Աշխարհաքաղաքական
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ. ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ
Սիմոն Սարաջյաե'
Չինաստանի վերեյքը
Հազիվ թե միջազգային հարաբերությունների գծով գոնե մեկ փորձագետ լինի, որը դժգոհած չլինի այն բանից, թե որքան անկանխատեսելի է դարձել աշխարհը սառը պատերազմի ավարտից հետո (անգամ չնայած այն բանին, որ Ֆրենսիս Ֆուկույաման առաջվա նման պնդում է, թե պատմության ավարտն արդեն եկել է)։ Առկա է, սակայն, մի միտում, որի շարունակությունն առաջիկա տարիներին փորձում է կանխատեսել այդ փորձագետների մեծ մասը։ Եվ դա Չինաստանի վերելքն է։ Նրանցից շատերի համար հարցն այն չէ, թե կդառնա արդյոք Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսական տերությունը, այլ այն, թե երբ դա տեղի կունենա։ Արժույթի միջազգային հիմնադրամը և «Գոլդման Սաքսը» կարծում են, որ դա տեղի կունենա 2016 և 2030թթ. համապատասխանաբար1։ Չինաստանն արդեն առաջատարն է այնպիսի ոլորտներում, ինչպիսին են արտահանումը, արտադրությունն ու արժութային պաշարները։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր կարող են կասկածներ ունենալ, թե որքան հեռու է գնացել չինական տնտեսությունը տեխնոլոգիաների առումով այն ժամանակվանից ի վեր, * 1 * * * 5
* Հարվարդի համալսարանի գիտության և միջազգային հարաբերությունների Բելֆերի կենտրոնի (Belfer Center for Science and International Affairs) գիտաշխատող։
Հեղինակը երախտագիտություն է հայտնում Ղրղզստանի Ֆինանսների նախարարության պետական պարտքի սպասարկման վարչության նախկին պետ Թեմիրբեկ Այթուղանովին, The Armenian Reporter թերթի վաշինգտոնյան խմբագիր Էմիլ Սանամյանին և Հարվարդի համալսարանի գիտության և միջազգային հարաբերությունների Բելֆերի կենտրոնի վերլուծաբան Ալի Ուեյնին խորհուրդների համար։
1 ԱՄՀ կանխատեսումների համաձայն 2016թ. Չինաստանի ՀՆԱ-ն գնողունակության հարաբերակցության տե-
սակետից կկազմի $18,976 մլրդ, իսկ ԱՄՆ-ինը $18,807 (World Economic Outlook Database, ԱՄՀ, 2011թ. ապրիլ)։
«Գոլդման Սաքսի» կանխատեսումների համաձայն Չինաստանի ՀՆԱ-ն 2030թ. կկազմի $25,610 մլրդ, այն
դեպքում, երբ ԱՄՆ ՀՆԱ-ն կլինի $22,817 մլրդ շուկայական փոխարժեքով (Դոմինիկ Ռւիլսոն, Աննա Ստուպնիցկա, Global Economics Paper No. 153, Գոլդման Սաքս, 2007թ. մարտի 28)։
5
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
երբ Մաո Ցզեդունը չինացի գյուղացիներին կոչ արեց երկաթ ձուլել իրենց վառարաններում, նրանց պետք է հիշեցնել հետևյալ փաստը. 2010թ. աշխարհում ամենաարագ գերհամակարգիչը չինական Tianhe-lA-ն էր։
Չինաստանի աճն արդեն սառը պատերազմից հետո աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական հավասարակշռության վերախմբավորման պատճառ է դարձել, որտեղ տնտեսական հզորությունն ու մարդկային կապիտալի առատությունը ձեռք են բերում էլ ավելի մեծ նշանակություն այն դեպքում, երբ միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների նշանակալիությունը նվազում է, ինչը թե գերտերություններին, թե պակաս նշանակալի երկրներին դրդում է մեկը մյուսի հետևից ամրապնդել իրենց կապերը Չինաստանի հետ։ Այս երկիրն արդեն դարձել է այնպիսի տերությունների խոշորագույն առևտրային գործընկերը, ինչպիսին են Ճապո-նիան, Ռուսաստանը և Հնդկաստանը։ Նա նաև Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի երկրների խոշորագույն, ինչպես նաև ԱՄՆ երկրորդ մեծ առևտրային գործընկերն է։
Չինաստանի հետ հետխորհրդային Հայաստանի հարաբեյաւթյռւնների քաղաքականությունը, դիվանագիտությունը փոխհատուցվում է
Հետխորհրդային Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը լավ առիթ է երկկողմանի հարաբերությունների դիտարկման համար։ Տեսնենք, թե որքանով է Երևանն արդյունավետ և ակտիվ գործել Չինաստանի վերածննդի համատեքստում։
Չինաստանի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականության անգամ մակերեսային դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևանն ակտիվորեն փորձում է առաջ մղել իր հարաբերությունները Պեկինի հետ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով երկկողմանի առևտրի վրա, որը գրեթե կրկնակի ավելացել է 2009-2010թթ.։ Արժե նշել, որ Չինաստանը 2010թ. դարձել է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը1։ Հա- * 6
1 «Հայաստանը և Չինաստանը պատրաստվում են բարձր մակարդակի բիզնես ֆորում անցկացնել», Սին-խուա, 2011թ. ապրիլի 7։
6
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս. Սարաջյան
