Научная статья на тему '«Ժառանգորդ» Եվ «Սահմանադիր» կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները ժողովրդավարական կերպափոխման գործընթացում'

«Ժառանգորդ» Եվ «Սահմանադիր» կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները ժողովրդավարական կերպափոխման գործընթացում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
92
29
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արտակ Զաքարյաե

Հոդվածում կոմունիստական «ժառանգորդ» և «սահմանադիր» նոր ժողովրդավար կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները լուսաբանված են կուսակցությունների քաղաքականապես ինքնորոշված տարածության գաղափարական կերպափոխման առանձնահատկությունների հենքի վրա: Քաղաքական կերպափոխություններին հարմարվելու կուսակցությունների կազմակերպական ընդունակությունները որոշելու համար կարևորվել են կուսակցության հնարավոր երեք կերպեր միաժամանակ' կուսակցությունը որպես ապարատ (party in office), որպես կազմակերպություն (organization) և որպես ընտրազանգված (electorate): Դիտարկված է կուսակցության կազմակերպական զարգացման միտումների բազմամա- կարդակ կերպափոխման գործընթացը հանրային կառավարման կառուցվածքում, կենտրոնական ապարատում և տեղերում: Նախկին ռեժիմների կազմակերպական ժառանգությունը կարևոր ազդեցություն ունի կուսակցական համակարգի քաղաքական զարգացման վրա, և հենց դրանով էլ բացատրվում են քաղաքական համակարգի կերպափոխման առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր «ժառանգորդ» կուսակցության կազմակերպական կերպափոխության գործընթացներն ազդում են «սահմանադիր» նոր ժողովրդավար կուսակցությունների հետագա զարգացման վրա: Կարևորվել է նաև նախագահական իշխանության լիազորությունների ծավալի, ընտրատարածքի միջին մեծության, կուսակցությունների նկատմամբ ունեցած վստահության (նաև անվստահության) մակարդակի ազդեցությունը կուսակցությունների քաղաքականապես ինքնորոշված տարածքների վրա: Որպես լրացուցիչ փոփոխական կարևորվել են արհմիութենական շարժման հզորությունը, անվստահության մակարդակը և ազգաբնակչության անդամակցության չափը արհեստակցական միություններին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

После распада СССР формирование «наследующих» и «учреждающих» партий необходимо рассматривать с учетом идеологической трансформации пространства политических партий. Для определения организационной способности партий адаптироваться к хаотической трансформации в линейной и точечной действительности необходимо основываться на трех формах партий: партия как аппарат, партия как организация и партия как электорат. При рассмотрении проблемы организационного развития новых демократических партий учитываются два основных параметра, которые выражаются в факторах партийного членства и идеологической последовательности. С этой целью рассмотрены особенности многоуровневого проявления тенденции организационного развития партии в структуре общественного управления, центральном аппарате и на местах. Так как отношения между партиями на этих трех уровнях исторически предполагают разные модели деятельности, то очень важна относительная величина влиятельности должностных членов, численно-качественные отношения партийных деятелей и аппарата на местах и в центре. В процессе трансформации организационные намерения коммунистических «наследующих» и новых демократических «учреждающих» партий обусловлены реалистическим использованием структуры возможностей (opportunity structure). На организационные тенденции партии существенно влияет организационное наследие предыдущих режимов, что оказывает важное влияние и на политическое развитие партийной системы, и именно этим объясняются особенности трансформации политической системы. В то же время особенности организационной трансформации каждой «наследующей» партии влияют на дальнейшее развитие «учреждающих» новых демократических партий. Необходимо учитывать также влияние объема полномочий президентской власти, среднюю величину влияния в избирательном округе, уровня (масштаба) доверия (также недоверия) по отношению к партиям в политически суверенных округах партии. В качестве дополнительной переменной рассматривается мощность профсоюзного движения, уровень недоверия и величина членства населения в профсоюзах. Фактически, определенный политический успех для себя обеспечили те «наследующие» и «учреждающие» новые демократические партии, которые в начале преобразования политической системы смогли установить связи с посткоммунистическими профсоюзами.

Текст научной работы на тему ««Ժառանգորդ» Եվ «Սահմանադիր» կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները ժողովրդավարական կերպափոխման գործընթացում»

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Զաքարյան

«ԺԱՌԱՆԳՈՐԴ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Արտակ Զաքարյաե

Հոդվածում կոմունիստական «ժառանգորդ» և «սահմանադիր» նոր ժողովրդավար կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները լուսաբանված են կուսակցությունների քաղաքականապես ինքնորոշված տարածության գաղափարական կերպափոխման առանձնահատկությունների հենքի վրա: Քաղաքական կերպափոխություններին հարմարվելու կուսակցությունների կազմակերպական ընդունակությունները որոշելու համար կարևորվել են կուսակցության հնարավոր երեք կերպեր միաժամանակ' կուսակցությունը որպես ապարատ (party in office), որպես կազմակերպություն (organization) և որպես ընտրազանգված (electorate): Դիտարկված է կուսակցության կազմակերպական զարգացման միտումների բազմամա-կարդակ կերպափոխման գործընթացը հանրային կառավարման կառուցվածքում, կենտրոնական ապարատում և տեղերում: Նախկին ռեժիմների կազմակերպական ժառանգությունը կարևոր ազդեցություն ունի կուսակցական համակարգի քաղաքական զարգացման վրա, և հենց դրանով էլ բացատրվում են քաղաքական համակարգի կերպափոխման առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր «ժառանգորդ» կուսակցության կազմակերպական կերպափոխության գործընթացներն ազդում են «սահմանադիր» նոր ժողովրդավար կուսակցությունների հետագա զարգացման վրա: Կարևորվել է նաև նախագահական իշխանության լիազորությունների ծավալի, ընտրատարածքի միջին մեծության, կուսակցությունների նկատմամբ ունեցած վստահության (նաև անվստահության) մակարդակի ազդեցությունը կուսակցությունների քաղաքականապես ինքնորոշված տարածքների վրա: Որպես լրացուցիչ փոփոխական կարևորվել են արհմիութենական շարժման հզորությունը, անվստահության մակարդակը և ազգաբնակչության անդամակցության չափը արհեստակցական միություններին:

Ներածություն

Ժողովրդավարացման «երրորդ ալիքի» շրջանակներում ծավալված քաղաքական կերպափոխումները, հատկապես ԿԱԵ (Կենտրոնաարևելյան Եվրոպա) և ՆԽՄ (նախկին Խորհրդային Միություն) երկրներում, վերլուծելու նկատառումներով լայնածավալ գրականություն է հայտնվել կուսակցական համակարգերի ձևավորման, բնականոն արդիականացման և նրանց քաղաքական դիրքորոշումների ուսումնասիրման մասին: Քաղաքական համակարգի կերպափոխման գործընթացը լուսաբանելու համար անհրաժեշտ է

151

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

կարևորել քաղաքական կուսակցությունների կազմակերպական զարգացման համեմատական վերլուծությունը: Իհարկե, ժողովրդավարական անցման գործընթացները համեմատության մեջ դիտարկող շատ աշխատություններ կան, որոնց օգնությամբ կփորձենք դիտարկել հետկոմունիստա-կան տարածքների կուսակցությունների ծավալած գործունեությունն ամբողջությամբ [1]: Միաժամանակ, կարևորվել է ամերիկացի կուսակցականա-գետ, Տրումենի անվան համալսարանի պրոֆեսոր Ջոն Իշիյամայի ԿԱԵ և ՆԽՄ երկրների կուսակցական զարգացման հիմնախնդիրներին նվիրված աշխատություններում մշակված մեթոդաբանությունը [2]: ԿԱԵ և ՆԽՄ երկրների ժողովրդավարացման գործընթացում կուսակցական համակարգի ձևավորումը և զարգացումը հնարավորություն է տալիս ստուգել կուսակցա-կանագիտության մեջ գործող այն դրույթները, որոնց օգնությամբ հնարավոր է բացահայտել նրանց կազմակերպչական ունակությունները:

ՀՀ քաղաքական համակարգի կերպափոխության գործընթացում կուսակցությունների դերի հիմնահարցը կարելի է լուսաբանել միայն հետկո-մունիստական տարածքի քաղաքական զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրման հիման վրա: Այդ նկատառումով ճշգրտել ենք այն տեսական շրջանակները, որոնց օգնությամբ կարելի է որոշել կուսակցությունների քաղաքականապես ինքնորոշված տարածությունը և այն գործոնները, որոնք խթանում են այս կամ այն կուսակցությունների զարգացումը: Հետկոմունիստական տարածքներում կուսակցությունների կազմակերպական զարգացումը հետազոտելիս հենվել ենք ընդհանուր տեսական դրույթների ամբողջության վրա, որոնք մշակված են կուսակցականագիտու-թյան հարցերի վերաբերյալ արևմտյան գրականությունում: Որպես հետազոտության ելակետ օգտվել ենք կուսակցությունների կազմակերպական զարգացմանը նվիրված այն տեսական աշխատություններից, որոնք փորձել են համակարգել ԿԱԵ և ՆԽՄ երկրներում կուսակցությունների և կուսակցական կազմակերպությունների ծավալած քաղաքական գործունեությունը: Արևմտյան դասական տեսություններին դիմելը թույլ է տալիս որոշել հետկոմունիստական տարածքներում կուսակցությունների կազմակերպական զարգացման բնույթը և ավելի լայն համեմատական վերլուծություն կատարել: Ինչ վերաբերում է հոդվածում քննարկվող փորձարարական նյութին, ապա այստեղ ուշադրությունը կենտրոնացված է կոմունիստական «ժառանգորդ» կուսակցությունների վրա, այսինքն այն կուսակցությունների, որոնց նախորդները նախկին վարչակարգում կառավարողներ էին և ժառանգել էին տարաբնույթ ռեսուրսներ' հատկապես նախկին կառավարող կադրերի գերակշռող մասը: Հենվելով Ջ.Իշիյամայի կարևորած հետևյալ «ժառանգորդ» կուսակցությունների' Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ),

