Научная статья на тему 'Հայկական պետականությունը Եվ ինքնիշխանության խաղերը'

Հայկական պետականությունը Եվ ինքնիշխանության խաղերը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
280
62
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հրաչյա Արզումանյան

Լայն շրջանառության մեջ մտնող տերմիններն ու գաղափարներն անխուսափելիորեն խեղաթյուրվում են։ Դա նախնական իմաստների անխուսափելի լղոզման գործընթաց է, որը պահանջում է պարբերաբար վերականգնել դրանք, վերադառնալ համընդհանուր օգտագործման մաս-մեդիական շրջանառության մեջ մտած հասկացությունների նախնական իմաստին։ Հոդվածը նվիրված է վերջին ժամանակներս լայնորեն կիրառվող ինքնիշխանություն (սուվերենիտետ) հասկացության մի քանի ասպեկտների դիտարկմանը։ Ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են իրավաբանական քաղաքական ինքնիշխանությունները, սուվերենը ինքնիշխանության կրողները։ Կասկածից վեր է, որ հետագայում անհրաժեշտ են այնպիսի աշխատություններ, որոնք խորապես կուսումնասիրեն այն հիմնախնդիրների համախումբը, որոնք կապված են հայկական իրականության հայ քաղաքականության ու պետականության իրողությունների վերաբերյալ սույն հասկացությունների կիրառման հետ։ Հոդվածի շրջանակներում չի դիտարկվում Սփյուռքի հետ կապված բարդ հիմնախնդիրների համախումբը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматривается ряд аспектов понятий юридического и политического суверенитетов, с выделением в последнем «суверенитета признания» и «суверенитета факта», формирующих реальный суверенитет в политическом пространстве. Показывается, как отход от парадигмы абсолютной монархии, происходящий в рамках двух доктрин – Кельзена и Краббе, а также игнорирование закономерностей политического пространства приводит к абсурдным и нежизнеспособным выводам, критику которых осуществляет, в частности, Карл Шмитт.Делается вывод, что при рассмотрении политического суверенитета принципиально важным становится проведение различия между истинным носителем суверенитета – сувереном, и пользователями суверенитета, классификация отношений между которыми позволяет выделить три состояния, в которых может находиться суверен: спящем, дремлющем, с периодическим пробуждением, и бодрствующем. Взаимоотношения между суверенами и пользователями суверенитета создают пространство, на котором протекают «игры суверенитета», разворачивающиеся в рамках тех или иных сценариев противоборства. Крах СССР и начало постсоветского периода принесли с собой новые трактовки и интерпретации суверенитета, связанные с необходимостью пересмотра тоталитарного модуса суверенитета.В статье рассматривается тема преобладания в настоящее время суверенитета признания над суверенитетом факта, а также то, как различение суверенов и пользователей суверенитета позволяет Западу разрабатывать технологии, «уводящие» суверенитет от суверена. В частности, рассматриваются технологии цветных революций, интерпретирующиеся как форма нового типа международной легитимизации. Показывается, что развернувшиеся в последнее время дискуссии о правомерности статуса НКР как суверена вписываются в логику соответствующих технологий и игр суверенитета. Делается вывод, что анализ армянской государственности сквозь призму проблем суверенитета является актуальной и сложной задачей, требующей организации и проведения междисциплинарных исследований.

Текст научной работы на тему «Հայկական պետականությունը Եվ ինքնիշխանության խաղերը»

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐԸ

Հրաչյա Արզումանյան

Լայն շրջանառության մեջ մտնող տերմիններն ու գաղափարներն անխուսափելիորեն խեղաթյուրվում են։ Դա նախնական իմաստների անխուսափելի լղոզ-ման գործընթաց է, որը պահանջում է պարբերաբար վերականգնել դրանք, վերադառնալ համընդհանուր օգտագործման և մաս-մեդիական շրջանառության մեջ մտած հասկացությունների նախնական իմաստին։ Հոդվածը նվիրված է վերջին ժամանակներս լայնորեն կիրառվող ինքնիշխանություն (սուվերենիտետ) հասկացության մի քանի ասպեկտների դիտարկմանը։ Ընդ որում հատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են իրավաբանական և քաղաքական ինքնիշխանությունները, սուվերենը և ինքնիշխանության կրողները։ Կասկածից վեր է, որ հետագայում անհրաժեշտ են այնպիսի աշխատություններ, որոնք խորապես կուսումնասիրեն այն հիմնախնդիր-ների համախումբը, որոնք կապված են հայկական իրականության և հայ քաղաքականության ու պետականության իրողությունների վերաբերյալ սույն հասկացությունների կիրառման հետ։ Հոդվածի շրջանակներում չի դիտարկվում Սփյուռքի հետ կապված բարդ հիմնախնդիրների համախումբը։

1. Իրավաբանական և քաղաքական ինքնիշխանություն, ինքնիշխանություն հասկացության ծագումը, ինքնիշխանությունը որպես քաղաքական սեփականություն

XVII դարավերջին ի հայտ եկած souverainete հասկացության ֆրանսիացի իրավաբան Ժան Բոդենի մեկնաբանությունը, որն արտահայտում էր թագավորի կամ մեկ այլ ավատատիրական տիրակալի իշխանությունը միջին դարերում, երկու հիմնական մոտեցումների շուրջ ընթացող բազմադարյա դիսկուր-սի առիթ հանդիսացավ։ Դրանցից մեկը պտտվում է իրավական մեկնությունների և անմիջապես Բոդենի սահմանումների, մյուսը քաղաքական, աշխարհա-քաղաքական և քաղաքակրթական տարածությունում սույն հասկացության պրոյեկցիայի շուրջ։ «Պետության մասին» ֆրանսերեն աշխատությունում Բոդե-նը souverainetе֊ը սահմանում է որպես «բացարձակ և մշտական իշխանություն պետության վրա»։ Նույն աշխատության լատիներեն տարբերակում Բոդենը հայտարարում է պետության մեջ «քաղաքացիների և հպատակների հանդեպ

3

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

բարձրագույն և օրենքներից ազատ իշխանության» գոյության մասին [1, p. A75]:

Եվրոպական իրավաբանական մտքի հետագա բոլոր դիսկուրսները դարեր շարունակ, այսպես թե այնպես, պտտվում են այս սահմանումների

ռ

մեկնությունների ու պարզաբանումների շուրջ։ Ինչ է նշանակում, օրինակ, բացարձակ և մշտական իշխանություն։ Իսկ եթե իշխանությունը պետության

ռ

մեջ, արտակարգ դրության հետ կապված, փոխանցվում է դիկտատորի ն, բայց

ռ

որոշակի և սահմանափակ ժամկետով։ Այդ դեպքում ում է պատկանում

ռ

ինքնիշխանությունը, և կարելի է արդյոք դիկտատորին ինքնիշխան անվանել։

\ <օ ռ

Կամ ինչ է նշանակում «օրենքից ազատ իշխանություն». ի նչ անել, այդ դեպքում, աստվածային օրենքի, ավանդույթների, «չձևակերպված» այլ, բայց,

ռ

այնուամենայնիվ, ավելի քան իրական ու գործուն նորմերի հետ։ Ինչպե ս են սույն սահմանումները հաշվի առնում միջազգային պարտավորությունները, որոնք սահմանափակում են ինքնիշխանության որոշ ասպեկտները, որը, հետևաբար, արդեն չի կարող դիտարկվել իբրև բացարձակ իշխանություն։

Նման հարցերը հետևանք են ինքնիշխանության իրավական սահմանմանը նորմի բնույթ տալու փորձերի, նորմ, որը ձևավորում և սահմանում է ժողովրդի պետական ու քաղաքական իրականությունը։ Իրավաբանի ինքնիշխանությունը բխում է այն բանից, որ քաղաքական տարածությունը ձևավորվում է իդեալական և բացարձակությամբ միմյանց հավասար սուվերենների փոխգործակցությամբ, ինչն անխուսափելիորեն բերում է իրականությունից լրիվ կտրված պատկերի։ Այնուամենայնիվ, ինքնիշխանության շուրջ իրավաբանների բանավեճերը կարևոր հետևանքներ ունեցան քաղաքական դաշտում թույլ տալով ի հայտ բերել իշխանություն հասկացության և արտաքին աշխարհի կողմից դրա ճանաչման դիալեկտիկան, որն ընկած է քաղաքական ինքնիշխանության կառույցի հիմքում։ Եթե մինչ այդ միջնադարում, իշխանությունն իր լեգիտիմությունը հիմնավորում էր սրբազան իրավունքով, «Երկնքի մանդատով», ապա նոր ժամանակներում հետվեստֆալյան դարաշրջանում, իշխանությունն անբաժանելի էր այլ պետությունների կողմից նրա ճանաչման հետ կապված պրոբլեմատիկայից։

Քաղաքական ինքնիշխանության շուրջ բանավեճերում պարզորոշ առանձնանում էին «ճանաչման ինքնիշխանության» կողմնակիցները, այն դիտարկվում էր որպես միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների գործառույթ, երբ «պետությունը հանդիսանում և դառնում է միջազգային անձ միայն և բացառապես ճանաչման շնորհիվ» [2, p. 135-136]։ Դրանց ընդդիմանում էին «փաստի ինքնիշխանության» կողմնակիցները, որը դիտարկվում էր որպես իր պետության ատրիբուտ և գործառույթ, անկախ միջազգային հանրության կողմից դրա ճանաչման փաստից. «չճանաչումը չի կարող հիմք հանդիսանալ պետության տարածքային գերակայության խախտ-

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

ման համար» [2, p. 137-138; 3, p. 56]: Ինքնիշխանության առկայությունը կամ

ռ

բացակայությունն այս դեպքում որոշվում է նրանով, թե ի վիճակի է արդյոք դիտարկվող կազմավորումը պետական իշխանություն իրականացնել իր տարածքում, գործառել իբրև պետություն։