ջորդ տարի Ռուսաստանը կրկին զբաղեցրեց Հայաստանի առևտրային գործընկերների ցուցակի վերին տողը, բայց 2011թ. առևտրի ծավալը Չինաստանի հետ, այնուամենայնիվ, գերազանցում էր հարևան Իրանի հետ առևտրի ծավալը1։ Հայ-չինական առևտրի ներկայիս վիճակագրությունն առանձնապես ուրախալի է, եթե հիշենք, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 15 տարի առաջ կազմում էր ընդամենը $370.0001 2։ Ինչևէ, Հայաստանը դեռ հետ է մնում հարավկովկասյան իր հարևաններից Չինաստանի հետ ապրանքաշրջանառության համատեքստում, և դա չնայած այն բանին, որ վերջինը 2010թ. չէր մտնում ոչ Ադրբեջանի, ոչ Վրաս-տանի հինգ խոշոր առևտրային գործընկերների թվի մեջ3։ Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքների ներմուծումը և արտահանումը 2011թ. կազմել է ընդհանուրը $16 մլն և $405 մլն համապատասխանաբար4։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2011թ. կազմել է $553 մլն5 6 7։ Ինչ վերաբերում է Ադրբե-ջանին, ապա, այդ հանրապետության Ազգային վիճակագրական գործակալության տվյալների համաձայն, 2011թ. երկիր է ներմուծվել $628 մլն ընդհանուր արժողության չինական ապրանք6։ Հետաքրքիր է, որ Չինաստանը չի մտնում այն երկրների ցանկի մեջ, որոնք ապրանքներ կամ սպա-
1 Չինաստանի բաժինը Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունում կազմել է 7,7%. համեմատության համար Ռուսաստանի բաժինը 20,3%, Գերմանիայինը 7.4% և Իրանինը 5.9% (Զեկույց Հայաստանի վերաբերյալ, Հիմնական զեկույց 2012թ. առաջին քառորդի վերաբերյալ, Economist Intelligence Unit, փետրվար 2012թ.)։
2 Առևտրի ծավալը 1997թ., «Չին-հայկական հարաբերություններ», Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության վեբ-կայք, http://am.chineseembassy.org/rus/ zygx/t392051.htm.
3 2010թ. Ադրբեջանի խոշոր առևտրային գործընկերներն են եղել Իտալիան (26,8%), ԱՄՆ-ը (8,4%), Գերմանիան (7,1%), Ֆրանսիան (6,7%), Չեխիան (4,9%) և Ռուսաստանը (4,4%)։ Azerbaijan, CIA World Fact Book https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/aj.html
2010թ. Վրաստանի խոշոր առևտրային գործընկերներն են եղել Թուրքիան (15%), Ուկրաինան (9.2%), Ադր-բեջանը (8,5%), Ռուսաստանը (6,5%) և Գերմանիան (6,1%)։ Georgia, CIA World Fact Book. https://www.cia.gov/ library/publications/the-world-factbook/geos/gg.html
42011թ. երկրների հետ արտաքին առևտրի տվյալների շտեմարան, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն, http://www.armstat.am/en/?nid=380&thid[]=156&years[]=2011&submit=Search
5 Չինաստանից Վրաստան ներմուծումը 2011թ. կազմել է $525 մլն, այն դեպքում, երբ արտահանումը եղել է $29 մլն։ Բերված թվերը կլորացված են։ Արտաքին առևտրի վերաբերյալ հիմնական վիճակագրական տվյալներ։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայություն, http://www.geostat.ge/index.php? action=page&p_id=137&lang=eng
6 Ադրբեջանի արտաքին առևտրային կապերը 2011թ., Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության կայք, http://www.economy.gov.az/eng/index.php?option=com_content&view=article&id=641
Կայքում չեն բերված դեպի Չինաստան ադրբեջանական արտահանման ծավալների մասին տվյալները։
7
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
սարկումներ են ներմուծում Ադրբեջանից, թեև տեղեկացվում էր, որ չինական որոշ ընկերություններ համաձայնագրեր են ստորագրել Ադրբեջանում մերձափնյա նավթահանքերի մշակման վերաբերյալ1։ Նման անհավասարության ակնհայտ բացատրությունն այն է, որ Հայաստանի տնտեսությունն իր ծավալով ավելի փոքր է, քան Ադրբեջանինը և Վրաստանինը, և դա զարմանալի չէ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը ոչ միայն դեպի ծով ելք չունի, այլև գտնվում է կիսաշրջափակված վիճակում1 2։ Հայաստանը նաև էներգետիկ ռեսուրսների պակաս ունի, որոնք կանխիկ դրամի անվերջ հոսք են ապահովում Ադրբեջանի համար։ Հայաստանը հետ է մնում նաև Վրաստանից տնտեսության և հանրային վարչարարության ոլորտներում բարեփոխումների իրականացման առումով։
Համենայնդեպս, Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության անընդհատ աճը լավատեսություն է ներշնչում, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարության անմիջական մասնակցությունը Երևանի ու Պեկինի հարաբերությունների խորացման գործում, առանց չափազանցության, արդարացնում է իրեն։ Ասվածի վառ ապացույցն է այն փաստը, որ Հայաստանի բոլոր նախագահներն ու արտգործնախարար-ներն այցելել են Չինաստան։
Չինաստանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ ավելի քան 30 փոխայցելություն են կատարել 1992թ. ապրիլի 6-ից ի վեր, երբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին։ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ աշխատանքային այցով եղել է Չինաստանում, ներառյալ այցելությունը Շանհայի Expo 2010-ին, որտեղ նա մասնակցեց հայկական տաղավարի բացմանը և Չինաստանի նախագահ Հու Ձինտաոյի հետ հանդիպման ժամանակ երկկողմանի առևտրային հարաբերությունների հետագա ընդլայնման պայմանավորվածություն ձեռք բե-
1 Fariz Ismailzade, “Azerbaijan and China Move to Increase Security and Economic Cooperation,” Eurasia Daily Monitor, 2005թ. մարտի 21։
2 Ներկայիս գների պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ն 2011թ. կազմել է $9,3 մլրդ, Ադրբեջանի ՀՆԱ-ն $51,7 մլրդ։ Համաշխարհային բանկի տվյալների շտեմարան, http://databank.worldbank.org/ddp/editReport?REQ UEST_SOURCE=search&CNO=2&country=&series=SM.EMI.TERT.ZS&period=
8
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս. Սարաջյան
րեց: Ս.Սարգսյանը Չինաստանում է եղել նաև 1998թ., երբ ներքին գործերի նախարար էր, և 2011թ. որպես պաշտպանության նախարար։ Համեմատության համար նշենք, որ հետխորհրդային Ադրբեջանի յոթ նախագահներից միայն երկուսն են (Հեյդար Ալիևը և նրա որդին Իլհամ Ալիևը) եղել Չինաստանում. Ալիև ավագն այնտեղ եղել է մեկ անգամ. որդին Իլհամը երկու1։ Պեկինում վրացական դեսպանատան տեղեկատվության համաձայն Վրաստանի երեք նախագահներից միայն ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է այցելել Չինաստան1 2։
Այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը բարձր է գնահատում հարաբերությունները Չինաստանի հետ, կարելի է դատել ոչ միայն այցե-լությունների հաճախականությունից, այլև այն ընդունելությունից, որին արժանանում են հյուրերը տանտերերի կողմից։ Այցով Հայաստան ժամանած չինացի պաշտոնական անձինք հանդիպում են ունենում երկրի նախագահի, ինչպես նաև նախարարների հետ, անգամ եթե հյուրը բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչ չէ, ինչպես, օրինակ, Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնականի դեպքում էր նրա 2003թ. Երևան կատարած այցելության ժամանակ3 4։ Չինաստանի ղեկավարությունը նույնպես հատուկ ուշադրություն է հատկացնում Հայաստանից եկած պաշտոնական անձանց այցելություններին։ Վերջին 20 տարիներին Չինաստան այցելած հայ նախագահներն ու վարչապետերը հանդիպել են իրենց գործընկերների հետ գրեթե բոլոր այցելությունների ժամանակ (բացի մեկից)4։
Չինաստանի շարունակվող վերելքը Երևանից պահանջում է ավելի մեծ եռանդ ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական առումներով։ Հայաստանի ղեկավարությունը պետք է ակտիվորեն աշխատի այն ուղղու-
1 Հնարավոր է Ալիևների նախորդները 1990-ականների սկզբին չափից ավելի արագ կորցրին իրենց պաշտոնները, այնպես որ չհասցրին այցելել այն բոլոր երկրները, ուր պատրաստվում էին գնալ։
2 Հարաբերությունները Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության դեսպանության կայքը china.mfa.gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id=552
3 «Չին-հայկական հարաբերություններ»։ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կայքը http://am.chineseembassy.org/rus/zygx/t392051.htm
4 Միակ բացառությունը նախագահ Սարգսյանի այցելությունն էր 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերին։ Այս այցի ընթացքում նա պաշտոնական հանդիպումներ չի ունեցել Չինաստանի ղեկավարության հետ։
9
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
թյամբ, որ չին-հայկական հարաբերությունները վերածի գործընկերության, չնայած առկա աշխարհագրական և տնտեսական խոչընդոտներին: Այլապես Հայաստանը Չինաստանի համար չի ունենա այն նշանակությունը, ինչ ունի այսօր, երբ չինացի ստրատեգները մտածում են այն ուղղությամբ, թե որքան կձգվի նավթի գների թանկացումն աշխարհում, եթե բռնկվի հակամարտությունը Ղարաբաղում:
Երկու հնագույն ժողովույւդների հատուկ գործընկերության օրինակը
Իհարկե, ոմանք կարող են թերահավատորեն գնահատել այն հնարավորությունը, որ Չինաստանը կհամաձայնի հատուկ համագործակցություն հաստատել այնպիսի փոքր պետության հետ, որը ա) հազարավոր կիլոմետրերով հեռու է գտնվում, բ) դարեր շարունակ իր համայնքն է ունեցել Չինաստանում, բայց դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ընդամենը 20 տարի առաջ և գ) զուրկ է բնական պաշարներից և թշնամաբար տրամադրված հարևաններ ունի, որոնք ունեն նավթի ու գազի պաշարներ, որոնք, իրենց հերթին, այնքան անհրաժեշտ են էներգիայի կարիք ունեցող Չինաստանին:
