Научная статья на тему 'Լի Քվան Յուի դասերը Հայաստանի համար'

Լի Քվան Յուի դասերը Հայաստանի համար Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
89
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматривается феномен осуществленного одним из отцовоснователей армянской общины Сингапура, Ли Кван Ю, экономического чуда, которое позволило Сингапуру из страны третьего мира перейти в первый. Авторы считают его воззрения довольно поучительными для Армении. Если Ли прав в том, что география значит меньше технологий, то для стран, которые, подобно Армении, не имеют выхода к морю, обозначенные им тенденции предоставляют больше возможностей добиться успеха. А стремление к новым технологиям предполагает перманентное образование населения на протяжении всей жизни. Армении необходимо улучшить качество человеческого капитала.

Текст научной работы на тему «Լի Քվան Յուի դասերը Հայաստանի համար»

ԼԻ ՔՎԱՆ ՅՈԻԻ ԴԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Սիմհե Սարաջյան', Մոեիկա Հարությունյան"

Նախաբան

Աշխարհում, թերևս, պետական գործիչ չի մնացել, որ լսած չլինի Սինգապուրի տնտեսական հրաշքի մասին, որը սկսվել է 50 տարի առաջ և շարունակվում է առ այսօր։ Եվ եթե կա մեկը, առանց որի Սինգապուրի ֆենոմենալ փոխակերպումը հնարավոր չէր լինի, ապա նա Լի Քվան Յուն է։

Սինգապուրի վերափոխման համար Լիի կատարած գործերը փաստագրված են տասնյակ գրքերում, սակայն վերջերս լույս տեսած ամերիկյան պետական գործիչներ Գրեմ Ալիսոնի, Ռոբերտ Դ. Բլեք-վիլի և Հարվարդի համալսարանի հետազոտող Ալի Ուայնի համահե-ղինակած գիրքը տարբերվում է մյուսներից։ «Լի Քվան Յու. մեծ վարպետի խորաթափանց մտորումները Չինաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի շուրջ» վերնագրով գիրքը հրատարակվել է 2013թ. մարտին և հիմնականում կենտրոնացած է Չինաստանի վերելքի շուրջ։ Սակայն գրքում նաև ներկայացված է Սինգապուրի հիմնադիր հոր գործնական խորհուրդների համապարփակ մի հավաքածո առ այն, թե ինչպես կառուցել և աշխատեցնել պետական կառավարման արդյունա- * **

* Հարվարդի համալսարանի Բելֆերի անվ. գիտության և միջազգային հարաբերությունների կենտրոնի հետազոտող։

** Համաշխարհային բանկի խորհրդատու, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցի շրջանավարտ։

176

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս.Սարաջյահ, ՄՀարություհյահ

վետ համակարգ: Այդ խորհուրդները ցանկացած երկրի պետական գործիչ օգտավետ կհամարի։

Սիեգապռւրի հրաշքը և Չինաստանի վերեյքը

Երբ 1963թ. Սինգապուրն անկախություն հռչակեց Մեծ Բրիտա-նիայից, իսկ 1965թ.' Մալայզիայից, նորաթուխ այդ պետությունն առանձնապես խոստումնալից չէր թվում: Տարբեր էթնիկ խմբերով բնակեցված 63 կղզիների վրա գտնվող Սինգապուրն ուներ մի շարք հզոր հարևաններ: Անկախության ձեռքբերման ժամանակ Սինգա-պուրի տարեկան ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով կազմում էր ընդամենը $500: Այնուհանդերձ, Սինգապուրը ոչ միայն գոյատևեց որպես անկախ պետություն, այլև դարձավ աշխարհի ամենահարուստ երկրնե-րից մեկը: Մեկ շնչին ընկնող տարեկան ՀՆԱ-ն 1965-ից մինչև 2011թթ. ժամանակաշրջանում աճեց 24500%-ով, ըստ Համաշխարհային բանկի տվյալների' հասնելով տարեկան $46241-ի: Գնողունակության համարժեքով հաշվարկելու դեպքում Առյուծի քաղաքն այժմ կարող է հպարտանալ մեկ շնչին ընկնող ամենաբարձր եկամուտներով երկր-ների ցանկում իր երրորդ հորիզոնականով:

