Научная статья на тему 'Կանխատեսումները Եվ ապագայի ձեվավորումը'

Կանխատեսումները Եվ ապագայի ձեվավորումը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
1276
149
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Գաիկ Հարությունյան

Ապագայի կանխատեսումը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանը հուզող հարցերից մեկը։ Ինչպես պատմական, այնպես էլ ներկա ժամանակներում տարբեր մարգարեներ կամ կանխատեսողներ ունեցել են ունեն հատուկ կարգավիճակ, վայելել վայելում են մեծ հարգանք հասարակությունում։ Դեռ մ.թ.ա. երկրորդ հազարամյակում հունական Դելփի քաղաքի Ապոլոնի տաճարի քրմերն անտիկ աշխարհին հայտնի էին կանխատեսելու իրենց արվեստով, նախքան ինչ-որ մեծ բան նախաձեռնելը արքաներն ու զորավարներն անպայման այցելում էին այս տաճար, քրմուհիներից ստանում (պետք է ենթադրել՝ որոշակի վարձատրության դիմաց) իրենց բաժին գուշակությունը։ Սակայն տպավորություն է ստեղծվում, թե հետո անտիկ հերոսները, այնուամենայնիվ, ավելի շատ առաջնորդվում էին սեփական ըմբռնումներով այդ բավական աղոտ կանխատեսումների սեփական մեկնաբանություններով։ Նրանք, թերևս, ճիշտ են վարվել. «դելֆյան» կանխատեսումների» մի մասը պահպանվել է, արդեն մեր օրերում մասնագետների կատարած վերլուծությունից հետևում է, որ կանխատեսումների զգալի մասը (41%) պարզապես ամրագրել է հայտնի իրողությունները, 32%-ը տվել է պատգամ-հրահանգներ (այսինքն՝ արա սա միայն սա՛), 22%-ը՝ արգելող ցուցումներ, 3%-ն ապագայի ոչ ճիշտ կանխատեսումներ էին, իսկ իրականանում էր բոլոր կանխատեսումների ընդամենը 5%-ը, որից հավանականության տեսության հետ լիակատար համաձայնությամբ, իրականացել է կեսից էլ պակասը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Прогнозирование посредством современных методов является важным элементом стратегического планирования и управления. Отсутствие же подобных исследований, как правило, негативно сказывается как на государствах, так и на любых более или менее серьезных начинаниях. Сегодня известны десятки научных способов, которые позволяют с той или иной степенью точности формировать представления об ожидаемых в будущем развитиях, вырабатывать различные сценарии и, по возможности, готовиться к ним соответствующим образом. Для широко тиражируемых авторитетными организациями прогнозов характерно также то, что полученные результаты могут оказать определенное влияние на умонастроения современников. Такой эффект как бы формирует будущее, способствуя осуществлению именно тех процессов и событий, которые прогнозировались этими организациями.

Текст научной работы на тему «Կանխատեսումները Եվ ապագայի ձեվավորումը»

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Գաիկ Հարությունյան՛

Ապագան գոյություն ունի սկզբում երևակայության, հետո կամքի և գործողությունների, իսկ այնուհետև արդեն իրականության մեջ։

Ռ Ա Ուիլսռն, ամերիկացի փիլիսոփա և ֆուտուրոլոգ (1932-2007թթ.)

Ապագայի կանխատեսումը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանը հուզող հարցերից մեկը: Ինչպես պատմական, այնպես էլ ներկա ժամանակներում տարբեր մարգարեներ կամ կանխատեսողներ ունեցել են և ունեն հատուկ կարգավիճակ, վայելել և վայելում են մեծ հարգանք հասարակությունում: Դեռ մ.թ.ա. երկրորդ հազարամյակում հունական Դելփի քաղաքի Ապոլոնի տաճարի քրմերն անտիկ աշխարհին հայտնի էին կանխատեսելու իրենց արվեստով, և նախքան ինչ-որ մեծ բան նախաձեռնելը արքաներն ու զորավարներն անպայման այցելում էին այս տաճար, քրմուհիներից ստանում (պետք է ենթադրել որոշակի վարձատրության դիմաց) իրենց բաժին գուշակությունը: Սակայն տպավորություն է ստեղծվում, թե հետո անտիկ հերոսները, այնուամենայնիվ, ավելի շատ առաջնորդվում էին սեփական ըմբռնումներով և այդ բավական աղոտ կանխատեսումների սեփական մեկնաբանություններով: Նրանք, թերևս, ճիշտ են վարվել. «դելֆյան» կանխատեսումների» մի մասը պահպանվել է, և արդեն մեր օրերում մասնագետների կատարած վերլուծությունից հետևում է, որ կանխատեսումների զգալի մասը (41%) պարզապես ամրագրել է հայտնի իրողությունները, 32%-ը տվել է պատգամ-հրահանգներ (այսինքն արա սա և միայն սա ), 22%-ը արգելող ցուցումներ, 3%-ն ապագայի ոչ ճիշտ կանխատեսումներ էին, իսկ իրականանում էր բոլոր կանխատեսումների ընդամենը 5%-ը, որից հավանականության տեսության հետ լիակատար համաձայնությամբ, իրականացել է կեսից էլ պակասը:

* «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն:

5

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36), 2011թ.

Չնայած ոչ այնքան մխիթարական այս արդյունքներին գուշակներին դիմելու ավանդույթը պահպանվել է մինչև մեր օրերը։ Եվ այսօր բազմաթիվ գործիչներ, ձեռներեցներ և հասարակ մահկանացուներ կանոնավորապես դիմում են տարաբնույթ կանխատեսողների և շռայլորեն բացելով քսակները փորձում հասկանալ, թե ինչ է իրենց սպասում մոտ կամ ավելի հեռավոր ապագայում։ Սոցիոլոգիական և հոգեբանական հետազոտությունների համաձայն նման դրությունը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի մասը հակված է կանխատեսողների աղոտ ձևակերպումներում տեսնել սեփական կյանքի իրական փաստերն ու զարգացումները, ինչը ստիպում է նրանց հավատալ ամեն տեսակ «կանխատեսումների»։ Հատուկ գրականության մեջ նման էֆեկտները կրում են այդ երևույթները հայտնաբերած և ուսումնասիրած հոգեբաններ Բարնումի, Ռոզենտալի և Գոտորնի անունները։

Սակայն, բնականաբար, ապագայի կանխատեսման հիմնական նշանակությունն ամենևին էլ հետաքրքրասիրության ծարավը հագեցնելը չէ։ Ակնհայտ է, որ ապագայի մասին պատկերացումների ձևավորումը ռազմավարական մտածողության և, համապատասխանաբար, ռազմավարական պլանավորման ու կառավարման հիմքն է։ Իսկ այս կատեգորիաների բացակայությունը, որպես կանոն, խիստ բացասաբար է անդրադառնում ինչպես պետությունների, այնպես էլ ցանկացած քիչ թե շատ լուրջ նախաձեռնությունների վրա [տե ս, օրինակ, 1]։

