ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍՊԱՍՎՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սիրակ Հովեաեեիսյաե"
Ներկա փուլում աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց համակարգային ընկալման համար համապատասխան նախադրյալները թվում է, թե հիմնականում բացակայում են: Անշուշտ, հնարավոր քաղաքական իրադարձությունների և դեպքերի վերացականության մասին պատկերացումների' այսպես կոչված «անառարկայական» լինելու պատրանքն ունի հազարամյակների պատմություն: Եվ ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ պատրանքներին ապավինելը նույնքան անօգուտ զբաղմունք է, որքան բարոյական նորմերով առաջնորդվելը: Ըստ էության, քաղաքականության մեջ կամ դիվանագիտական հարաբերություններում պատրանքներին ու բարոյականության նորմերին տուրք տալը հատկապես աշխարհա-քաղաքական շահերի արժևորումների համատեքստում ոչ միայն վտանգավոր է, այլև որոշ դեպքերում' կործանարար:
Բարոյականությունը, գրում է Ի.Կանտը, «ամբողջականություն է... անպայման օրենքների տիրապետություն, որոնց համապատասխան մենք մեզ պետք է դրսևորենք.» [1]:
Իհարկե, Կանտը ելնում է «պարտք» հասկացությունից, որին պիտի ենթարկվի ամեն ինչ, այդ թվում և քաղաքականությունը: Այս *
* ՀՊՃՀ Հումանիտար գիտությունների կենտրոնի պատմության և քաղաքագիտության բաժնի վարիչ, ք. գ. թ., դոցենտ:
62
■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ս. Հովհաննիսյան
ինքն' բարոյականությունը տեսական ըմբռնում է, իսկ քաղաքականությունը' գործնական վարքագիծ: Բարոյական պարտքը թելադրում է մարդկանց ապրել խաղաղ և բարեկամաբար, իսկ բարոյական քա-ղաքագետ-գործիչը պետք է համադրի քաղաքականության սկզբունքները բարոյական սկզբունքների հետ: Լայն իմաստով իսկական պետական կամ քաղաքական գործիչը, Կանտի կարծիքով, պետք է հաշվի առնի բարոյականության սկզբունքները, քանզի նա դրանից միայն կշահի: Սակայն, ինչպես հազարամյակների փորձն է վկայում, քաղաքականությունը ստեղծել է իր համար օրենքներ (քաղաքական շահի օրենքներ) և ղեկավարվում է այդ օրենքներով մինչև այսօր:
Ընդհանուր հայացք ձգելով արցախյան ազգային ազատագրական պայքարի ընթացքի և անկախ պետականության կայացման բարդ ու հակասական գործընթացների վրա մեզանում նկատելի են եղել և կան քաղաքականության մեջ պատրանքներին և բարոյականությանն ապավինելու բազմաթիվ փորձեր, որոնց համար ընդհանրապես բացակայում են պատմական հիմքերը:
Վերը նշված խնդրի խոր ու համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկավոր է ազգովին փոխել վերաբերմունքը քաղաքական պատրանքների ու բարոյական հաղթանակների մասին մտացածին ու սին առասպելների նկատմամբ և աշխարհաքաղաքա-կան նոր պահանջների էությունը ըմբռնելով' քաղաքական որակա-պես նոր մտքի գործադրումով փորձել դիմագրավել ներկա փուլի տարաբնույթ մարտահրավերներին:
Առաջին խնդրի լուծումը, որը ծառացած է հայոց քաղաքական մտքի առջև, այն է, որ հարկավոր է պայմանականորեն տարանջատել համաշխարհային մասշտաբով և տարածաշրջանային մակարդակով ընթացող աշխարհաքաղաքական բնույթի գործընթացների հիմնական ուղղություններն ու զարգացումները: Երկրորդ հիմնահարցը, որը ևս լուծում է պահանջում, այն է, որ որոշակիորեն ճանաչելով և
63
ՍՀովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