Սինգապուրի տնտեսական վերափոխումն իրավամբ վերագրվում է Լի Քվան Յուին, որն անկախ Սինգապուրի հիմնադիր հայրերից է և զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը 1959-1990թթ.: Իր իսկ բառերով, Լիի ամենամեծ նվաճումն այն է, որ «մեկ սերնդի կյանքի ընթացքում (1965-1990թթ.) մենք երրորդից տեղափոխվեցինք առաջին աշխարհ: Հաջորդ 20 տարիների ընթացքում, մինչև 2010թ., Սինգապուրը ձեռք բերեց կենսունակ և կենսախինդ քաղաքի կեցվածքն ու փայլը»:

Տասնյակ պետություններ, այդ թվում' ԱՄՆ-ը և Չինաստանը, ճանաչել են Լիի իմաստունությունը և նրանից խորհուրդ խնդրել: Նա խորհրդատվություն է իրականացրել ԱՄՆ մի շարք նախագահների,

177

Ս.Սարաջյան, Մ.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

վերջերս նաև Բարաք Օբամայի համար: Նա նաև եղել է չինական առաջնորդների, այդ թվում Դեն Սյաոպինի և ներկայիս նախագահ Սի Ցզինպինի խորհրդատուն։ Ուստի, զարմանալի չէ, որ նշանավոր ամերիկյան հետազոտողներ և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Գրեմ Ալիսոնը և Ռոբերտ Բլեքվիլը որոշեցին դիմել Լիին տեղեկանալու համար նրա կարծիքին այն մասին, թե ինչով է պայմանավորված Չինաստանի վերելքը, և ինչ պետք է անի մնացած աշխարհը դրան հարմարվելու համար։

«Չինացիները հաշվարկել էին, որ առաջընթաց ապրելու, իրենց համակարգը կերտելու և այն կոմունիստականից շուկայականի վերածելու համար կպահանջվի խաղաղության և հանգստության 30-40, գուցե 50 տարի։ Նրանք պետք է խուսափեին Գերմանիայի և Ճապո-նիայի կատարած սխալներից», ասել է Լին հեղինակներին ավելացնելով. «Չինական ղեկավարությունը քաղել էր այն դասը, որ ԱՄՆ-ի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու դեպքում պարտությունը երկար սպասել չի տա։ Ուստի, դրանից խուսափելու համար պետք է գլուխը կախ պահել և ժպտալ 40 կամ 50 տարվա ընթացքում»։ Համաշխարհային առաջատարություն տանող ճանապարհին Չինաստանը ոչ կմիանա արևմտյան պետությունների ակումբին, ինչպես վարվեց Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտից հետո, ոչ էլ ժողովրդավար պետություն կդառնա. այդպես է կարծում ազատական ժողովրդավարության հանդեպ համակրանք չտածող Լին։ Գրքում մեջբերվում են Լիի խոսքերը. «Չինաստանը չի վերածվի ազատական ժողովրդավարության։ Եթե այդպես լիներ, ապա Չինաստանը կկործանվեր»։

Լիի կանխատեսումը Չինաստանի անընդհատ աճի մասին հաստատվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի կատարած հետազոտություններով, համաձայն որոնց Չինաստանը տնտեսապես առաջ կանցնի ԱՄՆ-ից համապատասխանաբար' 2016 կամ 2030թթ.։

178

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս.Սարաջյան, ՄՀարությունյան

Հայաստանի պայմաններին պատեհ Լիի մտքերը

Հաշվի առնելով այն, որ անկախության ձեռքբերման պահին Սինգա-պուրն ու Հայաստանը որոշակի տնտեսական և ժողովրդագրական նմանություններ ունեին1, մեր համոզմամբ Հայաստանի պետական այրերը կարող են Լիի մտքերն օգտավետ գտնել գործնական կիրառման տեսանկյունից։

Եթե Չինաստանի համաշխարհային առաջատար տերություն դառնալու մասին Լիի կանխատեսումը ճշմարիտ դուրս գա (և մեր կարծիքով այդպես էլ կլինի), ապա Հայաստանը պետք է արդեն այսօր ձեռնամուխ լինի աշխարհի ապագա առաջնորդի հետ հատուկ հարաբերություններ կերտելու գործին։ Նման գործընկերությունը կմեծացնի թե Չինաստանի վերելքից Հայաստանի քաղած օգուտները, թե Հայաստանի խաղաղ զարգացման հարցում Չինաստանի շահագրգռվածությունը1 2։ Սակայն դեպի գլոբալ առաջնորդություն Չինաստանի ուղին առանց խոչընդոտների չէ։ Դրանցից մեկը Չինաստանի սեփական մշակույթն ու լեզուն է։ Լիի խոսքերով' «Կկարողա-