Կանխատեսման մեթոդները

Նորագույն պատմությունում ապագայի կանխատեսումը սկսել է կրել ավելի համակարգված բնույթ, իսկ ոլորտը ստացել է գիտական անվանում ֆուտու-րոլոգիա։ Սկզբում ֆուտուրոլոգներ էին գերազանցապես գրողները և բանաստեղծները, փիլիսոփաները, որոնց կանխատեսումները սեփական ինտուիցիայի և երևակայության արգասիքն էին։ Օրինակ, հայկական արմատներ ունեցող մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովը դեռ 1912թ. կանխատեսել էր Ռուսաստանյան կայսրության կործանումը 1917թ.։ Տեղին է ասել, որ հոկտեմբերյան հեղափոխությունը և սոցիալիստական տերության ստեղծումը ևս որոշակի չափով ֆուտուրոլոգիական նախագիծ էին։

Հարկ է խոստովանել, որ նման կանխատեսումների մի մասը (փորձագիտական հանրությունում դրանք ընդունված է անվանել «հանճարեղ կանխատեսում» ոչ միայն ընդլայնեց ժամանակակիցների մտահորիզոնը, այլև իրականացավ ապագայում։ Սա վերաբերում է ոչ միայն ֆանտաստ գրողներին և ֆուտուրիստ պոետներին։ Հայտնի է, որ Միտումների հետազոտման ինստիտուտի տնօրեն Ջերալդ Սելենտեին1 անվանում են ամերիկյան Նոս-

1 http://www.rodon.org/polit-101028130814.

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

ԳՀարություեյաե

տրադամուս, քանի որ եա կաեխատեսել էր ֆոնդային շուկաների անկումը 1987թ., Խորհրդային Միության փլուզումը և ասիական ճգնաժամը 1997թ.։ Համաձայն Սելենտեի վերջերս արած պնդումների Միացյալ Նահանգների տնտեսական և քաղաքական համաշխարհային հեգեմոնիան մոտ է ավարտին, քանի որ Ամերիկան, չնայած ԽՍՀՄ-ից ունեցած խիստ տարբերություններին, գնում է այն նույն ճանապարհով, ինչ և Խորհրդային Միությունը ժամանակին։ Ավելին, նա գուշակում է, որ ԱՄՆ-ին ներքին ապստամբություններ են սպասվում, որոնք կավարտվեն հեղափոխությամբ։

Միևնույն ժամանակ, Ջերալդ Սելենտեն հավաստի կանխատեսումների համար պարտական է ոչ միայն հանճարեղ ինտուիցիային, այլև նրան, որ իր աշխատանքում լայնորեն օգտվում է այն մեթոդներից, որոնք ԱՄՆ-ում սկսել են մշակվել և զարգանալ անցյալ դարի երկրորդ կեսից։ Հենց այդ ժամանակ (1953թ.) ամերիկյան RAND «ուղեղային կենտրոնի» աշխատակիցներ Թեոդոր Գորդոնը և Օլաֆ Հելմերը մշակեցին կանխատեսման մեթոդաբանությունը, որը, ի պատիվ այն քաղաքի, որտեղ գտնվել է Ապոլոնի տաճարը, անվանվեց «Դեֆի» (Delphi):

«Դեֆի» մեթոդը. Մեթոդի էությունը հետևյալն է [2]։ Սկզբում փորձագետներն (որոնց անձը չի բացահայտվում) իրենց կանխատեսումներն են ներկայացնում հետազոտվող հիմնախնդրի վերաբերյալ, որոնք տրամադրվում են հետազոտության բոլոր մասնակիցներին։ Փորձագետները պետք է քննադատաբար մեկնաբանեն ծայրահեղ տեսակետները և արդյունքում' հիմնավորեն կամ փոխեն սեփական գնահատականները։ Համադրումների գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ձևավորվում է կազմակերպիչների և փորձագետների համար ընդունելի տարբերակը։

«Դելֆի» տեխնոլոգիայի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է պահպանել բազմաթիվ նախնական պայմաններ, սակայն գլխավոր գործոնն, իհարկե, բարձրորակ փորձագիտական հանրության և նրա նպատակասլաց կիրառման մշակույթի առկայությունն է1։

«Սցենարներ գրելու մեթոդը». Այս մեթոդը հատկապես տարածված է երկարաժամկետ կանխատեսումներ կատարելիս։ Սցենարները, որպես կանոն, ենթադրում են իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ. լավատեսական, հոռետեսական և առավել հավանական [տե ս, օրինակ, 3]: Մեր կարծիքով, նման առաջին սցենարները շտաբային խաղերի ձևով, սկզբում կազմվել են տարբեր երկրների զինուժի գլխավոր շտաբներում։ Սակայն ընդունված է կարծել, որ այս մեթոդի տեսական հիմքերը մշակվել են

1 Walonick D.S, An Overview of Forecasting Methodology, http://www.statpac.com/research-papers/forecasting.htm.

7

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

անցյալ դարի 60-ակաե թթ., իսկ կիրառական նշանակության առաջին սցեեա-րայիե պլանավորումը 1971թ. իրականացրել են Royal Datch Shell նավթային ընկերության վերլուծաբաեեերը. երանք այդպիսով փորձել եե հաշվարկել OPEC-ի կողմից նավթի գների բարձրացման (ինչն այն տարիներին խիստ ակտուալ էր) հնարավոր տարբերակները և կաեխատեսել դրանց հետևանքները: Հարկ է ընդգծել, որ սցեեարայիե մշակումները պարունակում եե փորձագիտական կանխատեսումների կազմման բազմաթիվ տարրեր: Միևնույն ժամանակ, նման պլանավորումն ուղղված է ոչ միայն ապագայի մասին ընդհանուր պատկերացումների ձևավորմանը: Այն գլխավորապես թույլ է տալիս ենթադրել, թե քաղաքական, տնտեսական կամ այլ բնույթի ինչ զարգացումներ կարող եե տեղի ունենալ այս կամ այն իրավիճակում (դա կարող է տեղի ունենալ ինչպես ապագայում, այնպես էլ ներկայում), և ինչ հետևանքներ կունենան այդ գործընթացները: Մտածողության սցեեարայիե կերպը թույլ է տալիս ավելի անկաշկանդ ռեժիմով կաեխատեսել լոկալ կամ գլոբալ զարգացումների հնարավոր, երբեմն' փոխբացառող և ծայրահեղ թվացող տարբերակները: Սցեեարայիե պլանավորման ժամանակ բարձր է գնահատվում փորձագետների երևակայությունը, և պատահական չէ, որ նման մշակումներում հաճախ ներգրավվում եե ոչ միայն տվյալ հիմեախեդրի գծով նեղ մասնագետները, այլև ֆանտաստ գրողները, շախմատիստները և այլք (այսպես կոչված' ստեղծագործ, «ոչ ստանդարտ» մտածողություն ունեցող աեձեավորություեեերը): Նման «ազատ» մոտեցումը հնարավոր զարգացումներին, այլ առավելությունների թվում, թույլ է տալիս նախապես պատրաստվել ամեեաաեսպասելի ռազմաքաղաքական կամ տնտեսական շրջադարձերին: Այդ հանգամանքների շնորհիվ «սցեեարայիե տեխնոլոգիաները» լայն տարածում եե գտել ոչ միայն պետական կառույցներում կամ նրանց հովանավորությամբ գործող «ուղեղային կենտրոններում», այլև խոշոր առևտրային ընկերություններում:

Գոյություն ունեն սցեեարայիե մշակումների տարբեր մեթոդներ, սակայն, որպես կանոե, դրանք ենթադրում եե հետևյալ քայլերի իրականացումը.

