<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՉԳԾԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ
Հրաչյա Արզումաեյաե
Մինչև վերջերս արևմտյան աշխարհում գերիշխող պարադիգմ էր համարվում աշխարհի նյուտոնյան կամ գծային ընկալումը։ Պատերազմը, ավելի քան հասարակական կյանքի որևէ այլ ոլորտ, հայտնվել էր գծային պարա-դիգմի ազդեցության տակ։ Գծայնության սահմանափակումների ընկալումը գիտության այլ ճյուղերում և սոցիալական ոլորտում ծավալվող պարադիգ-մալ տեղաշարժի համատեքստում հանգեցրեց պատերազմի նոր տեսության մշակման և ոչգծայնության (նշմարվող զարգացումների առավել հավանական հաղթողի) այլաբանության հիմնական հասկացությունների լուրջ դիտարկման անհրաժեշտությանը։ Պատերազմի նկատմամբ ոչգծային մոտեցման զարգացումն Արևմուտքում սերտորեն կապված է Կլաուզևիցի անվան հետ, որը ռազմական ոլորտում ոչգծայնության խորհրդանիշն է համարվում։ Պատերազմը պետք է դասվի բարդ հարմարվող (ադապտիվ) համակարգերի շարքին, որոնց բնութագրիչներն են անկանխատեսելիությունը, ոչգծային զարգացումները և ինչպես համակարգի ներսում, այնպես էլ շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին հարմարվելու ունակությունը։
Վերջին տասնամյակներին ռազմական միտքը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, և պատերազմի ոչգծայնության ըմբռնումը կարևոր և անհրաժեշտ քայլ է, որի արդյունքում պետք է վերագնահատվեն նոր պայմաններում պատերազմ վարելու սկզբունքները, ռազմավարությունն ու մարտավարությունը։
1. Պարադիգմալ տեղաշարժը ե ոչգծայնության այլաբանությունը
Սառը պատերազմի ավարտը, աշխարհի երկբևեռ քաղաքական համակարգի փլուզումը և գլոբալացման գործընթացների բուռն զարգացումը անակնկալ էին արևմտյան աշխարհի փիլիսոփայական և քաղաքական մտքի համար։ Մեր աչքերի առջև ծավալվող նոր դարաշրջանը պահանջում է վերանայել արևմտյան հասարակության հիմքը կազմող հիմնարար գաղափարներն ու դրույթները, հասարակություն, որն իր պատմության մեջ հերթական անգամ կանգնեց նոր պարադիգմ ստեղծելու անհրաժեշտության առջև։
«Պարադիգմ» հասկացությունը խոր արմատներ ունի և արդեն վաղուց հանդիսանում է արևմտյան փիլիսոփայական դպրոցների ուսումնասիրման առարկան։ Դեռևս Պլատոնի համար մարդու կողմից ճանաչվող աշխարհը պարադիգմի ապրոքսիմացիա էր հստակ, միանշանակ նմուշ, օրինակ, որի վերաբերյալ այլ դատողություններ լինել չէին կարող [1, p. 295]։ Այս հասկացության ժամանակակից աշխարհին վերաբերող զարգացմանն անդրադառնում է Թոմաս Կունն (Tomas Kuhn) իր աշխատություններում։ Ըստ Կունի 3
3
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
հասարակության զարգացումը, գիտական առաջընթացը օբյեկտիվ իրողություն եե, որի իմացությունն ու ընկալումը հենվում են «գերիշխող պարադիգ-մի» վրա [2]: Պարադիգմը հիմնարար ենթադրությունների խումբ է, որոնք գիտական շրջանակների համար ձևավորում են աշխարհի պատկերը մոտեցումների ընդհանուր համակարգը, կանոններ սահմանող հիմնակմախքը, որոնց օգնությամբ դիտարկվում է հետազոտության օբյեկտը [3, p. 6]:
Պարադիգմը ապահովում է այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր տեսություններն ու եզրակացությունները: Այն ավելի լայն հասկացություն է, քան հայեցակարգը, այն չի կարելի դասել որոշակի տեսության, մոդելի և այլնի շարքում: Ինչպես ընդգծում է Կունը, պարադիգմը պատասխաններ չի տալիս և գիտելիք էլ չէ որպես այդպիսին: Այն տալիս է պատասխանի խոստում, մատնանշում է ուղին, որը միջոցով կարելի է հայտնաբերել գիտելիքը ապահովելով «այն հիմնախնդիրների ընտրության չափանիշները, որոնք, ենթադրվում է, լուծումներ ունեն (չնայած պարադիգմը դրանք ապացուցված է համարում)» [2, p. 37]: Այսինքն պարադիգմը ձևակերպում է ինչպես հիմնախնդիրների (որոնց մենք բախվում ենք) մեկնաբանությունը, այնպես էլ դրանց լուծումները:
Այսպիսով, պարադիգմի բնույթն իսկ, նկարագրվող իրողության ամբողջական, ոչ հակասական պատկերը տալու ցանկությունը հնարավոր և նույնիսկ անհրաժեշտ են դարձնում այլաբանությունների լեզվի կիրառումը դրա դրույթները ձևակերպելիս: Այլաբանությունը սովորաբար պարա-դոքսալ հաստատում է: Եթե փորձենք բառացի մեկնաբանել այլաբանությունը, ապա ըստ վերացական նպատակահարմարության (աբստրակտ ռացիոնալություն) օրենքների (այսինքն համաձայն մաթեմատիկական տրամաբանության, իսկության աղյուսակների) այն սուտ է, բայց ըստ պատկերավոր ռացիոնալության (այսինքն արվեստի) կանոնների հանդիսանում է ճշմարտություն [4, p. 74]: Այլաբանություններն արտացոլվում են մեր խոսքային նմուշների միջոցով և վրդովեցնում են այնքան ժամանակ, քանի դեռ նոր են, սակայն ժամանակի ընթացքում դառնում են սովորական, առօրեական և աննկատելի, ինչպես, օրինակ, «շենքի թևերը», «սեփական հնարավորությունների կշռադատումը» և այլն: Այլաբանության կարևորությունը, այն գործածելու կարողությունը կարևորում էին դեռևս հնում: Արիստոտելը գրում էր. «Մեծ բան է այլաբանության վարպետ լինելը: Դա այն երևույթներից մեկն է, որն անհնար է սովորել, և միևնույն ժամանակ հանդիսանում է հանճարեղության նշան»: Նա պնդում էր, որ այլաբանությունն իշխանության այնպիսի ինդիկատոր է, որ ստրուկների կողմից օգտագործվելու համար հարմար չէ» [5]:
Վերջին մի քանի դարերի ընթացքում սոցիալական, քաղաքական, 4
4
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
ռազմական ոլորտներում կիրառվող այլաբանությունների և պարադիգմե-րի աղբյուր դարձավ գիտությունը, որի դերը, այդուհանդերձ, չէր սահմանափակվում գիտական ճանաչողությամբ։ Օրինակ, նյուտոնյան գիտությունը տալիս է համապարփակ պարադիգմ, որը բնութագրում է ողջ ժամանակակից արևմտյան մշակույթը [6, p. 99]։ Նշանակում է մենք պետք է խիստ զգույշ լինենք նոր այլաբանությունները և պարադիգմերը դիտարկելիս, քանի որ դրանք գտնվում են մեր մտածողության հիմքում, որոշում և ձևավորում են պատերազմի ու աշխարհի մասին մեր ընկալումները։
Կարևոր է ըմբռնել, որ մեր այլաբանությունները, ինչպես նաև մեր նպատակները «մրցության և ջանքերի դաշտը», իրադարձությունները նույնպես ինքնըստինքյան մշտապես փոխվում են որպես մեր ձևակերպված գաղափարների, մեր աշխարհի հետազոտման ու իրադարձությունները վերահսկելու և նպատակներին հասնելու փորձերի արդյունք։ Մենք պետք է պատրաստ լինենք չներդնել մեր գաղափարներն ու «աշխարհի մասին պատկերացումները» աշխարհի հիմքում, քանի որ այն հաճախ աղետալիորեն փխրուն է և դյուրաբեկ կամ շարժուն է և հեղհեղուկ ինչպես լավան [7, p. 48]։
Մյուս կողմից, անհրաժեշտ է հասկանալ, որ անթույլատրելի է նաև հասարակության զարգացման գործընթացների և նոր պարադիգմերի առաջացման արհեստական արգելակումը. «Նա, ով չի կիրառում նոր միջոցներ, պետք է սպասի նոր աղետների. ժամանակը ամենամեծ նորարարն է» [8]։ Այս տեսակետից այլաբանության դերն ու նշանակությունը նաև այն է, որ այն թույլ է տալիս մեզ ավելի իրատեսորեն հասկանալ գործընթացները և շրջանցել պարզության ու վերլուծական որոշակիության որոնման փորձերն այնտեղ, որտեղ դրանք անհասանելի են։
Այսպիսով, Արևմուտքի փիլիսոփայական և պատմական միտքը բավական վաղ է հասկացել արևմտյան հասարակությունում պարբերաբար կատարվող արմատական փոփոխությունների փաստի ըմբռնման անհրաժեշտությունը։ Փիթըր Դրուկերը (Peter Drucker) նշում է. «Յուրաքանչյուր մի քանի հարյուր տարին մեկ արևմտյան պատմությունը կտրուկ փոխակերպությունների է ենթարկվում, (որոնցում) հասարակությունը վերափոխում է իրեն. աշխարհի իր ընկալումը, իր բազիսային արժեքները, իր սոցիալական և քաղաքական կառույցները, արվեստը, հիմնական ինստիտուտները։ Հիսուն տարի առաջ դա նոր աշխարհ էր։ Եվ այն ժամանակ ծնված մարդիկ չէին էլ կարող պատկերացնել այն աշխարհը, որտեղ ապրել են նրանց նախապապերը և որտեղ ծնվել են նրանց սեփական ծնողները [9]։
Թոմաս Կունն առաջարկում է այդ փոփոխությունները նկարագրել գերիշխող պարադիգմերի կայացման և զարգացման եզրերով (տերմիններով)։ Սկզբնական փուլում գոյություն ունեցող պարադիգմը բավարար չա- 5
5
Հ. Արզումաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
փով է նկարագրում երևույթներն ու գործընթացները և զարգացման կամ կատարելագործման կարիք չունի։ Նրա ուժը և հզորությունը բավական են ցույց տալու համար այն ուղիները, որոնցով բացատրություն են ստանում սոցիալական կյանքի, գիտության և այլ ոլորտների դիտարկվող երևույթները։ Այնքան ժամանակ, քանի դեռ սա նրան հաջողվում է, պարադիգմը մնում է անսասան [2]։
Զարգացման, նոր փաստերի, երևույթների առաջացման արդյունքում գերիշխող պարադիգմը սկսում է գերլցվել անոմալիաներով, որոնք ի վիճակի չէ ձուլել (ասիմիլացնել)։ Ուստի, նոր տեսությունների զարգացման անհրաժեշտություն է առաջանում, որոնց շրջանակներում կարելի կլինի բացատրել դիտարկվող երևույթները։ Առաջ է գալիս մի երևույթ, որը Թոմաս Կունն անվանել է «պարադիգմալ տեղաշարժ» [1, p. 296]։ Այս երկու ծայրահեղ վիճակների միջև դիտարկվող երևույթներն իրենց բացատրությունն ստանում են գոյություն ունեցող պարադիգմի շրջանակներում, սակայն դրա համար պահանջվում են նոր տեսությունների զարգացում և արտիկու-լյացիա, որոնք թույլ կտան հասկանալ և մեկնաբանել դիտարկվող երևույթները [2, p. 97]։
Որպես վերահաս պարադիգմալ տեղաշարժի հայտանիշ է ծառայում նոր «հեղափոխական գիտությունների» առաջացումը [1, p. 296]։ Հին պարադիգմը «մաշվում» է նոր մտածողության կողմից, գալիս է անցման շրջանը, որի բնորոշ գիծն է դառնում անկայունությունը։ Ի վերջո, նոր պարադիգմը գրավում է իր տեղը ապահովելով աշխարհի նոր ընկալումը (Weltan-schaung) և նոր հնարավորություններ ու հորիզոններ հետազոտելու կարողությունը [3]։ Սակայն, ինչպես նշում է Կունը, հին պարադիգմն առանց պայքարի չի զիջում իր դիրքերը, և «... պարադիգմը «անկարող» է հայտարարվում միայն այն ժամանակ, երբ այլընտրանքային հավակնորդն ի վիճակի է դառնում գրավել նրա տեղը» [2, p. 77, 145]։ Սա բավական ցավագին գործընթաց է, հատկապես երբ սոցիալական կառուցվածքը, իշխանության աղբյուրները, ուսուցման և պրոֆեսիոնալ գործունեության ինստիտուտները հիմնված են հին պարադիգմի դրույթների վրա» [1, p. 296]։
Որպես գերիշխող պարադիգմի վերը նշված փոփոխության գործընթացը լուսաբանող օրինակ կարելի է բերել միջնադարյան Եվրոպան, որը ձևավորվում էր աստվածաբանությունը բնական երևույթների և սոցիալական կեցության զանազան ասպեկտների հետ միավորող, հանգամանորեն մշակված հայացքների համակարգով։ Նրա հիմքում ընկած էր պտղոմեո-սյան եվրակենտրոն համակարգը ճշգրիտ, մեկնաբանվող և ... ոչ ճիշտ։ Սակայն հարյուրամյակներ շարունակ հենց դա է որոշել եվրոպացու աշխարհը և դրանում նրա տեղը [1, p. 296]։ 16-րդ դ. սկզբին ավելի մեծ թվով 6
6
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
աստղագետներ էին ընդունում, որ պտղոմեոսյաե համակարգը բավարար չէ: Խորացող ճգնաժամը հիմք հանդիսացավ, որպեսզի Կոպեռնիկոսը հրաժարվի պտղոմեոսյան պարադիգմից և մշակի նորը [10]: Գալիլեո Գալիլեյը, իր հանճարի և տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ, հօգուտ արևակենտրոն աշխարհի փաստարկներ գտավ դրանով իսկ մարտահրավեր նետելով կաթոլիկության հազարամյա դոգմային և անդառնալիորեն փոխելով մարդու, գիտության, կրոնի և բնության միջև հարաբերությունները [11]:
Պարադիգմալ տեղաշարժն ընդգրկեց արևմտյան հասարակության կյանքի բոլոր կողմերը, այդ թվում և, օրինակ, միջազգային հարաբերությունները: 17-րդ դ. վերջին, երեսնամյա պատերազմի ավարտից հետո, հիերարխիկ, ունիվերսալիստական, միջնադարյան պարադիգմի հարյուրամյակների ընթացքում խորացող ճգնաժամը միջազգային հարաբերություններում հանգեցրեց դինաստիական պետությունների առաջացմանը, որոնք ի ցույց էին դնում ազգային ինքնիշխանության մնացուկները [12]: Երեսնամյա պատերազմի ապակառուցողական քաոսը հանդես եկավ որպես պարադիգմալ տեղաշարժի կատալիզատոր, ինչպիսին էր 1648թ. Վեստֆալյան խաղաղությունը, որի արդյունքում աշխարհն անցավ միապետական, էտակենտրոն մոդելի գերիշխող մոտեցում մնալով միջազգային հարաբերությունների համակարգում [13]:
Պատերազմի իմաստավորման գործընթացը ենթարկվում է գերիշխող պարադիգմերի և պարադիգմալ տեղաշարժի կայացման նույն օրենքներին: Իբրև պատերազմի ոլորտում պարադիգմալ տեղաշարժի հանգեցնող անկանոնություններ և անորոշություններ, որպես կանոն, հանդես են գալիս ռազմական պարտությունները փոփոխությունների կատալիզատորները: Ավելի շատ հենց պարտվող կողմն է ձգտում հասկանալ պարտության պատճառները, յուրացնել նոր տեխնոլոգիաները, ռազմավարությունը, մարտավարությունը նոր իրողություններին հարմարվելու նպատակով [14, p. 305]:
Մինչև վերջերս որպես արևմտյան աշխարհի գերիշխող պարադիգմ հանդես էր գալիս նյուտոնյան կամ գծային պարադիգմը: Դրա հիմքում աշխարհի մեխանիստական ընկալումն է, մոտեցում, որ խորապես արմատավորված է արևմուտքցու գիտակցության և մտածողության մեջ [15]: Որպես գծային պարադիգմի այլաբանություն կարող է ծառայել մեխանիկական ժամացույցը խելամտորեն կարգի գցված մի մեխանիզմ, որն աշխատում է համաչափ ու ճշգրիտ, տկտկում է կանխատեսելի, չափելի և հուսալի [6, p. 100]: Ալեն Բեյերչենը (Alan Beyerchen) գրում է. «Գծայնության կոննոտա-ցիան (հասկացության լրացուցիչ, ուղեկցող իմաստ) դեռևս մեծ դեր է խաղում մեր մտածողության, հատկապես մեխանիկայի մեջ, որի հաջողությունն աներկբայորեն փորձում են պատճենել բազմաթիվ սոցիալական, 7
7
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
գիտական ճյուղեր: Գծայնությունն առաջարկում է կառուցվածքային կայունություն և շեշտը դնում է հավասարակշռության վրա։ Այն լեգիտիմացնում է հայտնի զարգացման արտարկումները (էքստրապոլյացիա), մասշտաբայ-նացումը և մասերի բաժանումը։ Այն խոստանում է կանխատեսելիություն և, հետևաբար, վերահսկողություն. իրոք, շատ հզոր ձգողականություն... Բյուրոկրատիան սոցիալական ոլորտներում հանդես է գալիս որպես էական գծայնացնող տեխնոլոգիա» [4, p. 73-74]։
Պատերազմի, ավելի քան հասարակական կյանքի որևէ այլ ոլորտի նկատմամբ արևմտյան մոտեցումը գտնվել է գծային պարադիգմի ազդեցության տակ։ Նյուտոնյան պատերազմը դետերմինիստական առումով կանխա-տեսելի է. եթե տիրապետում եք նախնական պայմանների մասին տեղեկությանը և որոշել եք մարտի ունիվերսալ «օրենքները», ապա ի վիճակի եք գու-շակել ամբողջ ծավալով իրադարձությունների զարգացումը և կանխատեսել մարտական գործողությունների արդյունքները։ Այսինքն պատերազմի նյու-տոնյան տեսությունը ենթադրում է պատճառի և հետևանքների, ներգործության և արդյունքների միջև ուղղակի և համամասնական կապերի հաստատման հնարավորություն։ Փոքր ներգործությունները փոքր արդյունք են տալիս, զգալի արդյունքներ ստանալը պահանջում է զանգվածային ներգործություններ [6, p. 100]։ Պատերազմը դառնում է ռեդուկցիոնիստական և ընկալվում է դիսկրետ մասերի և դրվագների (բավականաչափ փոքր, որպեսզի հնարավոր լինի հասկանալ ու վերահսկողություն սահմանել) բաժանման միջոցով։ Ընդ որում, ենթադրվում է, որ մասերի ընկալումն ու վերահսկողությունը թույլ են տալիս հասնել ամբողջի ընկալմանն ու կառավարմանը [16, p. 114]։
Պատերազմի մեխանիստական տեսությունը միտում ունի ռազմական գործողությունը դիտարկել որպես դրսից որևէ ազդեցություն բացառող փակ համակարգ, ինչը հանգեցնում է անընդունելի հետևանքների, այն է ներքուստ արդյունավետ գործառող ռազմական մեքենայի։ Եթե ճիշտ կազմակերպվի և գործի դրվի ռազմական մեքենան, ապա, աշխատելով ամենաբարձր արդյու-նավետությամբ, այն հաղթանակ կերաշխավորի։ Ընդ որում, կարելի է հաշվի չառնել արտաքին գործոնները, և հակառակորդը ամենից քիչ կառավարվող մեծությունը, ամբողջովին դուրս է մնում հավասարումներից։ Պատերազմի նյուտոնյան տեսությունը հանգեցնում է օպտիմալացման հիմնախնդրի վրա կենտրոնանալուն, առաջացող խնդիրների օպտիմալ լուծումներ գտնելուն։ Պատերազմը դիտվում է որպես միակողմանի խնդիր, որը կարող է լուծվել ինժեներական կամ մաթեմատիկական խնդրի նման [6, p. 101]։