ռ

նա արդյոք Չինաստանը հրաժարվել իր մշակույթից։ Վստահ չեմ, որ Չինաստանն ի վիճակի կլինի հաղթահարել լեզվային արգելքը և դրա հետ կապված դժվարությունները' արտասահմանից տաղանդավոր կադրեր ձեռք բերելու տեսանկյունից, եթե երկիրն անգլերենը չդարձնի գերակա լեզու, ինչպես դա արեց Սինգապուրը։ Թեև ես մի առիթով խորհուրդ տվեցի Չինաստանի ղեկավարին անգլերենը դարձնել Չինաստանի առաջին լեզուն, բայց դա իրատեսական չէ Չինաստանի պես հսկա, ինքնավստահ երկրի և նրա մշակույթի համար։ Դա լուրջ խոչընդոտ է»։

1 Անկախություն ձեռք բերելու պահին երկու երկրներն էլ ունեին մի քանի միլիոնի հասնող բնակչություն և մեկ շնչի հաշվարկով $400-ը չգերազանցող ՀՆԱ։

2 Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հատուկ գործընկերության փոխակերպելու վերաբերյալ առաջարկությունների մասին տե ս Simon Saradzhyan, “Armenia and China — Case for a Special Partnership,” Noravank, 4 ապրիլ 2012թ., http://noravank.am/eng/articles/detail.php?ELEMENT_ID=6385.

179

ՍՍարաջյաե, Մ.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Թեպետ այս հոդվածի հեղինակները ոչ մի դեպքում չեն առաջարկում, որ Հայաստանը անգլերենը դարձնի երկրի առաջին լեզուն, սակայն մեր համոզմամբ' անգլերենի, և գերադասելի է ևս մեկ ընդհանուր շփման լեզվի համատարած ու խոր իմացությունը մեծապես կբարելավեր մարդկային կապիտալի որակը Հայաստանում թույլ տալով տեղական ընկերություններին լինել ավելի մրցունակ գլոբա-լացման այս դարաշրջանում։ Սույն հոդվածի հեղինակներին չհաջողվեց անգլերենի վարժ իմացությամբ հայաստանցիների թվաքանակի մասին տվյալներ գտնել պետական որևէ աղբյուրից։ Սակայն հայտնի է, որ 2012թ. դրությամբ Հայաստանում կային 2249 անգլերենի, 3480 ռուսերենի և 844 այլ օտար լեզուների (ֆրանսերենի, գերմաներենի և այլն) ուսուցիչներ երկրում գործող 1441 կրտսեր, միջին և ավագ դպրոցներում1։

Հայերենն ուսուցման լեզու է Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում։ Մի քանի մասնավոր դպրոցներ են միայն առաջարկում ուսուցում անգլերենով կամ այլ օտար լեզուներով։ Համալսարաններից միայն մի քանիսում կարելի է կրթություն ստանալ օտար լեզվով։ Դրանցից են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը։ Համեմատության համար. Վրաստանը պետական քաղաքականության կարգավիճակով անգլերենն ընդունել է որպես երկրի երկրորդ լեզու և պարտադիր դարձրել դրա ուսուցումը դպրոցներում։ Վրաստանի Կրթության նախարարությունը մեկնարկել է «Սովորեցրո ւ և սովորի ր Վրաստանի հետ» ծրագիրը, որի իրականացման նպատակով մինչև 2014թ. պետք է դպրոցներում աշխատի 10 հազ. մարդ, որոնց մայրենի լեզուն անգլերենն է1 2:

1 ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, 2011-2012 ուսումնական տարվա հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի վիճակագրական տվյալներ, էջ 51, http://www.edu.am/DownloadFile/5668arm-2011-2012_hanrakrtutiun.pdf

2 Molly Corso, “Saakashvili Pledges to Create a Nation of English Speakers” EurasiaNet, September 2010, http://www.eurasianet.org/node/61895