Վադիմ Ցիմբուրսկին, փորձելով ձևակերպել ինքնիշխանության քաղաքական ասպեկտները, առաջարկել է հետևյալ կառույցը. «Х-ը իշխանություն է իրականացնում A-ի վրա (բացարձակապես միևնույն է, թե ինչի վրա է այն

\ ռ ռ

հիմնված իշխանության տակ գտնվողներն ընդունո ւմ են այդ, թե հարկադրված են այդ անել), և Y-ը, որ իշխանություն է իրականացնում В-ի վրա, ճանաչում է իշխանությունը А-ի նկատմամբ Х-ի իրավունքով»։ Այստեղ «և» շաղկապը դեպի երկու կողմ ուղղված կազուալ սլաք է ներկայացնում։ Ձևակերպումը թույլ է տալիս տարբերակում անցկացնել և միմյանց կապել ինքնիշխանության մեկնաբանության երկու մոտեցումները, երբ «փաստի ինքնիշխանությունը» իշխանության իրական իրականացումը, որ արտաքին ճանաչման հիմքն է դնում, տարբերվում է «ճանաչման ինքնիշխանությունից», երբ իշխանությունը դառնում է միջազգային ատյանների կամ պետությունների կողմից նրա իբրև այդպիսինի ճանաչման հետևանք։ Բացի այդ, այս ձևակերպումը լեգիտիմ և հնարավոր է համարում ինչպես շարժումը փաստի ինքնիշխանությունից դեպի ճանաչման ինքնիշխանություն, այնպես էլ հակառակ ուղղությամբ։ Սահմանվում են նաև բացասական տարբերակները, երբ իրապես իշխանությունն իրականացնելու անկարողությունը վերջ է դնում արտաքին ճանաչմանը կամ, ընդհակառակը, ճանաչման արձագանքը հանգեցնում է «անքակտելի» իրավունքների և դրանց հետ մեկտեղ նաև իշխանության վերացմանը որպես այդպիսին [4, p. 18]։

Քաղաքական դաշտի ձևավորմամբ և իշխանության ուղղորդմամբ զբաղվող պրակտիկ քաղաքական գործիչներն ըմբռնումով են օգտագործել իրավաբանական ինքնիշխանության իդեալական կառույցները քաղաքական նպատակների հասնելու համար։ Հետվեստֆալյան խաղաղության դարաշրջանում իրավաբանական ինքնիշխանության հանգումը քաղաքական գործիքանու մակարդակի միանգամայն թույլատրելի և ընդունելի էր ներկայանում։ Աշ-խարհաքաղաքական հասկացություն դառնալով այն սկսում է մեկնաբանվել որպես քաղաքական սեփականություն, «ինքնիշխանություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ» վերածվելով տարածքի, բնակչության և այլ ռեսուրսների տիրապետման իրավունքի հավակնությունների գնահատման սանդղակի։

Քաղաքական գործիչներն ընդունում են ինքնիշխանության (ճանաչման և փաստի) երկու բաղադրիչ, որոնք միասին ձևավորում են իրական ինքնիշխանությունը քաղաքական տարածությունում։ Պատմությունը մեզ ինչպես նոր պետությունների և, համապատասխանաբար, ինքնիշխանությունների

5

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

առաջացման, այնպես էլ իր տարածքների մի մասի նկատմամբ պետության ինքնիշխանության կորստի և անգամ պետությունների ու դրանց ինքնիշխանությունների լրիվ անհետացման օրինակներ է մատուցում։ Ընդ որում վերջին պարագայում սուվերենների ինքնիշխանության կրողների կարծիքը հաշվի չէր առնվում։ Ռուսաստանը, Ավստրո-Հունգարիան և Պրուսիան XVIII դարում քայլ քայլի հետևից անեքսիայի ենթարկելով Լեհաստանի տարածքը վերջնարդյուն-քում որոշում ընդունեցին լեհական պետության ոչնչացման մասին։ XX դարա-սկզբին բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան պայմանավորվածություն ձեռք բերեցին հօգուտ Թուրքիայի և երրորդ երկրների Հայաստանի Առաջին հանրապետության տարածքի մի մասի անեքսիայի վերաբերյալ. գործընթաց, որն ավարտվեց Առաջին հանրապետության վերացմամբ։ 1938թ. երեք եվրոպական տերությունների մյունխենյան համաձայնությամբ Չեխիայից խլվեց նրա տարածքի զգալի մասի Սուդետների նկատմամբ ինքնիշխանությունը։ Ավելի ուշ 1939թ., Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը վճռեց Լեհաստանի ճակատագիրը ըստ ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև «երկուստեք բարեկամական համաձայնության կարգի» և վերացրեց մերձբալթյան պետությունները։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բոլոր նման դեպքերում, ճանաչման կամ չճանաչման, ինքնիշխանության առաջացման կամ վերացման հիմնախնդիր-ները դիտարկելիս, տեղին չէ խոսել իրավական փաստարկումների մասին։ Պայմանագրերը, որոնց հիման վրա իրականացվել են նման քայլեր, կարող են գտնվել իրավական դաշտից դուրս, և անտեսել սա ու խոսել տվյալ պարագայում «ինքնիշխանության» կամ «լիակատար իշխանության և անկախության» մասին տեղին չէ։ Այո, Հայաստանից, Չեխոսլովակիայից, Լեհաստանից, Մերձբալթյան երկրներից խլվել է նրանց տարածքների մի մասի կամ ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, ընդ որում բոլոր դեպքերում քաղաքական սեփականության բաժանումը և համապատասխան իրավական ընթացակարգն իրականացվել է առանց նրանց մասնակցության։ Սակայն

ռ

հարց է ծագում. ում է պետք այն ինքնիշխանությունը, որը կարելի է խլել մի քանի ստորագրությամբ ու պայմանագրով։

Ճիշտ նույն կերպ էլ չի կարելի ապրիորի հարգանք պահանջել չճանաչված պետության ինքիշխանության հանդեպ։ Սահմանը, որը այս կամ այն ուժերի կողմից (որոնք հավակնում են ինչ-որ կարգավիճակի քաղաքական դաշտում) պետության մի մասի «տարածքի վերահսկումը» բաժանում է նոր պետությունից, բավական պայմանական է և չի կարող անցկացվել միայն իրավական նորմերի հիման վրա։ Իրապես գործող իշխանությունը պետք է ցույց տա պետության և պետական ինքնիշխանության վերաճելու իր ընդունակությունը, և այս գործընթացում իրավաբանական փաստարկները նշանակալի դեր չեն խաղացել ու չեն խաղալու։

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

Ակնհայտ է, որ իրավաբանը պետք է ցնցվի «չճանաչված» ինքնիշխանություն, «կիսաիեքեիշխաե պետություններ» տերմիններից միանգամայն արդա-րացիորեն նշելով նմանատիպ սահմանումների մեթոդաբանական անհնարինության մասին: Սակայն գործող քաղաքական գործչի համար իրավական աեկոռեկտություեը տվյալ պարագայում էական դեր չի խաղում: Նրա համար ինքնիշխանությունն առաջին հերթին ստեղծվող քաղաքական իրավիճակին համապատասխան անընդհատ վերաբաշխվող սեփականությունն է, իսկ իրավական սահմանումներն ու նորմերը գործիքներ, որոնց օգնությամբ քաղաքական գործիչն իրականացնում է ցանկալի վերաբաժանումը կամ պաշտպանվում է դրանից: «Սահմանափակ», «կիսատ», «մասնակի» ինքնիշխանություններ արտահայտություններում փոխզիջում է մտնում քաղաքական իրականության բազմազանության ու փոփոխականության և իրավաբանական ինքնիշխանության աբստրակցիայի միջև, որը միայն քաղաքականի ոչ մեծ մասն է ընդգրկում:

Իրավաբանի համար իրավունքը նորմ է, որին պետք է հետևել: Քաղաքական հարթությունում նման ձևակերպումը նույնպես տեղին է, բայց այստեղ որպես նորմ հանդես է գալիս կամ միայն որոշ չափով քաղաքական իրականության հետ հարաբերակցվող կայուն իդեալը, կամ պատմական իներցիան: Սուվերենի կողմից քաղաքական իրավունքի կենսագործումը կատարվում է մոբիլիզացման և կոնյունկտուրայի մեխանիզմների միջոցով, և հիմնական հարցը քաղաքական սեփականության վերաբաժանում իրականացնելու նրա ընդունակության մեջ է կայանում: Ընդ որում կարող եե համարժեք և արդարացի համարվել ցանկացած շահ և փաստարկում իրավաբանականից մինչև բարոյական ու կրոնական: Խոսքը կարող է վերաբերել եաև «սահմանները կլորացնելու» և «կեեսատարածքե ըեդլայեելու» սուվերենի մտադրությանը: Քաղաքական հարթությունում իեքեիշխաեությաե այս կամ այն իրավունքը քաղաքական իրականություն է դառնում ոչ թե որովհետև «այդպես էլ պետք է լիներ», այլ քաղաքական սեփականության վերաբաժանման արդյունքում, ինչը թույլ է տալիս հասնել փաստի կամ ճանաչման իեքեիշխաեությաե: Ընդ որում միանգամայն հնարավոր ու թույլատրելի է ինչպես «փաստի» փոխար-կումը «ճանաչման», այնպես էլ հակառակ գործընթացը: Քաղաքական գործչի համար իմաստազուրկ է այն պնդումը, թե իեքեիշխաեություեը պետք է ծագի որպես իրականացվող պետական իշխանության իրականացման կամ սուվերենների միջազգային շրջանակում նրա ընդունման հետևանք: Նա գիտե, որ պատմության և ընթացիկ քաղաքական իրականության մեջ առկա եե թե առաջինը, թե երկրորդը: Այստեղ վճռական դեր եե խաղում տեղի և ժամանակի հանգամանքները, հավակնորդի մոբիլիզացման և կոնյունկտուրայի մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու կարողությունը: Քաղաքական լե-

