Научная статья на тему 'Ժողովրդավարական անցման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում'

Ժողովրդավարական անցման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
2224
228
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Մարիամ Մարգարյաե

Հետկոմունիստական տարածքում տեղի ունեցած արմատական կերպափոխությունները, համաշխարհային քաղաքական նոր համակարգի ստեղծման համար ծավալված ժողովրդավարացման գործընթացներն աներկբա ապացուցում են, որ ժամանակակից աշխարհը թևակոխել է քաղաքական զարգացման որակապես նոր փուլ: Ակնհայտ է, որ ժողովրդավարական անցման պայմաններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունները և քաղաքակրթական նոր բևեռների ձևավորման գործընթացները ստիպում են հայ հասարակությանը սեփական տեսակի և ինքնության պահպանման նկատառումներով նորովի իմաստավորել քաղաքական զարգացման գործընթացները:ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացը բազմաթիվ անորոշությունների հանրագումար է: Այս նկատառումներով կարևորվել է ՀՀ ժողովրդավարական անցման բազմավեկտորայնությունը, որը հանգեցրել է ընթացակարգային և կառուցվածքային աններդաշնակության: Անորոշությունները նվազագույնի հասցնելու նկատառումներով դիտարկված են «բարեփոխումներ վերևից» և «բարեփոխումներ ներքևից» սցենարները, որոնց միջև կապերի բացահայտման նպատակով առաջարկվում է օգտագործել «պատճառականության ձագարի» մեթոդաբանությունը որպես ժողովրդավարական անցման համակարգային վերլուծության միջոց:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Коренные преобразования и демократические процессы, происходящие на посткоммунистическом пространстве, недвусмысленно доказывают, что современная мировая система перешла в качественно новую стадию развития. Очевидно, что в условиях демократического транзита формирование новых цивилизационных полюсов побуждает армянское общество по-новому осмыслить процессы политического развития в целях сохранения собственного вида и идентичности. Сравнительное изучение процессов трансформации латиноамериканских, африканских, азиатских, а также посткоммунистических стран позволяет раскрыть те насыщенные неопределенностью тенденции, на предотвращение которых должны быть направлены усилия мирового сообщества. При рассмотрении процесса демократического транзита РА очевидно, что он является суммой многих неопределенностей. Соответственно, отмечается важность многовекторности данного перехода, который привел к структурной и процедурной дисгармонии. Для сведения к минимуму неопределенностей в структуре политического пространства и времени рассмотрены сценарии «реформ сверху» и «реформ снизу». С целью раскрытия связей между ними предлагается использовать методологию «воронки причинности» — как средство системного анализа демократического транзита.

Текст научной работы на тему «Ժողովրդավարական անցման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»

Մ Մարգարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մարիամ Մարգարյաե

Հետկոմունիստական տարածքում տեղի ունեցած արմատական կերպափոխությունները, համաշխարհային քաղաքական նոր համակարգի ստեղծման համար ծավալված ժողովրդավարացման գործընթացներն աներկբա ապացուցում են, որ ժամանակակից աշխարհը թևակոխել է քաղաքական զարգացման որակապես նոր փուլ: Ակնհայտ է, որ ժողովրդավարական անցման պայմաններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական արմատական փոփոխությունները և քաղաքակրթական նոր բևեռների ձևավորման գործընթացները ստիպում են հայ հասարակությանը սեփական տեսակի և ինքնության պահպանման նկատառումներով նորովի իմաստավորել քաղաքական զարգացման գործընթացները:

ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացը բազմաթիվ անորոշությունների հանրագումար է: Այս նկատառումներով կարևորվել է ՀՀ ժողովրդավարական անցման բազմավեկտորայնությունը, որը հանգեցրել է ընթացակարգային և կառուցվածքային աններդաշնակության: Անորոշությունները նվազագույնի հասցնելու նկատառումներով դիտարկված են «բարեփոխումներ վերևից» և «բարեփոխումներ ներքևից» սցենարները, որոնց միջև կապերի բացահայտման նպատակով առաջարկվում է օգտագործել «պատճառականության ձագարի» մեթոդաբանությունը որպես ժողովրդավարական անցման համակարգային վերլուծության միջոց:

О

1. Ավւռորիտարիզւից անցումժողուխդավայւությա ն,

Հ>

թե անորոշության

Ժողովրդավարական անցումը քաղաքական զարգացման մոդել է: Ինչպես նկատել է աեցումագետ Ա^ջևո^կ^, ժողովրդավարական անցման մոդելը միարժեք պատասխան չունի այն հարցին, թե «անցումը կավարտվի ժողովրդավարությամբ, թե նոր կամ հին դիկտատուրայով: Նոր

ռ ռ

ժողովրդավարությունը կայու ն կլինի, թե ոչ: Ինչպիսի սոցիալական ինստիտուտներ պետք է կազմեն նրա հիմքը» [1, c. 11]:

Այսինքն' թեպետ մոդելի տրամաբանությանը համաձայն անցմանը տրվում է ժողովրդավարության տեսք, սակայն դա դեռևս չի ենթադրում ժողովրդավարության կայացում' իբրև մոդելի ցանկալի ելք: Անցման մոդելի հիմնական առանձնահատկությունը որպես գործող համակարգ, նրա բացությունն է (մասնավորապես, նրա ապագայի բացությունը, երբ ակեկալելի

124

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

եե ամենատարբեր արդյունքները), և ենթադրվում եե դրանից դուրս գալու բազմամակարդակ ուղիներ: Որոշիչը մոդելի տրամաբանությունն ապահովող ժողովրդավարության հայեցակարգն է, որտեղ ժողովրդավարությունը շատ հաճախ որակվում է իբրև կանոնակարգված բաց անվերջություն կամ կազմակերպված անորոշություն: Փաստորեն, նրանում բախումների արդյունքները կանխավ (ex ante) հայտնի չեն մրցակցող քաղաքական ուժերից որևէ մեկին' յուրաքանչյուրի գործողությունների հետևանքները կախված են այլոց գործողություններից, որոնք չեն կարող միարժեք կանխատեսվել: Դերակատարները կանխավ գիտեն, թե ինչ է հնարավոր կամ հավանական, որ տեղի ունենա, իսկ հնարավոր արդյունքների հավանականությունը որոշվում է ինստիտուցիոնալ շրջանակով և քաղաքական տարբեր ուժերի կողմից միասնաբար մրցակցության մեջ դրվող բոլոր պաշարներով: Սակայն նրանք չգիտեն, թե ինչ որոշակի արդյունք ի հայտ կգա, այդ իսկ պատճառով ցանկացած բախման համար ժողովրդավարությունը պարբերաբար մակածում է անորոշություն, քանի որ ապակենտրոնացնող շինարարության այս համակարգում յուրաքանչյուր դերակատարի գործունեության իմացության մակարդակն անխուսափելիորեն սահմանափակված է [1, c. 30-31]:

Ընդունելով Ա.Պշևորսկու այս եզրահանգումը ռուս քաղաքագետ

4.Գելմանը ժողովրդավարական անցման պայմաններում ի հայտ եկած անորոշությունը համարում է մի իրավիճակ, «...երբ քաղաքական ինստիտուտների համակարգը և քաղաքական գործընթացի արդյունքները կրում են ժամանակավոր բնույթ .եթե ընտրանին քաղաքական կամք չի ցուցաբերում իր կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները համակեցության նորմերի և սոցիալական երկխոսության սկզբունքների հաստատմանը նպատակամետորեն ուղղելու համար » [2]:

Ժողովրդավարական անցման պայմաններում ծագած անորոշության տարածաչափությունն առաջին անգամ վերլուծել են XX դարի 50-60-ական թթ. Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների քաղաքական զարգացման փորձը հանրագումարած քաղաքագետներ Գ.Օ’Դոնելը և Ֆ.Շմիտե-րը «Ավտորիտար կառավարումից անցում: Նախնական հետևություններ անորոշ ժողովրդավարության մասին» գրքի առաջաբանում, որտեղ ձևակերպված է անցման ամենաազդեցիկ հայեցակարգը. «...անցումը տեղի է ունենում որոշակի ավտորիտար վարչակարգից դեպի անորոշ «ինչ-որ բանի»: Այս «ինչ-որ բանը» կարող է կապված լինել ինչպես քաղաքական ժողովրդավարության հաստատման, այնպես էլ նոր և, հնարավոր է, առավել կոշտ ավտորիտար կառավարման ձևի վերականգնման հետ...» [3, p. 3]: Չնայած կերպափոխման այդքան անորոշ հետևանքների մասին պատկերացման Գ.Օ’Դոնելը և Ֆ.Շմիտերը առաջին հերթին կարևորել են ժողովր-

125

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

դավարական անցման հեռանկարը: Իսկ ռուս անցումագետներ Ա.Ցիգան-կովը և Օ.Խարիտոնովան անորոշությունը համարում են այս գործընթացի համակարգային բնութագիր, որը վերաբերում է ոչ միայն քաղաքական ինստիտուտներին (որոնք ընկալվում են ոչ թե որպես կազմակերպությունների և ենթակառուցվածքների հավաքածու, այլ նորմերի և կանոնակարգերի համակարգ), այլ քաղաքական գործընթացի արդյունքներին [4, с. 70-78]: Այս առումով անցման անորոշությանը բնորոշ են

• ժողովրդավարության անորոշություն, որտեղ ինստիտուտներն ունեն որոշակի բնույթ, սակայն արդյունքներն ի սկզբանե անհայտ են,

• ավտորիտար կառավարման անորոշություն, որտեղ ինստիտուտները թույլ արտահայտված են, սակայն քաղաքական գործընթացի արդյունքները կանխավ որոշված են:

Անկասկած, անցման անորոշությունը ՀՀ ժողովրդավարական անցման պայմաններում կերպափոխման կարևոր բնութագիր է, սակայն այն առաջացել է ոչ թե ինքնակամ, այլ անցումի բնույթի ազդեցության տակ: Այս հանգամանքը կարելի է բացատրել անցումը դասակարգելու օգնությամբ, որն առա-ջարկել են Տ.Լ.Կարլը և Ֆ.Շմիտերը: Լատինական Ամերիկայի, Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներում անցումների տեսակները դիտարկելով հեղինակները որպես դասակարգման հիմք առանձնացնում են.