Այս թերահավատները պետք է ուշադրություն դարձնեն Իսրայելի վրա: Իրականում Իսրայելի և Հայաստանի վիճակների նմանությունը Չինաստանի հարցում այնքան զարմանալի է, որ ես կարող էի գրազ գալ, թե իսրայելցի և չինացի պաշտոնատար անձանց վերջերս արած որոշ հայտարարություններ երկու հնագույն ժողովուրդների միջև նոր հաստատված հատուկ համագործակցության վերաբերյալ կարող էին վերցված լինել չին-հայկական գագաթաժողովի սղագրությունից1: Նման հռետորաբանու-թյունը դատարկ տեղում չի արվել: Այն հիմնված է պատկառելի տնտեսական հարաբերությունների վրա, որոնք Իսրայելը կարողացել է հաստատել
1 «Մենք երկու հնագույն ժողովուրդներ ենք, որոնց արժեքները և ավանդույթներն անջնջելի հետք են թողել ողջ մարդկության վրա»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցած հունվարին Պեկին կատարած այցելության ժամանակ: Իսրայելում Չինաստանի դեսպանը մի քանի օր անց պատասխանել է. «Որպես երկու հնագույն քաղաքակրթություններ մենք ընդհանուր շատ բան ունենք: Մեր երկու ժողովուրդներն էլ մեծ պատմություն և հիասքանչ մշակույթ ունեն»: Օրեն Քեսլեր, «Շալոմ, Պեկին», Foreign Policy Magazine, 2012թ. մարտի 13:
10
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս Սարաջյան
Չինաստանի հետ այն բանից հետո, երբ վերջինը համաձայնեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել հրեական պետության հետ 1992թ. հունվարին1։ Այդ ժամանակվանից սկսած ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև ավելացել է 200 անգամ հասնելով մինչև տարեկան $10 մլրդ-ի։ Ընդ որում ՉԺՀ-ն մեծությամբ երրորդ շուկան է իսրա-յելցի արտահանողների համար1 2։ Զարմանալի չէ, որ միջազգային հարաբերությունների գծով փորձագետները խոսում են Պեկինի և Թել Ավիվի հատուկ համագործակցության մասին։
Բնականաբար, հասկանալի է, որ հայկական տնտեսությունն իր զարգացմամբ հետ է մնում իսրայելականից, բայց այն, որ հրեական պետությունը բան է վաճառում Չինաստանին, հատկանշական է այն տեսանկյունից, որ Հայաստանը ևս պետք է վաճառի Չինաստանին նվազագույնի հասցնելու համար մատակարարումների ծախսերն ընդհանուր ծախսերի մեջ։ Իսրայելը Չինաստան է արտահանում հիմնականում արժեքավոր ապրանքներ (բարձր ավելացված արժեքով ապրանքներ), ինչպիսիք են հե-ռահաղորդակցություններն ու տեղեկատվությունը, արևի էներգիայի մշակման սարքավորումներ և դեղամիջոցներ3։
Առաջարկություններ, ոյանք կարող են նպաստել
երկկողմանի հարաբերությունների մեծ թռիչքին
Փորձելով հատուկ գործընկերություն հաստատել Չինաստանի հետ Հայաստանի ղեկավարությունն առաջին հերթին պետք է կենտրոնանա երկկողմանի տնտեսական համագործակցության խորացման վրա։ Առանց խոր տնտեսական կապերի Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները խոցելի կլինեն, անկախ անցյալում մնացած Մեծ խաղի հետազոտող-ների տեսական այն պատկերացումներից, թե ույղուրական անջատողականության հետ կապված խնդիրներից ելնելով Չինաստանին Հայաստանը կհետաքրքրի որպես կենսունակ պետություն այն առումով, որ միակ աշխարհաքաղաքական պատնեշն է պանթյուրքիզմի ճանապարհին։
1 Նույն տեղում։
2 Նույն տեղում։
3 Նույն տեղում։
11
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Տնտեսական համագործակցության խորացման ակնհայտ ուղիներից է էլ ավելի մեծ թվով ներդրողների ներգրավումը Չինաստանից, որն աներևակայելի արժութային պաշարներ ունի $3,2 տրլն (ամենաշատն աշխարհում) և որն ամեն տարի տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում օտարերկրյա ակտիվների վրա։ Վերջին մի քանի տարիներին Չինաստանն ավելի քան $40 մլրդ է ներդրել արտասահմանյան իրական ակտիվներում1, բայց Հայաստանն, այնուամենայնիվ, այդ ներդրումների ընդամենը մի փոքր մասն է կարողացել ներգրավել։ Գնահատականներից մեկի համաձայն Հայաստանը ներգրավել է $1,4 մլրդ 1992-2010թթ. և էլի $2,7 մլրդ 2011թ. առաջին մի քանի ամիսներին1 2։
Երկկողմանի առևտրի մեջ չինական ընկերություններին ներգրավելու միջոց է նաև յուանով գործարքներ կնքելու համաձայնությունը, որը Չինաստանի կառավարությունը փորձում է վերածել համաշխարհային պահուստային արժույթի։