• հնարավորության սահմաններում ճշտվում է իրավիճակի զարգացման ընդհանուր ֆոնը, և այդ համատեքստում առանձնանում եե այն իրադարձությունները, որոնք իրականանալու մեծ հավանականություն ունեն,

• որոշվում եե այն գործոններն ու բնութագրիչները, որոնք առավելագույն մեծ ազդեցություն ունեն տվյալ իրադարձության զարգացման վրա,

• հեարավորիես որոշվում եե վերոեշյալ գործոնների և բնութագրիչների ազդեցության առավելագույն և նվազագույն չափերը,

• դրանց տրամաբանական համեմատության արդյունքում ձևավորվում եե այն հնարավոր սցենարները, որոնց իրագործման հավանականությունը գնահատվում է առավելագույն բարձր կամ, գոնե, տեսականորեն չի բացառվում:

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

ԳՀարություեյաե

«Ֆորսայթ» (Foresight) մեթոդ. Կանխատեսման ոլորտում այսօր հստակ երևում է համակցված մեթոդների ստեղծման միտում, որոնցում համադրվում են տարբեր մոտեցումներ և տեխնոլոգիաներ։ Որպես նման օրինակ' առավել տարածված է «Ֆորսայթ» մեթոդը' «ապագայի տեսլականը»։

Այս մեթոդը համադրում է «Դելֆի», «սցենարներ գրելու» և այլ մեթոդների ալգորիթմերը։ «Ֆորսայթի» կիրառման նպատակը, համաձայն [2]-ի, «փորձագիտական հանրության առավել ամբողջական համաձայնության հասնելն է սո-ցիալ-տնտեսական և գիտատեխնոլոգիական զարգացման հարցերում»։ Բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնելու և ամբողջական պատկերն ստանալու համար ներգրավվում են մեծ թվով փորձագետներ։ Այսպես, գիտատեխ-նոլոգիական զարգացման ճապոնական երկարաժամկետ կանխատեսումներին, որոնք կատարվում են հինգ տարին մեկ, մասնակցում է ավելի քան 2 հազար փորձագետ, որոնք ներկայացնում են գիտության, տեխնոլոգիաների և տեխնիկայի զարգացման բոլոր կարևորագույն ուղղությունները, իսկ վերջին կորեական նախագծին մասնակցել է ավելի քան 10 հազար փորձագետ։

Այս մեթոդի առանձնահատկությունը նաև այն է, որ նրա «կոնկրետ արտահայտությունը թելադրվում է... յուրաքանչյուր կոնկրետ պետության հնարավորություններով» [2]։ Հատկանշական է, որ «Ֆորսայթը» մշակողները կարծում են, որ ապագայի «ցանկալի» տարբերակի ապահովումը շատ բանով կախված է այն գործողություններից, որոնք ձեռնարկվում են այսօր, ուստի, տարբերակների ընտրությունն ուղեկցվում է ինովացիոն զարգացման օպտիմալ հետագիծն ապահովող միջոցների մշակմամբ։ Դրա համար էլ փորձագիտական հանրությունում կարծիք կա, թե «Ֆորսայթի» արժեքավորությունը ոչ այնքան ստացված գնահատականների արժանահավատությունն է, որքան հիմնախնդրին համաձայնեցված մոտեցումների մշակման գործընթացն ինքը։ «Ֆորսայթի» հիմնական սկզբունքներն են [4].

• Ապագան կերտվող է. այն կախված է գործադրվող ջանքերից։

• Ապագան բազմատարբերակ է (հնարավոր են ապագայի շատ տարբերակներ), այն սկիզբ չի առնում անցյալից ու կախված է նաև այն քայլերից, որոնք կձեռնարկեն մասնակիցները։

• Կան ոլորտներ, որոնց վերաբերյալ կարելի է կանխատեսումներ անել, բայց մեր գործողությունները կանխորոշված չեն։

• Ապագան չի կարելի կանխատեսել կամ գուշակել. ապագային պետք է պատրաստ լինել։

Միտումների կստրապոըացիա. Այս եղանակի միջոցով ուսումնասիրվում են գոյություն ունեցող ցուցանիշների զարգացման միտումները, որոնք մաթեմատիկական մեթոդներով էքստրապոլացվում են ապագային։ Հիմնային

9

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

սկզբունք է այն, որ «ապագան ձևավորվում է այն նույն ուժերի ազդեցության ներքո, որոնք անցյալում վճռորոշ դեր են խաղացել» [2]։ Մեթոդն արդյունավետ է կարճաժամկետ կանխատեսման պարագայում, երբ պայմանները կայուն են մնում ժամանակի երկար հատվածում, որն «ընդգրկում է ժամանակի ինչպես անցյալում դիտվող, այնպես էլ կանխատեսվող հատվածը» (այսպես կոչված զարգացման իներցիան) [2]։

Գլոբալ քաղաքական կանխատեսում. Այս ուղղության հիմնադիրն է ռուս անվանի գիտնական Ալեքսանդր Պանարինը1 (տե ս նաև [5-7])։ Նման մոտեցման ելակետը պատկերացումն է այն մասին, որ մարդկության ապագան որա-կապես այլ է, և այն անհնար է էքստրապոլացնել այսօրվա իրողություններից։ Ըստ Ալ.Պանարինի' «մարդկությունը կանգնած է երկընտրանքի առջև. կամ կբացի որակապես այլ ապագայի դուռը, կամ ընդհանրապես ապագա չի ունենա»: Իսկ պնդումը, թե ապագան ներկայի շարունակությունն է, այսինքն' «ստեղծված բնութագրիչների և միտումների քանակական ավելացումն է», քննադատության չի դիմանում երեք հիմնավորումներով։

Հիմնավորումներից աոաջինը կապված է «աճի էկոլոգիական սահմանների»' երկրագնդի էկոլոգիական գերբեռնվածության հետ։ Դա պահանջում է փոխել արդի տեխնիկական քաղաքակրթության զարգացման պարադիգմը և բնության հետ նրա հարաբերությունների ձևերը։

Երկրորդը կապված է բարոյական այլասերման միտումների հետ, որն ի հայտ է գալիս ոչ միայն զանգվածային վարքագծին վերաբերող վիճակագրության աղետալի պատկերի, այլև արդի էլիտաների կողմից ընդունվող քաղաքական, տնտեսական, վարչա-կառավարչական որոշումների էական վատթարացման արդյունքում։ Առաջ է գալիս արդի մարդկության բարոյական և վար-քագծային կոդը ձևավորող սոցիոմշակութային պարադիգմի փոփոխման անհրաժեշտություն։

