Научная статья на тему '«Տեղայնացման» մեթոդը քաղաքական կանխատեսման ոլորտում '

«Տեղայնացման» մեթոդը քաղաքական կանխատեսման ոլորտում Текст научной статьи по специальности «Право»

CC BY
150
24
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Սիրակ Հովհաննիսյան

Ներկա պայմաններում ապագայի քաղաքագիտական իմաստավորման ճանաչողության խնդիրը դարձել է առավել հրատապ: Ապագայի ճանաչողությունը կարող է նախադրյալներ ստեղծել ներկայի բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար, ինչը հնարավոր է իրագործել միայն կանխատեսումների ճանապարհով` ղեկավարվելով գիտական մեթոդաբանությամբ: «Աճող քաղաքական անկանխատեսելիությունը ձևախեղում է նաև մշակույթը, վարկաբեկում է ամբողջությամբ գիտության` որպես բանականության ոլորտի, կարգավիճակը ճանապարհ է բացում քաղաքական ագրեսիվ շառլատանության առասպելաստեղծության առջև: Այլ կերպ՝ քաղաքական գիտությանը քաոսի ուժերի կողմից «նետված մարտահրավեր» է, որին վիճակված է պատասխանել այդ մարտահրավերներին` մոբիլիզացնելով բանական կանխատեսման հնարավորությունները»,- գրում է Ա.Ս. Պանարինը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

С учетом сложности процесса прогнозирования ожидаемых в будущем событий и происшествий в статье представляется новый метод политического прогнозирования – так называемый метод «локализации». Основная цель этого метода – сделать по возможности ощутимой и видимой приблизительную картину объекта прогнозирования.

Текст научной работы на тему ««Տեղայնացման» մեթոդը քաղաքական կանխատեսման ոլորտում »

«ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ» ՄԵԹՈԴԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Սիրակ Հովհաննիսյան՛

Քաղաքական տաղանդը նա է, ով օժտված է վաղը, մի շաբաթ կամ մեկ տարի հետո գալիքը կանխատեսելու ունակությամբ և այնուհետև ի վիճակի է բացատրել, թե ինչու ալն տեղի չունեցավ:

Ուինսթոն Չերչիլ

Ներկա պայմաններում ապագայի քաղաքագիտական իմաստավորման և ճանաչողության խնդիրը դարձել է առավել հրատապ: Ապագայի ճանաչողությունը կարող է նախադրյալներ ստեղծել ներկայի բազմաթիվ հիմնա-խնդիրների լուծման համար, ինչը հնարավոր է իրագործել միայն կանխատեսումների ճանապարհով' ղեկավարվելով գիտական մեթոդաբանությամբ: «Աճող քաղաքական անկանխատեսելիությունը ձևախեղում է նաև մշակույթը, վարկաբեկում է ամբողջությամբ գիտության' որպես բանականության ոլորտի, կարգավիճակը և ճանապարհ է բացում քաղաքական ագրեսիվ շառլատանության և առասպելաստեղծության առջև: Այլ կերպ քաղաքական գիտությանը քաոսի ուժերի կողմից «նետված մարտահրավեր» է, որին վիճակված է պատասխանել այդ մարտահրավերներին' մոբիլիզացնելով բանական կանխատեսման հնարավորությունները»,-գրում է Ա.Ս. Պանարինը [1, с. 286]:

Կանխատեսման ճանապարհով որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու համար պետք է նկատի ունենալ հետևյալ պայմանները:

Աոաջին, եթե տվյալ երևույթի նկատմամբ կիրառվում է կանխատեսման միմիայն այս կամ այն մեթոդը, իսկ առկա փաստերը հիմնավորվում են ոչ համակողմանիորեն, ապա նման պարագայում պատահականության տարրը կարող է խաղալ էական դեր, որի արդյունքում կանխատեսումը *

* ՀՊՃՀ հումանիտար գիտությունների և լեզվի ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ:

85

Ս.Հովհաննիսյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

կարող է և զրկվել հստակությունից, որոշակիությունից և հնարավոր իրականանալու հիմքերից:

Երկրորդ, եթե ընդունենք, որ քննության ենթակա երևույթի ծագման պատճառները մասամբ հայտնի են (պատահականության տարրը բացառում ենք), ապա այս դեպքում հնարավոր չէ երաշխավորել կանխատեսման ճշգրտությունը, քանի դեռ հետազոտողի տրամադրության տակ չկան այդ երևույթի մասին բավարար տեղեկություններ:

Երրորդ, պատահականության հնարավորության բացառումը և, միաժամանակ, համապատասխան երևույթի ծագման մասին բավականաչափ տեղեկություններ ունենալը դեռևս հիմք չեն իրականությանը համարժեք կանխատեսման համար: Պահանջվում է նաև այն հիմնական օրենքի (կամ օրենքների, օրինաչափությունների) իմացությունը, որի կամ որոնց օգնությամբ կարելի է բացատրել այդ երևույթի ծագման պատճառները:

Քաղաքական երևույթների կանխատեսման համար ճանաչողական -մեթոդաբանական վերոհիշյալ' թերևս հիմնական պայմանների առկայության և դրանց բավարարման պարագայում հնարավոր է կատարել հավանական այնպիսի կանխատեսումներ, որոնք, իրենց թերություններով հանդերձ, ունեն իրականություն դառնալու բարձր աստիճան:

Վերը նշված փաստարկները հիմք ընդունելով առաջարկում ենք քաղաքական կանխատեսման նոր մեթոդ և այն անվանում «տեղայնացման» մեթոդ, որի օգնությամբ առավել առարկայական կդառնա ապագայի օբյեկտի ճանաչողության պատկերը և համեմատաբար մեծ կլինի համապատասխան իրադարձության կանխատեսելիության աստիճանը:

Ինչպես ապագայի կանխատեսումների մյուս մեթոդները, այնպես էլ այս' «տեղայնացման» մեթոդը, առաջին հերթին հետապնդում է ապագայի խիստ բարդ ու հակասական և անառարկայական իրականության գիտա-կան-ճանաչողական նպատակ:

«Տեղայնացման» մեթոդի նպատակն ապագայի անառարկայական, ոչ շոշափելի և չափազանց բարդ իրականության ճանաչողության հնարավորություններն առարկայական, շոշափելի և դյուրին դարձնելն է: Այսինքն' ապագա իրականության մեջ ծնվելիք երևույթի ճանաչողության ժամանակ

86

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ՍՀովհաեեիսյաե

«գործի դրվող» զգայությունների և մտածողության «ներդաշնակ համագործակցությունն» այդ մեթոդի օգնությամբ «տեղափոխվում» է ներկա իրականություն և դրվում համեմատաբար առարկայական հիմքերի վրա: Այս դեպքում ապագայում ծնվող երևույթն իր ծագումը (կամ պոտենցիալ ծագումը) պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ համալիր գործոններով հանդերձ, ասես, «բացվում» է հետազոտողի առջև, ինչը, բնականաբար, որոշ չափով դյուրին է դարձնում ապագայի ճանաչողական գործընթացն ընդհանրապես, իսկ ճանաչողական «գործիքների» լիարժեք գործադրումը' մասնավորապես: Այլ կերպ այս ճանապարհով ոչ միայն հետազոտողի համար ամրապնդվում են ապագայում գոյավորվող երևույթի ծագման վերաբերյալ ունեցած ենթադրություններն ու պատկերացումները, այլև այդ երևույթի առաջացման ռեալ հնարավորության' իրականության վերածվելու նախապայմանների ու նախադրյալների ճանաչողության աստիճանն այնքան է մեծանում, որ կանխատեսվող երևույթի և գոյությունը, և հնարավոր հետևանքների տեսանելությունը կարելի է ընդունել որպես հնարավոր իրողություն: Սա այն պարագան է, երբ, հիմք ընդունելով վերն ասվածը, համապատասխան երևույթի մասին կարելի է դատել իբրև ներկայում ծնված, աչքի առջև կատարված կամ կատարվելիք և մասամբ արդեն «իրականություն» դարձած դեպքի կամ իրադարձության: Բնականաբար, եթե ճանաչողության գործընթացի այս փուլն ավարտվի հաջողությամբ, այսինքն' կանխատեսման անորոշ, անճանաչելի օբյեկտն ապագա անորոշ միջավայրից մտովի տեղափոխվի որոշակի ներկա միջավայր, ապա առանց սպասելու, թե երևույթն իր անկանխատեսելիությամբ երբ ապագա իրականությունից «կներխուժի» ներկա իրականություն' դառնալով տարաչափ բացասական հետևանքների պատճառ, հնարավոր կդառնա այնպիսի գործնական հակաքայլեր ձեռնարկել, որոնք մասամբ կկանխեն անցանկալի երևույթների ծնունդը, մասամբ էլ նվազագույնի կհասցնեն ինչպես բացասական հետևանքների «քանակը», այնպես էլ կմեղմեն դրանց ներգործության աստիճանը: Գիտական հիմնա-վորվածության և համոզչականության որոշակի աստիճանի ապահովման դեպքում գործնական քաղաքականության մեջ «տեղայնացման» մեթոդի կիրառությունը կարող է շոշափելի դեր խաղալ հատկապես քաղաքական որոշումներ կամ վճիռներ կայացնելիս:

87

ՍՀովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Ա.Ս. Ախրեմենկոն, կարևորելով «կանխատեսում-պլանավորում-կա-ռավարում» քաղաքական որոշումների կայացման համար նշված սույն շղթան, գրում է. «Կանխատեսում-պլանավորում-կառավարում» շղթայի ամրությունն ու անխախտելիությունը քաղաքական սուբյեկտների, ենթահամակարգերի, ինստիտուտների և հասարակության համար հանդիսանում են ընթացիկ և երկարաժամկետ խնդիրների լուծման և նպատակների հասնելու կարևորագույն նախադրյալները» [2, с. 28]: Պատահական չէ, որ Ա.Ս. Ախրեմենկոն «կանխատեսում-պլանավորում-կառավարում» շղթան արժևորելիս առաջնայնությունը տալիս է հենց «կանխատեսում» հասկացության նշանակությանը:

«Տեղայնացման» մեթոդի գործնական կիրառման համար անհրաժեշտ են երկու հիմնական նախապայմաններ:

Ապագայի հանդեպ ցուցաբերվող ավանդական պատկերացումից (մոտեցումից) պայմանական հրաժարում' ժամանակա-տարածական ըմբռնումների հավանական փոփոխության' նորովի իմաստավորման հնարավորությունն ընդունելու միջոցով: Այսինքն' ապագան կանխատե-սելիս կանխատեսման օբյեկտը' երևույթը, մտովի լիովին «մեկուսացվում» է ապագայի համապատասխան միջավայրից և ժամանակա-տարածական համատեքստից' տեղափոխվելով ժամանակա-տարածական նոր միջավայր' ներկա իրականություն:

Այլ կերպ, ապագայի' իրեն հարազատ միջավայրից անջատված երևույթը տեղափոխելով ներկա իրականություն, «պատվաստվում» է իր համար տրամաբանական օրգանական-հարազատական կապեր ունեցող միջավայրին: Ընդ որում, ապագայի երևույթի և «պատվաստման» հիմք հանդիսացող նոր միջավայրի միջև մշտապես գոյություն ունեցող այդ տրամա-բանական-օրգանական-հարազատական կապերի ճանաչողության հավաստիության աստիճանն ուղիղ համեմատական կանխատեսման մեջ է գտնվում ապագայի ժամանակային (օպերատիվ, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ և գերերկարաժամկետ) միջակայքերի մերձությունից կամ էլ հեռավորությունից: Վերջին հանգամանքից է կախված նաև տվյալ կանխատեսվող երևույթի իրականություն դառնալու հավանականու-

88

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ՍՀովհաեեիպաե

о

թյաե աստիճանի իրատեսական կանխատեսումը: Չէ որ, վերջին հաշվով, ապագա իրականության մեջ այս կամ այն երևույթը ծնող համապատասխան միջավայրն ու պայմաններն իրենց արմատներն ունեն ներկա իրականությունում: Հենց ապագայի կանխատեսվող երևույթի ծագման հնարավորությունն ապահովող պայմանների և ներկայում գոյություն ունեցող այդ երևույթի արմատների միջև առկա նաև ոչ ուղղակի հարաբերակցական կապերի գոյությունն էլ իրավունք է վերապահում դատողություններ անել «տեղայնացման» մեթոդի անհրաժեշտության մասին, որը լայն առումով կարելի է բնորոշել որպես ներկա և ապագա իրականությունների Ժամանակի և Տարածության հարաբերական «համատեղման» ըմբռնում

Այլ կերպ ասած կանխատեսման գործընթացի համար, ինչպես արդեն ասվել է, ապագայից «տեղափոխված», սակայն առարկայական, շոշափելի օբյեկտիվ հիմքի վրա կատարվող կանխատեսումների ճշմարտացիության աստիճանն ավելի մեծ կլինի, քան ապագայի անորոշության քողով շղարշված, բայց իր հարազատ ու «մաքուր» միջավայրում գտնվող երևույթի մասին արվող կանխատեսումների արդյունքը: Վերջինի պարագայում կանխատեսվող երևույթի' իրականություն դառնալու ռեալ հնարավորություններն ու հավանականությունը շատ ավելի փոքր են, քան առաջինի դեպքում: Իսկ եթե սրան ավելացնենք այն իրողությունը, որ, ի վերջո, ապագայի ամեն տեսակի ու բնույթի կանխատեսումները կոչված են ծառայելու ներկա իրականության պահանջների բավարարման նպատակին, ապա կնկատենք, որ «արհեստական, պատվաստվող ներկայի» օգնությամբ իրական ներկայի էության խորքերը թափանցելու հավանական հաջողությունները կարող են համեմատաբար գերազանցել ապագայի «մաքուր, բնական միջավայրի» հիմքի վրա կատարվող կանխատեսումների դրական արդյունքները: Ասել է թե' որոշ առումով նախընտրելի է տեսնել իրականության առարկայական, բայց որոշ չափով կոպիտ պատկերը, քան' ապագայի միջավայրին հարազատ, սակայն առարկայազուրկ երևակայականն ու անորոշը:

«Տեղայնացման» մեթոդի տեխնոլոգիայի մեջ էական տեղ է գրավում ճանաչողության ձևերից մեկը' վերացարկումը, որի դեպքում հետազոտո-ղը մտովի պայմանականորեն հրաժարվում է հետազոտության օբյեկտի կամ առարկայի մի շարք հատկություններից և հարաբերություններից'

89

ՍՀովհաննիսյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

առանձնացնելով որևէ էական հատկություն և հարաբերություն: Տվյալ դեպքում հետազոտողը, ընտրելով ապագայի իրականության մեջ իրեն հետաքրքրող օբյեկտը և առանձնացնելով նրա էական հատկությունները և հարաբերությունները, «կտրում» է այն իր բնական և հարազատ միջավայրից և «տեղափոխում» ներկա իրականություն: Դառնալով ներկա իրականության «արդյունքը» ապագայի կանխատեսվող օբյեկտը «մերվում» է նոր միջավայրին' պայմաններ ստեղծելով համակողմանի վերլուծության առարկա հանդիսացող այդ երևույթի գիտական իմաստավորումների ու ուսումնասիրությունների համար: Ըստ էության, որոշ իմաստով տեղի է ունենում ապագայի «համատեղում» ներկայի հետ: Ռազմավարությունը դիտելով ապագայում ծագող հնարավոր դեպքերի ու իրադարձությունների գիտական ճանաչողության եղանակներից մեկը (ինչպես քաղաքական կանխատեսումը), ուկրաինացի հայտնի քաղաքագետ Գ.Գ. Պոչեպցովը կարծես թե անուղղակիորեն հաստատում է տողերիս հեղինակի վերը նշված միտքը: Նա գրում է. «Ռազմավարության խնդիրն է' ունենալ և պահպանել հենման կետեր և ներկայում, և հենման կետեր' նաև ապագայի համար, բայց' միաժամանակ: Նման բան հաջողվում է անել, երբ իրադրությունը կառուցվում է այնպիսի եղանակով, որ ապագային անցումը մոդելավորվում է որպես հետևողական մարտավարական քայլերի շարք, որոնց շրջանակում ներկայի առանձին տարրեր աստիճանաբար փոխարկվում են ապագայի կառուցման տարրերի» [3, с. 9]:

«Տեղայնացման» մեթոդի մյուս կարևոր դրական տարրն այն է, որ վաղվա, ընդհանրապես ապագայում գործառնման ենթակա երևույթի մասին ներկա իրականության մեջ արվող դատողությունները կարող են ունենալ թեև մոտավոր, բայց առարկայական հիմք: Այս դեպքում վերացարկման ենթարկված առարկայի վերաբերյալ հիպոթետիկ գիտելիքի կառուցման ժամանակամիջոցին որոշ իմաստով օպերատիվություն է հաղորդվում, որն էլ, իր հերթին, նպաստավոր պայմաններ է ստեղծում ինդուկտիվ կամ դեդուկտիվ եղանակով ճշմարտությանն առավել մոտ գտնվող եզրակացություններ կատարելու համար: Սա էլ, բնականաբար, կարող է որոշակի ազդեցություն ունենալ կանխատեսումների որակի վրա:

90

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ՍՀովհաեեիպաե

Ինչպես հայտեի է, ոչ միայն գիտության կոչումն է, այլև գիտության հիմնական պահանջներն են երևույթի (օբյեկտի, առարկայի) հնարավորին չափ ճշգրիտ ու ամբողջական նկարագրությունը, գիտականորեն հիմնավորված բացահայտումը, ըստ կարելվույն ճշմարտացի կանխատեսումը կամ նրա իրագործելիությանը վերաբերող բարձր աստիճան ապահովող եզրահանգումների կատարումը:

Աոաջին հերթին նշենք, որ ապագայում ծնվող երևույթը բացարձակ առումով և իմաստով կտրված չէ ներկա իրականությունից:

Երկրորդ, ապագայում առաջացող և կանխատեսման օբյեկտ հանդիսացող ցանկացած քաղաքական բնույթի երևույթ անպայման իր խոր արմատներն ունի ներկա իրականության մեջ: Հետևաբար, բազում միջնորդավորված և աներևույթ թելերով ներկայի հետ կապված ապագայում ծագող երևույթի բացահայտումն էլ հենց հետազոտողի խնդիրն է:

Երրորդ, վերացարկման ճանաչողական եղանակի կիրառումն է, որ հնարավորություն է ընձեռում առաջարկելու և հիմնավորելու «տեղայնացման» մեթոդի ստեղծման գաղափարը: Վերջինս, ինչպես արդեն հիշատակվել է, լիովին օգտվում է կանխատեսման պայմաններ ապահովող ճանաչողության հայտնի բոլոր միջոցներից, մեթոդներից, տիպերից, տրամաբանական ձևերից1 և այլն:

«Տեղայնացման» մեթոդի գործնական-կիրառական նշանակությունը շոշափելի կարող է լինել կանխատեսվող երևույթի իրականություն դառնալու պարագայում նրա ունենալիք հնարավոր դրական (նպաստելու առումով) կամ բացասական (կանխելու առումով) հետևանքների ճանաչողության տեսանկյունից:

Քանի որ ապագայում ծագող երևույթի արմատները, ի վերջո, գտնվում են հենց ներկա իրականության մեջ, հետևաբար, այդ երևույթի

1 Հարկ է նկատել, որ ընդհանրություններ չկան տողերիս հեղինակի կողմից առաջարկվող «տեղայնացման» մեթոդի և գիտությանը վաղուց հայտնի էքստրապոլյացիայի մեթոդի միջև, քանզի վերջինիս և հետազոտության օբյեկտը, և ժամանակա-տարածական համատեքստը տարբեր են: Իմա' եթե էքստրապոլյացիայի (արտարկման) մեթոդի հիմնական նպատակն անցյալի հիմքի վրա ապագայի քաղաքական գործընթացների զարգացման միտումների բացահայտումն է, ապա «տեղայնացման» մեթոդի հետազոտության օբյեկտն ապագայի քաղաքական իրականության որևէ երևույթի վերացարկման եղանակով «տեղափոխումն» է ներկա իրականություն' «տեղայնացնելով» սոցիալ-քաղաքական միջավայրում գտնվող այդ երևույթի արմատներին, հիմքերին:

91

ՍՀովհաննիսյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

առաջացման ենթադրվող պատճառների ճանաչողության համար օբյեկտիվ բնույթ ունեցող անորոշությունը «տեղայնացման» մեթոդի օգնությամբ փոխհատուցվում է ներկայում առկա նրա արմատները վերհանելու և «պատվաստված» երևույթի և նրանց միջնորդավորված էական, թեկուզ հեռավոր կապերի միջև ընդհանուր եզրեր գտնելու կամ էլ մոտավոր չափերով ու ձևերով վերականգնելու արդյունքներով:

Փաստորեն, մոտ կամ որոշ չափով հեռավոր երևույթի հնարավոր հետևանքները մտովի «տեղափոխման» ճանապարհով դրվում են նրա պատճառ-արմատների հետ կողք կողքի, որը և որոշ իմաստով դյուրացնում է ճանաչողության առջև ծառացած խնդիրների լուծումը:

«Տեղայնացման» մեթոդի տեխնոլոգիայի բովանդակային ուղղվածությունը տրամագծորեն փոփոխվում է, երբ հետազոտողը գործ է ունենում ապագայում նշմարվող դրական միտումների, երևույթների զարգացման խնդրի հետ, և, հակառակը, նա բոլորովին այլ բնույթի հիպոթեզ է կառուցում' կապված բացասական երևույթների, միտումների կանխատեսման խնդրի հետ:

Այսպես, դրական բնույթ ունեցող միտումները, երևույթները, նշանները կանխատեսելիս, հետազոտողը, փորձելով խորքում ճանաչել դրանց հնարավոր ծագման պայմանները, ձգտում է գտնել այն բոլոր ձևերը, միջոցները, որոնք կարող են նպաստել, որ դրանք ռեալ հնարավորություններից վերածվեն իրականության: Ընդ որում, եթե հնարավոր է, ապա փորձ է արվում կանխատեսվող երևույթի ծնունդը համապատասխան պայմանների ապահովման միջոցով դարձնել ոչ հիվանդագին, հեռացնել այդ գործընթացին խոչընդոտող արգելքները կամ էլ դրանց հաղորդել որոշ արագություն: «Տեղայնացման» մեթոդի կողմից երևույթին մատուցվող ծառայությունը կարող է լինել այն, որ այս մեթոդը համեմատաբար բարձրացնում է որոշ ռեալ և ձևական (վերացական) հնարավորությունների' իրականություն դառնալու (կամ չդառնալու) հիմքերի ճանաչման փորձերի արդյունավետությունը:

Բոլորովին այլ է իրերի վիճակը բացասական բնույթ ունեցող միտումների, երևույթների և նշանների կանխատեսման պարագայում: Եթե դրականի դեպքում կանխատեսվող երևույթի, միտումների, նշանների բացա-

92

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ՍՀովհաեեիսյաե

հայտման գործում պետք է ստեղծել անհրաժեշտ և բավարար պայմաններ' դրանց ժամանակին ի հայտ գալու գործընթացի համար, ապա բացասականի դեպքում' ճիշտ հակառակը:

Բացասական երևույթների, միտումների հնարավոր հետևանքները ճիշտ ժամանակին բացահայտելու համար հարկավոր է առաջին հերթին նշել հետևյալը.

ա) եթե հնարավոր է, կանխել դրանց ծագումը' դրանք ծնող պայմաններն ամբողջովին կամ էլ մասամբ չեզոքացնելու ճանապարհով,

բ) եթե բացասական միտումների, երևույթների կամ նշանների ծագման պայմանները հնարավոր չէ վերացնել, ապա ձեռնարկվում են միջոցներ' դրանց հնարավոր հետևանքները լավագույն դեպքում' ամբողջովին վերացնելու, իսկ վատագույն դեպքում' մեղմելու համար, նվազագույնի հասցնելով դրանց ներգործության աստիճանը:

Կանխատեսման ենթակա բացասական միտումների, երևույթների, նշանների հնարավոր պատճառների վերացման և հետևանքների կանխման (կամ մեղմելու) համար «տեղայնացման» մեթոդն առաջին հերթին օպերատիվություն է հաղորդում, մասնավորապես, հակամիջոցների մշակման և գործադրման ուղղությամբ:

Երբ ապագայի իրականության մեջ ծնվելիք միտումների, երևույթների կամ նշանների հավանական պատճառները վերլուծության են ենթարկվում, ապա ներկա իրականությունում առկա արմատների հիմքի վրա դրանց ծագման պայմանների ճանաչողության աստիճանը կարող է կտրուկ մեծանալ:

Առանձնապես կարևորվում է կանխատեսվող դեպքերի ու իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ արդյունքների գոյությունը քաղաքականության ոլորտի համար, երբ պետությունն ազգի կենսագործունեությունը կամ գոյատևումը շոշափող վճիռներ, որոշումներ պիտի կայացնի: Անշուշտ, խնդրի կարևորման շղթայում երկրորդական լինել չի կարող ժողովրդի ճակատագրի պատասխանատուի (կամ պատասխանատուների) համար կանխատեսման հատկությամբ օժտվածության հանգամանքը: «Ցանկացած քաղաքական գործիչ պետք է օժտված լինի իր քաղաքական

93

ՍՀովհաննիսյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

գործունեության հետևանքները կանխատեսելու ընդունակությամբ: Քաղաքական գործիչը չի կարող և իրավունք չունի օգտվել փորձարկելու և սխալվելու մեթոդից: Նա պատասխանատու է միլիոնավոր մարդկանց կյանքի, իրեն վստահված պետության համար: Եվ նա, ինչպես շախմատիստը, մինչև այս կամ այն վճռի ընդունումը, պարտավոր է հաշվարկել մի քանի քայլ առաջ և միայն դրանից հետո այն գործադրել: Շատ քաղաքական գործիչների ողբերգությունն այն է, որ նրանք, չունենալով նվազագույն պատկերացում իրենց պետությունների ոչ ներքին և ոչ էլ աշխարհաքաղաքական շահերի մասին, սկսում են գործել չմտածված, հապշտապ, ինչն արդյունքում հանգեցնում է կամ պետության կորստին, կամ էլ հենց նրա' պետության, փլուզմանը» [4, с. 378],- ճշմարտացիորեն գրում է Ի.Ա. Գաբոզովը:

Երևույթները կանխատեսելիս պետք է ցուցաբերել երեք մոտեցում: Առաջին հերթին գիտական համակողմանի վերլուծության են ենթարկվում առկա միտումների պահպանման հնարավոր բոլոր տարբերակները' ներառելով դրանց պահպանումը երաշխավորող բոլոր գործոնները, և կատարվում են համապատասխան եզրակացություններ, իսկ այնուհետև նշվում է, թե զարգացման ինչ տարբերակ կամ տարբերակներ են հնարա-վոր: Սրանով ավարտվում է առկա միտումների պահպանման դեպքում կանխատեսվող երևույթի ճանաչողության առաջին փուլը:

Երկրորդ հերթին քննվում է, թե առկա միտումների չպահպանվելու դեպքում զարգացման ինչ տարբերակ կամ տարբերակներ են հնարավոր'

ռ ռ ռ

փորձելով պատասխանել <<ինչո ւ», «ինչպե ս» և <<ե րբ» հարցերին: Այս պարագայում ևս համակողմանի վերլուծության է ենթարկվում խնդրո առարկան' նկատի ունենալով առկա միտումները չպահպանվելու վրա ներգործող օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր հնարավոր գործոնները, կրկին նշելով, թե զարգացման ինչ տարբերակ է սպասվում:

Այս կերպ ավարտվում է կանխատեսվող երևույթի ճանաչողության երկրորդ փուլը:

Կանխատեսվող երևույթի ճանաչման երրորդ' վճռական փուլում արդեն երկու փուլերում վերլուծության ենթարկված հնարավոր բոլոր տարբերակներից կատարվում է ընտրություն, այն է' առկա հնարավոր

94

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ՍՀովհաեեիպաե

о

բոլոր տարբերակներից որն է առավել հավանականը, որին և պատկանում է զարգացման ապագան:

Երրորդ փուլում կանխատեսվող երևույթի զարգացման նախապես համակողմանի փաստարկված զարգացման առավել հավանական տարբերակը կամ տարբերակները կարող են դրվել վճիռներ կամ որոշումներ կայացնող համապատասխան ղեկավար մարմնի կամ էլ պետության կողմից այս կամ այն հարցի լուծման նկատմամբ ունեցած դիրքորոշման հիմքում:

Անցնելով կանխատեսվող երևույթի ճանաչողության երեք փուլերով և արդեն նախապես ձեռքի տակ ունենալով'

ա) առկա միտումի կամ միտումների զարգացման պայմանների, օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալների մասին ամբողջական պատկերացումներ, ինչպես նաև դրանց զարգացման հնարավոր տարբերակի կամ տարբերակների գիտական համոզիչ և փաստարկված հիմնավորումներ, բ) գրեթե նույնպիսի պահանջների կատարման խնդիրը լուծելով առկա միտումը կամ միտումները չպահպանվելու պարագայում' ներառյալ

ռ ռ ռ

«ինչո ւ», «ինչպե ս» և «ե րբ» հարցերի հավանական պատասխանները,

գ) ընտրված առավել հավանական զարգացման հիմնական տարբերակը կամ տարբերակները,

«տեղայնացման» մեթոդի օգնությամբ խնդրո առարկա երևույթի հանդեպ կանխատեսումը կատարվում է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ:

Աոաջին, փորձ է արվում առկա միտումի հնարավոր զարգացման գործընթացում մոտավոր, բայց վճռորոշ դեր խաղացող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների և դրանց ներկա իրականության մեջ առկա նախադրյալների միջև գտնել այն եզրերը, որոնց (անկախ այն բանից, թե դրանք ներպետական, ներհասարակական ծագում ունեն, թե միջազգային, միջպետական, քանի որ դրանց բնույթն արդեն ճշտված է փուլային վերլուծությունների ժամանակ) հիմքերն ընդհանուր առմամբ համընկնում են:

Այսինքն' որոշելով առկա միտումների դրսևորման մոտավոր տիրույթը, պայմանների գործառնման դինամիկան, կարելի է կոնկրետ պատկերացում կազմել կանխատեսման օբյեկտ հանդիսացող դեպքի, իրադարձության կամ երևույթի ծագման նախադրյալների մասին, որոնց ուսումնա-

95

Ս.Հովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

սիրումը հնարավորություններ է ընձեռում ճանաչելու ոչ միայն առկա միտումների պահպանման, այլև դրանց չպահպանվելու, փոփոխությունների ենթարկվելու պատճառահետևանքային կապերը և մոտավորապես նշել նաև այդ միտումների (և պահպանվելու, և չպահպանվելու) ժամկետները: Երկրորդ, ճանաչելով առկա միտումների դրսևորման տիրույթը, պայմանների գործառնման և վերարտադրման դինամիկան և ծագման նախադրյալները կանխատեսման ենթակա օբյեկտը հիպոթետիկ եղանակով և վերացարկման ճանապարհով անջատում ենք իր հարազատ միջավայրից և տեղափոխում ներկա իրականություն' «պատվաստելով» տրամաբանա-կան-օրգանական միջնորդավորված (նաև' աներևույթ թվացող) թելերով կապված նրա արմատներին, արմատական միջավայրին, այսինքն' տեղայնացնում ենք: Ապագա իրականությունից փոխադրելով ներկա իրականություն կանխատեսման օբյեկտի էության և նպատակների բացահայտման հետազոտական աշխատանքները կատարվում են նոր միջավայրում, բայց արդեն համեմատաբար իրական հիմքերի վրա: Նշենք նաև, որ «տեղայնացման» մեթոդի կիրառման շնորհիվ ճանաչողական գործընթացը կրճատվում է բարդ և որոշակի ժամանակահատվածով: Այլ կերպ կանխատեսվող երևույթի սպասվող դերն ու նշանակությունը ճանաչելու համար «տեղայնացման» մեթոդի կիրառման օգնությամբ ապագան հենց ներկա իրականության մեջ «հայտնվում» է փորձի կողքին: Փորձի դերն այս դեպքում դառնում է առավել անմիջական, արդյունավետ և գործնական ապահովելով կանխատեսվող երևույթի ճանաչողության առավել իրատեսական պայմաններ: Երրորդ, առկա միտումների պահպանվելու կամ չպահպանվելու համապատասխան պայմանների և կանխատեսման ենթակա երևույթի ծագման նախադրյալների ուսումնասիրություններից հետո նրա հնարավոր զարգացման տարբերակների (տարբերակի) առաջադրումը, ինչպես արդեն ասվել է, հնարավորություն է ստեղծում արդեն առավել հավանական տարբերակի ընտրությունը բազմակողմանիորեն հիմնավորելու համար: «Տեղայնացման» մեթոդը կարող է նպաստել ոչ միայն ապագայի (միտումների մակարդակով) կամ երևույթի զարգացման գործընթացներում ռեալ և ձևական (վերացական) հնարավորությունների հիմքերը հա-