իմաստավորելով գլոբալ բնույթի մարտահրավերները, անհրաժեշտ է կոնկրետացնել տարածաշրջանային այն հնարավոր քաղաքական զարգացումները, որոնք պայմանավորված են համաշխարհային գործընթացներով և անմիջականորեն կամ էլ միջնորդավորված մեխանիզմներով ուղղակիորեն ներգործում են տարածաշրջանային ներկա կամ պոտենցիալ իրողությունների կայացման վրա: Եվ երրորդ, հայ հավաքական քաղաքական միտքը պետք է հստակորեն ճշգրտի, թե որոնք են հայ ժողովրդի գոյատևման և զարգացման ռազմավարական շահերից բխող համապարփակ առաջնահերթություն-ները: Իսկ ավելի կոնկրետ պետք է ճշտել Հայաստանի տեղն ու դերը, ինչպես նաև հետագա անելիքներն այս տարածաշրջանում:
ռ
Օրինաչափ հարց է առաջանում. որո նք են աշխարհաքաղաքա-կան այն նոր մարտահրավերները, որոնց բարեհաջող դիմակայելու նպատակով ՀՀ-ն, ԼՂՀ-ն և Սփյուռքը պետք է համատեղ ջանքերով և ուժերով մշակեն քաղաքական, տնտեսական, ռազմական և հոգևոր-մշակութային բնույթի այնպիսի «իմունիտետ», որը հայ էթնոսի խոցելիության աստիճանը կհասցնի նվազագույնի:
Այժմ փորձենք արտահայտել մի քանի նկատառումներ ՀՀ և ԼՂՀ սպասվող քաղաքական մարտահրավերների վերաբերյալ:
1. Բազմաբևեռ աշխարհի ձևավորման նախաշեմին մասնավորապես փոքր և միջին պոտենցիալ ունեցող երկրների համար բազ-մավեկտոր աշխարհաքաղաքական կողմնորոշումների փուլը, ըստ իս, առաջիկա 10 կամ 15 տարիների (հնարավոր է' և ավելի շուտ) ընթացքում անխուսափելիորեն կմոտենա տրամաբանական ավարտին: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի կողմից ղեկավարված Վարշավայի ռազմաքաղաքական դաշինքի փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ, որի հետևանքով մարդկության անվտանգ ապագայի հեռանկարի հնարավորությունները չնվազեցին: ԱՄՆ-ը, մնալով միակ գերտերությունն աշխարհում, իր կողմից ղեկավարվող ՆԱՏՕ-ի հետ
64
■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ս. Հովհաննիսյան
միասին գրեթե մշտապես քաղաքական խանդով է արձագանքում աշխարհի մյուս հզոր երկրների կողմից նոր ուժային կենտրոններ ձևավորելու փորձերին: Այդուհանդերձ, Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի կողմից աշխարհաքաղաքական նոր բևեռներ ձևավորելու փորձերը նույնպես ակնհայտ են: Միաժամանակ, գաղտնիք չէ, որ Եվրամիությունը ցանկանում է ինչ-որ ձևերով ազատվել ԱՄՆ գերակայությունից, իսկ Ռուսաստանը վերջին տասնամյակում անընդհատ ձգտում է իր երբեմնի ազդեցությունը վերականգնել և ընդլայնել հետխորհրդային գրեթե բոլոր պետություններում և, նույնիսկ, «երրորդ աշխարհում»: «Եվրոպան, թերևս, փորձում է ի զորու լինել տնտեսական ոլորտում մրցակից դառնալ ԱՄՆ-ին, և կանցնի ոչ քիչ ժամանակ, մինչև որ հասնի միավորման այնպիսի աստիճանի, որը թույլ կտա նրան մրցակցությամբ հանդես գալ ամերիկյան անիվների հետ:
Հայաստանը, ինչպես հայտնի է, քաղաքական անկախություն ձեռք բերելուց հետո իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Հարկ է նկատել, որ իրականացվող նման արտաքին քաղաքականությունը հիմնականում իրեն արդարացնում է:
Մինչդեռ զարգացող երկրներն այս կամ այն չափով ու ձևերով անխուսափելիորեն կդաշնակցեն ձևավորվելիք աշխարհաքաղաքա-կան որևէ բևեռի հետ: Ուստի, որպեսզի Հայաստանը խուսափի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ կապված արտաքին ու ներքին հնարավոր քաղաքական ցնցումներից, անհրաժեշտ է հենց ներկա փուլում նախապատրաստվել ապագայում սպասվելիք համաշխարհային վերադասավորումներին: Այլ կերպ ասած այն երկիրը կարող է հիմնականում շահող դուրս գալ ապագա արտաքին քաղաքական վերադասավորումների լաբիրինթոսից, որը ներկայումս արդեն հայեցակարգային մակարդակում ապագա աշխարհաքաղաքա-կան ռազմավարական շահերի բախման համատեքստում հնարավո-րինս ճիշտ կորոշի այն պոտենցիալ բևեռը կամ ուժային կենտրոնը,
65
ՍՀովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
