստանան արտերկրյա ֆինանսավորում, պարտավոր են ապահովել առավելագույն թափանցիկություն և որոշակի պարբերականությամբ ֆինանսական հաշվետվություն ներկայացնել պետական մարմիններին:

2007 թվականից սկսած ՈւԿ-ների արտերկրյա ֆինանսական հոսքերի կրճատմանն ուղղված հնգամյա քաղաքականությունից հետո նույնիսկ կենտրոնների 2012թ. ֆինանսավորման համամասնությունը խոսում է արտերկրյա դրամաշնորհների գերակայության մասին1։

ՈւԿ-ների ֆինանսավորում

■ Պետական ֆինանսավորում

■ Արտերկրյա դոնորներ

□ Գործարար կազմ ակերպությ ուններ

■ Մասնավոր ֆինանսական միջոցներ

Ինչպես է պատկերը փոխակերպվել 2014թ. մի շարք իրավապաշտպանների ձերբակալությունից, միջազգային կազմակերպությունների աշխատանքներին ակնհայտորեն խոչընդոտելուց և որոշ տեղական ՀԿ-ների փակվելուց հետո դեռ պարզ չէ:

2014 թվականից ՀԿ-ներն արհեստական դժվարությունների են հանդիպում նույնիսկ նոտարական գրասենյակներում, որտեղ պետք է հաստատվեն դրամաշնորհային պայմանագրերի թարգմանությունները: Որոշ բանկեր հրաժարվում են անգամ ՀԿ-ների համար հաշիվներ բացել: * 7

1 Դիագրամը կազմվել է «AZ0RBAYCANDA ARA§DIRMA V0 BEYiN M0RK0ZL0RL F0RHAD M0MM0DOV, TAHiR0 ALLAHYAROVA» (Ադրբեջանի վերլուծական կենտրոնները), Baki 2013, գրքում բերված տվյալների հիման վրա:

7

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Հաշվի առնելով Ադրբեջանի վերոհիշյալ նպատակային քաղաքականության մեջ ԱՀ նախագահին կից Ոչ կառավարական կազմակերպությունների աջակցման պետական խորհրդի առանցքային դերակատարումը առավել մանրամասն ներկայացնենք այն:

ԱՀ նախագահին կից Ոչ կառավարական կազմակերպությունների աջակցման պետականխոյւԽււրդ

Խորհուրդը ստեղծվել է 2007թ. դեկտեմբերի 13-ին ԱՀ նախագահի հրամանագրով: Այն, որպես հատուկ մարմին, համակարգում է ոչ կառավարական կազմակերպությունների հետ պետության փոխգործակցությունը: Գտնվում է Բաքվում, պաշտոնական կայքը www.cssn.gov.az: Կառույցի նախագահն է ԱՀ Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը, կառավարման խորհրդի բոլոր 11 անդամներին (որոնց թվում 8-ը ՀԿ-ների, 3-ը պետական մարմինների ներկայացուցիչներ) նշանակում է ԱՀ նախագահը 4 տարի ժամկետով:

Ֆորմալ առումով խորհուրդը կոչված է հասարակության մեջ ձևավորել փոխհարաբերությունների նոր մոդել, արդիականացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, նպաստել քաղաքացիական նախաձեռնությունների աճին, խրախուսել ՀԿ-ների գործունեությունն ազգային շահերի պաշտպանության ոլորտում, ֆինանսավորել պետության և հասարակության համար կարևոր ծրագրեր և նախագծեր:

Հիմնական նպատակներն են արտերկրում և միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշման քարոզչության իրականացումը, «ադրբեջանիզմի» գաղափարախոսության տարածումը, միջազգային հանրությանն Ադրբեջանի ինտեգրման աջակցումը, արտերկրում և միջազգային կազմակերպություններում գործող ՀԿ-ների հետ համագործակցության խորացումը1:

Խորհրդի նախագահ Ա.Գուլիևի ներկայացրած 2014թ. հաշվետվության համաձայն, հաշվետու տարում իրականացվել է 386 նախագիծ, այդ թվում 640 թրեյնինգ, 287 սեմինար, տպագրվել է 23 գիրք, նկարահանվել 8 ֆիլմ,

1 Указ президента Азербайджанской Республики О создании Совета государственной поддержки неправительственных организаций при президенте Азербайджанской Республики, http://www.icnl.org/research/library/files/Azerbaijan/Decree_on_CSSN_updated_RUS.pdf

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

ստեղծվել 5 կայք ընդհանուր առմամբ ծախսելով մոտ $3.75 մլն (ադրբեջանական ՀԿ-ների կախվածությունն արտերկրյա ֆինանսավորումից թուլացնելու նպատակով խորհրդի ղեկավարությունը 2014թ. դիմել է ԱՀ կառավարությանը հատկացվող ֆինանսական միջոցները մի քանի անգամ ավելացնելու խնդրանքով): 2008-2014թթ. խորհուրդն իրականացրել է մոտ $38,4 մլն-ի ծրագրեր1:

Եվրոպական մի շարք քաղաքների համալսարաններում ստեղծվել են ԼՂ հակամարտությունը ներկայացնող անկյուններ, որոնք տարածում են միակողմանի ադրբեջանամետ տեղեկատվություն հիմնախնդրի պատմության, լուծման ուղիների և հայկական կողմի «ոչ կառուցողական» դիրքորոշման մասին: 2014թ. ընթացքում ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով 13 երկրներում իրականացվել է 27 նախագիծ, որոնց միջոցով փորձ է արվել ներկայացնել «Խոջալուի ցեղասպանության» մասին ադրբեջանական «ճշմարտությունը»:

2014թ. կառույցի անցկացրած դրամաշնորհային մրցույթի Միջազգային համագործակցություն բաժինը ներառում է հետևյալ կետերը.