180

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ՍՍարաջյաե, ՄՀարությունյան

Լիի կարծիքով, հաջողության հասնելու ճանապարհին պետության համար է լ ավելի կարևոր է տաղանդներին ներգրավելու կարողությունը։ Լին կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները «աստիճանաբար կզիջի իր դիրքերը 30, 40, 50 տարվա ընթացքում, եթե չկարողանա պահպանել տաղանդավոր կադրեր ներգրավելու իր կարողությունը։ Սա եզրափակիչ մրցությունն է, որովհետև Չինաստանը և մյուս պետությունները որդեգրելու են ԱՄՆ գործելակերպը հարմարեցնելով այն իրենց պայմաններին, ու նաև արդեն հայացք են հառել շուրջ բոլորը փնտրելով տաղանդաշատ մարդկանց իրենց տնտեսությունները նորարարությամբ, ձեռներեցությամբ կերտելու համար»։ Լիի այս նախազգուշացումը ԱՄՆ-ին տեղին է նաև Հայաստանի դեպքում, որը տարիներ շարունակ ուղեղների արտահոսք է ապրում։ 1991թ. ի վեր Հայաստանից հեռացել է մոտ 700 հազ. - 1,3 մլն մարդ1։ Թեև վերջին մի քանի տարիներին արտագաղթի ծավալները նվազել են և միգրացիոն պատկերը փոխվել է մշտականից ժամանակավորի կամ սեզոնայինի, սակայն այս երևույթը շարունակում է մտահոգության առարկա մնալ։ Հայաստանից արտագաղթողների մեծամասնությունը լավ կրթություն ունի և իր աշխատանքային ունակությունների գագաթնակետի տարիքին է։ Արտագաղթող տղամարդկանց 60%-ը և կանանց 40%-ը ունեն միջնակարգ կրթություն, համապատասխանաբար' 15,5%-ը և 21,6%-ը բարձրագույն, իսկ 15,5%-ը և 18,1%-ը' միջնակարգ մասնագիտական։ Արական և իգական սեռի արտագաղթողների միջին տարիքը կազմում է համապատասխանաբար' 36 և 31 տարեկան1 2:

1 “Migration Presents Challenges and Opportunities for Armenia, New Report Says,” UNDP, Yerevan, Armenia, May 12, 2010,

http://europeandcis.undp.org/news/show/87DF8BDD-F203-1EE9-B9C5C954A9A8E0D8

2 “Armenia Extended Migration Profile,” Building Migration Partnerships, 2011, http://www.imap-migration.org/fileadmin/Editor/Profiles/PPTI/Armenia/Armenia_Extended_Migration_Profile_ EN_FINAL.pdf

181

Ս.Սարաջյան, Մ.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Հայաստանը տանուլ կտա Լիի ձևակերպած «եզրափակիչ մրցությունն» իր հարևանների հետ, եթե չկարողանա վերջ դնել ուղեղների արտահոսքին և չսկսի տաղանդավոր կադրերին գրավել իր կողմը։ Մեր կարծիքով, մոտ 7-8 մլն մարդ կազմող հայկական Սփյուռքը ամենամեծ և առավել ակնհայտ աղբյուրն է, որտեղից Հայաստանը կարող է շնորհաշատ կադրեր ձեռք բերել։ Հայաստանը պետք է մշակի Սփյուռքից տաղանդներ ներգրավելու հատուկ ծրագիր, քանի որ այնտեղ բազմաթիվ կայացած ու հաջողակ մասնագետներ կան։

Սակայն չենք կարծում, որ Հայաստանը պետք է սահմանափակվի միայն սփյուռքահայության ներգրավմամբ։ Եթե լեզվական արգելքը վերացվի և համապատասխան խթաններ ստեղծվեն, ապա շնորհաշատ կադրերն ամբողջ աշխարհից ինքնաբերաբար կհոսեն դեպի Հայաստան։ Մեր համոզմամբ, եթե Հայաստանի կառավարությունն անգլերենի ուսուցումը երկրում հասցներ լեզվի իմացության ապահովման այնպիսի մակարդակի, որին լայնորեն տիրապետում են մայրցամաքային Եվրոպայում, ապա դա կօգներ գրավել անհրաժեշտ կադրերը։ Ինչպես պնդում է Լին' «անգլերենը դյուրին է դարձնում արտերկրից տաղանդներ ներգրավելը»։

Հայաստանի ղեկավարներին արժե նաև մտածել Լիի կատարած հետևյալ արտահայտության շուրջ, որը կարող է դառնալ բարձր որակավորմամբ արտասահմանյան աշխատողների ներգրավման ջանքերի կարգախոսը. «Սինգապուրցու իմ սահմանումը... այն է, որ մենք ընդունում ենք բոլորին, ով կմիանա մեզ։ Մենք տաղանդների կարիք ունենք, ուրեմն մենք կընդունենք նրանց։ Ահա սա պետք է լինի սահմանման հատկորոշիչը»։