Հայաստանի կառավարությունը նույնպես կարող է չինական ներդրումներ ներգրավել, եթե բարելավի երկրի ընդհանուր բիզնես մթնոլորտը։ Համաշխարհային բանկի տվյալներով Հայաստանում ավելի հեշտ է բիզնես վարել և ներմուծման-արտահանման գործառնություններ իրականացնել, քան Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ, սակայն, Համաշխարհային բանկի նույն այդ վարկանիշում Հայաստանը հետ է մնում Վրաստանից. սա ցույց է տալիս, որ հարկավոր է էլ ավելի շատ աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ազատականացվի օլիգոպոլիաներից ու զգալի կոռուպցիայից տառապող հայկական տնտեսությունը (տե ս Հավելված 1-ի աղյուսակները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում բիզնես միջավայրի գրավչության մասին)։
1 Արժեթղթեր չներառող ակտիվներ, բաժնետոմսեր և այլն։
2 «Հայաստանը և Չինաստանը պատրաստվում են բարձր մակարդակի բիզնես ֆորում անցկացնել», Սին-խուա, 2011թ. ապրիլի 7։ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2011թ. վիճակագրական տեղեկագիրը տեղեկատվություն չի պարունակում 2010թ. Չինաստանից արված ներդրումների մասին, սակայն 1998-2010թթ. շրջանում դրանք կազմել են ընդամենը $1,3 մլն, ինչը բավական քիչ է Ռուսաստանից ու Ֆրանսիայից արված ներդրումների համեմատ, որոնք այդ նույն ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար $2.1 մլրդ և $589 մլն։
12
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս Սարաջյան
Հայաստանը, մասնավորապես, պետք է շատ ջանքեր գործադրի չինացի ներդրողներին ներգրավելու համար արտահանական կողմնորոշում ունեցող ոլորտների զարգացման գործում։ Դրանք այն ոլորտներն են, որոնք արտադրում են բարձր արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ, բայց որոնց առաքման ծախսերը կազմում են ապրանքի ընդհանուր արժեքի համեմատաբար փոքր մասը, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները1։ Նման նախագծերը կնպաստեն Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի դիվերսիֆիկացմանը, որն այսօր հիմնականում սահմանափակվում է ՀՀ-ից օգտակար հանածոների արտահանմամբ և ՀՀ սպառողական ապրանքների, սննդի և տեխնիկայի ներմուծմամբ1 2։
Բոլոր թերահավատներին, ովքեր վստահ չեն, թե որքան կարող է տնտեսական հարաբերությունների խորացումն ազդել ոչ միայն Հայաստանի և Չինաստանի երկկողմ հարաբերությունների, այլև միջազգային տարբեր կազմակերպություններում Երևանի համար կարևոր հարցերում Պեկինի դիրքորոշման վրա, հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես է չին-իրանական տնտեսական հարաբերությունների խորությունն ազդում ՄԱԿ Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող այդ երկրի դիրքորոշման վրա Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ինչպես ԱԽ-ում, այնպես էլ ԱԷՄԳ-ում3։
Երկկողմ համագործակցության ևս մեկ ուղղություն է համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որի վրա նույնպես Հայաստանի կառավարությունը հարկ է, որ ուշադրություն դարձնի։ Երևանը, որ վերջերս սպառազինություններ է գնել Պեկինից, կարող էր չինական կողմին
1 Հեշտ չի լինի չինական ներդրումներ ներգրավել այնպիսի ոլորտում, ինչպիսին է ծրագրային ապահովման մշակումը, հաշվի առնելով այն փաստը, որ ներդրումները տեխնոլոգիաներում կազմել են ընդամենը $1.5 մլրդ 2006-2010թթ. արտասահմանում Չինաստանի կատարած ընդհանուր $216 մլրդ-ից։ Համեմատության համար նշենք, որ Չինաստանն այդ նույն ժամանակաշրջանում ավելի քան $100 մլրդ է ներդրել էներգետիկ ակտիվներում։ Տվյալները բերված են ըստ Դերեկ Սիզերս, «Չինաստանի ներդրումներն արտասահմանում 2010թ.», Heritage Foundation, 3 փետրվարի 2011թ.։
2 «Երկկողմանի հարաբերություններ» Չինաստան», Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայք, http://www.mfa.am/ru/country-by-country/cn/
3 2005-2011թթ. Իրանն Արևմտյան Ասիայում ամենաշատն է չինական ներդրումներ ստացել իրական հատվածում։ Իրանին հաջողվել է ավելի քան $17 մլրդ ներգրավել հետևում թողնելով Ղազախստանը և Ռուսաստանը (Դերեկ Սիզերս, “China Global Investment Tracker: 2012,” Heritage Foundation, 6 հունվարի 2012թ., http://www.heritage.org/research/reports/2012/01/china-global-investment-tracker-2012)
13
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
առաջարկել Հայաստանում հիմնել պաշտպանական որոշ համակարգերի լիցենզավորված արտադրություն, որոնք կընդլայնեին հայկական պետության ներքին հնարավորությունները գործուն զսպիչ պոտենցիալի պահպանման գծով։