96

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ՍՀովհաեեիսյաե

մեմատաբար արագ պարզելուե, այլև' ճիշտ ընտրել այդ զարգացումներից

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ռ

ամենահավանական տարբերակը: Չէ որ զարգացման միտումների ուղղվածության և ներքին տրամաբանության, օրենքների ու օրինաչափությունների հատկանիշների իմացաբանական արմատների հիմնավորված բացահայտումից են կախված այդ միտումներից բխող և դրանցով պայմանավորված զարգացման հնարավոր տարբերակների կամ էլ առավել հավանական տարբերակի ճշգրտումն ու ընտրությունը: «Ներկա ժամանակաշրջանում կտրուկ մեծացել է գիտական-քաղաքական կանխատեսումների նշանակությունը: Դա զգացվում է արդի դարաշրջանի մթնոլորտում ամբողջությամբ, քանզի այն հագեցած է տագնապահարույց նախազգացումներով' կապված գլոբալ մասշտաբով պրոբլեմների կտրուկ սրման հետ: Կանխատեսումն էլ հենց ապագան քաոսից փրկելու միջոց է: Կանխատեսումը նախազգուշացնող լոգոսի ձայնն է: Ինչպես ցույց է տալիս մշակույթի պատմությունը, մարդը միշտ ձգտել է «բանականացնել ապագան»' այն դարձնելով հասկանալի և հասանելի: Մարդիկ մշտապես բախվում են չերաշխավորված կեցության և բաց ապագայի ֆենոմենի հետ»,- իրավացիորեն նկատել է Ա.Ս. Պանարինը [1, с. 287]:

Այսպիսով, եթե ամփոփելու լինենք «տեղայնացման» մեթոդի' որպես ժամանակա-տարածական «համատեղման» նոր ըմբռնման տեղն ու դերը կանխատեսման մեթոդների համակարգում, ապա կարելի է առանձնացնել մասնավորապես հետևյալ հատկանիշները.

ա) այն երևույթների կանխատեսման գործընթացների ժամանակ հստակ տարբերակում է կատարում ռեալ հնարավորությունների և ձևական հնարավորությունների միջև' առաջինների համար ապահովելով «կոպիտ», ոչ բնական առարկայական հիմքեր և համեմատաբար օպերատիվություն է հաղորդում կանխատեսման ճանաչողական գործընթացներին, բ) ռեալ հնարավորությունների' իրականության վերածվելու բարդ ու հակասական ընթացող ճանաչողական գործընթացները որոշ չափով և համեմատական կարգով օժտում է դյուրությամբ,

գ) կարող է նվազեցնել կանխատեսման օբյեկտ հանդիսացող երևույթի հնարավոր բացասական հետևանքների (անշուշտ, պատճառները չեզո-

97

ՍՀովհաննիսյան

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

քացնելու անհնարինությունը գիտակցելուց հետո) մասշտաբների անկան-խատեսելիության աստիճանը և հնարավորություններ ընձեռել' ճիշտ ժամանակին դիմելու հակամիջոցների գործադրմանը,

դ) ինտուիտիվ, հետազոտական և նորմատիվային կանխատեսումների տիպերի օգնությամբ պայմաններ է ստեղծվում' հնարավոր ապագայի «տեսանելիության» աստիճանն ինչ-որ չափով մեծացնելու և կատարված փաստի առջև կանգնելու հավանականությունից, թեկուզև, մասամբ, խուսափելու համար:

Անշուշտ, կանխատեսման ամեն մեթոդ ունի իր թերությունները: «Տեղայնացման» մեթոդի, թերևս, գլխավոր թերությունը կապված է ապագայում կանխատեսման ենթակա երևույթի ծագման հավանական պատճառների և ներկա իրականության մեջ այդ երևույթի «գենետիկական» արմատների միջև եղած հնարավոր կապերի բացահայտման բարդության հետ և այլն:

«Տեղայնացման» մեթոդը փորձենք կիրառել արցախյան հիմնահարցի լուծման գործընթացի համատեքստում: Այսպես. Արցախը, դասեր քաղելով անցյալից և հենվելով անցյալի և ներկայի փորձի վրա, սկզբունքորեն մերժում է նրան հրամցվող Ադրբեջանի կազմում մնալու «երաշխավորված» ապագայի հնարավոր բոլոր տարբերակները: Առավել ևս, որ արցախյան հիմնահարցի լուծման գործընթացն ընթանում է աշխարհաքաղա-քական ներկայումս դրսևորվող հակասությունների զարգացման միտումների խորապատկերի վրա, որոնք էլ, վերջին հաշվով, նույնպես չեն կարող կայուն երաշխիքների հույսեր ներշնչել:

Երբ Ադրբեջանի իշխանությունների կամ միջազգային կառույցների կողմից «երաշխավորվող» խոստումների ու հավաստիացումների նախադրյալները հիպոթետիկ եղանակով անջատում ենք արցախահայության անվտանգ ապագայի իրականությունից և տեղափոխում ներկա իրականություն' «պատվաստելով» այդ նախադրյալներին բազում թելերով կապված առկա արմատներին, սոցիալ-քաղաքական միջավայրին, այսինքն' դրանք տեղայնացվում են, ապա կանխատեսման օբյեկտ հանդիսացող այդ խոստում-հավաստիացումների հավանական իրականանալիության առարկայական մոտավոր պատկերը «հայտնվում» է փորձի կողքին: Իսկ

98

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.