Արդյունքում գծայնությունը դառնում է ցանկալի հատկություն, քանի որ գծային համակարգերը կառավարելի են և անկանխատեսելի չեն։ Եթե հայտնի է գծային համակարգի մի փոքր մասը, կարելի է հաշվարկել նաև 8
8
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
մնացած հատվածը: Ողջ անհրաժեշտ տեղեկությունը, որ նկարագրում է որևէ իրավիճակ, տեսականորեն հասանելի է, և հնարավոր է ծրագրել հաղթանակի հասնելու գործողությունները [6, p. 100-101]։ Ընդ որում, գծային մոտեցման մեջ նկատվող բոլոր թերությունները, ներառյալ ի հայտ եկող ան-կանխատեսելիությունը, կապում են համակարգի կառուցվածքի թերությունների, ծրագրի թերմշակվածության, անբավարար տեղեկության հետ, ինչը, մասնավորապես, հանգեցնում է դրսից ազդեցության և անկանխատեսելիու-թյան նկատմամբ զգայուն դառնալուն։ Պատերազմի այս տեսության դրսևորումն է, այսպես կոչված, տեխնոլոգիական մոտեցումը, որը շեշտը դնում է հակառակորդի և գործողությունների դաշտի մասին առավել ճշգրիտ տեղեկությունների հավաքման, զինված ուժերի արմատական վերակառուցման և նոր տեխնոլոգիաների առավելությունների կիրառման վրա [17, p. 13-15, 2224]։ Այս տեսությունը հանգեցնում է նրան, որ ժամանակակից օպերատիվ նախագծումը զբաղված է գծային մոտեցման բարելավմամբ [18]։
Նյուտոնյան պարադիգմն այնքան պարզ էր, հստակ, տրամաբանական, այնքան անհերքելի, որ արևմտյան աշխարհը չկարողացավ զսպել գծայնություն և կանոնավորություն տեսնելու և պարտադրելու գայթակղությունն այնտեղ, ուր դրանք չկային։ Ծագող խնդիրները լուծելու նպատակով գիտությունն ընթանում էր իրականությունը պարզեցնելու և իդեալականացված աշխարհ կառուցելու ուղիով։ Այն միավորում էր մասնատվածը, գծայնացնում էր ոչգծայնությունը և պարզապես անտեսում էր այն բոլոր անհամար անհամատեղելիությունները, որոնք աշխարհը և պատերազմը դարձնում են այդքան բարդ խնդիր [6, p.103]։ Աշխարհի և պատերազմի մասին ստացվող տեսությունը հզոր էր, տեխնոլոգիական և... նեղ։ Ինչպես նշում է Յան Ստյուարտը (Ian Stewart), այսպիսի արդյունքի համար հարկ է լինում վճարել համապատասխան գին, որ ամփոփվում է դիտարկվող գործընթացների մեր սահմանափակ ընկալմամբ, քանի որ մեր երևակայությունը և մտածողությունը հիմնավորապես գծային էին։ Մենք ի վիճակի ենք ստանալ վերլուծական հավասարումներ, որոնք ապահովում են կանխատեսումը, բայց միայն այն պարտադիր պահանջով, որ համակարգին չի թույլատրվում շատ արագ փոխվել ժամանակի մեջ։ Մենք արհեստականո-րեն պահանջում ենք, որ մեր համակարգերը լինեն մաքսվելյան իմաստով կայուն, իսկ հետո զարմանում ենք անկայունության այն դիտարկումներից, որոնց բախվում ենք իրական աշխարհում [19]։
Այսպիսով, ինչպես և սոցիալական կյանքի այլ ոլորտներում, նյուտո-նյան տեսությունն իր հնարավորություններով սահմանափակ է պատերազմ նկարագրելու համար, և զինված հակամարտությունը բազմաթիվ կողմեր ունի, որոնք չեն կարող համարժեք բացատրություն ստանալ այս 9
9
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
պարադիգմի շրջանակներում [16, p. 112]: Ինչպես վերը նշվեց, գծային պա-րադիգմը ստեղծում է պարզության պատրանք. դա հարմարավետ ձև է, քանի որ առաջարկում է վերլուծության, ծրագրման և գործողությունների կատարման միջոցով մեթոդական կառավարման պարզ եղանակ և ապագայի կանխատեսման հնարավորության պատրանք է ստեղծում, եթե ի վիճակի եք ապահովել ընթացիկ իրավիճակի մասին բավական ամբողջական տեղեկությունների հավաքումն ու մշակումը։
Սակայն իրական պատերազմը որակապես ավելի բարդ երևույթ է, որը չի տեղավորվում պարզեցված ձևի պրոկրուստյան մահճում։ Գիտության այլ ճյուղերում և սոցիալական ոլորտում ծավալվող պարադիգմալ տեղաշարժի համատեքստում գծայնության վերը նշված սահմանափակումների ըմբռնումը հանգեցրեց նոր պարադիգմի ստեղծման անհրաժեշտության գաղափարին, որը կապահովեր պատերազմի ժամանակակից պատկերացումներին համարժեք ընկալումը [6, p. 102-103]։ Այս տեսակետից առավել մեծ ներուժ ունի ոչգծայնության պարադիգմը։
Ինչպես նշում է Բեյերչենը, «ոչգծայնության կոննոտացիան սպառնալիքի և հնարավորության խառնուրդ է։ Ոչգծայնությունը կարող է առաջ բերել անկայունություն, խզում, սիներգիզմ և անկանխատեսելիություն։ Բայց այն նաև արժանին է հատուցում ճկունությանը, հարմարվողականությանը, դինամիկ փոփոխություններին, նորարարությանն ու օպերատիվությանը։ Ահա թե ինչու լուրջ այլաբանական ներուժ կա նոր գիտություններից բխող կերպարներում և գաղափարներում» [4, p. 74]։
Իսկապես, պատերազմի որպես երկու կամ նույնիսկ բազմաթիվ կո-էվոլյուցիոն հակառակորդներով բարդ, ադապտիվ, ոչծային երևույթի, նկատմամբ մոտեցումը արդյունավետ եղավ։ Ավելին, մի շարք դեպքերում միայն տվյալ պարադիգմի պրիզմայի միջոցով տեսաբանները և ստրատեգ-ները կարողացան հասկանալ և նկարագրել ժամանակակից պատերազմի
о
բնույթը։ Այս պարագայում ինչ է պատերազմը, եթե ոչ նյուտոնյան դասական համակարգ։
Պատերազմը հավասարակշռությունից հիմնավորապես հեռու, բաց, տեղաբաշխված, ոչգծային դինամիկ համակարգ է, խիստ զգայուն սկզբնական պայմանների նկատմամբ և բնութագրվում է էնտրոպիայի արտադրու-թյամբ/դիսսիպացիայով ու բարդ, անընդհատ հակադարձ կապերով։ Պատերազմի որպես հավասարակշռված կառույցի մասին մտածելու փոխարեն անհրաժեշտ է մտածել, թե այն մատերիայի, էներգիայի և ինֆորմացիայի անընդմեջ հոսքի կանգուն ալիքի մոդել է։ Պատերազմն ավելի շուտ դինամիկ գործընթաց է և ոչ թե առարկա [6, p.103]։
Հայտնի է, որ ոչգծային պարադիգմը աշխարհի նկատմամբ խոլաս-
10
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
տիկ հայացքի կողմնակից է, երբ ուսումնասիրվող և քեեվող երևույթները դիտարկվում եե իրեեց փոխկապվածությաե և փոխազդեցության մեջ: Այս մոտեցումը տեղ է գտնում եաև ռազմական ոլորտում, որտեղ նույնպես գոյություն ուեեե այնպիսի տարրերի և ենթահամակարգերի փոխգործողություն և փոխազդեցություն, ինչպիսիք եե հետախուզությունը, զորքերի հրամանատարությունը և կառավարումը, զինուժի և զորատեսակների փոխգործողությունը և այլե: Իմանալ և հասկանալ, թե տվյալ դեպքում որ տարրերն եե կարևոր, կարողանալ օգտագործել հակառակորդի թույլ կողմերն ու սխալները. սրանք եե մարտում հաջողության հասնելու անհրաժեշտ գործոնները: Կարևոր ոլորտներից մեկում թույլ տրված սխալներն ու բացթողումները կարող եե հանգեցնել ամբողջ ռազմական գործողության տապալմանը [20, p. 32]:
Աղյուսակ 1
Գծայիե և ոչգծայիե պարադիգմերի այլաբանությունների համեմատական աղյուսակ
ԳԾԱՅԻՆ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉԳԾԱՅԻՆ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերլուծական Սինթետիկ
Բազիսային տարրերը «քվաետեեր» եե Բազիսային տարրերը «մոդելներ» եե
Վարքագիծը պայմանական է և ճանաչելի Վարքագիծը հաեկարծակի է և հաճախ անսպասելի
Գոյություն ունեցող Կայացող
Ժամացույցի մեխանիզմի ճշգրտություն Անսահմանափակ (բաց) ծավալում
Փակ համակարգ Բաց համակարգ
Բարդությունը բարդություն է ծեում Բարդությունը ծեում է պարզություն
Դետերմիեիստակաե Դետերմիեիստակաե քաոսային
Հավասարակշռություն Իրավիճակ, որ հեռու է հավասարակշռությու-եից/աեըեդմեջ թարմություն
Աեհատակաե Կոլեկտիվ
Գծայիե Ոչգծայիե
Գծայիե պատճառայնություն Հակադարձ կապ/ցիկլիկ պատճառայնություն
Մեխանիստական դինամիկա Էվոլյուցիոն դինամիկա
Ռազմական «գործողություն» Ռազմական «էվոլյուցիա»
Մարտը իբրև եյուտոեյաե «բիլյարդի գնդերի» Մարտը իբրև կեեդաեի «ֆլյուիդեերի»
բախում իեքեակազմակերպվող էկոլոգիա
Կարգուկանոն Անկապտելի, բեածիե անկարգություն
Կաեխատեսելի Աեկաեխատեսելի
Քաեակակաե Որակական
Ռեդուկցիոնիստական Խոլիստիկ
Որոշում Գործընթաց և ադապտացիա
Կայունություն «Քաոսի եզրաշերտ»
Վերևից եերքև Ներքևից վերև և վերևից եերքև
11
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Նախքան ոչգծայիե պարադիգմի հիմնական դրույթները քննարկելը տեղիե է ռազմական ոլորտին վերաբերող գծային և ոչգծային պարադիգմե-րի հիմնական դրույթների համեմատական վերլուծություն անցկացնել: Այդ վերլուծությունը հրաշալի է կատարել Էնդրյու Իլիչինսկին (Andrew Ilichin-ski) ցամաքային մարտի ոչգծային ասպեկտների վերլուծությանը նվիրված իր աշխատությունում, որտեղ բերվում է գծային և ոչգծային պարադիգմե-րում օգտագործվող այլաբանությունների համեմատական աղյուսակը (տե ս Աղյուսակ 1) [21, p. 53]:
Իլիչինսկին բերում է նաև գծային և ոչգծային պարադիգմերի ձևավորման հիմքում ընկած որոշ սկզբունքների համեմատությունը (տե ս Աղյուսակ 2) [21, p. 54]:
Աղյուսակ 2
Գծային և ոչգծային պարադիգմերի այլաբանությունների համեմատական աղյուսակ
ՀԱՄԱՏԵՔՍՏ ԳԾԱՅԻՆ ՈՉԳԾԱՅԻՆ
Բարդ վարքագիծ Բարդ վարքագիծը պահանջում է բարդ մոդելներ Պարզ մոդելները հաճախ բավարար են լինում բարդ համակարգերի նկարագրման համար
Վարքագծի մոդելներ Յուրաքանչյուր որակապես տարբեր վարքագծի մոդել պահանջում է տարբեր հավասարում Որակապես տարբեր մոդելները կարող են նկարագրվել հենց նույն հիմնական հավասարումներով
Վարքագծի նկարագրություն Յուրաքանչյուր որակապես տարբեր տեսակ պահանջում է նոր հավասարում կամ բազմաթիվ հավասարումներ Մի հավասարումը վարքագծի որակապես տարբեր մոդելների բազմության հանգրվան (harbors) է հանդիսանում
Փոքր ընդվզումների էֆեկտներ Փոքր ընդվզումը հանգեցնում է փոքր փոփոխությունների Փոքր ընդվզումները կարող են հանգեցնել մեծ հետևանքների
Ինչպես հասկանալ համակարգը Համակարգը կարող է հասկանալի լինել իր պարզ բաղադրիչների և դրանց վերլուծության միջոցով Համակարգը կարող է հասկանալի լինել իր բաղադրիչների միջև փոխգործողության միջոցով. նայիր ամբողջ համակարգը
Անկարգության աղբյուրը Անկարգությունը հիմնականում համակարգից դուրս աեկաեխատեսելի ուժերի արդյունք է Անկարգությունը կարող է առաջանալ համակարգի եճր£սւմինքնակազմակերպման միջոցով
Դիտարկվող կարգուկանոնի բնույթը Հաստատված կարգուկանոնը համապարփակ է և ունի ինչպես տեղային, այնպես էլ գլոբալ դրսևորում Համակարգը կարող է դրսևորվել տեղային անկարգությամբ, բայց ունենալ գլոբալ կարգուկանոն
«Նպատակը» Նպատակը «հավասարումների» մշակումն է, որոնք կնկարագրեն վարքագիծը և կորոշվեն ժամանակի մեջ մեկ փոփոխականի մեկուսացված էֆեկտով Նպատակն է ըմբռնել, թե ինչպես համակարգը որպես միասնական ամբողջություն, կարձագանքի տարբեր համատեքստերին, առանց որևէ մի փոփոխականի գերակայության
«Որոշումների» տեսակը Նպատակը «օպտիմալ» որոշման որոնումն է Գոյություն չունի օպտիմալ որոշում, թե ինչպես համակարգն ընդհանուր առմամբ կարձագանքի տարբեր համատեքստերին, առանց որևէ փոփոխականի գերակայության
Կանխատեսելի- ությունը Ենթադրելով, որ «կոռեկտ» մոդելը կարող է կառուցվել, իսկ նախնական պայմանները ճշգրտորեն որոշված են, ամեն ինչ կարելի է կանխատեսել և վերահսկել Երկարաժամկետ կանխատեսումը կարող է անհասանելի լինել նույնիսկ սկզբունքորեն. վարքագիծը կարող է կանխատեսելի լինել միայն կարճատև ժամանակի համար
Պատճառային հոսքի բնույթը Պատճառայնությունն ընթանում է ներքևից վերև Պատճառայնությունն ընթանում է ինչպես ներքևից վերև, այնպես էլ վերևից ներքև
12
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
Պատերազմի ոչգծային ասպեկտները ենթադրում եե տարատեսակ հետևանքներ և անսպասելի մարտական գործողություններ, որոնք պարտադիր չէ, որ տեսանելի և կանխատեսելի լինեն նախապատերազմյան շրջանում: Հաջողության բանալին նմանատիպ պոտենցիալ հնարավորությունները կռահելու և ճիշտ գործադրելու կարողության մեջ է նախքան դրանք ընդդիմադրի ձեռքին գործիք կդառնան [20, p. 31]: Եթե նախապատերազմյան Եվրոպայի երկրները կռահեին, որ երկաթուղու միջոցով զորքերի մոբիլիզացիան հսկայական ճգնաժամային անկայունություն կառաջացնի, հնարավոր է, որ նրանք կարողանային շրջանցել և կասեցնել ծավալվող գործընթացները (Առաջին համաշխարհային պատերազմ) [22, 23]: Սակայն այս տեսությունը ենթադրում է քաոսի այլաբանության հետ ծանոթություն և պատերազմի ու քաղաքական գործընթացների ոչգծային մոտեցման կարողություն, այսինքն ոչգծայնության պարադիգմի առկայություն մի հասարակությունում, որի կողմնորոշումը, սակայն, ամբողջովին գծային պարադիգմի կողմն է [7, p. 57]:
Այսպիսով, ծավալվող գործընթացները հանգեցնում են ընդհանուր համաշխարհային համատեքստի փոփոխության, երբ համաշխարհային քաղաքական համակարգը դառնում է առավել քաոսային և փոթորկուն: Մեր աչքերի առջև մարտական գործողությունների նոր ձև է առաջանում միջազգային ահաբեկչությունը: Ավելի մեծ թվով տեղային հակամարտություններ, փոքր ինտենսիվության, սառեցված հակամարտություններ, խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններ, մարտական գործողությունների այլ ձևեր են ի հայտ գալիս, որոնք զինվորականներն ավելի շուտ անվանում են «կայունության պահպանմանն ուղղված գործողություններ» (stability and support operations) և ոչ թե զինված հակամարտություն: «Երրորդ ալիքի» գործընթացների ազդեցությունը, զինվորական անձնակազմի և ստորաբաժանումների աճող մարտական հնարավորությունները հակամարտային իրավիճակը մերձեցնում են քաոսի եզրին, որտեղ իշխում են բարդությունն ու ոչգծայնությունը: Իբրև հետևանք ժամանակակից զինվորական կազմակերպությունները շատ մեծ դժվարություններ են կրում փորձելով համարժեք արձագանքել մարտական գործողությունների նոր ձևերին և սպառնալիքներին [24, p. 54-65], ինչը հրատապ է դարձնում ոչգծայնության պարադիգմի (մեր օրերում ռազմական ոլորտում ծավալվող պարադիգմալ տեղաշարժի առավել հավանական հաղթողի) հիմնական հասկացությունների ավելի ուշադիր դիտարկման հարցը:
13
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
2. Ոչգծայնությաե պարադիգմը ռազմական ոլորտում, պատերազմը որպես ոչզծային երևույթ
Արևմուտքում ոչզծային տեսության զարգացումը սերտորեն կապված է գերմանացի ականավոր ռազմական տեսաբան Կլաուզևիցի անվան հետ: Փաստորեն, նա ռազմական ոլորտում ոչգծայնության խորհրդանիշն է: Մեծ է նրա ազդեցությունը ժամանակակից ռազմական ուսմունքների ձևավորման գործում: Սակայն, ինչպես նշում են մի շարք հետազոտողներ, օրինակ, գերմանացի պատմաբան Հանս Ռոտֆելսը (Hans Rothfels), Կլաուզևիցն այն հեղինակներից է, որոնցից «ավելի շատ մեջբերումներ են անում, քան իրականում կարդում են» [25]: Դա շատ բանով պայմանավորված է նրանով, որ նրան բավական դժվար է կարդալ և հասկանալ գծային պատկերացումների շրջանակներում մնալով: Ասվածը համոզիչ կերպով ցուցադրված է Ալեն Բեյերչենի 1992թ. գրած «Կլաուզևից, պատերազմի ոչգծայնությունը և ան-կանխատեսելիությունը» աշխատության մեջ [26]:
2.1. Պատերազմ ոչգծայնությունը. Կլաուզևիցը 'ռազմական ոլորտում ոչգծայնության խոյւհյւդանիշ
Գծային մտայնության իներցիան 21-րդ դարում շարունակում է շատ բաներով էական մնալ պատերազմի էությունը որոշելու համար, և լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի Կլաուզևիցի առաջարկած մոտեցումները վերջապես իրենց պատշաճ տեղը գրավեն ժամանակակից պատերազմի ընկալումներում: Սկզբում նկարագրված լինելով որպես «Տիխե» («Tyche» -պատահականություն, այն, ինչ վիճակվել է, պատահականության անձնավորում (Թուկիդիդես) [27]) ^գծայնությունն այսօր դառնում է պատերազմի նոր պարադիգմ, որի կիրառումը թույլ է տալիս հանել բազմաթիվ տեսական սահմանափակումներ, որոնց բախվում է ռազմագիտությունը նոր ռազմական ուսմունքներ մշակելիս [20, p. 25-26]:
Չնայած Կլաուզևիցի մասին ավելի հաճախ խոսում են իբրև ռազմական տեսաբանի, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նա նաև ժամանակակից պետության տեսաբան է: Կլաուզևիցը հասկանում էր, որ հեղափոխությունների և նապոլեոնյան պատերազմների դարաշրջաններում ազատագրված էներգիան մեծաթիվ մարդկանց զինվելու կոչ անելով հնազանդեցնելն այնքան էլ հեշտ չի լինի [28]: Նա շատ լավ հասկանում էր, որ ռազմական ոլորտի փոխակերպումները, որոնց նա ականատես է եղել իր կյանքի ընթացքում, սոցիալ-քաղաքական բնույթ ունեն: Իր «Պատերազմի մասին» մենագրության մեջ նա գրում է. «... պատնեշները, որոնք, ըստ էության, արմատավորվում են մարդկանց տգիտության մեջ հնարավորի վերաբերյալ, մի անգամ խորտակվելով,
14
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
այնքան էլ հեշտ չեն վերականգնվում...» [29, p. 593]: Իրականություն, որը չցանկացան ընդունել հին կերտվածքի եվրոպական պետությունները։
Վտանգը, որ ներկայացնում էր հեղափոխական Ֆրանսիան հին Եվրոպայի համար, կապված էր ոչ թե սպառազինությունների կամ ռազմական տեխնոլոգիաների առավելության, այլ քաղաքացիական գիտակցությունն արթնացած ժողովրդի ազատություն ստացած էներգիայի հետ [30, p. 18]։ Ճշմարտություն, որ ժամանակին բացահայտեցին Կլաուզևիցը և նրա ուսուցիչ Գերհարդ ֆոն Շարնհորստը (Gerhard Johann David von Scharn-horst, 1755-1813) պրուսական պետության բարեփոխման պահանջները ձևակերպելիս [30, p. 21]։
Անսպասելիորեն պատերազմը կրկին դարձավ ժողովրդի երեսուն միլիոնի (հեղափոխական Ֆրանսիայի պարագայում) գործը, որոնցից յուրաքանչյուրն իրեն քաղաքացի էր համարում։ Ուստի, կառավարություններից և բանակներից բացի, ինչպես նախկինում էր, հենց ժողովուրդը դարձավ պատերազմի մասնակիցը, հաշվեկշռում գործի դրվեց ժողովրդի ամբողջ կշիռը։ Այն պաշարներն ու ջանքերը, որոնք այժմ արդեն հնարավոր էր օգտագործել, գերազանցում էին բոլոր ընդունված սահմանները. ոչինչ չէր կարող խոչընդոտել այն էներգիային, որով կարող էր վարվել պատերազմը, և, որպես հետևանք, ֆրանսիացի ընդդիմադիրները հայտնվեցին լրջագույն վտանգի առջև [29, p. 592]։
Տեղի ունեցավ ժողովրդի որպես սուբյեկտի, վերադարձ քաղաքականություն։ Այն ակտիվ ներգործություն ունի հասարակության սոցիալ-քա-ղաքական գործընթացների վրա, և 1793-1815թթ. ռազմական հեղափոխությունը սկզբունքորեն տարբերվում է այն գործընթացից, որ 20-րդ դարավերջի ռազմական տեսաբաններն անվանել են հեղափոխություն ռազմական գործում (Revolution in Military Afair) փորձելով կատարվող փոփոխությունները հանգեցնել զուտ տեխնոլոգիական նորարարությունների [30, p. 19-20]։ Այնպես, ինչպես մի քանի դար առաջ, Արևմուտքի ռազմական և քաղաքական որոշակի շրջանակներում չեն ըմբռնում, որ ռազմական ոլորտի գործընթացների ընկալումը ամեն դեպքում պահանջում է ամբողջ սոցիալ-քաղաքական համատեքստի հաշվառում, որի շրջանակներում ծավալվում է ռազմական գործողությունը։
2.2. Քաղաքականության և պատերազմի փոխկապվածությունը և փոխներգործությունը
Պատերազմի արևմտյան ըմբռնման անկյունաքարը հանդիսացող և քաղաքականության ու պատերազմի միջև փոխկապվածությունը բնութագրող ամենահայտնի արտահայտությունը «Պատերազմի մասին» մենագրության
15
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
հետևյալ մեջբերումն է. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով» [31]։ Ընդ որում, գերակայող է այն միտքը, որ պատերազմը քաղաքականության նկատմամբ ենթակա դեր ունի, և միայն քաղաքականությունն է որոշում նպատակները (որոնք հետապնդում է այս կամ այն պատերազմը), պատերազմի, գործադրվող ջանքերի ծավալները և այլն։ Դրանով իսկ հարաբերություններին հաղորդվում է զուտ հիերարխիկ բնույթ, երբ քաղաքականությանը, հիերարխիայի համաձայն, տրվում է կառավարող տարրի առաջատար դեր, որը որոշում և ուղղություն է տալիս մարտական գործողություններին և ռազմական գործողությանն ընդհանրապես [32, p. 5]։ Գծային մոտեցման այլ անախորժ հետևանքներից են քաղաքականության առանձնացումը և դրա դիտարկումը պատերազմից դուրս։ Բացի այդ, գծային պարադիգմը ենթադրում է որոշ կարգավորվածության և հետևողականության գոյություն ժամանակի մեջ, երբ սկզբում ի հայտ է գալիս քաղաքականությունը, որը ձևակերպում է պատերազմի նպատակները, այնուհետև անցկացվում է ռազմական գործողությունը, իսկ հետո կրկին հայտնվում է քաղաքականությունը ամփոփելով անցկացված գործողության արդյունքները և ապահովելով պայմաններ հաջորդող խաղաղության համար։ Սակայն ժամանակի մեջ կարգավորվածությունն ունի բավական պայմանական հարաբերություն իրականության հետ [4, p. 71]։
Ոչգծային պարադիգմը թույլ է տալիս ավելի լայն պատկերացում ունենալ քաղաքականության և պատերազմի բարդ բնույթ ձեռք բերող և գծային դետերմինիզմը բացառող փոխհարաբերությունների մասին։ Ոչ-գծային մոտեցման համաձայն, քաղաքականությունը և պատերազմը բարդ, ոչգծային երևույթներ են, որոնց փոխհարաբերությունները պետք է բնութագրվեն որպես փոխազդեցություններ, որոնք իրականանում են ոչ միայն հիերարխիկ ձևով, այլ նաև բազմաթիվ հակադարձ կապերի միջոցով։ Ուստի, պատերազմը դառնում է մի երևույթ, որն անմիջականորեն ներգրավված է քաղաքական գործընթացում։
Պատերազմն իր էությամբ քաղաքականության ենթաբազմություն (подмножество) է, և յուրաքանչյուր ռազմական գործողություն քաղաքական հետևանքներ է ունենում, անկախ նրանից ծրագրվում են դրանք հեռանկարի համար, թե անմիջապես են ակնհայտ դառնում։ Մարտի ժամանակ դժվար է հիշել, որ յուրաքանչյուր փլված շենք, յուրաքանչյուր գերի, սպանված զինվոր, քաղաքացիական բնակչության վրա ձեռնարկված յուրաքանչյուր գրոհ, օգտագործվող ճանապարհ, դաշնակցի սովորույթների յուրաքանչյուր ոչ միտումնավոր խախտում անմիջապես քաղաքական նշանակություն է ձեռք բերում [26, p. 59-90]։
Սա նշանակում է, որ այս կամ այն ռազմական գործողության դիտարկ-
16
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
ման դեպքում անհնար է դառնում վեր կանգնել տվյալ պատերազմի բնութագրի վրա ներգործող քաղաքականությունից և քաղաքական համատեքստից։ Քաղաքական համատեքստի փոփոխությունը կարող է հանգեցնել պատերազմի անցկացման ձևի փոփոխության և, օրինակ, բացահայտ զինված ընդհարումից անցմանը պատերազմից տարբերվող գործողությունների (Operations other than War) կամ հարկադրյալ խաղաղությանն ուղղված գործողություններից (Peace-enforcement Operations) խաղաղության կառուցման գործողությունների (Peace-building Operations) և խաղաղության պահպանման գործողությունների (Peace keeping Operations) անցմանը և այլն [20, p. 38]։ Հենց համատեքստն է որոշում քաղաքական խնդիրների և ռազմական ջանքերի փոխհարաբերությունների ընդգրկման ծավալը։
Իր հերթին, ռազմական գործողության ընթացքն ազդում է ինչպես իր բնույթի, այնպես էլ քաղաքական համատեքստի վրա, որն արձագանքում է իր բնութագրիչների կամ նույնիսկ հետապնդած նպատակների փոփոխման միջոցով։ Քաղաքականության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կրկին ազդեցություն են գործում իրականացվող ռազմական գործողության բնույթի վրա, դրանով իսկ քաղաքականությունը և պատերազմը հանգուց-վում են բազմաթիվ հակադարձ կապերով [4, p. 72]։ Մարտական գործողությունների ընթացքն ազդում է ինչպես պատերազմի բարձր մակարդակների (ռազմավարություն), այնպես էլ քաղաքական նպատակների վրա, երբ «(քաղաքական նպատակն) ինքը պետք է հարմարվի հենց իր ընտրած միջոցներին. գործընթաց, որը կարող է արմատապես փոխել այն» [4, p. 87]։
Ընդ որում, խիստ կարևոր են դառնում քաղաքականության և պատերազմի երեք տեսակ փոխհարաբերություններ.
• քաղաքական գործիչների և զորահրամանատարների փոխհարաբերությունները,
• զորահրամանատարների և զորքերի սպայակույտերի փոխհարաբերությունները,
• զորահրամանատարների և ռազմական տեսաբանների փոխհարաբերությունները [33, p. 85]։
Վերոնշյալ ակտորներից յուրաքանչյուրը ստիպված է լուծել տարաբնույթ խնդիրներ, ինչը չի կարող չհանգեցնել մենթալիտետի (հոգեկերտ-վածքի), որոշումների ընդունման ոճի, վարքագծի տարբերություններին։
Քաղաքական գործիչները փորձում են խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ անհրաժեշտ է որոշումներ ընդունել և կատարել հստակ և ճյուղավորված գործողությունների լայն ծիր ենթադրող ընտրություն նախընտրելով այնպիսի որոշումներ և գործողություններ, որոնք ընդունված
17
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
որոշումը վերջին պահին փոխելու և այլընտրանքային տարբերակի ընտրության հնարավորություն են թողնում։
Տեսաբանը կարող է իրեն թույլ տալ հանգել եզրակացության, որ զինվորականների առջև դրված նպատակներն ու խնդիրները վատն են, դժվար իրականացվող կամ չիրականացվող, և գնա գրելու հերթական մենագրությունը։
Շտաբականները, հատկապես նրանք, ովքեր իրական գործողությունների փորձ չունեն, նախընտրում են ապրել կարգի գցված և որոշակիաց-ված աշխարհում, որը մարտական գործողությունների արդյունավետության մոդել ունի։ Ավելին, հենց վերջինս էլ ուղղորդում է իրական մարտական գործողությունները։
Բոլոր աստիճանի հրամանատարներն, իրենց հերթին, պարտավոր են լուծել իրենց առջև դրված խնդիրները անկախ տեսական գնահատականներից և հաշվարկներից։ Նրանք աշխատում են մի միջավայրում, որը պահանջում է անհստակությունն ու որևէ մեկնաբանություն բացառող արագ որոշումներ կայացնել, ինչը հանգեցնում է իրադրության (որտեղ իրականացվում է ընտրությունը) պարզեցման և որոշումների ծավալի սահմանափակման անհրաժեշտությանը [33, p. 85]։
Իրավիճակը կարող է դառնալ տագնապալի, եթե պատերազմի կազմակերպման և վարման մասնակից անձինք հայտնվում են այնպիսի դերում, որը չի համապատասխանում նրանց հոգեկերտվածքին և պրոֆեսիոնալ պատ-րաստվածությանը։ Դասական օրինակ է Էյզենհաուերը փայլուն ռազմական-քաղաքական գործիչ, շտաբական, որը, սակայն, հրամանատար և հատկապես գլխավոր հրամանատար լինելու փորձառություն և ունակություն չուներ [34]։ Հետևանքները կարող են առավել աղետալի լինել, եթե քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ռազավարությունն ու ռազմական գիտությունն անտեսել փորձող անձինք։ Կլաուզևիցը գրում էր. կարող է ծնվել «...միտք, որ քաղաքականությունը կարող է պատերազմին ներկայացնել պահանջներ, որոնք իրականացնել նա ի վիճակի չէ, բայց այս վարկածը մարտահրավեր է նետում բնական և անխուսափելի ենթադրությանը, թե քաղաքականությունը գիտե այն գործիքը, որը մտադիր է օգտագործել» [29, p. 75]։
Քաղաքական գործիչները պետք է հասկանան և հաշվի առնեն, որ մինչև իրական մարտական գործողություններն սկսելը ոչ ոք չի կարող հավաստի ասել, թե որքան արդյունավետ կլինեն խաղաղ ժամանակների զինված ուժերն ու բանակը։ Հնարավորությունները, որոնք խաղաղ ժամանակ արդյունավետ են թվում այս կամ այն քաղաքական խնդրի լուծման համար, ինքնաբերաբար չեն տեղափոխվում ռազմական գործողությունների ժամանակաշրջան [33, p. 84]։ Ասվածն էլ ավելի է արդարացվում, երբ հաշվի է առնվում, որ ռազմավարական մակարդակով պատերազմին ներ-
18
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
գրավված եե դառնում ազգային հզորության բոլոր տարրերը [20, p. 38]: Քաղաքական գործչի անձեռնհասությունն ու հիմարությունը չեն կարող շտկվել կամ փոխհատուցվել զինվորականների ջանքերով։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բանակը հաղթել է ոչ ճիշտ և դատապարտված պատերազմներում [33, p. 86]։
Արևմտյան ռազմապատմական և քաղաքական միտքն ունի մի շարք ուղղություններ, որոնք քննադատում են պատերազմի և քաղաքականության փոխհարաբերությունների կլաուզևիցյան մեկնաբանությունը։ Որոշ քննադատներ, ինչպես, օրինակ, Ջոն Կիգանը (John Keegan), պնդում են, որ շատ հասարակությունների համար պատերազմն ավելի շատ կրոնական, մշակութային, քան զուտ քաղաքական գործառույթներ է ապահովում։ Կիգանը հերքում է Կլաուզևիցի այն պնդումը, թե պատերազմը քաղաքականության շարունակությունն է այն բնութագրելով որպես «անկատար, նեղ և առավելագույնս անհետևողական» [35, p. 24]։ Ըստ Կիգանի, շատ դեպքերում քաղաքականությունը սպասարկուի գործառույթներ է իրականացնում մշակութային գործընթացի շրջանակներում։ Ընդ որում, մշակույթ հասկացությունն այստեղ բավական լայն է և սահմանվում է որպես «կիսվող հավատալիքներ, արժեքներ, զուգորդումներ, առասպելներ, արգելքներ, հրամայականներ, սովորույթներ, ավանդույթներ, ավանդություններ և մտածելաոճ, խոսք ու գեղարվեստական արտահայտչականություն, որոնք կայունություն են հաղորդում ցանկացած հասարակությանը» [35, p. 46]։ Այսքան լայն սահմանում ունեցող մշակույթը «պատասխանատու» է դառնում հասարակության կյանքի գրեթե բոլոր կողմերի, ներառյալ նաև պատերազմի համար, որը դառնում է մշակույթի բաղկացուցիչ մասը։ Դրանով իսկ այն, որոշակի շրջանակներում սահմանելով և ձևավորելով մշակույթը, կորցնում է ինչ-որ սեփական, առանձնահատուկ մշակույթ ունենալու իրավունքը [20, p. 6]։
Այլ հետազոտողներ, ինչպես, օրինակ, Մարտին վան Կրևելդը (Martin van Creveld), Կլաուզևիցին քննադատում են պատերազմի և քաղաքականության փոխհարաբերությունների դիրքերից։ Եթե ելակետ ընդունվի այն, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է, ապա պետք է ընդունել, որ պատերազմը պետության կամքի ռացիոնալ ընդլայնման դրսևորումն է, այսինքն գործ ունենք միայն տափակ ու անիմաստ կլիշեի հետ։ Ավելին, եթե պատերազմը պետության կամքի արտահայտությունն է, ապա նշանակում է, որ այն չի շոշափում իր վրա ազդող այլ իռացիոնալ ասպեկտներ և շարժառիթներ։ Այլ խոսքով ըստ Կրևելդի, Կլաուզևիցը նկարագրում է, թե ինչպիսին պետք է լինի պատերազմի բնույթը, բայց ոչ ինչ-պիսին է այն իրականում [36]։
Իր հերթին, Ռասըլ Ուիգլին (Russell Weigley) պնդում է, որ քաղաքա-
19
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
կաեություեը միտում ունի վերածվելու պատերազմի գործիքի: Հետազոտե-լով 20-րդ դարի համաշխարհային պատերազմները Ուիգլին հանգում է եզրակացության, որ պատերազմը, սկսվելով, միշտ միտում ունի ստեղծելու սեփական քաղաքականություն, այն է ստեղծել սեփական մոմենտում (իներցիա), հնացած համարել այն քաղաքական նպատակները, որոնց համար սկսվել էր առաջ քաշելով իր քաղաքական նպատակները» [37]։ Այս տեսակետի համաձայն, պատերազմի տրամաբանությունը, ռազմական հակամարտության զարգացումը, հատկապես, երբ տոտալ ձևերի անցման միտում ունի, թելադրում են իրենց սահմանափակումները և իրենց ենթարկում քաղաքականությունը։
Կրևելդի և վերը նշված մյուս հետազոտողների հետ կապված խնդիրն այն է, որ նրանք ճիշտ չեն մեկնաբանում Կլաուզևիցին։ Վերոնշյալ բոլոր և համանման այլ դեպքերում իրար են խառնվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պատերազմի վարման ձևը և պատերազմի բնույթը։ Այլ կերպ պատերազմի բնույթի փոփոխություններ ասելով հասկանում են սպառազինությունների, մարտական գործողությունների անցկացման ձևերի ու մեթոդների փոփոխությունները։ Օրինակ, Ուիլյամ Օդոմը (William E.Odom), քննելով պատերազմի բնույթի փոփոխությունները, իրականում դիտարկում է սպառազինությունների փոփոխությունները [38]։ Կրևելդը, բանավիճելով պատերազմի բնույթի փոփոխությունների առնչությամբ, իրականում քննարկում է պատերազմի վարման ձևի փոփոխությունը [39]։ Ռոբերտ Մաքքորմիկը (Robert R. McCormick) քննարկում է հակամարտությունների պատճառների փոփոխությունները [40]։
Ակնհայտ է, որ վերը քննարկված հասկացությունները պատերազմ, քաղաքականություն, պետություն, կառավարություն, պատմական դարաշրջանից, մշակույթից կախված, տարբեր ձևեր ունեն, և Կլաուզևիցը հեռանում է այդ հասկացությունները որոշակիացնելուց։ Կառավարություն ասելով նա հասկանում է ինչ-որ կառավարող մարմին, «ազատ զուգորդվող ուժերի խտացում» կամ «անձնավորված միտք»։ Համապատասխանաբար, զինվորականներն էլ ոչ միայն նապոլեոնյան դարաշրջանի մարզված կիսապրոֆեսիոնալ բանակներն էին, այլև բոլոր դարաշրջանների զորամիավորումները [32, p. 10]։