որի կողմն էլ ուղղված կլինի նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումը: «Նոր իրադրությունն արմատապես տարբերվում է նրանից, ինչ եղել է անցյալում և ներկայացնում է ուժերի դասավորության սկզբունքային փոփոխություններ, իմա' ընթանում են ակտիվ քաղաքական, միջազգային ֆինանսատնտեսական հարաբերությունների նոր ճարտարապետության ձևավորման գործընթացներ, որոնք պետք է պատասխանեն նոր իրողություններին» [2]: Հակառակ պարագայում, եթե որևէ երկիր չունի գիտականորեն հիմնավորված և ապագային միտված պետական ռազմավարական շահերի պաշտպանության հայեցակարգ, ապա աշխարհաքաղաքական մարտավարական շահերի համար մղվող պայքարում կարող է անդառնալիորեն լուրջ կորուստներ ունենալ:
2. Ներկայումս ընթացող գլոբալիզացիոն և բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացներում նկատելի են հետաքրքիր և, ինչու չէ, էությամբ նաև խորամանկ միտումներ: Այսինքն, որպեսզի ակնհայտ չլինեն մեկ կամ էլ մի քանի ուժային կենտրոնների կողմից կառավարվող համաշխարհային մասշտաբի գործընթացների իմաստն ու նպատակը, ազդեցության ոլորտների բաշխմանն ու վերաբաշխմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական գործողությունները տեղափոխվել են տարածաշրջանային (ռեգիոնալ) տարբեր մակարդակներ: Ուստի, պատահական չէ, որ երկրագնդի տարբեր ծայրերում տեղային (լոկալ) բնույթի կոնֆլիկտները փորձ է արվում լուծել ոչ միայն հակամարտող կողմերի մասնակցությամբ, այլև տարածաշրջանային, այսպես կոչված, «գերտերությունների» (խաղացողների) օգնությամբ: Իսկ վերջիններս էլ նման դեպքերում ձգտում են իրենց ազգային-պետական ռազմավարական շահերը հմտորեն համադրել գերտերությունների հետապնդած աշխարհաքաղաքական շահերի հետ' «պոկելով» տարածաշրջանի այս կամ այն երկրի (նաև' երկրնե-րի) հաշվին ոչ իրենց պատկանող «փայաբաժինը»:
66
■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ս. Հովհաննիսյան
(Փակագծում նշենք, որ տարածաշրջանային բարդ ու հակասական նման զարգացումների պայմաններում, ինչպես վկայում է պատմությունը, հիմնականում կարողանում է շահեկան դիրքերում հայտնվել դիվանագիտական մեծ փորձ ունեցող մեր հարևանը' Թուրքիան):
Ինչպես վերն ասվեց, տարածաշրջանային հակամարտությունների լուծումը տարածաշրջանում գտնվող միայն հակամարտող կողմերի միջոցով կամ օգնությամբ չի իրականացվում: Այսինքն' հնարավոր է, որ երկրագնդի այս կամ այն մասում ծագած հակամարտությունն, այսպես կոչված, «մաքուր» տարածաշրջանային բնույթ չկրի: Կամ էլ հակամարտությունը կարող է ծագել «մաքուր» տեղային նախադրյալների առկայության պայմաններում, սակայն դրա լուծմանն առնչվող հիմնական հարցերի դասակարգման ու համադրման գործընթացներն իրականացվեն տվյալ տարածաշրջանից դուրս:
Հայտնի է նաև, որ Հայաստանի աշխարհագրական ներկայիս տարածքը դժվար է բարենպաստ համարել: Սակայն միաժամանակ կարելի է արձանագրել այն իրողությունը, որ ամեն մի աշխարհագրական տարածք, իր թերությունների հետ միասին, նաև օժտված է բազմաթիվ առավելություններով: Հարկավոր է պարզապես առավելագույնս օգտվել աշխարհագրական այն տարածքից, որտեղ գտնվում է Հայաստանը: Քաղաքական փիլիսոփայությունը գործնականում փաստում է հետևյալը. ինչպես հնարավոր է մեծ երկիրը դառնա փոքր, այնպես էլ աշխարհաքաղաքական հանգամանքների որոշակի դասավորության դեպքում փոքրը կարող է ընդարձակվել և կայանալ որպես մեծ պետություն (պատմությունը տվել է բազում օրինակներ): Քաղաքականության մասին հայտնի է այն ասույթը, թե' «քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: Սակայն այս ասույթը կարելի է նաև այլ տեսանկյունից ձևակերպել, այն է' «քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է»: Կարծում եմ, որ