Երրորդը, ըստ Ալ.Պանարինի, կապված է մարդկության բարեկեցիկ և ոչ բարեկեցիկ հատվածների միջև խորացող սոցիալական բևեռացման հետ։ Այնինչ, ավելի վաղ համարվում էր, որ գլոբալ մոդեռնացման գործընթացն իրականացվում է միասնական համամարդկային հեռանկարի հետ քիչ զարգացած երկրների, տարածաշրջանների հաղորդակցման հունով։

Նկատենք, որ Պանարինի հոռետեսությունն այսօր կիսում են բազմաթիվ հետազոտողներ։

1 Александр Панарин, Глобальное политическое прогнозирование. http://www.polit-inform.ru/showObject/objID/72

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

ԳՀարություեյաե

Բացի կանխատեսման համառոտ ներկայացված մեթոդներից, ներկայում օգտագործվում են նաև մի շարք այլ մեթոդաբանություններ։ 2001թ. տվյալներով կանխատեսման տարբեր մեթոդներից օգտվել է մոտ 30 երկիր, և այսօր նրանց թիվը, անկասկած, զգալիորեն աճել է։ Սակայն առաջատարն այս ոլորտում շարունակում է մնալ ԱՄՆ-ը։

Գիտական կանխատեսման ոլորտում, սակայն, ամենևին էլ ոչ բոլոր մշակումներն են հետապնդում ապագա զարգացումները հնարավորինս օբյեկտիվ գնահատելու նպատակը։ Երբեմն նման հետազոտությունները հետապնդում են ներքաղաքական նպատակներ և ինքնատիպ PR են այս կամ այն քաղաքական ուժի համար (ինչպես, օրինակ, [8])։ Դրանց մի մասն ավելի շուտ «տեղեկատվական պատերազմների» ժանրին է պատկանում և հետապնդում է միջազգային հանրությունում որոշակի տրամադրություններ ստեղծելու խնդիրը։ Հավանաբար, այդպիսին կարելի է համարել հայտնի STRATFOR կազմակերպության տնօրեն Ջորջ Ֆրիդմանի «Հաջորդ 100 տարին» գիրքը [9]։ Ի դեպ, Ֆրիդմանի առաջ քաշած միանգամայն կասկածելի կանխատեսմանը, մասնավորապես, XXI դարի պատերազմներում Լեհաստանի (ԱՄՆ-ի հետ դաշնակցած) կարևոր դերի մասին միանգամայն կոշտ արձագանքեցին իրենք լեհերը, հանձին Աշխարհաքաղաքականության ինստիտուտի նախագահ Լեշեկ Սիկուլսկու1 11։

Միևնույն ժամանակ, մշտապես սևեռուն ուշադրության են արժանի այն կանխատեսումները, որոնք կանոնավորապես կատարվում և ԶԼՄ-ում լայնորեն մեկնաբանվում են ամերիկյան Ազգային հետախուզական խորհրդի (NIC) (տե ս մասնավորապես, [10]), ինչպես նաև ԱՄՆ ռազմական փորձագետների կողմից (հատկանշական է, որ ըստ որոշ տվյալների միայն Պենտագոնում «Ֆորսայթի» մեթոդով աշխատում է մոտ 1500 մասնագետ)։ Մասնավորապես, «կանխատեսումների շուկայում» հատուկ տեղ են զբաղեցնում 2008 և 2010թթ. ԱՄՆ Միացյալ ուժերի հրամանատարության (USIFCOM) կազմած «Միացյալ ուժերի գործողությունների միջավայրը» (The Joint Operating Environment-JOE) զեկույցները, որոնցում Պենտագոնի մասնագետները փորձ արեցին կանխատե-սել մեր երկրագնդի ռազմաքաղաքական իրավիճակը քառորդ դար հետո։

Պեևտազռեի փիւիսռփայռւթյուհը

Հատկանշական է, որ ամերիկյան զինվորականներն իրենց վերլուծությունն սկսում են անցյալի փորձի և որոշ փիլիսոփայական աշխարհայացքների դիտարկումից։ Նրանց կարծիքով պատերազմի և խաղաղության էության մասին պատկերացումները, որոնք ձևակերպել են դեռ Սուն-Ցզին (մ.թ.ա. VI^) և արդեն XIX դարում Կարլ ֆոն Կլաուզևիցը, առայսօր առանձնակի փոփոխու-

1 Лешек Сыкульски (председатель Института геополитики), Геополитические мифы Джорджа Фридмана: взгляд из Польши, http://www.win.ru/digest/6231.phtml

2 Տես http://www.globalsecurity.org/military/library/report/2008/joe2008_jfcom.htm.. http://www.fas.org/man/eprint/joe2010.pdf.

11

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

թյուեեերի չեն ենթարկվել (տե ս [11, 12]): Հատկանշական է, որ հաղթանակի բանաձևը ХХЦ. ամերիկյան ստրատեգները, ինչպեսև Սուն-Ցզին, տեսնում են իմացական ոլորտում, ուստի, նրանք հաճախ են դիմում չինացի դասականի հետևյալ ձևակերպմանը. «Եթե գիտես քեզ և գիտես թշնամուդ, միշտ կհաղթես։ Եթե գիտես քեզ, բայց չգիտես թշնամուդ, դու կունենաս և հաղթանակներ, և պարտություններ։ Եթե չգիտես քեզ և չգիտես թշնամուդ, ապա քո յուրաքանչյուր ճակատամարտ հղի է պարտությամբ»։

Չի կարելի չհամաձայնել նաև փաստաթղթում տեղ գտած այն պնդմանը, որ ներկայիս քաղաքական առաջնորդները բավական ուշ են ընկալում արագ կատարվող փոփոխությունները։ Նրանց պատկերացումներն ապագայի մասին հաճախ ընդամենը փորձ են առօրյա իրողությունները պարզ էքստրապոլյա-ցիայի միջոցով ապագա փոխադրելու համար։ JOE հեղինակներն այս խնդրին մոտենում են ինքնաքննադատաբար և մատնանշում այն սխալները, որոնք անցյալում թույլ է տվել ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնիսկ մերձավոր ապագայի մասին ոչ ճիշտ պատկերացումների արդյունքում։ Սույն հանգամանքը, հարկ է խոստովանել, միայն ամերիկյան վերնախավին չէ, որ հատուկ է։ Ինչպես գրում է Անդրեյ Կոկոշկինը իր վերջերս հրապա-րակած գրքում դիմելով ռուսական քաղաքական ընտրանուն, «ցավոք, ներկայիս պրակտիկների ընդամենը ոչ մեծ մասն է ընդունակ մտածել դիմելով ապագային, պլանավորել ապագան, այսինքն ունի ռազմավարական մտածողություն դուրս գալով առօրեականության շրջանակներից» [13, с. 62]։

Ամերիկյան ստրատեգները հատուկ կարևորություն են տալիս իշխանությունների քաղաքական կամքի գործոնին, որի առկայությունը մեծ հեռանկարներ է տալիս նույնիսկ այն երկրներին, որոնք ունեն ոչ մեծ ռեսուրսներ, և դա լրիվ չափով վերաբերում է նաև Հայաստանին։ Այս առնչությամբ նշենք, որ կամքի գործոնը կարևոր տեղ է զբաղեցնում քանակական ռազմավարական գնահատականներում [14]։ Օրինակ, ԿՀՎ վերլուծաբան Ռեյ Քլեյնի պետության ընդհանուր հզորության որոշման համար առաջարկած բանաձևում կամքի գործոնն արտացոլող բնութագիրն առանցքայիններից մեկն է.