• դերակատարների գերակշռող տեսակը (ընտրանիներ ու զանգվածներ),

• հիմնական ռազմավարություններ, որոնց նրանք դիմում են (ուժային կամ փոխզիջումային):

Կախված դերակատարների և ռազմավարությունների համակցումից, ինչպես նշել ենք վերևում, Կարլը և Շմիտերն առանձնացրել են կերպափոխման չորս մոդելներ' պակտ, բարեփոխում, հեղափոխություն և «պարտադրված» անցում (imposition):

Այս մոդելները կարելի է դասակարգել ըստ անորոշության ընթացքում առաջացող մակարդակների: Ակնհայտ է, որ նվազագույնը ընտրանիների պակտի դեպքում է, իսկ առավելագույնը' հեղափոխության ընթացքում: Այն մեծ է նաև «պարտադրված» անցման դեպքում: Հենվելով Կարլ-Շմիտերի անցման դասակարգման վրա կարելի է անորոշությունից դուրս գալու չորս հնարավոր սցենարներ գծել, որոնք կարող են կապված լինել առանցքային դերակատարների ռազմավարության և ուժերի հարաբերակցությանը.

1. եթե դերակատարներից որևէ մեկը չունի հստակ հակակշիռ, ապա ուժային ռազմավարությունն ընդունակ է առաջացնել «բոլորի պատերազմ բոլորի դեմ», իսկ բախման մեջ զանգվածների ներգրավվածու-

126

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

թյաե դեպքում ետև քաղաքացիական պատերազմ: Ելքի հեռանկարի տեսաեկյուեից տվյալ սցենարի դեպքում հնարավոր չէ անորոշությունից ինքնուրույն դուրս գալ (այն միայն խորացնում է անորոշության մասշտաբն ու շարուեակակաեություեը),

2. բախումը թույլ կտա դերակատարներից մեկին մրցակիցների նկատմամբ հասնել լիակատար գերազանցության և դառնալ իրադրության լիիրավ տերը «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով,

3. դերակատարներից մեկի գերակայության դեպքում անորոշությունից ելք կարող է դառնալ քաղաքական գործընթացի մասնակիցների ակնհայտ կամ ոչ ակնհայտ համաձայնությունը' համընդհանուր նորմերի ընդունման վերաբերյալ («ընտրանիների միություն»), որոնք ապահովում եե ստատուս քվոյի պահպանումը' համաձայնեցված պայմաններում,

4. դերակատարների ուժի և ուժային բախման ժամանակ պարտություն կրելու անորոշ հարաբերակցության դեպքում երանք կարող եե որպես պայքարի միջոց օգտագործել ժողովրդավարական և իրավական ինստիտուտները դրանով իսկ «բոլորի պատերազմը բոլորի դեմ» փոխարինելով «կանոեներով պատերազմի»:

Բնականաբար, առաջարկված դասակարգումն իդեալական տիպային է. իրական կյանքում ավելի շուտ անհրաժեշտ է խոսել սցենարների համակցումների մասին: Օրինակ, 1996թ. ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած սեպտեմբերյան իրադարձություններից հետո անորոշությունից ելքը ներառում էր «հաղթողը ստանում է ամեն ինչ» և «ընտրանիների համագործակցություն» սցենարները: Փաստորեն, ՀՀ քաղաքական գործընթացների առանձին ժամանակահատվածներ այս սցենարների օգնությամբ դիտարկելով կարելի է վերակազմավորել սցենարներից յուրաքանչյուրի տրամաբանությունը և ի հայտ բերել ժողովրդավարական անցման քաղաքական վարչակարգերին բնորոշ որոշ առաեձեահատկություեեեր, որոնք առաջանում եե այդ սցենարների իրականացման արդյունքում:

Հայաստանի անցումային շրջանը նույն այս տրամաբանությամբ դի-տարկելու դեպքում ակնհայտորեն երևում է, որ ՀՀ-ում առկա եե բազմաթիվ «աեորոշություե-բախումեեր» մոդելներ, իսկ քաղաքական զարգացումը մինչ օրս բազմաթիվ անորոշությունների հանրագումարի արդյունք է: Հատկապես, երբ ՀՀ թե ավանդական, թե ազատական քաղաքական ընտրանին և թե հասարակությունն անխտիր բոլոր ժամանակներում փորձել եե անորոշություն ենթադրող բախումների ժամանակ միարժեքորեն որոշակիաց-եել բախման արդյունքը' բնականաբար սեփական հաղթանակի տեսքով: Այսինքն' ապագայում չտեսնելով բախման որոշակի ելք, քաղաքական

127

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ընտրանին հերթական ամեն մի անորոշության ժամանակ որդեգրում է հավանական ելքերից միայն իր համար ընդունելին: Սակայն ՀՀ քաղաքական գործընթացներում առկա հեղափոխականացված դերակատարները, այնուհանդերձ, չեն նվազել: Ընդհակառակը, իշխանական հարաբերություններում հավանական է դարձել, նաև իրականանալու որոշակի հավանականություն ստացել ավտորիտարիզմի անցանկալի հաստատման հեռանկարը: Այս համատեքստում ժողովրդավարական անցման վերջնահանգրվանը գնահատելու համար անհրաժեշտ է կարևորել անցման շրջանի մեկնակետի կամ նրա փուլերի ճիշտ սահմանազատումը, քանի որ ստեղծվող բաց համակարգը զգայուն է իր սահմանային շրջակայքի նկատմամբ։ Ճիշտ չհաշվարկել դրանք կնշանակի ստանալ այլ արդյունքներ, ինչն էլ հիմնականում պայմանավորում է քաղաքական գործընթացների նկատմամբ գնահատականների տարբերությունը:

Ժողովրդավարական անցման մոդելի բազմալուծումայնության առանձնահատկությունը պայմանավորված է ոչ միայն անցման մոդելի ամբողջական համակարգվածության բացությամբ, այլև նրա անհավասարակշիռ լինելով. չբացառելով պերմանենտ անկայունությունների, հեղափոխությունների ու արմատական զարգացումների հնարավարությունը վերջնա-հանգրվանում հնարավոր են նաև հետընթաց լուծումներ, վերադարձ ելման կետ: Հետևաբար, ամեն ինչ կախված է այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում քաղաքական համակարգի կերպափոխման ժամանակ և որոնք հիմնականում վեկտորային չեն, այնպես որ նույն չափանիշի պարագայում հնարավոր է դառնում լուծումների, այսինքն' զարգացման սցենարների մի ողջ բազմազանություն: Ոչ վեկտորային ու դրանով իսկ հիմնականում անշրջելի զարգացումներն ամենևին էլ չեն նշանակում, թե անցման «խառնարանում» չեն կարող շրջելի գործընթացներ տեղի չունենալ: Ավելին, հաճախ «ժողովրդավարության անորոշության» անվամբ շղարշվող ավտորիտարիզմի տանող միտումներն ուղեկցում են հասարակությանը ժողովրդավարական անցման ամբողջ գործընթացում: Իսկապես, ինչպես XX դարի 90-ական թթ. սկզբին, այսօր ևս ժողովրդավարության չկայացածության պատճառով էլ ավելի անորոշ' բազմահանգրվան ապագայի համար արդիական են մնում այն հարցադրումները, որոնք Ա.Պշևորսկին անվանում է ժողովրդավարական անցման պայմաններում «մշտապես ծագող հարցադրումներ» անկախ իրավիճակի ոգուց: Այդ հարցադրումներն են

ռ

1. ժողովրդավարական ո ր ինստիտուտներն են առավել կայուն,

ռ ռ

2. տնտեսական ի նչ համակարգ ի հայտ կգա, սեփականության ո ր ձևե-

ռ

րը կգերակշռեն, ո ր կառուցակարգերով կբաշխվեն ռեսուրսները,

ռ

զարգացման ո ր ռազմավարությունները կգերակայեն և կնպաստեն

128

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

հասարակության բացառապես բոլոր անդամների կենսամակարդակի բարձրացմանը,

ռ

3. ինչպիսի ն են քաղաքական պայմանները հասարակության համընդհանուր բարեկեցության աճի և տնտեսական օրգանիզմի հաջող գործառման համար,

ռ

4. որո նք են ժողովրդավարական պետության համախմբման տնտեսական պայմանները, որոնք կարող են հաստատված ժողովրդավարական նորմերին համապատասխան ազատություն երաշխավորել իրենց սեփական շահերն ու արժեքները հետապնդող հասարակական միավորումների համար' չվախենալով հետապնդումից և իրենց կյանքից [1, c. 11-12]:

Փաստորեն, Ա.Պշևորսկին, կարևորելով քաղաքական զարգացման ընթացքը, ինչպես նաև նրանց բնորոշ բարեփոխումները, ուշադրություն է դարձրել ոչ միայն քաղաքական ընտրանու, այլև հասարակության գիտակցության, քաղաքակրթվածության մակարդակին: Ըստ Ռ.Դալի, ժողովրդավարական անցման արդյունավետությունը, բացի վերոհիշյալից, պայմանավորված է նաև ընթացակարգային և կառուցվածքային գործոններով: Համաձայն առաջինի, անցման արդյունավետությունը պայմանավորված է քաղաքական ընտրանու համընդհանուր ընդունելությանն արժանացած ընթացակարգերի ընտրության, ընդունվող որոշումների կառուցակարգում հանրային շահի գերակայության ընդգծմամբ: Իսկ երկրորդի ժամանակ անհրաժեշտ է կարևորել հասարակության մեջ առկա միջազգային, սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային այն կառուցակարգերը, որոնք իրատես գործունեություն են ծավալում հանուն ժողովրդավարական արժեքների հաստատման: Ժողովրդավարության ծագումնաբանության ընդհանուր մոդելները կազմելիս, անորոշությունները նվազագույնի հասցնելու նկատառումներով, անհրաժեշտ է հենվել մերթ կառուցվածքային (առաջին հերթին պետական և ազգագոյացման, սոցիալ-տնտեսական և մշակութա-արժեքային), մերթ' ընթացակարգային գործոնների, մասնավորապես այն քաղաքական դերակատարների ընտրության և կոնկրետ որոշումների ու գործողությունների վրա, որոնցից կախված է ժողովրդավարացման գործընթացը: Կառուցվածքայինի դեպքում, ըստ Ալմոնդի և Վերբայի, հնարավոր է բացահայտել որոշ սոցիալ-տնտեսական և մշակութաարժեքային փոփոխականների միջև ամրագրված ընդհանուր կապերը և կոնկրետ պետություններում ժողովրդավարական վարչակարգերի կայացման, պահպանման հավանականությունը: Այս դեպքում տվյալ կապերը հասկացվում են հենց որպես ժողովրդավարացման և ժողովրդավարության կառուցված-

129

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

քային (այսինքն պայմանավորված որոշ հասարակական կառույցների օբյեկտիվ ազդեցությամբ, այլ ոչ թե դերակատարների, որոնք մասնակցում են քաղաքական գործընթացին, սուբյեկտիվ գործողություններով և մտադրություններով) պայմաններ: Ալմոնդը և Վերբան դիտարկում են ժողովրդավարության պայմանների կառուցվածքային չորս հիմնական տեսակներ