67
ՍՀովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
մենք' հայերս, ուղղակի ստիպված ենք ղեկավարվել «քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է» սկզբունքով, քանզի մեր ազգի առջև ծառացած բազում հիմնահարցերի հայանպաստ լուծումները հրամայաբար պահանջում են հենց այս սկզբունքի հետևողական գործադրում:
Պետության գոյության պահպանումը և հզորության առկայությունը գործնականում իրականացվող քաղաքականության օրինաչափ արդյունք են: Պետության կործանումը նույնպես տվյալ ժամանակաշրջանի պահանջներին ոչ համարժեքորեն և ոչ ճկունորեն իրականացվող քաղաքականության հետևանք է: Իսկ պետականությունը կորցրած ազգը դարերի ընթացքում ոչ թե ապրում ու զարգանում է, այլ պարզապես գոյատևում է առանձին-առանձին հատվածներով: Ընդ որում, գոյատևել են ոչ միայն հայրենի հողի վրա ապրողները, այլև օտար երկրներում սփռվածները: Այսինքն' ազգային պետության կործանումից հետո կորցրինք պատմական հայրենիքի գերակշռող հատվածը, և հայ ազգի թվակազմը նվազեց թե դարերի ընթացքում իրականացված բազում ցեղասպանությունների և թե օտար երկրներում ուծացումների պատճառներով: Միաժամանակ, դարեր շարունակ տարբեր երկրներում սփռված հայերի տաղանդը նպաստել և ծառայել է օտար պետությունների ռազմական, տնտեսական և հոգևոր-մշակութային տարբեր ոլորտների զարգացման ու հզորացման գործին:
3. Եթե ընդհանրացնենք նախորդ հազարամյակում հայ ազգի կեցության ձևը, ապրելու կերպը, եղանակը, ապա այն ոչ այլ ինչ, քան գոյատևման ռազմավարություն բնութագրել չենք կարող: Սակայն, եթե նախորդ դարերը հայ ազգի համար եղել են ընդամենը գոյատևման ժամանակաշրջաններ' հիմնված նրա աշխատասիրության և սեփական տեսակը բոլոր հնարավոր միջոցներով պահպանելու կեն-
68
■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ս. Հովհաննիսյան
սական բնազդի վրա, ապա XXI դարը պիտի դառնա հայի տեսակի համար քաղաքական մտքի զարթոնքի դարաշրջան: Իսկ ավելի կոնկրետ հայոց անկախ պետության գոյության պայմաններում հարկավոր է ստեղծել բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ազգը գոյատևման ռազմավարությունից վերջապես անցում կատարի զարգացման և հզորացման ռազմավարության իրականացման դարաշրջան: Իսկ, ինչպես վկայում է արևմտյան զարգացած երկրների հարուստ փորձը, զարգացման ռազմավարության հիմնական երաշխավորը կարող է հանդիսանալ նաև հայոց քաղաքագիտական համակարգված մտքի ձևավորման խնդրի լուծումը, որը մեզանում դեռևս բացակայում է: Ամբողջ հարցն այն է, որ մենք կարողանանք ազգովին բարձր պատասխանատվությամբ գնահատել պատմության կողմից մեզ տրված չափազանց սուղ ժամանակահատվածը' անկախ և հզոր պետականություն կառուցելու համար, նաև Սփյուռքի ամենաակտիվ աջակցությամբ: «Ամէն ժողովուրդ իր ուսերի վրա է կրում իր պատմական բախտի բեռը: Նուազ ոգելից եւ խոստումնալի է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպէս, որին պակասում է իր պատմական առաքելութեան գիտակցությունը»,- միանգամայն ճշմարտացիորեն նկատել է հայոց քաղաքական մտքի ստրատեգը' Գարեգին Նժդեհը [3]:
Գուցե եկել է պատմական այն հրամայական պահը, երբ համատեղ ուժերով և հայոց նաև քաղաքագիտական մտքի օգնությամբ փորձենք ձևավորել Նժդեհի պատգամած «պատմական առաքելության գիտակցությունը» և բացահայտել, թե որտեղ է թաքնված հայի հզորության հոգևոր աղբյուրը և վերջինս էլ փորձենք ծառայեցնել մեր Հայրենիքի հզորացման գործին: Եվ սա էլ այն դեպքում, երբ, ինչպես դարեր առաջ, այնպես էլ ներկա փուլում, համաշխարհային քաղաքականությունը շարունակում է հենվել միմյանց լրացնող հետևյալ երեք սկզբունքների վրա.