Մեր տեսակետից' մարդկային կապիտալի որակը Հայաստանում բարելավելու համար կառավարությանը հարկավոր է ընդլայնել «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող նախագծի կարգի ծրագրերը, որոնցով հայ ուսանողներն ընդունվում են արտասահմանյան

182

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ՍՍարաջյաե, ՄՀարությունյան

առաջատար բուհեր, ինչպես նաև զուգակցել դրանք աշխատատեղերի ստեղծմամբ, հատկապես տնտեսության հետարդյունաբերա-կան հատվածում1։

Կարծում ենք նաև, որ Հայաստանը պետք է զարկ տա ինտերնետի միջոցով կադրերի ներգրավման ջանքերին, քանի որ Սփյուռքի ամենալուսավոր ուղեղներից ոմանք գուցե հարմար չգտնեն Հայաստան տեղափոխվելը, սակայն ուրախ կլինեն իրենց լուման ներդնել հայրենիքի զարգացման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ' առցանց դասընթացներ վարելով կամ հետազոտական աշխատանքներին մասնակցելով ու խորհրդատվություն տրամադրելով։

Ըստ Լիի, թեև պետության զարգացման համար կենսական անհրաժեշտություն է տաղանդաշատ կադրերին գրավելը և պահպանելը, նույնքան կարևոր է նաև ներգաղթածների ձուլումը։ Նա բացահայտորեն զգուշացնում է, որ բազմամշակութայնությունը կարող է «կործանել» երկիրը։ «Ոչ մեկը չի ցանկանում կորցնել իր ազգային, մշակութային, կրոնական և նույնիսկ լեզվական ինքնությունը։ Բայց մեկ պետության մեջ գոյատևելու համար պետք է ինչ-որ ընդհանուր բաներ ունենալ, որոշակի հատկանիշներ։ Եթե փորձեք ճնշման միջոցով դրան հասնել, ապա անպայման խնդիրների առջև կկանգնեք»,-զգուշացնում է Լին։ Բազմամշակութայնությունից խուսափելով հանդերձ, պետությունը կարիք չունի իր մշակույթը հարմարեցնել' ավելի մրցունակ դառնալու համար։ «Մարդկանց լեզուն և մշակույթը պետք է փոխել, որպեսզի նրանց նոր խնդիրներ լուծելու հնարավություն ընձեռվի։ Այս մի բանը շատ կարևոր է, բայց դժվար է իրագործել»,-նկատում է Լին գրքում։ Նա փաստարկում է, որ ցանկացած հասարակության վերափոխման համար անհրաժեշտ են երեք հիմնարար բաղադրիչներ. «Առաջին վճռականորեն տրամադրված ղեկավարու-

1 «Լույս» հիմնադրամի հրապարակած տեղեկությունների համաձայն, «Լույս»-ի կրթաթոշակ ստացողների թիվը գերազանցում է 250-ը, http://www.luys.am/en/armenianworld/

183

Ս.Սարաջյան, Մ.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

թյուն... երկրորդ արդյունավետ վարչարարություն և երրորդ սոցիալական կարգապահություն»:

Լին գտնում է, որ պետական վարչարարության համակարգի արդյունավետությունը պետք է ապահովել համարժեքորեն վարձատրվող, բարձրագույն որակավորմամբ կադրերի ներգրավման միջոցով, որոնց կատարողականը պետք է գնահատվի ըստ բերած օգուտների և ենթարկվի խստիվ վերահսկողության։

Գրքում մեջբերված Լիի խոսքերով. «Եթե չունենանք բարձր որակավորմամբ կադրերի անընդհատ ներհոսք վարչապետի և նախարարների պաշտոններում, ապա Սինգապուրը փոքրիկ կարմիր կետից կվերածվի չնչին սև բծի։ Սինգապուրը երրորդ աշխարհից առաջին հասցնելու ճանապարհին մենք չենք զբաղվել այնպիսի նախարարների փնտրտուքով, ովքեր պատրաստ կլինեին իրենց երեխաների ապագան զոհաբերել պետական ծառայության պարտքը կատարելու համար։ Մենք պրագմատիկ մոտեցում ենք կիրառել, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաներից չէր պահանջվում հանրային օգուտի համար չափից ավելի զոհաբերությունների գնալ։ Նախարարներին համարժեքորեն վարձատրելու խնդրից խուսափելու պատճառով մենք չպետք է Սինգապուրը հետընթացի ենթարկենք դարձնելով այն երրորդ աշխարհի շարքային պետություն»։