1. ազգային միասնականության և համապատասխան նույնականության ձեռքբերում,

2. տնտեսական զարգացման հարաբերական բարձր մակարդակի նվաճում,

3. նորմերի և արժեքների տարածում, որոնք ենթադրում են ժողովրդավարական սկզբունքների ճանաչում, քաղաքական առանցքային ինստիտուտների նկատմամբ վստահություն, միջանձնային վստահություն, քաղաքացիության զգացում և այլն,

4. արդյունավետ պետության և գործող իշխանական կառույցի առկայություն:

Իրենց կատարած վերլուծության հիման վրա Ալմոնդն ու Վերբան եկան այն եզրակացության, որ կապերի կայացումը նախևառաջ ենթադրում է այնպիսի գործոններ, որոնք օգնում են ժողովրդավարացմանը կամ խոչընդոտում դրան: Բացի այդ, այն, ինչը որոշ դեպքերում ընդունվում է որպես ժողովրդավարության նախապայման, իրականում կարող է լինել հենց ժողովրդավարացման գործընթացի արդյունք: Մասնավորապես, ժո-ղովրդավարացման երրորդ ալիքի փորձը ցույց տվեց, որ ոչ ժողովրդավարական վարչակարգերի փլուզումը և նոր (որպես կանոն փոխառված) ժողովրդավարական ինստիտուտների կառուցման ձգտումն ուղղակիորեն կախված չէ և, առավել ևս, չի ենթադրում անցումային համակարգերում ինչ-որ յուրահատուկ կառուցվածքային (այլ կերպ «օբյեկտիվ») պայմանների առկայություն։ «Սկսած 1970-ականների կեսերից ժողովրդավարական անցումները կրել են ավելի շատ ներածին (էնդոգեն) բնույթ և հիմնականում, սկզբնական փուլում, առանցքային քաղաքական դերակատարների կողմից ընտրված քաղաքական մարտավարության ու ռազմավարության, նրանց կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների արդյունք էին, չնայած հասարակությունը, ընդհանուր առմամբ, այս գործընթացի համար ապահովում էր այս կամ այն ֆոնը» [5, p. 8]:

Ընթացակարգային մոտեցման կողմնակիցներ Օ’Դոնելի, Շմիտերի և Պշևորսկու ուշադրության կենտրոնում են ժողովրդավարության և ժողովրդավարացման ոչ թե արտածին, այլ ներածին գործոնները' հենց ժողովրդավարության դերակատարների կողմից իրականացվող գործընթացները, ընթացակարգերը և որոշումները [3, 1, c. 11]: Նման պարագայում ժողովրդա-

130

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

վարացում նախաձեռնող և իրականացնող դերակատարների քաղաքական որոշումների ու գործողությունների հետևողականությունը և փոխպայմանավորվածությունը, մարտավարության ընտրությունն ավելի կարևոր են, քան անհրաժեշտ պահին գոյություն ունեցող (կամ բացակայող) ժողովրդավարության նախապայմանները: Այս մոտեցման մեջ գլխավորը մրցակցող ընտրանիների փոխհարաբերություններն են, քաղաքական առևտրի և մրցապայքարի գործընթացում նրանց կողմից քաղաքական կարգի կառուցվածքային ձևերի ու ինստիտուտների գիտակցական ընտրությունը: Այս մոտեցման կողմնակիցները ելնում են նրանից, որ «օբյեկտիվ» սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ գործոններն ի զորու չեն բացատրել կամ կանխորոշել, թե կոնկրետ ով, որ քաղաքական ուժերը և դերակատարները երբ և ինչ պայմաններում կպայքարեն ոչ ժողովրդավարական ստատուս քվոն պահպանելու կամ փլուզելու համար: Նրանք կարծում են, թե քաղաքական դերակատարների գործողությունները (ժողովրդավարական անցում նախաձեռնող և իրականացնող) պայմանավորված չեն հասարակական կառուցվածքում նրանց «օբյեկտիվ» դիրքով: Ընդհակառակը նրանց «սուբյեկտիվ» ընտրությունն է ստեղծում նոր քաղաքական հնարավորություններ: Անցու-մագիտական և քաղաքական փոփոխությունների մասին կոմպարատիվիս-տական գրականության մեջ, ընդհանուր առմամբ, այս երկու մեթոդաբանական մոտեցումներն առավել կտրուկ հակադրված են, սակայն մեզ մոտ այն տպավորությունն է, որ նրանց միջև էական հակասություններ չկան: Առավել ևս, նրանք փոխլրացվող են, քանի որ փաստացի հիմնվում են միևնույն երևույթի տարբեր կողմերի վրա: Տեսականորեն ոչինչ, ծայրահեղ դեպքում a priori, չի խոչընդոտում երկու մեթոդաբանությունները համադրելու փորձին, որոնցից մեկն ուշադրություն է դարձնում ժողովրդավարության և ժողովր-դավարացման կառուցվածքին, իսկ մյուսը' ընթացակարգային գործոններին: Ելնելով վերը նշված դատողություններից' ենթադրում ենք, որ կառուցվածքային և ընթացակարգային մոտեցումների տեսական-մեթոդաբանական համադրումը, ժողովրդավարական անցումն ուսումնասիրելիս, ոչ միայն սկզբունքորեն հնարավոր, այլև ցանկալի է, քանի որ այն թույլ կտա հաշվի առնել փոփոխականների ավելի մեծ ընդհանրություն և կառուցել ուսումնասիրվող գործընթացների ավելի բազմաչափ մոդելներ:

ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացը հանրագումարելով հաճախ առաջինի առնչությամբ քաղաքական ընտրանուն մեղադրում են «զարգացման կործանարար ուղի ընտրելու» մեջ: Սակայն հարկ է նշել, որ քաղաքական գործընթացների վեկտորային և ոչ վեկտորային մոդելների բարդ չափումների «հանդիպման» պատճառով ի սկզբանե օբյեկտիվորեն չեն բացառվում աեկաեխատեսելիե և չծրագրվածը: Անցումային շրջանի

131

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

արժևորման պայմաններում անհրաժեշտ է կարևորել նաև հետևյալ հարցադրումները' ինչպես, ում կողմից, ինչ մթնոլորտում, երբ պետք է օբյեկտիվն ու սուբյեկտիվը իրատես գնահատվեն, ինչն էլ հնարավորություն է տալիս անցման ողջ գործընթացը ռազմավարական վերլուծության ենթարկել: Ժողովրդավարական անցման պայմանների բազմաբնույթ վերլուծություններում առկա են հաճախ հակասական գնահատականներ, ուստի կատարված ուսումնասիրությունների գերակշիռ մասը կամ նկարագրական' փաստող բնույթ ունեն, կամ արտահայտում են որոշակի ժամանակի պահանջները, հանրագումարում իրադրությունը և ոգին: «Գունավոր» հեղափոխություններով պայմանավորված քաղաքական այն իրականությունը, որն այսօր առկա նախկին Խորհրդային Միության նորանկախ երկրներից շատերում, հիմք է տալիս կասկածելու, որ ստեղծված ինստիտուտները բավարար չեն կազմավորելու արդյունավետ գործառող ժողովրդավարական քաղաքական համակարգ: Ակնհայտ է, որ «գունավոր» հեղափոխությունները և աշխարհի տարբեր մասերում ահագնացող ահաբեկչությունը ստիպում են վերարժևորել անցյալը, անհրաժեշտ է նոր ռազմավարությունների մշակման միջոցով կառուցվածքայնացնել և գլոբալ, և լոկալ քաղաքակրթությունների ապագան:

Այս համատեքստում ուշադրության են արժանի ՀՀ սահմանադրական դիզայնի վերաբերյալ ծավալված քննարկումները: Մինչդեռ Սահմանադրության ազատական-ժողովրդավարական արժեհամակարգի հիման վրա կատարվող փոփոխության օգտին եզրահանգման գալն ու քաղաքական համապատասխան որոշման ընդունումն ինքնին պարտադրում են ՀՀ ավանդական և ազատական ընտրանուն առկա ռազմավարության վերախմբավորում և նոր ռազմավարության մշակում: Միաժամանակ, անցյալից հեռանալու, զատվելու մասին ՀՀ ազատական և ավանդական ընտրանու հստակ դիրքորոշումն արժևորելու և իրատես է դարձնելու կատարված բարեփոխումների արդյունքները: Հնարավորինս օբյեկտիվորեն արժևորել ապրած շրջանը նշանակում է իմաստավորել սոցիալական համակարգի բնաշրջա-կան (էվոլյուցիոն) հետագիծը, իրատես սցենարներ մշակել ապագայի զարգացման վերաբերյալ և նվազագույնի հասցնելով սուբյեկտիվ մեկնաբանու-թյունները խուսափել պոստմոդեռնիզմին բնորոշ վիրտուալ իրականություն ստեղծելուց, որը, մեր կարծիքով, կարող է խզում առաջացնել քաղաքական զարգացման իրական հնարավորությունների և ենթադրվող վիրտուալ սցենարների միջև: Ուստի, ՀՀ-ում ժողովրդավարական անցման պայմանների խոր, բազմաչափ, անկողմնակալ տեսական վերլուծությունը միշտ մնում է արդիական: Քանի որ, ինչպես անցյալում էր, այնպես էլ ներկայում և ապագայում ևս հնարավոր են լինելու քաղաքական զարգացման բազում սցենար-

132

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

եեր, որոնցից մեկի ընտրանքը մնալու է անհատների, ընտրախավերի և հայ հասարակության կողմից իրականացվող հիմնական գործառույթը, որն անխուսափելիորեն պահանջում է անցյալից ժառանգած քաղաքական զարգացման միտումների իրատես վերլուծություն: Միայն նման պարագայում է հնարավոր իրատեսորեն որոշել հետագա ընտրանքի գործառույթի հետագիծը քաղաքական զարգացման փուլային տարածության մեջ: Փաստորեն, վերոհիշյալով է պայմանավորված ապագայի զարգացման սցենարների մշակման, ձևավորման, ընդունման և զարգացման գործընթացը:

2 «Պատճառականության ձագարի» մեթոդաբանությունը որպես ժողովրդավարական անցման վերլուծության միջոց

Ժողովրդավարական անցումը, որպես քաղաքական զարգացման մոդել, ունի կառուցվածքային երեք բաղկացուցիչներ' անցման նախադրյալներ, ձևեր և հետագծեր [6, с. 6-38]: Գտնվելով որոշակի փոխկապակցվածու-թյան մեջ' այնուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրին բնորոշ է հարաբերական անկախություն: Այսպես, անցումը ենթադրում է որոշակի նախադրյալների առկայություն, անցման ձևերն ուղեկցում են ժողովրդավարացման ողջ գործընթացին, իսկ հետագիծն ընդհանրապես առաջինի և երկրորդի հանրագումարն է:

Ժողովրդավարական անցման գործընթացում գտնվող բոլոր երկրնե-րում, այդ թվում և ՀՀ-ում, հիմնական առանձնահատկությունը «բարեփոխումներ վերևից» կամ «հեղափոխություն վերևից» սցենարի առկայությունն է [7]:

Ժողովրդավարական անցումը, որպես քաղաքական զարգացման մոդել, իր կառուցվածքային և ընթացակարգային գործոնների համադրման, համակարգային վերլուծության անհրաժեշտությամբ և դրսևորման բազմա-չափությամբ առաջին անգամ ամերիկացի քաղաքագետ Ա.Քեմփբլի «պատճառականության ձագարի» (funnel of causality) մեթոդաբանության օգնությամբ ուսումնասիրել է ռուս քաղաքագետ Ա.Մելվիլը, որն այն վերցրել է այժմ արդեն դասական Ա.Քեմփբլի և իր աշխատակիցների «Ամերիկյան ընտրողը» գրքից [8]: Այս մեթոդաբանության օգնությամբ Ա.Մելվիլը ցանկանում է ապացուցել, որ անցումագիտական գրականության մեջ ժողովրդավարական անցման և ժողովրդավարության ծննդի (լինի դա նրա «օրգանական աճը, ուժային ներդրումը ներսից» կամ նույնպիսի «փաթաթումը դրսից») պատճառականությունը բացատրող միարժեք մոտեցում գոյություն չունի: Ընդունելով Ա.Մելվիլի ժողովրդավարական անցման վերլուծության ընթացքում «պատճառականության ձագարի» ընդհանրական և սխեմատիկ օգտագործման մոտեցումը նշենք, որ այս մեթոդաբանության օգտագործումը տվյալ համատեքստում առկա է նաև Ջ.Մեխոնիի և Ռ.Սնայդերի «Վերա-

133

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

իմաստավորելով կառուցվածքն ու դերակատարը' վարչակարգային փոփոխություններն ուսումնասիրելիս» աշխատությունում, որը 2000թ. հրատարակվեց «Ժողովրդավարության տեսությունների մարտահրավերը. մտորումներ անցումագիտական ուղղությունների մասին» ժողովածուում' Ս.Լարսենի խմբագրությամբ [9]: Ժողովրդավարական անցումների վերլուծության ընթացքում «պատճառականության ձագարի» մեթոդաբանության կիրառումը ենթադրում է բազմագործոն հետազոտության իրականացում, որը հետևողականորեն նեղացնում է ուշադրության կենտրոնացումը մակրո-մակարդակից դեպի միկրոմակարդակ: Այս տեսական-մեթոդաբանական մոդելին համապատասխան փոփոխականները, որոնք ազդում են ժողովրդավարական անցման վրա (սկսած վարչակարգի նախնական ազատակա-նացումից, մինչև ժողովրդավարական ինստիտուտների և ընթացակարգերի կայացումը), կարող է դիտարկվել հետևյալ պայմանական մակարդակներում' ավելի լայն մակրոմակարդակից դեպի ամենանեղ միկրոմակարդակ: Փաստորեն, ձագարի առանցքը ժամանակային չափումն է: Ձագարի յուրաքանչյուր հարթությունը ներկայացնում է իրադարձություններն այնպես, որ իրար զուգամիտող պատճառական շղթան, բուրգի լայն մասից դեպի նեղ մասը շարժվելով, կիզակետվում է' հանգեցնելով ընտրողի որպես կախյալ փոփոխականի, վարքագծով պայմանավորված գործառույթների համակարգմանը: Նման պարագայում ամեն անգամ հնարավորություն կա խաղարկելով նվազեցնել այն հետևանքները, որոնք կարող են ազդեցություն թողնել քաղաքական գործընթացի վրա: Քանի որ մենք ՀՀ ժողովրդավարական անցման պայմաններում ստիպված ենք դիտարկել բոլոր մասնակի պատճառները' յուրաքանչյուր քաղաքական իրավիճակի և դերակատարների վարքաբանական առանձնահատկությամբ պայմանավորված, հետևաբար տվյալ իրադրության համար անհրաժեշտ է կարևորել հետագծի էությունը: Արդյունքում ստացվում է զուգամիտման (լատ. convergere-կոնվերգենցիա) էֆեկտ, որը ենթադրում է, որ տեղի կունենա զուգամիտում մեկ կետում, ընդ որում այդ գործընթացն սկսվում է մակրոմակարդակից և ավարտվում միկրոմակարդակում: Քեմփբլը ենթադրում է պայմանական փոփոխականների յոթ մակարդակ.

1. արտաքին միջազգային մակարդակ (միջազգային տնտեսական իրադրություն, քաղաքական-ռազմավարական պայմաններ և հարաբերություններ, միջպետական և միջազգային ոչ կառավարական փոխազդեցություններ, համաշխարհային «ժամանակի ոգի»' գլոբալ Zeightges),

2. պետական և ազգաստեղծ գործոններ (միասնական տարածք, միասնական պետություն, ազգային նույնականության զգացում և այլն),

3. սոցիալ-տնտեսական զարգացման և արդիականացման, հասարա-

134

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մ. Մարգարտե

կության «արդիականության» ընդհանուր մակարդակ,

4. սոցիալ-դասակարգային գործընթացներ և պայմաններ (սոցիալական աստիճանակարգման և զարգացման աստիճան, սոցիալական խմբերի և դասակարգերի փոխհարաբերություն),

5. սոցիոմշակութային և արժեքային գործոններ, հասարակությունում գերիշխող մշակութային-քաղաքական արժեքներ և կողմնորոշումներ,

6. քաղաքական (per se) գործոններ և գործընթացներ (կուսակցությունների, հասարակական-քաղաքական շարժումների կազմակերպած խմբերի և նոր քաղաքական ինստիտուտների փոխհարաբերություններ, քաղաքական ռազմավարության և մարտավարության ընտրություն),

7. անհատական, անձնական քաղաքական-հոգեբանական գործոններ (առանցքային քաղաքական դերակատարների կոնկրետ որոշումներ և գործողություններ):

Վերլուծության ընթացքում մակրոմակարդակի գործոններից անցումը միկրոմակարդակի պետք է իրականացվի որոշակի մեթոդաբանական տրամաբանության համապատասխան. անցումը հաջորդական վերլուծության հաջորդ մակարդակին ենթադրում է, որ նախորդ մակարդակի գործոնների բացատրական հնարավորությունը սպառված է (իսկ երևույթը մնացել է ոչ լրիվ բացահայտված): Մասնավորապես, վերլուծության տեսադաշտի նման նեղացումն էլ հենց հանդիսանում է «պատճառականության ձագարի» մեթոդաբանական իմաստը: Դրա հետ մեկտեղ, տեղափոխությունը մակրոմակարդակից միկրոմակարդակ ենթադրում է կառուցվածքային վերլուծությունից անցում ընթացակարգային վերլուծության: Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում ընդհանուր մեթոդաբանական մոդելի շրջանակներում երկու մոտեցումների համադրման համար, որը կարող է ապահովել այն հարցերի բազմագործոն բացատրությունը, թե ինչպես և ինչու են տեղի ունենում (կամ տեղի չեն ունենում) նոր ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և ժողովրդավարության հետագա համախմբ-վածությունը: Զարգացնելով նշված մեթոդաբանական մոտեցումը' փորձում ենք նախագծել կառուցվածքային և ընթացակարգային գործոնների վերլուծության հնարավոր ռազմավարությունը, մասնավորապես, ՀՀ ժողովրդավարական անցման պայմաններում' սկսած միջազգային մակրոգոր-ծոններից, անցնելով խորհրդային պետականության փլուզմանը և ազգային նույնականության ճգնաժամի առաջացմանը, այնուհետև հայկական անցման և խորհրդային փլուզման սոցիալ-տնտեսական ենթատեքստին, ապա սոցիալ-դասակարգային պայմաններին (ժողովրդավարացման սոցիալական բազա) և մշակութաարժեքային գործոններին, իսկ հետո արդեն ընթա-

135

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ցակարգային միկրոմակարդակին' սկսած քաղաքական գոյակցությունների ռազմավարության և մարտավարության ընտրությունից, քաղաքական ուժերի փոխհարաբերություններից, մինչև իսկ առանցքային քաղաքական դերակատարների անձնական, անհատական յուրահատկությունները:

Անցումը ձագարի յուրաքանչյուր հարթության' մակրոմակարդակից միկրոմակարդակ, տեղի է ունենում, եթե տվյալ մակարդակի համար բոլոր անհրաժեշտ պատճառները և հետևանքները ձևավորվում են, այսինքն' մակրոմակարդակի համար կանխավ ձևավորվում են կառուցվածքային բոլոր նախադրյալները, որոնք միկրոմակարդակում հանգեցնում են ընթացակարգային նախադրյալների, այսինքն' անհատի կողմից զուգամիտում կանխորոշող մասնակցություն են ապահովում: Փաստորեն, առաջին փուլը, սահմանադրական կողմնորոշում ապահովելով, պետք է նվազագույնի հասցնի ընտրազանգվածների մարգինալությունը, որից հետո միայն ենթադրվում է ժողովրդավարության համախմբում: Համախմբման նկատառումներով «պատճառականության ձագարի» մոդելը ներառում է նաև հակադարձ ընթացքը միկրոմակարդակից մակրոմակարդակ: Մոդելի առանձնահատկությունն այն է, որ որոշում կայացնող դերակատարները (և ընտրանին, և ընդդիմությունը, և ընտրազանգվածը) վերջին հաշվով ինքնուրույն չեն «արտաքին» կառուցակարգերից: Փաստորեն, ուսումնասիրվող մոդելի օգնությամբ սինթեզվում են ընթացակարգային և կառուցակարգային մոտեցումները' դրանք պայմանավորելով և կառուցվածքներով, և գործընթաց-ընթացակարգերով: Այդ իսկ պատճառով «պատճառականության ձագարի» յոթ մակարդակներով հանդես եկող գործոններից յուրաքանչյուրը պետք է դիտարկել ընթացակարգերով և գործընթացներով կառուցակարգված մի ամբողջական համակարգ:

Կարևորելով Ա.Մելվիլի առաջարկած «պատճառականության ձագարի» մեթոդաբանությունը անհրաժեշտ է փաստել, որ շատ հետաքրքիր հետազոտական այլընտրանքային ուղղություն է առաջարկել նաև Վ.Գելմա-նը, որը, հենվելով լայն փորձարարական բազայի վրա, եկել է այն եզրակացության, որ ստեղծվող նոր ժողովրդավարական ինստիտուտների ձևը և պայմանները մեծ մասամբ պայմանավորում են ժողովրդավարական անցման ուղղվածությունը և արդյունքը [2]: Սակայն, մեր կարծիքով, տվյալ հետազոտական ուղղությունը դեռևս ավելի շատ մնում է որպես վերլուծական վեկտոր և դեռևս չի վերածվել տեսության: Վերջապես, անցումագիտության խնդրի հռետորական «դուրսգրման» փորձ է ձեռնարկել ռուս տնտեսագետ Բ.Կապուստինը [10]: Այս առումով հարց է առաջանում, թե արդյոք «պատճառականության ձագարի» մեթոդաբանությունն օպտիմալ է' թեկուզև ներկա դրությամբ ժողովրդավարական անցումների (և ընդհանրապես քաղա-

136

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

քակաե փոփոխությունների) գոյություն չունեցող տեսության ստեղծման առաջին փուլում: Իհարկե, այս մեթոդաբանությունը զերծ չէ թերություններից: Սակայն, նախ' իդեալական մեթոդաբանություններ ընդհանրապես գոյություն չունեն, և ապա այս մեթոդաբանությանը ներկայացվող առկա քննադատություններն այդքան էլ համոզիչ չեն:

Այսպես, մեր կարծիքով, այնքան էլ հիմնավորված չէ վերոհիշյալ Ջ.Մե-խոնիի և Ռ.Սնայդերի այն պնդումը, թե այս մեթոդաբանությունը, փաստորեն, մեկուսացնում է դերակատարներին կառուցվածքային գործոններից: Ընդհակառակը, ազատ շարժման հնարավորությունը դեպի «ձագարի» գագաթ, մեր կարծիքով, ցույց է տալիս, որ դերակատարները, որոնք ընտրում են այս կամ այն ընթացակարգերը և գործողությունները, շատ դեպքերում հենց ազատ չեն, անկախ չեն արտաքին կառույցներից: Հենց այդ պատճառով Ա.Մելվիլի կողմից «պատճառականության ձագարի» մեթոդաբանության կիրառումը ժողովրդավարական անցումները հետազոտելիս լիովին արդարացված է: Սակայն հարց է առաջանում արդյոք գործոնների նման համակարգված և կառուցվածքային նկարագրությունը կարող է ամբողջապես բացատրել երևույթի էությունը: Իհարկե ոչ: Մեր կարծիքով, գլոբալ մակարդակում ժողովրդավարական անցումներն ուսումնասիրելիս' «պատճառականության ձագարի» մեթոդաբանության կիրառման հետ համատեղ անհրաժեշտ է օգտագործել նաև ինտեգրատիվ տեսությունը: Սակայն սա ապագայի գործ է, երբ սերունդները, ի մի բերելով ժողովրդավարացման «երրորդ ալիքի» փորձարարական նյութը, կսկսեն համակարգված ուսումնասիրել դրա արդյունքում առաջացած իրողությունները: Իհարկե, մեր կողմից կատարված այս եզրահանգումը չի բացառում «պատճառականության ձագարի» որևէ մեկ մակարդակի առանձին վերցված մասնագիտական հետազոտության անհրաժեշտությունը (նույնիսկ էվրիստիկական արդյունավետությունը): Սրա հետ մեկտեղ, ժողովրդավարական անցման և նրա արդյունքի (ժողովրդավարության համախմբում, հետընթաց ավտորիտարիզմ, չհամախմբված ժողովրդավարություն, հիբրիդային վարչակարգ և այլն) նախապայմանների, պայմանների, ենթատեքստի և իրադրության ամբողջական և ընդհանրացված հետազոտության համար, ինչպես երևում է, հարկավոր է վերլուծության բոլոր մակարդակների տեսական-մեթոդաբանական համադրում: Միայն այս դեպքում կարելի է սպասել ժողովրդավարական անցման ամե-նախորհրդավոր առանցքային երևույթի' ժողովրդավարական վարչակարգի և համապատասխան ինստիտուտների ու ընթացակարգերի կայացման քիչ թե շատ ընդհանրական և համակարգված նկարագրություն և բացատրություն: Հարկ է նշել, որ «պատճառականության ձագարի» մեթոդաբանությունը ժողովրդավարության կայացման ֆենոմենի բացատրության հնարավոր

137

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ուղիներից միայն մեկն է: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ անցման իրական տեսական-մեթոդաբանական մոդելը, պետք է ներառի քաղաքական փոփոխությունների յուրաքանչյուր մակարդակի կառուցվածքային և ընթացակարգային գործոնների («կառուցվածքի և դերակատարի») վերլուծական համադրում, այդ թվում և կայացող ժողովրդավարական ինստիտուտների ձևական «ինտեգրացումից» հետո: Այսպիսով, ամփոփելով մեր վերաբերմունքը «պատճառականության ձագարի» մեթոդաբանության էվրիստիկական հնարավորությունների նկատմամբ նշենք, որ նրա անխուսափելի թերությունը վեկտորայնությունն է, և դրա պատճառով համակարգված չի բացահայտվում պատճառական կապերի բազմաչափությունը: Այնուամենայնիվ, տվյալ մեթոդաբանությունը սոցիալական պատճառականության խնդրի թույլատրելի և փորձառնորեն արդարացված մոտեցումներից մեկն է: Մատնանշված պատճառների բազմազանության (երբ պոտենցիալ պատճառներն ավելի շատ են, քան նկատելի արդյունքները) և որոշ չափով կայացած աշխատանքային վարկածների բացակայության պայմաններում օգտակար է ինչ-որ ձևով փորձել դասակարգել ազդեցության հնարավոր գործոնները: Դա կարելի է անել գործոնների (պոտենցիալ պատճառ) վերլուծական բացառմամբ, որոնք դադարում են բացատրել տվյալ երևույթը: «Պատճառականության ձագարը» հետևողականորեն ներդնում է նոր փոփոխականներ' վերլուծության նոր փուլին համապատասխան, և դա անում է միայն այն բանից հետո, երբ նախորդ վերլուծության մակարդակի փոփոխականների էվրիստիկական պոտենցիալը սպառված է: Դրանով իսկ տեղի է ունենում անցում ավելի լայն արտածին գործոններից ավելի մասնավոր ներածին գործոնների: Կարծում ենք, որ ՀՀ ժողովրդավարական անցման «կառուցվածքային և ընթացակարգային» վերլուծության նման մոտեցումը, այդ թվում նաև որպես միջանկյալ, լիովին արդյունավետ է: Սակայն այն միշտ կմնա որպես միջանկյալ համադրում (դասակարգող և համակարգող, սակայն ոչ բացատրող և կան-խատեսող), որը կարելի է կատարել ինտեգրատիվ տեսության օգնությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ժողախդավարական անցման հետագծի առանձնահատկությունները

ՀՀ ժողովրդավարական անցումը որոշակի զուգահեռներ ունի անցումային բոլոր այն երկրների հետ, որոնց քաղաքական համակարգերը ձևավորվում, կայանում, կերպափոխվում և կայուն զարգացման են ձգտում էթնիկական բախումների պայմաններում: Այս դեպքում անցման կառուց-վածքավորումը ենթադրում է միանգամայն այլ տրամաբանություն «պատճառական ձագարի» բոլոր մակարդակներում: Այս պարագայում, մեր կարծիքով, անհրաժեշտ է կարևորել հետևյալ գործոնները.

138

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

• Ֆ.Ֆուկույամայի հռչակած «պատմության վերջը» դրույթը հանգեցրել է «մեծ խզման»: Ճիշտ է, ազատական ժողովրդավարությունը դարձել է մարդկության գաղափարախոսական բնաշրջման եզրափակիչ կետը և մարդկային ցանկացած կառավարման վերջնական ձևը, սակայն առաջացած «մեծ խզումը» վկայում է, որ ազատական ժողովրդավարության իդեալը սկզբունքային առումով միանգամից չի կարող բարելավել քաղաքական զարգացումները [11, с. 21]: ԽՍՀՄ փլուզումից հետո սկիզբ առած «կենտրոնից» անկախացած երկրների հաղթարշավը հանգեցրել է «նոր կենտրոն»-«նոր ծայրամաս» հակասությունների, որը «նոր ժողովրդավարներին» հնարավորություն չի տալիս ինքնուրույնաբար տնօրինել սեփական ճակատագիրը ազատական-ժողովրդավա-րական արժեքների օգնությամբ: Դրանով իսկ նախկին Խորհրդային Միության «նոր ժողովրդավարների» կողմից հռչակված հանրապետությունների, այդ թվում և Հայաստանի ժողովրդավարական մոդելի համար միջազգային ամենաազդեցիկ գործոններից մեկը դարձավ ազատական ժողովրդավարության գաղափարների գրավչությունը (ատ-րակտիվություն)' խթանելով ժողովրդավարության գործընթացի մեկնարկն ու ուղղվածությունը [6, c. 15-17]: Սակայն, ըստ մեզ, ազատական ժողովրդավարության գործոնը «պատճառականության ձագարի» վերին (ինչպես նաև ներքին) հարթության վրա ներազդող միակ ազդեցիկ ուժը չէ: Ժողովրդավարական անցումը ՀՀ-ում այլ հետագիծ կարող էր ունենալ, եթե այն լիներ քաղաքական զարգացում և արդիականացում ենթադրող միակ չափորոշիչը, այսինքն' եթե լիներ նորաստեղծ ՀՀ հասարակական կյանքը կառուցվածքավորող միակ գործոնը: Նման անցումային երկրներից են Մերձբալթյան հանրապետությունները' Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Գերմանիան, որոնց ժողովրդավարական անցումները այսօր համարվում են հաջողված:

• Ժողովրդավարական անցման գործընթացը ՀՀ-ում գրեթե միաժամանակ ներառեց երկու գործոն, որոնք, տեղ գտնելով «նոր ժողովրդավարների» ընթացակարգում, հնարավորություն տվեցին նրանց մար-գինալացնել հասարակության սպասելիքները' շահարկելով Դարաբաղյան հիմնախնդիրը և Հայ դատին առնչվող խնդիրները առանձին-առանձին: Սակայն նույնիսկ այս պարագայում միջազգային շրջակայքի հարթությունում ՀՀ քաղաքական զարգացման գործընթացում Դարաբաղյան և Հայ դատի հիմնախնդիրները եղել և շարունակում են մնալ գերակայող: 1990-ական թթ. մինչ օրս դրանք հանդես են գալիս իբրև փոխլրացնող մոդել (պատեռն): Նման պարագայում օրինաչափորեն դրսևորվեց այն հանգամանքը, որ «պատճառականության ձա-