1. Հյուսիսային Ամերիկայում և ԵՄ երկրներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայ-ադրբեջանական միջոցառումների իրականացում:

2. Համագործակցություն ադրբեջանական լոբբինգ իրականացնող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

3. Ադրբեջանի վերաբերյալ լրատվության տրամադրում արտերկրյա ԶԼՄ-

ին:

4. Լեռնային Ղարաբաղի թեմայով ստեղծված կայքերի թարմացում և թարգմանություններ տարբեր լեզուներով:

5. «Ադրբեջանի դեմ ուղղված ցեղասպանությունների և հայկական ահաբեկչության» թեմայով արտերկրյա լսարանների համար տեսանյութերի և գրաֆիկական նյութերի պատրաստում: Արտասահմանյան ճանաչված մշակութային և արվեստի գործիչների, մարզիկների և այլ ազդեցիկ անձանց մասնակցությամբ այս թեմաներով կարճ հոլովակների և երաժշտական տեսագրությունների պատրաստում օտար լեզուներով:

1 Обнародован отчет Совета господдержки НПО при президенте Азербайджана за 2014 год, http://www.1news.az/society/20150122120H6349.html

9

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

6. ԼՂ հակամարտության պատմության վերաբերյալ օտար լեզուներով էլեկտրոնային աուդիոգրքերի շտեմարանների ստեղծում, դրանց հարմարեցում և թողարկում շարժական սարքերի (հեռախոս, պլանշետ) համար:

7. ԼՂ հակամարտության և «ադրբեջանցիների դեմ հայերի իրագործած ցեղասպանությունների» ուսումնասիրության նպատակով արտերկրյա հետազոտողների և ուսանողների կրթաթոշակային ծրագրերի իրագործում:

8. Ադրբեջանի միջազգային դիրքերի ուժեղացման նպատակով արտերկրյա ազդեցիկ ԶԼՄ ներկայացուցիչներից, ազատ լրագրողներից և ակտիվ բլոգերներից բաղկացած խմբերի Ադրբեջան այցերի կազմակերպումը ներառող ծրագրերի իրականացում1:

Խորհուրդն ամեն տարի ֆինանսավորում է օտարերկրյա տասնյակ կազմակերպությունների (2014թ. մոտ 30), որոնց հետ համագործակցության հիմնական ուղղությունների թվում, բացի վերը նշված հարցերից, մտնում է նաև Ադրբեջանը որպես հանդուրժողականության երկիր և միջմշակութային երկխոսության հաջող օրինակ ներկայացնելը (այս համատեքստում հաճախ կազմակերպվում են հանդիպումներ օտարերկրացի ուսանողների և երիտասարդ փորձագետների հետ), ինչպես նաև իսլամաֆոբիայի, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը: Վերջին հարցի հրատապությունը բացատրվում է ՌԴ տարածքում ադրբեջանցիների նկատմամբ «ռասիզմի» հաճախակի դրսևորումներով, ինչի դեմ պայքարելու նպատակով խորհուրդը փորձում է համագործակցել ՌԴ քաղաքացիական հասարակության կառույցների հետ: Միաժամանակ, խորհուրդը փորձում է հնարավորինս փակ պահել իրենց հետ համագործակցող օտարերկրյա կառույցների մասին տեղեկատվությունը առաջին հերթին, հայկական հնարավոր հակազդեցությունից խուսափելու համար:

Խորհրդի միջազգային կապերի ուսումնասիրությունը վկայում է թուրքական կառույցների հետ սերտ համագործակցության մասին: Դրա հիմքում դրված են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «հայկական քարոզչության» դեմ համատեղ պայքարը, և որպես հակակշիռ «Խոջալուի ցեղա-

1 www.e-qht.az

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

սպանությունը» միջազգային հանրությանը ներկայացնելը: Այս նպատակով խորհրդի և Ստամբուլի առևտրային պալատի աշխատանքային խմբին վերապահված է ՀԿ-ների ներգրավվածության ապահովումը:

Արտերկրյա ՀԿ-ների աջակցման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող Թուրքիայի Եվրասիական տնտեսական համագործակցության ասո-ցիացան (ԵՏՀԱ, EkoAvrasya) նույնպես ակտիվորեն գործում է ադրբեջանական քարոզչական տիրույթում Անկարայում միջազգային գիտաժողովներ կազմակերպելով ԼՂ հակամարտության և «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ: Նույն ծրագրով ֆինանսավորվում է նաև Թուրքիայի Եվրասիական քաղաքացիական հասարակության համագործակցության ասոցիացիան, որի ղեկավարն է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ԱԶԿ հիմնադիր անդամ, քաղաքագետ, Թուրքիայի Ազգային անվտանգության ակադեմիայի շրջանավարտ Իսմայիլ Սաֆին:

Փորձագիտական շրջանակների հետ համագործակցության համատեքստում Թուրքիայի Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) հետ համատեղ 2014թ. նոյեմբերին Բրյուսելում անցկացվել է լուսանկարների ցուցահանդես «Ղարա-բաղ. օկուպացիայից առաջ և հետո» թեմայով: TURKSAM-ը թուրքական խոշոր ուղեղային կենտրոն է հայտնի Թուրքիայի ազգայնական շրջանակների և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ իր կապերով, ինչպես նաև հակահայկական ակտիվ գործունեությամբ. նախագահն է Սինան Օգանը:

Եվրոպական կառույցների հետ համագործակցության շրջանակներում խորհրդի կողմից ֆինանսավորվում են.

1. Ֆրանսիական Միջազգային ռիսկերի վերլուծության և կանխատեսման կենտրոնը (Centre d'analyse et de prvision des risques internationaux, CAPRI)

2. Իտալական «Classis-Project>Ax «Epoke» ՀԿ-ները

3. Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնը (DCAF)

4. Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի Ռուսաստանի, Եվրոպայի և Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնը (CRESS) և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հետազոտական խումբը 11

11

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

5. Բեռլինի ազատ համալսարանը (Freie UniversitetBerlin)

6. Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային լիգան և այլն:

ՈւԿ-ների դասակարգումը

Ադրբեջանում գործող վերլուծական կենտրոնները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝

1. պետական կենտրոններ,

2. ոչ կառավարական կազմակերպություններ:

Կան նաև կուսակցապատկան վերլուծական կենտրոններ, սակայն, հաշվի առնելով ԱՀ բազմակուսակցական քաղաքական դաշտի կայացածու-թյան ցածր մակարդակը, հարկ չենք համարում առանձին անդրադառնալ

դրանց:

Ադրբեջանական բուհերից վերլուծական կենտրոններ ունեն ԱՀ նախագահին կից կառավարման ակադեմիան, Բաքվի պետական համալսարանը, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Կովկաս» համալսարանը, ընդհանուր թվով 8:

Պետական կենտրոններ

Վերլուծական կենտրոններ (բաժիններ, վարչություններ, դեպարտամենտներ) գոյություն ունեն ԱՀ արտաքին գործերի, ֆինանսների, հարկային, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, աշխատանքի և սոցիալական պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների և Կենտրոնական բանկի կազմում, սակայն դրանց գործառութային պարտականությունները սահմանափակվում են նեղ մասնագիտական ոլորտներով և առավելապես ուղղված են նախարարությունների աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը:

Ներկայացնենք պետական պատկանելություն ունեցող այն կառույցները, որոնք աչքի են ընկնում ուղեղային կենտրոնների չափանիշներին համապատասխան գործունեությամբ:

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

1. Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոն1

ԱՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (ՌՀԿ) հիմնադրվել է 2007թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահ Ի.Ալիևի հրամանագրով։ Այն պետական ոչ առևտրային կազմակերպություն է։ Վարչական կենտրոնը գտնվում է Բաքվում։ Կայքը www.sam.az (ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով), ներկայացված է Facebook, Twitter սոցիալական ցանցերում և YouTube-ում։

ՌՀԿ-ն ստեղծվել է ԱՀ բարձրագույն ղեկավարությանը համաշխարհային քաղաքականության, անվտանգության, պետակաշինության, տարա-ծաշրջանային քաղաքատնտեսական գործընթացների և այլ ոլորտների վերաբերյալ գիտավերլուծական տեղեկատվության, խորհրդատվությունների, կանխատեսումների տրամադրման, ինչպես նաև ԱՀ-ում իրականացվող ռազմավարական հետազոտությունների համակարգման նպատակով։ ՌՀԿ գործունեության տարեկան ծրագիրը հաստատվում է ԱՀ նախագահի կողմից: Կանոնադրության համաձայն ՌՀԿ գործունեության առաջնահերթու-թյուններն են.

• Միջազգային քաղաքական հարցերում ռազմավարական խորհրդատվություն իրականացնելու նպատակով նախանշել ԱՀ ռազմավարական շահերն արտաքին և ներքին քաղաքականության մեջ:

• Օտարերկրյա պետությունների հետ ԱՀ ռազմավարական շահերին համապատասխան հարաբերությունների կառուցման և ընդլայնման նպատակով մշակել նոր մոտեցումներ:

• Ապահովել ԱՀ զարգացման ռազմավարության վերլուծությունը նոր գլոբալ մարտահրավերներին համապատասխան (նոր տեխնոլոգիաներ, էներգետիկ անվտանգություն, ահաբեկչություն, միջազգային ֆինանսական և տնտեսական համակարգեր, ժողովրդագրություն, առողջապահություն և այլն):

• Արտերկրում ԱՀ քաղաքական դրական իմիջի ստեղծումն ու ամրապնդումը, այդ թվում ԶԼՄ-ով նյութերի տարածումը:

1 Կենտրոնի կանոնադրության, կառուցվածքի, գործունեության մասին տեղեկատվությունը վերցված է www.sam.az պաշտոնական կայքից։

13

ԱԲարսեղյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

• Մշտադիտարկել երկրում և արտերկրում ընթացող քաղաքական և սո-ցիալ-տնտեսական զարգացումները մշակույթի, կրոնի և դավանանքի հարցերում վերլուծություններ իրականացնելու, դրանցով պայմանավորված հնարավոր փոփոխությունները և ռիսկերը հարևան երկրնե-րում կանխատեսելու նպատակով:

• Ուսումնասիրել տարածաշրջանային հարցերը, հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունները:

• Ուսումնասիրել ԱՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության հետ կապված իրավիճակը և քաղաքական էլիտայի ձևավորման գործընթացը:

• Ուսումնասիրել ԱՀ իշխանությունների և հասարակության միջև հարաբերությունների փոփոխությունները:

• ԱՀ արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ բնակչության տարբեր խմբերի տեսակետներին ծանոթանալու համար անցկացնել սոցիոլոգիական հարցումներ:

• Տարբեր քաղաքական հիմնախնդիրների (այդ թվում Լեռնային Ղարա-բաղի խնդրի, դրա քաղաքական, տնտեսական և իրավական ասպեկտների) լուծման նպատակով ներկայացնել փորձագիտական առաջարկություններ:

• Ուսումնասիրել միջկրոնական հարաբերությունները ԱՀ-ում և նրա սահմաններից դուրս, տալ փորձագիտական գնահատականներ և կանխատեսումներ:

• Ուսումնասիրել կրոնական և էթնիկ հանդուրժողականության մակարդակը ԱՀ-ում, ադրբեջանական սփյուռքի կյանքի տարբեր ասպեկտները և հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

• Պատրաստել նորմատիվ ակտեր և գիտական շրջաբերականներ, ԱՀ արտաքին և ներքին քաղաքական ձեռքբերումների հիման վրա կազմակերպել քարոզչություն:

• Հետազոտական աշխատանքներում և ինովացիոն գործընթացներում ներգրավել երիտասարդներին։

2012թ. մայիսի 31-ին ՌՀԿ տնօրեն է նշանակվել Ֆարհադ Մամեդովը, որը մինչև 2009թ. ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծու-

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

թյան և տեղեկատվական ապահովման բաժնի աշխատակից էր: Նախկինում կենտրոնը ղեկավարել են Էլհան Նուրիևը (2008-2011թթ., ներկայումս Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի հրավիրված փորձագետ) և Գ.Փաշաևան (2011-2012թթ. որպես ղեկավարի պաշտոնակատար, ներկայումս տնօրենի տեղակալ):

ՌՀԿ աշխատանքներն ի պաշտոնե համակարգում է ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչը։ 2014թ. մայիսին նշված պաշտոնը զբաղեցնող Էլնուր Ասլանովը պաշտոնազրկվեց Թուրքիայի գյուլենական շարժման կողմից հավաքագրված լինելու մեղադրանքով։ Ի դեպ, վերջինս համարվում է այդ շարժմանը հարող ԱՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն, Անկարայի կողմից Ադրբեջանին փոխանցված ԱՀ «գյուլենական» պաշտոնյաների ցուցակում, բացի Է.Ասլանովից, նշված է եղել նաև Ֆարհադ Մամեդովի անունը, որին, սակայն, հաջողվեց խուսափել պաշտոնանկությունից։

ՌՀԿ կառուցվածքը.

1. Ներքին քաղաքականության բաժին, ղեկավար փ.գ.թ. Թահիրա Ալլա-հյարովա:

2. Արտաքին քաղաքականության բաժին, ղեկավար ք.գ.թ. Ռովշան Իբ-րահիմով։

3. Տնտեսական վերլուծության և գլոբալ խնդիրների բաժին, ղեկավար տ.գ.դ. Վուսալ Քաշիմլի։

ՌՀԿ-ում աշխատում է 19 գիտաշխատող, այդ թվում գիտությունների 3 դոկտոր, 8 թեկնածու։

Կենտրոնը քաղաքականության, պատմության, իրավունքի, միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների, տնտեսության թեմաներով վերլուծական հոդվածների մրցույթներ է անցկացնում, որոնց մասնակցում են մեծ թվով դիմորդներ աշխարհի մոտ 100 երկրներից։

ՌՀԿ-ն հրատարակում է «AZERBAIJAN FOCUS», «SAM մեկնաբանու-թյուններ», «Ռազմավարական վերլուծություն», «SAM արձագանք» պարբերականները։ Կենտրոնի փորձագետները դասախոսություններ են կարդում Ադրբեջանի 7 բուհերում։

15

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Կենտրոնում գրքերի հրատարակման ակտիվ ժամանակաշրջանը սկսվում է 2010-ից: Ստորև ներկայացնենք գործունեության ամբողջ ընթացքում հրատարակված առավել ուշագրավ գրքերը, որոնք կազմում են ընդհանուր թվաքանակի մոտ 80%-ը:

1. «Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները. ընտրություններ», Թահիրա Ալլահյարովա, Ֆարհադ Մամեդով, Բաքու, 2010թ.:

2. «Հվ. Կովկաս. տարածքային ամբողջականությունը և պայքարն իշխանության համար», Դավիդ Վելիև, ղեկավար Արազ Ասլանլի, թուրքերեն, QafqazSAM-ի հետ համատեղ, Անկարա, 2011թ.:

3. «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 20 տարվա ընթացքում», հոդվածների ժողովածու, ռուսերեն, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (РИСИ) հետ համատեղ, Բաքու,

2011թ.:

4. «Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդ. իրավիճակը և զարգացման հեռանկարները», Գյուլնարա Մամեդովա, Ռամիզ Ռահմա-նով, ադրբեջաներեն, Բաքու, 2011թ.:

5. «Իրանա-հայկական հարաբերությունները. աշխարհաքաղաքական իրողություններն ընդդեմ քաղաքական նկրտումների», Վուսալ Քաշիմլի, Զաուր Սիրիև, Զուլֆիյա Ալիևա, ադրբեջաներեն, Բաքու, 2011թ.:

6. «Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները վերջին 20 տարիներին. հաջողություններ և հնարավորություններ», հոդվածների ժողովածու, ադրբեջաներեն, Ադրբեջանի և Թուրքիայի գործարարների միության ֆինան-սավորմամբ, Բաքու, 2011թ.:

7. «Ադրբեջան. ճանապարհ դեպի անկախություն», հոդվածների ժողովածու, ռուսերեն, Բաքու, 2012թ.:

8. «Ռուսաստանի և Թուրքիայի դերը Հվ. Կովկասի անվտանգության համակարգում», հոդվածների ժողովածու (հեղինակների թվում է նաև Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը), Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (РИСИ) հետ համատեղ, Բաքու, 2012թ.:

9. «Ադրբեջան-Թուրքիա. բարեկամություն, եղբայրություն և ռազմավարական գործընկերություն», Ջավիդ Վելիև, Ռեզատ Ռեսուլու, Քենան Աս-

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

լանլի, թուրքերեն, Ադրբեջանի և Թուրքիայի գործարարների միության ֆինանսավորմամբ, Անկարա, 2012թ.:

10. «Ճշմարտությունը Ղարաբաղյան հակամարտության միֆերի մասին», Օլեգ Կուզնեցով, ռուսերեն, Մոսկվա, 2013թ.:

11. «Հավաքական հիշողություն. ինչպես են կազմվում, պահպանվում և արտահայտվում հավաքական պատկերացումներն անցյալի մասին», Ռաուֆ Գարագյոզով, ռուսերեն, Բաքու, 2013թ.:

12. «Պատմությունից մինչև մեր օրերը. Թուրքիայում բնակվող ադրբեջանցի թյուրքերը», Այգուն Աթար, Սեբահաթին, Շիմսիր, թուրքերեն, Անկարա, 2013թ.:

13. «Կովկասի ծագող աստղը» (Ի.Ալիևի մասին է), խմբագրակազմը ^agri Erhan-ի ղեկավարությամբ, թուրքերեն, Թուրքիայի Աթաթյուրքի անվան մշակութային կենտրոնի հետ համատեղ, Անկարա, 2013թ.:

14. «Ադրբեջանի հետազոտական և ուղեղային կենտրոնները», Թահիրա Ալլահյարովա, Ֆարհադ Մամեդով, ադրբեջաներեն, Բաքու, 2013թ.:

15. «Չինաստանն ադրբեջանցիների աչքերով», Ֆ.Մամեդով, ռուսերեն, ադրբեջաներեն, Բաքու, 2013թ.:

16. «Հայաստանի տնտեսության վերլուծությունը», ՌՀԿ Տնտեսական վերլուծության և գլոբալ խնդիրների բաժին, ռուսերեն, Բաքու, 2013թ.:

17. «Տնտեսական արդիականացում», Վուսալ Քաշիմլի, ադրբեջաներեն, Բաքու, 2014թ.:

ՌՀԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրում նմանատիպ արտերկրյա կենտրոնների հետ: Ստորև ներկայացված ցանկը և կենտրոնի անցկացրած միջազգային միջոցառումների համադրությունը վկայում են, որ ոչ բոլոր դեպքերում են կազմված հուշագրերը վերածվում գործնական փոխ-գործակցության:

1. Թուրքիայի ԱԳՆ Ռազմավարական հետազոտությունների կենտրոն,

2011թ.:

2. Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն (РИСИ), 2011թ.:

3. Իտալիայի քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտ, 2011թ.:

17

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

4. Միջազգային կապերի արգենտինական խորհուրդ, 2011թ.:

5. Հունաստանի «Սևծովան միջազգային հետազոտությունների կենտրոն (ICBSS), 2011թ.:

6. Վարշավայի համալսարանի քաղաքական հետազոտությունների կենտրոն, 2011թ.:

7. «Stratfor» ԱՄՆ հետազոտական կենտրոն, 2011 թ.:

8. Իսլամաբադի քաղաքական գիտահետազոտական ինստիտուտ, 2012թ.:

9. Ղազախստանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2012թ.:

10. Ղրղզստանի Ազգային ինստիտուտ, 2012թ.:

11. Իսլամական համաժողովի «Խոջալու-իրավական վերուծություն» երիտասարդական ֆորում, 2012թ.:

12. Ֆինլանդիայի Ալեքսանդրյան ինստիտուտ, 2012թ.:

13. Միջազգային հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտ (IFRJ),

2012թ.:

14. Ուկրաինայի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտ, 2012թ.:

15. Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական ֆոնդ, 2012թ.:

16. Ցեղասպանությունների և զանգվածային սպանությունների միջազգային կանխարգելում, 2012թ.:

17. Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոն (ПИР-Центра), 2012թ.:

18. Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիա,

2012թ.:

19. Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիա, 2013թ.:

20. Իրաքի Ռազմավարական հետազոտությունների կենտրոն, 2013թ:

21. Կորեայի միջազգային տնտեսական քաղաքականության ինստիտուտ, 2013թ.:

Գործընկերներ են հանդիսանում նաև Մեծ Բրիտանիայի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, (IISS), Կոնրադ Ադենաուերի ֆոնդը, Մոսկվայի Քարնեգի կենտրոնը։ ՌՀԿ արտերկրյա գործընկերների թիվը հասնում է 35-ի։

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

Ներկայացված տարեկան հաշվետվությունների համաձայն, կենտրոնի փորձագետների կողմից մեկ տարվա ընթացքում հրապարակվում են 100-ի հասնող վերլուծական տեղեկանքներ, 150-ից ավելի հոդվածներ, իրականացվում են 50-ից ավելի միջոցառումներ (գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ, մեծ մասը Ադրբեջանում), որոնց մասնակցում են մեծ թվով արտերկրյա փորձագետներ և գիտնականներ, 100-ից ավելի գործուղումներ մոտ 30 երկիր:

Հատկապես կարևորվում է Լատինական Ամերիկայի երկրների ուղեղային կենտրոնների հետ կապերի զարգացումը տեղի հայկական Սփյուռքի ուժեղ դիրքերը թուլացնելու նպատակով։ Կարևոր ուղղություններ են նաև Թուրքիան և Բալկանները։

2014թ. անցկացված միջոցառումներից կարելի է առանձնացնել «Ադրբե-ջան-Կենտրոնական Ասիա. փոխհարաբերություններ, զարգացում, համագործակցություն, ընդհանուր մարտահրավերներ», «Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա. եռակողմ տարածաշրջանային քաղաքականությունը և դաշինքի հեռանկարը», «Ադրբեջանա-թուրքական հարաբերությունների քաղաքական և անվտանգային կողմերը», «Ադրբեջան-Թուրքիա. տնտեսական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի տնտեսական ապագայի վրա», «Սումգայիթյան իրադարձություններ. պատմական հիշողություն և պատմական պատասխանատվություն», «Ադրբեջանի և Բելառուսի փոխհարաբերությունները» թեմաներով գիտաժողովները, որոնք անցկացվել են Բաքվում և ապահովել բավական ներկայացուցչական մասնակցություն շահագրգիռ երկրների կողմից:

Նույն ժամանակահատվածում արտերկրյա գիտաժողովներ են անցկացվել Թուրքիայում (կազմված է եղել երկու մասից. «ԼՂ հիմնախնդիրը 1828-ից մինչև մեր օրերը. ժողովրդագրական գործընթացներ և վարչական փոփոխություններ» և «Հայաստան-Ադրբեջան, ԼՂ վեճը աշխարհաքաղաքական շահերի համատեքստում», Թուրքիայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի (ԵՈւԿ, AVIM) հետ համատեղ), Պակիստանում («Քաշմիրը և Լեռնային Ղարաբաղը. լուծումների որոնում»), Հունաստանում, Խորվաթիայում, Մոնտենեգրոյում, Գերմանիայում, Չինաստանում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։

ՌՀԿ հետազոտությունների հիմնական թեմաներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Կարող ենք փաստել, որ այս դեպքում

19

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

հետազոտական գործունեությունը բացառապես պայմանավորված է քարոզչական առաջնահերթություններով:

Նշված գործունեությունը ներառում է հետևյալ հինգ ուղղությունները.

1. Հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում. իրականացվում է միջազգային իրավական ակտերի, նմանօրինակ խնդիրների վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննություն, տարբեր լեզուներով հրատարակվում են գրքեր և ժողովածուներ, զարգացվում են կապերն արտասահմանյան գործընկերների հետ, արտերկրյա մասնագետների համար տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով հրատարակվում և տարածվում են փաստաթղթերի նոր ժողովածուներ, որոնցում զետեղվել են միջազգային կազմակերպությունների կողմից հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ մինչ այժմ ընդունված փաստաթղթերը:

2. ԼՂ «ադրբեջանական համայնքին» գործուն աջակցություն ցուցաբերելը, կարևոր և հեղինակավոր միջազգային միջոցառումներում նրա ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելը: ՌՀԿ-ն փորձում է միջազգային մակարդակում հասնել այն բանին, որ ԼՂ բնակչություն ասելով հասկանան նախևառաջ ադրբեջանցիների, և դա մտնի հասարակական շրջանառության մեջ, իսկ բանակցությունների որոշակի փուլում նրանք ներգրավվեն որպես իրավահավասար կողմ:

3. Պայքար «հայկական քարոզչամեքենայի» դեմ: Այս ուղղությամբ հիմնական ջանքերն ուղղված են արտերկրյա գործընկերների հետ համագործակցության հաստատմանը: Թուրքական AVIM կենտրոնի հետ հաստատված գործակցության արդյունքում հրատարակվում է «Հայկական հետազոտություններ» անունը կրող ամսագիրը:

4. Աշխատանքներ, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական հակամարտությունը որպես «սառեցված հակամարտություն» ներկայացնելու դեմ, քանի որ այդպիսի հակամարտությունները, ըստ ադրբեջանական կողմի, որպես կանոն, դուրս են մնում միջազգային հանրության ուշադրությունից, աստիճանաբար փոխվում է դրանց նկատմամբ վերաբերմունքը, բանակցությունները կորցնում են նախկին ինտենսիվությունը և, ի վերջո, խնդրի լուծմանն ուղղված քայլերն անորոշ ժամանակով հետաձգվում են: Այս համատեքստում ուսումնասիրվում են Եվրոպայի

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

նմանօրինակ էթնոտարածքային հակամարտությունները:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. Ոչնչացնել իբր հայկական կողմից ստեղծված «ադրբեջանցիների և հայերի միասին ապրելու անհնարինության» մասին քաղաքական առասպելը1:

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ներկայացրած աշխարհի ուղեղային կենտրոնների տարեկան վարկանիշային սանդղակի համաձայն, 2014թ. ՌՀԿ-ն 123-րդն է աշխարհի առաջատար ՈւԿ-ների, 44-րդը Կենտրոնական Ասիայի ՈւԿ-ների, 51-րդը լավագույն քարոզչություն իրականացնող ՈւԿ-ների, 26-րդը կառավարության հետ կապված լավագույն ՈւԿ-ների, 56-րդը ամենալավ կառավարում ունեցող ՈւԿ-ների ցանկում:

2. ԱՀ էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարության Տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտ (ISRER)1 2

Գործունեության հիմնական ուղղությունը սոցիալ-տնտեսական է։ Հիմնական նպատակը ԱՀ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության գիտական հիմնավորումն է, տնտեսական բարեփոխումների իրականացումը, այդ թվում ռազմավարության և մարտավարության գիտական հիմքերի մշակումը: Տարեկան բյուջեն կազմում է 700 հազ. ԱՀ մանաթ ($896 հազ.), հիմնական աշխատակազմի թիվը հասնում է 80-ի (որի մոտ կեսը հետազոտողներ), պայմանագրային աշխատողները մոտ մեկ տասնյակ են:

Ունի գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող 6 բաժին.

• Մակրոտնտեսական հետազոտություններ

• Գործարարության զարգացում և տարածաշրջանային խնդիրներ

• Նաֆթային սեկտորի զարգացում

• Կայուն զարգացման խնդիրներ

• Վիճակագրություն և վերլուծություն

• Կրթություն և համակարգում։

Համագործակցություն, երկրի ներսում. ԱՀ տուրիզմի ինստիտուտ, Բաքվի պետական համալսարան, Պետական կառավարման ակադեմիա, Ավիացիայի ազգային ակադեմիա, ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտ։

1 Фархад Мамедов: «Азербайджан является сторонником активизации международного права в отношении конфликта», 17.06.2014г. www.1905.az

2 Կենտրոնի մասին տեղեկատվությունը վերցված է www.ier.az պաշտոնական կայքից։

21

ԱԲարսեղյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

Արտերկրյա. Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիա, Տնտեսագիտության ինստիտուտ, Հվ. Կորեայի միջազգային տնտեսական քաղաքականության ինստիտուտ, Ղազախստանի տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, Հունգարիայի համաշխարհային տնտեսության ինստիտուտ, Մոլդովայի տնտեսագիտության, ֆինանսների և վիճակագրության ինստիտուտ, ՌԴ ԳԱԱ կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտ, Թուրքիայի Մարմարայի և Գազի համալսարաններ, Ուկրաինայի տնտեսական հետազոտությունների և քաղաքական խորհրդատվությունների ինստիտուտ: Դոնորներ. Թուրքիայի զարգացման և համագործակցության միջազգային գործակալություն (TIKA), Թուրքիայի զարգացման նախարարություն, Միջազգային համագործակցության գերմանական ասոցիացիա (GIZ), Համաշխարհային բանկ, Զարգացման ասիական բանկ, Զարգացման իսլամական բանկ, ՄԱԿ զարգացման ծրագիր, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպություն (OECD):

Ըստ պաշտոնական կայքի ներկայումս ինստիտուտում իրականացվում է 26 գիտահետազոտական ծրագիր:

Տարեկան մեկ անգամ հրատարակում է գիտական հոդվածների ժողովածու, վերջինը հրատարակվել է 2013թ.:

Կենտրոնն ունի համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման փորձ ինչպես ադրբեջանական, այնպես էլ արտերկրյա համապատասխան կառույցների հետ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 2007-ից Ադրբեջանում ձևավորվում է փորձագիտական շրջանակների նկատմամբ նոր քաղաքականություն, որի իրականացման համար ստեղծվել են տարբեր գործառութային պարտականություններ ունեցող պետական կառույցներ։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցման պետական խորհրդի կողմից դրամա-շնորհային մրցույթների միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են տեղական և արտերկրյա փորձագիտական շրջանակների հնարավորությունները ծառայեցնել քարոզչական նպատակների և տարատեսակ ճնշումների միջոցով նվազագույնի հասցնել տեղական վերլուծական կենտրոնների անկախ գործունեությունը։ Հաշվի առնելով ԱՀ ներքաղաքական համակարգի

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԲարսեղյան

բնույթը կարելի է պնդել, որ հետայսու տեղական ոչ պետական վերլուծական կենտրոնների գործունեությունը, հետազոտական ուղղությունները, իրականացվող ծրագրերը և նույնիսկ արտաքին համագործակցությունը մեծապես կախված են լինելու պետական շրջանակների հետ նրանց փոխգործակցու-թյունից և իշխանության առաջնահերթություններից։

ԱՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնն իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև, տնտեսությանն առնչվող հիմնարար և փորձագիտական բազմաբնույթ հետազոտություններ ակտիվորեն զարգացնելով արտաքին կապերն ուղեղային կենտրոնների հետ։ Հատկանշական է Դարաբաղյան հակամարտության մասով նրանց գործունեությունը, մասնավորապես միջազգային հանրության կողմից այն որպես «սառած հակամարտություն» ընկալելու դեմ ուղղված մոտեցումները: ԱՀ նախագահին կից գործող ուղեղային կենտրոնի նման գնահատականները կարող են խթանել և խրախուսել Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին (այդ թվում արցախյան առաջնագծում) ռազմական բախումների հրահրումը հակամարտությունը մշտապես թեժ վիճակում պահելու և ներկայացնելու համար: Այս ամենով հանդերձ, կենտրոնն ակտիվորեն ներգրավված է ադրբեջանական քարոզչական աշխատանքներում, որի հետազոտական ուղղությունները կարծես ուղենիշ են հանդիսանում ոչ պետական վերլուծական կենտրոնների համար, և պատահական չէ, որ ԱՄՆ Փենսիլ-վանիայի համալսարանի ներկայացրած աշխարհի ուղեղային կենտրոնների 2014թ. տարեկան վարկանիշային սանդղակի համաձայն, ՌՀԿ-ն 51-րդն է լավագույն քարոզչություն իրականացնող ՈւԿ-ների ցանկում:

Տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտը, զբաղված լինելով զուտ սոցիալ-տնտեսական հետազոտություններով, փորձում է չեզոքացնել ոչ պետական «Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի» (Center for Economic and Social Development, CESD) առաջնայնու-թյունն այս ոլորտում:

Սեպտեմբեր, 2015թ.

23

ԱԲարսեղյահ

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Անուշավաե Բարսեղյաե

Ամփոփագիր

2007 թվականից Ադրբեջանում ձևավորվում է փորձագիտական շրջանակների նկատմամբ նոր քաղաքականություն, որն Ադրբեջանի իշխանությունների արձագանքն էր արտերկրյա դրամաշնորհներով ուղղորդվող ոչ պետական վերլուծական կենտրոնների գործունեության ակտիվացմանը: Նոր քաղաքականության միջոցով փորձ է արվում տոտալ վերահսկողություն սահմանել տեղական ուղեղային կենտրոնների նկատմամբ և դրանց, ինչպես նաև արտերկրյա նմանատիպ կենտրոնների հնարավորություններն օգտագործել քարոզչական նպատակներով: Ստեղծվող պետական ուղեղային կենտրոնները, ստանալով պետական զգալի ֆինանսավորում, հիմնարար հետազոտություններ են իրականացնում սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում, ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը:

АЗЕРБАЙДЖАНСКАЯ ПОЛИТИКА В ЭКСПЕРТНОЙ СФЕРЕ

Анушаван Барсегян

Резюме

С 2007г. в Азербайджане формируется новая политика в отношении экспертных кругов, являющаяся реакцией азербайджанских властей на активизацию деятельности негосударственных аналитических центров, спонсируемых за счет иностранных грантов. Новая политика — попытка установить тотальный контроль над местными мозговыми центрами и использовать их возможности, наравне с возможностями аналогичных зарубежных структур, в собственных пропагандистских целях. Создаваемые государственные мозговые центры, получив значительное государственное финансирование, осуществляют фундаментальные исследования в социально-экономической, внешне- и внутриполитической сферах, активно участвуют в антиармянской пропаганде Азербайджана.

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

AZERBAIJANI POLICY IN THE AREA OF EXPERTS

ԱԲարսեղյան

Anushavan Baiseghyan

Resume

Since 2007 a new policy towards the expert circles is formed in Azerbaijan, which was the Azerbaijani government’s response to intensified activities of non-government analytical centers that receive foreign monetary grants and act accordingly. The new policy attempted to exert total control over the local think tanks and use their, as well as similar foreign centers’ potential for propaganda. In parallel, government-controlled think tanks are established with significant government financing to implement fundamental research in socioeconomic area, domestic and foreign policies, as well as actively participate in the antiArmenian propaganda of Azerbaijan.

25

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.