Հայաստանի պետական հատվածում աշխատավարձերի ներկայիս մակարդակը դժվար է մրցունակ համարել. ամսական միջին աշխատավարձը հատվածում կազմում է $280, մինչդեռ համեմատության համար' մասնավոր հատվածում այն $480 է1։ ՀՀ նախարարները ստանում են ամսական մոտ $8001 2։

1 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսա-կան վիճակը 2013 թվականի հունվարին», Երևան, 2013, http://www.armstat.am/file/article/sv_01_13a_00.pdf

2 ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին (ընդունվել է 2002թ. դեկտեմբերին) ։

184

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ՍՍարաջյան, ՄՀարությունյան

Սակայն մրցունակ աշխատավարձ վճարելը համաշխարհային մակարդակի պետություն կերտելու համար անհրաժեշտ տարրերից լոկ մեկն է։ Այլ հարցերի թվում են առողջ վերահսկողությունը և ըստ արժանիքների գնահատումը, որոնք նույնիսկ ավելի կարևոր են հաջողության համար, քան համարժեք նյութական վարձատրությունը։

Ըստ Լիի. «Սեփականությունից և պաշտոնից բխող արտոնությունների վրա հիմնված հասարակությունը պետք է իր տեղը զիջի մի հասարակության, որտեղ մարդիկ պարգևատրվում են ըստ իրենց կարողությունների ու հասարակությանը բերած օգուտի։ Դրա հիմնավորումներից մեկն այն է, որ առաջընթաց է ապրում միայն այն հասարակությունը, որում մարդիկ խրախուսվում են ներդնել իրենց առավելագույն ջանքերը»։

Լիի առաջարկած հաջողության այս բաղադրատոմսը հատկապես մեծ արձագանք պետք է գտնի Հայաստանում հաշվի առնելով Սինգապուրը վերափոխելիս Լիի և հետկոմունիստական Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների միջև եղած նմանությունը։ «Երբ սկսեցի այս գործը, հարցն այն էր, թե կարող է արդյոք Սինգապուրը գոյատևել այնպիսի հարևանների շրջապատում, որոնք ունեն ավելի մեծ բնական պաշարներ, մարդկային ռեսուրսներ և հողատարածք։ Անհրաժեշտ էր տարբերվել նրանցից, այլապես մեր վերջը

ռ

կգար։ Բայց ինչպե ս տարբերվել։ Նրանց մոտ համակարգը մաքուր չէր, մենք մաքուր համակարգ ենք ստեղծել։ Նրանց մոտ օրենքի գերակայությունը երերուն էր, մենք անվերապահորեն ենթարկվում ենք օրենքին։ Համաձայնության գալու կամ որոշում կայացնելու դեպքում մենք դրանից երբեք չենք հրաժարվում։ Մենք հուսալի և վստահելի դարձանք ներդրողների համար։ Համաշխարհային մակարդակի են-թակառուցվածք, նույնպիսի օժանդակ աշխատակազմ, որոնք բոլորը անգլերենով կրթություն են ստացել։ Լավ կոմունիկացիաներ' օդով, ծովով, մալուխով, արբանյակներով, իսկ այժմ նաև համացանցով»։

185

Ս.Սարաջյան, Մ.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Երբ մտածում ենք այն մասին, թե ինչպես կարող է Հայաստանը հաջողությունների հասնել, չնայած դեպի ծովային ելքի բացակայությանը, հարևանների համեմատ փոքր տարածքին և աղքատիկ բնական պաշարներին, ապա հատկապես ուսանելի է Հայաստանի, Հարավային Կովկասի իր հարևանների և Սինգապուրի միջև համեմատությունը վերը նշված կատեգորիաներում։