7

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

զուն իրավագիտականի փոխելու փորձերը դիտարկվող գործընթացներում անթույլատրելի են և վտանգավոր։

Քաղաքական ինքնիշխանության զուտ իրավաբանական ձևակերպումն անլուծելի խնդիր է դարձնում այնպիսի պետությունների գոյությունը, ինչպիսիք են Շվեյցարիան կամ ԱՄՆ-ը, որոնցում անհնար է հստակ տարբերակել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են տիրապետությունը (верховенство), լիիշխանությունը և անկախությունը։ Երբ երկաթյա կանցլերը միավորում էր գերմանական իշխանությունները Երկրորդ ռեյխում միևնույն ժամանակ պահպանելով նաև կառավարիչներին և, մասամբ, տեղի օրենսդրությունը, շատ իրավաբաններ գրում էին այն մասին, թե ռեյխի տիրույթներն իհարկե պետություններ են, բայց ինչ-որ... ոչ ինքնիշխան։ Սակայն դա խնդիր չէր Բիս-մարկի համար, և նա զբաղվում էր միացյալ Գերմանիայի կերտմամբ ուշադրության առնելով և նկատի ունենալով առանձին իշխանությունների ու դրանց «սուվերենի» կարգավիճակը պահպանած իշխանների «անքակտելի, սուվերեն իրավունքները»։ Իրավաբանական հարթության և քաղաքական իրականության միջև փոխզիջման ակնառու օրինակ կարող է ծառայել ԽՍՀՄ քաղաքական-վարչական կառույցը, որտեղ գոյություն ունեին միութենական և ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու երկրամասեր և այլն, որ Կենտրոնի որպես կարևոր և համակարգաստեղծ տարրի, կողմից միավորվում էին մեկ կայսերական ձևի մեջ։ Ակնհայտ է, որ տվյալ կառույցն արտացոլում էր 20-ական թթ. աշխարհաքաղաքական իրողությունները, և քիչ հավանական է, որ այն ժամանակ Խորհրդային Միությունը կարող էր կազմավորվել որևէ այլ ձևով։ Քաղաքական իրավիճակի փոփոխությունն ուղեկցվում էր այդ համակարգի էվոլյուցիայով, սուբյեկտների առաջացմամբ և անհետաց-մամբ, դրանց միջև քաղաքական սեփականության վերաբաշխմամբ։ Բավական է հիշել Արցախի հանձնումը Ադրբեջանական ԽՍՀ-ին, Անդրկովկասի ԽՖՍՀ, Կարելա-ֆիննական ԽՍՀ լուծարումը, Ղրիմի հանձնումը Ուկրաինական ԽՍՀ-ին և այլն։

2. Սուվերենների, ինքնիշխանությունների և ինքնիշխանությունից օգտվողների տեսակներն ու կարգավիճակները, ինքնիշխանության խաղեր

Այսպիսով, իրավաբանական աբստրակցիաները, հասկացություններն ու նորմերը գործիքանու դեր են կատարում, որոնք կիրառելով քաղաքական գործիչն իմաստավորում, մեկնաբանում և գործում է քաղաքական հարթությունում։ Վերը դիտարկված «ինքնիշխանությանը» զուգահեռ հիմնարար հասկացությունների թվին է պատկանում նաև «ինքնիշխանության իսկական կրող» հասկացությունը, որի շուրջ նույնպես երկար դարեր բանավեճեր են ընթացել։

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

«Ինքնիշխանության իսկական կրողի» պրոբլեմատիկան բացակայում է միապետության ժամանակ, երբ ինքնիշխանության սեփականատերը սուվերենը, նաև դրա կիրառողն է։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է բացարձակ միապետությանը, որտեղ սուվերեն արքային է պատկանում ամբողջ իշխա-

\ о ռ ռ

նությունը։ Կարևոր չէ, թե ինչ կերպ ստացված Աստծո ւց, ժողովրդի ց [5]։ Թե միապետի և բոլորը բոլորի դեմ անվերջ պատերազմներից հոգնած և սուվերենի պաշտպանության դիմաց քաղաքական կամք դրսևորելուց հրաժարված մարդկանց միջև կնքված պայմանագրով [6, 7]։

Հենց մտածողներն ու ժողովուրդները հեռանում են բացարձակ միապետության պարադիգմից, հիմք է առաջանում այն բանավեճերի համար, որոնք XX դարում հանգեցրին երկու դոկտրինների ի հայտ գալուն. դրանք կրում են Հանս Կելզենի և Հուգո Կրաբեի անունները։ Դոկտրինները ենթադրում են բոդենյան «օրենքների հետ չկապված» ինքնիշխանության տարրալուծումը բարձրագույն օրենքում սահմանադրությունում։ Դրանցից մեկը ելնում է նրանից, որ սահմանադրության տիրապետությունը պետության մեջ հանում է ինքնիշխանության հարցը [8]։ Մյուսը ենթադրում է իբրև սուվերեն դիտարկել հենց սահմանադրությունը [9]։ Քաղաքական ինքնիշխանության աշխարհաքա-ղաքական բովանդակության և քաղաքական հարթության նման անտեսումը աբսուրդի է հանգեցնում։ Պետության սահմանների ներսում գործող սահմանադրությունը կորցնում է ուժը դրա սահմաններից դուրս, որտեղ սկսվում է մեկ ուրիշի տիրապետությունը։ Սակայն հարց է ծագում, թե ինչպես է տեղի ունենում այդ սահմանազատումը։ Ո ր գործիքի օգնությամբ է և, գլխավորը ո ւմ կողմից է անցկացվում սահմանը։ Սահմանադրություններն ինքնին չեն «վիճում» հարթության հարցի շուրջ, պատերազմ չեն հայտարարում և խաղաղություն չեն կնքում ընդունելով մեկը մյուսի գերակա օրենք լինելու իրավունքը այս կամ այն տարածքում։ Քաղաքական տեսակետից հարցը հետևյալ կերպ է

ռ ռ

հնչում. ո ւմ միջև են բաժանվում հողը, բնակչությունը, այլ ռեսուրսները, ո վ է իրականացնում տարածքի սահմանազատումը, որտեղ այնուհետև իրավաբանորեն գերակայում են այս կամ այն սահմանադրությունները։

Այս մոտեցման քննադատությամբ հանդես է գալիս Կառլ Շմիտը առա-ջարկելով իր հանրահայտ բանաձևը. «Սուվերեն է նա, ով կայացնում է որոշում արտակարգ դրության մասին» [10, p. 15]։ Այստեղ կարևոր են «արտակարգ դրություն» և «որոշում» տերմինները։ Այսինքն սուվերեն է նա, ով ստանձնում է պատասխանատվությունը և որոշում է կայացնում այն ժամանակ, երբ պետությանը օրենքներով չնախատեսված վտանգ է սպառնում։ Շմիտը կարողանում է ցույց տալ, որ իրավաբանական հարթությունը չի կարող չպարունակել իրավական վակուում, ինչն անխուսափելի է դարձնում «բացառիկ դեպքի» հասկացության ներմուծումը. «Բացառիկ դեպքն այն դեպքն է, որը

9

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

նկարագրված չէ գործող իրավունքով, կարող է լավագույն դեպքում նկարագրված լինել որպես ծայրահեղ անհրաժեշտության դեպք, սպառնալիքներ պետության գոյությանը կամ նման ինչ-որ բան, բայց չի կարող նկարագրվել ըստ իր փաստական կազմի։ Միայն այդ դեպքն է հրատապ դարձնում ինքնիշխանության սուբյեկտի մասին հարցը, այսինքն ընդհանրապես ինքնիշխանության հարցը» [10, p. 16-17]։ Արդյո ք սա «բացառիկ դեպք» է. հարց, որը չի հա-րաբերակցվում իրավական նորմի հետ և իր լուծումը ստանում է «անհատապես պատասխանատու» հրամանի միջոցով։ Սա նշանակում է, որ ինչպես որոշումը, այնպես էլ հրամանը բացարձակապես անձնային են և չեն կարող հիմնավորվել իրավունքի, ինչ-որ մեկի հեղինակության և այլնի վրա արվող հղումներով։ Ցանկացած նման հիմնավորում անխուսափելիորեն կհանգեցնի անհրաժեշտ հեղինակություն ունեցող ատյանի մասին հարցը «վատ (дурной)» անսահմանություն տեղափոխելուն։

Այսպիսով, սուվերեն է նա, «ում իրավասության տակ պետք է լինի դեպքը, որի համար ոչ մի իրավասություն նախատեսված չէ» [10, p. 22]։ Եվ «իրավասության նախադրյալներն ու բովանդակությունն այստեղ անհրաժեշտ ձևով անսահմանափակ են» [10, p. 17]։ Սուվերենը բացառիկ դեպքի և արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում է ընդունում որոշ կարգ ստեղծելու համար, և քաոսից կարգի այդ «տիրական» ծնունդը իրավունքի գործողության հնարավորության վճռորոշ նախադրյալ է դառնում։ «Գոյություն չունի այնպիսի նորմ, որը կիրառվի քաոսի նկատմամբ։ Պետք է կարգ ստեղծվի, որպեսզի իրավակարգն իմաստ ունենա»։ Հայոց նորագույն պատմության մեջ սուվերենի վառ օրինակ են Գարեգին Նժդեհն ու նրա որոշումը Լեռնահայաստանի ստեղծման մասին, ինչը թույլ տվեց պահպանել Սյունիքը, որը հետագայում ընդգրկվեց Խորհրդային Հայաստանի կազմում։