152

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Զաքարյան

Չեխիայի Հանրապետությունում Բոհեմիայի և Մորավիայի կոմունիստական կուսակցության (ԲՄԿԿ), Ժողովրդավարական ձախերի սլովակյան կուսակցության (ԺՁՍԿ), Էստոնիայի ժողովրդավարական բանվորական կուսակցության (ԷԺԲԿ), Հունգարիայի սոցիալիստական կուսակցության (ՀՍԿ), Լիտվայի ժողովրդավարական բանվորական կուսակցության (ԼԺԲԿ), Լեհաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդավարական կուսակցության (ԼՍԺԿ), Ռումինիայի սոցիալ-ժողովրդավարական կուսակցության (ՌՍԺԿ), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության (ՌԴԿԿ) և Ուկրաինայի կոմունիստական կուսակցության (ՈւԿԿ) կազմակերպական ընդունակությունների վրա, փորձել ենք զուգամիտել այն օրինաչափություններն ու առանձնահատկությունները, որոնք առկա են քաղաքականապես ինքնորոշված կուսակցական տարածություններում: Մեր կարծիքով տվյալ մեթոդաբանությունը արդյունավետ է, որովհետև նախ' ի տարբերություն «սահմանադիր» կուսակցությունների, կոմունիստական «ժառանգորդ» կուսակցությունները կերպափոխման սկզբնական շրջանում միայն ուղղակի արիստոկրատական ակումբներ էին կամ «բազմոցային» միավորներ (որոնց բոլոր անդամները կարող էին տեղավորվել մի բազմոցի վրա), ապա' նման մոտեցումը բավարարում է մի քանի ընդհանուր չափանիշների։ Դրանք թույլ են տալիս նրանց միմյանց հետ համադրել «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները կերպափոխման գործընթացում, քանի որ' ա) 1992-1995թթ. ժամանակաշրջանում բոլոր այս տասը երկրներում ամենապակասը մեկ անգամ անց էին կացվել համեմատաբար մրցակցային ընտրություններ, և բոլոր այս երկրները շարունակում էին շարժումը (չնայած տարբեր արագություններով) ժողովրդավարական անցման և համախմբման ուղով, բ) թվարկված տասը երկրներից և ոչ մեկում ժողովրդավարական անցումը չի ընդհատվել երկարատև քաղաքացիական պատերազմով, որը զգալի չափով փոխում է քաղաքական ոլորտը, որում գործում են նախկինում գերիշխող կուսակցությունները, գ) բոլոր այս տասը երկրներում կոմունիստական «ժառանգորդ» կուսակցությունները բախվեցին նոր մրցակցային պայմանների և կուսակցական նոր համակարգերի զարգացման հետ: «Ժառանգորդ» կուսակցությունների կողմից կուտակված փորձարարական նյութի վերլուծության ժամանակ կարողացանք լուսաբանել նրանց կազմակերպական բնութագրերի վրա հաստատված «անկախ փոփոխականների» մի քանի աստիճաններ, որոնց օգնությամբ յուրաքանչյուր երկրում կարելի է որոշել կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները կերպափոխման գործընթացում:

153

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

1. Կուսակցությունների կազմակերպական մոդելները, իմաստավորումը և գնահատականը

Կուսակցությունների կազմակերպական զարգացմանը նվիրված դասական ուսումնասիրություններում կարևորվել է այն դրույթը, որ կուսակցությունների կարևորագույն նպատակն է հաղթել ընտրություններում, այդ պատճառով էլ քաղաքական փոփոխությունները դիտարկվում են որպես կուսակցությունների ընտրական գոյատևման արդյունք [3]: Արդյունաբերական հասարակության ստեղծման արդյունքում առաջացած զանգվածային կուսակցությունները դուրս մղեցին «կադրային» կուսակցություններին որպես գերիշխող կազմակերպական ձև, քանի որ ի վիճակի էին ավելի արդյունավետ հավաքագրել նոր ձայնի իրավունք ստացած ընտրողներին: Իրենց հերթին նախկին կադրային կուսակցությունները գոյատևելու համար ստիպված էին ընդօրինակել զանգվածային կուսակցությունների կազմակերպչական հատկանիշները [4, с. 8-9]:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեկնարկած սառը պատերազմի և տնտեսական վերելքի պայմաններում կուսակցությունները սկսեցին հարմարվել փոփոխվող միջավայրին, որում կրճատվել էր դասակարգային քաղաքական պառակտման նշանակությունը և ուժեղացել սոցիալական հիմնախնդիրների դերը (օրինակ կյանքի որակի և մակարդակի հիմնահարցը): Ինչպես նշում է կուսակցականագետ Օ.Կիրխհայմերը, հետպատերազմյան քաղաքական միջավայրում այդպիսի փոփոխությունները ստիպեցին զանգվածային կուսակցություններին հրաժարվել միայն սեփական դասակարգային հիմքից և ընդլայնել արդիականացման հնարավորությունները, ինչը վերջին հաշվով հանգեցրեց «ունիվերսալ» (catch-all) կուսակցություններին ձևավորմանը [5]: Այդ մասին է գրում նաև Ա.Պանեբյանկոն [6]։ Ըստ նրա արևմտաեվրոպական կուսակցությունները, համակերպվելով կերպափոխվող քաղաքական միջավայրին, բնաշրջվում էին աշխատավորների միջազգային համերաշխության համակարգից (երբ կուսակցություններին անդամագրվելու համար անհատները շահադրդվում էին գաղափարների ընդհանրության զգացմամբ) դեպի շահերի համակարգ (երբ կերպափոխման գործընթացում անհատներն ինքնապահպանության են դիմում անգամ գաղափարների փոխզիջման հաշվին): Նմանատիպ կուսակցությունները Ա.Պանեբյանկոն անվանել է «ընտրական-պրոֆեսիոնալ»։ Ռ.Կացը և Պ.Մեյերը ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ «պայմանագրային» կուսակցությունների հայտնվելը ընտրողների աճող անտարբերության և արևմտյան կուսակցությունների նոր քաղաքական ռեսուրսների կարիքի հետևանք էր [7]: Քաղաքական կերպափոխություններին հարմարվելու կուսակցությունների կազմակերպական ընդունակությունները որոշելու համար հետազոտողներն ուշադրությունը կենտրոնացնում են «կուսակցու-

154

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Զաքարյան

թյան երեք կերպերի վրա». կուսակցությունը' որպես ապարատ (party in office), որպես կազմակերպություն (organization) և որպես ընտրազանգված (electorate) [8, p. 231]: Միաժամանակ, օգտագործվում է նաև Ռ.Կացի և Պ.Մե-յերի տերմինաբանությունը՝ կուսակցությունը հանրային կառավարման կաոուցվածքում, կենտրոնական ապարատում և տեղերում [7]: Այս երեք մակարդակներում կուսակցությունների միջև եղած հարաբերակցությունը պատմականորեն, որպես կանոն, գործունեության տարբեր մոդելներ է ենթադրում: Դրանցից յուրաքանչյուրի կարևորության գնահատման համար մեր կողմից ուսումնասիրված գրականության մեջ օգտագործված են մի քանի չափորոշիչներ, որոնցից կաևորել ենք պաշտոնական անդամների հարաբերական մեծույթունը, կենտյւոնում և տեղերում կուսակցական գոյւծիչների ու ապարատի միջև եղած քանակա-որակային հարաբերակցությունը:

Նոր ժողովրդավարությունների կուսակցական համակարգերի հետազոտման համար պաշտպանելով կուսակցականագետ Պ.Լևիսի այն դրույթը, որ բոլոր ժամանակներում պահպանվում է «ավանդական զանգվածային կուսակցությունների» մոդելի գրավչությունը, ընդգծում ենք այն հանգամանքը, որ նման պարագայում այդ կուսակցությունները չեն փորձում զուգամիտել ազգային և դասակարգային արժեքաշահային համակարգի քաղաքական էությունը [9]: Գիտնականի կարծիքով ԼՍԺԿ և ՀՍԿ տիպի կուսակցությունները իրենց հաջողության համար պարտական են «ավանդական զանգվածային կուսակցությունների ամենաուժեղ կողմերին. հետկոմունիստական համատեքստում դրանք են լայն անդամությունը, բավական մեծ ֆինանսական և նյութական ռեսուրսները և կազմակերպական զարգացման բարձր մակարդակը»: Այսպիսին է մոդելի հատկությունը, որը թվում է, թե դեռ «կարևոր նշանակություն ունի հետկոմունիստական Եվրոպայում» [10, p. 16-17]: Նոր ժողովրդավարություններում կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումների տեսական հետազոտություն է կատարել նաև կուսակցականագետ Հ.Կիտշելտը: Ըստ նրա նպատակահարմար կազմակերպական ձևը «փխրուն ընտրական հիմքով կազմավորումներն են, որոնցում համեմատաբար կարևոր դեր է խաղում կուսակցական անդամությունը, իսկ առաջատար դեր կուսակցական ղեկավարությունը» [11]: Դա կապված է մի քանի հանգամանքների հետ' ա) կուսակցությունները թվում է, թե ստիպված են դիմել ընտրողների լայն շրջանին, հատկապես այն պատճառով, որ չեն կարող հույս դնել հաստատուն կուսակցական կողմնորոշում ունեցող ընտրազանգվածի աջակցության վրա, բ) կուսակցությունները չեն ձգտում անդամների ավելացման, քանի որ նրանց ֆինանսական ռեսուրսները պայմանավորված չեն անդամների քանակով. այդ հարցում նրանք հիմնականում ապավինում են պետությանը, իսկ նվազ անդամակցության դեպքում կրճատվում է կուսակցական ղեկավարության մարտա-

155

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

հրավերի հավանականությունը, գ) հետկոմունիստական տարածքների քաղաքացիները ձեռնպահ են մնում որևիցե ամբողջատիրական գաղափարախոսության և կուսակցական սիմվոլների հետ նույնացվելուց. նրանք հակված են միավորվել ուժեղ անձանց հետ: Այս հանգամանքների պատճառով էլ նոր ժողովրդավարների քաղաքականությունում ամենամեծ հնարավորություններն ունեն «ունիվերսալ» կամ «ընտրական-պրոֆեսիոնալ» կուսակցությունները, որոնց ղեկավարությունն ունի գերիշխող, իսկ կուսակցական կազմակերպությունը երկրորդական դեր:

Կոմունիստական «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների փոխհարաբերությունների վերլուծության համար Հ.Կիտշելտը սահմանում է կուսակցությունների երեք «իդեալական տիպեր»' խարիզմատիկ, կլեեաելիսւռական և ծրագրային' առանձնացնելով նրանց ձևավորման պայմանները: Խարիզմատիկ կուսակցություններն «...առաջնորդի շուրջը համախմբված չկազմակերպված մարդկանց զանգված են» [11, p. 449]: Նման կուսակցություններն անկայուն են, քանի որ հետևորդների անդամակցությունը պահպանելու համար խարիզմատիկ առաջնորդները, ընտրազանգվածին շահադրդելով, զարգացման այնպիսի ուղի են ընտրում, որի արդյունքում կերպափոխվում են կլենտելիստականի կամ ծրագրայինի: Կլենտելիստական կուսակցությունների համար բնորոշ է անձնական հովանավորությունը, սակայն նրանք խուսափում են իրենց անդամների գործունեության համակարգման վրա ծախսերից, քանի որ վերջիններից պահանջվում է ոչ թե հավատարմություն գաղափարախոսական նպատակներին, այլ անձնական չեզոքություն: Մինչդեռ ծրագրային կուսակցությունները հիմնվում են իրենց անդամների կոլեկտիվ բարօրության գաղափարների գովազդի վրա' խոստանալով բարեկեցություն ապահովել ակտիվիստներին, որոնք պատրաստ են քարոզել և իրականացնել դրանք: Փաստորեն, ծրագրային կուսակցություններ ստեղծելը համեմատաբար ավելի դժվար է, սակայն նրանք «ավելի շատ հնարավորություն ունեն ուժեղացնել ժողովրդավարական ռեժիմի համախմբումը և կայունությունը, քան վերը քննարկվող երկու տիպերը» [11, p. 450]:

Բացի «իդեալական տիպերի» քննարկումից, Կիտշելտն առաջարկում է նոր ժողովրդավար կուսակցությունների ձևավորման պատճառների բա-ցատրման ճանաչողական մոդել [11, p. 457]: Ըստ Կիտշելտի ծրագրային կուսակցությունների ձևավորման հավանականությունը պայմանավորված է չորս գործոնով. ա) արդյունաբերացման վաղեմությամբ, բ) ինստիտուցիո-նալ բնութագրերով, ինչպիսին է, օրինակ, նախագահական կամ խորհրդարանական կառավարման համակարգի առկայությունը, գ) ժողովրդավարական անցման առանձնահատկություններով և դ) ժամանակի համա-կարգմամբ, որը սկսվել է նոր ժողովրդավարների առաջին սահմանադիր

156

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Զաքարյան

ազատ ընտրությունների պահից: Առաջադրելով այս մոդելը գիտնականը ենթադրում է, որ ծրագրային կուսակցությունների ստեղծման մեծ հնարավորություն ունեին Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Սլովենիան, Սլո-վակիան. Բալթյան հանրապետությունները, իսկ Բուլղարիայում, Ռումինի-այում, ՆԽՄ հանրապետությունների մեծ մասում ավելի հավանական է կլենտելիստական և խարիզմատիկ կուսակցությունների ձևավորումը:

Ընդունելով Հ.Կիտշելտի մշակած մոդելը այնուհանդերձ, շեշտենք, որ ժողովրդավարական կերպափոխման գործընթացում «նոր ժողովրդավարներ» կուսակցությունների կազմակերպական զարգացման հայեցակարգում առկա են հետևյալ երեք թերությունները. աոաջին ուսումնասիրվող կուսակցական տիպերի նույնականացման համար օգտագործվում են վերացական կատեգորիաներ, չնայած բոլորովին հասկանալի չէ, թե որոնք են «ունիվերսալ» և «ընտրազանգվածային-պրոֆեսիոնալ» կամ «կլենտելիստական» ու «ծրագրային» կուսակցությունների միջև կազմակերպական տարբերությունները (եթե դրանք ընդհանրապես գոյություն ունեն), երկրորդ նոր ժողովրդավարների կուսակցությունների ներազգային հետազոտություններ անցկացնելիս նրանցից և ոչ մեկում հաշվի չեն առնվում կազմակերպչական առանձնահատկությունները: Ավելին, նրանք բոլորն առավել կենսունակ են համարում ընտրազանգվածային-պրոֆեսիոնալ տիպը, երրորդ չկա համակարգված համեմատական վերլուծություն նոր ժողովրդավարների կուսակցությունների ծագման առանձնահատկությունների վերաբերյալ: Փաստորեն, մեր կողմից քննարկվող գրականությունում, ճիշտ է, դիտարկվում են նոր ժողովրդավարների կուսակցությունների մի քանի տեսակներ, բայց հասկանալի չէ, թե ինչով են նրանք տարբերվում միմյանցից: Այդ պառճառով էլ, հենվելով Մ.Դյուվերժեի կատարած դասական վերլուծության վրա, հայեցակարգային պարզության համար կարևորել ենք կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումների երկու չափումներ' անդամության նշանակությունը և գաղափարախոսական հետևողականությունը (տե ս աղյուսակ 1). 1

1 Այս երկու չափումները դիտարկվում են միասին, այլ ոչ թե առանձին-առանձին հետևյալ պատճառներով. նախ' քաղաքական կուսակցությունների վերաբերյալ Մ.Դյուվերժեի և Լ.Էպշտեյնի դասական աշխատություններում զանգվածային կամ ծրագրային կուսակցությունները միաժամանակ բնութագրվում են զանգվածային անդամության հենման և գաղափարախոսական հետևողականության կարևորության օգնությամբ [17]: Իրենց հերթին կադրային (Էպշտեյնի մոտ ընտրական) կուսակցությունները ավելի քիչ չափով են հենվում զանգվածային անդամության վրա և շեշտը չեն դնում միայն գաղափարախոսական ճկունության վրա: Այլ խոսքով այս չափումների վերլուծությունը համապատասխանաբար փոխ-լրացնում է այն մոտեցումը, որն ընդունված է քաղաքական կուսակցությունների վերաբերյալ դասական գրականությունում: Այնուհետև' հիշատակված չափումներն առանձին ուսումնասիրելու դեպքում կարելի է աչքաթող անել նրանց յուրահատուկ համակցությունները, որոնք բնութագրում են կուսակցությունների տարբեր տիպերը: Խոսքն այն կուսակցությունների մասին է, որոնք հենվում են զանգվածային անդամության վրա, բայց գաղափարապես անհետևողական են, և այն կուսակցությունների մասին, որոնք գաղափարապես հետևողական են, բայց քաղաքական աջակցություն չեն փնտրում զանգվածային անդամության շրջանում: Եվ, վերջապես, ընդհանուր առմաբ համաձայն ենք գաղափարախոսական հետևողականության և կազմակերպության միջև եղած կապի առկայության մասին Կիտշելտի եզրակացության հետ (տե ս Epstein L. Political Parties in Westerne Democracy. N. Y., 1967):

157

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ4 (10), 2005թ.