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատմամբ' 2013թ. Հայաստանը բիզնես վարելու դյուրինության աստիճանով աշխարհում գրավել է 32-րդ տեղը։ Սա զգալի առաջխաղացում է 2012թ. վարկանիշային այս աղյուսակում Հայաստանի զբաղեցրած 50-րդ տեղի համեմատ։ 2013թ. Վրաստանը և Ադր-բեջանը գրավել են համապատասխանաբար 9-րդ և 67-րդ հորիզոնականները, իսկ Սինգապուրն առաջին տեղում է։ Թեև Հայաստանը նշանակալիորեն բարելավել է իր գումարային վարկանիշը, սակայն ոչ բոլոր գնահատվող ոլորտներում է առաջընթաց գրանցվել, և Հայաստանը շարունակում է ցածր գնահատականներ ստանալ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին է պայմանագրերի գործադրելիությունը (91), մինչդեռ Վրաստանը 30-րդն է պայմանագրերի գործադրելիությամբ և 38-րդը արտահանման-ներկրման դյուրինության մակարդակով։ Ադրբեջանն այս չափանիշներով գրավել է համապատասխանաբար' 25-րդ և 169-րդ տեղերը։

Լիի խոսքերով. «Օրենքի գերակայությունը հիմնարար անհրաժեշտություն է։ Այն ապահովում է կայունություն և կանխատեսելիու-թյուն»։ Heritage հիմնադրամի կազմած Տնտեսական ազատության ինդեքսով' 2013թ. Հայաստանում օրենքի գերակայության ցուցանիշը համաշխարհային միջինից բավական ցածր է։

Սեփականության իրավունքների դասակարգման մեջ Հայաստանը հավաքել է 30 վարկանիշային միավոր, իսկ կոռուպցիայից ձերբազատվածության ցուցանիշը 26 միավոր է, այն դեպքում, երբ

186

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ՍՍարաջյաե, ՄՀարությունյան

միջին համաշխարհային ցուցանիշը կազմում է 40 միավոր: Համեմատության համար. Վրաստանի ցուցանիշներն են. 45 միավոր' սեփականության իրավունքների և 41 միավոր' կոռուպցիայից ձերբազատ-վածության համար։ Ադրբեջանի միավորներն են. սեփականության իրավունքների համար' 25 և կոռուպցիայից ձերբազատվածության համար' 24, իսկ Սինգապուրը այդ դասակարգումներում հավաքել է համապատասխանաբար 90 և 92 միավոր։

Վերոհիշյալ գրքում Լիի կողմից պետության զարգացման և մրցունակության համար վճռորոշ ճանաչված խթանների թվում, մեր կարծիքով, Հայաստանի համար հատկապես կարևորվում են հետևյալ չորսը.

1. կենսամակարդակը, որը կախված է ռեսուրսների առկայությունից, տեխնոլոգիական բանիմացությունից, կրթական ստանդարտներից և աշխատուժի կուլտուրայից ու կարգապահությունից;

2. ժողովրդագրական աճը, որի շարժիչ ուժը ոչ միայն միգրացիան է, այլև ծնելիությունը;

3. աշխատուժի որակը;

4. «նոր գիտելիքով, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում նոր հայտնագործություններով» առաջ ընթացող տնտեսությունը։

Լին գտնում է, որ նշված խթաններից տեխնոլոգիան առանձնահատուկ նշանակություն ունի. «Տեխնոլոգիան և գլոբալացումը ստեղծել են գործունեության ավելի համահավասար հարթակ։ Քանի որ ապրանքներն ու ծառայությունները կարող են արտադրվել ամենուրեք, աշխարհագրական դիրքի, կլիմայի և բնական պաշարների հետ կապված ավանդական մրցակցային առավելությունների դերը նվազել է։ Բոլոր երկրներն էլ կարող են օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից, օդային տրանսպորտից և միանալ ապրանքների ու ծառայությունների առևտրով զբաղվող գլոբալ հանրությանը։ Պե-

187

ՍՍարաջյաե, Մ.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

տությունները պետք է ապահովեն, որ իրենց օրենսդրությունն ու հաստատությունները նպաստեն գլոբալ հոսքերին։ Ահա այստե ղ է օրենքի գերակայության հիմնարար անհրաժեշտությունը։ Այն ապահովում է կայունություն և կանխատեսելիություն։ Դրանից հետո մասնակից երկրների միջև արդեն կձևավորվեն առևտուրն ու ներդրումները կարգավորող օրենքների և կանոնների փոխադարձ համապատասխանություն։ Գործառնական ծախքերի կրճատման շնորհիվ դա նպաստում է տնտեսական գործունեությանը»։