Լրացուցիչ դժվարություն են ստեղծում «քաղաքականություն» հասկացության բարդությունն ու բազմանշանակությունը, որն իր մեջ երկու ասպեկտ է համատեղում օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Քաղաքականության օբյեկտիվ ասպեկտը կապված է քաղաքականության սուբյեկտի քաղաքական կամքի հասկացությանը։ Այս դեպքում քաղաքականությունը քաղաքական կամքի շարունակությունն է, որ իրականացվում և ծավալվում է կառավար-
20
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
ման ֆորմալ կամ ոչ ֆորմալ գործընթացով, որի միջոցով սուբյեկտը հասնում է առաջադրված նպատակներին։ «Քաղաքականություն» հասկացության սուբյեկտիվ ասպեկտը օբյեկտիվ քաղաքականության առանձնահատուկ, ժամանակի մեջ ծավալվող դրսևորումն է։ Եվ եթե առաջինը բոլոր պատմական դարաշրջանների ու մշակույթների համար բավական կայուն է, ապա երկրորդը ենթադրում է տարատեսակ ձևերի առկայություն կախված տվյալ հասարակության մշակույթից, գաղափարախոսությունից, աշխարհագրությունից, ավանդույթներից, անձերից և այլ առանձնահատկություններից։
Կլաուզևիցը հետազոտում է օբյեկտիվ քաղաքականությունը, որը նա դիտարկում է իբրև «արվեստ», որտեղ մեծ դեր են խաղում «մտքի և բնավորության որակից» կախված մարդկային «դատողությունները»։ Քաղաքականության վրա մեծ ազդեցություն են գործում այնպիսի արտաքին գործոններ, ինչպիսիք են կառավարող մարմնի «առանձնահատկությունները», աշխար-հաքաղաքական դիրքը, ընդհանուր մտայնությունները, «դարաշրջանի ոգին»։ Կլաուզևիցը բացատրում է, որ մենք գործ ունենք քաղաքականության հետ ոչ միայն նապոլեոնյան դարաշրջանը, այլև թաթար-մոնղոլական արշավանքները դիտարկելիս։ Չնայած տվյալ դեպքերից յուրաքանչյուրում բախվում ենք տարբեր առանձնահատկությունների, այնուամենայնիվ, երկու դեպքում էլ դա քաղաքականություն է, և այն հենվում է նույն գործոնների վրա։
Այսպիսով, «քաղաքականություն» հասկացությունը Կլաուզևիցն օգտագործում է ժողովրդական մարմնի կոլեկտիվ ուժի կամ թուլության ներկայացման համար, ներառյալ նրա հնարավորությունները, միությունները, որոշումներ կայացնելու գործընթացը, քաղաքական գործիչների պատ-րաստվածությունն ու անձնակազմը և այլն։ Բայց քաղաքականության այսպիսի ըմբռնումը ոչնչով չի տարբերվում նրանից, ինչը Կիգանը և մյուսներն անվանում են մշակույթ [32, p. 10-11]։
2.3. Պատերազմի Կլաոպեիցի տեսությունը
Պատմական համատեքստ. - Չնայած Կլաուզևիցից հաճախ են մեջբերումներ կատարում, հատկապես անավարտ «Պատերազմի մասին» գրքից, որտեղ նկարագրված են պատերազմի նրա տեսության հիմնական բաղադրատարրերը, այնուամենայնիվ, նրա գաղափարներն ու աշխատությունները, հասկանալու առումով, որոշակի դժվարություններ են պարունակում, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ մեկնաբանությունների առաջացմանը։ Մասամբ դա բացատրվում է նրանով, որ Կլաուզևիցի մոտեցումները չեն համապատասխանում «տեսություն» հասկացության հետ կապված մի շարք հիմնարար բնութագրիչներին, ինչպիսիք են պարզեցումը, ընդհան-
21
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
րացումը, կանխատեսումը և այլն [4, p. 7]։
Մի շարք հետազոտողներ, նրանց թվում նաև Ռայմոնդ Արոնը (Raymond Aron), վերն ասվածը բացատրում են նրանով, որ հեղինակը վաղ է մահացել և աշխատությունն էլ անավարտ է, և նա չի հասցրել հղկել այն։ Ուստի, թերըմբռնումն ու երկիմաստությունը կապվում է հենց «Պատերազմի մասին» աշխատության հետ [41, p. 6]։ «Պատերազմի մասին»-ը հասկանալու բարդության մեկ այլ մոտեցում կապված է Միշել Հենդելի (Michael Handel) անվան հետ։ Նա պնդում է, որ փոխվել են ոչ թե մեր մեկնաբանու-թյունները, այլ հենց պատերազմի բնույթը։ Պատերազմի ասպեկտները կապված մարդու էության, անորոշության, քաղաքականության հետ, «մշտապես մնում են արդարացի... Մնացած բոլոր հարաբերություններում տեխնոլոգիան թափանցել և անդառնալիորեն փոխել է պատերազմի յուրաքանչյուր ասպեկտ» [42]։ Ըստ Հենդելի, Կլաուզևիցին հասկանալու դժվարությունները կապված են նրա հետ, որ մենք ապրում ենք մի իրականությունում, որը որակապես տարբերվում է այն իրականությունից, որտեղ ապրել և աշխատել է նա։
Փիթըր Փարեթը (Peter Paret) բազմաթիվ մեկնաբանությունների առաջացումը կապում է գրքի գաղափարներն ու մոտեցումները ժամանակակից իրողությունների համար կիրառելու փորձերի հետ։ Ընդ որում, տեղի է ունենում խզում պատմական համատեքստից, որի պայմաններում գրվել է աշխատությունը, և Կլաուզևիցը «իր որոնումներում հատվածական և հակասական» է թվում մեր պատմական գիտակցության թերզարգացածության պատճառով [28, p. 8-9]։ Այսպիսով, գրեթե բոլոր հետազոտողները համամիտ են մեկ հարցում. Կլաուզևիցին հասկանալն անհնար է առանց այն պատմական համատեքստին ծանոթանալու, որում գրվել է «Պատերազմի մասին» աշխատությունը։
Կլաուզևիցի ստեղծագործությունը համընկավ Եվրոպան ընդգրկած և ժամանակակից ազգային պետությունների ու եվրոպական ազգերի առաջացմանը հանգեցրած խոր սոցիալական փոփոխությունների ժամանակաշրջանի հետ։ Ֆրանսիական հեղափոխությամբ խթանված գործընթացները թափանցել էին հասարակության կյանքի բոլոր, այդ թվում նաև ռազմական ոլորտները։ Վտանգը, որ իր հետ բերում էր հեղափոխական Ֆրանսիան, ակնհայտորեն կապված չէր սպառազինությունների, ռազմական տեխնոլոգիաների, մարտավարության առավելությունների հետ, չնայած ֆրանսիական բանակն ուներ անգերազանցելի հրետանի և «փայլուն օգտագործում էր ճկուն ու տեղաբաշխված նոր հետևակային միավորումները», որոնք զարգանում էին դեռևս մինչև 1789թ. [29, p. 609]։ Նոր սպառնալիքին հաջող դիմագրավելու համար անհրաժեշտ էր հասկանալ տեղի ունեցող փոփոխությունների խոր-
22
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
քայիե պատճառներն ու շարժիչ ուժերը: Այս խնդիրը 1795թ. Շարեհորստի Կլաուզևիցի ուսուցչի և երկրորդ հոր ուսումնասիրության առարկան էր: Նա վերջինիս «առաջինը ցույց տվեց ճիշտ ուղղությունը» [29, p. 65]:
Շարնհորստն իր գործունեությունն սկսել է Հանովերի բանակում: Դա-սավանդելու նրա տաղանդի շնորհիվ գործունեության առաջին 15 տարիները նվիրվեցին սպաների ուսուցմանն ու ռազմական կրթությանը: 1790թ. սկզբին «Կենտրոնական Եվրոպայի բանակներում» նա ուներ «ռազմական թեմաների գիտակի և բեղմնավոր գրողի, հրետանու կատարելագործման գործում գյուտարարի և մի շարք ռազմական պարբերականների խմբագրի համբավ» [28, p. 62]:
Շարնհորստը փորձում էր հասկանալ. ինչպես պատահեց, որ անվարժ, անկարգապահ ամբոխը, առանց սպայակազմի, սպայական կոչում չունեցող և գլխապտույտ հաջողությունների հասած գեներալների հետ, առանց ապահովման համարժեք համակարգի, չխոսելով արդեն որևէ լուրջ վարչարարական կառույցի մասին, ինչպես պատահեց, որ այդ... ուժերը ոչ միայն կարողացան դիմագրավել եվրոպական պետությունների պրոֆեսիոնալ զինվորներին, այլև, փաստորեն, նրանց պարտության մատնեցին [43, p. 7]:
Պատասխանելով հարցին Շարնհորստը ուշադրություն է հրավիրում ռազմավարական դիրքի, զորքերի թվաքանակի, քաղաքական և ռազմական միավորված հրամանատարության, ինչպես նաև ֆրանսիական կազմակերպվածության ու մարտավարության գերազանցության վրա [28, p. 64]: Սակայն բոլոր ռազմական փաստարկներից բացի, Ֆրանսիայի հաջողությունների խորքային պատճառն ու ուժը ազատագրված ժողովրդի էներգիայի մեջ է, գործոն, որն ուղղակիորեն կապված է հեղափոխության, ֆրանսիական հասարակության փոխակերպման և ֆրանսիացի ազգի գաղափարի առաջացման հետ: Ֆրանսիական ռազմական հզորության սոցիալ-քաղա-
\ ռ
քական հիմքը պարզելով Շարնհորստը տալիս է հաջորդ հարցը. ինչպե ս կարող են միապետությունները դիմակայել Եվրոպայում տեղի ունեցող սո-ցիալ-քաղաքական փոփոխություններին: Պատասխանը քաջալերիչ չէր. միապետությունները նույնպես պետք է հարմարվեին փոփոխություններին և շարժվեին «ազգ» հասկացությանն ընդառաջ: Սակայն հարց էր առաջանում.
ռ \
«Իսկ կարելի է ստեղծել ազգ բացառելով այն, ինչ արեց Ֆրանսիան. միապետական ինստիտուտների տապալում և ահաբեկչությամբ կառավարվող պլեբսոկրատիայի բռնապետության հաստատում» [43, p. 17]:
Որպես սոցիալական բարեփոխումների առաջին քայլ և զարգացման ընդունելի տարբերակ Շարնհորստը առաջարկում է արդիականացնել Հա-նովերի ռազմական ինստիտուտները: Նա պնդում էր, որպեսզի սպաներն անպայման լավ ռազմական ուսուցում ստանան, որպեսզի բացառվեն
23
Հ. Արզումաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
հովաեավորչություեե (եեոպոտիզմ) ու ֆավորիտիզմը, վերասպառազիեվի և ըեդլայեվի հրետաեիե, վերափոխվի հրետաեու կիրառմաե մարտավա-րություեը, հաշվի առեելով ֆրաեսիակաե փորձը հաստատվի գլխավոր սպայակույտի աեըեդհատ գործող իեստիտուտը, բաեակը վերակազմակերպվի դիվիզիաեերի ստեղծմաե և զիեվորակաե ծառայություե մտցեելու միջոցով բաեակի վարձու բեույթը փոխելու եպատակով [28, p. 65]: Սակայե Գեորգ III-ը (George Ш), Հաեովերի զիեվորակաեություեե ու ազեվակաեեե-րը չհասկացաե և չըեդուեեցիե բարեփոխումեերի գաղափարը, «Շարե-հորստե աետեսվում էր, եա համարվում էր ցեորատես կամ հավակեոտ խռովարար, և բարձր պաշտոեեերը շարուեակում էիե զբաղեցեել մարդիկ, ովքեր ոչ մի կերպ երա հետ համեմատվել չէիե կարող» [28, p. 65]:
Շարեհորստը մեկեում է Բեռլիե, և առաջիե եորամուծություեեերից մեկը, որ իրագործում է եոր դերում, Բեռլիեի երիտասարդ սպաեերի իեստիտուտը Ազգայիե ակադեմիա վերաեվաեելե է լիեում: Ակադեմիայում եա դասավաեդում էր ռազմավարություե և մարտավարություե: Նա շուտով ծաեոթաեում է Կլաուզևիցի հետ ու գեահատում երիտասարդի փայլուե ուեակություեեերը: Երբ 1804թ. Կլաուզևիցե ավարտում է եռամյա դասըե-թացեերը, երա դասարաեի ղեկավար Շարեհորստը զեկուցում է Ֆրիդրիխ III (Frederik William Ш) թագավորիե, որ լեյտեեաետ ֆոե Կլաուզևիցը, այլ հատկաեիշեերից բացի, կարողաեում է «արտասովոր կերպով լավ վերլուծել ամբողջակաեը» [28, p. 76]:
Պատերազմի սահմաեումը. - Փորձելով ըմբռեել պատերազմի բեույթը Կլաուզևիցը հաեգում է այե եզրակացությաեը, որ այե, ըստ էությաե, աեկաեխատեսելի երևույթ է: Պատերազմի բեույթը փոփոխակաե է, և երա վարմաե մեթոդեերը, մարտակաե գործողություեեերի արդյուեքեերե աեմի-ջակաեորեե եերգործում եե ռազմակաե գործողությաե բեույթի վրա, ըեդ որում, տեղի ուեեցող փոփոխություեեերը աեկաեխատեսելի եե [44, p. 206]: Պատերազմը, ասում է Կլաուզևիցը, «իսկակաե քամելեոե» է, որը յուրա-քաեչյուր որոշակի դեպքում տարբեր բեույթ է դրսևորում [29, p. 89]: Լիեելով լավ տեսաբաե Կլաուզևիցե սկսում է պատերազմի հասկացությաե սահ-մաեումից: Ուսումեասիրվող երևույթի բարդություեը հաեգեցեում է երաե, որ «Պատերազմի մասիե» աշխատություեում տրվում է պատերազմի ոչ թե մեկ, այլ էլ ավելի բարդացեող երեք սահմաեում [20, p. 32-33]:
Ըստ առաջիե սահմաեմաե, «պատերազմը ոչ այլ իեչ է, եթե ոչ ըեդ-լայեված մեեամարտ (Zweikampf... դա բռեությաե գործողություե է, որի եպատակե է հարկադրել հակառակորդիե կատարել մեր կամքը» [29, p. 73]: Քաեի որ երկու կողմերե էլ ուեեե միևեույե մտադրություեեերը, պատերազ-
24
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
մը ոչ այլ ինչ է, եթե ոչ «փոխգործակցություն» (Wechselwirkung), «պատերազմը չի կարող կենդանի ուժի գործողությունները գործադրել մեռած զանգվածի վրա, և մի կողմի բացարձակ պասիվության պարագայում այն ընդհանրապես անիմաստ է։ Պատերազմը միշտ երկու կենդանի ուժերի բախում է...» [29, p. 77]։
Պատերազմի ինտերակտիվ բնույթը հանգեցնում է նրան, որ պատերազմը, ըստ Կլաուզևիցի, կառավարելի է և ուղղորդված է մարտնչող կողմերի կամքով, հոգեբանական և հոգևոր ուժերով, և որ կողմերը միմյանց հետ կապված են դրական հակադարձ կապերով, որոնք, տեսականորեն, մինչև անսահմանություն խորացնում են գոտեմարտի լարվածությունն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկն իրեն պարտված չի ճանաչել։ Պատերազմը գործողությունների անվերջ ծավալում է, հակամարտող հասարակությունների բոլոր նյութական, մտավոր, հոգևոր ուժերի լարվածություն։
Այսպիսով, ըստ Կլաուզևիցի, պատերազմը կողմերից յուրաքանչյուրի մտադրությունների և գործողությունների կարգավորված, ժամանակի մեջ հերթագայող հետևողականություն չէ, բայց բարդ մոդել է, տարածություն, որ ձևավորվում է մարտնչող կողմերի անընդհատ փոխգործակցությամբ և միաժամանակյա գործողություններով։ Ասվածից երևում է, որ «Zweikampf հասկացության «մենամարտ» թարգմանությունն այնքան էլ համարժեք չէ։ Ավելի համարժեք է եզրի բառացի թարգմանությունը «երկամարտ», և պատերազմի համեմատությունը մարտիկների գոտեմարտի հետ, երբ գրեթե անհնար է հասնել հաղթանակի առանց անմիջական շփման, իսկ իրականացվող մարտավարությունն ու միջոցները պարզապես իմաստազրկվում են հակառակորդի մարտնչելու և դիմակայելու բացակայության դեպքում [26]։
Քաղաքական համատեքստի դիտարկման անհրաժեշտությունը Կլաու-զևիցին բերում է երկրորդ, առավել հայտնի սահմանմանը. «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, միայն թե այլ միջոցներով» [29, p. 87]։ Նա փորձում է ըմբռնել պատերազմի անընդհատ փոխվող ասպեկտները, ինչը նրան հանգեցնում է պատերազմը քամելեոնի հետ համեմատելու մտքին։ Կլաուզևիցը եզրակացնում է, որ անհնար է պատերազմը դիտարկել քաղաքական իրավիճակից, ողջ հասարակական համատեքստից մեկուսի, որոնց հետ այն կապված է դիտարկվող երևույթների փոխներգործությանն ու փոխպայմանավորվածությանը հանգեցնող բազմաթիվ հակադարձ կապերով։ Բացահայտելով սահմանումը Կլաուզևիցը տալիս է պատերազմի որպես բռնության բաբախման (պուլսացիա), պատկերավոր սահմանումը. «Պատերազմը հայտնի չափով բռնության բաբախում է, որն ավելի կամ պակաս չափով բուռն, հետևաբար և ավելի կամ պակաս չափով արագ թուլացնում է լարվածությունը և հյուծում ուժերը։ Այլ կերպ պատերազմն ավելի կամ պա-
25
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
կաս արագ կերպով հասնում է ավարտին, բայց նրա ընթացքը, համենայն-դեպս, բավականաչափ երկարատև է լինում, որպեսզի նրան հաղորդվի այս կամ այն ուղղությունը, այսինքն պահպանվի նրա ենթակայությունը ղեկավարող ողջամիտ կամքին... Բայց սրանից չի հետևում, որ քաղաքական նպատակն առաջադրում է բռնակալ օրենսդիրը. այն ստիպված է հաշվի նստել այն միջոցների բնույթի հետ, որոնք կիրառում է և, համապատասխանաբար, ինքն էլ հաճախ ենթարկվում է արմատական փոփոխության...» [29, p. 87]:
Պատերազմի բնույթի ըմբռնումը ցանկացած տեսության նպատակն է, և փորձերը բացատրել, թե ինչպես է գործում տեսությունը, Կլաուզևիցին հանգեցնում են պատերազմի երրորդ սահմանմանը որպես «զարմանալի երրորդություն (եռամիասնություն)» (eine wunderliche Dreifaltigkeit)
«...Պատերազմը միայն իսկական քամելեոն չէ, որ յուրաքանչյուր որոշակի դեպքում որոշ չափով փոխում է իր բնույթը. ընդհանուր նկարագրով (նրանում գերիշխող միտումների հանդեպ) պատերազմը զարմանալի երրորդություն է (եռամիասնություն), որ բաղկացած է բռնությունից իբրև իր նախնական բաղադրիչ, ատելությունից և թշնամանքից, որոնք պետք է դիտարկել որպես կույր բնազդ; հավանականությունների խաղից և դիպվածից, որոնք այն վերածում են ազատ հոգևոր գործունեության թատերաբեմի; քաղաքականությանը նրա ենթակայությունից որպես վերջինիս գործիք, ինչի շնորհիվ այն ենթարկվում է մաքուր բանականությանը» [29, p. 89]:
Համեմատելով այս միտումները և փորձելով բացատրել դրանց փոխ-կապվածությունն ու փոխներգործությունը Կլաուզևիցը դիմում է այլաբանության. «Դրա համար էլ մեր խնդիրը տեսության մշակումն է, որը կարողանա պահպանել հավասարակշռությունը այդ երեք միտումների միջև, նման այն օբյեկտին, որ կախված է երեք մագնիսների միջև» [29, p. 89]:
Չնայած այս այլաբանությունը պատերազմը դիտարկելիս ավելի հաճախ օգտագործվում է այս կամ այն միտումը բացառելու անհնարինությունը ցույց տալու համար, բայց կարող է ծառայել նաև պատերազմի ոչգծային ասպեկտների ցուցադրման նպատակով: Եթե գնդիկը կախենք մեկ մագնիսի դաշտում, ապա նրա շարժումը կլինի ավելի քան հեշտ կանխատեսելի. որոշ ժամանակ անց գնդիկը կհայտնվի հավասարակշռության վիճակում: Գնդիկի հետագիծը երկու մագնիսների դաշտում նույնպես բավական հեշտ կանխատեսելի է և կախված է գնդիկի նախնական վիճակից ու մագնիսների ուժից: Մինչդեռ միանգամայն անհնար է գուշակել գնդիկի շարժումը երեք մագնիսների դաշտում: Նրա հետագիծը կախված կլինի գնդիկի նախնական վիճակից, սկզբնական իմպուլսից, մագնիսի հզորությունից, նրանց փոխադարձ դասավորությունից և այլն [26]:
Այս այլաբանության ուժն այն է, որ պատերազմը հայտնվում է մի-
26
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
մյաեց հետ փոխգործակցող երեք բևեռների միջև, որոնցից յուրաքանչյուրը միաժամանակ ազդում և ձգտում է ուղղորդել այն մի ինչ-որ ուղղությամբ, ինչը հանգեցնում է բևեռներից յուրաքանչյուրի բարդ փոխգործակցության ձևավորմանը մեկը մյուսի հետ և պատերազմի գործողությունների գրեթե անկանխատեսելի զարգացմանը [20, p. 33]։
Փաստորեն, Կլաուզևիցն այս ֆիզիկական ֆենոմենն օգտագործում է այն երևույթների նկարագրման համար, որոնք ներկայում ուսումնասիրվում են ոչգծային գիտությունների շրջանակներում և ճշգրիտ չափումների հնարավորությունից ու անհրաժեշտությունից բխող զուտ տեսության և իրական աշխարհի, որտեղ միշտ առկա են անորոշությունն ու դիպվածը, միջև գոյություն ունեցող տարբերության ցուցադրման համար։ Սակայն ճիշտ չի լինի պնդել, թե Կլաուզևիցը կանխագործել էր ոչգծայնության ժամանակակից տեսությունները։ Նա հենվում էր թերմոդինամիկայի և էլեկտ-րամագնետիզմի հասկացությունների և եզրաբանության վրա, և մենք գործ ունենք գիտության այն ժամանակվա համար առաջավոր նվաճումները որպես ուսումնասիրվող երևույթի բացատրման և ընկալման այլաբանություն կիրառելու գործելակերպի հետ [26]։
Այսպիսով, փոխգործակցող «զարմանալի եռամիասնության» կերպա-
ռ
րը հարուստ այլաբանություն է։ Ընդամենը գրական, ոճակա ն հնարք է դա,
ռ
թե խոսքն ինչ-որ հիմնարար, կարևոր բանի մասին է Կլաուզևիցի համար։ Ռայմոնդ Արոնի կարծիքով, գործ ունենք դուալիզմից եռայնության որակական տեղաշարժի և անցման հետ, որը հետագայում «ձևավորեց» ինչպես Կլաուզևիցին, այնպես էլ ժամանակակից ռազմավարագետներին [41, p. 6]։
Պատերազմի երկակիությունը. - Գերմանական փիլիսոփայական դպրոցի ավանդույթների համաձայն, ըստ Կլաուզևիցի պատերազմն օժտված է երկակի բնույթով, ոչ թե երբևեռ, այսինքն երկու հակադրություններից բաղկացած, այլ հենց երկակի օբյեկտիվ և սուբյեկտիվ [32, p. v]։ Պատերազմի օբյեկտիվ բնույթը ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են բռնությունը, անհամաձայնությունը (трение), դիպվածը և անորոշությունը, որոնք, առանց բացառության, բոլոր պատերազմների անկապտելի հատկանիշներն են։ Պատերազմները կարող են տարբերվել ծավալով (լինել տեղային, տարածաշր-ջանային, գլոբալ), տեսակով (պարզապես մարտական բախումից մինչև խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունները), բայց ամեն դեպքում վերը թվարկված օբյեկտիվ տարրերը այս կամ այն չափով բնորոշ են ցանկացած պատերազմին։ Պատերազմի սուբյեկտիվ բնույթը ներառում է տարրեր, որոնք եզակի են ամեն մի պատերազմի համար։ Դրանց թվին կարող են դասվել զինված ուժերը, դոկտրինները, սպառազինությունը, տեղան-
27
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
քը և այլն: Օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերը կարելի է դիտարկել նաև որպես պատերազմի ներքին և արտաքին բնորոշիչներ [32, p. 7-8]։
Ըստ Կլաուզևիցի պատերազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթները փոխկապված են և գտնվում են անընդմեջ փոխգործակցության մեջ։ Նոր սպառազինությունները կամ պատերազմի վարման ուսմունքները, օրինակ, կարող են մեծացնել կամ փոքրացնել բռնության կամ անորոշության աստիճանը, բայց երբեք չեն կարող իսպառ բացառել այն։ Նույն կերպ էլ քաղաքական շարժառիթները կամ նպատակները կարող են ազդել այս կամ այն տեսակի սպառազինության կամ մարտավարության կիրառման մասին կայացվող որոշման վրա, ինչը, իհարկե, չի կարող կրել բացարձակ բնույթ։ Դրանով իսկ պատերազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթը, ըստ Կլաուզևիցի, «ավելին է, քան պարզապես քամելեոնը»։ Քամելեոնը կարող է փոխել գույնը, բայց ոչ ներքին օրգանները, մինչդեռ պատերազմում ամեն ինչ փոխկապակցված է, շարժուն և փոփոխական [32, p. 8]։
Եռամիասնության այլաբանությունը նաև կառուցվում է երկակիության հիմքի վրա [45]։ Եվ Կլաուզևիցը, չբանավիճելով գերմանական փիլիսոփայական դպրոցի շրջանակներում, հանգում է այն եզրակացությանը, որ պատերազմը չի կարող ընկալվել իբրև «ինչ-որ բան ինքն իր ներսում»։ Եռամիասնությունը վկայում է, որ պատերազմի բնույթն անբաժան է որոշակի պատերազմի պատմական, քաղաքական և այլ համատեքստերից, և միտումներից ոչ մեկը, ապրիորի, ավելի նախընտրելի չէ։
Սուբյեկտիվ տեսակետից այս միտումներն իրականացվում են.
• կառավարության (die Regierung) միջոցով, որը փորձում է ուղղորդել պատերազմը դեպի որոշակի նպատակ,
• ռազմական ակտորների հրամանատարների (der Feldherr) և բանակների (sein Heer) միջոցով, որոնք բախվում են մարտի անորոշությանը,
• ժողովրդի (das Volk) միջոցով, որը դառնում է հուզական էներգիայի աղբյուր, որն անհրաժեշտ է լուրջ պայքարում ամուր և տոկուն լինելու համար [32, p. 9-10]։
2.4. Պատերազմն իբրև ոչգծային երևույթ, պատերազմի ոչզծայնությանը հանգեցնող գործոնները
Այսպիսով, «Պատերազմի մասին» մենագրության մեջ Կլաուզևիցն արդեն եկել էր այն համոզման, որ պատերազմը ոչգծային երևույթ է, ուստի բարդ է և անկանխատեսելի [44, p. 206]։ Անհնար է գտնել երկու միատեսակ և միանման պատերազմներ, և ոչ մի պատերազմ չի կարող երաշխավորված ձևով կառուցվածքայնորեն կայուն մնալ։ Բեյերչենի հավաստմամբ, Կլաուզևիցը հասկանում էր, որ վերլուծական որոշումները չեն կարող լու-
28
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
ծել պատերազմի ոչգծայիե խնդիրները, ուստի պատերազմի, ցանկացած հակամարտության ընթացքն ու արդյունքները կանխատեսելու մեր հնարավորությունները էապես սահմանափակ են [26]։ Յուրաքանչյուր պատերազմ պարունակում է անքակտելի ոչգծայնություններ, որ պայմանավորում են կանխատեսման խնդիրը, և հետևելով Կլաուզևիցին կարելի է խոսել ոչգծային գործոնների երեք հասկացությունների մասին, որոնք հանգեցնում են պատերազմի անկանխատեսելիությանը։ Դրանք են փոխգործողությունը, անհամաձայնությունները և դիպվածը [4, p. 72, 76]։
Փոխգործողությունը պատերազմում. - Ինչպես վերը նշվեց, Կլաուզևի-ցը պատկերավոր և համոզիչ ձևով ցույց տվեց, որ պատերազմի հիմքում ընկած են փոխգործողությունները կենդանի էությունների (սուբյեկտների) միջև, որոնք անհնար է հանգեցնել պարզ երկանդամ (բինար) ընդդիմության։ Նշանակում է պատերազմը պետք է դիտարկել որպես ինտերակտիվ գործընթաց, կոնտինուում, որտեղ տեղի է ունենում պատերազմի սուբյեկտների հակամարտությունը, և Կլաուզևիցը խիստ քննադատում էր իր ժամանակակիցներին պատերազմի ստատիկ ընկալման և իրականությունը տեսնելու ցանկության բացակայության համար։
Այն, որ պատերազմը Կլաուզևիցի համար ինտերակտիվ գործընթաց
է, լավ երևում է վերը նշված սահմանումներից։ Հարցն այստեղ այլ է. կառ
պո ւմ էր արդյոք Կլաուզևիցը պատերազմի ոչգծայնությունն ու անկանխա-տեսելիությունը հենց փոխգործողության հետ։ Պատասխանը միանշանակ դրական պետք է լինի [26]։ «Պատերազմի մասին» մենագրությունում Կլաուզևիցը հարց է տալիս, թե արդյոք պատերազմի հետազոտությունը գիտություն է կամ արվեստ, և պատասխանում է ոչ մեկը և ոչ մյուսը, և իր պատասխանը հիմնավորում է պատերազմի հենց ինտերակտիվ բնույթով։
Պատերազմի վարման և այլ արվեստների միջև էական տարբերությունը հանգեցնում է նրան, որ պատերազմը կամքի գործունեություն չէ, որը դրսևորվում է մեռյալ մատերիայի դեմ (ինչպես դա գոյություն ունի մեխանիկական արվեստներում), կամ էլ որն ուղղորդվում է դեպի ոգեշունչ, բայց պասիվ կերպով նրա ազդեցությանն անձնատուր եղող օբյեկտը. օրինակ մարդու ոգին և զգացումը (ինչպես դա գոյություն ունի գեղեցիկ արվեստներում)։ Պատերազմը կամքի գործունեություն է ուղղված ոգեշնչված, արձագանքող օբյեկտի դեմ [29, p. 149]։
Պատերազմի ինտերակտիվ բնույթի մեկ այլ հետևանք է այն, որ գործողությունը պատերազմում առաջացնում է ոչ թե մեկ հակազդեցություն, այլ գործի է գցում դինամիկ փոխգործակցության գործընթաց, որը որոշակի պայմաններում, ուժեղացման սանդղաձև մեխանիզմների միջոցով, կարող
29
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
է թե քաեակապես և թե որակապես զորեղանալ: Սա շատ լավ երևում է, երբ Կլաուզևիցը քննարկում է հաղթանակի կամ պարտության ազդեցությունը մարտի դաշտում, որոնք հաճախ բոլորովին համաչափ չեն հաղթանակի կամ պարտության նյութական բաղադրիչին։
«Արդեն VII գլխում մենք խոսել ենք, որ հաղթանակի չափը մեծանում է հաղթված ուժերի թվաքանակին ոչ համաչափ, բայց զգալիորեն ավելի մեծ չափով։ Խոշոր մարտի ելքի առաջացրած բարոյական հետևանքները շատ ավելի զգալի են հաղթվողի, քան թե հաղթողի մոտ. դրանք հանգեցնում են շատ մեծ նյութական կորուստների, և վերջիններս, իրենց հերթին, դրսևորվում են բարոյական ուժերի նոր կորուստներով։ Նման փոխգործողության պայմաններում այս և այլ կորուստներն ավելանում են։ Բարոյական այս ազդեցությանը, հետևաբար, հարկ է տալ հատուկ նշանակություն։ Այն հակառակ ուղղություններով է անդրադառնում երկու կողմերի վրա. ինչպես խարխլում է պարտվողի ուժերը, այնպես էլ հզորացնում է հաղթողի ուժերն ու գործունեությունը» [29, p. 253]։
Այսպիսով, Կլաուզևիցն ըմբռնում էր պատերազմի ոչգծային բնույթը և պատերազմի անկանխատեսելիությունը կապում էր հակառակորդների միջև և հենց զորքերի ներսում եղած փոխգործողությունների բնույթի և համատեքստի հետ։
Մարտական գործողության երկրորդ հատկությունն այն է, որ այն իբրև արդյունք պետք է սպասի դրական հակազդեցությանը և փոխգործողության գործընթացին։ Այստեղ մեզ չի հետաքրքրում այդ հակազդեցությունների հաշվարկի խնդիրը..., այլ ավելի շուտ այն փաստը, որ փոխգործողության բնույթը դրանք դարձնում է անկանխատեսելի [29, p. 139]։
Եվ այսպես, «փոքր իրադարձությունները միշտ կախված են մեծերից» կամ, ընդհակառակը, «մեծ մարտավարական հաջողությունը հանգեցնում է մեծ ռազմավարական հաջողության» և նման այլ պնդումներ հետևանք են դինամիկ փոխգործողությունների, որոնք ցանկացած պատերազմի անկապտելի հատկանիշներն են [29, p. 596, 623]։ Այս տեսակի փոխգործողություններն բոլոր տեսությունների հիմեախեդիրեերե են, և ժամանակակից գիտությունն ի վիճակի է տալ միայն ակտիվության նմանատիպ մոդելների որակական բնութագրերը [26]։
Անհամաձայնություններ ն պատերազմի մշուշ. - Պատերազմի ան-կանխատեսելիության երկրորդ աղբյուրը կապված է մի երևույթի հետ, որը Կլաուզևիցն անվանել է անհամաձայնություններ։ Մի շարք հետազոտողներ, ինչպես, օրինակ, Ռիչարդ Սիմպկինը (Richard Simpkin), այն կարծիքին են, որ անհամաձայնությունները «Կլաուզևիցի առավել կարևոր ավանդն են ռազմա-
30
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
կան գիտության մեջ» [46]: Այս հետևությանն է հանգում նաև Ջոե Բոյդը (John Boyd) փորձելով միացնել Կլաուզևիցի անհամաձայնությունների հայեցակարգը թերմոդինամիկայի երկրորդ հիմունքին [47]:
Կլաուզևիցը անհամաձայնությունը սահմանում է հետևյալ կերպ. «Պատերազմում ամեն ինչ շատ պարզ է, բայց այդ պարզությունը դժվարություններ է պարունակում: Վերջիններս, կուտակվելով, առաջ են բերում այնպիսի անհամաձայնություններ, որոնց մասին պատերազմ չտեսած մարդը ճիշտ պատկերացում ունենալ չի կարող... բազմաթիվ մանր հանգամանքների ազդեցությամբ, որոնք գրավոր շարադրելու հարկ չկա, պատերազմում ամեն ինչ թուլանում է, և մարդը խիստ հետ է մնում դրված նպատակից... Ռազմական մեքենան բանակը և այն ամենը, ինչ առնչվում է նրա հետ, հիմքում չափազանց պարզ է, ուստի թվում է, թե այն հեշտ է կառավա-րել: Բայց հիշենք, որ նրա մասերից և ոչ մեկը ամբողջական կտորից չի պատրաստված. ամեն ինչ բացարձակապես կազմված է առանձին անհատներից, որոնցից յուրաքանչյուրը անհամաձայնություններ ունի բոլոր ուղղություններով... Այդ սարսափելի անհամաձայնությունները, որոնք, ինչպես մեխանիկայում, չեն կարող կենտրոնանալ սակավաթիվ կետերում, ամենուրեք առնչվում են պատահականության հետ և առաջ են բերում երևույթներ, որոնք նախապես հաշվի առնել հնարավոր չէ, քանի որ դրանք մեծ մասամբ պատահական են» [29, p. 119-120]:
Անհամաձայնության հայեցակարգը ոչ միայն հավաստումն է այն բանի, որ պատերազմում իրերի վիճակը տարբերվում է ծրագրվածից, այլև շատ բարդ զգացողությունն է այն բանի, թե ինչու է դա տեղի ունենում: Կլաուզևիցն իր հզոր ներըմբռնման շնորհիվ հասկացավ, որ բնական գործընթացների վերահսկման և կառավարման համար ստեղծված կազմակերպությունները միշտ գործում են ավելի դանդաղ, քան զարգանում են այդ գործընթացները: Դա պահանջում է էներգիայի լրացուցիչ ծախսեր, ջանքեր, վերահսկողությունն ու կառավարելիությունը պահպանելու ռեսուրսներ և, ի տարբերություն գծային ակնկալիքների, ներդրված ջանքերը համարժեք չեն լինում ձեռք բերված արդյունքներին. այս երևույթը բացատրելու համար էլ մտցվում է անհամաձայնություն հասկացությունը:
Անհամաձայնության արդյունքում միկրոմակարդակում տեղի ունեցող երևույթներն ու փաստերը միկրոէֆեկտները դառնում են հզոր և ունակ ազդելու ամբողջ ռազմական գործողության վրա: Դրանով իսկ միկրոէֆեկտնե-րը, չփոխելով իրենց բնույթը, դրսևորվում են գործողությունների այլ ծավալներում (մակրոմակարդակում) և արդեն մակրոէֆեկտ են ցուցաբերում: Կլաուզևիցն այս գործընթացը կապում է առանձին անհատների ջանքերի, ոչ մեծ միջադեպերի, անհամաձայնությունների հետ [26]: Բացատրելու համար,
31
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
թե ինչպես է փոքր ազդեցությունը զգալի էֆեկտ առաջացնելու կարողություն ձեռք բերում, Կլաուզևիցը դիմում է զորեղացման գաղափարին, որն իրականացվում է սանդղաձև մեխանիզմների միջոցով և թույլ է տալիս, որպեսզի փոքր իրադարձությունները գործի գցեն միանգամայն անսպասելի և անկան-խատեսելի գործընթացներ, որոնց ընթացքը որևէ տեսության շրջանակներում չի գնահատվում քանակական առումով [48, 4, p. 72]։
Կլաուզևիցի կողմից անհամաձայնության եզրի ամենավաղ հիշատակումը վերագրվում է 1806թ. սեպտեմբերի 29-ին, ապագա կնոջը գրած նամակում։ Այն ծնվել է Ֆրանսիական հանրապետության դեմ Պրուսիայի ռազմական ներուժն օգտագործելու առիթով Կլաուզևիցի և Շարնհորստի միջև կայացած բանավեճի արդյունքում [28, p. 71, 74-75]։ Հետագա 6 տարիներին Կլաուզևիցն աշխատում է այդ հասկացության խորացման և ընդլայնման վրա և փորձում է ստեղծել ընդհանուր անհամաձայնությունների հայեցակարգ, որը միջնորդ կհանդիսանար զուտ տեսության և պատերազմի իրողությունների միջև, այն «միակ հայեցակարգը, որն առավել կամ պակաս չափով կհամապատասխաներ իրական պատերազմը թղթի վրա գտնվող պատերազմից բաժանող գործոններին» [29, p. 119]։
1811թ. Կլաուզևիցը Բեռլինի ռազմական ինստիտուտում կարդացած դասախոսություններում հիշատակում է այն երևույթի երկու աղբյուրները, որը նա անվանել էր «ամբողջ մեքենայի անհամաձայնություն». «ամեն ինչի վերաբերյալ զանազան պատահական իրադարձությունները և տարբեր դժվարությունները, որոնք դժվարացնում են տեսությունը ձևակերպել փորձող ճշգրիտ ծրագրի կանոնավոր իրականացմանը» [28, p. 191]։ Մշակված հայեցակարգի վերջնական տարբերակում Կլաուզևիցը տալիս է ընդհանուր անհամաձայնության այսպիսի ցանկ.