Լավ կլիներ, որ Հայաստանի զինված ուժերը զարգացնեին նաև համագործակցության այլ ասպեկտներ Ժողովրդական ազատագրական բանակի (ԺԱԲ) հետ, ինչպիսին է, օրինակ, ռազմական համագործակցությունը։ Գուցե զորավար Վարդան Մամիկոնյանը սերել է հնագույն Խան տոհմից, գուցեև ոչ, բայց հայ զինվորական ղեկավարների ապագա սերունդները կշահեն միայն, եթե նրանց ուղարկեն կատարելագործելու ռազմական ոլորտի իրենց գիտելիքները մի երկրի զինվորական ակադեմիաներում, որը հազարամյակներ շարունակ զարգացրել է պատերազմի արվեստը և տիրապետում է մեծությամբ երրորդ միջուկային զինանոցին։ Այդ կապերը, որոնց կարիքը, հնարավոր է, կզգացվի արտակարգ իրավիճակներում, կարող են էլ ավելի զարգանալ, եթե երկու երկրների զինվորական պատվիրակությունները կանոնավոր փոխայցելություններ կատարեն և համատեղ զորավարժություններ իրականացնեն1։ Մինչև այժմ ռազմական նման շփումները ԺԱԲ-ի և Հայաստանի զինված ուժերի միջև հազվադեպ են եղել։ Հայաստանի պաշտպանության նախարարներն ու գլխավոր շտաբների պետերն այնքան էլ հաճախ չեն այցելել Չինաստան, ինչպես և Չինաստանի գլխավոր հրամանատարները։ Վերջին 15 տարիներին նրանք ընդամենը 4 անգամ են այցելել Չինաստան, այն դեպքում, երբ ամեն տարի Մոսկվա են գնում։ Չինաստանը խրված է սեփական տարածքային հիմնա-խնդիրների մեջ, Պեկինը չի ցանկանում հրապարակավ ինչ-որ մեկի կողմը բռնել Հարավային Կովկասում, ահա թե ինչու չին-հայկական ռազմական
1 Երբ 2004թ. ռուսական АС-28 մինի սուզանավը խճճվեց ձկնորսական ցանցերում, ռուս գեներալը, որը ժամանակին մասնակցել էր Հարվարդում ռուս և ամերիկացի գեներալների համար մշակված ծրագրին, զանգահարեց նույն ծրագրին մասնակցած ամերիկյան գեներալին, որն այդ ժամանակ աշխատում էր Մոսկվայի ամերիկյան դեսպանատանը։ Երկու մարդկանց հեռախոսազանգը, որոնք հանդիպել էին Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդու անվան պետական կառավարման ինստիտուտում, անվտանգության գծով ամերիկա-ռուսական ծրագրի շրջանակում, սկիզբ հանդիսացավ իրադարձությունների մի ամբողջ շղթայի, ինչի արդյունքում գործի դրվեց ամերիկյան և բրիտանական սարքավորումը, և բրիտանական ստորջրյա փրկարար սարքի օգնությամբ հաջողվեց խճողումից դուրս բերել АС-28-ը և փրկել նավաստիների կյանքը, “U.S. Admirals Talk to Save Sub,” Harvard Gazette, 20 հոկտեմբերի 2005թ.։
14
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս. Սարաջյան
համագործակցությունն այդքան սահմանափակ է: Սրանում դեր ունի նաև այն, որ Հայաստանը, բնականաբար, որպես ռազմավարական գործընկեր ընտրել է Ռուսաստանին, ինչպես նաև այն 5000 կիլոմետրը, որ բաժանում է ՀՀ-ն ՉԺՀ-ից։
Հայաստանի ղեկավարությունն, իհարկե, կարող է նաև այլ միջոցներ ձեռնարկել ուղղված այն բանին, որ Չինաստանի հետաքրքրվածությունն ինստիտուցիոնալացվի Հայաստանի խաղաղ և կայուն զարգացման հարցում դրա հետ մեկտեղ չվնասելով Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ՀՀ ավանդական գործընկերությանը1 (այս երկրների համեմատությունը, որը կարող է պետք գալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների սահմանման համար, ներկայացվում է Հավելված 2-ում)։
Հայաստանը փոքր երկիր է, բայց նրա ձայնը միջազգային այնպիսի կարևոր հարթակներում, ինչպիսին է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, պակաս նշանակալի չէ մյուս երկրների կարծիքից։ Նման համաժողովներում Հայաստանի աջակցությունը չինական նախաձեռնություններին (ինչպիսին են, օրինակ, տիեզերքում սպառազինությունների տեղակայման արգելքը, գլոբալ կլիմայի հետ կապված հարցերում տարբերակված մոտեցումը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և ԱՄՀ բարեփոխումը) կնպաստի այն բանին, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Չինաստանն ավելի մեծ աջակցություն կցուցաբերի Երևանի համար կարևորագույն հարցերում։
Չին-հայկական գագաթաժողովը հիանալի հնարավորություն կարող էր ծառայել երկկողմանի հարաբերությունների մեծ թռիչքի համար։ Հայ դիվանագետները պետք է բոլոր ջանքերը գործադրեն կազմակերպելու համար Ս.Սարգսյանի պաշտոնական պետական այցը Չինաստան մինչև Չինաստանում իշխանության փոխատեղման իրականացումը1 2։ Հայաստանի
1 Ռուսաստանը մշտապես չուզենալով է նայել ԱՄՆ և ԵՄ ազդեցության ընդլայնմանը նախկին ԽՍՀՄ տարածքում, բայց հանդուրժող է եղել Չինաստանի և նախկին միութենական հանրապետությունների միջև համագործակցության հանդեպ։ Ըստ էության, ամերիկյան քաղաքականությունը որոշող անձինք դեռ կարող են վիճել, թե ինչպես խուսափեն այն բանից, որ Չինաստանը դուրս չմղի ԱՄՆ-ին որպես միակ գերտերություն, բայց ՎՊուտինն արդեն հասկացել է Չինաստանի աճի անխուսափելիությունը, «Путин, отказавшийся бороться с Китаем за мировое господство, смутил Пекин и заставил объясняться», Newsru.com, 18 октября, 2011.