Ակնհայտ է, որ Շմիտին կարելի է մեղադրել «ինքնիշխանություն» և «իրավասություններ» հասկացությունները խառնելու մեջ, բայց դա միանգամայն գիտակցված քայլ էր նրա կողմից, ով հայտարարում էր, թե հենց իր ինքնիշխանության շուրջ վիճելն իմաստ չունի։ Ինքնիշխանությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ստորոգելի (պրեդիկատ), գործառնություն, հատկություն, և հարցն այն է, թե ում պետք է վերագրել այն։ Ավելին, նորագույն ժամանակներում և միջազգային հարաբերությունների առկա համակարգում սկզբունքայնորեն կարևոր է դառնում ինքնիշխանության կրողի սուվերենի և նրանց միջև տարբերակման անցկացումը, ովքեր քաղաքական որոշումներ են կայացնում, այսինքն ինքնիշխանությունից օգտվողներ են։ Արդի աշխարհում այն անձինք, որ շատ հազվադեպ են որոշում կայացնում, ինչպես Սաուդյան Արաբիայի պարագայում է, նույնպես սուվերեն են։ Սուվերենների և ինքնիշ-

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

խանությունից օգտվողների տարբերակումն ու «բաժանումը» նորագույն ժամանակներում էապես ընդլայնել է ընդգրկումը, որտեղ քաղաքականությունը ծավալում է ինքնիշխանության իր խաղերը, որոնք ներկայում մինչ այդ չտեսնված մասշտաբ ու թափ են ստացել։

Սուվերենի և ինքնիշխանությունից օգտվողի' որոշում ընդունողի տարբերակման խնդիրը նոր չէ, և դրա հետքերը մենք տեսնում ենք նույն միապետական պարադիգմի շրջանակներում: Կարելի է հիշատակել մանկահասակ միապետի ռեգենտի կամ, օրինակ, կարդինալ Ռիշելյեի դեպքը, որն աբսոլյուտիստական քաղաքականություն էր վարում թույլ Լյուդովիկոս XIII-ի օրոք: Սակայն հնում բոլոր նման դեպքերում խոսքը վերաբերում էր բացառություններին, այնինչ նորագույն ժամանակներում նման տարբերակումը դառնում է նորմ: Ներկայումս հստակ տարբերակում է մտցվում «ինքնիշխանությունից օգտվողների» և «իսկական սուվերենների» միջև, ընդ որում' երկուսի կարգավիճակն ու դրությունն առավել հաճախ ամրագրվում է սահմանադրությունում:

Սուվերենների (որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է ինքնիշխանության իր պատկերացումը) որոշ տիպաբանության կառուցումը հանգեցնում է հետևյալ պատկերին [11].

1. Ժողովուրդը' որպես քաղաքացիների հանրություն («Ժողովուրդ-1»): Այս դեպքում որպես սուվերեն հանդես է գալիս «քաղաքացիական հասարակությունը», և խոսում են «ժողովրդական ինքնիշխանության» մասին:

2. Ազգը և իր պետությունը («Ազգ»): Որպես սուվերեն հանդես է գալիս այն իրականությունը (ազգը), որը մեկ ամբողջի մեջ է շաղկապում երկրի բնակչությունը, տարածքը և իշխանության ինստիտուտները, երբ խոսում են «պետության ինքնիշխանության» մասին:

3. Ժողովուրդ, որ ձգտում է հասնել իր պետականության ստեղծմանը և իրականացնում է դրա ստեղծման իր իրավունքը («Ժողովուրդ-2»): Այս դեպքում սուվերենն անպայման հավակնում է այն տարածքներին, որոնք գտնվում են այլ պետության ինքնիշխանության տակ:

ռ ռ

Անկախ այն բանից' դիտարկվում է փաստի , թե ճանաչման ինքնիշխանությունը, այս կամ այն տեսակի սուվերենի և ինքնիշխանությունից օգտվողի փոխհարաբերությունները ստեղծում են մի հարթություն, որտեղ ընթանում են «ինքնիշխանության խաղերը»: Կարելի է առանձնացնել հարաբերությունների հետևյալ տեսակները.

1. Ինքնիշխանությունից օգտվողների վարած խաղերն ինքնավար են: Այս դեպքում կարելի է խոսել «քնած սուվերենի» մասին, ով ոչ մի կերպ չի միջամտում այն հարցում, թե ինչպես է ինքնիշխանությունից օգտվողը տնօրինում քաղաքական սեփականությունը:

11

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

2. Սուվերենի' օրենքով ձևակերպված պարբերական «արթեացումեեր»: Խոսքը որոշ ժամանակով սուվերենի իրական «արթեացմաե» կամ այդ «արթեացմաե» «բեմադրման», նմանակման մասին է' նպատակ ունենալով հաստատել ինքնիշխանությունից օգտվողի' խաղ վարելու լիազորությունները կամ վերաբաշխելու օգտվողների լիազորությունները: Այս դեպքում կարելի է խոսել «նիրհող սուվերենի» մասին:

3. Սուվերենն իսկապես արթնանում է, ինչը կապված է արտակարգ իրավիճակի և դրության հետ, երբ խոսում եե «առույգ սուվերենի» մասին: Նման արթեացում կարող եե առաջ բերել.

3.1 ինքնիշխանությունից օգտվողները' հանրաքվեի կամ մոբիլիզացիայի համապատասխան մեխանիզմների միջոցով,

3.2 սոցիալական խումբը, քաղաքական ուժը, որը մինչ այդ ինքնիշխանությունից օգտվող չէր հանդիսանում:

Տվյալ պարագայում խոսքն ապստամբության, ժողովրդական շարժումների մասին է, որոնք հանգեցնում եե իշխաեափոխությաե հեղափոխական ճանապարհով և սուվերենի անունից հանդես գալու իրավունքի նվաճման:

Այսպիսով, վերը բերված դասակարգումը թույլ է տալիս խոսել երեք վիճակների մասին, որոնցում կարող է գտնվել սուվերենը' քնած, նիրհող, բայց պարբերաբար արթնացող և առույգ: Այս կամ այն վիճակում գտնվող սուվերենների և իեքեիշխաեություեից օգտվողների փոխհարաբերությունները կարող եե զարգանալ այդ թվում եաև հակամարտության սցենարների շրջանակներում: Արթնացած սուվերենը' հանձին քաղաքացիական հասարակության («Ժողովուրդ-1»), վկայակոչելով «ժողովրդական ինքնիշխանությունը», կարող է պահանջել փոխել հեղինակությունը կորցրած կառավարությանը' իեքեիշխաեություեից օգտվողին: Վերջինը, պաշտպանվելով և պայքարելով իշխանությունը պահպանելու համար, կարող է օգտագործել «սահմանադրական կարգի պաշտպանության» կարգախոսը' դիմելով «պետական ինքնիշխանությանը»: Ժողովուրդը, բարձրացնելով «ազգային իեքեորոշմաե» և իր պետության կառուցման իրավունքի կարգախոսը («Ժողովուրդ-2»), պայքարի մեջ է մտնում պետական իշխանության հետ, որը պաշտպանում է «ազգի պետական իեքեիշխաեություեե այն տարածքում, որտեղ ծավալվում է շարժումը սեցեսիայի համար: Այս դեպքում «ազգը» «ողջ ժողովրդի» անունից հանդես գալով և վկայակոչելով «պետական ինքնիշխանությունը», մտնում է պայքարի մեջ պետության տարածքային ամբողջականության համար: Ակնհայտ է, որ առկա պետության («ազգի») և «Ժողովուրդ-2»-ի տեսակետեերից' «ազգի իեքեորոշմաե իրավունքի» մեկնաբանումները հստակորեն անտագոնիստական եե: «Ազգի» և «պետական ինքնիշխանության» համար «իեքեորոշմաե

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

իրավունքն» արտահայտվում է պետության ամբողջականության համար պայքարում: Իսկ «Ժողովուրդ-2»-ը, ելնելով ազգային-ազատագրական պայքարի տրամաբանությունից, ձգտում է կառուցել իր պետությունը և դուրս գալ գոյություն ունեցող պետության կազմից' հենվելով, եթե կստացվի, արտաքին ճանաչման և արտասահմանյան աջակցության վրա, իսկ ստեղծվող քաղաքական իրականությունը դառնում է վերոնշյալ երկու մոտեցումների հակամարտության արդյունք:

3 Արտաքին և ներքին ինքնիշխանություն

Պետության («ազգի») ինքնիշխանությունը հանդես է գալիս ինչպես արտաքին ոտնձգությունների, այնպես էլ ներքին խռովությունների դեմ, իսկ սուվերենի և ինքնիշխանությունից օգտվողների տարբերակմանը տրվում է երկրորդական նշանակություն: Հենց դրա համար էլ այն այդքան ընդունված է ինքնիշխանությունից օգտվողների' կառավարությունների շրջանում' թույլ տալով նրանց խոսել և գործել ժողովրդի անունից: «Ժողովրդական» ինքնիշխանության համար սուվերենի և ինքնիշխանությունից օգտվողների տարբերակումը սկզբունքային է և հնարավորություն է ստեղծում նկատել և տարբերել այնպիսի ռեժիմներ, ինչպիսիք են «բռնատիրումը» («ուզուրպացիա»), «տիրանիան»' լեգիտիմացնելով հանգամանքներին և պատմական ժամանակին անհամար-ժեք դարձած օգտվողին փոխելու իրավունքն ու հնարավորությունը: Ընդսմին' իրավական դաշտում ամրագրվում է մի ընթացակարգ, որը թույլ է տալիս թարմացնել օգտվողին տրված իշխանության մանդատը կամ հետ վերցնել այն: Նոր ժամանակներում ձևավորված պրակտիկան և ինստիտուտները (սահմանադրություն, որ սահմանափակում է քաղաքացիների և պետական ինստիտուտների իրավունքները, խորհրդարանական դեմոկրատիա, կանոնավոր ընտրություններ, իշխանությունների բաժանում և այլն) ժողովրդական (դեմոկրատական) ինքնիշխանության և դրանից օգտվողների պարադիգմը վերածեցին ընդհանուր տրենդի: Միջազգային ասպարեզում նման օգտվողները հանդես են գալիս որպես վստահված անձինք, որ ունեն «իսկական սուվերենների» մանդատ, որոնց անունից նրանք տնօրինում են քաղաքական սեփականությունը' ինքնիշխանությունը:

Փաստը, որ ներկայումս ճանաչման ինքնիշխանությունը գերակայում է փաստի ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև սուվերենների և ինքնիշխանությունից օգտվողների տարբերակումը Արևմուտքին հնարավորություն տվեց մշակել տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս «վերցնել» և «տանել» քաղաքական սեփականությունը' ինքնիշխանությունը, սուվերենից: Քանի որ ճանաչման ինքնիշխանությունը կախված է արևմտյան դեմոկրատիաների կողմից նրա ճանաչումից, ապա վերջինները հնարավորություն են ստանում

13

Հ. Արզումաեյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

ոչ միայն լուծել ինքնիշխանության առկայության կամ բացակայության, սուվերեն կոչվելու իրավունքի հարցերը, այլև որոշել, թե ով է նորաստեղծ ինքնիշխանության օգտվող հանդիսանում: Այլ խոսքերով' Արևմուտքը, հանձին «միջազգային հանրության», ոչ միայն քաղաքական սեփականության որոշ ծավալի սահմաններն առանձին քաղաքական ակտորի' սուվերենի տեսքով ձևակերպելու (նշանակում է' նաև որոշելու), այլև «նորաստեղծ ինքնիշխանությունը տնօրինելու հնարավորության (այսինքն' որոշակի չափով նաև ինքնիշխանությունից օգտվողներ դառնալու) իրավունք ստացավ:

Այսպիսով, առաջատար արևմտյան երկրներն ու ինստիտուտները հնարավորություն են ստանում համապատասխան «գնանշումների» և «վարկանի-շային կազմակերպությունների միջոցով կառավարել ինչպես սեփականության ծավալները, այնպես էլ այն տնօրինելու իրավունքի օրինականությունը: Անհրաժեշտության դեպքում ինքնիշխանությունը կարող է վերցվել կամ «սառեցվել», իսկ օգտվողներից կարող է հետ վերցվել «պիտակը», որը փաստորեն փոխարինում է սուվերենի' քաղաքական սեփականությունը տնօրինելու մանդատին: Սուվերենի լիազորությունները կարող են հետ վերցվել, կամ նույնիսկ կարող է կասկածի տակ դրվել հենց սուվերենի կարգավիճակը' վերջինիս «սիմուլյակր», մուլյաժ հայտարարելով և «լիազորությունները» մեկ ուրիշին հանձնելով: Կարող են անվավեր, ապօրինի համարվել ինքնիշխանությունից օգտվողների կազմակերպած այս կամ այն ընտրությունների կամ հանրաքվեների արդյունքները, ինչի հետևանքով կեղծված է հայտարարվում սուվերենի մանդատը: Հաջորդ փուլում ինքնիշխանությունից օգտվելու մանդատը կարող է հանձնվել այդ դերի մեկ այլ հավակնորդի, որի լիազորությունները կհաստատվեն համապատասխան ընթացակարգով:

Վերն ասվածը, սակայն, չի նշանակում, թե կորած է համարվում նոր պետությունների ինքնիշխանության ողջ ծավալը, և մենք պետք է խոսենք նրանց ինքնիշխանության' որպես այդպիսինի, բացակայության մասին: Պատմությունը լի է նման սահմանափակ ինքնիշխանության և երիտասարդ ինքնիշխան պետության ու նրա «խնամակալների» միջև ակնհայտորեն անիրավահավասար հարաբերությունների օրինակներով, որոնք հետագայում, ժամանակի ընթացքում, փոխակերպվել են ավելի կայուն ինքնիշխանության, որը հենարան է գտնում պետության ներսում, այլ ոչ թե դրսում, և որը վկայակոչում է փաստի և ոչ թե ճանաչման ինքնիշխանությունը: «Արտաքին ուժերի խամաճիկի» և «ինքնիշխան կառավարչի» միջև սահմանը շարժական է և որոշվում է ասպարեզում գործող որոշակի խաղային պարտիայի ուժերի դասավորվածությամբ:

Նմանատիպ խաղի փորձի ականատեսն ենք մենք այսօր վերջին ժամանակներս ԼՂՀ' որպես սուվերենի, կարգավիճակի իրավաչափության շուրջ

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

ծավալվող բանավեճերի հետ կապված: «Միջազգային հանրությունն» այսօր ակտիվորեն փորձում է հետ կանչել սուվերեն կոչվելու ԼՂՀ «լիազորությունները»' անվավեր ճանաչելով այն հանրաքվեների արդյունքները, որոնք անբասիր են անցկացվել դեմոկրատական ընթացակարգերի տեսանկյունից: ԼՂՀ' որպես սուվերենի ինքնիշխանության «կասկածելիությունը», բնականաբար, հանգեցնում է արցախյան իշխանությունների' ինքնիշխանությունից օգտվողների կարգավիճակը մերժելու անհաջող փորձերի: Ընդ որում' մինչև վերջ այս գիծն անցկացնելու անհնարինությունը բացատրվում է ոչ այնքան միջազգային իրավունքի հակասականությամբ, որքան նրանով, որ ԼՂՀ սուվերենությունը, իրենց պետությունն ստեղծելու արցախահայության իրավունքը հիմնվում է, առաջին հերթին, փաստի ինքնիշխանության, ռազմական հաղթանակ տանելու և հաջող պետականակերտ գործունեությամբ զբաղվելու նրա կարողության վրա: Ներկայումս ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների և, առաջին հերթին, Արևմուտքի կողմից տարվում է քողարկված և հայ փորձագիտական հանրության ու քաղաքական շրջանակների կողմից մինչև վերջ չընկալված փաստի ինքնիշխանության, որին տիրապետում է ԼՂՀ-ն, նենգափոխում ճանաչման ինքնիշխանության' մանևրելու ավելի լայն դաշտ ստանալու և հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու համար: Ընդ որում' ինքնիշխանության «լիազորությունները և սուվերենի «պիտակը» առաջին փուլում տրվում են Հայաստանի Հանրապետությանը' նպատակ ունենալով շուտափույթ հետ կանչել դրանք' Արցախը «տարածքի» և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև տարածքային վեճի առարկայի վերածելով, ինչը, իր հերթին, անխուսափելի կդարձնի միջազգային այն արբիտրաժը, որը որոշում կընդուներ այս կամ այն սուվերենին Արցախի պատկանելության մասին: Ասվածի համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչելու' Ռուսաստանի նախաձեռնությունը որևէ շանս չունի ճանաչվելու արևմտյան դեմոկրատիաների կողմից: Բացի զուտ աշխարհաքաղաքական մարտահրավերից, որ նետվեց Արևմուտքին, այս քայլը հայտ է Ռուսաստանի կողմից' կրկին դառնալու բավականաչափ ուժ ունեցող կենտրոն, որն ունի ինքնիշխանության խաղերում ինքնուրույն խաղի իրավունք և հնարավորություն, իրավունք, որը վերջերս միայն Արևմուտքն ուներ: Ռուսաստանի հաջորդող քայլերը ցույց են տալիս, որ ձեռնարկված քայլը դժվար է կշռադատված անվանել: Մասնավորապես, կարելի է հիշել ռուսաստանյան բարձրագույն քաղաքական ղեկավարության հայտարարությունները «հարկադրված» ճանաչման մասին կամ փորձերը' խոսել «հետաձգված կարգավիճակի» վերաբերյալ [12]: Այսպիսով, չկա ըմբռնումն այն բանի, որ նման մակարդակի հակամարտություններում ինչ-որ բան «հետ կանչելն» անհնար է, և Ռուսաստանն այլ ելք չունի, բացի նաև ինքնուրույն «նորմավո-

15

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

րող» կենտրոն դառնալը' ջաեքեր գործադրելով իր ուղեծրում նվազագույնը չճանաչված այլ պետությունների ներգրավման ուղղությամբ: Ընդ որում' տվյալ պարագայում մենք ավելի շուտ պետք է խոսենք նման ընտրությանն ու քաղաքականությանը իր' Ռուսաստանի ներքին անպատրաստության մասին, որի ընտրանին Արևմուտքի հետ այս կամ այն կերպ «պայմանավորվելու» փորձերը չի թողնում [13]:

Այսպիսով, իրական քաղաքականության վերլուծությունում, ինքնիշխանության խնդիրներին անդրադառնալիս, մենք պետք է ելնենք ավելի բարդ' ճանաչման ինքնիշխանության և փաստի ինքնիշխանության այս կամ այն ծավալի համակցության պատկերից, որը տարածվում է սուվերենների տարբեր տեսակների (քնած, նիրհող կամ առույգ) վրա: Ստացվող պատկերը պետք է գնահատվի միջազգային իրավունքի և նրա առաջնորդների ուժի աշխար-հաքաղաքական կենտրոնների շահերի ավելի լայն համատեքստի շրջանակներում։ Եթե ինքնիշխանության պարզեցված մեկնաբանությունը, որ հղումը կատարում է իրավաբանական ինքնիշխանության վրա, կարող է օգտագործվել համաշխարհային քաղաքական համակարգի զարգացման հանգիստ, իներցիոն շրջանի համար, ապա այն անհամարժեք է դառնում նախորդ սուվերենների վերացման և նորերի առաջացման անցումային շրջանում։ Այս դեպքում անհրաժեշտ է կիրառել վերլուծության ավելի բարդ ապարատ, որը համակցում է սուվերենների վերոնշյալ տեսակների դիտարկումը։ Դա առավել ևս արդարացի է, եթե հաշվի ես առնում այն, որ Արևմուտքն ինքը նորածնունդ դարաշրջանը բնութագրում է որպես փոփոխությունների և «գլոբալ քաղաքական արթնացման» դարաշրջան, երբ ստեղծված քաղաքական կարգի «կոտրու-մը» այն XXI դարի տնտեսական և սոցիալական իրականությանը համապատասխանեցնելու նպատակով, անխուսափելի է համարվում [14, 15]։