• վտանգավորություն,
• ֆիզիկական լարվածություն,
• ինֆորմացիայի անորոշություններ և անկատարություն, որի հիման վրա վարվում է պատերազմը,
• պատահական իրադարձություններ, որոնք անհնար է կանխատեսել,
• ուժի կիրառման ֆիզիկական և քաղաքական սահմանափակումներ,
• հակառակորդի հետ փոխգործողության հետևանք հանդիսացող ան-կանխատեսելիություն,
• պատերազմի պատճառների և հետևանքների միջև խզումներ [30, p. 31]։
Անհամաձայնությունը, Կլաուզևիցի մեկնաբանմամբ, բաղկացած է երկու տարբեր, բայց փոխկապակցված ասպեկտներից։ Առաջինն արտացոլում է դիմակայության գործընթացները, որոնք ֆիզիկական աշխարհի անբաժա-
32
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
եելի մասն եե հանդիսանում և կապված եե այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք եե ջերմությունը, թերմոդինամիկայի երկրորդ հիմունքը և էնտրոպիան: Անհամաձայնությունն արտացոլում է այնպիսի գործընթացների առկայության փաստը, որոնք հանգեցնում եե էներգիայի դիսսիպացիայի: Դիսսիպացիաե դառնում է վատթարացման և քաոսի խորացման ձև համակարգում, որի քանակական արտահայտությունն է դառնում էնտրոպիան [49]: Քանի որ բանակը բաց բնական համակարգ է, ուր անընդհատ մուտք եե գործում տարատեսակ էներգիաներ և պաշարեեր, դիսսիպացիաե դառնում է նրա անխուսափելի և աեբացառելի հատկությունը: Արդյունքում բանակը երբեք իրեն այնպես չի պահում, ինչպես ծրագրվում էր, և մենք բախվում ենք ռազմական մեքենայի արդյունավետության անխուսափելի նվազման հետ, որն անհաղթահարելի խնդիր է դառնում նույնիսկ խաղաղ ժամանակներում: Անհամաձայնությունը կարող է նվազել խիստ կարգապահության, զորավարժությունների, տեսչական ստուգումների հաշվին, կանոնադրության և բանակի ամենօրյա կյանքը կանոնակարգող այլ նորմատիվ փաստաթղթերի կետերի անվերապահ կատարման պահանջի և, ըստ Կլաուզևիցի, ոչ վերջին հերթին հրամանատարի «երկաթյա կամքի» միջոցով [29, p. 119]:
Աեհամաձայեությաե մյուս ասպեկտը կապված է ինֆորմացիայի տեսության և համակարգում «աղմուկի» հասկացության հետ: Էնտրոպիան և ինֆորմացիան հետաքրքիր ձևական եմաեություե ունեն, քանի որ երկուսն էլ համակարգի վարքագծի հավանականության քանակական չափ եե հանդիսանում: Որքան պակաս հավանական (աեկաեխատեսելի) է համակարգի վարքագիծը, այնքան ավելի մեծ քանակությամբ ինֆորմացիա է անհրաժեշտ նրա վարքագծի նկարագրման համար և այնքան ավելի «աղմկալի» է այն: Համակարգի վարքագծի նկարագրման համար անհրաժեշտ ինֆորմացիայի քանակի նվազեցումը, այսինքն աղմուկի պակասումը համակարգում, նշանակում է, որ այն վերածվում է ավելի կաեխատեսելիի: Այս գործընթացը կարող է ապահովվել համակարգից որոշ քանակությամբ ինֆորմացիայի դուրսբերման, այսինքն աղմուկից օգտակար ինֆորմացիոն ազդանշանն առանձնացնելու միջոցով:
Այս մոտեցումը կարող է լավ այլաբանություն ծառայել պատերազմում կառավարման գործընթացը նկարագրելու համար: Կլաուզևիցե ըմբռնում էր, որ հրամանները և ծրագրերը ազդանշաններ եե, որոնք խեղաթյուրվում եե ըստ զինվորական հիերարխիայի տարածվելու ընթացքում, և այդ փաստն անհնար է լիովին բացառել: Նրա հայտեի բանավեճը ճշգրիտ հետախուզական տեղեկություն ստանալու անհնարինության մասին կարող է մեկնաբանվել որպես տվյալ խնդրի շրջադաս հեռանկար, երբ ինֆորմացիան, բարձրանալով զինվորական հիերարխիայի աստիճաններով, աե-
33
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
խուսափելիորեե խեղաթյուրվում է [29, p. 101, 117-118]: Այս տեսակետից «պատերազմի մշուշ» հայտնի այլաբանությունը կարող է մեկնաբանվել որպես պատերազմի անկանխատեսելիությանը հանգեցնող դիսսիպացիայի և աղմուկի օբյեկտիվ անհաղթահարելիության դրսևորում [26]։
Տեխնոլոգիաների որակական թռիչքը, որը զինվորականներին թույլ տվեց խոսել ռազմական գործում հեղափոխության մասին, առաջ բերեց նոր տեսակետ և հայեցակարգ, որոնց համաձայն տեխնոլոգիական առավելությունը կօգնի ցրել պատերազմի մշուշը և «հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է մարտի դաշտում [50]։ Այս ուղղության ներկայացուցիչն է ծովակալ Ուիլյամ Օուենը (William A.Owens), որը պնդում է, թե հեղափոխությունը ռազմական բնագավառում, որ թույլ տվեց իրականություն դարձնել ԱՄՆ գերազանցությունը ռազմական հակամարտության բոլոր ուղղություններում (հրամանատարության, կառավարման, հաղորդակցության, համակարգչային համակարգերի, հետախուզության ոլորտներում), ինչպես նաև ըստ նշանակության ճշգրիտ հարվածներ հասցնելու ի հայտ եկած հնարավորությունները մարտահրավեր են նետում «խոր ծերության հասած պնդումներին, թե բոլոր մարտավարությունները, հայեցակարգերը, գործողություններն ու դոկտրինները խոսում են պատերազմի մշուշի և անհամաձայնության մասին» [17, p. 15]։
Արևմտյան զինվորական շրջանակներում մինչև օրս բավական տարածված է այն տեսակետը, ըստ որի տեխնոլոգիաների (հատկապես տեղեկատվական) որակական առավելությունը թույլ է տալիս դրանք օգտագործող կողմին ավելի արդյունավետ լուծել «պատերազմի մշուշի» նվազեցման կամ իսպառ ցրման խնդիրը հակառակորդին թողնելով անորոշության և անգիտության մեջ։ Փաստ, որը վկայում է արևմտյան, հատկապես ԱՄՆ ռազմական տեսության անկատարության մասին [30, p. 143]։ 21-րդ դարում արևմտյան ռազմական գիտության համար պատերազմի գծային մոտեցումը շարունակում է մնալ գերակայող, և այն զբաղվում է այնպիսի խնդիրներով, որոնք վաղուց արդեն լուծել է Կլաուզևիցը [30, p. 142]։ Ժամանակակից զինվորականներն օժտված են անհամաձայնությունը նվազեցնելու և պատերազմի մշուշը ցրելու այնպիսի հնարավորություններով, որոնց մասին անցյալում երազել անգամ չէին կարող։ Խնդիրն այն է, որ պատերազմը միայն պասիվ հակառակորդի ռմբակոծում չէ [33, p. 83]։ Եվ ՆԱՏՕ ռազմական գործողությունները Հարավսլավիայի դեմ 1999թ., պատերազմն Իրաքում ակնհայտորեն այս փաստի վկայությունն են [30, p. 139]։ Պատերազմի մշուշի ցրումն ու անհամաձայնության նվազեցումը չի կարելի համեմատել անհայտ երկրի ուսումնասիրման հետ, երբ յուրաքանչյուր նոր արշավախումբ պակասեցնում է սպիտակ կետերի թիվը քարտեզի վրա։
34
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
Պատերազմի ընդգրկած տարածքը կենդանի է և շարժուն, որը փոխում և վերակազմակերպում է ինքն իրեն, ինչն անօգուտ է դարձնում տվյալ խնդիրների լուծման զուտ տեխնոլոգիական մեթոդները [33, p. 83]։
Դեռևս Կլաուզևիցն էր խոսում «յուղման» գոյության մասին, որը թույլ էր տալիս նվազեցնել անհամաձայնությունը ռազմական մեքենայում։ Որպես օրինակ նա նշում էր մարտական փորձը, մարտական գործողություններ հիշեցնող պայմաններում իրականացվող զորավարժությունները (որոնք թույլ էին տալիս սպաներին անհամաձայնության դեմ պայքարի փորձ ձեռք բերել) և առաջնորդի հանճարը, ինչպես Նապոլեոնն էր [29, p. 100-103, 122]։ Այս ամենը թույլ է տալիս հակամարտող կողմերի անհամաձայնության հարաբերական հաշվեկշռի մանիպուլյացիայի միջոցով հասնել առավելության մարտադաշտում, երբ անհամաձայնությունը դիտարկվում է որպես «ամենաթափանց ուժ... հակառակորդի կողմում»։ Գերմանիայի գլխավոր սպայակույտը (որի համար Շարնհորստն իր հեղինակությամբ վստահության անհրաժեշտ վարկ էր ապահովել և որը խրախուսում էր անհատական նախաձեռնությունն ու անկախ դատելու իրավունքը) պաշտպանում էր «յուղման» մոտեցումն արդեն ինստիտուցիոնալացված ձևով [29, p. 17, 167, 198, 407-408, 560]։
Ներկայում փորձ է արվում ձևակերպել անհամաձայնություն հասկացությունը նոր պայմանների համապատասխան և ժամանակակից գիտությունների եզրաբանությամբ։ Ընդ որում, առանձնացվում են ժամանակակից պատերազմների անհամաձայնության երեք հիմնաղբյուրներ.
• մարդու ֆիզիկական և իմացական կարողություններից բխող սահմանափակումներ, որոնց մեծությունն ու ազդեցությունն անխուսափելիորեն ավելանում են ինտենսիվ սթրեսներից, լարվածությունից և իրական մարտի պատասխանատվությունից,
• ինֆորմացիոն անորոշություն և անկանխատեսելի տարբերություններ ընկալվող և ակտուալ իրականության միջև, որոնք, վերջին հաշվով, արդյունք են ինֆորմացիայի տարածաժամանակային ցրման (դիսպերսիա) արտաքին միջավայրում, հակառակորդի ու դաշնակիցների ռազմական կազմակերպություններում և երկու կողմերի անհատ մասնակիցների «մտքի» կառույցներում,
• մարտական գործընթացների կառուցվածքային ոչգծայնություններ, որոնք կարող են առաջ բերել արդյունքների երկարատև անկանխատե-սելիություն և երևույթների անսպասելի առաջացում անհասկանալիորեն փոքր տարբերությունների և չնախատեսված իրադարձությունների ազդեցության ուժեղացման միջոցով (կամ, ընդհակառակը, մեծ ազդեցություններից չնչին արդյունքներ առաջացնել) [30, p. 124-125]։
35
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Մի շարք ռազմական տեսական փաստաթղթերում արդեն կարելի է հանդիպել պնդումների, որ անհամաձայնությունն անհնար է բացառել։ Օրինակ, «Միասնական հայացք - 2020»-ում (Joint Vision 2020) անհամաձայնությունը սահմանվում է հետևյալ կերպ. «...անհամաձայնությունը ռազմական գործողություններից անբաժանելի է։ Միավորված ուժեր - 2020-ը ձգտելու է ստեղծել «անհամաձայնության անհավասարակշռություն» հնարավորություններն օգտագործելու իրենց ցանկության մեջ, որ ներկայացված են սույն փաստաթղթում, սակայն անհամաձայնության հիմնարար աղբյուրները չեն կարող բացառվել։ Մենք կհաղթենք, բայց չպետք է ակնկալենք, որ պատերազմն ապագայում կդառնա ավելի հեշտ կամ անարյուն» [51]։
Այսպիսով, անհրաժեշտ է ընդունել, որ անհամաձայնության վերը թվարկված աղբյուրները համակարգի անքակտելի կառուցվածքային հատկություններն են, ինչն անհամաձայնությունը դարձնում է պատերազմի ժամանակակից տեսությունների անոչնչանալի տարր։ Ավելին, եթե նույնիսկ ելնենք այն հիպոթետիկ իրավիճակից, որ տեխնոլոգիաները թույլ տան մեզ վերացնել անհամաձայնության բոլոր աղբյուրները, այնուամենայնիվ, մենք միշտ գործ կունենանք մի գործոնի հետ, որն անհնար է բացառել, այն է մարդկային էության հնարավորություններն ու սահմանափակումները [30, p. 127]։
Դիպվածը պատերազմում. - Պատերազմի հաջորդ անկապտելի հատկանիշը, որ հանգեցնում է անկանխատեսելիության առաջացմանը, ամենահաս և ամենաթափանց դիպվածն է. «Մարդկային ակտիվության ոչ մի այլ տեսակ այդպես մշտական և բազմակողմանի ձևով կապված չէ դիպվածի հետ, ինչպես պատերազմը»։ Կլաուզևիցը պնդում է, որ պատերազմը դիպվածի նկատմամբ իր զգայունությամբ ավելի շատ նման է թղթախաղի, քան մարդկային որևէ այլ գործունեության [29, p. 85 -86]։
Դիպվածը կապվում է պատերազմի անհամաձայնության և մշուշի հետ, երբ բացարձակապես փոքր և աննշան իրադարձությունները կարող են նշանակություն ձեռք բերել և հանգեցնել անհամաչափ արդյունքների, իսկ ձեռք բերված բեկումը երբեմն հենվում է այնպիսի գործոնների վրա, որոնք «...հանգամանորեն հայտնի են միայն նրանց, ովքեր եղել են (մարտի) էպիկենտրոնում» [29, p. 595]։ Ծավալվող իրադարձությունների պատճա-ռահետևանքային կապերը պարզելու փորձերն անխուսափելիորեն բախվում են ճշգրիտ և ամբողջական ինֆորմացիայի բացակայության հետ։
Ոչ մի տեղ կյանքն այնքան հրապարակային չէ, որքան պատերազմում, որտեղ փաստերը հազվադեպ են լիովին հստակ լինում, և ավելի քան պակաս հստակ են լինում խորքային մոտիվները։ Դրանք կարող են դիտմամբ քողարկվել հրամանատարության կողմից։ Եթե դրանք տեղի են ունե-
36
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
եում թռուցիկ և պատահաբար, ապա ընդհանրապես կարող եե չդառնալ պատմության սեփականությունը [29, p. 156]:
Կլաուզևիցը որևէ տեղ չի տալիս դիպվածի սահմանումը, սակայն մի շարք հետազոտողներ առանձնացնում են դիպվածի երեք տեսակներ: Առաջինը կապված է պատերազմում պատահական իրադարձությունների հսկայական քանակության հետ, որոնց վերլուծության համար լայնորեն կիրառվում է համապատասխան մաթեմատիկական սարք, որը թույլ է տալիս կառուցել մարտական գործողությունների ստոխաստիկ մոդելներ: Երկրորդ տեսակը կապվում է միկրոպատճառների և միկրոիրադարձությունների ծավալման հետ մակրոմակարդակում, երբ այն իրադարձությունները, որոնք հնարավոր չէ հաշվի առնել և նկատի ունենալ, անխուսափելիորեն դիտարկվում են որպես պատահական իրադարձություններ: Այն սերտորեն կապված է անհամաձայնության հետ, որի հետ միասին ստեղծում է պատերազմի անխուսափելի խառնաշփոթը: Դիպվածի երրորդ տեսակը տեսական սահմանափակումների արդյունք է, որոնք անխուսափելիորեն զրկում են իրականությունը, այդ թվում և պատերազմն ընկալելու հնարավորությունից [4, p. 73]:
Ասպիսով, Կլաուզևիցը հասկանում էր, որ պատերազմի ինտերակ-տիվ բնույթն անխուսափելիորեն տանում է դիպվածի առաջացման բացառելով վերլուծական լուծումներն ու սահմանափակելով պատերազմի արդյունքների ճշգրիտ կանխատեսման հնարավորությունները [20, p. 30]: Պատերազմը չունի ինչ-որ որոշակի սահմաններ, և նրա բոլոր տարրերն անընդհատ փոխգործակցում են միմյանց հետ: Պատերազմի ամբողջականությունից խուսափելու ձգտումը, նրա այս կամ այն տարրի հանումը համատեքստից ժամանակակից արևմուտքցու համար ընդհանուր պատկերը գծային պատկերացումներին էլ ավելի համապատասխանեցնելու նպատակով, դատապարտված են: Անփոփոխ օրենքների կամ սկզբունքների (որոնք կարող են կիրառվել բոլոր «համանման» համատեքստերում) ժողովածու ստեղծելու փորձերը ոչ միայն անօգուտ են, այլև վտանգավոր, քանի որ հանգեցնում են կոշտ, մեխանիստական մտածողության ձևավորմանը, որն ի վիճակի չէ գլուխ հանել իսկական պատերազմի շշմեցուցիչ իրողություններից: Հարմարվելու ունակությունն իրական մարտում շարունակում է մնալ պարտադիր պահանջ ինչպես զինվորի, այնպես էլ ժամանակակից ռազմական դոկտրինների համար [26]:
Ռազմական պատմությունը ինչպես կոշտ, այնպես էլ ճկուն վարքագծի շատ օրինակներ ունի ինստիտուցիոնալ իներցիայից մինչև արմատապես նոր մտածողության խանդավառ եզրակացությունները: Առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանական բանակի ղեկավարությունը, ցանկանալով պատերազմի արդյունքները ներկայացնել իրեն ձեռնտու ձևով, ար-
37
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
գելեց և խեղաթյուրեց վերլուծական եզրահանգումները իեստիտուցիոեա-լացեելով հակաիետելեկտուալ մշակույթը [14, p. 20-22]: Տեխնոլոգիական հավասարության պայմաններում համեստ ներդրումների և բլիցկրիգի նորարարական դոկտրիեի շնորհիվ կատարվող տեսական աշխատանքները թույլ տվեցին Գերմանիային հասնել արտասովոր արդյունքների [14, p. 34-35]:
Աեկաեխատեսելիությաե և դիպվածի փոխկապակցությունն առաջին անգամ խորապես ուսումնասիրել է Պուաեկարեե իր աշխատություններում, և պատահական չէ, որ երան հաճախ եե դիմում ոչգծայեությաե ժամանակակից հետազոտողեերը: «Պատերազմի մասին» մենագրության մեջ հանդիպող դիպվածի երեք տեսակների վերաբերյալ մոտեցումը մշակվել է Պուաեկարեի կողմից, և Կլաուզևիցե, ամենայն հավանականությամբ, ծանոթ էր նրա աշխատություններին [28, p. 127, 130]: Պուաեկարեե հավաստիացնում էր, որ պատահականությունը կարող է հանգել երեք տեսակի վիճակագրորեն պատահական երևույթների, միկրոպատճառեերի ուժեղացման, վերլուծական կուրության գործառույթի:
Պատահական իրադարձությունների առաջին տեսակը ներկայացվում է որպես դիպվածի առավել սովորական ձև, երբ մեծաթիվ քաոսային փոխգործողությունները թույլ եե տալիս խոսել հավաեակաեություեեերի բնականոն գաուսյաե բաշխման մասին և վերլուծության համար կիրառել համապատասխան մաթեմատիկական սարք: Ընդ որում, համակարգի պատմությունը, նրա նախնական դրությունը էական չեն և ազդեցություն չեն գործում նրա ընթացիկ վիճակի վրա [52, p. 400-406]:
Դիպվածի երկրորդ տեսակը, որ խորապես ուսումնասիրված է «Պատերազմի մասին» աշխատությունում, կապված է մակրոմակարդակում միկրոիրադարձություեեերի ծավալման հետ: Ընդ որում, անհրաժեշտ է դառնում ուշադրության առնել ինչպես համակարգի պատմությունը, այնպես էլ նրա նախնական վիճակը: Ոչգծայիե դինամիկայի հետազոտողեերը հաճախ եե օգտագործում հետևյալ մեջբերումը, որում Պուաեկարեե բացատրում է. «Չափազանց փոքր պատճառները, որ սպրդում եե մեր ուշադրությունից, ձեռք եե բերում զգալի էֆեկտ, որը մենք ի վիճակի չենք նկատել, ուստի ասում ենք, որ այդ էֆեկտը դիպվածի արդյունք է: Եթե մենք կարողանայինք ճշգրիտ իմանալ բնության օրենքները և տիեզերքի կացությունը սկզբնական պահին, մենք ի վիճակի կլինեինք ճշգրիտ կաեխատեսել այդ նույն տիեզերքի կացությունը հաջորդող պահերին: Բայց եթե նույնիսկ բնական օրենքներն արդեն կդադարեն մեզ համար գաղտնի լինելուց, ապա սկզբնական կացությունը մենք կարող ենք իմանալ միայն մոտավորապես: Եթե մեզնից պահանջվում է հաջորդող կացության կանխատեսումը մոտավորության նույն աստիճանով (սա է այն ամենը, ինչ կարող ենք պահանջել),
38
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
մենք պնդում ենք, որ երևույթը կաեխատեսելի է և կառավարվում է օրենքով: Բայց սա ոչ միշտ է գործում. կարող է պատահել, որ նախնական պայմանների փոքր տարբերությունները հանգեցնեն վերջնական երևույթի շատ մեծ տարբերությունների. նախորդող ոչ մեծ սխալը կարող է հանգեցնել հսկայական սխալի հետագայում։ Կանխատեսումը դառնում է անհնար, և մենք ունենում ենք պատահական երևույթ» [52, p. 397-398]։
Այնուհետև Պուանկարեն խոսում է նախնական կացությունների տագնապալի կարևորության և իրադարձությունների պատմության ամբողջական վերականգնման սկզբունքային անհնարինության մասին այս փաստը կապելով քաոսային վարքագծով օժտված երևույթների անկանխատեսելի բնույթի հետ։ Պատերազմի առնչությամբ ասվածը նշանակում է, որ անհնար է վերականգնել այս կամ այն պատերազմի լիակատար պատմական նկարագիրը, քանի որ եթե մենք նույնիսկ ի վիճակի լինենք ամբողջությամբ վերականգնել նրա զարգացումը, ապա նախնական կացությունը, միևնույն է, կվերականգնվի միայն որոշակի ճշգրտությամբ, հետևաբար, ցանկացած պատերազմի պատմությունը կբնութագրվի անորոշությամբ [26]։
Դևիդ Նիկոլսը և Թոդոր Թագարևը (David Nicholls, Todor Tagarev) եղանակի տեսության օրինակով խոսում են նախնական պայմանների գնահատման երկու տարբեր մոտեցումների մասին և տարբերություններ են անցկացնում բնական ոչգծային երևույթների և պատերազմի միջև։
Ի տարբերություն եղանակը կանխատեսողների, մենք կարող ենք փոխել նախնական պայմանները։ Հատկապես, եթե մենք գտնվում ենք մեծ անորոշության տարածաշրջանում, մենք կարող ենք որոշել, թե ինչպիսի նախնական պայմաններ պետք է փոփոխվեն, որպեսզի համակարգը բերվի այնպիսի դրության, որում ելքային ազդեցությունները կանխատեսելի են և ցանկալի։ Երկրորդ. օգտագործելով մեր մոդելները մենք կարող ենք որոշել, թե որ նախնական կացություններն ու փոփոխական բնութագրիչներն (պարամետրեր) են առավել մեծ չափով ազդել մեր կանխատեսումների վրա։ Դրանով իսկ որոշվում են այն ինֆորմացիան և ձգողականության կենտրոնները, որոնք մենք պետք է ճշգրիտ իմանանք։ Դա թույլ կտա մեզ հասկանալ որ կետում պետք է կենտրոնացնենք մեր հարվածը և որ հետախուզական ինֆորմացիան է առավել տագնապալին [53]։
Դիպվածի երրորդ տեսակը, որ դիտարկում է Պուանկարեն, կապվում է աշխարհն իր ամբողջության մեջ տեսնելու անկարողության հետ։
Մեր թուլությունն անհնար է դարձնում ամբողջ աշխարհի դիտարկումը և ստիպում է մեզ այն մասերի բաժանել։ Մենք փորձում ենք դա անել որքան հնարավոր է պակաս արհեստականությամբ։ Եվ երբեմն, ժամանակ առ ժամանակ երկու այդպիսի մասերը փոխգործակցում են միմյանց հետ։
39
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Այսպիսի հակազդեցության արդյունքները մենք որպես պատահական ենք ընկալում [52, p. 403]։
Տվյալ դեպքում մենք գործ ունենք գծայնացման, ռեդուկցիոնիզմի և ամբողջական աշխարհը կառավարելի մասերի արհեստական բաժանման հետ, ինչը, վերջին հաշվով, հանգեցնում է որոշակի օրինաչափությունների և փոխկապվածությունների կորստին, որոնց գործողությունն ընկալվում է իբրև դիպվածի խաղ [4, p. 73]։
Մարդկային կամքը պատերազմում - Հրամանատարը պետք է հաշվի առնի բազմաթիվ բնութագրիչներ, տարատեսակ պատահական գործոններ, որոնք գործողության իրականացման վերաբերյալ որոշման ընդունումը դարձնում են չափազանց բարդ խնդիր։ Մարտական գործողությունների անընդհատ փոխվող իրողությունները, ստորադրյալներից ստացվող երբեմն հակասական բազմաթիվ առաջարկությունները հանգեցնում են նրան, որ հրամանատարն առաջնորդվի ներըմբռնմամբ և կամքի ուժով ճիշտ որոշում կայացնելու համար։ Ինչպես ասում էր Նապոլեոնը, հրամանատարի առջև ծառացած շատ խնդիրներ «հարազատ» են մաթեմատիկական խնդիրներին, որոնք արժանի են Նյուտոնին կամ Էյլերին [29, p. 112]։
Ներըմբռնման զարգացման անհրաժեշտության պահանջը պատմաբանների և հումանիտար այլ ճյուղերի հետազոտողների համար ինչ-որ արտասովոր բան չէ։ Սակայն ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների, իեժեեերատեխեիկակաե կրթություն ստացած մասնագետների համար այդ հասկացությունը սովորական չէ։ Խնդիրն այն է, որ սպաների և զինվորական վերլուծաբանների մեծամասնությունն այսօր հենց այդպիսի կրթություն ունի։ Նրանց սովորեցնում են կողմնորոշվել ու հենվել ավելի շուտ քանակական, քան թե որակական, ներըմբռնողական (ինտուիտիվ) չափանիշների և գնահատականների վրա։
Մենք պետք է ընդգծենք, որ գիտության և տեխնոլոգիայի շատ բաժիններում ավանդաբար մեծ ջանքեր են ներդրվում ֆիզիկական համակարգերի կամ գործընթացների մոդելավորման համար։ Եվ հենց մշակվում է մաթեմատիկական մոդելը, ապա երբեմն արագ կատարվում են մի քանի համակարգչային մոդելավորումներ։ Գծային համակարգի միակ արձագանքի հետ աշխատելիս, անհոգանալով անվտանգության կեղծ զգացողությամբ, զբաղված վերլուծաբանը կամ փորձարարը գոռում է. «Էվրիկա , սա է լուծումը», հենց որ մոդելավորումը հանգում է հավասարակշռության կամ կայուն ցիկլի չցանկանալով ուշադիր զննել նախնական տարբեր պայմանների արդյունքները [54]։
Միշել Թոմսոնը և Բրյուս Ստյուարտը (Michael Thompson, Bruce Stewart)
40
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
այստեղ խոսում եե ֆիզիկական համակարգերի մոդելավորման մասին, որոնք որակապես ավելի պարզ են պատերազմական վիճակում գտնվող սոցիալական համակարգերից։ Այնուամենայնիվ, գծային մոտեցումները մինչև օրս գերակշռում են մարտական գործողությունների մոդելների կառուցման գործում [55]։ Սակայն պատերազմը նույնիսկ շախմատ էլ չէ, և հակառակորդը բոլորովին էլ այն կանոններով չի խաղում, որոնցով դուք։ Ավելին, հաղթանակի հասնելու համար նա կարող է փոխել դրանք, ինչն անկանխատեսե-լիության, պատերազմի բնույթի անընդհատ փոփոխության լրացուցիչ աղբյուր է դառնում և այն կառուցվածքայնորեն անկայուն է դարձնում [26]։
2.5. Պատերազմը ՚ որպես բարդ հարմարվող համակարգ
Պատերազմը գործնականում համապատասխանում է «բարդություն» եզրի ցանկացած մեկնաբանությանը։ Կլաուզևիցի մոտ կարելի է հանդիպել բարդության տեսության ժամանակակից ըմբռնմանը հարիր սահմանման. «Ռազմական մեքենան բանակը, և նրա հետ կապված ամեն ինչ, հիմքում պարզ է և դրա համար էլ թվում է, թե պարզ է կառավարման համար։ Բայց մենք պետք է նկատի ունենանք, որ նրա բաղադրիչներից ոչ մեկը սոսկ մի մաս չի հանդիսանում. յուրաքանչյուր մաս բաղկացած է անհատներից, և դրանցից յուրաքանչյուրն ունի անհամաձայնության իր ներուժը... Գումարտակը բաղկացած է անհատներից, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կասեցնել իրադարձությունների բնականոն ընթացքը, կամ ինչ-որ բան կարող է ստիպել նրանց գնալ ոչ ճիշտ ուղղությամբ» [29, p. 119-120]։
Այսպիսով, բանակը հանդես է գալիս իբրև բարդ բաշխվածություն ունեցող համակարգերի հիերարխիա, որը հակամարտության մեջ է մտնում հակառակորդի բանակի հետ գոյացնելով բարդ հարմարվողական (ադապտիվ) համակարգ։ Խոշոր զինվորական կազմավորումներից մինչև առանձին զինվորը՝ պատերազմը բաղկացած է գործակալներից, որոնք ընդունակ են իրենց վարքագիծը հարմարեցնել շրջակա միջավայրի, իրենց գործակալների, նրանց վարքագծի և այլ փոփոխություններին [6, p. 106]։ Իսկ երկրի ղեկավարների փորձերը վերահսկել և ուղղորդել պատերազմի ընթացքը, անխուսափելիորեն հանգում են այն դիսկրետ կառավարվող մասերի բաժանելու անհնարինությանը [20, p. 38]։
Մի շարք պատճառների գոյությունը կրկին արդիական է դարձնում պատերազմի դիտարկումը որպես բարդ ադապտիվ համակարգի։ Դա առաջին հերթին պայմանավորված է ժամանակակից հակամարտությունների և ռազմական տեխնոլոգիաների բարդացմամբ։ Նոր տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, միաժամանակ ավելանում է և այն բնութագրիչների թիվը, որոնք պետք է գործի դրվեն և հաշվի առնվեն ժամա-
41
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
եակակից զինվորականի կողմից: Բացի այդ, ներկայում առաջացել է տեսական հիմք, որը թույլ է տալիս ուսումնասիրել պատերազմի բարդության խնդիրը։ Առկա տեսական մշակումները և հակամարտությունների ուսումնասիրման փորձը թույլ են տալիս հավաստիացնել, որ բարդությունը բնութագրական է ոչ միայն ժամանակակից պատերազմին, այլ նաև ինքնին պատերազմի անբաժանելի հատկանիշն է, և բարդության հասկացությունը պետք է ներառվի ռազմական կառույցի, դոկտրինի և մշակույթի մեջ [56, p. 1-2]։
Պատերազմի ոչգծայնության ուղղությամբ հետազոտություններ կատարելիս Նիկոլսը և Թագարևը եկան այն եզրակացության, որ պատերազմը պետք է վերագրվի քաոսային համակարգերին։ Բերվում են հետևյալ փաստարկները.
• նախ ռազմավարական որոշումների ընդունումը, ինչը պատերազմի անբաժանելի մասն է, քաոսային է,
• երկրորդ ոչգծայնությունը, քաոսային վարքագծի անհրաժեշտ պայման լինելով, Կլաուզևիցի անհամաձայնության բնական հետևանք է,
• երրորդ պատերազմի որոշ համակարգչային մոդելներ և սպառազինությունների մրցավազքի մոդելները քաոսային վարքագիծ են դրսևորում,
• չորրորդ նախորդ աշխատություններում այս հեղինակները պատերազմին առնչվող պատմական տվյալների քաոսայնության վերաբերյալ մի շարք թեսթեր են կիրառել։ Դրանք ցույց են տվել, որ պատերազմը քաոսային է մետառազմավարական, ռազմավարական և օպերատիվ մակարդակներում [53]։
Քաոսային համակարգերի կարևոր հատկանիշն է սահմանների հասկացությունը, որոնց շրջանակներում այդ համակարգերը քաոսային վարքագիծ են դրսևորում։ Եթե չլիներ այս փաստը և վարքագիծն էլ ամբողջությամբ պատահական լիներ, ապա որևէ տեսության կամ հայեցակարգի մշակումն անիմաստ կլիներ։ Քաոսային համակարգերը հետաքրքիր են նրանով, որ դրսևորում են որոշակի միտումներ, այսինքն պատահական են որոշակի սահմաններում (որոնցից դուրս հակամարտությունները դառնում են քաոսային), ինչը հրատապ է դարձնում դրանց ուսումնասիրությունը [53]։
Բարդ համակարգերի, այդ թվում և պատերազմի կարևորագույն հատկանիշներից է դրանց բաց լինելը [20, p. 37]։ Որպես բաց համակարգ, որը մշտապես մատերիա, էներգիա և ինֆորմացիա է փոխանակում միջավայրի և այլ համակարգերի հետ, պատերազմն անընդհատ հոսքի վիճակում է և երբեք չի լինում հավասարակշռության վիճակում։ Փոխանակումը կատարվում է միացումների բարդ ցանցի միջոցով, որն ապահովում է հիերարխիայի ինչպես մեկ, այնպես էլ տարբեր մակարդակների գործա-
42
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
կալեերի կապը: Միացումները ցանցում կարող եե լինել մշտական կամ ժամանակավոր, ուժեղ կամ թույլ, չմիջնորդավորված կամ միջնորդավորված, ինչպես նաև ունենալ հակադարձ կապերի բնույթ [20, p. 36]: Հակադարձ կապերի շղթաները կարող են նախագծվել վաղօրոք հանդիսանալով համակարգի պարտադիր հատկանիշ, կամ էլ ժամանակավոր և պատահական բնույթ կրել, լինել դրական կամ բացասական. այս ամենը պատերազմը դարձնում է ոչգծային [6, p. 104]:
Բացի այլ գործոններից, պատերազմի ոչգծային դինամիկան և ան-կանխատեսելիությունը նրա բաշխվածության հետևանք են: Տեսաբան, տնտեսագետ Ֆրիդրիխ Հայեկը (Friedrich August von Hayek) շրջանառության մեջ մտցրեց «ձգձգված կարգ» հասկացությունը անհատ գործակալների գործողություններով ուղղորդվող տնտեսության նկարագրման համար: Սակայն այդ եզրը կարող է կիրառվել նաև պատերազմը նկարագրելու համար: Պատերազմը բաշխողական համակարգ է, և նրա բնույթը չի կարող համարժեքորեն նկարագրվել այնպիսի սկզբունքների և մոդելների օգնությամբ, որոնք անտեսում են այդ փաստը [57, p. 14]:
Այսպիսով, պատերազմը բաց համակարգ է բաղկացած տարածության մեջ տեղաբաշխված գործակալների բազմությունից և օժտված ինչպես իր ներսում, այնպես էլ արտաքին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին հարմարվելու ունակությամբ: Հարմարվելը տեղի է ունենում ոչ լրիվ և մասնակի ինֆորմացիայի հիմքի վրա, քանի որ նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ ապահովել ծայրահեղորեն կարևոր ինֆորմացիայի տարածաժամանակային մատչելիությունը պատերազմի անընդհատության (կոնտինուումի) որոշակի կետում:
Սա նշանակում է, որ պատերազմի նկարագրման համար կարելի է կիրառել նաև Հայեկի մեկ այլ եզր «էականորեն դիսպերսացված (տեղաբաշխված)» (essentially dispersed) ինֆորմացիա, որը թույլ է տալիս հաշվի առնել մարտական գործողություններին ներգրավված գործակալների (հրամանատարների և մարտիկների) բացառության կամ ընդհանրացման չենթարկվող անհատական բնութագրերը.