Աղյուսակ 1

Կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները

համեմատաբար բարձր հենում անդամության վրա համեմատաբար ցածր հենում անդամության վրա

գաղափարախոսական հետևողականություն զանգվածային կուսակցություն ծրագրային կուսակցություն

գաղափարախոսական անհետևողականություն կլենտելիստական կուսակցություն կադրային կուսակցություն

Նոր ժողովրդավար կուսակցությունների կազմակերպական զարգացման հիմնահարցը դիտարկելիս օգտագործել ենք երկու հիմնական չափորո-շիչներ, որոնք արտահայտում են կուսակցական անդամության և գաղափա-րախոսական հետևողականության կարևորությունը: Առաջին չափորոշիչը կազմակերպական ամյաւթյունն է, այսինքն կուսակցության պաշտոնական անդամների մոտավոր քանակի և նրա ստացած ձայների թվի միջև եղած հարաբերությունները: Այս ցուցանիշը, որն առաջին անգամ բերված էր Դյու-վերժի կողմից, չափվում է կուսակցական անդամության հարաբերական կարևորությունը որպես կուսակցական ընտրազանգվածի աջակցություն կուսակցությանը: Այս աջակցությունը սովորաբար առավել շատ ստանում են «կադրային» հատկանիշներով օժտված կուսակցությունները, որոնք համեմատաբար անկախ են շարքային անդամներից, քան «զանգվածանման» կուսակցությունները1: Դիտարկվող կուսակցությունների կազմակերպական ամրությունը որոշելիս անդամների մոտավոր թվի մասին տվյալները բաժանվում են այն ձայների միջին թվի վրա, որ ստացել է կուսակցություններից յուրաքանչյուրն օրենսդիր մարմնի վերջին երկու ընտրությունների ընթացքում: Երկրորդ չափորոշիչը նպատակադրում է կուսակցության գա-ղափարախոսական և ծրագրային հաջորդականությունը: Ինչպես նշվել է վերևում, որպես կանոն, «զանգվածանման» կուսակցություններին հատուկ է գաղափարախոսական հետևողականության համեմատաբար բարձր (և նույնացմանը հակված) մակարդակ: Այսպես, ինչպես նշում է Հ.Կիտշելտը, 1

1 Խոսելով «կադրային» կուսակցության մասին' նկատի ենք ունեցել կուսակցական կազմակերպության տեսության մեջ հայտնի հասկացությունը, որը մշակվել է Մ.Դյուվերժեի կողմից: Նպատակահարմար ենք համարում կիրառել «զաեգվածաեմաե» և «կադրային» հատկանիշներով օժտված հասկացությունները: Նրանց ընտրությունը բացատրվում է երկու պատճառներով. 1. համեմատագետները, որոնք հետազոտում են Արևելյան Եվրոպայի երկրների կուսակցությունները, արդեն սկսել են այս հասկացությունները որպես ելակետ օգտագործել նոր ժողովրդավար կուսակցությունների վերլուծության ժամանակ, այնպես որ նպատակահարմար է (եթե պատրաստվում ենք ՆԽՄ տարածքում կատարված հետազոտությունները մտցնել համեմատական քաղաքագիտության մեջ) կիրառել դրանք նաև հետխորհր-դային քաղաքականությունն ուսումնասիրելիս, 2. «կադրային» և «զանգվածային» հասկացությունների օգտագործումը թույլ է տալիս նոր ժողովրդավար կուսակցությունների նկատմամբ պահպանել հայե-ցակարգային ժառանգականությունը տեսական գրականության մեջ: Կարծում ենք ՆԽՄ տարածքում նոր ժողովրդավար կուսակցությունների հետազոտման գործընթացում առաջացած հայեցակարգային խառնաշփոթը նվազեցնելու համար անհրաժեշտ է հստակեցնել տերմինաբանությունը և ջանալ ծանոթանալ կուսակցությունների վերաբերյալ հարուստ գրականությանը համեմատական քաղաքագիտության մակարդակում:

158

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԱԶաքարյան

«...հետկոմունիստական Արևելյան Եվրոպայի կոլեկտիվիստական, ավտո-րիտար և հակաշուկայական նշանաբաններով գործող կուսակցությունները ստեղծում են կլենտելիստական զանգվածային կազմակերպություններ և ընդհակառակը, ազատականությանը, շուկայականությանը կողմ կուսակցությունները զարգացնում են անկամք քաղաքական գործիչների ասոցիացիաներ տեղերում' թույլ դիրքերով և առանց կապի ուղիների (transmission belts) թիրախավորված (target) ընտրազանգվածով» [11, p. 42]:

Գոյություն ունեցող գաղափարախոսական հետևողականության իմաստավորման երկու մոդելներից (մաքսիմալիստական, մինիմալիստական) օգտագործել ենք «մինիմալիստականը»։ Գաղափարախոսական հետևողականությունը հայեցակարգվում է որպես աստիճան, որի մակարդակում կուսակցությունը ցուցադրում է ճանաչելի և ոչ հակասական նախապատվություններ քաղաքական գծի կապակցությամբ: Գաղափարախոսական հետևողականության հայեցակարգման նկատմամբ նմանատիպ «մինիմալիստական» մոտեցումն ընտրված է հետևյալ պատճառներով.

1. այս մոտեցումը, հենվելով կուսակցության թողած տպավորության վրա, հնարավորություն է տալիս հաշվի առնել վերը հիշատակված երկընտրանքի յուրաքանչյուր տարր' կուսակցությունը հետևողական է, եթե ներկայացված ծրագիրը հակասականություն չի պարունակում, չկան լուրջ գաղափարախոսական բախումներ և առկա է կարգապահության որոշակի մակարդակ,

2. ճիշտ է, տվյալ մոտեցումը հեռու է կատարյալից, սակայն թույլ է տայիս օգտագործել այն ցուցանիշների համակարգը, որոնք մշակված են կուսակցականագիտության մեջ, և կիրառել դրանք նոր ժողովրդավարներ կուսակցությունների կազմակերպական զարգացման կերպափոխման գործընթացում:

Այդպիսի ցուցանիշներից է Ջ.Հյուբերի և Ռ.Ինգլհարտի աշխատություններից վերցրած կուսակցության հանրային կերպարում քաղաքական գծի նախապատվություններն արտահայտող չափումների մակարդակը [12]: Գաղափարախոսական բալերով (որոնք տատանվում են 1-ից [ամենաձախերի համար] մինչև 7 [ամենաաջերի համար] միջակայքում) «փորձաքննական կոդավորման» ճանապարհով համակարգային վերլուծության են ենթարկվել 42 երկրների տարբեր կուսակցություններ: Այդպիսի կոդավորման հիման վրա որոշվել է գաղափարախոսական բալերի ստանդարտ տատանումը, որը ցույց է տալիս փորձագետների համաձայնության աստիճանը կուսակցությունների գաղափարախոսական դիրքորոշման վերաբերյալ: Որքան քիչ է ստանդարտ տատանումը, այնքան բարձր է կերպափոխման

159

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

գործընթացը դիտարկող փորձագետների միջև համաձայնությունը, իսկ որքան մեծ է ստանդարտ տատանումը, այնքան թույլ է դիրքերի վերաբերյալ նրանց միջև եղած համաձայնությունը և, համապատասխանաբար, ավելի կոշտ է անհետևողականությունը: Ժողովրդավարական կերպափոխման գործընթացում գաղափարախոսական հետևողականության չափման առաջարկվող մեթոդը կատարյալ չէ քաղաքական անկայունության կանխման համար: Գնահատելով ծայրահեղ «անհետևողական կուսակցությունը», որը միաժամանակ կողմնակից է ծայրահեղ ձախ և ծայրահեղ աջ դիրքերին, փորձագետները համարում են, որ այդ դիրքերը հավասարակշռում են միմյանց, և արդյունքում այդ կուսակցությանը կարող է տրվել չորս բալ ստանդարտ տատանումով, որը հավասար է զրոյի: Չնայած դրան, կարծում ենք դիտարկվող մեթոդը կարող է կերպափոխման գործընթացում կուսակցական գաղափարական հետևողականության ավելի խիստ չափումների փոխարինող ծառայել: Քանի որ ԿԱԵ և ՆԽՄ երկրներում տեղի ունեցող կերպափոխման գործընթացների համար միասնական մեթոդաբանություն մինչ այժմ մշակված չէ, հետևաբար Հյուբերի և Ինգլհարտի չափման մեթոդը կարելի է համարել ամենաիրատեսականը:

Կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները կերպափոխման գործընթացում գնահատելու համար դիտարկել ենք հետազոտվող կուսակցություններից յուրաքանչյուրի նշված ցուցանիշները' կազմակերպական զարգացման և գաղափարախոսական հետևողականության մակարդակը երկու սյունակով (տե ս աղյուսակ 2): Այնպես որ արդյունքում ստացված ցուցանիշներից յուրաքանչյուրը պարունակում է կուսակցությունների չորս հիմնական տարրերից մեկը: Առանձնացվում են գաղափարա-խո-սական հետևողականության երկու բարձր և ցածր մակարդակներ. կուսակցությունները, որոնք ունեն 1.5-ից ցածր բալ, առավել հետևողականներն են, իսկ 1.5 կամ բարձր բալեր ունեցողներն առավել անհետևողականներն են: Կազմակերպական զարգացումը նույնպես ստորաբաժանվում է երկու կատեգորիաների. կուսակցությունների կազմակերպչական ամրությունը 0.05 և ավելի ցածր ցուցանիշով համարվում է ցածր, իսկ 0.05-ից ավելին բարձր: Սահմանազատումը սկսվում է 0.05 (5%) արգելքի հաղթահարումից հետո, քանի որ հենց այդ մակարդակում է հնարավոր տեղեր ստանալ օրենսդիր մարմնում: Այս մոտեցման շնորհիվ «կազմակերպորեն ամուր» են համարվում այն կուսակցությունները, որոնք ընտրարշավում հաղթում են միայն սեփական անդամների աջակցության շնորհիվ: Մշակված արարողակարգի օգնությամբ ստացված արդյունքները մոտավորապես համապատասխանում են կուսակցությունների այն չորս տիպերին, որոնք դիտարկվում են աղուսակ 1-ում: Համաձայն այս չափորոշիչների Ջ.Իշիյաման

160

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Զաքարյան

ԲՄԿԿ-ն և ԷԺԲԿ-ն որակում է որպես ամենահոծ «զանգվածանման» կուսակցություններ, որոնք հետևողականորեն հենվում են առավելապես իրենց անդամների աջակցությունը ստանալու վրա, իսկ ՈԻԿԿ-ն և ՌԴԿԿ-ն, ծավալված կերպափոխության քաոսայնության պատճառով ընտրական գործընթացում գաղափարապես անհետևողականի տպավորություն թողնելով ընտրազանգվածի վրա, իրենց կազմակերպական ամրության ցածր ցուցա-նիշների պատճառով զրկվեցին նրա աջակցությունից: Այս երկու խմբավորումների միջև տեղավորվում են գաղափարապես համեմատաբար հետևողական ԼՍԺԿ-ն, ՀՍԿ-ն և ԺՁՍԿ-ն (տիպ 2) կուսակցությունները, որոնք ընտրական գործընթացում շարքային անդամներից մեծ աջակցություն չեն ակնկալում, իսկ գաղափարապես քիչ հետևողականների' ԼԴԲԿ, ԲՍԿ և ՌՍԴԿ (տիպ 3) աջակցությունը որոշվում է նրանց անդամների թվով:

Աղյուսակ 2

Կուսակցական կազմակերպությունների չափումները, գաղափարախոսական հետևողականության և կազմակերպական ամյաւթյան ցուցանիջները

Գաղափարախոսական հետնողականութրււն Բարձր կազմակերպական ամյաւթյուն (0.051) Ցածր կազմակերպական ամրոէթյուն (0-0.05)

Բարձր (<1.5) ԲՄԿԿ (0.47; 0.32) ԷԺԲԿ (0; 0.10) ԼՍԺԿ (0.71;0.02) ԲՍԿ (0.64;0.02) ԺՁՍԿ (1.25; 0.02)

Ցածր (1.5 և բարձր) ԼԺԲԿ (2.24; 0.07) ԲՍԿ (2.31; ).18) ՌՍԺԿ (1.50; 0.08) ՈԻԿԿ (3.77; 0.02) ՌԴԿԿ (3.75; 0.03)

Աղբյուրներ Huber J, Inglehart R, Expert Interpretations of Party Space and Party Locations in 42 Societies, «Party Politics», 1995, vol.1; Day A. J, Derman R, Campbell J . (ed).Political Parties of World, L., 1996; Eastern Europe and the Commonwealth of Independent States 1997; Глуботский А., Эстония, Латвия, Литва, Белоруссия: Политические партии и организации, М., 1993.

Ուսումնասիրելով կոմունիստական «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների կազմակերպական միտումները կերպափոխման գործընթացում կուսակցականագետներն ապացուցում են, որ քաղաքական շարժման անկախ փոփոխականները պայմանավորված են Ե.Շլեզին-գերի կողմից ներմուծված «հնարավորությունների կառուցվածք» (opportunity structure) հասկացությամբ. «...հնարավորությունների և սահմանափակումների ամբողջություն, որոնք ընտրության վրա ազդում են իրենց վարքագծի շարժումով և ստիպում են նրան իր նախապատվությունը տալ այս, այլ ոչ թե կոլեկտիվ գործունեության այլ ձևերին» [8, p. 231]: «Հնարավորությունների կառուցվածքը» որոշվում է բազմաթիվ գործոններով, բայց նրանց թվին, որոնք ամենից հաճախ վկայակոչում են մասնագետները, պատկանում են քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ բնութագրերը (ինչպիսին են,

161

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

օրինակ, խորհրդարանական կամ նախագահական ռեժիմը և ընտրական օրենսդրությունը), ինչպես նաև քաղաքական միջավայրը, որտեղ գործում են կոմունիստական «ժառանգորդ», «սահմանադիր» նոր ժողովրդավար կուսակցությունները:

2. «Ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների կազմակերպական անցումները

Կոմունիստական «ժառանգորդ» կուսակցությունների երկարակեցության գրավականն ազգաբնակչության գիտակցությունում նախկին արժե-համակարգի հնարավորինս պահպանումն է: Ըստ այդմ նախկին ռեժիմն ազդում է անցման էության վրա այնքանով, որքանով նախկին արժեքները ներառվում են քաղաքական սակարկության և փոխզիջման գործընթացի մեջ: Միաժամանակ, Հ.Կիտշելտը, ուսումնասիրելով Արևելյան Եվրոպայի անցումները, կարևորել է ժողովրդավարական մրցակցության և ընտրա-զանգվածային քաղաքականության կանոններով խաղացող' սակարկության և փոխզիջման երկարատև փորձ ունեցող երկրներում մրցակցող կուսակցությունների տրամադրության տակ եղած կադրերին: Որքան երկարատև է անցման շրջանը, այնքան մեծ է հավանականությունը, որ կոմունիստական ռեժիմից աճող կուսակցությունները (նաև կուսակցական համակարգերը) կլինեն ավելի ինստիտուցիոնալացված և կառուցվածքայնաց-ված: Որքան ինստիտուցիոնալացված են կուսակցությունները, այնքան մեծ է հավանականությունը, որ ներկուսակցական հարաբերությունները կդառնան ավելի կառուցվածքայնացված և աստիճանակարգված, ինչը, վերջին հաշվով, ավելի շուտ կնպաստի «զանգվածանման», քան թե «կադրային» հատկանիշներով օժտված կուսակցությունների զարգացմանը: Այս առումով ուշագրավ է այն հանգամանքը, որ ԿԱԵ և ՆԽՄ կոմունիստական ռեժիմների առանձնահատկությունները բացահայտելու համար Կիտշելտը [11] մշակել է կոմունիզմի եռաչափ տիպավորում հայրիշխանական, ավ-տռրիտար-բյույւոկրատական և փոխհամաձայնեցված-ազգայնական:

Առաջին տիպը հայրիշխանականը, հենվելով առաջնորդների և հետնորդների միջև անձնական կախվածության աստիճանակարգային համակարգերի վրա, բնութագրվում էր ներէյիտային պայքարի, հասարակական շահերի հաշվառման և ոացիոնալ-յբույւոկրատիայի իրատեսության ցածր մակարդակով: Այդպիսի ռեժիմի ժամանակ հսկայական դեր էր խաղում «դեմոկրատական ցենտրալիզմը», որի կառուցվածքում աստիճանակարգված էր կառավարողների և կառավարվողների միջև առկա կապը: Ըստ Կիտշելտի այս տիպին կարելի է դասել Սերբիան, Ռումինիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և ՆԽՄ հանրապետությունների մեծամասնությունը:

162

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Զաքարյան

Երկրորդ տիպին' ավտորիտար-բյուրոկրատականին, բնորոշ է միջ-էլիտային պայքարի և շահերի հաշվառման կոշտ սահմանակարգռւմ, որն աչքի է ընկնումինստիտուցիոնալացման խիստ բարձր մակարդակով: Այս տեսակ երկրների շարքում Կիտշելտը ներգրավում է նախկին ԳԴՀ-ն, Չեխիայի հանրապետությունը, ինչպես նաև Սլովակիան:

Երրորդ տիպի' փոխհամաձայնեցված-ազգայնականի պարագայում առկա էին միջէյիտային պայքար, շահերի կոշտ հաշվառում ու համեմատաբար բայձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող բյույակրատիա: Կոմունիստական ընտրանիները գործող համակարգի հիմնային բնութագրերի ընդունման պայմանով թույլ են տալիս որոշակի տարաձայնություններ և շահերի վերահաշվառում: Կիտշելտի կարծիքով այս ռեժիմը գործում էր Լեհաստանում, Հունգարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, ինչպես նաև սահմանային կարգավիճակ ունեցող Բալթիայի երեք հանրապետություններում: Ճիշտ է, այս երկրները կլանված էին ԽՍՀՄ-ի կողմից, սակայն նրանցում, ի տարբերություն մյուս տարածքների, պահպանվել էր ներռեժիմային մրցակցության և հանդուրժողականության բարձր մակարդակ [11]: Ի մի բերելով իր մշակած մոտեցումները Կիտշելտը եզրակացնում է, որ նախկին ռեժիմների կազմակերպական ժառանգությունը կարևոր ազդեցություն ունի կուսակցական համակարգի քաղաքական զարգացման վրա, և հենց դրանով էլ բացատրվում է կոմունիստական «ժառանգորդ» կուսակցություններ հետագծերի տարասեռությունը: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր «ժառանգորդ» կուսակցության կազմակերպական կերպափոխության առանձնահատկությունները ինքնուրույնաբար կարող են ազդել հետագայում առաջացած կուսակցական կազմակերպության տիպի վրա: Իսկապես, ինչպես բացահայտել է ամերիկացի քաղաքագետ Ջ.Իշիյաման, կոմունիստական յուրաքանչյուր «ժառանգորդ» կուսակցություն ենթարկվում է իրեն հատուկ կազմակերպական կերպափոխման [13]: Դրա բնույթը պայմանավորված է գործընթացի զարգացման այն միտումներով, որոնց օգնությամբ կարելի է պարզել, թե որն է' «պահպանողական» (standpatter), «ազատական» կամ «ժո-ղովրդավարական-բարեփոխիչ», 1990-1993թթ. գերիշխել ղեկավարության վերակառուցման ժամանակ: Լրացնելով Ջ.Իշիյամային' Ս.Հանթինգթոնը կարծում է, որ իրականացված կազմակերպական անցման տիպը շատ բաներում որոշվում էր ժողովրդավարական բարեփոխիչների, ազատականների և պահպանողականների ներքին պայքայավ [14]: Առանձնացնելով այս երեք խմբերը Ս.Հանթինգթոնը ելնում է ժողովրդավարական անցման, հասարակական մասնակցության և քաղաքական մրցակցության նկատմամբ կոմունիստական առաջնորդների ունեցած վերաբերմունքից:

Ջ.Իշիյաման, ուսումնասիրելով 1990-1993թթ. համար առաջարկված

163

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

կազմակերպական անցումների տարբերակները' առաջարկում է անցման յուրաքանչյուր տիպը գնահատող բալային համակարգ 0-2 միջակայքում, որտեղ զրոն նշանակում է ղեկավարություն, որում գերիշխում են մարք-սիստ-լենինիստ պահպանողականները, մեկի պարագայում գերակշռում են ազատականները, իսկ երկուսում առաջատար դիրքեր էին զբաղեցնում ժողովրդավարական-բարեփոխիչները: Ժողովրդավարական անցման յուրաքանչյուր տարին սկսած 1990-1993թթ., առանձին է կոդավորվում, քանի որ երբեմն պատահել է, որ նախկինում գերիշխող ժողովրդավարական-բարեփոխիչների փոխարեն եկել են ազատականները (ինչպես, օրինակ, Էստոնիայում) և այլն: Բացի դրանից, Ջ.Իշիյաման կիրառում է միջին բալեր այն տարիների համար, երբ կուսակցությունների ղեկավարությունում ձևավորվում էր ուժերի մոտավորապես հավասար հարաբերակցություն ժողովրդավարական-բարեփոխիչների և ազատականների կամ ազատականների և պահպանողականների միջև: Կազմակերպական անցման վերջնական ցուցանիշը Ջ.Իշիյաման որոշում է յուրաքանչյուր կուսակցության համար առանձին տարիների բալերի գումարման ճանապարհով և նրանց տարիների քանակի վրա բաժանումով: Վերջին բալը դասավորվում էր 0-2, որտեղ ամենաբարձր ցուցանիշը ցույց էր տալիս կազմակերպական անցումը, որն իրականացվում էր «ժառանգորդ» կուսակցությունների ներսում ժողովրդավարական-բարեփոխիչների հսկողության տակ: Ժողովրդավարական կերպափոխման գործընթացում կուսակցական համակարգի քաղաքական զարգացման վրա, համաձայն Ջ.Իշիյամայի, ազդում են նախագահական իշխանության փագոյաւթյունների ծավայը, ընտրատարածքի միջին մեծությունը, կուսակցությունների նկատմամբ վստահության (նան անվստահության) մակայւդակը:

Ըստ Լինցի նախագահության ուժեղ ինստիտուտի առկայությունը կուսակցություններին դրդում է ամենից առաջ պայքարել նախագահի պաշտոնի համար երկրորդ պլան մղելով մյուս քաղաքական նպատակա-բանական գերակայությունները [15]: Նման օրինաչափությունը գործում է ոչ միայն նախագահի ուղիղ ընտրության, այլ նաև այն ժամանակ, երբ նրա ընտրությունները միջնորդավորվում են (օրինակ, երբ նա ընտրվում է խորհրդարանով): Փաստորեն, նախագահական լիազորված ինստիտուտի առկայության դեպքում սովորաբար նվազում է գաղափարախոսական սկզբունքների վրա ծավալված քարոզարշավի նշանակությունը և հզորանում է կենտրոնում կանգնած անհատների դերը: Ավելին, նախագահի ձեռքում իշխանության կենտրոնացումը քաջալերում է խարիզմատիկ առաջնորդներին և ամբողջությամբ թուլացնում է կուսակցությունների գաղափարախոսական հետևողականությունը: Համապատասխանաբար որքան

164

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԱԶաքարյան

ուժեղ է նախագահական իշխանությունը, այնքան ավելի հավանական է «կադրային» հատկանիշներով օժտված կուսակցությունների զարգացումը: Նախագահական ինստիտուտի հզորությունը չափելու համար Ջ.Իշիյաման օգտագործել է ամերիկացի քաղաքագետ Ջ.Հելմանի մշակած նախագահի պաշտոնական լիազորության ինդեքսը: Այն հաշվի է առնում նախագահին տրված սահմանադրական լիազորությունները ապահովելով ստանդարտ ցուցանիշը, որը թույլ է տալիս իրականացնել տարբեր նախագահական ռեժիմների հարաբերական ուժի կրոսազգային չափումները Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրներում: Ցուցանիշի մեծությունը կերպափոխվում է 0-27 սահմանագծում. որքան բարձր է ցուցանիշի նշանակությունը, այնքան ուժեղ է նախագահական իշխանությունը [16]:

Բացի նախագահի լիազորության մակարդակից, կուսակցությունների կազմակերպական զարգացման վրա էական ազդեցություն ունի ընտրատարածքի միջին մեծությունը, որը կարելի է որակել կուսակցական քաղաքականության էվոլյուցիայի վրա ազդող ընտրական համակարգի կառուցվածքային ամենակարևոր տարրերից մեկը:

«Ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցությունների կերպափոխության վրա ազդում են նաև քաղաքական միջավայրի յուրահատկությունները: Դիցուք կուսակցությունների նկատմամբ հասարակական վստահության (անվստահության) աստիճանը պայմաններ է ստեղծում, որոնք ավելի բարենպաստ են որոշ կուսակցությունների տեսակների զարգացման համար մյուս տեսակների համեմատ: Ընդհանուր առմամբ, «զանգվածանման» կուսակցությունները սովորաբար հաջողության են հասնում այնտեղ, որտեղ քաղաքացիները կուսակցությունները գնահատում են դրական կամ, համենայնդեպս, ոչ բացասական:

Քաղաքական կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքը որոշելու համար Ջ.Իշիյաման օգտագործում է ոչ թե վստահության մակարդակի, այլ նրանց նկատմամբ անվստահության մակարդակի ցուցանիշը, քանի որ նրանք, ովքեր կուսակցություններին չեզոք են վերաբերվում, որպես կանոն, հակված են դրանք դիտարկել որպես շահերի հաշվառման և վերարտադրման կարևորագույն կառույցներ (անգամ եթե նրանց նկատմամբ համակրանք չեն ցուցաբերում): Այսպես, կերպափոխման գործընթացում գտնվող Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում և Ռուսաստանում կուսակցությունների նկատմամբ անվստահության մակարդակը չափվեց հետևյալ հարցի պատասխանի հիման վրա. «Ձեր երկրում կան բազմաթիվ տարբեր ինստիտուտներ, օրինակ կառավարություն, դատարան, ոստիկանություն, պետական ծառայողներ: Խնդրում ենք ցույց տալ յոթ բալանի սանդղակի վրա, որտեղ 1-ը նշանակում է լրիվ անվստահություն և 7-ը ամենաբարձր

165

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

վստահություն, ինչպիսին է Ձեր անձնական վստահությունն այս ինստիտուտներից յուրաքանչյուրի նկատմամբ» (1-3 գնահատականը որակվում էր որպես անվստահություն): Բալթյան երկրների բնակչության անվստահության մակարդակը որոշվում էր հետևյալ հարցի բացասական պատաս-

о

խանների թվով. «Որքա ն եք վստահում հետևյալ ինստիտուտներին» [13]:

Փաստորեն, անվստահության մակարդակը ցույց է տալիս, թե ինչպես է բնակչությունը վերաբերվում քաղաքական կուսակցություններին: Եթե անվստահության մակարդակը բարձր է, ապա մեծանում է այն բանի հավանականությունը, որ բնակչությունը կուսակցությունները չի համարում շահերի հաշվառման գլխավոր միջոց և, համապատասխանաբար, պակասում է «զանգվածանման» կուսակցությունների առաջացման հավանականությունը:

Կուսակցությունների նկատմամբ անվստահության ընդհանուր մակարդակը որոշվում է 1993-1996թթ. տասը հետազոտվող երկրներից յուրաքանչյուրում նրանց նկատմամբ վստահության մասին հարցի բացասական պատասխաններից միջին տոկոս հանելու ճանապարհով: Տվյալները վերցված են «Նոր դեմոկրատիաների բարոմետր», «Նոր Ռուսաստանի բա-րոմետր», «Նոր Բալթիայի բարոմետր» տեղեկագրերից [17]:

Ընդունելով Ջ.Իշիյամայի տարբերակումը մեր կարծիքով, որպես լրացուցիչ փոփոխական, որը բնութագրում է քաղաքական գործընթացի շրջակա միջավայրի վիճակը, հանդիսանում են արհմիության շարժման հզորությունը, անվստահության մակարդակը և ազգաբնակչության անդամակցության չափը արհեստակցական միություններին: Ինչպես նշում է Դյուվերժեն, անցյալում զանգվածային կուսակցություններն առաջանում էին արհմիութենական շարժումից, արհմիությունները զանգվածային կուսակցությունների աջակցության հիմնական աղբյուրն էին: Փաստորեն, ԿԱԵ և ՆԽՄ երկրների կոմունիստական «ժառանգորդ» կուսակցությունները կերպափոխման սկզբից ապահովեցին քաղաքական որոշակի հաջողություններ, քանի որ նրանք կարողացան ամուր կապեր հաստատել հետկո-մունիստական արհմիությունների հետ, որոնք ընտրություններում նրանց համար ապահովեցին կազմակերպական անգնահատելի աջակցություն: Արհեստակցական միությունների հարաբերական ուժը գնահատելու համար առանցքային կարելի է համարել նախ' նրանց անդամների մոտավոր քանակը և ապա' նրանց նկատմամբ անվստահության մակարդակը: Երկրորդ ցուցանիշի օգտագործումը պայմանավորված է նրանով, որ արհեստակցական միությունների անդամների թիվը ոչ պարտադիր կերպով համահարաբերակցվում է այս կազմակերպություններին հասարակական աջակցության հետ: Ելնելով վերը շարադրվածից կերպափոխման գործըն-

166

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԱԶաքարյան

թացում կարող ենք կարևորել կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումների հետևյալ վարկածները.

1. այն երկրներում, որտեղ կոմունիստական ռեժիմներին հատուկ էր միջէլիտային մրցակցությունը և շահերի բաց հաշվառումը, կոմունիստական «ժառանգորդ» կուսակցություններն ունեցել են ավելի «զանգ-վածանման» բնութագրեր, իսկ կերպափոխման գործընթացն ուղեկցվել է ժողովրդավարական, ազատական և պահպանողական ուժերի միջև կնքված պակտերով,

2. այն կուսակցությունները, որոնց կերպափոխման գործընթացը ղեկավարվում էր ժողովրդավարական բարեփոխիչների կողմից, պետք է նկատելիորեն տարբերվեին ազատականների և պահպանողականների հսկողությամբ իրականացվող կերպափոխությունից,

3. հետկոմունիստական այն տարածքներում, որտեղ ուժեղ է եղել սահմանադրական նախագահական իշխանությունը և ավելի է կարևորվել քաղաքական գործչի անձը, համապատասխանաբար, ավելի քիչ է եղել կոմունիստական «զանգվածանման» «ժառանգորդ» կուսակցությունների հաղթանակի հավանականությունը,

4. որքան մեծ է ընտրատարածքի միջին մեծությունը, այնքան ավելի լուրջ է ճնշումը «ժառանգորդ» կուսակցությունների «զանգվածանման» հատկությունների զարգացման ուղղությամբ,

5. որքան ուժեղ է քաղաքական կուսակցությունների նկատմամբ անվստահությունը, այնքան ավելի քիչ են «զանգվածանման» կուսակցությունների ձևավորման պայմանները,

6. որքան հզոր են բանվորական միությունները, այնքան «զանգվածանման» կուսակցությունների զարգացման պայմաններն ավելի բարենպաստ են:

Կատարված վերլուծության օգնությամբ փորձ է արվել բացահայտել կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումները կերպափոխման գործընթացում գործող «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակ-ցություների օրինակով: Աշխատանքի նպատակն է կոմունիստական «ժառանգորդ» և նոր ժողովրդավարներ կուսակցությունների կազամակերպա-կան զարգացման միտումների ուսումնասիրման միջոցով համեմատության մեջ վերլուծել ժողովրդավարական քաղաքական համակարգի կերպափոխությունների առանձնահատկությունները: Ակնհայտ է, որ կուսակցությունների կազմակերպական զարգացման վրա գաղափարախոսական հետևողականության և կազմակերպական ամրության առումով էական ազդեցություն են ունենում կառուցվածքային գործոնները, հատկապես

167

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

նախկին կոմունիստական ռեժիմի տիպը, սահմանադրական իշխանության ուժը, կառավարման ձևը և ընտրատարածքի միջին մեծությունը: Փաստորեն, կերպափոխման գործընթացում անհրաժեշտ է առանձնացնել կոմունիստական «ժառանգորդ» կուսակցությունների կազմակերպական զարգացման մի քանի մոդելներ: Կարելի է նշել, որ Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը ծրագրային կուսակցության տարատեսակ է: Զանգվածային կուսակցության պես ՀՍԿ-ն որոշակի չափով պահպանում է գա-ղափարախոսական հետևողականությունը։ Չնայած կուսակցական ընտրանին անպայման գերիշխում է, իսկ կուսակցության պաշտոնական անդամների թիվը համեմատաբար քիչ է, երբ խոսքը թեկնածուների առաջադրման արժեքային հիմքի մասին է, կուսակցական ղեկավարությունը կախված է կուսակցական ակտիվիստների աջակցությունից և ստորին (ancillary) կազմակերպություններից: Սակայն, ի տարբերություն Բոհեմիայի և Մորավիայի գաղափարապես ավելի խիստ (և զանգվածանման) կոմունիստական կուսակցության ՀՍԿ-ն բավական ճկուն էր և ընդունակ հարմարվելու ընտրական նոր պայմաններին: Այդպիսի մոդել ստեղծվել է շնորհիվ Հունգարիայում մինչև պետական սոցիալիզմի փլուզումը գոյություն ունեցող ազգային-փոխհամաձայնեցված համակարգի յուրահատկությունների: Այդպիսի համակարգի առկայությունն ապահովեց կազմակերպական ինկուբացիոն շրջան, որի ընթացքում Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) շրջանակներում ձևավորվեց եվրոպականացված ռեֆորմիստ մտավորականների լայն խավ, ինչպես նաև համապատասխան զանգվածային հիմք: Արդյունքում ՀՍԲԿ «ժառանգորդ» կուսակցությունը ՀՍԿ-ն, լավագույնս համալրվեց (ինչպես ընդհանուր ազգային մակարդակով, այնպես էլ տարածաշրջաններում) անհատական առաջնորդներով, որոնք ունեին կազմակերպական հմտություններ և քաղաքական գիտելիքներ:

«Ժառանգորդ» կուսակցության մյուս տիպի օրինակ կարող է ծառայել Լիտվայի ժողովրդավարական բանվորական կուսակցությունը (ԼԺԲԿ), որտեղ գերիշխում էին կուսակցական ընտրանին և կուսակցական ապարատը։ Որպես կանոն, գերակա էին ոչ այնքան կուսակցական կազմակերպության կամ «քաղաքացիական հասարակության» կապերը, որքան անհատական կլենտելիստական կապերը կուսակցական ղեկավարության և շարքային անդամների միջև: Ինչպես արդարացիորեն նշում է Ս.Գիրնիու-սը, 1992թ. ԼԺԲԿ հաջողությունները պայմանավորված էին ոչ թե նրանով, որ այն կարողացավ ներկայանալ որպես հստակ ձևավորված քաղաքական երկընտրանք Սայուդիսին, այլ նրա փորձով ստեղծեց տեխնոկրատների և մասնագետների իմիջ և դրսևորեց թեկնածուների խմբին իր դրոշի ներքո

168

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

Ա. Զաքարյան

գրավելու ունակություն: Թեկնածուներ, ովքեր ունեն բարձր մասնագիտական և անհատական հատկություններ, ովքեր նախկինում չէին մտնում կոմունիստական կուսակցության մեջ [18, p. 8-9]: Միևնույն ժամանակ, ընտրական հաջողության համար կուսակցությանն անհրաժեշտ է իր անդամների աջակցությունը: Դրանից հետևում է, որ ԼԺԲԿ-ն ամենից շատ մոտ է «կլենտելիստական» կուսակցությանը, որում առաջատար դեր է խաղում կուսակցական ապարատը, բայց որը հույսը դնում է իրեն միացած անդամների վրա ընտրական մեծ աջակցություն ստանալու համար: Համապատասխանաբար ԼԺԲԿ-ի համար բնորոշ են ընտրանու գերիշխումը, կարևոր, բայց պասիվ պաշտոնական անդամությունը և համեմատաբար ավելի պակաս գաղափարախոսական հետևողականությունը, քան ընտրական-պրոֆեսիոնալ կուսակցություններում է, չնայած ավելի մեծ է, քան կադրային կուսակցությունում:

Այս առումով ուշագրավ է ՌԴԿԿ կազմակերպական մոդելը, որը որպես «կադրային» կուսակցություն, ունենալով ուժեղ կազմակերպություն, հաջողության հասնելու համար հույսը դնում է իր «էլիտային խմբերի հետ նեղ կապերի» վրա: Չնայած 1993թ. հետո ՌԴԿԿ-ն ոչ միայն իր ծրագրում, այլ նաև թեկնածուների հավաքագրման գործընթացում ընդունեց ունիվեր-սալացման ռազմավարություն, սակայն, ինչպես նշել է Ջ.Իշիյաման. «ՌԴԿԿ «թեկնածու նորակոչիկները» ավելի պակաս չափով էին անկախ, քան ԼԲԴԿ-ինը: Ավելին, չնայած անձնական կապերի և էլիտայի հավաքագրման վրա հենվելուն, ՌԴԿԿ-ն, նախկինի պես, իր քարոզարշավի աջակցության առումով կախված է ակտիվ զանգվածային անդամությունից» [19]:

Ժամանակակից կերպափոխության պայմաններում ՌԴԿԿ-ն, որպես կադրային կուսակցություն, անկայուն միավորում էր, որն ուներ մի դրոշի տակ հանդես եկող երկու «կառույցներ»։ ՌԴԿԿ մասերից մեկը ձգտում էր հարմարվել հետխորհրդային քաղաքականության չափորոշիչներին, իսկ մյուսը երազում էր վերադարձնել անցյալը: 1995թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարծես թե ուժեղացրին «չափավոր» կուսակցական ղեկավարության և ավելի արմատական տեղական կուսակցական կազմակերպությունների միջև ներքին պառակտման միտումները: Անկասկած (ինչպես վկայում է ԱՄՆ խոշորագույն կուսակցությունների փորձը), կուսակցությունները գոյատևում են և անգամ կարող են բարգավաճել անկախ կուսակցական ղեկավարության և կուսակցական կազմակերպությունների միջև եղած տարաձայնություններից, սակայն ՌԴԿԿ կենտրոնական և տեղական կուսակցական կազմակերպությունների միջև հավասարակշռություն կերպափոխման գործընթացում չստեղծվեց: Իսկ ներկայիս տարաձայնությունների թեման ղեկավարության և տեղական կազմակեր-

169

ԱԶաքարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

պությունների միջև այն հարցերն են, որոնք վերաբերում են կուսակցական նույնության հիմնական սկզբունքներին։ Այդ պատճառով էլ կասկածելի է, թե այդ հակասությունները կլուծվեն ընդհանրապես:

Հետկոմունիստական երկրներում ծավալված իրադարձությունների համակարգված վերլուծությունը կուսակցականագետներին հնարավորություն է տալիս արդիականացնել տեսական այն դրույթները, որոնք այդքան մանրակրկիտորեն ամփոփված են արևմտյան փորձի հիման վրա: Իհարկե, քաղաքական կանխատեսումներն անարդյունավետ են, եթե նրանք չեն նախատեսված հիմնական տեսական ընդհանրացումների մշակման համար: Սակայն, ինչպես ապացուցում են «ժառանգորդ» և «սահմանադիր» կուսակցություններին վերաբերող տվյալները, կազմակերպական առումով նրանք հետկոմունիստական քաղաքականությունում աստիճանաբար զարգանում են բացարձակապես տարբեր ուղղություններով: Այս կուսակցությունների կազմակերպական զարգացման միտումների հետազոտությունը թույլ է տալիս կանխատեսել հետկոմունիստական աշխարհում քաղաքական կյանքի և ժողովրդավարության ապագա ուրվապատկերը:

Նոյեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Agh A, Partial Consolidation of the East-Central European Parties: The Case of Hungarian Socialist Party.- «Party Politics», 1995, vol. 1; Kopecky P, Developing Party Organization in East-Central Europe: What Type of Party is Likely to Emerge?, «Party Politics», 1995, vol. 1; Зудинов Ю, Болгарская социалистическая партия: уход в оппозицию, Новопашин С. Политические партии и движения Восточной Европы, М., 1994.

2. Ishiyama J, The Communist Successor Parties and Party Organizational Development in Post-Communist Politics.-«Political Research Quarterly», 1999. vol.52, N1.

3. Дюверже М, Политические партии/ Пер. С франц.- М.: Академический Проект, 2000; Janda K, Political Parties: A Cross-National Survey. N. Y., 1980; Panebianco A, Political Parties: Organization and Power, Cambridge, 1988.

4. Дюверже М, Политические партии/ Пер. С франц., М., Академический Проект, 2000.

5. Kirchheimer O, The Transformation of West European Party Systems, Lapalombara J, Weiner M. (eds), Political Parties and Political Development, Princeton (NJ), 1996.

6. Panebianco A, Political Parties: Organization and Power, Cambridge, 1988.

7. Katz R. S, Mair P, Changing Models of Party Organization and Party Democracy: The Emergence of the Cartel Party, «Party Politics», vol. 1, 1995.

8. Schlesinger J., On the Theory of Party of Party Organization, «Journal of Politics», vol. 46, 1984.

170

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

ԱԶաքարյան

9. Lewis P, Introduction and Theoretical Overview, Lewis P. (ed.) Party Structure and Organization in East Central Europe. Cheltenham, 1996.

10. Kitschelt H, The Formation of Party Cleavages in Post-communist Democracies: Theoretical Propositions. «Party Politcs», vol. 1, 1995.

11. Kitschelt H, The Formation of Party Systems in East Central Europe, «Politics and Society», vol. 20, 1992.

12. Huber J, Lnglehart R, Expert Interpretations of Party Space and Party Locations in 42 Societies, «Party Politics», vol. 1, 1995.

13. Lshiyama J., Communist Parties in Transition: Structures, Leaders and Processes of Democratization in Eastern Europe. «Comparative Politics», vol. 27, 1995.

14. Хантингтон С, Политический порядок в меняющихся обществах, М., ПрогрессТрадиция, 2004.

15. Linz J, The Perils of Presidentalism, «Journal of Democracy», vol. 1, 1990.

16. Helman J, Constitutions and Economic Reform in the Postcommunist Transitions, «East European Constitutional Review», N 5, 1996.

17. Rose R, Haerepfer Ch, New Democracies Barometer III: Laerning from What is Happening. Glasgow, 1994; Rose R, Haerpfer Ch., New Russia Barometer III: The Results. Glasgow, 1994; Rose R, New Russia Barometer IV: After the Presidental Election. Glasgow, 1996; Rose R, New Baltic Barometer III: A Survey Study, Glasgow, 1997.

18. Girnius S, The Parliamentary Elections in Lithuania, «RFE/RL.Research Report», vol. 1, N 48, 1992.

19. Ishiyama J., The Sickle or the Rose? Previous Regime Types and the Evolution of the Ex-Communist Partiesin Post-Communist Politics, «Copmarative Political Stidies», vol. 30, 1997.

ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ «НАСЛЕДУЮЩИХ» И «УЧРЕЖДАЮЩИХ» ПАРТИЙ В ПРОЦЕССЕ ДЕМОКРАТИЧЕСКОГО ТРАНЗИТА

Артак Закарян

Резюме

После распада СССР формирование «наследующих» и «учреждающих» партий необходимо рассматривать с учетом идеологической трансформации пространства политических партий. Для определения организационной способности партий адаптироваться к хаотической трансформации в линейной и точечной действительности необходимо основываться на трех формах партий: партия как аппарат, партия как организация и партия как электорат.

171

ԱԶաքարյաև

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (10), 2005թ.

При рассмотрении проблемы организационного развития новых демократических партий учитываются два основных параметра, которые выражаются в факторах партийного членства и идеологической последовательности. С этой целью рассмотрены особенности многоуровневого проявления тенденции организационного развития партии в структуре общественного управления, центральном аппарате и на местах. Так как отношения между партиями на этих трех уровнях исторически предполагают разные модели деятельности, то очень важна относительная величина влиятельности должностных членов, численно-качественные отношения партийных деятелей и аппарата на местах и в центре.

В процессе трансформации организационные намерения коммунистических «наследующих» и новых демократических «учреждающих» партий обусловлены реалистическим использованием структуры возможностей (opportunity structure).

На организационные тенденции партии существенно влияет организационное наследие предыдущих режимов, что оказывает важное влияние и на политическое развитие партийной системы, и именно этим объясняются особенности трансформации политической системы. В то же время особенности организационной трансформации каждой «наследующей» партии влияют на дальнейшее развитие «учреждающих» новых демократических партий.

Необходимо учитывать также влияние объема полномочий президентской власти, среднюю величину влияния в избирательном округе, уровня (масштаба) доверия (также недоверия) по отношению к партиям в политически суверенных округах партии. В качестве дополнительной переменной рассматривается мощность профсоюзного движения, уровень недоверия и величина членства населения в профсоюзах. Фактически, определенный политический успех для себя обеспечили те «наследующие» и «учреждающие» новые демократические партии, которые в начале преобразования политической системы смогли установить связи с посткоммунистическими профсоюзами.

172

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.