139

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

գարի» վերին հարթությունում տարամիտման ենթարկվող կենտրոնախույս ձգտումները ստորին հարթությունում խթանելով կենտրո-նամիտություն, զուգամիտում են բոլոր մակարդակներում ընթացող գործընթացները: Արդյունքում «պատճառականության ձագարի» յուրաքանչյուր մակարդակում տեղ գտած արդիականացման գործընթացն առավել տրոհվելով' աննպաստ պայմաններ ստեղծեց ՀՀ-ում քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման համար: Փաստորեն, ՀՀ ժողովրդավարական անցման արդյունքները թե դրական, թե բացասական իմաստով, կրելով դիտարկվող երկու գործոնների ազդեցությունը, էական կշիռ են ստացել վերը նշված մոդելի' երկու միտումներով ապահովված կոոպերացիայի և սիներգեւռիկ էֆեկտի պատճառով: Այս նկատառումներով ուշագրավ է այն հանգամանքը, որ գլոբալ քաղաքականության ազդեցիկ դերակատարները, օգտագործելով «պատճառականության ձագարի» արտաքին միջազգային միջավայրի մակարդակը, մինչ այսօր շարունակում են հետապնդել որոշակի նպատակներ շնորհիվ ազատական-ժողովր-դավարական գաղափարախոսության առաձգականության, և օգտվում են «նոր ժողովրդավարների» կայացրած ազգային իշխանության մշակույթի չկայացվածությունից և քաղաքական ընտրանու անվճռականությունից ու տրոհվածությունից: Հաճախ ազդեցիկ դերակատարները կիրառում են երկակի ստանդարտներ ժողովրդավարացման գործընթացի գնահատման և դրանց վերահսկման առումով, օրինակ' տարբեր չափորոշիչներով են իրականացվում միջէթնիկական բախումների գնահատումը և կարգավորումը:

Այսպիսով, ՀՀ ժողովրդավարական անցման ազատականացման փուլը հանգեցրել է քաղաքական զարգացման ճգնաժամերի, որոնք քաղաքական գործընթացների վրա առավել խոր ազդեցություն են թողնում միջէթնիկական հակասության առկայության պատճառով: Ղարաբաղյան հիմնահարցի գերիշխմամբ պայմանավորված ստեղծվել է երկվեկտորային զարգացում: Որպես միջէթնիկական հակամարտության գործընթացի դերակատար ՀՀ-ն շարունակում է ենթարկվել այդ թատերաբեմում գործող երկվեկտորային զարգացման «խաղի կանոններին»' միաժամանակ ներքաշվելով և սոցիալ-քաղաքական, և միջէթնիկական բախումների ոլորտ: Վերջիններս էլ, ներթափանցելով «պատճառականության ձագարի» տարբեր մակարդակներ, պայմանավորում են ազգ-պետություն կազմավորող, սոցիո-տնտեսական, սոցիալ-դասային, էթնոմշակութային գործոններ և կառուցվածքներ: Այս գործոններն անհատական հոգեբանական հարթությունում

140

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

ենթադրելով որոշակի վարքաբաեակաե նմուշներ' թե դրական, թե բացասական արդյունքներ վերարտադրելու առումով, դարձել են ռիսկային հասարակության, պետության, ազգի, անհատի կենսագոյության համար: Այստեղ մենք կարևորում ենք ժողովրդավարական անցման սուբյեկտիվ առանձնահատկությունները պայմանավորող ՀՀՇ-ական քաղաքական ընտրախավի դերը: Փաստորեն, նրանից և նրա կայացրած որոշումներից էր կախված ազատականացման գործընթացին զուգահեռ առաջացած քաղաքական զարգացման ճգնաժամերով պայմանավորված գործոնների չեզոքացումը կամ կառավարումը:

Ժողովրդավարական անցում կատարած երկրների փորձը ցույց է տալիս, որ ըստ իրականացվող բարեփոխումների հետապնդած նպատակի այդ անցումներն ընթանում են երկու խոշոր փուլով. առաջինն ազատա֊ կանացման փուլն է, որի ուղղվածությունն ամբողջատիրական կամ ավտո-րիտար քաղաքական վարչակարգի մեղմացումն է ու ազատական քաղաքական մթնոլորտի ստեղծումը, երկրորդը բուն ժողովրդավարացման փուլն է, որի նպատակն ու ուղղվածությունը հիմնադրված ինստիտուտների, կառուցվածքների բյուրեղացումն ու ամրապնդումն են: Փաստորեն, ժողովրդավարական այլ անցումներին համատեղ, Հայաստանի անցումային շրջանի մեկ այլ ընդհանրությունը անցման փուլայեությnւեե է:

Ժողովրդավարական անցման ազատականացման փուլը, մեր կարծիքով, սկսվեց, երբ 1988թ. Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի երեք թափուր տեղերի ընտրություններում մրցակցային պայքարում պատգամավորներ ընտրվեցին համազգային շարժման ներկայացուցիչները: Հետագայում, արդեն 1990թ. մայիսի 20-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրություններում կոմունիստական կուսակցությունը պարտություն կրեց, և Հայաստանում, փաստորեն, դրվեցին բազմակուսակցական համակարգի ձևավորման հիմքերը: Իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը, Հայաստանի Գերագույն խորհրդի 1990թ. օգոստոսի 23-ի հռչա-կագրով երկրում սկիզբ առան ժողովրդավարական բարենորոգումները: Նորընտիր խորհրդարանը ձեռնամուխ եղավ հասարակության ժողովրդա-վարացմանը միտված օրենսդրական հիմքերի ստեղծմանը: Պետական մենաշնորհից արտադրության միջոցների սեփականության բազմաձևության անցնելու համար հիմք ծառայեցին «ՀՀ-ում սեփականության մասին» (31.10.1990) և «ՀՀ սեփակաեաշեորհմաե հիմքերի մասին» (13.02.1991) օրենքները: Բազմակարծությունը և բազմակուսակցական^^ո^ն ամրագրվեցին «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքով (26.02.1991), իսկ խոսքի և տեղեկատվության տարածման ազա-

141

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

տությունը' «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքով (08.10.1991): Դավանանքի ազատությունն ապահովելու համար ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը (17.06.1991): 1996թ. ԱԺ-ն ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» օրենքները, որոնց հիման վրա էլ նույն տարվա նոյեմբերի 10-ին կայացան այդ մարմինների ընտրությունները: 1996թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը, որը լրացրեց քաղաքացիական հասարակության կառուցման իրավական դաշտը: Դրանք բոլորն էլ կոչված էին լիարժեքորեն ապահովելու այն երկու խնդիրների լուծումը, որոնց մասին վերը նշվեց: Սակայն ոչ թե նախատիպերի, այլ քաղաքականության լիարժեք սուբյեկտների ձևավորման, ոչ թե կիսաժողովրդավարական, այլ լիարժեք ժողովրդավարական գործառություն ու փոխազդեցություն ապահովելու իմաստով: Եվ ընդհանրապես իրականացվող բարեփոխումների տրամաբանությունը պետք է կոչված լիներ ապահովելու վերը նշված երկու ուղղվածությունները: Դրանք համապատասխանաբար պայմանավորված էին ազատականության և ժողովրդավարության հայեցակարգերով: Եթե ազատականության բաղադրիչը կենսագործունեության բոլոր ոլորտներում որոշակի տիպի ինստիտուտների ձևավորման համար անհրաժեշտ պայմաններ ապահովեց, ապա ժողովրդավարության բաղադրիչը պետք է ապահովեր դրանց բնականոն ու լիարժեք գործառնման և փոխազդեցության համար անհրաժեշտ արարողակարգերի, ընթացակարգերի մշակումն ու իրականացումը:

Ըստ էության, առաջինն ապահովեց բարեփոխումների կառուցվածքային, երկրորդը գործառնական (ակցիոնալիստական) ու փոխազդեցության (ինտերակցիոնիստական) ասպեկտները: Հենց այս նկատառումներով էլ երկուսը միասնաբար կազմում են ցանկացած ոլորտում բարեփոխումների ամփոփ տրամաբանություն: Ցանկացած բարեփոխումների մեջ նրանք պետք է հանդես գան միաժամանակ կամ լրացնեն միմյանց: Ահա թե ինչու բարեփոխումների արդյունքները Ռ.Դալը գնահատում է երկու չափ-որոշիչով մասնակցություն և մրցակցություն: Առաջինը գնահատում է, թե ինչպիսի և ինչ թվով դերակատարներ են մասնակցում գործընթացին (մասնակցության ազատության աստիճանը), իսկ երկրորդը գնահատում է, թե ինչպես, ինչ ազատությամբ են նրանք մասնակցում գործընթացին (մրցակցության ազատության աստիճանը):

Հայաստանի վերաբերյալ կարելի է վկայակոչել իրականացվող բարեփոխումների արդյունքների գնահատականը ՄԱԿ հայկական գրասենյակի ընդհանրացրած «Անկախության և անցումային 10 տարիները Հայաստա-

142

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

եում» ազգային զեկույցը, որում արձանագրված է. «ժողովրդավարական կառավարման օրենսդրական հիմքը հիմնականում դրվեց այս 10 տարվա ընթացքում, ինչը, սակայն, Հայաստանը չդարձրեց դասական իմաստով «օրինական» պետություն» [12, էջ 11]: Արձանագրված փաստ է, որ սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում, թեպետ իրավական-նոր-մատիվ առումով ապահովված է ազատականության միջավայրը, սակայն ապահովված չէ ժողովրդավարության բաղադրիչը, այսինքն ազատականության հայեցակարգով հիմնադրված ինստիտուտների, կառույցների գործառությունն ու փոխազդեցությունը' ժողովրդավարության սկզբունքների համաձայն: Ցանկացած ինստիտուտի բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը քաղաքական ընտրանուն հնարավորություն է տալիս բարձրացնել կառավարման արդյունավետությունը և կառավարչական որոշումների գիտագործնական հիմեավnրվшծությnւեը, որոնց անհրաժեշտությունը հատկապես մեծացել է գլոբալացման գործընթացների խորացմամբ և տնտեսությունում փոփոխությունների ինտենսիվությամբ պայմանավորված: Այս սկզբունքների օգնությամբ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը ՀՀ-ում մեծ ջանքեր կպահանջի քաղաքական ընտրանուց: Այս նկատառումներով կարևորում ենք քաղաքական ընտրանու կողմից կառավարման ծրագրային, գիտական ապահովման և արդյունավետության գնահատման համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը: Դրանց գոյությունը և բնականոն գործունեությունն անչափ կարևոր են ՀՀ ժողովրդավարական անցման պայմաններում ոչ միայն ժողովրդավարության բաղադրիչի, այլև համախմբվածության բարձրացման առումով: Այս ամենը, համախմբվածության առաջնային նախապայման հանդիսանալուց բացի, կհանգեցնի նաև կառավարման ժողովրդավա-րացմանը, թափանցիկությանը, փորձագետների ավելի լայն մասնակցությանը որոշումների նախապատրաստման գործընթացին:

Առանց այս սկզբունքների առկայության քաղաքական գործընթացներին ի սկզբանե կարող է մասնակցել դերակատարների փոքրաթիվ ու «ընտրյալ» քանակ, իսկ աեցաեկալիեերը կամ մեկուսացվում, կամ օտարվում են: Այսինքն թեպետ ՀՀ ժողովրդավարական անցման ազատակա-նացման փուլում առկա էին ինստիտուտներ հիմնադրելու անհրաժեշտ պայմանները, սակայն թերի էին դրանց բնականոն գործառնությունն ու փոխազդեցությունն իրականացնող կառուցակարգերը, որոնք պետք է ապահովեին բարեփոխումների ժողովրդավարության բաղադրիչը: Մինչդեռ ազատականացման փուլում «ծնված» դերակատարների հոգնակիության և նրանց բոլորի միաժամանակյա մասնակցության արդյունքում մեծացել է քաղաքական գործընթացի ելքի անորոշությունը:

143

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Համաձայն ժողովրդավարական անցման մոդելի հենց այդ խնդիրներն էլ լուծվում են ցանկացած անցման երրորդ ժողովրդավարության համախմբման փուլում: Ինչպես Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և անցումային այլ երկրների փորձն է վկայում, այն, որպես կանոն, ավելի երկար ու տևական փուլ է, քան ազատականացումը (կարող է տևել մեկ հարյուրամյակ): Իսկ այդ վիճակի հաստատման մասին վկայող հիմնական չափ-որոշիչներից են համարվում բնակչության կյանքի որակի և մակարդակի ցուցանիշները: Ներկայիս իրավիճակն ու նրա բնութագրիչները ցույց են տալիս, որ Հայաստանի համար այդ վիճակի «տեսլականն» անգամ մոտ ապագայում դեռևս չի ուրվագծվում: Եվ եթե ղարաբաղյան պատերազմը մինչև 1994թ. օբյեկտիվորեն դանդաղեցնում էր թե ազատականացման, թե ժողովրդավարացման փուլերի արդյունավետության ապահովումը, ապա դրանից հետո մինչ այժմ գլխավոր խոչընդոտ է մնում ոչ այնքան այդ գործոնը, որքան քաղաքական ընտրանու տարբեր ուժերի կողմից ցանկացած գծով իշխանություն ձեռք բերելու, այն պահելու ու ամրապնդելու սուբյեկտիվ գործոնը: Իսկ իրողությունը, որ Հայաստանը դեռևս հեռու է ժողովրդավարության համախմբումից, փաստարկվում է ոչ միայն անցման փուլերը տարանջատող վերոհիշյալ չափորոշիչով։ Ինչպես արդեն դիտարկել ենք, անցումագիտության շրջանակում արդեն ձևավորվել է նոր գիտաճյուղ' համախմբագիտություն, որի գիտական եզրերը դեռևս հստակեցված չեն:

Ըստ ժողովրդավարական անցման մոդելի տարբեր ժամանակահատվածներում անցման գործընթացում գտնվող հասարակության ներսում տիրող տրամադրությունների արդյունքում ստեղծված իրողությունների նկատմամբ կեցվածքի տիրող «ժամանակի ոգու» հիմքում ընկած են ընտրությունները: Վերջիններիս օգնությամբ, տարանջատելով ժողովրդավարական անցման ժամանակային տարբեր փուլերը, տարբերակվում են հիմնադիր ընտրություններ և հիասթափության ընտրություններ. Համապատասխանաբար ՀՀ ժողովրդավարական անցման ողջ շրջանը կարելի է բաժանել ոգևորության (1990-1996), հիասթափության (1996-1998) ու իրատեսության (1998-ից մինչև մեր օրերը) փուլերի: Բազմիցս նշված պատճառներով 1990-ականների սկիզբը միանշանակ ոգևորության փուլ էր, որը դրսևորվեց հիմնարար ընտրություններով ու դրանց արդյունքում հանրային լայն զանգվածների կամքի արտահայտիչ քաղաքական ուժի հաղթանակով: Չնայած գործող իշխանություններից ժողովրդավարական լայն դժգոհությանը, այնուամենայնիվ 1996թ. կարելի է որակել իբրև հիասթափության արտահայտման սկիզբ: Ճիշտ է, ընտրություններում մրցակիցները (Լ.Տեր-Պետրոսյան և 4. Մանուկյան) նույն քաղաքական հոսանքից սերված երկու հայտնի գործիչներ էին, բայց հասարակությունը հիասթափված

144

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարտե

էր ոչ թե ազատակաե-ժողովրդավարակաե արժեքներից, այլ գերիշխանություն իրականացնող քաղաքական ընտրանու լեգիտիմության մակարդակից: Ըստ այդմ էլ հասարակության զգալի մասը գերիշխանություն իրականացնող քաղաքական ընտրանու «գահազրկման» մեջ էր տեսնում ելքը և առաջնորդվում էր լիդերին և նրա շրջապատին փոխարինելու տրամաբանությամբ: Թեպետ այդ ժամանակից սկսվեց հասարակության ընդերքում ընձյուղվել ազգային արժեքային համակարգի իրատես արդիականացման նկատմամբ հանրային պահանջմունք Այդ առումով 1998թ. իսկապես շրջադարձային էր, քանի որ որդեգրված ու ինստիտուցիոնալացված արժե-համակարգից հիասթափությունը ակնհայտ դրսևորվեց հասարակության կողմից ազգային գաղափարներին տուրք տալու և ազգային գաղափարախոսություն ստեղծելու տեսքով: Սակայն, մեր կարծիքով, ազգային արժե-համակարգի տոտալ պահանջարկը շատ կարճ տևեց, քանի որ նրան անմիջապես փոխարինեց սոցիալ-ժողովրդավարական արժեհամակարգի պահանջմունքը խթանված Կ.Դեմիրճյանի կողմից: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ քննարկվող ժամանակահատվածում արմատապես փոխվել են հայ հասարակության արժե-քային պատկերացումները' իրատես ժողովրդավարացման նկատառումներով ազգային արժեհամակարգ են ներառվել ոչ միայն ազատական-ժողո-վրդավարական, այլև սոցիալ-ժողովրդավարական արժեքներ: Արժեքների զուգամիտումն արձանագրվեց այս երկու համակարգերի փոխզիջումն արտացոլող «Միասնություն» դաշինքի հաղթանակով: Ներկայումս արժեհամակարգի նկատմամբ ունեցած պահանջմունքում հայ հասարակությունում պահպանվում է այս իրավիճակը:

Համաձայն ժողովրդավարական անցման մոդելի' անցման հիմքում ընկած չափորոշիչը երկու հիմնական փուլերով տարբերակված ընտրա-խավային փոխդասավորվածության տիպն է, երբ մրցակցող ընտրախա-վային խմբակցությունները «պակտեր» են կնքում իշխանության ինստիտուտների ու մարմինների բաշխման, մրցակցության նորմերի ու կանոնների վերաբերյալ: Առաջին փուլին բնորոշ են իշխանություն-ընդդիմություն ձևաչափով կնքված «պակտերը»: Այլապես «պակտի» փոխարեն դիտվում են «խռովություն», «ժողովրդական ապստամբություն, ընդվզում» կամ «պալատական հեղաշրջում»: Երկրորդ փուլն ընտրախավային զուգամիտումն (կոնվերգենցիա) է, երբ ծայրամասային ընտրախավային խմբակցությունը ժողովրդական լայն զանգվածներին մոբիլիզացնելով ժողովրդավարական ընտրությունների միջոցով թափանցիկ քաղաքական մրցակցության շնորհիվ գալիս է իշխանության, իսկ իշխանության ղեկին գտնվող ընտրանին զիջում է այն: Եթե 1996թ. ՀՀ-ում ժողովրդավարական անցումն ընթացավ

145

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

«ժողովրդական ընդվզման» սցենարով, ապա անցման այս ձևը հետագայում իր շարունակությունը ստացավ 1998թ., որը, մեր կարծիքով, համընկնում է միջընտրախավային պայքարի արդյունք ենթադրող «պալատական հեղաշրջման» սցենարին [13]: Համաձայն ժողովրդավարական անցման մոդելի, ընտրանու փոխդասավորվածությունում անհրաժեշտ է տարբերակել «գաղափարական միասնական», «տրոհված, բաժանված» ու «փոխհամաձայնեցված միասնական» ընտրախավեր: Ըստ էության ընտրախավային հանրույթի տրոհված վիճակը կարճակյաց ու միջանկյալ փուլ է, որի զարգացումները կարող են ուղղված լինել ինչպես դեպի փոխզիջումային միասնական, այնպես էլ դեպի գաղափարական միասնական ընտրախավի կազմավորմանը: Առաջին դեպքում, որպես կանոն, զարգացումներն ընթանում են վերը նշված ընտրախավային հանրույթի ձևավորման, իսկ երկրորդ դեպքում հեղափոխության («պալատական հեղաշրջում», «ժողովրդական ապստամբություն») ճանապարհով: Այդ առումով ուշագրավ է, որ ԽՍՀՄ փլուզումն ուղեկցվեց գաղափարական միասնական, «տրոհված ընտրախավ», «կոնսենսուսային ընտրախավ», «միասնական ընտրախավ» ուղղվածությամբ: Գաղափարական միասնական ընտրախավի ներսում «բարեփոխող» հատվածի (Մ.Գորբաչովի գլխավորությամբ) առկայությունն ապահովեց աջ կողմից արմատական և չափավոր բարեփոխողների, ձախ կողմից չափավոր և արմատական պահպանողականների գոյությունը: Ռուս ան-ցումագետ Վ.Գելմանն այս մոդելն անվանում է ցենտրիստական քաղաքականության ձախողում, որի համաձայն աջ և ձախ տիրույթների «թունավորումը» կենտրոնի բարեփոխող հատվածի կողմից հանգեցրեց տարամի-տող գործընթացների, իսկ պակտի փոխարեն դիտվեց խռովություն [2]:

Մինչդեռ ՀՀ-ում քաղաքական զարգացումներն ընթացան այլ սցենարով: Նախկին ԽՄ հանրապետություններում սկսված ժողովրդավարական անցումն ի սկզբանե զարգացավ «ծայրամաս - կենտրոն» հակասության հիման վրա, այդ իսկ պատճառով ծայրամաս համարվող ՀՀ քաղաքական տիրույթի աջ և ձախ հատվածների միջև վերը հիշատակված խզումն արդեն իսկ հսկայական էր, որն էլ հենց սկզբից ևեթ բացառեց նախկին' պարտո-կրատ և նոր' ազատական ընտրանիների միջև պակտի կնքումը: Նախկին պարտոկրատ ընտրանին տեղի տվեց համազգային շարժման ալիքին, քանի որ օրակարգում ոչ միայն քաղաքական վարչակարգի կամ Հայաստանի անկախացման հարցն էր, այլև համազգային նշանակություն ունեցող Ղարաբաղյան խնդիրը: Իշխանության եկած «նոր ժողովրդավարներից» կազմված ազատական ընտրանին, կարողանալով զուգամիտել ամբողջ հասարակության շահերը, հավակնում էր «փոխհամաձայնեցված միասնական» ընտրանու կարգավիճակին: Սակայն 1995թ. խորհրդարանական

146

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարյան

ընտրություններում խառն (ազատական-ազգայնական) գաղափարական բաղադրիչներով ձևավորված այդ մեծամասնությունը 1998թ. մեկ գիշերվա մեջ ազատական տիրույթից տեղափոխվեց ազգայնական տիրույթ: Փաստորեն, գաղափարական միասնական հենքը, որը ինստիտուցիոնալ կերպով սահմանափակում է խմբից խումբ շարժունակությունը, ՀՀ-ում բացակայում էր: Վերջինս էլ հենց «Հանրապետություն» ընտրախավային հանրույթի արմատական կերպափոխման պատճառ հանդիսացավ, որի հետևանքով տրոհում սկսվեց հենց իշխանության դաշտում: Տրոհման գործընթացն ավարտվեց 1998թ., երբ իշխանության ընտրախավային հանրույթի ներսում արձանագրված տրոհման հետևանքով ձևավորվեց փոխզիջու-մային միասնական նոր ընտրախավ շահերի զուգամիտման նոր մոդելով: Քաղաքական հետագա զարգացումներն ընդհանրացնելով կարող ենք նշել, որ կնքված պակտն ու ձևավորված ընտրախավային հանրույթը արժե-քային համակարգի բազմաչափության գերակայությունն ընդունող հիմք չունեին, քանի որ իշխանափոխման գործընթացի գլխավոր դերակատարների (Ռ.Քոչարյան, Վ.Սարգսյան, Ս.Սարգսյան, Ս.Բաբայան) միջև կնքված պակտը հիմնականում վերաբերում էր Ղարաբաղյան խնդրին և ոչ թե ՀՀ ժողովրդավարական անցման ազատականացման փուլում կուտակված հիմնախնդիրների լուծման նկատառումներով իրատես բարեփոխումների հետագա շարունակությանը:

Եզրակացություններ

Ներկայումս ժողովրդավարության համախմբում ենթադրվող ընտրանու առկա փոխդասավորվածությունը նախատրոհման իրավիճակում է: Ուստի կարելի է եզրահանգել, որ ՀՀ ժողովրդավարական անցման մոդելը, որոշակիորեն անցնելով անցման փուլերի սցենարները, այնուհանդերձ, «ժողովրդավարության որակ» չի ապահովում: Հետևաբար, այս ամենը կրկին դրսևորվելու հավանականություն է ապահովում ընտրախավային զուգամիտման մոդելի համար, որը կարող է դրսևորվել ինչպես «ժողովրդավարական ընդվզում», այնպես էլ «պալատական հեղաշրջում» սցենարներով: Իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի ընտրանու փոխդասավորվածու-թյան ներսում զարգացումների արդեն իսկ հիշատակված ուղղվածությանը' գաղափարական միասնական ընտրախավից դեպի տրոհված ընտրախավ և ապա' փոխզիջումային միասնական ընտրախավ: ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացի մյուս հիմնախնդիրը կապված է գաղափարական տարածության տրոհվածության հետ, որի պատճառով քաղաքական ընտրանու տարբեր խմբերի միջև մրցակցությունն ընթանում է զուտ խմբային շահերով պայմանավորված: Բարեփոխումների ընթացքում ժողովրդավա-

147

Մ Մարգարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

րության բաղադրիչի գերակայության բացակայության պատճառով քաղաքական մրցակցությունը սահմանափակվում է մասնակիցների նեղ շրջանակով, որտեղ հանդես եկող խմբերը սերտաճած են քաղաքականություն-տնտեսություն սահմանագծում: Այսինքն' զարգացման ուղղությունը հանգեցրել է ոչ միայն օլիգարխիկ խմբավորումների միջև մրցակցությանը, այլև ձևավորել է փոխհամաձայնեցված խմբիշխանական միավորներ:

Այսպիսով, քանի որ ՀՀ ժողովրդավարական անցման ռազմավարության ցանկացած սցենար առնչվում է կառուցվածքային և ընթացակարգային գործոններին, ապա անհրաժեշտ ենք համարում'

• դիտարկել ինչպես «բարեփոխումներ վերևից», այնպես էլ «բարեփոխումներ ներքևից» սցենարները, քանի որ ՀՀ ժողովրդավարական անցման արդի փուլում նպատակահարմար է զուգահեռաբար կիրառել երկու սցենարները միաժամանակ: Նման պարագայում նախ կնվազի հասարակության հեղափոխականացածությունը, ապա' կի-րականացվի առաջադրված նպատակի ձեռքբերում ընտրախավային հանրույթի օգնությամբ,

• զուգամիտել քաղաքական տարածության «վերին - ստորին», «կենտրոն - ծայրամաս» տարաբնույթ հարթություններում առկա շահերը' կենտրոնամետություն ենթադրվող «արժեքների» օգնությամբ: Այս պարագայում ազատական-ժողովրդավարական արժեքների գերակայությամբ է միայն հնարավոր նախ' անհատ-հասարակություն-պետություն միջազգային շրջակայքի կապն ապահովել, ապա' այդ արժեքները դնել միջպետական և միջազգային հարաբերությունների առաջընթացի հիմքում,

• մշակել համահայկական զարգացման ամբողջական համակարգված ծրագիր, այդ աշխատանքում ընդգրկել ՀՀ, Ղարաբաղի և Սփյուռքի մտավորականությանը: Անհրաժեշտ է միջազգային շրջակայքի և ազգ-պետություն կազմավորող գործոնների հարթությունում, հատկապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջոցով, Ղարաբաղյան խնդրի համալիր ներկայացում' ազգերի ինքնո-րոշման սկզբունքով: Համահայկական զարգացման հիմնախնդիրն այս կերպ ներկայացնելու պարագայում հայ հասարակությունը համախմբվելով' ազատական ժողովրդավարության արժեքները կօգտագործի սեփական տեսակի և ինքնության բնականոն արդիականացման ուղղությամբ,

• հաստատել ազատական-ժողովրդավարական արժեքներ (կառուցվածքներ, ինստիտուտներ ու գործընթաց-արարողակարգեր), որոնց դեպքում հնարավոր կլինի ժողովրդավարության համախմբման սցենարը,

148

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Մ. Մարգարյան

• ապահովել տարաբնույթ ինստիտուտների, կառուցակարգերի իրատես գործունեությունը և ժողովրդավարական բարեփոխումների հարահոսությունը' անվտանգության այլընտրանքային երաշխիքների բնականոն գործառման օգնությամբ,

• վերահսկել քաղաքական ընտրանու գործունեությունը քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով:

Հոկտեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Пшеворский А, Демократия и рынок. Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке. Пер. с англ. / Под ред. проф. Бажанова В.А., М., «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2000.

2. Гельман В.Я, Как выйти из неопределенности? // Pro et Contra, т.3, № 3, 1998; Гельман В.Я, Постсоветские политические трансформации (Наброски к теории) // Полис, № 1, 2001.

3. O’Donnell G, Schmitter P, Transition from Authoritarian Rule. Tentative Conclusions about Uncertain Democracies. Baltimore and London, Johns Hopkins University Press, 1986, p 3.

4. Цыганков А, Современные политические режимы: структура, типология, динамика. М., Интерпракс, 1995, гл. IV; Харитонова О, Генезис демократии (Политика реконструкции логики транзитологических моделей) // Полис № 5, 1996.

5. Almond G, Verba S, Civil Culture: Political Attitudes and Democracy in Five Nations. Princeton, 1963, p. 8.

6. Мельвиль А.Ю, Опыт теоретико-методологического синтеза структурного и процедурного подходов к демократическим транзитам // Полис, № 2, 1998.

7. Munck G.L, Leff CS, Models of Transition and Democratization: South America and Eastern Europe in Comparative Perspective // Comparative Politics, vol. 29, № 3, 1997.

8. Campbell A, Converse Ph., Miller W., Stokes D., The American Voter, N. Y., 1960.

9. Larsen S. (ed.), The Challenges of Theories of Democracy: Elaborations Over Trends in Transitology. Boulder, N. Y., 2000.

10. Капустин Б.Г, Конец транзитологии? // Полис, № 4, 2001.

11. Фукуяма Ф, Великий разрыв, пер. с англ. под ред. А.В. Александровой. М., 2003.

12. UNDP, Մարդկային զարգացման ազգային զեկույց, անկախության և անցումային 10 տարիները Հայաստանում, 2001։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

13. Linz J. J, Stepan A, Problems of Democratic Transition and Consolidation: Southern Europe, South America, and Post communist Europe, Baltimore, 1994.

149

Մ Մարգարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ПРОБЛЕМЫ ДЕМОКРАТИЧЕСКОГО ТРАНЗИТА В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

Мариам Маргарин

Резюме

Коренные преобразования и демократические процессы, происходящие на посткоммунистическом пространстве, недвусмысленно доказывают, что современная мировая система перешла в качественно новую стадию развития. Очевидно, что в условиях демократического транзита формирование новых цивилизационных полюсов побуждает армянское общество по-новому осмыслить процессы политического развития в целях сохранения собственного вида и идентичности. Сравнительное изучение процессов трансформации латиноамериканских, африканских, азиатских, а также посткоммунистических стран позволяет раскрыть те насыщенные неопределенностью тенденции, на предотвращение которых должны быть направлены усилия мирового сообщества.

При рассмотрении процесса демократического транзита РА очевидно, что он является суммой многих неопределенностей. Соответственно, отмечается важность многовекторности данного перехода, который привел к структурной и процедурной дисгармонии. Для сведения к минимуму неопределенностей в структуре политического пространства и времени рассмотрены сценарии «реформ сверху» и «реформ снизу». С целью раскрытия связей между ними предлагается использовать методологию «воронки причинности» — как средство системного анализа демократического транзита.

150

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.