Այդ տեղաբաշխված իմացությունը էականորեն ապակենտրոնացված է և չի կարող ի մի բերված լինել ու փոխանցվել ղեկավարությանը խելամտորեն կարգ հաստատելու նպատակով... Մասնավոր ինֆորմացիայի մեծ մասը, որին տիրապետում է որևէ անհատ, կարող է օգտագործվել միայն այնքանով, որքանով որ կարող է օգտագործվել հենց նրա կողմից սեփական որոշումներ կայացնելիս: Ոչ ոք չի կարող ուրիշին փոխանցել այն, ինչ նա գիտի, քանի որ նրա օգտագործած ինֆորմացիայի մեծ մասը դուրս է բերվում միայն գործողությունների ծրագիրը կազմելու գործընթացում:
43
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Նման ինֆորմացիան անհրաժեշտ է դառնում այն ժամանակ, երբ եա աշխատում է մասնավոր խնդրի վրա, որը լուծում է, և այն պայմաններում, որոնցում գտնում է ինքն իրեն... Միայն այս պայմաններում անհատը կարող է գտնել այն, ինչ փնտրում է [57, p. 77]:
Մարտի դաշտում չափազանց կարևոր ինֆորմացիայի տարածաժամանակային անհասանելիության և մարդու բնույթի գործոնի բացառման անհնարինության մասին նման եզրակացությունների է հանգել նաև Ռո-բերտա Ուոլսթեթըրը (Roberta Wohlstetter) [58]: Նշանակում է մենք իրավունք ունենք կենտրոնանալ միայն «սկզբունքի կանխատեսման» (Հայեկ), վարքագծի որոշ հավանականությունների վրա և ոչ ավելին: Սակայն նույնիսկ այս պարագայում միշտ գոյություն ունի այն բանի հավանականությունը, որ համակարգը դրսևորի միանգամայն անսպասելի վարքագիծ:
Փոխգործողություններ և համատեքստ (բաց լինելը), դիպվածի խաղ և սահմանների անորոշություն, բաշխվածություն և չափազանց կարևոր ինֆորմացիայի տարածաժամանակային անհասանելիություն, տարրերի փոխադարձ կապ ու փոխազդեցություն և հետադարձ կապերի էֆեկտ. այս ամենը հանգեցնում է պատերազմի աեկաեխատեսելիութjաեե ու այն գծայնության այլաբանության եզրերով մոդելավորելու և ընկալելու անհնարինությանը [26]: Ծովակալ Ուիլյամ Օուենի խոստումներն ու երազանքը մարտի 200x200x200 մղոնանոց տարածքի ներսում 95%-անոց որոշակիության մասին աշխարհի նյուտոնյան ընկալման հետևանք են և չեն համապատասխանում պատերազմի իբրև բարդ և ոչգծային երևույթի, բնույթին [6, p. 107]: Ռազմական տեսաբան Ուիլյամ Արթուրը (William Arthur) համեմատել է պատերազմը գեղադիտակի (կալեյդոսկոպի) հետ, որտեղ միևնույն մասերը յուրաքանչյուր շրջապտույտի և ժամանակի յուրաքանչյուր պահի կազմավորում են միանգամայն նոր մոդելներ, ընդ որում ի տարբերություն մեխանիկական գեղադիտակի, ռազմական գեղադիտակի գործակալները նաև ոչ-գծային են և փոխգործակցում են միմյանց հետ: Դա անիրատեսական և հա-կաարդյունավետ է դարձնում պատերազմում օպտիմալ որոշումների որոնման պահանջը, և խոսք պետք է լինի միայն գործող որոշումների մասին [24]: Վերն ասվածը թույլ է տալիս հավաստել, որ նա, ով պատերազմը դիտարկում է ավելի շատ որպես բարդ ոչգծային համակարգ, հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունի զինված հակամարտությունում, քան նա, ով պատերազմը համարում է թափանցիկ, տրամաբանական նյուտոնյան կառուցվածք [56, p. 1]: Լուծելով սեփական ուժերի պահպանման և հակառակորդի ուժերի ոչնչացման խնդիրը, որը ցանկացած զինված հակամարտության գերագույն իմաստն է, զինված ուժերը և ընդհանուր առմամբ պատերազմը ձգտում են դրսևորվել իբրև «ինքնակազ-
44
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
մակերպվող համակարգ» [48, p. 80]:
Այսպիսով, պատերազմը պետք է դասվի բարդ ադապտիվ համակարգերի շարքին, որոնց անքակտելի հատկանիշներն են բացությունը, զգայունությունը նախնական պայմանների նկատմամբ, բաշխվածությունը, չափազանց կարևոր ինֆորմացիայի տարածաժամանակային անհասանելիությունը, գործակալների փոխկապվածությունը և փոխազդեցությունը միացումների միջև ցանցի միջոցով, զանազան հակադարձ կապերի մեծ թիվը։ Իբրև հետևանք պատերազմը դրսևորում է անկանխատեսելի վարքագիծ, ոչգծային դինամիկա և փոփոխություններին հարմարվելու ունակություն ինչպես համակարգի ներսում, այնպես էլ շրջակա միջավայրում ինքնակազմակերպման գործընթացների հիմքի վրա։
Քանի որ ապագան պատերազմի ժամանակ անկանխատեսելի է, անհրաժեշտ է հրաժարվել ոչ ճիշտ եզրերից, ինչպիսին է «կանխատեսելի ապագան», օգտագործելով միայն այնպիսիները, որոնց կարելի է վստահել։ Քոլին Գրեյը (Colin S. Gray) առաջարկում է պատերազմի ռազմավարությունը կառուցել գործնական խորհուրդների երեք աղբյուրների հիմքի վրա. «պատմական փորձ, ողջախոհության ոսկե կանոն (մենք չպետք է թույլ տանք, որ հույսը կառավարի ծրագիրը) և առողջ բանականություն» [33, p. 86]։
Եզրակացություն
ռ
Որն է պատերազմի մասին ոչգծային, հատկապես նոր գիտությունների այլաբանական, բարձրտեխնոլոգիական եզրերով դատելու օգուտը։ Մեր ընդդիմախոսների համար դա կարող է լինել նույնքան օգտակար, որքան և Կլաուզևիցի համար։ Պրուսիան պարտվեց Ֆրանսիային, և Կլաու-զևիցը փորձում էր մշակել նոր, ոչգծային մոտեցումներ, որպեսզի 1807թ. հետո Պրուսիան կարողանար դիմակայել Նապոլեոնին։
Գծայնությունը հարմար է, պարզ ու հարմարավետ և տեխնիկական համակարգերի ու տեխնոլոգիաների մշակման փայլուն գործիք է հանդիսանում, քանի որ թույլ է տալիս ապահովել արդյունքի կրկնություն, որն ամեն մի տեխնոլոգիայի անկյունաքարն է։ Սակայն այն չափազանց նեղ է սոցիալական համակարգերը և սոցիալական երևույթները դիտարկելիս։ Գծային պարադիգմի կիրառումը հանգեցնում է տեսական քողածածկույթի և «կույր» կետերի առաջացմանը անվտանգության, ռազմական համակարգերում, որոնք հակառակորդի կողմից կարող են օգտագործվել իրադարձությունների զարգացման հանկարծակիությանը և անկանխատեսելիությանը հասնելու համար։ Գծային պարադիգմի սահմանափակությունն ըմբռնելը և ոչ-գծային մոտեցումների կիրառումը թույլ են տալիս մինչև ընդունելի սահմաններում կրճատել դեպքերի անսպասելի զարգացմանը հակազդելու ժամա-
45
Հ. Արզումաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
եակը և հարմարվել աեըեդհատ փոփոխվող համատեքստին [4, p. 76]:
Վերջին տասնամյակներին ռազմական միտքը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, սակայն այե դեռևս չի հրաժարվել պատերազմի և աշխարհի այլևս «չաշխատող» գծային պատկերացումներից: Նշանակում է անհրաժեշտ է գտնել ռազմական ջաեքերի և ազդեցության քաղաքական, տնտեսական ու ինֆորմացիոն մեթոդների զուգակցման եոր ուղիներ այե խնդիրների լուծման համար, որոնք նախկինում լուծվում էիե միայն ռազմական մեթոդներով [32, p. 18]: Պատերազմի ոչգծայեությաե ըմբռնումը կարևոր և անհրաժեշտ քայլ է, որի արդյունքում պետք է վերագնահատվեն պատերազմի սկզբունքները, պատերազմի վարման ռազմավարությունն ու մարտավարությունը, եոր պայմաններում զորքերի կառավարման մեթոդները, որ մշակվել եե գծային պարադիգմի շրջանակներում և տեղ եե գտել զինվորական կաեոեադրություեեերում ու հրահանգներում. հիմեախեդիր-եերի մի ամբողջ շրջանակ, որոնց ուսումնասիրման համար պետք է համախմբվի 21-րդ դարի ռազմական գիտությունը:
Մարտ, 2005թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Rohmann Chris, A World of Ideas, New York, 1993.
2. Kuhn Thomas, The Structure of Scientific Revolutions, 2nd ed., Chicago: University of Chicago Press, 1970.
3. Jablonsky David, Paradigm Lost? Transitions and the Search for a New World Order. Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Barracks, July 1995, p. 6. 26 February 2005. < http://www.carlisle.army.mil/ssi/pdffiles/PUB357.pdf>
4. Beyerchen Alan D, "Clausewitz, Nonlinearity and the Importance of Imagery," in Alberts David S. and Thomas J Czerwinski (eds.). Complexity, Global Politics and National Security, Washington: National Defense Univ., 1997, p.74. 26 February 2005. <http://www.dodccrp.org/publications/pdf/Alberts_Complexity_Global.pdf>
5. Fiumara Gemma Corradi, The Metaphoric Process: Connections between Language and Life, London: Routledge, 1995, p. 1-5.
6. Schmit, John F, "Command and (Out of Control): The Military Implications of Complexity Theory," in Alberts David S. and Thomas J. Czerwinski (eds.). Complexity, Global Politics and National Security, Washington, DC: National Defense University, June 1997. 26 February 2005. <http://www.dodccrp.org/pubHcations/pdf/ALberts_Complexity_GlobaLpdf>
7. Saperstein Alvin M, “Complexity, Chaos, and National Security Policy: Metaphors or Tools?" in Alberts, David S. and Thomas J. Czerwinski, eds. Complexity, Global Politics and National Security. Washington, DC: National Defense University, June 1997. 26 February 2005. <http://www.dodccrp.org/publications/pdf/Alberts_Complexity_Global.pdf>
46
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումաեյաե
8. Bacon Francis (1561 -1626), Essays, II, On Innovation.
9. Dricker Peter, Post-Capitalist Society, New York : HarperCollins Publishers, 1993, p. 1.
10. Kuhn Thomas S, The Copernican Revolution, Cambridge, MA: Harvard University Press, 1957, pp. 135-143.
11. Sorbel Dava, Galileo’s Daughter: A Historical Memoir of Science, Faith and Love, New York, 1999, pp. 50-53.
12. Bozeman Adda B, Politics and Culture in International History, Princeton: Princeton University Press, 1960, p. 504; Strayer Joseph, On the Medieval Origins of the Modern State, Princeton: Princeton University Press, 1970, p. 57.
13. Parker Geoffrey, The Thirty Years War, London: Routledge and Kegan Paul, 1984, p. 211.
14. Murray Williamson, “Innovation: Past and Future,” Military Innovation in the Interwar Period, New York, 1996.
15. Арзуманян Рачья, «Метафора нелинейности в социальных системах», «21 век», #2, Ереван, 2004. <http://news.artsakhworld.com/Nonlinearity_in_Social_systems/index.html>
16. Rinaldi Steven M, “Complexity Theory And Airpower: A New Paradigm for Airpower in the 21st Century,” in Alberts David S. and Thomas J. Czerwinski (eds.). Complexity, Global Politics and National Security, Washington: National Defense University, 1997. 26 February 2005. <http://www.dodccrp.org/publications/pdf/Alberts_Complexity_Global.pdf>
17. Owens William A. and Ed Oflley, Lifting the Fog of War. New York: Farrar, Straus and Giroux, 2000.
18. Zemke Ron, “Systems Thinking,” in Training: The Human Side of Business, Vol. 38, No. 2, February 2001, p. 40-41.
19. Stewart Ian, Does God Play Dice? The Mathematics of Chaos. Oxford and New York: Basil Blackwell, 1989, p. 83.
20. Whitehead Stuart A., “Balancing Tyche: Nonlinearity and Joint Operations,” in Williamson Murray (ed), National Security Challenges for the 21st Century, Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Barracks, October 2003. 26 February < http://www.carlisle.army.mil/ssi/pubs/display.cfm/hurl/PubID=4>
21. Ilichinski Andrew, Land Warfare and Complexity, Part II: An Assessment of the Applicability of Nonlinear Dynamic and Complex Systems Theory to the Study of Land Warfare. Alexandria, VA: Center for Naval Analyses, Research Memorandum CRM-68, July 1996. February 25, 2005. <http://www.cna.org/isaac/lwpart2.pdf>
22. Tuchman Barbara, The Guns of August. New York: Dell, 1962.
23. Creveld Martin van, Technology and War. New York: the Free Press, 1989.
24. Adams Thomas K, "The Real Military Revolution," Parameters, U.S. Army War College, Summer, Autumn 2000. 26 February <http://carlisle-www.army.mil/usawc/ Parameters/00autumn/adams.htm>
25. Rothfels Hans, "Clausewitz" in Edward Mead Earle, ed., Makers of Modern Strategy. New York: Atheneum, 1969, p. 93.
26. Beyerchen Alan D, "Clausewitz, Nonlinearity and the Unpredictability of War", International Security, 17:3, Winter, 1992.
27. Jordan Michael, Encyclopedia of Gods, New York, 1993, p. 269.
47
Հ. Արզումաեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
28. Paret Peter, Clausewitz and the State: The Man, His Theories and His Times. Princeton: Princeton University Press, 1983; originally published 1976.
29. Clausewitz Carl von, On War, trans. Peter Paret and Michael Howard, Princeton, NJ: Princeton University Press, 1976.
30. Watts Barry D, "Clausewitzian Friction and Future War," McNair Paper 52, Institute for National Strategic Studies (INSS), National Defence University (NDU), Washington DC, October 1996 (Revised July 2000). 26 February 2005 < http://www.ndu.edu/ inss/McNair/mcnair52/mcnair52.pdf >
31. Shultz Richard H et al (eds), “Strategy: Causes, Conduct, and Termination of War,” in Security Studies for the 21st Century, Washington, DC: Brassey’s, 1997, pp. 364366, որտեղ քաղաքականությունը պատերազմի որոշիչ բաղադրատարրն է, ինչպես նաև Gray Colin S, Modern Strategy, Oxford: Oxford University Press, 1999, որտեղ քաղաքականությունը ռազմավարության գլխավոր բաղադրատարրն է։
32. Echevarria IIAntulio J, Globalization and the Nature of War, Strategic Studies Institute, U.S. Army War College, Carlisle Barracks, March 2003. 26 February 2005. <http://www.carlisle.army.mil/ssi/pdffiles/PUB215.pdf>
33. Gray Colin S, "Why Strategy is Difficult," JFQ Summer, 1999, USA. 26 February 2005. <http://www.dtic.mil/doctrine/jel/jfq_pubs/0422.pdf>
34. Graham Dominick and Shelford Bidwell, Coalitions, Politicians and Generals: Some Aspects of Command in Two World Wars, London: Brassey’s, 1993, Chapters 9-16.
35. Keegan John, A History of Warfare, New York: Alfred A. Knopf, 1994.
36. Creveld Martin van, The Transformation of War, New York: Free Press, 1991, pp. 124-126; и “The Transformation of War Revisited,” Small Wars and Insurgencies, Vol. 13, No. 2, Summer 2002, pp. 3-15, esp. pp. 12-13.
37. Weigley Russell, “The Political and Strategic Dimensions of Military Effectiveness,” in Military Effectiveness, ed., Williamson Murray and Allan R. Millett, Boston: Allen and Unwin, 1988, Vol. 3, The Second World War, p. 341.
38. Odom William E., America’s Military Revolution: Strategy and Structure after the Cold War, Washington, DC: American University, 1993.
39. Creveld Martin van, “Through a Glass Darkly: Some Reflections on the Future of War,” Naval War College Review, Vol. LIII, No. 4, Autumn 2000, pp. 25-44.
40. McCormick Robert R, The Changing Nature of Conflict, Tribune Foundation, Can-tigny Conference Series, Chicago, 1995, p. 32.
41. Aron Raymond, Clausewitz: Philosopher of War, trans. Booker Christine, Norman Stone, London: Routledge and Kegan Paul, 1983.
42. Handel Michael I, War, Strategy and Intelligence. London, Frank Cass, 1989, p. 60.
43. Howard Michael, Clausewitz. Oxford and New York: Oxford University Press, 1983.
44. Dickerson Brian, “Adaptability: A New Principle of War,” in Williamson Murray (ed), National Security Challenges for the 21st Century, Strategic Studies Institute (SSI), U.S. Army War College, Carlisle Barracks, October 2003.
45. Villacres Edward J and Christopher Bassford, "Reclaiming the Clausewitzian Trinity," Autumn 1995. pp. 9-19. February 26, 2005. <http://www.clausewitz.com/CWZHOME/
48
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Հ. Արզումանյան
Keegan/KEEGWHOL.htm>
46. Simpkin Richard, Race to the Swift: Thoughts on Twenty-First CenturyWarfare. London: Brassey’s Defence Publishers, 1985, p. 106.
47. Boyd John R, Patterns of Conflict. Manuscript. August 1986. November 4 2004. <http://www.belisarius.com/modern_business_strategy/boyd/pattems/categories.htm>
48. Wheatley Margaret J, Leadership and the New Science. San Francisco, 1999.
49. Cardwell Donald S. L.,From Watt to Clausius: The Rise of Thermodynamics in the Early Industrial Age. London, Heinemann, 1971, pp. 186-294. Ոչգծայևությաև, էնտրոպիայի, դիսսիպացիայի փոխկապվածությաև մասիև տե ս Prigogine Ilya and Isabelle Stengers, Order Out of Chaos. New York: Bantam, 1984.
50. Owens William A, “System-Of-Systems: US’ Emerging Dominant Battlefield Awareness Promises To Dissipate the ‘Fog of War’,” in Armed Forces Journal International, January 1996, p. 47.
51. US Ministry of Defence, Joint Vision 2020. America’s Military: Preparing for Tomorrow, Shelton, Henry H. General, Chairman of the Joint Cheifs of Staff Office of Primary Responsibility: Director for Strategic Plans and Policy, J5; Strategy Division, US Government Printing Office, Washington DC, June 2000, p. 6.
52. Poincare Henri, "Chance," in Science and Method, reprinted in Foundations of Science, trans. George Bruce Halsted [1913] Washington, DC: University Press of America, 1982.
53. Nicholls David and Todor Tagarev, "What Does Chaos Theory Mean for Warfare?" Airpower Journal, Fall 1994. February 26 2005. <http://www.airpower.maxwell.af.mil/ airchronicles/apj/apj94/nichols.html>
54. Thompson J. M. T. and Stewart H.B,. Nonlinear Dynamics and Chaos: Geometrical Methods for Engineers and Scientists. New York: Wiley, 1986, p. xiii.
55. Battilega John and Judith K, Grange Models, Data, and War: A Critique of the Foundation for Defense Analyses. Washington, DC: U.S. General Accounting Office, 1980.
56. Bar-Yam Yanner, “Complexity of Military Conflict: Multiscale Complex Systems Analysis of Littoral Warfare, Multiscale Representation Phase II, Task 2: Multiscale Analysis of Littoral Warfare,” Report to Chief of Naval Operations Strategic Studies Group, April 21, 2003.
57. Hayek F. A, The Collected Works of F. A. Hayek, ed. W. W. Bartley III, Vol. 1, The Fatal Conceit: The Errors of Socialism. Chicago: University of Chicago Press, 1988.
58. Wohlstetter Roberta, Pearl Harbor: Warning and Decision Stanford, CA: Stanford University Press, 1962, pp. 392, 397, pp. 354-355.
49
Հ. Արզումաեյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
НЕЛИНЕЙНАЯ ПРИРОДА ВОЙНЫ Рачья Арзуманян
Резюме
В чем польза размышления о войне в нелинейных терминах, особенно в высокотехнологичных, передовых метафоричных терминах новых наук? Для наших оппонентов это может быть так же полезно, как и для Клаузевица. Пруссия была побеждена Францией, и Клаузевиц старался разработать новые, нелинейные подходы для нового прусского сопротивления Наполеону после 1807г.
Линейность удобна, проста и комфортна и является блестящим инструментом при разработке технических систем и технологий, так как позволяет обеспечить повторяемость результата — краеугольный камень любой технологии. Однако она обеспечивает слишком узкий взгляд и ограниченный обзор при рассмотрении социальных систем и феноменов. Использование линейной парадигмы приводит к появлению теоретических шор и «слепых» точек в создаваемых системах безопасности, военных системах, которые могут быть использованы противником для достижения внезапности и непредсказуемого развития событий. Понимание ограниченности линейной парадигмы и использование нелинейных подходов позволяют уменьшить время реакции на неожиданное развитие событий до приемлемых пределов и адаптироваться к непрерывно изменяющемуся контексту.
Военное мышление в последние десятилетия переживает серьезные изменения, однако оно еще не отказалось от уже неработающего линейного видения войны и мира. Это означает, что должны быть найдены новые пути комбинирования военных усилий с политическими, экономическими и информационными методами воздействия для решения задач, которые прежде решались только военными методами. Осознание нелинейности войны является важным и необходимым шагом, следствием которого должна стать переоценка принципов, стратегии и тактики ведения войны, методов управления войсками в новых условиях, выстроенных в рамках линейной парадигмы и вошедших в военные уставы и руководства, — широкий круг проблем, на разработке которых должна сосредоточиться военная наука XXI века.
50