2 Ինչպես արդեն վերը նշվեց, նախագահը երկու անգամ է այցելել Չինաստան, բայց այդ այցերից ոչ մեկը պետական չէր։ Առաջին անգամ նա ներկա էր 2008թ. Օլիմպիական խաղերի բացմանը, իսկ երկրորդ անգամ այցելել էր Expo-2010 ցուցահանդեսի բացմանը մասնակցելու համար։
15
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
նախագահը պետք է հանդիպի այդ երկրի նախագահ Հու Ձինտաոյի և փոխնախագահ Սի Ցզինպինի հետ մինչև վերջինի Չինաստանի հաջորդ նախագահ դառնալը 2013թ. սկզբին։ Գագաթաժողովի ընթացքում հարկ է գոյություն ունեցող չին-հայկական միջկառավարական հանձնաժողովի կարգավիճակը բարձրացնել երկկողմանի նախագահական հանձնաժողովի մակարդակի, որը կազմված կլինի համապատասխան նախարարների կողմից ղեկավարվող աշխատանքային խմբերից և որը, հուսանք, կկրկնի ԱՄՆ և Ռուսաստանի հիմնած երկու նման հանձնաժողովների հաջողությունը։ Այս հոդվածում իմ առաջարկած նախագծերի մեծ մասը կարող է իրականացվել նման հանձնաժողովի շրջանակներում։ Իմ առաջարկած գագաթաժողովի ժամանակ Ս.Սարգսյանը պետք է ստանա Սի Ցզինպինի համաձայնությունը լինել Հայաստան այցելած Չինաստանի առաջին նախագահը։
Հայաստանը չպետք է խուսափի նաև ժողովրդական դիվանագիտության ընդլայնումից, կրթության ոլորտում երկու երկրների միջև փորձի փոխանակումից այն հույսով, որ երաշխավորվի այն, որ Չինաստանի ոչ միայն ներկայիս, այլև ապագա ղեկավարները կարող են Հայաստանի համար ավելին անել, քան պարզապես նրա տեղը քարտեզի վրա ցույց տալը1։ 2008թ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանին կից Կոն-ֆուցիոսի ինստիտուտի բացումը Շանհայի համալսարանի հետ համագործակցությամբ ճիշտ ուղղությամբ արված քայլ է։ Դրան պետք է հետևի հայկական ինստիտուտի բացումը Չինաստանում, ցանկալի է պետական կառավարման կամ դիվանագիտության բարձրագույն դպրոցին կից։
Արտասահմանում ապրող հայերն, իհարկե, նույնպես կարող են դեր ունենալ Չինաստանի և Հայաստանի հարաբերությունների խթանման գործում, հատկապես տնտեսության ոլորտում1 2։ Հայկական սփյուռքը Չինաստանում մեծ չէ, բայց հայ շատ գործարարներ կան, որ ապրում են այլ
1 Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակի ցուցիչներից մեկն է այն, որ Երևանում չինական դեսպանատան կայքը գործում է երկու լեզուներով ռուսերեն և չինարեն, բայց ոչ հայերեն։
2 Հայ վաճառականները Չինաստանի հետ առևտուր սկսեցին անմիջապես այն բանից հետո, երբ 1685թ. բացվեց Մակաոյի նավահանգիստը միջազգային առևտրի համար, իսկ 20-րդ դարասկզբին Խարբինում գոյություն ուներ բավական զարգացած հայ համայնք (Ирина Минасян, «Китайско-армянские контакты», «21-й век», выпуск №1, 2012г. http://noravank.am/rus/jurnals/detail.php?ELEMENT_ID=6339)։
16
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս. Սարաջյան
երկրներում և զբաղվում են բիզնեսով չինական ընկերությունների հետ: ՀՀ Արտգործնախարարությունը և Սփյուռքի նախարարությունը պետք է այդ գործարարներին ներգրավեն Հայաստանում չին-հայկական արդի նախագծերում, ինչն իր հերթին կմերձեցնի երկու կողմերին հատուկ գործընկերության առումով։
Մտածել ոչ ստանդարտ ձևով
Չինաստանի (երկիր, որի մայրաքաղաքում մետրոյից օրական օգտվողների թիվը գերազանցում է Հայաստանի բնակչության թվաքանակը) հետ առաջարկվող հատուկ գործընկերությանն աջակցելն ու դրա իրականացումն անհնար կարող են թվալ առանց ոչ ուղղագիծ մոտեցումների։
Հետևաբար, վերն առաջարկված անհրաժեշտ, բայց ավանդական նախագծերի կենսագործմանը զուգահեռ, հարկ է, որ Հայաստանի ղեկավարությունը նաև մտածի ոչ ստանդարտ ձևով։ Ռազմական ոլորտում կապերն ամրապնդելու համար, օրինակ, Հայաստանի ղեկավարությունը կարող էր դիտարկել հայկական զինվորական ստորաբաժանումը չինական զորակազմին կցելու հնարավորությունը, երբ Չինաստանը հաջորդ անգամ որոշի զորքեր առանձնացնել ՄԱԿ հովանու ներքո իրականացվող գործողությունների համար։ Եթե հայ խաղաղարարները գերմանական հրամանատարության ներքո կարող են մասնակցություն ունենալ ՆԱՏՕ գործո-
ռ
ղություններին Աֆղանստանում, ինչո ւ չմասնակցեն ՄԱԿ գործողություններին չինացի հրամանատարների ղեկավարությամբ։
Նրանք, ովքեր զբաղվում են Հայաստանի զարգացման ռազմավարությամբ և ոչ ավանդական լուծումներ են որոնում այն հարցում, թե ինչպես բարձրացնեն Հայաստանի կշիռը Չինաստանի աչքում, պետք է ուշադրություն դարձնեն նաև երրորդ երկրներում չինական սփյուռքի հանդեպ Պե-կինի արձագանքին։ Մի քանի հարյուր չինացի առևտրականների եկամուտների կորուստը Մոսկվայի շուկայի փակվելու պատճառով հանգեցրեց Չինաստանի Արտգործնախարարության բողոքի նոտային։ Այս պա-
ռ
րագայում հարց է ծագում. Չինաստանն ավելի շահագրգռված կլինի արդյոք Հայաստանի անվտանգությամբ և զարգացմամբ, եթե մի քանի հա-
17
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
զար չինացի գյուղացիներ աշխատեն հայկական գյուղատնտեսական հողերում, որտեղ աշխատուժի պակաս կա։ Այս հարցի պատասխանն ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է այն, որ Հայաստանի խաղաղ ու կայուն զարգացման հավանականությունը կաճի, եթե այն դառնա վերելք ապրող գերտերության հատուկ, ես կասեի անփոխարինելի գործընկերը։
Մարտ, 2012թ.