Եթե Լին իրավացի է այն բանում, որ աշխարհագրությունը պակաս նշանակություն ունի, իսկ տեխնոլոգիան ավելի մեծ (և մեր համոզմամբ դա ճշմարիտ է), ապա Հայաստանի պես դեպի ծով ելք չունեցող երկրների համար այս միտումները հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում։ Սակայն նոր տեխնոլոգիաներին ձգտելը պահանջում է բնակչության շարունակական կրթություն ողջ կյանքի ընթացքում։ Գրքի հեղինակներին Լին բացատրել է. «Նորարարության և տեխնոլոգիայի բանալին մարդիկ են։ Մեր կրթական համակարգը վերակառուցվում է նորարարություն և ստեղծագործ մոտեցումներ սնուցելու համար, մանկապարտեզից մինչև համալսարան ու այնուհետ' դեպի շարունակական կրթություն»։

Հարկ է նշել, որ 2009թ. Հայաստան կատարած իր այցելության ընթացքում Լին ասաց, որ արդյունավետ զարգացման հիմքում ընկած է որակյալ կրթությունը, որի համար հարկավոր է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում' երիտասարդներին արտասահմանում կրթվելու հնարավորություններ ընձեռելով։

Ինչպես նկատում է Լին. «Այժմ մի դարաշրջանում ենք, երբ մեծ տերությունների միջև ռազմական բախումներ այլևս տեղի չեն ունենում։ Փոխարենը'գերտերությունները մրցում են տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում»։ Նա պնդում է, որ կատարելության ձգտելու արժանի նոր տեխնոլոգիաների շարքում երկրների համար առաջնայինը ինտերնետն է։ Գրքում մեջբերվում են նրա հետևյալ

188

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ՍՍարաջյաե, ՄՀարությունյան

խոսքերը. «Ինտերնետը... մարդկության կողմից բնության նվաճման մի տեխնոլոգիա է, որն առհավետ կերպարանափոխեց աշխարհը։ Մարդիկ պետք է մշտապես համընթաց քայլեն նորագույն տեխնոլոգիաներին, սակայն երբեք չի կարելի կորցնել հիմնարար արժեքները։ Գիտությունը և տեխնոլոգիան որոշիչ գործոններ են ապագա առաջընթացի համար»։ Կրկին, եթե Հայաստանի առաջատար ձեռներեցները մտածում են, թե ինչպես զարգացնեն դեպի ծով ելք չունեցող, կիսաշրջափակված իրենց երկիրը, ապա մեր համոզմամբ, նրանք պետք է ուշադրություն դարձնեն այն մոդելներին, որտեղ կարևորվում է ինտերնետի կիրառումը տրանսպորտային ծախսերի կրճատման ու հավելյալ արժեքի ստեղծման համար։

Մարդկանց կարգապահությունը և առաջնորդների որակը

Իհարկե, դեպի հաջողություն տանող ճանապարհը գծելն ավելի հեշտ է, քան այդ ճանապարհն իրականում անցնելը, հատկապես մի երկրի համար, որի առջև արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերներ են նետված, այդ թվում' խռովահույզ շրջապատ և թշնամաբար տրամադրված հարևանների կողմից իրականացվող շրջափակում, որոնցից մեկն ակտիվորեն պատերազմի է նախապատրաստվում։ Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ հայերը կարող են անցնել այդ ճանապարհը, եթե դրսևորեն այն կամքն ու հավատը, որ թույլ են տվել նրանց գոյատևել դարեր շարունակ, կյանքի և մահու կռիվ տալով' ամեն հանգամանքին հակառակ։ Ինչպես պնդում է Լին իր գրքում' «Ազգի վեհությունը չի որոշվում միայն դրա թվաքանակով։ Պատմության մեջ պատվավոր տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ են մարդկանց միասնականությունը, տոկունությունը, կարգապահությունը և նրանց ղեկավարների որակները»։ Դժվար է չհամաձայնել այս մտքին։

Ապրիլ, 2013թ.

189

ՍՍարաջյան, Մ.Հարությունյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

уроки ли кван ю для Армении

Симон Сараджян, Моника Арутюнян

Резюме

В статье рассматривается феномен осуществленного одним из отцов-основателей армянской общины Сингапура, Ли Кван Ю, экономического чуда, которое позволило Сингапуру из страны третьего мира перейти в первый. Авторы считают его воззрения довольно поучительными для Армении. Если Ли прав в том, что география значит меньше технологий, то для стран, которые, подобно Армении, не имеют выхода к морю, обозначенные им тенденции предоставляют больше возможностей добиться успеха. А стремление к новым технологиям предполагает перманентное образование населения на протяжении всей жизни. Армении необходимо улучшить качество человеческого капитала.

190

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.