P = (C+E+M) (S+V), որտեղ

Р – պետության հզորությունն է, С – բնակչությունը և տարածքը, E - տնտեսական հնարավորությունները, М – ռազմական հզորությունը, S – ազգային ռազմավարության գործակիցը, W – ազգային ռազմավարության նպատակներին հասնելու կամքը։

Իևովացիոև պայքարը և տեղեկատվական պատերազմը

Պենտագոնի փորձագետներն ընդունում են, որ ԱՄՆ-ը քաղաքական և տնտեսական առումով կորցնում է բացարձակ մոնոպոլ դիրքերը, սակայն նրանք համոզված են, որ, ինչպեսև նախկինում, այդ տերությունը կգերիշխի ինովա-

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36), 2011թ.

ԳՀարություեյաե

ցիաեերի ոլորտում: Հատկապես ընդգծվում է, որ ապագայի պատերազմներում հաղթանակի գրավականը կլինեն երևակայությունը և ինտելեկտը, իսկ այդ պատերազմները կարելի է որակել որպես պայքար մարդկանց «մտքերի» և «հոգիների» համար։ JOE փորձագետները չեն կասկածում, որ տեղեկատվությունը «ռազմավարական զենք» է, և ելնում են այն դրույթից, որ «տեղի ունեցողի ընկալումը շատ ավելին է նշանակում, քան այն, ինչ տեղի է ունենում»։

Այս համատեքստում հատկանշական է, որ ռազմական գերատեսչությունը լրջորեն մտահոգ է այն բանից, որ ամերիկյան բուհերում նկատելի են դեգրադացման դրսևորումներ, և որ նրանք իրենց մակարդակով սկսել են զիջել, օրինակ, հնդկական և չինական համալսարաններին։ JOE հեղինակների կարծիքով ամերիկյան գիտակրթական ոլորտը կատարելագործման և բարեփոխման կարիք ունի։

Էներգետիկայի հիււհախնղիրները և «■ջրայինքաղցը»

Պենտագոնի կանխատեսման համաձայն համաշխարհային տնտեսությունը հետագա 25 տարիներին կաճի ավելի քան կրկնակի, և $100 մլրդ-ն գերազանցող ՀՆԱ (փաստաթղթում հաշվարկներն արվել են դոլարի «մինչճգնաժամա-յին» փոխարժեքով) կունենան ոչ միայն այսօրվա տնտեսական հսկաները, այլև Բանգլադեշը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպիններն ու Վիետնամը: Այդ երկր-ները փորձում են հասնել առաջատար ռազմաքաղաքական դիրքերի իրենց տարածաշրջաններում և իրենց շուրջ ձևավորել համապատասխան միավորումներ: Ինչևէ, ԱՄՆ-ը իր $21 տրլն ՀՆԱ-ով կլինի տնտեսական ոլորտի առաջատարը, սակայն այդ ցուցանիշով նրան ընդհուպ կմոտենա Չինաստանը ($16 տրլն), որը հիմա էլ համարվում է Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցը: Մյուս երկրներն էապես կզիջեն այդ տերություններին (Ճապոնիա $7 տրլն, Հնդկաստան $6 տրլն, Գերմանիա և Մեքսիկա (!) $4 տրլն և այլն):

Փաստաթղթում ընդգծվում է, որ եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ապա արդեն մոտ ապագայում պետք է սպասել էներգետիկ ճգնաժամի. այսօր եավթարդյուեահաեումե աշխարհում, թերևս, տեխնոլոգիական սահման ունի 110 մլն բարել օրական, բայց արդեն 2012թ. կպահանջվի 186 մլն բարել, և դեռ պարզ չէ, թե ինչպես կլուծվի այս հարցը:

Սակայն մարդկությանն սպառնում են ոչ միայն էներգետիկ հիմնա-խնդիրները: JOE-ի համաձայն 2030թ. ջրի անբավարարությունը կսպառնա մոտ 3 մլրդ մարդու, իսկ Մերձավոր Արևելքին, Հյուսիսային Աֆրիկային, որոշ սցենարների զարգացման պարագայում նաև Չինաստանին սպասվում է իսկական «ջրի քաղց»: Հատկանշական է, որ Թուրքիայի Տիգրիս և Եփրատ գետերի վրա կառուցվող ջրամբարները լուրջ հիմնախնդիրներ կստեղծեն այդ երկրի և Իրաքի ու Սիրիայի միջև, ինչը կարող է ռազմական գործողությունների առիթ հանդիսանալ:

13

Գ.Հարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

Այե, որ Պեետագոեի ռազմական փորձագետներն իրեեց ուշադրությունը կենտրոնացնում եե էներգետիկայի և ջրային ռեսուրսների հիմեախեդիրեերի վրա, որոնք կարող եե ռազմական հակամարտությունների անմիջական պատճառներ դառնալ, ամեեայե հավանականությամբ, արդարացված է: Զուգահեռ, դատելով տնտեսական ոլորտի կանխատեսումներից, գլոբալ անվտանգության համար մեծ ռիսկեր եե կապված արդի միջազգային արժութային համակարգի, և որ խիստ կարևոր է, «պոստմոդեռեի» և «պոստդեմոկ-րատիայի» դարաշրջանի տնտեսության բուե գաղափարախոսության հետ:

Տնտեսական կանխատեսումներ

2011թ. հունվարին Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, մասնակիցներին ներկայացվեց զեկույց-կաեխատեսում ավելի քաե 600 հայտեի քաղաքական գործիչների և փորձագետների հարցման հիմքի վրա, որոնք պետք է գեահատեիե մարդկությանն սպառեացող ռիսկերը: Կլիմայի փոփոխությունների հետ կապված սպառնալիքներից հետո, բայց աշ-խարհաքաղաքակաե հակամարտություններից առաջ ռիսկերի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել էիե ֆիեաեսակաե հիմեախեդիրեերը [15]: Այս ոլորտի կարևորությունը հատկապես ի հայտ եկավ գլոբալ համակարգային ճգնաժամի ժամանակ, և պատահական չէ, որ այդ ճգնաժամը հանգեցրեց կանխատեսումների թվի կտրուկ աճի տնտեսական ոլորտում: Այս և նախորդ ճգեա-ժամերի հետ կապված իրադարձությունները, այլոց թվում, ցույց տվեցին, թե իեչ կարևոր դեր է խաղում իշխանությունների առկա փորձագիտական գնահատումներին համարժեք գնահատական տալու ունակությունը:

Հայտեի է, որ ամերիկյան (և ոչ միայն) մի շարք տնտեսագետներ (տնտեսության գծով Նոբելյաե մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Շտիգլից, Նուրիել Ռու-բիե, Փոլ Կրուգմաե և այլք) խիստ կոռեկտ ձևով էքստրապոլացրել եե գոյություն ունեցող ֆիեաեսատետեսակաե միտումները և բավական ճիշտ որոշել նույնիսկ «պղպջակների պայթելու» ժամանակը բաեկայիե ոլորտում: Սակայն Միացյալ Նահանգների կառավարությունը գերադասեց հավատարիմ մեալ զուտ մոնետարիստական մոտեցումներին, որոնց արտահայտողն էր ԱՄՆ Դաշեայիե պահուստային համակարգի ղեկավար (այժմ եախկիե) Ալաե Գրիեսփեեը, և անտեսեց այլ մասնագետների զգուշացումեերը: Համեեայեդեպս, ինչպես եշում եե որոշ փորձագետներ, գլոբալ ճգնաժամը ցույց տվեց «ուշացած պատասխան հակազդեցությունից ակտիվ աշխատանքի աեցեելու» անհրաժեշտությունը եոր սերնդի կաեխատեսակաե համակարգերի հիմաե վրա1:

1 Ворожихин В.В, Глобальное прогнозирование как элемент национальной безопасности. http://www.kapital-rus.ru/articles/article/175444/.

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36), 2011թ.

ԳՀարություեյաե

Չնայած գլոբալ տեղեկատվական դաշտում արծարծվող կարծիքներին, թե վատթարը համաշխարհային տնտեսությունում մնացել է հետևում, մի շարք փորձագետների և ամենատարբեր կողմնորոշումներ ունեցող հետազոտական կենտրոնների կարծիքով տնտեսական անվտանգության ներկայիս գլոբալ համակարգը շարունակում է մնալ ավելի քան անկայուն և խոցելի։

Օրինակ, Կոլումբիայի համալսարանի վերը նշված պրոֆեսոր Ջոզեֆ Շտիգլիցը վստահ է, որ ԱՄՆ տնտեսության վերականգնման հետ կապված հույսերն արդարացված չեն, և որ ներկա ճգնաժամը, առաջին հերթին, նշանակում է ամերիկյան կապիտալիստական համակարգի փլուզում։ Նրա խոսքերով մյուս երկրները պետք է կողմնորոշվեն ոչ թե դեպի ԱՄՆ-ը, այլ ուշադրությունը կենտրոնացնեն սեփական հնարավորությունների վրա1։ Շտիգլիցի տեսակետին համամիտ են շատ այլ տնտեսագետներ, այդ թվում և մեկ այլ Նոբել-յան մրցանակակիր ամերիկացի Ջեյմս Մաքջիլ Բյուքենենը։

Այս համատեքստում կարելի է ենթադրել, որ ստեղծված իրավիճակում հնարավոր են ֆինանսա-աշխարհատնտեսական զարգացումներ, որոնք կարող են էապես փոխել վերջին տասնամյակներին աշխարհաքաղաքական պատկերացումներում արդեն ամրապնդված ողջ համալիրը։ Զարմանալի չէ, որ դեռ ոչ շատ վաղուց ապագայի այսպես կոչված «հոռետեսական սցենարներում» գերազանցապես դիտարկվում էին միջուկային զենքի չվերահսկվող տարածումը (ինչը, թերևս, արդեն իրականություն է դարձել) և հնարավոր միջուկային հակամարտությունների (օրինակ, Հնդկաստանի և Պակիստանի, ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի, Իսրայելի և Իրանի միջև) դրամատիկ հետևանքները։ Բայց այսօր տեղեկատվական հարթությունում սկսել են գերիշխել գլոբալ ֆինանսատնտեսական համակարգի փլուզման և դրա երբեմն ոչ պակաս ողբերգական հետևանքների սցենարների քննարկումները։ Դրանց մեջ հատուկ տեղ են զբաղեցնում այն տարբերակները, որոնք կապված են «դոլարի անկման» և դրան հաջորդած ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև ռազմաքաղաքական բնույթի ծանր հետևանքների հետ։

Դոլարի արժեզրկման հետ կապված սցենարներ

Փորձագիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն առաջացրեց վերջերս (2009թ.) հրապարակված Դ.Մոտորինի, Վ.Բիանկիի, Ալ.Սերավինի և Ս.Սիչովի աշխատանքը, որում ներկայացված են սցենարներ (ի դեպ, շատ հրապուրիչ և փայլուն ոճով գրված) նվիրված դոլարի արժեզրկման հնարավոր մեխանիզմներին և հետևանքներին [16]։

Այդ սցենարները բավական իրատեսական են թվում և ներկայում լայնորեն քննարկվում են այլ, այդ թվում և ամերիկյան վերլուծաբանների կողմից։

1 http://fintimes.km.ru/59870.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

15

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

Համաշխարհային հիմնական արժույթի արժեզրկման կանխադրույթի հիմքում դրված են, մասնավորապես, հետևյալ թեզիսները.

• դա չի հակասում տնտեսական կամ հասարակական զարգացման ոչ մի օրինաչափության,

• նման տեսակի գործընթացները, ինչպես, մասնավորապես, ցույց են տալիս 2009թ. վերջին ճգնաժամին նվիրված բազմաթիվ վերլուծությունները, ամենայն հավանականությամբ նախապես պլանավորվում և իրականացվում են որոշակի ուժային կենտրոնների կողմից։

Ելնելով այս սկզբունքներից հեղինակները մշակում են հնարավոր զարգացումների սցենարներ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև։

Pax Americana-2, «Ամերիկա կղզին և «Ձիմերիահ»

«Pax Americana-2» կոչվող սցենարի դեպքում հակիրճ դիտարկենք այն ճյուղավորումը, երբ ԱՄՆ-ը, ելնելով որոշակի հանգամանքներից, ինքն է սադրում դոլարի արժեզրկումը:

Ինչպես հայտնի է, այսօր գլոբալ տնտեսության գրեթե բոլոր ակտորներն իրենց արժութային ակտիվները պահում են դոլարով կամ ԱՄՆ գանձարանի փոխառություններով (այսպես կոչված UST): Բնական է, որ գրեթե բոլոր երկր-ները շահագրգռված են, որ համաշխարհային տնտեսական համակարգի պատվար հանդիսացող դոլարը չընկնի: Օգտագործելով այս իրողությունները ԱՄՆ-ը, որոշակի տեղեկատվական և ֆինանսական մանիպուլյացիաների միջոցով, սադրում է այնպես, որ բոլորն սկսեն տենդագին դոլար և UST գնել պահպանելու համար գոյություն ունեցող ֆինանսական համակարգը: Իր իսկ ձևավորած պահանջարկը բավարարելու համար ԱՄՆ-ը «հարկադրաբար» սկսում է դոլարի հսկայական քանակություն թողարկել, ինչն արժեզրկում է այդ արժույթը մի քանի անգամ էապես նվազեցնելով ԱՄՆ արտաքին պարտքը և, միևնույն ժամանակ, սնանկացնելով միջազգային ֆինանսական հանրության մյուս մասնակիցներին: Սրան զուգընթաց ԱՄՆ-ը, ղեկավարելով այս ամբողջ գործընթացը, տիրապետելով իրավիճակին և դոլարի հաստոցին, հասցնում է ցածր գնով ձեռք բերել կարևորագույն արտադրական ակտիվներ ողջ աշխարհում: Գործողությունների այս համալիր արդյունքում ԱՄՆ-ը վերականգնում է գլոբալ համաշխարհային մոնոպոլիան և, դրանով իսկ, վերստին հաստատում միաբևեռ աշխարհակարգ. սկսվում է «երկրորդ ամերիկյան աշխարհի» ժամանակաշրջանը (Pax Americana-2):

Այս նույն սցենարի մեկ այլ տարբերակով իրականացնելով իր մտադրությունները ամերիկացիները հանդիպում են մյուս տերությունների (մասնավորապես Չինաստանի և ԵՄ-ի) լուրջ հակազդեցությանը և դրա համար չեն կա-

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

ԳՀարություեյաե

րողաեում լրիվ իրականացնել իրենց մտահղացումները, մասնավորապես արտասահմանում ակտիվների ավելի մեծ քանակություն գնել։ Որպես հետևանք ԱՄՆ-ը մասամբ կլուծի միայն իր ներքին հիմնախնդիրները և կվերածվի զարգացած, բայց որոշ աստիճանով մեկուսացված պետության, առանց գերտերության հավակնությունների (Ամերիկա կղզի սցենար)։ Հատկանշական է, որ ամերիկյան տնտեսագետներ Չառլզ Ռաուլին և Նաթանիել Սմիթը նման սցենարներն անվանում են «Արգենտինա» նկատի ունենալով այն, որ իր կարգավիճակով ԱՄՆ-ը կարող է հավասարվել լատինաամերիկյան այդ երկրին։

Հետաքրքրական է նաև այն տարբերակը, որի համաձայն այսպես կոչված «դոլարային փոշեկուլը» համատեղ միացնում են ԱՄՆ-ը և Չինաստանը։ Նման պարագայում «արժեզրկում» գործողությունը պսակվում է հաջողությամբ։ Հիշեցնենք, որ Պեկինի և Վաշինգտոնի կողմից աշխարհը համատեղ «կառավարելու» այսպես կոչված «Չիմերիայի» (Չինաստան և Ամերիկա բառերի կապակցումից Chine և America) սցենարների քննարկումներն ակտիվացան 2009թ. հունվարից, երբ ԱՄՆ նախագահի խորհրդական Զբիգնև Բժեզինս-կին, այցով գտնվելով Պեկինում, փաստորեն ԱՄՆ-ին և Չինաստանին կոչ արեց համատեղ լուծել գլոբալ հիմնախնդիրները։

Քաջ հայտնի է, որ զարգացման նման միտումն ուղղակի սպառնալիք է ԵՄ-ի և, առաջին հերթին, Ռուսաստանի համար։ Ուստի, պատահական չէ, որ Չիմերիայի սցենարային տարբերակներում, մասնավորապես, դիտարկվում է Չինաստանի կողմից Ռուսաստանի օգտակար հանածոներով և այլ ռեսուրսներով հարուստ սիբիրյան և հեռավորարևելյան տարածքների օկուպացումը։

«Չիոոաիա» կամ ՝ Good bye, America

Թերևս, հենց վերոնշյալ հանգամանքն է հարկադրում Ռուսաստանի ղեկավարությանը որոնել ընդհանուր և, հաճախ, հակաամերիկյան ընդհանրություններ Չինաստանի հետ հարաբերություններում։ Աշխարհաքաղաքական տեսակետից երկու տերություններն էլ մտահոգ են, մասնավորապես, իրենց դիրքերի որոշ թուլացմամբ Կենտրոնական Ասիայում Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության հետևանքով, և այդ անհանգստության նյութականացած արտահայտություն կարելի է համարել ՇՀԿ-ի ստեղծումը։ Ելնելով այս իրողություններից փորձագիտական հանրությունում այսօր դիտարկվում է նաև այս տերությունների մերձեցումը, որը որոշ մեկնաբաններ անվանում են Արջի և Վիշապի միություն։ Չիմերիայի համանմանությամբ մենք այդ միությունը կանվանենք, ասենք Չիռուսիա։

Արդի «սցենարիստները» հնարավոր են համարում, որ ՉժՀ-ն և ՌԴ-ն, համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կատարելով և կասեցնելով ամերիկյան գործողությունները ֆինանսական շուկայում, կտրուկ

17

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

կսկսեն շուկա մղել կուտակած դոլարները և UST-ե (նշենք, որ Չինաստանի դոլարայիե պահուստներն այսօր կազմում են մոտ $2 տրլն), միևնույն ժամանակ դոլարային «փոշեկուլը» «միացնելով» և ձեռք բերելով հումքային ակտիվներ ողջ աշխարհում [16]: Համաձայն սցենարային ճյուղավորումների, ԱՄՆ պատասխանը կարող է արտահայտվել ռազմական գործողությունների ձևով, որոնց, սակայն, դաշնակիցները պատրաստ կլինեն համապատասխան ձևով: Նոր աշխարհակարգում գերիշխում են այն տերությունները, որոնք տիրապետում են մարդկային և տնտեսական (ՉԺՀ) և տարածքային-նյութական (ՌԴ) ամենամեծ ռեսուրսներին:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը կարող է կորցնել գլոբալ առաջնայնությու-նը ոչ միայն շնորհիվ Չիռուսիայի գործողությունների: Մի շարք այլ սցենարներում (որոնք դիտարկվում են սկսած, առնվազն, 2000 թվականից) այս գերտերության ինքնափլուզման տարբերակն ակտուալ կդառնա, մասնավորապես, այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չկարողանա կասեցնել տնտեսական անկման ներկայիս գործընթացները (որոնք կրում են համակարգային բնույթ) և դրանք դառնան չվերահսկվող: Օրինակ, պետական պարտքի (մինչև $17 տրլն) ավելացման հետ մեկտեղ սկսվում են հիպերինֆլյացիան, սնանկությունները և այլն: Արդյունքում երկրում սկսվում են զանգվածային հուզումներ և բախումներ, քաոսային իրավիճակի պատճառով խուճապահար բնակչությունը փախչում է երկրից և այլն: Այս սցենարը, որն ինչ-որ տեղ հիշեցնում է ԽՍՀՄ փլուզումը, ստացել է Good bye, America անվանումը:

Որոշ հետևություններ

Հայտնի է, որ վերջին 10-20 տարիներին հեղինակավոր կազմակերպությունների (օրինակ, NIC-ի, Համաշխարհային բանկի, այդ նույն JOE-ի և այլն) հրապա-րակած կանխատեսումները որոշակիորեն ազդում են տարբեր երկրների կառավարությունների որոշումների ընդունման մեխանիզմի վրա: Բնականաբար, խոշոր աշխարհաքաղաքական ակտորները որոշակի ջանքեր են գործադրում իրենց համար դրական սցենարներն իրագործելու և բացասականները կանխելու համար: «Հեղինակավոր կանխատեսումները» կարելի է նաև մեկնաբանել որպես ինքնատիպ տեղեկատվա-հոգեբանական գործողություններ միտված միջազգային հանրությունում որոշակի տրամադրությունների ձևավորմանը: Դրանով իսկ այդ կանխատեսումները կարծես համաշխարհային և ազգային հանրությունների գիտակցության տարր են դառնում այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ընդհանուր առմամբ, այս բոլոր հանգամանքներն անդրադառնում են ընթացիկ գործընթացների վրա, այս կամ այն չափով ուղղորդում են դրանք և, դրանով իսկ, որոշակի չափով ապագայի հիմքերն են դնում արված կանխատեսումներին համապատասխան: Այսպիսով, հաստատվում է հետադարձ դրական կապ ներկայի և ապագայի միջև, այսինքն

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

ԳՀարություեյաե

հնարավոր ապագայի մասին զարգացած պատկերացումները նպաստում եե այս կամ այն ոլորտում կոռեկտ քաղաքականություն վարելուն արդեն այսօր: Վերջին հանգամանքը չափազանց ակտուալ է Հայաստանի, որը գտնվում է քաղաքակրթությունների հանգուցակետում, անկայուն տարածաշրջանում, և Հայության համար, որի մի մասը ցրված է ամենատարբեր մշա-կութային-քաղաքական համակարգեր ու հավակնություններ ունեցող երկրնե-րում: Ակնհայտ է, որ նման պայմաններում համարժեք ազգային քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են պատկերացումներ ինչպես սեփական երկրի և նրա հարևանների ապագայի, այնպես էլ գլոբալ քաղաքական ակտորների զարգացման հեռանկարների մասին:

Այնինչ, դե-ֆակտո պատերազմի վիճակի մեջ գտնվող երկիր լինելով մենք չունենք հստակ պատկերացումներ, օրինակ, Ադրբեջանի, նրա հասարակության ու տնտեսության և, առավել ևս, այդ երկրում ածխաջրածնային բումի անխուսափելի ավարտից հետո սպասվող հնարավոր զարգացումների մասին: Իրավիճակը գրեթե նույնն է նաև տարածաշրջանային այլ երկրների հետ կապված:

Միանգամայն հասկանալի պատճառներով հայկական վերլուծաբանա-կան հանրության հիմնական ռեսուրսներն ավելի շատ զբաղված են կոնկրետ տարածաշրջանային գործընթացներով: Սակայն առանց գլոբալ աշխարհաքա-ղաքական ակտորների զարգացման հիմնական միտումների իմացության խիստ դժվար կլինի մշակել կոռեկտ տարածաշրջանային քաղաքականություն նույնիսկ իրավիճակային մակարդակով: Այս ամենը թելադրում է այնպիսի ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն, որոնց խնդիրը կլինի գլոբալ միտումներին հետևելը և Հայաստանի ու Հայության անվտանգության համատեքստում սցենարներ մշակելը: Ակնհայտ է նաև, որ նման խնդրի լուծումը հնարավոր է միայն Հայության մտավոր ռեսուրսների առավելագույն համախմբման միջոցով:

Հոկտեմբեր, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Кокошин А.А., Стратегическое управление: Теория, исторический опыт, сравнительный анализ, задачи для России. -М.: МГИМО, РОССПЭН, 2003.

2. Прогнозирование будущего: новая парадигма. Под редакцией Г.Г. Фетисова, В.М. Бондаренко. М. - Экономика, 2008.

3. Арутюнян Г., Цивилизационный и идеологический контекст информационной безопасности // О некоторых проблемах информационной безопасности. Ер. -НОФ «Нораванк», 2009, с. 32.

4. Эванс Ф. Ч, Бишоп Д.М, Оценка компаний при слияниях и поглощениях: создание стоимости в частных компаниях. М. - Альпина Бизнес Букс, 2004.

5. Александр Панарин, Реванш истории: российская стратегическая инициатива в XXI веке. М.: Издательская корпорация «Логос», 1998.

19

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36), 2011թ.

6. Александр Панарин, Искушение глобализмом, М.: Русский национальный фонд, 2000.

7. Александр Панарин, Философия политики, М.: Новая школа, 1996.

8. Россия ХХ1 века: образ желаемого завтра.- М.: Экон-Информ, 2010.

9. Джордж Фридман, Следующие 100 лет. Прогноз событий ХХ1 века. М. - ИД «Коммерсант», «ЭКСМО», 2010.

10. ԱՄարջանյան, «Մեր ապագան NIC աչքերով», Стратегия развития. О некоторых проблемах национальной безопасности. - Ер.։ НОФ «Нораванк», 2010.

11. Китайская военная стратегия (Сост., пер., и коммент. В.В. Малявина). М. -«Издательство Астрель», 2002., Харро фон Зенгер, Стратагемы, в 2-х томах, М. -

ЭКСМО, 2004.

12. Клаузевиц, О войне (в двух томах). М. – Военное изд-во Народного комиссариата обороны СССР, 1941.

13. КокошинА.А. Технократия, технократы и неотехнократы, М., ЛКИ, 2009.

14. Балахонцев Н, Кондратьев А, Зарубежные методы оценки потенциала стран, Зарубежное военное обозрение, #11(764), с.101, 2010.

15. Петр Добротворский, Креативный капитализм спасет мир. Эксперт, #3(737), с. 76, 2011.

16. Моторин Д, Бианки В., Серавин А, Сычев С., После WC: мир после кризиса. Санкт-Петербург, 2009.

ПРОГНОЗИРОВАНИЕ И ФОРМИРОВАНИЕ БУДУЩЕГО

Гагик Арутюнян

Резюме

Прогнозирование посредством современных методов является важным элементом стратегического планирования и управления. Отсутствие же подобных исследований, как правило, негативно сказывается как на государствах, так и на любых более или менее серьезных начинаниях. Сегодня известны десятки научных способов, которые позволяют с той или иной степенью точности формировать представления об ожидаемых в будущем развитиях, вырабатывать различные сценарии и, по возможности, готовиться к ним соответствующим образом. Для широко тиражируемых авторитетными организациями прогнозов характерно также то, что полученные результаты могут оказать определенное влияние на умонастроения современников. Такой эффект как бы формирует будущее, способствуя осуществлению именно тех процессов и событий, которые прогнозировались этими организациями.

20

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.