ՍՀովհաեեիսյաե

փորձը հենց մինչև արցախյաե ազգայիե-ազատագրակաե շարժմանը նախորդած, տասնամյակներ տևած, Ադրբեջաեի կողմից պետականորեն գործադրված հայահալած ու հայաջինջ քաղաքականության հետևանքներն եե, որոնք իր մաշկի վրա է զգացել արցախահայություեը:

Այսինքն' ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության իրական արմատների վրա արցախահայությաե «երաշխավորված ապագայի» նախադրյալները ներկա իրականության մեջ տեղայնացնելու պարագայում հնարավոր բացասական հետևանքների մասին պատկերացումները թույլ չեն տալիս լուրջ ու հեռանկարային հույսեր կապել Ադրբեջաեի կազմում մնալու ցանկացած գաղափարի կամ տարբերակի հետ: «Տեղայնացման» մեթոդի կիրառությունը կարող է նպաստել, որ ազգի ապագան չդառնա քաղաքական փորձարկումների առարկա, ինչպես եաև' հրաժարվել «փորձի և սխալի» մեթոդից օգտվելու պրակտիկայից: Ուստի, որքան էլ խնդրո առարկայի վերաբերյալ (ենթադրենք) կայացվեն գայթակղիչ կամ նպաստավոր քաղաքական կամ իրավական բնույթի զիջումներ կորզող որոշումներ, սույն մեթոդը պայմաններ է ապահովում ներկայում հստակ տարբերակել իրական հնարավորությունը ձևական հնարավորությունից (Արցախին տրվող երաշխիքների առումով), և դրանց մոտավոր առարկայական հիմքերի ճանաչողությունն օպերատիվություն է հաղորդում Արցախի ապագային առնչվող ճիշտ ժամանակին հակամիջոցների դիմելու գործընթացներին: Այլ կերպ ասած արցախահայություեը չի կարող համաձայեել Ադրբեջաեի կազմում որևէ կարգավիճակով մնալու (որքան էլ այդ կարգավիճակը «բարձր» լինի) որևէ տարբերակի հետ, քանզի տարիներ աեց այդ «բարձր» կարգավիճակը հիմք կդառնա հայության նկատմամբ առնվազն էթնիկ զտումներ իրականացնելու համար: Իսկ «տեղայնացման» մեթոդի կիրառումը եաև կարող է նպաստել կանխատեսման օբյեկտի (այս դեպքում' Արցախի) հնարավոր ապագայի «տեսանելիության» (ճանաչողության) աստիճանն իեչ-որ չափով մեծացնելու և աե-ցաեկալի հետևանքներից խուսափելու համար և այլն:

Այսպիսով, ինչպես կանխատեսման մյուս մեթոդների, այնպես էլ' «տեղայնացման» մեթոդի ճանաչողական և կիրառական հեարավորու-

99

ՍՀովհաննիսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

թյունները կախվածության մեջ են գտնվում ժամանակային տարբեր միջա-կայքերի (օպերատիվ, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, գերերկարաժամկետ) մերձավորությունից կամ հեռավորությունից:

Քաղաքական կանխատեսման ոլորտում «տեղայնացման» մեթոդի տեսական հիմքերի ընդհանուր գծերով քննումը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող ապագա իրականության հետազոտության մեթոդների հետ միասին, սույն մեթոդը ևս կարող է նպաստել այն բանին, որ անկանխատե-սելի դեպքերով ու իրադարձություններով (երևույթներով) «ականապատված» քաղաքական ապագա իրականությունը դառնա կանխատեսելի: Օգտագործելով արդի գիտության բոլոր հնարավորությունները և համագործակցելով գիտության մյուս բնագավառների հետ քաղաքական կանխատեսման ոլորտն իր գերխնդիրներից մեկն էլ համարում է հենց այն, որ կանխատեսումների միջոցով փորձում է կանխատեսելի դարձնել թե ներքին և արտաքին, թե տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հունիս, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ПанаринА.С, Политология, М., 1997.

2. Ахременко А.С, «Проблемы политической науки», «Вестник Моск. ун-та», сер. 12, Политические науки, 1999, N 1.

3. Почепцов Г.Г, Стратегия, М., 2004.

4. Габозов И.А, Философия политики, М., 1998,.

МЕТОД «ЛОКАЛИЗАЦИИ» В СФЕРЕ ПОЛИТИЧЕСКОГО ПРОГНОЗИРОВАНИЯ

Сирак Оганесян

Резюме

С учетом сложности процесса прогнозирования ожидаемых в будущем событий и происшествий в статье представляется новый метод политического прогнозирования - так называемый метод «локализации». Основная цель этого метода - сделать по возможности ощутимой и видимой приблизительную картину объекта прогнозирования.

100

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.