АРМЕНИЯ И КИТАЙ:
ДОВОДЫ В ПОЛЬЗУ ОСОБОГО СОТРУДНИЧЕСТВА
Симон Сараджян
Резюме
В данной статье рассматриваются армяно-китайские отношения с тем, чтобы определить, насколько эффективно реагирует Ереван на продолжающийся подъем Поднебесной, в то время когда обе страны собираются праздновать в апреле 20-летний юбилей установления дипломатических отношений. В статье проводится сравнение политики, проводимой Арменией в отношениях с Китаем, c китайской политикой Грузии и Азербайджана, а также определяются те сферы деятельности, в которых Ереван мог бы сделать больше, для того чтобы продвинуть двусторонние отношения. В заключении даются конкретные рекомендации по поводу того, как Армения может трансформировать отношения с Китаем в особое партнерство, что увеличило бы как выгоду Армении от подъема Китая, так и заинтересованность Китая в мирном развитии Армении.
18
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս Սարաջյան
Հավելված 1
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բիզնես մթնոլորտը
Տնտեսական ազատության ինդեքս - 2012
Երկիրը Տեղը Ինդեքսը
Վրաստան No. 34 69.4
Հայաստան No. 39 68.8
Ադրբեջան No. 91 58.9
Ցուցակում տեղ են գտել 184 երկրներ։ Որքան բարձր է ինդեքսը, այնքան ավելի նպաստավոր է բիզնես մթնոլորտը երկրում։ Աղբյուրը Heritage Foundation
Կոռուպցիայի ըն1 ալման ինդեքս – 2011
Երկիրը Տեղը Ինդեքսը
Վրաստան No. 64 4.1
Հայաստան No. 129 2.6
Ադրբեջան No. 142 2.4
Ցուցակում տեղ են գտել 183 երկրներ։ Որքան բարձր է ինդեքսը, այնքան ցածր է կոռուպցիայի մակարդակը։ Աղբյուրը Transparency International
Բիզնես վարելու հեշտությունը - 2011
Երկիրը Տեղը
Վրաստան No. 16
Հայաստան No. 55
Ադրբեջան No. 66
Ցուցակում տեղ են գտել 183 երկրներ։ Որքան բարձր է երկրի տեղը ցուցակում, այնքան ավելի հեշտ է այնտեղ բիզնես վարելը։ Աղբյուրը Համաշխարհային բանկ։
19
Ս. Սարաջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Արտահանման կազմակերպմանն անհրաժեշտ ժամանակը (օրերով), ըստ 2010թ. տւվալների
Աղբյուրը Համաշխարհային բանկ։
Ներմուծման կազմակերպմանն անհրաժեշտ ժամանակը (օրերով), ըստ 2010թ. տւվալների
Աղբյուրը Համաշխարհային բանկ։
20
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Ս. Սարաջյան
Ան ընկերությունները, որոնք ենթադրաբար նվերներ են արել մաքսատան ծառայողներին (ընկերություններ, %) ըստ 2009թ. տւվալնեբի
5С
45
40
35
30
25
20
15
10
5
0
]
^В
^в
^в
^в
^в
- ^в
■ ^в
к н
Հայ шпштпЪ
Վյւսւսաան.
Ադրբեշան
Աղբյուրը Համաշխարհային բանկ։
21
Ս. Սարաջյան
«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.
Հեռանկարային գործընկերների ներկայի և ապագայի համեմատություն
ՀՆԱ (Տմլրդ)
Հավելված 2
Աղբյուրները World Bank, Goldman Sachs, Economist Intelligence Unit!
Բնակչությունը (մլն)
Աղբյուրը United Nations, Eurostat 1
1 Հեղինակը չի գտել ԵՄ ՀՆԱ պատրաստի պրոյեկցիաները 2025 և 2030թթ. համար, ուստի, օգտագործել է Economist ամսագրի վերլուծական բաժնի կանխատեսումները, որոնց համաձայն ԵՄ ՀՆԱ-ն 2010-2015թթ. կաճի մոտավորապես 10%-ով, և դրանք էքստրապոլյացիայի է ենթարկել 2015-2025թթ. վերաբերյալ։
22