69
ՍՀովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
1. Ստատուս-քվոյի պահպանման քաղաքականություն, որի հիմնական նպատակն է' բոլոր միջոցներով պաշտպանել միջազգային հարաբերություններում ամբողջապես կամ էլ առանձին տարածաշրջանում մինչև տվյալ պահն ունեցած իշխանությունը, իսկ հնարավորության դեպքում' նաև ընդարձակել ազդեցության սահմանները:
2. Համաշխարհային տիրապետության հաստատման քաղաքականություն, որն արտահայտվում է հետևյալ կերպ. ձգտել փոխել աշխարհում կամ էլ առանձին տարածաշրջանում գոյություն ունեցող իշխանության կամ ազդեցության հարաբերակցությունը, այսինքն' հնարավորության դեպքում հիմնովին կամ էլ' մասամբ վերաձևել աշխարհի քաղաքական քարտեզը:
3. Հեղինակության, վարկանիշի ամրապնդման քաղաքականություն, որի կարևորությունը գործնականում շատ աննշան է, քանզի վերջին հաշվով, այն ծառայեցվում է կամ ստատուս-քվոյի ամրապնդմանը, կամ էլ, այսպես կոչված, կայսերապե-տական քաղաքականության իրականացմանը:
Համենայնդեպս, հայ-ադրբեջանական քաղաքական, դիվանագիտական և քարոզչական հակամարտության քսան տարիների փորձը ցույց է տալիս, որ, ըստ էության, միայն աշխարհաքաղաքական շահեր հետապնդող հզոր տերություններն են առայժմ բծախնդիր հավատարմություն ցուցաբերում վերոհիշյալ երեք սկզբունքների գործադրմանն աշխարհում ընդհանրապես, իսկ կոնկրետ որևէ տարածաշրջանում' մասնավորապես:
Վերը նշված երեք աշխարհաքաղաքական հաստատումներից բխող հրամայական պահանջը կարևորելու տեսանկյունից առաջարկում ենք.
70
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ս. Հովհաննիսյան
1. Հարկավոր է հայոց պետական-քաղաքական մտքի օգնությամբ ճշգրտել, թե Հայաստանն աշխարհաքաղաքական ինչ չափումների պայմաններում պիտի գտնվի և գործի։
2. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումների հեռահար նպատակները հնարավո-րինս օբյեկտիվ հասկանալու համար անհրաժեշտ է համակարգել նման խնդիրներով զբաղվող գիտահետազոտական կենտրոնների քաղաքագիտական միտքը:
3. Հայաստանի ռազմավարական շահերի խոր իմացության հիման վրա մշակել աշխարհաքաղաքական այն չափումները, որոնք ուղղակի ածանցված չեն լինի տարածաշրջանային տարաբնույթ և անկանխատեսելի զարգացումներից, այլ, ընդհակառակը, կդարձնեն դրանք մեզ համար հնարավորինս կանխատեսելի:
Նախորդ հազարամյակի ընթացքում քաղաքական հայանպաստ մտքի բացակայության պայմաններում բարոյական ըմբռնումների վրա հիմնված և մշտապես դրսևորված պաշտպանական ռազմավարությունն անհրաժեշտ է պարտադիր կերպով փոխարինել XXI դարի հայ քաղաքագիտական համակարգված մտքի քարոզչական-հարձա-կողական ռազմավարությամբ: Մեր խորին համոզմամբ, Հայաստանի Հանրապետությունն Արցախի հետ միասին (անշուշտ, նաև Սփյուռքի օգնությամբ) երբեք չի կարող ունենալ երաշխավորված ապագա, եթե առաջիկա երկու տասնամյակների ընթացքում չկայանա որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն:
Հունվար, 2013թ.
71
ՍՀովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Кант И., Соч: в 6 т., т. 6, М., 1966, с. 289-90.
2. Васильенко И.А, Политология, М., 2012, с. 362.
3. Գարեգին Նժդեհ, Բանտային գրառումներ (Խորհրդածութիւններ), Երևան,1993թ., էջ 27:
ЗАМЕТКИ ОБ ОЖИДАЕМЫХ ВЫЗОВАХ Сирак Оганесян
Резюме
Современные геополитические изменения бросают вызов всему армянскому народу в целом, и в частности - Армении и Арцаху.
Чтобы выдержать их напор, необходимо, чтобы общеармянская политическая и политологическая мысль четко определила общую первоочередность, которая исходит из стратегических интересов существования и развития армянского народа, И чтобы определить эту первоочередность, нужно применять качественно новую политическую мысль, с помощью которой защитная стратегия тысячелетнего существования армян сменится стратегией развития и могущества.
72