4 Ինքնիշխանության հետւոոաափաար կերպարը, ինքնիշխանությունը գունավոր հեղափոխություններում

ԽՍՀՄ փլուզումը և հետխորհրդային շրջանի սկիզբն իրենց հետ ինքնիշխանության նոր մեկնաբանումներ և բացատրություններ բերեցին կապված, առաջին հերթին, ինքնիշխանության տոտալիտար մոդուսի վերանայման անհրաժեշտության հետ։ Տոտալիտար հասարակություններում գտնվեց երկու «իսկական սուվերենների» «ժողովրդի» և «ազգի» (պետության) միջև հակասությունները վերացնելու ինքնատիպ մեթոդ մեկ զանգվածային կուսակցության ստեղծման միջոցով բաղկացած երկու բաղադրիչից. համաժողովրդական կուսակցությունից (ԽՄԿԿ, որը խորհրդային ժողովրդի ավանգարդն էր) և պետության քաղաքական համակարգի միջուկից (ԽՄԿԿ, որը քաղաքական համակարգի, պետական և հասարակական կազմակերպությունների միջուկն

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

էր): Կուսակցությունը դառնում է այն միջավայրն ու մեխանիզմը, որտեղ ժողովրդական ինքնիշխանությունը վերափոխվում է պետական ինքնիշխանության, որից օգտվում է բարձրագույն կուսակցական-տնտեսական նոմենկլատուրան [16]։

Աշխարհում բավական երկար են ընթացել բանավեճերն այն հարցի շուրջ, թե ինչպես բնութագրել հետխորհրդային շրջանը։ Ի վերջո, ի հայտ եկան անցումային շրջան հասկացությունը և այն տարբեր տիպաբանությունների բաժանելու փորձերը։ Ամենահայտնին և լայնորեն ընդունվածը դարձավ Թոմաս Կարազերսի (Carothers Thoma) դասակարգումը, որը հետխորհրդային շրջանում տարբերակում է.

ա) ավտորիտար ռեժիմները,

բ) ռեժիմներ, որոնք բնութագրվում են «տիրող իշխանության քաղաքականությամբ», որտեղ, «ժողովրդավարության հիմնական ինստիտուցիոնալ ձևերի» պայմաններում «մեկ քաղաքական խմբավորումը... գերակայում է համակարգում այնպես, որ տեսանելի ապագայում իշխանափոխության շատ թույլ հեռանկար կա», իսկ «պետության հիմնական ակտիվները... աստիճանաբար անցնում են իշխող խմբի ենթակայության տակ»,

գ) «թույլ պլյուրալիզմի» ռեժիմներ, որտեղ ինստիտուտների ֆորմալ ժողովրդավարությունը սպասարկում է օլիգարխիական խմբավորումների պայքարին [17]։

Ցիմբուրսկին առաջարկում է միավորել կառավարման առաջին երկու ձևերը «կրատոկրատիա» տերմինով, որը 90-ական թթ. սկզբներին առաջարկել էր ռուս պատմաբան և քաղաքագետ Անդրեյ Ֆուրսովը [18, 16]։ Խոսքը «իշխանություն ունեցող իշխանության», այսինքն իշխանությանը տիրապետողների մասին է ստեղծված կոնյունկտուրայից և վճռական պահին այն վերցնելու կարողությունից ելնելով։ Թեև իշխանության աղբյուր գործնականում ողջ հետխորհրդային տարածքում «ժողովուրդն» էր հայտարարվում, սակայն կրա-տոկրատիայի պայմաններում այն ատոմացվում էր և մխրճվում գոյատևման համար մղվող պայքարում։ Ընդ որում պետական դիսկուրսով հատուկ նշանակություն են ձեռք բերում «դեմոկրատիայի», «մարդու իրավունքների» և այլ թեմաներ։ Սակայն եթե արևմտյան դեմոկրատիաների սահմանադրություններում սույն հասկացությունները որպես սահմանափակիչ են ծառայում պետության լիիշխանության և հիմք քաղաքացիական հասարակության ձևավորման համար, ապա կրատոկրատական հասարակություններում հենց իշխանությունը և միայն իշխանությունն է դառնում այն ինստիտուտը, որն ապահովում է հասարակության ամենօրյա գործունեությունը, ինչը թույլ է տալիս նրան գոյություն ունենալ ընդունելի պայմաններում։ Հասարակությունում վերաց-

17

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

վում եե բոլոր այլ սոցիալական կառույցներն ու մեխանիզմները, որոնք կարող էին ստանձնել այդ ծանրաբեռնվածության գոնե մի մասը։ Դրանով իսկ տեղի է ունենում ինքնիշխանության բռնատիրում աբսոլյուտիստական հոբսական իմաստով, երբ քաղաքացիները, ժողովուրդը հրաժարվում են սուվերենի իրենց իրավունքից, քաղաքական կամքն իրագործելու իրավունքից համեմատաբար հանգիստ և կայուն կյանքի դիմաց։ Իշխանությունը սուվերեն լինելու իրավունքը փոխարինում է որպես բոլորը բոլորի դեմ «համընդհանուր պատերազմից» խուսափելու հնարավորության միջոց օպերատիվ կերպով կտրելով բոլոր հնարավոր և պոտենցիալ այլընտրանքները, որոնք արագ վարկաբեկվում կամ ոչնչացվում են։

Կրատոկրատիայի քարոզչական ապահովման մեջ անգնահատելի դեր են կատարում քաոսի և ամենաթողության (որոնք գերագույն իշխանության ջլատման արդյունքն են) օրինակները, խմբավորումների և ավազակախմբերի, զինված շարժումների (որ գոյանում են պետական ինստիտուտներից դուրս կամ դրանցից վեր) ահաբեկչությունը։ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների համար դա 1990-ականների Տաջիկստանի օրինակն է, Հարավային Կովկասի համար Էլչիբեյի դարաշրջանի խռովությունն ու տեռորը, Զվիադ Գամսա-խուրդիայինը Վրաստանում և Լևոն Տեր-Պետրոսյանինը Հայաստանում, Ռուսաստանի համար դա ելցինյան տասնամյակն էր։ Նման պայմաններում ցանկացած ակտիվություն, որ միտում ունի ինքնիշխանությունից օգտվողների փոփոխության, «միայնակների ամբոխի» մարդու կողմից ընկալվում է որպես արտաքին կամ ներքին ուժերի «ծայրահեղական» ագենտուրա, որը սպառնում է կայուն կեցությանը։ Կրատոկրատիայի պայմաններում ինքնիշխանությունից օգտվողների փոփոխությունը տեղի է ունենում իրավիճակից կախված և, հաջող փոփոխության օրինակներ բերելով, անհնար է երաշխավորել, որ հաջորդ անգամ այն աղետով չի ավարտվի։ Այլ խոսքերով հետ-խորհրդային տարածքը և քաղաքական ընտրանիներին մանիպուլացնող այնտեղ աշխատող մեխանիզմները հարկ է անկայուն համարել. դրանք կարող են հանգեցնել սոցիալական քաոսի։

Այս տեսակետից հետաքրքիր է թվում գունավոր հեղափոխությունների դիտարկումը քաղաքական ինքնիշխանության պրիզմայի միջով։ Խոսքը, փաստորեն, Արևմուտքի կողմից միջազգային լեգիտիմացման նոր տեսակի փորձարկման մասին է, որը կոչված է ապահովելու նրա շահերն առնվազն հետխորհրդային տարածքում։ Բոլոր գունավոր հեղափոխություններում կարելի է առանձնացնել երկու հիմնական գիծ։

Առաջինը մոբիլիզացված ամբոխի առաջացումն է, որը հայտարարում է ոչ բռնի իշխանափոխության ձգտման մասին, և որը հետագայում յուրացնում

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

է «ժողովրդի» կարգավիճակն ու հայտարարում սուվերենի և ինքնիշխանության իրագործման իր հավակնությունների մասին։ Այս երևույթի իրական կարգավիճակը կարելի է տարբեր կերպ գնահատել։ Մի շարք հետազոտողներ այն դիտարկում են որպես քաղաքացիական ընկերակցության, դասական եվրոպական հեղափոխությունների «սուվերեն ժողովրդի» սիմուլյակր (ինչ-որ բանի ներկայացում, որն իրականում գոյություն չունի), երբ ապստամբած ամբոխը պայքարով իրավունք է նվաճել կոչվելու քաղաքացի և ժողովուրդ [19]։ Մեկ այլ մոտեցում հենվում է էթնոսի և «քաղաքականացված էթնիկության» հասկացության վրա, որը կարող է ստեղծվել ամենակարճ ժամկետում և առանց որևէ սոցիալական հիմքի, բացառապես թշնամու կերպարին դիմակայելու հիման վրա, թշնամու, որի դեմ պայքարի ելնելու համար նա ոտքի է կանգնում: Այս պարագայում խոսքը վերաբերում է գունավոր հեղափոխության շարժիչ ուժի ձևավորմանը' էթնիկ և քվազիէթնիկ հիմքի վրա, երբ պետք է խոսել «քվա-զիէթնոսի» և «հատուկ փոքր ժողովրդի» ստեղծման մասին [20]:

Երկրորդ հիմնական գիծն այն հանգամանքն է, որ հեղափոխության և այն կրողի' «նոր ժողովրդի» հաղթանակը շատ բանով որոշվում է առաջատար դեմոկրատիաների կողմից, որոնք իրենց հեղինակությամբ «հեղափոխականներին» տալիս են «արթնացած սուվերենի» կարգավիճակ, իսկ նրա առաջնորդները ճանաչվում են որպես ինքնիշխանության օրինական օգտվողներ: Սա նշանակում է, որ տվյալ դեպքում խոսքը բացառապես ճանաչման ինքնիշխանության մասին է, իսկ այն ռեժիմները, որոնք իշխանության են գալիս, գրեթե անմիջապես հենվում են լեգիտիմացման արտաքին կենտրոնների երաշխիքների վրա:

Վերը նշված տեսակետները հաստատելու համար կարելի է վկայակոչել Ջորջ Սորոսի գրքերը, որն «անուրանալի» դեր ունի գունավոր հեղափոխությունների գործում: «Գլոբալացման մասին» գրքում Սորոսն ընթերցողին առաջարկում է «ազգային ինքնիշխանություն» հասկացության ծագման հետևյալ մեկնությունը: Ֆրանսիացի ժողովուրդը, XVIII դարի վերջին պայքարի ելնելով հանուն համամարդկային բարձրագույն նպատակների' ազատության, հավասարության և եղբայրության, ցավոք, գնաց իր ինքնիշխանության հռչակման և ժամանակակից ազգային պետության ու նրա քաղաքացիների ստեղծման ճանապարհով: «Հենց այդ ժամանակներից ի վեր շարունակվում է ազգային պետության և ազատության, հավասարության ու եղբայրության ունիվերսալ սկզբունքների դիմակայությունը» [21, p. 204]: «Ամերիկյան գերազանցության օճառի պղպջակը» գրքում Սորոսը նույն իրադարձությունների մասին արդեն այլ կերպ է խոսում. «Ֆրանսիական հեղափոխության ժամանակ թագավորը գահընկեց արվեց, իսկ ինքնիշխանությունն անցավ ժողովր-

19

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

դին: Այդ ժամաեակվաեից ի վեր այն ժողովրդին էլ կպատկաեեր, բայց գործնականում անցավ պետության ձեռքը' հանձին կառավարության»: Որպես հետևանք' պահանջվում է, «հաստատելով, որ ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին... թափանցել ազգային պետություն և պաշտպաեել մարդկանց իրավունքները» [22, pp. 104, 103]: Սորոսե ընդունում է. «Չի կարելի ասել, թե ժողովրդի ինքնիշխանության հայեցակարգի հետ կապված' ամեն ինչ

ռ

հեշտ ու հասարակ է: Իեչպե ս, օրինակ, որոշել, թե հատկապես ով է արժանի իեքեորոշմաե իրավունքի այն հասարակության մեջ, որտեղ կան էթնիկ փոքրամասնություններ կամ խմբեր, որոնք միավորված եե տարբեր գաղափարներով»: Այնուամենայնիվ, եթե կառավարությունն ընդդիմանում է պետության գործերին արտաքին միջամտությանը, որ կատարվում է հանուն ժողովրդի բարօրության, «կառավարության այդ առարկություններն ուղղակիորեն մատնանշում եե, որ այն խախտում է ժողովրդի ինքնիշխանությունը, հետևաբար' երան պետք է վերաբերվել իբրև խախտում կատարողի» [22, p. 104, 136]:

Այսպիսով, Սորոսը բացահայտ պաշտպանում է «ժողովրդական ինքնիշխանությունը», որն իրավունք ունի և կարող է գերազանցություն վերցնել «պետության ինքնիշխանության» վրա: Ընդ որում' բարդ դեպքերում, երբ անհրաժեշտ է լուծել այն հարցը, թե ով պետք է կոնկրետ դեպքում անվանվի «ժողովուրդ»' դրանով իսկ իեքեիշխաեությաե և իեքեորոշմաե «անքակտելի իրավունքներ» ձեռք բերելով, այդ ժամանակ հարցը լուծում եե միջազգային դատավոր-ատյաեեերը: Ակնհայտ է, որ նմանատիպ խաղերին որպես ինքնուրույն, սեփական պարտիայի և սեփական քայլերի իրավունք ունեցող խաղացող մասնակցությունը համապատասխան «քաշ» է պահանջում, որ ունեն միայն ուժի աշխարհաքաղաքակաե կենտրոնները: Այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ այսօրվա դրությամբ միայն Արևմուտքն է մոնոպոլ կարգով իեքեիշխաեությաե խաղ վարում' մերժելով և հաշվի չառնելով դրաեցում այլ կենտրոնների մասնակցության հայտերը:

5. Հայոց պետականությունը և ինքնիշխանությունը

Իեքեիշխաեությաե խնդիրների տեսակետից հայկական պետականության վերլուծությունը բարդ ու ոչ սովորական խնդիր է: Դա ոչ վերջին հերթին կապված է այնպիսի հետազոտությունների հետ, որոնք պահանջում եե իրավունքի, քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության, պատմության և մշակույթի ոլորտների հետազոտողեերի համատեղ ջաեքերի ներգրավում: Բացի այդ, իր ուրույն տեղն ունի եաև հայ կյանքի բազմազանությունը, որը չի կարող հանգեցվել միայն ազգի և պետական իեքեիշխաեությաե հասկացություններին և պահանջում է դիմել Հայոց աշխարհի ավելի բարդ պարադիգմիե:

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

Հայ իրականության վերլուծության համար պահանջվում է առնվազն ողջ գործիքաեու ընդգրկում, ինչը դիտարկվում է այս հոդվածում: Մասնավորապես, մենք ունենք ձևավորված երկու պետություն, որոնցից յուրաքանչյուրը, այս կամ այն ծավալով, վկայակոչում է ինչպես ճանաչման, այնպես էլ փաստի ինքնիշխանությանը: Եվ եթե Հայաստանի Հանրապետությունը հիմնականում հենվում է ճանաչման ինքնիշխանության վրա, ապա ԼՂՀ-ն ներկայումս, անկասկած, փաստի ինքնիշխանության վրա է հենվում: Իրերի նման դրությունը, մի կողմից, ընդլայնում է այն հարթությունը, որտեղ Հայոց աշխարհը կարող է որոնել իր խնդիրների լուծումը, մյուս կողմից' անխուսափելիորեն մեծացնում է ռիսկերի և սպառնալիքների քանակը' անհրաժեշտ դարձնելով փոխգործակ-ցության առավել բարդ սխեմաների մշակումն ու քաղաքական պրակտիկայի վերածելը' հաշվի առնելով հայկական երկու պետություններից կազմված իրականության ուժեղ և թույլ կողմերը:

Հայ ընտրանու անպատրաստությունը, որը չի ցանկանում աշխատել բարդ քաղաքական իրականությունում, հանգեցնում է նրան, որ վերջինը ցանկանում է պարզեցնել այդ իրականությունը, հանգեցնել ավելի պարզ պարա-դիգմի: Ընդ որում' չկա ընկալումն այն բանի, որ նման անցումը հասարակ խնդիր չէ: Քաղաքականության և քաղաքական հարթության մեջ գոյություն չունեն պարզ ու ուղղագիծ ճանապարհներ և լուծումներ, ինչն արտացոլվում է ստրատեգիստների հայտնի ասույթում. ցանկացած բարդ խնդրի համար գոյություն ունի պարզ, հասարակ և ոչ ճիշտ լուծում: Հայ քաղաքական ընտ-րանու'«ԼՂՀ» նախագիծը «փակելու» և մեկ պետության պարադիգմին վերադառնալու փորձերում, որից հեռացան 90-ականների սկզբին, բացակայում է այս խնդրի բարդության ընկալումը: ԼՂՀ կայացման գործընթացն արդեն երկրորդ սերունդն է' ծավալվում է և հասարակական, քաղաքական, գաղափա-րախոսական իներցիա ունի: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման արցախյան փուլի շուրջ է տեղի ունեցել Հայոց աշխարհի արդի քաղաքական ընտրանու կայացումը, և դրանից «հետ կանգնելու» և «հրաժարվելու» փորձերն անխուսափելիորեն կդնեն դրա համարժեքության և լեգիտիմության հարցը' արդիականացնելով ռոտացիայի խնդիրը: Ընտրանիների ռոտացիան ռիսկային քայլ է, որը տվյալ պարագայում բարդանում է կայուն կրատոկրա-տական գծերով, որոնք հատուկ են հայ հանրությանը:

Այսպիսով, հայ քաղաքական ընտրանու կողմից ԼՂՀ կայացման և զարգացման գործընթացն «արգելակելու» և վերջնականապես «կանգնեցնելու» որոշման ընդունումը քաղաքական պատմության մեջ անխուսափելիորեն կպահանջի ոչ պակաս բարդ և անգամ ավելի բարդ խնդիրների մշակում, քան եթե հետևեին երկու պետությունների ընտրված պարադիգմի հետագա զար-

21

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

գացմաե ճանապարհը: Նման քայլի ձեռնարկումը պահանջում է մանրակրկիտ

ռ ռ

հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները: Որն է դրդապատճառը, ի նչ նպատակներից ու խնդիրներից ելնելով է տեղի ունենում նախագծից հրաժա-

ռ

րումը, որն է այն առաջարկվող պարադիգմը, որին պետք է անցնի հայոց պետականությունը. հարցեր, որոնք դժվար թե հասարակ ու պարզ անվանես' հաշվի առնելով հայոց աշխարհի բարդությունն ու բազմազանությունը:

Առավել հոռետեսական պատասխանը, որն առնչվում է դրդապատճառին, կարող է լինել հայ ընտրանու չկայացածության, արդիականության' հայոց աշխարհին նետված մարտահրավերներին համարժեք պատասխան չգտնելու նրա անկարողության մասին եզրակացությունը: Գուցե մենք պետք է խոսենք հայ ընտրանու' պլատֆորմի բարդությունից (որը ներառում է հայկական երկու պետությունները) ներկա պահին գլուխ հանելու անկարողության, այն փակելու, պարզեցնելու ցանկության մասին: Զարգացման նման սցենարն անխուսափելիորեն կհանգեցնի Հայոց աշխարհի հետագա դեգրադացման' հայ ժողովրդին տեղակայելով այն ժողովուրդների շարքում, որոնք վերջնականապես ամփոփվել են իրենց պատմության մեջ և վերածննդի ու զարթոնքի ներուժ չունեն: Ի տարբերություն Հունաստանի, Իտալիայի, այլ հին ժողո-վուրդների, Հայոց աշխարհը, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը, ոչ մի շանս չունի պահպանելու թեկուզև առերևույթ պետականությունը, և պատմության գիրկն անցնելը կդառնա վերջնական ու անշրջելի:

Այսպիսով, <<ԼՂՀ» նախագծի ուղղագիծ «փակումը» ստեղծված պայմաններում հարկ է ճակատագրական համարել Հայոց աշխարհի համար: Եթե Հայոց աշխարհի ապագա պլատֆորմի շուրջ բանավեճերը հանգեցնեն նրան, որ այն պատրաստ է անցնել մեկ հայկական պետականության պարադիգմին, ապա մենք պետք է խոսենք սույն գործընթացը մի ինքնատիպ «կոնվերգեն-ցիայի» շրջանակներում ծավալելու մասին, երբ երկու հայկական պետությունները էվոլյուցիա են ապրում' ապագայում և ոչ թե անցյալում հասնելով մի ինչ-որ կետի, որտեղ տեղի է ունենում հայկական պետությունների միաձուլումը' մի ինչ-որ նոր իրականության ստեղծմամբ, որի ուրվագծերը դեռ պետք է ձևավորվեն և իմաստ ստանան հայ ընտրանու կողմից: Մի բան անկասկած է, որ նոր իրականությունը և նոր հայկական պետականությունը, երկու հայկական պետությունների զարգացման և կոնվերգենցիայի արդյունք հանդիսանալով, կլինի ոչ թե «ԼՂՀ» կամ «Երրորդ հանրապետություն», այլ մի նոր իրականություն և կպահանջի արդեն նոր անուն, նոր «անվանում» և նոր քաղաքական ուժեր, որոնք պատրաստ կլինեն ստանձնել հայոց պետականության նոր ու այլընտրանքային ապագայի պատասխանատվությունը: Սակայն սույն պլատֆորմի տեսական հիմքերի մշակումը և, առավել ևս' գործնական իրա-

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումաեյաե

կաեացումը կպահանջեն ամբողջ Հայ աշխարհի ջաեքերի, ներուժի ու ռեսուրսների կենտրոնացում, և դա ապագայի գործն է: Այսօր անհրաժեշտ է փաստել, որ Հայոց աշխարհին երկու պետությունների շրջանակներում զարգանալու բավական երկար ճանապարհ է սպասվում:

Հունվար, 2009թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Bodin, Jean, On Sovereignty: Four Chapters From Six Books of the Commonwealth.

Cambridge, UK: Cambridge University Press, 1992.

2. Оппенгейм Л, Международное право: Мир. Перевод с английского. Т. 1: Полут. 1/ Под ред.: Крылов С.Б. (Предисл.); Пер.: ЛаутерпахтГ, М.: Иностр. лит., 1948.

3. Дмитриев Ю.А, Магомедов Ш.Б., Понамарев А.Г, Суверенитет в науке конституционного права, М., 1998.

4. Ндгмбурский В. Л., Идея суверенитета в посттоталитарном контексте // Полис, М., 1993. № 1.

5. Grotius, Hugo, Jean Barbeyrac, The Rights of War and Peace, in Three Books: Wherein Are Explained, the Law of Nature and Nations, and the Principal Points Relating to Government. The Lawbook Exchange, Ltd., 2004.

6. Hobbes, Thomas. Leviathan. J.C.A. Gaskin edited with an Introduction and Notes, Oxford University Press, USA, 1998.

7. Гоббс Т., Соч.: в 2 т., М.: Мысль,1989, т. 1; М.: Мысль, 1991, т. 2.

8. Kelsen, Hans, Das Problem der Souveranitat und die Theorie des Volkerrechts. Beitrag zu einer Reinen Rechtslehre (1st edition Tubingen 1920), 2nd reprint of the 2nd edition (Tubingen 1928), Aalen: Scientia Verlag, 1981.

9. Krabbe, Hugo, The modern idea of the state. George H. Sabine and Walter J. Shepard authorized translation with an introduction, New York: D. Appleton, 1922. January 15 2009 <http://www.archive.org/details/modernideaofstat00krabuoft>

10. Шмитт Карл, Политическая теология. Сборник. Заключительная статья и составление А.Филиппова, М.: КАНОН-пресс-Ц, 2000.

11. Ндгмбурский В. Л., Игры суверенитета: новый возраст России // Русский журнал, М., 2008г., №2. January 15 2009 http://www.intelros.ru/pdf/rus_magazin/02_2008/25.pdf

12. Косачев К И., Азербайджану необходимо оценить все возможные последствия уча-

стия в проекте «Набукко» // Интервью агентству международной информации «Новости-Азербайджан», 12 декабря, 2008. January 15 2009 <http://

www.newsazerbaijan.ru/exclusive/20081213/42625949.html>

13. Кургинян С. Е, Политические элиты в современной России: актуальные вызовы. Выступление на круглом столе "Элиты в современной России", Центр консервативных исследований при социологическом факультете МГУ им. М.В. Ломоносова, 24 октября 2008 года.

23

Հ. Արզումաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

14. Brzezinski, Zbigniew, “The global political awakening,” The International Herald Tribune, Tuesday, December 16, 2008. January 15 2009 <http://www.iht.com/ articles/2008/12/16/opinion/YEbrzezinski.php

15. Kissinger Henry, “The chance for a new world order,” The International Herald Tribune, Monday, January 12, 2009. January 15 2009 <http://iht.com/artides/2009/01/12/opinion/ edkissinger.php?page=2>

16. Фурсов А. И, Взлет и падение перестройки // Социум, М., 1992, №№ 9–12; 1993, №№ 1–4; 1994, №№ 1-2.

17. Carothers, Thoma,. The End of the Transition Paradigm, Journal of Democracy Volume 13, Number 1, January 2002. January 15 2009 < http://muse.jhu.edu/demo/ jod/13.1carothers.pdf >

18. Фурсов А. И, Кратократия, или социальная природа обществ советского типа // Социум, М., 1991, №№ 8-12; 1993, №№ 1-8.

19. Ремизов М. В., Неоколониальная революция: осмысление вызова // Стратегический журнал, М., 2005, №1. January 15 2009 http://www.apn.ru/userdata/files/szh_1/2.pdf

20. Кара-Мурза С.Г, Революции на экспорт, М.: Эксмо, 2006.

21. СоросДж, О глобализации // Пер. с англ. А.Башкирова, М.: «Эксмо», 2004.

22. Сорос Дж, Мыльный пузырь американского превосходства. На что следует направить американскую мощь // Науч. ред. и пер. с англ. В. Ионова, М.: Альпина Бизнес Букс, 2004.

АРМЯНСКАЯ ГОСУДАРСТВЕННОСТЬ И ИГРЫ СУВЕРЕНИТЕТА

Рачья Арзуманян

Резюме

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В статье рассматривается ряд аспектов понятий юридического и политического суверенитетов, с выделением в последнем «суверенитета признания» и «суверенитета факта», формирующих реальный суверенитет в политическом пространстве. Показывается, как отход от парадигмы абсолютной монархии, происходящий в рамках двух доктрин - Кельзена и Краббе, а также игнорирование закономерностей политического пространства приводит к абсурдным и нежизнеспособным выводам, критику которых осуществляет, в частности, Карл Шмитт.

Делается вывод, что при рассмотрении политического суверенитета принципиально важным становится проведение различия между истинным носителем суверенитета - сувереном, и пользователями суверенитета, классифи-

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Հ. Արզումանյան

кация отношений между которыми позволяет выделить три состояния, в которых может находиться суверен: спящем, дремлющем, с периодическим пробуждением, и бодрствующем. Взаимоотношения между суверенами и пользователями суверенитета создают пространство, на котором протекают «игры суверенитета», разворачивающиеся в рамках тех или иных сценариев противоборства. Крах СССР и начало постсоветского периода принесли с собой новые трактовки и интерпретации суверенитета, связанные с необходимостью пересмотра тоталитарного модуса суверенитета.

В статье рассматривается тема преобладания в настоящее время суверенитета признания над суверенитетом факта, а также то, как различение суверенов и пользователей суверенитета позволяет Западу разрабатывать технологии, «уводящие» суверенитет от суверена. В частности, рассматриваются технологии цветных революций, интерпретирующиеся как форма нового типа международной легитимизации. Показывается, что развернувшиеся в последнее время дискуссии о правомерности статуса НКР как суверена вписываются в логику соответствующих технологий и игр суверенитета. Делается вывод, что анализ армянской государственности сквозь призму проблем суверенитета является актуальной и сложной задачей, требующей организации и проведения междисциплинарных исследований.

25

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.